PDA

Դիտել ողջ տարբերակը : Դրամի արժեզրկում

boooooooom
16.12.2014, 12:06
Էս ինչ է կատարվում մեր տնտեսությունում ?։ Եթե հավատանք հանրության մեջ պտտվող լուրերին, ապա դրամը փոխվում է Ռուբլու։ Ինչքանով է սա հնարավոր? Կան արդյոք ակումբում սրա վերաբերյալ գիտելիքներ ունեցողներ? Պատճառը, Ինչ հետևանքներ կլինեն, ինչ կանխատեսումներ կան? :(

Արէա
16.12.2014, 13:03

Եթե դրամի արժեզրկումը պայմանավորված ա ռուբլու փոխարինմամբ, բա ռուբլին ինչո՞վ են ուզում փոխել )

Դրամը տարվա սկզբից իջել ա 404.68-ից 471.92 (http://fxtop.com/en/historical-exchange-rates-graph-zoom.php?C1=USD&C2=AMD&A=1&DD1=01&MM1=01&YYYY1=2014&DD2=31&MM2=12&YYYY2=2014&LARGE=2&LANG=en&VAR=0)
Ռուբլին՝ 32.86-ից 60.17 (http://fxtop.com/en/historical-exchange-rates-graph-zoom.php?C1=USD&C2=RUB&A=1&DD1=01&MM1=01&YYYY1=2014&DD2=31&MM2=12&YYYY2=2014&LARGE=2&LANG=en&VAR=0&MM1M=0&MM3M=0&MM1Y=0)

Ռուբլին խայտառակ կերպով արժեզրկվել ա՝ 83%!, բա մի 16%-ով դրամի վրա չէ՞ր ազդի:

Աթեիստ
16.12.2014, 13:14

Էս 471.92-ը շատ հեռու ա իրականությունից, երեկ 530, 540-ով են ծախել։ Մոտ 30%։ Ու ոնց հասկանում եմ դեռ տեղ ունենք աճելու ։(

Արէա
16.12.2014, 13:20
Էս 471.92-ը շատ հեռու ա իրականությունից, երեկ 530, 540-ով են ծախել։ Մոտ 30%։ Ու ոնց հասկանում եմ դեռ տեղ ունենք աճելու ։(

Հա իրական թվերը պաշտոնականից հեռու են, ռուբլին էլ 70 ա:

Ներսես_AM
16.12.2014, 19:57
Եթե դրամի արժեզրկումը պայմանավորված ա ռուբլու փոխարինմամբ, բա ռուբլին ինչո՞վ են ուզում փոխել )

Դրամը տարվա սկզբից իջել ա 404.68-ից 471.92 (http://fxtop.com/en/historical-exchange-rates-graph-zoom.php?C1=USD&C2=AMD&A=1&DD1=01&MM1=01&YYYY1=2014&DD2=31&MM2=12&YYYY2=2014&LARGE=2&LANG=en&VAR=0)
Ռուբլին՝ 32.86-ից 60.17 (http://fxtop.com/en/historical-exchange-rates-graph-zoom.php?C1=USD&C2=RUB&A=1&DD1=01&MM1=01&YYYY1=2014&DD2=31&MM2=12&YYYY2=2014&LARGE=2&LANG=en&VAR=0&MM1M=0&MM3M=0&MM1Y=0)

Ռուբլին խայտառակ կերպով արժեզրկվել ա՝ 83%!, բա մի 16%-ով դրամի վրա չէ՞ր ազդի:

Արէա fxtop–ը ոնց որ հետ ա մի քիչ ընկած։ Իրական ժամանակում գինը ավելի լավ ա նայել http://www.investing.com –ում։
Դրամինը համընկնում ա ԿԲի կուրսի հետ http://www.investing.com/currencies/usd-amd

էս էլ ռուբլու հիասքանչ թռիչքը http://www.investing.com/currencies/usd-rub-advanced-chart
Էս պահին 72 ա։ Երեք օր առաջ 55 էր։

Հետո ով ասեց ռուբլու անկումը վատ ա։ Ասում են Պուծինին մյուս տարի էկոնոմիկայից նոբելյան մրցանակ են տալու։ Ո՞նց մինչև հիմա ոչ մեկ գլխի չէր ընկել։ ՈՒղղակի հարց ա առաջանում ինչի մեկից կուրսը 1000 չի սարքում մեր խելոքը‎։

https://www.youtube.com/watch?v=OkhrrqHGAJk

Խոսակցություններ կան, որ Հայաստանի ողջ արտարժույթը ռուսներն են առնում ռուբլով դրա հետևանքով էլ դրամը գնում ա ռուբլու հետևից‎։

Bruno
16.12.2014, 20:05
Կանխատեսումներից մեկը սա է:

http://youtu.be/LVOU0GrFwHs?t=19m36s

Հիմա այսպիսի մի հարց:

Եթե հիմա որևէ խանութից ապառիկով ապրանք գնենք ու պարտավորվենք, ասենք ամսական 40000 դրամ պետք է վճարենք: Եվ ասենք մեկ ամիս հետո դոլարի կուրսը դառնում է 700 դրամ: Խանութը կարո՞ղ է (իրավունք ունի՞) վերահաշվարկ անել և ավել դրամ պահանջել:

Վահե-91
16.12.2014, 20:58

Ապառիկով ապրանք վերցնելուց մի քանի օր հետո բանկը ամբողջ գումարը փոխանցում ա խանութի հաշվին:

boooooooom
16.12.2014, 22:40
Կենտրոնական բանկը պապանձվել է, պապանձվել է նաեւ կառավարությունը: Գիտե՞ք ինչու, որովհետեւ նրանք մեր երկրի հետ կապ չունեն: Այնտեղ բիզնեսմեններ են նստած, որոնք իրենց բիզնեսը հաջող կայացնելու համար պաշտոններ են զբաղեցրել: Եւ այս պահին նրանք ավելի շատ մտածում են իրենց փողերի մասին: Երկիրը միանգամից չէ, որ հասավ այս օրին, դանդաղ գործընթացը բոլորիս աչքի առջեւ էր: Այդքան գովերգված բանկային համակարգի հետ ի՞նչ պատահեց, ինչու՞ չեք ասում, որ բանկերը իրականում լոմբարդներ են, որ նրանք տնտեսության հետ կապ չունեն, նրանք տնտեսությունը զարգացնելու համար չէին ստեղծվել: Նրանք ստեղծվել էին Հայաստանի քաղաքացիներին թալանելու համար:

Ընկերս ասում է՝ հենց հիմա թալան է գնում, մեկ դոլարը 560 դրամով է գնել: Բանկերը չեն վաճառում դոլար, բայց սեւ շուկայում վաճառողներ կան: Կես ժամ զրուցելով սուրճ ենք խմում, այդ ընթացքում ընկերոջս զանգում-ասում են, որ սեւ շուկայում դոլարը դարձավ 600 դրամ:

Մի ոչ հրապարակային հանդիպման ժամանակ բանկերից մեկի սեփականատերերից մեկը, ով հասարակության մեջ դրական իմիջ ունի, ինձ ասաց, որ բանկերը լոմբարդներ են իրականում: Ինքը նախ իր բանկի մասին էր ասում: Ես աչքերս չռած լսում էի նրան՝ այդ ինտելեկտուալին եւ կարկամած ասում՝ չէ՞ որ բանկերը բիզնես ծրագրեր պիտի իրականացնեն, գործարարների ներկայացրած բիզնես ծրագրերը նկատի ունեի: Նա ասաց` դու արդարության տեսանկյունից ես մոտենում հարցին: Ես հասկացա, որ հետ եմ մնացել մարդկային այդ տեսակների հետ շփումից, իմ շրջապատում լոմբարդային մտածողությամբ մարդիկ չկան, գուցե դժբախտաբար:

Իշխող Հանրապետական կուսակցությունը հիմա Հայաստանի քաղաքացիներին զբաղեցնում է իր գաղափարական թեւի առաջնորդներով` Շմայսով, Թոխմախի Մհերով կամ ականջ կտրող գեներալով:

Հետո՞, հետո՞ ինչ են անելու: Հայաստանի քաղաքացիների հետ ինչ-որ մեկը խոսելո՞ւ է, ինչ-որ մեկն ասելու՞ է, թե ինչ է կատարվում բանկերում, ազգային արժույթի հետ: Թե՞ հենց այսպես էլ պիտի թողնեք հոսի պատմությունը: Սերժ Սարգսյանն ասելիք չունի՞ իր կառավարությանը, Կենտրոնական բանկին, Հայաստանի քաղաքացիներին, թե՞ ամեն ինչ ավարտվում է Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի ամենշաբաթյա նիստերում: Ի՞նչ կապ ունեն այդ նիստերը Հայաստանի քաղաքացիների հետ․Հայաստանը ուրիշ տեղ է, գուցե հիմա իջնեք այդ երկիր։

Հ.Գ. Հենց այս պահին հաղորդագրություն ստացա «Իմպերիալ պալաս» չորսաստղանի հյուրանոցի ռեստորանից` Ամանորն իրենց մոտ դիմավորելու ընդամենը 20 հազար դրամով: Այս հյուրանոցը հաստատ ինչ-որ պաշտոնյայի է պատկանում, այդքան էլ կարեւոր չէ` ում, ահա սրանով են զբաղված մեր պաշտոնյաները` իրենց սեփական բիզնեսով:
Աղբյուր՝ Hetq.am (http://hetq.am/arm/news/57817/he~y-ov-ka-edtex-ka-oreve-meky-petutyuny-nerkayacnoxneri-mej.html)

Տրիբուն
16.12.2014, 23:31
Էս ինչ է կատարվում մեր տնտեսությունում ?։ Եթե հավատանք հանրության մեջ պտտվող լուրերին, ապա դրամը փոխվում է Ռուբլու։ Ինչքանով է սա հնարավոր? Կան արդյոք ակումբում սրա վերաբերյալ գիտելիքներ ունեցողներ? Պատճառը, Ինչ հետևանքներ կլինեն, ինչ կանխատեսումներ կան? :(

Ապեր, մեր տնտեսության հետ, ու նաև Ռուսաստանի տնտեսության հետ կատարվում ա էն, ինչ մի օր պիտի կատարվեր: Ու ոչ մեկը չի կարա ասի, թե դեռ ինչքան ա շարունակվելու էս մի կատարումը, բայց սա հաստատ վերջին կատարումը չի: Պատճառները շատ խորն են, ու մի գրքի թեմա կարան լինեն, բայց պարզեցված կարելի ա ասել, որ էս երկրները պարզապես տնտեսություն չունեն: Ռուսները նառկամանի պես նստած են նավթի վրա, իսկ հայերը՝ նավթի վրա նստած ռուսաստանից ստացվող տրանսֆերտների վրա: Տնտեսության էս պարզ մոդելը կարա իրան ասենք մի 7-8 տարի արդարացնի ու ուրախացնի, բայց մի օր պետք ա լինի էն ինչ մենք հիմա տեսնում ենք:

Դրամը ռուբլով չի փոխարինվի, քանի որ ռուբլին արդեն դոլարով են փոխարինում: Էսօր արդեն Ռուսաստանի բիզնեսմենները դիմել են կառավարությանը, որ այսպես կոչված у.е.-ով գնանշման արգելքը հանվի: Էտ նշանակում ա, որ ռուսական բիզնեսը ռուբլու նկատմամբ վստահությունը լրիվ կորցրել ա: ԿԲ ազդեցությունը տնտեսության վրա զրոյական ա, կամ բացասական: Շատ զահլա չտանեմ, թե ինչ են անում ինտերվենցիաներով ու տոկոսադրույքը բարձրացնելով, բայց ինչ անում հակառակ էֆեկտն ա ունենում: Էտ նշանակում ա, որ պանիկայա սկսվել ու սա հանգիստ կարա կռախի բերի:

Հետևանքները լինելու ա էն, որ դրամային եկամուտներ ստացողները կտրուկ աղքատանալու են: Առևտուրը դանադաղելու ա կամ լրիվ պարալիզացվելու ա: Ազդեցությունը տնտեսության վրա կարա կատաստրոֆիկ լինի:

Կանխատեսում անել հնարավոր չի: Ռուսները հույս ունեն, որ նավթի գինը 60 դոլարի կողմերը կկայունանա: Էս գնի շուրջ ռուսաստանի արտաքին հաշիվնրը կհավասարակշռվեն ու կձևավորվի ռուբլու նոր կուրս, որի հետևից էլ մոտ նույն մակարդակի վրա կկայունանա դրամը: Դա կլինի 500, 600 թե 800 դժվար ա ասել: Շուկան հաճախ գործում ա պարզ տրամաբանության շրջանակներում - եթե հնարավոր ա 40% արժեզրկում մեկ ամսվա ընթացքում, ինչի՞ հնարավոր չի 140% արժեզրկում: Ասել ա թե, եթե ձևավորվում ա տրենդ ու սպասումներ, դրա դեմն առնելը հաճախ դառնում ա անհնար:

Կա նաև սցենար, որ նավթը կիջնի մինչև 40 դոլար: Էտ դեպքում, ռուսական ռուբլի դավայ ռասվիդանյա: Դրամն էլ հետևից: :(

Ոչ մի նամուսով խորհուրդ էս դրությամբ տալ հնարավոր չի: Ասենք գնանք դոլար առնենք, էտ անտերը կամ չկա, կամ էլ կա սպեկուլյատիվ բարձր գնով: Չառնենք, բա որ վաղը ավելի բարձր լինի: Շատ առնենք, բա որ վաղը մեկ էլ կտրուկ իջնի: Խառն ա վիճակը՝ քարկապ ընկնելու աստիճան: Միակ ռացիոնալ վարքագիծը սենց դեպքերում դրամով երկարաժամկետ սպառման ապրանքներ ձեռք բերելն ա, եթե խանութները դեռ դրամով որևէ բան վաճառում են - սառնարան, ԹիՎի, նութբուք, կոնդիցիոներ: Ավտո չես կարա առնես, քանի որ մեկա դոլարով են վաճառում, այսինքն տարբերություն չկա էսօր թե վաղը: Իսկ այ եթե դեռ դրամով վաճառվող մի հատ լավ սառնարան կպցնես վաղը, հավատա մի շաբաթ հետո կուրախանաս որ մի 30 տոկոս շահել ես սառնարանի մեջ: Իսկ եթե երեկ չէ աառաջին օրը առած լինեիր, վաբշե լավ կլիներ :D

Աթեիստ
17.12.2014, 00:14
Նոր ընտիր վերլուծության ռաստ եկա, ռուսաստանի մասին ա, բայց դե պարզ ա, որ մերնոց ձեռը բան չկա, սաղ նրանցից են կախված։

http://nnm.me/blogs/veloroom/kreml-igraet-protiv-rublya/

Էսօր ընկերոջս հետ եմ խոսում, ասում ա ձեռի վրա դոլարը ծախել են 90-100 ռուբլի։ 10 րոպե տարբերությամբ նույն չենջից առել են սկզբում 78-ով, հետո 86-ով։
Էսօր մեր մոտ ասում են փեթակը չի աշխատել։

StrangeLittleGirl
17.12.2014, 15:54
Մի հատ սենց հարց. Հայաստանում դրամային հաշիվ ունենալն անիմաստ ա, չէ՞ էս պայմաններում, հատկապես երբ Հայաստանում չեմ էլ ապրում:

Freeman
17.12.2014, 16:37
Մի հատ սենց հարց. Հայաստանում դրամային հաշիվ ունենալն անիմաստ ա, չէ՞ էս պայմաններում, հատկապես երբ Հայաստանում չեմ էլ ապրում:

Հիմա Հայաստանում ցանկացած բան ունենալն անիմաստ ա)

P.S. կարելի ա մենակ հույս ունենալ)

StrangeLittleGirl
17.12.2014, 18:36
Հիմա Հայաստանում ցանկացած բան ունենալն անիմաստ ա)

P.S. կարելի ա մենակ հույս ունենալ)
Ես էլ եմ էդ մտքին, բայց մամաս պնդում ա, որ հաշիվս պահեմ :)) Բայց մի հատ նենց մասնագիտական կարծիք եմ ուզում: Տրիբուն ձյա՞

Freeman
17.12.2014, 19:37
Ես էլ եմ էդ մտքին, բայց մամաս պնդում ա, որ հաշիվս պահեմ :)) Բայց մի հատ նենց մասնագիտական կարծիք եմ ուզում: Տրիբուն ձյա՞

Ոչ մասնագիտական` հանի, փոխանցի ուրիշ երկրի և այլն: Դաժե մենք ենք էսօր մի մասը հանել

boooooooom
17.12.2014, 19:40
Ոչ մասնագիտական` հանի, փոխանցի ուրիշ երկրի և այլն: Դաժե մենք ենք էսօր մի մասը հանել

Որ բոլորը փողերը երկրից հանեն, "մեր հալը բուրդա "

boooooooom
17.12.2014, 19:43
Բայց զգում եք, ոնց որ մի կետի վրա կայունացել է՝ մոտավորապես 560:

Freeman
17.12.2014, 19:50
Որ բոլորը փողերը երկրից հանեն, "մեր հալը բուրդա "

Ով էլ թողեց, իրա հալն ա «բուրդ»:
Տենաս մեզ բանակում ուտելիք կտա՞ն :))

Vaio
18.12.2014, 00:37
Էս խառը օրերի մեջ մենակ դեկտեմբերի 17-ն էր, որ դոլարը ընդամենը բարձրացավ 10-20 դրամով:

Էս ամեն ինչը ժամանակավորա, չի կարող անվերջ սենց շարունակվել:
Խելոք, կանխատեսող մարդը մի օր իրա պահած դոլարները դրամ կսարքի, հետո որ դրամը վերակենդանանա, դրամները դոլար կսարքի ու լուրջ փող կաշխատի:
Հարցը հենց էնա, որ պտի իմանաս երբ դա անես:

Ինձ թվումա, մինչև փետրվարի մեջ կայունանալուա:

Vaio
18.12.2014, 00:41
Մի 20-30 օր առաջ Մոբայլ սենթրը Galaxy Note 4 հեռախոսը ծախում էր 349.000 դրամ, իսկ հիմա` 510.000 դրամ: Վերջնա: 46%-ով թանկացելա:

Տրիբուն
18.12.2014, 00:55
Ես էլ եմ էդ մտքին, բայց մամաս պնդում ա, որ հաշիվս պահեմ :)) Բայց մի հատ նենց մասնագիտական կարծիք եմ ուզում: Տրիբուն ձյա՞

Բյուր ջան, նայած ինչ հաշիվ ա. ժամկետային ավանդ ա, ընթացիկ հաշիվ ա։ Մի հատ կիսվի, տենանք ինչքան փող ունես, որ բանկում ա ։))

Vaio
18.12.2014, 01:05
Էս իրավիճակում շահումա էն մարդը ով դրել էր դոլարային ավանդ;

John
18.12.2014, 01:08
Էս իրավիճակում շահումա էն մարդը ով դրել էր դոլարային ավանդ;

Կամ դրամային վարկ էր վերցել, սարքել դոլլար ու դրել գործի մեջ: Չնայած հազիվ թե տենց հեռատես մարդ լինի տարածաշրջանում. դոլլարային վարկերի տոկոսներն ավելի ցածր էին, լիքը մարդ էդ 2-3 տոկոսի պատճառով քաշվեց...

Vaio
18.12.2014, 01:16

Սա այն դեպքում, եթե եկամուտը դոլարովա ստանում (ենթադրենք` դրսում բիզնես կամ հայկական արտադրանքի արտահանում, որից գոյանում են դոլարներ):

StrangeLittleGirl
18.12.2014, 01:17
Բյուր ջան, նայած ինչ հաշիվ ա. ժամկետային ավանդ ա, ընթացիկ հաշիվ ա։ Մի հատ կիսվի, տենանք ինչքան փող ունես, որ բանկում ա ։))

Ընթացիկ ա ու ահագին քիչ ա: Ուֆ է, փակեմ, պրծնեմ: Հայաստանում փող ունենալ չարժե:

John
18.12.2014, 01:23
Սա այն դեպքում, եթե եկամուտը դոլարովա ստանում (ենթադրենք` դրսում բիզնես կամ հայկական արտադրանքի արտահանում, որից գոյանում են դոլարներ):

էդ գրելուց միջազգային բորսաները մտքովս անցան:

Տրիբուն
18.12.2014, 10:20
Ընթացիկ ա ու ահագին քիչ ա: Ուֆ է, փակեմ, պրծնեմ: Հայաստանում փող ունենալ չարժե:

Այ բալամ, դրա համար բա արժի՞ քամակ թրջել։ Պահի թող մնա, կյանք ա, կարող ա պետք գա։ Եթե շատ փող չի, բացել փակելու վրա ծախսածդ ժամանակն ու էսքան մտածելդ ավելի թանկ ա, քան կուրսի պատճառով կորցրածդ։

Լեո
18.12.2014, 10:40
Էսօրվանից ԿԲ-ն պարտադիր պահուստավորման նորմը արտարժութային ավանդների համար 12%-ից բարձրացնում է մինջև 24%, ընդ որում եթե մինչ այժմ հնարավոր էր որոշակի ժամկետի համար ապահովել նորմի կատարումը (այնսինքն՝ հնարավոր էր միջինում ապահովել պահուստների անհրաժեշտ մակարդակ), ապա այսօրվային այն դառնում է պարտադիր օրական կտրվածքով: Հասկանալի լեզվով ասած՝ ԿԲ շրջանառությունից պակասեցնում է դրամը և կարճաժամկետ հատվածում մեծացնում դրամի նկատմամբ պահանջարկը՝ ստիպելով բանկերին արտարժույթ վաճառել և նվազեցնել դրամով վարկավորումը:

Չնայած էսօր դեռ NASDAQ OMX-ի հարթակը չի բացվել, նոր սպասումներն ու պանիկան արդեն իրենց գործն անում են, դոլլարի բոլոր թաքնված պաշարները սկսել են շրջանառություն մտել, իսկ էֆֆեկտն արդեն զգացվում ա :)

Հ.Գ. Ափսոս որ գները նույնքան ճկուն չեն գտնվի իջեցման ուղղությամբ:

AniwaR
18.12.2014, 15:15
Իսկ սենց հարց. ինչքանո՞վ ա հավանական, որ էս իրավիճակում որոշ բանկեր ընդհանրապես կսնանկանան: Ու ինչ արժույթով ուզում ա ավանդդ դրված լինի, թքինք: -_-

keyboard
18.12.2014, 15:26
Իսկ սենց հարց. ինչքանո՞վ ա հավանական, որ էս իրավիճակում որոշ բանկեր ընդհանրապես կսնանկանան: Ու ինչ արժույթով ուզում ա ավանդդ դրված լինի, թքինք: -_-

եթե հայաստանում բանկ առհասարակ կա, պիտի որ հիմնականում արդեն սննկացած լինեին, մանավանդ Կոնվեսրը, կաթողիկոսի փայով, առեքսիմը ռուսաստանի գազպրոմի փայով ու սենց շարունակ, բայց դե ստե բանկ չկա, սրանք սաղ սպեկուլյանտ ու մի քիչ մեծ վարկային կազմակերպություններ են ընդամենը:

John
18.12.2014, 15:44
Իսկ սենց հարց. ինչքանո՞վ ա հավանական, որ էս իրավիճակում որոշ բանկեր ընդհանրապես կսնանկանան: Ու ինչ արժույթով ուզում ա ավանդդ դրված լինի, թքինք: -_-

ինչքան գիտեմ մինչև 2 մլն դրամ, կամ համարժեք արժույթ պետությունը փոխհատուցում է նմանատիպ դեպքերում, դրանից ավելի մասին չգիտեմ, ինձ էդ չի սպառնում առայժմ :D

Vaio
18.12.2014, 18:24
Մի 20-30 օր առաջ Մոբայլ սենթրը Galaxy Note 4 հեռախոսը ծախում էր 349.000 դրամ, իսկ հիմա` 510.000 դրամ: Վերջնա: 46%-ով թանկացելա:

Չանցավ 24 ժամ, գինը այժմ` 425.000 դրամ:

Vaio
18.12.2014, 18:37
Չշտապեք, սա խաղա, նորից դոլարի կուրսը բարձրանալուա:

Տրիբուն
18.12.2014, 22:52
Էսօրվանից ԿԲ-ն պարտադիր պահուստավորման նորմը արտարժութային ավանդների համար 12%-ից բարձրացնում է մինջև 24%, ընդ որում եթե մինչ այժմ հնարավոր էր որոշակի ժամկետի համար ապահովել նորմի կատարումը (այնսինքն՝ հնարավոր էր միջինում ապահովել պահուստների անհրաժեշտ մակարդակ), ապա այսօրվային այն դառնում է պարտադիր օրական կտրվածքով: Հասկանալի լեզվով ասած՝ ԿԲ շրջանառությունից պակասեցնում է դրամը և կարճաժամկետ հատվածում մեծացնում դրամի նկատմամբ պահանջարկը՝ ստիպելով բանկերին արտարժույթ վաճառել և նվազեցնել դրամով վարկավորումը:

Չնայած էսօր դեռ NASDAQ OMX-ի հարթակը չի բացվել, նոր սպասումներն ու պանիկան արդեն իրենց գործն անում են, դոլլարի բոլոր թաքնված պաշարները սկսել են շրջանառություն մտել, իսկ էֆֆեկտն արդեն զգացվում ա :)

Հ.Գ. Ափսոս որ գները նույնքան ճկուն չեն գտնվի իջեցման ուղղությամբ:

Ի միջի այլոց, ոնց որ սա շատ ավելի խելոք ու հավասարակշռված որոշում էր, քան Ռուսաստանի ԿԲ որոշումը բարձրացնել վերաֆինասավորման տոկոսադրույքը (ключевая ставка): Մեր ԿԲ-ն սրանով փաստացի բանկերին ստիպեց որ իրանք արտարժույթը հանեն շուկա:

Արամ
19.12.2014, 00:49
Մի հատ բան բացատրեք հասկանամ էլի։ Ինչքան փորձում եմ լոգիկայով վերլուծել չի ստացվում։
Ի՞նչ կապ ունի ռուբլու արժեզրկումը, դրամի արժեզրկման հետ։
Եթե դժվար չի մի փոքր մանրամասն էլի։

Alphaone
19.12.2014, 01:24
Մի հատ բան բացատրեք հասկանամ էլի։ Ինչքան փորձում եմ լոգիկայով վերլուծել չի ստացվում։
Ի՞նչ կապ ունի ռուբլու արժեզրկումը, դրամի արժեզրկման հետ։
Եթե դժվար չի մի փոքր մանրամասն էլի։

ԽՈՊԱՆ

Freeman
19.12.2014, 01:37
Մի հատ բան բացատրեք հասկանամ էլի։ Ինչքան փորձում եմ լոգիկայով վերլուծել չի ստացվում։
Ի՞նչ կապ ունի ռուբլու արժեզրկումը, դրամի արժեզրկման հետ։
Եթե դժվար չի մի փոքր մանրամասն էլի։

Երևի որովհետև Ռուսաստանից շատ են փող ուղարկում, լիքը մարդիկ ու կազմակերպություններ Ռուսաստանի հետ են առևտուր անում, Հայաստանի մեծ կազմակերպությունների մեծ մասը Ռուսաստանի կազմակերպությունների մասնաճյուղերն են:

John
19.12.2014, 01:38
Մի հատ բան բացատրեք հասկանամ էլի։ Ինչքան փորձում եմ լոգիկայով վերլուծել չի ստացվում։
Ի՞նչ կապ ունի ռուբլու արժեզրկումը, դրամի արժեզրկման հետ։
Եթե դժվար չի մի փոքր մանրամասն էլի։

էն իրականության մեջ, որից դու կտրված ես, բրո, էս քանի օր ա լիքը մարդիկ դոլլար առնելու գործին են: Արդյունքում կա դոլլարի մեծ պահանջարկ, գինը բնականաբար բարձրանում է, դրամն էլ ինքնստինքյան արժեզրկվում: Իհարկե էդ միակ պատճառը չի, բայց իմ՝ ոչ մասնագիտական դիտարկումները տենց են ցույց տալիս: Երեկվա ընթացքում օրինակ դրամը արժեզրկվում էր ինչքան ուժ ուներ, նույնիսկ ռուբլու նկատմամբ: Էդ ուղղակի ցույց էր տալիս դրամի նկատմամբ մեղմ ասած անվստահության մթնոլորտը: Ինձ թվում ա էն ռուբլու ամենացածր ժամանակ, 2 օր առաջ էր կարծեմ, վաճառքի գինը 7 դրամի մոտ էր, ով չէր ճարում դոլլար, ռուբլի էր առնում, որտև <<դժվար թե ավելի իջներ>>:

Լեո
19.12.2014, 08:15
Ի միջի այլոց, ոնց որ սա շատ ավելի խելոք ու հավասարակշռված որոշում էր, քան Ռուսաստանի ԿԲ որոշումը բարձրացնել վերաֆինասավորման տոկոսադրույքը (ключевая ставка): Մեր ԿԲ-ն սրանով փաստացի բանկերին ստիպեց որ իրանք արտարժույթը հանեն շուկա:

Մեր ԿԲ-ն արդեն բարձրացրել էր բանկերին տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը մոտ 3 անգամ՝ հասցնելով այն 21%-ի, ինչպես նաև ժամանակավորապես հանել ա արտարժութային կարճ դիրքի նորմատիվը, որպեսզի բանկերի համար պարդատիր պահուստավորման ամենահարմար ու քիչ ծախսատար տարբերակը դառնա արտարժույթի վաճառքը: Բայց դե հասկանում ենք, որ սա խիստ կարճաժամկետ միջոցառում ա, քանի որ իջեցնում ա բանկերի ընթացիկ իրացվելիության մակարդակը: ԿԲ-ի հիմանական նպատակը պանիկայի ու սպեկուլյատիվ ռիսկերի նվազեցումն ա…

boooooooom
19.12.2014, 11:22
ԿԲ-ի հիմանական նպատակը պանիկայի ու սպեկուլյատիվ ռիսկերի նվազեցումն ա…
Ինձ թվում է, որ դրամի արժեզրկումը, ոչ թե հետևանք էր տնտեսական գործունեության, այլ հիմնականում պանիկայի. բոլորը գործերը թողեցին ու վազեցին դոլլար առնելու, պահանջարկը մեծացավ։ Սրան հենց նման լուծում էլ պետք էր, որպեսզի պանիկան հանդարտվեր ։ Ոնց որ մեկը տարբեր մարդկանցից դրամ վերցրած լինի, որ գործ անի, մեկել բոլորը իրար հետ գան փողը հետ ուզեն։ Ես սենց եմ հասկանում։
Միայն պատժամիջոցների մասին հայտարարելը հերիք էր, որ գործարարները վատ ժամանակների "հոտն" առնեին ու վազեին դոլլար առնելու։ Այս վիճակը կարելի էր փոխել ժողովրդին հանգստացնող ճառերով (Պուտինի ասուլիսը վկա) և արհեստական միջամտություններով՝ բանկային գործիքների օգնությամբ։ Ինչն էլ արվեց։ Ուղղակի կարելի էր էդ ամենը ավելի շուտ նախաձեռնել։ Որոշ ճարպիկներ համ բարձրանալուց օգտվեցին, համ իջնելուց իսկ ընդհանուր տնտեսությունը(ժողովուրդը) ՝ տուժեց և ֆինանսապես, և հոգեպես ստրեսի ենթարկվեց :(
Հենց սկսեց դոլլարի կուրսը իջնել, ով չալարեց էդ հրաշքը վերագրեց իրեն. ընդամենը Պուտինը ելույթ ունեցավ։

Լեո
19.12.2014, 11:53
Իսկ սենց հարց. ինչքանո՞վ ա հավանական, որ էս իրավիճակում որոշ բանկեր ընդհանրապես կսնանկանան: Ու ինչ արժույթով ուզում ա ավանդդ դրված լինի, թքինք: -_-

Նախ ասեմ, որ ճգնաժամային իրավիճակներում ֆինանսական համակարգին ամենամեծ վնասներից մեկը հասցնում ա տնտեսվարողների ու սպառողների խուճապը, որը հաճախ պայմանավորված ա լինում ինֆորմացվածության պակասով: Որպես սրա անմիջական հետևանք սպեկուլյացիան անպայման գլուխ ա բարձրացնում, ու ամեն ինչ դոմինոյի էֆֆեկտի պես շատ արագ սկսում ա փլուզվել: Ասածս էն ա, որ որոշ բանկեր կարող են հայտնվել սնանկացման վտանգի առջև, եթե ավանդատուները (այդ թվում նաև իրավաբանական անձինք) նույն խուճապով (հաճախ իրենք էլ չհասկանալով թե ինչի համար) սկսեն ավանդները հետ պահաջնել, էն էլ էսպիսի մի իրավիճակում, երբ բանկերի ընթացիկ իրացվելիությունը մինիմալ թույլատրելիի սահմաններում ա: Սա մեկ:

Եվ երկրորդ, համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից (մինչև 2 մլն դրամ ՀՀ դրամով ավանդների դեպքում, և մինչև 1 մլն դրամ արտարժույթվ ավանդների դեպքում):

Էնպես որ փողը հանել ու տանը պահելը ոչնչով ավելի շահավետ չէ, եթե ոչ միայն որպես խուճապային դրսևորում :)

AniwaR
19.12.2014, 13:13
^^^

Հա, ես էդ ամենը լրիվ հասկանում եմ, ու մտածում էի, որ եթե գնամ հիմա իմ անունով ավանդը հանեմ, դրանով իսկ կնպաստեմ էդ բանկի սնանկանալուն: Բայց էգոիստական տեսանկյունից՝ կարելի էր ավանդը հանել, ավելի խոշոր ու հուսալի բանկում դնել:

Եվ երկրորդ, համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից (մինչև 2 մլն դրամ ՀՀ դրամով ավանդների դեպքում, և մինչև 1 մլն դրամ արտարժույթվ ավանդների դեպքում):

Հը՞ն: o_O Էս ե՞րբ են հասցրել երկու անգամ կրճատել: Առաջ 4 ու 2 մլն չէ՞ր:

AniwaR
19.12.2014, 13:15
Մի խոսքով, հուսով եմ, որ եթե ինչ-որ բան էլ լինի, ծայրահեղ դեպքում կմիաձուլվեն ուրիշ բանկերի հետ:

Հայաստանում վերջին անգամ ե՞րբ ա ինչ-որ բանկ սնանկացել, ի դեպ (նենց որ սնանկ սնանկանա, սենց ասած, ոչ էլ միաձուլվի):

Լեո
19.12.2014, 13:48
Հը՞ն: o_O Էս ե՞րբ են հասցրել երկու անգամ կրճատել: Առաջ 4 ու 2 մլն չէ՞ր:

Պաղդոն, սխալ էի հիշում, առաջ էր 2 ու 1 մլն :pardon Հիմա 4 ու 2 :)

Տրիբուն
20.12.2014, 12:11
Մեր ԿԲ-ն արդեն բարձրացրել էր բանկերին տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը մոտ 3 անգամ՝ հասցնելով այն 21%-ի, ինչպես նաև ժամանակավորապես հանել ա արտարժութային կարճ դիրքի նորմատիվը, որպեսզի բանկերի համար պարդատիր պահուստավորման ամենահարմար ու քիչ ծախսատար տարբերակը դառնա արտարժույթի վաճառքը: Բայց դե հասկանում ենք, որ սա խիստ կարճաժամկետ միջոցառում ա, քանի որ իջեցնում ա բանկերի ընթացիկ իրացվելիության մակարդակը: ԿԲ-ի հիմանական նպատակը պանիկայի ու սպեկուլյատիվ ռիսկերի նվազեցումն ա…

Գիդում եմ ... ամեն դեպքում, գոնե էս պահին, վերաֆինանսավորմանը թեղեցին նույնը, որը վատ չի։ Ռուսաստանում արդեն լուրջ խոսում են, որ հեսա 20%-ից էժան վարկ չի լինելու։

Տրիբուն
22.12.2014, 14:01
http://top.rbc.ru/finances/22/12/2014/549402639a7947893dad7037

Տրիբուն
24.12.2014, 11:16
Արժեզրկման ճնշումներ՝ ՀՀ արժութային շուկայում. ԿԲ մեկնաբանությունը

http://www.a1plus.am/1357487.html

Տրիբուն
28.12.2014, 00:37
Հետաքրքիր հարցազրույց ա, խորհուրդ եմ տալիս կարդալ: Ու տարօրինակ ա, որ հարցարզույց տվողը փաստացի ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկն ա:

Եթե իշխանավորները ձգեն գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա. Կարեն Կարապետյան (http://civilnet.am/2014/12/20/karen-karapetyan-interview/#.VJ1eWl4CA)

- Վերջին տասը օրերին երկրի ֆինանսական շուկան լուրջ ցնցումներ ապրեց, ինչը իշխանությունները պայմանավորում են համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով ու սպեկուլյատիվ գործողություններով: Համաձա՞ յն եք նման տեսակետի հետ:

-Բնականաբար, որոշակի օբյեկտիվ հիմքեր կան, բայց մեծ հաշվով դա ինքնապաշտպանության ինստինկտ է: Մենք ժամանակին պետք է դիվերսիֆիկացնեինք մեր տնտեսությունը, որպեսզի արտաքին գործոններից կախվածությունը շատ մեծ չլիներ: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Մասնավորաբար, մեր տնտեսության մոտ 70 տոկոսը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ: Այլ խոսակցության թեմա է, թե որքանով է դա լավ կամ վատ: Իմ կարծիքով՝ շատ վատ է: Այսուամենայնիվ, չի կարելի ամբողջ մեղքը բարդել նավթի շուկայում կամ Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների վրա: Ըստ իս վերջին օրերին մեր երկրում կատարվածն առաջին հերթին փնթի աշխատանքի արդյունք է: Ցավոք, առկա է անտարբեր վերաբերմունք սեփական պատասխանատվության նկատմամբ: Դա է վկայում հենց միայն այն հանգամանքը, որ մեկ շաբաթվա ընթացքում դրամը կտրուկ արժեզրկվեց ու մեկ օրում կտրուկ արժևորվեց:

Եթե կարելի էր մեկ շաբաթ անց այսօրվա վիճակն ունենալ, հարց է ծագում՝ ինչու կորցրեցինք այդ մեկ շաբաթը, ինչու ձևավորեցինք արհեստական խուճապ ու անվստահության նոր մթնոլորտ բանկային ու ֆինանսական համակարգի նկատմամբ: Չնայած, իմ կարծիքով, դրամի ներկա փոխարժեքը արհեստական է, և Ամանորից հետո կամ ստիպված ենք լինելու մսխել պետական ռեզերվները կամ բաց թողնել փոխարժեքը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Ինչ վերաբերում է սպեկուլյատիվ գործողություններին, ապա որքան էլ անընդունելի, սակայն բնական է, որ դրա համար պարարտ հող լինելու պարագայում որոշ մարդիկ գումար կաշխատեն: Այս առումով պատկան մարմինների խնդիրը պետք է լինի նման հնարավորությունների առավելագույնս բացառումը:

Իսկ ընդհանուր առմամբ, որպեսզի ճիշտ հասկանանք առկա վիճակի պատճառները, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել այն ինդիկատորները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա: Դրանք մեծ հաշվով բազմաթիվ են, սակայն կառանձնացնեի հատկապես չորսը: Խոսքը ներդրումային, վարկային համակարգերի, տրանսֆերտների ու ավանդների մասին է: Սրանք այն բնագավառներն են, որոնք պետք է ապահովեն ազատ միջոցների առկայությունը և տնտեսության ընդհանուր զարգացումը: Հիմա ըստ հերթականության:

Այն, որ տրանսֆերտները նվազելու էին, պարզ էր տարրական տնտեսագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար: Դա կանխատեսելու համար պետք չէր մտքի տիտան լինել: Այդ ուղղությամբ կանխարգելիչ ի՞ նչ միջոցառումներ են իրականացվել: Իմ պատկերացմաբ՝ ոչ մի:

Հաջորդը՝ ներդրումային դաշտի առողջացման մասին հայտարարությունները, ինչպես նաև միջազգային առանձին կառույցների գնահատականներով մի քանի տողով առաջընթացի արձանագրումը նյութական որևէ արդյունք չունեն: Ինչպես ասում են՝ «հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Փողը հոսում է այնտեղ, ուր կա բիզնեսի զարգացման համար բարենպաստ դաշտ, կայուն շուկա, հարկային ու բանկային առողջ ու ճկուն համակարգ և, իհարկե օրենքի գերակայություն ու վստահություն դատական համակարգի հանդեպ, ուր օրենքով պաշտպաված է դրամը, այլ ոչ թե «փայ են մտնում»: Հիմա յուրաքանչյուրը թող ինքն իրեն հարց տա՝ որքանով ենք մենք համապատասխանում նշյալ չափանիշներին, և հասկանալի կլինի՝ ներդրումները կհոսեն դեպի մեր, թե այլ երկրներ:

Երրորդ՝ վարկային ռեսուրսները պետք է միտված լինեն մի քանի ուղղությունների: Առաջնայինը գործարար միջավայրի, առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով կազդի այլ ոլորտների զարգացման վրա: Փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, հեքիաթներ ենք պատմել ու դեռ պատմելու ենք: Այնինչ, խոսքերով իրավիճակ չես փոխի: Համոզված եմ, որ ոչ միայն հարկային դաշտում, այլև վարկային համակարգում հարկավոր է կիրառել դիվերսիֆիկացված քաղաքականություն ՓՄՁ և խոշոր ձեռներեցության համար: Բազմիցս նշել եմ ու աննպատակահարմար չեմ համարում վերստին կրկնել, որ անցած տարիների ընթացքում խոշորը աստիճանաբար կուլ տվեց մանր ու միջին բիզնեսին: Արդյունքում որոշ ժամանակ անց խոշորն է ամբողջովին թելադրելու իր պայմաններն ու գնային քաղաքականությունը, այլ ոչ թե շուկայի բնականոն օրենքները: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա նման իրավիճակը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Հաջորդ կարևոր ուղղությունը հիպոթեքային շուկան է, որն իր հետ կարող է հանգեցնել շինարարության ոլորտի զարգացման ու ըստ այդմ նոր աշխատատեղերի ստեղծման: Այստեղ էլ դեռ շատ հեռու ենք իրավիճակը բավարար համարելուց՝ հատկապես բարձր տոկոսադրույքների ու կարճ ժամկետների առումով: Հասկանալի է, որ բանկերը գումար են աշխատում վարկերի միջոցով, բայց դարձյալ հարց է ծագում, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, ինչ ծրագիր ունի նշյալ հարցերի կարգավորման ուղղությամբ:

Այս դաշտի հիմնական ինդիկատորը պետական բյուջեն է: Լրջորեն ուսումնասիրեք այն և ամեն ինչ պարզ կդառնա: Ուրախ կլինեմ, եթե իրական միջոցներ ձեռնարկվեն, սակայն առայժմ նման բան չեմ տեսնում:

Չորրորդ՝ ավանդների տեսակետից առաջնային նշանակություն ունի վստահության առկայությունը: Սակայն հատկապես վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք մեծ հաջողությամբ կորցնում ենք առանց այդ էլ թույլ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Մարդը վստահ չէ, որ իր խնայողությունները լիարժեքորեն ապահովագրված են կորցնելու վտանգից: Ես գնահատում եմ Կենտրոնական բանկի կողմից պաշտպանական բարձիկի տոկոսադրույքի մեծացումը: Ու թեպետ իմ կարծքիով այդ քայլը ուշացած էր, այդուամենայնիվ, որոշակիորեն զսպեց գործընթացները:

Մի խոսքով, մենք պարտավոր ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել հատկապես այս չորս բաղադրիչներին, ունենալ հստակ քայլերի հաջորդականություն, ոչ թե անընդհատ հրդեհներ փորձել հանգցնել, այլ առաջին հերթին կանխարգելել այդ հրդեհները: Իրականում փոքր երկիր պահելն այնքան էլ դժվար չէ, եթե ունես հստակ չափորոշիչներ, իսկ հեքիաթներ պատմելու փոխարեն կոնկրետ գործ ես անում: Հակառակ պարագայում այսօր կարծես 90-ականներից ոչնչով չենք տարբերվում, գուցե թե միայն այնքանով, որ գազ ու լույս ունենք: Սա բոլորիս պատասխանատվության խնդիրն է, ու լավ կլինի, եթե յուրաքանչյուրս իր տեղում իր բաժին պատասխանատվությանը տեր կանգնի:

-Պարոն Կարապետյան, կարգավորման նախօրեին վարչապետն այցելեց որոշ խանութներ և տեղերում գների իջեցման հանձնարարականներ տվեց: Ոմանք դա PR ակցիա են համարում, ոմանք էլ պնդում են, թե նման քայլը արդյուանվետ էր: Դուք ինչպե՞ ս եք կարծում:

-Ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Շատ լավ է, որ վարչապետը դուրս է եկել ու այցելել խանութներ, սակայն գների իջեցման կարգադրության իրավունք նա չունի, քանի որ գնագոյացումը շուկայի թելադրանք է, իսկ եթե խոսքը սպեկուլյատիվ գործողությունների մասին է, ապա կրկնում եմ՝ պետությունն ունի բոլոր գործիքները, որպեսզի ի սկզբանե թույլ չտա նման վիճակ: Այդուամենայնիվ, ես հուսով եմ, որ վարչապետի այդ քայլը իրականում ոչ թե շոու է եղել, այլ երկրի հանդեպ սրտացավ մարդու քայլ:

-Որպես վերջին հարց՝ առջևում Ամանոր է, բնականաբար, հասարակության մտահոգություններն առավել խորն են, հատկապես նշյալ ցնցումներից հետո: Որոշ իշխանավորներ խորհուրդ են տալիս գոտիները ձգել: Դուք էլ եք այդ այդ խորհրդին միանո՞ ւմ…

-Այդ նույն իշխանավորներն առաջին հերթին թող իրենց գոտիները ձգեն: Եվ եթե իրապես նրանք ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Դուրս եկեք հասարակության մեջ և կտեսնեք, որ մարդիկ ուղղակի ասում են՝ դուք քիչ կերեք, մենք գոտիներ ձգելու անհրաժեշտություն չենք ունենա: Սակայն չէի ցանկանա մռայլ երանգներով ավարտել խոսքս ու առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ, որ գոնե եկող տարվանից սկսյալ ձևավորվեն այնպիսի հիմքեր, որոնք թույլ կտան վստահություն ունենալ վաղվա օրվա հանդեպ, որոնք զերծ կպահեն նորանոր ցնցումներից ու վերջապես մեր ժողովուրդն էլ կկարողանա ոչ թե ընդամենը օրահացի խնդիրներ լուծել, այլ արժանապատիվ կենսակերպ ունենալ, իսկ Ամանորն էլ ոչ թե որպես հոգս, այլ որպես տոն ընկալել…

Vaio
05.01.2015, 16:34
Էս թեմայից ինչ նորություններ կան ?
Ինչա սպասվում առաջիկայում ?

Տրիբուն
09.01.2015, 23:53
Էս թեմայից ինչ նորություններ կան ?
Ինչա սպասվում առաջիկայում ?

Երկուշաբթի բանկերը վերջապես կբացվեն, կտեսնենք ինչ ա լինելու համ կուրսերի համ տոկոսների հետ, համ էլ վաբշե բանկերի հետ: Էս պահին ռուբլին կապիկի պես վերև ներքև ա թռնում, բայց պատճառն էն ա, որ գործարքների ծավալները շատ փոքր են: Երկուշաբթի, երբ խոշոր բանկերը մեծ ռեսուրսներով մտնեն շուկա, էտ ժամանակ էլ կերևա, թե ինչ կլինի: Բայց ընդհանոր առմամբ վիճակն ահագին անորոշ ա` հատկապես կարժաժամկետ կտրվածքում: Էս պահին միակ քիչ թե շատ իրավիճակի վերլուծությունը դեկտեմբերի 30- ի IMF-ի Article IV Consultation-ն ա (http://www.imf.org/external/np/sec/pr/2014/pr14605.htm): Տողամեջերում կարելի ա կարդալ, որ դրամի արժեզրկումը 2015-ի ընթացքում շարունակվելու ա:

....
Vulnerabilities remain high. While international reserves are adequate, the consolidation of the external current account deficit has slowed in 2014 due to lower-than-expected exports and remittances. Staff estimates that an adjustment of the real exchange rate over the medium term would help facilitate further external adjustment and improve competitiveness. However, the banking system is still highly dollarized, which could imply pressures on bank balance sheets if a disorderly external adjustment occurs.
....
Exchange rate policy should support external adjustment. The current situation poses challenges to exchange rate policy, notably the recent depreciation of the Russian ruble, uncertainty surrounding regional geopolitical events, and pressures to calm what are perceived as disorderly conditions in a thin market. While limited interventions to mitigate disorderly conditions are warranted, pressures that reflect economic fundamentals should be accommodated. Enhanced central bank communications will be important to provide clarity and guidance. Maintaining robust buffers, together with flexibility of the dram, should support further reduction of the external current account deficit to its sustainable level.