PDA

Դիտել ողջ տարբերակը : «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ

ivy
15.09.2014, 13:25
Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Չորրորդ շաբաթ

Ֆլեշմոբին գրանցված մասնակիցներն են՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա:
Անցյալ շաբաթ ֆլեշմոբին են մասնակցել նրանցից չորսը: Ֆլեշմոբին են մասնակցել նաև Լուսանդրը, Նիկեան և մի անոնիմ հեղինակ:

Երրորդ շաբաթվա ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/66039-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-3-%D6%80%D5%A4-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9):
Երկրորդ շաբաթը՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/66032-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-2-%D6%80%D5%A4-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9):
Առաջին շաբաթը՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/66026-%D5%96%D5%AC%D5%A5%D5%B7%D5%B4%D5%B8%D5%A2-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-1-%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9):

Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ, ցանկացած մեկը, ով ուզենա միանալ ֆլեշմոբին, կարող է դա անել՝ հետևելով նախագծի պայմաններին:
Դրա մասին ինձ նախապես տեղեկացնել պետք չէ: Պարզապես նշված օրը, նշված ժամին ներկայացրեք ձեր աշխատանքը:

Հիշեցնեմ, որ հեղինակներն իրենք են տեղադրելու իրենց ստեղծագործությունները: Դա արվելու է շաբաթ օրը, Երևանի ժամանակով 22:00: Ստեղծագործությունները դրվելու են հենց այս թեմայում:

Մինչ գործերը տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, այս թեմայում գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառում կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» (http://www.akumb.am/showthread.php/57598-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4?p=2498246#post2498246) թեմայում:

Այս շաբաթվա գրական առաջադրանքը

Գրեք պատմվածք, որը կազմված լինի ընդամենը հինգ նախադասությունից: Բացի դրանից, այն պետք է նվիրված լինի ակումբցիներից որևէ մեկին. խնդրում եմ նշել վերնագրի ներքևում՝ Նվիրվում է ...-ին:
Թե ինչու է այն նվիրվում տվյալ մարդուն, կարող եք բացատրել քննարկումների ժամանակ:
Ուշադրություն դարձրեք, որ այն պետք է հենց պատմվածք լինի, այլ ոչ թե օրագրային գրառում կամ մարդու մասին կարծիք:
Փորձեք սյուժե ներկայացնել փոքր տեքստում:
Շարադրանքը պետք է լինի արձակ: Չմոռանաք վերնագրել:

Մաղթում եմ բոլորին հաճելի ստեղծագործական շաբաթ :)
Քննարկողներին խնդրում եմ ավելի ակտիվ լինել:

Լոլիտա
20.09.2014, 21:58
Մառանի արքաները
Ես տարիքս առած առնետ եմ ու ինչքան որ ինձ հիշում եմ, կա՛մ թակարդներից եմ փախել,կա՛մ էլ իմ դարավոր մառանի մի խունացած անկյունում կուչ եմ եկել ու հին երգեր երգել մեծ քաղաքների, առնետներիս եղբայրության մասին:
Մեր տեսակից շատերն են թակարդի զոհ դարձել. մեկը պոչն է կորցրել, մյուսը՝ թաթը, իսկ ես արտասովոր կերպ երկար ապրեցի, դրա համար էլ հիմա երգում եմ:
Մառանի պատը անձրևից խոնավացել, իսկ տանտիրոջ չաղլիկ կատուն էլ ճանկերով այնքան էր փորել, որ մի փոքրիկ, երկու մատնաչափ անցք էր բացվել:
Մի օր էլ իմ նմանի հոտ առա մառանիցս, իսկ ես քանի՜ տարի է մենակ եմ թագավորում, սովոր չեմ հյուր ընդունելուն, իմ պատառը կիսելուն:
Հյուրս երկա՜ր ճանապարհ էր անցել, պատի անցքից մտել ու իմ մառանում ապրում էինք, երգեր երգում մարդկանց մասին ու մարդկային քայլ լսելիս կուչ գալիս միասին այնքան ժամանակ, մինչ մի առավոտ մառանիցս կորավ իմ նմանի հոտը, իսկ պատի անցքից նայելիս հողի վրա ձգվում էր ոտնահետքերի մի շարան, որ փոքրիկ թաթերի հետքերից կամա~ց- կամա~ց փոխվում էր կանացի մանրիկ քայլերի...
Նվիրվում է Վոլտերային

Lusntag Lusine
20.09.2014, 21:59
Դասը
Նվիրվում է Արևանուռին...

Այդ օրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն փոխարինում էր երիտասարդ, ինստուտուտը նոր ավարտած մի աղջիկ, որը մեկ շաբաթ էր, ինչ աշխատանքի էր անցել դպրոցում:
Արթուրը քաշում էր դիմացի նստարանին նստած Մարինեի մազերը ու ինչ որ բան ասում նրա ականջին:
- Ոտքի՛,- խիստ տոնով Արթուրին դիմեց ուսուցչուհին,- վաղը առանց մայրիկիդ դպրոց չգա՛ս:
Դասարանում քար լռություն տիրեց: Առաջին անգամ էր, որ Արթուրը կանգնած էր խեղճացած, գլուխը կախ ու կարմրած` մայրը չէր կարող գալ, վաղուց հիվանդանոցում էր:

Smokie
20.09.2014, 22:03
Հեռավորություն
Նվիրվում է... վերջոմ կիմանաք:P

Պտույտները չէին դադարում, իսկ մեծն Մեկը՝ նույն ինքը միակն ու անկրկնելին, առանց հոգնելու դիտում էր: Թռչում էր պտույտին համաչափ՝ հետևում էր հատկապես իր բազմաթիվ մասնիկներին, որոնց հենց ինքն էր ուղարկել: Մյուս օտարականները՝ ի տարբերություն նրա, եթե անգամ հաջողացնեին տեսնել պտույտը, կարծելու էին շատ դանդաղ է: Նրա շատ կարևոր մասնիկը` հենց առաջնայինը միշտ հույսով ու սպասումով նայում էր վեր՝ երազում այն օրվա մասին, երբ իր քույրերի ու եղբայրների հետ, կմիանա Մեկին՝ առաջվա մեծ ամբողջությունը կկազմեն: Մինչ այդ ինքն էլ մյուս մասնիկների պես հետևում էր ներքին անցուդարձին՝ օգնում էր մարդկանց ու այնտեղ բոլորը շատ էին սիրում փոքրիկ այլմոլորակային Ալֆային:

Լուսանդր
20.09.2014, 22:04
Նարգիզի վերջին ցանկությունը

Նվիրվում է Լուսանդրին՝ երբ նա դեռ լույսի մի փոքրիկ շող էր։

Երբ մայր մտնող արեգակի շողիկները հրաժեշտի համբույր էին ցողում ծաղիկներին, վերջինները ժպտում էին երազկոտ ու փակում իրենց թերթիկները՝ այցելելու իրենց ամենանվիրական երազանքներին, ու միայն Նարգիզն էր, որ գլխիկոր նայում էր վտակի վազող ջրերին ու խոկում իր մենամենիկ գոյության խորհուրդը։
«Մի ցանկություն պահիր, ու այն անպայման կկատարվի,» լսվեց հանկարծ շողիկներից ամենափոքրիկի զրնգուն ձայնը։
«Իսկ դու չե՞ս կատակում,» մտախոհ հարցրեց Նարգիզը՝ շարունակելով նայել ջրերին։
«Իսկ դու փորձի՛ր, միայն թե շուտ,» մի համբույր նետեց շողիկը Նարգիզի թերթիկներին՝ չկարողանալով զսպել իր խնդուկը։
«Ցանկանում եմ, որ իմ երազանքներից ամենանվիրականը չիրականանա,» ինքնամփոփ շշնջաց Նարգիզը ու երբ բարձրացրեց գլխիկը, որ շուրջը նայի, շողիկն այլևս չկար, իսկ հեռվում ինչ-որ տեղ երազկոտ ժպտում էր մայր մտնող արեգակը։

ivy
20.09.2014, 22:06
Հեղինակը՝ անոնիմ:

Март

Նվիրվում է Tiger29-ին

Весна!
К тебе ворвалась в гости поздняя зима!
Как поздняя любовь-она таинственна,смела,
Сквозь солнце и туман она прошла...
И вот она пришла-снежинками разбрасывая снова,
Как ураган,сметая на пути
Вновь распустившихся бутонов лепестки.
Природа! что же ты творишь,
Ведь мы рабы твои навеки,
Неужто счастье сотворишь,
Но нет, нет счастья на несчастье.

Վոլտերա
20.09.2014, 22:21
Ինքնաստեղծ

Երկնքում Յոթգլխանի արև ծնվեց: Երկրորդ ու երրորդ գլխիկների արանքում հայնտվեցիր դու` կանաչ ու ցանցառ պուտիկավորդ: Դու ստիպեցիր արևին սիրել իր սեփական բծերը, հետո գողացար դրանք ու դեմքիդ պեպեններ խզբզեցիր` անկանոն ու առանց ուղղության: Քեզ տրված էր որոշելու գիսաստղի ու իր պոչի հաշտեցման պահը, ու դու օգնեցիր, որ այդ պահը շուտ գա: Մինչև արևի շրջանակից դուրս նետվելդ հասցրեցիր փոխել նրա հեռավորությունը մեզնից ու քեզ երջանիկ զգալով` վերածվեցիր տաքության գնդի` պայթյունավտանգ ու անփոխարինելի:

Նվիրվում է Լոլիտային

ivy
21.09.2014, 11:14
Ոչ ոք չի՞ ուզում իր «նվերը» մեկնաբանել :)

Lusntag Lusine
21.09.2014, 11:42
Դասը
Նվիրվում է Արևանուռին...

Այդ օրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն փոխարինում էր երիտասարդ, ինստուտուտը նոր ավարտած մի աղջիկ, որը մեկ շաբաթ էր, ինչ աշխատանքի էր անցել դպրոցում:
Արթուրը քաշում էր դիմացի նստարանին նստած Մարինեի մազերը ու ինչ որ բան ասում նրա ականջին:
- Ոտքի՛,- խիստ տոնով Արթուրին դիմեց ուսուցչուհին,- վաղը առանց մայրիկիդ դպրոց չգա՛ս:
Դասարանում քար լռություն տիրեց: Առաջին անգամ էր, որ Արթուրը կանգնած էր խեղճացած, գլուխը կախ ու կարմրած` մայրը չէր կարող գալ, վաղուց հիվանդանոցում էր:
Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ հասկացել առաջադրանքը, բայց իմ պատմվածքը Արևանուռի հետ կապ չունի: Այն պարզապես նվիրել եմ նրան:
Ինչու Արևանուռի՞ ն:
Արևանուռը ինձ համար միայն ակումբցի չէ: Չգիտեմ կստեղծագործեի ես հիմա, թե ոչ, եթե չծանոթանայի նրա հետ` կարծում եմ ոչ: Նա ինձ մոտ արթնացրեց գրելու ցանկությունը, որը վաղուց քնած էր... Կար մի հեռավոր ժամանակ, երբ ստեղծագործում էի ու հետո երկարատև ընդմիջում տիրեց, որոշակի պատճառների հետ կապված:
Ու վերջապես երբեք չէի մտածի, որ հնարավոր է ինտերնետում նման հարազատ ու մտերիմ ընկեր գտնել:
Կարծում եմ կյանքը ինձ շատ գեղեցիկ ժպտացել է :love

Լոլիտա
21.09.2014, 11:56
Հրաշալի նվերվեր են սրանք, երբեք էսքան հաճելի զգացողություն չեմ ունեցել: Այս փուլը շատ ավելի մտերմիկ ստացվեց, ընկերական: Մի խոսքով, շնորհակալություն Վոլտին, որ եկավ իմ մառանը ... :aha

LisBeth
21.09.2014, 20:28
Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ հասկացել առաջադրանքը, բայց իմ պատմվածքը Արևանուռի հետ կապ չունի: Այն պարզապես նվիրել եմ նրան:
Ինչու Արևանուռի՞ ն:
Արևանուռը ինձ համար միայն ակումբցի չէ: Չգիտեմ կստեղծագործեի ես հիմա, թե ոչ, եթե չծանոթանայի նրա հետ` կարծում եմ ոչ: Նա ինձ մոտ արթնացրեց գրելու ցանկությունը, որը վաղուց քնած էր... Կար մի հեռավոր ժամանակ, երբ ստեղծագործում էի ու հետո երկարատև ընդմիջում տիրեց, որոշակի պատճառների հետ կապված:
Ու վերջապես երբեք չէի մտածի, որ հնարավոր է ինտերնետում նման հարազատ ու մտերիմ ընկեր գտնել:
Կարծում եմ կյանքը ինձ շատ գեղեցիկ ժպտացել է :love

Առաջադրանքը չգիտեմ, երևի ում նվիրել ես ավելի ճիշտ կգնահատի դա, բայց եթե գրածը առանձին դիտարկենք, շատ պրիմիտիվ ա, ոչ մի բան չասող, չոր: Մի տեսակ ձևական բան կա մեջը:

Lusntag Lusine
21.09.2014, 20:53
Առաջադրանքը չգիտեմ, երևի ում նվիրել ես ավելի ճիշտ կգնահատի դա, բայց եթե գրածը առանձին դիտարկենք, շատ պրիմիտիվ ա, ոչ մի բան չասող, չոր: Մի տեսակ ձևական բան կա մեջը:

LisBeth ջան, երբ այսպիսի դեպքը վերցնում ես իրականությունից, իմ կարծիքով չի կարող ձևական լինել:
Կարծում եմ այդ հինգ նախադասության մեջ շատ բան եմ ասել, ցանկության դեպքում կարելի է տեսնել:
Դպրոցում ուսուցիչները ամեն ինչ գիտեն իրենց աշակերտների մասին, ու ընտանեկան խնդիրներ ունեցող երեխաների հետ ավելի զգույշ են լինում, դա ինձ թվումա կասկած չի առաջացնում: Ու տվյալ դեպքում եթե լիներ հիմնականում դասավանդող ուսուցչուհին, այդ բանը չէր ասի, քանի որ ցավ է երեխայի համար: Ու ամբողջ դասարանը, որ նույնպես տեղյակ էր նրա ընտանեկան խնդրից, նույն ցավն են ապրում նրա հետ:
Շնորհակալ եմ կարծիքի համար, միգուցե ես լավ չեմ գրել, հնարավոր է:

boooooooom
22.09.2014, 09:26
Լոլիտայի գրածը տարբերվեց (լավ առումով) ։ Ծեր մկան երգը մառանում մուլծիկի նման պատկերացրեցի։ Չնայած իր կարճությանը, ապահովված էր սկիզբը, ընթացքը և վերջը ։
Սմոքի գրածները կարդալուց մի քիչ ձանձրանում եմ (թող ների ինձ Սմոքը անկեղծության համար) մի քիչ շատա "ծամծմում"։
Լուսնթագի "Դասը" վերջին նախադասությունով լավ չավարտվեց։ Մտածելու նյութ չտվեց. ամեն ինչ ասվեց միանգամից, ու դրանով հասարակացավ։
Լուսանդրի մոտ էլ վատ չէր ստացվել . վերջը "մտածացնող" էր։ Ու չնայած ես չկռահեցի նաեգիզի ցանկությունը, մտածելով, որ այն պետք է որ կապված լիներ նարգիզի "ապրելակերպի" հետ, բայց միևնույնն է հետաքրքիր էր. մտածելու առիթ տվեց։
Վոլտերայից ավելին էի սպասում, աչքիս ժամանակը չի հերիքել, ու արագ-արագ (էնքան որ մի բան գրի) գրելա (տարբերակ 2- միգուցե ես լավ չեմ հասկացել )
Անոնիմի մասին կլռեմ (իմ խելքի բանը չի) :)
Շնորհակալություն

