PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոզետտա առաքելություն / Rosetta mission



Rhayader
14.11.2014, 15:30
Վերջին շրջանում մի փոքր քիչ ժամանակ էր մնացել բլոգի համար, ու բաց թողեցի այնպիսի կարևոր իրադարձության լուսաբանումն, ինչպիսին է Ռոզետտա առաքելությունը: Այժմ փորձեմ լրացնել այդ բացը:

Ռոզետտայի պատմությունը բավականին լավ ներկայացնում է Տոմեկ Բագինսկու «Ambition» կարճամետրաժ ֆիլմը, այն անվանում են տիեզերքի նվաճման ոլորտում ամենամեծ քայլ՝ Լուսնի վրա իջնելուց հետո.


https://www.youtube.com/watch?v=H08tGjXNHO4

Ռոզետտա առաքելության մասին բլոգումս հոդված էի գրել, կարծում եմ, այն copy-paste անելու կարիք չկա, կարող եք կարդալ այստեղ (http://songoffall.blogspot.com/2014/11/rosetta.html), հետո ավելի կծավալվեմ: Քննարկումը ֆորումում երևի ավելի հարմար կլինի իրականացնել: Հետաքրքիր է, որ նման կարևոր քայլը գիտության մեջ հայալեզու ինտերնետում առանձնապես չի ընթանում, նույնը կարելի է ասել հայալեզու պրեսսայի մասին:

Տեղադրեմ միայն նախագծի նկարագրությունը.


Ռոզետտա առաքելությունն իրենից ներկայացնում է Եվրոպական Տիեզերական Գործակալության փորձը՝ մոտիկից ուսումնասիրել գիսաստղը (մասնավորապես՝ 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղը), ինչպես նաև վայրէջքային մոդուլ իջեցնել գիսաստղի վրա: Այդ առումով, մենք ունենք ուղեծրային (Rosetta) ու վայրէջքային (Phylae) մոդուլներ: Phylae մոդուլի վայրէջքը, երեք փորձից հետո, ավարտվեց հաջողությամբ:

Այսպիսով, լսե՞լ եք արդյոք Ռոզետտա առաքելության մասին, ինչպե՞ս եք հասկանում նրա նշանակալիությունն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:

Արէա
14.11.2014, 15:54
Հետաքրքիր է, որ նման կարևոր քայլը գիտության մեջ հայալեզու ինտերնետում առանձնապես չի ընթանում, նույնը կարելի է ասել հայալեզու պրեսսայի մասին:

Մենք սպասում էինք ուղղակի (http://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2495286&viewfull=1#post2495286)


Այսպիսով, լսե՞լ եք արդյոք Ռոզետտա առաքելության մասին, ինչպե՞ս եք հասկանում նրա նշանակալիությունն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:

Առանձնապես լուրջ սպասելիքներ կարծում եմ մասնագետներից բացի քչերն ունեն: Սենսացիոն բացահայտումներ, լայն հասարակությանը հետաքրքրող, իհարկե չեն լինելու:

Էստեղ ավելի կարևոր ա փաստը, թե ինչի ա ընդունակ մարդը: Սա ֆանտաստիկա ա. երկրից 400 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, 55.000 կմ/ժ գլխապտույտ արագությամբ մի սառցաբեկոր ա սլանում, ու մի քանի հոգի, երկրի վրա, հիմնականում տեսական հաշվարկների օգնությամբ սարք են իջեցնում էդ սառցի կտորի վրա: Ապշելու բան ա:

մարդագայլուկ
14.11.2014, 17:37
Ապրես թեմայի համար :)

Շշմելու բան ա էս ամեն ինչը, ուղղակի ֆանտաստիկ։ Նկարները նայելիս մի տեսակ դժվար էր հավատալ, որ սայ-ֆայ ֆիլմից հատվածներ չեն։

Ու ամենաշշմելուն էն ա, որ երբ Ֆիլայի հաջող վայրէջքից հետո ուրախացած որոշում ես նորությամբ կիսվել ընկերներիդ հետ, իրանք մենակ արհամարհանքով ու գերանտարբերությամբ ուսերն են թոթվում ու ասում, որ ավելի կարևոր բաներ կան էս կյանքում։ Լավ, հասկացանք։ Բայց ո՞նց կարելի ա գոնե մի քանի վայրկյան կանգ չառնել ու չհիանալ էս ամեն ինչով։ Հը՞։

Ինչ վերաբերում է սպասելիքներին․ առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ։ Ամեն դեպքում սկզբի համար (հա, չէ որ սա դեռ սկիզբն ա) սենց «փոքր» էքսպերիմենտները կարևոր են։

Rhayader
14.11.2014, 18:55
Ժող, սպասելիքների առումով, եկեք հաշվի առնենք, որ մենք դեռ չգիտենք, թե ինչպես են երկրի վրա հայտնվել օրգանական միացությունները: Արդյո՞ք իրենք առաջացել են մոլորակի ձևավորման շրջանում, թե՞ Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակ, ու հետո գիսաստղերի հետ ընկել են երկիր: Իրականում մենք ոչ մի լուրջ պատկերացում չունենք գիսաստղերի միջուկի բաղադրության մասին. իհարկե, գոլորշիանալու ժամանակ առաջացող գլխի ու պոչի սպեկտրալ անալիզը տալիս է հիմնական նյութերի մասին տվյալներ, բայց հենց առավել քիչ պարունակող նյութերի մասին, որոնք այնքան շատ չեն, որ ազդեն լույսի ու ռադիոալիքների անդրադարձման վրա, ոչինչ չգիտենք: Դա կարող է պատասխան տալ իմ նշած կարևոր հարցին:

մարդագայլուկ
14.11.2014, 20:04
Դե եթե վերջին լուրերը հաշվի առնենք, դժվար է ասել՝ Ֆիլան «կապրի՞» այնքան երկար, որ հասցնի մեզ ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրել գիսաստղի մասին։

Ոնց հասկացա ռոբոտը սխալ տեղում է վայրէջք կատարել (նախատեսված վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա) ու լռվել է ինչ-որ ժայռի (ենթադրաբար) ստվերում։ Այսպիսով այն ստանում է օրական մոտ 1.5 ժամ արևի լույս, մինչդեռ երկրորդական մարտկոցների լիցքավորման համար մոտ 6-7 ժամ է անհրաժեշտ։ Հիմա Ֆիլան «գոյատևում» է իր նախնական լիցքի (մոտ 60 ժամ) շնորհիվ։ Ոնց հասկանում եմ խեղճին մեկ օրվա կյանք է մնացել ու դժվար է ասել՝ գիտնականները կհաջողացնեն էդ ընթացքում մի բան մտածել։

Տրիբուն
14.11.2014, 21:41
Իրոք որ գժական միսիայա: Ինձ ամենաշատը դուր ա եկել էն, թե ինչ արագությամբ են նկարներն ու մնացած նոր բաները հասանելի դառնում հետաքրքրվող հանրությանը: Այսինքն նենց չի, որ գիտնականներն են մենակ ստանում ինֆոն ու հետո որոշում են ինչը մեզ ասեն ինչը չասեն: Դե բնականաբար զուտ մասնագիտական ինֆո էլ կա, որը մեզ չի հասնում, քանի որ իմաստ չունի: Երևի հետո դա արդեն ամփոփ ու հասանալի լեզվով կներկայացնեն: բայց մնացած ամեն ինչն արվում ա շատ ինտերակտիվ ու ընգերական ձևով: Ամենակայֆը էն ա, որ Ֆիլան ինքը թվիթում ա ու նկարներ ա ափլօադ անում, ու նենց ա թվիթում, ոնց որ ծիպա ինքը մարդ ա, ու սաղիս հետ շփվում ա: Շատ լավ են մտածել: :love

https://twitter.com/philae2014

Գալաթեա
15.11.2014, 02:55
Նենց էլ ժպտերես ու պոզիտիվ ա յուրդը բլածը :)

մարդագայլուկ
15.11.2014, 10:41
Վերջ։ Ֆիլայից եկող վերջին ազդանշանները դադարել են։ Մարտկոցը նստեց։ Մի պստիկ ռոբոտ հիմա իր համար քնած է 67P/C-G գիսավորի վրա։

Շնորհակալություն, Ֆիլա :)

Chuk
15.11.2014, 21:02
Հետաքրքիր է, որ նման կարևոր քայլը գիտության մեջ հայալեզու ինտերնետում առանձնապես չի ընթանում, նույնը կարելի է ասել հայալեզու պրեսսայի մասին:
Ռայ, ընդհանրապես հայկական իրականությունում գիտական հանրային քննարկումները գրեթե բացակայում են, բացառությունները մատների վրա հաշվելի թիվ է:

Հայկական մամուլում, այո, կարող էին ավելի շատ անդրադառնալ, մանավանդ եթե հաշվի ես առնում, թե ինչքան անասուն թեմաների են անդրադառնում՝ սկսած բրիտանական գիտնականների անհավանական հայտնագործություններից, ավարտած սեքսի մասին նորանոր բացահայտումներով:

Բայց անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ կարգի քննարկումներ ես ակնկալում: Նույն Ֆեյսում լիքը հայ օգտվողներից մեծադղորդ բացականչություններ եմ լսել էս միսսիայի մասին, բայց վիզս կտրեմ, թե գոնե 5 տոկոսը պատկերացնում ա, թե խոսքն ինչի մասին ա, ինչ հետևանքների կարող ա սա բերի, ինչ հեռանկարներ ա բացում գիտության համար: Քննարկման ու պատկերացման մակարդակը Լյուկ Բեսսոնի «Լյուսի» ֆիլմով հիանալու չափ է, անկախ նրանից, որ էդ կինոն իրա ամեն ինչով բուլշիթ ա: Չգիտեմ, մի տեսակ կարելի ա ընդամենը արձանագրել, որ սենց բան ա եղել ու սպասել հետագա զարգացումներին, քննարկումը թողնելով մասնագետներին: Ցավոք հայ մասնագետները սա քննարկում են միայն իրենց աշխատասենյակներում, լաբորատորիաներում, գործընկերների հետ:

Skeptic
16.11.2014, 11:34
Ուզում էի Shirtstorm (http://knowyourmeme.com/memes/events/shirtstorm)-ի մասին գրեի, բայց զգացի, որ բոլոր մտքերս արտահայտելու դեպքում կտուգանվեմ: ))
Համառոտ. նոյեմբերի 12-ին գիսավորի վրա Ֆիլայի վայրէջքից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ առաքելության մասնակից գիտնականներից մեկը հագել էր էսպիսի վերնաշապիկ,


http://i.imgur.com/rFPkBDG.jpg


ինչը աննկատ չմնաց որոշ դալբայոբ, ա-լյա Անիտա Սարկիզյան ֆեմինացիների կողմից, ովքեր, անընդունակ լինելով գոնե տարրական պատկերացում ունենալ էս փորձի հնարավոր արդյունքների մասին, կենտրոնացել են «կանանց զգացմունքները վիրավորող» վերնաշապիկի վրա: Դրա հետևանքը.



https://www.youtube.com/watch?v=tHLEbIXc7O0




Ինչևէ, իմ ամենասիրած բլոգերներից մեկի հոդվածի հղումը (http://scinquisitor.livejournal.com/53912.html) դնեմ, ամեն ինչ տեղը տեղին ասել ա:

Աթեիստ
16.11.2014, 14:26
Չնայած արդեն թեմայից շեղվում ենք, բայց իմ համոզմամբ, եթե կինը պետք ա էս վերնաշապիկի տեսքից վիրավորվի, ինքը լավ կանի մի հատ ստուգվի։

Հ.Գ.
Ներողություն խնդրելու փոխարեն պտի մի հատ օնլայն ստորագրահավաք սկսեր ու պասլատ աներ իրա հետևից ընկածներին։

Rhayader
19.11.2014, 02:45
Վուալյա, ոնց որ թե օրգանական մոլեկուլներ.

http://www.ibtimes.com/comet-landing-2014-rosetta-probe-philae-discovers-organic-molecules-report-1725228

Ներսես_AM
19.11.2014, 14:27
Էս վերնաշապիկի մասին կարծիքս մի դեմոտիվատորով

https://pbs.twimg.com/media/B2jBTkgCUAI1BqT.jpg:large

Ներսես_AM
16.06.2015, 01:16
Ժող Ֆիլեն զարթնել ա։ :yahoo