PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենակ հայերը

Էջեր : 1 2 3 4 5 [6]

Lion
14.10.2010, 07:29
Մենակ հայերը կարան նույնիսկ անձրևոտ գիշերվանից հետո... վաղ առավոտյան փողոցները ջրեն:

VisTolog
15.10.2010, 11:32
Մենակ հայերը կարան սկայպով սուրճի բաժակ նայեն: :D :D

ՀԳ Վկայի ցուցմունք :D

Ապե Ջան
15.10.2010, 14:35
Մենակ հայերը կարան՝ սկայպի լոգին պառոլով փորձեն օդնօկլասսնիկներ մտնեն: :))

Հարդ
15.10.2010, 14:40
Մենակ հայերն են ինտերնետ ասելով ադնո հասկանում:
Մի անգամ մեկն ասեց. «ախպեր ուզում եմ ադնակլասնիկս միացնեմ»: Դե պարզ ա, ուզում էր ասել ինտերնետը միացնեմ:

Մենակ հայերն են ադնոյում «աս կամպյուտրշիկ», ամեն ինչի ձևը գիտեն, բայց հանկած եթե սխալվեն ուրիշ կայք մտնեն, մկնինկ բռնելն էլ են մոռանում:D:

bagursa
15.10.2010, 15:11
Մենակ հայերի մոտ են «եվրոտեսիլի» բացի առաջին տեղից մնացած բոլոր տեղերը հաղթանակ:

aerosmith
15.10.2010, 23:39
Մենակ հայերի մոտա վերջերս տարածվել հետևյալը։
Ես օդնօ էլ չեմ մտնում, հիմնականում ֆեյսում եմ(այսպես ասում են հիմնականում նրանք , ովքեր ուզում են ժամանակակից ու մոդայիկ թվան)
բայց երբ մտնումես օդնօ ինքը ընդեղա, իսկ ֆեյս, ամիսը մեկա մի 5 րոպեով մտնում։

Դարք
16.10.2010, 01:39
մենակ հայ աղջիկը կարար ասեր ինձ գուգլի մանյակ, երբ ես նրան ուղակի օգնեցի ինչ-որ ինֆորմացիա գտնել...դե լավա սենց, ավելի լավա տենց լինեմ քանց թե հարցնեմ օրը մինիմում 5 ժամ օդնոյում բնակվող աղջկան՝ բրաուզերդ ի՞նչա ու որպես պատասխան լսեմ ՝ գիտես գիտեմ… :D

armatura
16.10.2010, 15:37
Մենակ հայերը կարան գրիպ "ընկնեն" ու մենակ հայերին կարա ինսուլտը կամ էլ ինֆարկտը "խփի"

Lion
16.10.2010, 16:09
Դե որ տենց հաշվենք, մենակ հայերը կարան "կոնկուռսի տակ մնան" :)

Դարք
16.10.2010, 16:11
Մենակ իսկական հայ տղամարդը կարա 1000$ փող աշխատի ամսեկան , որից 850 դոլարը մեքենայի վարկ փակի. տո ջհանդմին տնեցիք 150 դոլարով են յոլա եթում, զաթո տղեն պռադոյա քշում:[

Դեկադա
20.10.2010, 07:53
Մենակ հայերն են երբ հարցնում ես.
- Ձեզ ինչ որ բա՞ն է հարկավոր.
ցինիկի պես կպատասխանեն.
- Քուրս էտ ում չի բան հարկավոր որ....:o

... մնացի շվարած

Մենակ հայերը կարան երբ իրենց երիտասարդով ես դիմում ասեն.
-քո տարիքը ավելի ա երևում իմացի

... էս ինչ քյառթու ազգ դուրս եկանք…:D.... բանասեր

aerosmith
20.10.2010, 08:01
Մենակ հայ տղեքն են, որ ինչ որ ստիլնի հագնված՝ ասենք տեղ տեղ ճղռտած ջինսով, վրեն թուլ կանգնող բլուզկով, կիդերով, ու ռյուկզակով , մազերն էլ թափած ինչ որ աղջիկ տենան, չտեսի նման նայեն վրեն, ու ասեն.
-վայ արա էս բոմժը ովա??? կամ էլ ես բոմժերը ինչքան են լցվե մեր քաղաք:

Lion
20.10.2010, 11:25
Մենակ հայ DVD վաճառողը, որը քեզ առաջին անգամա տեսնում ու բնականաբար ընդհանրապես չի ճանաչում, կարա քեզ հազար տարի ճանաչող մոտիկ մարդու վստահությամբ պնդի. "Ապե, էդ կինոն քեզ հաաաստաատ դուր կգա" :)

aerosmith
20.10.2010, 13:46
Մենակ հայ առևտրականները կարան սենց բան պնդեն... որ Հայաստանում չկա մաքուր լաքոսթ, էկկո, կամ Հյուգո բոսս ինչա թե ապացուցած լինեն որ իրանք նույն ապրանքն են վաճառում ինչ համապատասխան բռենդի խանութում։
-Դրանք ախպերս սաղ "պատենտա"(կեղծված էլի) :D որ ասում են մաքուրնա դանք խաբում են, ու թանԳով տուլիտ անում մարդկանց վրա։ Ես զարմանում եմ խի հավաի ավել փող տաս եթե նույն շորը կարաս ստեից առնես ։ :D
Իսկ սենց խոսացող վաճառողները ունեն իրանց ֆորմա ադեժդան՝ սև , կախ ընկած անդրավարտիք , տակը դրած պսպղուն քարերով հավաքած "դոլչ ընդ գաբաննա" խորհագրով բլուզ, սև ակնոցներ ու 3 տարվա թրաշ։ :D

Ժունդիայի
23.10.2010, 05:55
Մենակ հայերը էս կարգի անեծքներ ունեն: http://fc05.deviantart.net/fs70/f/2010/240/b/8/omg_watch_that_o_o__above__by_zakarranda-d2xi45q.gif

Այ քու շունը հեր դառնա:
Ազիզդ խավարեմ:
Լուսդ քոռնա:
Սևանա տագ էղնիս, Վանա տագ էղնիս:
Կտռտվիս: Փռթիկ-փռթիկ էղնիս:
Դեղին ջրերը վրայիցդ էրթան:
Դոշիդ 30 հատ սև վարդ դնեմ, ու թող վրեդ մռմռան:
Գիլու բաժին դառնաս:
Շները ձեռիցդ հաց չվերցեն:
Շները առվոդ կանուխ պատուհանիդ տագը հաչան:
Լալգվիս:
Արևդ խավարի:
Լավ օր չտեսնիս:
Րեխեդ փորումդ չորնա:
Թուգունքդ տըխտակին տընեմ:
Մուրազդ փորումդ մնա:
Ոչ մեծանաս:
Անունդ քարին գրեմ:
Սունքսուս մնաս:
Դիակիդ նստեմ:
Թուգունքդ սևանա:
Եթիմ մնաս:
Հերդ թաղեմ:
Ոչ րեխու թուշ պաչես:
Թեփռին-թեփռին անես:
Կեծակը քեզ տանի:
Ըռնթաթախ տառնաս:
Ջամդաքդ շները քաշ տան:
Կընեկտ մարթի քինա:
Քոսան իգես, յեղունգ չինի, վեր քորես:
Խոր խուրանաս:Աշկերտ յեր տառնա:
Յեր թափես տու:
Ջանտ տուս կա:
Տարիտ վեչ պուլորես:
Քիմսատ մեռնի:
Քուլեմ կիլոխտ:
Դիակտ քաշ-քաշ անեն:
Թիքա-թիքա տառնաս:
Տըռնըտուռնը ինգես:
Ըռնըճմոռ տառնաս:
Եթիմ մնաս տռերին փայ հըվաքիս
Գորբագոռը քեզ տանի:
Դիլագտ սրտումտ մնա:
Յուրդումտ կատու կլավի:
Քոմոր քեզ տեսը վեչ ինի:
Հիլիշտրակը քեզ տանի:
Օռվես-տրաքվես:
Դալուտ տափան կենա:
Թիքյա-թիքյա տառնաս:
Բոյտ թաղեմ:
Անումտ քարեն կիրիմ:
Օձը պկատ կենա:
Քեզ պտատողեն կռները չուրանա:
Գյոռբագյոռ տեռնաս:
Վեչ մխթարիս:
Ըսեղեն շվաքումը նստիս
Եթիմ մնաս:
Սըվտ կապիմ:
Կոռերտ կուտրատին:
Լուզուտ ճքճքոտե:
Աշկտ հղենի մնա:
Հափռումտ մազ փսնե:
Տափերը տփտպիս:
Աշկիտ մաչին ղոռեգ փսնե:

Հայկօ
23.10.2010, 17:05
Դիակիդ նստեմ

:love [գրանցում ա, որ հետո օգտագործի]

_Հրաչ_
23.10.2010, 20:55
Քուլեմ կիլոխտ:
:think :nono
Էս ի՞նչ ա նշանակում:

Lion
23.10.2010, 21:07
Այ քու շունը հեր դառնա:

:nono Այ քո հերը շուն դառնա...:)

Նաիրուհի
24.10.2010, 00:22
Մենակ հայերը էս կարգի անեծքներ ունեն: http://fc05.deviantart.net/fs70/f/2010/240/b/8/omg_watch_that_o_o__above__by_zakarranda-d2xi45q.gif

Այ քու շունը հեր դառնա:
Ազիզդ խավարեմ:
Լուսդ քոռնա:
Սևանա տագ էղնիս, Վանա տագ էղնիս:
Կտռտվիս: Փռթիկ-փռթիկ էղնիս:
Դեղին ջրերը վրայիցդ էրթան:
Դոշիդ 30 հատ սև վարդ դնեմ, ու թող վրեդ մռմռան:
Գիլու բաժին դառնաս:
Շները ձեռիցդ հաց չվերցեն:
Շները առվոդ կանուխ պատուհանիդ տագը հաչան:
Լալգվիս:
Արևդ խավարի:
Լավ օր չտեսնիս:
Րեխեդ փորումդ չորնա:
Թուգունքդ տըխտակին տընեմ:
Մուրազդ փորումդ մնա:
Ոչ մեծանաս:
Անունդ քարին գրեմ:
Սունքսուս մնաս:
Դիակիդ նստեմ:
Թուգունքդ սևանա:
Եթիմ մնաս:
Հերդ թաղեմ:
Ոչ րեխու թուշ պաչես:
Թեփռին-թեփռին անես:
Կեծակը քեզ տանի:
Ըռնթաթախ տառնաս:
Ջամդաքդ շները քաշ տան:
Կընեկտ մարթի քինա:
Քոսան իգես, յեղունգ չինի, վեր քորես:
Խոր խուրանաս:Աշկերտ յեր տառնա:
Յեր թափես տու:
Ջանտ տուս կա:
Տարիտ վեչ պուլորես:
Քիմսատ մեռնի:
Քուլեմ կիլոխտ:
Դիակտ քաշ-քաշ անեն:
Թիքա-թիքա տառնաս:
Տըռնըտուռնը ինգես:
Ըռնըճմոռ տառնաս:
Եթիմ մնաս տռերին փայ հըվաքիս
Գորբագոռը քեզ տանի:
Դիլագտ սրտումտ մնա:
Յուրդումտ կատու կլավի:
Քոմոր քեզ տեսը վեչ ինի:
Հիլիշտրակը քեզ տանի:
Օռվես-տրաքվես:
Դալուտ տափան կենա:
Թիքյա-թիքյա տառնաս:
Բոյտ թաղեմ:
Անումտ քարեն կիրիմ:
Օձը պկատ կենա:
Քեզ պտատողեն կռները չուրանա:
Գյոռբագյոռ տեռնաս:
Վեչ մխթարիս:
Ըսեղեն շվաքումը նստիս
Եթիմ մնաս:
Սըվտ կապիմ:
Կոռերտ կուտրատին:
Լուզուտ ճքճքոտե:
Աշկտ հղենի մնա:
Հափռումտ մազ փսնե:
Տափերը տփտպիս:
Աշկիտ մաչին ղոռեգ փսնե:

Ու այ սրանց դեմ մեր գյուղում կա այ սա :P

Անեծքդ գոգդ թափի

Հայկօ
24.10.2010, 00:23
Գլուխդ սատկի ոտերդ հանգստանան :diablo:D

Freeman
24.10.2010, 08:05
Ու այ սրանց դեմ մեր գյուղում կա այ սա :P

Անտիվիրուսն ա,Հայկօի ասածի դեմ էլ ա՞ գործում

Նաիրուհի
24.10.2010, 11:05
Անտիվիրուսն ա,Հայկօի ասածի դեմ էլ ա՞ գործում

Գործում է առանց բացառությունների ու անխափան...

Աբելյան
24.10.2010, 12:07
Մեծանաս, սեքսի երես չտենաս::8

Ժունդիայի
25.10.2010, 20:45
Կայֆ անեծք ա…:love

Ով որ ինձի ուրանա, զույգ աչքերը կուրանա:

Արևածագ
25.10.2010, 21:27
Մեծանաս, սեքսի երես չտենաս::8

Կռավաթիդ կլխեն ըսկի սև շլվար չկախվի:

Ապե Ջան
25.10.2010, 22:45
Մենակ հայերը կարան Հայաստանից ծիծակ տանեն արտերկիր, բարեկամներին :)

Միայն հայերին է, որ չի հերիքում նախատեսված 20 կգ տարողությամբ ուղևորաբեռը: :))

Դարք
25.10.2010, 23:06
Մենակ միջին վիճակագրական հայի ամսեկան ծախսերը կարա 5 անգամ գերազանցի հայի միջին ամսեկան աշխատավարձը :))

aerosmith
27.10.2010, 23:42
Մենակ հայերն են , որ նոր,յուղը վրեն մեքենա են առնում դիդմամբ վրայի են տաուտանման(անունը չեմ իմանում) նյութը չեն մաքրում, որ քաղաքում սաղ տենան թե տղեն յուղը վրեն նիվայա առել։

Լեո
28.10.2010, 00:32
Մենակ հայերն են , որ նոր,յուղը վրեն մեքենա են առնում դիդմամբ վրայի են տաուտանման(անունը չեմ իմանում) նյութը չեն մաքրում, որ քաղաքում սաղ տենան թե տղեն յուղը վրեն նիվայա առել։

Ու երևի մենակ Հայաստանում ա Նիվան համարվում «թույն» ավտո, այնինչ իրականում կարգին դեբիլ ավտո ա :)

Zhor(ARM)
28.10.2010, 00:35
մենակ հայերն են ուզում հայաստանից դուրս գան, գալուց հետո կպած ուզում են հետ գան, ասելով կարոտը խեղդումա.:D

Գանգրահեր
28.10.2010, 17:38
Մենակ հայերը կարող են դպրոցի ցուցափեղկին գրել՝պետական ոչ առևտրային կազմակերպություն,տեսե՞լ եք::mda

V!k
28.10.2010, 18:50
Մենակ հայերը կարող են դպրոցի ցուցափեղկին գրել՝պետական ոչ առևտրային կազմակերպություն,տեսե՞լ եք::mda

Բայց դպրոցը,ԲՈՒՀը իսկականից համարվում են ՊՈԱԿ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն :8

Գանգրահեր
28.10.2010, 19:02
Դե դա պարզ է,բայց արդյոք անհրաժեշտ է դա փակցնել դպրոցի պատին:esim

V!k
28.10.2010, 19:10
Դե դա պարզ է,բայց արդյոք անհրաժեշտ է դա փակցնել դպրոցի պատին:esim

հասկանալի ա որ պարզ բան ա,բայց երևի օրենքն ա տենց,ոնց որ ասենք ինչ-որ տեղ գրած ա ԱՁ, կամ նման մի բան,իմ կարծիքով ճիշտ ա

Գանգրահեր
28.10.2010, 19:22
Գուցե,կամ էլ դրան այսպիսի պատասխան կարելի է տալ՝ուղղակի հիշեցում ,որ կոռուպցիան արգելված է:think

Lion
29.10.2010, 22:10
Մենակ Հայկական հեռուստաեթերը կարա էսքան ախմախ լինի - անիմաստ սադիզմ, սուգ ու շիվան կիկոսիմահությունից մինչև գռեհիկ, տափակ ու զզվելի "հումոր": Էն անտեր "Աննա"-ն դեռ չպրծած, "Բանակում"-նա սկսվում: Էդ ապուշությունների երեսից ես արդեն ճաշասենյակ էլ չեմ մտնում :(

Դարք
30.10.2010, 12:12
Մենակ Հայաստանում կտեսնես, որ ավտոմեքենաների մասին հաղորդման ժամանակ վարորդին կանաչ-կանաչ ճանապարհ մաղթելուց հետո կոնյակ նվիրեն :D

aerosmith
30.10.2010, 13:48
Յախք, յախք., յախք ու մի անգամ էլ յախք :[
Մենակ հայերը կարան մոտիկանան ու հարցնեն.
-Ախպերս ըստեղ ինչա որ??
-ՏՏ ոլորտին նվիրված դիջիթեք էքսփո ցուցահանդես
-Մեռնեմ սռտիդ իսկ ճիշտա որ ըստեղ նվերներ են բաժնում?
-Չէ ճիշտ չի։ :D
-Լաաաավ ախպերս մեռսի։ :B
Մենակ հայերի մի մասի մենտալիտետը կարա թույլ տա նման բանի համար գան ցուցահանդես։ :[ Ու նման հարց տան, գոնե ամաչեն։

_Հրաչ_
31.10.2010, 16:14
Մենակ հայերը (հիմնականում միջինից բարձր տարիքի), որ իրանց բջջային հեռախոսի համարը չեն հիշում, գրանցում են հեռախոսագրքում, որ հարցնում ես իրա համարը, վերցնում ա հեռախոսն ու փորփրում կանտակտների մեջ :))

Դարք
31.10.2010, 16:23
Մենակ հայերը (հիմնականում միջինից բարձր տարիքի), որ իրանց բջջային հեռախոսի համարը չեն հիշում, գրանցում են հեռախոսագրքում, որ հարցնում ես իրա համարը, վերցնում ա հեռախոսն ու փորփրում կանտակտների մեջ :))

թարմ դեպք, երեկ ուստից համար էինք ուզում, տվեց, հետո հիշեց, որ վիզիտկա ունի, էտել տվեց:D Խնդալուն էն էր, որ համարները իրար հետ չեին բռնում:hands

Ապե Ջան
31.10.2010, 17:15
Մենակ հայերը (հիմնականում միջինից բարձր տարիքի), որ իրանց բջջային հեռախոսի համարը չեն հիշում, գրանցում են հեռախոսագրքում, որ հարցնում ես իրա համարը, վերցնում ա հեռախոսն ու փորփրում կանտակտների մեջ :))

Մենակ հայերը չէն այդպես:

_Հրաչ_
31.10.2010, 17:34
Մենակ հայերը չէն այդպես:

Լավ, մեկ էլ զիմբաբվեցիները: :8

aerosmith
03.11.2010, 15:24
Ես վերջերս եմ նկատել, որ մենակ հայ աղջիկներն են, որ հանկարծ տեսնում են իրանցից ավելի գեղեցիկ, ճաշակով հագնված,ֆիգուրայով, մի աղջիկ ա գալիս, իրանց կողքով անցնում,հետևի ընենց թառս են նայում, որ էդ խեղճ աղջիկը կարողա հանկարծ տրաքի մի քանի քայլից։ Իսկ եթե մի քանի հոգով են լինում, թառս նայելուց հետո էլ մի լավ իրար են նայում, զզվանք արտահայտող դեմքերով. Թե յանի ես ինչ մուտանտ էր?

Գանգրահեր
03.11.2010, 15:50

Որպես աղջիկ,համաձայն եմ:hands

Kita
03.11.2010, 16:22
Ես վերջերս եմ նկատել, որ մենակ հայ աղջիկներն են, որ հանկարծ տեսնում են իրանցից ավելի գեղեցիկ, ճաշակով հագնված,ֆիգուրայով, մի աղջիկ ա գալիս, իրանց կողքով անցնում,հետևի ընենց թառս են նայում, որ էդ խեղճ աղջիկը կարողա հանկարծ տրաքի մի քանի քայլից։ Իսկ եթե մի քանի հոգով են լինում, թառս նայելուց հետո էլ մի լավ իրար են նայում, զզվանք արտահայտող դեմքերով. Թե յանի ես ինչ մուտանտ էր?

Էս ինչ վատ կարծիքի ես մեր մասին:)) Ես որ հաճույքով եմ նայում ու նույնիսկ կոմպլիմենտ էլ կարող է անեմ:))
Էլ չեմ ասում, որ միշտ ես եմ նկատում, հետո տղաները:P:D

aerosmith
03.11.2010, 16:28
Kita ջան գրածս իհարկե ոչ բոլորինա վերաբերվում. Բայց շաաատ եմ նկատել դա.

Սլիմ
03.11.2010, 20:13
Ես վերջերս եմ նկատել, որ մենակ հայ աղջիկներն են, որ հանկարծ տեսնում են իրանցից ավելի գեղեցիկ, ճաշակով հագնված,ֆիգուրայով, մի աղջիկ ա գալիս, իրանց կողքով անցնում,հետևի ընենց թառս են նայում, որ էդ խեղճ աղջիկը կարողա հանկարծ տրաքի մի քանի քայլից։ Իսկ եթե մի քանի հոգով են լինում, թառս նայելուց հետո էլ մի լավ իրար են նայում, զզվանք արտահայտող դեմքերով. Թե յանի ես ինչ մուտանտ էր?
Համամիտ չեմ, ես էլ եմ հայ աղջիկ, հազարից մեկ:P ինձանից սիրուններին էլ եմ տեսնում, բայց երբեք չեմ զզվում, ու տարս չեմ նայում, ես իմ համար իրանք իրանց, այ որ աչքները գցում են սիրելիիս վրա, այ էտ ժամանակ մենակ թարս չեմ նայի մի բան էլ կասեմ::angry

Ժունդիայի
03.11.2010, 21:15
Մենակ հայերը օգտագործած կալգոտկեքը կօգտագործեն այլ նպատակներով ևս: Օրինակ՝ շուկայի մոքիրները դեղձի մազմզուկները հեռացնելու և այն ավելի «գրգռիչ» ու «բուրումնավետ» դարձնելու համար քաշում են մի հատ ալյումինե բաժակի վրա ու գռդնգում::love Մարդիկ կան մեջ սխտոր են տեղավորում, ծեփամածիկը կամ ռեմոնտի համար նախատեսված ներկը մի քանի անգամ քամելու համար նույնպես հարմար է, մազի բռոշկա սարքելու և այլն:

Ուլուանա
03.11.2010, 21:27

Ապրես, կալգոտկայի ահագին նոր կիրառություններ բացահայտեցի ինձ համար :hands :D:
Նշված ցուցակին մի կիրառություն էլ ավելացնեմ. ավելի պոչի ներքևի մասին են կապում կալգոտկան կամ չուլկին :D: Հիմա չգիտեմ՝ անում են տենց, թե չէ, բայց մի ժամանակ շատ տարածված էր ավելներին չուլկի հագցնելը:

boooooooom
03.11.2010, 21:33

Կամ էլ գլխներին են քաշում ու բանկ թալանում, չնայած չէ հայերը բանկ չեն թալանում, տեսնես ինչու?

Հայկօ
03.11.2010, 21:56
Կամ էլ գլխներին են քաշում ու բանկ թալանում, չնայած չէ հայերը բանկ չեն թալանում, տեսնես ինչու?

Որտև չուլկիներից ավելի հոտ ու դեղձի մազմզուկներ են կպնում գլխներին :D: Լավագույն դեպքում :8:

Արևածագ
03.11.2010, 22:51
Ապրես, կալգոտկայի ահագին նոր կիրառություններ բացահայտեցի ինձ համար :hands :D:
Նշված ցուցակին մի կիրառություն էլ ավելացնեմ. ավելի պոչի ներքևի մասին են կապում կալգոտկան կամ չուլկին :D: Հիմա չգիտեմ՝ անում են տենց, թե չէ, բայց մի ժամանակ շատ տարածված էր ավելներին չուլկի հագցնելը:

Լուսահոգի տատս սովետական տարիներին հին կալգոտկաներից ամանլվա էր կարում:

Նաիրուհի
04.11.2010, 02:47
Լուսահոգի տատս սովետական տարիներին հին կալգոտկաներից ամանլվա էր կարում:

Իսկ նոր կթած կաթի համար քամի՞չ :8

Դեկադա
04.11.2010, 14:20
Վաա՜յյյ... էս կալգոտկեքից էնքան գրեցիք մարդ չգիտի էլ կալգոտկա չհագնի թե՞ հաց չուտի:D

Էսքան ժամանակ մտածել եմ, որ կալգոտկան մենակ հագնել - հանելու համար ա, մեկ էլ լավագույն դեպքում սոխի պահոց: Ինքան բացահայտումներ արեցի ինձ համար էլ ասելու չի: Բայց հլա տեսեք ինչ տնարար ազգ ենք: Էս կանացի շատ կարևոր ատրիբուտը հլա ինչքան կենցաղային հարցեր ա լուծում::D

Դեկադա
04.11.2010, 14:26
Ապրես, կալգոտկայի ահագին նոր կիրառություններ բացահայտեցի ինձ համար :hands :D:
Նշված ցուցակին մի կիրառություն էլ ավելացնեմ. ավելի պոչի ներքևի մասին են կապում կալգոտկան կամ չուլկին :D: Հիմա չգիտեմ՝ անում են տենց, թե չէ, բայց մի ժամանակ շատ տարածված էր ավելներին չուլկի հագցնելը:

Հիմա ո՞վ ա տուն ավլում: Փառք տեխնիկային, փոշեկուլ ա ստեղծել: :)

Դեկադա
06.11.2010, 08:59
Մենակ հայերը կարան ասեն.
- Գեղեցկություն, արի շփվենք ակուրատնի

ես համոզվում եմ, որ մենակ հայերն են սենց բոց.:)

Lion
06.11.2010, 12:14
Մենակ հայերի` երեխաների վարելու համար նախատեսված, վճարովի էլեկտրական մարտկոցով փոքրիկ մեքենաներում է, որ մարտկոցը վաղուց մահացել է, իսկ մեքենայի մեջ նստած երեխային "քշում" է մեքենան վարձով տվողը :)

aerosmith
06.11.2010, 12:38
Մենակ հայերն են, որ ռադիոհեռախոսներին , անվանում են պուլտով հեռախոս։
Մնակ հայերն են, որ ռոք երաժիշտներին ասում են գոմիկ։
Մենակ հայերն են, որ 1 օրով քաղաքից դուրս գնալը ու խորոված ուտելը, մինչև վերջին խազը խմելը ու հարբելը համարում են.
-Օօօօօօօօօֆֆֆֆֆֆֆֆֆֆ, ախպեր երեգ գնացել էինք քաղաքից դուրս հանգստանալու։

VisTolog
09.11.2010, 17:23
Մենակ հայերը կոմպի մոտ կնստեն ու կողքինից ժամ կհարցնեն::))

My World My Space
22.11.2010, 16:25
Նոր թերթ.ամ-ը կարդալուց մի քանի հետաքրքիր սքրինշոթեր արեցի, մենակ մենք կարանք սենց բռնացնենք ռեկլամները նորությունների հետ

50492

50493

50494

50495

Norton
30.11.2010, 14:41
Մենակ Հայաստանում նման հայտարարություն գրելու անհրաժեշտություն կառաջանա: Ճիշտա չհասկացա ստվարաթղթե արկը որնա, բայց դե:8
http://s53.radikal.ru/i141/1011/d6/71b922115f4d.jpg (http://www.radikal.ru)

Rammstein
04.12.2010, 00:05
Մենակ հայերը կարան Quad core ու 4 ԳԲ RAM-ով կոմպ ունենան, բայց վրան 32 բիթանոց ՕՀ լինի: :)) Էսօր իմ աչքով եմ տեսել: :))

aerosmith
04.12.2010, 00:46
Մենակ հայերն են, որ ինչա թե լսել ես լինյուքս օհ-ն լավ համակարգա, առանց հասկանալու դա կրկնում են։ ԲԱյց որ հարցնում ես ինչովա լավ??
-ախպեր դե վիռուս չի չի կարա վրեն ընգնի։

Ու նույն անալոգով էլ առանց հասկանալու, ինչա թե լսել էին, որ վինդօոս վիսթան վատնա, թդ նույնը կրկնում են։ Ու որ հարցնում ես թե ինչովա վատը՞՞
-ախպեր դե 512 ռամա ուտըմ

Ungrateful
10.12.2010, 00:37
Մենակ հայերը... Լուսանկարի մեկնաբանություն:love`

50668

aerosmith
15.12.2010, 19:21
մենակ հայերն են , որ կոբլուկ կոշիկներին ավանում են "կտկտիկ" կոշիկներ
մենակ հայ տղեքն են, որ 19,20 տաերկան օրիորդին կասեն "էրեխա", ընդ որում իրանք 19,20 տերկան են, կամ ավելի փոքր Օր՝. -Ախպեր բայց սիրուն էրեխայա հա. :B

aerosmith
03.01.2011, 19:07
մենակ հայերն են , որ դեսքթոփ կոմպերին կասեն "ԻՍԿԱԿԱՆ ԿԱՄՊՅՈՒՏՌ"
թե չէ նոթբուքերը ընենց ֆայլշ կամպյուտրներ են էլի
***
չգիտեմ ասվելա թե չէ, բայց ֆայլշ բառը ասեցի հիշեցի.
մենակ հայերն են , որ ոչ իսկական կամ նունն է թե ֆայլշ ապրանքին կասեն՝
-ախԲեր ես աբռանքը անՎորակ ա էսի հաստատ պատենտը կլնի:

aerosmith
03.01.2011, 19:33
Մենակ հայերն են, որկանեն ես տրաքած ու ծեծված հումորը
օօօօօօօֆֆֆ ախպեր մի հատ մտնեմ լողնամ, թե չէ անցած տարի եմ լողցե(ես խոսակցությունը կատարվում ա ասենք հունվարի սկզբներին)

Moonwalker
22.01.2011, 23:15
Մենակ հայերը կարող են շախմատային անգլալեզու ֆորումում ասենք Ջեքի շախմատային քննարկումներին պատասխանեն մոտավորապես սենց. «Yep, you're right», բայց հետևից հայերենով գրեն (էս լավագույն դեպքում :)) ). «Էս Ջեքը շախմատից բան չի հասկանում»: Մի երկու ուրիշ հայերն էլ հետևից lol-երը շարեն::fool
Էսօր նմանատիպ հերթական միջադեպի ժամանակ մի մասնակից (ոնց որ ֆրանսիացի) շշպռեց դրանցից մեկին. մարդը լավ էլ հայերեն գիտեր::D:D:D

BOBO
24.01.2011, 16:28
մենակ հայերն են վեբ կամեռային սկայփ ասում

Lion
07.02.2011, 19:59
Մենակ հայերի 11 հարկանոց շենքի վերելակը կարող է ունենալ հարկեր պատվիրող... 10 հատ կոճակ??!!

Էսօր սրա վրա ահագին զվարճացա... :)

Մանուլ
07.02.2011, 22:06
Մենակ հայերի 11 հարկանոց շենքի վերելակը կարող է ունենալ հարկեր պատվիրող... 10 հատ կոճակ??!!

Էսօր սրա վրա ահագին զվարճացա... :)

Դու երևի զարմանում ես, որ կոճակները պակաս են, իսկ ես զարմացա, որ էդքան շատ կոճակ կա :)): Մեր 9 հարկանի շենքի վերելակում 4-5 կոճակ կար, որոնցից 3-ն էին աշխատում :ՃՃ

My World My Space
07.02.2011, 22:27
աաաաաա՜, էսօր եմ լսել....

Արտասահմանում դասատուն հարց ա տալիս.
- Քանի՞ երեք ականի հեծանիվ կարելի է սարքել 123 փոքր և 49 մեծ ակերից....
Ամեն մեկը էրեխեքից մի թիվ ա ասում, հայ էրեխեն հելնում ասում ա.
-Ոչ մի հատ:
Դասատուն գժվում ա.....
...- ո՞նց
-Տենց, մենակ ակերով հնարավոր չի հեծանիվ հավաքել ....... :DDDDDDDD

Lion
07.02.2011, 22:49
Դու երևի զարմանում ես, որ կոճակները պակաս են, իսկ ես զարմացա, որ էդքան շատ կոճակ կա :)): Մեր 9 հարկանի շենքի վերելակում 4-5 կոճակ կար, որոնցից 3-ն էին աշխատում :ՃՃ

Չէէէ, բայց դե մեր հայերն ուրիշ են: Կոճակների զագվոզդկեն ուրիշ տեղա - էդ շենքը այնպես էր նախագծվել, որ վերելակը ուզեր թե չուզեր, կանգնում էր երկրորդ հարկում - առաջին հարկում վերելակի կանգառ չկար... Բաաա, հայի հետին խելք եմ ասել, էէէ...

CactuSoul
15.02.2011, 18:18
Ինձ թվում է՝ մենակ հայերն են, որ էսպիսի մաղթանք-կենաց կխմեն. «Էս տարվա մեջ էս տանը 2 ձու ավելանա»:oy:D: Մի 2 օր առաջ եմ լսել:)):

eduard30
23.02.2011, 00:13
Մենակ հայերը կարող էին "կամփյուտեր" տերմինը թարգմանեին ու տեղը ասեին 'համակարգիչ' :D

Մենակ հայերը կարող են ուրիշի "կամփյուտեր" բառը հաջույքով օգտագօրծեն և ծիծաղեն իրենց համակարգիչ բառի վրա:

Ապե Ջան
23.02.2011, 00:30
Մենակ հայերը կարող ենք «սկայպին» «կայպ» ասեն: :)

aerosmith
23.02.2011, 15:04
մենակ հայերի մոտա որ ասենք կապ չունի տանը փոքր երեխու ծնունդա թե պապիի, թե պապայի, մեկա նվերը գալիսա տան կանանց...
ասենք տան տղամարդու ծնունդնա կամ էլ էրեխու. մեկ էլ կտենաս հյուրերը ծաղկամանով,կամ հյութաքամիչով, կամ 6 պեռսոնի համար նախատեսված ամաններով, կամ ուշադրություն՝ "ՄԻ ՁԵՌՔ" թեյի սրբիչով և տան կանանց վերաբերող այլ նվերներով գալիս են տան տղամարդու ծնունդը շնորհավորելու....

Chuk
23.02.2011, 15:23

Շարունակեմ:

Մենակ հայերն են, որ ասենք ծաղկամանը կամ ափսեների սերվիսը, կամ հյութքամիչը, կամ թեյի սրբիչը համարում են կնոջ համար նախատեսված նվեր, չնայած դրանք տան համար կիրառվող ապրանքներ են՝ կիրառելի ընտանիքի բոլոր անդամների կողմից:

aerosmith
23.02.2011, 15:39

Միգուցե քո ասածը իրավացի է տղամարդու համար ևս, բայց այ 5 տարեկն երեխան անհմբեր սպասում ա , թե ինչ նվեր են իրեն բերելու ծնունդին... մեկ էլ հոփ՝ թեյի սրբիչ կամ ծաղկաման :D

VisTolog
23.02.2011, 15:47
Միգուցե քո ասածը իրավացի է տղամարդու համար ևս, բայց այ 5 տարեկն երեխան անհմբեր սպասում ա , թե ինչ նվեր են իրեն բերելու ծնունդին... մեկ էլ հոփ՝ թեյի սրբիչ կամ ծաղկաման :D

+ ծնունդը տարին մի անգամա լինում, ու ցանկացած իր ծնունդին նվերի քիչ թե շատ սպասող անձանց մեծամասնությունը իր համար է նվերի սպասում, ոչ թե տան: Ի վերջո ընտանեկան տոն չի, կամ տան ծնունդը չի: Իսկ նմանատիպ նվերներ ուղղակի հյուր գնալուց էլ կարելիա տանել:

Chuk
23.02.2011, 15:51
Միգուցե քո ասածը իրավացի է տղամարդու համար ևս, բայց այ 5 տարեկն երեխան անհմբեր սպասում ա , թե ինչ նվեր են իրեն բերելու ծնունդին... մեկ էլ հոփ՝ թեյի սրբիչ կամ ծաղկաման :D

Իմ ասածը չէր վերարբերում կոնկրետ միջոցառման ժամանակ տանելուն, այլ վերաբերում էր էն մտքին, որ դրանք կանանց համար են: Նույն հաջողությամբ կնոջ համար ավելի հաճելի է ասենք զարդ նվեր ստանալ, քան տան օգտագործման աման՝ թեյի սրբիչ:
Իսկ էսպես... ճիշտն ասած ես էդպիսի բան չեմ տեսել, որ 5 տարեկան երեխու ծնունդին թեյի սրբիչ տանեն, իսկ ընդհանրապես.
ա) նվերի ատամները չեն հաշվում,
բ) տարբեր առիթների ժամանակ տան համար անհրաժեշտ ու պետքական բան նվիրելը վատ բան չէ:

aerosmith
23.02.2011, 16:22
ա) նվերի ատամները չեն հաշվում,
բ) տարբեր առիթների ժամանակ տան համար անհրաժեշտ ու պետքական բան նվիրելը վատ բան չէ:
"Նվերի ատամները չեն հաշվում" համաձայն եմ երբ ասվում է այն դեպքում երբ նվերը բաղդատում են ըստ իր արժեքի... այդ դեպքում լրիիիիվ համաձայն եմ քո հետ. բայց կոնկրետ դեպքի համար նվերի ոչ ճիշտ ընտրությունը, չեմ կարծում որ ճիշտ բան է։
Ճիշտ է նվերը ինքնին անգին է, բայց մի փոքր էլ պետք է հարմար լինի այն առիթին, որի ժամանակ որ նվիրում են։

anahit96
23.02.2011, 17:56
Մենակ հայ տղամարդիկ կարող են,տեսնելով գեղեցիկ աղջիկ,մտածել «Քուրո,ցավդ տանեմ,մի հատ ֆռա՝դեմքդ տենամ», ու,եթե սարսափելի է լինում. «Լավա չտենայի» կամ «Կմեռնեիր մի քիչ սիրուն ծնվեիր»

Lion
23.02.2011, 18:02
Մենակ հայ աղջիկները կարան մանթռաժ տեսքով պնդեն, որ. "Փետրվարի 23-ը տղերքի տոնը չի", իսկ տղերքն էլ ոչ պակաս մանթռաժ տեսքով պատասխանեն, որ. "Մարտի 8-ը մայրության, այլ ոչ թե աղջիկները տոննա" - ա դե ասա, տոնա, շնորհավորեք, դիմացինին հաճույք պատճառեք, էլի, հո պարտադիր չի թանգանոց նվերներ առնեք...

VisTolog
23.02.2011, 18:03
Մենակ հայ տղամարդիկ կարող են,տեսնելով գեղեցիկ աղջիկ,մտածել «Քուրո,ցավդ տանեմ,մի հատ ֆռա՝դեմքդ տենամ», ու,եթե սարսափելի է լինում. «Լավա չտենայի» կամ «Կմեռնեիր մի քիչ սիրուն ծնվեիր»

Մենակ հայ աղջիկները տենց տղերքի կհանդիպեն::{

V!k
08.03.2011, 14:50
:D մենակ հայերը կարող են օդնոկլասնիկից ջնջվելու ժամանակ ամենավերջում բացված պատուհանը նկարեն ու գցեն ֆեյսբուք, առանց չափազանցնելու եմ ասում, 20-ից ավել տենց նկար եմ տեսել
ոնց որ օդնոկլասնիկը գաղութ էր, որ ազատվել են կամ նման մի բան, իսկ ֆեյսբուքը դրախտ է, բայց չգիտեն, որ հայերի մեծ մասը մտան, էլի նույն զզվելի սայթն ա դառնալու:[

Lion
08.03.2011, 20:31
Մենակ հայերը կարան սուպերմարկետի հսկայական կայլասկի մեջ մի հատիկ բուխանկա ու մի հատիկ էլ սմետան դնեն ու կասսայի մոտի հերթի ողջ ընթացքում հետները քարշ տան :)

Ռեդ
08.03.2011, 20:37
Մենակ հայկական հրշեջ ծառայությունը կարա իր մոտ գործի ընդունվողին առաջին հարցը տա՝ «Նարդի խաղալ գիտե՞ս»:

tikopx
08.03.2011, 20:44
:D մենակ հայերը կարող են օդնոկլասնիկից ջնջվելու ժամանակ ամենավերջում բացված պատուհանը նկարեն ու գցեն ֆեյսբուք, առանց չափազանցնելու եմ ասում, 20-ից ավել տենց նկար եմ տեսել
ոնց որ օդնոկլասնիկը գաղութ էր, որ ազատվել են կամ նման մի բան, իսկ ֆեյսբուքը դրախտ է, բայց չգիտեն, որ հայերի մեծ մասը մտան, էլի նույն զզվելի սայթն ա դառնալու:[

մեկը ես եմ արել,իսկ հայերի մեծ մասը չի մտնի, որովհետև գլուխ չեն հանի, մինչև հասկանան wall ինչա նշանակում FB ուշ կլինի:D

Նետ
08.03.2011, 20:48
Մենակ հայը կարա արտասահմանում հայերեն խոսացող մարդ տեսնի ու հարցնի ՙԱպեր Հայ ե՞ս՚:)

hripsimeabraham
08.03.2011, 20:52
մենակ հայը կարա կրպակում հաց ծախի, որի վրա ,,գրվածա բենզին,,

tikopx
08.03.2011, 20:53
մենակ հայը կարա կրպակում հաց ծախի, որի վրա ,,գրվածա բենզին,,

ճիշտն ասած չհասկացա, ետ որտեղ ես տենց բան տեսել? կարաս մի օր նկարես?

hripsimeabraham
08.03.2011, 20:58
Գառնի գնալու ճանապարհին, Ողջաբերդ գյուղում ձախի վրա:

Lion
05.05.2011, 07:57
Մենակ հայերը կարան սենց անձրևոտ ու թաց օրը, չռռացող անձրևի տակ... ջրցան մեքենաներով փողոցները ջրել :o

Հ.Գ.

Որպես ապացույց, որ այնուհանդերձ "երազ չեմ տեսել", ասեմ, որ ջրվում էր "գազանանոցի դիքը":

_Հրաչ_
05.05.2011, 19:36
Մենակ հայ երեխաներն (մոտավոր 7-12 տարեկան) են հավատում, որ եթե ակնոցի ապակու վրա չղջիկի արյուն քսես, մարդկանց մերկ կտեսնես: :))

Լեո
05.05.2011, 19:54
Մենակ հայերը կարան սենց անձրևոտ ու թաց օրը, չռռացող անձրևի տակ... ջրցան մեքենաներով փողոցները ջրել :o

Հ.Գ.

Որպես ապացույց, որ այնուհանդերձ "երազ չեմ տեսել", ասեմ, որ ջրվում էր "գազանանոցի դիքը":

Ջրցան մեքենայի ֆունկցիան ասֆալտը պարզապես թրջելը չէ: Դրա նպատակը ճանապարը լվանալն ա, ինչը հաճախ անձրևը չի կարողանում անել:

Lion
06.05.2011, 07:49
Ջրցան մեքենայի ֆունկցիան ասֆալտը պարզապես թրջելը չէ: Դրա նպատակը ճանապարը լվանալն ա, ինչը հաճախ անձրևը չի կարողանում անել:

Հատկապես վերջին օրվա անձրևները, չէ;)

Morg
06.05.2011, 09:13
Մենակ հայերն են ամառը Անթալիա գնալու տեղը Յոլա գնում

Morg
08.05.2011, 22:02
Մենակ հայերն են, որ վերևի հարկից եթե անդուր դաշնամուրի ձայնա լսվում, ձեռի տակ ընկած առարկայով խփում են տրուբեքին, որ կտրի էտ ձայնը:

Նետ
09.05.2011, 00:47
Մենակ Հայը Հային կարա արտասահմանում զգուշացնի. որ Հայից հեռու մնա։:[

_Հրաչ_
09.05.2011, 20:05
Շարքային հայի մտածելակերպ. :pardon
_Իբր գործերս շատ էին լավ, մի հատ էլ՝ հարևանս ջիպ առավ: :angry

_Հրաչ_
12.06.2011, 14:55
Մենակ հայերը կարող են իրենց հայտարարությունները սենց տեղադրեն: :))

http://img821.imageshack.us/img821/6595/10062011.jpg

davtyanhasmik
12.06.2011, 17:12
մենակ հայերնեն որ ափսփսումեն մի քանի հատ բանալի սարքել տան ու մենակ հայերնեն որ տնից դուռս գալուց առաջ բանալին դնումեն դռան առաջի շորի տակ
-մենակ հայ մամաներնեն տնից դուռս գալուց առաջ երեխեքին ասում,որ էսօր ընկերուհու հետեն տուն գալու,որ երեխեքը տները չթափթփեն
Միայն հայերը տրանպորտ ի առաջին աթոռ նստելուց անպայման պիտի նայեն մաշրուտնու ամբողջ ուղեվորներին:

Միայն հայերը Մետրոում էլ ասումեն " ապեր պահի նստող կա................"

Միայն հայերը ամբողջ ամառվա շոքին կրակի դեմը մուրաբա են սարքում ,կոմպոտ են փակում:

davtyanhasmik
12.06.2011, 17:13
Մենակ հայերն են որ երեկոյան զանգում ես ասում են
- հարց չկա
առավոտյան գնում ես ասում են
- վարյանտ չկա

davtyanhasmik
12.06.2011, 17:15
Մենակ հայերնեն,որ ՍՄՍ են գրում, հետո զանգումեն տեսնեն տեղա հասել
Մենակ հայերը հենց մի լավ արտիստ են տեսնում ասումեն հայա
Մենակ հայերը կարան գրիչը քցեն գետնին , որ դիմացի նստած աղջկան տեսնեն
Մենակ հայերն են, որ տեսնելով մարշրուտկում տեղ չկա, սերավնո լցվում են իրար գլխին.

VisTolog
12.06.2011, 17:19
Մենակ հայերն են ուրիշ սայթերից ինչ-որ բան քոփի անում ու սկսում տարածել…:|

Artyom
18.07.2011, 00:03
Մենակ հայերը կարան արևի տակ դրած ձմերուկի վրա գրեն «սառը ձմերուկ»:

VisTolog
19.07.2011, 17:52
Մենակ հայերն են վերջերս, ինչ Սկայպը «մուտք գործեց» հայկական շատ ընտանիքներ, կգնան տեխնիկայի խանութ ու կասեն «սկայպ ունե՞ք», մինչդեռ պետքա գոնե ասեն կամեռա ունե՞ք սկայպով խոսալու համար::{

Freeman
19.07.2011, 18:05
Մենակ հայերն են վերջերս, ինչ Սկայպը «մուտք գործեց» հայկական շատ ընտանիքներ, կգնան տեխնիկայի խանութ ու կասեն «սկայպ ունե՞ք», մինչդեռ պետքա գոնե ասեն կամեռա ունե՞ք սկայպով խոսալու համար::{
Շարունակություն՝
Մենակ հայերը սենց արտահայտություն կանեն.«Երեկ օդնոկլասսնիկով սկայպ էինք արել»
մինչև հիմա ուզում եմ հասկանամ ինչ ա նշանակում,երևի օդնոն վիդեոզանգ ա ավելացրել

VisTolog
19.07.2011, 18:09
Շարունակություն՝
Մենակ հայերը սենց արտահայտություն կանեն.«Երեկ օդնոկլասսնիկով սկայպ էինք արել»
մինչև հիմա ուզում եմ հասկանամ ինչ ա նշանակում,երևի օդնոն վիդեոզանգ ա ավելացրել

Հենց էդ ա որ կա::))

Քիմեռ
19.07.2011, 18:34
Միայն հայերս կարող ենք երկաթից անգերազանցելի որակով ձիեր ձուլել, և նվիրել հռոմին:
Միայն հայերս կարող ենք մարտնչել՝ տալով մեր կողմից 28, իսկ թշնամու կողմից 15000 զոհ (լեռնահայաստան, Գարեգին Նժդեհի օրոք):
Միայն հայերս կարող ենք Վրաց-Օսական հակամարտության ժամանակ վրաստանի սահմանով ռուսական ինքնաթիռ բերել հայաստան:
Միայն հայերս կարող ենք ազնվությանը զոհ գնալով կորցնել թագավորություն, ցեղասպանվել և այսքան արագ ժամանակում ազգովի մոռանալ այդ:
Միայն հայերս կարող ենք հավատալ մեր միչից մեր անունից խոսող օտարազգիներին կամ խառնարյուններին:

Hayk Avetisyan
29.07.2011, 23:54
52515 մենակ հայերը կարող են ոտքերը հովացնել կարապի լճում: քանի որ ուրիշ տեղ կարապի լիճ չկա:D

Nak
30.07.2011, 09:46
Մենակ հայեր կարող են գնալ համակարգիչների խանութ հարցնել.«Համակարգիչ ունե՞ք Օդնակլասնիկի համար»: :D

Freeman
15.08.2011, 00:44
Մենակ հայերը կարան մտնեն սպասարկման կետ,«իֆոնե» iphone կամ «սկիպե» skype :D հարցնեն ու մենակ հայը կարա Iphone-ի ու սկայպի (այսինքն վեբ-կամերայի) անունը կարդալ չիմանալով գնի :D
Իրական դեպքեր են :D

Ապե Ջան
15.08.2011, 10:31
Մենակ հայեր կարող են գնալ համակարգիչների խանութ հարցնել.«Համակարգիչ ունե՞ք Օդնակլասնիկի համար»: :D

Ու միայն հայերը կարող են պատասխանել, որ՝ ոչ: :D

Գալաթեա
15.08.2011, 14:31
Մենակ հայերնեն,որ ՍՄՍ են գրում, հետո զանգումեն տեսնեն տեղա հասել
Մենակ հայերը հենց մի լավ արտիստ են տեսնում ասումեն հայա
Մենակ հայերը կարան գրիչը քցեն գետնին , որ դիմացի նստած աղջկան տեսնեն
Մենակ հայերն են, որ տեսնելով մարշրուտկում տեղ չկա, սերավնո լցվում են իրար գլխին.

Մենակ հայերը կարան ասեն՝ սերավնո:

_Հրաչ_
15.08.2011, 17:43
Մենակ հայերը կարան, օրինակ, մի 7-8 հոգով միաժամանակ խոսեն՝ առանց իրար լսելու (բայց վերջում բոլորը հասկանան՝ ով ինչ ասեց) :))

Նարե91
02.09.2011, 18:08
Մենակ հայերը կարող են մեծ դժվարություններ հաղթահարելով հիփոթեքով մեքենա ձևակերպել, իսկ հետո էլ էդ մեքենան որպես տաքսի քշել, որ կարողանան հիփոթեքի գումարը փակեն:))
Հ.Գ. Եթե էլի էն գրել, իմ գրածից, ապա՝ ներողություն... թեմայի բոլոր գրվածները մինչև վերջ չեմ կարդացել:

Lion
02.09.2011, 18:18
Մենակ հայ մուրացկանների մոտ կարող են հստակ ինֆլացիոն գործընթացներ տեղի ունենալ: Այսպես, եթե մի քանի տարի առաջ փողոցում խնդրում էին տաս դրամ, իսկ հետո էլ` հիսուն, ապա հիմա ամեն ինչ հստակ է. "Ապեր, հարյուր դրամ... կտաս?": Էսօր երկու օրվա մեջ արդեն երկրորդ անգամ նման խնդրանք լսեցի ու, ինչքան էլ շտապում էին, չդիմացա. "Ճիշտն ասած ուզում էի տաս դրամ տալ, բայց դե... եթե ձեզ պետք է հենց հարյուր դրամ, ոչնչով օգնել չեմ կարող" - բա, դաժե կարողացա ամեն ինչ տեսած մուրացկանին զարմացնել :D

Վահե-91
02.09.2011, 23:32

Մի բան ասեմ չեք հավատա: ԱՆցած աշուն մի հատ բոմժ փող ուզեց, տաս դրամ տվեցի, չվերցրեց :o

Վահե-91
02.09.2011, 23:34
մենակ հայերն են ACER ֆիրմային ԱՑԵՌ ասում

Vaio
03.09.2011, 15:03
Մի բան ասեմ չեք հավատա: ԱՆցած աշուն մի հատ բոմժ փող ուզեց, տաս դրամ տվեցի, չվերցրեց :o

Շատերի մոտա էտպիսի բան եղել, հենց տասնոցը տալիս ես՝ ասումա գոնե 50 (100) տուր:

Vaio
03.09.2011, 15:04
Մենակ հայերը կարան մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով հաղթեն :hands

Ժունդիայի
10.09.2011, 21:51
Մենակ հայերն ունեն նման սֆաթ արտահայտություններ.:D

Էդ պառվա...ը ջահել տղուն տարավ կոխեց իրա ծոցը:

կամ էլ

Տեսա՞ր դրան ... 4 ամիս էլ չդիմացավ սկեսրանցը, փորը լիքը հետ եկավ հոր տուն:

Lion
17.09.2011, 14:10
Մենակ հայերը կարան, նույնիսկ էսքան էլ այդ մասին աղմկելուց հետո այնուհանդերձ մեքենաները թողնել այն փողոցներում, որտեղ այս օրերին ու այս ժամերին պետք չէ թողնել:

Արա դե մեղք էն, էլի, էս գայշնիկները, խեղճերը միկրոֆոններում համարներ գոռալով պտտվում են...

aerosmith
18.09.2011, 10:34
Փհաաաաաաաաաաաայյյյյ :D մենակ հայերն են որ սենց բան կանեն :D
http://img824.imageshack.us/img824/9839/capturefww.jpg

Vaio
18.09.2011, 12:20
Փհաաաաաաաաաաաայյյյյ :D մենակ հայերն են որ սենց բան կանեն :D

Վերջն էր ))))))))
Սա դու ես նկարել, Երևանումա?

Meme
18.09.2011, 15:42
Մենակ հայերը կարան ժամ պայամանավորվեն հյուր գալու համար,կամ համերգին ժամ ասեն,ու սկվի 2 ժամ հետո,կամ հյուրերը ուշանան 2 ժամ

Լեո
18.09.2011, 16:37
Մենակ հայերը կարան ժամ պայամանավորվեն հյուր գալու համար,կամ համերգին ժամ ասեն,ու սկվի 2 ժամ հետո,կամ հյուրերը ուշանան 2 ժամ

Մենակ հայե՞րն են ուշանում :8 Ես չգիտեի :unsure

Rammstein
05.10.2011, 23:49
Մենակ հայերի մոտ ա, որ տաքսիների հետեւի ձախ դուռը պարտադիր չի բացվում: :))

Մեկ էլ մենակ հայերի մոտ ա, որ բոլոր բուժհաստատություններում պարտադիր մի քանի հատ «Գենրիխըվնա» ու դրանից մի քիչ ավել էլ «Վլաձիմիռըվիչ» հայրանուններով (ուզում էի գրեի մականուններով :}) բժիշկներ կան: :))

Arpine
05.10.2011, 23:57
Մենակ հայ մուրացկանների մոտ կարող են հստակ ինֆլացիոն գործընթացներ տեղի ունենալ: Այսպես, եթե մի քանի տարի առաջ փողոցում խնդրում էին տաս դրամ, իսկ հետո էլ` հիսուն, ապա հիմա ամեն ինչ հստակ է. "Ապեր, հարյուր դրամ... կտաս?": Էսօր երկու օրվա մեջ արդեն երկրորդ անգամ նման խնդրանք լսեցի ու, ինչքան էլ շտապում էին, չդիմացա. "Ճիշտն ասած ուզում էի տաս դրամ տալ, բայց դե... եթե ձեզ պետք է հենց հարյուր դրամ, ոչնչով օգնել չեմ կարող" - բա, դաժե կարողացա ամեն ինչ տեսած մուրացկանին զարմացնել :D
Կամ էլ ասում ա. «Տաս դրամ կտա՞ս», տալիս ես, ասումա «հենց տաս պիտի տայիր»:))

Lion
06.10.2011, 09:16
Մենակ հանրային տրանսպորտի հայ վարորդները կարան կանգառի 20 մետրանոց տարածքը թողնեն ու կուտակվեն դրա ամենասկզբում... կանգառից դուրս: Մեկ-մեկ իրոք զարմանում ես, կանգառի հիմնական մասը ազատ թողած, երթուղայիններն ու ավտոբուսները կուտակվում են նրա հենց սկզբում ու սկսում. "սիգնալային պատերազմ": Երևույթին կարող եք ականատես լինել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկին անմիջապես հաջորդող կանգառում Ամիրյանի փողոցից շրջադարձ կատարելիս, Երիտասարդականի կանգառում դեպի վերև բարձրանալիս, Աբովյան փողոցի վերնամասում, բժշկականի դիմացի կանգառում... :think

Մարդ չգիտի, խմդա, թե լա...

Lion
13.10.2011, 15:44
Մենակ հայ մուրացկանների մոտ կարող են հստակ ինֆլացիոն գործընթացներ տեղի ունենալ: Այսպես, եթե մի քանի տարի առաջ փողոցում խնդրում էին տաս դրամ, իսկ հետո էլ` հիսուն, ապա հիմա ամեն ինչ հստակ է. "Ապեր, հարյուր դրամ... կտաս?": Էսօր երկու օրվա մեջ արդեն երկրորդ անգամ նման խնդրանք լսեցի ու, ինչքան էլ շտապում էին, չդիմացա. "Ճիշտն ասած ուզում էի տաս դրամ տալ, բայց դե... եթե ձեզ պետք է հենց հարյուր դրամ, ոչնչով օգնել չեմ կարող" - բա, դաժե կարողացա ամեն ինչ տեսած մուրացկանին զարմացնել :D

Ասեմ... չեք հավատա :o Երեկ ինձնից փողոցում մի մուրացկան արդեն... 150 դրամ խնդրեց :D

VisTolog
31.12.2011, 21:05
Մենակ հայերը էսօր գիշերը 12ին անպայման պետքա կոմպի դեմը լինեն, որ առաջինը ֆեյսբուքում գրեն «Ուռա՜, նոր տարիա՜, շնորհավո՜ր...»:D

anahit96
04.01.2012, 17:16
Մենակ հայերը կասեն. «Իմ բուդը քոնից մեծա»

Lusina
04.01.2012, 17:49
Մենակ հայերը (հանձինս ինձ :)) ) կարող են
1. Վինտիլյատր բառի հայերենը չհիշել էս գրառման համար.
2. Դեկտեմբերի 30ին հայտնաբերել , որ տոնածառի ոտքը կոտրված ա ու փոխարենը վինտիլյատորի ոտքը դնել ու փաթաթել կանաչ փայլերով, որ չերևա,և արդյունքում տոնածառը կես մետրի չափ ավելի բարձր է դառնում ու բոլոր հյուրերն ասում են."Վայ, ձեր նոր տոնածառը շնորհավոր, մեծի տեսքն ուրիշ ա էլի " .:))

Vaio
04.01.2012, 20:36
Մենակ հայերը կարան ասեն` ժողովուրդ ջան էս սալթաները առխային կերեք` 2 ժամ առաջ եմ սարգել (այն ինչ...) :

Մենակ հայերը կարան ասեն` Էս ուտեստը կերեք, թե չէ թափելու եմ: (Դե եթե լավը լիներ հո չէր թափի) :
:)

Նարե91
08.01.2012, 20:26
Գուցե էլի գրած լինեն. բայց դե ասեմ... մենակ հայ ազգի որոշ ներկայացուցիչներ կարող են մի երկու ժամ պատրաստվել, հարմար դիրքավորվել, մտածել թե ինչ դեմք ընդունեն, որ նկարվեն ու հետո էլ մի սոց. ցանցում էդ նկարը դնեն ու տակն էլ իրանցից գոհ-գոհ գրեն՝ պատահական նկար:[:D

Ժունդիայի
16.01.2012, 22:21
Բայց մենք հայերս ինչ տաստալոբիկ բնավորություն ունենք: :D

Վերցնենք բոլոր լվացման միջոցներն ու դրանց տանք կամայական անուն. օրինակ՝ Ռախշա

Մենակ հայերը Ռախշան կդնեն կուխնիի ռակվինայի ինչ-որ մի անկյունում: Ահա մի քանի օրինակներ:

http://i.imgur.com/NAn96.jpg

http://i.imgur.com/jb66T.jpg

http://i.imgur.com/iLpW2.jpg

http://i.imgur.com/8izfp.jpg

Lem
21.03.2012, 19:38
Մենակ հայերն են սեքսի մասին թեմաներում կամ հոդվածների տակ սկսում կատակել շփոթմունքից: Այսինքն՝ սեքսի մասին կամ հումոր, կամ՝ ոչինչ: Նամուսը թույլ չի տալիս լրջորեն խոսել մի բանի մասին, ինչով զբաղվում են երբեմն:

CactuSoul
07.12.2012, 02:04
Ուրիշ էլ ո՞րտեղ կտեսնեք, ավելի ճիշտ՝ կլսեք նման բան :)) Բացում ա :D

https://www.youtube.com/watch?v=QBekmQ1K56Y

Ambrosine
07.12.2012, 15:14
Ուրիշ էլ ո՞րտեղ կտեսնեք, ավելի ճիշտ՝ կլսեք նման բան :)) Բացում ա :D

Վերջն ա :D:D

Lion
15.12.2012, 16:01
Մենակ հայերի մոտ կարա սենց երկխոսություն լինի -

- Բարև, առողջությունդ ոնցա?
- Խի??? :o

:)

Parizuhi
15.12.2012, 22:47
Մենակ հայերն են, որ խանությում օծանելիք ընտրելիս ասում են "Դուք Ջադոռ:angry ունեք" փոխանակ ասեն Ժադող (J'adore)..;)

One_Way_Ticket
15.12.2012, 23:25
Մենակ հայերն են, որ խանությում օծանելիք ընտրելիս ասում են "Դուք Ջադոռ:angry ունեք" փոխանակ ասեն Ժադող (J'adore)..;)
Ժ-ի հետ համաձայն եմ, ղ-ի հետ՝ ոչ։ Ավանդականորեն ընդունված չէ ֆրանսերենից "r"-ն տրանսլիտերել հայերեն "ղ"-ի։ Չենք ասում, չէ՞, Փաղի, Բողդո, Մաղսեյ։ Ինչու՞ այդ դեպքում ասենք Ժադող։ Ժադոր կամ Ժադոռ նորմալ է։

Parizuhi
15.12.2012, 23:50

Հասկանում եմ լավ, ինչ եք ասում, ես շեշտը դրել էի հիմնականում ժ-ի վրա.. Չնայած Ժադոր տարբերակի հետ համաձայն եմ, բայց որ մի դեպքում Ժադոռ: Ու ընդհանրապես կարծում եմ, որ եթե չգիտես բառի արտասանությունը, ավելի լավ է հարցնես, քան սխալ արտաբերես...

One_Way_Ticket
16.12.2012, 00:35
Չնայած Ժադոր տարբերակի հետ համաձայն եմ, բայց որ մի դեպքում Ժադոռ:
Գրավորում երևի "ր" էլ կգրենք, սակայն խոսակցական լեզվում օտարալեզու բառերի միջի "ր"-ն հայերը, որպես կանոն, "ռ" են արտասանում ;) նոՌմալ, համբուՌգեՌ, և այլն․․․

Nimra
16.12.2012, 00:40
Գրավորում երևի "ր" էլ կգրենք, սակայն խոսակցական լեզվում օտարալեզու բառերի միջի "ր"-ն հայերը, որպես կանոն, "ռ" են արտասանում ;) նոՌմալ, համբուՌգեՌ, և այլն․․․
ԱՌամին մոռացար, չնայած հա, օտարալեզու բառ չի

StrangeLittleGirl
16.12.2012, 01:46
ես ժադողի ու ըստ հնչյունների տառադարձման կողմնակից եմ :P նենց որ Փարիզուհին ճիշտ ա ասում :))

Լեո
16.12.2012, 09:26
ես ժադողի ու ըստ հնչյունների տառադարձման կողմնակից եմ :P նենց որ Փարիզուհին ճիշտ ա ասում :))

Փարիզուհին չէ, Պաղիզուհին :Ճ

Parizuhi
16.12.2012, 20:31
Գրավորում երևի "ր" էլ կգրենք, սակայն խոսակցական լեզվում օտարալեզու բառերի միջի "ր"-ն հայերը, որպես կանոն, "ռ" են արտասանում ;) նոՌմալ, համբուՌգեՌ, և այլն․․․
Նախ՝ օտարալեզու բառերը դնենք մի կողմ, քանի որ խոսում ենք կոնկրետ ֆրանսերեն լեզվից և տվյալ դեպքում համբուրգերին ուղարկենք Ամերիկա:D
Գրավորում երևի չէ, այլ հաստատ գրում ենք ր: Օրինակ՝ նորմալ և համբուրգեր:
Բայց ոչ միշտ ենք չէ ռ արտասանում խոսակցակում: Օրինակ՝ չենք ասում չէ Փառիզ, Մառի;) (մարի անունը նկատի ունեմ, որ ֆրանսերենում Մաղի է),սակայն ասում ենք Բոռդո, Մառսել և այլն...
Մի խոսքով, Դավայծե ժիծ դրուժնը:D

ես ժադողի ու ըստ հնչյունների տառադարձման կողմնակից եմ :P նենց որ Փարիզուհին ճիշտ ա ասում :))
:hands

Փարիզուհին չէ, Պաղիզուհին :Ճ

Դե, եթե էդպես, ավելի լավ է գրենք Parisienne, արտասանենք ֆրանսերեն ու պրծնենք:D

Վոլտերա
16.12.2012, 20:40
Մենակ հայերը կարան մենակ հայերը թեմայում մի փոքրիկ շեղում ունենալ:P

One_Way_Ticket
16.12.2012, 20:45
Բայց ոչ միշտ ենք չէ ռ արտասանում խոսակցակում: Օրինակ՝ չենք ասում չէ Փառիզ, Մառի;) (մարի անունը նկատի ունեմ, որ ֆրանսերենում Մաղի է),սակայն ասում ենք Բոռդո, Մառսել և այլն...
Մի խոսքով, Դավայծե ժիծ դրուժնը:D

:hands

Դե դրա համար էլ ասացի "որպես կանոն"։ Որտեղ կանոնը, էնտեղ բացառությունը :)
Ա տակ, ժիվյոմ մի դռուժնը ;)

Parizuhi
16.12.2012, 21:22
Դե դրա համար էլ ասացի "որպես կանոն"։ Որտեղ կանոնը, էնտեղ բացառությունը :)
Ա տակ, ժիվյոմ մի դռուժնը ;)

Դե հայերը, որպես կանոն, շատ բաներ կարող են անել, բայց դա դեռ չի նշանակում, որ ճիշտ ենք չէ՞ անում;)
Օրինակ՝ հայերը, որպես կանոն, ասում են Ջադոռ, բայց դե ճիշտ չեն անում, չէ՞:B
Իսկ բացառությունների հետ լիովին համաձայն եմ, համենայն դեպս ֆրանսերենում, որպես կանոն, կանոնից հետո մի գլուխ բացառություններ են գալիս:D

StrangeLittleGirl
16.12.2012, 21:40
Փարիզուհին չէ, Պաղիզուհին :Ճ

Լեո, դա հին փոխառություն ա, իմաստ չունի էս ու էն կողմ անելը: Ով գիտի՝ էն ժամանակ, երբ փոխառությունը կատարվել ա, հենց Փարիզ էլ արտասանվել ա:

John
17.12.2012, 15:53
տվյալ դեպքում համբուրգերին ուղարկենք Ամերիկա
Եկեք Համբուրգերին ուղարկենք այնտեղ` որտեղից եկել է. սրտիս դարդ էղավ մի տեսակ...

Lion
17.12.2012, 19:19
Մենակ հայերն են, որ տարին 340 օր տանջվելով ու տառապելով, թանկ ու կրակ ամենագնաց ջիպեր կքշեն Երևանի նեղ փողոցներով, բայց մնացած 25 օրը հենց մի փոքր ձյուն եկավ, այսինքն տեղ բացվեց այդ մեքենաների իրական կիրառության համար... դրանք գարաժում կթողնեն ու ոտքով կսկսեն շրջել - հանկարծ չվնասվի :)

Parizuhi
17.12.2012, 22:34
Եկեք Համբուրգերին ուղարկենք այնտեղ` որտեղից եկել է. սրտիս դարդ էղավ մի տեսակ...

Սրտիդ դարդ եղավ, ուրեմն վիզա տուր, ետ կանչիր:D

John
18.12.2012, 16:56
Սրտիդ դարդ եղավ, ուրեմն վիզա տուր, ետ կանչիր:D

Միջնորդեցի` ԱՄՆ-ից միանգամից Գերմանիա գնաց ;)

Ուլուանա
18.12.2012, 22:09
Մոդերատորական. առաջարկում եմ դադարեցնել համբուրգերի մասին օֆֆտոպը։

_Հրաչ_
06.01.2013, 18:09
Թերևս, մենակ հայերը սենց շնորհավորանք կարող էին հնչեցնել. «Սուրբ Ծնունդդ շնորհավոր»: :))

Alphaone
06.01.2013, 23:23
Թերևս, մենակ հայերը սենց շնորհավորանք կարող էին հնչեցնել. «Սուրբ Ծնունդդ շնորհավոր»: :))

Ստորակետը մոռացել են :D

Շինարար
06.01.2013, 23:42
Թերևս, մենակ հայերը սենց շնորհավորանք կարող էին հնչեցնել. «Սուրբ Ծնունդդ շնորհավոր»: :))

Բա ոնց ասեն:

Alphaone
06.01.2013, 23:56
Մենակ հայերը կարող են գիշերվա կեսին զանգել, անգամ աղջկա ձեն լսելուց հետո ասել՝ աչքդ լույս, պապա ես դարձել, ու դեռ երբ քնաթաթախ ու կռվարար տոնով բացատրես, որ սխալ են զանգել, ասեն՝ փոխը քեզ լինի... :aaa

Անվերնագիր
07.01.2013, 22:24
մենակ Հայերը կարան 6-10 տարեկան տղա էրեխեքին, հարցնեն ««տղա ես թե՞ աղջիկ»» տղա պատասխանը լսելուց հետո ասեն, դե պասպորտտ պուպուլտ ցույց տուր տենամ:8

Ruby Rue
08.01.2013, 22:26
մենակ Հայերը կարան 6-10 տարեկան տղա էրեխեքին, հարցնեն ««տղա ես թե՞ աղջիկ»» տղա պատասխանը լսելուց հետո ասեն, դե պասպորտտ պուպուլտ ցույց տուր տենամ:8

Ու մենակ հայերն են երևի էլի , որ երբ ինչ-որ մեկին շնորհավորում են երեխայի ծննդյան կապակցությամբ ու իմանում են, որ երեխան աղջիկ է, ցավակցելու տոնով ասում են.
-Ոչի՛նչ, կարևորը առողջ լինի :angry

Չեմ հասկանում հայերի տղա ունենալու մանիան :think

Sagittarius
08.01.2013, 22:42

Մենակ հայերը չեն. տղամարդիկ հիմնականում տենց են գրեթե ամենուր: Մենք՝ տղերքս, մեզ ավելի լավ ենք ճանաչում :diablo, դրա համար էլ ավելի ենք անհանգստանում աղջիկ ունենալու դեպքում:

Ruby Rue
08.01.2013, 22:58
Մենակ հայերը չեն. տղամարդիկ հիմնականում տենց են գրեթե ամենուր: Մենք՝ տղերքս, մեզ ավելի լավ ենք ճանաչում :diablo, դրա համար էլ ավելի ենք անհանգստանում աղջիկ ունենալու դեպքում:

Անհանգստանա՞լ :angry Ոմանք էնպիսի թաղման տրամադրության մեջ են ընկնում, որ իմանում են աղջիկ են ունենալու...
Ինձ թվում ա, կովկասցի տղամարդկանց ավելի հատուկ ա բնավորության էդ գիծը...

Ուլուանա
08.01.2013, 23:03
Մենակ հայերը չեն. տղամարդիկ հիմնականում տենց են գրեթե ամենուր: Մենք՝ տղերքս, մեզ ավելի լավ ենք ճանաչում :diablo, դրա համար էլ ավելի ենք անհանգստանում աղջիկ ունենալու դեպքում:
Չեք անհանգստանում, է, հիասթափվում եք, որ, իբր, բախտներդ չբերեց։

Sagittarius
08.01.2013, 23:20
Անհանգստանա՞լ :angry Ոմանք էնպիսի թաղման տրամադրության մեջ են ընկնում, որ իմանում են աղջիկ են ունենալու...
Ինձ թվում ա, կովկասցի տղամարդկանց ավելի հատուկ ա բնավորության էդ գիծը...

Չեք անհանգստանում, է, հիասթափվում եք, որ, իբր, բախտներդ չբերեց։

թեթև տարեք, կարևորը առողք լինեք :))

John
09.01.2013, 16:02
Անհանգստանա՞լ :angry Ոմանք էնպիսի թաղման տրամադրության մեջ են ընկնում, որ իմանում են աղջիկ են ունենալու...
Ինձ թվում ա, կովկասցի տղամարդկանց ավելի հատուկ ա բնավորության էդ գիծը...
էդ նրանից ա երևի, որ համոզված չեն, որ կարող են լավ (բառի ամենաքյարթու իմաստով) աղջիկ դաստիարակել, դե եթե չկարողանանան էլ` խայտառակ կլինեն )))

Ruby Rue
09.01.2013, 17:04
էդ նրանից ա երևի, որ համոզված չեն, որ կարող են լավ (բառի ամենաքյարթու իմաստով) աղջիկ դաստիարակել, դե եթե չկարողանանան էլ` խայտառակ կլինեն )))

Դժվար զուտ դաստիարակել չկարողանալու խնդիրը լինի... Ուղղակի հիասթափվում են, որ աղջիկ են ունեցել, ոչ թե ՏՂԱ: Տղաները չգիտեմ ինչ-ինչ պատճառով ավելի ցանկալի երեխեք են, քան աղջիկները:

Ուլուանա
09.01.2013, 19:15
Դժվար զուտ դաստիարակել չկարողանալու խնդիրը լինի... Ուղղակի հիասթափվում են, որ աղջիկ են ունեցել, ոչ թե ՏՂԱ: Տղաները չգիտեմ ինչ-ինչ պատճառով ավելի ցանկալի երեխեք են, քան աղջիկները:
Պատճառը, կարծում եմ, իրենց ցեղը շարունակող ունենալն ա եղել ի սկզբանե, բայց ժամանակի ընթացքում վերածվել ա ուղղակի, այսպես ասած, պրեստիժի հարցի, որ, ասենք, ընկերները, շրջապատը իմանան՝ ինքը ՏՂԱ ա ունեցել :apeape։

StrangeLittleGirl
09.01.2013, 19:34
Մենակ հայերը չեն. տղամարդիկ հիմնականում տենց են գրեթե ամենուր: Մենք՝ տղերքս, մեզ ավելի լավ ենք ճանաչում :diablo, դրա համար էլ ավելի ենք անհանգստանում աղջիկ ունենալու դեպքում:

Մենակ Հայաստանում ա, որ սեռի պատճառով աբորտների թիվը տվել-անցել ա ամեն ինչից, ու մի տասը տարի հետո ունենալու ենք տղաների սերունդ, որոնց հասակակից աղջկերք չեն լինելու:

Sagittarius
09.01.2013, 19:39
Մենակ Հայաստանում ա, որ սեռի պատճառով աբորտների թիվը տվել-անցել ա ամեն ինչից, ու մի տասը տարի հետո ունենալու ենք տղաների սերունդ, որոնց հասակակից աղջկերք չեն լինելու:

Համասեռամոլ քյառթուների սերու՞նդ :))

StrangeLittleGirl
09.01.2013, 19:43
Պատճառը, կարծում եմ, իրենց ցեղը շարունակող ունենալն ա եղել ի սկզբանե, բայց ժամանակի ընթացքում վերածվել ա ուղղակի, այսպես ասած, պրեստիժի հարցի, որ, ասենք, ընկերները, շրջապատը իմանան՝ ինքը ՏՂԱ ա ունեցել :apeape։

Ուղղակի մոռանում են, որ եթե ամեն մեկը տենց մտածի, իրանց սերունդը ոչ մի ձևով չի շարունակվի, որովհետև ինչ-որ մեկը պիտի վերջիվերջո աղջիկ ունենա, որ սերունդը շարունակվի:

Sagittarius
09.01.2013, 19:55
Սե՞նց

2:46-ից

http://www.youtube.com/watch?v=dtdLPqVvLsI

StrangeLittleGirl
09.01.2013, 20:04
Սե՞նց

2:46-ից

http://www.youtube.com/watch?v=dtdLPqVvLsI
:D հա՞յ էր էդ տղեն

Sagittarius
09.01.2013, 20:08
:D հա՞յ էր էդ տղեն

համարյա՝ Հյուսիսային Աֆրիկայի արաբ դիկտատոր: Դիկտոտոր ֆիլմը նայի :)

Անվերնագիր
18.01.2013, 21:00
մենակ Հայկական երթուղայիններում պատիվ կունենաս լսել էս երգը՝ իր բոլոր ելևեջային գոհարներով

http://www.youtube.com/watch?v=61vqSyfcSQk

CactuSoul
27.03.2013, 14:41
Մենակ հայերը կարող էին նման բան մտածել…
Շանթ թիվին ասում ա՝ եթե ուզում եք «Քաղաքում» սերիալի վաղվա սերիան այսօր դիտել, հարց չկա. մուծեք $1 ու voila!! :))
Էս էլ ձեզ լինկ. http://www.shanttv.com/

Անվերնագիր
27.03.2013, 16:56
Մենակ Հայաստանում ա հնարավոր, որ մարդը խաղի տոմսով ստադիոն չկարենա մտնի

Վահե-91
27.03.2013, 18:22
Մենակ հայերը կարող էին նման բան մտածել…
Շանթ թիվին ասում ա՝ եթե ուզում եք «Քաղաքում» սերիալի վաղվա սերիան այսօր դիտել, հարց չկա. մուծեք $1 ու voila!! :))
Էս էլ ձեզ լինկ. http://www.shanttv.com/
որ Վիտամինի հաջորդ շաբաթվա հաղորդումը ցույց տան 1 դոլարով, ավելի շատ փող կաշխատեն :pardon

_Հրաչ_
27.03.2013, 20:23
-Հա, դե լավ, ձերոնց կբարևես:
-Եղավ, դու էլ ձերոնց կբարևես:

Հ. Գ. Է ասում ենք, բայց ո՞վ ա բարևում: :))

Freeman
28.03.2013, 19:19
որ Վիտամինի հաջորդ շաբաթվա հաղորդումը ցույց տան 1 դոլարով, ավելի շատ փող կաշխատեն :pardon

Բա որ հաջորդ օրվա լուրերը ցույց տան:

Sent from my WT19i using Tapatalk 2

Alphaone
28.03.2013, 20:15
Չեմ ուզում ոչ մեկի նեղացնել, բայց մենակ հայերն էլիտար կայք կբացեն՝ գրանցումն ազատ :D

CactuSoul
28.03.2013, 21:04
Չեմ ուզում ոչ մեկի նեղացնել, բայց մենակ հայերն էլիտար կայք կբացեն՝ գրանցումն ազատ :D

Մենակ հայերը կարող են «էլիտար» բառն էնքան էժանացնել, որ մի տեղ տեսնելիս միանգամից թերահավատություն կամ արհամարհանք զգաս :pardon

Two-Face
12.04.2013, 23:29
Մենակ հայերը կարող են ուրիշի ավտովթարին նայելով իրանք էլ մեկին հարվածեն: :D

Hayk Avetisyan
13.04.2013, 12:52
Կանգառում ծխողների համար նախատեսված մորաման : Շեշտեմ որ մենակ հայերը կարող են սենց մոխրաման ունենալ, որ թեմայից դուրս չլինի :)

http://img18.imageshack.us/img18/8466/image3075.jpg

Այբ
13.04.2013, 15:56
Մենակ երևի հայերն են, որ վարկով հարսանիք են անում:
Եվ զարմանալու չի լինի, որ շուտով բանկերը սկսեն «Ամուսնության» վարկեր տրամադրել...
Թե կա՞, ես չգիտեմ:think

Մանուլ
14.04.2013, 00:28
Մենակ երևի հայերն են, որ վարկով հարսանիք են անում:
Եվ զարմանալու չի լինի, որ շուտով բանկերը սկսեն «Ամուսնության» վարկեր տրամադրել...
Թե կա՞, ես չգիտեմ:think

Իհարկե կա :)): Ընտանեկան միջոցառումների համար վարկեր տրամադրվում են /ամուսնություն, կնունք և այլն/: Եթե պետք լինի, ինձ դիմեք :ՃՃ

Այբ
04.05.2013, 18:39
Մենակ հայերը կարող են այնպես դասավորել, որ իրենց մեռած հարազատներն էլ ընտրություններին մասնակցեն:

Hayk Avetisyan
08.05.2013, 20:33
Արև լինի, անձրև թե ձյուն մեկա հայերը բողոքում են տվյալ պահի եղանակից: Օրինակ ինձ նենց դուր է գալիս այս քանի օրվա ամպամած կիսաանձրևային եղանակը, համ օդն է մաքուր համ հով է:

Ուլուանա
12.05.2013, 17:41
http://i.imgur.com/jgiJZOr.jpg

Sagittarius
13.05.2013, 23:40
http://i.imgur.com/jgiJZOr.jpg

չէ, եկա ասեմ որ մենակ հայերը չեն: :))

Գերմաներենում «վարպետ»՝ Meister, բառը ավելի հաճախ ու խայտաբղետ մասնագիտությունների համար ա օգտագրծվում.

Hausmeister - տնվոր, տանտեր, «դվորնիկ»
Baumeister - շինարար, «պռոռաբ»
Jägermeister- որսորդ
բոլոր տեսակ չեմպիոների համար
բոլոր տեսակ մասնագիտությունների և արհեստների համար

հ.գ. էս խի եմ էսօր ես սենց կռիսացել :sorry

Անվերնագիր
13.05.2013, 23:51

մենքել ենք համարյա նույն ձևով օգտագործում վարպետ ««բառը»»
խոսքի ավտոյ ռազվալ դզողին ի՞նչ ենք ասում, չե՞նք ասում՝ ««Վարպետ ջան, մի հատ տես ռազվալը դո՞ւզ ա»» :P

Valentina
20.05.2013, 20:46
Հանճարեղ կայք ա (http://www.armeniapedia.org/index.php?title=Famous_Armenians)

Princess Diana - Princess of Wales - 1/64th Armenian! The most widely known living person in the world before the fatal car accident, she was well loved for not being aloof. She made removal of landmines worldwide her cause.

:D

erexa
12.06.2013, 01:36
Մենակ հայերն են, որ ասում են կգանք 2 հոգով, բայց գալիս են 4 հոգով: Մենակ հայերն են, որ ասում են 2 ժամ կնստենք կգնանք, բայց նստում են 4 ժամ: Մենակ հայերն են, որ հարցնում ես. հաց կուտե՞ք, ասում են չէէէէէ, հենց նոր կերել եկել ենք, բայց հենց սեղան ես քցում՝ քեզանից շատ են ուտում: :}:))

Անվերնագիր
12.06.2013, 01:53
Մենակ Հայերը կարան տունը Մալթային 1-0 կրվեն, իսկ դրսում Դանիային 4-0 էն բանից անեն. Պառադոքս

Այբ
04.10.2013, 11:17
Մենակ հայերը կարող են այնպիսի անուն դնել իրենց երեխաներին, որ տվյալ երեխայի տատիկին, կամ պապիկին չճանաչելով, բայց միայն երեխայի անունից իմանում ես, որ նրա տատիկի անունը եղել է Փառանձեմ:

Այբ
07.10.2013, 12:48
Մենակ հայերն են, որ երբ իմանում են, թե մեկը աշխատանքի է անցել, հարցնում են.
_Ո՞վ էր ծանոթը...

Այբ
07.11.2013, 18:29
Մենակ հայերը կարող են բողոքել փող չունենալուց, բայց Նոր տարվան՝ խոզի բդով, էկզոտիկ մրքերով... Նոր տարի անել...

Hayk Avetisyan
30.11.2013, 19:42
Մենակ հայ ուղևորները կգերադասեն ավտոբուսի վերջի դռնից խցկոցի միջով գալ առաջ, քան ասել կամ սպասել, որ վարորդը դուռը բացի:

Meme
06.12.2013, 20:52
մենակ հայերը կարան վարկով հարսանիք անեն, որ հարզատներին զարմացնեն, ու մի ամիս հետո, պատալոկ մեկ տարի հետո բաժանվեն :o

Vaio
29.12.2013, 12:34
Մենակ հայ վարորդներն են, որ հենց մոտենում են արագաչափին, նախապես վերադասավորվում են աջ եզրային երթևեկելի գոտի` երևի մտածելով, որ աջ կողմում արագաչափը մեղմա վերաբերվում: :roll

Ուլուանա
05.04.2014, 16:43
Մենակ հայերը կարող են ունենալ ռեֆերատների, դիպլոմայինների և այլնի օնլայն վաճառք առաջարկող կայքեր :blin։ Մարդ մենակ վերնագիրը կարդալուց արդեն ամաչում ա...

Լեո
06.04.2014, 13:22
Մենակ հայերը կարող են ունենալ ռեֆերատների, դիպլոմայինների և այլնի օնլայն վաճառք առաջարկող կայքեր :blin։ Մարդ մենակ վերնագիրը կարդալուց արդեն ամաչում ա...

Մենակ վերնագիրը կարդալուց հասկանում ես, որ գործազրկությունն էլ կարող է պատժամիջոց դառնալ…

Այբ
18.04.2014, 17:33
Մենակ հայերն են մեքենայի ամրագոտին ձևական գցում (չեն ամրացնում), որ դրսից երևա, թե իբր...

Վահե-91
19.04.2014, 01:06
Մենակ հայերն են մեքենայի ամրագոտին ձևական գցում (չեն ամրացնում), որ դրսից երևա, թե իբր...

չէի ասի, որ ․մենակ հայերն են

Ռուֆուս
19.04.2014, 01:17
Մենակ հայերն են, որ մտածում են, թե ինչ-որ բան մենակ հայերը կարող են անել:

Hayk Avetisyan
23.04.2014, 10:58
Այնուամենայնիվ... մենակ հայ պասաժիրները ավտոբուսի վերջի դռան մոտից խցկոցի միջով կգնան դիմացի դնից կիջնեն:

Ruby Rue
08.05.2014, 23:34
Մենակ հայերը «պերեց» անունով ուտելիք ունեն, որի 90%-ը գազար ա::unsure

CactuSoul
10.05.2014, 05:42
Այնուամենայնիվ... մենակ հայ պասաժիրները ավտոբուսի վերջի դռան մոտից խցկոցի միջով կգնան դիմացի դնից կիջնեն:
Եսի՞մ, ինձ թվում ա՝ դա լավ բան ա նշանակում, համենայն դեպս հայերի համար: Որովհետև ըստ կարգի պիտի տրանսպորտ բարձրանալ հետևի դռնից, իջնել՝ առջևից: Գոնե մի հարցում օրինապահ լինենք ))

Ուլուանա
10.05.2014, 06:02
Եսի՞մ, ինձ թվում ա՝ դա լավ բան ա նշանակում, համենայն դեպս հայերի համար: Որովհետև ըստ կարգի պիտի տրանսպորտ բարձրանալ հետևի դռնից, իջնել՝ առջևից: Գոնե մի հարցում օրինապահ լինենք ))
ԱՄՆ–ում ճիշտ հակառակն ա կարգը. պետք ա առջևի դռնից նստել, հետևից իջնել, որովհետև էստեղ բարձրանալիս են վճարում, ոչ թե իջնելիս։ Բայց, մեկ ա, համարյա բոլորն էլ առջևից նստում, առջևից էլ իջնում են :))։

Vardik!
09.08.2014, 17:04
Մենակ հայերը կարող են գանգատվել նեղությունից, թանկությունից, փող չլնելուց, բայց իրար մեջ մրցեն ու իրար զարմացնեն թանկարժեք սպասքով ու սեղանի սփռոցներով... :}:{:blin

CactuSoul
25.02.2016, 15:47
Քիչ առաջ AliExpress֊ում մի ապրանք եմ նայում, ուզում էի արձագանքները կարդալ, դե առաջարկում է ընդհանուրից բացի նաև առանձին քո երկրից տրված արձագանքները դիտել։ Ընտրեցի, երկու արձագանք կար Հայաստանից։ Մի աղջիկ շատ դրական էր արձագանքել, նույնիսկ լուսանկար էր դրել։ Իր լուսանկարը․․․ :D Տնաշենը գոնե ձևի համար ապրանքի հետ նկարվեր։ Խանութ ա, հո սոցիալական ցա՞նց չի։ :D

Գաղթական
25.04.2017, 14:02
էն օրը գովազդի նոր տարբերակի մասին եմ լսել..

հայերից մեկը հատուկ պտտվումա էդ տեխնիկայի սուպերմարկետներում ու բոլոր հեռախոսներով ու պլանշետներով մտնումա առք ու վաճառքի կայք ու բացած թողնում իր մեքենային վերաբերող հայտարարությունը..

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

CactuSoul
25.04.2017, 14:46
էն օրը գովազդի նոր տարբերակի մասին եմ լսել..

հայերից մեկը հատուկ պտտվումա էդ տեխնիկայի սուպերմարկետներում ու բոլոր հեռախոսներով ու պլանշետներով մտնումա առք ու վաճառքի կայք ու բացած թողնում իր մեքենային վերաբերող հայտարարությունը..

Ուխ, դուրս եկավ ))) Սիրում եմ հնարամիտ մարդկանց :D

StrangeLittleGirl
25.04.2017, 14:51
Ինձ էլ :D վերջն ա

Ուլուանա
16.09.2017, 22:13
Պիտի մի նպատակի հետևից երկար չգնաս, թե չէ ընթացքում նպատակակետը սկզբնական օբյեկտից տեղափոխվում ա գնալու փաստի վրա։
4 տարի, օրական 14-16 ժամ, լարված աշխատել, ու կոպեկ-կոպեկ գումար եմ կուտակել բնակարան գնելու համար։
Կտրվել եմ ամեն ինչից, կնոջս բավարար ժամանակ չեմ հատկացրել, երեխաներիս բավարար ժամանակ չեմ հատկացրել, ընկերներիցս օտարացել եմ, բարեկամներիս տարիներով չեմ տեսել, չեմ մասնակցել ոչ մի միջոցառման, ոչ մի հանդիպման, մոռացել եմ վերջին անգամ երբ եմ ինձ հագուստ գնել, երբ եմ իմ վրա գումար ծախսել։ Վերջին մի տարվա ընթացքում 71կգ-ից նիհարել եմ մինչև 56կգ։ Սիրտս օր-օրի ավելի ու ավելի ա զգացնել տալիս։
Երկու ամիս առաջ, վերջապես գնեցի բնակարանս։
Քանդել եմ ամեն ինչ, թողել եմ միայն առաստաղը, հատակն ու մուտքի դուռը։
Ու հիմա նստել եմ դատարկված, քամված, չգիտեմ ինչ անեմ, ուր գնամ։

Վերջապես առա բնակարանս, քանդեցի ինչը քանդել կարելի էր, ու հիմա սարքում եմ։ Էշի պես հոգնելով՝ գործից հետո 5-6 ժամ էլ ռեմոնտ անելով, 2 ամսից ավելի ա , անքուն, անհավես, հոգնած…
բայց … Էն որ գիշերը վերջացնում եմ գործ անելս, վեր եմ ընգնում տաբուրետկային, գլանակաս վառում եմ ու նայում եմ արածս գործին, (մի տեսակ Մուրադի հայացքով, ափսոս, որ կողքից չեն տեսնում…. :-D) հասկանում եմ, որ սրանից ավելի կարևոր բան չկա երևի կյանքի էս փուլում։ :8 Ստեղծածդ ա, ոչ ծնողներդ են առել, ոչ շահել ես, ոչ էլ հարսանիքիդ ես նվեր ստացել … Ու սարքում ես քո ձեռքով, քո ձևով․ սխալ, ճիշտ կապ չունի…. ուֆֆֆֆֆ…
լավ մնացեք, ես գնամ ռեմոնտիս նայեմ… ;)
Մենակ հայերն են, որ տարիներով տքնաջան աշխատում, չարչարվում են, զրկանքների ենթարկվում ու վերջապես տուն են առնում, որպեսզի քանդեն :))։

Գաղթական
04.12.2017, 02:13
Էս (https://www.ermenihaber.am/am/news/2013/09/16/Թուրքերը-կորեական-պատերազմում-տված-իրենց-զոհերի-պատճառ-են-համարում-հայ-թարգմանիչներին/34404) թող էստեղ մնա..

Երբ ամերիկյան զորքերը սկսել էին նահանջել, չինական բանակի 500 հազարանոց զորքը անցել է հարձակման: Ամերիկյան զորքերի հայ թարգմանիչները, որոնք միջնորդ օղակ էին ծառայում անգլերեն չիմացող թուրք զինծառայողների և ամերիկյան հրամանատարության միջև, ըստ աղբյուրի, թուրքական ուժերին լուր չեն տվել նահանջի մասին, ինչի հետևանքով 5 հազարանոց թուրքական զորախումբը մնացել է դեմ հանդիման չինական 500 հազարանոց զորամիավորման դեմ: Թուրք զինվորներից 2.400-ին հաջողվում է ճեղքել պաշարման օղակը և փախւստի դիմել, իսկ մնացածները կամ զոհվում են կամ գերեվարվում:

Ի միջի այլոց՝ վերևի հղման մեջ չկա մեկ այլ հետաքրքիր նրբություն ևս.

1950թ. հոկտեմբերի վերջին տեղ հասնելով՝ թուրքական կոնտինգենտը տեղակայվում է Սեուլից 46կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Մունսոնի տարածքը պաշտպանելու նպատակով:

թուրքական կորպուսի հրամանատարն էր 1-ին Համաշխարհայինի վետերան գեներալ Թախսին Յազիչին, և նա նոյեմբերի 22-ին ամերիկյան հրամանատարությունից առաջադրանք է ստանում տեղափոխվել Կունուրու (Կունու-դոնգ) գյուղի մոտակայք՝ ամերիկյան բանակի աջ թևը պաշտպանելու նպատակով:

Տեղ հասնելով՝ թուրքերը հրաման են ստանում պաշտպանել Վավունի նեղուցը չինական բանակի հարձակումից:
Լավ չհասկանալով հրամանը՝ թուրքերը մտնում են գյուղի տարածք ու հարձակվում հարավ-կորեական զորամիավորումների վրա (ՄԱԿ-ի հրահանգով հենց Հարավային Կորեային էլ օգնության էին եկել նրանք):

Բախման արդյունքում՝ ըստ աղբյուրի, կորեացիներն ունենում են 20 սպանված ու 4 վիրավոր, իսկ թուրքերը՝ 14 սպանված ու 6 վիրավոր:

Գաղթական
08.12.2017, 15:21
Վարդան Սարկիսովի ղեկավարած ընկերությունը 37 մլն ռուբլի է ստացել՝ ՌԴ նախագահական ընտրությունների լոգոտիպի (https://www.svoboda.org/a/28886788.html) մշակման համար:

https://s17.postimg.org/bjvcydnen/4_A036017-_F9_C0-46_F1-_BC99-34_C899_A805_A5.png

Lion
09.12.2017, 09:57
Ապե, բարդա, էս գործի համար դաժե երևի քիչ են տվել…: Չեմ ասումկոլայդերի սխեմայի պես բարդ է, բայց որ մի ատոմակայանի կամ Չարենացավանի տիպի մի քաղաքի հատակագիծը նկարելուց որ բարդ գործա, հաստատ: Երևի դաժե քիչ են տվել...

Գաղթական
09.12.2017, 12:52
Երևի դաժե քիչ են տվել...

Չտվող չկա..
Լավ ուզողա պետք ))

Հաջորդ անգամ ավելի շատ կարողա ուզեն

Գաղթական
14.02.2018, 17:24
- Աղչի, քիչ շորորա, թե չէ գուկամ Տերընդեզդ ու Վալենծինդ մեգ կենեմ..
(c)

Վահիկ
25.02.2018, 05:35
- Աղչի, քիչ շորորա, թե չէ գուկամ Տերընդեզդ ու Վալենծինդ մեգ կենեմ..
(c)

Հահահահահահհհ, լավն էր դզեց։ Ամեն օր կկարդամ :love

Տրիբուն
02.03.2018, 12:45
90 կողմ, 10 դեմ. Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ (http://www.tert.am/am/news/2018/03/02/President/2628062)

Մենակ հայերը կարան երեք պրեզիդենտ ունենան, երկու կաթողիկոս, երկու պատրիարք, ու մեկա քաքի մեջ լինեն։

Գաղթական
04.03.2018, 18:32
Մենակ Հայաստանում կարողա մարդը x աշխատավարձ ստանալ ու հետո մի մասը նորից հետ փոխանցել գործատուին, որովհետև իր իրական աշխատավարձը y-ա...

ՈՒ ամենաաբսուրդն էնա, որ սենց աբսուրդ բաներ Հայաստանում ամենուր են ու բոլորը գիտեն դրանց մասին...

Գաղթական
16.12.2018, 03:20
Ավելի հարմար թեմա չգտա ))

Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու. (https://www.tert.am/am/news/2018/12/15/arm/2873455)

Գաղթական
25.01.2019, 01:33
Հայերի մոտ ամեն ինչն ավելի լավնա, քան վրացիների.
բնությունը, խոհանոցը, երգն ու պարը, պատմությունն ու ժողովուրդը..

Մենակ մի բաննա վրացիքի մոտ ավելի լավը, քան հայերի՝ հարևանությունը:

Գաղթական
04.02.2019, 13:42
Մենակ հայը կարող է բողոք ներկայացնել ՄԻԵԴ՝ հետագայում հենց ինքն էլ հանդիսանալով նույն բողոքի թե՛ հայցող ու թե՛ պատասխանող կողմ:

Հ.Գ. Որքան փնտրեցի՝ սրա նման այլ գործ չգտա, այսինքն՝ աշխարհի մասշտաբով Նիկոլի պատմությունն աննախադեպ է ՃՃՃ

Գաղթական
03.09.2019, 18:22
https://youtu.be/wl5l3W1EUvQ

Գաղթական
16.09.2019, 15:09
Մենակ հայը* կարա, մայրուղով 120-ի տակ ընթանալիս, ասի՝ ստեղ մի տեղ պահի, իջնեմ էն թփերի տակ ք^քեմ...

* Զուտ որպես փաստ արձանագրենք, որ Հայաստանից նոր էր եկել...

Գաղթական
04.10.2019, 11:20
Երեկվանից հրճվում եմ Արցախի դրոշի միայն հայտնվելուց խուճապի մատնված (https://www.thesun.co.uk/sport/football/10063134/dudelange-qarabag-drone-armenian-flag-azerbaijan/) մի ստադիոն նախիրի վրա:

Բա վիդեոներ էլ կան՝ հանդիսատեսների կողմից արված..
Էն ինչ պանիկա ա սկսվում տրիբունաներում..
Մի հարայ-հույ, մի վազվզոց ու իրարանցում, մի կոկորդ պատռող վայնասուն...

Մաքուր վիտամին Դ )))

https://i.postimg.cc/Z5n7QtJs/7070-C2-A7-AFDD-4-B18-802-C-EC8-CEF0-E9394.jpg

Գաղթական
10.10.2019, 08:34
Ախպերափայ )))

https://i.postimg.cc/gJ5f3gNF/C4-EBACA8-6-FF5-4-D2-E-86-F5-8-D3-E8043520-B.jpg

Գաղթական
19.01.2020, 16:24
Մենակ հայը կարա իր ռեստորանից հաճախորդին դուրս շպրտի՝ «թուրքական» սուրճ պատվիրելու պատճառով ))

Էդինբուրգի հայկական լեգենդը (https://www.edinburghlive.co.uk/news/edinburgh-news/just-what-exactly-mysterious-gallery-17540162)

Գաղթական
01.03.2020, 20:24
Անտեսանելի ֆրոնտի հայերը (https://rusarminfo.ru/2020/03/01/armyanskij-shtirlic-kak-super-razvedchik-podmenil-tureckogo-deputata/?fbclid=IwAR0piD4INySXh9nY2V-67RWY1mm3LjCJvHQFmnObe1yJymoy6YMJXfydvaQ)

Смбат Ходжоян скончался в Ереване в 1984 году. На его похороны приезжали высокопоставленные военные из Москвы, тем самым вызвав удивление у родственников, которым Ходжоян рассказывал, что был обычным пограничником.

Գաղթական
10.04.2020, 21:32
Նյութի (https://arm-news.ru/2020/04/08/այսպիսի-բան-միայն-հայը-կարող-էր-անել-ղա/?fbclid=IwAR0T1sUZfJGhyiZBa4wLIQbWYM8ZT2JeHZ27L_R630K8izB1BZlFN0a70OU) մեջ հղում էր կատարվում ոմն Հրայր Եղյանի ֆբ գրառմանը:
Էդ մարդուն չկարողացա գտնել, որ սկզբնաղբյուրը ցիտեմ:

Չգիտեմ, թե պատմությունը որքանով է համապատասխանում իրականությանը, բայց ահագին տնավարի հայերեն ա հնչում ու շատ հավանական ա, որ հենց տենց էլ եղել ա )))))

Ջամբուլը Ղազախստանի հնագույն քաղաքներից մեկն է, Ժամբիլի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է երկրի հարավում, Ղրղզստանի հետ սահմանի մոտ, Թալաս գետի վրա ։ Քաղաքի բնակչությունը ՝ 356 069 մարդ է։ Կան միջազգային օդանավակայան, երկաթուղային կայարան, ավտոկայաններ, առեւտրի կենտրոններ, զվարճանքի համալիրներ, բազմաթիվ հրապարակներ, ինչպես նաև զբոսայգիներ:

Հենց այս քաղաքում է պատահել ստորև նկարագրված դեպքը՝ մեր հայրենակցի մասնակցությամբ .

Հրայր Եղյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հնարամիտ Հայը»

Ղազախստանի Ջամբուլ քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչ, քաղաքացի Ս. Բ-ի հանդեպ հարուցվել է քրեական գործ:

Այդ քրգործի նյութերի համաձայն՝ ծնունդով Հայաստանի Հոկտեմբերյան քաղաքի քաղաքացին աշխատելով դպրոցում, որպես ֆրանսերեն լեզվի ուսուցիչ, երեք տարի անըդմեջ աշակերտներին ֆրանսերենի փոխարեն սովորեցրել է հայոց լեզու:

Հարկ է նշել, որ երեխաներն այժմ ազատ կարդում ու բավարար լավ խոսում են հայերեն: Քննությունը շարունակվում է: Կասկածյալից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գաղթական
02.06.2020, 17:43
https://i.postimg.cc/CKnY7QgV/13085238-B096-4214-AEB6-7751-C6-DD2933.jpg

Գաղթական
30.06.2020, 16:04
Գուցե Հայաստանում ապրողները սենց բաների էնքան հանդիպած լինեն, որ սա էլ առօրյա ու սովորական թվա:
Բայց իմ բերանը, մեղմ ասած, բաց էր մնացել...

ՈՒրեմն էսօր Երևան եմ խոսում, մեկ էլ՝ զրուցակցիս կողքը ինչ-որ աժիոտաժ ա սկսվում:
Պարզվում ա՝ բարետես հագնված մայր ու դուստր են տրանսպորտից իջել ու, առանց գումարը վճարելու, հանգիստ հեռանում են..
Վարորդն ընկել ա հետևներից, սրանք էլ մունաթ են գալիս, թե՝
- Հացի ենք գնում, հեսա առնենք գանք՝ էլի ճամփեն շարունակելու ենք...

Էշ, մի սատկի՝ գարուն կգա..

ivy
06.01.2021, 14:03
Թեմայով :))

https://www.youtube.com/watch?v=CF3rVblTOL4

"...so I had to go down the fire escape which ends on the third floor, forcing me to crawl through the window of a lovely Armenian family, who insisted I stay for lunch."
"That doesn't sound too bad."
"It was eight courses of lamb, and they tried to fix me up with their son."

Գաղթական
08.01.2021, 17:50
Երևան դարձած իմ Էրեբունի,
դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի...

В Ереване появился новый секретный обьект планетарного масштаба, медицинская клиника "Нормед" на Нерсисяна 12/6. Пришел сегодня сдать тест на коронавирус, поскольку завтра иду в гости к пожилым людям и не хочу рисковать. Так вот, в Нормеде тесты проводят очень разумно, на улице. Нет необходимости заходить внутрь и рисковать заразаться от других клиентов. И решил я сам себя сфотографировать на улице перед зданием клиники, селфи и сзади здание клиники и надпись Covid tests. И клинике реклама будет бесплатная и мне приятно.

И тут... тетенька берущая тесты, которая вообще внутри помещения (а я стою на улице) начинает размахивать руками и кричать на меня, что фотографировать здание клиники запрещено. Стратегический объект. Типа приказ начальства. Я ей объясняю, что улица - это общественное место, имею право стоять на улице и снимать все что угодно и никакое начальство коммерческой клиники не вправе указывать мне что можно на улице снимать и что нет. Частная территория клиники ограничена стенами клиники и ни сантиметра больше. Тем более я вам 15 тысяч драм отдал за тест при себестоимости тестовых палочек в 300 драм. Нет, кричит и ругается. Ладно, не стал спорить, а то обидится и так мне ткнет палочкой в нос, что потом мало не покажется. И смех и грех.

Совок неистребим, что называется :)

https://www.facebook.com/100036865157039/posts/418486372723531/?d=n

Գաղթական
13.01.2021, 17:27
Կամուտը Խրենավատը

https://www.facebook.com/100001620856990/posts/3830812946982696/?d=n

ու տակի քոմենթը.

Փաստորեն սենց ենք տվել Ղարաբաղը։
Չեն կարդացել միջազգային հանրությանը բացատրեն որը որից հետոյա

Գաղթական
09.04.2021, 23:31
Հետաքրքիր բացահայտում ))

Վաղուց ուշադրություն էի դարձրել, որ հայերի հետ շփված որոշ ազգերի ներկայացուցիչներ (սեփական փորձից` օրինակ վրացիներ, ռուսներ, մոլդովացիներ և այլն) մեզ դիմում են <ахпер>-ով:
Սրան հակառակ` օրինակ Միջին Ասիայի երկրների ներկայացուցիչները (սեփական փորձից` օրինակ ուզբեկներ, ղազախներ, թուրքմեններ) մեզ դիմում են <ара>-ով:

Վերջին տարբերակը սկզբից ինձ շատ ներվայնացրեց, բայց հետո հանգեցրեց որոշ վերլուծությունների, թե ինչու պիտի հայերենի նրբություններին անծանոթ մարդիկ նման տերմինոլոգիա օգտագործեն:
Եզրակացրեցի, որ իրենք մեզ դիմում են էնպես` ինչպիսի դիմելաձև հենց մեզանից են լսել իրենց հասցեին..

Անուղղակի բացահայտում` հայրենակիցներիս որոշ կոնկրետ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի ))

Նու` մոտավորապես սրա անալոգիայով էլ մենք ասենք վրացիներին <բիջո>-ով ենք դիմում, որից որոշներն այլայլվում են..

..բայց էս նախաբանն էր..

էսօրվա քաշածս թարմ երաժշտական ալբոմի մեջ մի ռուսաստանյան խումբ նոր երգ էր թողարկել` <Чапалах> վերնագրով..

Անկեղծ ասած` երգն ինձ հեչ դուր չեկավ, բայց կատարողների հայ լինելու հետքեր էլ չգտա ու որոնումներս շարունակեցի տերմինի ուղղությամբ:

Եվ այսպես` ռուսական ժարգոնի վերջին ձեռքբերումներից մի հետաքրքիր բացահայտում (http://www.terminy.info/jargon/dictionaries-of-teen-slang/chapalah) (իսկ դրանից բխող ենթադրությունները թողնում եմ ձեզ).

В молодёжный жаргон всё больше и больше слов попадает из других языков, обычно это английский, корейский или немецкий, однако случается, что и страны бСССР прикладывают к этому делу свою волосатую ладонь.
...
Итак, сегодня у нас ещё одно интересное слово Чапалах, которое многим не даёт покоя. Что значит Чапалах? Этот термин был заимствован из армянского языка "Чапалах", и переводится, как "пощёчина". Конечно, молодым людям хочется вы*бнуться, и поэтому они начинают коверкать русские слова, использовать воровское арго или перенимают иностранные слова. Ведь насколько круче звучит "Чапалах", чем какая-то там " пощёчина".

One_Way_Ticket
10.04.2021, 02:48
էսօրվա քաշածս թարմ երաժշտական ալբոմի մեջ մի ռուսաստանյան խումբ նոր երգ էր թողարկել` <Чапалах> վերնագրով..

Անկեղծ ասած` երգն ինձ հեչ դուր չեկավ, բայց կատարողների հայ լինելու հետքեր էլ չգտա ու որոնումներս շարունակեցի տերմինի ուղղությամբ:

Եվ այսպես` ռուսական ժարգոնի վերջին ձեռքբերումներից մի հետաքրքիր բացահայտում (http://www.terminy.info/jargon/dictionaries-of-teen-slang/chapalah) (իսկ դրանից բխող ենթադրությունները թողնում եմ ձեզ).
Դրա նման նի բան էլ ես գիտեմ։ Երբ առաջին անգամ Կին-ձա-ձա ֆիլմը նայեցի, միանգամից ականջ ծակեց чатланин բառը։ Հետո պարզեցի, որ չատլախի հետ նմանությունը պատահական չէ։ Դե ռեժիսյորը՝ Դանելիան, վրացի է, ու իր ֆիլմերում բազմիցս է կովկասյան տարրեր օգտագործել (Միմինոն էլ է իրենը, ով չգիտի)։ Էստեղ, օրինակ, պատմվում է այդ մասին․

На планете Плюк живут «чатлане». Их деньги называются «чатлы». И тут каждый понимает по-своему: то ли чатлы — это то, чем пользуются чатлане, то ли чатланин — это тот, у кого есть чатлы. Улавливаете? Весь вопрос в том, что первично, а что вторично... Между прочим, по словам Данелии, во многих восточных языках присутствует ругательство «чатлах» - попросту «негодяй»https://www.eg.ru/culture/510891/

Ուլուանա
10.04.2021, 20:03
էսօրվա քաշածս թարմ երաժշտական ալբոմի մեջ մի ռուսաստանյան խումբ նոր երգ էր թողարկել` <Чапалах> վերնագրով..

Անկեղծ ասած` երգն ինձ հեչ դուր չեկավ, բայց կատարողների հայ լինելու հետքեր էլ չգտա ու որոնումներս շարունակեցի տերմինի ուղղությամբ:

Եվ այսպես` ռուսական ժարգոնի վերջին ձեռքբերումներից մի հետաքրքիր բացահայտում (http://www.terminy.info/jargon/dictionaries-of-teen-slang/chapalah) (իսկ դրանից բխող ենթադրությունները թողնում եմ ձեզ).
Բայց «չափալախը», կարծում եմ, հայկական ծագում չունի, թուրքականոտ ա հնչում մի տեսակ: Այ, ուրիշ բան, եթե «թաթալոշը» վերցնեն :D: Ինձ թվում ա` «թաթալոշն» ավելի крутой ա հնչում, համենայնդեպս, «չափալախից» ոչ պակաս:

Գաղթական
10.04.2021, 20:26
Բայց «չափալախը», կարծում եմ, հայկական ծագում չունի, թուրքականոտ ա հնչում մի տեսակ: Այ, ուրիշ բան, եթե «թաթալոշը» վերցնեն :D: Ինձ թվում ա` «թաթալոշն» ավելի крутой ա հնչում, համենայնդեպս, «չափալախից» ոչ պակաս:

Հա, ես էլ եմ կասկածում ու Աճառյանի հապավումներից բան չհասկացա..

http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=48&query=չափալաղ

Ուլուանա
10.04.2021, 20:39
Հա, ես էլ եմ կասկածում ու Աճառյանի հապավումներից բան չհասկացա..

http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=48&query=չափալաղ
Վիքիբառարանում նայի, կհասկանաս.

Alternative forms
չափալաղ (čʿapʿalał), չափալե (čʿapʿale), չափալեղ (čʿapʿaleł), շափալաղ (šapʿalał), շափլախ (šapʿlax), շապպալաղ (šappalał), շաբալախ (šabalax), չըմփալախ (čʿəmpʿalax), շափլոխ (šapʿlox), շափալա (šapʿala)[1]
շափալախ (šapʿalax), չըմփալաղ (čʿəmpʿalał), չա̈փա̈լա̈ (čʿäpʿälä)[2]

Etymology
From Turkish şaplak and its dialectal forms and, in some dialects, from Azerbaijani şapalaq and its dialectal forms. Compare Middle Armenian չափլախ (čʿapʿlax), from the same source.
https://en.wiktionary.org/wiki/%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AD