Lanterfant
12.11.2014, 04:38
Արդեն երկու ամիս է, որ Գլենդեյլի USArmenia հեռուստաալիքը սկսել է հաղորդել մի հայկական (այսպես կոչված) «ռիելիթի շոու» լոսահայության մասին: Հաղորդումը կոչվում է «Glendale Life», իսկ գաղափարը մեծ մասամբ պարսկական օրինակից վերցրած ա: Սերիալը ցույց է տալիս չափից դուրս հարուստ ու նյութապաշտ հայերի առօրյա կյանքը Լոս Անջելեսում՝ շքեղ տներում, լողավազաններում, պլաստիկ վիրաբուժի մոտ, շամպայն խմելիս, գեղեցկության սրահում:
Սերիալում համարյա բոլոր կերպարները իրենց մի տեսակ արտիստ են համարում: Մեկը ուզում ա մոդել ասխատել, մյուսը՝ երգիչ դառնալ, դիջեյ, դաշնակահար: Բոլորը ջանք են թափում հայտնի դառնալու Լոս Անջելեսի շոուբիզնեսում: Օրինակի համար, կերպարներից մեկը նոր ա եկել Հայաստանից ու արդեն լիմուզինի վարորդ ա, բայց դրանից ընդհանրապես գոհ չի ու շատ հիասթափված է իր կյանքից, քանի որ Հայաստանում հայտնի պռադյուսեր էր (Armenoids խմբի):
Ինձ համար բավականին հետաքրքիր է որ համարյա ամեն մի կերպար էս սերիալում մի տարբեր համայնքից է գալիս՝ պարսկահայ, լիբանահայ, հայաստանցի: Եվ տարբեր սերունդներ կարելի է իրար հետ համեմատել՝ մի մաս դեռևս հայախոս ա, մյուս մասը արդեն ծիծաղալու անգլերեն ա խոսում, որում միայն «արա» բառը մնում ա հայերենից:
Լոս Անջելեսում լիքը հայեր բողոքել են այս սերիալի դեմ ու պահանջել են փակել (http://life.mediamall.am/?id=81706), քանի որ կարծում են որ շատ տապակ կարծրատիպեր ա տարածում: Անձամբ չգիտեմ լավ ա թե վատ, բայց ամեն դեքում շատ հետաքրքիր նյութ ա ուսումնելու օտար սփյուռքագետ-հայագետի համար: :)
Այստեղ (http://www.merkino.com/eng/episodes/81/glendale-life-show) կարող եք դիտել բոլոր հաղորդումները: Հետաքրքիր է, Armenia ալիքը (նույն ընկերությունն ա) Հայաստանում էլ ցույց կտա թե չէ: