PDA

Դիտել ողջ տարբերակը : ALS Ice Bucket Challenge / ALS-ի Սառցե դույլի մարտահրավերը

Ռուֆուս
27.08.2014, 13:03
Եթե իհարկե քարե դարում չեք ապրում, բոլորդ էլ արդեն լսած կլինեք Ice Bucket Challenge-ի մասին: ALS-ը ամեոտրոֆիկ լատերալ սկլերոզն է, անբուժելի հիվանդություն, ու այս ակցիայի միսիան այս հիվանդության հետազոտության ու բուժման համար ֆինանսավորում հավաքելն է:

Գաղափարը շատ պարզ է, եթե ստանում եք մարտահրավեր, 24 ժամվա ընթացքում կամ պետք է սառույցով ջուր լցնեք ձեր գլխին ու մարտահրավերը նետեք երեք այլ մարդկանց, կամ էլ մարտահրավերը չընդունելու դեպքում 100 դոլար նվիրատվություն կատարեք ALS-ի կայքին www.alsa.org հասցեով: Ու քանի որ մարտահրավերն եկավ հասավ ինձ, ես մարտահրավեր եմ նետում Նաիրուհուն ու Ծյէլեպորտին: Ունեք ուղիղ 24 ժամ, դե ձեզ տեսնեմ :))

https://www.youtube.com/watch?v=u6T8cxeqbmo

Ռուֆուս
27.08.2014, 13:19
Ձեռքի հետ էլ հետաքրքիր վիդեոներ կդնենք, օրինակ ֆեյլերը :))

https://www.youtube.com/watch?v=OBdi0qc1TNU

StrangeLittleGirl
27.08.2014, 16:52
Եթե իհարկե քարե դարում չեք ապրում, բոլորդ էլ արդեն լսած կլինեք Ice Bucket Challenge-ի մասին: ALS-ը ամեոտրոֆիկ լատերալ սկլերոզն է, անբուժելի հիվանդություն, ու այս ակցիայի միսիան այս հիվանդության հետազոտության ու բուժման համար ֆինանսավորում հավաքելն է:

Գաղափարը շատ պարզ է, եթե ստանում եք մարտահրավեր, 24 ժամվա ընթացքում կամ պետք է սառույցով ջուր լցնեք ձեր գլխին ու մարտահրավերը նետեք երեք այլ մարդկանց, կամ էլ մարտահրավերը չընդունելու դեպքում 100 դոլար նվիրատվություն կատարեք ALS-ի կայքին www.alsa.org հասցեով: Ու քանի որ մարտահրավերն եկավ հասավ ինձ, ես մարտահրավեր եմ նետում Նաիրուհուն ու Ծյէլեպորտին: Ունեք ուղիղ 24 ժամ, դե ձեզ տեսնեմ :))

https://www.youtube.com/watch?v=u6T8cxeqbmo
Անկեղծ ասած, աշխարհում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան ALS-ն ա, որը բավական հազվադեպ հանդիպող հիվանդություն ա: Բայց դե որ մարդիկ շուխուռն անում են, թող անեն, ոչինչ:
Ռուֆ, պատասխան հաղորդագրությանդ :)) Կսպանեի, եթե տենց բան անեիր:

Nihil
27.08.2014, 22:39
Մենակ ես ե՞մ, ում ներվերին ազդում ա icebucketchallenge-ը։ Համոզված չեմ, որ մարդիկ գիտեն, թե ինչ է ամիոտրոֆիկ լատերալ սկլերոզը + էնպես չի, որ ֆլեշմոբը տալի է համապատասխան ինֆորմացիա։ Չգիտեմ էլ՝ Հայաստանում բանկերում արդյոք կա նման հաշվեհամար, ու հիմնականում դա ինչ-որ self-PR է, որովհետև չեմ կարծում, որ գոնե ինչ-որ մեկին օգնում են դրա արդյունքում, գոնե ինչ-որ կարիքավոր ընտանիքի, գոնե սոված կենդանու։ Համ էլ ափսոս, որ օգնություն ցույց տալու համար սենց harlem shake-ոտ ներվերի վրա ազդող բաներ են պետք

enna
27.08.2014, 22:56

իմ ներվերին էլ ա ազղդում, ասենք ի՞նչ օգուտ ա տալիս իրենց սառույցով ջրվելը, եթե արդյունքում ոչ մի կոպեկ չեն ուղարկելու, իրար հերթով մարտահրավեր են ուղարկում, ու ոչ մեկը չի նվիրաբերում գումար նախքան ջրվելը/հայերից չեմ տեսել ,որ անեն/:

StrangeLittleGirl
27.08.2014, 23:46
Մենակ ես ե՞մ, ում ներվերին ազդում ա icebucketchallenge-ը։ Համոզված չեմ, որ մարդիկ գիտեն, թե ինչ է ամիոտրոֆիկ լատերալ սկլերոզը + էնպես չի, որ ֆլեշմոբը տալի է համապատասխան ինֆորմացիա։ Չգիտեմ էլ՝ Հայաստանում բանկերում արդյոք կա նման հաշվեհամար, ու հիմնականում դա ինչ-որ self-PR է, որովհետև չեմ կարծում, որ գոնե ինչ-որ մեկին օգնում են դրա արդյունքում, գոնե ինչ-որ կարիքավոր ընտանիքի, գոնե սոված կենդանու։ Համ էլ ափսոս, որ օգնություն ցույց տալու համար սենց harlem shake-ոտ ներվերի վրա ազդող բաներ են պետք
Իմ ներվերի վրա էլ ա ահավոր ազդում: Մենակ նրա համար չէ, որ մեկ ա ոչ ոք փող չի տալիս: Արտասահմանցի ընկերներս էլ են անում ու իրանք հաստատ փող տալիս են (գոնե հստակ նշում են, թե ինչքան գումար են փոխանցում կամ ոնց են օգնում): Բայց էսօր ԿԱՍ-ն էն խնդիրը չի, որի համար սենց շուխուռ ա արվում: Հա, ծանր, ահավոր հիվանդություն ա, ոչ մեկի չէի մաղթի, որ դրանով հիվանդանա, բայց եթե թվային առումով վերցնենք, բավական հազվադեպ հանդիպող հիվանդություն ա, ու եթե էսօր փող հավաքվեց դրա ռիսըրչի համար, հիսուն տարի հետո նոր արդյունքն էրևալու ա: Ավելին՝ ռիսըրչի փող շատ այլ մեթոդներով էլ ա հնարավոր ստանալ:

Բայց էսօր կան ավելի սարսափելի հիվանդություններ, որոնց բուժման համար փողեր են պետք (հենց մեկը շիզոֆրենիան. ամեն հարյուրից մեկը շիզոֆրենիա ունի): Ի վերջո, կա Գազա, կա Իրաք, լիքը հարցեր կան, որոնք շատ ավելի կարևոր են, ու դրանց համար ոչ ոք ձեն չի հանում:

Աթեիստ
28.08.2014, 00:47
Հայաստանում առնվազն 2 ֆոնդ կա, որին օգնում են ջրվողները՝ Վարպետի բացած եզդիների օգնության ֆոնդն ու Սուխուդյանի տարածած, արցախցի ինչ որ աղջկա օգնության։
Ու էս ակցիայի շնորհիվ լիքը մարդ իմանում ա դրանց մասին։ Մեկը ես քանի հատ ձեր նման քոմմենտ եմ տեսնում («Իմ ներվերի վրա էլ ա ահավոր ազդում»), գրում եմ էդ երկուսի մասին։

Ու փաստ ա, որ առանց էս սառույցի ակցիան շատ արագ կմարեր։

StrangeLittleGirl
28.08.2014, 10:18

Սաղ հարցն էն ա, որ եզդիներն ու արցախցի աղջիկն ի՞նչ կապ ունեն ԿԱՍ-ի հետ:

Աթեիստ
28.08.2014, 10:24
Սաղ հարցն էն ա, որ եզդիներն ու արցախցի աղջիկն ի՞նչ կապ ունեն ԿԱՍ-ի հետ:

Էն որ նույն պատկերն ես տեսնում. մարդը վրեն ջուր ա լցնում, ու մարտահրավեր ա նետում ընկերներին։ Բայց փողը հավաքվում ա լրիվ այլ նպատակով։
Իսկ «ազդվողները» չեն կարդում մեկնաբանությունները կամ չեն դիտում վիդեոն. որոշում են, որ սաղ ALS-ի համար ա։

Նաիրուհի
28.08.2014, 10:37
Հայաստանում առնվազն 2 ֆոնդ կա, որին օգնում են ջրվողները՝ Վարպետի բացած եզդիների օգնության ֆոնդն ու Սուխուդյանի տարածած, արցախցի ինչ որ աղջկա օգնության։
Ու էս ակցիայի շնորհիվ լիքը մարդ իմանում ա դրանց մասին։ Մեկը ես քանի հատ ձեր նման քոմմենտ եմ տեսնում («Իմ ներվերի վրա էլ ա ահավոր ազդում»), գրում եմ էդ երկուսի մասին։

Ու փաստ ա, որ առանց էս սառույցի ակցիան շատ արագ կմարեր։

+ սահմանամերձ Այգեպարի պաշտպանիչ պատի կառուցումը

Smokie
28.08.2014, 17:17
Եթե որոշ մարդիկ նայում են էդ տեսանյութերը ու մի լա՜վ զվարճանում, (ինչպես նաև «զոհերը»,) եթե իրենց հաճելի ա դա, ուրեմն կարող ա ընդունվել որպես նորմալ երևույթ: Ինչ վերաբերվում ա օգուտին` հանձին նվիրատվությանը, կարծում եմ ցանկացողներին ոչինչ չի խանգարում նաև մասնակցել Աթեիստի, Նաիրուհու առաջարկած ակցիաներին::)

Ծյէլեպորտ
28.08.2014, 17:49
Հայաստանում առնվազն 2 ֆոնդ կա, որին օգնում են ջրվողները՝ Վարպետի բացած եզդիների օգնության ֆոնդն ու Սուխուդյանի տարածած, արցախցի ինչ որ աղջկա օգնության։
Ու էս ակցիայի շնորհիվ լիքը մարդ իմանում ա դրանց մասին։ Մեկը ես քանի հատ ձեր նման քոմմենտ եմ տեսնում («Իմ ներվերի վրա էլ ա ահավոր ազդում»), գրում եմ էդ երկուսի մասին։

Ու փաստ ա, որ առանց էս սառույցի ակցիան շատ արագ կմարեր։

Այս գրամռանը մի հատ մե՜ծ լայք , ու ավելի մեծ դիսլայք նրանց ովքեր համաձայն չեն ! փիլիսոփայելու համար ուրիշ թեմա գտեք ու ձեր գիտելիքներն ու իմացությունները ուրիշ տեղ ի ցույց դրեք: Շնորհակալություն :

Նաիրուհի
28.08.2014, 17:50
Էս էլ Նաիրուհի էդիշընը :D Ջրող՝ Ծյէլեպորտ, օպերատոր՝ Ռեյ Սամա :))

https://www.youtube.com/watch?v=BasoENFU8pU&feature=youtu.be

ars83
28.08.2014, 18:03
«Որ ջրվում են, բայց գումար չեն հանգանակում, ի՞նչ օգուտ» հարցի մասին: Նախ՝ պարտադիր չէ, որ հանգանակեն, ակցիան նպատակ չունի որևէ մեկին ստիպել հանգանակել, ոչ էլ կարող է: Երկրորդ, չհանգանակելու համար պետք է ջրվել և այլ մարդկանց մարտահրավեր նետել, այսինքն՝ հավելյալ հնարավորություն ստեղծել, որպեսզի ուրիշները գոնե հանգանակեն: Թե հիմա ինչքանո՞վ կհաջողվի, ժամանակը ցույց կտա:

Ինձ էլ հաճելի չէ, երբ որևէ իմ կարծիքով կարևոր հանգանակության կոչ եմ տեսնում, մասնակցում եմ կամ ոչ, կիսվում եմ, հույս ունենալով որ ներդրումներ կլինեն, բայց օրերն անցնում են, իսկ «սայլը դեռ նույն տեղում է»: Բայց դա ոչ մի կապ չունի, իմ կարծիքով, կոչը տարածելու եղանակի հետ:

Մեծ հետաքրքրությամբ կլսեմ «ազդվողների» (և «չազդվողների») մտքերն ու առաջարկությունները, թե ինչպես կարելի է հետաքրքրել մարդկանց կարևոր նպատակների համար հանգանակաություն կատարելու:

StrangeLittleGirl
28.08.2014, 19:44
Ինձ էլ հասավ, բայց աչքիս ես չանեմ, որովհետև.
1. Ստեղ ցուրտ ա
2. Ջրող չունեմ
3. Օպերատոր չունեմ
4. Դույլ չունեմ

Իսկ հանգանակությունն էլ մենակ ինձ հուզող թեմաների համար:

Chuk
28.08.2014, 20:05
Ակցիայի դրական կողմերն իմ համար.
- Կազմակերպչին հուզող խնդիրը դարձավ լայն հասարակության իմացության առարկա, ինչքան հասկանում եմ արդյունքում հանգանականությունների չափը մեծացել է,
- Ակցիայի ենթատարբերակների շնորհիվ այլ խնդիրներ սկսեցին դառնալ լայն հասարակության իմացության առարկա:

Ակցիայի բացասական կողմերը.
- Ունի պարտադրողական կողմ. եթե մերժում ես առաջարկը, չես անում հանգականություն կամ առաջարկված փորձությունը, վատ է նայվում այլոց կողմից, ընկնում ես հիմար վիճակի մեջ,
- Շատ դեպքերում սա վերածվեց զուտ շոուի, զվարճանքի: Մարդիկ ոչ այնքան ակցիայի բուն նպատակի, խնդրի մասին են մտածում, որքան իրենց անվան ու կայֆվատի:

Մինչև հիմա ամենադուրեկածս տարբերակը՝ Չելենտանո.

https://www.youtube.com/watch?v=5PefGl8c04Q

ars83
02.09.2014, 18:01
Մեծ հետաքրքրությամբ կլսեմ «ազդվողների» և «չազդվողների» մտքերն ու առաջարկություններն առ այն, թե ինչպես կարելի է հետաքրքրել մարդկանց կարևոր նպատակների համար հանգանակաություն կատարելու:

Իմ հարցը լուրջ հարց էր բայց, գիտե՞ք։ Ինչպե՞ս անել, որպեսզի մարդիկ հետաքրքրված լինեն սատարելու բարեգործական ծրագրերի։ Ո՞րն է ALS ակցիայի հաջողության մեխանիզմը։
Ինքնին այն փաստը, որ այդքան շատ բարեգործության խնդրանքներ կան մեր երկրում լավ բանի մասին չի վկայում։ Հաճախ ինձ թվում է՝ բարեգործական ակցիաները վերացնում են միայն խնդրի հետևանքները (այն էլ ժամանակավորապես), իսկ ավելի արդյունավետ կլիներ վերացնել պատճառները։

Որպես օրինակ՝ եկեք քննարկենք հենց առողջական խնդիրները։ Մարդիկ շատ հաճախ բուժման համար գումար են հավաքում, քանի որ առկա է հետևյալ հանգամանքներից մեկը.
ա. տեղում համապատասխան բուժում չեն կարող ստանալ՝ սարքավորումների և/կամ մասնագետների բացակայության պատճառով.
բ. տեղում համապատասխան բուժման հնարավորություն կա, բայց չունեն համապատասխան գումար։

Հատուկենտ մարդիկ գումարը հավաքում են, մեկնում արտերկիր կամ տեղում բուժվում (հուսով եմ)։ Խնդիրն ավելի հիմնարար լուծելու համար ես մի քանի տարբերակ եմ տեսնում (առաջարկեք ձերը նույնպես).

1. Ներմուծել պարտադիր առողջապահական ապահովագրում, որը կծածկի բուժման ծախսերի մի մասը.
2. Պետական և կամավոր հանրային ֆինանսավորման միջոցով հարստացնել բժշկական սարքավորումների զինանոցը և ավելի շատ հիվանդների հասանելի դարձնել բուժումը տեղում։ Նույնը՝ մասնագետների վերապատրաստման հարցում։

Պետության մասնակցությունն այս խնդրում, իմ կարծիքով, կարևոր է, քանի որ այն ունի կենտրոնացված կերպով դրամական միջոցները հավաքագրելու, մեծ թվով անձանց ներգրավելու մեխանիզմներ։ Այլապես ցիրուցան բարեգործական ճիգեր են ստացվում, որոնք, անշուշտ, ողջունելի են, բայց սակավ արդյունավետ են։