PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենակ հայերը



Էջեր : [1] 2 3 4 5 6

Սյունիք
14.07.2006, 19:49
Այս բաժնում եկեք գրենք, թե ինչ կարող են անել միայն հայերը: Եթե ադմինը կօգնի, կարող ենք նույնիսկ մրցույթ կազմակերպել: Ի՞նչ կասեք ադմիններ....

TigranM
14.07.2006, 23:11
Ճիշտն ասած խանութում չգիտեմ ինչ կարան անեն,բայց............

Մենակ հայերը կարան իրանց ճղելով, ապառիկով, թանկ
լվացքի մեքենա, կամ սառնարան առնեն , բայց չօգտագործեն
որովհետև շատա ,ջուր,հոսանք ծախսում ,լվացքի փոշին էլ,թանկա,
կամ էլ ուտելիք չունեն սառնարանի մեջ դնեն դրա համար էլ անջատել են:
Ու տենց թազա-թազա ետ ապրանքները չօգտագործվելուց փչանում են::)

John
15.07.2006, 08:49
Մենակ հայերնը կարան «նիսյա»–ով առևտուր անեն

Լէգնա
15.07.2006, 15:06
մենակ հայերն են ,որ չաթ ասելով ուրիշ բան են հասկանում,
մենակ հայերն են ,որ ինետում ուրիշ բան են տեսնում,
մենակ հայերն են ,որ ինետը իրականության հետ փոխանակում են

Ֆելո
19.07.2006, 14:40
Մենակ հայերն են, որ ֆորումում թեմա կբացեն "Մենակ հայերը" անունով

Ֆելո
28.08.2006, 23:50
Մենակ հայերը երթուղային "երազի" վրա "մերսեդես"-ի նշան կկպցնեն

Հայ տղա
29.08.2006, 13:11
Մենակ հայերը կարան ծրագիր գրեն հայերի համար մենյուն անգլերեն անեն: Օրինակ KDWIN. Գոնե լեզվի ընտրության հնարավորություն լիներ…:(

dvgray
29.08.2006, 13:33
Մենակ հայերը կարող էին "կամփյուտեր" տերմինը թարգմանեին ու տեղը ասեին 'համակարգիչ' :D

docart
29.08.2006, 22:32
մենակ հայերը կարող են Խամեռ առնեն ու գազ դնեն, ու գազի լիցքավորման էլ գնան գիշերով, որ մյուսները չտեսնեն

Մարիաննա
04.11.2006, 16:09
Շատ կարևոր մի բան մոռացել եք:
Մենակ հայերը կարան այ սենց ասեն, խոսան, ուրախանան ու իրարից չնեղանան:;)

Gohar
04.11.2006, 20:36
Marianna ջան մի հատ կարևոր բան էլ կա, որ դու ես մոռացել:
Մենակ հայերը կարան հայ լինեն::)

Riddle
05.11.2006, 02:37
Մենակ հայերը կարող են բանաստեղծին ու տաքսու վարորդին «վարպետ» ասել:

Ուլուանա
05.11.2006, 08:33
Մենակ հայերն են, որ իրենց տան բանալին տնեցիներին փոխանցելու համար դրսի դռան դիմացի փալասի տակ են դնում, որ դրսից գան, վերցնեն, այն դեպքում, երբ բոլոր հայերը գիտեն, որ բանալիները միշտ այդտեղ են «թաքցվում»։ :{

Վազգեն
05.11.2006, 08:41
Մենակ հայերն են, որ կարծում են, որ վերը նշված բաները ՄԵՆԱԿ հայերն են անում։;)

Աբելյան
06.12.2006, 17:36
Մենակ հայերը իրանց ավտոների հետևի պաբրիսի տակ մլիցու գլխարկ կդնեն, որ ԳԱԻ-ին ասի "ծանոթ ա", չկայնացնի, առանց մտածելու, որ ԳԱԻ-ն կայնացնելու ժամանակ չի տենում հետևի պաբրիսի տակ ինչ կա:

Հայրենասեր
06.12.2006, 23:46
մենակ հայերը կարան երթուղային տաքսու մեջ տեղավորվել երեսուն հոքով:

Selene
06.12.2006, 23:55
Մենակ հայերը կարող են ասել.
-Չէ,տղաս արտասահամանում չի,Ռուսաստանումա:D

Արսեն
07.12.2006, 00:09
մենակ հայերին է բնորշ ցուցամոլությունը, որն իմ կարծիքով ծայրահեղություն է...

Գոռ Ջան - Հայ
07.12.2006, 16:50
Մենակ Հայերը կարան սիրած էակին այցելելուց ընկերոջ «կոստի վերխը» հագնել

Artgeo
07.12.2006, 16:56
Մենակ հայերն ու ռուսները կարող են Նիվան, Ժիգուլին, Գազելն ու Գազ 3110 ը անվանել «մեքենա»

Z77
07.12.2006, 17:46
Մենակ հայերն ու ռուսները կարող են Նիվան, Ժիգուլին, Գազելն ու Գազ 3110 ը անվանել «մեքենա»
Մենակ հայերն են, որ չեն տեսնում պատից կախ, տեսնում են ճակատից կախ...

Cleopatra
07.12.2006, 18:16
Մենակ հայերը կարող են նստել սեղանի շուրջ և ամաչել առաջինը օգտվել, կսպասեն մինչև ինչ որ մեկը բացումը անի նոր:D

Գոռ Ջան - Հայ
07.12.2006, 18:23
Մենակ ՀԱյերի մոտ կա «ամոթաթիքա» հասկացողությունը:)

Ուլուանա
07.12.2006, 20:01
Մենակ հայերը կարող են նստել սեղանի շուրջ և ամաչել առաջինը օգտվել, կսպասեն մինչև ինչ որ մեկը բացումը անի նոր:D
Իսկ ավելի ընդհանրացրած կարելի է այսպես ասել. մենակ հայերն են, որ անտեղի ամաչկոտությունը (ավելի կոպիտ ասած՝ «հուշտռիկությունը») շփոթում են քաղաքավարության հետ։ :bad Օրինակ՝ մեկի տուն մտնելիս, եթե տանտերն ինչ-որ բան է հյուրասիրում, չգիտես ինչու, համարվում է, որ համենայնդեպս սկզբում հրաժարվելը քաղաքավարության նշան է։ :{ Որ սոված մեռնելիս էլ լինեն, մեկ է, գոնե սկզբից պիտի հրաժարվեն՝ ասելով. «Չէ, մերսի, սոված չեմ», ընդ որում հաճախ էն հույսով, որ տանտերը կֆայմի, մի անգամ էլ կառաջարկի։ :D Կամ էլ` չէ, մերսի, լավ ա։ :blin Էդ «լավ ա»-ն որ չեմ լսում, ոնց որ մի բանով գլխիս տան... Թե ինչն ա լավ, չես հասկանում... :'

Նորմարդ
07.12.2006, 21:44
Էդ «լավ ա»-ն որ չեմ լսում, ոնց որ մի բանով գլխիս տան... Թե ինչն ա լավ, չես հասկանում... :'
Շարունակեմ միտքը այդ նույն «լավ ա»-ն կարելի ա լսել նաև երթուղային տաքսիներում (հայերեն ասած մառշռուտկաներում) երբ մեկին տեղ ես առաջարկում ասումa լավ ա, հնարավոր ա դա կրկնի նաև երկրորդ առաւարկի ժամանակ բայց արդեն երրորդ անգամ արդեն նստում ա:)

Artgeo
07.12.2006, 23:21
Կամ էլ` չէ, մերսի, լավ ա։ :blin Էդ «լավ ա»-ն որ չեմ լսում, ոնց որ մի բանով գլխիս տան... Թե ինչն ա լավ, չես հասկանում... :'

Բա որ ձեր տուն են գալի, հյուրասիրում ես, կամ ասենք մնում են մի գիշեր, գնալուց էլ ասում են «Գոհ եմ (ենք)»:D Էդ ժամանակ իմ գլխին են տալիս :angry Ամբողջ տունը խառնված վիճակումա, լիքը լվալու աման կա, սպիտակեղենը լվալուա ու ես թքած ունեմ իրանք գոհ են թե չէ։ Կամ էլ, որ գնում ես իրանց տուն, դուրս գալուց ասում են «Գոհ եմ (ենք)»։ Էտ էլ նույնը։ :[

Աբելյան
08.12.2006, 16:46
Մենակ հայերն են իրանց հայ ասում:

Taurus
09.12.2006, 10:41
ընենց բաներ եք գրել , որ ես մանրից կասկածում եմ , հայ եմ թե չէ, բայց դե ասեմ, մենակ մենք կարող ենք մեր իսկ թերություններին մոտենալ հումորով::hands

Malu
09.12.2006, 12:44
Մենակ հայերը կարող են երթուղային տրանսպորտի մեջ հանկարծ հիշել, որ իրենք բջջային հեռախոս ունեն, և որ լիքը անհետաձգելի գործեր կան, ու հանեն հեռախոսը ու մինչև իջնելը ձեռքից ցած չդնեն… կարող են ամբողջ մենյուն միլիոներորդ անգամ անգիր անեն :D
Եվ մենակ հայերն են, որ եթե մի մարդ իրոք անհետաձգելի գործ ունի, և պետք է հենց երթույաղին տաքսու մեջ այդ խնդիրը լուծի որևէ տեղ զանգելով, մտածեն, որ հաստատ տիտիզանալու համար է հանել հեռախոսը :P

Taurus
09.12.2006, 12:46
մենակ հայ աղջիկները կարան ֆոռումում , որպես ավատար դնեն աչքեր, շատ հաճախ ոչ իրենց.:P

Artgeo
09.12.2006, 13:21
Մենակ հայերը կարող են երթուղային տրանսպորտի մեջ հանկարծ հիշել, որ իրենք բջջային հեռախոս ունեն, և որ լիքը անհետաձգելի գործեր կան, ու հանեն հեռախոսը ու մինչև իջնելը ձեռքից ցած չդնեն… կարող են ամբողջ մենյուն միլիոներորդ անգամ անգիր անեն :D
Եվ մենակ հայերն են, որ եթե մի մարդ իրոք անհետաձգելի գործ ունի, և պետք է հենց երթույաղին տաքսու մեջ այդ խնդիրը լուծի որևէ տեղ զանգելով, մտածեն, որ հաստատ տիտիզանալու համար է հանել հեռախոսը :P
Համամիտ եմ, ավելացնեմ նաև, որ մենակ հայերը կարող են երթուղայինում կամ դւորսը ձեռախոսով բարձր երաժշտությունլսեն ցուցադրելով իրենց չտեսությունն ու հետամնացությունը։

Գոռ Ջան - Հայ
10.12.2006, 19:01
Մենակ հայերի մոտա, որ ուզում են քեֆից հետո տուն գնան, բայց չգիտեն տանտիրոջը ոնց ասեն, խմում են օջախի կենացը ,ու բոլորը հասկանում են , որ գնալու ժամանակնա:

Arisol
10.12.2006, 20:02
Մենակ հայերն են, որ կոկիկ, մաքուր հաքնված տղային համարում են գոմիկ:D :

Մենակ հայ աղջիկներն են, որ շպարվել հասկացությունը շփոթում են դեմքի վրա ծաղրածուի դիմակ ստեղծելու հետ:D :

Մենակ հայերն են, որ նվեր ստացած կոնֆետների տուփը պահում են մինչև ինչ-որ մեկի տուն գնալու համար նվեր տանելը ու հաճախակի տանում են հենց նրանց, ումից ստացել են:D :

Մենակ հայերն են, որ եթե տեսնում են մի աղջկա ինչ-որ մի տղու հետ քայլելիս համարում են, որ սիրածն ա, երբ դա պարզապես կամ կուրսեցի ա կամ հին ծանոթ կամ էլ հետաքրքիր զրույցընկեր:) :

Arisol
11.12.2006, 20:01
Մենակ հայերն են պարտքով ինտերնետ նստում :{ …

Մենակ հայ աղջիկներն են հաճոյախոսությունը վիրավորանքի տեղ ընդունում…

Shauri
12.12.2006, 01:09
Մենակ հայերն են, որ եթե 2 ԼՐԻՎ ԱՆԾԱՆՈԹ մարդ հանդիպում են, մի քիչ խոսելուց հետո գտնում են ԱՌՆՎԱԶՆ ՀԻՆԳ ընդհանուր ծանոթ...

Angelina
12.12.2006, 15:27
Մենակ հայերեն են հեռախոսով ծնգցնում, որ հետ զանգեն:

քաղաքացի
31.12.2006, 00:33
Մենակ հայերից կլսես «ազգ չենք էլի»
ու տենց էլի լիքը լիքը բաներ :sad

Նորմարդ
31.12.2006, 01:07
Մենակ հայերից կլսես «ազգ չենք էլի»
:sad
Ու հետո էլ անպայման ավելացնում են «բայց դե լավն ենք էլի»:)

Goga
04.01.2007, 00:10
Մենակ հայերն են 1 ժամվա ընթացքում 5 տուն այցելում Նոր Տարի շնորհավորելու:D

G_H
04.01.2007, 00:57
Մենակ հաyeրն են մարշուտնու շոֆեrին խաչմերուկի մեչտեխy ասում "ստեխ պահի" :-)

Ներսես_AM
04.01.2007, 01:26
Մենակ հայերնեն թվային ապարատով նկարվելուց հետո էտ նկարվողների խումբը վազում ապարատի մոտ Հլը տեսնեմ ո՞նց դուրս եկա։ Կարծես մի 10 տարի առաջ մարդիկ ոչ նկարվել են ոչել։

Malu
08.01.2007, 14:15
Մենակ հայերը կարող են եռաշերտ անձեռոցիկ գնել ու տանը բաժանել իրարից, որ ավելի շատ անձեռոցիկ ունենան :D

John
08.01.2007, 14:22
Մենակ հայերն են ծնգցնում ու անջատում, իսկ երբ հետ ես զանգում՝ պարզվում է, որ պետքա 2-3 բառ ասեր…

Artgeo
18.01.2007, 13:56
Մենակ հայերը անորակ ասֆալտին կասեն «միջազգային ստանդարտով սարքած» ու մեկ-երկու ամիս անց մենակ նույն հայերը նույն ասֆալտի վրայով կմանգան թեյնիկները ձեռքերին, որ այդ «միջազգային ստանդարտով սարքած» ասֆալտի ճեղքերը ծածկեն:

Arisol
18.01.2007, 15:19
Մեռա էս թեման փնտրելով…
Մենակ հայ աղջիկները կարող են շենքի տակի խանութ հացի գնալու համար փոխել տնային հագուստը, պճնվել, այնուհետև գնալ:D :

Shauri
18.01.2007, 17:57
Մենակ հայ աղջիկները կարող են շենքի տակի խանութ հացի գնալ չստերով, փնթի, անլվա, ծակ շալվարով, գզգզված մազերով, ծամոնն էլ բերանին... :(

Աբելյան
19.01.2007, 14:08
մենակ հայերը որ քեֆ են անում, մեծերով մի սեղանի մոտ են նստում, երեխեքի համար էլ մի հատ առանձին փոքր սեղան են քցում:

John
19.01.2007, 14:21
մենակ հայերն են իրանց սաղ թերությունները մենթալիտետի վրա քցում…

Սելավի
24.01.2007, 12:36
Մենակ հայերն են որ շատ մաքրասեր են, ու աղջիկներն էլ շատ գրավիչ են:

Tumbler
14.02.2007, 23:46
Մենակ հայ տխեն գիշեր 11:00 ին կզանգի ու կասի բարի որ ապեր ոնցես՞:D

Մենակ հայը քնած մարդուն տեխից խանի ու խարցնի Քնածես՞:D :D

Արսեն
15.02.2007, 00:02
մենակ հայերը կասեն «կարելի՞ է...», լսելով՝ «ոչ», կասեն՝«մեռսի»!!! ու կանեն :)

Tumbler
15.02.2007, 16:51
Մենակ հայերը կգրեն хадавик, Моnка(мойка)

Armeno
15.02.2007, 18:01
Մենակ Հայերը Internet club-ի փոխարեն կգրեն Internat club

Մեկել sms-ի տեղը կասեն Սաբշենի

Ներսես_AM
16.02.2007, 22:11
Մենակ հայերը կգրեն хадавик, Моnка(мойка)
Մեկել մենակ հայերը հայերեն տառերով կգրեն "ՄՈՅԿԱ"

CactuSoul
17.02.2007, 11:09
Մեկել մենակ հայերը հայերեն տառերով կգրեն "ՄՈՅԿԱ"
Գրելու հետ կապված ես էլ մի բան հիշեցի, որ մենակ հայերը կարային անել:D … Սեփական աչքերով եմ տեսել, Հ. Քոչար փողոցում. մեծ-մեծ տառերով գրված էր. «ՔԵՉԱՎԱՏ»:lol

Tumbler
17.02.2007, 21:54
Գրելու հետ կապված ես էլ մի բան հիշեցի, որ մենակ հայերը կարային անել:D … Սեփական աչքերով եմ տեսել, Հ. Քոչար փողոցում. մեծ-մեծ տառերով գրված էր. «ՔԵՉԱՎԱՏ»:lol

Մենակ հայերը կասեն, համ քեչավատ եմ արել համ գուպկավատ.:D

Գոռ Ջան - Հայ
20.02.2007, 19:44
Մենակ հայ շոֆեռներից կլսես «Մաշնիս վտուլկեքը բասերի հետ չի բռնում, երգը փոխի»:D

Ֆելո
20.03.2007, 00:06
մենակ հայերը կոլայի, արաղի, գարեջրի կրիշկաները կօգտագործեն որպես մոխրաման:)

StrangeLittleGirl
20.03.2007, 00:13
Մենակ հայերը կարող են իրենց երջանկությունը կապել հարևան պետության ինչ-որ գործողության հետ, որը նրանց կյանքում ոչինչ չի փոխելու :cry

Լոս
20.03.2007, 01:50
Ամենազարմանալին (hամենայնդպես իմ համար) էսա:

Մենակ հայերը կարան հեռուստացույցի հեռակառավարման վահանկն ու ինչո՞ւ ոչ, հենց հեռուստացույցը պատեն պոլիէթիլային տոպրակով: Իսկ հետո երբ կփչանա, հազիվ թե կֆայմեն որ տաքանալուց էր փչացել:

Arisol
20.03.2007, 13:45
Մենակ հայերը «աթոռը վերցրեք, նստեք» ասածին կպատասխանեն «չէ՛, լավ ա» ու միանգամից կվերցնեն աթոռն ու կնստեն :D :

Philosopher
20.03.2007, 16:11
Մենակ հայերը կունենան էսպիսի թեմա... Ու մենակ հայերը էսպիսի թեմա ունենալով` կդժգոհեն դրանից ու կասեն` մենակ հայերը կունենա էսպիսի թեմա...

Աբելյան
20.03.2007, 16:53
մենակ հայերի շենքերում ա 2 լիֆտից մեկը փչացած

Array
21.03.2007, 20:52
Մենակ ............... ....... են ասում
Ապեր խաՇմերուկի վրա պահի,ու կարևոր չի էտ «ապերը» 20 տարեկան տղա յա,թե ասողի պապու թայ ա

Selene
24.03.2007, 16:44
Մենակ հայ ուսանողներն են, որ ,անգամ արդեն մագիստրատուրան ավարտելու շեմին կանգնած, մեկա պիտի պետական քննության նյութերը քննությունից 2 օր առաջ xerox անեն, հետո էլ այդ 2 օրը գիշեր-ցերեկ պարապեն, որ հասցնեն:)

Հ.Գ. Սեփական փորձից օրինակ:D

Tumbler
24.03.2007, 16:48
Մենակ հայերը Ապարանցիների մասին անեկդոտներ ունեն

*K*A*T*U*
24.03.2007, 16:57
Եթե մոդերատոներն ինձ թույլ տան ռուսերենով "մենակ հայերի մասին"

Кодекс правильного армянина

Первое правило армянина: Все придумали армяне.

Второе правило армянина: Про всех известных и знаменитых следует говорить, что они армяне. Или, на крайняк, в них есть армянские корни.

Третее правило армянина: Ненавидеть турков.

Четвертое правило армянина: Если армянин ест в кругу друзей, то помимо еды и приборов на столе должны присутствовать: телефон, сигареты, ключи от машины (машина может быть очень плохой и не дорогой, но сигнализация непременно дорогая. С пейджером), телефон (на sim-карту денег может не быть, но мобила должна быть дорогая), зажигалка(непременно должна лежать на пачке сигарет).

Пятое правило армянина: Армянин должен уметь говорить тосты. Тост считается хорошим, если его продолжительность не меньше десяти минут. Если армянин произносит тост в честь того, кого он сам видит впервые, то непременно раскроет все его потаенные таланты, восхитится его гениальностью, подчеркнет безграничную доброту его души и заметит, что таких людей свет больше не знает и тд. и тп. Сказано будет больше чем выпито.

Шестое правило армянина: Армянин должен чем-то играться. Например ключами от машины или четками, цепочка тоже сойдет.

Седьмое правило армянина: С черным костюмом армянин должен надевать белые носки. Уважающий себя армянин должен быть уверен, что это хороший тон и никто его в этом не разубедит.

Восьмое правило армянина: У армян свой взгляд на тюнинг (в народе:аратюнинг). Не важно какой автомобиль, но с литыми дисками и тонировкой наглухо. В салоне иконки, крестики и армянский флаг - обязательны.

Девятое правило армянина: Распускать слухи о том, что армяне гении в сексе, желанные женщинами и с внушительным аргументом между ног.(Особая благодарность Гарику Мариросяну)

Десятое правило армянина: Каждый армянин знает, что армянская цивилизация ровестник карфагена. И каждый армянин должен беситься когда никто этому не верит. Любимые темы для споров у армян: религия, история, машины.

Одиннадцатое правило армянина: Постоянно быть чем-то занятым. Если никаких дел нет, то следует носиться туда-сюда, чтобы создавать видимость того, что армяне тут всю мазу держат.

Двенадцатое правило армянина: Каждый армянин в детстве мечтает стать вором в законе. Поэтому знание фени и умение грамотно вести себя с ментами обязательны. В общем, вести жизнь "порядочного арестанта"(читай: косить под). Так же обязательно знать лично хотя бы одного вора("лично" иногда значит: моего двоюродного брата тетки сын видел по телевизору).

Тринадцатое правило армянина: У армянина за всю жизнь не раз промелькивает мысль убить свою жену. Но ни разу не возникнет мысль развестись. :D

Четырнадцатое правило армянина: Быть гостеприимным. Если гость приходит в дом, то позор тому хозяину, который не накормит гостя. Отмазки гостя не принимаются. Вопросом: "Ты будешь есть?" - заморочат в корень, но своего добьются. Мало есть не удастся, потому что хозяйка сама наложет в тарелку все что надо. А надо, как правило, все.

Пятнадцатое правило армянина: По армянскому этикету соглашаться следует только на третий раз. То есть если, например, предложили поесть,то первые 2 раза нужно отказаться.

Шестнадцатое правило армянина: Армянин убежден, что существует два типа машин: мерседес и все остальные.

Семнадцатое правило армянина: Не снимать обувь когда пришел в гости.

Восемнадцатое правило армянина: Заедать хлеб всей остальной едой.

Девятнадцатое правило армянина: Внимательно изучить меню и заказать то же самое что и всегда: несколько видов шашлыка, зелень, соленья, лимонад, минералку, водку, много хлеба.

Двадцатое правило армянина: В телефоне все мелодии на звонках армянские.

Двадцать первое правило армянина: Целоваться с другими армянами и обращаться к ним иключительно - "брат".