Dayana
22.09.2014, 12:14
Լոլիտան լավ բան ա արել, որ ակումբ ա եկել։ :aha

Լոլիտա
22.09.2014, 13:06
Շնորհակալ եմ: Մի քիչ անկեղծանամ էլի. դեռ ակումբից գլուխ չեմ հանում, ընթացքում որ սովորեմ, ընտելանամ, քննարկումներին էլ կմասնակցեմ :)

Վոլտերա
22.09.2014, 17:44
Լոլիտայի գրածը տարբերվեց (լավ առումով) ։ Ծեր մկան երգը մառանում մուլծիկի նման պատկերացրեցի։ Չնայած իր կարճությանը, ապահովված էր սկիզբը, ընթացքը և վերջը ։
Սմոքի գրածները կարդալուց մ քիչ ձանձրանում եմ (թող ների իձ Սմոքը անկեղծության համար) մի քիչ շատա "ծամծմում"։
Լուսնթագի "Դասը" վերջին նախդասությունով լավ չավարտվեց։ Մտածելու նյութ չտվեց. ամեն ինչ ասվեց միանգամից, ու դրանով հասարակացավ։
Լուսանդրի մոտ էլ վատ չէր ստացվել . վերջը "մտածացնող" էր։ Ու չնայած ես չկռահեցի նաեգիզի ցանկությունը, մտածելով, որ այն պետք է որ կապված լիներ նարգիզի "ապրելակերպի" հետ, բայց միևնույնն է հետաքրքիր էր. մտածելու առիթ տվեց։
Վոլտերայից ավելին էի սպասում, աչքիս ժամանակը չի հերիքել, ու արագ-արագ (էնքան որ մի բան գրի) գրելա (տարբերակ 2- միգուցե ես լավ չեմ հասկացել )
Անոնիմի մասին կլռեմ (իմ խելքի բանը չի) :)
Շնորհակալություն

Բուուում, իմ գրածն ուղղակի նվիրված էր կոնկրետ մեկին ու կոնկրետ նպատակով: Գրելուց չէի մտածում մնացած ընթերցողների մասին: Մոռացել էի, որ գրական ֆլեշմոբ է ու պետք է պատմվածք լինի: Քանի որ շատ էի խորացել գրառումս կոնկրետ մարդու նվիրելու մեջ, դրա համար ավելի շատ օրագրային ու խիստ անձնական գրառում է ստացվել, ու տպավորություն է, որ էնքան որ եմ գրել: Չէի կարա էնքան որ գրել ու նվիրել մեկին, էն էլ ում. :)

ivy
22.09.2014, 18:28
Վոլտ, իմանալով, թե դու ոնց կարող ես գրել, ենթադրում եմ, որ էս հինգ տողդ արագ գրեցիր էն պահին, երբ տեսար, որ Լոլիտան քեզ ուղղված շարադրանք ունի: Հետևելով էդ պահին թեմայի ակտիվությանը՝ ինձ մոտ էդ տպավորությունը ստեղծվեց:
Ինչևէ, կարևոր չի:

Լոլիտա
22.09.2014, 18:31
Մենք իրարից անկախ ենք գրել ու վերջին պահին պարզվեց, որ իրար ենք նվիրել :)

Վոլտերա
22.09.2014, 18:31
Վոլտ, իմանալով, թե դու ոնց կարող ես գրել, ենթադրում եմ, որ էս հինգ տողդ արագ գրեցիր էն պահին, երբ տեսար, որ Լոլիտան քեզ ուղղված շարադրանք ունի: Հետևելով էդ պահին թեմայի ակտիվությանը՝ ինձ մոտ էդ տպավորությունը ստեղծվեց:
Ինչևէ, կարևոր չի:

Այվ, չեմ ուզում հետդ վիճել, բայց ես դա տեղադրելուց մի շաբաթ առաջ էի գրել, բնական ա Լոլիտայից էլ առաջ: Ոչինչ չեմ ուզում համոզել կամ ապացուցել: Կարևորը մեսիջը հասել ա ում որ պետք ա: :)

Smokie
22.09.2014, 18:55

Այվի ջան չորեքշաբթի օրը խոսում էի Մարիի հետ՝ ասեց որ գրել ա իր պատմվածքը:;)

Mephistopheles
23.09.2014, 00:19
Այվ, չեմ ուզում հետդ վիճել, բայց ես դա տեղադրելուց մի շաբաթ առաջ էի գրել, բնական ա Լոլիտայից էլ առաջ: Ոչինչ չեմ ուզում համոզել կամ ապացուցել: Կարևորը մեսիջը հասել ա ում որ պետք ա: :)

Մարի, common… "Քեզ տրված էր որոշելու գիսաստղի ու իր պոչի հաշտեցման պահը, ու դու օգնեցիր, որ այդ պահը շուտ գա՞:"… հա՞… ես չգիտեի որ գիսաստղն ու իր պոչը պրոբլեմ ունեն իրար հետ… մեկը կա՞որ սրա մասին իմացել ա… ես չեմ իմացել, կարող ա կյանքից հետ եմ մնացել…

Մարի ջան, եթե մեկին մեսեջ ես ուղարկում և ուզում ես որ անպայման հասնի, ՊՄ-ով ուղարկի…

Վոլտերա
23.09.2014, 08:06

Մեֆ, ես չէի սպասում, որ դու սենց անհամ տիպ դուրս կգաս: Իսկականից գնա գործիդ էլի, չորս շաբաթ ա ֆլեշմոբ ա, ոչմեկը լայաղ չարեցիր քննարկել, եկել կպել ես էդ հինգ տողանոց գրառմանը? Թե թրոլ հոգիդ ա զարթնել խորը քնից հետո: Որ դու գալիս ես էստեղ, սկսում ես տոննաներով փիլիսոփայել, քեզ ոչ մեկ բան չի ասում: Մի մտիր էնտեղ, որտեղ քեզ չի վերաբերում: Արդեն գրել եմ, որ անձնական օրագրային գրառման նման ա ստացվել: Ինձ համար կարևորը , որ Լոլիտան ա հավանել ա ու իր սրտով ա: Թե դու ինչ կմտածես գիսաստղի ու պոչի կամ իրենց երկուսի պռոբլեմների մասին, ինձ չի հուզում, մանավանդ որ դու ինքնակամ եկար ու խցկվեցիր էդ երկուսի արանքը:

ivy
23.09.2014, 12:23
Մի բան էլ ես մոգոնեմ :)

Ծարավ
Նվիրվում է Մեֆին

Ճաքճքած հողի վրայով սև միջատ էր վազում. նա անձրևի մասին ոչինչ չգիտեր: Ավազը քերում էր կոկորդս, բայց դեռ ձայնս չէի կորցրել.
- Ի՞նչ ես նկարում:
Ես տեսնում էի դա. ջուր էր նկարում ու վրան պարող աղջիկ: Նրա ակնոցի թանձր փոշին չէր խանգարում մատների արագ ու կանոնավոր շարժումներին, որոնք թղթի վրա պատկեր էին ստեղծում: Երբ հանեց ակնոցն ու խորը հայացքն ուղղեց ցամաքած աչքերիս, պատասխանն արդեն գիտեի.
- Ես միայն գծում եմ. ջուր չեմ նկարում, ոչ էլ վրան պարող աղջիկ:

Mephistopheles
24.09.2014, 19:12

Նախագծում…

ivy
24.09.2014, 19:15
Նախագծում…

Գեղարվեստական չի հնչում. ի վերջո մինի պատմվածք էր գրածս :)

Mephistopheles
24.09.2014, 20:12
Գեղարվեստական չի հնչում. ի վերջո մինի պատմվածք էր գրածս :)

Այվի ջան… գծելու ու նախագծելու մասին երկար կարելի ա խոսել, նրանց գեղեցկության ու գեղարվեստականության մասին… բայց եթե գծելն ա դուրդ գալիս՝ խնդիր չի, թող մնա գծել…

Renesmi
24.09.2014, 22:39
Даже в человеческом счастье есть что-то грустное.Красивый стих,хочется весны.