PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրքի տպագրություն



Cassiopeia
30.10.2014, 18:28
Խորհրդի կարիք ունեմ՝ հատկապես այն անձանցից, ովքեր գիրք են տպագրել:
Ով կայքս մտնում է, երևի նկատել է հանելուկները: Հեղինակը ես եմ ու պարբերաբար նոր բաներ եմ հորինում: Հիմա մտածում եմ, արժի՞ գրքույկով տպագրել: Կվաճառվի արդյո՞ք ու եկամուտ կունենա՞մ դրանից:

Աթեիստ
30.10.2014, 21:24
Չէ։

Cassiopeia
30.10.2014, 21:55
Հարգելի ադմին-մոդերատորներ. խնդրում եմ ավելացնել հարցում.
Ի՞նչ հաճախականությամբ եք թղթե գիրք գնում (փոքրիկների համար).
- Ամսեկան 1 անգամ
- Եռամսյակը մի անգամ
- Տարին մի անգամ
- Ամեն հնարավորության դեպքում
- Չեմ գնում։

Chuk
30.10.2014, 22:42
Հարցումն ավելացրի:

Բայց իմ կարծիքն էլ գրեմ: Ըստ իմ դիտարկումների մանկական գրքերը վաճառվում են ավելի շատ, քան այլ տիպի գրքերը (գեղարվեստական, մասնագիտական): Բայց մեկ է, սենց մի գիրք տպելով արդյունք ակնկալել, դրամական շահույթ ակնկալել անիմաստ է, հեչ-որ չէ այն պատճառով, որ եթե անգամ ամբողջ տիրաժը վաճառվի, դա էնքան դանդաղ կլինի, որ շահույթը որպես եկամուտ աչքներիդ չի երևա:

Բայց կարելի է փորձել խոսել հրատարակչությունների հետ, ովքեր գուցե համաձայնվեն տպագրել՝ ինչ-որ հոնորար տալով:

Cassiopeia
30.10.2014, 22:46
Արտակն ասում ա, որ գիրք չեն գնում հիմա, անիմաստ ա: Իսկ ես ուզում եմ գումար վաստակել: Բացի դա չեմ ուզում մի օր մեկը մտնի կայքից հանելուկներս ցրի ու իրա անվան տակ տպագրի:

Chuk
30.10.2014, 23:11
Արտակն ասում ա, որ գիրք չեն գնում հիմա, անիմաստ ա: Իսկ ես ուզում եմ գումար վաստակել: Բացի դա չեմ ուզում մի օր մեկը մտնի կայքից հանելուկներս ցրի ու իրա անվան տակ տպագրի:
Կարծում եմ, որ Արտակը ճիշտ ա ասում, եթե խոսքը գնում ա անհատ հեղինակի մասին: Հրատարակչությունները գումար վաստակում են, որտև տպում են մեծ քանակով գրքեր, էս մեկից մի օրինակ է ամսվա մեջ վաճառվում, էն մեկից 10, էն մեկից X, արդյունքում որոշակի քանակ ապահովում են: Էլ չասած, որ հիմնականում իրենց տպարաններն ունեն ու ի տարբերություն պատվիրատուների, իրենց վրա ավելի էժան է նստում (ինքնարժեք): Դրա համար եմ ասում, որ հրատարակչություններին փորձես դիմել, գուցե որոշեն, որ իրենց ձեռք տալիս է, քեզ ինչ-որ գումար տան, իրանք տպեն:

Բայց Արտակի կարծիքին եմ, լուրջ գումար վաստակելը դրանով ռեալ չի:

Մուշու
30.10.2014, 23:27
Արտակն ասում ա, որ գիրք չեն գնում հիմա, անիմաստ ա: Իսկ ես ուզում եմ գումար վաստակել: Բացի դա չեմ ուզում մի օր մեկը մտնի կայքից հանելուկներս ցրի ու իրա անվան տակ տպագրի:

Վատ կլինի եթե գողանան հանելուկները ու իրենց անվան տակ տպեն : Իսկ եթե խոսես դասագիրք կազմողների հետ ? Գրածդ հանելուկները գնեն իրենք և ավելացնեն դասագրքերի մեջ :

Cassiopeia
30.10.2014, 23:29
Եսիմ: Տարրական դասարանների դասագրքերը գրում է Վաչագան Սարգսյանը, ու ինձ թվում է, ինքը չի ուզենա: Ինքն իր գրածներն է դնում:

Malxas
31.10.2014, 00:03
Ակումբում թեմա ունենք - «Ակումբի անդամների տպագրված գրքերը»: Ամեն դեպքում այստեղ ներկայացնեմ իմ տպած գրքերը, ծախսը և դուրս եկած գումարը, որպեսզի հնարավորություն ունենաս կողմնորոշվել: Միանգամից ասեմ, որ սեփական միջոցներով գիրք տպելը ծանր հոգս է, որը շատ ժամանակ, էներգիա և նյարդեր է խլում: Խմբագիր, սրբագրիչ, նկարիչ, տպարան... Հարկ է լինում ամեն մեկի մոտ հարյուր անգամ գնալ գալ:

Այսպիսով:

«20.000 Տաղանդ Ծոփքի Համար» - 2006թ. տպաքանակը՝ 1.000 հատ, տպագրության ծախսը՝ 1.000.000 դրամ: Վաճառվել է մոտ 1.500.000 դրամի գիրք: Դեռ մի հարյուր հատ էլ կա:

«Տիգրան Մեծ» 2010 թ. տպաքանակը՝ 500 հատ, տպագրության ծախսը՝ 1.100.000 դրամ: Վաճառվել է 1.250.000 դրամի գիրք: Մնացել է 50 գիրք:

«Լամասարի Գեղեցկուհին» 2013թ - տպաքանակը՝ 500 հատ, ծախսը՝ 700.000 դրամ, վաճառվել է 200.000 դրամի գիրք: Սրանից դեռ շատ կա:

Ինչպես երևում է գրվածից՝ առաջին երկու գրքերից հավաքված գումարը գերազանցում է ծախսը, բայց եթե հաշվի առնվի, թե քանի տարվա ընթացքում է հավաքվել այդ գումարը, երևի ծիծաղելի կլինի խոսել եկամուտի մասին: Ավելի հեշտ է պայմանավորվել հրատարակչությունների հետ, որ իրենք տպեն ու հեղինակին հոնորար վճարեն: Հրատարակչությունների մեջ առաջատարը կարծեմ Անտարեսն է: Ռիսկով տպագրում են ու լայնորեն գովազդում հեղինակին: Բայց որքան ինձ հայտնի է, գրքերի հեղինակներին վճարվող հոնորարն այնքան էլ բարձր չի:



Խորհրդի կարիք ունեմ՝ հատկապես այն անձանցից, ովքեր գիրք են տպագրել:
Ով կայքս մտնում է, երևի նկատել է հանելուկները: Հեղինակը ես եմ ու պարբերաբար նոր բաներ եմ հորինում: Հիմա մտածում եմ, արժի՞ գրքույկով տպագրել: Կվաճառվի արդյո՞ք ու եկամուտ կունենա՞մ դրանից:

Աթեիստ
31.10.2014, 00:27
Թեման փակելու համար չեմ գրում, բայց շատ շնորհակալ եմ արձագանքների համար ։)