PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենակ հայերը

Էջեր : 1 2 3 4 [5] 6

Tornado
16.06.2010, 18:20
Կամ հակառակը, որ բոլորն իմանան ինչ են իրենք ուտում::)):hands

Դե պարզա, որ մակարոն եփեն, չեն բացի, բայց որ հանկարծ ասենք խորոված անեն, կարողա դրսի դուռն էլ բաց թողեն::D

Մի բան էլ գրեմ, Վիստի ինադու:D

Մենակ հայերը կարան խանութում ասեն, որ կտրոն պետք չի, հետո խանթից դուրս գան ասեն.
-Յախկ:angry, այլանդակը սկի մի հատ չեկ չտվեց: :D

Ուլուանա
16.06.2010, 19:08
Մենակ մորս հարևանուհին կարող էր ասել.
- Գնում ես Ռուսաստան, քո աչքերով ինձ համար մի կարճատեսի ակնոց կբերես...:))
:D Էդ լրիվ էն ապարանցու մասին անեկդոտը դառավ. էն որ գնում ա դեղատուն, վաճառողուհուն ասում. «Քուր ջան, ինձ մի երկու հատ քո ճաշակով դեղ տուր, էլի»։ :D

Մենակ հայերը երբ հարևաններից ինչ-որ ուտելիք են ստանում, սկուտեղը վերադարձնելիս, եթե տանը բան չեն ունենում սկուտեղի մեջ կամ մի զույգ նասկի կամ էլ վատագույն դեպքում կրծկալ են դնում` չեխական:
Վայ, մամա ջան։ :D Կյանքում չեմ տեսել տենց բան։ :o Մեզ միշտ քաղցրավենիք են տվել նման դեպքերում, մենք էլ՝ նույնը։ :)) Բայց ինչ անկապ ա՝ կրծկալ՝ սկուտեղի մեջ :{, կամ թեկուզ գուլպա։

Ռուֆուս
16.06.2010, 19:16
Մենակ հայերը կարան ամեն պատեհ-անպատեհ առիթով տառոսիկներ բաժանել: Հարսանիքի տառոսիկները հասկացանք, կնունքի տառոսիկը ու՞մ ա պետք :o

Մնում ա թաղումներին էլ տառոսիկներ բաժանեն դագաղիկների տեսքով... Վերջում էլ ծերերին հավաքեն իրար գլխի, ու ծաղկեպսակը շպրտեն, ում բաժին ընկավ, հաջորդը ինքն ա լինելու :))

Tornado
16.06.2010, 19:29
Մենակ հայերն են, որ հենց ջրի ժամը գալիսա, միանգամից մի յոթ անգամ ավել ջուր են հավաքում, քան կօգտագործեին, եթե ջուրը մշտական լիներ: :D

Ուլուանա
16.06.2010, 19:39
:hands

Դե պարզա, որ մակարոն եփեն, չեն բացի, բայց որ հանկարծ ասենք խորոված անեն, կարողա դրսի դուռն էլ բաց թողեն::D
Ի դեպ, սա կարդացի, մտքովս մի բան անցավ. ինչքան նկատել եմ, մենակ հայերի համար է մակարոնը աղքատի ուտելիք (էն որ ուտում են մենակ էն դեպքում, երբ ուրիշ բան չի լինում)։ Ուրիշ տեղեր նույնիսկ դելիկատես է համարվում։ :))

---------- Ավելացվել է՝ 20:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:37 ----------

Մենակ հայերն են, որ հենց ջրի ժամը գալիսա, միանգամից մի յոթ անգամ ավել ջուր են հավաքում, քան կօգտագործեին, եթե ջուրը մշտական լիներ: :D
Որովհետև մենակ Հայաստանում ա, որ հաջորդ օրը (կամ նույնիսկ օրերին) ինչ–ինչ պատճառներով կարող ա ընդհանրապես ջուր չգա։ :{

Tornado
16.06.2010, 21:35
Ի դեպ, սա կարդացի, մտքովս մի բան անցավ. ինչքան նկատել եմ, մենակ հայերի համար է մակարոնը աղքատի ուտելիք (էն որ ուտում են մենակ էն դեպքում, երբ ուրիշ բան չի լինում)։ Ուրիշ տեղեր նույնիսկ դելիկատես է համարվում։ :))

Որովհետեւ մենակ Հայաստանումա մակարոնի կլիոգրամը 250-400 դրամ::D;)

Norton
16.06.2010, 21:41
Մնում ա թաղումներին էլ տառոսիկներ բաժանեն դագաղիկների տեսքով... Վերջում էլ ծերերին հավաքեն իրար գլխի, ու ծաղկեպսակը շպրտեն, ում բաժին ընկավ, հաջորդը ինքն ա լինելու :))
Դե ում գլխին ծաղկեպսակ շպրտեն, հաջորդը ինքը չլնի:D

Ձայնալար
16.06.2010, 21:50
Մենակ հայ երթուղայինի վարորդը կարա հացի խանութի մոտ կանգնի ասի. «ժողովուրդ, հաց առնող կա՞» :D

Ապե Ջան
16.06.2010, 21:52
Վարորդների մասին խոսք գնաց հիշեցի:
Մենակ Հայաստանում, հայ ռաֆի շոֆեռները կարան մարշռուտնին :D կանգնացնեն իրանց շենքի մոտ ասենք մի րոպե հեսա եկա ժողովուրդ:

Հայուհի
16.06.2010, 21:54
Մենակ հայ տղամարդիկ կարան գլուխ գովեն, թե իրանք ռուս կանանց ավելի շատ են սիրում:(

Lion
17.06.2010, 07:19
Մենակ հայ աղջիկները կարան ընենց անեն, որ հայ տղերքը ռուս կանանց ավելի շատ սիրեն...

Mephistopheles
17.06.2010, 07:21
Մենակ հայ աղջիկները կարան ընենց անեն, որ հայ տղերքը ռուս կանանց ավելի շատ սիրեն...

մենակ հայը սենց բան կասեր

Ռուֆուս
17.06.2010, 08:57
Մենակ հայ դվոռնիկները կարան գիշերվա ժամը 3-ին հեռախոսով Թուփաքի Changes երգը դնեն ու տակը պարելով փողոցը մաքրեն :))

Սեփական աչքովս եմ տեսել :)

aerosmith
17.06.2010, 10:23
խի կառավարությունը հայաստանում դվոռնիկ էլ ա աշխատանքի պահում

Արևածագ
17.06.2010, 11:56
Մենակ հայ ծնողներն են համոզված, որ իրենց 13 տարեկան տղան, ինտերնետի մնացած սիրուն- սիրուն ծյոծյաներին թողած, մենակ «Դար»ի ինտելեկտուալ ծյոծյաների հետ բանավիճելով ա զբաղվում...;)

Tornado
17.06.2010, 12:34
Մենակ հայերը կարան ամբողջ տան պատերի «աբոյ»/պաստառ/ կպցնեն/փակցնեն/, բայց հյուրասենյակի մեծ պահարանի հետեւը թողնեն::D

Մենակ հայերը կարան հին մանրահատակի վրայից նորը կպցնեն, հեըո էլ ասեն, թե էդպես ավելի ամուր է::D

Քոփիրայթիդ բայ Տորնադո

Հայկօ
17.06.2010, 12:45
Մենակ հայերը կարան ամեն պատեհ-անպատեհ առիթով տառոսիկներ բաժանել: Հարսանիքի տառոսիկները հասկացանք, կնունքի տառոսիկը ու՞մ ա պետք :o

Մնում ա թաղումներին էլ տառոսիկներ բաժանեն դագաղիկների տեսքով... Վերջում էլ ծերերին հավաքեն իրար գլխի, ու ծաղկեպսակը շպրտեն, ում բաժին ընկավ, հաջորդը ինքն ա լինելու :))

Չէ, տենց վախտ դագաղի կափարիչն են առանց նայելու հետ շպրտում, ում գլխին ընկավ՝ հաջորդը տեղնուտեղը ինքն ա :D:

Tornado
17.06.2010, 13:21
Մենակ հայերը կարան հարսանիքից կամ նշանդրեքից առաջ տան մենակ հյուրասենյակի հատակը ներկեն, բայց մեծ գորգի տակը չներկեն: Մեկա չի երեվում:;)

Agni
17.06.2010, 15:24
Մենակ հայ տղաները կարող են իրենց ընկերուհիներին արգելել ինտերնետ մտնել՝պատճառաբանելով, որ "աչքները բացվումա", պետք չի...վերջերս լսեցի էտ շոկային տեղեկությունը:o:D

Lion
17.06.2010, 19:29
Մենակ հայ տղերքը կարան ամառվա տժժան շոգին ձեռքը գցել ընկերուհու վզով, յանըմ տեսեք-տեսեք, էլի, "աղջիկն իրաննա" ու, տառացիորեն ընկած ընկերուհու վրա, քայլել փողոցով...:think

Շինարար
17.06.2010, 19:33
Մենակ հայ տղերքը կարան ամառվա տժժան շոգին ձեռքը գցել ընկերուհու վզով, յանըմ տեսեք-տեսեք, էլի, "աղջիկն իրաննա" ու, տառացիորեն ընկած ընկերուհու վրա, քայլել փողոցով...:think

Իսկ գուցե ուղղակի իրար այնքան են սիրում, որ շոգը չի խանգարու՞մ:8

Lion
17.06.2010, 23:25
Կարծում եմ "սեփականությունն ընդգծել"-ն ու ինքնահաստատվելը ստեղ ավելի առաջնային են...

Շինարար
17.06.2010, 23:58
Կարծում եմ "սեփականությունն ընդգծել"-ն ու ինքնահաստատվելը ստեղ ավելի առաջնային են...

Չգիտեմ, Լիոն ջան, շատ բաներ, որ մեզ համար հոգնեցնող են, քո ասած դեպքում քրտնեցնող, սիրահարները հաճախ չեն նկատում, ահա (http://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2031552&viewfull=1#post2031552), էս էլ ապացույցը (http://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2032363&viewfull=1#post2032363):)) Ինձ համար սիրահար զույգ տեսնելը միշտ հաճելի տեսարան ա, անկախ նրանից՝ նրանք գրկախառնված կլինեն, ձեռքերը իրար վզին կամ մեջքին կլինի, թե պարզապես իրար ձեռք բռնած, ու նույնիսկ եթե դա միայն հայերին ա բնորոշ, ինչին հակված չեմ հավատալու, կարծում եմ, որ դա հրաշալի ա ու հեչ «Զվարճալի» (http://www.akumb.am/forumdisplay.php/2-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB) չի:)

Reh32
18.06.2010, 01:21
Մենակ հայերը կարան Իսրաելում ծառայեն ու էտ խեղճ զիվորներից մեկին խելոք չպահելու համար տռուսիկով սաղ գիշեր դրոշի մոտ կառաուլ կանգնացնեն:D երեկ ընկերս ուղարկեց. վերջնա
[խնթրեմ]http://depositfiles.com/files/hlwjocju3[/խնթրեմ
]

Դարք
18.06.2010, 06:17
Կարծում եմ...

կարծում եմ սխալ ես կարծում....:D

Freeman
18.06.2010, 07:30
մենակ հայ տղա ուսանողը կարա ամբողջ տարին ֆռֆրա բան չանի,ու տարվա վերջի քննությունից երկու օր առաջ սկսելով պարապել հինգ ստանա

20 բալից?

VisTolog
18.06.2010, 09:50
Մենակ հայերը էս տեսակ «անեկդոտներ» կհորինեն - շունը կերավ մի կատու, այ քեզ հիմար նապաստակ::D:D

Դարք
18.06.2010, 12:27
20 բալից?

ոչ, 5 բալանոց համակարգում:)

SSS
18.06.2010, 12:37
Մենակ հայ աղջիկները կարող են իրենց հայելու առաջ ինչ որ դիրքով դուր գալ ու նույն ձևով դուրս գալ փողոց...Օրինակ : մի հոնքը վերև բարձրացրած, շրթունքները պիշնի դարձրած ...:D

Lion
18.06.2010, 16:04
Չգիտեմ, Լիոն ջան, շատ բաներ, որ մեզ համար հոգնեցնող են, քո ասած դեպքում քրտնեցնող, սիրահարները հաճախ չեն նկատում, ահա (http://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2031552&viewfull=1#post2031552), էս էլ ապացույցը (http://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2032363&viewfull=1#post2032363):)) Ինձ համար սիրահար զույգ տեսնելը միշտ հաճելի տեսարան ա, անկախ նրանից՝ նրանք գրկախառնված կլինեն, ձեռքերը իրար վզին կամ մեջքին կլինի, թե պարզապես իրար ձեռք բռնած, ու նույնիսկ եթե դա միայն հայերին ա բնորոշ, ինչին հակված չեմ հավատալու, կարծում եմ, որ դա հրաշալի ա ու հեչ «Զվարճալի» (http://www.akumb.am/forumdisplay.php/2-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB) չի:)

Հա, որ ամեն ինչ քո ասածի պես լինի, լավա, բայց... մենակ հայ աղջիկները կարան նման ճնշված ու հոգնած տեսքով քայլեն, որ տեսքով որ քայլում են, երբ տղայի թևը (կամ էլ ողջ տղան), այդ կերպ ընկած է իրենց վրա...:D

Արևածագ
18.06.2010, 18:36
Մենակ հայերն են ինտերնետի որոնման համակարգերին՝ Bing Yahoo! Rambler Mail.ru Яндекс և այլն, մի անունով ասում Գուգլ, մեկ- մեկ էլ՝ Ջուջուլ::))

Norton
18.06.2010, 18:41
Մենակ հայերն են ինտերնետի որոնման համակարգերին՝ Bing Yahoo! Rambler Mail.ru Яндекс և այլն, մի անունով ասում Գուգլ, մեկ- մեկ էլ՝ Ջուջուլ::))
Հիմա ավելի հայեցի տարբերակը կա՝ Գուգո:

Երկնային
18.06.2010, 18:53
Մենակ հայ տղաները կարող են իրենց ընկերուհիներին արգելել ինտերնետ մտնել՝պատճառաբանելով, որ "աչքները բացվումա", պետք չի...վերջերս լսեցի էտ շոկային տեղեկությունը:o:D

մեկ էլ որ ասում են օդնո մի մտի, քեզ շատ տղա կտենա, ոնց որ թե էդ աղջիկը որ դուրս ա գալիս տանից, չեն տեսնում… ասենք ինվիզիբլով քայլում ա :))

Reh32
22.06.2010, 00:46
Շարունակելով օդնոյի թեման. մենակ հայերն են, որ դրսում հարևանին տենում բարև չեն տալիս, բայց օդնօյօվ դռուզյաներ են.:hands

_Հրաչ_
22.06.2010, 07:00
Մենակ հայերը կարան խորովածի կրակը ֆենով թեժացնեն :D երեկ եմ տեսել :))

Ժունդիայի
22.06.2010, 07:08
Ֆենն ի՞նչ ա: Բա, որ ա՜յ էս սրանով են թեժացնում:D

http://s41.radikal.ru/i091/1006/ae/c7a464be8311.jpg

Հայերին մնա՝ սրանով էլ կթեժացնեն

http://s47.radikal.ru/i116/1006/ed/182826897864.jpg :lol:lol

Tornado
23.06.2010, 17:47
Մենակ հայկական հեռուստաալիքներով կարան նույն սերիլաը երեք տարին մեկ ցույց տան:o :angry, հետո տան իրանց «բարեկամ» ալիքներիմ: Բա թարգմանելու վրա փող են չէ՞ ծախսել::ok Դրանից ա, որ մենակ հայերն են, որ անկախ սեռից ու տարիքից էդ սերիալներից գոնե երեք սերիա նայել են:oy, ու
մենակ հայերն են, որ սերիալը կիրակի են նայում, որ սաղ շաբաթվա սերիաները միանգամից տեսնեն: :oy

Ուլուանա
23.06.2010, 17:57

Պատկերացրու, մենակ հայերը չեն։ :D ԱՄՆ–ում որոշ սերիալներ ոչ թե մի քանի տարին մեկ են ցույց տալիս, այլ մշտապես՝ տարբեր ալիքներով։ :D Բայց կարծեմ նույն ալիքով էլ են ցույց տալիս։ Բայց դե, ինչքան նկատել եմ, դրանք էն սերիալներն են, որոնց ամեն սերիան առանձին կարելի է նայել ու նորմալ հասկանալ։

Lion
23.06.2010, 21:41
Մենակ հայերը կարան "Գազանանոցի դիքի" նման կարևոր ճանապարհային երակը այս կերպ ընդգծված-անշտապ ու վարորդների վրա խորապես թքած ունենալու եղանակով վերանորոգել: Ոնց որ սադիստ լինեն ու հաճույք ստանան խցանումներից, այն էլ... պադյոմի վրա:angry

Գաղթական
24.06.2010, 07:57
Հերթական ISO-ի արտոնագիր ստանալու նպատակով՝ մեր աշխատավայրում էլ արգելեցին ջրից բացի այլ հեղուկի օգտագործումը..
այսինքն՝ կարելիա, բայց միայն կաֆետերիայում ու միայն ընդմիջման ժամանակ..
հյութերի սիրահարներից ում խոսացնում ես՝ դժգոհա..

..ես էլ՝ հանքային ջրի շշիկների մեջ լցրած սպրայթ եմ հետս տանում.. :oy

Rammstein
27.06.2010, 17:17

Մենակ հայերը տենց բան կարան անեն: :))

Արևածագ
27.06.2010, 20:01
Ի՜նչ էի մոռացել գրել... Մի քանի տարի առաջ գնացել էինք Արփա գետի ափ հանգստանալու: Ամառ էր, մենք էլ բնականաբար լողազգեստով էինք գնացել՝ ես ու տեգրակինս: Մինչև տղամարդիկ խորավածի արարողակարգով էին զբաղված, երեխաների հետ մտանք գետը: Ջուրը շատ սառն էր, մի երկու րոպե դողացնելուց հետո դուրս եկանք: Մեր կողքին մի խումբ հանգստացողներ էլ կային, լրիվ անծանոթ: Մեկ էլ տեսնենք այդ խմբից երկու կին մոտենում են մեզ ու.
- Ի՜նչ կլնի, ձեր կուպալնիկները տվեք, մենք էլ հագնենք, լողանանք...:blin:o

Yevuk
28.06.2010, 21:28
Մենակ հայ աղջիկները կաորղ էս ամառվա շոգին շարֆ կապեն, ինչ ա, թե սիրուն ա ու իրանց հագուստի հետ շատ ճաշակով ա նայվում, ու երկարաճիթ կոշիկներ հագնեն, չգիտեմ՝ ինչ են կոչվում, երևի ամառային սապոգներ: :'

Ապե Ջան
29.06.2010, 00:22
Մենակ հայ աղջիկները կաորղ էս ամառվա շոգին շարֆ կապեն, ինչ ա, թե սիրուն ա ու իրանց հագուստի հետ շատ ճաշակով ա նայվում, ու երկարաճիթ կոշիկներ հագնեն, չգիտեմ՝ ինչ են կոչվում, երևի ամառային սապոգներ: :'

Չէ, չէի ասի, մենակ հայ աղջինկները չեն էտպես: Այդ համատարած երևույթ է:

Ապե Ջան
29.06.2010, 01:15
Մենակ հայերը կարող են ադնակլասսնիկի ստատուսը իրենց ձեռքի համարը գրեն:

Դարք
29.06.2010, 02:00
Մենակ հայերը կարող են ադնակլասսնիկի ստատուսը իրենց ձեռքի համարը գրեն:

կողքն էլ գրեն` հանկարծ չզանգեք :D

Sona_Yar
29.06.2010, 02:10
Մենակ հայերն են, որ արևածաղկի սերմեր չրթելու սովորությունը չեն մոռանում՝ աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինեն: Փորձի համար սկայպով կապվում եմ Ֆրանսիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում (մենք էլ Լեհաստանում) ապրող մեր բարեկամների հետ, բոլորը(ս) նույն հիվանդությամբ են(ք) տառապում::)

Mephistopheles
29.06.2010, 06:43
մենակ հայերի մոտ ա որ ունքերը սև են մնում բայց մասերը սպիտակում են

Adam
29.06.2010, 21:59
Մենակ հայերի մոտ ա, որ երբ զիբիլի մեքենան գալիս ա շենքի աղբը տանելու, ամբողջ պադյեզդով մեկ շան հոտ ա ընկնում... :angry

Ուլուանա
29.06.2010, 23:46
Մենակ հայերի մոտ ա, որ երբ զիբիլի մեքենան գալիս ա շենքի աղբը տանելու, ամբողջ պադյեզդով մեկ շան հոտ ա ընկնում... :angry
Մի քիչ համեստ ես արտահայտվում, Ադամ ջան։ Ինչի՞ մենակ պադյեզդով մեկ, ամբողջ շենքով, տների ներսն էլ հետը։ :[ Համենայնդեպս, մենք հինգերորդ հարկում էինք ապրում, ու մինչև հինգերորդ հարկ հոտը գալիս էր, որ գալիս էին տանելու, ստիպված պատուհանները փակում էինք, մինչև տանեին, որ գարշահոտությունից խեղդամահ չլինեինք։ Էդ նրանից ա, որ երևի մենակ հայերի մոտ են աղբը ամիսը մեկ տանում։ :{

dvgray
30.06.2010, 07:26
մենակ հայերի մոտ ա, որ մինիստրը թռնում ա Մոսկվա, ու էլ հետ չի գալիս

Lion
30.06.2010, 10:53
Մենակ հայ աղջիկները կարան աշխատանքի ընթացքում հատուկ ժամանակ հատկացնեն բանբասելու :) Էս պահին հենց այդ պրոցեսին եմ ականատես...

Ժունդիայի
30.06.2010, 19:33
Մենակ հայերը նկարվելու համար «զանավեսկեն» կնտրեն որպես ֆոն:

Ու մենակ հայերը փոշու շորը թափ կտան շենքի աստիճանների վանդակներին ու մինչև առաջին հարկ վանդակները կդրդռան:

Մենակ հայերը թարխուն, մաղադանոս ու ռեհան չորացնելու համար կփռեն թերթի վրա ու այն կտեղադրեն խոհանոցի պահարանի գլխին:

Մենակ հայերը բուրդը կչփխեն տանիքին:

Մենակ հայերը սոխը չորացնելու համար կփռեն շենքի շքամուտքի հատակին, որ հարևանները ամեն գնալ-գալուց մի 2-3 հատ ծոցի մեջ թաքցնելով «թռցնեն»:

Մենակ հայերը երբ լվացքի համար այլևս պարանին տեղ չկա տաշտով կգնան հարևանի տուն, որպեսզի կեսն էլ այնտեղ փռեն ու կապ չունի, որ իրա լվացքը խանգռած է, այդպսիով խայտառակ անելով իր հարևանին:
Բա, որ կողքի շենքից նայեն ու ասեն, -«արաաա սրա տռուսիկների գույն տեսե՞լ ես՝ սեռի»:

Ուլուանա
30.06.2010, 19:48
Մենակ հայերը բուրդը կչփխեն տանիքին:
Հաստատ չգիտեմ, բայց չեմ բացառում, որ վերոնշյալ նախադասությունը «տանիքին» բառը հանելու դեպքում էլ ճիշտ լինի։ :))

Ժունդիայի
30.06.2010, 19:54
Մենակ հայերը կոմունալ ծառայության աշխատակցին կդիմեն հետևյալ կերպ՝ գազի մարդ, լույսի մարդ, ջրի մարդ, զիբիլի կնիկ:

Մենակ հայերն ունեն «վիծիկ դանա» արտահայտություն: Օրինակ՝ «կարո՞ղ ա գիտես դու շենքի տեր-տիրակալն ես, մենք էլ ստեղ` վիծիկ դանա»:

Մենակ հայերն ունեն «մեշոկ պապի» ու «բոբո ձյայձյա» արտահայտությունները:

A.r.p.i.
30.06.2010, 20:03
Մենակ հայերը կարան նվեր ստացած ծաղիկի թղթերը ու լենթերը պահեն ու ասեն.
-Թող մնա կարողա մի օր պետք գա!!

Մենակ հայերը կարան աշխատավայրում նստած լինեն ու իրար հետ օդնոյով խոսեն:

Մենակ հայերը կարող են թանկանոց խմիչքի շշի մեջ տնական խմիչք լցնել ու տոն օրերին դնել սեղանին:

Ուլուանա
30.06.2010, 20:04
Մենակ հայերը կոմունալ ծառայության աշխատակցին կդիմեն հետևյալ կերպ՝ գազի մարդ, լույսի մարդ, ջրի մարդ, զիբիլի կնիկ:
Մի ավելացում անեմ. մենք թվարկածներիցդ բացի, նաև թերթի տղա ու կաթի կնիկ ունեինք։ :D

Մենակ հայրեն ունեն «վիծիկ դանա» արտահայտություն: Օրինակ՝ «կարո՞ղ ա գիտես դու շենքի տեր-տիրակալն ես, մենք էլ ստեղ` վիծիկ դանա»:
:o Կյանքումս լսած չկամ էդ արտահայտությունը։ :D Ու ի՞նչ ա նշանակում։ :unsure

Մենակ հայրեն ունեն «մեշոկ պապի» ու «բոբո ձյայձյա» արտահայտությունները:
Մենակ հայերը տարիներ շարունակ (գուցե նաև դարեր՝ չգիտեմ) երեխաներին վախեցնելու, ահ ու սարսափ ներշնչելու նպատակով օգտագործած կերպարի անունը մի գեղեցիկ օր կդնեն մանկական խաղալիքների խանութի անուն։ :{ Երևի պետք ա գոհ լինենք, որ գոնե Բոբո ձյաձյա չեն դրել։ :D

Ժունդիայի
30.06.2010, 20:09
Չգիտեմ ինչ է բառացի նշանակում ու ըդհանարպես որտեղից է այդ արտահայտությունն առաջացել, բայց ամենայն հավանականությամբ՝ դիմացինից «մի գլուխ» ցածր լինել ցանկացած հարցում, միգուցե հարիֆ, «խոտակեր»::D

Հայկօ
30.06.2010, 20:11
:o Կյանքումս լսած չկամ էդ արտահայտությունը։ :D Ու ի՞նչ ա նշանակում։ :unsure

Հի՜ն հնդկական կինոի երգի բառեր են ;): Վիցի՛կ-դանա, վիցի՜կ-դանա... :dance

Առաջին անգամ եմ լսում, որ տենց էլ են օգտագործում :):

Ուլուանա
30.06.2010, 20:14
Հի՜ն հնդկական կինոի երգի բառեր են ;): Վիցի՛կ-դանա, վիցի՜կ-դանա... :dance

Առաջին անգամ եմ լսում, որ տենց էլ են օգտագործում :):
Ա՜, լավ, հիշեցի։ :D :D :D Որ պատկերացրի որպես երգի բառեր, միանգամից տեղ հասավ։ :))

---------- Ավելացվել է՝ 21:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:13 ----------

Բայց մեկ ա, որպես հայերենում գործածվող արտահայտություն՝ չեմ հիշում, որ լսած լինեմ։ Իսկ իմաստը տենց էլ չասեցիք։ :8

Ժունդիայի
30.06.2010, 20:16
Հի՜ն հնդկական կինոի երգի բառեր են ;): Վիցի՛կ-դանա, վիցի՜կ-դանա... :dance

Առաջին անգամ եմ լսում, որ տենց էլ են օգտագործում :):

Դե եթե հայերն ունեն «կինոյի տղա» արտահայտություն, միգուցե հենց այդ ֆիլմում վիծիկ-դանա երգողը հարիֆ կամ խոտակեր ա եղել: Դե մենք ել կոմբինացրել ենք այդ արտահայտությունը::ok

terev
30.06.2010, 20:36
Խնդրեմ, նայի Ուլուանա: :)
Իմ կարծիքով «վիծիկ դանա» ասելով ի նկատի ունեն «հարիֆ»-ը:

http://www.youtube.com/watch?v=RKkjPQsd4Qg&feature=related

Լեո
30.06.2010, 21:06
Մենակ հայ աղջիկները կարան աշխատանքի ընթացքում հատուկ ժամանակ հատկացնեն բանբասելու :) Էս պահին հենց այդ պրոցեսին եմ ականատես...

Մենակ հայ տղամարդիկ կարող են գործի ժամին ականջ դնել, թե ինչպես են կանայք բամբասում :)

Ռուֆուս
01.07.2010, 00:50
Հի՜ն հնդկական կինոի երգի բառեր են ;): Վիցի՛կ-դանա, վիցի՜կ-դանա... :dance

Առաջին անգամ եմ լսում, որ տենց էլ են օգտագործում :):

Որովհետև դու լեննագանցի չես :beee

Lion
01.07.2010, 15:47
Մենակ հայ աղջիկները կարան աշխատանքի ընթացքում հատուկ ժամանակ հատկացնեն բանբասելու Էս պահին հենց այդ պրոցեսին եմ ականատես...Մենակ հայ տղամարդիկ կարող են գործի ժամին ականջ դնել, թե ինչպես են կանայք բամբասում :)

Ականատես, Լեո, ԱԿԱՆԱՏԵՍ:)

Մենակ հայերը կարան փող ծախսեն, թանկ ու կրակ լիֆտեր առնեն ու տեղադրեն, բայց հետո... դրանք անջատեն, քանի որ շատ հոսանքա ծախսում :)

SSS
01.07.2010, 15:54
Մենակ հայերն են կարող շենքում լիֆտում մնացողներին հանող հարևան ունենալ, ու սովորության համաձայն ինքը միշտ ծռված խորովածի շիշա ունենում

Արևածագ
01.07.2010, 19:23
Մենակ հայերն են, որ որտեղ էլ ապրելիս լինեն, գազի, ջրի, լույսի հաշվիչներն այնպես «կկախարդեն», որ մի բան էլ պետությունն իրենց պարտք մնա:

aerosmith
01.07.2010, 19:33
մենակ հայերը կարան լիֆտից հոսանք գողանան.....

Ժունդիայի
01.07.2010, 19:36
Մենակ հայերն են, որ որտեղ էլ ապրելիս լինեն, գազի, ջրի, լույսի հաշվիչներն այնպես «կկախարդեն», որ մի բան էլ պետությունն իրենց պարտք մնա:

Օրնակ՝ ջրաչափի վրա մագնիս տեղադրելով կամ էլ վրայի պլաստմասը ծակելով, մի հատ քորոց կամ ասեղ են տեղադրում՝ կանգնեցնելով պտտվող սլաքը:))

Արևածագ
01.07.2010, 21:42
Օրնակ՝ ջրաչափի վրա մագնիս տեղադրելով կամ էլ վրայի պլաստմասը ծակելով, մի հատ քորոց կամ ասեղ են տեղադրում՝ կանգնեցնելով պտտվող սլաքը:))

Սիրելի jundiai, իսկ գազի հաշվիչների մասին ի՞նչ խորհուրդ կտաս::think Դրանց վրա մագնիսը չի աշխատում:oy:

Ժունդիայի
01.07.2010, 21:46
:8 չեմ փորձել դրանցից ոչ մեկը Արևածագ ջան, իսկ ջրաչաթի մասին միայն լսել եմ:

Ուլուանա
04.07.2010, 22:33
Չգիտեմ՝ եղել է, թե չէ...

Մենակ հայ աղջիկները կարող են «կտկտիկ» կոշիկներով (ու ընդհանրապես երեկոյան կամ դրան մոտ հանդերձանքով) գնալ քաղաքից դուրս, :{ որովհետև իրենք մենակ էդ հանդերձանքով են իրենց թույլ տալիս տնից դուրս գալ։ Անձամբ մի քանի անգամ նման անհեթեթ տեսարանի ականատես լինելու առիթ ունեցել եմ։

Sagittarius
04.07.2010, 22:47
մենակ հայերը կարող են մտածել, որ ինչ-որ բան կարող են ասել կամ անել մենակ հայերը:)

Ժունդիայի
04.07.2010, 23:38
Մենակ հայերը, երբ ասելիք չեն ունենում դիմում են «շաբլոն» բառի օգնությանը: Օրինակ՝ «ախպերս դեհ շաբլոն բառեր չասեմ էլի, գիդես»: Բայց չե՞, որ հենց այդ արտահայտությունն ավելի քան շաբլոն է՝ շաբլոնի քառակուսի::think

Երվանդ
05.07.2010, 02:23
Չգիտեմ՝ եղել է, թե չէ...

Մենակ հայ աղջիկները կարող են «կտկտիկ» կոշիկներով (ու ընդհանրապես երեկոյան կամ դրան մոտ հանդերձանքով) գնալ քաղաքից դուրս, :{ որովհետև իրենք մենակ էդ հանդերձանքով են իրենց թույլ տալիս տնից դուրս գալ։ Անձամբ մի քանի անգամ նման անհեթեթ տեսարանի ականատես լինելու առիթ ունեցել եմ։
Ընկերներիցս մեկը պատմում էր, որ մի անգամ խմբով արշավի են գնացել, մեջները մի աղջիկ ա էղել օտիդո քսված, կաբլուկներով, ու զոնտիկով:D

Ժունդիայի
07.07.2010, 17:44
-What do you do?
-Սե բայ դու ախպերս, բա դու՞:

Մենակ հայեր... :D

Արևածագ
10.07.2010, 15:22
Մենակ հայերս ենք Ռուսաստանում, ուրիշ երկրերում չգիտեմ, ավտոյի առջևի հողմնապակուն կպցնում Հայաստանի դրոշը, մի քանիսը՝ հետևինին էլ: Մեր դրոշը կա նաև երթուղային տաքսիների, ավտոբուսների , զանազան պատկանելության բեռնատարների ապակիներին: Բայց հիմա ամենամեծ «շքեղությունը» պետհամարանիշին հագցվող վրադիրներն են՝ «Հայաստան» մակագրությամբ ու դրոշով: Իմիջիայլոց, ես էլ շա՜տ եմ ուզում դրանցից: :think

Բայց էդպիսի բան դեռ չէի տեսել: Ջիգյարով են գրել, քեֆս բերեց...:))
48750

Հարդ
10.07.2010, 15:26
Մենակ մենք կարանք բջջայինի ակումլյատորի ու կափարիչի արանքում մեր երկրորդ քարտը դնենք, որ չկորի (անգամ մի անգամ մեկը 1000 դրամ էր դրել):

Ժունդիայի
13.07.2010, 17:43
Մենակ հայերը կոտլետ պատրաստելիս էնքան բուխանկա կավելացնեն հիմնական բաղադրատոմսին, որ մսի համն ընդհանրապես չես զգա: Ու հետևաբար կոտլետի տեղը հացլետ կստացվի: :))

Հաաա ու մենակ հայերը կոտլետին կասեն կակլետ: :D

Ժունդիայի
13.07.2010, 23:06
Մենակ հայերի տանը ժամանակին այս երեք դերասանների նկարները միաժամանակ կգտնեիր պատերին փակցված::)) Էն «կաբելային» անտենաների ժամանակ էր մոդա հատկապես::D

http://s52.radikal.ru/i135/1007/a0/dcf04725540e.jpg

http://i069.radikal.ru/1007/71/75e957ecab25.jpg

http://s03.radikal.ru/i176/1007/5f/d6541da44925.jpg

aerosmith
14.07.2010, 09:54

ճիշտ ես ասում, բայց ավելի շատ սրանց նակլեյկեքն(տԸպերը) էինք կպցնում, կամ սառնարանի, կամ աթոռնեի հենակներին, լուսամտագոգերին։ Թե փորձել եմ մի քանի հատ առաջինի վրա.... հա հլը աթոռների հենակների վրեքներ էլ եմ նկատել

Ժունդիայի
14.07.2010, 19:36
Մենակ հայերը կարան գցել բայն օգտագործեն տարբեր իրավիճակներում: Օրինակ`

Սեղան գցել-սեղան պատրաստել
Տուն գցել-տուն կառուցել
Ատամ գցել-արհեստական ատամ տեղադրել
Գործընկերոջը գցել-գործընկերոջը խաբել
Փող գց(վ)ել-փող հավաքելուն մասնակից դառնալ
Բերանից (խոսքի մեջ) գցել-ի նկատի ունենալ
և այլն

Դարք
14.07.2010, 20:02

քցել ավելի լավ է հնչում ;)

Lion
15.07.2010, 15:46
Մենակ հայ աղջիկը կարա hayland.am-ում նման կարգախոս ունենալ (տառացի մեջբերում)-

VOCH MEKD CHGREQ!!! CHEM CANOTANUM!!!!INCHQAN ASUM EM MI GREQ, ENQAN AVELI SHAT EQ GRUM..?

:)

Magic-Mushroom
16.07.2010, 22:46
Մենակ հայրերն են սեքսից խոսելուց միշտ ժպտում:D

VisTolog
19.07.2010, 18:06
Մենակ հայերը կարող են մտածել, որ եթե սայթը դանդաղա բացում, minimize-maximize անելով այն ավելի շուտ կբացի::o:D:D:fool

Հարդ
19.07.2010, 18:41
Բայց էտ տենց ա... (մենակ հայ):

Լեո
19.07.2010, 19:36
Մենակ երևանցի հայերը կարող են օրական 10 անգամ իրենց մեքենան սրբել ու սրբել, պլպլացնել ու պլպլացնել, մաքրել ու մաքրել, փոշին վերցնել ու վերցնել :{ Մեր հարևանները վկա:

Արևածագ
19.07.2010, 19:55
Մենակ երևանցի հայերը կարող են օրական 10 անգամ իրենց մեքենան սրբել ու սրբել, պլպլացնել ու պլպլացնել, մաքրել ու մաքրել, փոշին վերցնել ու վերցնել :{ Մեր հարևանները վկա:

Մեկ էլ կոշիկները::)

Rammstein
19.07.2010, 23:53
Մենակ հայերը կարող են մտածել, որ եթե սայթը դանդաղա բացում, minimize-maximize անելով այն ավելի շուտ կբացի::o:D:fool

Մեկ էլ մենակ հայերն են, որ տեսնում են կոմպը դանդաղ ա աշխատում, մի երկու-երեք անգամ դեսկթոփի վրա աջ կլիկ են տալիս ու Refresh: :D

Դարք
19.07.2010, 23:58
մենակ հայերը կարան ադնոյի էջը բացեն ու րոպեն մեկ ռեֆրեշ տան, բայց մեկա գրող չկա. պարապությունից 800 անգամ սեխմում են գոստի, մայա ստրանիցա, հետո էլի գոստի, էլի մայա ստրանիցա ու տենց մինչև քնելու վախտը գա:)

Ապե Ջան
19.07.2010, 23:59
Մեկ էլ մենակ հայերն են, որ տեսնում են կոմպը դանդաղ ա աշխատում, մի երկու-երեք անգամ դեսկթոփի վրա աջ կլիկ են տալիս ու Refresh: :D

Ու բացի էտ, մտածում են վիրուսը ինտերնետիցա գալիս ու պետքա այն անջատել, կամ էլ XXX սայթեր չմտնել:

keyboard
20.07.2010, 11:17
Մենակ հայերը կարող են մի քանի ընտանիքով պայմանավորվեն, որ գնում են քաղաքից դուրս կոնկրետ ժամի, բայց էդ կոնկրետ ժամը լինի մի քանի ժամ էսկողմ-էնկողմ:

Արևածագ
20.07.2010, 14:07
Մենակ հայերն են, երբ իրենց տղան հինգ ամսվա ծառույությունից հետո արձակուրդ է գալիս, էնպիսի կերուխում են սարքում, որ ռուս հարևանները կարծում են, թե նրանց տանը հարսանիք է:;)

My World My Space
20.07.2010, 14:39
Մենակ Հայսատանում ա, որ մարդիկ էնքան միամիտ են, որ միակողմանի փողոցով անցնելիս մենակ աջ են նայում, մտածելով, որ մենակ մի կողմից կարողա մեքենա գա....

Ռուֆուս
20.07.2010, 14:41
Մենակ Հայսատանում ա, որ մարդիկ էնքան միամիտ են, որ միակողմանի փողոցով անցնելիս մենակ աջ են նայում, մտածելով, որ մենակ մի կողմից կարողա մեքենա գա....

Մենակ Հայաստանի փողոցներում ա, որ որոշ «խելացի» վարորդներ կարող ա միակողմանի փողոցում հակառակ ուղղությամբ քշեն աննասուն արագության տակ:

My World My Space
20.07.2010, 14:43
Էդ միամտություն չի, էդ common sense ա, որովհետև մենակ Հայաստանի փողոցներում ա, որ որոշ «խելացի» վարորդներ կարող ա միակողմանի փողոցում հակառակ ուղղությամբ քշեն աննասուն արագության տակ:

բայց ժողովուրդն էլ էնքան միամիտ ա, որ հավատում ա զնակներին.....

Norton
20.07.2010, 14:54
Մենակ հայերը կարան հանգիստ ասոցացնեն խորոված ուտելու հետ:
Արմենիայով մարդկանց հարցնում են հանսգտի վերաբերյալ: Մեկը ասումա Սևան ենք գնում խորոված ուտելու, բա էլ ինչի համար պտի էթանք:}

Հարդ
20.07.2010, 15:55
Մենակ Հայսատանում ա, որ մարդիկ էնքան միամիտ են, որ միակողմանի փողոցով անցնելիս մենակ աջ են նայում, մտածելով, որ մենակ մի կողմից կարողա մեքենա գա....

Իսկ ես հակառակն եմ ասել ժամանակին...

Մենակ հայերը միակողմանի փողոց անցնելուց նաաաաաաաաաաավսյակի մի հատ էլ մյուս կողմը կնայեն::D

Adam
20.07.2010, 16:42
Մենակ հայ կանանց ու աղջիկների մեծամասնությունը կգնա Սևան ու կամաչի հանվի: Տենց ջինսով, բլուսկով բանով... շուբով կմտնեն ջուրը...

Լեո
20.07.2010, 18:50
Մենակ Հայսատանում ա, որ մարդիկ էնքան միամիտ են, որ միակողմանի փողոցով անցնելիս մենակ աջ են նայում, մտածելով, որ մենակ մի կողմից կարողա մեքենա գա....

Ու մենակ հայ վարորդներն են էնքան միամիտ, որ արագընթաց մայրուղով հանգիստ արագ կվարեն մեքենանք՝ չմտածելով, որ մեկ էլ հոպ ու մի ախմախ հետիոտն կելնի դեմդ...

aerosmith
20.07.2010, 19:54
մենակ հայեն են ձմերւկ առնելուց կասեն, նայ հաաա որ հասած ճեղավ բերելու եմ հետ տամ
գիտակցելով որ հաստատ կալարեն էդ ձմերուկը բերեն էլի հետ

Դարք
20.07.2010, 20:04
մենակ հայ կոշիկ վաճառողները այսպիսի արտահայտություն կանեն.
__Ախպերս մաքուր կաշի ա. հեսա ճղեմ նայի:o
Տեսնես որ չղեց, հետո էտ կոշիկն է մեր վրա ծախելու :8

Shah
20.07.2010, 20:39
մենակ Հայ լինելով կարայի մեր սևամորթ աշխատողներին հայերեն "բարև, ո՞նց ես"-ը սովորցնեմ, հետո նոր ինքս անցնեմ իրանց լեզվին :))

Հայկօ
20.07.2010, 20:40
Մենակ հայ կանանց ու աղջիկների մեծամասնությունը կգնա Սևան ու կամաչի հանվի: Տենց ջինսով, բլուսկով բանով... շուբով կմտնեն ջուրը...

Ու շուբի վրից քաշած կլինեն երկու հատ փչովի բադիկ օղակ, կխորանան մինչև կոճերը, կչփչփացնեն, ջրին նու՜րբ ձեռք կտան, ամոթխած կճվճվան, կփորձեն նստել, հետո կսկսեն խեղդվել, մեղմիկ հազալ, փռշտալ, թքել, հետո ձեն կտան «Ախչի Հասո՜, էդ էրեխու տռուսիկի մեջ ավազ մի՜ լից», հետո մակիյաժը կթարմացնեն ու կհելնեն ափ՝ խորոված բադրջան մաքնելու :D:

Շինարար
20.07.2010, 20:54
Մենակ հայ կանանց ու աղջիկների մեծամասնությունը կգնա Սևան ու կամաչի հանվի: Տենց ջինսով, բլուսկով բանով... շուբով կմտնեն ջուրը...

Դու Լիբանանում Միջերկրականի ծովի ափին սև փարաջայով ու չադրայով արևկող անող կանանց չես տեսել:D

Adam
20.07.2010, 21:43
Մենակ հայ կանանց ու աղջիկների մեծամասնությունը կգնա Սևան ու կամաչի հանվի: Տենց ջինսով, բլուսկով բանով... շուբով կմտնեն ջուրը...

Բայց դե չեն ջոգում էլի որ ջուրը մտնելուց հետո, էլի որոշակի բաներ տպվելու ա...

:D

Հ.Գ. բացառությամբ շուբեն... :D

ՆանՍ
21.07.2010, 08:36
Մենակ Հայսատանում ա, որ մարդիկ էնքան միամիտ են, որ միակողմանի փողոցով անցնելիս մենակ աջ են նայում, մտածելով, որ մենակ մի կողմից կարողա մեքենա գա....

Մենակ ես կարայի տաքսու վարորդին ոտքի ճամփա ցույց տայի, որը կտաներ դեպի միակողմանի փողոց ու հակառակ ուղղությամբ:D:D

Դարք
21.07.2010, 15:16
Ու շուբի վրից քաշած կլինեն երկու հատ փչովի բադիկ օղակ, կխորանան մինչև կոճերը, կչփչփացնեն, ջրին նու՜րբ ձեռք կտան, ամոթխած կճվճվան, կփորձեն նստել, հետո կսկսեն խեղդվել, մեղմիկ հազալ, փռշտալ, թքել, հետո ձեն կտան «Ախչի Հասո՜, էդ էրեխու տռուսիկի մեջ ավազ մի՜ լից», հետո մակիյաժը կթարմացնեն ու կհելնեն ափ՝ խորոված բադրջան մաքնելու :D:

մենակ հայ տղաները, որ մենակ տղեքով Սևան են եթում, հետները բադրիջան բիբար են տանում, որ ընդե խորովեն, բայց կամ չեն խորովում տենց քցում են ընդե մի տեղ, կամ էլ խորովելուց հետո են քցում, որովհետև ոչ մեկը սմբուկ մաքրել չգիտի:D

My World My Space
21.07.2010, 15:36
մենակ հայ տղաները, որ մենակ տղեքով Սևան են եթում, հետները բադրիջան բիբար են տանում, որ ընդե խորովեն, բայց կամ չեն խորովում տենց քցում են ընդե մի տեղ, կամ էլ խորովելուց հետո են քցում, որովհետև ոչ մեկը սմբուկ մաքրել չգիտի:D

աՇկիդ ա էրևում.....:P;)

Ժունդիայի
21.07.2010, 18:30
http://s50.radikal.ru/i128/1007/e1/6e90c2ab535c.jpg

Մենակ Հայաստանում կհանդիպես նման շյուստրի վաճռականի: Աստված չանի կողքներով քայլես, նենց կհամոզեն ու ապրանքը կսաղցնեն, որ ամոթազոհ կգնես: Բացում ա, որ սկսում են.
«Բարև ազիզ», «ապեր հլա նայի չրերս, զույգը՝ 2000 դրամ», «ազիզ ուր ես գնում՝ 1500..... ստոպ հլա արա.... չրե՜րս», «իմ սուջուխը մաքուր շփոթից ա, էդ եթումինից չառնես հանկարծ, 1800-ով իմս կտամ», «հմ ազիզ, հե՞տ էկար, հլա նայի զուջուխներս, իմս չի ծորում, իմս մաքուր շփոթ ա, էս գեղցիներինը շաքարով ա, հլա նայի սուջո՜ւխս.....1350-ով ապեր ջան» «տնաշեն առավոտից կայնած եմ չես խղճում դու մեզ, 1000-ով տա՞մ տանես», «900, 1100, 750, .....» «լավ դու ասա, ինչքա՞ն ես ուզում....».....:D

Ուլուանա
21.07.2010, 20:29

Հա, բայց զատո մենակ Հայաստանում տենց համով չրերի, սուջուխների, թթու լավաշների և այլ համով–համով բարիքների առատություն կա... :( Թող էստեղ էլ լիներ էդ ամեն ինչը, ոչինչ, թող տենց յազվա վաճառողներ լինեին, մի կերպ կդիմանայի։

Kita
21.07.2010, 20:30

Նենց սուջուղ ուզեցի:nyam

_Հրաչ_
21.07.2010, 21:55
Նենց սուջուղ ուզեցի:nyam

Խնդրեմ` անուշ լինի :)

http://photos1.blogger.com/x/blogger/1372/2924/1600/705921/sujux.jpg

Որ գրառումս թեմայից դուրս չլինի, մի սուջուխահայկական բան էլ ես ասեմ.
մենակ հայ երեխաներն են, որ տատիկը տենց, նկարում պատկերվածի պես, սուջոխը պատրաստում, կախում ա, էդ շարածը երկար չի ձգում, երեխեքը քիչ-քիչով, տակից պոկելով կարճացնում, կարճացնում ու տակը բան չեն թողում:

aerosmith
21.07.2010, 22:25
վերջերս եմ նկատել, որ մենակ հայ աղջիկների մեծ մասը չասեմ, բայց գերակշռւ մասը, ինչա թե լսել են որ ֆեյսբուէը ավելի լավ տեղա քան օդնօն, կասեն
ես էլ օդնօ չեմ մտնւոմ, իմը ֆեյսբուքնա, բայց վեչնի օդնո ում են լռված, իսկ ֆեյս երևի շաբաթը մեկ էլ չեն մտնում

Շինարար
21.07.2010, 23:12
Մենակ Հայաստանում կհանդիպես նման շյուստրի վաճռականի: Աստված չանի կողքներով քայլես, նենց կհամոզեն ու ապրանքը կսաղցնեն, որ ամոթազոհ կգնես: Բացում ա, որ սկսում են.
«Բարև ազիզ», «ապեր հլա նայի չրերս, զույգը՝ 2000 դրամ», «ազիզ ուր ես գնում՝ 1500..... ստոպ հլա արա.... չրե՜րս», «իմ սուջուխը մաքուր շփոթից ա, էդ եթումինից չառնես հանկարծ, 1800-ով իմս կտամ», «հմ ազիզ, հե՞տ էկար, հլա նայի զուջուխներս, իմս չի ծորում, իմս մաքուր շփոթ ա, էս գեղցիներինը շաքարով ա, հլա նայի սուջո՜ւխս.....1350-ով ապեր ջան» «տնաշեն առավոտից կայնած եմ չես խղճում դու մեզ, 1000-ով տա՞մ տանես», «900, 1100, 750, .....» «լավ դու ասա, ինչքա՞ն ես ուզում....».....:D
Էլի պետք ա օգնության դիմեմ արաբական երկրներին:)) դու չես փորձել նասկի գնել Սիրիայում, որ վաճառող տղան տեսնի արտասահմանցի ես, ասի՝ 5000(հավասար է մեր 50000-ին), իսկ երբ թողնես հեռանաս, հետևիցդ կանչի՝արի՝ 2000-ով կտամ, 1000-ով, 500-ով, 100-ով, 50-ով, 5-ով:o:D

Ուլուանա
21.07.2010, 23:38

Ընկերներիցս մեկը լրիվ նույն բանը Չինաստանի մասին էր պատմում։ :)) Դե, երևի Արևելքի երկրներում տենց ա, էլի, ընդհանուր։ :)

Ռեդ
22.07.2010, 20:51
Մենակ հայերն են օգտագործում «6-ի սերիալ» ու «10-ի կինո» տիպի արտահայտություններ: :D:D:D

Դարք
22.07.2010, 21:05
Մենակ ես (հայերը ) կարան գիշերը մեկին, մարշուտնուց իջնելուց, վարորդին բարի գիշեր մաղթել:D

Շինարար
22.07.2010, 21:11
Մենակ ես (հայերը ) կարան գիշերը մեկին, մարշուտնուց իջնելուց, վարորդին բարի գիշեր մաղթել:D

Ինձ թվում ա՝ շատ գեղեցիկ երևույթ ա, մեկը ես, մարշուտնի նստելուց բարևում եմ՝ կոնկրետ մեզ մոտ Վանաձորում, Երևանում էդքան էլ ընդունված չի, նույնը խանութ մտնելիս, նորից Երևանում էդքան էլ ընդունված չի, գեղցիության մեջ էլ, Դարք ջան, շատ գեղեցիկ պահեր կան:)

Ուլուանա
22.07.2010, 21:17

Օրինակ, ԱՄՆ–ում «մարշրուտնիներ»՝ որպես այդպիսին, չկան, բայց էստեղ էլ են շատերն, ասենք, ավտոբուսից իջնելիս վարորդին հրաժեշտ տալիս։ :)

Դարք
22.07.2010, 21:32
Ինձ թվում ա՝ շատ գեղեցիկ երևույթ ա, մեկը ես, մարշուտնի նստելուց բարևում եմ՝ կոնկրետ մեզ մոտ Վանաձորում, Երևանում էդքան էլ ընդունված չի, նույնը խանութ մտնելիս, նորից Երևանում էդքան էլ ընդունված չի, գեղցիության մեջ էլ, Դարք ջան, շատ գեղեցիկ պահեր կան:)

Երևան մարշուտկի վարորդին բացի ստեղ մի տեղ պահի կամ կանգառում կպահես ասելուց:)) մաքսիմում ասեն մերսի, էն ել եթե մարշուտկեն կանգնացրել են պռոսպեկտի վրա, օպերայի մոտ երրորդ գիծ:) ու մարշուտկի շոֆեռը կանգնել ա:oy

Շինարար
22.07.2010, 21:41

Լավ չի էլի:) 6 տարի համալսարան գնալիս պահակներին ամեն օր բարևել եմ: Դարք, բարևիր մարդկանց, գործի գնալիս ամեն օր նույն ժամին մի այլ տեղ գործի գնացողին, ատամնաբույժի մոտ մի անգամ մի այլ այցելուի, ով քեզ հետ սպասում էր իր հերթին, բարևիր, կտեսնես, թե ինչ հաճելի բան ա:)

terev
22.07.2010, 21:51
Ինձ թվում ա՝ շատ գեղեցիկ երևույթ ա, մեկը ես, մարշուտնի նստելուց բարևում եմ՝ կոնկրետ մեզ մոտ Վանաձորում, Երևանում էդքան էլ ընդունված չի, նույնը խանութ մտնելիս, նորից Երևանում էդքան էլ ընդունված չի, գեղցիության մեջ էլ, Դարք ջան, շատ գեղեցիկ պահեր կան:)

Աչքիս ձեր մոտ Հայլուրի Լիաննային էլ եք բարևում: :)) (դե մարդ ա էլի, ինչ՞ կապ ունի, որ հեռուստացույցով ա բարևում)

Դարք
22.07.2010, 21:55
Լավ չի էլի:) 6 տարի համալսարան գնալիս պահակներին ամեն օր բարևել եմ: Դարք, բարևիր մարդկանց, գործի գնալիս ամեն օր նույն ժամին մի այլ տեղ գործի գնացողին, ատամնաբույժի մոտ մի անգամ մի այլ այցելուի, ով քեզ հետ սպասում էր իր հերթին, բարևիր, կտեսնես, թե ինչ հաճելի բան ա:)

ախպերս գիտեմ, հասկանում եմ ասածիդ իմաստը, ընդունում եմ, բայց միևոնույն ժամանակ, երբեմն, ուրիշ կերպ պետք է վարվել/ հասարակությունը իր օրենքները ունի, չգրված օրենքները ու երբեմն ստիպված ես լինում ենթարկվել, միգուցե նաև, սխալ օրենքներին:

Շինարար
22.07.2010, 22:03
Աչքիս ձեր մոտ Հայլուրի Լիաննային էլ եք բարևում: :)) (դե մարդ ա էլի, ինչ՞ կապ ունի, որ հեռուստացույցով ա բարևում)
Լիանային չեմ հանդիպել, տեղն էլ չբերեցի, թե ով ա, իսկ փողոցում պարզապես նշանավոր մարդկանց հանդիպելիս, ում արածը գնահատում եմ, բարևում եմ:)

Ուլուանա
22.07.2010, 22:08
Լիանային չեմ հանդիպել, տեղն էլ չբերեցի, թե ով ա, իսկ փողոցում պարզապես նշանավոր մարդկանց հանդիպելիս, ում արածը գնահատում եմ, բարևում եմ:)
Ինձ թվում ա՝ ինքը ոչ թե հանդիպելիս բարևելու մասին էր ասում, այլ հեռուստացույցով, ասենք, երբ «Հայլուրը» սկսվում ա, ու հաղորդավարուհին բարևում ա, դու էլ ի պատասխան ասես՝ բարև։ :D

Մոդերատորական. ժողովուրդ, թեմայից շեղվել եք ահագին։ Առաջարկում եմ շարունակել «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայում, որովհետև հետագա գրառումները սույն թեմայով արդեն կջնջվեն՝ համապատասխան հետևանքներով։

Դարք
22.07.2010, 22:43
Մենակ հայկական ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ խաղերում է բոլշեն 1.5, այլ ոչ թե 2.5 :))

davidus
22.07.2010, 22:53
Մենակ հայկական ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ խաղերում է բոլշեն 1.5, այլ ոչ թե 2.5 :))

մենակ հայկական խաղերի ժամանակ 20-րդ րոպեից էլ Պ1 կամ Պ2 չի տալիս, լավագույն դեպքում ֆորաներ... :lol, են էլ +/-2.5

Ապե Ջան
23.07.2010, 12:24
Մենակ հայերը կարան skype - ի մականուն ու գաղտնաբառով փորձեն ադնակլասսնիկ մտնել :D

Ու մեկել մենակ հայերը կարան հա ասեն. ասեն քննարկեն իրանց վատ կողմերը, վառ օրինակ այս (http://www.akumb.am/showthread.php/661-%D5%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8) թեման:

Aware
26.07.2010, 13:16
Մենակ հայկական երթուղայիններում կարան մի 5 սմ տեղ տան` ասեն. <<Նստե'ք>>... Ու ըտեղ նստողը կարա նստելուց հետո հասկանա ,որ իզուր նստավ ու ամոթից չվերկանալով ` սաղ երթի ընթացքում տառապելով,չարչրվելով ըտե նստած մնա

Hda
26.07.2010, 13:34
Միայն հայերը կարող են "մենակ հայերը" վերնագրով թեմա բացել,նկատի ունենալով "միայն հայերը":

Ապե Ջան
26.07.2010, 13:37
Միայն հայերը կարող են "մենակ հայերը" վերնագրով թեմա բացել,նկատի ունենալով "միայն հայերը":

Ու մեկել մենակ հայերը կարան հա ասեն. ասեն քննարկեն իրանց վատ կողմերը, վառ օրինակ այս (http://www.akumb.am/showthread.php/661-%D5%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8) թեման:
;):)

Արևածագ
26.07.2010, 13:45
Մենակ հայկական երթուղայիններում կարան մի 5 սմ տեղ տան` ասեն. <<Նստե'ք>>... Ու ըտեղ նստողը կարա նստելուց հետո հասկանա ,որ իզուր նստավ ու ամոթից չվերկանալով ` սաղ երթի ընթացքում տառապելով,չարչրվելով ըտե նստած մնա

Աչքիս՝ մենակ Հայաստանում ա,որ երթուղայինը «բեզռազմեր» ա: Որ մարդիկ նստեն, խցկվեն, ծվարեն, պպզեն, իրար գրկեն: «Как шпроты в масле, в тесноте, но не в обиде!»::));)

Հարդ
26.07.2010, 19:01
Մենակ հայերն ադնոյում

Մենակ հայ կյաղտու տղեքը կարան տան մեջ սև շորեր հագնեն, մազերը լպստեն առաջ բերեն, նստեն... ավելի ճիշտ փռվեն բազկաթոռին ու մի հատ գոմիկ դեմք ընդունեն, մթոմ գողական հայացք են ընդունել ու էտ դիրքով նկարվեն: Հետո էտ նույն շորերով բազկաթոռի վրա կպպզեն ու թզբեխով կնկարվեն, հետո մի հատ էլ սև սառոշկեն կհանեն, կմնան մայկով, մթոմ բիլագներս նայեք նկար կնկարվեն, էլի էտ բազկաթոռի դեմը:
Ու վերջում էտ 3 նկարներն ադնո կքցեն, առաջինի վերևում կգրեն՝ «ԶանգիՏ եմ սպասում կյանք», 2 - րդի վերևում կգրեն՝ «Ես քեզ սիրում եմ Մ.....ս», երորդի վերևը կգրեն «Я люблю тебя до слез» (դե իրանց ֆանտազիայի գագաթնակետի երգն էտ ա): Ու ամենակարևորը՝ որ էտ նկարները կքցեն, օրվա մեջ 3 անգամ էտ նկարները կփոխեն հատ հատ մեկը գլավնի կդնեն, մթոմ էս ուրիշ նկար ա էլի, էն դեպքում, երբ բոլոր նկարների բովանդակությունն էլ նույնն ա:pardon

Մենակ հայ քյառթու - քյուռթու տղերքը... չէ չէ, տղեքը (տղերքն ուրիշ իմաստ ունի, դրանց շատ ա) սաղ օրը կնգնեն իրանց ծանոթ աղջկա հետևից, ու աննդհատ նամյոկներով կհասկացնեն, որ էտ աղջկա հետ նկարվեն ու ինչ ասես կանեն որ նկարվեն, որ նկարվեն, հետո ադնո քցեն, հետո էլ նենց գլավնի դնեն ու վերևը նենց բան գրեն, որ իրա դռուզեքը տենան իմանան ընդերուհին ա, ինքն էլ իրան ավելի կայացած, հաստատված տղա զգա:

Մենակ հայ աղջկերքի հետևից երբ մի հատ տղա ընգնի, որ հետը նկարվի (դե ինքը հասկանում ա, որ էտ ադնոյի համար ա), էնքան ձև կթափեն նազ ու տուզ կանեն (չնայած իրանց ուշքը կգնա, որ մեկը տենց բան աներ), որ էտ տղեն յան կտա վերջը, ու իրանք լոմկա կմնան, հետո մանթոից կսկսեն էտ տղուն մեղադրել:

Մենակ հայ աղջկերքը կարան ադնոյում ինչ որ ստատուսներ գրել ինչ որ մեկին ուղղված, չնայած շատ լավ հասկանում ենք, որ ոչ մեկին էլ ուղղված չի, պրոստը ինքն ուզում ա դռուզեքը տենան, որ ինքն էլ անձնական կյանք ունի ու մոտավորապես սենց՝ «Էլ հետս չխոսաս, էլ ինձ չզանգես, չգրես», «Էսօր համոզվեցի, որ սաղ տղեքը նույն բանն են», «Չեմ հասկանում բութ ես? Ես քեզ չեմ սիրում»:

Էսքանի տակը մի հատ խղճացող սմայլիկ :P:ձ

Ռուֆուս
29.07.2010, 13:20
Մենակ Գյումրիում ա, որ մաքսիմում 5 տարբեր երթուղիներով ավտոբուս կա ու մաքսիմում 15 երթուղիներով մարշրուտկա, բայց 40 համարի ավտոբուս ու 33 համարի մարշրուտկա ունենք :))

Farfalla
29.07.2010, 15:28
Մենակ հայ կանայք են, որ տանը ինչ-որ բան են պատրաստում ու ուզում են, որ հոտը շուտ անցնի` շքամուտքի դուռն են բացում: Ու մի րոպե հետո ամբողջ շքամուտքից իրանց տան ճաշերի հոտնա գալիս:
Ու որպեզսի դուռը չփակվի, դռան առաջ հազար տարվա հնության կոշիկ են դնում:

Սամսար
29.07.2010, 19:48
Մենակ հայերն էին, որ սաղ գիշեր սպասում էին, թե վիդեոկաբելով ով խուժան կինո զակազ կտա, հետո՝ մյուս առավոտ սաղ թաղով, աշքերը կարմրցրած ձեռ էին առնում զակազ տվողին։

Ռուֆուս
30.07.2010, 14:26
Հիմա չգիտեմ իրավիճակն ինչպես ա, բայց մի քանի տարի առաջ ասածս լրիվ արդիական էր, սեփական աչքովս եմ տեսել մի քանի հոգու բջջային հեռախոսներում:

Մենակ հայ քյառթուների բջջայիններում պարտադիր երկու պապկա կա իրար կողք, մեկի անունը SURB, որի մեջ տեղ են գտնում կրոնական թեմատիկայով նկարներ (Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածին, անիմացված աղավնի, Խոր Վիրապ Մասիսի ֆոնին և այլն), մյուսի անունն էլ XXX, որի մեջ ամենաայլանդակ պոռնոգրաֆիկ նկարներն են:

Հարդ
30.07.2010, 14:33
Չնայած էտ SURB - ի մեջի նկարներն ավելի զզվելի են երբեմն... որովհետև մենակ հայերը կարան ֆոտոշոփով սրբապատկերները միացնեն ինչ որ ագրեսիվ հայացքով մեքենայի, կամ զնեքի հետ... :angry

Adam
31.07.2010, 17:15
Էսօր ահավոր ներվայնացած սիտուացիա էր մոտս...
մեկ էլ տաքսի եմ նստում...
բերում հասցնում ա տուն, ասում եմ ի՞նչ պիտի տամ…
Ասում ա ինչ սրտովդ անցնում ա տուր...
ըտեղ վաբշե արունս խփեց գլխիս...

արա ի՞նչ սիրտ արա... :angry
այ հետամնացինյո արա...
կարող ա սրտովս էրկու հարուր դրամ ա անցնում արա... :angry
Ոբշըմ, հազիվ ինձ պահեցի որ էդ շոֆեռին չխփեմ...
Հա, էսքան ասեցի ասեցի, մոռացա նշեմ, որ

Հ.Գ. Մենակ հայ տաքսու շոֆեռները կարան տենց արտահայտություն անեն:
Սուրբ կույս…
Օրհնիր հետամնացությանն ու վասն անուղեղ, թրաշով տաքսիստներին, Ամեն:

aerosmith
31.07.2010, 19:54
Մենակ հայեր մոտա, որասում ես էսօր գնում եմ խոսքի 1 տերաբայթանոց վինչեստր առնեմ, կամ կոմպիս ռամը ուզում եմ սարքեմ 6 գբ կասեն
-արա այ ախպեր պետքա քեզի՞՞՞ , չգիտեմ ախպեր լիշ բԸ ես չէի վերցի
դե արի ու մի ասա հլը որ մեկը բերե քեզ նվեր տար.. պակաս կօգտագործեիր, հլը մի բան էլ կուրախանայիր...

