PDA

Դիտել ողջ տարբերակը : Մելանխոլիայի ռիթմը



Պիրիտ
14.09.2014, 17:25
Կանաչ տերևը շտապում է: Տերևաթափից երկու ամիս առաջ միայն ուսումնական զորամասերում կարող են տերևները թափվել, որպեսզի զինվորները ավլել սովորեն: Հոգիս՝ զորամասի շունը անծանոթ արևի տակ չորանում է: Նա դեռ չի սկսել զզվել արևից:

Քրտինքը կաթում է պլացին, ճանճը իջնում է հոգնած զինվորի գլխին: Մրջյունները լողանում են չայի սևանում: Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրները, որոնք մեզ համար պատրաստված են տիրոջ կողմից, օրհնյալ է տերն իր պարգեվներով, ամե՛ն:

Հոգիս էսօր ոտքից վիրավոր է՝ սպա է կրակել նրա վրա: Վաղը զինվոր է նրան խփել ոտքով, իսկ մյուս օրը անհայտ մարդիկ սպանել ու թողել են զուգարանում: Տերևը դեղին արդեն ընկնում է ճիշտ ժամանակին:

Ազատ արձակում, հոգիս էսօր վերակենդանացել է ու վազում է ուրախ կաղալով: Փառք տիեզերքի կերակրողին, որ մեզ կերակրեց, անիծյալ են բոլոր պատերազմողները, ամե՛ն: