PDA

Դիտել ողջ տարբերակը : Անսեռ դաստիարակություն/asexual education



keyboard
28.10.2014, 18:11
Վերջերս շատ եմ լսում նման դաստիարակության, կրթության ու առհասարակ մոտեցման մասին:
Ակումբում շատերս ծնող ենք ու զբաղվում ենք երեխաների դաստիարակությամբ, կցանկանայի լսել ձեր կարծիքները նշված երևույթի, գուցե գիտության, գուցե դաստիարակության ճյուղի մասին:
Ժամանակին մի հաղորդում էի նայում, Շվեյցարիայի քաղաքներից մեկում կար մի մանկապարտեզ, որտեղ տիկնիկները և խաղալիքները չունեին սեռ, այսինքն երեխային տղա-աղջիկ տարբերությունը չէր շեշտվում: Ինչ առավելություններ ունի, ինչ թերություններ ունի այս դաստիարակությունը:
Եկեք քննարկենք այս մեթոդը:

Հ.Գ. Ով մտածում ա, որ Եվրոպացիք սաղ գոմիկ են, Եվրոպան այլասերված ա, խնդրում եմ զսպեք ձեր հույզերը, եկեք քննարկենք բուն թեման:

Sambitbaba
28.10.2014, 19:35
Շատ հետաքրքիր է, որ քո գրառումն այսքան համապատասխանեց "Մանանեխի սերմը" թեմայում իմ վերջին գրառման հետ։ Սկզբում նույնիսկ մտածեցի, թե կարդացել ես այն, բայց հետո հրաժարվեցի այդ մտքից։ Կարծում եմ, որ հարցի կարևորությունն է, որ ստիպում է նրան կրկնվել տարբեր թեմաներում։ Իսկ պատահականություններ չեն լինում, գոնե ինձ համար ես արդեն պարզել եմ դա։ Եվ այդ պատճառով որոշեցի հարցի վերաբերյալ Օշոյի մտքերն էլ տեղադրել այստեղ՝ թող Օշոն և դու, Քիբ ջան, լրացնեք մեկմեկու։;)




:Մի քանի տարի առաջ խաղալիքների ամերիկացի մի արտադրող մեծ փորձանքի եկավ։ Հայցը մինչև Գերագույն Դատարան հասցրեցին։ Իսկ ամբողջ գործն ահա թե ինչում էր. նա իսկական առնանդամներով ու հեշտոցներով տիկնիկներ էր արտադրել։ Եթե աղջիկն ունի դեմք, պետք է հեշտոց էլ ունենա; եթե տղան ունի դեմք, պետք է առնանդամ էլ ունենա։ Սեռական օրգաններով տիկնիկնե՛ր։ Գործը լուրջ ընթացք ստացավ, այդ տիկնիկների արտադրությունն ստիպված դադարեցրին։ Սքանչելի միտք էր դա, բայց դատարանն ու հասարակությունն այդպիսի բան երբեք թույլ չեն տա։

Բայց ինչու՞ տիկնիկները չեն կարող սեռական օրգաններ ունենալ, եթե մնացած ամեն ինչ նրանց մոտ այնպես է, ինչպես մարդկանց մոտ։ Ցանկանում եք, որ երեխաները տարբերությունը չնկատե՞ն։ Դա նշանակում է ստել։ Ինչու՞ այդ խաղալիքներն այդքան զայրացրեցին բոլորին։ Դրանք ուղղակի խաղալիքնե՛ր էին։ Բայց հոգևորականները, քահանաներն ու բարոյականության այլ այսպես կոչված ջատագովներ, գործարանի տիրոջը դատարան քարշ տվեցին։ Նա հրաշալի մի՛տք էր հղացել, դա պատմական հեղաշրջու՛մ էր։ Երեխաները պետք է իմանան, թե ինչպես է կառուցված ամբո՛ղջ մարմինը, որովհետև մարդկային մարմինը հիանալի է։ Ինչու՞ թաքցնել ինչ-որ բան։ Ինչու՞ տիկնիկներին զրկել սեռից։ Դա վախն է, խորին վախը՝ ցույց տալ քո կենդանական սկիզբը։ Բայց մենք հենց կենդանիներ ենք, որ կանք, և դա գիտական փաստ է։ Կարելի է վեհանալ կենդանական սկզբի վրա, բայց ոչնչացնել այն այնհնար է։ Ոչնչացնելը մի բան է նշանակում. դու կեղծ դեմք ես հագել, քո դիմակն ամբողջովին կեղծ է, բայց այդ դեպքում քո աստվածակերպությունը նույնպես՝ շինծու դիմակ է։

Երբ վեհանում ես կենդանական սկզբի վրա, քո աստվածակերպությունն իսկական է։ Բայց ինչ-որ բան գերազանցելու համար, դրա հետ սկզբում պետք է հաշտվել։ Անհրաժեշտ է դրա միջով անցնել տեղի ունեցածի ամբողջական գիտակցմամբ, այլ ոչ թե ուղղակի շրջանցել՝ ոչ, դու սկզբում ծայրեծայր անցնում ես դրա միջով և հետո միայն բարձրանում ես դրանից վեր։ Իսկ հերքումը նշանակում է, որ դու չես թափանցում ներսը, ուղղակի փորձում ես շրջանցել, խուսափել։ Բայց կյանքում չկա ոչինչ, ինչը կարելի կլիներ շրջանցել։ Եթե ինչ-որ բան շրջանցես, հավերժ դեռահաս, թերաճ, մանկահասակ կմնաս։ Ապրել պետք է առանց ընտրելու՝ միայն այդ դեպքում ես հասունանում։ Այո, ժամանակին գալիս է այն պահը, երբ բարձրանում ես սեքսից վեր, բայց այդ մակարդակին հասնում են գիտելիքների և ապրումների շնորհիվ։ Այդ պահը գալիս է շնորհիվ գիտակցության և սիրո ամրապնդման, բայց հերքելով, ճնշելով, արգելքներով՝ ոչինչի չես հասնի…

keyboard
28.10.2014, 20:04
Սամ ջան, չեմ կարդացել, ճիշտն ասած, ուղղակի էսօր մի շոու աչքովս ընկավ, էդտեղից թեման մտքովս անցավ :)

Rhayader
31.10.2014, 03:43
:) եթե ինձ հարցնես, ես դեմ եմ սեռական բնույթի խտրականության բոլոր ձևերին, բայց ոչ sexual identity-ին, էլի: Կարճ ասած, ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ տղային որպես տղա մեծացնես, եթե, իհարկե, ինքն ակնհայտ պատճառներով չի ուզում որպես աղջիկ մեծանալ: Բայց դա էլ բավականին փոքր տոկոս է կազմում:

Բայց էս «անսեռ դաստիարակությունից» էլ ոնց օգուտ չկա, էնպես էլ վնաս չկա:

Արէա
31.10.2014, 09:14
Ես տղայիս հետ ավելի կոպիտ խաղեր եմ խաղում, հեսա մի քիչ մեծանա կսկսենք ֆուտբոլ խաղալ իրար հետ, ծեծել իրար, առավոտները կիջնենք կվազենք, տուռնիկների վրա վարժություններ կանենք և այլն:
Աղջիկ եթե ունենամ ավելի նուրբ կվարվեմ հետը, էս ամեն ինչի փոխարեն այլ զբաղմունք կհորինեմ:

Հիմա սա հակասո՞ւմ ա «անսեռ դաստիարակության» սկզբունքներին, այսինքն ըստ էդ մեթոդի ես տղայիս հետ էդ խաղերը պիտի չխաղա՞մ, թե՞ աղջկաս հետ էլ պիտի խաղամ:

Ariadna
01.11.2014, 16:27
Ես ճիշտն ասած իմաստը չեմ տեսնում, ինչին ա դա օգուտ, կամ՝ ինչին վնաս։ Ասենք եթե աղջիկս մեքենաներով խաղա, կամ տղաս տիկնիկով, հանգիստ կնայեմ դրան, բայց ամեն դեպքում աղջկաս մեջ աղջկությունը ինձ դուր է գալիս, ու ինձ թվում ա, որ ես էլ եմ իմ վերաբերմունքով դա իր մեջ խորացնում։ Ասենք իր վզնոցը մի քանի տակ փաթաթում եմ ձեռքին, դարձնում թևնոց, համ ֆանտազիան ա զարգանում, համ որպես աղջիկ էդ հաճույքն ա զգում զարդերի, որ ասում էլ ա՝ վաղը սրանով գնամ մանկապարտեզ, ասում եմ՝ գնա։ Մի տեղ էլ որ պետք ա գնանք միասին՝ ծնունդ, կնունք, մի շաբաթ առաջ հետը սկսում եմ քննարկել, թե մազերը ոնց ենք սարքելու, ինչ շոր ա հագնելու։ Չէ, ամեն դեպքում անսեռը չեմ ընդունում։ Էս վերջերս էլ աղջիկս հայտնաբերել էր մանկապարտեզում, որ տղաները ի տարբերություն աղջիկների, կանգնած են չիշիկ անում, որովհետև «իրանք սենց մի հատ պոչիկ ունեն ստեղից դուրս էկող, դրանով են անում» :)) Ես էլ բացատրեցի, որ դա հենց տղա աղջկա տարբերություններից ա :) Ինչ վերաբերում է գոմիկ–չգոմիկին, ես հակված եմ էն տարբերակին, որ դա ի ծնե է լինում հիմնականում, ինչ էլ անես, եթե մեջից կա, կլինի։ Բայց եթե չկա, ուզում եմ, որ աղջիկս հնարավորինս կանացի լինի, իսկ ինչու ոչ :)

Alphaone
01.11.2014, 21:19
Քանի որ ես եղբայր չեմ ունեցել, իմ դեպքում լրիվ «անսեռ դաստիարակություն» էր, թեև անկախ դաստիարակությունից ինքս էլ փոքր տարիքից տղայական վտանգավոր խաղերը, վազվզոցն ու մագլցելը գերադասել եմ տուն-տունիկային վիճակներից: Էս դաստիրակությունը ուղղակի հրաշալի երևույթ ա, լիքը աղջկական կոմպլեքսներ ու չի-կարելիներ գնում են երկրորդ պլան, դու բոլորի հետ հավասար ես, չկա աղջկական կոտրատվելը... տղային էլ չի խանգարի հաստատ կարել, ասեղնագործել կամ ուղղակի գործել իմանալը: Կողմնակի ազդեցությունն էն ա, որ ես ահագին ժամանակ իմ սեռը որպես այդպիսին չէի գիտակցում: Հա, գիտեի, որ աղջիկ եմ, բայց մինչև 16 տարեկան էդ փաստի հետ չէի համակերպվում, աղջկական հագուստն ատում էի, մինչև որ բնությունն իրենն արեց :)