PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարեգործական ծրագիր 3



Cassiopeia
07.10.2014, 20:05
Հարգելի ակումբցիներ։ Վերջերս թեմաներից մեկի քննարկումների արդույքնում վերհիշեցի բարեգործական ծրագիրը (http://www.akumb.am/showthread.php/8869-Բարեգործական-ծրագիր) և հիմա Liza_GriFFin-ի հետ միասին ուզում ենք վերսկսել այն։ Միգուցե առաջվա թափը չլինի, բայց գոնե մի բան կանենք։
Էլի ուզում ենք գնալ թիվ 2 օժանդակ դպրոց։
Ղազարյանի հետ հեռախոսային զրույց ունեցա։ Ասեց, որ արտասահմանից second hand հագուստ ստանում են ու դա հաստատ ավելի որակով է, քան հայաստանյան չինական նոր հագուստը։ Տվյալ պահին ունեին գազի կաթսաների խնդիր, որը բարդացնում էր երեխաների լողանալը։
Ցանկություն հայտնեցի մոտ 2 ամսից (Նոր տարվա դեմ) այցելել նրանց։ Ու ժամանակից կախված կարող է նրանց հոգսերն ուրիշ լինեն։
Բայց այս անգամ ցանկանում եմ մի քիչ այլ կերպ վարվել, ավելի շուտ հենց առաջին բարեգործականի նման։ Քանի որ շատ են հայտնվում բարերարներ, ուզում եմ ձեր օգնությամբ այս անգամ վարձակալել որևէ մանկական թատերախումբ (տիկնիկային կամ մարիոնետների) ու նրանց համար միջոցառում կազմակերպել, ինչպես նաև եթե բավականաչափ գումար լինի, քաղցրեղենի տեսքով փոքրիկ փաթեթներ պատրաստել երեխաների համար։

Այսինքն, այս ամենից հետևում է, որ այս անգամ պարզապես մեր ցանկությամբ ամեն մեկս կարող ենք փոքրիկ հանգանակություն անել և գումար կուտակել։

Սպասում եմ քննարկումների, առաջարկների, քննադատությունների :)

Հ.Գ. Ձեր թույլատվությամբ կցանկանայի ծրագրին մասնակից դարձնել նաև Փոքրիկ.am-ը և Փոքրիկի ֆեյսբուքյան էջում ևս հայտարարություն դնել։

keyboard
07.10.2014, 20:37
Վեր ջան, ես սիրով կմիանամ, իմ կողմից կարամ առաջարկեմ Նարնջագույն Փղիկ կերպարը ու կարող եմ որոշակի զարգացնող ու էկոլոգիապես մաոքուր խաղալիքներ ու ծեփամածիկ "խմորային հիմքով" էկոլոգիապես մաքուր, Էլինան կերել ա, բան չի եղել, փորձել ենք :D:D, սա կատակ, կիլոգրամով կարող եմ էդ ծեփամածիկներից տրամադրել, մնացածն էլ արդեն պահից կախված, գնալու ժամանակ կերևա:

Արամ
07.10.2014, 21:28
Վեր ջան, ես անպայման ուզում եմ գալ։ Ակումբ ուշ-ուշ եմ մտնում, պարբերաբար կհետևեմ թեմային, բայց եթե քեզ դժվար չի, գնալուց առաջ ինձ ֆեյսբուքով կամ հեռախոսով հիշեցնես։

Մուշու
07.10.2014, 22:58
:kiss Վերային ու Էլիզային , ապրեք դուք լավ գաղափարի համար , ես 2 ձեռքով և 2 ոտքով կողմ եմ , պատրաստ եմ օգնել ինչով կարող եմ :

Cassiopeia
07.10.2014, 23:16
Ինձ թվում ա, կարելի ա մի հատ հաշվեհամարի վրա գումարները հավաքել։ Ու անպայման ամեն ինչ թափանցիկ պիտի լինի։

GriFFin
07.10.2014, 23:22
Սիրելիներս, իսկ մարդ կա, ո՞ վ կարա ներկայացման նման մի բան բեմադրի ու մարդիկ կան, ո՞ վքեր դերասան կուզենան լինեն այդ ներկայացման համար։

GriFFin
09.10.2014, 18:47
Մարդիիիիկ գրեք… !!!

Ձայնալար
09.10.2014, 18:59
Ժող, ինձ թվում ա, բեմադրել պետք չի, բեմադրած կա արդեն, ուղղակի պետք ա վճարել էդ մարդկանց, կգան ներկայացումը կանեն: Կարծեմ խելամիտ գներ են, կփորձեմ ճշտել ավելի կոնկրետ:

Մեր կողմից էլ դե նարնջագույն փղիկը կգա, Հով դու փղիկի շորերով ես չէ՞ գալու :D

GriFFin
09.10.2014, 23:19
Ժող, ինձ թվում ա, բեմադրել պետք չի, բեմադրած կա արդեն, ուղղակի պետք ա վճարել էդ մարդկանց, կգան ներկայացումը կանեն: Կարծեմ խելամիտ գներ են, կփորձեմ ճշտել ավելի կոնկրետ:

Մեր կողմից էլ դե նարնջագույն փղիկը կգա, Հով դու փղիկի շորերով ես չէ՞ գալու :D
Իհարկե կարելի ա, բայց ալտերնատիվ բաները պետք ա նշվի: Մարդ ես էլի: :)

keyboard
10.10.2014, 10:55
Մեր կողմից էլ դե նարնջագույն փղիկը կգա, Հով դու փղիկի շորերով ես չէ՞ գալու :D

Բգո տղա, հլա սպասի ձեռս ընկնես :angry

Հա բայց ինչ, միտք ա :D

John
10.10.2014, 11:58
Ես սիրով կմիանամ նախաձեռնությանը, կողմ եմ ցանկացած գաղափարի, որ գոնե մի՜ քիչ երեխեքին ուրախություն ու ժպիտ կպարգևի:
Ինքս անտաղանդ դերասան եմ, ի դեպ:

Cassiopeia
10.10.2014, 13:04
Ես սիրով կմիանամ նախաձեռնությանը, կողմ եմ ցանկացած գաղափարի, որ գոնե մի՜ քիչ երեխեքին ուրախություն ու ժպիտ կպարգևի:
Ինքս անտաղանդ դերասան եմ, ի դեպ:
Բայց լավ ֆուտբոլ խաղացող: Ափսոս, եղանակներն արդեն ցրտել են:

Cassiopeia
10.10.2014, 17:04
Ժողովուրդ, ո՞վ ունի հաշվեհամար (բանկային քարտ), որ չի օգտագործվում, կամ պատրաստ է իր անձնական օգտագործվող հաշվեհամարն ասել, որպեսզի գումարը վրան փոխանցվի։ Կարծում եմ, թափանցիկությունն ապահովել հնարավոր է։

ars83
10.10.2014, 19:27
Հարգելի ակումբցիներ։ Վերջերս թեմաներից մեկի քննարկումների արդույքնում վերհիշեցի բարեգործական ծրագիրը (http://www.akumb.am/showthread.php/8869-Բարեգործական-ծրագիր) և հիմա Liza_GriFFin-ի հետ միասին ուզում ենք վերսկսել այն։
Ուրախ եմ, որ այս կարևոր թեման նորից ի հայտ է գալիս: Շնորհակալություն ժամանակ ու ջանք հատկացնելու համար:

Ես կնախընտրեի մասնակցել այնպիսի միջոցառման, որը տևական օգուտ կբերեր երեխաներին/դպրոցին: Զվարճալի ամանորյա ծրագիրն ու քաղցրավենիքը շատ լավ են, բայց միանգամյա օգուտ են տալիս: Գազի կաթսայի խնդիրն ինձ ավելի օգտավետ է թվում: Կարծում եմ՝ օգտակար համապատասխան ծրագիր նախապատրաստելու համար մի քիչ շատ տվյալներ են պետք: Ինչպիսիք են, օրինակ՝
1. Դպրոցի երեխաների թիվը.
2. Ջեռուցման կաթսայի կարգավորման հետ կապված ծախսերի մոտավոր գնահատականը.
3. Որոշ չափով մանրամասն նկարագրություն, թե ինչ ծառայություններ է մատուցում դպրոցն աշակերտներին, ինչ խնդիրներ է փորձում լուծել:

Օգնության մի տարբերակ էլ՝ դպրոցի էլեկտրաէներգիայի ծախսերի խնայողություն: Սկսած էներգախնայող լամպերից, վերջացրած էլեկտրախնայող սարքերով: Ոչ միայն կկրճատվեն դպրոցի ծախսերը, այլև կնվազեցվի բնությանը հասցվող վնասը:

The silent river
10.10.2014, 23:51
Միտքը շատ լավն ա և ողջունելի: Շնորհակալություն մտքի համար: Ես էլ կանեմ են ամենը ինչ ինձանից հասանելի ա: Գազի կաթսան էլ ա լավ միտք բեմադրությունն էլ, բայց ինձ թվում ա են դպրոցին, որին մենք նվիրատվություն կանենք, կարողա ավելի լուր և կարևոր խնդիրներ ունենան, որին մեր օգնությունը ավելի օգուտ կտա:

Օգնության մի տարբերակ էլ՝ դպրոցի էլեկտրաէներգիայի ծախսերի խնայողություն: Սկսած էներգախնայող լամպերից, վերջացրած էլեկտրախնայող սարքերով: Ոչ միայն կկրճատվեն դպրոցի ծախսերը, այլև կնվազեցվի բնությանը հասցվող վնասը:
Ինձ չի թվում, որ էլեկտրոեներգիայի ծախսի կրճատումը երեխաներին ինչ-որ օգուտ կտա շատ հասկանալի պատճառով:

Ձայնալար
11.10.2014, 12:46
Ժող, ինձ թվում ա, բեմադրել պետք չի, բեմադրած կա արդեն, ուղղակի պետք ա վճարել էդ մարդկանց, կգան ներկայացումը կանեն: Կարծեմ խելամիտ գներ են, կփորձեմ ճշտել ավելի կոնկրետ:

Մեր կողմից էլ դե նարնջագույն փղիկը կգա, Հով դու փղիկի շորերով ես չէ՞ գալու :D
Տիկնիկային ժամը 25000

http://www.bumbumik.am/?id=37&lng=3

keyboard
11.10.2014, 15:22
Ժողովուրդ, ո՞վ ունի հաշվեհամար (բանկային քարտ), որ չի օգտագործվում, կամ պատրաստ է իր անձնական օգտագործվող հաշվեհամարն ասել, որպեսզի գումարը վրան փոխանցվի։ Կարծում եմ, թափանցիկությունն ապահովել հնարավոր է։


Ես կարամ վիզա քարտ տամ ձեզ իմ անձնական, հաշվեհամարն էլ ասեմ, ինչ կուզեք արեք ;)

Իմն օգտագործվում ա, բայց քաղվացքում բոլոր փոխանցումներն երևում են, նենց որ կարող եք առխային տնօրինել

Մուշու
18.05.2015, 00:27
Թարմացնե՞նք թեման :

Cassiopeia
29.07.2016, 18:44
Մենք զբաղված ժողովուրդ ենք դարձել, արդեն ամեն մեկս ունի իր ընտանիքը, իր աշխատանքն ու իր հոգսը։ Շատերս չենք կարող ժամանակ հատկացնել։ Բայց կարծում եմ, մենք կկարողանանք շատ բաներով օգնել այս ՀԸ-ին՝ որպեսզի նրանք անեն այն գործը, ինչ ժամանակին մենք արեցինք։
Հենց այսօր այս ՀԿ-ն մանկատան 14 երեխաներին տանելու էր Մանկական երկաթուղի։ Գումարի խնդիր ունեին, քանի որ այգու տնօրինությունը մերժել էր երեխաներին անվճար ընդունել։ ՀԿ-ի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այս հոդվածում (http://www.panorama.am/am/news/2016/07/29/բարի-մամա/1620196#.V5tlcbpv3j0.facebook)։
«Բարի մամա» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը՝ https://web.facebook.com/groups/barimama/

Օգնությունը կարող է լինել թե ֆինանսապես, թե ֆիզիկապես։

Կարող ենք հենց մենք որոշակի գումար հավաքել և փոխանցել «Բարի մամա»-ին։