PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատրիկ Մոդիանո

StrangeLittleGirl
10.10.2014, 00:21
Էսօր հայտարարվեց, որ 2014-ին գրականության Նոբելյանը ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին են տալու: Երևի լավ առիթ ա իրա մասին թեմա բացելու: Մանավանդ որ ի տարբերություն անցյալ տարվա մրցանակակրի, Մոդիանոն գոնե ծանոթ գրող ա, լավն ա, ու իրա գործերից կարդացել եմ:

Դուք կարդացե՞լ եք: Ի՞նչ տպավորություններ եք ստացել: Ես մենակ «Գարնան շունն» եմ կարդացել, բավական աննշան գործ ա, բայց միանգամից երևում ա, որ հզոր գրողի ոչ ամենակարևոր գրքերից ա: Դեռ էն ժամանակներից որոշել էի էլի բաներ կարդալ, մինչև հիմա չեմ արել:

Sambitbaba
10.10.2014, 07:52
Շատ վաղուց կարդացել եմ "Դատավճռի մեղմացումը", "Մութ Կրպակների փողոցը", "Կորուսյալ աշխարհը" և "Օգոստոսյան կիրակիները": Ահագին ժամանակ լավ տպավորված էի, բոլորին առաջարկում էի կարդալ: Հիմա առանձնապես չի մնացել հիշողությանս մեջ, բայց համոզված եմ, որ շատերի համար մեծ հայտնություն կարող է լինել:

StrangeLittleGirl
10.10.2014, 14:52
Ահամ, Մութ կրպակների փողոցն արդեն քանի տեղից խորհուրդ տվեցին: Երևի հենց դա էլ կարդամ:

StrangeLittleGirl
09.04.2015, 17:52
Ակումբցիներ, ու՞ր եք, էկեք մի քիչ գրականություն քննարկենք: «Մութ կրպակների փողոցը» կարդացի, ահավոր լավն էր, վաղուց սենց լավ գիրք չէի կարդացել: Եթե որպես դետեկտիվ վեպ նայենք, լիքը բացեր ունի, բայց իրականում ինքնություն չունեցող մարդու ցավի մասին ա, թե ինչքան հուսահատեցնող ա առանց ինքնության ապրելը, ինչքան դժվար ա ինքնությունը գտնելը, թե ոնց ենք երևակայությանը զոռ տալիս էդ բացերը լրացնելու համար:

Sambitbaba
09.04.2015, 20:17

Բյուր ջան, էնքան շնորհակալ եմ քեզ, որ հիշեցրիր ինձ Մոդիանոյի մասին... Հենց այս պահին վայելում եմ "Մութ կրպակների փողոցը"... Ոնց որ վաղուց մոռացված սիրելի երգդ լսես...:love

StrangeLittleGirl
09.04.2015, 23:58
Բյուր ջան, էնքան շնորհակալ եմ քեզ, որ հիշեցրիր ինձ Մոդիանոյի մասին... Հենց այս պահին վայելում եմ "Մութ կրպակների փողոցը"... Ոնց որ վաղուց մոռացված սիրելի երգդ լսես...:love

Սամ, դե արի մի քիչ քննարկենք էլի:
Ես սովորաբար երբ մի գիրք կարդում-վերջացնում եմ, բլոգումս գրմրում եմ, հետո սկսում եմ փնտրել, թե ուրիշներն ինչ են գրել էդ գրքի մասին: Միշտ մանթո եմ մնում, որովհետև ուրիշները լիքը բան են մեջը տեսած լինում, ես՝ չէ: Ճիշտ ա՝ ոնց որ Հեմինգուեյի դեպքում, շատ ժամանակ ձուկն ուղղակի ձուկ ա, բայց դե...
Մոդիանոյի «Մութ կրպակների փողոցի» դեպքում լրիվ հակառակ էֆեկտն էր: Կարդացածս վերլուծությունները շատ մակերեսային էին ու վերջանում էին նրանով, որ Գի Ռոլանը տենց էլ չի իմանում, թե էդ բոլոր մարդկանցից որ մեկն ա ինքը: Իսկ ինձ թվում ա՝ լավ էլ իմանում ա, բայց դա բավարար չի լինում ինքնությունը վերականգնելու համար: Մեկ էլ ասվում ա՝ էդ սաղ հիշողությունները չես հասկանում՝ իսկակա՞ն են, թե՞ մտացածին: Իմ կարծիքով, հեղինակը շատ հստակ տարբերակում ա դնում երևակայության ու վերականգնվող հիշողության միջև: Ու մեկ էլ չնայած էստեղ թեման կոնկրետ կերպարի անձնական ողբերգության մասին ա, իրականում դու տեսնում ես պատերազմի տարիների երիտասարդության ողբերգությունը, էստեղ մի այլ կորած սերունդ ա նկարագրում Մոդիանոն, բառիս բուն իմաստով կորած:

Sambitbaba
10.04.2015, 08:47
Սամ, դե արի մի քիչ քննարկենք էլի:

Ուրախությամբ, Բյուր ջան: Բայց մի երկու օր համբերիր` կարդամ-վերջացնեմ, ինչ կլինի: Թե չէ կստացվի ինչպես այն մուլտիկում. "Ես այնքան եմ սիրում կոնֆետներ, այնքա՜ն եմ սիրում կոնֆետներ... Բայց ես երբեք կոնֆետ չեմ կերել...":)
Համ էլ պարզվեց, որ հնում կարդացածից (մոտավորապես 1990-1991թթ.) բացարձակապես բան չեմ հիշում, իսկ հիմիկվա կարդացածիս մեջ Գի Ռոլան անունը դեռ չի էլ հանդիպել...:(

Բայց մի մեջբերում հաճույքով կանեմ.

"Ես կարծում եմ, որ տների շքամուտքերը պահպանում են քայլերը նրանց, ով երբևիցէ հաճախ է եղել այստեղ ու հետո անհետացել է: Ինչ-որ մարմրող ալիքներ հիմա էլ դողում են օդի մեջ, նրանք թուլանում են ավելի ու ավելի, բայց եթե ականջ դնես, կարելի է նրանց ընկալել: Ըստ էության, կարող է, ես երբեք չեմ էլ եղել այդ Պեդրո Մաքեվոյը, և ընդհանրապես ոչ ոք չեմ եղել, բայց ալիքները, մեկ հեռավոր, մեկ ավելի ուժեղ, թափանցում էին իմ մեջ, և բոլոր այդ առանձին ու անջատ արձագանքները, դեռևս սավառնող այստեղ, հանկարծ միանգամից քարացան` և դա ես էի":

Թմրադեղի պես տանում է...

StrangeLittleGirl
10.04.2015, 09:41

Գի Ռոլանը հենց Պեդրո ՄաքԷվոյի անունն ա, սկզբերում ա նշվում: Կարո՞ղ ա անգլերեն վերսիայում ուրիշ անուն ունի:

Sambitbaba
10.04.2015, 10:58
Գի Ռոլանը հենց Պեդրո ՄաքԷվոյի անունն ա, սկզբերում ա նշվում: Կարո՞ղ ա անգլերեն վերսիայում ուրիշ անուն ունի:

Ճիշտ ես, Բյուր ջան... Փոխվող անունների մեջ խճճվեցի արդեն::) Գի Ռոլան, հետո Հովարդ դե Լյուց, հետո Պեդրո Մաքէվոյ... Ու կարող է, դա էլ վերջինը չի...

StrangeLittleGirl
10.04.2015, 11:40
Ճիշտ ես, Բյուր ջան... Փոխվող անունների մեջ խճճվեցի արդեն::) Գի Ռոլան, հետո Հովարդ դե Լյուց, հետո Պեդրո Մաքէվոյ... Ու կարող է, դա էլ վերջինը չի...

Բայց Հովարդ դե Լյուցն ինքը չի, Ֆրեդիի զարմիկն ա: Սկզբում կարծում էր՝ ինքը Ֆրեդին ա: Հա, ՄաքԷվոյը վերջինը չի: Մի հատ էլ կա ու վերջ, բայց նույն մարդու տարբեր անուններ են :)