PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոր էկանով հեռուստացույց…



Alphaone
21.12.2014, 20:07
Տանը որոշել են իրենք իրենց ամանորյա նվեր անել ու կոր էկրանով Smart TV գնել: Ես լրիվ ընդդիմադիրի դերում եմ ու անիմաստ ծախս եմ համարում նման խաղալիքի ձեռքբերումը: Որո՞նք են վերջինիս առավելությունները և թերությունները, ինչքանո՞վ կարող է նման գնումն արդարացված լինել… Ազդո՞ւմ է արդյոք կոր էկրանով հեռուստացույցը որևէ կերպ տեսողության վրա ու էլի այս կարգի ինչ գիտեք, խնդրում եմ ասել:

Հայկօ
21.12.2014, 21:10
Ասածներս էն ակտուալ դեպքի համար են, երբ կոր էկրանով հեռուստացույցների գինը ահագին ավել ա սովորական հարթ էկրանովների գնից: Կոր էկրանը կոսմետիկ հաճույք ա հիմնականում, էական ոչինչ չունի: Եթե (եթե) ճիշտ դիրքից ու հեռավորությունից ես նայում, խորության, ներառվածության, բնական տեսադաշտի, եզրերը ավելի հստակ տեսնելու ու տենց ուրիշ զիզի-բիզիներ ա ավելացնում (ու բավականին զգալիորեն), մանավանդ՝ լավ մեծ անկյունագծերի դեպքում, բայց մնացած բոլոր դեպքերում անիմաստ ու հաճախ նույնիսկ խանգարող ա: Եթե ամբողջ ընտանիքով նստելու եք ճիշտ տեղում դրված բազմոցին ու շատ լավ որակի կինո եք նայելու, արժի ունենալ: Եթե հյուրասենյակը հատուկ նենց չի կահավորվել ու նախագծվել, որ նախատեսված լինի մեծ էկրանով հեռուստացույցի ու մինի-կինոթատրոնություն անելու համար, ապա չարժի ունենալ. անկյան տակ երեկոյան լուրեր կամ սերիալ նայելու համար կոր էկրանը չափից դուրս շատ ա (ոնց որ, ասենք, 4K-ն): Հա, եթե էն, ինչ նախատեսել եք առնել, համեմատաբար փոքր անկյունագիծ ունի, ապա կորության կայֆը լրիվ ա կորելու. էդ դեպքում հարթն էլ, կորն էլ նույն բանն են, շատերը նույնիսկ չեն էլ նկատի տարբերությունը: Կորը պատից կախելուց էլ ա տարօրինակ տեսք ունենում, ի տարբերություն հարթերի: Տենց: Ինչ գիտեի կամ պատկերացնում էի՝ գրեցի: Ես հեռուստացույց չունեմ ու չեմ էլ պատրաստվում ունենալու, դրա համար էլ կարծիքս ավելի շատ տեսական ա, քան գործնական. գործնականում լրիվ համաձայն եմ քեզ հետ, որ անիմաստ ծախս ա՝ էն ճշգրտումով, որ ցանկացած հեռուստացույց ա անիմաստ ծախս, հիմնականում: Անձամբ ես էդ փողով որևէ սովորական HD LED պրոյեկտոր, ցանկացած՝ նույնիսկ ամենավատ սպիտակ էկրան ու որևէ կիսանորմալ 2.1 կամ 5.1 ձայնային համակարգ կառնեի, երեկոները լույսը կանջատեի, երեք մետրանոց կինո կնայեի հյուրասենյակիս դատարկ պատին ու շատ ավելի մեծ հաճույք կստանայի, քան կոր-մոր էկրաններից: