PDA

Դիտել ողջ տարբերակը : Նամակ Ձմեռ Պապիկից



Cassiopeia
23.11.2014, 17:26
Իմ շատ սիրելի ակումբցիներ, ուզում եմ ձեր կարծիքն իմանալ հետևյալի մասին։
Ուրեմն յութուբի ալիքներից մեկում հայտնաբերեցի սենց ծրագիր, որ իրականացնում են ռուսները։

https://www.youtube.com/watch?v=Rxu38Cv6q3k
Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կգործի՞։ Եթե նկարենք մի սենց տեսահոլովակ ու 2000-3000 դրամով տեսահոլովակը փոխանցենք ցանկացողներին։

Հ.Գ. Արտակն ասում ա, Հայաստանում չի աշխատի։

Աթեիստ
23.11.2014, 18:30
Քանի որ Վերան ալարեց բացատրի ինչի մասին ա խոսքը, իսկ ես սենց դեպքերում ալարում եմ վիդեոն նայել, ես կբացատրեմ։

Խոսքը անվանական շնորհավորանքի մասին է։ Ձմեռ պապը շնորհավորում է կոնկրետ երեխային՝ տալով նրա անունը։

Հիմա Վերան ուզում ա հայերեն տենց մի բան սարքի, որ մարդիկ վճարեն ու տեսնեն, թե ոնց ա Ձմեռ Պապին համակարգչի էկրանից (կամ դիսկով տալու դեպքում՝ հեռուստացույցի) շնորհավորում իրենց երեխային։

Alphaone
23.11.2014, 19:17
ես էս կմոնտաժեմ, Անյուտիկիս կշնորհավորեմ :D ինձ թվում է բոլորն էլ գաղափարը լսեն, ինքնուրույն կանեն, չեն գնի :)

Cassiopeia
23.11.2014, 21:04
Բայց ոչ բոլորը կարող են մոնտաժ անել:

Alphaone
23.11.2014, 21:39
Բայց ոչ բոլորը կարող են մոնտաժ անել:

Վեռ, հիմա էնքան շատ են մոնտաժի տարաբնույթ ծրագրեն ու օնլայն ու դաունլոադով, որ պատկերին ձայն ավելաcնելը թեկուզ հեռախոսով ձայնագրած ցանկացած միջին ինտելեկտով հոմո սապիենս ի զորու է անել: Բայց դա չի նշանակում, որ չի կարելի փորձել, նկարահանելն էնքան էլ թանկ չի նստի ու իր ծախսը հաստատ կհանի, փորձեք, համ էլ ձեր պստոների համար հաճելի անակնկալ կլինի :)

Freeman
23.11.2014, 22:26
Կարծում եմ հաջողությունը գնից ու տարածելուց ա կախված, եթե շատ մարդ իմանա, եկամուտ կլինի (ոչ շատ) )։ Որովհետև օրինակ ես ցանկացած միջին ինտելեկտով
հոմո սապիենս եմ ( հա, համ էլ ահավոր համեստ ։դ) , բայց հավես չեմ անի մոնտաժ անեմ, հեն ա փող կտամ, պատրաստի կգնեմ շնորհավորանքը)

Աթեիստ
23.11.2014, 22:33
Իսկ ես կարամ տենց բան անեմ, բայց ոչ կանեմ, ոչ էլ փող կտամ, որտև դա իմ համար անիմաստ բան ա։

Cassiopeia
23.11.2014, 22:43
Արտ, կոնկրետ քո համար ա անիմաստ, իսկ եթե Կորյունի տեսակետից նայե՞ս

Freeman
23.11.2014, 22:45
Կարելի ա նախագահի ու կաթողիկոսի շնորհավորանքը մոնտաժել)

Մուշու
23.11.2014, 23:01
Իսկ ես երջանիկ կլինեի եթե ինձ անհատական շնորհավորեին :) Ես հավատում եմ Ձմեռ պապիկին :) Ուղղակի Հայաստանում ոչ բոլորն են դա կարևորում :(

keyboard
24.11.2014, 11:53
ես չգիտեմ` հոմո եմ, բի եմ,հետերո եմ,թե ՝ սապիենս, ամեն դեպքում կարող եմ անել, բայց չեմ անի, որտև մտքովս չեր անցել նման բան, հետո էլ եթե խելքին մոտ գին լինի կարելի ա փողը տալ անել տալ::)


կարելի ա ստանդարտ անուններով անել վիդեոներ ու խերոխ անել ու տարածել :D

Cassiopeia
24.11.2014, 12:14
Հով, արի իրար հետ նկարենք: Դու իսկը ձմեռ պապիկ ես :) սիրուն դեկորներ կդնենք, խոսքդ կգրենք մօ երկու տարբերակով ու կմնա հետագայում անունները մոնտաժել: փոքրիկով կտարածենք փողն էլ կկիսվենք :դ

keyboard
24.11.2014, 12:31
Հով, արի իրար հետ նկարենք: Դու իսկը ձմեռ պապիկ ես :) սիրուն դեկորներ կդնենք, խոսքդ կգրենք մօ երկու տարբերակով ու կմնա հետագայում անունները մոնտաժել: փոքրիկով կտարածենք փողն էլ կկիսվենք :դ

Վեր ջան, փող չեմ ուզում, բայց Գայուշս կասի պապա՞ հիմա էլ ձմեռ պապիկ ես աշխատում :D

Կճանաչի, անծանոթ մարդ ա պետք բռնել :D

Cassiopeia
24.11.2014, 13:33
2000-3000 դրամն ինձ թվում ա ընդունելի գին ա: Մանավանդ, որ Ձմեռ պապիկը կանչով 15000 դրամից է սկսում: Իսկ հենց նոր տարվա գիշերը կամ ամսի 1ին կրկնակի գին կլինի:

The silent river
24.11.2014, 15:09
Վեռ, հիմա էնքան շատ են մոնտաժի տարաբնույթ ծրագրեն ու օնլայն ու դաունլոադով, որ պատկերին ձայն ավելաcնելը թեկուզ հեռախոսով ձայնագրած ցանկացած միջին ինտելեկտով հոմո սապիենս ի զորու է անել: Բայց դա չի նշանակում, որ չի կարելի փորձել, նկարահանելն էնքան էլ թանկ չի նստի ու իր ծախսը հաստատ կհանի, փորձեք, համ էլ ձեր պստոների համար հաճելի անակնկալ կլինի :)

Ես կարծում եմ որ կաշխատի, քանի-որ հայաստանում ինչքանել շատ լինի ծրագրերը մեկ ա համ կալարեն, համ իրանց պալոժ չի, համ էլ ոչ բոլորը գիտեն կոմպն ինչ ա (իրանք գիտեն կոմպն էդ ադնակլասսնիկն ա): Կամ էլ պատկերացնում եք մեր նախարարներից, կամ պադգամավորներից մեկը` ասեեեեեենք:think Հովիկ աբրահամյանը իրիկվա ժամը 20:30 սենյակում նստած թոռան համար կոշտ ձենով մի տենց բան ա պատրաստում ու փորձում ա.
-Բարև սիրելի ...իկ: Ես կարդացել եմ քո նամակը և ...:
Ու ասենք մեկը մտնում ա սենյակ: Տնեցիք ի՞նչ կմտածեն: Իսկ որ լավ մոնտաժող լինի ու որակով գործ անի երևի բոլորին էլ ձեռք կտա ու կառնեն:

keyboard
24.11.2014, 20:56
Վեր, արդեն մանրից քաղաքը զարդարում են, կան խանութներ կամ ռեստորաններ, որտեղ կարելի ա նկարել, իսկ ձմեռ պապիկին կարելի ա հայտարարություններով գտնել, մի քանի ժամվա գումարը տալ ու ձայնագրել, չեմ կարծում, թե 2000-3000 դրամի համար ծնողը կգնա մի 15000 կտա ձմեռ պապի կվարձի, դեկոր կճարի ու չգիտեմ ինչքան ռեսուրս կծախսի, որ ձրի մոնտաժ անելու ու եսիմինչի ծրագրերով էլ անի:
Ես էլ եմ հակված որ կաշխատի, ֆբ-ով ու ամեն տեղով լավ ռասկռուտկա որ անենք, ինձ թվում ա նոր տարվա ծախսը կարելի ա դրանով անել: :P

Cassiopeia
24.11.2014, 22:18
Լավ, հըլը տեսնենք ինչ ենք անում: Արտակին համոզեմ… :դ

Cassiopeia
24.11.2014, 22:19
Վեր, արդեն մանրից քաղաքը զարդարում են, կան խանութներ կամ ռեստորաններ, որտեղ կարելի ա նկարել, իսկ ձմեռ պապիկին կարելի ա հայտարարություններով գտնել, մի քանի ժամվա գումարը տալ ու ձայնագրել, չեմ կարծում, թե 2000-3000 դրամի համար ծնողը կգնա մի 15000 կտա ձմեռ պապի կվարձի, դեկոր կճարի ու չգիտեմ ինչքան ռեսուրս կծախսի, որ ձրի մոնտաժ անելու ու եսիմինչի ծրագրերով էլ անի:
Ես էլ եմ հակված որ կաշխատի, ֆբ-ով ու ամեն տեղով լավ ռասկռուտկա որ անենք, ինձ թվում ա նոր տարվա ծախսը կարելի ա դրանով անել: :P
Հով, չգիտեմ ինչի, ես վստահ էի, որ քո կողմից պոդերժկա կստանամ :)

Dayana
25.11.2014, 01:27
Ես կողմ եմ, որ Հովոն ձմեռ պապ լինի, իրան կսազւ :))

Իսկ եթե ավելի լուրջ, վստահ չեմ, որ մեծ պահանջարկ կունենա, բայց փորձել, իհարկե, կարելի ա:

Ես 3 պստիկների համար պոտենցիալ գնորդ եմ, եթե իրականացնեք:

Cassiopeia
25.11.2014, 01:49
Հով, ճիշտ ա, արի հագուստ վարձենք ու գրիմյոր: դու քեզ չես ճանաչի հայելու մեջ նայելով: Իսկ Գայուշին ուղղված հաղորդագրության ձայնը կփոխենք: