PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմենք Google-ին, որ ստեղծի ցեղասպանության 100-ամյակը ոգեկոչող doodle



Շինարար
08.12.2014, 17:21
Չգիտեի, որ բաժնում բացեմ, ու գուցե վերնագիրն անհարթ է: Բաժնի մոդերատորներին խնդրում եմ հնարավորինս դզել-փչել:


Էս նախաձեռնությանը ֆեյսւոմ եմ հանդիպել, գուցե ձեզնից շատերն էլ, բայց մտածեցի՝ ակումբում թեմա ունենանք, ովֆեյսբուք չի մտնում, գուցե սենց իմանա, մինա, կամ գուցե չարժե՞ միանալ, ասի՝ խի:


Ժող ջան, էս նախաձեռնությունն ինձ շատ ա ոգևորել: Չգիտեմ՝ ինչքանով կկարողանանք ի վերջո հասնել նպատակին, բայց չեմ պատկերացնում ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ավելի արդյունավետ մեթոդ: Ինչքան շատ մարդ միանա, ստորագրի, էնքան հույսը կմեծանա՞, որ Գուգլը ականջալուր կլինի մեզ: Չգիտեմ, բայց իրոք եկեք փորձենք, անտարբեր չանցնենք, գուցե և մի բան ստացվի: Իրոք, վերամբարձ ռազմահայրենասիրություն չի թվում, այլ ահագին ազդեցիկ, լուսավորչական բան կարա դառնա, որովհետև ցեղասպանության ճանաչումը, տեղեկացվածության բարձրացումը մենակ հայոց հարցը չի, դա կարևոր ա նախ և առաջ հետագայում նման դեպքերը կանխելու համար, չնայած ում եմ ասում, ով-ով մենք էդ ամենը լավ գիտենք:

Էս էլ հղումը (https://www.change.org/p/set-the-doodle-on-april-24-googledoodles):

Chuk
08.12.2014, 17:23
Անիմաստ զբաղմունք ա:
Գուգլը սենց բաների համար երբեք դուդլ չի սարքում ու հիմա էլ չի անելու:

Շինարար
08.12.2014, 17:28
Լավ բա ի՞նչ կարելի ա անել: Էս ինտերնետի, տեղեկացվածության դարում գուցե ինչ-որ բան հնարավոր ա անել: Ես երբեք սենց հարցերում սևեռված չեմ եղել, ինձ համար լիքը էս պահին ավելի առաջնային բաներ կան, որ էլի ոչինչ չենք (համենայն դեպս՝ չեմ) անում, բայց չգիտեմ գուգլի ազդեցության շրջանակը որ պատկերացրի, ահագին ոգևորվել էի:

Chuk
08.12.2014, 17:40
Մեջբերեմ Google-ի Doodle-ների սայտից (https://www.google.com/doodles/about)՝


Doodles are the fun, surprising, and sometimes spontaneous changes that are made to the Google logo to celebrate holidays, anniversaries, and the lives of famous artists, pioneers, and scientists.

Այսինքն սրանք ստեղծված են բացառապես ուրախ նպատակներով:
Որպես հայտնի փաստ կարող եմ ասել, որ նույնիսկ սեպտեմբերի 11-ի համար իրանք դուդլ չեն սարքել:

Իհարկե Google-ի էջում մի ուրիշ տեղ սև ժապավեն էին նկարել, բայց դա առանձնապես նկատվող բան չէր: Այ եթե էդպիսի ժապավեն պահանջվեր, գուցե և աներ Գուգլը, չնայած էլի չեմ կարծում, բայց էս նախաձեռնությունը գլխանց դատապարտված ա մերժման:

Ես չգիտեմ, նախաձեռնողները գիտե՞ն դա ու մանիպուլյացիա են անում, թե՞ ազնիվ մղումներով են անում, բայց վերջնարդյունքում ինքն անիմաստ ստորագրահավաք ա:

keyboard
08.12.2014, 22:44
Հազար ներողություն, բայց ոնց որ մարդու ձեռ առնեն ու մարդու չէ, մի ամբողջ ժողովրդի, այ քեզ բաաաան, ամոթ ա :[

Շինարար
09.12.2014, 00:56
Հազար ներողություն, բայց ոնց որ մարդու ձեռ առնեն ու մարդու չէ, մի ամբողջ ժողովրդի, այ քեզ բաաաան, ամոթ ա :[

Քիբորդ ջան, իհարկե ես էսպիսի հարցերում լիովին ապավինում եմ Արտակի, նաև քո ու մյուս էս ամեն ինչից ավելի լավ գլուխ հանող մարդկանց կարծիքին: Բայց տենց ծանրացնել էլ պետք չի: Ես ինքս ստորագրել եմ, ոչ մեկին ձեռ չեմ առել ու մինչև էս պահն էլ ինձ ձեռ առնված չեմ զգում, ուրիշ արդյունք չտա էլ, իմ շատ քիչ արտասահմանցի ֆրենդները տեսնում են, գուցե մեկն էլ սըրչ անի, ուսւոմնասիրի, իմանա: Ես էդ մարդկանցից չեմ որ տեղիցս վեր կենամ ու էդ ազգային թեմաներով զահլա տանեմ մարդկանց, հարցնում էլ են հայերի, Հայաստանի մասին, երկրիս հրաշք բնությունն եմ գովում մենակ, որովհետև էս պահին ուրիշ պարծենալու բան էլ չեմ հիշում, ուր մնաց ցեղասպանությունից խոսամ, պատմեմ: Իսկ սենց էլի ինչ-որ կերպ տեղեկացվածությանը գուցե նպաստեցի, գուցե՝ ոչ, բայց չեմ կարծում եսիմինչ վնաս պատճառեցի: Նույնն էլ նախաձեռնողը, իմ կարծիքով իհարկե: Ոչ ճանաչում եմ, ոչ էլ առանձնապես խորացել եմ, թե ով ա:

Chuk
24.04.2015, 00:46
Իհարկե Google-ի էջում մի ուրիշ տեղ սև ժապավեն էին նկարել, բայց դա առանձնապես նկատվող բան չէր: Այ եթե էդպիսի ժապավեն պահանջվեր, գուցե և աներ Գուգլը, չնայած էլի չեմ կարծում, բայց էս նախաձեռնությունը գլխանց դատապարտված ա մերժման:
Մի փոքր սխալվեցի, Գուգլը սև ժապավենը դրեց ու ապրի դրա համար: Իհարկե միայն հայկական տիրույթում, իհարկե ոչ «ցեղասպանություն» բառը նշելով, իհարկե ընդամենը որպես ցավակցական խոսք, բայց սիրուն ժեստ է որոնողական հսկայի կողմից.

http://i.imgur.com/jysCLHn.png



Հա, ու ես վստահ եմ, որ անհասցե ստորագրահավաքը այս ժապավենը դնելու որոշման հետ որևէ կապ չունի: