PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք գտնել ամառային դպրոցների ծրագրեր Ավստրիայում...

Ter Vigen
21.09.2014, 13:43
Բարև ձեզ:Ես գիտեմ Գերմաներենի B1 մակարդակը ու ցանկություն ունեմ ավելի լավացնել գերմեներենի իմացությունս:Ինձ անհրաժեշտ է կրթական ծրագիր դեպի Ավստրիա կամ եթե հնարավոր է հենց մայրաքաղաք Վիեննա:Կա այդպիսի ծրագիր ինչպիսին է DAAD-ն,եթե ինչ-որ մեկը գիտի խնդրում եմ օգնեք ինձ:Նախապես շնորհակալություն: :)

Նոյեմ
22.09.2014, 22:25

Կարաս Վիեննայի մոտերքը մի հատ գերմանական բուհ ընտրես ու հաճախ գնաս Վիեննա :)) Վիեննա Բ1-ով դժվար գտնես, էն էլ ամառային դպրոց: Կոնկրետ ես տենց բան չեմ հանդիպել, բայց չի բացառվում, որ կան:

Ter Vigen
23.09.2014, 09:12
Լեզվի իմացության ավելի բարձր մակարդակա պահանջվում Վիեննայի համար???

Նոյեմ
23.09.2014, 18:03
Լեզվի իմացության ավելի բարձր մակարդակա պահանջվում Վիեննայի համար???

Չէ, ըստ իս՝ միանգամից պետք ա համալսարան դիմել կրթաթոշակի համար՝ Master անելու համար: Համալսարան ընդունվել, նոր կրթաթոշակներ ման գալ: Ամառային դպրոցներ քո փողով շատ հանգիստ կարաս գնաս Բ1:

Ter Vigen
24.09.2014, 11:14
Ես չեմ ուզում ընդունվել համալսարան ու մի քանի տարի սովորել,ես մագիստրատուրաս էլ եմ վերջացրել,ուղղակի սկզբնականի համար ուզում էի մի քանի ամսով գնաի լեզվի դասընթացների,հետո նոր հաշվապահության վերապատրաստման դասընթացների գնաի (մասնագիտությամբ էլ հաշվապահ եմ) :) Քեզանից ել շատ շնորհակալ եմ Նոյեմ ջան,ինձ խորհուրդներ տալու համար)))))))))))))

Նոյեմ
25.09.2014, 16:46
ա՜, Էդ դեպքում գործը ավելի ա բարդանում: Մագիստրատուրան ավարտած մարդուն դժվար ամառային դպրոցի կրթաթոշակ տան: :) Հիմա PhD կրթաթոշակներ կարաս նայես: Դրա համար կատարյալ պիտի տիրապետես լեզվին:

Հաջողություն էս գործում: Եթե Գերմանիայի հետ կապված հարցեր լինեն, խնդրեմ, լավ ծանոթ եմ :)

Ter Vigen
26.09.2014, 08:55
շնորհակալ եմ)))))) Իսկ ինչ է phd կրթաթոշակը???