PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենակ հայերը



Էջեր : 1 2 3 [4] 5 6

Yeghoyan
11.11.2009, 19:15
Մենակ հայ ուսանողներն են, որ ուսման համար շատ թանկ վճարում են ու ամբողջ տարի դասի չեն գնում: /կամ դուրս են մնում համալսարանից/:

Մենակ հայերը Մետրոյում կասեն " ապեր պահի նստող կա................"

Մենակ հայերն են, որ ՍՄՍ են գրում, հետո զանգում են տեսնեն տեղ հասել է, թե ոչ:

Մենակ հայերը կարան երկուշաբթի օրը շաբաթօրյակ անեն:

aerosmith
12.11.2009, 17:00
Մենակ հայերն են մետրոյում կուշկվում դռնեի դեմերը, իսկ վագոնի մեջտեղի հատվածներում էնքան ազատա , որ կարաս ֆուտբոլ խաղաս

Շինարար
12.11.2009, 17:09
Մենակ հայերն են աերոպորտում ինքնաթիռ նստելիս իրար հրմշտելով, իրարից առաջ անցնելով գնում, թե չէ, որ վերջինը լինեն, ինքնաթիռը կարող ա առանց իրանց թռչի էլի:), նույնը դուրս գալիս, կարծես թե մի քիչ ուշ դուրս գան, Հայաստանում էլ ազատ տեղ չի մնա:

Հարդ
13.11.2009, 16:52
Մենակ հայերը կարան Ադնոյի նամակին Էսեմես ասեն...

Rammstein
14.11.2009, 12:22
Մենակ հայ որոշակի հոգեբանության տեր տղեքն են, որ պիտի եղունգները ամեն օր էնքան խորքից կտրեն, որ մատի ծերի 1 սմ հատվածում արդեն եղունգ չի մնում: :[

urartu
14.11.2009, 14:20
քանի որ մենք հայերս տարբեր ենք, փորձեմ շրջանը նեղացնել, եվ օրինակներ բերե մեր քաղաքի վրա
մենակ գյումրեցի կին վարորդներն են, որ ձմեռվա 30 աստիան ցրտի տակ, մեքենաների պատուհանները իջեցնում են, որ սաղ տեսնեն, որ քշողը աղջիկ է

մենակ գյումրեցի ոստիականներն են ասում - Ծո բայց, էս մլիցեքը ինչ, /երեքտառանոցից/ են

մենակ գյումրեցի աղջիկներն են, անկախ ներկայացման լավ ու վատ լինելուց, գնում թատրոն մենակ նրա համար որ տեսնեն Խորեն Լեվոնյանին:[

մենակ գյումրու միակ դիsկոտեկում է, որ 4 աղջկան բաժին է ընկնում 50 տղա, որոնց մի մասը պարելը շարունակում են դրսում, բոքսի ու կառատեի տեսքով


մենակ Գյումրու քաղաքապետն է 3 գնդակով վիրավորվում, ու կենդանի մնում, շիրակի եկեղեցու թեմին սատանա անվանում, նվեր Մնացականյանին ուղիղ եթերով /գրող քեզի/ ասում, ու ամեն երրորդ բառից հետո Աստծո անունը հիշատակում

A.r.p.i.
14.11.2009, 14:29
Մենակ հայերն են, որ արտասահման զանգելուց, եթե անգամ ձենը շատ լավա լսվում , միշտ բարձր են խոսում:

Հոգեվարք
15.11.2009, 17:01
Միայն հայերը կարող են հեռախոսով երկար հաղորդագրություն գրելիս, երբ տեղ չի լինում արդեն ավարտելու միտքը, հետ գնալ, պրոբելները ջնջել, մի քանի տեղ բառերը իրար կպցնել,իբր պատահական է եղել էլի:D, որ նոր ուղարկեն էլի:D:D:D

Հարդ
15.11.2009, 17:07
Շարունակեմ Ադնոյի թեման:
Մենակ հայերն են, որ ադնոյում մեկին գոսծի մտնելուց առաջ մի հատ լաաավ ծանր ու թեթև են անում ու նոր որոշում մտնեն, թե չէ: Բայց մեկ ա, շատ դեպքերում ասում են.
-Էս ով ա, որ ես իրան գոսծի մտնեմ...
Թե դրա մեջ ինչ ա կա:esim
Մենակ հայ տղեքն են, որ տենում են աղջիկ ա գոսծի մտել, մտածում են իրան հավանել ա...:hands

Sedulik
15.11.2009, 17:37
Մենակ հայերը կարան երթուղայինի մեջ մի տեղանոց նստարանին ասել«կողքս տեղավորվեք» կամ «տվեք ձեր պայուսակը պահեմ»:D

Հարդ
15.11.2009, 17:44
Մենակ հայերը կարան երթուղայինի մեջ մի տեղանոց նստարանին ասել«կողքս տեղավորվեք» կամ «տվեք ձեր պայուսակը պահեմ»:D

Հա երևույթ ա, որ հայերին ա բնորոշ, բայց ինչն ա զվարճալի?:think

Շինարար
15.11.2009, 17:51
Մենակ հայերն են մտածում, թե իրենց արածը մենակ հայերն են անում:

wildworld
15.11.2009, 19:18
Մենակ հայերը կարան դպրոցներում ու այլ հիմնարկություններում կաթսա (բաքսի) քաշեն սովետական պառավոյներով:

Adam
15.11.2009, 20:26
Մենակ հայերի մոտ ա, որ սգո օրերին հեռուստատեսությամբ ցուցադրվում են Հայֆիլմի բոլոր ֆիլմերը: Ու կապ չունի ինչ ֆիլմ ա: Կոմեդիա էլ լինի, մեկ ա ցույց կտան: Ասենք Նվագախմբի տղաները, բան...
Բայց ասենք Տաքսի էլի լավան չեն ցույց տա էլի...
Այսինքն դուրս ա գալիս, որ ամբողջ Հայֆիլմը սգո սերվիս ա ծառայում:

Երկնային
23.11.2009, 18:58
մենակ հայկական կայքում սենց բան կտեսնես :D թե որ հայերեն չի տեսնում, տեսնես ոնց ա իմանալու, որ պետք ա էդդեղ սեղմի :D

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42359&stc=1&d=1258988256

Lion
23.11.2009, 23:21
Մենակ հայերը կարան անանցանելիության աստիճանի քանդած փողոցը թանք ու կրակ ասֆալտեն, բայց անմիջապես էլ տաս մետրը մեկ արհեստական թմբերից դնեն՝ էն էլ մեծ բարձրության:angry Արդյունքում ասֆալտապատման իմաստը ուղղակի կորում է, փողոցով ի վիճակի են լինում երթևեկել միայն ամենագնացները, իսկ մյուս վարորդները ընդհանրապես թարգում են այդ փողոցով անցնել...:(

Ilona
24.11.2009, 01:18
Մենակ Ռուսաստանից էկած հայերը կարան զարմանան, եթե իրենց այս հարցին "Դու ու՞մ վրա ես սովորում" միանգամից չես պատասխանում(բառացի թարգմանում են ռուսերենից "На кого учишься?") . Իսկ եթե մի քանի վարկյան մտածում ես, որ հասկանաս ինչ ինկատի ունեն, ասում են. "Վաաաայ, էս աղջիկը հայերեն չի հասկանում":)

zanazan
24.11.2009, 09:19
Մենակ հայերը կարան անանցանելիության աստիճանի քանդած փողոցը թանք ու կրակ ասֆալտեն, բայց մի 10 օր հետո քանդեն, որ "ջրի տռուբա քցեն" կամ "կաբել քցեն".
Հետո տենց մի 6 ամիս քանդած թողնելուց հետո ամեն անցնել դառնալուց քրֆեն են ասֆալտ անողին, որ անորակ ասֆալտ ա արել..

A.r.p.i.
24.11.2009, 13:22
Մենակ հայ վարորդներն են, որ սպուսկի / կներեք հայերեն համարժեքը չհիշեցի/ վրա շարժիչը անջատում են, որպեսզի բենզին չծախսեն:

DavitH
24.11.2009, 17:29
Մենակ հայերն են որ կարան հեռախոսը ձախ ձեռքով բռնեն ու դնեն աջ ականջին :)
Մենակ հայ երթուղայինի վարորդներն են որ կանար 4-րդ գծից առանց մարգատի մտնեմ 1-ի ու հակառակը
մեկել մենակ հայ վարորդներն են որ միշտ մանր չունեն
ու համել մենակ հայ ուղևորները, երբ երթուղային տաքսին կարմիր լույսի տակ ասենք 2-րդ կամ 3-րդ գծում կանգնած ա, կարան ասեն կարամ ստեղ իջնեմ, ու որ ասում են չե մունաթ են գալիս

DavitH
24.11.2009, 17:30
մի հատ էլ
Մենակ Հայաստանի հեռավոր գյուղերի բնակիչները կարան google-ին ասեն Գօգլե :)

Շինարար
24.11.2009, 18:29
Մենակ հայ մոտավոր գյուղերի բնակիչներին ա թվում, թե իրանք ավելի շատ բան գիտեն, քան հեռավոր գյուղերի բնակիչները…

DavitH
24.11.2009, 21:00
Մենակ հայերն են որ բիլայն-ի այսպես կոչված Hi-Line ինտերնետ կապին կասեն հայելային

Haykolo007
27.11.2009, 19:24
Մենակ հայ տղեքն են բարեւվելուց,կներեք արտահայտությանս համար,կոպիտ ասած զասվում:[

Haykolo007
27.11.2009, 19:26
Մենակ Հայստանի բասկետբոլայնի ակումբը կարա կազմված լինի միայն այլազգիներից,մի հատ էլ ուրախանան իրենաց հաղթանակների համար(Էլի լավա)

Հոգեվարք
02.12.2009, 20:36
Մենակ հայերը կարող են աշխատանքի համար ինտերնետով ռեզյումե ուղարկելու վերջին պահին հազար անգամ ստուգել թե մեյլը ճիշտ են գրել հասցեատիրոջ:D

urartu
02.12.2009, 21:54
երեվի նման բան միայն հայերը կարող են անել
Ուրեմն, 2 օր առաջ Կիրով փողոցով իջնում էինք վար, մի հատ մարդ ակառդիոն էր նվագում, ու անցնողները փող էին տալիս, մի միջին տարիքի կին, 1000 դրամանոցը քցեց էտ 10-100 դրամներով լի ամանի մեջ, հետո փողոցի մեջտեղը, մոտավորապես էս դիրքով http://t3.gstatic.com/images?q=tbn:cgrXUa49f-51iM:http://www.warez-portal.kiev.ua/uploads/posts/1194909039_bd39fe423384.jpg կզեց ու սկսեց էտ ամանից իր 1000 նոցի զդչին վերցնել:o սաղ ժողովուրդը զարմացել մնացել էին

_Հրաչ_
02.12.2009, 23:19
Մենակ հայ հետիոտներն են փողոցը հաստատուն քայլերով, առանց աջուձախ նայելու քիթը տնկած անցնում` վարորդներին на зло:D` «Մեկ ա` օրենք են հանել» կարգախոսը մտքներին անընդհատ կրկնելով:

DVG
02.12.2009, 23:36
մենակ հայ տղեն կարա թրշ պահի , որ վախենալու դեմք ունենա, ու մենակ հայ տղեքը կողից իրան նայելուց կասեն «կարգին տղայա» աղջիկներնել « վայ ինչ գռոզնի դեմք ունի»

Վաաայ, եթե ես հիմա չեմ սափրվում, նշանակում վախենալու եմ, հետևաբար կարգին տղա եմ ու գռոզնի դեմք ունեմ՞՞՞ :D

Նաիրուհի
03.12.2009, 01:02
Մենակ Հյաերն ուրիշ ազգ տենալուց հետները կնկարվեն ու միաչքանի (ադնո) կքցեն:D

Էդ երևի իմ նկարն եք տեսել :(

Lion
08.12.2009, 19:23
Մենակ հայ աղջիկները կարան ժամերով Օդնակլասսնիկում լռվեն, փորփրեն ու չափչփեն այն, հուսալով հանդիպել Նրան, բայց նույն այդ աղջիկները, եթե փողոցում մոտենաս և ուղղակի բարևես, իրենց իսկական վայրենու պես կպահեն...

Հ.Գ.

Մի քանի օր առաջ մտել էի մի ինտեռնետ-կլուբ, առանց բացառության բոլոր մոնիտորների առաջ աղջիկներ էին և բոլորն էլ Օդնկալասնիկում էին... տխուր տեսարան էր...

Norton
08.12.2009, 20:58
Լավ ռազ ադնակլասնիկ թեման ա, մենակ հայ բեսամթ ադնկլանիկացավով տառապող ու պրոպագանդող երիտասարդները կարող են հանկարծակի ընդհանուր մոդայի ազդեցության տակ իրանց ըքաունթը ջնջեն, պատճառաբանելով:
Դե ապեր չէր դզում անմակարդակությունա դառել լրիվ, էդ այն դեպքում, երբ ժամանակին բոլոր ծանոթներին համոզում էր գրանցվեն:
Ու 1 ամիս հետո նույն մարդուն տեսնում էս նորից բոլոր հին ընկերներին ընկերության հայտեր տալիս:

Lion
09.12.2009, 08:52
Շարունակեմ "քրքրել" հայ աղջիկների "հոգին"...

Մենակ Հայ աղջիկները կարան ժամերով օդնակլասսնիկում լռվեն պետքական ծանոթություններ հաստատելու հույսով, բայց եթե հանկարծ ծանոթ հանդիպի, կարմրեն ու "արդարանան" (!?) թե "ընդամենը հինգ րոպեով էին մտել, նկար քցելու համար" :D

Lion
10.12.2009, 08:46
Էլի հայ աղջիկների մասին...

Մենակ հայ աղջիկները կարան հասնեն 25 տարեկան, օրական 23 ժամ մտածեն ամուսնանալու մասին, ամեն մի ընկերուհու ամուսնության լուրը ընդունեն նախանձի արցունքներով... բայց կենցաղային-խոսակցական մակարդակում իրենց ձև տան ու դեմքի լուրջ արտահայտությամբ սկսեն ապացուցել, թե ամուսնությունն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում...:B

Lion
21.12.2009, 11:37
Մենակ հայերը կարան ֆորումում քննարկեն, թե ճիշտ է արդյոք տղմարդու. կողմից իր թևատակի մազերը սափրել, թե ոչ:o

Ptuchik
24.12.2009, 10:51
Մենակ հայերը կարան ֆորումում քննարկեն, թե ճիշտ է արդյոք տղմարդու. կողմից իր թևատակի մազերը սափրել, թե ոչ:o

Այ էդտեղ համաձայն չեմ: Հենց կակռազ մենակ հայերն են, որ շատ ու շատ անգամ ավելի քիչ են նման բաներ քննարկում ֆորումներում, քան մնացած ազգերը (նամանավանդ ռուսները):

Աբելյան
24.12.2009, 16:01
Մենակ հայերն են, որ վերվարածներից սեռական հաճույք են ստանում…:)

Norton
05.01.2010, 00:41
Մենակ հայերին կարաս առաջարկես մարտինի, հրաժարվի, պատճառաբանելով, որ աղջկա խմիչքա:
Ասենք, թե կասեն ավելի լավա լիկյոր կամ գինի:D

Marine-24
05.01.2010, 10:36
մենակ հայերն են, որ աշխարհում ինչքան նշանավոր մարդ լինի ստուգաբանությամբ հայ կդարձնեն:

Դեկադա
06.01.2010, 12:25
Մենակ հայերը կարան պամպերսի մեջ կանացի միջադիրներ դնեն, որ երկար օգտագործեն

Հարևանուհիս իր թոռնինի էտպես է անում:Թոռնիկն էլ իմիջայլոց տղա է:

ChildOfTheSky
07.01.2010, 16:59
Մենակ հայերը սենց բան կանեին ;)
http://www.imagger.com/uploads/234438_PC280572.JPG

Norton
08.01.2010, 14:02
Մենակ հայերի շրջանում սենց խոսակցության ականատես կլինես:
Լսարանում ընկերուհին ընկերուհուն, հեռախոսը տալսիա ասումա ես սենց դռան կողմ նայեմ նկարի, ադնակլասնիկ գցեմ գրեմ՝միամիտ նկար:))

Լեո
16.01.2010, 23:53
Ուրիշ հարմար թեմա չգտա, որոշեցի էստեղ գրել:

Հայկական սինդրոմ
http://i50.tinypic.com/29nxnqd.png
Կար-չկար, թիավարների մի թիմ կար:

http://i46.tinypic.com/15rl6jc.png
Մեր թիմը թիավարության մրցույթի հրավիրեց մեկ այլ թիմի այլ երկրից: Երկու թիմերում էլ կային 8-ական թիավարներ:

http://i50.tinypic.com/dximqh.png
Երկու թիմերն էլ մարզվում էին հաստատակամորեն: Եվ միցույթից առաջ նրանք երկուսն էլ շատ մարտական էին տրամադրված: Բայց մրցակիցները մեզ հաղթեցին՝ առաջ անցնելով 1 կիլոմետր:

http://i46.tinypic.com/2s1166c.png
Տրամադրությունը մեր թիմում ահավոր ընկել էր: Բարձր ղեկավարությունը մտահոգված էր նրանով, թե ինչպես հաղթենք հաջորդ տարի: Եվ այդ ժամանակ հրավիրվեցին մի խումբ վերլուծաբաններ, որպեսզի վերլուծվեր իրավիճակը և գտնվեր փրկիչ որոշում:

http://i45.tinypic.com/34qlrbt.png
Մի քանի օրվա մանրամասն հետազոտություններից հետո նրանք եկան այն եզրահանգմանը, որ մրցակիցները ունեն 7 թիավարներ և միայն 1 նավապետ:

http://i48.tinypic.com/21aa1l3.png
Իսկ մեր թիմը ուներ 7 նավապետ և միայն 1 թիավար

http://i50.tinypic.com/14adiko.png
Եվ այդտեղ մեր թիմի ղեկավարության մոտ հանկարծ հրաշալի միտք ծնվեց. որոշվեց վարձել խորհրդատվական ընկերություն մեր թիմը վերակառուցելու համար:

http://i46.tinypic.com/28qvxbo.jpg
Մի քանի ամսվա ջանադիր հաշվարկենրից հետո նրանք եկան այն եզրակացությանը, որ մեր թիմը ունի չափից շատ նավապետեր և շատ քիչ թիավարներ: Այդ հետազոտության հիման վրա նրանք կատարեցին հետևյալ առաջարկությունը. Մեր թիմի կառուցվածքը պետք է փոխել:

http://i49.tinypic.com/2hp1tm1.png
Այդ պահից սկսած մենք պետք է ունենայինք 4 նավապետ, 2 մենեջեր, 1 թոփ-մենեջեր և 1 թիավար: Համաձան դրա՝ նրան եկան այն համոզմունքին, որ թիավարի հետ պետք է ինտենսիվ աշխատել՝ բարձրացնելու համար նրա մոտիվացիան և հաղթանակի ձգտումը:

http://i48.tinypic.com/fxvw5v.png
Հաջորդ տարի մրցակիցները մեզ հաղթեցին 2 կիլոմետրի տարբերությամբ:

http://i46.tinypic.com/dw9qp3.png
Թիավարին վտարեցին թիմից, քանի որ գոհ չէին նրա աշխատանքից

http://i48.tinypic.com/swehzb.png
Մենեջերներին պարգևատրեցին հաշվետու ժամանակահատվածում մոտիվացիայի խթանման ուղությամբ ցուցաբերած բարձր ցուցանիշների համար:

http://i49.tinypic.com/2hygo6v.png
Խորհրդատվական ընկերությունը իրականացրեց նոր վերլուծություն, որը ցույց տվեց, որ ռազմավարությունը լավն էր, մոտիվացիան նույնպես, սակայն նպատակին հասնելու միջոցները լավը չէին: Այժմ մեր թիմը նախագծում է նոր նավակ:

My World My Space
17.01.2010, 01:41
1, մենակ հայերի պատական օրհներգի անունը կարա լինի "Իտալացի աղջկա երգը....", որում երգվի "Մեր հայրենիք, թշվառ անտեր....."
2, Մենակա հայ հերոսների արձանները կարան լինեն չոքած / խեղճ Զորավար Անդրանիկի արձանը բանգլադեշում, ոն որ զառ քցողի արձան լինի..../
3, Մենակ հայերը կարան 1000$-անոց հեռախոս ունենան ու ծնգցնեն....
4, Մենակ հայերը ունեն լույսի, ջրի,գազի, զիբիլի, ու տենց լիքը ուրիշ մարդիկ:
5, Մենակ հայերի մոտ ա պիջակը "կաստյում", իսկ կոստյումը "կաստյում-շրվար"

ministr
18.01.2010, 03:19
Մենակ հայերի մոտ փոստը կարող ա 10 օր չաշխատի ինչա թե նոր տարիա...

Հ.Գ. Սա ծիծաղելու չի այլ լացելու:

_Հրաչ_
24.01.2010, 01:04
Մենակ հայերը Ռուսաստանը (այսինքն` որպես արտագնա աշխատանքի տեղ) կարող են անվանել` «չոլ»: (բայց որ նայես, ավելի շուտ Հայաստանն ա չոլ, քան թե Ռուսաստանը)

Մենակ հայերը կարող են ավտոմեքենա գնել զուտ պետհամարանիշների համար:

Աբելյան
24.01.2010, 01:39
Մենակ հայերը կարան ասեն որ Մեդվեդևը հայ ա (մասնավորապես` ռուսաստանի պրեզիդենտը):

Lion
24.01.2010, 12:58
Մենակ հայերը կարող են հեռուստատեսությամբ ցուցադրել էրոտիկ ֆիլմ, որի հիմնական իմաստը բնականաբար "էրոտիկ կադրեր"-ն են, բայց... նույն այդ էրոտիկ կադրերը մգացնել ու դարձնել անդիտելի :)

Ptuchik
27.01.2010, 10:26
Մենակ հայկական հեռուստատեսությամբ ա "Голые и Смешные"` "Մերկ եվ զվարճալի" հաղորդման մեջ բոլոր մերկ մասերը լղոզած:

Adam
27.01.2010, 15:36
Մենակ հայկական հեռուստատեսությամբ ա "Голые и Смешные"` "Մերկ եվ զվարճալի" հաղորդման մեջ բոլոր մերկ մասերը լղոզած:

Ու ակամայից, ռուս աղջիկներից հիասթափվում ես... :D

Ptuchik
03.02.2010, 12:13
Մենակ հայերը կարող են մի տաս տարի նույն քաղաքում ապրել ու մի անգամ մտքներով չանցնի մի հատ զանգել կամ գալ տեսնել ոնց ես, բայց հանկարծ մի տարի առաջ արտասահման գնացած հեռու բարեկամ մի շաբաթով գա, անպայման գան տեսնելու, որտև "ամոթ ա, մարդը մի տարի ա արտասահմանում եր, կարոտել ենք":

aerosmith
03.02.2010, 12:49
մենակ հաեյրն են. որ գնում են ապրանք առնելու, կասեն.
-դե մենք սրանից ես նույն գնով առել ենք, բայց ընենց ահագին լավն էր սրանից...
յանի ուզում են էդ ֆինտուֆրուշկով գին քցեն........

CactuSoul
03.02.2010, 13:12
մենակ հաեյրն են. որ գնում են ապրանք առնելու, կասեն.
-դե մենք սրանից ես նույն գնով առել ենք, բայց ընենց ահագին լավն էր սրանից...
յանի ուզում են էդ ֆինտուֆրուշկով գին քցեն........

Կամ գնում են շուկա, կանգնում են իրենց ուզած «ապրանքի» դիմաց, մի հատ դժգոհա-զզվանքա-մուննաթախառը դեմք են ընդունում ու՝ «Էս ճաշի պամիդո՞րն ինչ արժի:sad»:
:D

My World My Space
03.02.2010, 13:21
Կամ գնում են շուկա, կանգնում են իրենց ուզած «ապրանքի» դիմաց, մի հատ դժգոհա-զզվանքա-մուննաթախառը դեմք են ընդունում ու՝ «Էս ճաշի պամիդո՞րն ինչ արժի:sad»:
:D

- Դե լավ, արի քարը փեշիցդ թափի 3 կիլոն 1000-ով տուր
- Չէ, այ քուր ջան 320 իմ վրայա նստած :lol

Սերխիո
03.02.2010, 16:23
Մենակ հայերը 1975 թվի արտադրության ՎԱԶ 21-01-ի վրա մովիլ կքսեն , իբր թե <<յուղը վրեն>> մաշնայա...:baby
տեսած բան եմ ասում:aha

aerosmith
03.02.2010, 18:13
Մենակ հայերն են, որ ցելլի տոհմով գնում են ասենք հեռախոս, կամ կամպյուտր առնելու...

