PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես այլևս նախկինը չեմ...



Մուշու
24.12.2014, 23:32
Բոլորիս կյանքում էլ լինում են իրադարձություններ որոնք փոխում են մեզ անվերադարձ : Առաջարկում եմ այստեղ գրենք այն բոլոր փոփոխությունների մասին որոնք կատարվել են ձեզ հետ : Կարող եք ըստ ցանկության գրել/չգրել պատճառը/իրադարձությունը :

Արամ
24.12.2014, 23:55
Չգիտեմ, երևի շատ պարզ կհնչի, բայց ես այլևս նախկինը չէի, երբ ընդունվեցի աշխատանքի ու մասնագիտություն "ձեռք" բերեցի։

Մուշու
16.06.2015, 21:39
Որոշեցի գրեմ բացածս թեմայում :)
02.10 օր ավելի շուտ գիշեր, որ չեմ մոռանա : Ամեն անգամ վերհիշելիս այդ գիշերը վերապրում եմ ամեն վայրկյան կրկին ու կրկին : Ամեն ասած բառ , արտահայտություն , միտք ...

- Բա դու ո՞նց ես, դեռ սպասում ե՞ս
- Սպասում եմ , կանցնի , ամեն ինչ լավ կլինի...
- Կանցնի՞ որ ...

Չանցավ, իրավացի էիր

- Բարի գիշեր, Լիլիթ, ուրախ եմ քեզ ճանաչելու համար :

Ես չկարողացա ոչինչ անել , քեզանից կան միայն հիշողություններ ...
Ես փոխվեցի այդ օրը, գուցե մեծացա կամ հակառակը որոշեցի էլ չմեծանալ : Հաստատ չեմ կարող ասել ինչը փոխվեց, բայց միանշանակ կարող եմ ասել, որ ես էլ առաջվանը չեմ ...