PDA

Դիտել ողջ տարբերակը : Էկեք երաժշտական խումբ ստեղծենք

Նիկեա
06.10.2014, 15:38
Հա, հա... մի զարմացեք։ Լուրջ եմ ասում։ Էկեք ցույց տանք թե որն ա իսկական երաժշտությունը։ Հաստատ ակումբում երգողներ ու երաժիշտներ կճարվեն։ Կարող ա անիմաստ բան է անցել մտքովս, բայց դե... :oy

AniwaR
06.10.2014, 21:05
:D օքեյ... Դե սկսի։ Դու ինքդ ի՞նչ երաժշտություն ես երազում նվագել, երգել կամ գրել ու ի՞նչ գործիքների ես տիրապետում։

Նիկեա
06.10.2014, 21:32
Ես... Ես անտաղանդ եմ, ոչ մի երաժշտական գործիքի չեմ տիրապետում, երգելու համար էլ ձայն չունեմ։ ուղղակի չգիտեմ ինչի մտածեցի, որ հնարավոր է... Բայց հիմա հասկանում եմ՝ անիրական ա ասածս...

Նիկեա
06.10.2014, 21:33
Մի քիչ շատ ա անիրական բայց անհնար չի։

boooooooom
06.10.2014, 23:00
Անկեղծ ասած իմ մտքով էլ է սենց բան անցել միշտ, բայց ես էլ ոչ մի գործիքի վրա նորմալ նվագել չգիտեմ, երգել ոչ մի անգամ /մեծ տարիքում/ չեմ փորձել, բայց լսողությունս լավն է: Բայց եթե փորձեք ես կմիանամ: ես ունեմ միդի ստեղնաշար+FL Studio:

Nihil
06.10.2014, 23:08
ինձ թվում ա խումբ բացելու միտքը բոլորի մտքով անցել ա։ Կամ ասենք փաբ բացելու, շատ մարդիկ գոնե մի անգամ մտածել են էդ ուղղությամբ :D

Նիկեա
06.10.2014, 23:11
Ուրեմն մնում ա հավաքել էդ մարդկանց ու տեսնել թե ինչ կստացվի :)

boooooooom
06.10.2014, 23:15
ինձ թվում ա խումբ բացելու միտքը բոլորի մտքով անցել ա։ Կամ ասենք փաբ բացելու, շատ մարդիկ գոնե մի անգամ մտածել են էդ ուղղությամբ :D

Ու ամեն մեկը երևի իրան անպայման պատկերացնումա մինիմում էդ խմբի վոկալիստը, էն որ բոլորի ուշադրության կենտրոնումա:

Nihil
06.10.2014, 23:18
Ու ամեն մեկը երևի իրան անպայման պատկերացնումա մինիմում էդ խմբի վոկալիստը, էն որ բոլորի ուշադրության կենտրոնումա:

ես ինձ հերթովա մեն ինչ պատկերացնում եմ՝ կախված տվյալ երգը "ամենաուժեղ" պարծիաներից :))

Rhayader
06.10.2014, 23:23
Ես ոնց հասկացա՝ թեմայի ենթավերնագիրն այսպիսին պիտի լիներ. «Գաղափարն ինձանից, խումբը ձեզանից» :D

Նիկեա
06.10.2014, 23:24
Ես ոնց հասկացա՝ թեմայի ենթավերնագիրն այսպիսին պիտի լիներ. «Գաղափարն ինձանից, խումբը ձեզանից» :D
Ըհն, ես ակտիվ երկրպագուն կլինեմ։

The silent river
06.10.2014, 23:31
Անկեղծ ասած իմ մտքով էլ է սենց բան անցել միշտ, բայց ես էլ ոչ մի գործիքի վրա նորմալ նվագել չգիտեմ, երգել ոչ մի անգամ /մեծ տարիքում/ չեմ փորձել, բայց լսողությունս լավն է: Բայց եթե փորձեք ես կմիանամ: ես ունեմ միդի ստեղնաշար+FL Studio:
Ես FL studio-ն արդեն մի 7-8 տարիյա օգտագործում եմ ու կարծում եմ, որ լավ միտք ա ու իրագործելի ա: Մնում ա ցանկություն ու լրջություն մտցնենք էս ամենի մեջ:

boooooooom
06.10.2014, 23:34
Ես միշտ երազել եմ ներկա գտնվել "երգի ծնունդին": մի սկսնակ խումբ լիներ ու ինձ հրավիրեր իրենց փորձերին մի անկյունից նայելու :love

The silent river
06.10.2014, 23:40
Մեր մեջ կլինեն մարդիկ ովքեր շատ լավ տիրապետում են որեվիցե երաժշտական գործիքի, բայց ինձ չի թվում որ կարձագանքեն: Հնարավոր չի 8000-ի միջից մի 5-6 հգի չլինի երաժիշտ մարդիկ: Ես ինչով կարամ կոգեմ: Ես մի քանի հատ տափակ երաժշտություններ ունեմ գրած, բայց դա հերիք չի: Ես կսպասեմ մնացածի արձագանքներին, ես պատրաստ եմ:

StrangeLittleGirl
07.10.2014, 00:24
Ես էլ որոշել եմ, որ եթե մի օր հարստանամ, Հայաստանում կայֆոտ համերգային համալիր եմ ստեղծելու, որ իմ սիրած բոլոր կատարողների պահանջներին համապատասխան դահլիճներ լինեն: Ասածս ինչ ա: Դուք խումբը ստեղծեք, ես էլ երևի մի օր էդ համերգային տարածքները կկառուցեմ :))

Mephistopheles
07.10.2014, 00:27
ես կլառնետը կնվագեմ…

Ձայնալար
07.10.2014, 00:55
ինձ թվում ա խումբ բացելու միտքը բոլորի մտքով անցել ա։ Կամ ասենք փաբ բացելու, շատ մարդիկ գոնե մի անգամ մտածել են էդ ուղղությամբ :D
Մեկ էլ տաքսի սերվիս :D

AniwaR
07.10.2014, 20:29
Նիկեա, դու էլ սկսի հիմիկվանից սովորել։)

AniwaR
07.10.2014, 20:31
Հարվածայիններ պարապի, 4/4, 3/4, 6/8 հիմնական ռիթմեր, մի վեց ամսից ինչ-որ ֆոլկ երգեր երգենք-նվագենք։

Նիկեա
08.10.2014, 15:15
Նիկեա, դու էլ սկսի հիմիկվանից սովորել։)
Կսովորեմ :) անպայման ու ոչ միայն հարվածային գործիքներ :)

Yellow Raven
08.10.2014, 18:13
Ինչ հեշտ ու գունավորա ձեր մոտ ամեն ինչ :))

Նիկեա
08.10.2014, 19:05
Ինչ հեշտ ու
գունավորա ձեր մոտ ամեն ինչ :))
Հեշտ չի, բայց գունավոր ա։ Հավեսով գործին կպնելու դեպքում բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի կդառնան։ :oy

Mephistopheles
08.10.2014, 19:07
Քնար էլ եմ նվագում…մեկ էլ քանոն…

AniwaR
08.10.2014, 20:48
Ա դե խումբ ունենալու մեջ դժվար բան չկա։ Հավաքվում ենք, բոլորով մի երկու երգ ենք սովորում, խմբի անունը դնում ենք խոսքի "The Century Club Cover Band" գնում ենք լիքը փաբերում open mike օրեր են լինում կամ guitar evening-ներ, բորշում ենք, ուրախ ժամանակ անցկացնում, ցվրվում տներով։ Ո՞վ ա ասում, որ պետք ա միանգամից ԷՄԻ-ի հետ պայմանագիր կնքել, երկու հատ ալբոմ ձայնագրել ու համաշխարհային շրջագայության գնալ։ :D

StrangeLittleGirl
08.10.2014, 22:01

Բայց կարա՞ք հանուն բազմազանության խմբին հայերեն անուն դնեք :))

boooooooom
08.10.2014, 22:14

Էս բանաձևը դուրս եկավ: Շրթհարմոն էլ ունեմ, ու կարամ դրանով "բորշեմ" :D

AniwaR
09.10.2014, 09:05
Բայց կարա՞ք հանուն բազմազանության խմբին հայերեն անուն դնեք :))

Երբեք պետք չի անտեսել ԷՄԻ-ի հետ պայմանագրեր կնքելու պոտենցիալ հնարավորությունը։ ։D

Boom, կակռազ երեք հատ երգ ունեմ աչքի տակ, որ շրթհարմոն ա պետք.

https://www.youtube.com/watch?v=cawk2cMTnGo
https://www.youtube.com/watch?v=Eh44QPT1mPE
https://www.youtube.com/watch?v=QZ0f5_rz4u4

boooooooom
09.10.2014, 09:30
Փաստորեն մեզ մնումա մի փակ տարածք գտնել (բնակարան, ավտոտնակ…), որը կունենա ոչ ներվային, հանդուրժող հարևաններ, կամ ձայնամեկուսիչ պատեր կամ ավելի լավ կլինի, որ մոտ 1կմ շառավղով ընդհանրապես մարդ չապրի. մեղկ են ուղղակի։
Ու AniWar-ը Ամերիկաներից գա։

keyboard
09.10.2014, 11:23
Բայց կարա՞ք հանուն բազմազանության խմբին հայերեն անուն դնեք :))

Խոսքի սե՞նց - Զէ Սենչուրի Քլաբ Քավեր Բենդ
:D

Yellow Raven
09.10.2014, 16:25
Ես մեծ հաճույքով կգամ ձեր խմբի փորձերին :))

AniwaR
09.10.2014, 19:16
Դե հավաքվելուց առաջ ամեն մարդ կարա փորձի առաջինը իր պարտիան քչից-մչից սովորի։

The silent river
09.10.2014, 22:45
Դե հավաքվելուց առաջ ամեն մարդ կարա փորձի առաջինը իր պարտիան քչից-մչից սովորի։
Դե մեզ պետք ա 1 հատ հարվածային գործիքներ նվագող, 1 դաշնամուր, 1 գիթառ, 1 կոնտրաբաս և 2 ջութակ: Ուրեմն քանի հոգի եղանք :8 2, 4, 5, 6 հա՞: :think կարա՞նք:
Էլի վատ չի::ok

CactuSoul
09.10.2014, 23:54
Դե մեզ պետք ա 1 հատ հարվածային գործիքներ նվագող, 1 դաշնամուր, 1 գիթառ, 1 կոնտրաբաս և 2 ջութակ: Ուրեմն քանի հոգի եղանք :8 2, 4, 5, 6 հա՞: :think կարա՞նք:
Էլի վատ չի::ok

Ես մի ժամանակ նվագում էի դաշնամուր, բայց էս մի 15 տարի կլինի՝ թարգել եմ: Պետք ա՞՝ վերհիշեմ :think

The silent river
10.10.2014, 23:40
Ինձ թվում ա ժամանակնա վերհիշելու::hands Ճիշտն ասած ես էլ եմ մի 3 տարի սովորել, բայց դե...::scleros

Alphaone
11.10.2014, 01:20
Ինձ կուտ են տվել, թե չափածոն մոտս ստացվում ա, երգերի բառեր պետք լինեն, ձայն հանեք :D

Rhayader
11.10.2014, 02:16
Եսիմ, եթե դուք խումբ բացեք, ես պատրաստ եմ մեր տան դաշնամուրն ուտել:

Վահե-91
11.10.2014, 17:40
Եսիմ, եթե դուք խումբ բացեք, ես պատրաստ եմ մեր տան դաշնամուրն ուտել:
Պատրաստ եմ մեկ դաշնամուր նվիրել այդ նպատակի համար:

boooooooom
11.10.2014, 20:01
Խնդրում եմ թեման չփակել. ես լուրջ հույսեր ունեմ, որ նվագելու ենք։ Ես պարապում եմ։

Rhayader
11.10.2014, 22:59
Պատրաստ եմ մեկ դաշնամուր նվիրել այդ նպատակի համար:

Չուվակ, ես էն ստրախովկայով եմ ասել, որ մեր տանն իրականում դաշնամուր չկա:

Chuk
12.10.2014, 00:19
Ես ձեր տեղը լինեի, հենց մենակ Ռային դաշնամուր ուտելուց տեսնելու համար կստեղծեի էդ խումբը:
Վահե, դաշնամուրդ պահի, հուսով եմ մոտ ապագայում դա պետք ա գալու :))

AniwaR
12.10.2014, 08:31
Իմ կարծիքը էն ա, որ պետք չի ասենք ցնորական մտքերի մեջ ընկնել, մտածել, թե ինչ-որ երևելի բան ենք անում, որ տրված է միայն ընտրյալներին, որոնց ճակատին ծնված օրվանից գրված է եղել «տաղանդաշատ երաժիշտ»։ Everyone can play the guitar. Մի քանի հոգով մի երկու երգ սովորել-նվագելը միանգամայն ռեալ ա. եթե շարունակություն եղավ՝ ավելի պայծառ, եթե չէ՝ չէ, վատ բան որ հաստատ չի լինի։ ։) Միակ խնդիրը էն ա, որ կարող ա ալարենք ու ինչպես միշտ խոսենք, բայց ոչ մի նյութական քայլ չձեռնարկենք։ Մեկը հենց ես։ Ես ալարկոտ եմ։

Յոհաննես
12.10.2014, 12:37
Երկու ձեռքով կողմ եմ,վոկալիստը ես եմ :))

CactuSoul
12.10.2014, 14:20
Միանգամայն համաձայն եմ Անիի հետ: Սալոմե Թեթիաշվիլիի կատարումներն եմ լսում YouTube-ում, մեծ մասը ընկերներով հավես հավաքույթների վիդեոներ են: Էդ ընկերներն էլ բոլոր վիդեոներում գրեթե նույնն են, արդեն էնքան եմ նայել՝ հարազատացել են, նույնիսկ անուններով գիտեմ մի-երկուսին :)) Հա, ինչ էի ասում: Նստում են, Բեսոն կիթառ ա նվագում, Սալոմեն երգում ա, մյուսները` ձայնակցում: Ու կյանքություն ա ստացվում:

https://www.youtube.com/watch?v=GM9MNsT4Jas

Ինձ որ դրանից ավել բան պետք չի: Իհարկե, Սալոմեի նման ձայն դժվար թե մեզնից մեկն ունենա, բայց լավ երգողներ կգտնվեն հաստատ: Հենց մեկը AniwaRը: Իմ ուզածն էն է, որ հավաքվենք, նվագենք-երգենք, ու դա նորմալ լսվի, ոչ թե մեկը կիթառի ակկորդները սխալ կամ անսլուխ նվագի, ուրիշներն էլ անսլուխ-անսլուխ ու երգի բառերը կիսատ-պռատ իմանալով երգեն, ոնց որ լինում ա հաճախ նման դեպքերում: Ու որ բացի կիթառից ուրիշ գործիքներ էլ լինեն, շատ ավելի պայծառ: Պայմանագիր կնքելու ու փող աշխատելու մասին գոնե հիմա որ հաստատ պետք չի մտածել: :)

AniwaR
15.10.2014, 07:29
Նյութական քայլ եմ առաջարկում։ Neil Young-ի "My My Hey Hey"-ը բերեք սովորենք (լինկը մի քանի պոստ առաջ դրել) եմ։ Մեզ պետք ա վոկալ, կիթառ, շրթհարմոն։ Ես կիթառի պարտիան համարյա գիտեմ, բայց վերջերս էնքան հազվադեպ եմ ձեռքս վերցնում, որ ինքս անվստահ եմ նվագում, պահի տակ կարող ա փստ տամ՝ ի տարբերություն, օրինակ, Վահիկի (Yellow Raven)!!!!! Այ տղա, նստի սովորի մինչև գաաաամ յա։ ։D Տաս օրից գալիս եմ։

Փորձերին կողքից նայելու տեղը արի մասնակցի!!!

Yellow Raven
15.10.2014, 15:15

Հա լավ, կնվագեմ էդ մի երգը :))

Skeptic
15.10.2014, 19:03
Իսկ կարո՞ղ ա անտաղանդ բիձեքին էլ ընդունեք: :unsure

Ի դեպ, Նիլ Յանգը երեկ Կոլբերի հյուրն էր, էստեղ (http://thecolbertreport.cc.com/videos/namhpu/neil-young) հարցազրույցն ա, էստեղ էլ (http://thecolbertreport.cc.com/videos/zg3zai/neil-young----who-s-gonna-stand-up---and-save-the-earth--)՝ համատեղ կատարումը:

AniwaR
16.10.2014, 01:00
Հա լավ, կնվագեմ էդ մի երգը :))

ՈՒՌԱ ՈՒՌԱ ՈՒՌԱ ՈՒՌԱ!!! Տենու՞մ եք ոնց եմ գործերը դասավորում, ժողովուրդ։

Գագիկ, մենք հենց մեզ նման անտաղանդների ենք փնտրում։ Դու ինչ-որ կոնկրետ երգերի առաջարկ ունե՞ս։

Skeptic
16.10.2014, 19:36
Գագիկ, մենք հենց մեզ նման անտաղանդների ենք փնտրում։ Դու ինչ-որ կոնկրետ երգերի առաջարկ ունե՞ս։
Չէ:

John
27.03.2016, 21:33
Խմբի առաջին ոչ օֆիցիալ փորձը)))

https://www.youtube.com/watch?v=wJTshd5oeu0

StrangeLittleGirl
27.03.2016, 22:19
էս ի՞նչ են նվագում :))

boooooooom
27.03.2016, 22:28
էս ի՞նչ են նվագում :))

Ոչ մի լուրջ բան։ Տեղում փորձում էինք նոտաները կպցնելով իրար մի բան ստանալ։ Այ որ պարապենք, կարող ա մի բան ստացվի:D

Cassiopeia
27.03.2016, 23:33
Սա էլ իմ կողմից.

https://www.youtube.com/watch?v=d1XYJrbBNdY

StrangeLittleGirl
27.03.2016, 23:41
Ժող, ասում եմ՝ էկեք մի երգ որոշենք, պարապենք էս քանի ամիսը, ամառը հանդիպենք, փորձենք: Ուղղակի իմ տեխնիկան դեռ լավը չի, ժամանակս էլ քիչ ա, որ շատ պարապեմ, թե չէ ավելի շատ կառաջարկեի: :))

boooooooom
27.03.2016, 23:45
Ձեռքիս ափը ճպաց դեմքիս։ :D

StrangeLittleGirl
27.03.2016, 23:47
Ձեռքիս ափը ճպաց դեմքիս։ :D

Հը՞ :))

boooooooom
27.03.2016, 23:47
Ուղղակի իմ տեխնիկան դեռ լավը չի, ժամանակս էլ քիչ ա, որ շատ պարապեմ, թե չէ ավելի շատ կառաջարկեի: :))

Էս մասն ավելի հասկանալի ասա։ Նվագում ե՞ս մի բան։ Ընդհանուր գաղափարին կողմ եմ։

StrangeLittleGirl
27.03.2016, 23:49
Էս մասն ավելի հասկանալի ասա։ Նվագում ե՞ս մի բան։ Ընդհանուր գաղափարին կողմ եմ։
Դե ո՞նց ասեմ: Վախտին կիթառ էի նվագում, բայց հիմա ուկուլելե ունեմ: Տեսականորեն ուկուլելե չգիտեմ (ակորդները չգիտեմ էլի, թե չէ տեխնիկական կողմը համարյա նույնն ա, ինչ կիթառը), բայց որ երգը որոշվի, կպարապեմ:

boooooooom
27.03.2016, 23:53

Դե եկեք երգ որոշենք։ Ինձ ուկուլելեն շատ հետաքրքրեց ընդհանրապես ու մասնավորապես քո կատարմամբ:)

StrangeLittleGirl
28.03.2016, 00:04
Դե եկեք երգ որոշենք։ Ինձ ուկուլելեն շատ հետաքրքրեց ընդհանրապես ու մասնավորապես քո կատարմամբ:)
Հեշտ :) երեք-չորս ակորդից ոչ շատ

Two-Face
28.03.2016, 18:36
Լավ գաղափար ա, եկեք որոշենք։ Ժանրն առաջինը որոշենք։

StrangeLittleGirl
28.03.2016, 18:47
Լավ գաղափար ա, եկեք որոշենք։ Ժանրն առաջինը որոշենք։
Դե ես կառաջարկեի ֆոլկոտ որևէ բան: Դրանք են սովորաբար հեշտ լինում:

CactuSoul
28.03.2016, 19:06
Դե ես կառաջարկեի ֆոլկոտ որևէ բան: Դրանք են սովորաբար հեշտ լինում:
․․․ու սիրուն ^_^

boooooooom
28.03.2016, 19:11
Դե, ավելի համարձակ, միանգամից երգը վ ստուդիյու(ժամանակ չկա, դեռ պիտի պարապենք:D)

CactuSoul
28.03.2016, 19:19
Կամ «Լավ էլիի» երգերից, պիտի որ դժվար չլինեն։ Օրինակ՝ «Ճամփորդականը»։

https://www.youtube.com/watch?v=VFQqpZ0cXBo

StrangeLittleGirl
28.03.2016, 19:22
ես էրեկ էս էի պարապում :)) Բայց սա խայտառակ հեշտ ա, շատերին էլ ոչ հայտնի (ասեցինք հեշտ, չասեցինք էսքան :D ): Հեսա մի քիչ էլ մտածեմ, ասեմ:

https://www.youtube.com/watch?v=48s12X0PY9E

StrangeLittleGirl
28.03.2016, 19:23
Կամ «Լավ էլիի» երգերից, պիտի որ դժվար չլինեն։ Օրինակ՝ «Ճամփորդականը»։

https://www.youtube.com/watch?v=VFQqpZ0cXBo

Հայկական երգերին դեմ եմ, որտև ակորդներ ինտերնետում դժվար լինեն, պլյուս սիրողների քավըրների վիդեոներ դժվար ճարես:

StrangeLittleGirl
28.03.2016, 19:28
Հայկականներից էս ա (http://armchords.com/%D5%BC/%D5%BC%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/%D6%84%D5%B8-%D5%B3%D5%A1%D5%B4%D6%83%D5%A1%D5%B6/) հեշտ էրևում, բայց մինչև ուկիս վրա չփորձեմ, չեմ կարա ասեմ:

CactuSoul
28.03.2016, 19:57
Հայկական երգերին դեմ եմ, որտև ակորդներ ինտերնետում դժվար լինեն, պլյուս սիրողների քավըրների վիդեոներ դժվար ճարես:

Դրա համար սլուխ գոյություն ունի։ Ակորդները կստանանք, չմտածես։
Ինձ մի քիչ որ լարայինների ակորդները նշելու սկզբունքին ծանոթացնեք ու ինչ֊որ երգ տաք, կարծում եմ՝ կկարողանամ ակորդները նշել։ Այսինքն՝ ակորդներն ամեն դեպքում կարող եմ որոշել, ուղղակի չգիտեմ՝ ինչպես ա պետք գրել, որ կիթառ/ուկուլելե/ևն նվագողը կարդա։ Նոտաներով կարող եմ, բայց վստահ չեմ, որ դա էս դեպքում պետք կգա։

StrangeLittleGirl
28.03.2016, 20:05

Այ մարդ, ես անսլուխ եմ: Ինձ պետք ա կոնկրետ տառերը դեմս դրվեն, մնացածը ես կանեմ: Ասում եմ՝ քանի որ համարյա չգիտեմ նվագել, նաև պետք ա վիդեոներ նայել որոշ նրբություններ տեսնելու համար:

CactuSoul
28.03.2016, 20:16
Այ մարդ, ես անսլուխ եմ: Ինձ պետք ա կոնկրետ տառերը դեմս դրվեն, մնացածը ես կանեմ: Ասում եմ՝ քանի որ համարյա չգիտեմ նվագել, նաև պետք ա վիդեոներ նայել որոշ նրբություններ տեսնելու համար:

Դե դու վիդեոներ նայի, մի քիչ նվագելու մեջ հմտացի, իսկ իմ ասածն էն էր, որ երբ կոնկրետ երգ ընտրենք, արդեն ակորդները կգրանցենք, կդնես դեմդ, կնայես, կնվագես։ Ի՞նչ ես կռիվ անում :))

StrangeLittleGirl
28.03.2016, 20:19
Դե դու վիդեոներ նայի, մի քիչ նվագելու մեջ հմտացի, իսկ իմ ասածն էն էր, որ երբ կոնկրետ երգ ընտրենք, արդեն ակորդները կգրանցենք, կդնես դեմդ, կնայես, կնվագես։ Ի՞նչ ես կռիվ անում :))
Կռիվ եմ անում, որտև վերևում գրել էի՝ ոնց եմ առաջարկում: Ինձ ավելի հեշտ ա կոնկրետ երգ վերցնել ու կոնկրետ ակորդներ ուկի վրա սովորել, թե չէ տեխնիկան խնդիր չի, նույնն ա, ինչ կիթառը: Ու էդքան ժամանակ չունեմ, որ դնեմ սաղ ակորդները սովորեմ: Ինչքան քիչ, էնքան լավ:

CactuSoul
28.03.2016, 20:25

Դե ավելի պայծառ։ Մի երգ վերցրու ու սովորի։ Որը քեզ դուր ա գալիս ու հեշտ ա։ Մեզ էլ խաբար արա՝ որն ես որոշել, մենք էլ ստեղ բզբզանք։

boooooooom
28.03.2016, 20:40
Դե ավելի պայծառ։ Մի երգ վերցրու ու սովորի։ Որը քեզ դուր ա գալիս ու հեշտ ա։ Մեզ էլ խաբար արա՝ որն ես որոշել, մենք էլ ստեղ բզբզանք։

Ու ակորդներին մի նայի, կգրենք, կտանք։ Դու երգ ընտրի, որը կցանկանայիր նվագել․․․

boooooooom
28.03.2016, 20:45
ես էրեկ էս էի պարապում :)) Բայց սա խայտառակ հեշտ ա, շատերին էլ ոչ հայտնի (ասեցինք հեշտ, չասեցինք էսքան :D ): Հեսա մի քիչ էլ մտածեմ, ասեմ:

https://www.youtube.com/watch?v=48s12X0PY9E

Ես էս երգին կողմ եմ (նաև որովհետև իմ շրթհարմոնի նմամ C տոնայնության մեջ է)։ Կապ չունի որ պարզ է, մենք իրան կբարդացնենք․․․

boooooooom
28.03.2016, 20:49
Կամ «Լավ էլիի» երգերից, պիտի որ դժվար չլինեն։ Օրինակ՝ «Ճամփորդականը»։

https://www.youtube.com/watch?v=VFQqpZ0cXBo

Սրա մեջ կես տոները շատ են․ հարմար չի շրթհարմոնի համար (չնայած ես կարող եմ կողքից ծափ տալ:D)

StrangeLittleGirl
28.03.2016, 20:50
Ու ակորդներին մի նայի, կգրենք, կտանք։ Դու երգ ընտրի, որը կցանկանայիր նվագել․․․

Բում, բայց հենց էդ ա, որ երգն ընտրեմ, դուք ակորդ գրեք, պարզվի՝ վեց-յոթ ակորդ ա, ես զահլա չեմ անի էդքանը սովորեմ: :))
Դե կարանք էս երգը սովորենք: Ուկի վրա էլ C վերցնելը շատ հեշտ ա:

boooooooom
28.03.2016, 21:02
Ահա բառերը, եթե ուզում եք երգեք նաև։

Come walk with me?

Little girl have I told you
How you light up my life
Come and lay down beside me
Come and thrill me tonight
Do you wanna?

I'm not saying I love you
I won't say I'll be true
There's a crimson bird flying
When I go down on you

I'm so weary and lonesome
And it's cold in the night
When the path to your doorway
Is a pathway of light

Do you wanna come walk with me?
Do you wanna come walk with me?
If you do baby say it now
Though we'll both wonder anyhow

Do you wanna come walk with me?
Do you wanna come walk with me?
Do you wanna?

Little girl have I told you
You're my guiding north star
And my love travels with you
Wherever you are

From the mountains to the valley
Leave the light on for me
From Virginia to Alaska
From sea to shining sea

Do you wanna come walk with me?
Do you wanna come walk with me?
If you do baby say it now
Though we'll both wonder anyhow

Do you wanna come walk with me?
Do you wanna come walk with me?
Do you wanna?

LisBeth
28.03.2016, 21:07
Եթե բլյուզ երգեք ես ձեր ֆանատը կլինեմ, ձեր անունով էլ դաջվածք կանեմ թևիս վրա, հենց որ կողմնորոշվեք ինչ անուն եք ունենալու:

CactuSoul
28.03.2016, 21:09
Ես էս երգին կողմ եմ (նաև որովհետև իմ շրթհարմոնի նմամ C տոնայնության մեջ է)։ Կապ չունի որ պարզ է, մենք իրան կբարդացնենք․․․

Սրա հետ կապված մի բան ասեմ (հետագայի համար, կարող ա պետք գա)․ մի նայեք՝ տոնայնությունը բռնում ա, չի բռնում։ Ցանկացած երգ կարելի ա շատ հանգիստ փոխադրել էն տոնայնության, որով մեզ հարմար ա երգել/նվագել։

boooooooom
28.03.2016, 21:13
Հիմա կասեք սա չարած առաջ ա անցնում, բայց քանի որ սա իրոք շատ հեշտ ա , եկեք մի 2 երգ էլ աչքի տակ ունենանք․․․ բայց դուք առաջարկեք Ցանկալի ա C տոնայնության մեջ։

Կակտուսիկ, փոխել կարող ենք իհարկե, բայց շատ ավելի հարմար ա հենց երգի հետ նվագել․․․

CactuSoul
28.03.2016, 21:23

Լավ ))
Սրան ի՞նչ կասեք․

https://www.youtube.com/watch?v=k4Tv7sOLVj0
Ֆլեյտան ոչինչ, ուրիշ գործիքով կփոխարինենք։ Կամ գուցե գտնվի ֆլեյտա նվագող ակումբցի :)

boooooooom
28.03.2016, 21:37
Լավ ))
Սրան ի՞նչ կասեք․

https://www.youtube.com/watch?v=k4Tv7sOLVj0
Ֆլեյտան ոչինչ, ուրիշ գործիքով կփոխարինենք։ Կամ գուցե գտնվի ֆլեյտա նվագող ակումբցի :)

C ա, ես նվագող եմ սա, մնացածը թող ասեն

boooooooom
28.03.2016, 21:45
Ի դեպ, ֆլեյտայի պարտիան էլ հանգիստ շրթհարմոնով նվագվում ա։ Էդ մասերն իմ վրա:)

CactuSoul
28.03.2016, 21:47
C ա, ես նվագող եմ սա, մնացածը թող ասեն

Ես էլ կերգեմ։ Եթե ուրիշ երգող լինի, երկրորդ ձայն կերգեմ։ :)

StrangeLittleGirl
28.03.2016, 22:08
C ա, ես նվագող եմ սա, մնացածը թող ասեն

Վեց ակորդ ա, ես էդքան պարապողը չեմ :/

boooooooom
28.03.2016, 22:14
Վեց ակորդ ա, ես էդքան պարապողը չեմ :/

Էս երգի ժամանակ դու չես նվագի, այլ կերգես:hands

CactuSoul
28.03.2016, 22:16
Վեց ակորդ ա, ես էդքան պարապողը չեմ :/

Ընդամենը 6, Բյուր։ Մի հանձնվիր, դու կարող ես։ :))
Չնայած կիթառ էլ ունենք կարծեմ, բայց ուկուլելեի համադրությամբ ավելի հետաքրքիր կլինի։ Փորձի, էլի, եթե տեխնիկային տիրապետում ես, 6 ակորդ սովորելն ի՞նչ ա։ Համ էլ մինչև ամառ ժամանակ ունես։ Մի օր մի կես ժամ նստես, արդեն պիտի որ ահագին բան ստացվի։

StrangeLittleGirl
28.03.2016, 22:17
Էս երգի ժամանակ դու չես նվագի, այլ կերգես:hands

Օքեյ

StrangeLittleGirl
28.03.2016, 22:20
Ընդամենը 6, Բյուր։ Մի հանձնվիր, դու կարող ես։ :))
Չնայած կիթառ էլ ունենք կարծեմ, բայց ուկուլելեի համադրությամբ ավելի հետաքրքիր կլինի։ Փորձի, էլի, եթե տեխնիկային տիրապետում ես, 6 ակորդ սովորելն ի՞նչ ա։ Համ էլ մինչև ամառ ժամանակ ունես։ Մի օր մի կես ժամ նստես, արդեն պիտի որ ահագին բան ստացվի։
Կակտուս, բարդ ա, էդքանը հիշել չի լինում, որտև էդքան հաճախ չեմ պարապում: Հիմնականում մասշտաբին սովորելն ա խնդիր. ուկուլելեի գրիֆը շատ ավելի փոքր ա, մատների համար շատ ավելի քիչ ա տարածքը: Մինչև երկու ակորդ իրար հետևից անելը տեխնիկապես նորմալ մակարդակի եմ հասցնում, երկու-երեք ժամ անցնում ա: Պլյուս դեռ չեմ վարժվել նրան, որ ուկի վերևի լարը ներքևի երկուսից բարձր ա, ու դրա հետ կապված հա սխալներ եմ անում:

CactuSoul
28.03.2016, 22:21
Էս երգի ժամանակ դու չես նվագի, այլ կերգես:hands

Ես համաձայն չեմ, Բյուրն ասում ա, որ սլուխ չունի :D

CactuSoul
28.03.2016, 22:23
Կակտուս, բարդ ա, էդքանը հիշել չի լինում, որտև էդքան հաճախ չեմ պարապում: Հիմնականում մասշտաբին սովորելն ա խնդիր. ուկուլելեի գրիֆը շատ ավելի փոքր ա, մատների համար շատ ավելի քիչ ա տարածքը: Մինչև երկու ակորդ իրար հետևից անելը տեխնիկապես նորմալ մակարդակի եմ հասցնում, երկու-երեք ժամ անցնում ա: Պլյուս դեռ չեմ վարժվել նրան, որ ուկի վերևի լարը ներքևի երկուսից բարձր ա, ու դրա հետ կապված հա սխալներ եմ անում:

Լավ, կմտածենք, թե ինչ կարելի ա անել։ Միգուցե ուկուլելեով ուրիշ պարտիա մտածենք հետը սազող, որ քիչ ակորդներ պահանջվեն, մնացածը կիթառով նվագվի։

boooooooom
28.03.2016, 22:28
Մնում ա "կրակը չմարի" մինչև ամառ։
Բա լավ, էս մեր գյուղում մի էկզոտիկ հարվածային նվագող չունե՞նք:think

Hack
29.03.2016, 04:13
Հեռվում եմ, բայց որ մի օր ոտքս ընկնի Երևան, կգամ ձեր jam session,ններին, եթե այդ պահին խումբ կազմած լինեք։

Skeptic
29.03.2016, 08:09
Հաճելի ա տեսնել, որ Մարկ Լանեգանին ճանաչող էլի մարդ կա։ Ճիշտ ա՝ ես իրան լրիվ ուրիշ տեղից ու ուրիշ ժանրում գիտեմ, բայց էնքան եմ սիրում, որ իրա քավրներից մեկը ժամանակին քավր եմ արել )

Եթե բլյուզ երգեք ես ձեր ֆանատը կլինեմ, ձեր անունով էլ դաջվածք կանեմ թևիս վրա, հենց որ կողմնորոշվեք ինչ անուն եք ունենալու:
+1 բլյուզի կողմնակից

boooooooom, սրա շրթհարմոնի պարտիան կնվագե՞ս (2-րդ րոպեից ա սկսում, կիթառները իմ ու Two-Face-ի վրա)

https://www.youtube.com/watch?v=XPz4g1bnEJU

boooooooom
29.03.2016, 12:23
boooooooom, սրա շրթհարմոնի պարտիան կնվագե՞ս (2-րդ րոպեից ա սկսում, կիթառները իմ ու Two-Face-ի վրա)

https://www.youtube.com/watch?v=XPz4g1bnEJU

Կնվագեի հաճույքով, բայց դրա համար պիտի էս տոնայնության շրթհարմոն գնեմ. իմը դեռ մի հատ ա ու C-ա :(

boooooooom
29.03.2016, 13:07
Ավելի կոնկրետ, A տոնայնության շրթհարմոն պիտի գնեմ: 1-ին իսկ հնարավորության դեպքում կգնեմ:unsure

CactuSoul
29.03.2016, 13:36
Հեռվում եմ, բայց որ մի օր ոտքս ընկնի Երևան, կգամ ձեր jam session,ններին, եթե այդ պահին խումբ կազմած լինեք։

Ա՜, հիշեցի․ դու էլ էիր ինչ֊որ խմբում նվագում, չէ՞ :)
Հավես կլինի, որ գաս ))

StrangeLittleGirl
29.03.2016, 13:42
Հաճելի ա տեսնել, որ Մարկ Լանեգանին ճանաչող էլի մարդ կա։ Ճիշտ ա՝ ես իրան լրիվ ուրիշ տեղից ու ուրիշ ժանրում գիտեմ, բայց էնքան եմ սիրում, որ իրա քավրներից մեկը ժամանակին քավր եմ արել )

Վայ, դու՞ էլ գիտես իրան :) Ես Իզոբել Քեմբըլի հետ համագործակցությունից գիտեմ, իրանց համատեղ ալբոմներն ընտիրագույն բան են: Էս երգը տուֆտագույն երգերից ա, բայց ախր շատ ա հեշտ է: Էն որ լսելով ջոկեցի, որ էրկու ակորդ ա:

Ժող, ո՜նց էի մոռացել էս երգի մասին.

https://www.youtube.com/watch?v=4iuO49jbovg
Շրթհարմոնի պարտիան կա, ուկով էլ վախտին մի քիչ պարապել եմ, էլի կպարապեմ:

Այբ
29.03.2016, 14:01
"Դար ակումբ" թերթ էլ կարելի է հիմնել ։

boooooooom
29.03.2016, 17:44
Ժող, ո՜նց էի մոռացել էս երգի մասին.

Շրթհարմոնի պարտիան կա, ուկով էլ վախտին մի քիչ պարապել եմ, էլի կպարապեմ:

Ես էս երգը սիրում եմ շատ, մեծ հաճույքով կմասնակցեմ սրա քավրելու գործին:

StrangeLittleGirl
29.03.2016, 17:46
Ես էս երգը սիրում եմ շատ, մեծ հաճույքով կմասնակցեմ սրա քավրելու գործին:

Դզեեեեեց, ուրեմն ես էլ շարունակեմ սրա վրա բզբզալ:

CactuSoul
29.03.2016, 17:49
Ժող, ո՜նց էի մոռացել էս երգի մասին.

https://www.youtube.com/watch?v=4iuO49jbovg
Շրթհարմոնի պարտիան կա, ուկով էլ վախտին մի քիչ պարապել եմ, էլի կպարապեմ:
Բյուր, բայց ստեղ առնվազն 9 ակորդ ա, ոչի՞նչ (աչքաչափով դեռ, լուրջ չեմ ուսումնասիրել)։ Չնայած որ սիրում ես երգը, կանես երևի։

Smokie
29.03.2016, 18:34
Իսկ ես կիրակի գիշերով հանկարծ որոշեցի, որկարելի ա գնալ հարվածային գործիքների դասընթացների::) Բայց չգիտեմ ու՞մ ու որտե՞ղ ա կարելի դիմել, որ հարմար լինի, մատչելի ու որոկով::)

CactuSoul
29.03.2016, 18:42
Իսկ ես կիրակի գիշերով հանկարծ որոշեցի, որկարելի ա գնալ հարվածային գործիքների դասընթացների::) Բայց չգիտեմ ու՞մ ու որտե՞ղ ա կարելի դիմել, որ հարմար լինի, մատչելի ու որոկով::)

Երաժշտական կամ արվեստի դպրոցներում հետաքրքրվիր։ Գիտեմ, որ կան հարվածայինների բաժիններ, բայց գներից տեղյակ չեմ։ Չեմ կարծում, թե թանկ կլինի։

Hack
29.03.2016, 20:43
Ա՜, հիշեցի․ դու էլ էիր ինչ֊որ խմբում նվագում, չէ՞ :)
Հավես կլինի, որ գաս ))
Նվագում էինք, մի քանի բան ձայնագրեցինք, համերգ տվինք ու էսքանով վերջացավ:
Հիմա մի 5-6 երգ ունեմ գրած հայ բանաստեղծների բառերով՝ երգող չկա: :-)

Մի բան էլ հարցնեմ՝ ես բութ մատի իրավունք չունե՞մ: :)) Կոճակը չեմ տեսնում:

Ռուֆուս
29.03.2016, 20:46
Մի բան էլ հարցնեմ՝ ես բութ մատի իրավունք չունե՞մ: :D Կոճակը չեմ տեսնում:

Մի քիչ շատ գրի Ակումբում, բութ մատն էլ կհայտնվի, մնացած մատներն էլ հետը :))

Hack
29.03.2016, 20:50
Մի տաս տարի առաջ գրել եմ: Հիմա 99% կամ կորել է կամ էլ ջնջել են: :-)

CactuSoul
29.03.2016, 20:53
Մի տաս տարի առաջ գրել եմ: Հիմա 99% կամ կորել է կամ էլ ջնջել են: :-)

Ինձ թվում է՝ տարիներ առաջվա՝ սերվերների անհաջող սինխրոնացման խնդրի արդյունքում կորած գրառումների շարքում են։ Թե չէ առանց լուրջ պատճառի գրառումներ չեն ջնջվում ակումբում։

Hack
29.03.2016, 21:15
Ինձ թվում է՝ տարիներ առաջվա՝ սերվերների անհաջող սինխրոնացման խնդրի արդյունքում կորած գրառումների շարքում են։ Թե չէ առանց լուրջ պատճառի գրառումներ չեն ջնջվում ակումբում։

Միգուցե, տեղյակ չեմ: Համենայն դեպս տուրուդմփոցների չեմ մասնակցել, թե չէ հասկանալի կլիներ անհայտանալու պատճառը :-)

StrangeLittleGirl
29.03.2016, 23:08
Բյուր, բայց ստեղ առնվազն 9 ակորդ ա, ոչի՞նչ (աչքաչափով դեռ, լուրջ չեմ ուսումնասիրել)։ Չնայած որ սիրում ես երգը, կանես երևի։
Չորս-հինգ ա

CactuSoul
29.03.2016, 23:27
Չորս-հինգ ա
Մոդուլիացիան հաշվի չես առնում։ Տունն ու կրկներգը տարբեր տոնայնություններում են։

StrangeLittleGirl
29.03.2016, 23:29
Մոդուլիացիան հաշվի չես առնում։ Տունն ու կրկներգը տարբեր տոնայնություններում են։
Նոր նայեցի, կրկներգը չէի հաշվել: Տենց յոթ ա անում: Բայց չորսը գիտեմ, նենց որ տակը երեք ա մնում

Մանուլ
29.03.2016, 23:36
Ինչ կայֆ բան եք մտածել, ես էլ կուզեմ երգել:): Կարող եմ նաև դաշնամուր նվագել, բայց հետս չեմ բերելու:D:

boooooooom
06.04.2016, 23:07
Էս մի երգն էլ մեկնումեկդ սովորեք նվագել խնդրում եմ, որովհետև սա C-ի մեջ ա ու որովհետև ես սա սիրում եմ։

https://www.youtube.com/watch?v=_gsg2-Qbjdc

StrangeLittleGirl
07.04.2016, 00:18
Էս մի երգն էլ մեկնումեկդ սովորեք նվագել խնդրում եմ, որովհետև սա C-ի մեջ ա ու որովհետև ես սա սիրում եմ։

https://www.youtube.com/watch?v=_gsg2-Qbjdc
Եթե Wonderwall-ի անուն տայիր, ես քեզնից հավերժ հիասթափվելու էի :)) Էս մեկը մի քիչ փրկեց իրավիճակը:

boooooooom
07.04.2016, 09:50
Եթե Wonderwall-ի անուն տայիր, ես քեզնից հավերժ հիասթափվելու էի :)) Էս մեկը մի քիչ փրկեց իրավիճակը:

Ի տարբերություն քեզ, ես երգը լսելուց բառերը չեմ հասկանում(միայն երբ երգը դուրս գալիս է, սկսում եմ փորփրել, թարգմանել, հասկանալ...) ու սենց դեպքերում, երբ երաժշտությունը էդքան էլ տհաճ չի լինում, ենթադրում եմ, որ երևի բառերն են վատը: Իսկ մասնավորապես Wonderwall-ը իրոք շատ "ծեծված" ա

StrangeLittleGirl
07.04.2016, 10:36

Բառերի համար չեմ ասում, այլ ծեծվածության :))

StrangeLittleGirl
18.04.2016, 16:56
Ժող, երկու երգերի ակորդներն էլ համարյա սովորել եմ (Head Over Feet-ի կրկներգում մի քիչ լռվում եմ դեռ, բայց հաջորդ պարապելուց էդ հարցն էլ կլուծեմ): Ուղղակի մի խնդիր ունեմ. նվագելուն զուգահեռ չեմ կարողանում երգել: Նոր հիշեցի, որ կիթառ նվագելուց էլ էդ խնդիրն ունեի: Եթե հետս երգող չէր լինում, չէի կարողանում երգել: Ինչ-որ մեկը կարա՞ ասի ոնց կարելի ա հաղթահարել սա:

StrangeLittleGirl
25.06.2016, 16:31
Մյուս շաբաթ Երևանում եմ լինելու ու ուկս հետս բերելու եմ :) Մի հատ ութ հարկանի հանդիպում եմ անում ընկերներիս հետ, բայց երաժշտասերներով կարանք առանձին էլ հավաքվենք, ծնգացնենք: Head Over Feet-ը լրիվ ստացվում ա արդեն, մենակ երգող ա պետք: Եթե հետս երգող լինի, կնվագեմ ու կերգեմ :))

Yellow Raven
25.06.2016, 22:40
Մյուս շաբաթ Երևանում եմ լինելու ու ուկս հետս բերելու եմ :) Մի հատ ութ հարկանի հանդիպում եմ անում ընկերներիս հետ, բայց երաժշտասերներով կարանք առանձին էլ հավաքվենք, ծնգացնենք: Head Over Feet-ը լրիվ ստացվում ա արդեն, մենակ երգող ա պետք: Եթե հետս երգող լինի, կնվագեմ ու կերգեմ :))

Ուկ = ուկուլելե՞ :))

StrangeLittleGirl
25.06.2016, 23:06
Ուկ = ուկուլելե՞ :))
Հա :)