PDA

Դիտել ողջ տարբերակը : մտքերիս թաքուն անկյուն



Rainbow Girl
06.10.2014, 03:06
Երևի էստեղ ինձելա հասնում մի անկյուն, որը նոր շնչով ուզում եմ ստեղծել....
Չգիտեմ ինչքան ուժ կունենամ քեզ թևեր տալու, բայց ուզում եմ սկսել...
Էս ցանկությունը վաղուց մեջս էր, ու եթե ես ինձ գիշերով անկեղծությանս հետ չբռնացնեմ, էլ երբեք չեմ վերագտնի....


Սկսում եմ, ու թե ովա ինձ հետ, կամ ով ոչ, արդեն մեկա դարձել...

Rainbow Girl
06.10.2014, 03:14
Ասում են մարդ էակը իր կատարած սխալներով է ուժեղանում, հասկանում կյանքը ինչ գին ունի, ինչ է նշանակում մարդկային հարաբերությունները, ինչ է նշանակում լինել խաբված, ինչ է կյանքը, ու դեռ ինչ մթեր ունի, խավարոտ, որ պետք է լուսավորես....


Չեմ ուզում տողերս սիրուց կոտրված ինչ որ ճղճիմ թռչունի տեսք ընդունեն, բայց մեկ այլ կողմից` երևի էդպես էլ կա ուզեմ կամ ոչ.....
Մի տեսակ, որ սկսում եմ կիսվել սիրտս տհաճ խառնումա, չգիտեմ կամ ինձանիցա, կամ կոտրված երազանքներիցս, կամ նրանից, որ ինձ շաատ ուժեղ հիմար եմ զգում....
Հայերենս էլ մի կողմից, էնքան չեմ օգտագօրծել էսպես, երևի խորտակվումա,,,,բայց կփորձեմ ներսս գոնե էսպես դատարկել.....
Ես ուժ կգտնեմ իմ մեջ, դուրս գալու էս իմ տխմար վիճակից....




Քիչ քիչ կմանրանամ, ով էի, ու ուր հասա իմ հավատով չկայացած....

Rainbow Girl
10.10.2014, 01:08
Ասում են պետք է ուժեղ լինեմ ինքս իմ մեջ
ստացվումա պետքա ինքս իմ մեջ դաստիարակեմ, որ էլ չապրեմ էն, ինչը էսօր ներսս սենց տակնուվրայա անում....




Սկսեմ սկզբից....
Շատ երազկոտ էի, անգամ այնքան, որ եթե կողքից էլ ասեին չի իրականանա, ես ինքս դրան իմ մեջ հավատում էի, ու էդ իմ հավատի ծիլերը աշխատում էի հասցնել երազանքիս....
Հավատացել եմ, ու մինչև օրս իրականացել է այն, ինչը մեջս տարիներ շարունակ սպասել եմ....
Հասել էի նրան, որ սպասում էի իրական սեր, որ պետքա գար ու մնար, էն ամենաամուրը, որ լինումա ու կանգ չի առնում, դու ընտանիք, տուն տեղ էս ստեղծում, ու շարունակում կյանքի իմաստը....
Բայց, եկավ մի օր, երբ պետք էր կյանքիս նոր փուլ անցնեի, որոշել էի, որ այնտեղ, որտեղ գնալու եմ սեր չեմ գտնելու, էնտեղ չի լինի մեկը,ով ինձ կսպասի....
Ու ճանապարհ ընկա....
երբ հասա, դու հանդիպեցիր, ով սովորական մեկն էր իմ համար, սովորական մեկը ինձ ոչ հավասար....
Ժամանակ, ախ էդ ժամանակը, փոխեց կարծիքս քո մասին, ճանաչեցի քեզ, ճանաչեցիր ինձ, ու դու մոտ եկար ինձ, ինչպես ոչ մեկ ......
հիշում եմ ինձ ` ծիծաղում էի քեզ վրա, ձեռք առնում, որ անցներ էն, ինչը աչքերիցդ ծորում էին, ու թափվում էին էն սառեցրած սրտիս մեջ, որ գալուց առաջ փակել էի բոլորի համար, որովհետև չէր եղել ոչ մեկը, ու դեռ չէի ուզում լիներ....


Ձեռքդ, ինչի դիպավ ձեռքիս, ինչի բռնեցիր ձեռքս, որ էդ պահին անէանայի, ու կորցնեի ժամանակի շարժը....
Գնալով ավելի շատ էի շատ էի նկատում սերդ, բայց միևնույննա ծիծաղում էի, ամաչում էի, փախչում էի, ցույց էի տալիս, որ չեմ հասկանում, չգիտեմ ինչ ես անում, ինչ ես զգում....



Բաժանում....
Դրանից հետո միայն հասկացա, որ էն ինչը դու էս զգում, իմ մեջ էլ էր ծնվել, էն ժամանակ, երբ ծիծաղում էի զգացմունքներիդ վրա, որոնց մասին չէիր խոսում, միայն ցւոյց էիր տալիս, ու մատնում էին աչքերդ, որ մինչև հիմա չեմ կարողանում մոռանամ ` անթարթ հայացքդ....որ համ ներսս էր տակնուվրա անում, համ էլ գցում ու շուռ էի տալիս այն, ինչ ձեռքիս էր լինում` ճիշտտ ֆիլմերի պես, շատ անկախ ինձանից....


(Զզվում եմ ինձանից,,,,,հա իրոք.....էդ էդպեսա,....նրա համար, որ հիմա չկաս, բայց ես դեռ էստեղ մենախոսում եմ, որ իբր վերքերս բուժեմ....)


Երբ հասկացա, որ մեջս ծնվելա էդ զգացմունքը` Էն ժամանակ, երբ հոգնել էիր տեսնելուց ձեռք առնելս, ու որոշեցիր գնաս, էլ չխոսենք,,,,,
Լաց....առաջինը ինչ որ մեկի համար, ինչ որ տղայի, ով կարևոր էր դարձել, բայց ես գլխի չէի....
Հետ պահեցի քեզ էտ քայլից, ու մենք դարձանք անբաժան, ես սիրահարված, դու սիրող....
Ոնց որ հարբած լինեի, բայց աշխատող ուղեղով, հաճելի գլխապտույտով, բայց գիտակցումով ուր եմ գնում, ինչ քայլ եմ անում, կյանքումս առաջին անգամ, որովհետև հավատում էի, իմ սերը լինելու էր մեկը ու միակը....
Վախենում էի, բայց քայլեցի հետդ էն արահետով, որովա աչքերս փսկ տանում էիր, ու չէիր թողում մտքիս լսեմ, ես խլացել էի, մենակ սիրտս էր խոսում...
Քոնն էլ, քոնն էր որ ինձ տարավ էս ուղիով,որը փոշոտ էր, բայց էնքան լուսավոր էր, պարզ էր, մաքուր էր, դու անկեղծ էիր, ու էդ էր, որ մեջս թիթեռներ ստեղծեց....
Իմ օրվաս ամենամեծ մասնիկն էիր, ուղեղիս աշխատանքն ու մտքերիս հոսքը....
Ինչքան վստահ էիր քեզ վրա, ինչքան ուժեղ էիր մտքերիդ ուասածներիդ մեջ, որ ինձուժ էիր տալիս քո պահվածքով.....
Իմ ապագան քո հետ, դու էիր պատմում, դու էիր կառուցում, հեքիաթներ պատմում, որոնք միշտ երազել էի, բայց չէի արտահայտվել.....դու դարձել էիր իդեալս, իմ հոգով իդեալը, կարևոր չէր տեսքդ, ինձ հոգիդ էր թանկ,.....
Ես սիրահարվել էի, ու ուրախ էի. Որ դու ավելի ես սիրում քան ես, հետո իմ սերը ուժեղացավ ու կերավ ինձ ներսից,,,,,,, էնքան ուժեղ էդ անտունը, որ վարդագույն ակնոցներն աչքերիս մենակ քո մասին էի խոսում, գովում, ու չնայած թաքուն էիր, մեկա ես իմ մեջ հպարտ էի, որ քեզ ունեմ....
Կյանքում առաջին անգամ, ես քեզ համարեցի իմ ուժը, հավատը....
Ամեն գիշեր աղոթելով ուշնորհակալ լի ելով էի քնում, որ ունեմ քեզ....
Հիմաար.....


Գնալով ամեն բան խորանում էր, պիտի գար աշունը, որի համար շատ խոստումներ էիր տվել...
Հավատում էի.....սիրում էի, դրա համար...
..չէ, մի նեղացի. Սերդ ձեռք չեմ առնում, հավատացել եմ, որ սիրել ես, ե'ս եմ տեսել, ե'ս եմ զգացել....
Բա ինչ եղավ հիմա....
Դու հասկացար, որ ես քոնը չեմ, որ 8ամիս շարունակ մենակ քոնն էի, ու ասում էիր չեմ տա քեզ ոչ մեկին.....
Որ ամեն նոր օր դու ապացուցում էիր սերդ, զգացմունքդ, կամ երբ հանդիպում էինք, ես նորից էդ քո վառվող աչքերն էի տեսնում, ինձ մոտ լինելու, կողքդ պահելու, ու հետ չթողնելու....
Երբ ամեն բաժանումից հետո երկուսիս մեջ շատ ուժեղ տխրություն էր մտնում օրերով, որտեղ ամուր կարոտն էր խոսում....
Ու հիմա ում բացատրեմ ես, որ կաիր, ու հասկացար, որ չպետքա լինես....



Հիշում ես, դեռ էէն սկզբում`
Երբ ես վախենում էի, իմ արած քայլից, ու հարցրեցի քեզ` սխալ չենք չէ?
Ես քայլ էի անում, որի համար չէի ուզում հենց էնպես դաղել կյանքիս, ու ընտանիքիս....
Ու քո էն վստահ պատասխանը` եթե սիրում ենք, միթե վատ բան ենք անում....
Էն ժամանակ, ես անգամ ամաչում էի, գիտակցելուց անգամ, որ սիրում եմ քեզ, ես դեռ չէի հասկանում....
Եկավ վերջին օրը....



Ու
Էս ամենը էնքան ծանր էր իմ համար, որ ես չթաքցրեցի քեզանից ապրումներս, բայց դու չպետքա իմանայիր տանջանքս, էդ քեզ չէր ցավացնում, չնայած ասում էիր` ինչի պետքաիմ պատճառով դուտանջվես, արգելում էիր լացեմ, էդ քեզ ցավեցնում էր, որ քո նմանի պատճառով ես լաց լինեմ.
Էդ քեզ երևի ուժ էր տալիս, ավելի լավը զգալու քեզ...



Դու հաղթեցիր, ես ատում, եմ քեզ, ինձ էլ քեզ հետ...որ էսքան ժամանակ ոչ մեկին սրտիս մոտ չթողեցի, ու քեզ զգացի սրտիս մոտ, որ քայլ արեցի ու մեծ սխալվեցի....որ ձեռք առա քեզ, ու ես ընկա թակարդիդ մեջ, հավատացի սիրուդ սիրուս, առաջ գնացի ու մնացի էնտեղ, որտեղ թողեցիր...
Զզվում եմ, շատ ուժեղ.....
Գիտեմ , տհաճ էր քեզ կարդալը, որ զզվում եմ....բայց էդ եմ զգում, չնայած որ չեմ ուզի կյանքիդ բան պատահի, պետք լինի կյանքս էլ կվտանգեմ, փրկելու քոնը....
Սիրում եմ չէ դեռ....
Բայց չեմ ուզում էլ տեսնեմ, հիշեմ, էս միլիոնավոր հիշողութոյւնները, մեր ընտանիքների ուրախությունը, ձեր ընտանիքի ինձ սպասումը, ոչինչ հիշել չեմ ուզում......
խոսքերդ, ինձ քեզ հիմարի պես սիրահարված, քեզանով հպարտ, քեզանով արբած....
Ամնեզիա եմ ուզում, մեծ, որ կործանի ինձ, քեզ էլ հիշողություններիս մեջ....թող խորտակվեմ, ու ապրեմ էնպես կարծես չես եղել, ու սկսեմ նոր մաքուր էջից....


Ուժ ու ժամանակ եմ փնտրում, որ կոտրեմ ինձ կոտրողին, ու մոռանամ ինձ սիրողին....





Շարունակելի....