PDA

Դիտել ողջ տարբերակը : Windows 10

Վահե-91
02.10.2014, 10:42
Windows 10 Technical Preview-ն արդեն հասանելի է:

http://www.youtube.com/watch?v=84NI5fjTfpQ

Կարելի է բեռնել այստեղից (http://windows.microsoft.com/ru-ru/windows/preview-download?ocid=tp_site_downloadpage):

Freeman
02.10.2014, 13:29
Կարծեմ 15 թվի վերջին նոր վերջնական վերսիա դուրս կգա, բանակից գամ, 10,1ը կփորձեմ)

Աթեիստ
02.10.2014, 21:25
Փաստորեն անհամբեր սպասենք։

Ահագին բաներ դուրըս եկան։

http://nnm.me/blogs/atck/microsoft-vstrechayte-windows-10/

Chilly
02.10.2014, 22:34
Ծիտո ա, նույն կոմպիս վրա 8,1-ից արագ ա ահագին, առայժմ մենակ արտաքին տեսքն եմ հասցրել նայել, դուրըս շատ ա եկել, տեսնենք տեսնենք

_Հրաչ_
10.02.2015, 21:40
Ժողովուրդ, փորձված թանի գիտակներ, վերջը իմաստ ունի՞ 10-ին ափգրեյդ լինել, թե ավելի լավ ա յոթը պահենք:
Մեկ էլ ափգրեյդ լինելու դեպքում դեսքթոփը, մայ-դոքն ու մնացած համակարգային տեղերը մաքրվո՞ւմ են, թե՞ ֆայլերը պահպանվում են:

Վահե-91
11.02.2015, 00:43

սպասի թող վերջնական դուրս գա, նոր

Վազգեն1997
01.06.2015, 21:38
Էսօր միհատ սենց բանի եմ հանդիպել:
http://i.imgur.com/16vvHq0.jpg?1

http://www.microsoft.com/en-us/windows/windows-10-upgrade?ocid=win10_auxapp_LearnMore_win10
էս ինչա նշանակում: Այսինքն կարամ windows-ը թարմացնեմ ու անցնեմ windows 10 -ին?

Lusina
01.06.2015, 21:48
Էսօր միհատ սենց բանի եմ հանդիպել:

http://www.microsoft.com/en-us/windows/windows-10-upgrade?ocid=win10_auxapp_LearnMore_win10
էս ինչա նշանակում: Այսինքն կարամ windows-ը թարմացնեմ ու անցնեմ windows 10 -ին?

Ասում ա հերթագրվեք (ձրի), որ հենց հասանելի լինի 10-ը, ավտոմատ քաշի. Հենց քաշի, խաբար կանի, հետո երբ ուզեք կարաք փոխեք 10-ի (Ու ակումբում խաբար անեք, արժեր, թե չէ :)) )

Ռուֆուս
01.06.2015, 22:23
Windows Update-ի հետ ա եկել, իմ մոտ էլ ա հայտնվել ու չգիտեմ ոնց ռադ անեմ: Ի դեպ մենակ առաջին տարին ա ձրի լինելու, իսկ գների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա:

Վահե-91
01.06.2015, 22:35
Windows Update-ի հետ ա եկել, իմ մոտ էլ ա հայտնվել ու չգիտեմ ոնց ռադ անեմ: Ի դեպ մենակ առաջին տարին ա ձրի լինելու, իսկ գների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա:
մինչև հիմա ձրի ա եղե՞լ :))

Ռուֆուս
01.06.2015, 22:49
մինչև հիմա ձրի ա եղե՞լ :))

Crack անելու ձև հաստատ կգտնեն :))

Հ.Գ. Ռիլիզը հուլիսի 29-ին ա լինելու, երկու ամսից

Աթեիստ
01.06.2015, 23:25
Windows Update-ի հետ ա եկել, իմ մոտ էլ ա հայտնվել ու չգիտեմ ոնց ռադ անեմ: Ի դեպ մենակ առաջին տարին ա ձրի լինելու, իսկ գների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա:

Ռադ անելը

http://superuser.com/questions/922068/how-to-disable-the-get-windows-10-icon-shown-in-the-notification-area-tray

Արամ
02.06.2015, 01:21
Windows Update-ի հետ ա եկել, իմ մոտ էլ ա հայտնվել ու չգիտեմ ոնց ռադ անեմ: Ի դեպ մենակ առաջին տարին ա ձրի լինելու, իսկ գների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա:
Ռուֆ էս ինֆոն որտեղի՞ց։

Ռուֆուս
02.06.2015, 01:26
Չեմ ջոգում, ոնց որ թե սխալ եմ կարդացել, կամ էլ հոդվածներից մեկում էր ապատեղեկատվություն գրած: Մայքրոսոֆթի սայթում գրած ա (http://www.microsoft.com/en-us/windows/windows-10-faq), որ մինչև 2016թ-ի հուլիսի 29-ն ա անվճար ափգրեյդ լինելու:

Ավելի լավ :)

Chilly
03.06.2015, 11:42
Ժող, ափդեյթը ժամանակավոր չի, նորմալ ափդեյթ են լինելու 7, 8, 8.1-երը, ժամանակավորը անվճար/վճարովին ա, եթե հենց սկզբից ափդեյթ անեք ու եթե ձեր վինդոուսը օրիգինալ ա, վերջ, արդեն կունենաք նոր վինդոուս: Սա արվում ա էն նպատակով, որ նոր վինդան ավելի արագ տարածում գտնի, քանի որ փորձը ցույց ա տալիս, որ մեծամասնությունը սպասում ա սերվիս փաք դուրս գա, կայունանա ՕՀ-ն, նոր տեղադրեն իրենց մոտ:

Վազգեն1997
03.06.2015, 21:30
Հա երեկ վին7-ը թարմացրեցի անցա 10-ին չգիտեմ աշխատանքը դուրս չեկավ նորից հետ եկա 7-ի: Չգիտեմ ուրիշ կոմպերի վրա ոնց բայց իմու վրա շատ վատ էր աշխատում, սկսեմ նրանից որ ասում էին իբր 512Մբ ա ռամ օգտագործելու բայց իմ մոտ 1Գբ -ից չէր իջնում, պռոցեսորը AMD E-240 1,50 GHz 98% ից չէր իջնում: Բայց սենց միհատ հետաքրքիր բան կա, վին7 ով youtube ի վիդեոն նայում եմ կտրտելով (պատճառը պրոցեսորնա), իսկ վին 10ով բացում էր շատ լավ: Project Spartan-ն ու on-scrin keyboard ի սմայլիկները դուրս եկավ հավես էր :)

Ռուֆուս
29.07.2015, 15:45
Ափգրեյդ անողներ կա՞ն, աու՞

Վահե-91
29.07.2015, 15:58
Ափգրեյդ անողներ կա՞ն, աու՞
Քեզ արդեն առաջարկու՞մ ա install անել

Ռուֆուս
29.07.2015, 16:12
Քեզ արդեն առաջարկու՞մ ա install անել
Ինչ-որ խառը ձևով եկավ իմը, notification չկար, բայց Windows Update-ը փորձում էր ափդեյթ անել ու error էր բերում։ Էս պահին ինստալյացիան ա գնում, վերջացնի կասեմ ինչ պետք ա անել։

Ռուֆուս
29.07.2015, 16:16
Վահե, մի հատ command prompt-ում գրի "wuauclt.exe /updatenow" ու Windows update-ը բաց։ Պիտի որ սրանից հետո սկսի քաշելը

Վահե-91
29.07.2015, 16:29
Ինչ-որ խառը ձևով եկավ իմը, notification չկար, բայց Windows Update-ը փորձում էր ափդեյթ անել ու error էր բերում։ Էս պահին ինստալյացիան ա գնում, վերջացնի կասեմ ինչ պետք ա անել։
Եթե teamviewer-ով լինի անել, կանեմ :))

Ռուֆուս
29.07.2015, 16:29
Իսկ եթե դա չօգնեց, պետք ա էս Tool-ը քաշել ու Run տալ , մնացածն ինքը կանի։ Ես սրանով արեցի.

http://windows.microsoft.com/en-us/windows-10/media-creation-tool-install?ocid=ms_wol_win10

Ռուֆուս
29.07.2015, 18:42

Էս մեթոդը աշխատող ա, հետո սրանով կարելի ա ինստալյացիոն դիսկեր էլ սարքել:

Վահե-91
29.07.2015, 23:23
Վերջապես cmd-ում ctrl-c, ctrl-v ա լինում անել ու full screen ա դառնում պատուհանը :))

Moonwalker
30.07.2015, 01:45
Bootable USB-ն պատրաստ ա, բայց ալարում եմ մի տեսակ: Արժի՞: :unsure

_Հրաչ_
30.07.2015, 21:05
Ես ընդհանուր առմամբ գոհ եմ, արագացել ա կոմպի աշխատանքը, մենակ դեսքթոփին My Computer-ը մնաց հետ բերեմ։
Ես, որպես հին մարդ, մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեցի KDWin-ին, քանի որ Win10-ն իրան հեչ շան տեղ չի դնում։ Ստիպված անցա վինդի ստեղնաշարերին։ Մենակ մի հարց․ ո՞նց կարելի ա խմբագրել էդ ստեղնաշարը, որ իմ ուզած դասավորությունը դնեմ։

Աթեիստ
30.07.2015, 22:06

MKLC - microsoft keyboard layout creator (https://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=22339)

_Հրաչ_
30.07.2015, 22:23
MKLC - microsoft keyboard layout creator (https://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=22339)

Դրանով փորձեցի, բայց charmap-ը չեմ կարողանում բերել, որ որոշ նշաններ, օրինակ չակերտները, ավելացնեմ։

Վահե-91
30.07.2015, 22:28
Դրանով փորձեցի, բայց charmap-ը չեմ կարողանում բերել, որ որոշ նշաններ, օրինակ չակերտները, ավելացնեմ։
Եթե ուղղակի չակերտներն ա պետք phonetic-ի մեջ ավելացնել, էս մեկի մեջ պատրաստի կա՝

http://freenet.am/~autographkeys/akb/ak_ampu_v2.zip

Աթեիստ
30.07.2015, 22:32
Եթե ուղղակի չակերտներն ա պետք phonetic-ի մեջ ավելացնել, էս մեկի մեջ պատրաստի կա՝

http://freenet.am/~autographkeys/akb/ak_ampu_v2.zip

Ovanitas (http://soft.ovanitas.com/guide-armup.html)-ի դասավորություններն են շատ լավը։ Ու պարբերաբար լավացնում ա։

Ես սեփականն եմ սարքել, որտև իմ մոտ 8=Ռ, R=Ր։

Եթե տենց ուզես, իմն էս (http://vavati.am/fayler/Keyboard_layouts/AUP%20-%20Armenian%20Unicode%20Phonetic%20by%20Ateist.zip) ա։

Ռուսերենն էլ ունեմ սարքած (http://vavati.am/fayler/Keyboard_layouts/RUP%20-%20Russian%20Unicode%20Phonetic%20by%20Ateist.rar)։

_Հրաչ_
30.07.2015, 22:36
Վերցրեցի վինդի charmap-ից քոփի-փասթ արեցի։ Ես մի քիչ շատ եմ տառերը դեսուդեն արել, իմ ուզած ձևով հավաքեցի։ Մենակ թե ոնց որ նստացնելուց հետո չի աշխատացնում, settings-ում ցույց տալիս ա, բայց taskbar-ում չի բերում նոր սարքածը։ Ինչի՞ց կլինի։

Իսկ ռուսերեն սարքածդ ֆոնետիկ ա՞։ Ձեռքս ֆոնետիկ դասավորության վրա ա սովորել։

Վահե-91
30.07.2015, 22:39

Օվանիտասի նկարագրության մեջ հայկական հարցական չգտա

Կոմպդ ռեստարտ տուր

Վահե-91
30.07.2015, 22:51
Մեկ էլ մենակ իմ մո՞տ ա windows 10-ով mozilla-ն հայերեն ֆոնտերի մեծ մասը ցույց չի տալիս:

Աթեիստ
30.07.2015, 23:23
Օվանիտասի նկարագրության մեջ հայկական հարցական չգտա

http://soft.ovanitas.com/images/armup.PNG

Աջ շիֆթից 2 հատ ձախ գնա:

Chuk
31.07.2015, 15:23
Chrome-ում իմ մոտ հայերենը քառակուսիկներով էր ցույց տալիս: Հարցը լուծվեց սենց.

Հասցեի տողում գրում եք.
chrome://flags/#disable-direct-write

Սեղմում ենք enter: Բացված էջում Direct Write-ը enable ենք անում: Տակը հայտնվում ա «Relaunch» կնոպկա, սեղմում ենք, որ բրոուզերը մի հատ հավեսով ռեսթարթվի ու վուալա:

Chuk
31.07.2015, 15:24
Բայց հիմա edge-ով եմ գրում ու դեռ հավեսոտ ա թվում: Դաժը developer tool-եր են ավելացրել:

insider
01.08.2015, 01:52
Ես ընդհանուր առմամբ գոհ եմ, արագացել ա կոմպի աշխատանքը, մենակ դեսքթոփին My Computer-ը մնաց հետ բերեմ։
Ես, որպես հին մարդ, մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեցի KDWin-ին, քանի որ Win10-ն իրան հեչ շան տեղ չի դնում։ Ստիպված անցա վինդի ստեղնաշարերին։ Մենակ մի հարց․ ո՞նց կարելի ա խմբագրել էդ ստեղնաշարը, որ իմ ուզած դասավորությունը դնեմ։

Փաստորեն KDWin չի աշխատելու: Իսկ ոչ Յունիկոդ տառատեսակներով կլինի՞ գրել ընդհանրապես, թե չէ՞ :

Աթեիստ
01.08.2015, 02:36
Փաստորեն KDWin չի աշխատելու: Իսկ ոչ Յունիկոդ տառատեսակներով կլինի՞ գրել ընդհանրապես, թե չէ՞ :

Նույն ծրագրով ինչ ուզում ես սարքի, պարտադիր չի յունիկոդ լինի։
Արդեն նշված AutographKey-ի կայքը նայի, տարբեր բաներ ունեն։

insider
01.08.2015, 02:44
Նույն ծրագրով ինչ ուզում ես սարքի, պարտադիր չի յունիկոդ լինի։
Արդեն նշված AutographKey-ի կայքը նայի, տարբեր բաներ ունեն։

Դե եթե ոչ յունիկոդ փաստաթղթերը կարդալ, խմբագրել կլինի՝ թարմացնեմ։ Իսկ word-ի հին վերսիաները կաշխատե՞ն 10-ի հետ։

Իսկ պարամետրերը կձգե՞ն՝ i3 պրոց, 4գբ օպհ։

Աթեիստ
01.08.2015, 10:10
Դե եթե ոչ յունիկոդ փաստաթղթերը կարդալ, խմբագրել կլինի՝ թարմացնեմ։ Իսկ word-ի հին վերսիաները կաշխատե՞ն 10-ի հետ։

Իսկ պարամետրերը կձգե՞ն՝ i3 պրոց, 4գբ օպհ։

Word 2003-ը չգիտեմ, բայց դրանից հետո պտի որ սաղ էլ նստեն։
Պարամետրերը հերիք են։

romanista
01.08.2015, 10:33
Ո՞վ ունի Windows 10-ի աշխատող ակտիվացման կոդ, կիսվեք, ակտիվացնեմ)) դա ա մնացել)

Վահե-91
01.08.2015, 10:55
Ո՞վ ունի Windows 10-ի աշխատող ակտիվացման կոդ, կիսվեք, ակտիվացնեմ)) դա ա մնացել)
իսկ ո՞ր վերսիան ա քո մոտ

romanista
01.08.2015, 11:10
իսկ ո՞ր վերսիան ա քո մոտ
Windows 10 Pro: Ինստալի ժամանակ կոդը ուզեց, ինետից Փրեվյուի համար նախատեսված ակտիվացման կոդը դրեցի, ընդունեց, հիմա էլ վերջնական ակտիվացման համար ա ուզում, էկրանի ներքևի աջ անկյունում գրել ա)

Վահե-91
01.08.2015, 11:32

cmd-ն run as admin-ով բացի

slmgr /ipk W269N-WFGWX-YVC9B-4J6C9-T83GX

հետո՝

slmgr /skms kms-qazws.no-ip.biz

slmgr /ato

Տվյալ դեպքում իմ սերվերի վրա քո կոմպի անունն ու ինտերնետի ռեալ ip-ն կերևա լոգերում: Եթե նման տարբերակով չես ուզում ակտիվացնես, սրանով (http://rghost.ru/private/7BkkbyFj2/a111b910f4de9ef0422955cd05b9d008) փորձի, pass - 123456:

romanista
01.08.2015, 11:49

Երկրորդ տարբերակով ուղարկածդ ֆայլով արեցի, եղավ, մերսի։ Սենց ոչ մի տեղ ոչ մի ինֆո կոմպիցս չի երևա, չէ՞։ Մեկ էլ, կարող ա՞ էգուց որոշի էլի ակտիվացիա ուզի)))

romanista
01.08.2015, 12:45
https://cloud.mail.ru/public/EmWq/bzrtCvoxc

Հետաքրքիր ա խի՞ ա հիմա էլ սիստեմայի սվոյստվաներում Վինդոուս 7-ի նախկին սբոռկեն, որ եղել ա կոմպի վրա, երևում։

Վահե-91
01.08.2015, 15:26
https://cloud.mail.ru/public/EmWq/bzrtCvoxc

Հետաքրքիր ա խի՞ ա հիմա էլ սիստեմայի սվոյստվաներում Վինդոուս 7-ի նախկին սբոռկեն, որ եղել ա կոմպի վրա, երևում։

Որպես կոմպյուտերի մոդել սբորկի անունն ա նշած :))

romanista
01.08.2015, 15:29
Որպես կոմպյուտերի մոդել սբորկի անունն ա նշած :))

Տենց պետք ա՞ լինի։ Միշտ դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, հիմա որ 7-ը ափդեյթ արի 10 (սրանից առաջ միշտ դիսկից էինք գցում), դրա համար տարօրինակ թվաց :)

Վահե-91
01.08.2015, 15:34
Տենց պետք ա՞ լինի։ Միշտ դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, հիմա որ 7-ը ափդեյթ արի 10 (սրանից առաջ միշտ դիսկից էինք գցում), դրա համար տարօրինակ թվաց :)
Դե հա, ցանկության դեպքում կարելի ա սարքել «Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ»:

romanista
01.08.2015, 15:35
Դե հա, ցանկության դեպքում կարելի ա սարքել «Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ»:

աաաաաա :)պարզ ա)))))))))

Ներսես_AM
01.08.2015, 20:35
Ժողովուրդ նոթբուքս 2007 թվի ա, դրայվերները 7–ի են‎, 8 երբեք չեմ փորձել գցել որովհետև անիմաստ երևույթ էր։ Հիմա մի քիչ վախենում եմ դրայվերների հետ խնդիրներ առաջանան։
Ինչո՞վ կարելի ա կլոն անել սիստեման‎, որ հետո հանկարծ խնդիրներ լինեն հետ բերվի հեշտ։
Լավ կլինի ամեն դեպքում մի հատ էլ առանձին դրայվերները կլոն անող ծրագիր ասեք եթե վստահելի ծրագիր կա։

Վահե-91
01.08.2015, 21:38

Կարաս Acronis BootCD քաշես, ֆլեշկի վրա քցես, սիստեման բեքապ անես, հետո եթե կարիք լինի, հետ կբերես լրիվ: Բայց ավելի լավ ա նոութբուկիդ մոդելն ասա:

Rhayader
01.08.2015, 22:29
Էն մարդկանց համար, ում notification-ները ինչ-որ փուլի վրա լռվել են ու առաջ չեն շարժվում, էսպես կարող եք ձեր կոմպին ստիպել քաշել windows 10-ի ֆայլերը

http://venturebeat.com/2015/07/28/how-to-force-windows-to-start-downloading-the-windows-10-update-files/

Աթեիստ
01.08.2015, 22:45
Փաստորեն 10-ը մարդավարի ափգրեյդ չի անում, հա՞, ծրագրերը սաղ պտի թազա ինսթալլ անեմ։

Ներսես_AM
01.08.2015, 23:01
Կարաս Acronis BootCD քաշես, ֆլեշկի վրա քցես, սիստեման բեքապ անես, հետո եթե կարիք լինի, հետ կբերես լրիվ: Բայց ավելի լավ ա նոութբուկիդ մոդելն ասա:
Հլը կնայեմ էդ ակրոնիսը։
Մոդելը նախնադար ա Sony VAIO VGN-FZ140E

insider
01.08.2015, 23:02
Էն մարդկանց համար, ում notification-ները ինչ-որ փուլի վրա լռվել են ու առաջ չեն շարժվում, էսպես կարող եք ձեր կոմպին ստիպել քաշել windows 10-ի ֆայլերը

http://venturebeat.com/2015/07/28/how-to-force-windows-to-start-downloading-the-windows-10-update-files/

Ես ստեղից (https://www.microsoft.com/ru-ru/software-download/windows10) ֆայլը քաշել եմ ու աշխատացրել, հլը որ полет нормальный…

http://savepic.org/7501553.jpg

Փաստորեն 10-ը մարդավարի ափգրեյդ չի անում, հա՞, ծրագրերը սաղ պտի թազա ինսթալլ անեմ։

Ես գլուխ չհանեցի, հիմա նոթի դրայվերներն ու ծրագրերը նորից պետք ա տեղադրե՞մ:

Վահե-91
01.08.2015, 23:28
Փաստորեն 10-ը մարդավարի ափգրեյդ չի անում, հա՞, ծրագրերը սաղ պտի թազա ինսթալլ անեմ։
Իմ մոտ ոչ մի բան չի կորել:

_Հրաչ_
01.08.2015, 23:40
Ինձ մոտ էլ նորմալ ափգրեյդ եղավ։ Նույնիսկ ակտիվացիայի մասին ոչ մի ձայն չի հանել ու հիմա էլ ասում ա, որ ակտիվացված ա։

Chuk
02.08.2015, 00:49
Իմ մոտ էլ ոչ մի խնդիր չի եղել: Ասենք ափդեյթելուց վստահ էի, որ ինչ-որ բաներ կփչացնի, օրինակ իմ սարքած ստեղնաշարային դասավորությունը, բայց նույնիսկ դա պահպանեց: Ծրագրերն էլ սաղ նորմալ աշխատում են:

insider
02.08.2015, 21:31
Էկա մի լավ գովեմ 10-ին։ Նախ, ինչպես որ խոստացել էին, առանց ավելորդ քաշքշուկի, տեղադրվեց ու նորմալ աշխատում ա։ Նոթբուքիս աշխատանքն էլ շոշափելի արագացրել ա։ Առաջին տպավորությունս շատ դրական ա։ Նոր Microsoft Edge-ն էլ վատը չի ա ու բավականին արագ ա։

Հ.Գ. Բա որ «էկա» ու «նոթբուք» բառերի տակ էլ կարմիր գիծ ա քաշել :):) Ստեղ էլ կարմիր գծերից չպրծանք :D

http://savepic.su/5961236.jpg

Rhayader
03.08.2015, 00:59
Էս էլ իմ առաջին տպավորությունները Windows 10-ից (http://songoffall.blogspot.com/2015/08/windows-10.html): Սպոյլեր՝ նույնիսկ Window Millenium-ը ավելի խելքին մոտ ՕՀ էր:

Chuk
03.08.2015, 01:07
Էս էլ իմ առաջին տպավորությունները Windows 10-ից (http://songoffall.blogspot.com/2015/08/windows-10.html): Սպոյլեր՝ նույնիսկ Window Millenium-ը ավելի խելքին մոտ ՕՀ էր:

Եսիմ, ապ, իմ նախնական տպավորությունը քոնի հետ չհամընկավ :) Ի դեպ control panel էլ կա:

Rhayader
03.08.2015, 01:27
Եսիմ, ապ, իմ նախնական տպավորությունը քոնի հետ չհամընկավ :) Ի դեպ control panel էլ կա:

Որտեղ, ես չգտա, ինչքան ման եկա:

Chuk
03.08.2015, 01:28
Որտեղ, ես չգտա, ինչքան ման եկա:

Գործի տեղի կոմպիս եմ գցել, վաղը հենց գործի հասա կնայեմ, կգրեմ:

insider
03.08.2015, 01:31
Էս էլ իմ առաջին տպավորությունները Windows 10-ից (http://songoffall.blogspot.com/2015/08/windows-10.html): Սպոյլեր՝ նույնիսկ Window Millenium-ը ավելի խելքին մոտ ՕՀ էր:

Կարդացի, ասեմ ինչի հետ համաձայն չեմ Rhayader ջան.

Եթե դանդալոշը նկատի ունես, որ դանդաղ ա, ուրեմն քո մոտ ինչ որ բան էն չի։ Իմ մոտ, հակառակը, արագացելա աշխատանքը ու մի քանի անգամ։ Մի ամբողջ օր օգտագործում եմ բագեր դեռ չեմ հայտնաբերել ...ինտերֆեյսն էլ ճաշակի հարցա։

Chrome-ում հայերեն ֆոնտերի խնդրի լուծումը Չուկը մի քանի պոստ վերև մանրամասն նկարագրել ա (Չուկին՝ շնորհակալություն)։ Այ ֆեյսբուքի պահով բան չէմ կարող ասել, չեմ օգտագործում։

Settings-ը վատ գաղափար չի, արագ կարգավորումներ տալու առումով, բայց Control Panel էլ կա։

Start-ը կարողանում էս կարգավորել՝ ոնց քեզ հարմար է, անկապ բաները, որը քեզ պետքական չի, կարող ես անջատել։

Edge վատիկը չէր, տնային օգտագործման համար, շատ էլ հարմար է, առաջին հայացքից՝ արագ, թեթև բան ա ... տեսնենք երկար օգտագործելուց ոնց կլինի։ Դե պարզա որ միանգամից հիմնականը բորուզերը պետք ա դառա։ Մի անգամ մտի փոխի ու վերջ ...

insider
03.08.2015, 01:36
Որտեղ, ես չգտա, ինչքան ման եկա:

Start-ի կողքի որոնման տեղը ուղղակի գրի control panel

Chuk
03.08.2015, 01:37
Start-ի կողքի որոնման տեղը ուղղակի գրի control panel

Ես Settings-ների պատուհանից էի էնտեղ գնացել, բայց պետք ա իրա դիմաց լինեմ, որ հիշեմ, թե ոնց:

Ռուֆուս
03.08.2015, 01:40
Start -> Windows System -> Control Panel

Control Panel-ը էնտեղ ա, որտեղ որ միշտ էլ եղել ա:

Rhayader
03.08.2015, 11:10
Էականը Control Panel-ը չի, ինչքան էլ անսովոր լինի Settings-ը, իրեն կարելի է հարմարվել: Խնդիրը Settings-ի անհետանալն է ասենք ծրագիր ջնջելուց հետո:

Armen.181
03.08.2015, 11:58
Էականը Control Panel-ը չի, ինչքան էլ անսովոր լինի Settings-ը, իրեն կարելի է հարմարվել: Խնդիրը Settings-ի անհետանալն է ասենք ծրագիր ջնջելուց հետո:

ավելի հեշտ տարբերակ առաջարկեմ վինդոուսի իկոնկի վրա աջ կլիկ արա բացված պատուհանից ընտրի Control Panel-ը
Իմ կողմիցել ավելացնեմ որ 10-ը ավելի քիչ է օպիմիզացվել տաչին քան 8-ը, պլանշետով անհարմար ա

Վահե-91
04.08.2015, 20:54

Պլանշետի ռեժիմը հաստա՞տ միացված ա:

Norton
18.08.2015, 00:25
Ժող․ 10-ին անցնելուց հետո Խրոմս հայերեն ֆոնտերը կուբիկներա ցույց տալիս, ընդ որում մյուս բրաուզերներում նորմալ բացումա, բոլոր հնարավոր ֆոնտերը քաշել եմ տեղադրել ոնց որ, բայց մեկա չի դզվում։ Ինչ որ մեկի մոտ նույն խնդիրը առաջացելա՞, կամ ինչ լուծում կա սրան։

Աթեիստ
18.08.2015, 00:29

http://www.akumb.am/showthread.php/66067-Windows-10?p=2516912&viewfull=1#post2516912

Վահե-91
18.08.2015, 00:54
Ես 10-ը զրոյից տեղադրել եմ մի քանի օր առաջ ու բոլոր բրաուզերներով, առանց ինչ որ կոնֆիգուրացիա փոխելու, հայերենի հետ խնդիր չկա: Ոչ մի ֆոնտ չեմ տեղադրել: Մտածում եմ երևի ինչ որ ֆոնտ կա, որ եղած օհ-ն մինչև win10 թարմացնելուց հետո կոնֆլիկտ ա տալիս:

Աթեիստ
18.08.2015, 01:21
Ֆոնտի խնդիր չի, քրոմի խնդիր ա, մինչև Չուկի լուծումը դնելը ինձ որ էդ հարցով զանգել էին, կպա, քրոմի պրոֆիլը ջնջեցի, դզվավ։

Վիշապ
18.08.2015, 08:28
Իմ dell xps l502x-ի պաշտոնական windows 7-ը անվճար ափգրեյդ արեցի windows 10-ի։ Սռաջին անգամ ափգրեյդ արեցի ծրագրերս պահպանելով, որից հետո սկսեց անկայունանալ ու կախել։ Հետո որոշեցի մաքուր ինսթալ անել, Մայքրոսոֆթից ISO–ն քաշելիս անընհդատ ապուշ սխալ էր տալիս. «something has happened» ։Ճ
Պարզվեց կոմպիս վրա պիտի մի 7-8 գիգ ազատ տեղ ունենայի… մի խոսքով, մաքուր ինսթալ անելուց հետո մի որոշ ժամանակ երրջանիկ էի, հետո զգացի աչքերս շաղվում են սրա ֆոնտերից։ Մի քիչ բզբզեցի, պարզվեց մենակ ես չի որ այդ խնդիրն ունեմ։ Փորձեցի ֆորումներում առաջարկվող բուժումները` truetype fonts, DPI, windows 10-ի ֆոնտերի կոնտրաստի ու չափերի զանազան կարգավորումները, ոչինչ չօգնեց։ Հետո մտա dell–ի ֆորումները, այնտեղ ասում են` համապատասխան dell–ի վիդեո դրայվերներն է պետք ինսթալլ անել Մայքրոսոֆթի ստանդարտների փոխարեն։ Dell-ի էջից փորձեցի համակարգս դետեկտել որ դրայվերները նայեմ, Dell–ըս գրեց թե` քո կոմպի համար մենք widows 10 չենք տեստավորել, ոչ մի դրայվեր էլ չունենք… :(
Այդպես լուծում չգտնելով ստիպված փոռ ու փոշման windows 7 ինսթալ արեցի, արդյունքում լիքը անիմաստ ժամանակ վատնեցի… Չգիտեմ Dell–ին քրֆեմ, թե Մայքրոսոֆթին, երևի երկուսին էլ արժի…

Աթեիստ
18.08.2015, 11:31
Տանս կոմպի վրա ծրագրերը չափազանց շատ են, վստահ չեմ, որ համատեղելիության խնդիր չի լինի, չեմ փոխում։
Գործի տեղն ասեցի փոխեմ, պարզվավ 7600GS-ի համար Win10-ի դրայվեր չկա ։)

Ես դեռ կսպասեմ ։)

Աթեիստ
18.08.2015, 17:10
Քանի որ, ըստ MS-ի, Windows 10-ն էնքան արագ ա միանում, որ չի հասցնում հասկանալ, որ սեղմվել ա F8 կոճակը, էդ ֆունկցիան նրանում բացակայում ա։

Բայց, քանի որ ես ավելի շուտ կնախնըտրեմ ունենալ F8 մենյու, թեկուզ սիստեման մի քիչ ուշ միանալու հաշվին, գտել եմ սենց բան։

Հարկավոր ա աշխատող սիստեմայի մեջ միացնել CMD (ադմինիսրատորի իրավունքներով) ու մեջը հավաքել

BCDEDIT /SET {DEFAULT} BOOTMENUPOLICY LEGACY

Սա միացնում է F8 մենյուն։

Rammstein
01.09.2015, 14:27
Երեկ օֆիսի կոմպերից մեկը ֆորմատ արեցի ու Windows 10 դրեցի:
Առաջին տպավորությունս դրական ա: Կոնկրետ Windows-ի աշխատանքի արագությունը Win 7-ից զգալի ավել ա: Որոշ բաներ, որոնց 7-ում կարային տեւեին ասենք մի երկու վայրկյան, 10-ում ակնթարթորեն են լինում:

LAN-ի ու, Chipset-ի դրայվերները, որոնք Windows 7-ի դեպքում պետք էր առանձին ինստալ անել, ավտոմատ դրվել էին:

Պետք եղած բոլոր ծրագրերը առանց խնդրի ինտալ եղան ու քրեքվեցին,
(եթե հետաքրքիր ա, մասնավորապես` ArchiCAD (16, 19), Microsoft Office 2013, Artlantis Studio 6, AutoCAD 2012, 3ds Max 2012 + Vray, Adobe Photoshop CC, CorelDraw X7, ու մի երկու մանր մունր ծրագիր):

Շատ անհարմար են մտածել Settings-ը: Մեջը բան չէի կարում գտնել:
Օրինակ` դեսկթոփի վրայի իկոնները (User files, This PC, Network եւ այլն) միացնելու համար Windows 7-ում անում ենք դեսկթոփին աջ կլիկ, Personalize, Change desktop icons, իսկ 10-ում չկա տենց բան, ինչքան տանջվեցի, ուր նայեցի, չկա էդ անտերը, մենակ որոնման տողում գրելով մի կերպ գտա:
Լեզուն փոխելու կարգավորումները էլ չասեմ` ինչ խառն են: Էլի շատ դժվարությամբ գտա, թե որտեղից խմբագրեմ լեզուն փոխող ստեղնաշարի կոճակները:
Կարճ ասած` ընդհանուր էն տպավորությունն ա, որ մի ֆունկցիայի կարգավորումները սփռված են հազար տարբեր պատուհաններում: Բայց դե էդ նենց բան ա, որ` ա) վարժվելու վրա ա, բ) անընդհատ պետք չի գալու ինչ-որ բան փոխելը:

Chuk
01.09.2015, 15:14
Օրինակ` դեսկթոփի վրայի իկոնները (User files, This PC, Network եւ այլն) միացնելու համար Windows 7-ում անում ենք դեսկթոփին աջ կլիկ, Personalize, Change desktop icons, իսկ 10-ում չկա տենց բան, ինչքան տանջվեցի, ուր նայեցի, չկա էդ անտերը, մենակ որոնման տողում գրելով մի կերպ գտա:
Desktop-ին աջ քլիք > Personalize
Բացված պատուհանում ձախ կողմի մենյուից Themes
Բացված էջում՝ Desktop Icon settings

Հաշվի առնելով, որ մի անգամ անում ու պրծնում ես, նորմալ ա, որ քիչ մը «ավելի հեռու» տեղ ա:

Rammstein
01.09.2015, 15:48

Հմմ, պարզ ա: :) Ամեն դեպքում առաջին հայացքից որեւէ տրամաբանություն չեմ տեսնում կատարված փոփոխությունների մեջ:

Բայց դե էդ սաղ իմ համար հեչ, առաջնայինը` ՕՀ-ն նորմալ ու ստաբիլ աշխատի:

Վահե-91
01.09.2015, 21:17
Windows 10-իս վրա Comodo Internet Security տեղադրեցի, firewall-ի կարգավորումներ նշեցի, որ ցանկացած ծրագրի ակտիվության դեպքում ինձ հարցնի դոստուպ տամ թե չէ: Չէի պատկերացնում, որ էտքան մեծ քանակությամբ պրոցեսներ են ինտերնետի դոստուպ պահանջում: Բացի դրանից explorer.exe-ն միշտ կպած ա ինչ որ սերվերի (համոզվելու համար cmd-ն run as admin-ով բացեք, հավաքեք netstat -n -b կերևա): Մի խոսքով հիասթավեցի, հետ եկա windows 7-ի :))

Rammstein
02.09.2015, 12:52
Արդեն 2-րդ անգամ էկրանի resolution-ը ինքն իրան 1680x1050-ից դառնում ա 1024x768:
Առաջին անգամ ստիպված էի ռեստարտ անել, որտեւ ոնց որ վիդեոքարտի դրայվերը թռած լիներ, ցուցակում մենակ մի քանի ստանդարտ resolution-ներ էին:
Իսկ քիչ առաջ որ եղավ, տենց չէր, ցուցակից դրեցի 1680x1050, եղավ:

Մեկ էլ մի հատ մանր թերություն. 3ds max-ով ռենդեռ դրած ու պրոցը 100%-ով աշխատող վիճակում սկսեց նկար բացող ծրագիրը չմիանալ, ինչ-որ էռոռ էր տալիս, ասում էր timeout, թե ինչ: Win 7-ով ինչքան էլ ուշ բացելու լիներ, տենց բան չէր ասի:

Մեկ էլ մի հարց, ժող, Ես Re-Loader Activator-ով եմ ակտիվացրել էս 10-ը ու ապահովության համար gpedit-ից ափդեյթները անջատեցի: Բայց չգիտեմ` պե՞տք էր անջատել, թե՞ անիմաստ եմ արել: Գուցե արժի՞ թողնել, որ ափդեյթ լինի: Ոնց էլ չլինի նոր ՕՀ ա, թերություններ կլինեն ու մարդ ես, մեկ էլ տեսար ափդեյթներով որոշ բաներ որոշեցին ուղղել: :))

Rammstein
03.09.2015, 15:09
Արդեն 2-րդ անգամ էկրանի resolution-ը ինքն իրան 1680x1050-ից դառնում ա 1024x768:
Առաջին անգամ ստիպված էի ռեստարտ անել, որտեւ ոնց որ վիդեոքարտի դրայվերը թռած լիներ, ցուցակում մենակ մի քանի ստանդարտ resolution-ներ էին:
Իսկ քիչ առաջ որ եղավ, տենց չէր, ցուցակից դրեցի 1680x1050, եղավ:

Մի ուրիշ կոմպի վրա էլ եմ Windows 10 դրել, էլի նույն պատմությունն ա, շատ անդուր ա: Վիդեոքարտը երկուսի վրա էլ GT430 ա: Տեսնես լուծում կլինի՞ գտնել: :think

Արամ
03.09.2015, 21:39
Մի ուրիշ կոմպի վրա էլ եմ Windows 10 դրել, էլի նույն պատմությունն ա, շատ անդուր ա: Վիդեոքարտը երկուսի վրա էլ GT430 ա: Տեսնես լուծում կլինի՞ գտնել: :think

http://www.thewindowsclub.com/screen-resolution-changes-windows

Չեմ փորձել, բայց փորձի գրածները խելքին մոտ ա։

Rammstein
04.09.2015, 12:08
http://www.thewindowsclub.com/screen-resolution-changes-windows

Չեմ փորձել, բայց փորձի գրածները խելքին մոտ ա։

Երեկ տեսա, որ ավելի նոր դրայվեր կա, դա քաշեցի ինստալ արեցի: Տեսնեմ` եթե էլի էշություններ անի, ուրիշ բաներ էլ կփորձեմ:

Chilly
25.09.2015, 22:25
Ակտիվացիան պահելու սենց մի հատ լավ ձև (http://winitpro.ru/index.php/2015/08/31/apgrejd-licenzii-do-windows-10-bez-vypolneniya-obnovleniya/)տեսա ռուբորդում, ասի կիսվեմ դուք էլ տեսնեք :)

Վահե-91
25.09.2015, 22:39

Էտ երևի նույն կոմպի վրա ա մենակ աշխատում, չի լինի մի կոմպի վրա պահես, հետո մյուսի վրա ակտիվացնես: Ամեն դեպքում Windows 10-ի ակտիվացիան առանց դրա էլ շատ հեշտ ա:

Chilly
25.09.2015, 22:43
Էտ երևի նույն կոմպի վրա ա մենակ աշխատում, չի լինի մի կոմպի վրա պահես, հետո մյուսի վրա ակտիվացնես: Ամեն դեպքում Windows 10-ի ակտիվացիան առանց դրա էլ շատ հեշտ ա:

էդ ո՞նց ա հեշտ ապ, ասա մենք էլ իմանանք: Քլին ինսթալով ակտիվացնելու ձև գիտե՞ս բացի ԿՄՍ շեդուլելուց իհարկե

Վահե-91
25.09.2015, 22:47
էդ ո՞նց ա հեշտ ապ, ասա մենք էլ իմանանք: Քլին ինսթալով ակտիվացնելու ձև գիտե՞ս բացի ԿՄՍ շեդուլելուց իհարկե
Հա, սեփական kms սերվերի վրա, որը քո ռոուտերի մեջ ա աշխատում :))
Բացի դրանից շեդուլելը բարդ պրոցես չի, կարաս KMSAuto Lite Portable-ով ակտիվացնես, ինքը քո տեղը մի երկու քլիկով էտ սաղ գործողություններն անում ա:

_Հրաչ_
25.09.2015, 23:19
Իսկ ինչի՞ց ա, որ իմն ակտիվացիա չի ուզում։ Ցույց ա տալիս ակտիվացված։

Վահե-91
25.09.2015, 23:23
Իսկ ինչի՞ց ա, որ իմն ակտիվացիա չի ուզում։ Ցույց ա տալիս ակտիվացված։
Որ ապդեյթ ես անում ակտիվացրած 7/8 -> 10 չի ուզում:

_Հրաչ_
25.09.2015, 23:29
Crack-ած 7/8-ից է՞լ։

Վահե-91
25.09.2015, 23:42
Crack-ած 7/8-ից է՞լ։
հա :))

Chilly
26.09.2015, 00:06
Ապ, իրականում էս իմ գրածը միակ լուրջ ձևն ա պերմանենտ ակտիվացնելու քլին ինստալով: Նա խալյավու իհարկե :)

Rammstein
26.09.2015, 11:54
Էս ափդեյթները, որ տվել եմ, որ միայն հարցնելով անի, հիմա պարբերաբար մի հատ կապույտ դիալոգ ա բերում, վրեն` Get updates կոճակ, ու էդ որ բերում ա, ուրիշ բան չի լինում անել մինչեւ չսեղմվի էդ կոճակը: Հնարավոր ա՞ լրիվ անջատել ափդեյթները: Կամ միգուցե իսկի պետք է՞լ չէր անջատել: Ուղղակի մտածեցի` բա որ ակտիվացիան կորի: Win 7-ի դեպքում արդեն անգիր հիշում եմ` KB971033 ափդեյթը հայդ ա արվում ու էլ խնդիր չի լինում, բայց 10-ում չգիտեմ ոնց ա: :unsure

Chilly
26.09.2015, 15:59

ո՞նց ա ակտիվացրած

Rammstein
26.09.2015, 16:51
ո՞նց ա ակտիվացրած

Re-Loader Activator-ով:

Chilly
28.09.2015, 23:16
Re-Loader Activator-ով:

հարց` իսկ խի՞ հենց դրանով :))

հանգիստ թարմացրու, բան չի լինի, եթե լինի էլ` նորից ակտիվացնելը հեշտ ա

Rammstein
28.09.2015, 23:19
հարց` իսկ խի՞ հենց դրանով :))

հանգիստ թարմացրու, բան չի լինի, եթե լինի էլ` նորից ակտիվացնելը հեշտ ա

Քաշածս Windows-ի փաթեթի հետ ակտիվատոր չկար: Տոռենտնոցում փնտրեցի, էդ գտա:

Life
09.10.2015, 08:51
Ժող ոնց կարելի ա վին 8.1 ից ափդեյթ լինել 10ի ? ու նորմալ ա նստում ափդեյթի դեպքում թե ավելի լավա 0ից դնել?

_Հրաչ_
09.10.2015, 10:56
Ժող ոնց կարելի ա վին 8.1 ից ափդեյթ լինել 10ի ? ու նորմալ ա նստում ափդեյթի դեպքում թե ավելի լավա 0ից դնել?

Ես Win7-ից եմ ափգրեյդ արել, նորմալ աշխատում ա:

John
09.10.2015, 11:24
Ժող ոնց կարելի ա վին 8.1 ից ափդեյթ լինել 10ի ? ու նորմալ ա նստում ափդեյթի դեպքում թե ավելի լավա 0ից դնել?

Ստեղ (http://ittrend.am/2015/07/29/windows-10-13/) նկարագրված տարբերակով եմ արել, նորմալ էղել է, 2 ամսից ավել օգտագործում եմ, գոհ եմ

Աթեիստ
09.10.2015, 11:30
Չգիտեմ, ես հըլը սպասում եմ 1-ին մեծ թարմացմանը։

Life
09.10.2015, 11:40
John, չօգնեց էտ տարբերակը։

_Հրաչ_ , հենց մեջից windows update -ով ?

John
09.10.2015, 12:26
John, չօգնեց էտ տարբերակը։

Զարմանալի է։ Քանի հոգու մոտ փորձել եմ՝ աշխատել է նորմալ։

Lusina
14.10.2015, 06:03
10-ն օգտագործողներ, խորհուրդ տալի՞ս եք 8-ից անցնել 10-ի.

Chuk
14.10.2015, 14:39
10-ն օգտագործողներ, խորհուրդ տալի՞ս եք 8-ից անցնել 10-ի.

Ես՝ հա

Արշակ
14.10.2015, 16:24
Ժողովուրդ, վերջը ձեր գրածներից բան չհասկացա․ լիցենզիոն windows 7/8 ունենալու դեպքում որ ասում եք մի տարի ձրի ա․ էդ մի տարվա ընթացքում ափդեյթ անելն ա ձրի՞, հետո update–ի համար փող ա ուզելու, թե՞ ափդեյթը ձրի ա, բայց մի տարի օգտագործելուց հետո փող ա ուզելու։

Ռուֆուս
14.10.2015, 17:22
Մի տարվա ընթացքում կարաս ափդեյթ անես ու քոնը կդառնա անժամկետ։ Եթե հիմա չանես մի տարուց հետո ափդեյթ անելու համար փող կուզի։

Ռուֆուս
15.10.2015, 15:24
Մի քանի ամիս անց Windows 10-ը գժվեց ու Start-ի կնոպկեն, Կորտանան ու Taskbar-ի որոշ բաներ սկսեցին չաշխատել: Ավելի ճիշտ մեկ մեկ բացվում էին, բայց հիմնականում Ստարտը հնարավոր չէր լինում բացել: Մի քիչ քրքրեցի, պարզվեց բավականին տարածված պրոբլեմ ա ու լուծումը գտա:

https://www.techmesto.com/fix-start-menu-broken-windows-10-technical-preview/

Եթե ինչ-որ մեկի մոտ էլ նույնից լինի, սա փորձեք:

Chuk
04.11.2015, 19:30
Մի հատ կարգին պրոբլեմ ենք ճարել Win 10-ում:

VPN Connection ենք սարքում, հիմա որ IPv4-ի կամ IPv6-ի պարամետրերն ուզում ենք փոխել, չի ստացվում, որտև Properties կոճակն ուղղակի չի աշխատում :))

_Հրաչ_
04.11.2015, 20:01
Ինձ մոտ աշխատում ա։ :)

Վահե-91
04.11.2015, 21:26
Մի հատ կարգին պրոբլեմ ենք ճարել Win 10-ում:

VPN Connection ենք սարքում, հիմա որ IPv4-ի կամ IPv6-ի պարամետրերն ուզում ենք փոխել, չի ստացվում, որտև Properties կոճակն ուղղակի չի աշխատում :))
Իսկ LAN քարտինը ակտի՞վ են

Chuk
04.11.2015, 21:58
Ինձ մոտ աշխատում ա։ :)
Հրաչ ջան, հաստա՞տ VPN-ինը։ Որտև տարբեր կոմպերի վրա ենք փորձել, հետո էլ ինտերնետում փնտրելուց տեսել, որ շատերն են խնդիրն արձանսգրել։ Հենց microsoft-ի ֆորումներում էլ ա խնդիրը ֆիքսված։

Վահե ջան, lan-ինը լրիվ նորմալ ա։

Վահե-91
04.11.2015, 22:02

Ես էլ փորձելու համար vpn connection սարքեցի, լրիվ նորմալ ա: Իմ մոտ լրիվ update-ներն արված են:

_Հրաչ_
04.11.2015, 22:04
Հրաչ ջան, հաստա՞տ VPN-ինը։ Որտև տարբեր կոմպերի վրա ենք փորձել, հետո էլ ինտերնետում փնտրելուց տեսել, որ շատերն են խնդիրն արձանսգրել։ Հենց microsoft-ի ֆորումներում էլ ա խնդիրը ֆիքսված։

Վահե ջան, lan-ինը լրիվ նորմալ ա։

Հա, ուփս, չէի նկատել, որ խոսքը VPN-ի մասին ա։

Chuk
04.11.2015, 22:09
Ես էլ փորձելու համար vpn connection սարքեցի, լրիվ նորմալ ա: Իմ մոտ լրիվ update-ներն արված են:
Կարծեմ իմն էլ ա լրիվ ափդեյթած։ Նայի խնդրի մասին օրինակ ստեղ՝ http://answers.microsoft.com/en-us/windows/forum/windows_10-networking/win-10-properties-button-of-ipv4-and-ipv6-settings/211c9745-f07b-4910-b94a-ba636cfe63f7?auth=1

Վահե-91
04.11.2015, 22:15

Իմ մոտ ipv6-ն ու teredo, isatap ինտերֆեյսներն անջատած են, կարող ա դրա համար ա նորմալ

Վահե-91
04.11.2015, 22:25
Chuk, սխալ եմ ստուգել, ես իմացա էտ կնոպկեն ակտիվ չի քո մոտ: Փաստորեն էտ կնոպկեն ակտիվ ա, բայց սղմում ես, ոչ մի բան չի բացվում:

Chuk
04.11.2015, 22:33
Chuk, սխալ եմ ստուգել, ես իմացա էտ կնոպկեն ակտիվ չի քո մոտ: Փաստորեն էտ կնոպկեն ակտիվ ա, բայց սղմում ես, ոչ մի բան չի բացվում:

Հա, սեղմում ես, բան չի անում :)
Ու խնդալուն էն ա, որ փաստորեն էս բագի մասին վաղուց հայտնի ա ու չեն դզում:

Վահե-91
04.11.2015, 22:34
Հա, սեղմում ես, բան չի անում :)
Ու խնդալուն էն ա, որ փաստորեն էս բագի մասին վաղուց հայտնի ա ու չեն դզում:
Իսկ որ կպնում ես VPN-ին, բացվու՞մ ա պատուհանը

Chuk
04.11.2015, 22:35
Իսկ որ կպնում ես VPN-ին, բացվու՞մ ա պատուհանը

Ի՞նչ պատուհան, չհասկացա:

Վահե-91
04.11.2015, 22:39
Ի՞նչ պատուհան, չհասկացա:
IP-ի կարգավորումների: Կարո՞ղ ա vpn-ը միացնելուց հետո բացվում ա:

Chuk
04.11.2015, 22:45
IP-ի կարգավորումների: Կարո՞ղ ա vpn-ը միացնելուց հետո բացվում ա:

Չէ, նույնն ա:
Իմանալուց հետո որ բագ ա, էլ շատ չքրքրեցինք: Կոնկրետ մեր դեպքում մեզ պետք էր կոնկրետ դոմեյն բացելու համար DNS դնել, hosts ֆայլով արեցինք վերջը:

Ruby Rue
09.01.2016, 10:02
Ժողովուրդ, վերջապես որոշել էի Windows 10–ի upgrade անել։ Էդպես upgrade–ը տեղադրելու ընթացքում, 25%-ի վրա կոմպիս էկրանը սևացավ ու սկսեց որևէ արձագանք չտալ։ Գիշերը թողեցի, էլի նույն վիճակը։ Ու դեբիլ-դեբիլ ռեսթարթ արեցի (ֆորումներում կարդացի, որ որոշ մարդիկ արել էին, օգնել էր), հիմա էկրանը լրիվ անջատված ա. էն ժամանակ էլ էր սև, բայց անջատված չէր էլի։
Սկզբում հետաքրքիր էր, թե ինչից կարար սև էկրանը լիներ, հիմա արդեն հետաքրքիր ա` ձև՞ ա կոմպս փրկելը։

Աթեիստ
09.01.2016, 11:52

Մի հատ լրիվ անջատի, հոսանքից, ակումլյատորը, էդ վիճակում սեղմի միացնելու կոճակը, թող լիցքաթափվի, հետո էլի միացրա ու նայի էկրանին ինչ որ բան հայտնվում ա՞։ Թեկուզ լոգոն։

Ruby Rue
09.01.2016, 12:25
Մի հատ լրիվ անջատի, հոսանքից, ակումլյատորը, էդ վիճակում սեղմի միացնելու կոճակը, թող լիցքաթափվի, հետո էլի միացրա ու նայի էկրանին ինչ որ բան հայտնվում ա՞։ Թեկուզ լոգոն։

Հա, արեցի էդպես, Windows 10–ի լոգոն հայտնվում ա: Ինձ սկզբում թվում էր, թե install անելու գործընթացի ընթացքում ա լռվել, բայց ոնց հասկացա, upgrade եղել ա Windows 10–ի։ Փորձեցի safe mode–ով էլ մտնել, բայց էլի նույն սև էկրանն ա։

Աթեիստ
09.01.2016, 12:46

Ամենահեշտ տարբերակը մնում ա LiveCD-ով ինֆորմացիադ պահել ու թազա սիստեմա դնել։

Վահե-91
09.01.2016, 12:54
Ժողովուրդ, վերջապես որոշել էի Windows 10–ի upgrade անել։ Էդպես upgrade–ը տեղադրելու ընթացքում, 25%-ի վրա կոմպիս էկրանը սևացավ ու սկսեց որևէ արձագանք չտալ։ Գիշերը թողեցի, էլի նույն վիճակը։ Ու դեբիլ-դեբիլ ռեսթարթ արեցի (ֆորումներում կարդացի, որ որոշ մարդիկ արել էին, օգնել էր), հիմա էկրանը լրիվ անջատված ա. էն ժամանակ էլ էր սև, բայց անջատված չէր էլի։
Սկզբում հետաքրքիր էր, թե ինչից կարար սև էկրանը լիներ, հիմա արդեն հետաքրքիր ա` ձև՞ ա կոմպս փրկելը։
Իսկ փորձե՞լ ես էդ ժամանակ մուկը շարժել կամ կնոպկա սղմել :))

Ruby Rue
09.01.2016, 13:03
Իսկ փորձե՞լ ես էդ ժամանակ մուկը շարժել կամ կնոպկա սղմել :))

Չէ, նայել եմ էկրանին ու աղոթել, որ միանա։ :))
Ինչ ասես փորձել եմ, նա ոչ մի կերպ չէր արձագանքում։

Վահե-91
09.01.2016, 13:11
Չէ, նայել եմ էկրանին ու աղոթել, որ միանա։ :))
Ինչ ասես փորձել եմ, նա ոչ մի կերպ չէր արձագանքում։
Upgrade լինելու ժամանակ էկրանն անջատվում ա՝ քո կոմպի հոսանքի կարգավորումներում նշված ժամանակն անցնելուց հետո: Երևի քո կոմպը կախել ա էդ պահին:
Մնացածը ոնց ասեց Աթեիստը: Livecd քաշի, օրինակ՝ Hiren’s BootCD (http://www.hirensbootcd.org/download/), mini windows-ը միացրա, ֆայլերդ պահի ու զրոյից windows 10 տեղադրի:

Ruby Rue
09.01.2016, 20:13
Վերջը մի կերպ կարողացա հետ գալ իմ հին ու բարի Windows 7–ին` առանց կորուստների։ Back
Բայց ֆորումներում տարբեր մարդկանց գրածներից հասկացա, որ հենց իմ լեփթոփից ունեցողների մոտ նույն խնդիրը եղել ա։

Rammstein
10.01.2016, 02:55
Աննասունություն ա մայքրոսոֆթը ոտից գլուխ: Ասենք լիքը մարդիկ ավելի քան կես տարի առաջ տենց խնդիր են ունեցել, իսկ իրանք, չեմ ասում չեն լուծել խնդիրը մինչեւ հիմա, իսկի չեն էլ կարացել նենց անել, որ ում մոտ վիդեոքարտը, կամ չգիտեմինչը տենց անհամապատասխանություն ունի, իրան չառաջարկվի էդ չարաբաստիկ ափգրեյդը:

Տրիբուն
10.01.2016, 16:41
Վերջը մի կերպ կարողացա հետ գալ իմ հին ու բարի Windows 7–ին` առանց կորուստների։ Back
Բայց ֆորումներում տարբեր մարդկանց գրածներից հասկացա, որ հենց իմ լեփթոփից ունեցողների մոտ նույն խնդիրը եղել ա։

Նույն պրոբլեմը ափգրեյդի ժամանակ ես էլ եմ ունեցել, ու մի ամբողջ օր միացնել-անջատելուց, տարբեր տիպի բութերի ու ռեբութերից հետո դզվեց, մի երկու այլ ափգրեյդներից հետո էլ լրիվ վերացավ էտ խնդիրը։ Բայց, ամեն դեպքում, ես էլ դեմ չէի լինի հետ գնալ W7-ին, ուղակի արդեն պոյեզդ ուշոլ վիճակն ա մոտս։

Տրիբուն
10.01.2016, 16:44
Աննասունություն ա մայքրոսոֆթը ոտից գլուխ: Ասենք լիքը մարդիկ ավելի քան կես տարի առաջ տենց խնդիր են ունեցել, իսկ իրանք, չեմ ասում չեն լուծել խնդիրը մինչեւ հիմա, իսկի չեն էլ կարացել նենց անել, որ ում մոտ վիդեոքարտը, կամ չգիտեմինչը տենց անհամապատասխանություն ունի, իրան չառաջարկվի էդ չարաբաստիկ ափգրեյդը:

Որպես շարքային յուզեր եմ ասում, էս W10-ը մի ուրիշ ձևի վրես ազդում ա։ Ոնց որ հատուկ ամեն ինչ արած լինեն մարդուն ներվայնացնելու համար։ Կոմպը, բլին, հեռախոս չի էլի, որ նույն պրիցիպներով OS սարքես ու ուզենաս որ սաղ դրանով աշխատեն։ Offic 365-ն էլ, իմ կարծիքով լրիվ քաքմեջ ա, հատկապես Outlook-ը։

Աթեիստ
10.01.2016, 16:55
Նոր հարևանս էր զանգել, էլի համոզեցի որ 10-ին էշոտյան անի, գոնե 8.1 դնի։
Կոմպը միանալուց ամեն անգամ սկզբից մի 5-10 րոպե վինտը կպած գործ ա անում, ու միջի շպիոնսկի մոդուլներն անջատելը չօգնեց։

Rammstein
10.01.2016, 17:03
Որպես շարքային յուզեր եմ ասում, էս W10-ը մի ուրիշ ձևի վրես ազդում ա։ Ոնց որ հատուկ ամեն ինչ արած լինեն մարդուն ներվայնացնելու համար։ Կոմպը, բլին, հեռախոս չի էլի, որ նույն պրիցիպներով OS սարքես ու ուզենաս որ սաղ դրանով աշխատեն։ Offic 365-ն էլ, իմ կարծիքով լրիվ քաքմեջ ա, հատկապես Outlook-ը։

Իմ կոմպի վրա որ արեցի, նորմալ եղավ, իմ դուրն ընդհանուր գալիս ա 10-ը: Օֆիսն էլ 2016-ն եմ դրել ու առաջին հայացքից 2013-ի նկատմամբ էական տարբերություն չեմ նկատում: Outlook չեմ օգտագործում:
Միակ խնդիրը, որի մասին գրել էի, Chromium-ային բրաուզերների ժամանակ առ ժամանակ դանդաղ էջերը բացելն ա, էդ էլ ինչ-որ ֆոնտեր կարդալու հետ ա կապված ոնց հասկանում եմ:

Մեկ էլ Store-ն ա ինչ-որ անկապություն, մեջը ինչ App նայում եմ, մեծ մասը կամ վատն են, կամ շատ վատը: Նոր Notepad էի ման գալիս, մեկը մեկից զիբիլներ էին դրած: Վերջը մի հատ Notepad Next գտա հազիվ, որ նորմալ ա:

ՕՀ-ի դիզայնն էլ ընդհանուր դուր ա գալիս: Մինչեւ հիմա ամենամեծ անհարմարությունն իմ համար էն ա, որ թասկբարի վրա չի լինում նորմալ տարբերել, թե որ ծրագրն ա միացած, որը` չէ, որտեւ մի հատ բարակ կապույտ գծիկ ա տակը, որը գույնզգույն իկոնկեքի բազմազանության մեջ սկսում ա չերեւալ: Դեռ երեւի չի եղել, որ կոմպն անջատելուց չպարզվի, որ ինչ-որ ծրագիր բաց եմ թողել, որը անջատվելուց սեյվ անել ա ուզում: :))

Տրիբուն
10.01.2016, 17:19
Outlook չեմ օգտագործում:

Իսկ POP/IMAP -ի համար ի՞նչ ես օգտագործում։

Աթեիստ
10.01.2016, 17:30
Իսկ POP/IMAP -ի համար ի՞նչ ես օգտագործում։

TheBat! наше всё

Տրիբուն
10.01.2016, 17:33
TheBat! наше всё

Չեմ լսել սրա մասին։ Հեսա նայեմ։

Իսկ կարա՞մ կոնտակտներս լրիվ export անեմ։ Outlook-ի CSV-ի ֆայլի հետ կխոսա։ Ես Mozilla-ի Thunderbird-ի մասին մի քիչ կարդացի, քաշեցի-մաշեցի, բայց ինչ-որ դուրս չեկավ։

Ու սենց մի բան․ նախորդ оutlook-ը, ոնց որ 2007, բոլոր inbox-ները հավաքում էր մի inbox-ում, ու folder-ները սինխրոնիզացիա չէր անում։ Հիմա էս նորը, քանի account կպցրել եմ, էտքան էլ inbox ունեմ, իրանց բոլոր folder-ներով։ Կարող ա դզելու ձև կա, բայց ես դեռ չեմ գտել, ու էտ վրես փիս ազդում ա։ Հա, ու gmail-ը մենակ IMAP-ով ա ընդնում, POP չես կարա անես։

Աթեիստ
10.01.2016, 17:34
Իմ կոմպի վրա որ արեցի, նորմալ եղավ, իմ դուրն ընդհանուր գալիս ա 10-ը: Օֆիսն էլ 2016-ն եմ դրել ու առաջին հայացքից 2013-ի նկատմամբ էական տարբերություն չեմ նկատում: Outlook չեմ օգտագործում:
Միակ խնդիրը, որի մասին գրել էի, Chromium-ային բրաուզերների ժամանակ առ ժամանակ դանդաղ էջերը բացելն ա, էդ էլ ինչ-որ ֆոնտեր կարդալու հետ ա կապված ոնց հասկանում եմ:

Մեկ էլ Store-ն ա ինչ-որ անկապություն, մեջը ինչ App նայում եմ, մեծ մասը կամ վատն են, կամ շատ վատը: Նոր Notepad էի ման գալիս, մեկը մեկից զիբիլներ էին դրած: Վերջը մի հատ Notepad Next գտա հազիվ, որ նորմալ ա:

ՕՀ-ի դիզայնն էլ ընդհանուր դուր ա գալիս: Մինչեւ հիմա ամենամեծ անհարմարությունն իմ համար էն ա, որ թասկբարի վրա չի լինում նորմալ տարբերել, թե որ ծրագրն ա միացած, որը` չէ, որտեւ մի հատ բարակ կապույտ գծիկ ա տակը, որը գույնզգույն իկոնկեքի բազմազանության մեջ սկսում ա չերեւալ: Դեռ երեւի չի եղել, որ կոմպն անջատելուց չպարզվի, որ ինչ-որ ծրագիր բաց եմ թողել, որը անջատվելուց սեյվ անել ա ուզում: :))

Ռամշ, էդ քրոմիումի պրոբլեմը 10-ից չի, իմ 7-ի տակ էլ կա։ Այսինքն մեկ կա, մեկ չէ։ Ավելի հաճախ կա։ Ամեն անգամ նոր թաբ բացելուց ահագին սպասում եմ, մինչև դա խելքի գա, որ նոր սկսի էջ բացել։
Դեռ լուծում չեմ գտել։

Արամ
10.01.2016, 17:46
Նոր հարևանս էր զանգել, էլի համոզեցի որ 10-ին էշոտյան անի, գոնե 8.1 դնի։
Կոմպը միանալուց ամեն անգամ սկզբից մի 5-10 րոպե վինտը կպած գործ ա անում, ու միջի շպիոնսկի մոդուլներն անջատելը չօգնեց։

Արտ, էդ խնդիրը շատ ա հանդիպում։ Դեպքերի մեծ նասում էդ Chrome-ից ա։
http://s13.postimg.org/q7tcci0fb/Untitled.png
Էս checkbox-ը պետք ա հանել։ Նոր մի քիչ ինեթում նայեցի, ոնց որ skype-ի հետ էլ կապված խնդիրներ կան։

http://answers.microsoft.com/en-us/windows/forum/windows_10-hardware/how-to-fix-100-disk-usage-in-windows-10/7c5c979b-0ed0-4855-b9b8-05b9499533e2?tm=1439732422386&auth=1

ՕՀ-ի դիզայնն էլ ընդհանուր դուր ա գալիս: Մինչեւ հիմա ամենամեծ անհարմարությունն իմ համար էն ա, որ թասկբարի վրա չի լինում նորմալ տարբերել, թե որ ծրագրն ա միացած, որը` չէ, որտեւ մի հատ բարակ կապույտ գծիկ ա տակը, որը գույնզգույն իկոնկեքի բազմազանության մեջ սկսում ա չերեւալ: Դեռ երեւի չի եղել, որ կոմպն անջատելուց չպարզվի, որ ինչ-որ ծրագիր բաց եմ թողել, որը անջատվելուց սեյվ անել ա ուզում: :))

Ռամշ, taskbar-ի options-նեից combining-ը անջատի, նախ էտ տակի իկոնկեքը կմեծանան, իմ կարծիքով ըտենց ավելի հարմար ա, հետո էլ էդ սեռիով highlight ա անում ակտիվը ու նորմալ երևում ա։

Ժողովուրդ, վերջապես որոշել էի Windows 10–ի upgrade անել։ Էդպես upgrade–ը տեղադրելու ընթացքում, 25%-ի վրա կոմպիս էկրանը սևացավ ու սկսեց որևէ արձագանք չտալ։ Գիշերը թողեցի, էլի նույն վիճակը։ Ու դեբիլ-դեբիլ ռեսթարթ արեցի (ֆորումներում կարդացի, որ որոշ մարդիկ արել էին, օգնել էր), հիմա էկրանը լրիվ անջատված ա. էն ժամանակ էլ էր սև, բայց անջատված չէր էլի։
Սկզբում հետաքրքիր էր, թե ինչից կարար սև էկրանը լիներ, հիմա արդեն հետաքրքիր ա` ձև՞ ա կոմպս փրկելը։

Ruby, ի՞նչ կոմպ ա։

Ruby Rue
11.01.2016, 02:24
Ruby, ի՞նչ կոմպ ա։

Dell Inspiron N5050: Իսկ ֆորումներում նույն խնդիրն ունեցողների մոտ չեմ հիշում կոնկրետ մոդելները, բայց էլի Dell Inspiron էր շատերինը։

Աթեիստ
11.01.2016, 02:31
Արտ, էդ խնդիրը շատ ա հանդիպում։ Դեպքերի մեծ նասում էդ Chrome-ից ա։
http://s13.postimg.org/q7tcci0fb/Untitled.png
Էս checkbox-ը պետք ա հանել։ Նոր մի քիչ ինեթում նայեցի, ոնց որ skype-ի հետ էլ կապված խնդիրներ կան։

http://answers.microsoft.com/en-us/windows/forum/windows_10-hardware/how-to-fix-100-disk-usage-in-windows-10/7c5c979b-0ed0-4855-b9b8-05b9499533e2?tm=1439732422386&auth=1

Opera next-ում տենց checkbox չկա։
Իմ սիստեմը 7 ա, Սկայպն էլ հիմնականում անջատած ա։

Աթեիստ
11.01.2016, 02:37
Քանի էս թեմայում եմ էսօրվա գտածս հղումներով կիսվեմ։

Էդ CPU-ի 100%-ի հետ կապված։

1. https://www.reddit.com/r/techsupport/comments/3h4wjg/windows_10_high_disk_usage_100_ive_seen_a_thread/

2.
https://www.youtube.com/watch?v=-dunsngQ7cg

3. https://toster.ru/q/53784

Արդյունքում 3-րդ կետում նշված PerfLogs պապկեն ջնջելուց անմիջապես հետո HDD-ն 100%-ից իջավ 5-10% ու ներքև։

Rammstein
11.01.2016, 13:33
Իսկ POP/IMAP -ի համար ի՞նչ ես օգտագործում։

Չեմ օգտագործում: :)) Բրաուզերով եմ մեյլից օգտվում: Երկու հատ Gmail ունեմ, որոնք իրար են կպցրած ու մեկը բացելով համ երկուսի նամակներն էլ կարդում եմ, համ էլ ուղարկելուց ընտրում եմ, թե որ հասցեից ուղարկի:

Ռամշ, taskbar-ի options-նեից combining-ը անջատի, նախ էտ տակի իկոնկեքը կմեծանան, իմ կարծիքով ըտենց ավելի հարմար ա, հետո էլ էդ սեռիով highlight ա անում ակտիվը ու նորմալ երևում ա։

Արդեն քանի տարի` ինչ XP-ից անցել եմ 7-ի, սովոր եմ Combining-ով տարբերակին ու թասկբարիս վրա ինձ պետքական ծրագրերը Pin արած են` Windows Explorer, Windows Media Player, Opera, ArchiCAD, Artlantis, Photoshop, Corel Draw ու տենց շարունակ մի 20 ծրագիր: Արդեն ամեն մեկի տեղը գիտեմ: Եթե Combining-ն անջատեմ, մի հատ մեծ կոճակ հայտնվելու ա ասենք սկզբի մասում, հետո մի երկու հատ էն կողմ, հետո մի քանի հատ էլ էն կողմ, արդեն չեմ կարա կողմնորոշվեմ նորմալ ու որ ամենավատն ա, մի 2-3 ծրագիր բացած ունենամ, Taskbar-ը արդեն իսկ լցված կլինի:
7-ում հստակ երեւում ա, թե ծրագրերից որոնք են բացած (չնայած 7-ում էլ ակտիվն ա դժվար տարբերել պասիվներից), իսկ 10-ում հեչ հարմար չի սարքած իմ համար: Չգիտեմ, գուցե ժամանակի ընթացքում սովորական դառնա:

Մեկ էլ էս 10-ի ստարտափն ա երբեմն ահավոր դանդաղ լինում: Ասենք երբեմն մի քանի վայրկյան էն լոգոն երեւում ա ու գալիս ա Wolcome Screen-ը, բայց լինում էլ ա, որ մոտ մի 15 վայրկյան դա ա երեւում, հետո մի երկու վայրկյան սեւանում ա էրկանը, նորից ա դա հայտնվում, հետո էլի սեւանում ա ու երրորդ անգամ ա հայտնվում ու տենց կարող ա 1-1.5 րոպեից ավել տեւի:

Աթեիստ
11.01.2016, 14:26
Չեմ լսել սրա մասին։ Հեսա նայեմ։

Իսկ կարա՞մ կոնտակտներս լրիվ export անեմ։ Outlook-ի CSV-ի ֆայլի հետ կխոսա։ Ես Mozilla-ի Thunderbird-ի մասին մի քիչ կարդացի, քաշեցի-մաշեցի, բայց ինչ-որ դուրս չեկավ։

Ու սենց մի բան․ նախորդ оutlook-ը, ոնց որ 2007, բոլոր inbox-ները հավաքում էր մի inbox-ում, ու folder-ները սինխրոնիզացիա չէր անում։ Հիմա էս նորը, քանի account կպցրել եմ, էտքան էլ inbox ունեմ, իրանց բոլոր folder-ներով։ Կարող ա դզելու ձև կա, բայց ես դեռ չեմ գտել, ու էտ վրես փիս ազդում ա։ Հա, ու gmail-ը մենակ IMAP-ով ա ընդնում, POP չես կարա անես։

Անշուք տեսքով բայց շատ մեծ ֆունկցիոնալով ծրագիր ա։ Կոնտակները պտի որ հանգիստ ճանաչի։
Բոլոր inbox-ները մի տեղ հավաքել մտքովս չի անցել, նայել ա պետք։

Outlook-ի մեջ ՊՕՊ-ով դնելուց էս թազա վերսիաներում քեզ թույլ ա տալիս ընտել թե որ PST-ում գան, ու ոնց որ թե դեֆոլթով առաջարկում ա ամեն մեյլի համար նոր PST, բայց դու կարաս ընտրես արդեն եղածը, ու էդ դեպքում կունենաս մի Inbox։

Տրիբուն
11.01.2016, 22:27
Քանի էս թեմայում եմ էսօրվա գտածս հղումներով կիսվեմ։

Էդ CPU-ի 100%-ի հետ կապված։

Ես W10-ի անցնելուց notification-նները դավայ ռասվիդանյա եմ արել հենց սկզբից, քանի որ նկատել էի որ CPU-ի վրա նագռուզկայա հավայի։ Բայց մեկա, կոմպս իրա ոռնոցը շարունակում ա։

Աչքիս ամեն դեպքում տանելու եմ բացեն մի հատ մեջը փոշեծծեն։

Rammstein
26.01.2016, 03:33
Իմ մոտ նենց տպավորություն ա, որ Windows 10-ը իսկի beta էլ չէ, ինչ-որ developer version փուլում ա դեռ:
Արդեն մի երկու անգամ նենց ա եղել, որ կոմպը միացրել եմ, սպասել եմ, լրիվ միացել ա, բայց Taskbar-ի ֆունկցիաների մեծ մասը չեն աշխատել: Օրինակ` Start, Ձայնի կարգավորիչ, Action Center կամ ինչ-որ ծրագրի վրա աջ կլիկ: Սրանք անելուց որեւէ ռեակցիա չկար: explorer.exe-ն ստոպ անջատել նորից միացնելը չէր օգնում: Ոչ էլ Sign out լինել ու նորից լոգին լինելն էր օգնում, մենակ` ռեստարտը:
Երեկ էլ տեսա, որ Store-ը չի միանում: Ինետը քչփորեցի, ինչ-որ խուճուճ, ջանալ ձեւ գտա reinstall անելու, որը մեռնեմ չեմ հիշի ու եթե էլի փչանա, պիտի էլի գուգլեմ:
Ու ընդհանրապես, Microsoft-ի սաղ արտադրանքն ա էս օրին: Սկայպը արդեն ինչքան ժամանակ ա չի կարում հասկանա, որ ախպեր ջան, ես չեմ ուզում օնլայն երեւամ: Ամեն անգամ` է՛լ Windows-ից, է՛լ վեբ վերսիայից, է՛լ անդրոիդից անջատում եմ օնլայն երեւալս, մի քիչ տենց մնում ա, մեկ էլ էլի հոպ, օնլայն եմ: Կամ ուրիշ օրինակ, OneNote-ի Quick note-ը մի հատ սեղմում եմ բացվում ա, փակում եմ, նորից եմ ուզում բացեմ, ասում ա, թե կներես, բայց clean up պիտի անեմ ու ուշ ա բացվում:

Վահե-91
21.03.2016, 01:00
Էս windows 10-ը արդեն սկսում ա լուրջ անհանգստացնել: Շատ տեղեր եմ կարդացել, որ էս օպերացիոն համակարգը անձնական տվյալներ ա հավաքում, բայց լուրջ չեմ վերաբերվել դրան՝ մտածելով, որ ես նենց բան չեմ անում, որն ուրիշներն իմանալով կարող են ինձ վնասել: Բայց մեկ ա հաճելի չի իմանալ, որ քո ամեն քայլին հետևում են: Ու վատն էն ա, որ windows 7-8-ի մեջ էլ էտ ֆունկցիաներն update-ների հետ գալիս են, բայց գոնե windows 7-8-ի դեպքում հնարավոր ա դրանք մաքրել:
Ինչքան շպիոնսկի սերվիսներ գտել եմ, անջատել եմ, նույնիսկ ծրագիր կար, որ windows 10-ի շպիոնսկի բոլոր ֆունկցիաներն անջատում ա (իբր բոլոր), էտ էլ եմ աշխատացրել: Մենակ microsoft-ի ip-ները firewall-ով բլոկ չեմ արել, քանի որ դրանից հետո որոշ պետքական սերվիսներ չեն աշխատում, հավես չկար էտքան ip-ների մեջից ինձ պետք եղածները ջոկել:
Explorer.exe-ն անընդհատ սեսիա ա հաստատում ինչ որ սերվերների հետ՝
http://rghost.ru/7wdGdXl2Z/thumb.png (http://rghost.ru/7wdGdXl2Z.view)
Ու նմանատիպ շատ բաներ եմ ֆիքսել, ուղղակի չգիտեմ, ինչ որ մեկին հետաքրքիր կլինի խոսել դրա մասին, թե չէ՞ :)

Rammstein
21.03.2016, 16:02

Ես էն եմ հիշում, որ ասում էին, որ բետա վերսիայում ստեղնաշարի աշխատանքը գրանցող ծրագիր կար մեջը, որ ինչ սեղմեիր, սաղ գնում էր մայքրոսոֆթ: Բայց ինչքան գիտեմ վերջնականում դա պիտի որ չլինի, թե չէ կստացվեր սաղ մեր գաղտնաբառերը, բանկային քարտի համարներն ու գաղտնի կոդերը գնում են մայքրոսոֆթ:

Ինստալ անելուց լավ չեմ հիշում, թե կոնկրետ ինչ եմ արտոնել:

http://res1.windows.microsoft.com/resbox/en/6.4/main/6c9b59da-a5eb-4f59-a1ac-135734badf97_21.png
Ստեղի երկրորդ կետը հաստատ անջատել եմ: Առաջինն էլ, ոնց որ: Մյուսերը կարող ա միացած եմ թողել:

https://fix10.isleaked.com/assets/img/2.png
Ստեղի երկրորդ կետն էլ եմ անջատել:
Վերջի երեքը ոնց որ միացած եմ թողել:

Շատ չեմ խորացել, բայց էսքանը հերիք չի՞, որ explorer.exe-ն տվյալներ ուղարկի մայքրոսոֆթին: Այսինքն` ո՞նց ես տարբերում` ամեն քայլիդ հետեւում են, թե ընդամենը error report-ներ ու էդ կարգի ինֆորմացիա ա ուղարկվում:

Վահե-91
21.03.2016, 21:28

էտ լրիվ ես միշտ անջատում եմ, էտ էլ հերիք չի: Error report-ները explorer-ը չի ուղարկում:

Վահե-91
09.04.2016, 14:01
Հետաքրքիր նյութ Windows 10-ի մասին
https://xakep.ru/2015/09/03/windows-10-spying/

Գրիգոր
25.04.2016, 17:38
Էս windows 10-ը արդեն սկսում ա լուրջ անհանգստացնել: Շատ տեղեր եմ կարդացել, որ էս օպերացիոն համակարգը անձնական տվյալներ ա հավաքում, բայց լուրջ չեմ վերաբերվել դրան՝ մտածելով, որ ես նենց բան չեմ անում, որն ուրիշներն իմանալով կարող են ինձ վնասել: Բայց մեկ ա հաճելի չի իմանալ, որ քո ամեն քայլին հետևում են: Ու վատն էն ա, որ windows 7-8-ի մեջ էլ էտ ֆունկցիաներն update-ների հետ գալիս են, բայց գոնե windows 7-8-ի դեպքում հնարավոր ա դրանք մաքրել:
Ինչքան շպիոնսկի սերվիսներ գտել եմ, անջատել եմ, նույնիսկ ծրագիր կար, որ windows 10-ի շպիոնսկի բոլոր ֆունկցիաներն անջատում ա (իբր բոլոր), էտ էլ եմ աշխատացրել: Մենակ microsoft-ի ip-ները firewall-ով բլոկ չեմ արել, քանի որ դրանից հետո որոշ պետքական սերվիսներ չեն աշխատում, հավես չկար էտքան ip-ների մեջից ինձ պետք եղածները ջոկել:
Explorer.exe-ն անընդհատ սեսիա ա հաստատում ինչ որ սերվերների հետ՝
http://rghost.ru/7wdGdXl2Z/thumb.png (http://rghost.ru/7wdGdXl2Z.view)
Ու նմանատիպ շատ բաներ եմ ֆիքսել, ուղղակի չգիտեմ, ինչ որ մեկին հետաքրքիր կլինի խոսել դրա մասին, թե չէ՞ :)

Վահե ջան, ես շատ եմ հետաքրքրվել դրանով, առաջին օրվանից էլ Insider եմ մինչ այսօր. իհարկե, ոչ ոք վստահ ասել չի կարող, բայց մի բան կարելի է տրամաբանության սահմաններում ասել. եթե իրոք օգտվողի անհատական ինֆորմացիան մայքրոսոֆթը օգտագործեր, կարծում եմ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում մեծ աղմուկ կլիներ, այլ ոչ թե մի քանի հոդված.
Ավելի շուտ ինձ թվում ա ոչ թե վերցնում են տեքստը, որ դու գրել ես, օրինակի համար, այլ էն, թե ինչպես ես գրել էդ տեքստը. Ինքս Windows Phone եմ օգտագործում, հիշում եմ, 10-ի թարմացումներում մինչև վերջերս տառասխալները սովորականից շատ էի անում տեքստ գրելուց, ու ես զգում էի, որ դա էդքան էլ ինձնից չի ։D անցավ որոշ ժամանակ, մայքրոսոֆթը տեղեկացրեց, որ ըստ տելեմետրիկայի, նկատվել ա, որ տառասխալներ սկսել են շատ լինել, ու որ դա ստեղնաշարի ծրագրային կոդից է, ուղղեցին որոշ չափով.

Վահե-91
30.04.2016, 21:54

Հեռախոսիդ օրինակի տրամաբանությունը չի գործում համակարգչի դեպքում, մանավանդ Windows 7-ի դեպքում, որի համար շուտով կդադարեն update-ներ դուրս գալ, իսկ ինչ որ լուրջ ծրագրային շտկում տվյալ ՕՀ-ի համար բացառվում է: Կարաս բացատրես, ի՞նչ կարան լավացնեն Windows 7-ում, ուղղակի իմանալով թե ինչպես ես տեքստ հավաքում:

Գրիգոր
05.05.2016, 01:56
Սա ընդամենը համեմատություն էր, թե ոնց կարա օգտագործվի: Իհարկե համամիտ եմ, որ կարան ուրիշ նպատակներով օգտագործեն: Բայց էլի նույն հարցը. Արդյո՞ք դրա մասին չի իմացվի ու բունտ չի լինի:
Հեռախոսիդ օրինակի տրամաբանությունը չի գործում համակարգչի դեպքում, մանավանդ Windows 7-ի դեպքում, որի համար շուտով կդադարեն update-ներ դուրս գալ, իսկ ինչ որ լուրջ ծրագրային շտկում տվյալ ՕՀ-ի համար բացառվում է: Կարաս բացատրես, ի՞նչ կարան լավացնեն Windows 7-ում, ուղղակի իմանալով թե ինչպես ես տեքստ հավաքում:

Rammstein
09.06.2016, 00:44
Մոտս Movies & TV-ն չի աշխատում: Սկզբում ուզում էր բացվեր, բայց փակվում էր, իսկ եթե ինչ-որ վիդեո ուզում էի իրանով բացեմ, ասում էր The Remote procedure call failed: Հետո բզբզեցի, Windows Power Shell-ով փորձեցի ռեինստալ անեմ, հիմա ընդհանրապես բացվելու ցանկություն էլ չունի:

Էս կոդով եմ փորձում ռեինստալ անեմ, բայց անօգուտ ա.

Get-AppXPackage | Where-Object {$_.InstallLocation -like "*SystemApps*"} | Foreach {Add-AppxPackage -DisableDevelopmentMode -Register "$($_.InstallLocation)\AppXManifest.xml"}

Էս կոդով էլ փորձեցի անինստալ անեմ, որ նորից դնեմ, բայց ինչ-որ էռոռ ա էլի գրում, չի անում.

Get-AppxPackage *zunevideo* | Remove-AppxPackage

Արդեն որերորդ դեպքն ա, որ Windows 10-ի սթորի app-երի հետ պրոբլեմ ա լինում: Մի երկու անգամ լրիվ սթորն ա մեռել, տենց ռեինստալը օգնել ա:

Rammstein
19.06.2016, 21:31
Մոտս Movies & TV-ն չի աշխատում: Սկզբում ուզում էր բացվեր, բայց փակվում էր, իսկ եթե ինչ-որ վիդեո ուզում էի իրանով բացեմ, ասում էր The Remote procedure call failed: Հետո բզբզեցի, Windows Power Shell-ով փորձեցի ռեինստալ անեմ, հիմա ընդհանրապես բացվելու ցանկություն էլ չունի:
Մտածեցի` համենայն դեպս մի հատ մայքրոսոֆթի Support-ենց դիմեմ: Դիմեցի, իրանց մասնագետը Remote support առաջարկեց, կպավ կոմպիս, ու ՕԳՆԵՑ: Բայց բոցն էն ա, որ ինքը տեղյակ չի, որ իմ ուզած ձեւով ստացվել ա: :))

Ուրեմն բռնեց TEST անունով նոր User account սարքեց, դրա մեջ ընդամենը բացեց Սթորը ու ինստալ արեց էն app-երը, որոնք իմ ըքաունթում ցույց ա տալիս ինստալ արված, բայց չեն աշխատում: Հետո ինձ ասեց, որ պետք ա իմ ըքաունթը ստիպված ջնջվի, էդ տեստով աշխատեմ, ֆայլերս տեղափոխեմ դրա մեջ: Ասեցի` հաջող, ախպեր, ես ըքաունթը ջնջելու ձեւը գիտեմ, հիմա չեմ ուզում, որ ուզեմ, ինքս կանեմ, պետք չի դու բան անես, եթե ուրիշ ձեւ չկա նենց անելու, որ իմ ըքաունթում աշխատեն: Ասեց` չէ, էդ ամենաօպտիմալ բանն ա, որ կարա առաջարկի: Ասեցի` լավ: Սեսիայից հետո բացեցի, տեսնեմ սաղ չաշխատող app-երը` Movies & TV, Maps, Skype videօ արդեն իմ ըքաունթում աշխատում են: :D

StrangeLittleGirl
22.06.2016, 01:05
Էս ի՞նչ հաշիվ ա: Իմ կոմպն առանց ինձ հարցնելու ափգրեյդ արեց, դառավ windows 10, հիմա չեմ ջոկում ով ում բարեկամն ա:

Ապե Ջան
05.09.2016, 10:28
Փորձած լինկ կտաք քաշենք քցենք օգտվենք նորմալ, մի հատ Monkrus-ից քաշեցի են էլ լավը չէր:

Chilly
05.09.2016, 15:04
Փորձած լինկ կտաք քաշենք քցենք օգտվենք նորմալ, մի հատ Monkrus-ից քաշեցի են էլ լավը չէր:

Մոնկրուսի ի՞նչը չէր լավը, իմ մոտ փորձածը հենց մոնկրուսն ա (50+ տարբեր կոմպեր) :))

Rammstein
03.01.2017, 15:20
Windows 10-ը անսպառ բագերի շտեմարան ա։
Էսօր արդեն մի 10 անգամ explorer.exe-ն ռեստարտ տվեցի թասք մենեջերից։ Թասկբարը կախում ա, սկսում ա վրան որեւէ բան չաշխատել։ explorer.exe-ի ռեստարտից հետո կարող ա տենց գոնե 1 րոպե աշխատի, հետո էլի ա սատկում։

keyboard
03.01.2017, 15:52
Windows 10-ը անսպառ բագերի շտեմարան ա։
Էսօր արդեն մի 10 անգամ explorer.exe-ն ռեստարտ տվեցի թասք մենեջերից։ Թասկբարը կախում ա, սկսում ա վրան որեւէ բան չաշխատել։ explorer.exe-ի ռեստարտից հետո կարող ա տենց գոնե 1 րոպե աշխատի, հետո էլի ա սատկում։
Ռամշ, լիցենզիա ա՞, որտև հիշում եմ Արտակն աաում էր, որ գոհ ես, մի տեղ էն վինտի 100% նագրուզկի խնդիրն ունեինք, Արտակն աաում էր քո մատ չկա ու սիստեման էլ ստաբիլ ա։
Նույն սիստեմայի մասին ա՞ խոսքը։

Rammstein
03.01.2017, 16:15

Քրեքած Windows 7-ից եմ ափգրյեդ արել, պերմանենտ ակտիվացիաս պահպանվել ա։

Ընդհանուր շատ հաճախ են սենց մանր մունր խնդիրներ առաջանում ի տարբերություն 7-ի, բայց էն տիպի դժգոհություն չունեմ, որ ռադ անեմ էլի 7 դնեմ։ Տենց խնդիրները հիմնականում էս Windows 10-ի նոր ինտերֆեյսի՝ նոր ստարտի, նոր թասքբարի, Store-ի app-երի համակարգի հետ ա կապված լինում, որտեւ մայքրոսոֆթ ու բագ բառերը իրար հոմանիշ են։

Ասենք քիչ առաջ էդ գրածս խնդիրը որ կար, Photos-ն էլ չէր բացվում, որը store-ի app ա։ Sign out եղա նորից լոգինվեցի, դզվեց։ Ռեստարտ չարի միանգամից, որտեւ էդ մի հարցում խայտառակություն ա Windows 10-ը։ Եթե ուղղակի Shut down եմ անում, հետո 10 վայրկյանում ա միանում հասնում welcome screen-ին, իսկ եթե ռեստարտ անեմ, կամ լույսերը գնան կամ BSOD լինի, հետո 7-10 րոպե կոմպ ա միանում։

100%-անոց HDD-ի խնդիր մեկ-մեկ լինում ա, ու Resource Monitor-ով որ նայել եմ, էդ պահին մի տոննա CompatTelRunner.exe-ներ էին աշխատում ու լրիվ տարբեր ֆայլերի վրա, ասենք՝ Chrome, Vivaldi, MS Office-ի ինչ-որ ֆայլեր…

Սիստեման էնքանով ստաբիլ չի, որ մեկ-մեկ BSOD-ներ են լինում (ասենք KMODE_EXCEPTION_NOT_HANDLED կամ CRITICAL_PROCESS_DIED), բայց էդ Windows 7-ի վախտ էլ կար (կարծեմ IRQL_NOT_LESS_OR_EQUAL)։

Գրիգոր
03.01.2017, 18:39

Ինձ մոտ վերընշված խնդիրների մեծ մասը կարգավորվեց ռեսետ անելով… Հիմա իդեալական աշխատում է ամեն ինչ

Rammstein
03.01.2017, 18:59
Ինձ մոտ վերընշված խնդիրների մեծ մասը կարգավորվեց ռեսետ անելով… Հիմա իդեալական աշխատում է ամեն ինչ

Հեն ա դրա տեղը մի հատ ֆորմատ կանեմ, սաղ զրոյից կդնեմ։ Ուղղակի լիցենզիաս կկորի, եթե ձեւ չգտնեմ եղածը մի ձեւ պահպանելու, նորից օգտագործելու, բայց դե էդ ջհանդամ։

Freeman
03.01.2017, 19:21
Քրեքած Windows 7-ից եմ ափգրյեդ արել, պերմանենտ ակտիվացիաս պահպանվել ա։

Ընդհանուր շատ հաճախ են սենց մանր մունր խնդիրներ առաջանում ի տարբերություն 7-ի, բայց էն տիպի դժգոհություն չունեմ, որ ռադ անեմ էլի 7 դնեմ։ Տենց խնդիրները հիմնականում էս Windows 10-ի նոր ինտերֆեյսի՝ նոր ստարտի, նոր թասքբարի, Store-ի app-երի համակարգի հետ ա կապված լինում, որտեւ մայքրոսոֆթ ու բագ բառերը իրար հոմանիշ են։

Տնաշեն, էնքան բագ ասեցիր, լացս եկավ ։Դ
Ժող, դրայվերների ու հին ծրագրեր բացելու հետ խնդիր լինելու ա՞ եթե տաս գցեմ, թե՞ ինձ ռուկաժոպ մարդիկ են հանդիպել մինչև հիմա։

Rammstein
03.01.2017, 19:59
Տնաշեն, էնքան բագ ասեցիր, լացս եկավ ։Դ
Ժող, դրայվերների ու հին ծրագրեր բացելու հետ խնդիր լինելու ա՞ եթե տաս գցեմ, թե՞ ինձ ռուկաժոպ մարդիկ են հանդիպել մինչև հիմա։

Ի՞նչ կոմպ ա։ Ես մի 8-10 հատ կոմպի վրա Windows 10 գցել եմ, ոչ մեկը դրայվերը խնդիր չի ունեցել, դեռ ընդհակառակը, էն դրայվերները, որոնք 7-ի դեպքում, չէր գտնում, պիտի առանձին (դիսկից կամ ինտերնետից քաշելով) դնեի, 10-ում ավտոմատ դրված են եղել հիմնականում։
Բայց օրինակ Ռուբին իրա Dell նոթբուքի վրա որ էլի մայքրոսոֆթի առաջարկով ափգրեյդ էր արել 10, դիսփլեյի հետ պրոբլեմներ էին սկսել։ Կոմպը միացնելուց էկրանը չէր բացում։ Ու ոնց որ հայտնի խնդիր էր կոնկրետ էդ Dell-երի համար, մի քիչ քթածակ ունենար մայքրոսոֆթը, պիտի էդ կոմպի վրա չառաջարկեր ափգրեյդ անել։

Ոնց որ թե իմ մոտ չկա ծրագիր, որ չաշխատի 10-ի տակ։

Freeman
03.01.2017, 20:40

Տենց շատ փախած վան չի, բայց dell ա ու սաղ ՕՍերով վայֆայի հետ խնդիր ա լինում:
Հիմա ուբունտուով յոլա ա տանում, բայց մեկ մեկ էլի կորում ա, հետո additional drivers ում հայտնվում ա, միացնում եմ, աշխատում ա մի երկու օր)

Freeman
03.01.2017, 20:42
Իսկ էն ռուկաժոպ մարդկանց պահով փռինթերների հետ կապված էի ասում:

Գրիգոր
06.01.2017, 17:47
Հեն ա դրա տեղը մի հատ ֆորմատ կանեմ, սաղ զրոյից կդնեմ։ Ուղղակի լիցենզիաս կկորի, եթե ձեւ չգտնեմ եղածը մի ձեւ պահպանելու, նորից օգտագործելու, բայց դե էդ ջհանդամ։

Լիցենզիան չի կորում եթե համակարգչի մեջ հիմնական մասերից ոչ մեկը չփոխարինես ուրիշով։ Լիցենզիան կցվում է MS account-ին ու վերականգնվում նոր install-ի ժամանակ

HardRock
27.07.2017, 00:46
Ժով. 3 օրա windows 10 եմ գցել, գոհ եմ անեն ինչ աշխատումա, անգամ մի 10 տարվա հին ծրագրերը: Մի քանի գրառումների մեջ կարդացի, որ kdwin չի աշխատում, չգիտեմ երևի շուտվա գրառում էր բայց հիմա իմ մոտ kdwin ա գցած ու նոռմալ աշխատումա: Բայց սենց խնդիր ունեմ, առաջ էլ 7- ժամանակ հայկական սայթերի ու նաև ակումբ.ամ-ի գրած հայերեն title-ը կուբիկներա ցույց տալիս նաև կուբիկներա ցույց տալիս javascript-ով գրած հայերեն alert-ները: 7-ի ժամանակ սիսթեմային տառատեսակն էի փոխել ու նոռմալ ցույց էր տալիս, 10-ում չեմ գտնում որտեղա:

Rammstein
27.07.2017, 04:08

Նենց եմ սպասում` երբ ա էն օրը գալու, երբ KDWin-ն ընդհանրապես դադարի աշխատել։ :D

Ի՞նչ բրաուզերով ես փորձել։
Եթե նորմալ ինստալ եղած 10 ա ու իրա սիստեմային ֆոնտերը ձեռք չի տված, չպիտի տենց խնդիր լիներ (անգամ Google Chrome օգտագործելու դեպքում :)))։ Ամեն դեպքում եթե մենակ մի բրաուզերով ես փորձել, եւս մեկ-երկու հատով փորձի (օր.` Vivaldi, Mozilla Firefox, Edge, Opera…) ու ասա` էլի տենց ա, թե ոչ։

HardRock
27.07.2017, 12:59
ոնցոր օրիգինալ վինդա պարզապես հետո առանձին քռեկով ակտիվացրել եմ: Google Chrome-ով, Opera-ով նայել եմ չույց չի տալիս:

HardRock
27.07.2017, 14:31
ժող. ով կարա էս հարցով ինձ օգնի, շատ կարևորա ինձ համար եթե պարզվի իմ մոտի գցած վինդոսիցա փոխեմ: TeamViewer-ով մի հատ պեքա նայվի, որ լրիվ պարզ լինի:

HardRock
27.07.2017, 16:44
լավ եղավ, մի հատ էվիկեռ քաշեցի ու դզեցի: