PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժամանակի Լաբիրինթոսում



Զաքար
27.12.2014, 22:29
Պարլիս Տիեզերք, պարլիս երկինք, պարլիս Ըրեվան, պարլիս մարդիկ, դուք հիասքանչ եք, գեղեցիկ ու զարմանալի. հենց այսպիսի խոսքերովը ըսկսեցի ըսօրս:
Ըսօր ընդար շատ էի կըրոտել մեր գյուղը, որ չրչարող կարոտից արցունք էր գնըմ աչքերիցս: Կըրոտել էի մեր սարերը, գետը, ֆողերը, մի քանի տասնյակ մետրի հասնող ղավախնին, մին էլ մեր գյուղի մարդկանցը: Կարոտը ջանս թուլացրել էր ու կամքիցս անկախ պըռկեցի, իսկ եդով մդովի քնացի դեպի պջիր տարիներիս օրերը:

Հիշեցի ոնց էի մայլի ըրեխեքի հեդը լըղանըմ մեր տանը պատի ղրաղով անցնող առվըմը, ոնց էինք մայլի ըրեխեքով հըրևանի կամազի կամեռը վեննըմ քնըմ գետը լըղանալու, եդով տուն գալուց մեշոկով բամբուկ հըվաքում ու ուրիշի բախճեքի բանջարեղեններն ու մրգերն ուտում:

Մին էլ հիշել էի գյուղիս աղջկերքին, ովքեր սիրահարված էին ինձ, համա դրա մասին պան չէին ասըմ, որտև մեր գյուղի հասարակությունը մերժում էր պջիր տարիքի բոլոր սերերը ու պղծելով դարձնում հարկադրող ( նրանք ինձ վայելըմ էին մին թաք իրանց երևակայություններըմը): Աղջկերքից մին թաք մինին էի հըվանում, համա դրա մասին երբեք չխոսացի իրա հեդ, որտև վախըմ էի մեր գյուղի մենձերի կատարելապես միստիկ քննադատություններիցը։ Հիմա ընդար փոշմանել չեմ չխոստովանված սիրուս համար, որտև հիմա հսկանըմ եմ, որ էդ ոչ թե սեր էր, այլ բնազդս էր քողարկված, բայց դե ասըմ էլ չեմ լի, որ վատ կըլեր էդ աղջկա հետ մի պջիր թաթախվել բնազդի տիեզերական մակընթացության մեջ:

Մինն էլ լավ հիշել էի տադուս բառերը, ով շուշուտ ասմ էր.
– Ադա էդ շտար հաստ ա քո պռոշները։
Իսկ ես մտումս մտաձում էի. Ոչինչ, կմենձանամ, կքնամ Ըրեվան ու իմ հաստ պռոշների համար աղջկերքը իրար մազ կպռճկեն: Գիդըմ չեմ, թե ոնց, համա զգում էի, լի, որ սարերի եդևում չեն հաստ պռոշններ «պաշտող» աղջկերքի ժամանակները:

Հա մին էլ ասեմ, որ երբ չէի հակաճառըմ տադուս, մին-մին փոշմանըմ էի, որտև մին տեսակ ցավոտ էի հսկանըմ, համա դե հիմա ընդար եմ փոխվել, որ իմ կյանքըմ ոչ մի պանի համար չեմ փոշմանըմ, բացառությամբ փոշմանըմ եմ ընդրա համար, որ տղամարդ դարձա նրա գրկումը, ով հեչ էդ չէր հսկանըմ:

Լավ է ջանմ ոնց որ շատ խոսացի անցած օրերիցը, պջիր էլ խոսեմ օրագրիցս: Օրագիրը լավ պան ա, համա էսի մեր ենթագիտակցության պես հանաք անել գիդըմ չի, ինչ ասըմ ես սրան, ժամանակ եդով անդրադարձնելու ճընպարհով վեննըմ քցըմ ա անգիտակցականի ընդերք, ու զարգացնըմ էն աստիճանի, որ մենք նրա հայտնությունը հսկանըմ ենք որպես ճշմարիտ ոգի կամ գոնե շաբլոնից անդին մին պան: Օրագրիս լավ կողմն էն ա, որ ինքը հակադեպրեսանտիկ ա:

Զաքար
29.12.2014, 21:10
Անտանելի բան է երբ նկատում ես, թե ինչպես գործում ատելությունը թաքուն ու անորոշ կերպով:
Ախր չէ որ միշտ անդին եմ եղել եզրակացություններից...
:(

Զաքար
25.05.2015, 22:54
Նրա բարեսրտությունն ու նվիրվածությունը հաղթեցին տարածությանը:

Նա իր նվիրվածությամբ անցավ միջաստղային ճանապարհ, ու երկու աշխարհներ տարածության մեջ հայտնվեցին մի կետում:

Նա լրիվ տիեզերական է: Անհնար է չնկատել, որ նա Տիեզերքի հարազատ զավակն է:

Ինքը տալուց բացի, մեկ էլ գեղեցիկ ստեղծել գիտե:

Նրա գրավիչ տրամաբանությունն ուղղակիորեն ցանկություն է ծնում հետը ձուլվելու:

Բայց ամենից շատ նրա մեջ ապշեցնում է բանականության լույսը: Տեսնելու բան է, թե ինչ հմտությամբ է հակասություններին համերաշխությամբ պսակում:

Նրան առավել գեղեցիկ է դարձնում իր հավատարմությունը: Տիեզերքից իրեն ժառանգված հատկություններին հավատարիմ է մնում անվերապահորեն։

Նրա արժեքի ծավալն անսահման է, հետևաբար նրան կսահմանեմ մեկ նախադասությամբ. նա ուղղակի ճառագայթող հրճվանք է:

Զաքար
14.10.2015, 09:57
Էն որ գիշերվա չորսին արթնանում ես երջանկության թունդ զգացումից։ :)

Զաքար
16.01.2016, 01:54
..., իսկ եթե հնարավոր լիներ, ես կուզեի 2015-ը հավերժ կրկնվեր։
Նա խոսում էր, ես լուռ վայելում, հրաբխի պես ժայթքող իր հանգստավառ վիճակը։
Իսկ, երբ ես էի խոսում, նա պարզապես վերածվում էր վստահություն ճառագայթող արևի։
Մինչև օրս, խանդավառությամբ եմ լցվում, երբ իրեն եմ հիշում։ Շատ գեղեցիկ էր նրա մոտեցումն ու ընկալումը կյանքի նկատմամբ։
Ինձ շատ ուժ ու երկու գիրք նվիրեց։
Նա եկել էր իմ նախորդ կյանքից, կտրել-անցնելով մտքային մի անվերջ անողոք ճանապարհ։ Ի՜նչ հրաշալի օր էր ...։
Հիմա մենք նորից, նույն գնդի վրա ենք ու մեզ կրկին բաժանում է զուգահեռ աշխարհների միջև ընկած տարածությունը։

Խոր ու ցուրտ աշուն էր, երբ իրար շատ նման երկու արևներ հայտնվեցին մեկ մարդ հեռավորության վրա։
Արևները ջերմ էին, գեղեցիկ, վառ։
Նրանցից յուրաքանչյուրը խիստ եզակի կերպով էր կլանում ինձ իր մեջ։
Այդ երեկո, ես երկու տարբեր աշխարհներ էի միաժամանակ զգում, իրնց ողջ գեղեցկությամբ։
Ամեն բառի, նայվածքի, ձեռք սեղմումի միջոցով նրանք ընդգծում էին կյանքի հիասքանչ կողմերը։
Անընդհատ, ակամա ինձ ընկղմում էին գեղեցիկի մեջ, այդ նրանց վիճակն էր։
Սա երկրային իմ վերջին հանդիպումն էր, որից հասկացա, որ կյանքը մարդկանց մեջ կրկնակի հիասքանչ է։

Դեկտեմբերն էր, Երկիր էի վերադառնում, երբ ճանապարհին (չգիտեմ էլ ինչպես), մեկը մյուսի հետևից անսարքացան նավիս կողմնորոշող սարքերը։
Ահավոր էր, ես ընկնում էի ուղիղ Երկրի վրա։ Արդեն մոռացել էլ եմ, թե ինչպես փրկվեցի։ Բարեբախտաբար չընկա Երկրի վրա, չմեռա, սակայն դատապարտվեցի հավերժ պտտվել Արեգակի շուրջ, մարդկանցից հեռու։
Պարբերաբար մարդկանց հետ շփվում էի. հաղորդագրություններ ուղարկել-ստանալու միջոցով։ Մեկ օր էլ ցանկացա հարց տալ։ Եվ այդ հարցը դարձավ առաջին կայծը, խթանն ու շարժառիթն, որը տիեզերքի մեջ գտնվող տիեզերքին դրդեց պայթունի։ Նա պայթեց, ֆանտաստիկ արագությամբ ընդարձակվեց ու ժամանաիկ որոշակի հատվածում ֆիզիկականացավ իմ ափերի մեջ։ Ապշելու բան էր, տիեզերքը ափերի մեջ։