մենակ հայերն են որ մսաղացի սետկեն կօգտագործեն են ումիվալնիկի ծակի վրեն, որ մեծ կտորները չգնան կանալիզացիա

Պոզիտրոն
01.08.2010, 21:53
Չգիտեմ շատ մարդ կգտնվի որ նման բան տեսած լինի, բայց ամեն դեպքում
Մենակ հայերը կարան դիմացի շենքի համապատասխան հարգում ապրող բնակչի հետ պայմանավորվեն ու շենքերը միացնող մի լացքի պարան սարքեն: Ու որպես կանոն բնակարաններից մեկի բնակիչը մյուսի լվացքը «գողացել» ա որպես շաբլոն հումոր:

aerosmith
01.08.2010, 23:27
մենակ հայ տղամարդկանց մոտա ընդհունված, որ եթե ղեկին կինա նստած որեմն լավ չի քշելու։
Կամ էլ որ կլսեն ինչ որ մեկից, որ ինչ-որ տեղ ավարիայա եղել,էն ծեծված հումորը կասեն անիմաստ խնդալով
-ախպեր կարողա ռույլին կնգիա էլէ՞՞՞

Ապե Ջան
02.08.2010, 01:56
Մենակ հայերը կարող են Սևան գնալուց առաջ 3 օր պատրաստություն տեսնեն: :))

Պոզիտրոն
02.08.2010, 13:19
Մենակ հայերը կարող են Սևան գնալուց առաջ 3 օր պատրաստություն տեսնեն: :))
Քանի որ մենակ հայերը կարան Սևան գնան :)

Shah
02.08.2010, 20:32
Ռեալ դեպք. Մենակ հայերը մաշնա քշելուց նաուշնիկներով երգ կլսեն: :D

Հարդ
02.08.2010, 22:02
Ռեալ դեպք. Մենակ հայերը մաշնա քշելուց նաուշնիկներով երգ կլսեն: :D

Էտ կարող ա հեռախոսով խոսելու համար ա...

aerosmith
02.08.2010, 22:14
Ռեալ դեպք. Մենակ հայերը մաշնա քշելուց նաուշնիկներով երգ կլսեն: :D

իմիջիայլոց դա միայն հայերը այդպես չեն անում, նաև դա մեքենայում երաժշտություն լսելու մի տարբերակ է նաև ամն-ում՝ սևականները... համենան դեպս բարեկամներս են ասել որոնք արդե 20 տարուց ավել լոսում են

Դարք
03.08.2010, 09:09
մենակ հայկական երթուղայիններում` լռությունը համաձայնության նշան չի':D

Սամսար
03.08.2010, 22:49
մենակ հայկական երթուղայիններում` լռությունը համաձայնության նշան չի':D

...որովհետև միայն հայկական երթուղայիններում գործից եկող ժողովրդի գլխին ռաբիսի կլկլոց կթափեն, հետո էլ մունննաթ կգան, թե «այ ախպեր, էդ խի բարձր չես ասո՞ւմ, որ մենք էլ աստանովկեն կայնենք»... ու գնա՜՜՜՜ց բազառը։

Բայց մի անգամ եղել ա, որ տենց 11-ի կողմերը տուն գալուց վարորդը (ինչքան հիշում եմ 28-ն էր) Շոպեն էր դրել։ Մի բառ անգամ ուղևորները ճանապահին չխոսեցին։ Իջնելուց վարորդին նաև երաժշտության համար շնորհակալություն հայտնեցի։

Նաիրուհի
04.08.2010, 00:54
Մենակ հայերը

թող ամուսնանան, որ էլ մենակ չլինեն :8

Hda
04.08.2010, 03:38
թող ամուսնանան, որ էլ մենակ չլինեն :8
միայն հայերը մենակ բառը կհոմանիշացնեն միայն բառի հետ
բա, որ ասում եմ թեմայի վենագիրը պիտի փոխվի-միայն հայերը...

Reh32
05.08.2010, 16:45
49274 մենակ հայը:D
ռեկա օչեն խալօդնիե

Reh32
05.08.2010, 17:23
մենակ հայերն են փողին գումար ասում, մենակ հայերն են սիրուց կուրանում, մենակ հայերն են, որ փողոցով փոքր երեխայի հետ քայլում են էս երեխան վազում ու ընկնում , բռնում էնքան էն ծեծում, որ ցավը մոռանում ա.
Մի անգամ երթուղայինի մեջ էի, էն հին ռաֆերից էր, դիմացն էլ մի հատ նիհար միհար տղա էր նստած. կանգառում կանգնեց, մեկ էլ մի հատ չաաաղ տղա էկավ, դուռը բացեց, ջղայն դեմքով, բա ապեր իջի էս տեղը զբաղվածա.:B:think
հ.գ. մենակ հայերը կարան 17 ու 17 ա համարներով ավտովոբուսներ ունենան. ու իրանք մի որոշ տեղ նույն երթուղով գնան.
Պռծելա թվերը աբեր?:B

Moonwalker
05.08.2010, 17:40
Մենակ հայերը կարան 1GB ինտերնետին ասեն գերարագ, երևի չգիտեն որ Կորեայում միջին արագությունը 20Gb-ից բարձր ա:D:D:D

Ապե Ջան
06.08.2010, 11:23
Մենակ հայերը կարան 1GB ինտերնետին ասեն գերարագ, երևի չգիտեն որ Կորեայում միջին արագությունը 20Gb-ից բարձր ա:D:D:D

Գիգաբայթ չէ է...
Հիմնականում ասում են՝ «հեսա գնում են Արմենտելի գեգ-նոց ինտենրետից վերցնեմ:

aerosmith
06.08.2010, 11:43
Գիգաբայթ չէ է...
Հիմնականում ասում են՝ «հեսա գնում են Արմենտելի գեգ-նոց ինտենրետից վերցնեմ:

կամ էլ վիվայի կամ օրանժի ՖԼԵՇԿԵՔ ից

Սամսար
06.08.2010, 12:02
Մենակ հայերը կարան 1GB ինտերնետին ասեն գերարագ, երևի չգիտեն որ Կորեայում միջին արագությունը 20Gb-ից բարձր ա:D:D:D

Ժող, երևի խառնել եք արագություն ու տվյալների փոխանցման/ստացման ամսական ծավալ հասկացությունները։
Հայաստանում որտե՞ղ եք տեսել 1գբ/վրկ արագությամբ ինտերնետ, ով ունի ինֆորմացիայի տենց ծավալ, որ անընդհատ պետք ա փոխանցել։ Երևի մեր ամենամեծ հիմնարկներին 32-64 գբ/վրկ արագությունը բավական ա, միայն «Սինոփսիս»-ի ու մի քանի այլ խոշոր ՏՏ մշակող ընկերություններն էլ, ամենաշատը մի կես գբ/վրկ ուզեն։

Ինչքան հիշում եմ, «ԱրմենՏել»-ի Հայաստան մտնող գծի թողունակությունը 2 գբ/վրկ ա։

Հարդ
06.08.2010, 12:32
Մետնակ հայերը չէ՞ կարան էնքան կոմպլեքսավորված լինեն, էնքան դրանց մեջ թաղված լինեն, որ դնեն այ էս (http://www.akumb.am/showthread.php/56249-%D5%8A%D5%A5%D5%9E%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) կարգի թեմաներ քննարկեն: Ժող, թարգեք էլի;):

Երկնային
06.08.2010, 13:18
Եկել եմ հայերին պաշտպանեմ մի քիչ… :))

Մինչև Վրաստան գնալս համոզված էի, որ մենակ հայ աղջիկները կարան ասենք քաղաքից դուրս գնան բարձրակրունկ կոշիկներով, բաաաաայց Վրաստանում ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են թե՛ վրացի, թե՛ ադրբեջանցի աղջիկներ երեկոյան զգեստներով, 8 կիլոմետրանոց գաջը դեմքներին ու բարձրակրունկ կոշիկներով տնգտնգալով քայլում ծովափի հսկայական քարերի վրա, էն էլ նենց դեմքի արտահայտությամբ, որ իրանք ամբողջ ծովափի "սեքս սիմվոլ"- ն են :D

Մեկ էլ վրացի քյարթեր եմ տեսել, ասեմ, որ հայերից բեշ-բեթար քյարթեր կային… :)) նենց էի ուրախացել, չեք պատկերացնի :D

Դարք
06.08.2010, 20:19
Մենակ հայերը կարան 1GB ինտերնետին ասեն գերարագ, երևի չգիտեն որ Կորեայում միջին արագությունը 20Gb-ից բարձր ա:D:D:D

երևի ուզում էիր ասել մբ:D

Reh32
12.08.2010, 23:28
մենակ Հայ ոստիկաններն են կաշառք վերցնելուց ասում քեզ 18 հազարի լավություն արեցի, բայց, որ գլխիտ սարքում ա ու 10 հազար կաշառք ա վերցնում, էտ չի ասում թե վնաս տվի

Rammstein
14.08.2010, 00:34
Մենակ հայերը կարան Թանգյանի համերգի Elect the Dead երգի սկզբի էն դաշնամուրի հատվածում երգի ռիթմի հետ ծափ տան: :' Տպավորություն էր, ոնց որ գնացել են էն հերթական Արամեներից ու Արմենչիկներից մեկնումեկի համերգին: :D

keyboard
16.08.2010, 01:32
Մենակ Հայաստանի Հանրապետության հրապարակում կարա լինի արաբական երաժշտության ռիթմով "պարող" շատրվան:
Մենակ հայ տաքսիստները կարան երթուղայինների վարորդներն "կիլլեր" ասեն և հակառակը, բայց ընդհանուր առմամբ, ոչ նրանք, ոչ էլ մյուսները մի բարի պտուղ չեն:

Դարք
18.08.2010, 11:34
մենակ հայկական թաղումերի (հարսանքիների) ժամանակ կգտնվի մեկը` որը փողերնա հավաքում ու պարտադիր, բոլորի ներկայությամբ, գրանցում:զզզվելի ` :[

romanista
19.08.2010, 10:46
Մենակ հայերը կարան ադնակլասսնիկով աղջկա հետ շփվելուց, երբ որ էդ աղջիկը իրան գցում ա սև ցուցակի մեջ, մի 100 հատ ուրիշ մարդկանց պրոֆիլներով էդ աղջկան գրեն ու էնքան զզվացնեն, որ հանի սև ցուցակից:D

tikopx
19.08.2010, 22:06
մենակ հայերը կարան կամեռա ունենան տունը ու ասեն SKYPE ունեմ կամ
ասեն SKYPE ունեմ ` ի նկատիւ ունենալով իրանա 1.1.mp կամեռան

Ապե Ջան
20.08.2010, 13:12
Մենակ հայերը կարան ռուսերեն խոսեն փոքր երեխաների մոտ, որ երեխաները չհհասկանան: :)

Դարք
20.08.2010, 13:24
Մենակ հայերը կարան ռուսերեն խոսեն փոքր երեխաների մոտ, որ երեխաները չհհասկանան: :)

ու երբ որ սկսում են հասկանալ, անցում են անգլերենի:redhat

Tornado
20.08.2010, 13:26
ու երբ որ սկսում են հասկանալ, անցում են անգլերենի:redhat

Ու երբ անցնում են անգլերենի, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են խոսում: :pardon

Արամ
20.08.2010, 15:25
մենակ հայերն են որ կանչում են հարցազրույցի. մասնագիտական թեստ են տալիս լռացնելու::angry

Ռուֆուս
21.08.2010, 09:47
Մենակ հայերը կարան վաճառեն մթերային խանութ՝ նիսյայի ցուցակն էլ հետը :))

ՆանՍ
24.08.2010, 09:13
Երևի մենակ հայերն են ավելի վրա կալգոտկա քաշում, մեկ էլ գլուխ սոխերը լցնում կալգոտկի ոտքի մեջ, կախում պատից:D

Սամսար
24.08.2010, 09:26
Մենակ հայերի հեռուստալիքներով ա, որ «Բարի լույս» ծրագրերը սկսվում են ժամը 10-ին։

Դարք
24.08.2010, 11:06
Մենակ հայ բանվորը կարա Marlboro ծխի :))

Ժունդիայի
24.08.2010, 16:20
Մենակ հայերն են, որ արտասահմանից զանգ են ստանում, սկսում եմ գոռալով խոսալ՝ անկախ նրանից, որ կապի տեխնոլոգիաները վաղուց արդեն լավացել են:

«Ալլոոոոոոոոոո:love, հաաաաաաաաաաաաա:cry, ալոոոոոոոո:goblin, հաաաաաաաաաա:aaa, ալոոոոոոոոոոոոո, ալոոոոոոոոոոոոո, ալյյո:esim՞, ալյոոոոոոոոոոո, ալիիիիիիի» :D

Reh32
28.08.2010, 01:55
Մենակ հայերը կարան ռուսերեն խոսեն փոքր երեխաների մոտ, որ երեխաները չհհասկանան: :)

իմ դեպքում հակառակն էր, քեռուս աղջիկները Ռուսաստանից նոր Էին եկել, իրանց թվում էր թե ռուսերեն մենակ իրենք են հասկանում, ու ինչ որ գաղտնի պետք է խոսեին ռուսերեն էին խոսում

---------- Ավելացվել է՝ 02:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:52 ----------

Մենակ հայերը, ու մենակ Թաթուլի երգի տակ կոմենտ կգրեն մենակ սենց մի բան
-ախպերս մզզցնում ա:B

_Հրաչ_
28.08.2010, 11:55
Մենակ հայերը ծխախոտի մոխիրը թափ կտան սենյակային ծաղիկների ծաղկամանների հողի վրա :))

Yevuk
28.08.2010, 14:10
Մի քանի զվարճալի և ոչ այնքան բաներ, որոնք անում են մենակ հայերը:

Մենակ հայերը կարող են առավոտվա ժամը 7-ին, երբ նստում են ինքնաթիռ, բացել խորոված-քյաբաբները, հետն էլ մի-մի բաժակ օղի խմել ու ամբողջ ինքնաթիռում գցել էտ համով հոտերը ու գրգռել սոված մարդկանց ախորժակը: :))

Մենակ հայերի անձնագրերի մեջտեղի մասում է կարած Հայաստանի դրոշի գույներով: :D

Մենակ հայերի կնիքների (երբ լքում ես տվյալ երկիրը կամ մտնում տվյալ երկիր) վրա է պատկերված Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատը: :pardon

Մենակ հայերը կարող են ինքնաթիռի թռիչքի համար մարդկանցից գանձել օդի փող՝ 20.000 դրամ: :fool:angry

Մենակ հայկական օդանավակայանում են սայլակները վճարովի: :sad

Մենակ հայկական մեծահասակներն են, երբ արտասահմանում խոսում են հայերեն ու տեսնում, որ իրենց չեն հասկանում, սկսում են խոսել ռուսերեն ու զարմանում, թե ոնց կարող ա արտասահմանցին ռուսերեն չիամանա: :))

Tornado
28.08.2010, 14:12
Մենակ հայերը կարան Դավթաշենի սուպերմարկետում կիլոմետրերով լավաշի հերթ կանգնեն:blin, ու էդ հերթի ընթացքում մենակ որոշ հայեր կարան աջ կողմի թերթի ցուցափեղկից ամսագրեր վերցնեն ու կարդան::} :pardon

Ժունդիայի
30.08.2010, 20:34
Մենակ հայ աղջիկներն են, երբ սկում են ծխող տղային համակրել, սկզբում առաջարկում են որ չծխի «մտածելով» տղայի առողջության մասին: Բայց երբ արդեն ընկերություն են անում, կամ էլ ամուսնանում, հայդե. այլևս չեն մտածում դրա մասին: Թե մեկ տուփ էիր ժամանկին ծխում, դառնում 13 տուփ՝ ժամը: :)) Չոտքի տենց ա:D

Ապե Ջան
30.08.2010, 20:39
Միայն հայերը կարող են նստել 44 համարի երթուղայինը ու 100 դրամ տալով ասել.
- Ուստա՜ էս մի հատ ստացի :))

Էլիզե
30.08.2010, 20:40
Մենակ հայերը կասեն`
-Քուրս, ձեր բանկը քարտս կերել ա... :B

aerosmith
01.09.2010, 06:58
մենակ հայերն են որ "ջան" բառը կօգտագործեն անիմաստ ու հայերեն ասած հավայի։ Պռիվյեեետ ջաաաաան, ոնցես ջաաան՞՞՞ ինչ կա չկա ջաաան՞՞ լսի ջան։ Կամ որ բոմբը են ա որ մեկ էլ դասարնցիներ կոչվածում կհանդիպես ասենք. այսպիսի անունների
Արման Կարապետյան ջան, Գռնո ջան, Արտավազդ ջան. :[

Lion
01.09.2010, 11:29
Մենակ հայերը կարան ջուր խնայելու նպատակով պուպուլակի շիթը այնքան ցածր անեն, որ դրանից... խմել չլինի:

Chuk
01.09.2010, 16:47
Մենակ հայերը կարան ջուր խնայելու նպատակով պուպուլակի շիթը այնքան ցածր անեն, որ դրանից... խմել չլինի:

Մենակ հայը կարար թավով նշածս բառը գույնով նշած ձևով գրեր :))
Բա ուզում էիր պուպուլակի շիթը նապոռո՞վ լիներ, Լիոն ջան :))

Գանգրահեր
01.09.2010, 17:59
մենակ հայերը կարող են ում պատահի մորքուր,քեռի կամ հոպար ասեն,ինչ բարեկամասեր ազգ ենք չէ՞:

Shah
01.09.2010, 18:15
մենակ հայերը կարող են ում պատահի մորքուր,քեռի կամ հոպար ասեն,ինչ բարեկամասեր ազգ ենք չէ՞:
Ինչի ռուսերեն дядя-ն կամ тетя ի՞նչ ա նշանակում :o

Գանգրահեր
01.09.2010, 18:25
Ինչի ռուսերեն дядя-ն կամ тетя ի՞նչ ա նշանակում :o
Դ:Pա էլ ես ճիշտ ասում,բայց դե մեր լեզվով ուրիշա հնչում

Սամսար
01.09.2010, 18:45
Բա որ հայերը քեռի ու մորքուր ասելու տեղը «ձյա» ու «ծյա» են ասըմ։ Ասենք սենց՝ Պարունակ ձյա, Կածյա ծյա։

Գանգրահեր
01.09.2010, 19:19
Բա որ հայերը քեռի ու մորքուր ասելու տեղը «ձյա» ու «ծյա» են ասըմ։ Ասենք սենց՝ Պարունակ ձյա, Կածյա ծյա։

Կամ էլ ծյոծ:)

---------- Ավելացվել է՝ 00:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:16 ----------

Մենակ հաըերը կարող են նոր զգեստ հագած մարդուն ասեն՝բարով մաշես:

Հարդ
01.09.2010, 19:32
Մենակ հաըերը կարող են նոր զգեստ հագած մարդուն ասեն՝բարով մաշես:

Մենակ հայերը կարող են այնքան տխուր ազգ լինել, որ նոր գնած զգեստի մաշվելու մասին խոսան::D
Կամ հարսանիքի ժամանակ կենաց ասելուց ծերանալուց խոսան:

Գանգրահեր
01.09.2010, 20:09
Մենակ հայերը կարող են զանգել մեկի տան հեռախոսին ու հարցնեն՝տանն ե՞ս::D

tikopx
01.09.2010, 21:06
Մենակ հայերը կարող են զանգել մեկի տան հեռախոսին ու հարցնեն՝տանն ե՞ս::D

ես աում եմ ,բայց իմանալու համար , տեղ գնալու թե չէ մոտակա 10 րոպեում, պրիզնատ եմ գալիս

Դարք
01.09.2010, 21:09
Մենակ հայկական մառշուտկաներումա ավելի շատ դիրքեր, քան կամասուտրայում :D

Ուլուանա
01.09.2010, 23:45
Մենակ հայերը կարող են այնքան տխուր ազգ լինել, որ նոր գնած զգեստի մաշվելու մասին խոսան::D
Կամ հարսանիքի ժամանակ կենաց ասելուց ծերանալուց խոսան:
Փաստորեն, մենակ հայերն են վաղվա օրվա մասին մտածող :D։

Գանգրահեր
02.09.2010, 15:53
Մենակ հայերը կարող են չեղած տեղից իրենք իրենց շատ-շատ գովել:

Ռեդ
02.09.2010, 17:56
Մենակ հայկական մառշուտկաներումա ավելի շատ դիրքեր, քան կամասուտրայում :D
Որովհետև մենակ հայ մառշուտկաների վարորդներն են կամասուտրայի հեղինակներից էլ անխիղճ: :))

Գանգրահեր
02.09.2010, 19:27
Մենակ հայկական շենքերի բակերում կարող ես տեսնել երեխաների,որոնք բօլօրով միասին կանչում են իրենցից մեկի մամային՝մամա:Իհարկե այն դեպքում երբ մենակ իր կանչելով մայրը չի լսում:Կարծում եմ ականատես եք եղել::pardon

Հարդ
03.09.2010, 07:55
Մենակ հայկական կոնսերվատորիայի ժող-վոկալի դասախոսները կարան ուսանողին սենց բան ասեն.
-Գնա ձենդ բաց, արի: (:D)

Գանգրահեր
03.09.2010, 14:53
Մենակ հայերը կարող են այժմ կարմիր լույսի տակով անցնել ասելով՝մեկա մեքենա չկա:

Գանգրահեր
03.09.2010, 18:07
Մենակ հայերը կարող են օդանավակայանում օդի փող վերցնեն:

Հարդ
03.09.2010, 18:09
Մենակ հայերը կարող են օդանավակայանում օդի փող վերցնեն:

Այլևս տենց բան չկա:

Shah
03.09.2010, 18:22
Կա, որ տոմսի արժեքի մեջ են մտցրել չի նշանակում որ չկա... (դրանց...:angry)
եթե խնձորը ուտում ես, չի նշանակում որ այն այլևս չկա, այն կա, ուղղակի ուրիշ տեղ ա :))

Գանգրահեր
03.09.2010, 19:41
Կա, որ տոմսի արժեքի մեջ են մտցրել չի նշանակում որ չկա... (դրանց...:angry)
եթե խնձորը ուտում ես, չի նշանակում որ այն այլևս չկա, այն կա, ուղղակի ուրիշ տեղ ա :))

Ապրես Աֆր ջան:hands

---------- Ավելացվել է՝ 00:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:39 ----------

Մենակ հայերը կարող են ինչքան հայտնի մարդ տեսնեն ասեն,որ նրա տատը հայ է:

Մարկիզ
04.09.2010, 00:54
Մենակ հայերը կարան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի խաղ կազմակերպեն Իռլանդիայի ազգային հավաքականի հետ ու (հըլը էդ սաղ հեչ) վաճառեն 1-3 կարգերի տոմսեր հատը 2000 և 4000 դրամով, հետո էլ երկրպագուներին չթողնել նստել իրենց տոմսերում նշված տեղերում՝ պատճառաբանելով, որ այդ տեղերում չի կարելի նստել, ադմինիստռացիայից հրաման կա:
-Գնացեք ուրիշ տեղ նստեք, լիքը ազատ տեղ կա ստադիոնում, ախպերս © մի քանի տասնյակ աննասուն մըլիցա:

CactuSoul
04.09.2010, 01:00
-Գնացեք ուրիշ տեղ նստեք, լիքը ազատ տեղ կա ստադիոնում, ախպերս © մի քանի տասնյակ աննասուն մըլիցա:
Մենակ հայերը կարող էին օրենքով ստիպել, որ վերը նշված արտահայտությունը դառնա «մի քանի տասնյակ կեննդանի մըլիցա»:D:

Գանգրահեր
04.09.2010, 09:36
Մենակ հայերը կարող են,կոպիտ ասած,բուրդ չփխեն::D

Սամսար
04.09.2010, 15:52
Մենակ հայերը կարան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի խաղ կազմակերպեն Իռլանդիայի ազգային հավաքականի հետ ու (հըլը էդ սաղ հեչ) վաճառեն 1-3 կարգերի տոմսեր հատը 2000 և 4000 դրամով, հետո էլ երկրպագուներին չթողնել նստել իրենց տոմսերում նշված տեղերում՝ պատճառաբանելով, որ այդ տեղերում չի կարելի նստել, ադմինիստռացիայից հրաման կա:
-Գնացեք ուրիշ տեղ նստեք, լիքը ազատ տեղ կա ստադիոնում, ախպերս © մի քանի տասնյակ աննասուն մըլիցա:

Մենակ հայերը կարան հանդուրժեն սենց վերաբերմունք իրանց նկատմամբ։
Խոսք չեմ գտնում ասելու մլիցեքի, ստադիոնի ադմինիստրացիայի, ադմինիստրացիայի ադմինիստրատորի (ՀՖՖ նախագահ) ու նախագահի հասցեին։ Թե վախում եք մաքուր օդին ֆուտբոլ նայեք, գնդակաանթափանց ապակիի հետևում թաքնված նայեք։ Ոնց որ նախագահը Գյուլի հետ «Հրազդանում» նայեց։

Տղեք, արդեն հերիք ա, տենց վախտերը դեբոշ սարքեք...արդեն պետք ա հատուցում ստանալ էդ ադմինիստրացիաներից։ Որ ուզենանք, կարանք։

Գանգրահեր
06.09.2010, 00:23
Մենակ հայերը կարող են գնալ թաղում ու մոռանան,թե ինչի համար են գնացել::(

Դարք
06.09.2010, 10:48
Մենակ հայկական ՊԱՏ-ի մեքենաների բարձախոսների միջիցա մի տեսակ գրմռոցի ձայն դուրս գալիս :D

Գանգրահեր
10.09.2010, 19:50
Մենակ հայերն են,որ գնում են հարսանիք կամ ծնունդ,տուն են գալիս էլի հաց են ուտում ու նոր քնում,պատահելա՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞:D

tikopx
10.09.2010, 19:51
լօլ իմ հետելա տենց բան եղել :D

Lion
10.09.2010, 20:37
Մենակ հայ շինարարները կարան իսկական սադիստների նման տարին 12 ամիս "Գազանանոցի դիքը" քանդեն ու հավաքեն:angry

Շինարար
10.09.2010, 20:41
Մենակ հայ շինարարները կարան իսկական սադիստների նման տարին 12 ամիս "Գազանանոցի դիքը" քանդեն ու հավաքեն:angry

Հլա էդ շինարարներին նայի է, իրանց ու գլուխ գնում են դիք են քանդում-հըվաքում, պետություն չկա, մինը չկա, որ ասի՝ այ սադիստներ, հերիք էս դիքին սեռական տվայտանքների ենթարկեք:angry

_Հրաչ_
10.09.2010, 20:45
Ժողովուրդ, ինչքան էլ ասենք` մենակ հայերը-մենակ հայերը. մի փաստ անխզելի մնում ա դարերով: Մեր ազգի պես բողոքավոր ազգ չկա :))
Էն չեղած բանի մեջ էլ բողոքելու բան կգտնենք: :D

Հայկօ
10.09.2010, 21:47
Ժողովուրդ, ինչքան էլ ասենք` մենակ հայերը-մենակ հայերը. մի փաստ անխզելի մնում ա դարերով: Մեր ազգի պես բողոքավոր ազգ չկա :))
Էն չեղած բանի մեջ էլ բողոքելու բան կգտնենք: :D

Մենակ հայկական հոռետեսության տիպիկ օրինակ. իսկ ինչու՞ պիտի «Մենակ հայերը» թեմայում մենակ վատ բաներ ու բողոքներ գրվեն :): Մենակ հայերն են ասում «ջուրը փոքրին», մենակ հայերն են էդ տարվա առաջին միրգը ուտելիս երազանք պահում, մենակ հայերն են նոր շոր տեսնելիս ասում «առողջ հագնես», մենակ հայերն են հարևաններով իրար գլխի հավաքվում, շոր ճարում, շորը բռնում, թութ թափ տալիս, ու հետո տենց հարևաններով էլ հավեսով վայելում էդ թութը :love:

Katka
10.09.2010, 21:55
Մենակ հայ աշակերտը կարա առավոտ շուտ գա կանգնի բակում ու կանչի իրա համադասարանցուն.
-Աբուլիկ, Աբուլիկ:
-Հը՞:
-Ապե, հելի, ուշացանք:
-Առաջին ժամն ինչա՞:
-Ֆիզկուլտ, պատմություն, հայոց...
Իսկ մեր հարեւանությամբ ապրող Աբուլիկը արդեն 10-րդ դասարան է, ու այդ արդեն ավանդույթ դարձրած արարողությունը հայ աշակերտը սկսում է ժամը ութին::D

Գաղթական
12.09.2010, 00:15
Մենակ հայ շինարարները կարան իսկական սադիստների նման տարին 12 ամիս "Գազանանոցի դիքը" քանդեն ու հավաքեն:angry

մենակ Հայերն են ընդունակ մի բացասական բան նկատել ու մտածել, թե դա միայն Հայաստանում է էդպես..

ես 5 տարի ապրում էի Հոլանդիայում ու տարբեր առիթներով հաճախակի այցելում Ամստերդամ (իսկ ընդհանրապես՝ նշված 5-ի ընթացքում՝ տարուց ավելին բնակվում էի բուն Ամստերդամում..)
ու, առանց չափազանցնելու, ամեն Ամստերդամ գալուց տեսնում էի, որ էդ խեղճ գլխավոր կայարանը դեռ վերակառուցվում է.. սկզբից մի մասը, հետո մյուս.. վերջում նորից էն սկզբինը ու տենց..

---------- Ավելացվել է՝ 22:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:10 ----------

http://www.prorail.nl/SiteCollectionDocuments/Publiek/Doc/Projecten/Asd_centraal/Centraal%20station%20overzicht%20bewerkt.jpg

խնդրեմ՝ նորից շենքի դիմաց շինարարություն է..
ի միջի այլոց՝ գլխավոր մուտքի դիմացի էն հրապարակն էլ, համարյա միշտ, փակ է..

Mephistopheles
12.09.2010, 07:56

Ահավոր ա ապեր, ո՞նց ես դիմացել… ես չէի դիմանա

Գաղթական
12.09.2010, 15:33
Ահավոր ա ապեր, ո՞նց ես դիմացել… ես չէի դիմանա

իսկ կկիսվե՞ս տպավորություններով՝ բա գազանանոցի դիքին ոնց ես դիմանում..

masivec
13.09.2010, 13:01
իսկ կկիսվե՞ս տպավորություններով՝ բա գազանանոցի դիքին ոնց ես դիմանում..
Վայ, մեռանք պռոպկեքի մեջ, նորմալ բան չեն կարում անեն:angry

Ժունդիայի
14.09.2010, 18:27
Մենակ հայկական բանակում կլսես «*առլախ տատի» բառակապակցությունը ::lol Էն որ ինքն ա զինվորական բաղնիքն ու զուգարանները մաքրում:

Մենակ հայերի մոտ կնկատես, որ երբ տղաները ծառայում, վերջացնում են, համարյա 95 տոկոսը կանցավիկ-ուգլավիկ դարձած են զորացրվում: Ու երբ հարցնում ես «բա ապե ավել արե՞լ ես հեչ» , միանգամից ասում ա «տո չէ հա այ ախպեր արել եմ տվէ» կամ էլ «ֆայլաբազարից վարձու մեկին պահել եմ տվել»: :cool

Ու մենակ հայերն են իրանց բանակային կյանքի դախ դրվագները ամեն պատեհ-անպատհե առիթով մեջբերում: :tease

Բլի՜նչիկ:[

tikopx
14.09.2010, 18:40

ետ կյանքից շատը ճշմարիտ է , բացի սրանից` տո չէ հա այ ախպեր արել եմ տվէ

Adam
14.09.2010, 18:56
Մենակ հայերն են լիֆտի մեջ չիշիկ անում:
:angry

Adam
14.09.2010, 19:54
Ինչպես Հայկօ-ն նշեց, նեգատիվի հետ մեկտեղ, մերոնք ունեն նաև պոզիտիվ բաներ. :))

Մենակ հայերն են, երբ որ լավ հյութալի միրգ, կամ բանջարեղեն են ուզում նկարագրել, ասում են լավ մսոտ խնձոր ա, օրինակ:

Մենակ հայերն ունեն «իրանց տուն մածուն բերող» հասկացողություն:

Մենակ հայերն են օտար լեզուները շատ լավ ու հեշտ սովորում: Ունենալով առավելություն հայերենի բազմաթիվ հնչյունների հետ կապված

Մենակ հայերն են կռվում, տալիս ջարդում իրար ու երկու րոպե հետո գնում իրար հետ պիվա խմում, ոնց որ ոչ մի բան չի եղել:

Մենակ հայ տատիկներն են, երբ տան ջրերը տալիս են, կռանթը նենց են անում, որ կաթիլ կաթիլ գա ջուրը, ու տենց ժամերով դնում են ու ջուր են հավաքում, որ ջրաչափը քիչ գրի:

Մենակ հայերն են եկեղեցուն ասում «ժամ»:

Մենակ հայ տղաներն են, երբ փողոցում նկարահանող խումբ են տեսնում, մոտենում հարցնում են՝ ախպեր էս կարող ա՞ մեզ զրո էրկուսով ցուց տաք...

Մենակ հայերի մոտ ա, որ նոր տարուն, մեկ էլ կտեսնես, որ նույն «բանբանեռկեն» 10 հարկ մի 3 անգամ ֆռացել ա...

Հ.Գ. Էս վերջերս շատ էի փնովում հայերին: Ջղայնացած էի:
Բայց դե օր օրի զգում ես, որ, չնայած էն վատին, որ կա, մեկ ա էլի ինչ-որ անբացատրելի կարոտ ա բռնում...

Չգիտեմ... ինչ էլ լինի... ֆսյոտկի՝ :love

Rammstein
15.09.2010, 00:13
Մենակ հայկական երթուղային տաքսիներն են, որ փոխանցումատուփի կարիք չունեն, մի փոխանցումը լրիվ բավարար ա, մեկ ա 30 կմ/ժ-ից ավել չեն բացում: :[

_Հրաչ_
19.09.2010, 18:37
Նոր մտքովս անցավ :))

Մենակ հայերն ունեն «մաքուրով ուզել» արտահայտությունը (երևույթը) :D

Անտիգոնե
19.09.2010, 19:40
Մենակ հայերը կարող են հարսանեկան կոնֆետներից հասանելիք մեկի փոխարեն մի քանիսը վերցնել:
-Սա աղջկաս, սա աղջկաս ընկերուհուն, հարևանուհու աղջկան, դե մի քանիսն ել "զապաս" բա որ մեկին մոռացած լինեմ:)

Արևածագ
19.09.2010, 20:58
Մենակ հայերն են կնունքին «տարոսիկ» բաժանում::o

Գաղթական
23.09.2010, 20:31
միայն Հայերն են 50միլիլիտր օղուն ասում 50գրամ :russian

Mephistopheles
23.09.2010, 22:06
Մենակ Հայերն են Անկախության տոնը տոնում առանց հիմնադիր Նախագահի ու հիմնադիր թմի…

Մենակ Հայերի մոտ ա Հաղթանակ տարած երկրի Նախագահը ոչ մի կապ չունի էդ հաղթանակների հետ ու համարվում ա դավաճան…

Մենակ Հայերի համար ա որ պատերազմը վատ ապրելու պատճառ չի…

Մենակ Հայերը կատժրան փակ սահմաններով զարգանան ու իրանց տնտեսությունը զարգացնեն…

Մենակ Հայերի մոտ ա զիջում և փոխզիջում բառերը նույնը… տառացիորեն

Մենակ Հայաստանում ա որ սեփական երկրում հանգստանալն ավելի թանկ ա քան հարևան ու նույնիսկ թշնամի երկրում հանգստանալը

aerosmith
23.09.2010, 22:41
Մենակ հայերն են բոլոր подгузник ներին ասում պամպերս... չիմանալով որ դա ընդհամենը подгузник արտադրող ընկերոթյունա ։
Մենակ հայերն են բոլոր տեսակի բարձր մեքենաներին(բացի նիվայից) ասում ջիփ
Մենակ հայերն են , որ պենտիում 4-ից հզոր քոմփյութերներին ասում պենտիում 5։
Մենակ հայերն են , որ ատչենահանման բոլլոր կետերին ասում են քեռոքս։
(դե կատյոլի մասին չեմ գրում, որ բոլորին ասում են բաքսի)

Հարդ
24.09.2010, 09:23
Մենակ հայերը կարող են սենց երկխոսություն վարել՝

Էսօր աչքիս աշխարհի չեմպիոն ունենանք:love

Ունեցաաաա՜նք: :bux:

:D Ու էս ամեն ինչը էնքան հանգիստ, էնքան բնական ա համարվում:D: Ուր էր, թե ֆուտբոլի համար էլ Վահիկնն ասեր՝

Էսօր աչքիս աշխարհի չեմպիոն ունենանք:love

Մատլևն էլ մի 10 րոպեից պատասխաներ՝

Ունեցաաաա՜նք: :bux:
:roll

Ապե Ջան
24.09.2010, 09:41
Մենակ հայերը կարող են իրենց հարևանների գլխին ջուր լցնել: :)

aerosmith
24.09.2010, 13:12
Եթե մեկի հեռախոսը ասենք դասի ժամանակ , կամ էլ ճանապարհին, կամ այլ հասարակական վայրում միամիտ ընկնում ա , մենակ հայերը կարան սենց տրաքած ու ծեծված հումոր անեն
-վաաաաա՛խ ոտս։

Մենակ հայերն են, որ չեն ֆայմում, եթե որևէ մեկը բանկումատից փողա հանում հեչ էլ պարդադիր չի գալ կիպ մոտիկ կանգնեն էդ մարդուն, որ ձեռի հետ էլ աչքները գցեն թե էդ մարդը ինչ կոդա հավաքում, հետո էլ ինչքան փող ունի ու վերջում էկ հայացքը սևեռել թե ինչքան փողա հանում։ Դա անքաղաքավարություն է!!!!! :angry (իհարկե խոսքս բոլորին չի վերաբերում, իսկապես կան այնպիսիները որ նույնիսկ մետր ու կես, երկու մետր դիստանցիա են պահպանում)։

Ռուֆուս
25.09.2010, 19:58

Ամենաչսիրածս բանն ա: Երբ գալիս կողքս կանգնում են ու սպասում են թե երբ եմ կոդը հավաքելու, դառնում խնդրում եմ, որ հեռու կանգնեն, մինչև վերջացնեմ: Եթե չեն հեռանում, էնքան եմ սպասում, մինչև ֆայմեն ու մի քիչ հեռանան:

Norton
25.09.2010, 20:52
Մենակ հայերն են հարսանիքին որպես նվեր ոսկեղեն առնում ու հերիք չի գին են գրել տալիս, խնդրում են վաճառողին, որ գինը ավելի բարձր գրի, յանիմ ինչ:pardon

Մենակ հայերը կարան էդ նույն նվերը պարացնելով, տաշով-տուշով բերեն հարսի վրա փորձեն, եթե մատանիա մատերին շարեն, որ աշատ մատ չմնա:D:{

Եվ վերջում մենակ հայերը կարան պարելու ժամանակ, հարսին շաբաշ տան: Ով ինչքան գումար կարումա մի տեղ խցկումա:{

Կաթիլ
25.09.2010, 20:57
Մենակ հայերն են հարսանիքին որպես նվեր ոսկեղեն առնում ու հերիք չի գին են գրել տալիս, խնդրում են վաճառողին, որ գինը ավելի բարձր գրի, յանիմ ինչ:pardon

Մենակ հայերը կարան էդ նույն նվերը պարացնելով, տաշով-տուշով բերեն հարսի վրա փորձեն:{

Եվ վերջում մենակ հայերը կարան պարելու ժամանակ, հարսին շաբաշ տան: Ով ինչքան գումար կարումա մի տեղ խցկումա:{

Բայց «շաբաշ»-ը դեռ մոդայա՞ :))

Norton
25.09.2010, 20:58
Բայց «շաբաշ»-ը դեռ մոդայա՞ :))

:aha

Shah
25.09.2010, 20:59
Բայց «շաբաշ»-ը դեռ մոդայա՞ :))
Հա բա:)) Հարսանիքի ծախսերի կեսը դայա փագում :D

Կաթիլ
25.09.2010, 21:03
վայ, հիշեցի, էն օրը քեռիս ինչից էր զարմացած :))

Մենակ հայերը, երբ գնում են խանութ, մածուն առնելու, անպայման պիտի հետները դատարկ բանկա տանեն :D

VisTolog
28.09.2010, 15:37
Մենակ հայերը նմանատիպ լոգիններ կունենան::lol

http://www.imagger.com/uploads/859763_inetclub.PNG

V!k
28.09.2010, 15:48
մենակ հայերը կարան գնան Հայ-լայնի պայմանագիր կնքեն 1 տարով,ու հենց առաջին օրից անհամբեր սպասեն,թե երբ ա վերջանալու պայմանագրի ժամկետը, որ փոխեն այլ պռովայդեռի ինտերնետի:D

Moonwalker
28.09.2010, 17:43
Մենակ հայերը կարող են ունենալ կայարանամերձ հրապարակում ցցված 15 մետրանոց դրոշակաձող, բայց մի 7 մետր բարձրացված ազգային դրոշ(առաջին անգամ որ նկատեցի մտքովս անցավ՝ տենաս էդ ով ա մահացել :)) ):

Ուլուանա
29.09.2010, 22:10
Մենակ հայերն են կնունքին «տարոսիկ» բաժանում::o
Մի քիչ դրական տեսանկյունից ներկայացնեմ. երևի մենակ հայերն ունեն տարոս հասկացություն՝ «Տարոսը քեզ» մաղթանքի տեսքով :)։

Ապե Ջան
30.09.2010, 12:08
Ասենք օրինակ եկեք պատկերացնեն Օպերայի կենտրոնական կանգառի անցումը (զեբռան), Ռասիայի տոնավաճառի կենտրոնական կանգառը և շատ ու շատ այդպիսի կանգառներ:
Միայն հայերն են որ՝ կանգառից մի քանի մետր հեռու կկանգնեն: :)

Գաղթական
09.10.2010, 02:30
Միայն Հայերը նորաթուխ հորը կհարցնեն.
- հըը՞.. տղայա՞, թե՞.. կարևորը առողջ երեխա լինի..

Միայն Հայերը կարող են ծանոթին խնդրել իրենց համար «գժի թուղթ» պատրաստել ու այն հպարտությամբ ամեն պատահածի ցույց տան..

_Հրաչ_
13.10.2010, 21:41
Մենակ հայերն են, որ եթե հարևանին ինչ-որ արարողության համար տալիս են սպասքեղեն (բաժակներ, ափսեներ...), պարտադիր յուրաքանչյուր միավոր սպասքի տակ մանիկյուրով (նախընտրելի գույնը` կարմիր կամ մանուշակագույն, ինչ-որ վառ, երևացող գույն) նշան են անում, որ դրանք վերադարձնելիս չխառնեն ուրիշներից վերցված նմանատիպ սպասքեղենի հետ :))