Հարդ
04.02.2010, 22:15
Մենակ հայերի մոտ ա ՕԲՅԵԿՏ բառն ասոցացվում ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ տեղի հետ: Ճիշտ ա, ինքը սխալ չի, բայց, որ մի բանի ասես օբյեկտ, որը հաց ուտելու տեղ չի, չեն հասկանա::D

Ուլուանա
04.02.2010, 22:59
Մենակ հայերի մոտ ա ՕԲՅԵԿՏ բառն ասոցացվում ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ տեղի հետ: Ճիշտ ա, ինքը սխալ չի, բայց, որ մի բանի ասես օբյեկտ, որը հաց ուտելու տեղ չի, չեն հասկանա::D
Լավն էր։ :))
Բայց մի փոքրիկ «ուղղում» անեմ, էլի. հայերի մեծ մասը դրան ոչ թե «ՕԲՅԵԿՏ» է ասում, այլ «ՕԲԵԿՏ»։ :{ :D

Հարդ
05.02.2010, 11:48
Մենակ հայերը, որ սերիալ են սկսում նկարել, չեն ուզում պրծնեն յա:angry:

Եթե սկզբում նենց ոչնչոտ սերիալ էր, կտան համն էլ կհանեն ինչ ա մի քիչ էթ երկարի:

Ptuchik
05.02.2010, 17:48
Մենակ հայերը, որ սերիալ են սկսում նկարել, չեն ուզում պրծնեն յա:angry:

Եթե սկզբում նենց ոչնչոտ սերիալ էր, կտան համն էլ կհանեն ինչ ա մի քիչ էթ երկարի:

Ու մենակ հայերի սերիալներում ա, որ կրիմինալի մասին էլ նկարեն, մեկ ա մեջը շշաձև "է"-երով են խոսում:

Lion
05.02.2010, 22:15
Մենակ հայ աղջիկներն են, որ օդնակլասնիկում գրանցվելիս կարող են տակը գրել - "Չեմ ծանոթանում"...

Ու էդ իբր համարվումա լավ տոնի նշան, յանըմ իրանք ստեղ են մենակ "ընկերների հետ խոսալու համար", իրանք "լիքը ուզողներ ունեն" ու "ՕԿ"-ի ծանոթությունը իրենց պետք չի...

Լեո
05.02.2010, 22:19
Մենակ հայ աղջիկներն են, որ օդնակլասնիկում գրանցվելիս կարող են տակը գրել - "Չեմ ծանոթանում"...
Իսկ էդ տակը որտե՞ղ ա :oy

_Հրաչ_
06.02.2010, 01:00
Մենակ հայերն են, որ Օրանժի «Ինտերնետ հիմա» կամ Վիվասելի «ՄՏՍ-կոնեկտ» մոդեմներին անվանում են «Ֆլեշկով ինտերնետ»:

Norton
25.02.2010, 23:27
Մենակ Հայաստանում կհանդիպես ամբողջությամբ մգեցված ապակիներով ավտոբուս ու տրոլեյբուս:

Նարե
25.02.2010, 23:30
Մենակ հայերի որոշ մասը հին ու բարի օրերի պատվին իր տաքսի սերվիսի անունը կդնի Taxi ԽՈՊԱՆ

Ուլուանա
26.02.2010, 00:01
Ինձ թվում է՝ մենակ հայերն ունեն «տանը մնացած» հասկացությունը, որով պիտակում են 25–ն անց, չամուսնացած աղջիկներին։ :{

Monk
26.02.2010, 02:24
Մենակ հայերի մոտ է արևից պաշտպանվելու համար ակնոցն ու քրեական աշխարհը ասոցացվում: Ասենք կտեսնեն սև ակնոց ես դրել տեսողական օրգաններդ արևի ճառագայթներից պաշտպանելու համար, կհարցնեն. «Մեռաաած, գողագա՞ն ես էթում» :B

Sagittarius
26.02.2010, 04:07
Մենակ հայերն են, որ Քոփի՝ պատճենահանման կետերին քսեռոքս կասեն, որը իրականում ընդամենը մի ֆիրմա ա,,,
բայց եթե ճիշտ մենակ հայերը չեն, ու ընդհանրեպես ես ամեն ինչի 99 եթե ոչ 100%ը մենակ հայերին հատուկ չի, օրինակ՝ լատինոսները ահագին ընդհանրություն ունեն մեզ հետ, բայց դե ասում խոսում ենք էլի;)

Արևածագ
26.02.2010, 09:39
Մենակ հայերս ենք Ռուսաստանում, ուրիշ երկրերում չգիտեմ, ավտոյի առջևի հողմնապակուն կպցնում Հայաստանի դրոշը, մի քանիսը՝ հետևինին էլ: Մեր դրոշը կա նաև երթուղային տաքսիների, ավտոբուսների , զանազան պատկանելության բեռնատարների ապակիներին: Բայց հիմա ամենամեծ «շքեղությունը» պետհամարանիշին հագցվող վրադիրներն են՝ «Հայաստան» մակագրությամբ ու դրոշով: Իմիջիայլոց, ես էլ շա՜տ եմ ուզում դրանցից: Ով կարող է՝ օգնեցեք:think

Ptuchik
26.02.2010, 16:10
Մենակ հայերն են, որ Քոփի՝ պատճենահանման կետերին քսեռոքս կասեն, որը իրականում ընդամենը մի ֆիրմա ա,,,

Գազի կաթսային էլ ԲԱՔՍԻ :)

..... USB-ով միացող ցանկացած փոքր սարքին էլ` ՖԼԵՇԿԱ :D

Katka
26.02.2010, 16:13
Գազի կաթսային էլ ԲԱՔՍԻ :)

..... USB-ով միացող ցանկացած փոքր սարքին էլ` ՖԼԵՇԿԱ :D

Բա Զիմբաբվեում ո՞նց են ասում :

Norton
26.02.2010, 16:19
Հայկական չվերթների առանձնահատկությունը

Օդանավում իրար ծեծել են

Փետրվարի 23-ին, ժամը 3.50-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի օդանավի սրահում վիճաբանություն է տեղի ունեցել:

Ուղեկցորդուհի Նատալյա Շ.-ն հայտնել է, որ ուղևոր, 31-ամյա Սերգեյ Վանդանյանը օդանավում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ շշով հարվածել է 31-ամյա Կարեն Գրիգորյանի գլխին և պատճառել վնասվածք:

Կ. Գրիգորյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Dayana
26.02.2010, 16:49
Մենակ հայերն են որ, ծիծիկ չեն տեսել կյանքի մի զգալի հատվածում (թե ասա ամուսնանալուց առաջ հարցրեք, աղջիկ ջան ծիծիկ ունես?) ու երբ հեռուստացույցով Եվա Ռիվասի ծիծիկն են տեսնում, ամբողջ քաղաքով մի քանի ամիս էդ ծիծիկի մասին են խոսում :}

Ptuchik
26.02.2010, 17:01
Բա Զիմբաբվեում ո՞նց են ասում :

Որ գնամ Զիմբաբվե, հիշեմ, կհարցնեմ, բայց անկեղծ ասած հումորը չհասկացա:

Sagittarius
26.02.2010, 17:29
Մենակ հայերն են որ, ծիծիկ չեն տեսել կյանքի մի զգալի հատվածում (թե ասա ամուսնանալուց առաջ հարցրեք, աղջիկ ջան ծիծիկ ունես?) ու երբ հեռուստացույցով Եվա Ռիվասի ծիծիկն են տեսնում, ամբողջ քաղաքով մի քանի ամիս էդ ծիծիկի մասին են խոսում :}

Յաաաա, :o տենց բանել ա եղե՞լ,
բա էտ որտե՞ղ ա, ասեք, ես էլ տենամ:oy

Մանուլ
26.02.2010, 19:17
Մենակ հայերն են, որ Քոփի՝ պատճենահանման կետերին քսեռոքս կասեն, որը իրականում ընդամենը մի ֆիրմա ա,,,
բայց եթե ճիշտ մենակ հայերը չեն, ու ընդհանրեպես ես ամեն ինչի 99 եթե ոչ 100%ը մենակ հայերին հատուկ չի, օրինակ՝ լատինոսները ահագին ընդհանրություն ունեն մեզ հետ, բայց դե ասում խոսում ենք էլի;)
Մարդիկ կան, որ քսերոքս էլ չեն ասում, ասում են սերոքս, իսկ եթե հարկ ա լինում անգլերեն տառերով գրել` serox :D

Երկնային
26.02.2010, 19:31
Մենակ հայ աղջիկներն են, որ օդնակլասնիկում գրանցվելիս կարող են տակը գրել - "Չեմ ծանոթանում"...

էդ նրանից ա, որ օդնօյում գրանցված ամեն տղա իրա պարտքն ա համարում ծանոթության առաջարկ ուղարկել, ու երբ չես պատասխանում, կամ ասում ես, որ չես պատրաստվում ծանոթանալ իր հետ, քեզ «թարախ» ա անվանում լավագույն դեպքում :))

Հ.Գ. իմ մոտ "Չեմ ծանոթանում" գրած չի, բայց…


յանըմ իրանք ստեղ են մենակ "ընկերների հետ խոսալու համար", իրանք "լիքը ուզողներ ունեն" ու "ՕԿ"-ի ծանոթությունը իրենց պետք չի...

բայց ես ոչ միայն տղաների, այլև աղջիկների հետ չեմ ծանոթանում :P:D

Dayana
26.02.2010, 19:36
յանըմ իրանք ստեղ են մենակ "ընկերների հետ խոսալու համար", իրանք "լիքը ուզողներ ունեն" ու "ՕԿ"-ի ծանոթությունը իրենց պետք չի...

բայց ես ոչ միայն տղաների, այլև աղջիկների հետ չեմ ծանոթանում :P:D

փաստորեն դու աղջիկ "ուզողներ" էլ ունես :D

Երկնային
26.02.2010, 19:38
փաստորեն դու աղջիկ "ուզողներ" էլ ունես :D

հա, հենց նոր էլ մեկը խոսացնում էր, ասում ա նախանձելի մազեր ունես, արի ծանոթանանք :D

Աբելյան
26.02.2010, 20:39
Մենակ հայերն են որ, ծիծիկ չեն տեսել կյանքի մի զգալի հատվածում (թե ասա ամուսնանալուց առաջ հարցրեք, աղջիկ ջան ծիծիկ ունես?) ու երբ հեռուստացույցով Եվա Ռիվասի ծիծիկն են տեսնում, ամբողջ քաղաքով մի քանի ամիս էդ ծիծիկի մասին են խոսում :}
Իրա ամեն ինչով ցույց ե՞ն տվել::o

Հայկօ
26.02.2010, 20:57
Մարդիկ կան, որ քսերոքս էլ չեն ասում, ասում են սերոքս, իսկ եթե հարկ ա լինում անգլերեն տառերով գրել` serox :D

Իսկ եթե հարկ ա լինում անգլերեն տառերը կարդալ՝ խեռոխ:

_Հրաչ_
26.02.2010, 22:08
Մենակ հայերն են շենքի շքամուտքի դռան վրա զսպանակ դնում: Դե, որ սկվազնյակից չբացվի էլի:)

Ungrateful
26.02.2010, 22:14
էդ նրանից ա, որ օդնօյում գրանցված ամեն տղա իրա պարտքն ա համարում ծանոթության առաջարկ ուղարկել, ու երբ չես պատասխանում, կամ ասում ես, որ չես պատրաստվում ծանոթանալ իր հետ, քեզ «թարախ» ա անվանում լավագույն դեպքում :))

Հ.Գ. իմ մոտ "Չեմ ծանոթանում" գրած չի, բայց…

Փորձը ցույց ա տվել, որ էդ ձեր ասած "չեմ ծանոթանումները" ավելի արագ կերպով են պատասխանում, ավելի արագ են սկսում կյանքները պատմել, ու ավելի շատ են մտնում նկարներդ գնահատելով գրում՝ "վայ, սենց-սենց նկարդ ինչ լավն ա"
Տակ չտո, մենակ հայ աղջիկներն են, սկսում քեզ կպցնել "Չեմ ծանոթանում" լոզունգի /էս դեպքում՝ ստատուսի/ տակ: ))

Monk
26.02.2010, 22:44
Մենակ հայերն են շենքի շքամուտքի դռան վրա զսպանակ դնում: Դե, որ սկվազնյակից չբացվի էլի:)

Համ էլ ուղղակի որ ամեն անգամ ստիպված չլինեն հսկայական էներգիա ծախսել և դուռն իրենց հետևից ծածկել;)

Մենակ հայերն ունեն. «Ձեր տունը դքի վրա՞ ա» արտահայտությունը՝ ի նկատի ունենալով, որ դուռը բաց են թողել:

Lion
28.02.2010, 14:31
Մանուլ ջան, ես դաժե "սերոքս" չեմ ասում, այլ... "սայրեքս" ;)

Երկնային ջան, բա դու գիտերի, որ մենակ հայ աղջիկներն են, որ կարան մի հատ թույն աղջկա նկար դնեն ՕԿ-ի կամ նման այլ ռեսուրսի իրենց էջում ու... լավ զգան ստացած 5-երի ու կոմենտների համար:P:P

Հարդ
28.02.2010, 15:10
Մենակ հայերը միակողմանի փողոց անցնելուց նաաաաաաաաաաավսյակի մի հատ էլ մյուս կողմը կնայեն::D

Ռուֆուս
28.02.2010, 15:14
Մենակ հայերը միակողմանի փողոց անցնելուց նաաաաաաաաաաավսյակի մի հատ էլ մյուս կողմը կնայեն::D

Ու շատ էլ ճիշտ կանեն, որովհետև մենակ որոշ հայ աննասուն վարորդներ կարող են միակողմանի երթևեկության փողոցում հակառակ ուղղությամբ քշեն:

Lion
28.02.2010, 15:36
Մենակ հայ հետիոտները փողոցը անցնելուց սկզբում աջ կնայեն, իսկ փողոցի կեսն անցնելուց հետո` ձախ:angry:angry

One_Way_Ticket
28.02.2010, 15:55
Մենակ հայ հետիոտները փողոցը անցնելուց սկզբում աջ կնայեն, իսկ փողոցի կեսն անցնելուց հետո` ձախ:angry:angry
Անգլիացիներն ու ավստրալացիներն էլ են այդպես անում :P

Lion
28.02.2010, 16:02
Մենակ 18-ը դեռ չլրացած հայ աղջնակները, կարան այնպիսի ֆոտոներ դնեն ՕԿ-ում կամ էլ նմանատիպ ռեսուրսներում, որ չտարբերվեն մի քանի սիրեկան ունեցած ու կյանքում հազար ու մի բան տեսած երեսունհինգամյա կնոջից...:(

Հարդ
28.02.2010, 16:02
Անգլիացիներն ու ավստրալացիներն էլ են այդպես անում :P

Ճապոնացիները չեն անում?:think

One_Way_Ticket
28.02.2010, 16:11
Ճապոնացիները չեն անում?:think
Չգիտեմ

Lion
28.02.2010, 16:21
Մենակ որոշ հայ տղաներ, որոնք օրական հարյուր դրամ էլ կարողա չունեն, որ իրենց համար սիգարետ գնեն, կարող են փողոցում կայանված բենտլիի կամ յոթերորդ մոդելի "BMW"-ի կողքը վստահ տեսքով կանգնած նկարվել ու այդ նկարը տեղադրել ՕԿ-ում կամ նմանատիպ այլ ռեսորւսներում...:think

Լեո
28.02.2010, 16:34
Որպեսզի թեմայից դուրս չլինի գրառումս, էսպես ձևակերպեմ:
Միայն Լիոնը կարող է պատմությունը խորագույնս ուսումնասիրելուց զատ նույն կերպ նաև ուսումնասիրել ՕԿ-ում հայերի վարքագիծը :)

Lion
28.02.2010, 16:45
Հատուկ Լեո-ի համար սերիայի շարունակությունը -


Մենակ որոշ հայ տղաներ, որոնք օրական հարյուր դրամ էլ կարողա չունեն, որ իրենց համար սիգարետ գնեն, կարող են փողոցում կայանված բենտլիի կամ յոթերորդ մոդելի "BMW"-ի կողքը վստահ տեսքով կանգնած նկարվել ու այդ նկարը տեղադրել ՕԿ-ում կամ նմանատիպ այլ ռեսորւսներում...:think

Մենակ որոշ հայ տղաներ, որոնք օրական հարյուր դրամ էլ կարողա չունեն, որ իրենց համար սիգարետ գնեն, կարող են անչափ վստահ տեսքով փռված վիճակում նկարվել իրենց կուրսեցուն կամ ընկերոջը պատկանող բասեինի կողքը, հետո էլ... դե գիտեք:D

Արևհատիկ
28.02.2010, 16:46
Մենակ հայերը կարան փողոցում կանգնեն, զանգեն մեկին ու բարձր ձայնով ասեն «Արա փող չունեմ հետ զանգի, հեռախոսիս մեջ 20 դրամ ա»: Էն մեկն էլ ասի «ես էլ չունեմ» ու էդ 20 դրամով մինիմում 10 րոպե խոսա:

Մի քանի օր առաջվա թարմ դեպք: :))

Lion
02.03.2010, 10:07
Մենակ հայ աղջիկները կարան սաղ կուրսի կազմով իրենց ընկերուհու նշանդրեքից տառոսիկներ ուզել...;)

Հարդ
02.03.2010, 13:16
Մենակ հայերի Հ1 - ով կարան սաղ օրը ցույց տան՝ Բոլոր աստղերը, բոլոր աստղային թիմերը, կարևորագույն հանդիպումները միայն Առաջինի եթերում (սենց անորոշ ռեկլամ տարիներով), բայց տվյալ պահին մի առաջնություն, կամ լիգա ցույց չտան: Եթե չեմ սխալվում չեմպիոնների լիգան են տալիս, էն էլ հազարից մեկ ա խաղ լինում:

Yeghoyan
02.03.2010, 13:26
Մենակ հայերը կարան սենց հավեսով, իրանք իրանցից ու անվերջ մենակ բողոքեն:sad

Lion
02.03.2010, 14:42
Մենակ հայ աղջիկները կարան հայացքը անորոշ կետի հառած ուղիղ մեկ կիլոմետր քայլել այն դեպքում, երբ իրենց "խոսացնող" տղան խոսում է վայրկյանում մեկ բառ արագությամբ...

Սերխիո
05.03.2010, 22:47
Մենակ հայ ավտոտեսուչները են ավտոների վրա ,որ գրված ա`Վաճառվում է կզանգեն ,իբր գնորդ են ,ու երբ վարորդը պատասխանի զանգին , բջջայինի ակտ կգրեն:hands

Lion
05.03.2010, 22:57
Մենակ հայ աղջիկները կարան մի հատ գծած դիմագծերով տղամարդ ֆոտոմոդելի դիմապատկեր քաշել ինտերնետից, գցել համակարգչի դեսկտոպին ու... 1-ից 10 րոպե երազկոտ հայացքով դրան նայել ու ցանկանալ անհասանելին, այն դեպքում, երբ "պարոն լրիվ հարմարը" հազար տարիյա իրանց ձեռքնա խնդրում...

ջիմմի
05.03.2010, 23:05
Մենակ հայերն են պամպերսի մեջը հանում , մեջը կտոր դնում որ լիքը օգտագործեն :D

DavitH
06.03.2010, 00:13
Մենակ հայերը միակողմանի փողոց անցնելուց նաաաաաաաաաաավսյակի մի հատ էլ մյուս կողմը կնայեն::D

որովհետև էլի մենակ հայերն են որ կարան ետ միակողմանի փողոցով հակառակ քշեն :)
իսկ ինչպես ասում են զգուշությունը լավ բան ա

Rammstein
06.03.2010, 17:22
Մենակ հայերը կարան ապրանքի ժամկետը գրած մասում էն թարգմանությամբ պիտակը խփեն, որ չերեւա, որ ժամկետը անցած ա: Պիտակի վրա էլ իրանցից հորինած ժամկետ գրեն…

Աչքովս եմ տեսել, պիտակի վրա գրած ա` մինչեւ 20.12.2010, պոկում ես, տակը գրած ա, 06.03.2007:

Boboloz
06.03.2010, 18:01
Մենակ հայն է,որ իր հայռենիքում իրան անպարկեշտ ա պահում,և հակառակը,գնում ա արտասահման ու իրան լաաավ կողմից ա ցույց տալի կամ խայտառակումա…:angry

Sagittarius
06.03.2010, 19:33
Մենակ հայն է,որ իր հայռենիքում իրան անպարկեշտ ա պահում,և հակառակը,գնում ա արտասահման ու իրան լաաավ կողմից ա ցույց տալի կամ խայտառակումա…:angry

բան չհասկացա:o

Hayk Avetisyan
07.03.2010, 03:44
Մենակ հայ ակումբցիներն են որ ինչքան ժամը ուշ գիշեր ա դառնում էնքան մարդիք շատանում են ակումբում:

One_Way_Ticket
09.03.2010, 19:51
Միայն հայերը կարող են 58 էջ գրել միայն իրենց բնորոշ հատկանիշների մասին, որոնցից մեծ մասը բնորոշ է բազմաթիվ այլ ազգերի:

Rammstein
09.03.2010, 20:37
Մենակ հայերի մոտ ա, որ հեռուստացույցի երկու (եթե ոչ ավել) տարբեր ալիքով միաժամանակ կարող ա ցույց տան նույն «հաղորդումը»` Տելեմարկետ, դարձրեք ձեր փողերը մեզ հարմարավետ:

One_Way_Ticket
09.03.2010, 20:53
բան չհասկացա:o
Իսկ bari hoki-ն հասկացել է :))

Դարք
09.03.2010, 21:12
Իսկ bari hoki-ն հասկացել է :))

մենակ հայ աստղերը կարան միաժամանակ մի քանի ալիքով ուղիղ եթերում լինելՃՃՃ

Նաիրուհի
10.03.2010, 00:03
ա. Միայն հայ մատուցողները, տեսնելով, որ հաճախորդները ընկեր-ընկերուհի են, մանրը դիտմամբ մետաղադրամներով են տալիս;), որովհետև
բ. միայն հայ տղաներն են ամաչում ընկերուհու մոտ կոպեկները վերցնել, եթե անգամ գրպանում փող չի մնացել...:D

Boboloz
10.03.2010, 00:25
բան չհասկացա:o

Էդպիսիներն էլ կան:pardon

Lion
10.03.2010, 08:19
Մենակ հայերի մոտա, որ կարող են շքեղ հյուրանոցի մոտ աղբաման դնել, բայց... բերանը փակել, որ մարդիկ հանկարծ մեջը աղբ չլցնեն...:o

Mark Pauler
10.03.2010, 14:51
Մենակ հայ տաքսիստներն են, որ միաժամանակ համ խախտում են անում, համ էլ կոխքի ուղևորին բողոքում, թե մենակ հայերն են, որ ավտո քշել չգիտեն:

Lion
10.03.2010, 14:57
Մենակ հայերը կարան մարտի կեսին տաք վերարկույով փողոց դուրս գալ և դրանից հետո էլ բողոքել, որ. "Ահավոր շոգա..." :)

Katka
10.03.2010, 16:39
Մենակ հայերի մեջ եմ նկատել. ասում են՝ շնորհավոր Նոր տարի ու դա ասում են մարտի 8-ին::)) ու մենակ հայերն են կիսատ-պռատ շնորհավորում, տիպօ շնորհավոր-մորհավոր են ասում՝ նորմալ շնորհավորական խոսքեր ասելու փոխարեն:))

aerosmith
10.03.2010, 23:37
ա. Միայն հայ մատուցողները, տեսնելով, որ հաճախորդները ընկեր-ընկերուհի են, մանրը դիտմամբ մետաղադրամներով են տալիս;), որովհետև
բ. միայն հայ տղաներն են ամաչում ընկերուհու մոտ կոպեկները վերցնել, եթե անգամ գրպանում փող չի մնացել...:D

Մենակ հայ բոմժերն են, որ հիմնականում մոտենում են այգում նստած են տղերքին, ովքեր ընկերուհու հետ են, հույսեր տածելով , որ դե տղայա էլի, կամաչի աղջկանից բալքիմ մինիմում մի 500 դրամ փող կտա ։

Lion
10.03.2010, 23:51
Մենակ հայ մուրացկանները կարող են տաս դրամ մուրալ, այդ ընթացքում ծխելով քսան դրամանոց սիգարետ...

VisTolog
11.03.2010, 02:53
Մենակ հայերը կարան թերթ(կամ գիրք) կարդալով մտնեն զուգարան և առնաց թերթի դուրս գան:

Մենակ հայ աղջիկները կարող են զանգել ռադիո և ասել. "Ողջունում եմ ընկերուհուս, որը հիմա իմ կողքին կանգնած է":

Մենակ հայ աղջիկները ի պատասխան "ծանոթանանք" հարցին՝ կասեն ՝"ես անծանոթների հետ չեմ ծանոթանում:

Lion
11.03.2010, 09:02
Մենակ հայ մուրացկանները կարան փողոցում մոտենալ և 100 դրամ ուզել` կողքից կախած ունենալով... բջջային հեռախոս:

Հարդ
11.03.2010, 09:38
Մենակ հայ 15 - 18 տարեկան տղեքը կարան նարգիլնոցում քաշելուց (կամ փչելուց) նկարվեն:

Ռեդ
11.03.2010, 19:50
Չգիտեմ, գրվել ա թե չէ. :)
Մենակ հայերն են օգտագործում "գիշերվա հազար" ու "գիշերվա միլիոն" արտահայտությունները: Չեմ պատկերացնում, թե այլ լեզուներով ոնց պիտի հնչի դա, օրինակ՝
She came home at night's thousand. :D:D

davidus
11.03.2010, 19:54
Մենակ հայ 15 - 18 տարեկան տղեքը կարան նարգիլնոցում քաշելուց (կամ փչելուց) նկարվեն:

Մենակ հայ 15 - 18 տարեկան տղեքը նարգիլե ծխելուն "ուռել" կասեն... :D

Rammstein
15.03.2010, 22:12
Մենակ հայերի մոտ ա, որ կոմպի D: դիսկի մեջ լինում ա մի հատ Music ֆոլդեր, որի մեջ պարտադիր լինում ա եւս մի music ֆոլդեր (ընդ որում, էս մեկը պարտադիր պիտի փոքրատառով լինի), որի մեջ միշտ լինում ա ընդամենը 2 հատ երգ, որոնցից մեկի անունը որպես կանոն լինում ա Track 01։ :))

Մեկ էլ, որպես շարունակություն ասեմ, որ էդ նույն Music ֆոլդերի մեջ պարտադիր լինում ա նաեւ «nor erger» անունով ֆոլդեր, որի մեջ ոչ մի հատ նոր երգ չկա, ուղղակի էն բոլոր երգերը, որ դրա մեջ են, ժամանակին նոր են եղել, դրանից ֆոլդերի անունը տենց ա դրվել։
:D

Gayl
15.03.2010, 22:28
Մեկ էլ, որպես շարունակություն ասեմ, որ էդ նույն Music ֆոլդերի մեջ պարտադիր լինում ա նաեւ «nor erger» անունով ֆոլդեր, որի մեջ ոչ մի հատ նոր երգ չկա, ուղղակի էն բոլոր երգերը, որ դրա մեջ են, ժամանակին նոր են եղել, դրանից ֆոլդերի անունը տենց ա դրվել։
:D
Բացելաաաաաաաաաա, ես էլ ունեմ էտ պապկից:D:D ու բոլոր երգերն էլ հնոտ են:D,մենակ հայը պռիզնատ կգար:D:D

Հայկօ
15.03.2010, 22:31
Մենակ հայ միջին վիճակագրական տատիներն են մազերը ներկում մանուշակագույն կամ վառ-վարդագույն:

aerosmith
15.03.2010, 22:53
Մենակ հայերի մոտ ա, որ կոմպի D: դիսկի մեջ լինում ա մի հատ Music ֆոլդեր, որի մեջ պարտադիր լինում ա եւս մի music ֆոլդեր (ընդ որում, էս մեկը պարտադիր պիտի փոքրատառով լինի), որի մեջ միշտ լինում ա ընդամենը 2 հատ երգ, որոնցից մեկի անունը որպես կանոն լինում ա Track 01։ :))

Մեկ էլ, որպես շարունակություն ասեմ, որ էդ նույն Music ֆոլդերի մեջ պարտադիր լինում ա նաեւ «nor erger» անունով ֆոլդեր, որի մեջ ոչ մի հատ նոր երգ չկա, ուղղակի էն բոլոր երգերը, որ դրա մեջ են, ժամանակին նոր են եղել, դրանից ֆոլդերի անունը տենց ա դրվել։
:D

հա մեկ ՝լ հայերն են որ music ֆոլդեռում կարան սենց անուններով ֆոլդեռներ բացեն
haykakan txur erger, haykakan urax erger, rusakan , artasahmanyan: իրանց համար ռուսականը էդ արտասահմանյան չի էլի։

Դարք
15.03.2010, 23:06
հա մեկ ՝լ հայերն են որ music ֆոլդեռում կարան սենց անուններով ֆոլդեռներ բացեն
haykakan txur erger, haykakan urax erger, rusakan , artasahmanyan: իրանց համար ռուսականը էդ արտասահմանյան չի էլի։

մենակ հայ տղա ուսանողը կարա ամբողջ տարին ֆռֆրա բան չանի,ու տարվա վերջի քննությունից երկու օր առաջ սկսելով պարապել հինգ ստանա

Rammstein
15.03.2010, 23:25
հա մեկ ՝լ հայերն են որ music ֆոլդեռում կարան սենց անուններով ֆոլդեռներ բացեն
haykakan txur erger, haykakan urax erger, rusakan , artasahmanyan: իրանց համար ռուսականը էդ արտասահմանյան չի էլի։

Դե եթե հաշվի առնենք, որ հայկական ԲՈՒՀ-երի դասացուցակներում գրած ա լինում «Հայոց լեզու» «Ռուսաց լեզու» «Օտար լեզու», ապա այստեղից բխում ա, որ ռուսերենը հեչ օտար չի։ Հետեւաբար ռուսական երգը արտասահմանյան չի կարելի կոչել…
Դա զդռաստվույետ սովետսկիյ սոցիալիսծիչեսկիյ սայուզ… :diablo

Surveyr
17.03.2010, 22:53
Մենակ հայ աղջիկները, մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորանքներ ընդունելուց, կարան խառնվեն իրաի ու պատասխանեն՝ մերսի քոնն էլ:}

Superportal
21.03.2010, 14:17
Մենակ հայերը կարան երթուղայինը կաննգնացնեն տարբեր ինտիմ արտահայտություններով:D
Մենակ հայերը կարան քսան հազարանոցը մանրելու համար ծամոն առնել
Մենակ հայերը կարան վարձով ապրեն, բայց դե կարևորը BMW X6 քշեն

Superportal
21.03.2010, 14:19
Բացելաաաաաաաաաա, ես էլ ունեմ էտ պապկից:D:D ու բոլոր երգերն էլ հնոտ են:D,մենակ հայը պռիզնատ կգար:D:D

Ես էլ ունեմ:D:D

Adriano
21.03.2010, 17:07
Մենակ հայերը, երբ տեսնում են մարշրուտկան փչացելա, էլի նստում են, հետո էլ մունաթ են գալիս բա խի չի գնում::)

Դարք
21.03.2010, 17:44
մենակ հայերը կարան օդնոյով ծնունդից կամ մարտի 8 ից երկու օր առաջ աղջիկներին ծնունդը կամ մարտի 8-ը շնորհավորող պոդարոկ ուղղարկեն

aerosmith
22.03.2010, 08:13
մենակ հայերը կարան երկու անգամ utp մի կաբելից կեննոկտորը հանեն, ասեղով դզմզեն ու օգտագործեն մեկ այլ կաբել վրա։

VisTolog
22.03.2010, 20:28
Մենակ հայերը կարան քսան հազարանոցը մանրելու համար ծամոն առնել

ՈՒ մենակ հայ վաճառողները կարան տենց գումարը ծամոնի «դիմաց» մանրեն:}

kyahi
22.03.2010, 21:39
մենակ մենք` հայերս , կարող ենք, ամեն առավոտ նայել ԱՐԱՐԱՏԻՆ ու ասել,"ինչ լավա էսօր ԱՐԱՐԱՏԸ երևում", շատ գեղեցիկ ա ,
իսկ իբրև հումար
մենակ հայերը կարան կինոյի վերջում գրվող անունների մեջ "յան" ման գան ու ուրախանան:)

kyahi
22.03.2010, 21:48
Մի բան էլ մենակ հայերը կարան խանութում ունենան ջրի ապարատ, բայց մի հատ կողքը բաժակ, որ ոչ ոք չխմի:
մենակ մեր մոտ կարան բացեն շորի "սուպերմարկետ" , բայց մտնելուց անպայման պայուսակները ուզում են ու եթե մի բան ես ընտրում կողքիցդ չեն հեռանում, որ հանկարծ միամիտ կուլ չտաս ,վատանաս, մնաս իրենց վրա:

Rammstein
23.03.2010, 12:50
Մենակ հայերի մոտ ա, որ մեքենաների պետհամարանիշերի վրայի տառերը նենց մի այբուբենից ա վերցված, որը գիտությանը դեռ հայտնի չի։ Օրինակ` «Ո» տառ, բացի հայկականից, ինձ հայտնի մյուս այբուբեններում չկա։ Իսկ «P» տառ ամեն տեղ կա, բացի հայկականից… :D

Norton
23.03.2010, 14:09
Մի քիչ երթևեկության մասին փիլիսոփայեմ:oy

Մենակ հայ երթուղայինի շոֆերները կարան սովորական մեքենայի հետ գոնկայի մեջ մտնեն, այն դեպքում, երբ լիքը ուղևոր կա մեջ:

Յուրաքանչյուր հայ տաքսու շոֆեր, մանավանդ լադա 2107-ի մակնիշի մեքենաներինը պոտենցիալ ֆորմուլա 1-ի "մասնակից" ա:

Մենակ Հայաստանում ա մեքենաների մեջ էտալոն համարվում Նիվան: Ու սենց բարդ փիլիսոփայական հարցին ասենք Ֆոլցվագեն Պասատ, թե Նիվա, մենակ հայերի ընտրությունը կկանգնի վերջինի վրա:

Մենակ մոտ ա տարածված այն միտքը, որ Նիվան ամենալավ ամենագնացն ա, աշխարհում այդպիսիք չկան:

Մենակ հայերը կարան կանաչ լույսի պարագայում, երբ բոլոր ավտոները զիջել են, մեկա զեբրայի վրայով վազելով անցնեն:

Մանուլ
30.03.2010, 18:46
Մենակ հայերն են լսարանի պատերին տրանսլիտով գրում :blin:

Rammstein
30.03.2010, 18:53
Մենակ հայերն են լսարանի պատերին տրանսլիտով գրում :blin:

Դե մեղադրելու բան չի, մարդ կա ֆոնտերը գցած չի։

Հայկօ
30.03.2010, 19:04
Էքսպրոմտ հումոր.

Մենակ հայերն են այդքա՜ն ընգծված արտասանում «պարսիկ» բառի վերջին երեք տառերը :D:

Rammstein
30.03.2010, 20:09
Մենակ հայ աղջիկներն են, որ փողոցով քայլելիս հենց տեսնում են հետեւում տղա ա քայլում, սկսում են շորը հետեւից քաշել շալվարի վրա, որ հանկած շալվարի ու շորի արանքը մի կես միլիմետր մարմին չերեւա։ :))
Թողեք հիանանք, յա… :beee:D

Lion
30.03.2010, 22:04
Շարունակեմ թեման ;) Մենակ հայ աղջիկները կարան կարճ յուբկա հագնել և ամեն րոպեն մեկ հուսահատ մի ճիգով այն ներքև քաշել...:D

Sagittarius
30.03.2010, 22:19
Էքսպրոմտ հումոր.

Մենակ հայերն են այդքա՜ն ընգծված արտասանում «պարսիկ» բառի վերջին երեք տառերը :D:

և մասնավորապես հետյալ արտահայտության մեջ «Պարսի՜կ, տիր կկրակե՞ս»:8

Rammstein
04.04.2010, 00:13
Էսօր եմ տեսել։
Մենակ հայերի մոտ ա, որ ապրանքի տուփի վրա հայերեն գրելու փոխարեն առանձին հայերեն գրածով պիտակ են կպցնում, վրան էլ գրած` «Բազադրությունը` տես տուփի վրա»։ :lol

..Ando..
04.04.2010, 00:25
մենակ հայերն են որ օդնոյում ծննդյան օրը ճիշտ գրում են բայց հենց ծննդյան օրնա մոտենում մեկ ել տեսնում ես արդեն 109 լետ եսիմ որ երրորդ ամիս:hands

Rammstein
04.04.2010, 14:29
Մենակ հայերի մոտ ա, որ Ֆեյսբուքում ինչ-որ շենքի կամ ծառի նկար ա լինում, մեկ էլ վրան որ մասում սլաքը պահում ես, մի անուն գրաում ա։ Ներքեւը նայում ես, պարզվում ա էդ նկարում մի 450 հոգի կա։

Rammstein
04.04.2010, 20:06
Էս թեմայում գրելս էկել ա… :))

Մենակ հայերի մոտ ա, որ հետաքրքիր հաղորդումը կարան ընդհատեն «Հատուկ ռեպորտաժի» լուրերով, ու սկսեն խոսել հույժ կարեւոր սեղանի թենիսի առաջնության մասին` թե ով ում ա կրել։

Lion
08.04.2010, 10:54
Մենակ հայերը կարան... թանկ ու կրակ ասֆալտեն փողոցը, բայց լյուկերի կապարիչները այնքան խորը թողնեն ասֆալտի մեջ, որ ոչ այդ կափարիչները հետո բացել լինի, ոչ էլ արհեստականորեն ստեղծված այդ փոսում ընկած մեքենայի ամորտիզացիոն համակարը փրկվելու շանս ունենա...

Rammstein
08.04.2010, 12:34
Մենակ հայերը կարան... թանկ ու կրակ ասֆալտեն փողոցը, բայց լյուկերի կապարիչները այնքան խորը թողնեն ասֆալտի մեջ, որ ոչ այդ կափարիչները հետո բացել լինի, ոչ էլ արհեստականորեն ստեղծված այդ փոսում ընկած մեքենայի ամորտիզացիոն համակարը փրկվելու շանս ունենա...

Ի դեմս Կոմիտասի պողոտայի. մենակ հայերը կարան տենց անեն, ասֆալտեն, հետո էդ նոր ասֆալտածը քանդեն, լյուկերը բարձրացնեն։ :D

Norton
08.04.2010, 15:16
Մենակ Հայաստանում կարա BLEF անունով կազինո հանդիպի:

aerosmith
08.04.2010, 16:04
ես վերջերս եմ նկատել, որ մենակ հայերը կարան կանգնեն ինչ-որ թանկարժեք մեքենայի կողքը ու հեռախոսով բաաաարձ իրանց զգալով խոսան, ձփեռներն էլ ջեբները դրած, որ յանի անցնողները մտածեն թե քդ մեքենան իրաննա։

Lion
08.04.2010, 16:08
Մենակ հայերը կարան... թանկ ու կրակ ասֆալտեն փողոցը, բայց լյուկերի կապարիչները այնքան խորը թողնեն ասֆալտի մեջ, որ ոչ այդ կափարիչները հետո բացել լինի, ոչ էլ արհեստականորեն ստեղծված այդ փոսում ընկած մեքենայի ամորտիզացիոն համակարը փրկվելու շանս ունենա...

Մենակ հայերը կարան... փողոցը ասֆալտելուց ու լյուկերի կռիշկեքը փոխելուց հետո դրանց վրա այնպիսի սուր ծայրեր թողնել, որ մեքենայով պատահաբար դրանց վրայով անցնելի անիվդ դանակի պես կտրվի...:angry

_Հրաչ_
08.04.2010, 21:25
Մենակ հայերի մոտ ա, որ քեֆերի ժամանակ DVD-ի մեջ մի 10 հատ դիսկ կդնեն ու երգերը հատ-հատ կփոխեն, որ պարելու հարմար երաժշտություն կգտնեն, ու տենց էլ մինչև քեֆի վերջը մի նորմալ պարելու երաժշտություն չեն գտնում...:esim

Արևածագ
11.04.2010, 12:31
Երևի մենակ հայերն են, որ ֆորում անդամներով հավաքվում են, սրճարան, ցուցահանդես գնում ու իրար մասին տպավորություններ գրում, որ աշխարհով մեկ փռված մնացած ակումբցիները կարդան ու իրենց «բերնի ջրերը գնան»::cry

Lion
11.04.2010, 13:13
Մենակ հայ գազի զապռավչիկն է, որ սիգարետը ձեռքին միացնում է գազի շլանգը մեքենայի գազի բալոնին, իսկ երբ դիտողություն ես անում, ֆիզիկա/կայծ/պայթյուն ոլորտը կես դար ուսումնասիրած Նոբելյան մրցանակի դափնեկրի դեմքի արտահայտությամբ նայում է վրադ ու ասում. "Ապե, չի տրաքի":angry

Հ.Գ. Էն օրը քիչ էր մնում տենց մեկին քացու տակ գցեի...:angry

Meme
11.04.2010, 15:55
Մի բան էլ ես եմ հիշել,մենակ հայերն են,որ իրար հաջող են ասում,ու տան դռան մոտ մի երկու ժամ նորից խոսում,անիմաստա,ավելի լավա նստեն խոսան,հաջող անելուց էլ միանգամից գնան թե չէ ենքաաան են խոսում:angry

Լեո
11.04.2010, 17:18
Միայն երևի հայ երեխաներն են, որ պահմտոցի խաղալուց ձայն են տալիս թաքնված ընկերոջ հետևյալ կերպ. «Երբ ասեմ՝ տանձ, դուրս չգաս, հենց ասեմ՝ խնձոր, դուրս կգաս», և դա լսում է այն երեխան, ով փակել է (փնտրողը):
Կարծես թե չի լինի «տանձ»-ի փոխարեն պարզապես ասել «դուրս մի արի», «խնձոր»-ի փոխարեն էլ՝ «դուրս արի» :lol

Դեկադա
11.04.2010, 17:22
Միայն երևի հայ երեխաներն են, որ պահմտոցի խաղալուց ձայն են տալիս թաքնված ընկերոջ հետևյալ կերպ. «Երբ ասեմ՝ տանձ, դուրս չգաս, հենց ասեմ՝ խնձոր, դուրս կգաս», և դա լսում է այն երեխան, ով փակել է (փնտրողը):
Կարծես թե չի լինի «տանձ»-ի փոխարեն պարզապես ասել «դուրս մի արի», «խնձոր»-ի փոխարեն էլ՝ «դուրս արի» :lol

տանձը տղան ա, խնձորը աղջիկը : Հիմի էն ով չի՞ խնձոր ... թուհ,;) աղջիկ տենալուց դուրս գա:

Magic-Mushroom
11.04.2010, 18:10
Մենակ հայկական սերիալներում է,որ մի տաս փանփուշտ կրակում են,հետո դանակով խփում ու մեքենայի տակ ընկնում ու ոչ մի կաթիլ արյում չի գալիս:D

Adam
11.04.2010, 18:50
Մենակ հայկական սերիալներն են նախկին պլոտնիկին, մեխանիկին, բեմի բանվորին, ախրաննիկին հնարավորություն ընձեռում նոր կարիերա ստեղծել:

Lion
06.05.2010, 18:03
Մենակ հայ աղջիկները կարան հագնեն բացառիկ այլանդակ ու տձև այդ ջինսերը, դրան գումարեն իրենց անբեկանելի հարթությամբ աչքի ընկնող կոշիկները ու սարսափելիորեն այլանդակեն իրենց ոտքերը...

Նարե
06.05.2010, 20:20
Մենակ մեր հայ տղաներից Լիոնն է, որ այս թեման օգտագործում է հայ աղջիկներից զուտ իր մուռը հանելու ու վիրավորված գրառումներ անելու համար…:pardon

Lion
07.05.2010, 07:58
Չէի մտածում, որ "մուռ հանելու" տպավորություն կստեղծվի: Ուղղակի ես ուզում եմ, որ մեր աղջիկները լինեն ավելի լավը, քան կան - հիմա ինչ անեմ, որ տեսնում եմ բացասական երևույթներ մեր հայ աղջիկների պահվածքում, չասեմ??? ;) Էս էլ քո խաթր -

Մենակ հայ աղջիկները կարան հագնեն ոտքերը այլանդակող, դրանք զարմանալիորեն կարճ, ծուռ ու հաստ ցույց տվող այդ տարօրինակ բրիջիները, որոնք ի վիճակի են տգեղացնել նույնսիկ ամենագեղեցիկ ոտքերը...:B

Հ.Գ. Երեկվանից մտածում եմ, աղջիկների ջինսերը ինչու պիտի ինձ "վիրավորեին":8:think

aerosmith
08.05.2010, 10:27
Ուրեմն սիրելի աղջիկներ ջան մենք ձեզ շատ ենք սիրում, ու որպես հայ տղերք պատրաստ ենք միշտ սարի պես ձեր թիկունքին կանգնած լինենք ցանկացած հարցում ։)
բայց ես էլ եմ ուզում մի բան ասեմ. չգիտեմսա եղել է թե ոչ։
Մենակ հայ աղջիկներն են (մոտ 16-18 տարեկան) որ բուհական ընդհունելության համար անգլերեն են պարապում, ու էդ անգլերենի շտեմարանը միշտ պահում են դոշին հենած ու իմիննը "ENGLISH" բառը դեպի դուրս, որ իրանց փողոցի տղերքը,կամ իրան "ՈՒԶՈՂ" տղեն տեսնի, որ ինքը անգլերեն ա պարապում, մինչդեռ մյուս ձեռքին էլ կա են մեեեեեծ սունկեքից, որ դաժը րա մեջ կարա մի 3 հատ էլ տենց գիրք պառտկվի։

Պոզիտրոն
08.05.2010, 23:16
մենակ հայկական «պոդիեզդներում» կարաս հանդիպես մրի փոքր ծվեններ մեջտեղը վառված լուցկու հատիկ:
Ետ հազվագույտ գույտերից ա, որը պատկանում ա ՀԱՅԵՐԻՍ:

Ուլուանա
08.05.2010, 23:51
մենակ հայկական «պոդիեզդներում» կարաս հանդիպես մրի փոքր ծվեններ մեջտեղը վառված լուցկու հատիկ:
Ետ հազվագույտ գույտերից ա, որը պատկանում ա ՀԱՅԵՐԻՍ:
Հա, իրոք... Հին հայկական շքամուտքարվեստի տեսակ ա։ :))

Zangezur
09.05.2010, 01:03
մենակ հայկական «պոդիեզդներում» կարաս հանդիպես մրի փոքր ծվեններ մեջտեղը վառված լուցկու հատիկ:
Ետ հազվագույտ գույտերից ա, որը պատկանում ա ՀԱՅԵՐԻՍ:

<<պոդեզդների» շարքից… Մենակ հայերը կարան իրիգվա կոմ, էն որ տուն մտնել-հելնելու հավես չունեն, միանգամից պադեզդում բնական կարիքները հոգան, կամ ավելի վատագույն դեպքում լիֆտի մեջ:

Lion
12.05.2010, 16:26
Մենակ հայերը կարան ուշ երեկոյան, համարյա գիշերով իրար հանդիպել շքամուտքում ու լուրջ-լուրջ դեմքով ասել... "Բար լուս":)

s_hrayr
12.05.2010, 18:07
Մենակ հայերը կարան հատուկ նկարվեն odnoklassniki.ru սայթի համար...

aerosmith
12.05.2010, 18:24
Մենակ հայերը կարան հատուկ նկարվեն odnoklassniki.ru սայթի համար...

ու վերևն էլ գրեն "ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ" :D

Norton
12.05.2010, 18:32
Մենակ հայերն են լսարանի պատերին տրանսլիտով գրում :blin:
որովհետև միացնել հայերենը կոճակը չկա:))

Jerry
12.05.2010, 19:14
Մենակ Հայերն են հյուր գնալիս նաֆսիակի գիշերանոցը հետները տանում, որ կարողա ուշ լինի, ըտեղ մնան:

Lion
12.05.2010, 21:11
Մենակ հայ աղջիկները կարող են այնպես անել,որ իրենց նկատմամբ երկար ժամանակի ընթացքում ստեղծված համակրանքը շատ կաճ ժամանակում փոխվի բացարձակ զզվանքի... :(

Մանուլ
12.05.2010, 21:19
Մենակ հայ աղջիկները կարող են այնպես անել,որ իրենց նկատմամբ երկար ժամանակի ընթացքում ստեղծված համակրանքը շատ կաճ ժամանակում փոխվի բացարձակ զզվանքի... :(
Մենակ հայ աղջիկները չեն, որ կարող են: Տղաներն էլ են կարող:
Ու ոնց որ թե ստեղ հայ լինելն էնքան էլ կապ չունի :}:

Lion
12.05.2010, 21:27
Հաաա, կարողա...բայց դե հայ աղջիկների մոտ էդ մի ուրիշ տիպի (http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի...?p=1854419&viewfull=1#post1854419) հաջողա ստացվում, էլի (http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի...?p=2001796&viewfull=1#post2001796)... :):D:hands

Rammstein
19.05.2010, 00:01
Մենակ հայերը կարան ինչ-որ ապրանք արտադրեն, որի անունը վրան գրված կլինի լատինատառ հայերենով, օրինակ` «Tarberak @» ախմախ արեւածաղիկները, կամ «Amarɘ» հյութերը… :[

SSS
19.05.2010, 14:01
Մենակ հայերը կարող են մնացած հայերին անուն կպցնել'որոշելով, որ իրենք տարբերվում են

Ապե Ջան
19.05.2010, 14:22
Մենակ հայերը կարան Ronaldinho - ի ֆոռմեն հագնեն գնան հարսանիք:

Katka
19.05.2010, 16:29
Մենակ հայերը կարան շենքի վրա շենք կառուցեն, բալկոնը առաջ տան, շենքի տանիքում մի հարկ ավելացնեն:

aerosmith
19.05.2010, 21:58
մենակ հայերի մոտա, որ "սեքս" բառը համարվումա լկտի, ու գռեհիկ բառ։ :D

Երկնային
19.05.2010, 21:59
մենակ հայերի մոտա, որ "սեքս" բառը համարվումա լկտի, ու գռեհիկ բառ։ :D

կամ էլ նշականում ա ամուսնություն :))

Ուլուանա
23.05.2010, 02:23
Մենակ հայերն են հավատացյալ լինելը նույնացնում քրիստոնյա լինելու հետ, կարծես աշխարհիս երեսին քրիստոնեությունից բացի, ուրիշ կրոն կամ հավատք չկա։

Mephistopheles
23.05.2010, 02:27
մենակ հայերն են որ հայ են

_Հրաչ_
23.05.2010, 09:44
Մենակ հայերն են, որ խնջույքների ժամանակ մի առանձին փոքրիկ սեղան են գցում երեխաների համար, այսինքն` կա տարիքային ցենզ` թե ով կարող է մի սեղան նստել մեծերի հետ:)

Մեկ էլ մենակ հայերն են, որ ակումբում «Մենակ հայերը» թեմայում որոշակի քանակությամբ գրառումները մեկ «մենակ հայերն են, որ հայ են» բովանդակությամբ գրառում կարող են անել :)

aerosmith
23.05.2010, 23:00
քանի որ խոսք գնաց խնջույքներից ես էլ մի բան ասեմ
Մենակ հայերն են, որ խնջույքների ժամանակ տղամարդիկ առանձին են նստում, կանայք էլ առանձին... անձամբ ես զզվում եմ էդ կարգավիճակից։ Դա ընդհանրապես գեղեցիկ չի։ Որովհետև տղամարդը պետք է նստի կնոջ կողքին, որպեսզի կարկ եղած դեպքում կնոջը ինչ-ինչ հարցերում օգնի.

*e}|{uka*
23.05.2010, 23:03
քանի որ խոսք գնաց խնջույքներից ես էլ մի բան ասեմ
Մենակ հայերն են, որ խնջույքների ժամանակ տղամարդիկ առանձին են նստում, կանայք էլ առանձին... անձամբ ես զզվում եմ էդ կարգավիճակից։ Դա ընդհանրապես գեղեցիկ չի։ Որովհետև տղամարդը պետք է նստի կնոջ կողքին, որպեսզի կարկ եղած դեպքում կնոջը ինչ-ինչ հարցերում օգնի.

Բաժակի դատարկությունը լցոնի չէ՞: Հայերի մեջ տենց բան չկա: :)

Ապե Ջան
24.05.2010, 08:58
Մենակ հայերի մոտա, որ ափսեի մեջ մի կտոր բանա մնում, ասում են.
- երեխեք էս մի կտորը կերեք էս ափսեն լվանամ:

Կարապետ
25.05.2010, 21:53
Մենակ հայերը կարող են մոնիտորը գլխին Վեբ-Կամերա տենան ու ասեն. «Մի հատ միացորւ մերոնց հետ խոսամ»:D

tikopx
25.05.2010, 22:07
Մենակ հայերի մոտա, որ ափսեի մեջ մի կտոր բանա մնում, ասում են.
- երեխեք էս մի կտորը կերեք էս ափսեն լվանամ:

լավներ:D

Կարապետ
25.05.2010, 22:18
Մենակ Հայերը. Одноклассники.ru = Ինտերնետ
_____________ Профиль = Սայթ

Կարապետ
25.05.2010, 22:22
Մենակ հայերը կարող են, ինչ որ բան առաջարկել ու երբ չուզես տանեն ու Recycle Bin-ում գցեն:D

Կարապետ
25.05.2010, 22:25
Մենակ Հայ ընտանիքներումա, որ «ԱտՄարտինա» արևածաղիկները բացում են ու կռիվ են անում միջի «Չուպաչուպսի» համար:D

Lion
26.05.2010, 16:23
Մենակ հայերը կարան մի որևէ կառուցի շինարարության ավարտի մասին հայտարարեն, հանդիսավոր բացում անեն, բայց հետո... "մանր թերությունների վերացման" անվան տակ փաստացի նույն այդ շինարարությունը շարունակեն...

aerosmith
29.05.2010, 11:11
Մենակ հայ դասախոսներն են, որ ուսանողներին հա տանում ու բերում են, մի հատ քոսոտ զաչոտ նշանակելու համար։ Արա դե մեկա դնելու եք էլի, ինչ եք ձեզ ձև բռել
:angry :angry :angry

Lion
29.05.2010, 13:55
Մենակ հայ աղջիկներն են, որ, տեսնելով փոքրիկ մի ճստո և դեմքի մարդկային ու անկեղծ արտահայտությամբ նայելով նրան, տառացիորեն մեկ վայրկյան անց կարող են կորցնել անսահմանորն մարդկային և հաճելի այդ պատկերը` դրա փոխարեն ընդունելով գոռոզ ու ինքնահավանորեն դատարկ մի տհաճ դիմակ...

P.S.

Բազում անգամներ ականատես եմ եղել ու ոչ պակաս անգամ էլ... զարմացել եմ:think

Reh32
29.05.2010, 15:23
Մենակ հայերը կարան սպասարկման ոլորտում ջղայն դեմքով աշխատեն,
Մենակ հայերը կարան ինտեռնետ կլուբում հաշիվը շատ ասեն, չնայած, որ մարդիկ կարում են կոմպի մեջ հաշիվը նայեն.
Մենակ հայ ոստիկանները կարան հետտ գողագան կամ մունաթով խոսան.

Պոզիտրոն
29.05.2010, 16:27
մենակ հայերը կարան սենց արտահայտություններ անեն
շան աղչիկը շատ սրուն ա
բոյով բուսաթով լակոտ ա
խելացի լ:( ա
ախր ինչ իմաստ ունի

Պոզիտրոն
29.05.2010, 16:53
մենակ ՀԱՅ աղջիկները պատուհանից տեսնելով իրան սիրող տղուն կարան զիբիլ թափելու կամ հարևանի երեխուն ման տալու պատրվակով իջնեն դուրս:

Պոզիտրոն
29.05.2010, 16:59
մենակ հայկական բակերում կտենաս շենքի պատին ֆուտբոլի վաՌոտ նկարած: ու կողքից դրա հետ կապված գրառուներ: Ու ետ վառոտը նենց անհարմար տեղում ա ինչպես օրինակ բորդյուրի հետևը

Lion
29.05.2010, 17:02
Մենակ հայ տղաները կարան ավտոն տանեն մոյկա, երբ երկինքը սևության աստիճան լիքն է ամպերով և ցանկացած պահի կարող է անձև գալ :)

Պոզիտրոն
29.05.2010, 17:11
Մենակ հայ տղաները կարան ավտոն տանեն մոյկա, երբ երկինքը սևության աստիճան լիքն է ամպերով և ցանկացած պահի կարող է անձև գալ :)հետո բախտից կբողոքեն թե երբ ավտոս լվում եմ անձրև ա գալիս

aerosmith
29.05.2010, 17:13
Մենակ հայերն են, որ մոտներն ասում ես դիվիդի դիսկ, պատկերացնում են անպայման ֆիլմ։ Իսկ երբ իրանք են ասում ինտերնետի ֆլեշ(կա)(վերջերս արդեն ֆլյաշկա) այ այստեղ պետք է դու հասկանաս 3ջ մոդեմ։

aerosmith
29.05.2010, 17:18
Մենակ կայերն են, որ հեռախոսի յուէսբի կաբելին ասում են թել։ Մտնում են սեռվիս կենտրոն ու հարցնում, ախպերս նոկիա **** -ի թել ունես՞՞
Մենակ հայերն են, որ հեռախոսի ակուումլյատորին ասում են էլէմենտ

Շինարար
29.05.2010, 19:01
Մենակ հայերն են, որ այս թեմայում գրառում կանեն էնքան ա գրառում անելու համար՝ գրառումը սկսելով «մենակ հայերն են, որ» արտահայտությամբ ու գրելով մենակ հայերին կամ ոչ միայն հայերին բնորոշ ինչ-որ բան և հաշվի չառնելով, որ թեման գտնվում ա «Զվարճալի» բաժնում, ինչը պիտի ենթադրի գրառման նախ և առաջ զվարճալի լինելը: Իմ էս գրառումը ձեզ օրինակ, որն էս թեմայում որպես էդպիսին ոչ առաջինն ա, ոչ էլ ցավոք վերջինը:8

Reh32
29.05.2010, 22:04
Մենակ հայ երգիչներն են քննադատում ռաբիզներին, բայց հաջորդ օրը ռաբիզ երգ հանում.
Մենակ հայերն են գնում իրանց սիրած երգիչի համերգին ու ալարում ծափ տան.

Reh32
30.05.2010, 22:16
մենակ հայերը կարան պարտվեն բայց բարոյական հաղթանակ տանելով (կներեք եթե ինչ որ մեկը գրել էր ու ես ել կրկնվում եմ)

Reh32
30.05.2010, 22:17
Մենակ հայերը կարան Եվրատեսիլում 2 րդ կամ 3 րդ տեղերը նենց <<առնեն>>, որ ընկնեն 7 րդ տեղը
Մենակ հայերը կարան ամեն տարի Եվրատեսիլից առաջ հավաքվեն ու նախ պատկերացնեն , որ իրանք արդեն կրել են մրցույթը, ու մյուս տարի որ Եվրատեսիլը գա Հայաստան իրանք որտեղ են ետ մրցույթը անելու? ու կարան իրանք մի տարվա մեջ մի հատ թազա համալիր սարքեն որ էտ մարդկանց տեղավորի.

Hayk Avetisyan
30.05.2010, 22:54
կարապի լճի մոտ է, ուրեմն մենակ հայերը կարող են, ուրեմն թեմայի մեջ ա

Reh32
03.06.2010, 02:20
Մենակ հայերը կարան օդնոյյի ստատուսով իրար լսցնեն

Շինարար
03.06.2010, 02:32
Մենակ հայերը կարան օդնոյյի ստատուսով իրար լսցնեն

:D առաջին անգամ եմ լսում, բայց սպասելի ա, դու երևի նորեկ ես ակումբում, բայց քո ասածն ինչ ա, ստեղ մարդիկ իրար ստորագրություններով ու նույնիսկ կարգավիճակներով (էդ աչքիս ստատուսն ա) են իրար լսցնում, չես հավատու՞մ, Գայլին հարցրա կամ Հարցասերին:D

Շինարար
03.06.2010, 18:25
Մենակ ակումբի մաշտոցյան ուղղագրության ջատագովները կարող են մաշտոցյան ուղղագրությամբ գրառումներ անել՝ ուղղագրական սխալներ թույլ տալով:D Ինձ որ բացել ա էդ երևույթը:D

Հայկօ
03.06.2010, 19:04
Մենակ ակումբի մաշտոցյան ուղղագրության ջատագովները կարող են մաշտոցյան ուղղագրությամբ գրառումներ անել՝ ուղղագրական սխալներ թույլ տալով:D Ինձ որ բացել ա էդ երևույթը:D

Իրանք բոլորն են տենց, Տնաշեն ջան ;): Հենց գործը հասնում ա «օ-ո»-ի ուղղագրությանը, բոլորը շատ զգույշ լռում են :)):

Դարք
11.06.2010, 21:46
մենակ հայերը կարան վառված լամփուչկեն թողեն լուստրի վրա, որ տեղը դատարկ չմնա, մեկ էլ մենակ հայ միջին վիճակագրական ընտանիքներում ա լուստրի սաղ լույսերը նոր տարուց-նոր տարի վառվում:D

_Հրաչ_
11.06.2010, 21:54
Լուստրների թեմայով շարունակեմ...
Մենակ հայերի մոտ ա (երևի:)) ), որ հյուրասենյակում 3 լինի, 6 լինի, կամ ինչ քանակի «լամփուչկանոց» լուստր լինի, պետք ա պարտադիր առնվազն մի «լամփուչկեն» փչացած լինի: Ու դա փոխելու պատասխանատու անձը միշտ ալարում ա կամ մոռանում, որ փչացած «լամփուչկեն» նորով փոխի, ու տենց տևական ժամանակ էդ լուստրը ոչ լրիվ ծավալով ա աշխատում :)

Ժունդիայի
11.06.2010, 21:55
Մենակ հայերը RED&WHITE ծխախոտի տուփը գրպանից կհանեն ու շըխկցնելով կդնեն կաֆեի սեղանի վրա, հետո էլ պարտադիր զաժիգալկան կհանեն ու շըխկցնելով կդնեն տուփի վրա, հետո էլի երկուսը միասին կըշխկցնեն սեղանին ու տենց շարունակ...:apeape

Դարք
11.06.2010, 22:04
Մենակ հայերը RED&WHITE ծխախոտի տուփը գրպանից կհանեն ու շըխկցնելով կդնեն կաֆեի սեղանի վրա, հետո էլ պարտադիր զաժիգալկան կհանեն ու շըխկցնելով կդնեն տուփի վրա, հետո էլի երկուսը միասին կըշխկցնեն սեղանին ու տենց շարունակ...:apeape

բա հեռախոսը.....բա մաշնի բանալիները, մեկ էլ ջեբերները ինչ կա չկա դրանք:)

Ժունդիայի
11.06.2010, 22:06
Չէ այստեղ երևույթը հենց Red&White պահն ա ամենա զվարճալին: Ամենաշատն այդ իրավիճակներին եմ ականատես եղել: Մենակ հայերը կարան:

Հարդ
11.06.2010, 22:10
բա հեռախոսը.....բա մաշնի բանալիները, մեկ էլ ջեբերները ինչ կա չկա դրանք:)

Որ էտ հողի վրա ոգևորվում, փաշկինակն են հանում շխկցնում... ու... Բայց ափսոոոոոոոոոս չի շխկում, չի շխկում թանալին:D (դե որ ասեի թաշկինակը, չէր բռնի:D)

Շինարար
11.06.2010, 22:13
Չէ այստեղ երևույթը հենց Red&White պահն ա ամենա զվարճալին: Ամենաշատն այդ իրավիճակներին եմ ականատես եղել: Մենակ հայերը կարան:

Ինչո՞վ ա հենց Red&White-ի կապը ավելի զվարճալի ասենք Մարլբորոյից կամ Գառնի-վայթսից:8

VisTolog
11.06.2010, 23:37
Մենակ հայերը կարող են կանգնել հրապարակում ու ինչ-որ մեկից ժամ հարցնել::D:))

Dayana
11.06.2010, 23:41
Մենակ հայերը կարող են կանգնել հրապարակում ու ինչ-որ մեկից ժամ հարցնել::D:))

Մենակ հայերն են, որ իրենց համար միայն Երևանի Հանրապետության հրապարակն է հրապարակ :)) :P

Tornado
12.06.2010, 12:18
Մենակ հայերը կարան ամբողջական պոմիդորը կծելով ուտեն, ու "ճստացնեն" դիմացինի դեմքին :o :)

Ռեդ
15.06.2010, 16:14
Մենակ հայերը կարան «սուդյա»-ին ասեն «ստուդիա»: :{

Tornado
15.06.2010, 16:17
Մենակ հայ կանայք կամաչեն պոլի շորը բալկոնից դուրս փռել::D


Մենակ հայերը կարային վաննայի մեջ ջուր հավաքել: :D

Ֆրեյա
15.06.2010, 16:54
Մենակ հայերը կարան կոշիկ գտնեն, ու երջանկանան, որ իրանք 5000 տարի առաջ էլ են կոշկակար եղել :))

Դարք
15.06.2010, 18:16
Մենակ հայ դասախոսները կարան ասեն՝ ում հետաքրքիր չի թող դուրս գա լսարանից, միաժամանակ գիտակցելով, որ ոչ մեկին հետաքրքիր չի, բայց ոչ ոք էլ դուրս չի գալու:[

Norton
15.06.2010, 18:18
Մենակ հայ դասախոսները կարան ասեն՝ ում հետաքրքիր չի թող դուրս գա լսարանից, միաժամանակ գիտակցելով, որ ոչ մեկին հետաքրքիր չի, բայց ոչ ոք էլ դուրս չի գալու:[

Ի դեպ, ճիշտ են ասում, լավա 10 հոգի մնա ում հետաքրքրումա, քան 100 չհետաքրքրասեր;)

VisTolog
15.06.2010, 18:18
Մենակ հայ դասախոսները կարան ասեն՝ ում հետաքրքիր չի թող դուրս գա լսարանից, միաժամանակ գիտակցելով, որ ոչ մեկին հետաքրքիր չի, բայց ոչ ոք էլ դուրս չի գալու:[

Ու մենակ նույն դասախոսները էդ խոսքերն ասելուց հետո, դուրս եկող ուսանողին կասեն «այդ ու՞ր»:D

Դարք
15.06.2010, 18:20
մենակ հայերը կարան օպերա կամ էտ կողմերը գնալուց ասեն՝ իջնում եմ քաղաք:D

---------- Ավելացվել է՝ 19:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:19 ----------


Ի դեպ, ճիշտ են ասում, լավա 10 հոգի մնա ում հետաքրքրումա, քան 100 չհետաքրքրասեր;)

բայց մեկա դուրս չեն գալիս:)

Norton
15.06.2010, 18:25
Լավ թեման շարունակեմ, որ օֆֆտոպ չլինի:

Մենակ հայ ուսանողությանը կարող են գալ իրանց չհետաքրքրող դասին ու պարապությունից սկսեն նենց բարձր խոսալ, որ մնացած ուսանողության համար էլ դասը պրավալ տան: Ու էդքանը քիչա դասախոսի դիտողությունը բանի տեղ չդնեն ու հաջորդ դասին էլի գան դասի նստելու:
Ոնց կարգինի Մկոն կասեր՝ ընչի հը՞մար:fool

Դարք
15.06.2010, 18:43
ու + դասախոսների վրա կայֆեր կբռնեն:tomato, վերջում էլ կասեն թե խի՞ եք լսարանից հանում որ:o

Jerry
15.06.2010, 19:17
բայց մեկա դուրս չեն գալիս:)[/QUOTE]
ու շաչունակում են խանգարել:

---------- Ավելացվել է՝ 20:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:11 ----------

ու հենց դուրս ես գալի դեկանը տեսնում է: տանում լսառան, դասախոսը ասում ա -ինքը դուրս եկավ ես չեի թողում.

---------- Ավելացվել է՝ 20:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:15 ----------

բաից դռան ապակին կոտրված ա լինում:

Tornado
15.06.2010, 19:18
Ու եթե դասախոսը "թույլա", վերջում մանթոից կգնա դեկանատ: Եթե մի քիչ "գողականա" ուսանողի թեւերից քարշ կտա կտանի դուրս: :D

Ուլուանա
15.06.2010, 20:55
Մոդերատորական. թեման ուսանող–դասախոս հարաբերությունների քննարկման մի վերածեք։ Մնացած քննարկումները՝ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայում։ ;)

Հարդ
15.06.2010, 21:40
Մենակ հայերը կարան օդնոյում կայք բացեն, մի հատ սիրուն աղջկա նկարներով, արտասահմայնան անուն կգրեն, արտասահմանյան տարիք (:D), կգրեն Իտալիա, Հռոմ, ամեն ինչով լավ սարքեն էտ սայթը, բայց գռուպպաներում անպայման մի հատ ANTI-TURKEY գռուպպա կունենան, որ դրանով իրանց կվառեն, որ հայ են:D:D

Դարք
15.06.2010, 22:26
Մենակ հայերը կարան օդնոյում կայք բացեն, մի հատ սիրուն աղջկա նկարներով, արտասահմայնան անուն կգրեն, արտասահմանյան տարիք (:D), կգրեն Իտալիա, Հռոմ, ամեն ինչով լավ սարքեն էտ սայթը, բայց գռուպպաներում անպայման մի հատ ANTI-TURKEY գռուպպա կունենան, որ դրանով իրանց կվառեն, որ հայ են:D:D

եվրոպացիք ախր օդնո չեն մտնում:D

Tornado
16.06.2010, 08:15
Մենակ հայերը կարային նույն օճառով հա՛մ լվացվեն, հա՛մ լողանան, հա՛մ լվացք անեն:o: Վերջում էլ, որ օճառից բարակ թիթեղ աէրմնում, պահում էին, որ քցեն Նիկոլի թվին արտադրված կլոր լվացքի մեքենայի մեջ: :D

Copyrighted by TORNADO, 2010, Yerevan, RA:D

Tornado
16.06.2010, 14:29
Մենակ հայերը, որ հյուր են գնում մեկի տուն քեֆի, կարան իրանց երեխուն ասեն.
-Բալես, երշիկը հացով կեր::o

Ապե Ջան
16.06.2010, 15:00
Մենակ հայերի մոտա որ մարդու տուն գնալուց բան չի լինում արդեն տանելու
- Մի հատ բամբաներկա վերցնենք օղու հետ :D

Tornado
16.06.2010, 15:06
Մենակ հայերի մոտա որ մարդու տուն գնալուց բան չի լինում արդեն տանելու
- Մի հատ բամբաներկա վերցնենք օղու հետ :D

Ու մենակ հայերը էդ ստացած օղին ու բամբաներկան կպահեն, որ տան ուրիշին: Ու երբեմն նույն բոնբոներկան մի յոթ տարի պտտվումա, մինչեւ մեկը տեսնումա սրոկը անցելա, բացումա ու տնեցիներին ասումա.
-Կերեք, ընդամենը մի երկու օր առաջա սրոկը անցել::D

Ժունդիայի
16.06.2010, 17:40
Մենակ հայերը երբ հարևաններից ինչ-որ ուտելիք են ստանում, սկուտեղը վերադարձնելիս, եթե տանը բան չեն ունենում սկուտեղի մեջ կամ մի զույգ նասկի կամ էլ վատագույն դեպքում կրծկալ են դնում` չեխական:

Արևածագ
16.06.2010, 17:47
Մենակ մորս հարևանուհին կարող էր ասել.
- Գնում ես Ռուսաստան, քո աչքերով ինձ համար մի կարճատեսի ակնոց կբերես...:))

Ժունդիայի
16.06.2010, 17:51
Մենակ հայ երիտասարդները, կարան շենքի շքամուտքին պատին թքել, ապա լուցկին հակառակ կողմով քսեն թքաց պատին, որպեսզի գաջի պարունակություն կպչի լուցկու չոփին, հետո վառեն ու մատերի երկու ծայրով բռնած շպրտեն առաստղին: Դե հետևվանքներն արդեն գիտեք:

Tornado
16.06.2010, 17:56
Մենակ հայ կանայք, որ տանը ճաշ են եփում, պատուհանները փակում են, որ հարեւանները չիմանան իրանք ինչ են ուտում՝ինչի տեր են: :D

VisTolog
16.06.2010, 18:10
Մենակ հայ կանայք, որ տանը ճաշ են եփում, պատուհանները փակում են, որ հարեւանները չիմանան իրանք ինչ են ուտում՝ինչի տեր են: :D
Կամ հակառակը, որ բոլորն իմանան ինչ են իրենք ուտում::))