PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծնունդդ շնորհավոր, Jarre



Ուլուանա
07.10.2014, 06:17
Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Դե հիմա արի ու մտածի, թե ինչ գրես, որ Ֆեյսբուքի շնորհավորանքդ չկրկնես :}։ ֆեյսբուքն ահագին բարդացրել ա կյանքներս...
Դե լավ, փորձեմ վերաձևակերպել :)). մաղթում եմ, որ քնի պակաս չունենաս, բավականաչափ ազատ ժամանակ ունենաս, էդ թվում և ինձ հետ զավզակելու համար, լիքը դրական հույզերն ու հոգեկան ներդաշնակությունն էլ անպակաս լինեն քեզնից։

Պատկերացնում եմ՝ ինչ տխուր կլիներ, եթե հանկարծ դու ծնված չլինեիր։ Գրկում եմ :love։

Dayana
07.10.2014, 11:30
Շնորհավոր ծնունդդ, Արթ ջան։ Միշտ տենց բոյ-բուսաթով, երջանիկ, ժպտերես լինես (hug)

Նիկեա
07.10.2014, 11:48
Շնորհավորում եմ :)

Cassiopeia
07.10.2014, 13:51
Ծնունդդ շնորհավոր, Jarre ջան։ Միշտ տենց լավը լինես, որ քո հետ անձամբ ծանոթացողները գան ու էդ հաճույքից զրկվածներին ջիջիլ գցեն։

Chuk
07.10.2014, 14:43
Էստեղ էլ շնորհավոր, Արթ ջան :)
Լավագույնն եմ ցանկանում: Միշտ էդքան բոյով, բայց աշխարհին վերևից չնայող մնա :)

Meme
07.10.2014, 16:01
Շնորհավորում եմ Jarre ջան , թող կատարվեն բոլոր նպատակներդ...:flower
;)բարի կերպար երջանիկ լինես :oy

Գորտուկ
07.10.2014, 16:36
Շնորհավոր Արթուր ջան… Միանում եմ բոլոր մաղթանքներին…:rose:rose:rose

Alphaone
07.10.2014, 16:41
Ժառ, էն գիտական ֆանտաստիկայի թեման հերիք էր, որ ակումբում իմ ֆավորիտներից լինեիր, բայց էս ընթացքում էնքան լավ-լավ գծեր եմ քո մեջ հայտնաբերել, որ առանց էդ թեմայի էլ քեզ շատ սիրում ու հարգում եմ: Շնորհավոր ծնունդդ, ապրես, որ էս մոլորակը քեզնով հարստացնում ես, նույն ոգով առաջ :)) :bux:

boooooooom
07.10.2014, 22:36
Ժառ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Ես շատ եմ կարևորում հաջողակ լինելը կյանքում. Եղիր/մնա հաջողակ ու պետք է որ ամեն ինչ լավ լինի :drinks

CactuSoul
07.10.2014, 23:44
Ժառ ջան, ծնունդդ շնորհավոր :) Իմ զգալով դու երջանիկ մարդ ես, մաղթում եմ, որ միշտ էդպիսին լինես: Բոյիդ նման երկար կյանք քեզ :))
:drinks

Jarre
10.10.2014, 06:50
Ուլուանա ջան, անչափ մերսի կրկին թեման բացելու համար ;)

Էրեխեք ջան, բոլորիցդ անուն առ անուն շնորհակալ եմ։ Մերսիներ շատ։ Շատ զգացված եմ ու ինձ համար անչափ հաճելի է, որ ժամանակ եք գտել ու գրել եք։ Ձեզ բոլորիդ մերսիներ ու ջերմ հայկական բարևներ արևադարձային դոմինիկյանից :)