PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկնարկում է Alphaone-ի, Շինարարի և Mari Melikyan-ի համատեղ պատմվածքը…



Alphaone
20.12.2014, 14:58
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Alphaone սկսում է, Շինարարը՝ շարունակում, Mari Melikyan-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/page24

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Alphaone
20.12.2014, 15:07
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Կրկնվող երազները վախեցնում են Ջոնաթան Ջանիբեկյանին:
Կրկնվող երազները ստիպում են նրան ամեն օր արթնանալ լուսաբացից առաջ և պատշգամբում մի բաժակ սուրճով դիմավորել արևածագը:
Այն ժամանակներից, երբ առաջին անգամ տեսավ երազը, մի տարի է անցել: Այդ օրը գործընկերոջը պատմելու էր.
- Մաքս, երազ չէր, լրիվ կինո էր: Կանգնած էի տիեզերանավի կառավարման վահանակի մոտ: Սարքերը շարժում էին արձանագրում, բայց ինձ թվում էր, թե անշարժ եմ ու անշարժ էին շուրջս աստղերը, մինչև որ աստղերից մեկը չսկսեց մեծանալ: Հետո երևաց մոլորակը, հերթով, ֆանտաստիկ արագույթամբ ավելի ու ավելի մեծանալով մոլորակը ծածկեց ամբողջ երկինքն ու ես հասկացա, որ մոլորակի մթնոլորտում թթվածին կա:
- Ո՞նց հասկացար:
- Տիեզերանավը դրսից սկսեց վառվել:
- Դո՞ւ էլ հետը,- այստեղ Մաքսը չէր կարողացել թաքցնել հեգնալի ժպիտը:
- Չէ, ես հասցրեցի էվոկուացվել, - ի պատասխան ժպտացել էր Ջոնաթանը:
- Հետո՞:
Հետո Ջոնաթանն արթնացել էր:
Հաջորդ օրը նա տեսնելու էր նույն երազը: Հաջորդ օրն ավտոբուսում կանգնելու էր ուղիղ դիապակու առաջ, բռնվելու էր աստիճանների ձողից ու փակելու էր աչքերը:
Փակած աչքերով Ջոնաթանը երազում էր տիեզերական ճամփորդության մասին: Ավտոբւսի ընթացքը նրան հաղորդում էր շարժման զգացողությունն ու ի տարբերություն երազի երազանքի աստղերը շարժվելու էին նրան ընդառաջ, ապա մնալու էին թիկունքում:
- Մի քիչ հետ կանգնի, դեմս լրիվ փակում ես, - նրա երազանքը կոպիտ ընդհատել էր վարորդը:
Ջոնաթանը շուռ էր եկել, նայել նրա ջրալի, կապույտ աչքերին, որ միայն մի արտահայտություն ունեն՝ բթություն, ու պատկառելի ծավալի հասնող փորին:
- Էս ձողը բռնվելու համար ա, ես էլ բռնվել եմ, - հակաճառելու փորձ էր արել նա:
- Էդ ձողը ավտոբուս բարձրանալուց բռնվելու համար ա, ոչ թե բռնել, կանգնելու, զահլես մի տար, հետ գնա, նստի:
Ջոնաթանը հնազանդվել էր: Արդեն մի քանի անգամ մանր խուլիգանությունների համար ոստիկանությունում հայտնվել էր: Չէր ուզում պատմությունը կրկնվի: