Դիտել ողջ տարբերակը : Սիմոն Սիմոնյանի նկարները
Իմ առաջին նկարը (ՄԱՐԴԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ)
Koroleva
06.03.2007, 17:14
Շատ հետաքրքիր է միտքը, որ ցանկացել ես արտահայտել... մարդը ժամանակի ավազի մեջ, հա՞… ճի՞շտ եմ հասկանում:
խաչը... կյանքի խա՞չն է, որ մարդը տանում է իր ամբողջ կյանքում:
հետաքրքիր լուսային էֆեկտ է ստեղծվել…
Ուլուանա
06.03.2007, 21:37
Հետաքրքիր նկար է... :)
Լավ ես մտածել ու լավ էլ իրականացրել միտքդ ;) Ուրիշ նկարներ էլ կդնե՞ս։
Շնորհակալություն բոլորին:
Նորերը դեռ կիսատ են, ավարտեմ կտեղադրեմ:
Ձայնալար
22.05.2007, 12:01
Շատ լավ ես նկարում Simon ջան: Ճիշտ է սյուռեալիզմա-սիմվոլիզմային ոճեր այնքան էլ չեմ սիրում, բայց դա կապ չունի մեկա նկարները լավն էին;)
Յուրօրինակ նկարներ են :) :
Մարդ կա խաչից է գամված, խաչ էլ կա մարդուց է գամված
Հետաքրքիր նկարներ էին :)
Հ.Գ. Հուսով եմ դեմ չես, որ թեմայի վերնագիրը «Simon Simonyan»-ից փոխեցի «Սիմոն Սիմոնյանի նկարները»-ի ;)
Շնորհակալություն բոլորին: Իսկ ի?նչ կասեք դիտողություններից: