PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսանողական



laro
22.09.2014, 19:17
Չգիտեմ ինչքանով կհետաքրքրի թեման մյուսներին կամ ինչքան երկար կապրի էս թեման, այնուամենայնիվ զգում եմ, որ կարիքը կա, որովհետև մեկ-մեկ բողոքներիս մասին կամ ընդհանրապես ուզում եմ գրել, բայց տեղ չեմ գտնում ու նեղվում եմ ամեն անգամ մի թեմա «ինձնով անելուց»: Իսկ թեման կոչվում է ուսանողական, կարծում եմ պարզ ա. էլ ինչից կարամ ես բողոքեմ կամ ընդհանրապես խոսեմ, եթե ոչ բուհից: Չնայած ըստ իմ ընկերների ես ամեն ինչից բողոքում . էնպես որ բողոքներ կամ այլ նշաանավոր դեպքեր համալսարանի հետ չկապված նույնպես կլինեն: Մի խոսքով՝ թեմայում կլինի ամեն ինչ, ինչ կապված ա իմ՝ ուսանողի կյանքի հետ:

laro
24.09.2014, 16:10
Ամեն անգամ, երբ ես ունենում եմ հիստալոգիա (հյուսվածքաբանություն) ես ապրում եմ լուրջ սթրես: Չկա՞ մի բարի անձնավորություն, որ ինձ կասի կոնկրետ ինչ սովորեմ. Էս ընդհանուրի (Ազնաուրյան, Թումանյան, Բախշինյան) գիրքը մեկ, Սահակյանի կարմիր գիրքը երկու, քսերոքսի նյութը երեք, լեկցիայի ժամանակ մի կերպ հասցրած խզմզած տոննայով լեկցիան չորս...ի՞նչ անեմ: Ամեն դասի համար սահակյանի ու ընդհանուրի գրքից ամեն միկից մի 10-15 էջ տալիս են, լիկցիան ու քսերոքսն էլ գումարվում ա դառնում ա եսիմինչ: կարդում կարդում ես թե պետք ա հատնի. ու կարևորը չգիտես ինչն ա կար.որ, ինչն ա պետք, ինչը չէ. տանջվում տանջվում ես, դասդ չորս տեղից սովորած գնում ես, որ դաս հարցնեն, չես կարա պատմես, որովհետև սաղ կխառնես իրար. էս գրքում էս տվյալը սենց էր տված, էն մեկում, նենց էր, իսկ լեկցիայում ասում էր տենց տվյալ չկա :{ Ցնդել կարելի ա: Հարցնում ենք ինչ սովորենք կոնկրետ, ասում են բոլորը, ասում ես ինչի ա տարբեր տվյալներ, կմկմում են: ասում ենք դասից առաջ ասեք ինչ սովորենք, որ մասը չխորանանք, ասում են սաղ արեք, գնում ես դասի, պարզվում ա էն ,ինչի վրա դու ժամեր ես ծախսել, հեչ էլ պետք չէր :angry Մեր դասախոսը իրականում ամբիոնի վարիչն ա, բայց պարապում ա լրիիիի՜վ ուրիշ անձնավորություն, ով լրիվ տող առ տող անգիր գիտի, թե մեզ ինչ ա պատմելու, իսկ երբ ասում ենք էս ինչ եք պատմում, էս մեր սովորածում սենց բան չկա, որտեղից ձեզ էս տվյալը, սպռոսում կա՞, ասում ա. «Հա, կա բայց անհնար ա չլինի ձեր մոտ»: Ձեռն ենք տալիս գրքերը, չի գտնում, ասում ա «հա դե մի տեղ գրեք, պետք ա»: Ընտիր ա :o Բա ես էդ պետքը որտեղի՞ց ճարեմ, դու էիր ու մոռանում էիր ինձ ասեիր ու հետո էլ սպռսոից հետո որ բողոքարկման գնաս կասեն մենք ասել ենք, լսեիք իմանայիք: Ու ես ինչքանով վստահ լինեմ, որ «մեր» դասախոսը չի մոռացել մեզ ասի ոչ մի տեղ չգրված նյութը: Նենց ես կոտրվում :( հասկանում ես, որ շատ բան ա կախված դասախոսից: շատ բան կախված ա նաև քեզնից, բայց երբ դասախոսդ նորմալ չի, թերի ա արածդ քեզ թվում:
Ու ախր ծավալները հեչ, լինում ա, որ կրկնվում ա, մաքուր ծավալը չի քսան եռեսուն թերթ: Բայց էդ ամեն թերթը գեղարվեսական գիրք չի, որ կարդաս անցնես... ժամեր ես ծախսում դրանց վրա: Ու մենակ էդ չի. վաղվա համար բառիս բուն իմստով 60 թերթ բիոխ ունեմ: Ո՞նց հասցնեմ: Ինչ սկսվել ա սեպտեմբերը մեկին երկուսին քնում եմ, հինգին վեր կենում: բայց երեկ քթերիցս եկավ...ճնշումս ընկել, մինուս անսահմանություն: Ու տուժեց անատը դրանից: Ինչի՞ են մեզ սենց բարձում... ես դանդաղաշարժ եմ, բան չունեմ ասելու, բայց ոչ ոք լիարժեք, մինչև վերջ դասերը չի հասցնում անի: Բա սպռսը. հանել դրել են մի հատ, որ ի՞նչ.... եթե անցած տարի գիրքը կես-կես էինք հանյնում, հիմա միանգամից լրիվ պետք ա անենք: Լուրջ եմ ասում, եթե ես էսքան անցած տարի աշխատած լինեի, մի հրաշք բան կստացվեր.... հիմա անում եմ անում եմ անում եեեեմ, բայց արդյունք չեմ տեսնում:
Կեցցեե ֆիզիս դասախոսը, «փառք ու պատիվ իրան» :)) Իրոք...էն, որ միակ դասախոսն ա, որին վստահում եմ մինչև վերջ, որը կոնկրետ ասում ա, ոչ թե սարուձոր ընկնում: Սիրում եմ իրան: անատն էլ նենց ոչինչ, բայց նենց արագ ա խոսում, մինչև ֆիքսում եմ, մեկ-մեկ ուշանում եմ: Բիոխի ի՞նչն ա դժվար.... բոլորն ասում են դժվար ա, բայց մինչև հիմա ինչ արել եմ հեշտ ա եղել. չնայած մինչև հիմա էսքան մեծ ծավալով դաս չէր տվել, կարող ա դժվարությունն էսօր զգամ: Գնացի նկարչություն անեմ, մեծն դասախոսս վաղը տետրերն ա ստուգելու. չնայած էդ մի տեղ հասկանալի ա մի քիչ էլ ընդունելի. իմ տեսողականն ուժեղ ա, որ նկարեմ, հուսամ կհիշեմ: Ուղղակի ժամանակ չկաաա. սովորելուդ նյութը թողած նկարում ես: Երևի սովորեմ, նոր նկարեմ, որ արդյունավետ լինի...եթե իհարկե հասցնեմ....
հ.գ. էսքան գրելուս տեղը հիմա մի քիչ արած կլինեի, բայց ես մարդ եմ, միչ քիչ հանգիստ եմ ուզում:

laro
01.10.2014, 20:12
Ես առավոտը որ վեր եմ կենում, զգում եմ էդ օրս հաջող ա թե չէ. էսօր էդ օրը չէր: Առավոտը մի կերպ վազելով գնում եմ դասի (էս տարի չեմ ուշանում, պարտաճանաչ մարդ եմ դարձել,մենակ էսօր էր :)) ), ճանապարհին մի տեղ ընկնում էի համարյա: մտա լսարան, պարզվեց չեմ ուշացել: Դասախոսն եկավ սկսինք. ուրեմն անկախ ինձնից ում ինչ հարց տալիս ա մեջ եմ ընկնում, ինքն ինչ բացատրում ա, հետ ա դառնում հարցնում ա, որ տեսնենք հասկացանք ես լրիվ թարսն եմ ասում, մի խոսքով դասը խանգարեցի: Էդ պրծավ գնացինք լեկցիայի: Հիմա սոված մեռնում եմ, ոչ մեկը հետ չի գալիս բուֆետ, գնացի առա, մինչև եկա լսարան մնում էր հինգ րոպե: Հիմա գիտեմ, որ ես համատեղ ուտելիքիս հետ չեմ կարա դասախոսին լսեմ, ասի ուտեմ, որ ստամոքսս չխանգարի նորմալ լսեմ դասախոսին: հիմա էդ հինգ րոպեում էդ մեծ սենդվիչը հո չեմ ուտում, հոոո չեմ ուտու՜մ :)) Նենց ամոթ էր.... մի կերրրպ վերջացրի մինչև դասախոսի գալը, բայց սոկս մնաց: Սկսի դրա հետ խաղալ, թափի վրես: Հետո Անկապ ծիծաղ էր բռնել, անիմաստ բանի վրա ու մենակ ես, չէի կարում ծիծաղս զսպեմ ու լավ ծիծաղում էի, կողքիններիս էլ վարակի, իրանք էլ սկսին: Լեկցիան ճիշտ քնացնում էր ու նենց չէր, որ առանց դրա չէր լինի, մեեկ ա իմ հրաշք ֆիզի դասախոսը էդ մեզ կբացատրի (ոնց եմ եեես իրան սիրում :love) : Հեռախոսս սեղանիս դրած էր, միամիտ ձեռքով խփեցի, մեկ էլ տեսնեմ հեռախոսս օրդի մեջ ա արդեն ու որ չզրփած գետնին, ամբողջ լսարանն ու դասախոսն էլ հետը ինձ էին նայում, իսկ իմ ծիծաղը գալիս էր: Հեռախոսիս մասերը հավաքին տվին :)) Դասը պրծավ: Մտածեցի գնամ չիտալկա, ֆիզ անելու, ընկերուհիս էլ մինչև սեկցիայի գնալը ժամանակ ուներ, ասեց արի գնանք թեյ խմենք նոր գնանք չիտալկա: Գնացինք գլխավոր , ինչպես միշտ տեղ չկա: Տեսնեմ մեկը ժպտալով երջանիկ հայացքով ինձ ա նայում: Զգում եմ ծանոթ ա, բայց տեղը չեմ բերում: Դե ես էլ ժպիտով բարևեցի: Հիմա իրա դեմքը ջերմ խոսակցություն ա ակնկալում, բայց մեկ ա տեղը չեմ բերում: Էդպես ժպտալով էլ դուրս եկա :)) Գնացինք լաբ-ի բուֆետ, մի կերպ տեղ ճարինք: Էն սոկս էլ դեռ հետս էր- հիմա էլ ձեռքիս թափեցի, շիրա եղա լրիվ: Ջուր առա, անձեռոցիկով մաքրեցի, անցավ: Շոկոլադ կարս սեղանին, թեյիս բաժակի մոտ: Հիմա էլ էդ շոկոլադը հալվեց կպավ ձեռքերիս: Մի հատ էլ դրանիգ մաքրվի (էդ շոկոլադի համար ես չեմ մեղավոր ազնիվ խոսք :)) ): Բարեհաջող հասանք չիտալկա, չնայած նրան, որ իմ ոտքերն ու մեջքը լավ բռնված էին ու ես անկախ ինձնից կոտրատվելով էի քայլում :)) Խելոք նստի որ դաս անեմ, էլի ձեռքով տվի, ջուրս թափի սեղանին ու գրքիս ու անձեօոցիկի բացակայությնան պատճառով տետրս ճղի ու մաքրի տետրի թղթով էդ ամբողը. լավ ա տետրիս ու գրքիս բան չեղավ: Դաս արի, էլի տենց կոտրատվելով հասա տուն, ճաշ սարքի. ի զարմանս ինձ, էսօր էդ մի բանը մոտս ստացվեց: Նստած տեղն էի բերում, թե էդ ով էր բուֆետի էդ ծանոթ դեմքը, մտածի մտածիիի, ասի կարո՞ղ ա ընկերուհուս ախպերն էր. մենք մանկության ընկերներ ենք, էդ տղային հինգ տարի ա չեմ տեսել: Գրեցի ընկերուհուս, պարզվեց ախպերը չի եղել: Հետո հիշեցի, որ իրա հետ քիմիա եմ պարապել վախտին: Բայց շուտ եմ պարապել ու քիչ ժամանակով, արդարացված էր սկլերոզս: Իսկ մի անգամ էլ գրադարանի դիմաց էի կանգնած, մեկն եկավ ջերմ բարևեց, ես էլ տենց ժպիտով բարև, հարցնրինք իրար ոնց ես, դասերդ ոնց են, նորմալ ա ամեն ինչ... ու էդպես: Հիմա էս տղեն գնաաաց էլի մտածում եմ ով էր ով էրրր: Անկեղծ ասած ես Ֆրիմենի հետ էի իրան շփոթել, հետո հիշի, որ ինքը բանակ ա: Հետո պարզվեց էդ Սուրոն էր, ում հետ ես ամեն օր լեկցիայի եմ նստում, ում հետ երկու տարի քիմիայի եմ գնացել, ինքը մեր զուգահեռ խմբից էր: Ու մենք համարյա իրար ամեն օր տեսնում ենք, ուղղակի էդ օրը թրաշով էր :D
Դրա համար որ իմ օրը թարս ա լինում, ես վախում եմ. ինքը լինում ա անմնացորդ թարս, իդեալական թարս :))
հ.գ. Բայց լեկցիայի համար նենց եմ ամաչում.....խանգարում էի ակնհայտորեն....

laro
13.10.2014, 19:05
Իսկ էսօր հաջողակ օրերից էր. երեկ հիվանդ մեռնում էի, գիշերը 39ից չէի կարում իջանեմ տաքությունս: Գիտե՞ք ինչն ա տարօրինակ. ես երեք տարի ա անգամ գրիպ չէի ընկնում, շատ ուժեղ իմունիտետ ունեի, ու անգամ ձմեռը մի քանի անգամ եմ վերարկու հագել, մնացած հիմնական մասը կամ կուրտկայով էի բարակ կամ էլ ժակետով: Մի խոսքով անգամ ձմեռը շատ թեթև էի հագնում ու չէի մրսում, չէի հիվանդանում: Հիմա էս եղանակին ես լավ տաք եմ հագնվում, որ չհիվանդանամ. մի ամիս առաջ էլ էի էս օրին ու մի շաբաթ տևեց, սաղ դասերս խառնվեց իրար: Հիմա նորից նույնը :( Հա ինչ էի ասում :)) Ինչի էր օրս հաջողակ. Որոշեցի քանի որ հիվանդ մեռնում եմ, ամբողջ գիշեր էլ չեմ քնել դրա ձեռից, ասի դասի չգնամ, մնամ տունը լավանամ: Բայց էսօր չորս ժամ ունեի, որ չգնայի ութ ժամ բացակա կունենայի ու հետո սպռոսներին բացակայելու տեղ չէի ունենա համ էլ հիստի ժամ բաց կթողայի: Իսկ ես որ մի դասի չեմ նստում, հետո էդ թեման իմ մոտ տենց բաց էլ մնում ա, ինչքան լավ ուզում ա սովորեմ, ինձ թվում ա մի բան բաց թողնված ա, կիսատ ա: Էդպես տվայտվում էի բայց ի վերջո վերջին պահին որոշի գնամ: Արագ-արագ հավաքեցի ինձ վազելով գնացի դասի ու տասհինգ րոպե ուշացա. մտնում էի լսարան դասախոսին դռան մոտ տեսա, ասում ա ինչի՞ ես ուշանում, ամոթ չի, քեզ չի սազում (էդ արտահայտությունը հեչ չեմ սիրում՝«քեզ չի սազում»): Ասում ա բացակադ դրել եմ, կարո՞ղ ա դու էլ դուռը շխկացնես դուրս գաս: ես էլ բարի էի էսօր վեր կացել, պոզիտիվ անձնավորություն էի :)) Սենց ժպտալով ասեցի չէ, ոչինչ որ դրեք եք, ես ուզում էի դասի նստեմ: Մի խոսքով թողեց,որ նստեմ, դասն էլ շաբաթ օրն էի սովորել, լավ ա կիրակի չէի թողել, թե չէ էդ վիճակով հաստատ չէի կարենա սովորեմ: Դասին էլ մասնակցի, հետո պրեպարատներն սկսինք նայել, հարց տվեց դրա վերաբերյալ, ոչ մեկ չպատասխանեց, ես ասեցի, ասեց վերջ բացակադ մերկա եմ սարքում :)) Նենց հավես էր :)) Ինքն ինձ սիրում ա :oy Նախորդ ժամին էլ էի ուշացել, էլի բացական ներկա ա սարքել :)) Դասից հետո մոտեցա, որ ասեմ ներկա դնի, ասեց «Ախ դու դրա համար էիր էսօր տխուր» :)) (բայց դրա համար չէի տխուր :)) ) Ու ներկա դրեց: Գիտե՞ք որն ա խնդիրը. իմ նման տարօրինակ անձնաավորությունը եթե մի ժամ բացակա ա ունենում, մտածում ա լավ դե մի հատ էլ ունենամ, հա լավ երկու հատ ունեմ երեք հատն ինձ ինչ ա անելու ու տենց հասցնում եմ դեկանատայինի ու շատ պետք եկած ժամանակ չեմ կարողանում բացակայել: Դրա համար հենց սկզբից առաջնովրդվում եմ և ոչ մի ժամ բացակա սկզբունքով :)) Չորս ժամ ունեի, ընդ որում դրանց մեջ մտնում էր նաև ֆիզկուլտ ու ՓԻՓԻԻԻԻՍ : Ուղեղս վառվեց երկու նախադասություն կարդացի.... կարող ա ես դեբիլ եմ, բայց ինձ անհասանելի ա էդ առարկան, համենայն դեպս էդ գրքի գրածը. հա հասկանում եմ, բայց պարզ բանը նենց են գրում, որ կարդալուց խճճվում ես: Բա որ ուշադիր լսում եմ դասախոսին լրիվ հիպնոոզանում եմ: Մի խոսքով էսօր որս նենց հաջող էր, որ էդ ժամից հետո գլխացավ չունեի :)) Չորս ժամից հետո առույգ-առույգ եկա տուն, ճանապարհին էլ մի հատ լավ բանհայտնաբերի. «Մամուխի կոմպոտ»: Նենց լավն էր, մեջն էլ հատիկներ կային: Էդ մեր բարբառով «ճանճուռ» ա կոչվում: Լավն էր, մամայիս փակածի նման էր, կարոտեցի մամային ու կոմպոտը, մեր տանն ինձ զգացի :love Հիմա էլ համերգ ա հրապարակ, բայց մարդ չկա հետս իջնեմ, բայց հավես ունեմ :) Չնայած բալկոնից էլ վատ չի, բայց դե էն չի էլի էֆեկտը... կամ էլ կա ուրիշ տարբերակ. դնել նաուշնիկ ու անել անատ: Բայց փորձված բան եմ ասում. ավելի լավ ա նստես մի քանի ժամ ու ինտենսիվ աշխատես, քան ամբողջ օրը դեմը նստես, վերջում էլ նորմալ չհիշես թմրած լինես ամբողջությամբ:
հ.գ. Աաաաայ Լեյլան իրա տարերքի մեջ ա :))

laro
13.10.2014, 19:25
Աաաաաաաաաա ՜:cry:cry:cry Հենց նոր Կարինն էր պարում, ես իրանց ֆանատն եեեմ :( Ու ես նայում էի իրան շատ հեռվից էս քոռ աչքերով :( Ափսոս մենակ պետք ա իջնեի... գիտե՞ք մի ամիս ա ոնց եմ ուզում ազգագրական պարերի գնամ, ահավոր շատ եմ ուզում, ամբողջ որը Կարինի ելույթներն ու ուսուցողականներն եմ նայում: Ինչպիսի տրամադրության անկում. գիտե՞ք ինչ էին պարում «Սղերդի քոչարի» :( Ոնց եմ եեես էդ սիրում, որ իմանայի իրանք են լինելու իրոք մենակ կգնայի: Որ մի հատ էլ իրանք պարեն, սթրեսի մեջ կընկնեմ :)) :( Իրոք շատ եմ ուզում պարի գնամ, շաաաա՜տ շատ շատ շատ եմ ուզում, ազգագրականի երկու հնչյունը ինձ նենց ա փոխում, առույգանում եմ, տրամադրությունս բացվում ա, ուղեղս ավելի ընկալունակ ա դառնում.....Ուզում եմ,ուզում եմ, ուզում եմ....

laro
13.10.2014, 20:01
:( Դե հա....քիչ մի Կարինը արդեն երրորդ անգամ պարեց, ճաշս էլ մինչև պղնձի խորքը վառի, մինչև ես դա մաքրեմ կծերանամ....ու դեռ Կարինն էլի կպարի, բայց էլ չեմ ուզում գնամ :(
Բա որ հայտարավում ա Միհրան Ծառուկյան «դահլիճը» պայթում ա, իսկ մարդավարի երգերի ժամանակ ձեն-ծպտուն, մի ոգևորող բան չկա: Ապուշներ:

laro
22.02.2016, 17:09
Տեղ չգտա գրելու, էս օրագրի անունն էի անգամ մոռացել:
Չեմ հասկանում ես եմ փոխվել էդքան շատ, թե շրջապատիս մարդիկ: Իրոք չեմ հասկանում. եմ կարողանում լեզու գտնել նախկին, հին ծանոթներիցս հետ: Չկա շփվելու թեմա, շատ տարբեր ենք մենք ախր, իրոք զարմանում եմ, առաջ ոնց եմ շփվել իրենց հետ, ինչի էի նեղվում կամ հիասթափվում....մի խոսքով ահավոր անտարբեր եմ դարձել, էնքան մեկ ա իմ համար: Շատ բան փոխվել ա, էսօր հասկացա, որ ես կես տարվա առաջվանը չեմ էլ ու չեմ լինի: Լիքը նոր մարդիկ են ավելացնել իմ կյանքում, ես իրենց էնքան սիրում եմ: Ես ընդհանրապես բնույթով ուրախ մարդ եմ ու շփվող, եթե շրջապատն ինձ դուր է գալիս, ես շատախոս եմ ու էներգիայով լի: Բնական է, բոլոր մարդկանց մոտ էսպես է: Առաջին կուրսում նման կերպ էի ինձ պահում համալսարանում, երկրորդում էդքան ակտիվ չէի: Իսկ հիմա` էս տարում լրիվ ինտրավերտ եմ խմբում, չեմ շփվում ոչ մեկի հետ, միայն անհրաժեշտության դեպքում, կարճ կապելով: Ոչ մի տեղ չեմ գնում իրենց հետ, մեկուսացված եմ շատ: Նախկին մոտ ընկերները դարձել են օտարներ ու իրոք զարմանում եմ ինչն էր առաջ ինձ իրենց կապում: Խումբը կիսվել ա երկու մասի` լավ ու վատ սովորողներ: Հենց էդ հիմքով չի կիսվել, ուղղակի էնպես ա ստացվել, որ էն մի մասը միշտ լիկվիդների մեջ ա: Ես "էն մյուս թիմի մեջ եմ": Իրենք են որոշել: Բայց իմ համար բացարձակ ոչ մի տարբերություն չկա, նեղվում եմ տենց բաներից ես, նախանձ կիսագլամուռ, չզարգացող ու տեղում դոփող, սահմանափակ մտածելակերպով մարդիկ են: Առանձին են գնում էդ երկու խմբավորումները ինչ-որ ժամանցի վայրեր: Միշտ ինձ էլ են կանչում, չեմ գնում: Բազում պատճառներ էի հորինում, չէի գնում, իսկ էս վերջերս կարճ ու կոնկրետ ասում եմ չեմ ուզում գալ ու գնում եմ իմ գործերով: Արդյունքում իրենց հետ շատ քիչ եմ շփվում, դասամիջոցներին առանձին նստում գիրք եմ կարդում, ոչ էլ հետաքրքրվում եմ իրենց տափակ խոսակցություններով: Էսօր բացառություն արեցի ու իրենց հրավերն ընդունեցի: Ոնց եմ փոշմանում, չեք պատկերացնի: Ճնշված էի շատ, որովհետև ահավոր դիսկոմդորտ էր, իմ ափսեում չէի: Էլի ամբողջ ընթացքում լուռ, անտարբեր ուղղակի նստած էի, հանեցի հեռախոսով սկսեցի զբաղվել: Կպան դրանից, ասում են դու ընկեր ունես դրա համար մեզ բանի տեղ չես դնում, շատ մեկուսացված ես, առաջ սենց չէր ու այլ հիմարություններ: Էնքան տափակ բաներից են խոսում չեք պատկերացնի, երբ լսում եմ, մոտավորապես սենց բան են խոսում "դե որ էդ չաղ Ն-ն ընկեր ունի ուրեմն մենք դեռ կորած չենք" :( Մի խոսքով վերջնական համոզվեցի, որ շարունակելու եմ նույն կերպ ինտրավերտ էլ մնալ էդ խմբում ու մյուս տարի խումբս հաստատ փոխելու եմ: Առաջ ես ինձ շատ մենակ էի զգում, դեպրեսվում, հիմա էնքան հավես մարդիկ կան իմ կյանքում, որ հասկանում եմ մենակ չեմ ես սենց գիժ :) Գրողի ծոցն իրենք, ինչ ուզում ա մտածեն, ես ինձ էսպես շատ լավ եմ զգում: Էդ հանդիպումից շփոթված եկա ազգային, մի քիչ լռություն գտնելու, գրքերս առել խելոք նստել եմ: Իսկ ինչքան պլաններ ունեի ես էսօր..... հազար դաս ունեի սովորելու, լիքը ուրիշ բաներ անելու, ինչ մի ընկա իրենց խելքին: Այ կտեսնեք հուլիսից ամեն ինչ ուրիշ ա լինելու: խումբս կփոխեմ, տունս կփոխեմ, նոր տուն, նոր "նոր ընտանիք" կունենամ, նոր մարդիկ, նոր ընկերներ, աշխատանք, հիվանդանոցում հերթապահություններ.... ամեն ինչ լավ կլինի :) Մինչև էս տարի ես մտածում էի, որ սարսափելի մենակ եմ ես, ու ոչ մեկ ինձ չի հասկանում: Ինչ լավ ա, հայտնվեցին ճիշտ մարդիկ, ու ես հասկացա, որ ուղղակի սխալ տեղում եմ հայտնվել, դրա համար ա էդ զգացողությունը: Հանգստացա, գնամ դաս անելու :)

laro
13.06.2016, 01:14
Արյա, ինչի, ով կարա ասի ինչի են մարդիկ էսքան չայնիկ: Էդ թվում նաև ես: Մարդ ինչքան պլանավորում ա, որ ամեն ինչ լավ լինի, բոլորին հարմար լինի, էնքան վատամարդ ա դուրս գալիս: Ինչքան լավն ես լինում, ամեն ինչ մաքսիմալ լավ մտածում ու պլանավորում ես, էնքան վատ ա լինում, էնքան բախտդ չի բերում, էնքան կյանքդ բարդանում ա: Կամաց-կամաց համոզվում եմ, որ ամեն ինչ չի, որ մեր ձեռքում ա: Զզվում եմ բոլորից: Ու ես բոլորին ինչ եմ ասում` պայքարի, դու ես քո կյանքի տերը, ամեն ինչ կախված ա քեզնից: Չէ, չկա տենց բան. լինում ա, որ դու աշխատում ես ամբողջ ուժով, պայքարում ես մինչև վերջին կաթիլը, բայց մեկ ա, բան դուրս չի գալիս: Ու ոչ միայն դուրս չի գալիս, այլև ավելի վատ ա լինում: Մարդ կամ երջանիկ, բախտավոր ծնվում ա կամ չէ: Ինչ եմ ես ուզում իրականում: Շատ քիչ բան, իրոք քիչ....ու դրա համար ինչ ա պետք. Ճիշտ ա, հաջողակ լինել ա պետք: Չկա էդ անտերը հո զոռով չի: Ես ընդամենը ուզում եմ, որ էն փոքրաթիվ մարդիկ, ովքեր ԻՄ մարդիկ են, լինեն առողջ, ես էլ առանց պրոբլեմների վեր կենամ գնամ հիվանդանոց հերթապահության: Գիշերը չքնեմ, որ հերթապահեմ, հոգնած մեռած գամ քնեմ, որովհետև հաջորդ օրը էլի պիտի լիքը դաս անեմ, շատ գիրք կարդամ, գնամ հիվանդանոց: Դաս անելն ու սովորելը երազանք ա դառնում: Շատ բան եմ ուզում? Չէ...Չնայած հա, շատ ա: Ուղղակի ես ահավոր, սարսափելի հոգնել եմ ամեն ինչից ու բոլորից: Մի քիչ էլ ես եմ ուզում լինել թույլ կծկվել ինչ-որ մեկի գրկում ու հանգիստ լացել:

laro
28.07.2016, 22:09
Ուրեմն ես հասնելու եմ նրան, ինչին ձգտում եմ: Հաստատ: Չնայած նրան, որ ինձ ոչ ոք չի հավատում, ոնց որ ասում են` բարդ ա, դու չես կարող, դու աղջիկ ես, մահեր են լինելու ձեռքիդ տակ, դատարաններն ես ընկնելու..... ես գիտեմ, ես էս ամեն ինչի ռիսկայնությունը պատկերացնում եմ ամբողջությամբ: Ամենաշատ գժվում եմ էն արտահայտությունից, որ ասում են չես կարող, ավելի թեթև բան ընտրի: Ով ա ասել չեմ կարող? Լավ էլ կարող եմ: Թեկուզ ինձ ոչ ոք չի հավատում, թեկուզ ինձ պետք են մեծ փողեր, շատ տարիներ ու շատ աշխատանք, մեկ ա` ես ինձ հավատում եմ, ես գնալու եմ իմ երազանքի հետևից: Փող ա պետք` կաշխատեմ ու կունենամ, տարիներ են պետք` ոչինչ, ես կհամբերեմ, քրտնաջան աշխատել ա պետք` խնդիր չկա, պետք ա ընտանիք չունենալ, օկեյ ա.....Ու մի ասեք, որ ես չեմ կարող....եթե իրոք էդքան չարչարվեմ ու չստացվի, աշխարհի վերջը չի: Գոնե կիմանամ, որ ես արեցի էն, ինչ իմ կարողության սահմաններում էր, ոչ թե ամբողջ կյանքում կզղջամ, կամ ամեն պատեհ ու անպատեհ առիթի կհիշեմ, որ ես վախեցա: Չնայած եթե չստացվի, կփորձեմ էնքան մինչև ստացվի: Ու ես գիտեմ, որ կարող եմ, հեչ էլ թե "պադձերժկա" չկա:

laro
30.08.2016, 23:30
Էսօր առաջին անգամ երկար չարչարվելուց հետո կարողացա ֆիքստուլ կապ դնել :D վիրաբուժական կապի մասին ա խոսքը, երբ կարում ու կապում ես: Նենց էի ուրախացել, էս ինչքան ժամանակ ա զմայլվում էի, թե ոնց են բժիշկները տենց արագ, տենց սիրուն ու տենց ներդաշնակ էդ կապը դնում: Որ առաջին անգամ ստացվեց նենց ուրախացա, հետո էլի արեցի, էլի ստացվեց, հետո երկու ձեռքով սկսեցի, մի հատ ձախով հետո արագ աջով ու էդպես սկսեցի վարժ ու արագ անել, հետո առանց նայելու անել: Թռա տնեցիքի դեմքին, ոգևորված ցույց եմ տալիս, ասում են հա ինչ :D Էլի եմ ոգևորված ցույց տալիս, անտարբեր ասում են հա ապրես: Գալիս եմ քրոջս մոտ, ասում եմ տես ինչ եմ կարում, տես ինչ արագ ա, էլի ոչ մի բուռն ռեակցիա :D Բայց հավատացեք, նենց սիրուն ա ստացվում, նե~նց սիրուն.....ես որ առաջին անգամ տեսա, աչքերս չռել, նայում էի, թե էդ ինչ ֆոկուս ա անում, որ տենց ճկուն, արագի մեջ, ձեռքը պարացնելով կապ ա դնում: Իսկ էս անհետաքրքիր մարդիկ սկի չհարցրին ոնց ես անում բա :D Երևի ուղղակի ես եմ շատ ուրախ, որ ստացվել ա, դրա համար սպասում էի, որ հեսա բոլորը կասեն ով դու հրաշքագույն արարած, էս ինչ աստվածային կապ ես դնում :D Էհ :) Ինչ լավ ա :) Մի երկու տեսակ էլ սովորեմ, գնամ Ավետիսյանին գոնե զարմացնեմ, որ առանց իր ասելու նոր ձևեր եմ սովորում :))

laro
15.10.2016, 01:26
Սովորաբար ես բողոքավոր եմ. բողոքում եմ ամենաշատ ինձնից. միշտ իմ կարծիքով ես տվյալ բանը կարայի անեմ ավելի լավ, ավելի հիասքանչ ու կատարյալ: Պերֆեկցիոնիզմը խեղդում ա: Միշտ եղել եմ շատ անինքնավստահ, մանավանդ առաջին կուրսում ինքնագնահատականի լրիվ զրո էր:
Էս վերջին ժամանակներս ես գտել եմ իմ մեջ բաներ, որ ինձ շատ են դուր գալիս: Ես համառ եմ: Եթե իմ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ես երբեք չեմ կոտրվում: Իրոք: Պնդաճակատ եմ ես. Ինքս ինձ ասում եմ ոնց թե չես կարող, սկսել ես պիտի ավարտես, հավաքվի ու աշխատի էնքան, մինչև ստացվի: Երբ ինձ ռեալ փորձում են կոտրել հենց մեկը մասնագիտական առումով շատ ու շատ տարբեր մարդիկ, լիքը տարբեր հարցերով, ես ինձ ասում եմ. դու գիտես ինչի հետևից ես գնում, դու գիտես, որ դժվար լինելու, դու ունես նպատակ, թքած ամեն ինչի վրա. պնդաճակատ եղի ու անցի առաջ: Կպի մարդկանցից էնքան, մինչև քեզ սովորացնեն, քամի, ինչ կարաս, ումից ինչ գիտելիք կա քամի, մզի ու տար: Ոչինչ որ քեզ չեն վստահում.ժամանակը ցույց կտա ամեն ինչ, դու ուղղակի սովորի, ուղղակի կպի բժիշկների պոչից, փոքրիկ շունիկի նման ընկնի հետևներից, որ քեզ մի բան սովորացնեն, բայց կարևորը երբեք մի հանձնվի: Ժողովորդ, իրոք գլուխ չեմ գովում, էդ տենց ա:
Էսօր ես զգացի, որ ես ամառվա հերթապահող աղջիկը չեմ. առաջ, երբ մտնում էի հիվանդասենյակ իմ հիվանդին հարցնելու, թե ոնց ա, նենց էի քաշվում, ոչ նորմալ հարց էի կարում տամ, տվածս հարցն էլ ճլորած, անվստահ տոնով մի կերպ տալիս էի: Ու բնականաբար, ով կվստահեր նման մարդու: Էսօր մի խումբ ուսանողների հետ մտա հիվանդիս մոտ: Ու գիտեք ինչ լավ պահեցի ես ինձ. ես զգացի, որ ես աճել եմ, հա հենց աճել եմ: Լրիվ, ընտիր իմ ուզած ձևով խոսեցի հետը: Սիրեցի ես ինձ, շատ գոհ եմ: Դուք մտածում եքինչ կա դրա մեջ: Ու չեք պատկերացնում, որ ես ուղղակի չէի կարում ինձ համարեմ բժիշկ ու պատասխանատու զգամ ինձ իր համար: Էսօր ես ունեցա էդ զգացողությունը. ինքը իմ հիվանդն էր: Ու կապ չունի, ոչ ես ոչ իր վիրահատության եմ լվացվել, ոչ էլ բուժումն եմ ես նշանակել: Ուղղակի վրա-վրա քանի օր հերթապահ եմ ու տեսնում եմ դինամիկան. գիտեմ ինչից ալերգիա կա, որ դեղը ինչ կողմանկի ազդեցություն ա թողնում իր վրա ու ես վստահ էի ինքս իմ վրա: Ես առաջին անգամ ինձ զգացի բժիշկ. Դուք չեք հասկանա, թե դա ինչ ա:
Ես խանդում եմ: Էդ դրական կողմ չի, գիտեմ: Ես խանդում եմ բժիշկներին, որոնք բացի ինձնից հանկարծ սկսում են սովորացնել նաև ուրիշներին: Հա, ես տենց եմ. ամբողջ օրը պոչից կպած ման եմ գալիս, միասին վիրահատում ենք, հետո հետևում միասին, լիքը նոր բաներ ա ինձ սովորացնում, բադրջաններ եմ բերում վիրահատում ենք, կարել-կապել ենք սովորում, ի վերջո կապվում եմ իրանց (իր) հետ, մեկ էլ հայտնվում են մի խումբ ուսանողներ որոնց նույնպես սկսում ա սովորացնել: Մեռնում եմ խանդից: Սկսում եմ վատանալ, որ կանկուրենցիա եմ զգում, չեմ կարում մարդկանց կիսել մեկի հետ: Օրինակ էսօր, անգամ չէի ուզում իմ սուրբ բարձիկը, թելերն ու ասեղները տալ, որ ինքը ուրիշներին կարել ու կապել սովորացնի : Որովհետև ինքը իմ Վարլան ա. կարող ա ինքն ինձ էդքան շատ չի սիրում, կամ սիրել որն ա, չի զգում էն կապվածությունը, որ ես, բայց մեկ ա իրան ես իմն եմ համարում: Ամեն դեպքում տվեցի բարձիկս: Սկսեց սովորեցնել: Նախ շատ դախ էին, ես դրանք նենց արագ էի ըմբռնել, որ զարմացրել էին, որ վերցրեցի ու միանգամից սկսեցի կարել ու ճիշտ կապել: Ինչ նոր կապ էլ սովորեցնում էին, արագ սովորում էի: Հիմա իրանք յանի սովորում էին. կիսատ-պռատ մի երկու րոպե նայեցին ու գնացին կոֆե խմելու: Գիտեք ինչ կանեի ես? Ես էնքան զահլեն կտանեի, էնքան կողքը կնստեի ու կփորձեի, մինչև ստացվեր: Սաղ օրը կպտտվեի հետևից, ու կխնդրեի էլի ցույց տար, նորը սովորացներ.... եթե մի բան էլ չստացվեր, տանը էնքան կփորձեի, հազար բան կկարդայի ու կնայեի1, մենակ ստացվեր: Ու ես ստեղ հասկացա, որ իրանք էսօր կան, վաղը չկան, իրանք ինձնից չեն կարա մարդ տանեն, իրանք ես չեմ, իրանք ինձ կանկուրենտ չեն ու չեն տանի իմ վիրահատություններ թեկուզ մի չնչին մասը: Մի շատ մեծ ու նշանակալի պատճառով. իրանք չունեն ձգտում: Այ էս վերևի գրառումս լրիվ էյֆորիկ ա. էդ ժամանակ ես կապել էի սովորում: Էդ գինեկոլոգիական կապի վրա գիտեք ինչքան եմ տանջվել? Ու էսօր արդեն ես էի լիքը լավ տեխնիկաներ սովորեցնում մարդկանց:
Արդեն երկու բժիշկ արել ա նույն արտահայտությունը. Մեկը իմ սենսեյ Ավետիսյանը Վանաձորի հոսպիտալից, մեկն էլ էստեղի բժիշկներից: Ինձ առանց լավ ճանաչելու, առանց գիտելիքներիս սահմանն իմանալու ինձ ասեցին, որ ես դառնալու եմ վիրաբույժ: Էն ժամանակ ես մտածում էի, որ բոլորն ինձ քարկոծում են, տնեցիքը, հիվանդանոցի քույրերին ու սանիտարկաները (բացի հոսպիտալի Տաթևից ) որ դա իմ համար չի, դրա համար իրանք փորձում են գոնե մի քիչ սփոփել ու հույս տալ ինձ: Ու որ մի օր էլ ասեցին դու դառնալու ես, հարցրեցի ինչի, ես էսքան անվստահ, սկի ամաչում եմ օպեր քույրիս ասեմ չոր տուր կամ տուպֆեր տուր, դուք ինձ ասում եք դառնալու ես, էդ ինչի հաշվին, մի դրական կողմ չունեմ: Երկուսն էլ պատասխանել են. դու ունես ձգտում, դու ետ կանգնողը չես: Երբ որ սենսեյս` Ավետիսյանն ասեց, ես դա լսեցի կյանքում առաջին անգամ: Հասկանում եք? Չորս տարվա մեջ, առաջին անգամ ինձ հավատացին: Դա ինքն ինձ ասեց մոտ 3 ամսվա ամենօրյա քարոզչությունից հետո, որի բովանդակությունը էր, որ աղջիկը չի կարա լինի վիրաբույժ, մանավանդ ես, որովհետև ես շատ փափուկ եմ բնավորությոամնբ, նիհար ու կիսահյուծված գունատ տեսքով: Ես ամեն անգամ պատասխանում էի, որ դա կապ չունի, բայց եթե պետք լինի ֆիզիկական ուժս էլ կմեծացնեմ, ավելի կոշտ ու կոպիտ էլ կդառնամ, ամեն ինչ էլ կանեմ: Ու 3 ամիս ինքն ինձ փաստորեն փորձում էր, տարբեր միջոցներով նեղում էր ու վերջում ասեց, որ ես շատ պինդ ընկույզ եմ: Մի օր կանչեց իր կաբինետ ու ասեց, որ ինձ սկսելու ա սովորացնել: Ասեց ոչ մեկին չլսես, գնա դառի էն ինչ ուզում ես: Ու ինքը իմ սենսեյն ա: Իր մասին մի օր առանձին կգրեմ: Ինքն ա ինձ մարդ սարքելու:
Էսօր ես զգում եմ, որ իրենք ճիշտ էին: Կարող ա իմ աչքերում ես ոչ մի պոտենցիալ չունեմ վիրաբույժի համար, ավելի ճիշտ չունեի, բայց ես համառ եմ, պնդաճակատ ու չհանձնվող: Երբ ես մի բանից վախենում եմ կամ քաշվում, ես չեմ փախնում, ես անում եմ դա էնքան, մինչև ստացվի:
Ու ես սիրում եմ իմ մասնագիտություն, իմ հիվանդներին, հիվանդանոցը: Գժվում եմ, երբ ցավերով հիվանդիս օգնում եմ ու ինքը լավացած տուն ա գնում: Ես ունեմ վորաբերմունք հիվանդի նկատմամբ. Ինչքան ուզում ա վերքը լինի տհաճ, կամ զզվելի (սրանից դեռ չի եղել, որովհետև ես զզվող չեմ) կամ շատ անսպասելի ու վախենալու, ես երբեք չեմ փոխում դեմքիս արտահայտությունը, անգամ ունքս չի ծռվում: Երբեք չեմ խոսում, յախք, ֆու, էս ինչ էր և այլն: Ես պրոֆեսիոնալ մոտեցում եմ ցույց տալիս իմ հիվանդին, ի տարբերություն շատ ու շատ իմ նման վիրաբույժ դառնալ ցանկացողների: Իմ ու իրանց տարբերությունն էն ա, որ իրանց համար սա հոբբի ա կամ զբաղվելու տեղ շատ հաճախ, իսկ իմ համար` կյանք ա դա ու երջանկություն: Կամ հասարակ լավ վերաբերմունքը, ուշադրությունը իմ հիվանդի նկատմամբ, հասարակ օգնությունը, որ շորը հագնի կամ քայլի.... ես ինձ դրանից շատ երջանիկ եմ զգում: Ու ոնց կարան ինձ ասեն, որ սա իմ մասնագիտություն չի. սա հենց իմ մասնագիտությունն ա: Կարևորը ես գիտեմ ինչի եմ էստեղ, ու ուր եմ գնում: Ու դա ինձ երջանկացնում ա:
Հ.գ. կներեք ինքնագովեստի համար, բայց ես վերջապես ինձանից գոհ եմ:

