PDA

Դիտել ողջ տարբերակը : «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ



ivy
08.09.2014, 00:00
Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Երրորդ շաբաթ

Ֆլեշմոբին գրանցված մասնակիցներն են՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա:
Անցյալ շաբաթ ֆլեշմոբին են մասնակցել նրանցից երեքը: Ֆլեշմոբին են մասնակցել նաև Լուսանդրը, Նիկեան, Vardik!-ը և Lisbeth-ը:

Երկրորդ շաբաթվա ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/66032-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-2-%D6%80%D5%A4-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9):

Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ, ցանկացած մեկը, ով ուզենա միանալ ֆլեշմոբին, կարող է դա անել՝ հետևելով նախագծի պայմաններին (http://www.akumb.am/showthread.php/66026-%D5%96%D5%AC%D5%A5%D5%B7%D5%B4%D5%B8%D5%A2-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-1-%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9):
Դրա մասին ինձ նախապես տեղեկացնել պետք չէ: Պարզապես նշված օրը, նշված ժամին ներկայացրեք ձեր աշխատանքը:

Հիշեցնեմ, որ հեղինակներն իրենք են տեղադրելու իրենց ստեղծագործությունները: Դա արվելու է շաբաթ օրը, Երևանի ժամանակով 22:00: Ստեղծագործությունները դրվելու են հենց այս թեմայում:

Մինչև գործերի տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, այս թեմայում գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառում կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» (http://www.akumb.am/showthread.php/57598-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4?p=2497802#post2497802) թեմայում:

Այս շաբաթվա գրական առաջադրանքը

Ստեղծագործությունը պետք է լինի ժանրային: Կարող եք ընտրել հետևյալ երեք ժանրերից մեկը՝ սյուրռեալիզմ, մոգական ռեալիզմ, ֆենթեզի:
Աշխատանքը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Այն պետք է վերնագրված լինի:
Ծավալը՝ ամենաքիչը հինգ հարյուր նիշ առանց բացատների: Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ նիշ, այլ ոչ թե բառ:

Որպես ոգեշնչման նյութ՝ ներկայացնում եմ իլյուստրատոր Էնդրյու Ֆերեզի աշխատանքներից մեկը:
Փորձեք ստեղծագործել՝ առաջնորդվելով հետևյալ իլյուստրացիայով.

http://i61.tinypic.com/23hlnk7.jpg

Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ :)
Ակտի՜վ եղեք:

Smokie
13.09.2014, 22:00
Հեքիաթային


- Դու պետք է կարողանաս քո առավելությունները համատեղել: Խելացի ու դիտող-ական լինելուց՝ համարձակությունն էլ չի խանգարի: Իսկ երբ համարձակ ես, դա անվտանգ չէ, եթե մոռացել ես զգուշության մասին ու նույնն էլ բոլոր մյուս դեպքերում: Դու բավականաչափ ունես այդ ամենից՝ մնում է քո մեջ ուժ գտնես ու կարողանաս ճիշտ օգտագործել: Անգամ թերություններդ պետք է օգտագործես հօգուտ քեզ: Դու ուժեղ ես՝ բայց դա քիչ է: Ուղղակի երբ այս կյանքում վտանգ տեսնես, մի մոռացիր այն՝ ինչ ասացի: Հատկապես այդ ժամանակ են քեզ պետք գալու խորհուրդներս: Դու շատ բան ես տեսնելու, շատ անկնկալների ես հանդիպելու, կարևորը չկորցնես քեզ: Ու մի բան էլ լավ իմացիր, որքան էլ քեզ հիմա այդ ամենը շատ հեշտ թվա՝ միևնույնն է սկզբնական շրջանում դժվար թե կարողանաս լիովին անել իմ ասածով: Բայց երբեք պետք չէ հուսահատվել, առաջինը, դեռ վերջինը չէ- ուսուցիչն ավարտեց իր խոսքը:
Ազատ էի: Պատրաստ էի ամեն ինչի: Թվում էր թե առջևս ոչ մի բարդություն չկա, իսկ վերջին խորհրդին հետևելն իրոք շատ հեշտ էր թվում: Կարծես այսուհետ կյանքումս ամեն ինչ հարթ է գնալու՝ էլ ոչ մի խնդիր: Ուսուցիչը ժամանակին ասել էր, «Շատ դեպքերում կյանքն ինքն է մարդու առջև խնդիր դնում, որ լուծի: Իսկ եթե առայժմ ոչ մի արկածի չես հանդիպել՝ ուրեմն առիթ չի եղել, շատ անգամ ժամանակն ինքնստինքյան գալիս է ու քեզ ցույց է տալիս ճիշտ ճանապարհը»: Հիմա ի՞նչ, ես պետք է սպասե՞մ: Ձանձրալի է: Լավ, ինչևէ՝ ես հիմա այնքա՜ն հոգնած եմ, որ զարմանալի է, թե ո՞նց եմ կարողանում քնելուց բացի ուրիշ բանի մասին մտածել: Շուտով կհասնեմ տուն:


***


Ստիպված չեղա երկար սպասել: Փորձությունը պատրաստ էր: Մաքուր ճանապարհ՝ պատված գորշասպիտակախառը նախշուն սալաքարերով: Ծառեր աջից ու ձախից՝ կարծես անտառում լինեմ, առաջին անգամ էի այդտեղով քայլում, թե ինչպե՞ս գտա, ինչպե՞ս եկա այդտեղ ու ու՞ր էի գնալու՝ ինքս էլ չգիտեի: Միայն հիշում էի, որ հասա այդտեղ ու գրավեց՝ շատ գեղեցիկ էր:: Արդեն բավականին քայլել էի՝ երբ տեսա, որ ճանապարհը ճյուղավորվում է: Հասա կենտրոնին՝ հիմա՞ որտեղ: Նայում եմ շուրջբոլորս, որքա՜ն նման են ճանապարհեները՝ ամեն մի ուղղությամբ նույն ծառերը նույն հեռավորության վրա, նույն սալահատակը նույն նախշազարդերով: Անգամ մինչև հաջորդ թեքվելը եղած հեռավորությունն էլ է նույնը ըստ երևույթին: Եւ ո՞րն ընտրել: Ի՞նչ իմանաս, թե երկրորդ անգամ թեքվելուց հետո ի՞նչ ես տեսնելու: Սպասիր… դե իհա՜րկե, ախր բնությունն ինքն է հուշում: Բոլոր ծառերի ճյուղերը նայում են նույն ուղղությամբ՝ դեպի իմ աջ կողմը: Երբ հասա այդ ճանապարհի ծայրին, պատկերը փոխվեց: Թվում էր թե ծառերն ուրիշ են՝ ինչ-որ բանով տարբերվում էին բնության ստեղծածից: Թե ի՞նչն էր արհեստական, չէի հասկանում, ախր այնքան նման էին իմ տեսած մյուս ծառերին: Շարունակեցի ճանապարհս: Ընդամենը տաս քայլ էի արել, երբ երկու կողմից ջրվեցի: Աջ ու ձախ ծառերի կեղևները բացել էին բերանները ու «ծիծաղում էին» ինձ վրա՝ անընդհատ ջուր ցայտելով: Ինձ համար էլ էր դա զվարճալի: Փորձեցի շարունակել ճանապարհս՝ հիմա մյուս ծառերը գործի անցան, իսկ նախորդները անջատվեցին: Հաջորդ պտույտին սալահատակն էր փոխվել: Ենթադրում էի թե ինչ է ինձ սպասվում՝ այստեղ պետք է ավելի զգույշ լինել: Կանգնեցի առաջին սալաքարի վրա՝ բացվեց իմ առջև գտնվող հինգերորդը: Փաստորեն չէի սխալվել: Գնացի դեպի ձախ՝ բացվեց չորրորդը, հետաքրքիր է ներքևում ի՞նչ կա՝ արդյոք անդու՞նդ է: Իսկ եթե ա՞ջ գնայի՝ փորձեմ: Հենց կանգնեցի քարի վրա՝ քիչ էր մնում հավասարակշռությունս կորցնեի՝ աղմուկով բացվեց դիմացիս սալաքարը՝ համարյա ծայրին էի կանգնած: Նայեցի ներքև՝ շա՜տ մութ էր: Ոնց էլ լինի պետք է մի քայլ առաջ շարժվեմ: Անկյունագծով գնացի դեպի ձախ՝ ոչ մի սալաքար չբացվեց: Ըստ երևույթին պատահական են ընտրված՝ բախտի քմահաճույքին: Զգուշորեն մի քայլ էլ արեցի, հենց ոտքիս թաթը թեթևակի դիպավ քարին՝ բացվեց վեցրերորդը, այստեղից ինչ որ խորհրդավոր ձայներ են լսվում՝ ծվծվոցներ, բացի դրանից այնտեղ մի թեթև լուսավոր էր: Ահա թե որտեղ պետք է գնամ: Եւս մի քայլ անկյունագժով՝ բացվեց հետևիս սալաքարը: Հիմա չորրորդի վրա եմ: Փորձե՞մ: Կանգնեցի քարի անկյունաձև ծայրին՝ համարձակությունս հավաքեցի ու թռա այդ սալաքարի վրա: Ինչպես և սպասում էի՝ բացվեց, բոլորովին խորը չէր: Հայտնվեցի թույլ լուսավորված քարանձավում: Առաստաղի վերածված սալաքարն էլ բոլոր մյուսների պես փակվեց ու քարանձավում իսկույն վառվեցին պատից կախված ճրագները: Հենց այդ պահին մի քանի չղջիկներ ծղրտոցով, ծվծոցով թռան իմ վրա: Արագ վերցրեցի ճրագներից մեկն ու սկսեցի պաշտպանվել: Այդպիսի արագությու՜ն, ոչ մի կերպ չէի պատկերացնի: Չզգացի, թե ինչպես թռան կողքովս, ոմանք հասցրեցին քերծել ձեռքս և ի վերջո բոլորը թռան, գնացին: Շուտով կտրվեց իրենց ձայնը ու որտեղից որտեղ հնչեց Գրիգի «Ա մինոր դաշնամուրային կոնցերտը»: Այ սա հետաքրքիր է: Քայլեցի քարանձավի լաբիրինթոսով՝ անընդհատ զիգզագներ, պտույտներ: Երաժշտությունն էր հուշում, թե ո՞ր ուղղությամբ գնամ: Ուշադիր նայում էի շուրջբոլորս՝ արդյոք վտանգ չկա՞: Պատերի ճրագները ամեն տեղ չէ, որ վառվում էին, լավ է որ վերցրեցի հենց սկզբից: Ահա, արդեն շատ մոտ եմ, ևս մեկ անգամ թեքվեցի ու… Մոմե՞ր, օդում կախված մոմե՞ր: Շատ թույլ լուսավորություն էր՝ մինչև թեքվելս դրա նշույլն անգամ չէր երևում: Որքան մոտենում էի՝ այդքան պատկերը պարզանում էր: Շուտով տեսա սև դաշնամուրը՝ ստեղները իրենք իրենց էին սեղմվում: Այս ամենն արդեն սկսում էր վախեցնել նյարդայնացնելու աստիճանի, բայց և անչափ հետաքրքիր էր, թե ի՞նչ է դա նշանակում: Օ՜, դաշնամուրի վերևը՝ մեջտեղում… ինչպե՞ս չէի նկատել մեծ ճրագակալը: Երբ ձեռքինս տեղադրեցի՝ շրջապատս լուսավորվեց, իսկ դաշնամուրի առջև երևաց մի ուրվական: Աղջկա ուրվական՝ սառած ու անզգա, ոչ նայում էր ինձ, ոչ էլ նկատում, հանգիստ նվագում էր: Անկենդան դիմագծեր՝ գուցե տիկնի՞կ է: Դիպչեցի՝ թափանցիկ էր ու այն աստիճանի սառը, կարծես ձեռքս մնացել է իր մեջ՝ չեմ կարող շարժել: Բայց դա ընդամենը խաբկանք էր: Անգամ նոտաների տետր չկար առջևը, հիշողությա՞մբ էր նվագում, թե՞ բնազդով, ընդհանրապես գիտե՞ր իր գոյության մասին: Ավարտվում էր կոնցերտի առաջին մասը: Այսինքն մոտավորապես տասերեք րոպե է, ինչ ես այս քարանձավում եմ: Հետաքրքիր է ի՞նչ կլինի հետո՝ շարունակելու՞ է նվագը: Իսկ հետո ուրվականը թափանցեց դաշնամուրի մեջ ու այլևս չերևաց: Ի՞նչ արած՝ նստեցի դաշնամուրի առջև ու ինքս շարունակեցի: Երկրորդ մասը՝ «Ադաջիո»-ն, լավ եմ հիշում: Ավելի շատ հաճույքի համար էի նվագում՝ հենց այնպես, թեև վստահ էի, որ ինչ-որ բան փոխվելու է: Սառը քամի փչեց: Շուտով նորից չղջիկները թռան դեպի ինձ: Ո՛չ, ոչ մի դեպքում նվագս չեմ դադարեցնի: Իսկ նրանք ինձ չդիպան անգամ՝ սկսեցին պտտվել դաշնամուրի վերևում: Վստահ էի, որ օրորոցայինս ուրվականին օգնում է հանգստանալ իր «տանը»: Իսկ փոքրիկ չղջիկները թևներով հովհարում էին նրան: Բավականին նվագել էի՝ երբ դաշնամուրի տանիքը բացվեց և այնտեղից դուրս եկավ ուրվականը: Բայց հիմա է՛լ ավելի անզգայացած էր՝ ձեռքերը տարածել էր երկու ուղղությամբ ու անշարժ կանգնել: Ինքս էլ չէի հասկանում թե ո՞նց էի հաջողացնում առանց ստեղներին նայելու նվագել, ուրվականը գրավել էր ինձ՝ ամբողջությամբ իր ազդեցության տակ էի, չէի կարողանում հայացքս կտրել: Հիացմունքո՞վ էի նայում, թե՞ զարմանքո՞վ՝ ինքս էլ չգիտեի, բայց նա ինձ գրավում էր, կանչում էր: Մի ձեռքս բարձրացրեցի ու նորից դիպա: Էլի սառն էր՝ բայց այս անգամ թափանցիկ չէր: Արձան: Բայց այնքա՜ն կենդանի տեսք ուներ՝ չնայած նույն սառած հայացքին, երկու ուղղությամբ տարածած անշարժ ձեռքերին: Երբ ավարտեցի կոնցերտի երկրորդ մասը՝ չղջիկները մոտեցան արձանին ու ձեռքերից բռնելով տարան, իսկ դաշնամուրն անհետացավ: Հետևեցի ուրվականին: Թվում էր, թե ելքը մոտ է՝ գնալով ավելի էր լուսավորվում: Պատերի պատկերներն անընդհատ ուշադրությունս գրավում էին: Սջ կողմում հրեշտակների, ձախ կողմում սատանաների պատկերներ: Կարծես հիմա շարժվելու են, մոտենալու ու նստելու են ուսերիս: Ուրվականը չէր երևում՝ հեռացել էին տեսադաշտից, ուղղակի քայլում էի: Իսկ ու՞ր մնաց կոնցերտի վերջին մասը՝ արդյո՞ք շարունակվելու է: Հենց այս մտքերով էի, երբ ինչ-որ աղմուկ լսեցի հետևիցս՝ սատանայական ծիծաղ: Դրան հաջորդեց հրեշտակների երգեցողությունը՝ սատանաները սկսեցին մրցակցել: Ձայները գնալով մոտենում էին, բայց պատկերները մնում էին անշարժ: Շուտով զգացի, որ հեռանում են: Գնացի առաջ, պետք էր բաց չթողնել ամբողջ կոնցերտը: Բայց այդ ամենը շատ կարճ տևեց: «Ըստ երևույթին սխալվել եմ՝ ելքին դեռ շատ կա», մտածում էի ու այդ պահին մի դղրդյուն խլացրեց երաժշտությունը: Աստվա՜ծ իմ, քարանձավը քանդվում էր, փլվում էին պատերը: Ինչքան ուժ ունեի ոտքերումս, սկսեցի վազել: Չնայած խուճապի էի մատնվել բայց ինչ-որ բան այնքա՜ն ծանոթ էր թվում՝ այդ պահին մտածում էի, որ սա որևէ տեղ տեսել էի, կամ լսել: Դեժա վյու: Հետո հասկացա, որ երաժշտությունն էր շարունակվում: Ձեռքերով մի կերպ էի գլուխս պաշտպանում առաստաղից, կամ պատերից թափվող քարերից: Երբեմն զգում էի, որ հետևիցս վիթխարի քար է գլորվում: Ոտքերս սկսում էին ինձ չենթարկվել, դեռ որքա՞ն կա: Ահա՜ արևի լույսը, տեղ-տեղ սկսեց երևալ աջ պատից: «Շուտով, շատ շուտով»՝ ներշնչում էի ինձ: Եւս մի քիչ, ևս մի քանի քայլ: Ձախ կողմից էին շատ քարեր թափվում: Ձեռքս ամբողջությամբ քերծվել էր: Երբեմն էլ այնքա՜ն էի վախենում ընկնելուց: Հոգնել էի: «Վազի՜ր, վազի՜ր» դուրս էր կանչում արևը: Մեծ քարը շարունակում էր գլորվել՝ վախենում էի անգամ ետ նայել: Հանկարծ առջևից լսվեց խլացուցիչ թնդյուն: Աչքերիս առջև մթնեց՝ վայր էի ընկնելու եթե մի ակնթարթով չհենվեի աջ կողմի պատին, հազիվ զսպեցի ինձ, որ չկանգնեմ ու չփակեմ ականջներս: Այնքան արագ կատարվեց այդ ամենը՝ երբ աչքերս բացեցի, շատ լուսավոր էր: Ուրախության ճիչով նետվեցի առաջ: Վեեե՜րջ: Քարանձավից դուրս գալուց իսկույն վազեցի կողք ու հենց այդ պահին այն ամբողջությամբ ավիրվեց՝ փլատակների տակ թողնելով նաև վիթխարի քարը: Բնությու՜նը՝ մայր բնությունը շարունակում էր ծանոթ մեղեդին: Այս ամենից հետո ինձ իհարկե հանգիստ էր պետք: Մոտեցա քչքչան առվակին, ջուր խմեցի, լվացվեցի ու նստեցի ամենամոտ ծառի տակ: Փակեցի աչքերս ու սկսեցի վայելել: Թռչունները, ծառերը, առվակը, անգամ խոտն այնքա՜ն բնական էին երգում: Դե իհարկե՝ այդ ականջ ծակող, երաժշտությունն աղավաղող, լսողությունից զուրկ քարերից ու պատերից հետո պետք էր ամեն ինչ բալանսավորվեր: Ննջում էի քաղցրահունչ օրորոցային տակ: Վերջին հատվածների ժամանակ շատ էին աշխուժացել:
- Բաց աչքերդ՝ վայելիր իրակա՛ն տեսարանը,- քնի մեջ լսեցի սիրելի ուսուցչիս ձայնը:
Բացեցի և ո՜վ զարմանք: Ձեռքերում փայտիկներ բռնած՝ պայծառ ժպիտը դեմքին այս ամենը կառավարում էր սպիտակազգեստ մի աղջիկ՝ նախկին ուրվականը:

ivy
13.09.2014, 22:00
Հեղինակը ցանկացել է անոնիմ մնալ:

Врата ада

В туманной мгле, средь волн и ветра,
Играю я на старом пианино...
Не светит мне и лучик света,
Измучанное сердце давно остыло.

Мой свет здесь---только свечи,
Мой дом---опять же здесь,
Дней нету, только ночи,
И мрак закутал весь.

Попала я в ворота ада,
Но не могу и сделать шага,
То манит чёрт меня к тебе,
То говорит иди обратно.

Как быть?-спросила я тебя,
А ты сквозь мрак сказал мне тихо,
Возьми скрипичный ключ из нотного листа,
Он и откроет врата ада.

Вот и указан путь,-теперь вперёд,
Открыв ключом скрипичным смело,
Вошла я в ад, и слышу вдруг...
-''добро пожаловать мой друг,,

И вот мы вместе наконец,
Хоть это ад, но мы же есть,
И я и ты...и вот конец,
Всего же в жизни, не успеть...

Enna Adoly
13.09.2014, 22:01
զգայություն
Хорошо, что ползет ярко-желтый рассвет по трубе.
Хорошо, что кончается ночь. Приближается день.
Сохрани мою тень.


-Հը՛, ի՞նչ ես տեսնում:
-Հորիզոնում միայն ալիքներ են:
-Ոչ մի նավ չկա՞:
-Ծերու՛կ, ականջների հետ էլ խնդիր ունե՞ս: Ասում եմ՝ոչինչ չկա, ՈՉԻՆՉ:
Ես որսում եմ ծերուկի հայացքը ինձ վրա և վատ զգում ասածիցս:
-Լսիր, ծերուկ,դու լսու՞մ ես ծովի աղմուկը,-ասում եմ:
-Իհարկե, շատ բաներ եմ լսում՝գույներ, զգացումներ, լռություն: Ես լսում եմ՝ նավերը կլինեն կապույտ, կանաչ ու դեղին:
Ծերուկի աչքերը կորել էին պատերազմում, մինչ նա գրում էր , նկարում: Նրա նկարները հասարակ էին, բայց հարուստ ամեն տեսակ կյանքով: Ամեն ոք կգտներ հոգեհարազատ մանրուք և կտարվեր դրանով, մինչև որ ծերուկը կնվիրեր դա, բայց պատերազմը…ոչ մի հետք նրա ստեղծած կյանքից: Ծերուկը դարձավ խելագար ՝ամեն տեսակ տեսիլքներով փակ աչքերի տակ , բայց ես սիրում էի ծերուկին, ես սիրում էի նրա ներսի խելագարին:
-Հեռվում երեխա սպանեցին:
-Պատերազմը ավարտվել է…
-Ո՛չ,-ասաց նա, ես տեսա,թե ինչպես արցունքը սահեց դեպի ծովը:
Նա ճիշտ էր.պատերազմը շարունակվում էր, ես խաբում էի նրան ամեն անգամ:
-Գիտե՞ս՝ ես կարող էի չհայտնվել պատերազմում, կարող էի չկորցնել աչքերս:
Եւ նա սկսեց պատմել ինձ:
***
Սենյակի մոմերը հանգան մեկը մյուսի հետևից,: Ժամը տասներկուսն էր: Երգը ուր որ է կմարեր, բայց հանկարծ այն հնչեց ավելի բարձր` հոգեկան կտտանքների ենթարկելով բոլորին:
Ես գնացի , նա նստած էր դաշնամուրի առաջ եւ նայում էր նոտաներին անթարթ, ինչ-որ տեղ բութ հայացքով:
-Բարեւ, Լուի:
Շարժվեցին միայն նրա բարակ շուրթերը, մնացածը առաջվա նման դատարկ էր:
-Նստիր, Լուի:
Նա չնայեց ինձ: Ես ոգեւորված սպասում էի այս օրվան, իսկ հիմա ուզում եմ վեր կենալ ու փախչել:
-Կարող ես գնալ,-հանկարծ ասաց նա:
-Ի՞նչ,-ես քարացա տեղումս:
Նա մատը սահեցրեց դաշնամուրով մեկ եւ դիպավ դոյին, հետո ֆա դիեզին, հետո չհասկացա՝ ինչ նվագեց, բայց թմբկաթաղանթս այնչափ լարվեց, որ քիչ մնաց տրաքեմ ճնշումից:
- Լուի, իմ սիրելի Լուի: ես քեզ չեմ սպանի:
Ես պինդ բռնեցի աթոռից, ոտքերս սեղմեցի գետնին եւ սկսեցի սպասել հետոյին: Հանկարծ նա շրջվեց ինձ, նրա կանաչ աչքերը փայլեցին խուց թափանցած արեւի շողից, մազերը փռվեցին մերկ մարմնով մեկ: Ինչպե՞ս կարող էի այսքան ժամանակ չնկատել նրա մարմնի մերկությունը: Նա մերկ չէր, նա ցանկացավ,որ նրան մերկ տեսնեմ: Նա խաղում էր իմ վախերի և հաճույքների հետ: Ես վեր էի թռչում տեղիցս, իսկ հետո նորից փռվում աթոռին՝ընկնելով անիրական հաճույքի մեջ: Ես գիտեի՝նա պատժում էր ինձ, ես նրան խցկեցի բանտ, զրկեցի դաշնամուրից, իսկ հետ վերադարձրի: Այդ ամենը լոկ հիմարությունից, լպիրշությունից ու էլի շատ պատճառներից էր: Ես ատում էի ինձ , չէի կարողանում ազատվել ո՛չ ինձնից, ո՛չ զզվանքից և ապրում էի կառչած նրանից և նրա դաշնամուրից: Ինչպե՞ս եղավ ամեն ինչ: Ես ամուսնացա մեկի հետ, որին չէի էլ ճանաչում, հետո հայտնվեց նա և ,աստվածներով եմ երդվում, նա ամենան էր՝գագաթը գեղեցկության և տաղանդի, ես իսկույն սիրահարվեցի նրան, նա՝ինձ: Բայց ես ամուսնացած էի, և ոչ մի փոխադարձ սեր այլևս իմաստ չուներ: Ամիսներ շարունակ ես չէի կարողանում ազատվել նրանից, մինչև մի մռայլ օր ուղեղս փայլատակեց՝բանտ հասցնել նրան/հիմա եմ հասկանում այդ մտքի փուչ լինելը/: Դա այնքան էլ հեշտ գործ չէր, ընթացքում անհասկանալի հիվանդությունից մահացան կինս ու երեխաս: Ես մնացի մեն-մենակ, ուզում էի վազել նրա մոտ,երբ նա իքնակամ բանտ գնաց: Ես դժբախտացա, դարձա ուրվական, ինքնասիրությունս չթողեց ինքնասպան լինել: Ահա հիմա ես այստեղ եմ՝բանտում, նրա կողքին, մեղավորության զգացումը դեռ երկար ժամանակ չէր թողել՝այցելեմ նրան:
Ինձ թվաց ՝նա վերկացավ տեղից, համբուրեց ինձ, ես ամուր փակեցի աչքերս: Որոշ ժամանակ հետո տաքությունը դարձավ անտանելի, բացեցի աչքերս՝ամեն ինչ այրվում էր, միայն դաշնամուրը շարունակում էր նվագել: Բոցը կուլ էլ տալիս ամեն ինչ, շուտով ինձ էլ կուլ պիտի տար: Ոտքերս կպել էին գետնին: Զգացի մատները ափիս մեջ, սա արդեն տեսիլք չէր, մատները սահեցրեց ձեռքիս մեջ, մատները սառը-սառն էին,մարմնովս սարսուռ անցավ, գրկեց ինձ՝ծածկելով մարմինս, նա սպիտակ էր, մարմինը ծածկում էր կրակը: Երևի կորցրեցի գիտակցությունս,որովհետև հետո իմ քաղաքից շատ հեռու էի, ինչ-որ քաղաքի հիվանդանոցում, որտեղ վիրավոր զինվորներ էին կողքերիս պառկած: Ես դարձա նրանցից մեկը, ապաքինվելուց հետո գնացի պատերազմ՝ կռվելու անհայտ արժեքների և օտար պետության համար: Ինձ չէին սպանում, ես կանգնում էի հենց թշնամու առաջ,իսկ նրանք կարծես չտեսնեին ինձ: Սկսեցի փրկել ում կարող էի, նույնիսկ ՛՛թշնամուն՛՛: Ես պատերազմի անմահն էի. երբ ուշքի էի գալիս պատերազմի վայրենությունից, միայն ես էի դաշտում,իսկ գետնին դիակներ էին արյուն ու կանաչ : Կանաչը վայրկենապես ծածկում էր դիակները: Հենց վերջին պատերազմում ես կորցրի աչքերս,ամենաթանկ բանը ,որ ես ունեի...
***
Հորիզոնում երևացին նավերը, հենց իր ասած գույների.
-Լսու՞մ ես դաշնամուրի ձայնը,լսու՞մ ես:
Ես ոչինչ չէի լսում,միայն հետո հասկացա ՝ինչ նկատի ուներ:

StrangeLittleGirl
13.09.2014, 22:01
Ավրորա բորեալիս

Արդեն պատրաստվում էի տնից դուրս գալ, երբ Կլաուդիան գրեց. «Իսկ ի՞նչ կասես, եթե գնանք հյուսիսափայլը նայելու»:

Ես կարծում էի, որ հյուսիսափայլի համար մենք չափից դուրս հարավ էինք: Բայց Կլաուդիան նախապես կռահել էր անհանգստությունս ու նամակի հետ մի հղում ուղարկել, որում ասվում էր, որ այդ օրը հյուսիսափայլն այնքան ուժգին է լինելու, որ անգամ Միացյալ Թագավորությունում է երևալու: Իսկ Կոպենհագենը նույն լայնության վրա է գտնվում:

Պատուհանից դուրս նայեցի: Դեռ լրիվ չէր մթնել, ու երկինքը պարզ էր: Կոպենհագենյան այն գեղեցիկ մայրամուտներից էր, երբ հայացքդ չես կարողանում վարդամանուշակագույն երկնքից կտրել: «Քաղաքի լույսերը կխանգարեն,- գրեց Կլաուդիան,- ի՞նչ կասես, եթե Կլամպենբորգ գնանք»:

Թվիթերով հաղորդագրություն եկավ. «Երեսուն րոպեից ավրորան փոթորկի մակարդակի է լինելու»:

«Տասը րոպեից կայարանում կլինես»,- պատասխանեցի:

Կլաուդիային առաջին անգամ էի տեսնում: Հեծանիվով եկավ, իջավ կայարանի մոտ, ու մենք նստեցինք Կլամպենբորգ գնացող առաջին գնացքը:

- Հելսինկիում ապրելիս շատ էի ուզում հյուսիսափայլը տեսնել,- ասաց,- մի անգամ նույնիսկ երևացել է այնտեղ: Բայց քաղաքի լույսերը խանգարում էին, ոչինչ չտեսա:
- Ես էլ Յոենսուում էի հույսեր փայփայում: Ընկերներս տեսան, ես՝ չէ: Մի քանի րոպե ուշացել էի: Հույս ունեմ՝ էսօր բախտներս կբերի:
- Հա, թե չէ ստիպված կլինենք Լապլանդիա գնալ,- ծիծաղեց,- դու Կլամպենբորգը լա՞վ գիտես: Ես դեռ չեմ հասցրել շրջակայքս ուսումնասիրել:
- Երկու անգամ եղել եմ այնտեղ: Մեծ այգի կա եղնիկներով: Մեկ էլ աշխարհի ամենահին կարուսելի այգին է այնտեղ:

Կլամպենբորգի կայարանից դուրս մեկ էլ հիմնական փողոցն էր լուսավորված: Մնացած բոլոր տեղերում կատարյալ մթություն էր տիրում:
- Այգին լավ գիտես, չէ՞,- հարցրեց Կլաուդիան,- գնանք, էնտեղից նայենք:
- Չեմ կարծում, թե դա անվտանգ է: Այն ավելի շատ անտառ է, քան այգի,- հայացք գցեցի այգու ուղղությամբ, որը միայն որպես մութ զանգված էր երևում,- գուցե ծո՞վ գնանք:
- Գիտե՞ս տեղը:
- Արևելք: Եթե գնացքն ուղիղ հյուսիս էր գնում, ուրեմն աջի վրա:
Քայլեցինք դեպի ծովը:
- Բայց ամպամած է,- Կլաուդիան անհանգստացավ:
- Այնքան էլ չէ,- նայեցի երկնքին,- տես, մեծ արջն ինչ լավ է երևում:
Անցանք հարուստների վիլլաներով մոտով, ու թանձր մթության մի նոր զանգված իջավ մեզ վրա:
- Ահա ծովը,- ցույց տվեցի անորոշ սև տարածությունը:
- Բայց ամեն դեպքում ամպամած է,- դժգոհեց Կլաուդիան:
- Հյուսիսափայլ տեսնելու հրաշալի վայր է: Իսկ ամպերը կգնան:
Հաջորդ տասնհինգ րոպեների ընթացքում երկուսս էլ լուռ էինք: Հյուսիսում կուտակված ամպերը դանդաղ սահում էին՝ ազատելով երկնակամարն այնպես, որ եթե հյուսիսափայլ լիներ, հաստատ կտեսնեինք: Իսկ երկնքում անթիվ-անհամար աստղեր կային: Նայելիս շունչս կտրվում էր: Վերջին անգամ ե՞րբ էի էսպիսի երկինք տեսել: Իսկ ես մտածում էի Հայաստանից գնալ նշանակում էր նաև աստղազարդ երկնքին հրաժեշտ տալ:
- Դիմացը Շվեդիա՞ն է,- հարցրեց Կլաուդիան՝ ցույց տալով հեռվում երևացող լույսերը:
- Ըհը, պիտի որ շատ մոտիկ լինի:
- Ուրեմն ամպամած չէ:
Քիչ անց ծովի վրա լուսավոր մի գիծ երևաց, իսկ ավելի վերևում՝ նարնջագույն լույս:
- Լուսինն է:
Լույսն անընդհատ ձևափոխվում էր, մեծանում ու փոքրանում. ամպեր էին սահում դիմացով: Իսկ երբ վերջապես լրիվ բացվեց, մենք նկատեցինք, որ այն ո՛չ կիսալուսին էր, ո՛չ լիալուսին: Ինչ-որ տարօրինակ եռանկյունաձև պատկեր էր, որը դանդաղ պտտվում էր երկնակամարում:
- Հաստա՞տ լուսինն է,- հարցրի Կլաուդիային:
Ոչինչ չասաց: Բայց լույսի տակ նկատեցի, որ մազերը կարմրավուն երանգ են ստացել, իսկ դեմքն անտանելի գունատ է:
- Գնանք այստեղից,- ասաց,- մրսում եմ: Գուցե այգուց ավելի լավ երևա:

Ինձ բնավ չէր ոգևորում այգի գնալու գաղափարը. այնտեղ նույնիսկ օրը ցերեկով սիրտդ դող է ընկնում: Ես այգի ասեմ, դուք խիտ անտառ հասկացեք, որի միայն մի փոքր հատվածում կարուսելներն են, իսկ մեկ այլ հատվածում՝ բաց դաշտ ու թագուհու պալատ: Մնացածը խիտ ծառեր են: Բայց չուզեցի Կլաուդիային մերժել:

Այգու փայտե դռնով ներս մտանք: Ոչինչ չէր երևում: Կատարյալ մթություն: Միայն մեր գլխավերևի աստղազարդ երկինքն էր հուշում, որ մենք ինչ-որ փակ տարածությունում չենք:
- Ահա՜,- Կլաուդիան գոհունակությամբ ժպտաց:
- Ինչ-որ բան երևու՞մ է,- ոգևորվեցի:
- Սպասիր:
Կլաուդիան մի քանի քայլ առաջ գնաց ու անհետացավ մթության մեջ: Ոչինչ, ձայնով իրար կգտնենք: Բայց նրա հեռացող ոտնաձայները հանկարծ լռեցին:
- Կլաուդիա՞,- կանչեցի:
Լռություն: Սարսափեցի: Ես մեն-մենակ կանգնած էի մութ այգում՝ չիմանալով նույնիսկ ելքը որտեղ է: Եվ միայն աստղազարդ երկինքն էր երևում: Գրողը տանի, իզուր եկա: Ես այս աղջկան չէի ճանաչում: Ո՞նց համարձակվեցի միանգամից քաղաքից դուրս գնալ հետը: Հետո ի՞նչ, որ ընդհանուր ծանոթներ ունեինք: Ի՞նչ իմանամ ինչ օյին կբերի գլխիս:

Իսկ օյինը չուշացավ:

Վայրկյաններ անց շուրջս կանաչ լույսեր սկսեցին վառվել: Իսկը հյուսիսափայլի պես, որ տեսել էի ֆոտոներում, բայց հյուսիսափայլը չէր, որովհետև շատ լավ գիտեի, որ ծառերով էի շրջապատված: Ու մեկ էլ տեսա դիմացի ծառը, որի բունը դաշնամուր էր դարձել, ու նարնջագույն լուսնի նման մազերով մեկը նստած էր այնտեղ: Մի պահ շրջվեց դեպի ինձ: Կլաուդիան էր: Հետո սկսեց նվագել: Մարմինը ձգվում էր դաշնամուրի մոտ՝ ասես հերթով ապրեր բոլոր ստեղները: Ծառից ընտրովի կանաչ լույսեր էին ընկնում վրան: Նարնջագույն մազերը գալարվում էին օդում: Կախարդական տեսարան էր

Սկսեց երգել: Ձայնը սարսափելի ծանոթ թվաց: Ես լսել էի նրան, լսել էի, երբ դեռ շատ փոքր էի, որ հասկանայի, լսել էի նաև մեծ ժամանակ, լսել էի ձայնագրություններով, բեմից՝ կենդանի, կասետներով, ռադիոյով: Ոչ մի բանի հետ չէի շփոթի ծանոթ ձայնը: Բայց երգը Ջոնի Միթչելինն էր` Little Green-ը: «Տեսնես՝ ու՞մ պատվերով է»,- մտածեցի:

Երգի ավարտից հետո ծափահարություններ հնչեցին: Երգչուհին շրջվեց դեպի հանդիսատեսը, խոնարհվեց ու շարունակեց: Հաջորդ երգն արդեն իրենն էր: Նորից ձգվում, գալարվում էր դաշնամուրի մոտ: Նվագը դադարեցրեց, շրջվեց դեպի մեզ ու դանդաղ, բառերը հատ-հատ արտասանելով երգեց.
- Tell the northern lights to keep shining - lately it seems like they're drowning.
Իսկ շուրջս կանաչ էր, մանուշակագույն, կապույտ: Գույները պտտվում էին ու դրանք ամենուր էին: Իսկապե՞ս սա հյուսիսափայլն էր:

Երրորդ երգը ծանոթ չէր:
- A cloud appears above your head,- երգեց:
Նայեցի վերև ու տեսա, որ աստղերն այլևս այդքան պարզ չեն երևում:
- A beam of light comes shining down on you
Shining down on you
The cloud is moving nearer still
Aurora Borealis comes in view
Aurora comes in view

Կախարդական լույսերը կամաց-կամաց անհետացան: Երգչուհու ձայնը գնալով ավելի հեռացավ: Դաշնամուրի հնչյունները թուլացան ու սկսեցին ձուլվել քամուն: Կլաուդիան ձեռքը դրեց ուսիս.
- Ափսոս հյուսիսափայլ չտեսանք այսօր,- ասաց,- երևի Լապլանդիա գնանք:

Լուսանդր
13.09.2014, 22:02
Անուրջների դիցուհին

Ու փոշիների ծոցից դարամյա,
Ուր միաձույլ են վերև ու ներքև,
Մի անապատ է ծնվում սևաչյա՝
Առանց ավազի ու առանց արև։

Ու հրճվում է, հրկիզվում է
Անուրջների դիցուհին,
Ու վառվում են, ճարճատում են
Չոր ճյուղերն ու սոլ լյա սին։

Ու պար էին բռնել մոմերը խելառ,
Մոխիրների մեջ տռճիկ էին տալիս,
Ի՞նչ է, ծնունդ էին տոնում հրավառ,
Թե՞ իրենց վերջն էին քամուն շաղ տալիս։

Ու պարում էր, նվագում էր
Անուրջների դիցուհին,
Ու այրվում էին, մոխրանում էին
Կամուրջները անցյալի։

Բայց կգա, կգա գարունը նորից,
Կյանքի կկոչվեն ծաղիկ ու ծիծառ,
Երկինքը այնժամ՝ մի աղջիկ դյութիչ,
Ու անապատն այս՝ մի հրաշք անտառ։

Ու վտակի կարկաչոցին
Ու հավքերի երգերին,
Օ՜, քնքշորեն կձայնակցի
Անուրջների դիցուհին։

Lusntag Lusine
13.09.2014, 22:04
Գալիս եմ


Բարձրանում եմ սալահատիկ քարե, փոշոտ աստիճաններով: Ուզում եմ խավարից դուրս գալ ու հասնել վերևից կանչող կուրացնող լույսին: Խելահեղ ծիծաղը կողքովս առաջ է անցնում ու նրա ձայնից հանկարծակի գալով, վերևից ռումբի նման ընկնում եմ գետնին ու փշրվում ներսից: Մարմինս տնքում է ցավից: Նրա վարակիչ քրքիջին միանում եմ ու ես էլ ծիծաղում, որից մարմնիս ցավերը ավելի են ուժեղանում: Չեմ ուզում ծիծաղել, չէ, չեմ ուզում, բայց ծիծաղս չեմ կարողանում զսպել: Ծիծաղում եմ, գնալով ավելի ու ավելի ուժգին, ավելի ու ավելի բարձր: Ձայնս մի քանի անգամ արձագանքում է ականջիս մեջ ու ստիպում այս անգամ ծիծաղել նրա` արձանքի վրա: Մի պահ թվաց, թե կանգնած եմ խելագարության դռան առջև, բայց դուռը բացող չկա: «Այս անգամ բախտս բերեց» մտածում եմ ես ու նորից եմ ծիծաղում` հիմար մտքերիս վրա:

Բարձրանում եմ: Հոգնածությունից ոտքերս ծալվում են, փոշին ավազահատիկների հետ լցվում է ոտքերիս մատների արանքները ու ցավեցնում, բայց ես շարունակում եմ բարձրանալ:
Ճշմարտությանը տարա՜ն կողքովս` բերանը կապած, հաստ պարանը վզից գցած, ծնկաչոք, քարշ տալով տարան: Աչքերը կապված էր ինչ որ հի՜ն, քրքրված կարմիր լաթով: Զարմանալի էր, որ այդքան քրքրված լաթի գույնը ժամանակի ընթացքում վառ էր մնացել, չէր խամրել: Հևում էր, հազում, բերանից արյունը գնում էր, լցվում վզին ու ներկում մերկ մարմինը: Ուշադրություն դարձնող չկար` քարշ էին տալիս: Նա թափանցիկ էր ու անգույն: Նա կար ու չկար: Նրա ետևից աստիճանների վրա մնում էին հետքեր` արյունոտ ու կեղտոտ, որոնց դիպչիլիս ձայներ էին գալիս` հիստերիկ ծիծաղի, լացի ու ոռնոցի` հոգու ոռնոցի ձայներ: Փշաքաղվեցի: Գարշահոտը անտանելի էր, ափով փակեցի քիթս ու բերանս: Շունչս կտրվում էր, գլուխս պտտվում: Չէի հասկանում արդեն, թե ուր եմ գնում ու ինչ է սպասվում ինձ այնտեղ` առջևում:

Վերևից լույսը այնքան պարզ էր ու գրավիչ, որ նորից ստիպեց արագացնել քայլերս: Ինչ որ մեկը վերևում նվագում էր: Գլուխս բարձրացրեցի ու տեսա, որ հսկայական դաշնամուրի առջև մի աղջիկ է նստած: Սկզբում նվագում էր ձեռքերով, որոնք ամեն անգամ դաշնամուրին դիպչելիս այրվում էին` ստեղնաշարի վրայի արյան կաթիլներից: Արյունը ծորում էր նրանից ավելի վերևում գտնվող լացող մանկան աչքերից, որի ձայնը գրեթե չէր լսվում, կամաց նվվում էր: Աղջիկը ոչինչ չէր տեսնում, միայն նվագում էր, ինքնամոռաց նվագում, մինչև որ ձեռքերից ոչինչ չմնաց: Հետո առանց դադարեցնելու նվագում էր ոտքերով, որոնք նույնպես աստիճանաբար այրվում էին, իսկ նա դեռ նվագում էր, ավելի արագ, ավելի ուժգին: Նա էլ կարծես ինձ նման շտապում էր: Ուզում էր հասցնել նվագել վերջին նոտան, ամենավերջինը, հաղթականը: Շունչս պահած քարացել էի տեղում: Սիրտս անհամբերությունից ավելի արագ էր բաբախում, նյարդերիցս մարմինս ցնցվում էր: Սպասում էի, որ կհասցնի ավարտել մեղեդին, ահա հիմա, ահա մի քիչ էլ ու ավելի բարձր կսեղմի վերջին ստեղնաշարը…Չհասցրեց: Մազերը լցվեցին դաշնամուրի վրա: Քամին պտտում էր նրանց, բարձրացնում վերև ու նորից ուժգին խփում ստեղնաշարին` ոչ մի հնչյուն:


Չգիտեմ ինչքան էի վերև բարձրացել, կորցրել էի ժամանակի զգացողությունը: Կանչող լույսը չկար: Առջևում մեծ կրակ էր` բազմաճյուղ, կապույտ բոցերով, մինչև երկինք հասնող կրակ, որը ընդգրկել էր ողջ տեսադաշտս: Լեզվակները հասնում էին դեմքիս, խանձում մազերս: Ձեռքերս այլևս ինձ չէին պաշտպանում, իզուր թափահարում էի: Զգում էի, որ կրակը շատ է մոտ, շնչում է դեմքիս ու ևս մի քանի քայլ ու ինձ կուլ է տալու: Շրջվեցի, որ ետ գնամ, բայց աստիճանները որոնցով բարձրացել էի, արդեն չկային: Նրանք անհետացել էին անմիջապես, երբ ոտքս դրել էի հաջորդի վրա: Տեսա, թե ինչպես ետևիցս, քիչ հեռավորության վրա բարձրանում էին ուրիշ մարդիկ` հատ, հատ, միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա: Տեսնում էի նրանց ոտքերը, մեծ ու երկար ձեռքերը, որովայնները, որոնք այնքան մեծ էին, որ գլուխները չէին երևում: Մի պահ թվաց, թե գլուխ ընդհանրապես չունեն, բայց երբեմն երևում էին փոքր, միատարր զանգվածներ, որոնց վրա միայն լայն բացված բերաններ էին` աչքեր ու ականջներ չունեին:

Ամբոխի ետևից գալիս էին գլուխները` լեզուները կտրած, առանց ոտքերի ու առանց մարմնի: Նրանց անընդհատ ետ էին հրում մի զույգ երկար ձեռքեր, բայց նրանք զարմալի համառությամբ նորից գլորվում էին առաջ, խանգարելով անգլուխներին, տրորվելով նրանց ոտքերի տակ` բարձրանում էին վերև:
Սիրտս սկսեց արագ բաբախել: Դիմացից գնացողը շրջվեց սրտիս զարկերի բարձր ձայնից: Ինձ թվում էր, թե այդ ձայնը միայն ես եմ լսում, բայց նրա հայացքից հասկացա, որ նա էլ լսել ու տեսնում էր կրծքավանդակիցս կիսադուրս պրծած սիրտս: Ձեռքով սեղմեցի ներս, որ չնկնի կեղտոտ փոշու մեջ, ոտքերի տակ: Կեղտը շատ էր…


Վերջին անգամ գլուխս բարձրացրեցի վերև, փորձելով արդեն սև կրակի միջից որսալ, թե ինչ կա այնտեղ,վերևում, կրակից այն կողմ: Քամին այս ու այն կողմ էր քշում վարագույրի նման սև ծուխը, բայց ոչինչ չէր երևում: Առջևից գնացողները անհետանում էին այնտեղ, ուրիշ ճանապարհ չկար…
Առաջ գնալու համարձակության համար սկսեցի մտածել, որ այնտեղ` վերևում, սև ծխից այն կողմ, ինձ անհամբեր սպասող կա ու ինչքան ուժ ունեի բարձր գոռացի.
- Գալի՜ս եմ:

Նիկեա
13.09.2014, 22:05
Եկել էր տուն, նստել դաշնամուրի առաջ ու մի քանի ժամ է, ինչ նվագում էր նույն եղանակը։Երբ կանչեցին ճաշելու, քաղցած չէր։ Երբ մայրն առաջարկեց խանութ գնալ, ասաց որ հոգնած է, իսկ երբ բոլորը ընթրում էին նա ախորժակ չուներ։
-Դե հերիք է ծնգծնգացնես էդ գրողի տարած դաշնամուրը։ Գլուխս գնաց, - Արշակն էր՝ եղբայրը, - Սոնա, Սոնա, - թվում էր թե Սոնան չի լսում։-Տուն չի, գժանոց է։ Մամ ես գնում եմ, Սուրենի ծնունդն է, երևի չգամ։
Դռների մեջ երևաց Մարգարիտան։ Տղան համբուրեց մորը, վերցրեց պիջակը, մեքենայի բանալիներն ու հեռացավ։
Երաժշտությունը լռել էր, բայց Սոնան շարունակում էր արձանացած մնալ։ Մայրը կշտամբող հայացք նետեց աղջկա ուղղությամբ, ուզեց ինչ֊որ բան ասել, բայց հանկարծ հիշեց որ կարևոր գործեր ունի՝ սպասուհուն անհրաժեշտ էր ասել թե ինչ է պատրաստելու հաջորդ օրը նախաճաշի համար։ Մայրն էլ գնաց ու մենակ թողեց Սոնային։ Նա սիրում է մենակությունը։ Համենայն դեպս ավելի լավ է մենակ լինել, երբ կողքիդ ոչ ոք չկա, քան երբ շուրջդ դատարկ դեմքեր են։ Բայց բախտ չունեցավ երկար վայելելու մենակությունը, եկավ մայրը, խոսեցին, վիճեցին, չլսեցին ու չհասկացան միմյանց։ Ամեն անգամվա նման մայրը հեռացավ, իսկ աղջիկը նույն դրության մեջ էր։ Հանկարծ նկատեց որ սենյակում մութ է, առարկաները չեն զանազանվում մեկը մյուսից։ Պայուսակից հանեց կրակայրիչն ու վառեց դաշնամուրի վրա դրված մոմերը։ Ասում էր, որ մոմի լույսը հանգստացնում է, իր սենյակում մոմերը հաճախ էին փոխարինում էլեկտրական լուսավորությանը։ Հիմա արդեն նվագելիս նայում էր վառվող մոմերից մեկին։
Հատակի վրա ոտնաձայներ լսեց, մայրը կլինի։
-Ես հոգնած չեմ, չեմ ուզում քնել, ու եթե ուզում ես օգնել ինձ՝ հեռացիր։
-Կասե՞ս ինձ թե դու ով ես։
Սոնան վեր կացավ, ուշադիր նայեց 4 կողմը, բայց սենյակում բացի իրենից ոչ ոք չկար։
-Ո՞վ կա այստեղ։
-Ես ոչ ոք եմ քեզ համար, իսկ դու՞...կասե՞ս թե ով ես դու։
-Նյարդերս լարված են... - Ճիշտ է, բայց խոսիր ինձ հետ գուցե հանգստանաս։
-Ես...ես չեմ հանգստանա, չեմ կարող հանգստանալ, ես...ես....
-Դու, դու, դու... դու մարդասպան ես։
-Սուս, սու՜ս, մի ասա, կլսեն...
-Վախենու՞մ ես, որ կիմանան, կամաչե՞ս, չէ՞։Ախր ամոթ կլիներ եթե քեզ նման հարգարժան օրորդը կյանքը կապեր սովորական, սոված նկարչի հետ։Ի՞նչ կմտածեին մարդիկ, եթե իմանային այդ խայտառակության մասին։ Չէ, չէր կարելի նման բան թույլ տալ ու պատվիդ թե մեկ այլ արժեքի համար դու դարձար մարդասպան։
-Ես ոչ ոքի չեմ սպանել, լռիր, ֊Սոնան ընկել էր հատակին, արցունքները այտերից գլորվում էին ցած, շշուկով էր խոսում, կարծես ուզում էր որ ոչ ոք չլսեր իրեն։
-Ինչու՞ սպանեցիր ինձ, մայրիկ, - Սոնան ուսի վրա զգաց տաք շնչառություն, - ինչու՞ չթողեցիր որ ծնվեմ։ Ես քո գանգուրներ մազերը կունենայի ու հայրիկի կապույտ աչքերը։ Հայրիկի պես կնկարեի, իսկ դու կսովորեցնեիր դաշնամուր նվագել։ Ես ձեր Լիլիթը կլինեի, Արևը, Ասղիկը կամ Լուսինեն, ինչ որ որոշեիք... բայց դու որոշեցիր որ....
-Հեռացիր, գնա, հանգիստ թող ինձ։
-Դու ինձ չե՞ս սիրում մայրիկ։ Եթե չես սիրում, ես կգնամ, բայց վերցրու սրանք, կարիք չկար կամրջից նետելու:- դաշնամուրի վրա, մոմակալի կողքին մանկական շապիկ հայտնվեց, - պահիր քույրիկիս համար, որը գուցե մի օր ավելի բախտավոր լինի քան ես։
Սենյակը մի վայրկյանում մանկան լացով լցվեց ու մի վայրկյանում էլ ամեն ինչ լռեց։ Լռեցին պատերը, չէ որ իրական ոչ մի լուրջ բան տեղի չէր ունեցել, սովորական, շատ սովորական սպանություն և վերջ...

***
Հաջորդ առավոտյան քաղաքում աննկարագրելի արագությամբ տարածվեց Անդրեասյանների շքեղ առանձնատան հրդեհվելու լուրը։ Հանգամանքները պարզ չէին։ Մարգարիտան ծանր այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ գեղեցկուհի Սոնայից ոչինչ չէր մնացել։ Հիրավի մեծ, մե՜ծ ողբերգության մասին էր խոսում քաղաքը...

***
Երբեմնի շքեղ առանձնատունը դարձավ մոխրակույտ։ Այդտեղ օդում քարացել է վառվող դաշնամուրի նվագած վերջին երաժշտությունը միահյուսված այն մանկական լացի հետ որին թույլ չտվեցին տեսնել գիշերային աստղազարդ երկինքը, զգալ ծնողական սիրո ջերմությունը... Եթե մի պահ, մոխրակույտի կողքով անցնելիս փորձես լսել թե ինչ է ասում քամին, կլսես ոչ ոք լինելու դատապարտված մարդուկների լացը...կամ գուցե նրանք այդպես են ծիծաղում

Smokie
13.09.2014, 22:53
Խառը հերթականությամբ կմեկնաբանեմ:)


Ոչ ոք

Ինձ դուր եկավ: Թեման ինչքան էլ տխուր էր, բայց արդիական էր ու շատ ճիշտ: Մարդասպանությունը մեղմ ա ասված, այդ մարդը փոքրիկ երեխա է, այն էլ հենց այդ մո՛ր երեխան: Ո՞ր մոր ձեռքը կգնար նման քայլի դիմելու: Կարճ, կոնկրետ, հակիրճ ու իմաստալի::) Նկարի հետ էլ համահունչ էր:;)


Հեղինակը ցանկացել է անոնիմ մնալ:

Врата ада


Սա էլ էր լավը: Գաղափարը, հանգավորումը, նկարին համապատասխանելը, ինչու՞ չէ նաև լեզուն: Լավն էր:


Անուրջների դիցուհին


Կրեատիվ, սիրուն, հետաքրքիր: Թեման նորություն չէր, նման սյուժեով ստեղծագործություններ շատ կան, բայց տարբեր որակի են: Սա լավ որակների շարքից է:;)


զգայություն

Ոնց որ շատ տխուր էր Էննա ջան: Նաև խորհրդավոր: Չգրավեց մի տեսակ: Թվում էր, թե այնքան էլ հետաքրքրությամբ չի կարդացվում: Խորիմաստ էր, բայց մի տեսակ հասարակ երևի:

Smokie
13.09.2014, 23:34
Եկեք առաջինը ես մեկնաբանեմ իմ գրածը:

Հինգ-վեց օրում այ սենց հեքիաթ ստացվեց: Էն որ իմաստը էնքան էլ շատ չի՝ իրենից առանձնապես շատ բան չի ներկայացնում: Ի՞նչն էր շատ, արկածներն ու «խաղերը»: Իսկը մանկական ստեղծագործություն, ինչն էնքան էլ սրտովս չի: Ուրիշ բան չկարողացա հորինել:

ivy
14.09.2014, 01:03
Հեղինակը ցանկացել է անոնիմ մնալ:

Врата ада



Ինձ ինչի եք վարկանիշ տալիս. արդեն երկրորդն եկավ:

Smokie
14.09.2014, 09:02
Ինձ ինչի եք վարկանիշ տալիս. արդեն երկրորդն եկավ:

Էսպես թե էնպես բոլոր ստեղծագործությունները քո կազմակերպած ֆլեշմոբի շնորհիվ են՝ դրանց գնահատականն է::))

Lusntag Lusine
14.09.2014, 09:26
[QUOTE=Smokie;2498123]
Հեքիաթային

Smokie ջան հետաքրքրությամբ կարդացի: Իմ կարծիքով առանց առաջին պարբերության ավելի լավնա, մի քիչ թուլացնումա սկիզբը: Կարդում եմ այստեղից - Մաքուր ճանապարհ՝ պատված գորշասպիտակախառը նախշուն սալաքարերով:

Lusntag Lusine
14.09.2014, 09:33
[QUOTE=ivy;2498124]Հեղինակը ցանկացել է անոնիմ մնալ:

Врата ада

Անոննիմը լավ էլ գրել է: Բացահայտվելու է, թե՞ մնալու է անոնիմ, вот в чем вопрос.

Smokie
14.09.2014, 09:45
Գալիս եմ


Լավն էր Լուսինե ջան: Հետաքրքրությամբ կարդացվեց: Շատ հավանեցի::)

Lusntag Lusine
14.09.2014, 10:11
Նիկեա

Ոչ ոք

Այս անգամ ավելի լավ էիր գրել: Ասելիք կար ու լավ էր ասված: Ապրես:

Smokie
14.09.2014, 13:16
Բյուր ապրես:clap Շատ լավն էր էէէ~, սիրուն, հետաքրքիր, կայֆ: Մի տեսակ ուզեցի ես էլ էդ ամենը տեսնեմ, ի՞նչ անենք, որ հյուսիսափայկ չեղավ: Համ էլ պատմվածքը լավ անակնկալ արեց, մարդիկ սպասում են, որ հես ա սիրուն հյուսիսափայլի մասին կկարդան, բայց ոչ պակաս գեղեցիկ ու կայֆ բան են տեսնում:

StrangeLittleGirl
14.09.2014, 14:02
Բյուր ապրես:clap Շատ լավն էր էէէ~, սիրուն, հետաքրքիր, կայֆ: Մի տեսակ ուզեցի ես էլ էդ ամենը տեսնեմ, ի՞նչ անենք, որ հյուսիսափայկ չեղավ: Համ էլ պատմվածքը լավ անակնկալ արեց, մարդիկ սպասում են, որ հես ա սիրուն հյուսիսափայլի մասին կկարդան, բայց ոչ պակաս գեղեցիկ ու կայֆ բան են տեսնում:

Գոնե իմացա՞ր ով էր համերգ տալիս :))

Smokie
14.09.2014, 14:22
Գոնե իմացա՞ր ով էր համերգ տալիս :))
Ում նկարը որ դրել էիր ստեղծագործական քննարկումներում::aha Tory-ն է՞ր:;)

StrangeLittleGirl
14.09.2014, 14:45
Ում նկարը որ դրել էիր ստեղծագործական քննարկումներում::aha Tory-ն է՞ր:;)

Հա :)) Շատ խոխմ էր: Էս Ռիփի դրած նկարի մասին միշտ ասում են՝ մեջինը Թորին ա, դեռ որոշ ֆանատներ էլ ֆոտոշոփում, մազերը կարմիր են սարքում :ՃՃ

Նիկեա
14.09.2014, 14:52
Հեքիաթային




Առաջին գործդ ավելի մեծ տպավորություն էր թողել,չնայած հետաքրքրությամբ կարդացի: Ես կուզեի որ ուրվականն էլ մի բանով աչքի ընկներ: էսպես երկրորդ պլան էր մղվել:Նկարագրությունները հավես էին, բայց եթե սիրուն ես նկարագրում չի նշանակում որ մենակ դրանց վրա պետք է կենտրոնանաս: Ու մեկ էլ մի բան ասեմ, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ զգացել, բայց Սմոք, ինձ թվում է դու վախենում ես գժություններ անել: Մեկ-մեկ կարելի է:;)

Նիկեա
14.09.2014, 15:03
Հեղինակը ցանկացել է անոնիմ մնալ:

Врата ада



Լավն էր, սիրուն էր: Մի քանի օր առաջ Ստեղծագործողի անկյունն էի փորփրում ու ինձ ծանոթ թվաց անոնիմը:oy իհարկե չի բացառվում նաև որ պարզապես թվաց:


Անուրջների դիցուհին

Հավես ու կենդանի նկարագրություն էր: Սկիզբը խոստումնալից էր, բայց միջնամասում, համենայն դեպս ինձ համար, մի՜ քիչ զարգացումը պակաս էր:Չգիտեմ, գուցե էդ էդպես էլ պետք է լիներ::)

Նիկեա
14.09.2014, 15:12
զգայություն
Хорошо, что ползет ярко-желтый рассвет по трубе.
Хорошо, что кончается ночь. Приближается день.
Сохрани мою тень.



Ապրի էննան, լավն էր, մի շնչով կարդացի, հետո էլի կարդացի: Երբ կարդում էի Լուիի ու աղջկա խոսակցությունը, փշաքաղվեցի:

-Բարեւ, Լուի:
Շարժվեցին միայն նրա բարակ շուրթերը, մնացածը առաջվա նման դատարկ էր:
-Նստիր, Լուի:
Նա չնայեց ինձ: Ես ոգեւորված սպասում էի այս օրվան, իսկ հիմա ուզում եմ վեր կենալ ու փախչել:
-Կարող ես գնալ,-հանկարծ ասաց նա:
-Ի՞նչ,-ես քարացա տեղումս:
Նա մատը սահեցրեց դաշնամուրով մեկ եւ դիպավ դոյին, հետո ֆա դիեզին, հետո չհասկացա՝ ինչ նվագեց, բայց թմբկաթաղանթս այնչափ լարվեց, որ քիչ մնաց տրաքեմ ճնշումից:
- Լուի, իմ սիրելի Լուի: ես քեզ չեմ սպանի:
Հետո հրդեհը:
Իսկ վերնագիրը լրիվ համապատասխանում էր պատմվածքին:

Նիկեա
14.09.2014, 15:18
Ավրորա բորեալիս

էս շաբաթվա ամենասիրուն գործն էր ու էն դեպքում, երբ մի քանի ժամում է գրվել:Նկարագրությունը, հերոսները... ամեն ինչ իրական էր, սարքովի ոչ մի բան չկար:Ես ամեն անգամ երբ կարդում եմ StrangeLittleGirl-ի ստեղծագործությունները,ամաչում եմ որ թուղթ ու գրիչ եմ ձեռքս վերցրել::oy

Նիկեա
14.09.2014, 15:25
Գալիս եմ


«Անի»-ից հետո մի քիչ թույլ էր, նախորդը կարդացել եմ մի շնչով, իսկ էստեղ որոշ անհասկանալի բաներ կային: Կամ երևի ես չեմ հասկացել թե ի՞նչ խավարում ու ինչի՞ էր հայտնվել հերոսը: Բայց վերջը լավն էր::) Հերոսը չգիտեր, թե ուր է գնում, ինչ է իրեն սպասվում, բայց ամեն ինչ անում էր դուրս գալու համար:

Նիկեա
14.09.2014, 15:37
Բոլոր ստեղծագործությունների մասին կարծիքս արտահայտել եմ ընթերցողի տեսակետից, կներեք, եթե ինչ-որ բաներ սխալ եմ հասկացել:

Հիմա անցնեմ իմ պատմվածքին:Սկսեմ վերնագրից. ինձ դուր չի գալիս: Եթե մի քիչ մտածեի գուցե ավելի լավ տարբերակ ընտրեի, բայց ալարեցի:Մեղավոր եմ::oy
Ասեմ որ օբյեկտիվ գնահատական իմ ստեղծագործությանը տալ չեմ կարող, կամ էնքան էլ օբյեկտիվ չի ստացվի:Խոստովանում եմ, որ ինձ դուր է գալիս գաղափարը, գիտեմ որ լիքը տեխնիկական սխալներ եմ արել, բայց դրանք ինձ ցույց տալ է պետք, ինքնուրույն երևի չգտնեմ:
Վերջում անակնկալ հրդեհը դուրս չի գալիս: Հուշում է պետք հասկանալու համար, որ հրդեհի պատճառը պարզապես դաշնամուրի վրայի մոմերն էին ու արդեն կիսախելագար աղջկա անուշադրությունը: Համեմատությունները լավը չեն: Մնացածն էլ թողնում եմ ձեզ::)

Smokie
14.09.2014, 15:54
Բոլոր ստեղծագործությունների մասին կարծիքս արտահայտել եմ ընթերցողի տեսակետից, կներեք, եթե ինչ-որ բաներ սխալ եմ հասկացել:

Հիմա անցնեմ իմ պատմվածքին:Սկսեմ վերնագրից. ինձ դուր չի գալիս: Եթե մի քիչ մտածեի գուցե ավելի լավ տարբերակ ընտրեի, բայց ալարեցի:Մեղավոր եմ::oy
Ասեմ որ օբյեկտիվ գնահատական իմ ստեղծագործությանը տալ չեմ կարող, կամ էնքան էլ օբյեկտիվ չի ստացվի:Խոստովանում եմ, որ ինձ դուր է գալիս գաղափարը, գիտեմ որ լիքը տեխնիկական սխալներ եմ արել, բայց դրանք ինձ ցույց տալ է պետք, ինքնուրույն երևի չգտնեմ:
Վերջում անակնկալ հրդեհը դուրս չի գալիս: Հուշում է պետք հասկանալու համար, որ հրդեհի պատճառը պարզապես դաշնամուրի վրայի մոմերն էին ու արդեն կիսախելագար աղջկա անուշադրությունը: Համեմատությունները լավը չեն: Մնացածն էլ թողնում եմ ձեզ::)

Եթե ես դա հասկացա, ուրեմն մյուսներին է՛լ հուշում պետք չի::))

Նիկեա
14.09.2014, 16:05
Եթե ես դա հասկացա, ուրեմն մյուսներին է՛լ հուշում պետք չի::))
Սովորական հրդեհը ամեն ինչ փչացնում է:Մի տարբերակ էլ կար՝ Սոնան է հրդեհում տունը, բայց էդ ավելի «սովորական» կլիներ: Վերջնամասն անգամ ինձ չի համոզում:

Lusntag Lusine
14.09.2014, 17:21
«Անի»-ից հետո մի քիչ թույլ էր, նախորդը կարդացել եմ մի շնչով, իսկ էստեղ որոշ անհասկանալի բաներ կային: Կամ երևի ես չեմ հասկացել թե ի՞նչ խավարում ու ինչի՞ էր հայտնվել հերոսը: Բայց վերջը լավն էր::) Հերոսը չգիտեր, թե ուր է գնում, ինչ է իրեն սպասվում, բայց ամեն ինչ անում էր դուրս գալու համար:

Նիկեա ջան հնարավոր է տարօրինակ հնչի, բայց ես ուրախ եմ, որ դու չես հասկացել: :)
Կարծում էի շատ պարզ եմ գրել, փաստորեն այնքան էլ չէ:
Հիմա, որ կարդում եմ, ավելին եմ տեսնում, քան գրելուց մտածել եմ:

Lusntag Lusine
14.09.2014, 20:12
Քննարկումները էլի պասիվ են: Հետաքրքրությունը կորումա, լավ չի:

Նիկեա
14.09.2014, 21:33
Նիկեա ջան հնարավոր է տարօրինակ հնչի, բայց ես ուրախ եմ, որ դու չես հասկացել: :)
Կարծում էի շատ պարզ եմ գրել, փաստորեն այնքան էլ չէ:
Հիմա, որ կարդում եմ, ավելին եմ տեսնում, քան գրելուց մտածել եմ:
Կներես, եթե չեմ տեսնում էն ինչ դու ես ուզեցել ցույց տալ::( Ես ուղղակի կարծիքս եմ հայտնել:

Lusntag Lusine
15.09.2014, 09:05
Կներես, եթե չեմ տեսնում էն ինչ դու ես ուզեցել ցույց տալ::( Ես ուղղակի կարծիքս եմ հայտնել:
Նիկեա ջան ներելու խնդիր չկա: Ճիշտ ես արել, որ կարծիք ես գրել: :)

Sambitbaba
15.09.2014, 09:36
Շնորհակալություն, երեխեք ջան...
Բոլոր գործերն էլ հաճույքով կարդացի՝ բոլորն էլ հետաքրքիր են։ Ուրախալի է նաև չափածո գործերի առկայությունը։ Մեծ ուրախություն է պատճառում ձեր բոլորի հնարամտությունը, ինչպես նաև լավ երևում է, որ աճում եք շատ արագ տեմպերով։ Առանձնապես դա Սմոքի մոտ զգացի, չնայած, Սմոք ջան, ո՞վ էր՝ շատ ճիշտ նկատեց, որ չէր խանգարի քիչ-միչ "խելագարություններ" մտցնել...
Ցավոք, հեչ ժամանակ չկա մանրամասն գրելու, ներող եղեք, սիրելիներս... Հաճույքով բոլորի մասին էլ կգրեի։
Միգուցէ հաջորդ անգա՞մ...

boooooooom
15.09.2014, 22:16
SLG -ի գրածը շատ հետաքրքիր էր, շատ հասարակ սկսեց, ու գնալով թեժացավ, ի տարբերություն նախորդ կտրուկ ավարտի, որը մի քիչ արհեստական "խցկած" էր, էս մեկը շատ սահուն էր։
Նիկեա -ի ասելիքն էր լավ հարմարեցված նկարին. մի շնչով, սահուն կարդացվեց /հասկացվեց։
Մնացածը իմ ուղեղին հաճելի չէր։ Բայց շնորհակալություն գրողներին բազմազանությունը ապահովելու համար։
Իմ գրածին շատ լուրջ չվերաբերվեք. ես հասարակ ընթերցող եմ, որն ուղղակի ուզում/համարձակվում է իր "ճ" դասի կարծիքը հայտնել։

Smokie
16.09.2014, 08:51
Սովորական հրդեհը ամեն ինչ փչացնում է:Մի տարբերակ էլ կար՝ Սոնան է հրդեհում տունը, բայց էդ ավելի «սովորական» կլիներ: Վերջնամասն անգամ ինձ չի համոզում:

Հա, իհարկե ամեն ինչ կփչացներ ու դու շատ ճիշտ ես գրել::) Իզուր չի, որ պատմվածքում երեխան շորը դրեց մոմակալի կողքին, թեև մտադիր չէր հրդեհ առաջացնել: Այդ ամենը շատ ճիշտ ընտրված պատահականություն էր:;)

Lusntag Lusine
22.09.2014, 17:30
Այս շաբաթվա առաջադրանքը արձակ էր, կամ չափածո, բայց շեշտված չէր, որ պետք է պատմվածք լինի:
Իմ գրածը համապատասխանում է պայմաններին:
Անկեղծ ասած մտածում էի, որ կլինեն կարծիքներ, որոնք կասեն սա սյուրռեալիզմ չէ, իրականություն է:
Այո, ցավոք դառը, դաժան իրականություն:
Երբ ցավն այնքան խորն է ու ծիծաղել չես կարողանում, թվում է արդեն ծիծաղը կարող է ծիծաղել քեզ վրա:
Երբ խելացի մարդկանց հալածում են, տրորում, ու երկրին միայն փորի, գրպանի մասին մտածող մարդիկ են ղեկավարում, ժողովրդին գերի դարձնելով իրենց ամբիցիաներին ու մարդիկ կամ մնում են իրենց համոզմունքին, դառնում կտրված գլուխներ, հալածված ու տրորված, կամ դառնում են լոկ փոր ու բերաններ` ապրելով ուտելու համար:Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն ճիշտը, որը իրա նպատակին հասնելու համար կյանքերա խլում, մանկական անմեղ կյանքեր: Դաշնամուրի նվագը աղաղակ էր, մարդկանց սրտերին հասցնելու, թե ինչ է կատարվում, թե որքան մանուկներ են զոհվում ու հասկանալ չեմ ուզում` արդարացում չկա:
Գրելուց հետո որ կարդացի, ավելի շատ ասված բաներ տեսա, քան գրելուց մտածել էի: Դա էլ երևի նրանից է, որ զգացմունքներս ինձանից առաջ էին անցել:
Թե ինչքանով է հաջողված, չգիտեմ, բայց ընկերներիցս երկուսը երբ կարդացին, ասացին սա երկրորդ անգամ չենք կարող կարդալ, շատ դաժան էր ու իրական: