PDA

Դիտել ողջ տարբերակը : Վաճառք. Իմ պատրաստած ոսկյա զարդերը

boooooooom
28.11.2014, 23:38
Ներողություն եմ խնդրում նկարների որակի համար. դեռ ավելի որակով նկարելու հնարավորություն չունեմ:13 տարի է ինչ ոսկերչությամբ եմ զբաղվում և 1 շաբաթ է ինչ փորձում եմ նաև իմ պատրաստածը վաճառել /մինչ այդ վերավաճառողներն էին դրանով զբաղվում/: Սկսել եմ թեթև, էժան գործերից, բայց աշխատել եմ, որ էժանությունը որակի վրա չազդի: ժամանակ առ ժամանակ թեմայում թարմ նկարներ կտեղադրեմ:Մնացածը ընթացքում...

boooooooom
28.11.2014, 23:51
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին /ռոդիումապատ/, 24 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ,միջին մաքրություն/, մատանու քաշը 4.4գրամ գինը` 108.000դր
http://i.imgur.com/D9abPFU.jpg
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին /ռոդիումապատ/, 24 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ,միջին մաքրություն/, օղերի քաշը 3.4գրամ, գինը`93000դր
http://i.imgur.com/waeqi7I.jpg

boooooooom
29.11.2014, 00:02
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին /ռոդիումապատ/, 6 հատ ադամանդ /տրամագիծ-1.1-1.3մմ,միջին մաքրություն/, մատանու քաշը` 3.3գրամ, գինը` 52.000դր
http://i.imgur.com/YSlOwvx.jpg
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին /ռոդիումապատ/, 6 հատ ադամանդ /տրամագիծ-1.1-1.3մմ,միջին մաքրություն/, ականջօղերի քաշը` 4.6գրամ, գինը` 63.000դր
http://i.imgur.com/jaQAGEb.jpg

boooooooom
29.11.2014, 00:11
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին և սպիտակ /ռոդիումապատ/, 6 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ, միջին մաքրություն/, մատանու քաշը` 3.5գրամ, գինը` 65.000դր
http://i.imgur.com/nkzhxtG.jpg
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին և սպիտակ /ռոդիումապատ/, 12 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ,միջին մաքրություն/, ականջօղերի քաշը` 4.1գրամ, գինը` 82.000դր
http://i.imgur.com/4RhQido.jpg

boooooooom
29.11.2014, 00:21
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին և սպիտակ /ռոդիումապատ/, 12 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ, միջին մաքրություն/, մատանու քաշը` 4.5գրամ, գինը` 80.000դր
http://i.imgur.com/QbD1DVm.jpg
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին և սպիտակ /ռոդիումապատ/, 14 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ, միջին մաքրություն/, ականջօղերի քաշը` 7.0գրամ, գինը` 119.000դր
http://i.imgur.com/KJf1zJy.jpg

boooooooom
29.11.2014, 00:30
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին /ռոդիումապատ/, 12 հատ ադամանդ /տրամագիծ-1.1մմ,միջին մաքրություն/, մատանու քաշը` 3.6գրամ, գինը`69.000դր
http://i.imgur.com/LVYjpZw.jpg
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին /ռոդիումապատ/, 24 հատ ադամանդ /տրամագիծ-1.1մմ,միջին մաքրություն/, ականջօղերի քաշը` 4.6գրամ, գինը`112.000դր
http://i.imgur.com/bs0KCDu.jpg

Hda
29.11.2014, 22:59
..........13 տարի է ինչ ոսկերչությամբ եմ զբաղվում և ............

կներես, բայց ոսկերչություն չտեսա էս գործերում…
բոլորն էլ լիտյո գործեր են ու քար գցողի աշխատանք

boooooooom
29.11.2014, 23:32
կներես, բայց ոսկերչություն չտեսա էս գործերում…
բոլորն էլ լիտյո գործեր են ու քար գցողի աշխատանք
Կներես, բայց լիտյոն, կամ ձուլումը ընդամենը մի պրոցես է որն անելու համար, նախ պատրաստվում է ձեռքով, կամ համակարգչի օգնությամբ մայր մոդելը, որից հետո դրանից կաղապար է պատրաստվում, որպեսզի կարողանաս սերիական արտադրել։ Քո իմացած ոսկերչությունը մայր մոդելի վրա է կատարվում։ Ունեմ նաև ամբողջությամբ ձեռքով պատրաստված աշխատանքներ, բայց դրանք պատրաստվում են անհատական պատվերով, և որպես կանոն ենթակա չեն հրապարակման։
Իսկ ձուլված գործը մշակելը, դետալները իրար միացնելը, փայլեցնելը քար տեղադրելը, համարում էս բժշկություն? Դա նույնպես ոսկերչություն է։

Hda
30.11.2014, 12:33

պարզապես ոսկերչության բաղադրիչ մասեր

իսկ ոսկերիչ համարում եմ՝ երբ լոմից պատրաստի արտադրանք է պատրաստում լրիվ ինքնուրույն մեկ մարդ
ձուլված գործը մշակելը- սլեսարն էլ կանի
քար տեղադրելը- համարվում է առանձին արհեստ
ձուլման մոդելը- քանդակագործ
ձուլելը- ձուլագործ......

հիմա էտ գործերում կարաս ասես՞ սաղից շատ ում լուման է....

boooooooom
30.11.2014, 14:40

Իսկ ինչից ենթադրեցիր, որ ես քո ասած լոմից պատրաստի գործ չեմ կարողանում պատրաստել?
Ձուլման մոդելը- քանդակագործ? ձուլված գործը մշակելը -սլեսար? Քեզ, սլեսարին ու քանդակագործին հրավիրում եմ իմ արհեստանոց ինձ զարմացնելու։ Կներես, բայց էս գործից "կիլոմետրով հեռու էս"

boooooooom
30.11.2014, 15:04
Ես շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ էս ուզում ինձ հասկացնես։ Հավատա ինձ , ես ոսկերիչների մեջ վատ համբավ չունեմ։ Իմ հայրը 18 տարեկանից մինչ այսօր ոսկերչությամբ է զբաղվում, ես "մեծացել եմ էս գործի մեջ"։
Իսկ ոսկերիչը, և սլեսար է, և քանդակագործ, և ձուլագործ, և եռակցող, և "ժեշտանչի", և դարբին… Ուղղակի մասնագիտացած է ավելի փոքր օբյեկտների վրա աշխատելուն և որպես հումք օգտագործում է գունավոր մետաղներ։

Hda
30.11.2014, 17:44
Ես շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ էս ուզում ինձ հասկացնես։ Հավատա ինձ , ես ոսկերիչների մեջ վատ համբավ չունեմ։ Իմ հայրը 18 տարեկանից մինչ այսօր ոսկերչությամբ է զբաղվում,
Իմ էլ պապը, ավաղ ողորմածիկ…Էնպես, որ իմ չհասկանալուն էլ զգույշ վերաբերվի ու արհեստանոց գալուց մենակ ես լրիվ հերիք կլինենմ:
Բարի քննադատությունն էլ վիճաբանությունից տարբերի

Իսկ ոսկերիչը, և սլեսար է, և քանդակագործ, և ձուլագործ, և եռակցող, և "ժեշտանչի", և դարբին…
էտ ցանկը շատ երկար ա-քիմիկոս, ֆիզիկոս..... ու ամենակարևորը նկարիչ դիզայներ

Գալաթեա
30.11.2014, 17:55
կներես, բայց ոսկերչություն չտեսա էս գործերում…
բոլորն էլ լիտյո գործեր են ու քար գցողի աշխատանք

Բարի քննադատությունն էլ վիճաբանությունից տարբերի

Բարիի պահը երևի կներեսն էր չէ...

Բում ջան, լավն են, ափսոս ոսկու սիրահար չեմ:
Էն գունավոր քարերով մատանին շատ սիրեցի :)

boooooooom
30.11.2014, 23:10
Իմ էլ պապը, ավաղ ողորմածիկ…Էնպես, որ իմ չհասկանալուն էլ զգույշ վերաբերվի ու արհեստանոց գալուց մենակ ես լրիվ հերիք կլինենմ:
Բարի քննադատությունն էլ վիճաբանությունից տարբերի

էտ ցանկը շատ երկար ա-քիմիկոս, ֆիզիկոս..... ու ամենակարևորը նկարիչ դիզայներ

Քննադատությունից երբեք չեմ խուսափել, ասեմ ավելին, դա ինձ անհրաժեշտ է աճելու համար, բայց երբ իմ աշխատանքը չի նկատվում, դա ինձ թուլացնում է: Մի կտրեք իմ թևերը. ես դեռ նոր եմ պատրաստվում թռչել:

Հիմա ձուլման մասին, որը ըստ քեզ ոսկերչություն չի:
Ձուլման եղանակով ստացված դետալները ունեն մի քանի առավելություն ձեռքով պատրաստվածից
1. երբ մի դետալից մի քանի հատ է պետք, ձեռքով պատրաստելը ժամանակատար է իսկ նույնը ստանալը երբեմն անհնարին
2. ձուլված դետալի վրա բացակայում են եռակցման տեղերը, որոնք սովորաբար տարբերվում են գույնով և ծակոտկեն մակերևույթով/ որովհետև եռացող ոսկին "փուչիկներ" է տալիս, որն էլ մշակելուց հետո վերածվում է մանր ծակերի/
3. աշխատելու ընթացքում չկա քանդվելու հավանականություն, որովհետև մոնոլիտ է...
Մեր պապիկների ժամանակ ձուլում կազմակերպելը հեշտ գործ չի եղել. չկային գիտելիքներ, սարքավորումներ, և ոսկերիչները, որոնց համար ձուլումը մատչելի չէր, սկսեցին փնովել ձուլողներին, թե իբր դա արժեզրկում է գործը, ոմանք անգամ ասում էին, որ արհեստավորը ձեռքով գործը պատրաստելիս իր էներգիան է փոխանցում կրողին... որպեսզի հաճախորդը չգնա ավելի արագ աշխատող ոսկերչի մոտ: Այսօր ձուլումը անհրաժեշտություն է և հնարավոր չի մրցակցել շուկայում դանդաղ ձեռքով գործ անելով:
Ինչ վերաբերվում է այս աշխատանքներին, ապա ես հիմնական շեշտը դրել եմ իրենց փոքր ինքնարժեքի վրա. օգտագործել եմ փոքր ադամանդներ, կիսաթանկարժեք քարեր և մինիմալ ոսկի, ինչը , ինչ խոսք անպայման պետք է որ ազդեր նրանց տեսքի վրա: Բայց այդ սուղ միջոցներով ես աշխատել եմ ստանալ մաքսիմում տեսք: Բայց ասել որ սա ոսկերչություն չի, արդյոք ճիշտ է?
Ես երբեք ինձ լավ ոսկերիչ չեմ համարել, անգամ հաճախ շրջանցում եմ , թե " զբաղվում եմ ոսկերչությամբ": Այն ինչ ես կամ, դա այն է ինչին ես հասել եմ: Ես աշխատում եմ լինել ավելի լավը, աշխատում եմ իմ ճաշակի, երևակայության, աշխատանքային տարբեր հմտություններ զարգացնելու վրա:Ես կարողանում եմ նաև մոդելներ պատրաստել համակարգչային 3D ծրագրերի օգնությամբ: Բայց խոսքեր կան որ նման են այն փայտին, որ խցկում են անվաճաղերի արանքը, երբ ուզում են մեկին հեծանիվի վրայից վայր գցել... Մի արեք, դա քննադատություն չի, դա շատ ցավոտ է:

keyboard
30.11.2014, 23:37
Վարդան ջան, կարճ կոնկրետ ասեմ. դու ոչ հեծանիվ քշել գիտես, ոչ շրթհարմոն նվագել, ոչ էլ ոսկերչություն, քյասար դու ոչմիբան չես կարում անես:

Շինարար
01.12.2014, 01:46
Բա ակումբի ստեղծագործողների ջանը քա՞ր ա, Վարդան ջան, որ տանջվում են, գրում, ստեղծում, իրանցից գոհ կամ գուցե վախով դնում թեմայում, մեկ էլ մեկը մտնում ասում ա՝ զիբիլ ա :)

Ես զարդերից առանձնապես բան չեմ հասկանում, բայց էս վերջին պատասծանդ շատ հավանեցի՝ մեծավարի:

Ձայնալար
12.12.2014, 23:06
Վարդան ջան, խորհուրդ կտսմ նաև ֆեյսբուքում էջ սարքես, էս նկարները գներով տեղադրես։ Մեք էլ կօգնենք, որ տարածես։

boooooooom
13.12.2014, 22:25
Վարդան ջան, խորհուրդ կտսմ նաև ֆեյսբուքում էջ սարքես, էս նկարները գներով տեղադրես։ Մեք էլ կօգնենք, որ տարածես։

Շնորհակալություն։ Ես ուզում եմ մի քիչ շատացնեմ գործերս, ավելի որակով նկարներով մի էջ բացեմ։ Բայց դեռ աշխատում եմ էդ ուղղությամբ։

boooooooom
16.12.2014, 12:20
Գները բաժանել 430-ի, բազմապատկել 570-ով :(
(Այսօր. վաղը հայտնի չի)
Ցավոք սրտի ոսկու և ադամանդի գինը դոլլարով չի փոխվել, բայց դրամով …

boooooooom
18.12.2014, 18:30
Գները բաժանել 430-ի, բազմապատկել 570-ով :(
(Այսօր. վաղը հայտնի չի)
Ցավոք սրտի ոսկու և ադամանդի գինը դոլլարով չի փոխվել, բայց դրամով …
Գները հետ եկան նախկին մակարդակին, այսինքն ոնց որ գրված է։

boooooooom
15.01.2015, 23:29
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին և սպիտակ /ռոդիումապատ/, 14 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ, միջին մաքրություն/, ականջօղերի քաշը` 7.0գրամ, գինը` 119.000դր
http://i.imgur.com/KJf1zJy.jpg

Այլ տարբերակ
http://i.imgur.com/nEHUhhg.jpg

boooooooom
15.01.2015, 23:36
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին և սպիտակ /ռոդիումապատ/, 14 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ,միջին մաքրություն/, մատանու քաշը 2.2գրամ գինը` 70.000դր
http://i.imgur.com/MRbNkIT.jpg
Ոսկու հարգը` 583,գույնը դեղին և սպիտակ /ռոդիումապատ/, 28 հատ ադամանդ /տրամագիծ-1.3մմ,միջին մաքրություն/, օղերի քաշը 4.0գրամ, գինը`117.000դր
http://i.imgur.com/evQ87ow.jpg

Mephistopheles
16.01.2015, 00:18

Բում, ապեր… ապրանքը արի հետո ծախենք, է՞լի…փլիզ… մի հատ տենանք էս վիճակն ինչ ա լինում…

Աթեիստ
16.01.2015, 00:48
Բում, ապեր… ապրանքը արի հետո ծախենք, է՞լի…փլիզ… մի հատ տենանք էս վիճակն ինչ ա լինում…

Մեֆ, մի խանգարի, թող գործ անի, դոլար հավաքի, էս «երկիր» էսօր կա, վաղը չկա։

Հ.Գ.
«Էսօր կա»-ն շատ լուրջ չընդունեք։

Mephistopheles
16.01.2015, 01:46
Մեֆ, մի խանգարի, թող գործ անի, դոլար հավաքի, էս «երկիր» էսօր կա, վաղը չկա։

Հ.Գ.
«Էսօր կա»-ն շատ լուրջ չընդունեք։

ապեր, ոչ մի ձև չեմ կարում կենտրոնանամ որ գործ անեմ…

Մուշու
21.08.2017, 12:21
Իմ համեստ կարծիքով Բումի ամենասիրուն աշխատանքն ա :oy:oy

https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/20914520_350608602049497_3526331683290017779_n.jpg?oh=b84acff0964ff22255ccb3ff33027020&oe=5A204F97

https://fb-s-a-a.akamaihd.net/h-ak-fbx/v/t1.0-9/20882912_350608672049490_1035379070930261834_n.jpg?oh=9039262c2c3b58485fd57430185dc716&oe=5A2D22B5&__gda__=1508552824_13d5c57220b1e9c5de0b8c9ff369bf05

IVI Art
27.01.2018, 21:17
Բարև ձեզ, ճիշտ թեման երևի գտա)

Մեծ ցանկություն ունեմ պատվիրելու ոսկյա, կամ ոսկեզօծ մատանի ԻՄ ԷՍՔԻԶՈՎ...այսինքն երևի ստանդարտ բան է, գտել եմ ռուսաստանյան 555 հայտնի ոսկյա իրերի խանութների կատալոգում, չգիտեմ Երևանում դրա շաբլոնը կգտնեմ թե չէ, վոբշմ... ում դիմեմ, ինչքան կարժենա, լուսավորեք անտեղյակիս... թագի նմանությամբ մատանի է, ոչ մեծ հաստությամբ, լինի ոսկյա կամ ոսկեզօծ, կարևորը , որ գեղեցիկ ու նուրբ ստացվի...
Ինչքան կարժենա, ում դիմեմ, ում հետ խորհրդակցեմ?

Ինչ որ կասկածելի ոսկերչի դիմեցի, ասեցին՝ հարյուր դոլար, բայց կասկածում եմ, շատ բարակ ու նուրբ աշխատանք է:
Բուդու պրիզնածելեն եթե որևէ ուղղորդիչ բան ասեք...

boooooooom
27.01.2018, 22:23

Այ, որ էսքանի հետ էդ մատանու մի նկար կամ հղում էլ դնեիր, միանգամից կասեի։

IVI Art
28.01.2018, 11:42
Այ, որ էսքանի հետ էդ մատանու մի նկար կամ հղում էլ դնեիր, միանգամից կասեի։

Նամակով ուղարկեցի, բայց ՙ՚ուղարկվածներիՙՙ մեջ չկա: Չստացվելու դեպքում կասեք, նորից ուղարկեմ:
Շնորհակալ եմ:

Գաղթական
25.05.2018, 12:04
Բում ջան հարգանքներս:
Նռան տեսքով կանացի մատանի էի ուզում պատվիրել:
Բայց ինչքան գուգլում փնտրում եմ, ճաշակովս բան չի հանդիպում:
Կարողա՞ մի բան խորհուրդ տաս:

boooooooom
26.05.2018, 00:18
Բում ջան հարգանքներս:
Նռան տեսքով կանացի մատանի էի ուզում պատվիրել:
Բայց ինչքան գուգլում փնտրում եմ, ճաշակովս բան չի հանդիպում:
Կարողա՞ մի բան խորհուրդ տաս:

Ես էլ կնայեմ, որ սիրուն բան աչքովս ընկնի, կամ մտքովս անցնի կասեմ։