laro
20.01.2017, 01:15
Դարի կռուտիտը.
-Խի ես մի տեսակ, բան ա եղել?
-Չէ բան չկա, ուղղակի հոգնած եմ:

laro
02.02.2017, 15:50
Ու թող ոչ մեկ, բացարձակ ոչ մեկ չգա մոտս: Մի այլ կարգի չեմ ուզում մարդկանց տեսնել: Թող ես սենց իմ համար պառկեմ լռության մեջ ու ոչ մեկ ինձ անհանգստացնի ոչ մի ձևով: Չեմ ուզում ոչ մեկի տեսնեմ, հենց մեկն էլ գալիս ա, նենց եմ ուզում ասեմ գնա, գնա, ԳՆԱԱԱԱ ստեղից, գնա ու ինձ թող մենակ: Բա որ պատկերացնում եմ ոչ թե մի մարդ գա, այլ մի քանիսը....սիրտս կանգնում ա: Էդ ժամանակ հաստատ կգոռամ, որ դուրս գան սենյակից: Մենակությունն ինձ հաճույք ա պատճառում: Բայց դրա հետ մեկտեղ դեմ չեմ շատ կարճ շփումներին անծանոթների հետ: Ասենք հարցնեմ ոնց ա, ինչ ա ուզում դառնա, բա ինչի ա ուզում էդ դառնա, բա ինչ ա ուզում անի ենթադրենք վաղը.... բայց դա տևի կարճ ու ես էլ էդ մարդուն չտեսնեմ: Իսկ հարազատ մարդկանց երեսները չեմ ուզում տեսնեմ, ինձ ապերախտ եմ զգում, բայց իրոք հիստերիկանում եմ, երբ մոտս են գալիս ու դուդուկ դեմքով կամ թեկուզ առանց դրա նստում, կամ հակառակը` շատ ակտիվ ու ուրախ խոսում: Մի խոսքով` ինչ էլ անեն, մեկ ա ազդում են: Լավագույն տարբերակը իրանց բացակայությունն ա իմ սենյակից: Ցնդել եմ ես, բայց ինձ սենց լավ ա, ես հիանալի եմ ինձ զգում իմ մենակության մեջ: Կորչեն մարդիկ:

laro
07.02.2017, 13:35
Գիտե՞ք ինչ եմ անելու: Հեսա լավանամ, գնում եմ մազերս կարճ կտրեմ, մի երկու առողջական հարց կա, կապված նրա հետ, որ միշտ հոգնած եմ, քնկոտ ու անաշխատունակ: Այ դրա հարցն էլ արագի մեջ լուծում եմ, կպնում եմ սաղ բաց թողած առարկաների ցիկլերը պարապում: Տենց թույն դաս եմ անում, հետո ավելի թույն կպած գերմաներեն եմ սովորում: Հետո գալիս ա ամառը, աշխատում եմ ինձ հեծո եմ առնում: Հետո էն երկու տարին էլ ավելի կպած դաս եմ անում, թույն գերման եմ սովորում ու ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵԵԵԵԵՄ: Հա հենց տենց, գնալու եմ էս երկրից: Համ էլ էս երկու օրը գնալու եմ մազերս կարճ կտրեմ, բա :)

laro
20.04.2017, 00:57
Էն, որ եթե ուզում ես քո համար սաղ լավ լինի, պիտի ապրես ուղեղդ անջատած ու թքած ունենաս: Հա~ լուրջ եմ ասում. քեզ անհանգստացնող դեպքերի ու դեմքերի վրա պիտի նեռվեր չքանդես, անջատես ուղեղդ ու նայես քո գործին. հիշես ուր ես դու գնում, ընտրես դրան հասնելու քո գործիքները ու կենտրոնանաս դրա վրա: Մնացած ամեն ինչ անցողիկ են. ու ամենացավալին էն ա, որ մարդիկ են անցողիկ, մարդիկ: Վերջին մի երկու ամիսներին մի շատ Անժելապրոտեկտոր հատկություն եմ ձեռք բերել. չեմ հիասթափվում: Թույն բան ա: Պիտի մարդկանց չնվիրվես, պիտի քոնը չդարձնես ու կարևորը` պահես դիստանցիան, չտաս քեզնից մաս: Հիշի. Կարևորը դու ես ու քո բժշկությունը: Մի շատ կարևոր բան էլ. երբեք մի սպասի պատասխան քո արածին, դա դու արա քո հաճույքի համար: Օգտագործի մարդկանց, որ քեզ լավ լինի: Այ թե դրան ինչ պատասխան կգա, էդ թող քեզ չանհանգստացնի. չէ որ դու գիտես, թե մարդիկ ինչ կենդանիներ են, չէ որ դու պատրաստ ես , որ քեզ մեկ ա գցելու են: Ու այ դրա համար էլ պիտի չափը չանցնես, դիստանցիա, դիստանցիա...
Դու արդեն լրիվ պոֆիգ վիճակներում ես ապրում, ապրես Անժելիկա, մնում ա չմոռանաս, որ պիտի քեզանից մաս չտաս ու մարդկանց դիտարկես որպես անցողիկ արժեքներ: Հենց լրջություն մտցրեցիր մարդկային ցանկացած տիպի հարաբերության մեջ, դու իրենից ունենալու ես ակնկալիքներ, որը շատ հանգիստ կարա չիրականանա ( դե հիմնականում տենց էլ լինում ա): Նենց որ լսի քո աջ ուսին նստած հրեշին, սիրելիս, քեզ շատ սիրի ու մարդկանց լուրջ մի վերաբերվի :) Պոֆիգ, պոֆիգ մինչև վերջ:
Մի օր ես բարեգործ եմ լինելու. հիշեք սա:

laro
22.06.2017, 23:30
Ահավոր հիստերիկ եմ դառել ու բռնկուն: Չեմ կարում համբերատար լինեմ, ամեն չնչին բանը վրես ազդում ա ու հունից հանում, գոռում եմ մարդկանց վրա, եթե մի բան սրտովս չի լինում: Առաջ հանգիստ էի, սենց ափերիցս դուրս չէի գալիս: Աշխատելը վրես վատ ա անդրադառնում, երևի շատ եմ հոգնում, չգիտեմ, բայց սենց ամեն չնչին բանից ջղայնանալով ինձ վնասում եմ: Ու կարևորը չեմ կարում հանգիստ շփվեմ տան անդամների հետ, մանավանդ երբ ինչ-որ պուճուր բան սխալ են անում, ասենք ասում են, թե ես ինչ անեմ: Օրինակ դասերդ նորմալ կանես, կքնես, կուտես.....ու սա ինձ նեռվայնացնում ա, սկսում եմ գոռալ, որ ես ինքս գիտեմ թե ես ինչը ոնց անեմ, պետք չի ինձ ուղղություն ցույց տալ: Էնքան եմ սովորել մենակությանը, որ տանել չեմ կարողանում, երբ հոգ են տանում իմ մասին: Օրինակ զգում եմ, որ ահավոր նեռվերիս կազդի, երբ հատուկ իմ համար ճաշ սարքեն, երբ պիտի տուն գամ: Կամ իմ թափած իրերը հավաքեն: Ինչքան ուզում ա մեռած տուն գամ, ոչ մեկին ոչինչ չեմ ասում, որ անեն իմ համար: Ինձ թվում ա, ես ուղղակի էնքան համբերող եմ եղել, դասում, աշխատանքում էնքան եմ ինձ զսպում, որ արդյունում մի օր սենց պայթում եմ ու սկսում եմ գոռալ կամ մինիմում ամենակոպիտ ձևով մուննաթ գալ: Մենակ կուզեի մամայիս վրա չանդրադառնար, բայց չի ստացվում: Հանգիստ ա ինձ պետք ամեն ինչից ու բոլորից կամ ներվապատոլոգ: Էդ ջղայինության պահին ոնց որ օդերս փակվեն, ինչքան էլ ինձ զսպում եմ, չեմ կարում հանգիստ խոսել: Ուզում եմ անհետանալ:

laro
02.12.2017, 17:57
Էն ես էի չէ ասում գնալու եմ հետ Վանաձոր մի տարի մնամ, նոր գնամ արդինատուրա Գերմանիաներ ու էլի հետ գամ։ Սուտ ա։ Ես նման աննննասուն հասարակություն ունեցող երկրում ապրեու հավես չունեմ։ Վանաձոր էլ չեմ գնալու երկար ժամանակով։ Իմ հոգեկան աշխարհը լրիվ խախտվում ա արդեն։ Հոգնել եմ հա նենց ապրելուց, որ սաղին լավ լինի, Էսօր ոչ մի նեռվերս կրծողի զանգին չեմ պատասխանել, կամ էլ վերցրել ասել եմ, որ հենց որոշի նեռվերս չքայքայել, նոր թող զանգի։ Ի միջայլոց ամենամեծ նեռվայնացնողն էսօր մամաս էր, ոչ էլ զանգերին եմ պատասխանել, իրոք վիճելու ուժ չկա էլ մեջս։ Վանաձոր էլ չեմ գնալու, մի տարի չեմ ձգի մի մարդու հետ, ով չի թողնում ինձ ապրել ուզածիս պես թքած ունենալով հասարակության վրա։ Սթրեսածին գործոնները վերացնելը Էդ լուրջ ինքնապաշտպանություն ա հիմա իմ համար։ Որովհետև ամեն ինչ վերջերս նենց բարդ ա, որ ես հենց ջղայինանում եմ, հանկարծակի, միանգամից գլխապտույտ ա սկսվում ու ուժեղ գխացավ։ Ճնշումս նենց ա ընկնում, որ ժամերով բարձրացնում եմ։ Արա բայց ես տենց առավոտ հելնում գնում եմ դասի, հետո գործի, հետո մեռած քնած եմ։ Շաբաթ կիրակի էլ սիրելի մարդկանց հետ եմ մեկ-մեկ, կամ էլ քնած։ Ոչ մի վատ բան չեմ անում չէ՞ ոնց որ թե մեր հասարակությանը։ Հլը մի բան էլ հակառակը, անգամ անծանոթ մարդու կյանքը փորձում եմ թեկուզ մենակ էդ պահին ավելի համովը դարձնել, ավելի լավը։ Բայց էս մեր մարդկանց մեջ չարությունը շատ խորը արմատներ ա դնում։ Ապրում եմ մի հասարակության մեջ, որտեղ խմբեցիքս պայքարում են, որ բացակաս դնեն, երբ դասի չեմ գնացել, իմանալով, որ իրոք լավ վիճակում չեմ, խնդիրեր կան լուրջ։ Վերջին մի քանի ամիսներին մի պապի էր գալիս ռեստորան, մի երկու շաբաթը մեկ կարող ա գար։ Գալիս նստում էր ու սկսում նկարել, լավ ընկերացել էինք, գրկելով էինք ողջունում իրար։ Նոր գործերն էր ինձ բերում ցույց տալիս, նոր ցուցահանդեսներից պատմում։ Ես էլ ամեն անգամ ջուր ու սուրճ էի հյուրասիրում։ Ինքն էլ նստած ժամանակ հերթական նկարն էր նկարում ու գնում։ Վերադասիս կոկորդով չանցավ էդ մարդու խմած մի բաժակ անվճար սուրճը։ Պապին սիրած տեղ ուներ, միշտ էդտեղ էր նստում։ Մի օր գնաց պապիկի տեղը նստեց ու երբ պապիս եկավ, թե բա էս իմ տեղն ա, գնա քեզ ուրիշ տեղ գտի։ Ու ասեց որ այսուհետ ինչ ստեղ իրեն տաս, կտպես ու հաշիվ կտանես թող փակի։ Ու անգամ չէր թողնում որ ես փակեմ հաշիվը։ Պապս նեղացավ ու գնաց։ Շատ մեծ վնաս էր մի բաժակ սուրճը։ Էդ մի պուճուր վերաբերմունքը, հաճույքով պապին ընդունելը իր ծեր աչքերում նենց փայլ էր առաջացնում: Բայց մեկ ա մարդիկ նենց կեղտի կտոր են, էս աշխարհը նենց են իրանց մեջ բաժանել, էս իմն ա, էս էլ ա իմը, էն մյուսն էլ․․․․թե բա էս իմ աթոռն ա ու իմ տեղը, գնա։ Հասկանու՞մ եք։ Նենց նեղվեցի։ Կամ էս կողքիս զզվանք հարևանի քիթը նենց երկար ա, որ հավասարակշռության կենտրոնը դեպի առաջ թեքվել, քիթը չլինի մեջքով գետնին կընկնի։ Էդ իր երկար քիթը խոթում ա սրա-նրա կյանքի մեջ ու անկապ տեղը իր հիվանդ երևակայությանն ա զոռ տալիս։ Տենց ինքը խլում ա նաև իմ տուն գալու ու հանգիստ գլուխս բարձին դնելու ֆիզիոլոգիական պահանջը։ Իր կոկորդով էլ չի անցնում երևի իր չստացված կյանքը, ուզում ա մյուսների խաղաղությունն էլ փչացնել։ Ու ընդհանրապես թեկուզ փողոցներում սաղ մուննաթ, սաղ դժգոհ, մի քիչ ժպտում էլ ես տարօրինակ ա նայվում էս մռայլ ֆոնին։ Էսօր խանութի հայելու դիմաց կանգնած եմ, մեկ էլ մեկը մուննաթ եկավ, թե բա աղջիկ ջան շոր ես փորձում, ու չսպասելով պատասխանիս, միանգամից վրա բերեց, թե իսկ ես փորձում եմ, չես տեսնում, մի հատ մի կողմ անցի հա՞։ Լուրջ չեմ ջոկում, բարդ ա մի փոքր բարի լինելը, ու քթից էն կողմ նայել կարողանալը։ Որ ամեն մեկն իր կյանքով ապրի, իր դժբախտություններում իրեն մեղադրի, հասկանա, որ մարդիկ տարբեր են, ամենաճիշտն ու իդեալականը իրենք չեն, հանդուրժեն այլ տարբեր մտածողությամբ մարդկանց, կարող ա էս անտեր կյանքը մի քիչ ավելի բարի դառնա։

laro
31.01.2018, 18:17
Թույն ա։ Ժող նենց լավ ենք ապրում մենք՝ ես ու Նիկին։ Ես համոզված եմ, որ սա մեր կյանքի ամենասիրուն տարիներից են, երբ մենք մենակ ենք՝ երկուսով։ Չենք ուզում՝ սաղ տունը թափռտած օրերով կապրենք, ուզում ենք՝ մարդավարի կհավաքենք, սանրված մազերով ու նորմալ հագնված, ՍԵՂԱՆԻ ՄՈՏ, միասին կնախաճաշենք։ Կուզենք տկլոր ման կգանք, կուզենք բարձր կլացենք, կուզենք դոսմեռծի կխմենք։ Կուզենք կպարենք, կուզենք ճաշը կվառենք ու պղինձը հետը կթափենք ու ոչ մեկ մեզ չի ասի ափսոս էր, տենց էլ էլ կարգին գործ անել չսովորիր։ Կուտենք ծիրանի չրով ու բրինձով ապուշ փլաֆ, որովհետև էլ բան չկա տանը ուտելու, կուզենք մի օրում թույն առևտուր կանենք ու կվայելենք կյանքը լավ կինո նայելով։ Կամ էլ ես սաղ դաշնամուրը մինչև հոգու խորքը կքանդեմ ու փայտերից կազատեմ, իսկ Նիկը կնստի մոտս ու իրիկունները կնվագեմ, կհանգստանանք։ Կառնենք հերթական անհամ չայը, ու չենք նեղվի, որ էլի մեր ուզածը չէր։ Կքֆրտենք Էմիլիային ամեն հարմար առիթով։ Կուզենք տորթ կթխենք ու մեր նոր հարևանին կհյուրասիրենք։ Կուզենք ուղղակի հանգիստ կնստենք իրար կողք ու ամենքս մեր կոմպով մեր սերիալը կնայենք։ Ինքն ամեն անգամ կասի էլի նույն սերալն ես նայում Անժել ու կխնդա վրես։ Իսկ ես իր հետ իր գիտաֆանտաստիկը չեմ նայի։ Հետո մենք էլի կմտածենք ինչ-որ սերիալ միշտ իրար հետ նայելու մասին ու էլի չենք ընտրի, թե որն ենք նայելու։ Հետո ինքը կպատմի իր երեխեքի բոցերը, ես կպատմեմ թե ինչ տախտակ են կուրսեցիքս ու կոլեգաներս։ Հետո ինքը կասի ինչ լավ ա որ դու կաս Անժել, ու նույնը ես իրան։ Սրանից թույն մենք էլ չենք ապրելու ես գիտեմ։ Սրանից թույն մեկ էլ կարանք ապրենք Չինաստանում կամ Ճապոնիայում կամ էլ մի տեղ Եվրոպաներում ու էլի մենք երկուսով։ Արա նենց թույն ա որ մենք իմն ու քոնը չունենք, ինչ կա երկուսինս ա, եթե անգամ էդ մինիմալ տրանսպորտի փող ա կամ էլ նենց կարգին, նոր ստացած, թարմ-թարմ աշպատավարձ ա։ Ինքը էն միակ, կամ շաաատ քիչ մարդկանցից ա, ով կարա սուրբ Նետերս փչացնի, կամ ֆանենդասկոպս ու ես բան չասեմ, որովհետև դա Նիկին ա, ու ես իրան սիրում եմ։ Ու գիտեք ինչ կայֆ ա, երբ լիկվիդների մեջ թաղված ես, իսկ մեկը ճաշ ա սարքում քո համար, տներն ա հավաքում, գիշերը չորսին հանում ա քնից, որ պարապես ու կոֆե ա բերում քեզ։ Իսկ դուք սենց երջանկություն ունե՞ք ձեր տանը։ Իսկ ես ուեմ, գնացեք ու նախանձվեք։ Մենք մտածեցին, որ մեր կյանքը ավելի սիրուն կդարձնեն նապաստակներ։ Հետո Նիկին ասեց, որ իրանք շատ են չիշիկ անում, ես էլ մտածեցի կատետր կդնեմ։ Հետո եկա էն եզրահանգման, որ երկար մնալուց կբորբոքվի, հիմա մտածում ենք մի օր շուն կպահենք, կամ հոգեպես կտրամադրվենք, որ նապերը չիշիկոտ կենդանիներ են։ Մենք երջանիկ ապրում ենք մեր համար մեր տանը իրար հետ, ծայրաստիճան աղքատ կամ հարուստ, խոզավարի կամ մարդավարի, դեպրեսված լացկան ու կիսատկլոր պարող ուրախ ու թքած, թե տունն առաջին հարկ ա։ Ու ջոկում ենք, որ ինչ-որ շատ խախանդ ենք իրար հետ ապրում, սկսում ենք անկապ գոռալ իրար վրա ու կռվել, սկսում եմ քաշել Նիկի ոտերից ու պահանջել, որ ինքը նեղվի ու կռվի իմ հետ, բայց ինքը համառորեն ծիծաղում ա, ինչ կռվել, ինչ բան։ Կայֆ ա չէ՞։

laro
13.04.2018, 23:16
Կյանքում ինչ-որ ժամանակահատված երջանիկ լինելու համար արժե <սխալ> անել, եթե անգամ հենց սկզբից գիտես, որ չգտած կորցնելու ես։ Երբ էիք տեսել սենց բան գրեմ ես, սենտիմենտալ Անժելիկա, բա ) Զա տո եղել են ժամանակներ, որ կյանքը թույն էր ու արևոտ, ու ես երջանիկ էի։ Հատուկ դրա համար նորից նույն <սխալը> կանեի։ Սիրելը սիրուն բան ա։
Իսկ մենակությունը ընդհանրապես ուրիշ կայֆ ա։ Լռություն ու մենակություն, գիշեր ու դատարկ փողոցներ, առանց մարդկանց աղմուկի։ Գինի վերցնես ու սաղ գիշեր մի բարձր տեղ, որտեղից սաղ քաղաքն երևում ա, նստես խմես։ Մենակով խմես, լուռ ու հանգիստ։ Հետո նստես մեքենադ ու քշես հեռու, հեռու՜, երկար քշես էդ դատարկ ու անմարդ փողոցներով։ Քշես մինչև լույսը բացվի ու էդ առավոտվա սառը օդը փչի դեմքիդ։ Կարաս դաժը դու չքշես, կարա քշի նեյտրալ ինչ-որ մեկը, կարևորը չխոսի, ծպտունը դուրս չգա։ Չէ, խաբեցի, մենակ թույն ա, ոչ մեկ պետք չի։ Ու հետո հենց մարդիկ սկսեն լցվել, գնաս ու խորը քնես մինչև հաջորդ գիշեր։ Գիշերը կյանքը սիրուն ա։ Ես ունեմ տենց հատուկ հոգեվիճակ, որի ժամանակ ուզում եմ փախնել հեռու, հենց գիշերը ու միջին արագությամբ ընթացող մեքենայով, անորոշ ուղղությամբ։
Ու վաբշե ճիշտը լաբռադոռ պահելն ա, հաստատ։