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ոչ հայերեն գրառումները:

քաղաքացի
24.03.2007, 17:04
Մենակ հայերը ռուսերենից անբաժան կմնան: :angry

Kita
25.03.2007, 00:45
մենակ հայերի մեծ մասը շանը կհանեն ման տալու և ձեռը բռնած իրենք ման կգան:

Tumbler
25.03.2007, 12:17
Մենակ հայերն են ՍԵՆՑ ՀԱՄՈՎԸ ;)

Աբելյան
29.03.2007, 10:33
Մենակ հաերը աշխատանքի խրավիրեն բարետես արտաքինով, 20-25 տարեկան, բարձրագույն կրթությամբ, անգլերենի ու կոմպի իմացությամբ հավաքարարների կամ մատուցողների:

Աբելյան
08.04.2007, 11:29
մենակ հայ տղեն 10 տարեկանից կթրաշվի :)

John
08.04.2007, 11:41
Մենակ հայերի մոտա «չարը մարում»…

insomniac
10.04.2007, 23:26
ամենա համով խորովաց սարքում՞՞

Lethal Sweetness
11.04.2007, 01:33
Մենակ հայերն են սրճելուց անմիջապես հետո բաջակներ@ շրջում:

Lethal Sweetness
11.04.2007, 02:56
Մենակ հայերն են սրճելուց անմիջապես հետո բաժակները շրջում:

Lethal Sweetness
11.04.2007, 04:44
Մենակ հայերն են իրանց ավտոմեքենաների վրա անկապ անուններ գրում : Օրինակ' ՅԱՆ ՏՈՒՐ, ՔԵԶ ԻՆՉ, ՀԱՅ 4 ԿՅԱՆՔ....

Աբելյան
11.04.2007, 11:36
մենակ հայերի մոտ ա գիրք կարդացող մարդը համարվում հետամնաց

insomniac
11.04.2007, 16:23
հահա ես վերչի 3 հատե սուտ ա!!! բաջակ նաելե հայաստանի կոգկի բոլոր երկեներնել անումեն, մեկենաների վրա bumper-ի վրա սագ աշխարն ել գրում ա, գիրկ կարդալնել ենդ հակարակ ես հայաստանում լիկե մարդ գիտեմ որ գովումա կարդացոգներին լոլ.
Չիշտ բան եսա: ամենահամով cognac հայաստանից ա + խորովացե լոլ.

Tumbler
11.04.2007, 16:32
Մենակ հայերը կասկսեն իրանք իրանց սենց թեմայում գովալ:lol

Գոռ Ջան - Հայ
11.04.2007, 17:23
Մենակ հայերն են գետնից բարձր խաղալուց կանգնում չստիկների վրա ու սաղ քուչով գոռում«հորս արև գետնից բարձր եմ» :think

Մենակ հայերն են, որ գործի մեջ փող դնելու տեղ կարան «վիզ դնեն»:

Մենակ հայերը կարան իրանց «մաշնի մագը » գովան, ինչքանել տուֆտա բաս խփի ղղռցնի, մեկա «ապե էսի վերջնա» ու 50 դոլար մագը «ապե դուբայիցա ղրկած ընդե 600 դոլարա:»

Մենակ հայը կարա նույն շորը փակ խանութից առնի ու ուրդե կանգնի ասի «ապե էս օրիգինալնա, շուկայից չի:»

Մենակ հայը կարա գոլդ համարը 1000 դրամով առնի, ուզողին ասի «ապե 600 փող եմ տվե, 650-ով կտամ քեզ:»

Մենակ հայ կոշկակարը կարա 40 համար հագնողին համոզի որ իրա ռազմերը 38նա :D

Մենակ հայը կարա .... :)

Fantazy
11.04.2007, 20:47
Մենակ հայ տղաներն են, որ երթուղայինի ամենավեևջում նստած մեկ էլ հանկարծ կգոռան "հոպար ջա՛ն ըստեղ մի տեղ հարմարացրա":

Ավելացվել է 3 րոպե անց
Մենակ հայ աղջիկները տանից դուրս կգան ու միչև առաջին հարկ հասնելը կիսաշրջազգեստները կքաշեն ծնկներից վերև, մի լավ կշպարվեն ու նոր մուտքից դուրս կգան:P

Ֆելո
11.04.2007, 21:22
մենակ հայերը ծակ նասկին ու տռուսիկը "տռյապկա" կսարքեն պատուհան մաքրելու համար....

Fantazy
11.04.2007, 21:35
Մենակ հայ կանայք են, որ տեղ գնալուց դարակի խորքերից նոր կիսագուլպաներ կհանեն ու կտան ամուսնուն որ հագնի, բայց, եթե մինչև այդ ամուսինը նոր կիսագուլպա ուզած լիներ, կասեր, որ չկա

insomniac
12.04.2007, 01:54
հահա միհատ լավ բան չլսեցի միչև հիմա...
ետ 'վատ' բաներե սագել անումեն լոլ :D

Fantazy
12.04.2007, 15:40
Բա լավ բաների վրա չեն ծիծաղում, միշտ էլ վատ բաներն ու թերություններն են մարդկանց մոտ ծիծաղ առաջացնում…

Աբելյան
17.04.2007, 15:07
մենակ հայերն են "սեքս" բառը համարում ցենզուրայից դուրս բառ :oy

Ուլուանա
22.04.2007, 22:08
Մենակ հայերը մատնոցի չափ բուդկա կբացեն ու վրան կգրեն՝ «Սուպերմարկետ» կամ էլ «Առևտրի կենտրոն»... :{

Mesrop
22.04.2007, 22:23
մենակ հայերը կարան գրեն էն բաները, որոնք անում են մենակ հայերը…

Wisper
22.04.2007, 22:53
Մենակ հայերն են, որ մատնոցի չափ բուդկա են բացում ու ամենահետաքրքիրն էնա, որ էտ բուդկում ամեն ինչից մի հատա ու վերջիննա մնացած լինում :D

Vahe
24.04.2007, 18:36
Մենակ հայերը մեկին գովալուց (օրինակ որեւէ երգչի գովալուց) անպայման պտի էս կարգի վատ բան ասեն՝ Շան ախջիկը լավ է երգում էլի:

Ֆելո
24.04.2007, 20:24
Մենակ հայերն են, որ մատնոցի չափ բուդկա են բացում ու ամենահետաքրքիրն էնա, որ էտ բուդկում ամեն ինչից մի հատա ու վերջիննա մնացած լինում :D

անունն էլ սուպերմարկետ են դնում...:D

Lethal Sweetness
27.04.2007, 06:34
Մենակ հայերն են անկապ տեղը շատ հաճախակի օօֆֆֆֆֆֆ ուուֆֆֆ անում:

Ավելացվել է 6 րոպե անց
Մենակ հայերն են, որ ուր էլ գնան բակում ծիրանի կամ ուրիշ ծառ կտնկեն:

Մենակ հայերն են ուտելիք լցնում ուրիշի ամանի մեջ երբ նրանք չեն նայում ... հետո էլ ասում են կերեք-կերեք համեղ է:

Lethal Sweetness
27.04.2007, 07:04
Մենակ հայերն են, որ ճանապարհորդելու ժամանակ հեռախոսի գրքերի մեջ փորձում են հայի անուն գտնել:

Lethal Sweetness
27.04.2007, 07:40
Մենակ հայերն են, որ ուտելիք թվարկելու ժամանակ մի քանի անգամ փլավ կասեն:

Ֆելո
07.05.2007, 11:09
մենակ հայերը "ռազըվի բրիտվան" մի տարի կոգտագործեն

մենակ հայերը թրաշվելու ադիկալոնը կոգտագործեն որպես դեզադոր, դուխի...

John
07.05.2007, 15:24
Մենակ հայ աղջիկները իրանց Bluetooth-ի անունը կդնեն «մռութիկ», «սիրուն աղջիկ», «կյանքուլ», կիջնեն Օպերայի բակ ու կմիացնեն իրանց Bluetooth-ը տղա կպցնելու հույսով :D

Աբելյան
07.05.2007, 19:38
մենակ հայերը կանցնեն սկի բարև էլ չեն տա, բայց մի օր կգան կչամռվեն. "բարև ազիզ, ո՞նց ես, ի՞նչ կա չկա, ուրիշ լավ ե՞ս", մեկ էլ հանկարծ. "ազիզ մի 2000 կարա՞ս էս մի 2 օրը դզես"
արդեն հասկացաք

John
07.05.2007, 20:17
Մենակ հայ աղջիկները իրանց Bluetooth-ի անունը կդնեն «մռութիկ», «սիրուն աղջիկ», «կյանքուլ», կիջնեն Օպերայի բակ ու կմիացնեն իրանց Bluetooth-ը տղա կպցնելու հույսով :D
մի խոսքով մենակ հայերն են Bluetooth-ով աղջիկ (տղա) կպցնում (ստեղ մեկը ասումա բացի հայերից էլ ո՞վ պետքա օպերայի հայաթ իջներ, դրա համար սենց գրեցի :) )

Ֆելո
24.06.2007, 12:55
մենակ հայերը անցած տարվանից մնացած, գազը դուրս եկած "Ջերմուկ"-ը կդնեն սեղան, ու որ հյուրերը չջոգեն որ հինա, կասեն այ կնիգ հազար անգամ էլ ասի էս ջերմուկի բերանը փագի:angry

Davo_O
24.06.2007, 13:48
menak hajer@ unen <lav hamar> haskacuctjun@....))))

Գաղթական
03.07.2007, 19:36
Մենակ Հայն ա ընդունակ իրա նորածին երեխայի օրօրոցի մոտ ձեռքի տակ ընկած գրքից օտար լեզվով հեքիաթ ընթերցել ու զուգահեռ դա թարգմանել Հայերենի… Մեկընդմեջ էլ՝ որոնել բառարանում իրեն անծանոթ բառերի Հայերեն թարգմանությունը…

[իրական դեպք ;)]

Ավելացվել է 2 րոպե անց
Մենակ Հայերն են շատ դուստրեր ունենալու դեպքում ասում՝ «տղեն տղուցա ծնվում, աղջիկը՝ լավ տղուց»

և միայն Հայերն են ծննդատան մոտ լսելով դուստր ունենալու նորությունը ասում՝ «ա դե երեխեն երեխա լինի, կարևորը՝ առողջ լինի…»

Ավելացվել է 4 րոպե անց
Մենակ Հայերն են ընդունակ Եվրոպական երկրում, ավտոբուսի մեջ, նարդի խաղալ՝ բոլոր համապատասխան շխկ-դխկոցով ու ուղեկցող բացականչություններով…

[իրական դեպք :oy]

Գաղթական
03.07.2007, 19:58
Մի անգամ, Շվեյցարիայում, մի խումբ երիտասարդների հետ, գնացել էինք «կառնավալ»: Շվեյցարացի մտերիմերիցս մեկը ինձ ծանոթացրեց իր նոր ընկերուհու՝ մի Հոլանդուհու հետ: Վերջինս հետաքրքրվեց.
- Հետաքրքիր «ակցենտ» ունես, ո՞ր երկրից ես…
- Հայաստանից, - հայտարարեցի ես՝ Հային հատկանշական հպարտությամբ, կարծես թե թագավորական տոհմին պատկանելությունս էի մատնանշում…
- հաա հաա շատ եմ լսել ձեր երկրի մասին… - չկարողացավ չժպտալ աղջիկը
- հատկապես ի՞նչ ես լսել…
- օրինակ էդ դուք եք չէ՞, որ Սուրբ եք համարում ու ամեն տեղ ունեք էդ սարի նկարը, որը գտնվում է հարևան երկրում……

Wisper
12.07.2007, 15:16
Միայն հայ աղջիկները կարող են հարսանիքին նկարվել մեկ տորթերի, մեկ էլ հարսիկի ֆոնի վրա :P :D...

Selene
12.07.2007, 17:17
Շարունակելով Wisper-ի գրածը՝ ավելացնեմ, որ միայն հայ աղջիկները կարող են անձնազոհ պայքարել հարսի նետած ծաղկեփունջը բռնելու համար՝ ամեն ձևով կողքի կանգնածներին խանգարելով:D

Universe
12.07.2007, 19:14
Մենակ հայ հարեվանները կարան իրանց տան պառավոն օգտագործեն որպես հեռահաղորդակցման միջոց...:lol

Մենակ Երեւանյան շենքերի BBC տատնիներն են, որ FireWall - ինտերնետից արագ են աշխատում...:lol

Սակայն այս ամենն էլ հաշվի առնելով, մենք միեւնույն է մնում ենք մեր նույն կարծիքին՝
ՏՈ ԴԵ ԼԱ՛ՎՆ ԵՆՔ ԷԼԻ, ԼԱ՛ՎԸ...

Dar 21
15.07.2007, 16:51
Մենակ հայերն են, որ բջջային հեռախոս առնելուց առաջնահերթ հաշվի են առնում կամերայի պիկսելները (պիկսելի ցավա):

dvgray
15.07.2007, 21:51
մենակ հայերն են, որ արագ ընթացող մեքենայի դիմապակուն "վեդրոյով" ջուր կշփեն, մի վայրկան անգամ չմտածելով որ վտանգում են բոլորի կյանքը, ու հետո ռեխները մինչև ականջները բացած կհռհռան վարորդին ու ուղեվորներին պատճառած շոկի վրա:

Apsara
17.07.2007, 18:21
Մենակ հայերն են ասում, մերն ուրիշա

Taurus
17.07.2007, 18:22
Մենակ մենք ենք, որ բժշկիգնալը թողնում ենք մինչև վերջին օրը և գնում:P մահվանից մեկ օր հետո

Dar 21
17.07.2007, 19:19
Աշխարհում մենակ հայ աղջիկներն են, որ սիրուն ու քնքուշ են!!!
ԲԱ!!!

Մարիաննա
17.07.2007, 22:18
Մենակ հայերն են, որ մտածում են, որ աշխարհի բոլոր աղջիկներին տեսել են ու մի հատ էլ համեմատում ու ասում են, որ հայ աղջիկներն ամենասիրունն ու քնքուշն են: :B

Dar 21
17.07.2007, 22:45
Մենակ հայ աղջիկներն են, որ իրանց գովում են, մեծարում են, իսկ իրանք էլ, փոխանաք դրանից ոգևորվեն, մերսի ասեն, ճիշտ ընդհակառակը՝ իրանք իրանց քննադատաբար են վերաբերվում, դիմացինի գովեստը չեն ընդունում ու միքիչ էլ՝ ուրանում: :B

Մարիաննա
17.07.2007, 22:58
Մենակ հայ տղաներեն են, որ իրականությանը ակնոցներով սմայլիկով նայելով, ամեն հարմար առիթի դեպքում սկսում են գովերգել հայ աղջիկներին ու մի բան էլ բողոքում, որ դիմացինը իր գովեստը չի ընդունում, ու մի քիչ ուրացած, երևան է հանում իրականությունը: :P

Dar 21
17.07.2007, 23:27
Մենակ հայ աղջիկներն են, որ տեղին-ԱՆՏԵՂԻՆ լեզվին են տալիս!!! :P

Մարիաննա
17.07.2007, 23:40
Մենակ հայ տղաներն են, որ որևէ հարցի հստակ պատասխանը չունենալու դեպքում, ասում են. «Ձենդ կտրի, շատ ես լեզվիդ տալիս»: ;)

Dar 21
17.07.2007, 23:49
Մենակ հայ տղաներն են, որ պետք եղած վախտ, ասում են. «Ձենդ կտրի, շատ ես լեզվիդ տալիս»: ;)
:ok :aha
Не много поправил, все как надо. Вот это другое дело. У армянина всегда есть куча ответов, в мозгах, для данной ситуации- это ДАНО ПРИРОДОЙ!!!
Не даром русские девушки обожают армянских парней: с армянином- как за каменной стеной!!!

NetX
18.07.2007, 00:05
Մենակ հայերը կարան սենց թեմայում իրենց վեհ գաղափարները վերածել թևավոր խոսքերի ու բանավեճ անել...

PS Կխնդրեի թեման չաթի չվերածել !

Tigana
03.08.2007, 15:00
Մենակ հայ աղջիկները կարան մառոժնին ձեռը մետրո նստեն::hands

Մենակ հայերն են,որ օբշյակ կանգնած են լինում,մեկ էլ մի հոգի ջութակը ձեռը անցնում ա,գոռում են <<Արա էսի լոխ ա>>:

Կամ ռազբոռկա անելուց մի հատ ոչնչոտ աղջիկ ա կտկտցնելով անցնում մի 30-40 մետրի վրա,գոռգոռոցները մի կես րոպե կտրվում ա:

Universe
07.08.2007, 00:15
Մենակ հայ աղջիկները իրանց Bluetooth-ի անունը կդնեն «մռութիկ», «սիրուն աղջիկ», «կյանքուլ», կիջնեն Օպերայի բակ ու կմիացնեն իրանց Bluetooth-ը տղա կպցնելու հույսով
Գումարած դրան Bluetooth-ի անունն էլ իրանց հեռախոսի համարն են դնում, որ կպնողը զանգի:lol
Մեկ էլ Մենակ հայերն են, որ SonyEricsson K700i ի Bluetooth - ի անունը դնում են
Nokia N70 : :lol

Բլութուդից անցում կատարենք դեպի...

Մենակ Հայերն են,որ մի 6 ամիս ֆիզիկա + քիմիա + մաթեմատիկա կպարապեն, սակայն վերջում իրենց գործերը կտան «Թատերական Ինստիտուտ»: :lol

Մենակ Հայ Բժիշկները կարող են չգիտես ինչու խորանալ WEB Design ի մեջ :think

Ֆելո
11.08.2007, 18:33
մենակ հայերը ֆուտբոլային հանդիպման ժամանակ 90 րոպե կհայհոյեն "*** գոլ խփի", հետո եթե հանկարծ գոլ ենք խփում, նորից հայհոյում են "*** խի՞ շուտ գոլ չարիր":angry

մենակ հայերը ապրանքի վրա կգրեն "պահպանաման ժամկետը 6 ամիս", բայց չեն գրի, թե երբա արտադրվել տվյալ ապրանքը

Azat(utjun)
13.08.2007, 21:51
մենակ հայերը կարող են բժշկի չդիմել ( էտ փողը ափսոսա) ու գիտուն հարևանի իմաստուն խորհրդով աննպատակ երկար բուժվել::think

Mari
14.08.2007, 11:17
Մենակ հայերը կարան գազի վրա ճաշ դնեն ու գնան սերիալ նայեն: Ինչ անենք, որ հետո հրդեհվեց տունը, հարևանները համարյա խեղդվում էին գազի հոտից /մեկն էլ ես/, բայց դե էդ սերիան կարևորը բաց չթողեցին:[

Հ. Գ. իրական դեպք, որ կատարվեց 3 ժամ առաջ

asho
15.08.2007, 20:27
Մենակ հայերի սարքած տոլման ա ամենահամովը:

Vive L'Armenie
08.10.2007, 22:13
Մենակ Հայերը կարող են ունենալ 32 ատամ ակումբ :lol( իրա սյուրպրիզ մենյույով :bl:scare )

Vishapakah
09.10.2007, 02:39
Մենակ Հայերը կարող են ունենալ 32 ատամ ակումբ :lol( իրա սյուրպրիզ մենյույով :bl:scare )

Մենակ Հայերը կարող են իրար ծեծել, հետո ասել կատակ էինք անում.:)

Grieg
09.10.2007, 10:51
մենակ հայերի մոտ բնապահպանության նախարար նշանակվում է որսորդ..:(

Taurus
18.10.2007, 20:12
Մենակ մեր մոտ ա, որ բարձրահարկ շենքերի վերևի հարկում, վերելակի դիմաց, հարևաններից մեկի հին ու մաշված բազմոցն ա դրված:

Ավելացվել է 39 վայրկյան անց
P.S. էս թեման չպիտի զվարճալիում լինի?

Սամվել
18.10.2007, 20:21
ՄԵնակ ՀԱյերը կարան 4.5 Խաղ հիանալի անցկացնելուց հետո մի հատ գոլ ուտեն ու պրծա՜վ դրանից հետո ընկճվեն ու 2 հատ էլ ուտեն :angry

Ուլուանա
18.10.2007, 20:56
Մենակ մեր մոտ ա, որ բարձրահարկ շենքերի վերևի հարկում, վերելակի դիմաց, հարևաններից մեկի հին ու մաշված բազմոցն ա դրված:
Էդո ջան, պատկերացրու, որ մենակ հայերը չեն: :P Էստեղ՝ Ամերիկայում, դա շատ տարածված երևույթ է: Ուրիշ բան, որ դնելու պատճառներն են տարբեր: ;) Օրինակ, Հայաստանում երևի դնում են, որովհետև ալարում են տանեն թափեն :D, իսկ էստեղ՝ Ամերիկայում, դնում են, որ ցանկացողը վերցնի, տանի օգտագործելու, որովհետև հաճախ մարդն ուզում է ազատվել իր ինչ-որ իրից, բայց վերջինս դեն նետելու համար շատ լավն է, բայց այնքան նոր էլ չէ, որ կարողանա վաճառել, հետևաբար դնում է այնպիսի տեղ, որտեղից շատերը կարող են տեսնել ու վերցնել, բա: Էստեղ մարդիկ հայերի պես բարդույթներ չունեն, որ կարիքն ունենան, բայց մտածեն՝ վայ, ամոթ ա, հանկարծ մարդիկ կտեսնեն, ի՞նչ կմտածեն... :unsure :oy
Ավելացվել է 39 վայրկյան անց

P.S. էս թեման չպիտի զվարճալիում լինի?
Հա, պիտի: Լավ միտք էր, արդեն տեղափոխել եմ: :)

Երվանդ
19.10.2007, 10:10
Մենակ հայերն են որ գիշերով կարան իրար բար լուս -ով բարևեն:)

ivy
19.10.2007, 11:28
Մենակ հայերը կարող են օդանավի անձնակազմին /արտասահմանյան ավիաուղիների/ կանչել.
-Քուրիկ, մի հատ մոտիկանա՞ս:

:)

schuschanik
19.10.2007, 13:47
ժողովուրդ ջան :yahoo միայն հայերը կարող են հպարտանալ որ իրենք հայ են ;)

gayane70
19.10.2007, 14:55
Մենակ հայերի կարող են Ամանորի գիշերը տոլմա «փաթաթեն»:P

VisTolog
19.10.2007, 15:34
Մենակ հայերի կարող են Ամանորի գիշերը տոլմա «փաթաթեն»:PԲա երբ փաթաթեն, հըն:)

Ավելացվել է 3 րոպե անց

Մենակ Հայերը կարող են իրար ծեծել, հետո ասել կատակ էինք անում.:)Մենակ հայերը մարդ կսպանեն, ու կասեն թե կատակ էին անում:D:(

BOBO
19.10.2007, 15:39
ժողովուրդ ջան :yahoo միայն հայերը կարող են հպարտանալ որ իրենք հայ են ;)
Է հա բա հո ռուսը չի հպարտանալու որ ինքը հայա:D

Belle
22.10.2007, 17:58
Կներեք, եթե կրկնվեմ, ամբողջը չեմ կարդացել: :) Մենակ հայերը կարան բարձրակրունկ կոշիկներով, նոր ֆենած( ասենք խառը ֆեն էլի) մազերով ու լաաաաաաաավ մակիաժ արած գնան ՍԵՎԱՆ կամ էլ ինչ-որ էքսկուրսիա բնության գրկում: :D

Tigran Adunts
23.10.2007, 16:02
Մենակ հայերն են մտածում, որ Ամերիկայում ապրելը անվճար ա :D

Dayana
23.10.2007, 16:23
Կներեք, եթե կրկնվեմ, ամբողջը չեմ կարդացել: :) Մենակ հայերը կարան բարձրակրունկ կոշիկներով, նոր ֆենած( ասենք խառը ֆեն էլի) մազերով ու լաաաաաաաավ մակիաժ արած գնան ՍԵՎԱՆ կամ էլ ինչ-որ էքսկուրսիա բնության գրկում: :D

Թույլ տուր ավելացնեմ անճաշակ ու չափազանց մեծածավալ զարդերը (бижу) :D

Արսեն
23.10.2007, 20:36
ժողոուրդ, այսօր եմ իմացել, միգուցե շատերը գիտեն, բայց դե գրում եմ...
Մենակ հայերը րոպե չունենալով կհավաքեն *127*հեռախոսահամար#, որպեսզի բաժանորդն իրեն հետ զանգի:)

BOBO
31.10.2007, 17:12
Մենակ հայերն են վերջի էջի նկարները նայելու հմար Ֆուտբոլ+ առնում:D

Tigran Adunts
02.11.2007, 20:15
Մենակ հայերն են երթուղային տաքսուց իջնելուց 100 դրամ տալու համար ամբողջ գրպանի փողերը կհանեն լրիվին ցույց կտան, հետո մեջից 100 դրամը տան վարորդին :D

BOBO
02.11.2007, 23:38
Մենակ հայերն են իրանց մասին սենց բաներ գրում:D

Ֆելո
03.11.2007, 00:40
մենակ հայ գազելի շոֆեռները իրանց կողքի նստարանի գլխի հետևի (անունը չգիտեմ, բայց երևի հասկացաք) կդնեն իրանց դռան վրայի բռնակի վրա, որ ձեռը վրեն դնեն. իսկ էդ հանած մասի տեղն էլ ձողերի վրա շամպանսկիի պռոբկա կդնեն

մեկ էլ CD-ն ապակուն կամրացնեն

Vive L'Armenie
03.11.2007, 21:06
Մենակ հայերն արտասահմանում հայերի կողքով անցնելիս կսկսեն բարձր-բարձր հայերեն խոսել, կամ էլ հեռախոսով զանգել ( ու հեռախոսի նվագն էլ հայկականա շախով), որ հասկացնեն իրենց հայ լինելը :ok

Armeno
03.11.2007, 21:09
Մենակ Հայերն են ՀԱՅ

schuschanik
03.11.2007, 21:15
Մենակ հայերն արտասահմանում հայերի կողքով անցնելիս կսկսեն բարձր-բարձր հայերեն խոսել, կամ էլ հեռախոսով զանգել ( ու հեռախոսի նվագն էլ հայկականա շախով), որ հասկացնեն իրենց հայ լինելը :ok

:hands ինչ տիպիկ ես գրել բայց.

The_only_one
04.11.2007, 22:57
Չգիտեմ կրկնվում եմ թե չէ, բայց մենակ հայերն են ատամի պաստեն որ վերջանումա սկսում են մի քանի տակ ծալել ու հետո որ տենում չէ արդեն լրիվ պրծելա վերեւի մասից կտրում են, որ ՕԳԳ-ն 100 %-ի հասնի: Քարից հաց քամող ազգ ենք:)

Ուլուանա
05.11.2007, 01:07
Չգիտեմ կրկնվում եմ թե չէ, բայց մենակ հայերն են ատամի պաստեն որ վերջանումա սկսում են մի քանի տակ ծալել ու հետո որ տենում չէ արդեն լրիվ պրծելա վերեւի մասից կտրում են, որ ՕԳԳ-ն 100 %-ի հասնի: Քարից հաց քամող ազգ ենք:)
Վայ... :o բա ես էլ գիտեի, թե մենակ ես եմ տենց անում... :oy :D

The_only_one
05.11.2007, 18:52
Վայ... :o բա ես էլ գիտեի, թե մենակ ես եմ տենց անում... :oy :D

Փաստորեն դու հայ ազգի վառ ներկայացուցիչներից ես:hands

phanasonic
07.11.2007, 12:43
մենակ հայերն են տազա կոշիկը մի ռազմեր փոքր առնում հետո տանջվելով հագնում թե էսա մեծանալուա, բայց գնալով ոտքերն են փոքրանում:think

Janita Hero
07.11.2007, 14:03
Մենակ հայերը կարող են Օպերայի շենքի տակ բացեն ժամանցային ակումբ……………լավ ա գոնե գիշերային ակումբ չի:think
Դե մի հատ պատկերացրեք Լա Սկալայի շենքի տակ ակումբ………………… :)

Universe
07.11.2007, 14:16
Մենակ հայերը կարող են Օպերայի շենքի տակ բացեն ժամանցային ակումբ……………լավ ա գոնե գիշերային ակումբ չի
Դե մի հատ պատկերացրեք Լա Սկալայի շենքի տակ ակումբ…………………
Բայց ո՞վ ասեց, որ գիշերային չի: Գիշերը 12-ից հետո ուզեցել ես մտնել ու չե՞ն թողել..:)

Script
07.11.2007, 14:48
Մենակ հայ տղաներն են, որ
1. իրանց հավանած աղջկա մասին խոսելիս ասում են «ես իրան ուզում եմ»:angry
2. սպորտային հագուստի հետ հագնում են «լակիռովաննի» սև կոշիկներ:[
Մենակ հայ աղջիկներն են, որ շենքի տակի հացի խանութ գնալուց կամ աղբը թափելուց շպարվում են օտ ի դո ու բարձրակրունկ կոշիկ են հագնում::[

Taurus
07.11.2007, 17:51
Մենակ հայերը կարան ծիծակը ոչ միայն ուտեն, ալյև հագնեն

Janita Hero
10.11.2007, 17:20
Բայց ո՞վ ասեց, որ գիշերային չի: Գիշերը 12-ից հետո ուզեցել ես մտնել ու չե՞ն թողել..:)

Ի նկատի ունեմ, որ «ստրիպ» ակումբ չի էլի, թե չէ գիշերը չե, ասեմ , որ նաև մինչև լույս աշխատում ա մեկ մեկ :B

Selene
12.11.2007, 23:25
Մենակ հայերն են, որ մինչ ձմռան գալը անպայման մթերում են կարտոֆիլ, սոխ, մեկ էլ՝ թթու՝ պարտադիր:hands

Apsara
13.11.2007, 00:48
Մենակ հայերն են հարսանիքի ժամանակ խորովածին ավելի ուժեղ ծափահարություններով դիմավորում, քան հարս ու փեսային:D

John
13.11.2007, 09:09
Մենակ հայերը կարամ զանգեն Վիվայի գրասենյակ ու ասեն.
«Քուր ջան, մի հատ կարաս զանգես 09X-XX-XX-XX ու ասես, որ մի հատ Գագոյին զանգի, րոպե չունեմ»:

Մանե
13.11.2007, 14:33
Մենակ հայերն են երթուղային տաքսուց իջնելուց 100 դրամ տալու համար ամբողջ գրպանի փողերը կհանեն լրիվին ցույց կտան, հետո մեջից 100 դրամը տան վարորդին :D
Ու 100 դրամը տալով կասեն «Էս մի հատ ստացեք»:D
Ոնց որ խեղճ շոֆերը 3 հատ ստանալու էր:D

Vive L'Armenie
16.11.2007, 00:03
Մենակ Հայերն են, որ սփռված են աշխարհով մեկ...:(

StrangeLittleGirl
16.11.2007, 00:08
Չգիտեմ՝ սա եղե՞լ է, թե՞ ոչ:

Մենակ հայերն են բարոյական հաղթանակ տանում :D

Smergh
16.11.2007, 10:28
Մենակ հայերը կարող են անգրագետին Նախագահ կարգել ու նրա գրագիտությամբ հիանալ:

Ուրվական
16.11.2007, 10:43
Մենակ հայերի մոտ ա, որ կանգառներում, որտեղ փակցված է, թե տվյալ տեղով որ համարի ավտոբուսը կամ միկրոավտոբուսն ա անցնում, հնարավոր ա նմանատիպ իրավիճակ.

Ավտոբուսներ-1,3,28,35,39
Սվառշիկ, վադապռավոդչիկ 09******
Միկրոավտոբուսներ-10,15,26,39,65,88,95,101,105

Տրոլեյբուս-5,10

:DՎերջն ենք, չէ՞:

Dayana
16.11.2007, 10:46
Մենակ հայերն են երթուղային տաքսիների ( մարշուտկաների) մեջ կանգնում :D

Ֆելո
17.11.2007, 13:41
Ու 100 դրամը տալով կասեն «Էս մի հատ ստացեք»:D
Ոնց որ խեղճ շոֆերը 3 հատ ստանալու էր:D

էդ "մի հատ"-ը նշանակումա... էն որ ասում են մի հատ դուռը բաց. էտի էդ մի հատնա. թե չե ասում են

էս մի հատ երկու հատ ստացեք:o

Էդուարդ_man
17.11.2007, 14:41
Մենակ հայերն են որ դաժե իրանց հարազատի կամ ախպոր հետ ապե -ով են խոսում:D:D:D

KaYfiK
18.11.2007, 01:33
Մենակ Հայերը կարան chat մտնեն նիքը մի հատ տույն ավտոյի համար դնեն ու հույս ունենան վոր դրան ինչ որ մեկը ուշադրուտյուն կդարձնի:think

Ra$Ta
18.11.2007, 16:28
Մենակ Հայաստանումա որ բնակչության կեսից շատը ապրումա մայրաքաղաքում

Ուլուանա
18.11.2007, 20:24
Մենակ Հայաստանումա որ բնակչության կեսից շատը ապրումա մայրաքաղաքում
Բացի դրանից, մենակ հայերն են, որ արտասահմանում ավելի շատ են, քան իրենց երկրում։

Սամվել
18.11.2007, 20:30
Ու 100 դրամը տալով կասեն «Էս մի հատ ստացեք»:D
Ոնց որ խեղճ շոֆերը 3 հատ ստանալու էր:D

Բա որ Մետրոում 50 դրամ տալիս ես հարցնում են "քանի՞ հատ" :8 :D /իմ հետ եղելա/ :D

_DEATH_
18.11.2007, 20:35
Բա որ Մետրոում 50 դրամ տալիս ես հարցնում են "քանի՞ հատ" :8 :D /իմ հետ եղելա/ :D

Բա որ 50 դրամի 2 բաժակ սեմուշկա ես առնում, ասում են առ 450 դրամ զդաչիտ :D

Մանե
18.11.2007, 20:48
էդ "մի հատ"-ը նշանակումա... էն որ ասում են մի հատ դուռը բաց. էտի էդ մի հատնա. թե չե ասում են
Դավ,ախր վատը էն ա,որ հենց էդ մի հատը չի էլի,մի տոմսի իմաստով ա:D

էս մի հատ երկու հատ ստացեք:o
:D:D

Արամ
18.11.2007, 20:48
Մենակ հայերն են որ NOKIA-ն կասեն աշխարհի ամենալավ հեռախոսնա:angry:angry

Ra$Ta
18.11.2007, 21:25
Մենակ հայերն են որ NOKIA-ն կասեն աշխարհի ամենալավ հեռախոսնա:angry:angry


Մենակ հայ տատիկները կարան շորերը օդի հանեն , տենցե չեմ ջոգել ինչի :D

Ֆելո
18.11.2007, 21:57
Մենակ հայ տատիկները կարան շորերը օդի հանեն , տենցե չեմ ջոգել ինչի :D

լվալու հավես չկա, հանում են մաքուր օդի, ոչ մի քիչ օդափոխվի:P

lili-4
18.11.2007, 22:31
Մենակ հայ կինը կարող է ամուսնուն Ռուսաստան արտագնա աշխատանքի ճանապարհելիս տնավարի խնդրել, որ հրաժարվի պատահական, անառակ ռուսներից, դրա փոխարեն(դե քանի որ տղամարդն առանց կին չի կարող) մի տնական ռուս գտնի, նրա հետ կապվի, ախր դա և՛ ամուսնուն լավ, եփող, թափող, շոր լվացող կունենա, և՛ ընտանիքին լավ, փողերն անիմաստ չեն ծախսվի էդ անամոթների վրա, վարակ -մարակի մասին էլ չեմ ասում:Հայ ենք, է՞չ, ամեն ինչի մասին մտացում ենք…

Սահակ
19.11.2007, 10:42
Բացի դրանից, մենակ հայերն են, որ արտասահմանում ավելի շատ են, քան իրենց երկրում։
Հրեաներնել։

Ուլուանա
19.11.2007, 20:25
Հրեաներնել։
Հա, գրելու ժամանակ ես էլ էի դրա մասին մտածում... :oy Ուղղակի էսպիսի մի սրամտություն կա, որը ցույց է տալիս, թե ինչով են տարբերվում հայերն ու հրեաները. «Հայերն էլ, հրեաներն էլ սփռված են աշխարհով մեկ. տարբերությունն այն է, որ հրեաներն այդպիսով աշխարհն են իրենցով անում, իսկ հայերը դառնում են աշխարհինը... »։ :think

Ձայնալար
20.11.2007, 02:35
Վերջերս մի դեպքի մասին պատմեցին, որ կարող էր պատահել մենակ հայերի հետ:

Ուրեմը մի հայ կին, Լոս Անջելեսից տեղափոխվում է Տեխասի նահանգ՝ աղջա մոտ ապրելու: Դե տնավորվելուց, տեղավորվելուց հետո ի՞նչ է անում իրեն հարգող հայ կինը առաջին հերթին՝ դե իհարկե սկսում է բրդերը լվանալ :D Ուրեմը էս խեղճ կնիկը բրդերը (որոնք հավանաբար հայրենիքից էր քարշ տվել օվկիանոսի վրայով :lol ) տանը լվանում ա, հետո իջնում ա շենքի բակ, պարան ա կապում երկու ծառերի միջև ու կախում ա, որ բրդերը չորանան: Պատկերացրեք բնակիչների արմանքն ու զարմանքը :o:D Իսկ հիմա կուլմինացիան՝ բուրդը չորանում է և սկսում է չփխվել: Պատկերացրեք այդ տեսարանը միջին վիճակագրական ամերիկացու աչկերով: Մի խոսքով հարևանները սաստիկ վախենում են, զանգահարում են ուր որ պետք է, և մեր հայրենակցուհին հայտնվում է հոգեբուժական հիվանդանոցում:

Իհարկե շուտով, երբ բժիշկները համոզվում են, որ նրա մոտ ամենինչ նորմալ է, վերադառնում է տուն:

Dayana
20.11.2007, 10:26
Մենակ Հայ տղաների մոտ կլսես էսպիսի "ռաբիզ" արտահայտություն
"Ախպեր լավ մաշնեն լավ հարևանից լավա " ։ :[ :[ :[

*e}|{uka*
20.11.2007, 17:10
Մենակ Հայ տղաների մոտ կլսես էսպիսի "ռաբիզ" արտահայտություն
"Ախպեր լավ մաշնեն լավ հարևանից լավա " ։ :[ :[ :[

Կամ ''Դարդ ու ցավս քիչ էր , էս հարևանս էլ թազա մեքենայա առել '' :lol :beee

Ann87
20.11.2007, 18:57
մենակ հայերի մոտա,վոր մինչև18-20 տարեկան աղջիկը չամուսնացավ ասում են տաննա մնացել :[

Selene
20.11.2007, 19:26
մենակ հայերի մոտա,վոր մինչև18-20 տարեկան աղջիկը չամուսնացավ ասում են տաննա մնացել :[

:hands ու մեկ էլ, 45-անց չամուսնացածին կաորղ են ասել.« Դե մեծ աղջիկ է՝ այդպես էլ չամուսնացավ»:o

Ann87
20.11.2007, 19:55
:hands ու մեկ էլ, 45-անց չամուսնացածին կաորղ են ասել.« Դե մեծ աղջիկ է՝ այդպես էլ չամուսնացավ»:o

:hands:D մեկ էլ հպարտանում են որ այդ տարիքում(45...) դեռ օրիորդ են

VisTolog
20.11.2007, 21:25
:D մեկ էլ հպարտանում են որ այդ տարիքում(45...) դեռ օրիորդ են
Լավն էր :D

Ավելացվել է 1 րոպե անց


:hands ու մեկ էլ, 45-անց չամուսնացածին կաորղ են ասել.« Դե մեծ աղջիկ է՝ այդպես էլ չամուսնացավ»:o
Նույնպես :D

Ավելացվել է 3 րոպե անց


մենակ հայերի մոտա,վոր մինչև18-20 տարեկան աղջիկը չամուսնացավ ասում են տաննա մնացել :[
Լավն էր:D

Ավելացվել է 4 րոպե անց

Մենակ Հայ տղաների մոտ կլսես էսպիսի "ռաբիզ" արտահայտություն
"Ախպեր լավ մաշնեն լավ հարևանից լավա " ։ :[ :[ :[
Լավն էր :D
Առաջի անգամ եմ ուսումնասիրում էս թեման:

FactorX
21.11.2007, 01:12
Մենակ Հայերը կհարցնեն թե ինչ կարող են անել մենակ հայերը :D

Սերխիո
21.11.2007, 21:58
մենակ հայերը <<պամփեռսը>> կլվան:D
տեսել եմ մեկի բալկոնից կախած

Bergmann
21.11.2007, 22:18
Մենակ հայերը ղազախներին կպարտվեին :D

Dayana
26.11.2007, 15:10
Մենակ հայերն են , որ ասում են "Ապե կարգին աղջիկը պտի դիսկո չգնա" , ու եթե ինչ-որ աղջիկ գնացել է, ասում են "Արաա ապե , էս աղջիկը էն օրը դիսկոյում էր " , ու դիմացիննէլ ":o " սենց դեմք է ընդունում , ու ասում "Լուրջ արա , բա ես էլ գիտեի կարգին տուն տանելու աղջիկա՞ " ։
/Չնայած մեկը լինի ասի նենց էս գրել կարծես ամբողջ օրը դիսկոյում ես :D /

Սամվել
26.11.2007, 18:42
/Չնայած մեկը լինի ասի նենց էս գրել կարծես ամբողջ օրը դիսկոյում ես :D /

Դե ասա կարգին տուն տանելու աղջիկ ես :hands:D:lol

Dayana
27.11.2007, 09:47
Դե ասա կարգին տուն տանելու աղջիկ ես :hands:D:lol

:lol:lol Հա էլի ինքնագովազդով էի զբաղված :D Մենակ հայերն են իրենք իրենց այնքան գովում , որ նույնիսկ իրենք են սկսում հավատալ , որ լավն են :D

Ուրվական
27.11.2007, 19:00
Մենակ հայերն են, մասնավորապես աղջիկները, որ փոքր ժամանակ պատկերացնում են իրենց "ասպետին"՝ բարձրահասակ, կապուտաչյա, թիկնեղ, բայց որ մեծանում են, նայում ես՝ ինքը սիրուն, նուրբ աղջիկ ա, հետը սև, կոլոտ, մրոտ մի հատ տղա:D:hands:
Լավն ենք, էլի, լավը:

Ann87
27.11.2007, 19:03
Մենակ հայերն են, մասնավորապես աղջիկները, որ փոքր ժամանակ պատկերացնում են իրենց "ասպետին"՝ բարձրահասակ, կապուտաչյա, թիկնեղ, բայց որ մեծանում են, նայում ես՝ ինքը սիրուն, նուրբ աղջիկ ա, հետը սև, կոլոտ, մրոտ մի հատ տղա:D:hands:
Լավն ենք, էլի, լավը:

:hands:D:D:D:D:D լավն էր,դզեց:D

Dayana
27.11.2007, 19:07
Մենակ հայերն են, մասնավորապես աղջիկները, որ փոքր ժամանակ պատկերացնում են իրենց "ասպետին"՝ բարձրահասակ, կապուտաչյա, թիկնեղ, բայց որ մեծանում են, նայում ես՝ ինքը սիրուն, նուրբ աղջիկ ա, հետը սև, կոլոտ, մրոտ մի հատ տղա:D:hands:
Լավն ենք, էլի, լավը:

Սա դեռ թեթև տարբերակն է ։
Մենակ հայ աղջիկներն են , որ միամյա բույսի նման երբ ընկեր են ձեռք բերում , մոռանում են սեփական Ես-ն ու քայլելիս միայն գետնին են նայում , իսկ ընկերը հպարտ -հպարտ քայլում է :D

Ann87
27.11.2007, 19:49
մենակ հայերի մոտա,երբ տղան սիրո խոստովանություն է անում,իսկ աղջիկը պատասխանում է որ կմտածի:think
թէ ինչ կա մտածելու,սիրում ես ասա սիրում ես չէ չէ:angryո

Ra$Ta
27.11.2007, 23:12
Մենակ Հայաստանում մեքենայի համարները ավելի թանկեն քան մեքենան

VisTolog
28.11.2007, 21:47
մենակ հայերի մոտա,երբ տղան սիրո խոստովանություն է անում,իսկ աղջիկը պատասխանում է որ կմտածի:think
թէ ինչ կա մտածելու,սիրում ես ասա սիրում ես չէ չէ:angryո
Իսկ դու ինչպես կվարվես, կամ ինչպես ես վարվել:

Բա մարդը խորը չմտածի թե ում հետ է պատրաստվում կապել իր կյանքը:

Քո ասածի նման են անում երիտասարդ զույգերը, որ հետո լիքը-լիքը պրոբլեմներ են ունենում:

իսկ աղջիկը պատասխանում է որ կմտածի
Երևի սերիալից մեջբերում արիր հա:D:

Ուրվական
05.12.2007, 18:04
Ամբողջ աշխարհում աղջիկներին սերենադա նվիրելիս գովերգվում է աղջիկը: Մենակ հայերի մոտ է, որ սերենադայում հանդիպում են այսպիսի տողեր.

Ինձ պես անուշիկ, անգին յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ինչ դարդ ունես:

:D:hands

Janita Hero
05.12.2007, 19:02
Ամբողջ աշխարհում աղջիկներին սերենադա նվիրելիս գովերգվում է աղջիկը: Մենակ հայերի մոտ է, որ սերենադայում հանդիպում են այսպիսի տողեր.

Ինձ պես անուշիկ, անգին յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ինչ դարդ ունես:

:D:hands

Ուղղեց գրառումդ:D:hands

Ավելացվել է 5 րոպե անց
Մենակ հայերը կարող են "կածիս"-ը ռուսերենից թարգմանեն՝ "ցանվիր" …

Ֆելո
07.12.2007, 00:58
մենակ հայերը խաշ կուտեն ու կգնան համերգասրահ համերգ լսելու:[

Artgeo
07.12.2007, 11:47
Մենակ հայերը կարող են անդադար խոսել կուսության մասին :D

Մենակ հայերը կարող են «Ծնգցնել» հեռախոսից...

Artgeo
07.12.2007, 12:38
Միայն Հայաստանի վաճառողներն են տեղյակ շենքում կատարվող բոլոր իրադարձություններից և հաց առնելուց քեզ հարցաքննում են…
Միայն հայերը կարող են ռեմոնտ անելուց ամբողջ մուտքի ջուրը անջատել, նենց որ մի պահ նույնիսկ չեն մտածի զգուշացնել:
Միայն հայ տղաները կարող են հպարտանալ ընկերների մոտ, որ ինչ-որ աղջկա հետ են եղել… :[ Դե, սա կարող է ուրիշտ տեղ էլ լինել, բայց միայն Հայաստանում այդ աղջկան պոռնիկ կհամարեն:
Միայն հայերը կարող են սիրել այլ երկրի ֆուտբոլի հավաքականը ավելի շատ, քան Հայաստանինը:
Մենակ հայերը կարող են «պատերազմել» երթուղայինում վճարելու համար:
Մենակ հայերը կարող են սուտը որպես իրականություն ներկայացնել, իսկ իրականությունը որպես սուտ:
Մենակ հայերն են փող վճարում նրա համար, որ չսովորեն:
Մենակ հայերն են գնած հագուստը, կոշիկը վերադարձնում հաջորդ օրը:
Մենակ հայերն են վերցնում վարորդական իրավունք, երբ մեքենա վարել չգիտեն:
Մենակ հայերը կարող են Արմենչիկ լսել...
Մենակ հայերն են ի վիճակի ԱԼՄ նայել:
Մենակ հայերն են ամառը հանգստանում Սև ծովում ու հետո վրացիներից բողոքում:
Մենակ հայերն են առանց մի հատիկ վրացի ճանաչելու, ծայրահեղ վատ կարծիք կազմում վրացիների մասին:
Մենակ հայը կարող է 25, 30, 50 տարեկանում կույս լինել:
Մենակ հայ աղջիկներն են համարում առաջին ամուսնական գիշերը «ցավի, տանջվելու...» գիշեր:
Մենակ հայերն են խիստ հայրենասեր, երբ խիստ հարբած են:
Մենակ հայերն են կարևորում, թե ի՞նչ կասեն ուրիշները:
Մենակ հայ տաքսիստներն են ասում, որ միշտ չեն եղել տաքսու վարորդ և ԽՍՀՄ-ի ժամանակ ռայկոմի առաջին քարտուղար են եղել:
Մենակ հայերն են համարում, որ լինել ամբիցիոզ, նշանակում է, որ քո համար աշխատեն, այլ ոչ դու աշխատես:
Մենակ Հայաստանում ինտերնետը անջատվում է ըստ եղանակի:
Մենակ հայերը կարող են կամ ծայրահեղ խբնված սիրել իրենց կամ ծայրահեղ խբնված ատել: Առողջ սերն ու քննադատությունը հազվադեպ է հանդիպում:

Շարունակելի...

Հ.Գ. կներեք, եթե կրկնվել եմ :)

Երվանդ
07.12.2007, 13:21
Մենակ հայերը կարան պուտանկեքին ասեն «քուր» ջան:[:[:angry

dvgray
07.12.2007, 13:44
Մենակ հայերն են փող վճարում նրա համար, որ չսովորեն:
Մենակ հայերն են վերցնում վարորդական իրավունք, երբ մեքենա վարել չգիտեն:
Մենակ հայերը կարող են Արմենչիկ լսել...
Մենակ հայերն են ի վիճակի ԱԼՄ նայել:
Մենակ հայերն են ամառը հանգստանում Սև ծովում ու հետո վրացիներից բողոքում:
Մենակ հայերն են առանց մի հատիկ վրացի ճանաչելու, ծայրահեղ վատ կարծիք կազմում վրացիների մասին:
Մենակ հայը կարող է 25, 30, 50 տարեկանում կույս լինել:
Մենակ հայ աղջիկներն են համարում առաջին ամուսնական գիշերը «ցավի, տանջվելու...» գիշեր:
Մենակ հայերն են խիստ հայրենասեր, երբ խիստ հարբած են:
Մենակ հայ տաքսիստներն են ասում, որ միշտ չեն եղել տաքսու վարորդ և ԽՍՀՄ-ի ժամանակ ռայկոմի առաջին քարտուղար են եղել:

Սպանեցիր :D

Լավ, մի բան էլ ես ասեմ:
Մենակ հայերն են, Հ1-ով ամեն օր նայում, թե տենաս էսօր ոնց են իրենց գժի տեղ դնելու:
:)

Մանե
07.12.2007, 13:52
Մենակ հայերի մոտ ա,որ 02 նայելուց եթե սպանություն կամ վթար ցույց չեն տալիս,ասում են«Էսօր 02-ով հետաքրքիր բան չկար»:D

Ձայնալար
07.12.2007, 14:28
Մենակ հայերը կարան պուտանկեքին ասեն «քուր» ջան:[:[:angry

Մեռա :D

Կարելի է թեմայի վերնագիրը փոխել սարքել «մանյակ հայերը» :D

Artgeo
07.12.2007, 14:56
Մենակ հայերը կարող են Երևանի պատուհանից նայել Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան ու հպարտանալ, որ այդպիսի գեղեցիկ սար ունեն։
Մենակ Հայաստանում կա ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ում։
Մենակ հայերն են պնդում, որ ամբողջ աշխարհը հայ է, մինչդեռ ամբողջ աշխարհը հրաժարվում է դրանից։
Մենակ հայերն են թուրքերին թշնամի համարելով՝ պնդում, որ գործի մեջ թուրքերը ավելի հալալ են, քան վրացիները։
Մենակ հայերն են արևմուտքից եկած արտասահմանցու հետ փորձում ռուսերեն խոսել։
Մենակ հայերն են համակարգչի մեջ շատ տեղ չգրավելու համար տպում ինֆորմացիան և ֆայլերը ջնջում։
Մենակ հայերն են կոստյումին ասում «կաստում, շլվար, տռոյկեն էլ հետը»։
Մենակ հայերն են հարցնում որքան է աշխատավարձը, որից հետո պարտադիր հետաքրքրվում թե կողմնակի ինչքա՞ն է ստացվում։
Մենակ հայերը չեն հավատում, երբ հարսը ասում է, որ սկսերը լավն է։
Մենակ հայերն են դուրս գալիս հարևանին օգնելու համար։
Մենակ հայ գեղցի գյուղացիներն են, որոնք տեղափոխվել են քաղաք, վատ բաներ խոսում գյուղացիների մասին։
Մենակ հայերն են սեղանին մեծ ճառեր ասում մայրերի ու կանանց հասցեին, իսկ այդ ընթացքում մայրերն ու կանայք չարչարվում են խոհանոցում։
Մենակ հայ վաճառականները կարող են ասել, որ հագուստը, որը առնում ես շատ լավ է նստած վրադ, երբ իրականում նմանվում ես անցումի բոմժի։
Միայն հայերն են ամուսնությունից մեկ ամիս անց, հարցնում. «Նորություն կա՞» ու բազմամտորեն նայում փորին։ Բացասական պատասխան ստանալու դեպքում «Բժշկի եղե՞լ եք, Իմպոտենտ հո չի՞...» տիպի հարցեր տալիս։
Մենակ հայերն են համարում 3 անգամ ամուսնացած կնոջը պոռնիկ։
Մենակ հայ սկեսուրները կարող են առաջին գիշերից հետո ստուգել սպիտակեղենը։
Մենակ հայ ծանոթենրը կարող են ամեն հանդիպելուց հարցնել. «Չե՞ս ամուսնանում»
Մենակ հայ հարևանները աղջկա հետ տեսնելուց հետո կարող են հարցաքննել թե ո՞վ էր ու երբ ես ամուսնանում։
Մենակ հայերը կարող են չաշխատել, ոչինչ չանել ու ապրել, նույնիսկ հարուստ ապրել։
Մենակ հայերի մոտ կա «լավ տղա» հասկացությունը։
Մենակ հայերը կարող են հագնել «Դոլսե էնդ Գավանա» կամ «Աբիբաս» ու մտածեն, որ Haute Couture են հագնում։
Մենակ հայերը կարող են մարդու մասին կարծիք կազմել ըստ թաղամասի։ «3-րդ մասցիք պպզող են, բանգլադեշցիք ԱԼՄ-յոտ...»
Մենակ հայերի մոտ կա «լավ տղու ու պպզելու» ինստիտուտ։
Մենակ հայերը կարող են գիշերվա կեսին, երբ հոգնած ես ու ուզում ես քնել, բակում կանգնեցրած մեքենայի մեջ բարձր երաժշտություն միացնել։ Երաժշտությունը պարտադիր պիտի լինի կամ ռաբիզություն կամ ռուսական գողական շանսոն։
Մենակ հայերը խնդրանքիդ ու հարցիդ կարող են այլ բան պատասխանել։ «Լուցկի ունե՞ք» «Չեմ ծխում»։
Մենակ հայերը գերազանց գիտեն անգլերեն ու համակարգիչ, նենց որ աշխարհում ոչ մի տեղ չգիտեն։
Մենակ հայերն են աշխատավորից ու հավաքարարից անգլերենի ու համակարգչի իմացություն պահանջում։
Մենակ Հայաստանի պետական մարմինները, Պետական Համալսարանը ունեն քրեք արած ծրագրեր։
Մենակ հայերը կարող են առանց հոգնելու քիթը խցկել ուրիշի գործերի մեջ։

Շարունակելի...

Dayana
07.12.2007, 15:02
Շարունակելի...

Artgeo Էս ինչքան բան գիտես "միայն հայերի" մասին :D

Ձայնալար
07.12.2007, 15:25
Մենակ հայերը կարող են բոլոր համամարդկային լավ ու վատ հատկությունները վերագրել մենակ հայերին և հավասարապես հպարտանալ և լավով և վատով, քանի որ դա մենակ իրենցն է ;)

DVG
07.12.2007, 16:05
Կներեք եթե կրկնվում եմ.
մենակ հայերն են "HAMER" քշում, որն աշխատում է գազով...:hands

Artgeo
07.12.2007, 18:43
Մենակ հայկական համալսարաններում կարող է մի քանի տարբեր կուրս ունենա տարբեր լեքցիաներ նույն լսարանում։
Մենակ հայերը կարող են սեփական մարազմների վրա ծիծաղեն, հետո նույնը շարունակեն անել։
Մենակ հայերն են ապրում ուրիշների կյանքով։
Մենակ հայերն են ներքևի հարևանին բողոքում, որ իր վերևի հարևանը աղբ է թափում պատուհանից, մինչդեռ հենց այդ վերևի հարևանը աղբ է թափում ներքևի հարևանի վրա։ Մի քիչ խառը ստացվեց, բայց հուսով եմ կհասկանաք, էս հենց իմ փորձիցա։
Մենակ հայ վարորդները կարող են խախտել օրենքը, իսկ երբ մեկնումեկը համարձակվի մատնանշել, մի հատ էլ ջղայնանալ։
Մենակ հայերն են ժամը 17.00-ին նշանակված հանդիպմանը գալիս 20.00-ին։ Ակումբի փորձից։
Մենակ հայերն են մի բան անելու համար «ծանոթ» փնտրում... ու գտնում։
Մենակ Հայաստանում նույնիսկ ամենաաղքատ խավը ունի ձեռախոսի վերջին մոդելը 3G ստանդարտով, որը օգտագործում է «ծնգցնելու» համար և «Հետ զանգի» ասելու համար:
Մենակ հայերն են կարողանում համով խորոված սարքել:
Մենակ հայերը կարող են միշտ դժգոհել, որ փող չունեն ու հաջորդ օրը մեքենա առնեն:
Մենակ հայերն են գիշերվա ժամը մեկին զանգում ու ասում, որ հիշել են քեզ ու հարցնում. «Ո՞նց ես»: Սեփական փորձից:
Մենակ հայերն են լսում այն երաժշտությունը, որը «կայֆոտ ա», այլ ոչ այն, որը իրենց դուր է գալիս:
Մենակ Հայաստանում պիտի ժամերով բացատրես տաքսիստին թե որտեղ է գտնվում կենտրոնի այն փողոցը ուր ուզում ես դու գնալ ու հետո նրա մունաթով խոսելը լսես ու ներողություն խնդրես...
Մենակ հայ տաքսիստներն են «ռացիայով» խոսելուց հետո քֆրտում մյուս տաքսիստներին կամ «դիսպետչերին» հետո էլ քեզ սկսեն պատմել իրենց «ծանր կյանքը»:
Մենակ Հայկական հեռուստատեսություններն են աչքերիդ փոշի փչում, որ իբր ամեն ինչ լավ է, երբ ամեն ինչ շատ վատ է:
Մենակ հայերն կարող ամեն ինչ խոստանալ ու խոսքով սարեր շուռ տալ, բայց հենց բանը հասնումա գործին չքանում են:
Մենակ հայերը կարող են խմել սոյա, որը սուրճի համ ունի:
Մենակ հայ երեխաների առաջին խոսքն է ոչ ցենզուրային:
Մենակ հայ տղամարդու դոշին կարող է լինել ավելի շատ մազ, քան գլխին:
Մենակ հայերն են ասում «Անցնես կանգնի, ՄԻ ՏԵՂ պահի, պահի, պահի ՊԱՀԻԻԻԻ...»
Մենակ Հայաստանում են առավոտյան դուռդ թղկցնում ու ժավելի սպիրտ առաջարկում, ցերեկը Եհովայի վկա դառնալ առաջարկում, երեկոյան աղբի մարդն ա գալիս կամ ջրի մարդը:
Մենակ հայերը (ոմանք, փառք Աստծո )կարող են կատաղել այս թեմայում գրողների վրա, քանի որ հումորի զգացում չունեն:

Էլի լիքը բաներ էի ուզում գրել, բայց այս վիդեոն նայելուց հետո էլ ասելիք չունեմ
http://www.youtube.com/watch?v=aOo36FnSTqQ - վատ որակ
http://www.lifeinitaly.com/flash/ լավ որակ

VisTolog
07.12.2007, 23:50
Մենակ հայերը կգնեն թանգանոց համակարգիչ, ինչա թե իրանց հարևանը նույնպես ունի, չնայած որ ոչինչ չեն հասկանում:

_DEATH_
08.12.2007, 00:13
Էլի լիքը բաներ էի ուզում գրել, բայց այս վիդեոն նայելուց հետո էլ ասելիք չունեմ

Էս սիրածս flash-նա, հեռախոսիս մեջ միշտ կա, հենց հիշում եմ նայում եմ :D

Angelochek Pushisti
16.12.2007, 00:21
Մենակ հայ աղջիկները հարան իրանց ախպերների սպարտիվկի վերխերը հագնեն ու տան մեջ ման գան :tease


Մենակ հայ բակսյոր տղաները կարան հպարտանան իրանց կոտրվաց քթով ու ականջով :hands


Մենակ հայ տատիկների թոռնիկնորը կարան իրանց տատերի ձեռներից թոշակները խլեն:aaa

Լեո
17.12.2007, 00:37
Մենակ հայ աղջիկները կարող են Ռեալին "բալետ" անել, որովհետև էնտեղ սիրուն տղաներ են խաղում (աբսուրդ):

VisTolog
17.12.2007, 11:36
Մենակ հայ աղջիկներն /ընկերուհի/ են, որ իրար հետ կնստեն կխոսան 2-3 ժամ, հետո մեկը կասի.
-Վայ, ես մոռացել էի, որ քեզնից նեղացել եմ:

Ambrosine
19.12.2007, 00:58
Մենակ հայ աղջիկները կարող են Ռեալին "բալետ" անել, որովհետև էնտեղ սիրուն տղաներ են խաղում (աբսուրդ):

Մենակ բարսելոնի հայ երկրպագուներն են, որ չեն կարողանում հանդուրժել այն, որ Ռեալի երկրպագուներն ավելի շատ են ու կազմակերպված ու ասում են, որ իրենք Ռեալ են սիրում միայն սիրուն տղաների համար: Փաստորեն, իրենք էլ են նկատում Ռեալի ֆուտբոլիստների գեղեցկությունը: Հատկապես տղաների դեպքում չգիտեմ, թե ինչ հետևություն անեմ:think

Artgeo
01.01.2008, 04:31
Մենակ հայերը կարող են գրել սմս, որը կհասնի մեկ տարի անց :D

Adam
01.01.2008, 22:35
Մենակ հայերն են, որ խորովածի շիշը օգտագործում են նաև հարևանին լիֆտից հանելու համար :P

Զինվոր
03.01.2008, 21:02
Մենակ հայ տղամարդիկ են, որ հոսանքը գնում ա, ամեն անգամ տուալետ գնալուց լույսը վառում են, ու տեսնելով, որ լույս չկա, ամեն անգամ ասում են << Վայ քո արա,Էս լույս էլի չկաաա...>>

Ann87
03.01.2008, 21:18
մենակ հայերն են որ պամպերսները լվանում ու կախում են չորանալու 2-րդ անգամ օգտագործելու համար(տխուրա,բայց տենցա:()

NoemI
17.01.2008, 03:23
Մենակ հայերն են մեքենա գնում, բայց ոտքով գնում աշխատանքի

ChildOfTheSky
17.01.2008, 13:32
Մենակ հայերն են Նոր Տարվա համար բաստուրմա առնում ու ամբողջ տարի բաստուրմայով ձվածեղ ուտում :

Belle
17.01.2008, 15:06
Մենակ հայենր են, որ ինքնաթիռից հենց նոր իջած ծանոթին հարցում. "Ինչ տվին ուտելու?" հետո նոր, մնացածը :D կներեք, եթե կրկնվում եմ; ;)

ChildOfTheSky
17.01.2008, 15:16
Մենակ հայերը կարող են իրանց 1000 տարվա ծանոթին մառշռուտկի մեջ մոռանալ :

Tigran Adunts
17.01.2008, 16:06
Մենակ հայերն են օրը 18 ժամ ինտերնետի դեմը նստում, ու հետո էլ բոլոր քնությունները առանց դժվարության ստանում :))

Vishapakah
17.01.2008, 16:36
Մենակ հայերն են, որ թանգանոց խանութում գողություն անելուց՝ թանգ ապրանք գողանալու փոխարեն, իրենց կվտանգեն էժանագին ապրանքներ գողանալով:

Մենակ հայերի ազգային գաղափարախոսությունն է, որի հիմնական բախկացուցիչ մասը կազմված է, նույն այդ ազգին քննադատելուց:

Մենակ հայերը կարող են, կնոջ կողքը հայոյանք ասած մարդուն ծեծեն, բայց իրենց տանը, իրենց կնոջ կողքին նույն հայոյանքը արտասանեն:

Մենակ հայերը կարող են, սիրեն իրենց ազգը, հայոյելով սեփական երկիրը:

Մենակ հայերը կարող են, օտարի հողում իրար հետ խոսել ոչ մայրենի լեզվով:

Հ.Գ.
Հիմա կասեք, դա ուրիշ ազգերն էլ կարող են... ուղղակի հիմա ջղայնացաց եմ:

Karina
31.01.2008, 14:58
Մենակ հայերն են իրենց դռան շեմին փռում իրենց հին շորերից կոշիկները մաքրելու համար

Dayana
31.01.2008, 15:02
Ուզում ե՞ս, ես քեզ մորքուր կասեմ :D
Մենակ հայերը կարան իրենցից տարիքով փոքր աղջկան մորքուր ասեն :lol:crazy

Smergh
31.01.2008, 16:55
Մենակ հայերը կարան Լևոնի ու Սերժի համար եդքան քյալլա տան:
Իրանց արածը երկկողմանի փուչիկի տարբեր ծայրերից փչելու նման է, փչում են տեսնեն` ո՞վ ավելի շուտ կպայթեցնի:

Fedayi
03.02.2008, 01:18
Մենակ հայերն են, որ քեֆ-ուրախությունների ժամանակ անպայման, գոնե մեկ անգամ ուս-ուսի են տալիս, որ "քոչարի" /եթե դա կարելի է քոչարի անվանել/ պարեն, բայց 1-2 պտույտից հետո խճճվում ու անցնում են առանձին պարելուն:

Լ.յ.ո.վ.
03.02.2008, 03:32
Մենակ հայերը կարան հարսանիքի ժամանակ մի հատ դուդուկախառը մուղամ երգեն,վերջում էլ ասեն "հարս ջան,փեսա ջան, էս երգի նման երկար ու անփորձանք կյանք ունենաք":D :

ChildOfTheSky
03.02.2008, 03:49
Մենակ հայ ֆուտբոլասերները կարող են իրենց թիմին պաշտօանող մրցավարին գոռալ _ Սուձյա~ , պի..........

Գաղթական
03.02.2008, 23:57
Մենակ հայերն են արևմուտքից եկած արտասահմանցու հետ փորձում ռուսերեն խոսել։

ի միջի այլոց՝ շատ հետաքրքիր հոգեբանություն է..
շատերի մոտ եմ նկատել..
ասենք՝ նոր է եկել Եվրոպա.. ոչ մի լեզվի, բացի Հայերենից ու Ռուսերենից, չի տիրապետում.. ու սկսում է բացատրվել Ռուսերեն..

իսկ ամենահետաքրքիրն այն էր, երբ տեսա, որ մի Հայաստանի Եզդի օտարի հետ բացատրվում էր Հայերեն..
(դա էլ՝ իր երկրորդ լեզուն է..)

ChildOfTheSky
04.02.2008, 00:05
Մենակ հայերը կարող են փոքրիկ չուլանում 3 գռուզավիկ զիբիլ պահել

Լ.յ.ո.վ.
04.02.2008, 01:00
Մենակ հայ կնանիք կարան ասեն`"Էս սեիալը դեբիլություն ա, մեջը իմաստ չկա" ու շարունակեն առանց մի սերիա իսկ բաց թողելու նայելը: :D

Մենակ հայերը կարան Հայաստան-Պորտուգալիա (1:1) խաղից հետո գան էն կարծիքի,որ Հայերը 2014 թվի աշխարհի առաջնությանը չեմպիոն են դառնալու,ու հլը իմ հետ էլ գռազ գան: :hands

Մենակ հայերը կարան մի 800$-նոց հեռախոս առնեն,բայց ամեն օր ասեն "տղեք ում մոտ րոպե կա": :lol

ChildOfTheSky
04.02.2008, 01:11
Մենակ հայը կարա ընկնի դռակոնի մոտ ու փախնելու փոխարեն սկսի թուրքի ու վրացու հետ դռակոնի ասածները անել :

սիսար
04.02.2008, 09:39
Միայն հայը, կարող է հային քցի:

dvgray
04.02.2008, 13:22
Միայն հայը, կարող է հային քցի:
Համաձայն չեմ: Ուրիշ լիքը ազգեր կան, որ էլի կարող են հային գցել :D:

Գաղթական
04.02.2008, 17:08
իրական դեպք կյանքից.
Մենակ Հայն է ընդունակ իր նորածին երեխայի օրորոցի մոտ օտար լեզվով հեքիաթ կարդալ, և, ամեն նախադասությունը կարդալուց հետո, այն թարգմանել Հայերեն (+ հանդիպելով անծանոթ բառերի՝ թարգմանել դրանք բառարանի օգնությամբ...):

Ավելացվել է 8 րոպե անց
Հաճախ ԱՊՀ երկրներից դուրս եկած մարդկանցից կարելի է լսել բազմապիսի փնթփնթոցներ Եվրոպական բժիշկների հասցեին.. «սրանք խելք չունեն.. սրանց գործը մենակ կոմպյուտեռնա անում.. սրանք մերոնց, զարգացվածության ու մասնագիտական ինֆորմացիայի առումով, կյանքում չեն հասնի.. սրանց առավելությունը՝ մենակ իրանց նորագույն տեխնիկանա..» և այլն և այլն..

և այսպես՝ միայն Հայի մտքով կարող էր անցնել նման տարբերակ.
Ռոտերդամ քաղաքում գործող Հայկական խանութներից մեկում բացվել է ուղիղ հեռախոսակապ Երևանի հետ.. մուծում ես վարձավճարը, վերցնում հեռախոսը ու, կապ հաստատելով Երևանում գտնվող բժիշկ-մասնագետի հետ, ուղղում նրան բոլոր քեզ անհանգստացնող հարցերն ու խնդիրները..
..իսկ նա այնտեղից՝ խորհուրդ է տալիս բուժման եղանակներ ու նշանակում դեղատոմս..

հ.գ. տղերքից մեկը նույնիսկ կատակեց, թե հեռու չէ այն օրը, երբ Երևանի հետ մի ուղիղ «թեժ գիծ» էլ միացնեն հենց Ամստերդամի «ռոզովի կվարտալ»-ից, որ, գործողության ընթացքում, ախպերությունը էնտեղից խորհուրդներ տա, թե ինչը ոնց արվի..

Artgeo
14.02.2008, 21:23
Մենակ հայերը կարող են մի ամբողջ շենք հրդեհել մի քանի փաստաթուղո ոչնչացնելու համար…

Մանե
16.02.2008, 14:54
Վարդավառի ժամանակ կանգնում են բախումների կենտրոնում ու պահանջում չջրել, ձնագնդիկի ժամանակ կանգնում ռմբակոծությունների կենտրոնում ու պահանջում չխբել,կարող ա ֆենած մազը ծռվի:angry:D

SH/-\RK
20.02.2008, 11:24
Ավելացվել է 8 րոպե անց
Հաճախ ԱՊՀ երկրներից դուրս եկած մարդկանցից կարելի է լսել բազմապիսի փնթփնթոցներ Եվրոպական բժիշկների հասցեին.. «սրանք խելք չունեն.. սրանց գործը մենակ կոմպյուտեռնա անում.. սրանք մերոնց, զարգացվածության ու մասնագիտական ինֆորմացիայի առումով, կյանքում չեն հասնի.. սրանց առավելությունը՝ մենակ իրանց նորագույն տեխնիկանա..» և այլն և այլն..



Իմիջայլոց ես ճիշտ ա (: Նկատի ունեմ սրանք միայն խոսքեր չեն, Ամերիկայում և Եվրոպայում ավելի քիչ ա զարգացած բժշկությունը, քան Հայաստանում, ուղղակի մեզ մոտ տեխնիկան լավը չի (:

Uxaki mard
13.03.2008, 00:24
Մենակ հայերը կարող էին "կամփյուտեր" տերմինը թարգմանեին ու տեղը ասեին 'համակարգիչ' :D

Էս մեկը չէ, շատ ազգեր են փոխել - օրինակ ֆրանսիացիների մոտ Օղդինատուղ է .....;)

Ավելացվել է 7 րոպե անց
Մենկ Հայ մարշուտկի շոֆերներն են "շնորհակալություն" բառին պատասխանում "հաջողություն":D

keyboard
13.03.2008, 08:13
Մենակ հայ տղեքն են աղջկա նիկով չատ մտնում ու իրանց ընգերներին խոսացնում:P:D

Աբելյան
13.03.2008, 14:36
"մենակ հայ տղեն սպարծիվկով սև կոշիկ կհագնի
մենակ հայ տղեն տաս տարեկանից կթրաշվի"

Dayana
13.03.2008, 15:26
մենակ հայ տղաները կարող են իրենց դւոր եկած աղջկան ասել "դու գիդես չէ՞, իմ ախպերն ես" :D

Աբելյան
13.03.2008, 15:29
կամ էլ ասենք իրար մարտի 8 շնորհավորեն :)
ոնց որ ես :oy

Fedayi
13.03.2008, 20:34
Մենակ հայերն են մտածում, որ մենակ հայերն են "ինչ -որ բան" անում: