Դիտել ողջ տարբերակը : "Էնքան վախենալու ա , որ չեմ կարա չնայեմ"
Էսօր ՖԲ-ի "մամաներջան" խմբում մի աղջիկ մտել գրել էր, որ հոնգուր-հոնգուր լացել ա սաղ գիշեր, ու նաև էդ պահին, որովհետև քնելուց առաջ վիդեո ա տեսել, թե ոնց ա մի դայակ փոքր երեխային դաժանորեն ծեծում:
Ու զգուշացնում էր բոլորին, որ հանկարծ դայակ չպահեն:
Մեկ էլ պոստի տակ հայտնվում են այլ մամաներ ու սկսվում ա՝ "Դրանց վառել ա պետք, մարդ չեն, օր ու արև չտեսնեն" ու բառացիորեն ամեն երկրորդը թե՝ "վայ, լինկը տվեք նայենք":
Չդիմացա, մտա գրեցի (էդ խմբում պրինցիպիալ գրառումներ չեմ անում), որ երբեք չեմ կարա հասկանամ նման վիդեոները նայելու ցանկությունը, հատկապես, երբ շատ լավ գիտեն, թե ինչ են տեսնելու: Ու թե ինչի են ընդհանրապես միացնում վիդեոն, որ հետո գան խմբում "լացելո՞ւ" ու բոլորին պատմելու, որ կեսն են մենակ կարացել դիտե՞ն, միթոմ ինչ էլի:
Պոստը գրողը մոռացավ որ ինքը հոնգուր վիճակներում ա, ինձ անվանեց ագրեսիվ կին ու մի երկու րոպեից պոստը ջնջված էր(կամ հենց ինքն էր ջնջել կամ ադմինը՝ երևի ղալմաղալից խուսափելու համար):
Ինձ մոտ արդյունքում սենց հարց առաջացավ. ի՞նչն ա մարդկանց ստիպում նայել նման վիդեոներ, որ գիտեն՝ վատ են զգալու, նեղվելու են, զզվելի կամ ահավոր բան ա կատարվելու, ամենայն հավանականությամբ փոշմանելու են, որ նայեցին: Բայց մեկ ա՝ նայում են:
Ի՞նչ եք կարծում:
Իմ կարծիքով՝ հետաքրքրասիրությունը:
Բայց նայած մարդ: Օրինակ ես սարսափ-ֆիլմեր սիրում եմ, բայց սպանությունների իրական կադրեր չեմ կարողանում նայել: :unsure
Ես էլ պարզել եմ, որ կան կադրեր (Սկեպտի ասած, իրական սպանության կադրերը), որոնց դժվար եմ նայում։ Բայց միշտ հետաքրքիր ա, թե էդ դաժանությունն ինչ աստիճանի կարա հասնի։
Նույն երեխաների վիդեոները նայելուց տեսնում ես բաներ, որոնք կյանքում չէիր պատկերացնի, որ մարդը կարա անի։ Նման վիդեոները օգնում են ավելի լավ ճանաչել մարդ տեսակը։
Ինչքան էլ նկարագրեն, կյանքում տենց չես պատկերացնում, որտև մեր ուղեղը ի վիճակի չի նման բաներ հորինել։
Որպես կանոն նայում եմ նման վիդեոները:
Երկու դեպք ա կա:
1. Երբ իմ համար հեղինակություն հանդիսացող մարդն ա խորհուրդ տալիս նայել (պարտադիր չի կոնկրետ ինձ, կարող ա ասենք ակումբում տեղադրած լինի, կամ ֆեյսում շեյր անի), նայում եմ, որ ծանոթանամ տեսակետին, նախապես իմանալով, որ ուրեմն ինչ-որ լուրջ բան կա:
2. Նայում եմ՝ մտքումս հրճվելու համար մարդկանց «միամտության» վրա:
Իհարկե ցանկացած դեպքում դաժան ա նայել, թե ոնց են ասենք պուճուր երեխուն չափալախում, բայց շատ հաճախ զվարճալի ա ստեղծված ղալմաղալը:
Երբեք չեմ նայել, չեմ նայում, չեմ նայելու .... Եթե պատահական հանկարծ ՏՎ-ով կամ ինտերնետում ինչ-որ դաժան բան ա բացվում, արագ անջատում եմ, փոխում եմ, փակում եմ, ու մտքովս էլ չի անցնում նայեմ, տենամ, թե վերջին ինչ ա լինելու: Բացարձակ չի հետաքրքրում ու չի հուզում, թե ինչի առանձին տեսակներ կարան դաժան լինեն ու ինչ կարգի դաժանության կարան հասնեն: Մարդը ավելի հետաքրքիր հատկանիշներ ունի, որոնք կարան ուսումնասիրության առարկա լինեն: Ու վերջին հաշվով, հաճախ մեր կողքը ամեն օր հանդիպով շարքային իրավիճակները, որոնց վրա ուշադրություն էլ չենք դարձնում, կարող ա իրանց մեջ ավելի խորքային դաժանություն պարունակեն, քան ասենք մի հատ հավայի դայակի երկու ապտակը ինչ-որ հավայի երեխու, որը կարող ա միլիոնից մեկ հանդիպող դեպք ա, բայց չգիտես ինչի մեծ աղմուկի ու լիքը լրբության պատճառ ա դառնում:
Էսօր ՖԲ-ի "մամաներջան" խմբում մի աղջիկ մտել գրել էր, որ հոնգուր-հոնգուր լացել ա սաղ գիշեր, ու նաև էդ պահին, որովհետև քնելուց առաջ վիդեո ա տեսել, թե ոնց ա մի դայակ փոքր երեխային դաժանորեն ծեծում:
Ու զգուշացնում էր բոլորին, որ հանկարծ դայակ չպահեն:
Մեկ էլ պոստի տակ հայտնվում են այլ մամաներ ու սկսվում ա՝ "Դրանց վառել ա պետք, մարդ չեն, օր ու արև չտեսնեն" ու բառացիորեն ամեն երկրորդը թե՝ "վայ, լինկը տվեք նայենք":
Չդիմացա, մտա գրեցի (էդ խմբում պրինցիպիալ գրառումներ չեմ անում), որ երբեք չեմ կարա հասկանամ նման վիդեոները նայելու ցանկությունը, հատկապես, երբ շատ լավ գիտեն, թե ինչ են տեսնելու: Ու թե ինչի են ընդհանրապես միացնում վիդեոն, որ հետո գան խմբում "լացելո՞ւ" ու բոլորին պատմելու, որ կեսն են մենակ կարացել դիտե՞ն, միթոմ ինչ էլի:
Պոստը գրողը մոռացավ որ ինքը հոնգուր վիճակներում ա, ինձ անվանեց ագրեսիվ կին ու մի երկու րոպեից պոստը ջնջված էր(կամ հենց ինքն էր ջնջել կամ ադմինը՝ երևի ղալմաղալից խուսափելու համար):
Ինձ մոտ արդյունքում սենց հարց առաջացավ. ի՞նչն ա մարդկանց ստիպում նայել նման վիդեոներ, որ գիտեն՝ վատ են զգալու, նեղվելու են, զզվելի կամ ահավոր բան ա կատարվելու, ամենայն հավանականությամբ փոշմանելու են, որ նայեցին: Բայց մեկ ա՝ նայում են:
Ի՞նչ եք կարծում:
Ինձ թվում է ադմինն է ջնջել, ինձ հետ էլ է նման դեպք պատահել ՖԲ-ի Թաշկինակ խմբում:
Կարծում եմ հետաքրքրությամբ նայում են, ուզումեն պատճառը հասկանալ բայց արդյունքում այսպես ասած սթրես են տանում:Կամ է պարզապես «Ձև» են անում
Աշխատանքի վայրում,ամեն կիրակի մեզ մոտ կինոդիտում ա,բայց սարսափ կամ արյունոտ ֆիլմերի:Ամեն անգամ նայելով վախենում են,զզվում են,հաջորդ օրը պատմում են,որ չեն քնել և այլն,ու ամեն անգամ զարմանում եմ,թե ինչու են նայում: Դե հետաքրքիր ա ու դուր ա գալիս իրենց,բայց չեն էլ կարողանում բացատրել ,թե կոնկրետ ինչն ա դրա մեջ հաճելի: ՄԵկ ա`նայում են,ու բավարարված զգում: