PDA

Դիտել ողջ տարբերակը : «5-ը՝ 5-ում». 5-րդ շաբա՞թ

ivy
21.09.2014, 20:25
Ամեն անգամ որ սենց տեղը տեղին գրում էի՝ անցյալ շաբաթ ով էր մասնակցել, ինչ արդյունքներ ունենք, հետն էլ լինքերը դնում, էդ մոռացեք:
Վիճակագրությունը թողնենք բորդյուրին:

Իսկ եկող շաբաթվա գրական առաջադրանքն էլ էն էր լինելու, որ ամեն մեկը մի արձակ կամ չափածո բան գրեր, որտեղ հերոսներից մեկը հենց ինքը կլիներ, բայց էդ կերպարը պիտի երրորդ դեմքով ներկայացվեր:

Օրինակ էսպես.

Կար չկար, մի Այվի կար: Էս Այվին երկու տեղ աշխատում էր, հետն էլ տուն-տեղ ուներ. գլուխը՝ խառը, օրը՝ հագեցած: Բայց ժամանակ էր գտնում մտածելու, թե ոնց անի, Ակումբ կոչվող վիրտուալ միջավայրում մի քիչ գրական ակտիվություն մտցնի: Ու թեև ինքը մտածելուց հեչ վատ չէր, բայց հնարավոր է, որ կազմակերպելուց լիքը թույլ տեղեր ուներ: Ամեն շաբաթվա իր ջանքերը հանդիպում էին իներտության, անտարբերության ու անհավեսության:
Ինքն էլ սկսես նորից մտածել: Մտածեց, մտածեց, էնքա՜ն մտածեց, որ վերջում զահլեն գնաց ու հասկացավ, որ իր ժամանակն ավելի օգտակար բաների վրա կարող է ծախսել, քան մարդկանց համոզելը, որ Ակումբում մի բան կազմակերպելն ու դրան ակտիվորեն մասնակցելը հեչ վատ միտք չի:
Մի քիչ ափսոսեց, մի քիչ տխրեց, մի քիչ էլ ժպտաց ու անցավ առաջ:
Բայց դեռ չէր հասցրել կարգին հեռանալ, երբ երկնքից երեք խնձորներ ընկան: Կպան գետնին ու գը՜մփ պայթեցին: Այվին ավելը վերցրեց, որ թափվածը հավաքի: Էն էլ էդ պահին կաչաղակներ թռան եկան, գետնին ընկածը մի վայրկյանում կտցահարեցին, տարան: Այվին մնաց ավելը ձեռքին շվարած կանգնած:

Հինգերորդ շաբաթը սրանով ավարտենք: Առաջադրանք չկա, շաբաթ իրիկունն էլ կարելի է ավելի օգտակար բանով զբաղվել:
Ապրեն բոլոր մասնակիցներն ու ընթերցողները:
Հատուկ փառք ու պատիվ Սմոքիին, Լուսնթագ Լուսինեին ու Լուսանդրին՝ նախորդ բոլոր շաբաթներին պարտաճանաչ մասնակցելու համար:

Ի դեպ, թեման բաց է քննարկումների համար:
Նույնիսկ կարող եք ձեր մտքերը (եթե էդպիսիք լինեն) գեղարվեստականորեն ներկայացնել :)

Smokie
21.09.2014, 22:23
Իիիի՜, այ քեզ անարդարությու՜ն, հենց վերջին պահի՞ն::(

Ամեն դեպքերում շատ շնորհակալ եմ այս մրցույթի համար Այվի ջան: Հետաքրքիր էր::)

ivy
21.09.2014, 22:36
Սմոքի ջան, մի քանի օր առաջ ինքդ էիր գրել, որ իմաստ չես տեսնում։

Լավ, սրա իմմաստը՜, մտածում եմ ես, բայց դե մեկ ա արդեն պատրաստ ա:L

Մրցույթ չէր, ի դեպ։

Վոլտերա
21.09.2014, 23:46
Այվ, Սմոքը կարծեմ իր պատմվածքը նկատի ուներ, ոչ թե ֆլեշմոբը:
Ու մի անգամ էլ համոզվեցի, որ անպայման պետք ա մրցակցություն, առաջին տեղ, հաղթող, պարտվող, մրցանակ, որ ակտիվ քննարկումներ լինեն ու ավելի շատ գրողներ:
Ֆլեշմոբը շատ հավեսն էր, ափսոս երկուսին հասցրեցի մասնակցել, իսկ հինգերորդ ընդհանրապես չեղավ:

StrangeLittleGirl
21.09.2014, 23:48
Բայց ինչու՞ հինգերորդ չեղավ :(

Լոլիտա
22.09.2014, 00:24
Չգիտեմ ինչի հենց 5րդ փուլին էի սպասում, ափսոս . . .:)

ivy
22.09.2014, 00:33
Լոլիտա ու Բյուր, նախորդ չորս շաբաթներում լիքը գրված բաներ կան, կարող եք դրանք քննարկել:

Mephistopheles
22.09.2014, 01:11
Այվին ջղայն ա…

StrangeLittleGirl
22.09.2014, 01:17
Այվին ջղայն ա…
տեսնում եմ

Mephistopheles
22.09.2014, 01:29
տեսնում եմ

Ավելն առած ընկել ա հետևներիցդ… չեք ամաչու՞մ, Բյուր… ինչի՞ եք ձեզ տենց վատ պահում…

boooooooom
22.09.2014, 08:37
Ես էլ մտածում էի, որ վերջին մեկ ամսվա ակումբի պասիվությունը հենց էս ֆլեշմոբով է պայմանավորված. մտածում էի բոլորը կենտրոնացել են, գրում են… (գնամ 4-րդ շաբաթն էլ կարդամ :) )

Smokie
22.09.2014, 08:54
Սմոքի ջան, մի քանի օր առաջ ինքդ էիր գրել, որ իմաստ չես տեսնում։

Մրցույթ չէր, ի դեպ։

Վաա՜յ, ինչպես միշտ էնպես արտահայտվեցի, որ այլ կերպ հասկացվեց::( Խոսքը իմ պատմվածք մասին էր, որը գրել էի: Անիմաստ պատմվածք էր::oy

Smokie
22.09.2014, 12:46
Մրցույթ չէր, ի դեպ։

Oops, լեզվի սայթաքում: Ֆլեշմոբի::oy

Lusntag Lusine
22.09.2014, 13:35
Անկեղծ ասած չէի սպասում, որ այսքան պասիվ կանցնեն քննարկումները:
Կարծում եմ Այվիին գոտեպնդելու համար գոնե կարելի էր թեմաները ակտիվ պահել: Հետաքրքիր մտահղացում էր, ափսոս, որ այսպիսի ավարտ ունեցավ:

Dayana
22.09.2014, 13:48
Այվին ջղայն ա…

Բա էդքան ժամանակ ու ուժ ա տրամադրել, սրան-նրան խնդրել, որ մի երկու ծռտի-պռտի տող գրենք, էն էլ սկի կարդացող էլ չկա, է՞լ չնեղանա։

Իսկ եթե ավելի լուրջ․ Այվ, հեչ մի նեղվի։ Հետաքրքիր գաղափար էր ու շատ հավես թեմաներ։ Ափսոս, որ շատ քիչ ակտիվություն եղավ։ Չգիտեմ, մրցույթի չէր, դրա համա՞ր մոտիվացիա չկար, թե՞ ուղղակի շատերը ժամանակ չունեին մասնակցելու, ամեն դեպքում արտակարգ գործ ես արել, ապրես։

Հ․Գ․ Ճիշտն ասած, նենց անհավես, իմիջիայլով գրած գերծեր կային հենց առաջին փուլից, որ չէին տրամադրում կարդալ ու հավեսի ընկնել։

Արէա
22.09.2014, 14:50
Ժող, եթե անկեղծ, էդքան էլ հաջողված գործեր չկաին, չհաշված առաջի շաբաթը:
Կարդալու չձգող գործեր էին հիմնականում, դրանից էլ ընդհանուր պասիվությունը:
Սենց դեպքերում, երբ մրցույթ չի, միջոցառում ա, էդքան էլ տեղին չի բացասական կարծիք արտահայտելը, բացասական կարծիք գրես որ ի՞նչ, մարդը տանջվել ա, ժամանակ ա տրամադրել, մրցույթ չի, չի ուզում հաղթի, ոչ մի շահադիտական նկատառում չունի, դուրդ գալիս ա՝ կարդա, չէ՞, հեչ էլ գա, ինչի ես խանգարում մարդկանց:
Ու մեծ մասը ինչ թվում ա սենց են մտածել, դրանից ա պասիվությունը:

Lusntag Lusine
22.09.2014, 14:51
Հ․Գ․ Ճիշտն ասած, նենց անհավես, իմիջիայլով գրած գերծեր կային հենց առաջին փուլից, որ չէին տրամադրում կարդալ ու հավեսի ընկնել։
Առաջին շաբաթվա գործերը լավն էին...
Ամեն մասնակից յուրովի էր հասկացել նկարը ու իրարից շատ տարբերվող գործեր էին գրվել: Մեկը մի քիչ ուժեղ, մյուսը մի քիչ թույլ, բայց վատ գործեր չկային:

Dayana
22.09.2014, 14:55
Առաջին շաբաթվա գործերը լավն էին...
Ամեն մասնակից յուրովի էր հասկացել նկարը ու իրարից շատ տարբերվող գործեր էին գրվել: Մեկը մի քիչ ուժեղ, մյուսը մի քիչ թույլ, բայց վատ գործեր չկային:

Լուսնթագ ջան, ես ի նկատի չունեի վատ գործ, ի նկատի ունեի անհավես գրած գործեր։ Ես ոչ մեկի աշխատանքը վատը չեմ կարող համարել։

Lusntag Lusine
22.09.2014, 15:00
Ժող, եթե անկեղծ, էդքան էլ հաջողված գործեր չկաին, չհաշված առաջի շաբաթը:
Կարդալու չձգող գործեր էին հիմնականում, դրանից էլ ընդհանուր պասիվությունը:
Սենց դեպքերում, երբ մրցույթ չի, միջոցառում ա, էդքան էլ տեղին չի բացասական կարծիք արտահայտելը, բացասական կարծիք գրես որ ի՞նչ, մարդը տանջվել ա, ժամանակ ա տրամադրել, մրցույթ չի, չի ուզում հաղթի, ոչ մի շահադիտական նկատառում չունի, դուրդ գալիս ա՝ կարդա, չէ՞, հեչ էլ գա, ինչի ես խանգարում մարդկանց:
Ու մեծ մասը ինչ թվում ա սենց են մտածել, դրանից ա պասիվությունը:
Արէա ջան բոլոր մասնակիցներն էլ սպասում էին կարծիքների` լավ թե վատ: Ինչ որ տեղ թույլ պահերը ցույց տալու, սխալները տեսնելու: Դե մեր համար մեր գործերը լավն են, բայց ընթերցողը կողքից լավ է տեսնում բացերը: Օրինակ իմ գործի հետ կապված ասված կարծիքները ինձ մեծ օգուտ տվեցին, վերանայեցի ու նպատակ դրեցի, որ այն, ինչ ասված էր չէս կարող` կարող եմ, ու պետք է փորձեմ հենց այդ ուղղությամբ:
Այս նախաձեռնության մեջ ինչպես գրելը, այնպես էլ քննարկումները կարևոր էին, քանի որ մրցույթ չի ու բացի քննարկումներից ուրիշ բան չի ակնկալում գրողը: Միգուցե շտկենք իրավիճակը՞:

Արէա
22.09.2014, 15:23
Արէա ջան բոլոր մասնակիցներն էլ սպասում էին կարծիքների, լավ թե վատ: Ինչ որ տեղ թույլ պահերը ցույց տալու, դե մեր համար մեր գործերը լավն են, բայց ընթերցողը կողքից լավ է տեսնում բացերը: Իմ գործի հետ կապված ասված կարծիքները ինձ մեծ օգուտ տվեցին, վերանայեցի ու նպատակ դրեցի հենց որ ասված էր չէս կարող, որոշեցի, որ կարող եմ, ու պետք է փորձեմ հենց այդ ուղղությամբ: Այս նախաձեռնության մեջ ինչպես գրելը, այնպես էլ քննարկումները կարևոր էին, քանի որ մրցույթ չի, բացի քննարկումներից ուրիշ բան չի սպասում գրողը: Միգուցե շտկենք իրավիճակը՞:

Լուսնթագ ջան, եթե քո վերջի գրածի մասին կարծիք հայտնեի, պիտի ասեի որ վերջերս ֆեյսբուքում մի զվարճալի ֆլեշմոբ կար, որի մասնակիցները կրկնօրինակելով ադնակլասնիկի ժողովրդին, լատինատառ սրտաճմլիկ ստատուսներ էին գրում, ու հիմնական մասը էդ պատմվածքի նման բաներ էին:

Հ.Գ. Ինքդ ստիպեցիր ))

Lusntag Lusine
22.09.2014, 16:06

Արէա ջան դա ավելի լավ է, քան ոչինչ չասելը:
Սովորոլ եմ ` չնեղանալուն, կարող եք հանգիստ քննարկել, քննադատել :D
Կարծիքի համար էլ շնորհակալ եմ: Մյուս գրածներիս մասին էլ գրի :)

Արէա
22.09.2014, 16:21
Արէա ջան դա ավելի լավ է, քան ոչինչ չասելը:
Սովորոլ եմ ` չնեղանալուն, կարող եք հանգիստ քննարկել, քննադատել :D
Կարծիքի համար էլ շնորհակալ եմ: Մյուս գրածներիս մասին էլ գրի :)

Առաջինի մասին գրել եմ, որ լավն էր:
Երկրորդը, սովետական վաղ շրջանի լավագույն ավանդույթներով գրված պատմվածք ա, մի առանձնապես տպավորություն չթողեց:
Երրորդից գլուխ չեմ հանել, սյուրռեալիզմ չեմ սիրում, բայց կարծեմ ժանրը անհասկանալի ու խառը մտքերի հեղեղ չի ենթադրում, Բյուրը լավ ա լուծել խնդիրը, քո պատմվածքից բան չհասկացա:

Առաջինը անհամեմատ ուժեղ էր մյուսներից:

Lusntag Lusine
22.09.2014, 16:56

Առաջինը ես էլ շատ հավանում: Եկրորդը վատը չի, ուղղակի կան թեմաներ, ոճեր, որ եթե քոնը չի, չի տպավորում: Երրորդի մասին գնամ այնտեղ գրեմ, մի քիչ մանրամասնեմ :)

ivy
22.09.2014, 18:38
Նեղվելու հարց չի:

Մտածում եմ՝ էստեղ երևի "communication problem" էր:

Մտնում եմ ստեղծագործական նախագծերի բաժին, տեսնում եմ՝ մարդիկ ակտիվություն են ուզում, մի մրցույթ, մի բան:
Մտածում եմ՝ մի բան անեմ, մասնակցեն, ուրախանան:
Գաղափարը տալիս եմ, հավանում են, ոգևորվում:
Սկսում եմ կազմակերպել:

Մեկ էլ ընթացքում պարզվում է, որ դեռ ես պիտի իրենց համոզեմ, որ մի բան գրեն, մի բան քննարկեն :'
Էհ չէիք ուզում, չանեինք:
Ինձ համար հո չէ՞ր:

StrangeLittleGirl
22.09.2014, 21:16
Լոլիտա ու Բյուր, նախորդ չորս շաբաթներում լիքը գրված բաներ կան, կարող եք դրանք քննարկել:

Օկ, հենց հետ գնամ Կոպենհագեն, սաղ թեմաներում մի տուրուդմփոց կսարքեմ:

Mephistopheles
23.09.2014, 00:12
իհարկե Ակումբը պասիվ չի, մեռած ա… բայց դե ֆլեշմօբերն էլ լավ չէին մտածված… փորձվեց խոսել սրա մասին, բայց չուզվեց… սրա մասին պետք ա խոսել ու քննարկել եթե ուզում ենք իսկապես գրական լաբորատորիա սարքել…

վերքինը վաբշե… 4-ը նկատի ունեմ…

ivy
23.09.2014, 08:30
Մեֆ, հնարավոր է, որ էդպես էլ կա։ Չնայած հարցին էդ խիստ մոտեցումը էդքան էլ չեմ հասկանում։ Եթե շատ խորանանք, կարելի էր ընդհանրապես ուղղություն չտալ, ով ինչ ուզում է, թող գրի։
Իսկ ուղղություններն ընտրելիս հաշվի եմ առել մասնակիցներին ու իրենց տարիքը։
Կարելի էր իհարկե դնել մի երեք ամիս քննարկել, թե ինչ ենք ուզում անել։ Ուղղակի փորձը ցույց է տալիս, որ էդ քննարկումները սովորաբար մնում են թղթին ու կյանքի չեն կոչվում։ Երևի որովհետև բոլորս էլ խոսել շատ ենք սիրում, իսկ անել էդքան էլ չէ։

Mephistopheles
24.09.2014, 09:05

Այվի ջան, խիստ չեմ մոտենում ուղղակի շատ բարդ բան ա տարբեր դիսցիպլինայից գրական գործ սարքելը թեկուզ ֆլեշմոբային տարբերակով… էտի ավելի շատ պրոյեկտ ա քան ֆլեշմոբ… ու մի շաբաթում մարդիկ կամ էդ գործը պտի մտցնեն տեքսրի մեջ կամ տեքստը գործի մեջ ու զուտ մեխանիկորեն… նախ գործը գոնե 1 շաբաթ պտի քննարկվի ինտենսիվ՝ հասկանան էդ ինչ ա… թող էլի իրենց ձևով հասկանան, բայց պտի քննարկվի… ու էդտեղ կարա տեքստը գործից հեռանա, որտև գիտենք որտեղից ա գալիս… կարանք չխորանանք, բայց էդ դեպքում էլ արդյունքն էս ա լինում… ինչ ուզեն կարան գրեն ու շատ դժվար ա ասել որ չի բռնում… ախր տենց չի էլի որ նստեն նայեն նկարի ու տեքստ գրեն… էս տեսակի առաջադրանքների մեջ վերլուծությունն ու ուսումնասիրությունը շատ կարևոր ա … իմ կարծիքով… ու փորձով…

իմ կարծիքով ֆլեշմոբի համար մի շաբաթում պետք ա ավելի սիտուացիեն մոտեցում լինի… իմպրովիզացիոն… ասոնք տալիս ես մի հատ իրադրություն՝ օրինակ պողոսը մտնում ա կաֆե մոտենում ա պետրոկսին ու ասում ա "դու… դու… բայց դու՞…" ու մի հատ դնչի հասցնում ա… 1 շաբաթ ձեզ ժամանակ… օրինակ եմ ասում… կամ ասենք տրանսպորտում մեկի խոսակցությունն ես լսում ու ու մի հատված դնում ես ու մի երկու նկարագիր զրոցողնեմրի… դիր թող դեվելոփ անեն… հետո կարաս ժանրն էլ նշես, նեղացնես մի քիչ… ու տենց… ես շատ գիտեմ… մենք տենց ենք անում…

…թե չէ Յոթգլխանի Արևներ կծնվեն… սորի Մարի ջան… մի ջղայնացի… փլիզ…

Լուսանդր
27.09.2014, 22:44
Ու հուշիկ նստեցին ճամփեզրին

Մի հավատա հեքիաթասացին, հավատա հեքիաթին: ~ Հ․ Բ․

Ու երկնքից երեք խնձոր իջան ցած ու հուշիկ նստեցին ճամփեզրին …
Բայց դա եղավ հետո, իսկ ի սկզբանե կար մի մշտադալար աղջիկ։ Գարունը նրա ժպիտն էր, իսկ գարնան կանաչ ծածկոցը՝ նրա շրջազգեստը։ Բայց բուք ու բորան եղավ, ձմեռ եղավ ու կանաչը փոխվեց դարձավ կաթ կաթ սպիտակ։ Հետո տաք տաք սպիտակ։ Ու այրում էր սառնությունը ձյան։ Ու արտասվեց աղջիկը։ Ու հուզվեց երկինքը, անձրևեց։ Ու մանուշակներ ծլեցին, հետո բալենիները ծաղկեցին, հետո գարուն եկավ։ Ծաղկեց խնձորենին, պտղակալեց, հասունացավ, ու երբ աղջիկը մնաս բարով էր պատրաստվում ասել մանկության իր անտառներին, մի պահ վերև նայեց, ու նրան թվաց, որ երկնքից երեք խնձոր իջան ցած ու հուշիկ նստեցին ճամփեզրին…