PDA

Դիտել ողջ տարբերակը : Glendale Life / Գլենդեյլ լայֆ



Lanterfant
12.11.2014, 04:38
Արդեն երկու ամիս է, որ Գլենդեյլի USArmenia հեռուստաալիքը սկսել է հաղորդել մի հայկական (այսպես կոչված) «ռիելիթի շոու» լոսահայության մասին: Հաղորդումը կոչվում է «Glendale Life», իսկ գաղափարը մեծ մասամբ պարսկական օրինակից վերցրած ա: Սերիալը ցույց է տալիս չափից դուրս հարուստ ու նյութապաշտ հայերի առօրյա կյանքը Լոս Անջելեսում՝ շքեղ տներում, լողավազաններում, պլաստիկ վիրաբուժի մոտ, շամպայն խմելիս, գեղեցկության սրահում:

Սերիալում համարյա բոլոր կերպարները իրենց մի տեսակ արտիստ են համարում: Մեկը ուզում ա մոդել ասխատել, մյուսը՝ երգիչ դառնալ, դիջեյ, դաշնակահար: Բոլորը ջանք են թափում հայտնի դառնալու Լոս Անջելեսի շոուբիզնեսում: Օրինակի համար, կերպարներից մեկը նոր ա եկել Հայաստանից ու արդեն լիմուզինի վարորդ ա, բայց դրանից ընդհանրապես գոհ չի ու շատ հիասթափված է իր կյանքից, քանի որ Հայաստանում հայտնի պռադյուսեր էր (Armenoids խմբի):

Ինձ համար բավականին հետաքրքիր է որ համարյա ամեն մի կերպար էս սերիալում մի տարբեր համայնքից է գալիս՝ պարսկահայ, լիբանահայ, հայաստանցի: Եվ տարբեր սերունդներ կարելի է իրար հետ համեմատել՝ մի մաս դեռևս հայախոս ա, մյուս մասը արդեն ծիծաղալու անգլերեն ա խոսում, որում միայն «արա» բառը մնում ա հայերենից:

Լոս Անջելեսում լիքը հայեր բողոքել են այս սերիալի դեմ ու պահանջել են փակել (http://life.mediamall.am/?id=81706), քանի որ կարծում են որ շատ տապակ կարծրատիպեր ա տարածում: Անձամբ չգիտեմ լավ ա թե վատ, բայց ամեն դեքում շատ հետաքրքիր նյութ ա ուսումնելու օտար սփյուռքագետ-հայագետի համար: :)

Այստեղ (http://www.merkino.com/eng/episodes/81/glendale-life-show) կարող եք դիտել բոլոր հաղորդումները: Հետաքրքիր է, Armenia ալիքը (նույն ընկերությունն ա) Հայաստանում էլ ցույց կտա թե չէ:

keyboard
12.11.2014, 08:49
Հայաստանում Հ2 հեռուստաալիքն ա ցույց տալիս էդ մեղմ ասած անասունությունը, ես Հ2 -ը փակեցի ալիքների ցանկից: Եթե ակումբը չլիներ արտահայտվելուս հարթակը, էս ամեն գրածս բառի հետ մի 30 քֆուր ավելացրու, դրա նկարողին, դա եթեր թողողին ու մեջի <<դերասաններին>>:

Dayana
12.11.2014, 13:11
Առաջին անգամ եմ լսում էս «սերիալի» մասին։ Թրեյլերից մի քանի վայրկյան նայեցի, ու դրվագներից մեկն իրականություն էր (մոտավորապես ճանաչում եմ հերոսներից մեկին ՝ խնամի֊բարեկամական կապով, ու էդ դրվագը վերջերս տեղի ունեցած իրական դեպքերից է վերցված)։ Եթե ամբողջն ա իրականությունից վերցրած՝ բողոքելու առիթ չեմ տեսնում։

Լեո
12.11.2014, 13:51
Առաջին անգամ եմ լսում էս «սերիալի» մասին։ Թրեյլերից մի քանի վայրկյան նայեցի, ու դրվագներից մեկն իրականություն էր (մոտավորապես ճանաչում եմ հերոսներից մեկին ՝ խնամի֊բարեկամական կապով, ու էդ դրվագը վերջերս տեղի ունեցած իրական դեպքերից է վերցված)։ Եթե ամբողջն ա իրականությունից վերցրած՝ բողոքելու առիթ չեմ տեսնում։

Բողոքելու առիթ չկա էնքան ժամանակ, քանի դեռ չես նայել (Հ2-ով հեռառձակվող տարբերակի համար եմ ասում, USArmenia-ով չգիտեմ ինչ ա հեռարձակվում):
Հենց միամիտ էդ ալիքի վրա ես դուրս գալիս ու մի 2 ու կես րոպե նայում ես, նյարդերդ ու ուղեղդ սկսում են ինչքան ուժ ունեն բողոքել քեզանից՝ իրենց նման փորձության ենթարկելու համար :))

Էդ հաղորդաշարը ավելի շատ կսազեր ակումբի՝ տականք երգերի թեմային: