Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2

Marduk
26.08.2014, 08:50
Ուրեմն այսպիսի մի թեմա եղել է ֆորումում, այն փակվել է օբյեկտիվ պատճառներով։
http://www.akumb.am/showthread.php/1053-%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

Հիմա արդեն գիտական հետազոտությունների հիման վրա ենք էս հարցին նայում։

Մինչեւ ամուսնությունը մի քանի սեռական զուգընկեր ունեցած կանայք ամուսնության ժամանակ ավելի դժբախտ են լինում, քան նրանք, ովքեր պահպանում են կուսությունը: Այսպիսին են վերջերս անցկացված հետազոտության արդյունքները: Տղամարդկանց վրա այս օրինաչափությունը չի տարածվում:

Պարզվում է՝ ամուսնացած կանանց կեսից ավելին, ովքեր մինչեւ հարսանիքը սեռական հարաբերություններ չեն ունեցել կամ սահմանափակվել են ապագա ամուսնու հետ մերձեցմամբ, գոհ են իրենց ամուսնությունից: Առնվազն երկու զուգընկեր ունեցած կանանց պարագայում երջանիկների թիվը նվազում է մինչեւ 42 տոկոս: Իսկ այն կանայք, ովքեր մինչեւ հարսանիքը 10 եւ ավելի զուգընկերներ են ունեցել, ամուսնության ընթացքում երջանիկ են լինում 22 տոկոս դեպքերում: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Վիրջինիայի համալսարանի հետազոտությունը:

Այդ նշանակում է, որ անցյալի մեր ապրումները, հատկապես, երբ խոսքը սիրո մասին է, ազդում են մեր ապագա ամուսնության վրա: Գիտնականների կարծիքով, նրանք, ովքեր շատ զուգընկերներ են ունենում, դժվարությամբ են հաշտվում իրենց ամուսինների եւ կանանց թերությունների հետ, քանի որ ծանոթ են այլընտրանքին: Բացի այդ, NEWSru.com-ի փոխանցմամբ, բաժանումների մեծ փորձը կարող է սիրո հարցում կողմնակալ վերաբերմունքի հանգեցնել:

«YOLO-ի շատ սերունդներ (you only live once – «միայն մենք անգամ եք ապրում») կարծում են, որ այն, ինչ տեղի է ունենում երիտասարդության տարիներին, չի ազդում ապագայի վրա: Բայց մեր հետազոտությունը բոլորովին այլ պատկեր է արձանագրում: Դա չի նշանակում, որ նախաամուսնական սեռական հարաբերությունն ամուսնությունը բաժանման է դատապարտում, սակայն մի քանի զուգընկերների հետ սեքսը լուրջ վտանգ է, եթե իսկական, ամուր ընտանիք եք ցանկանում»,- ասված է գիտնականների զեկույցում:

http://news.am/arm/news/225526.html

սա էլ անգլերենը
http://www.dailymail.co.uk/news/article-2733220/Women-don-t-sleep-wedding-happier-marriages-men-play-field-without-worry-study-finds.html

enna
26.08.2014, 09:40
Գիտնականների կարծիքով, նրանք, ովքեր շատ զուգընկերներ են ունենում, դժվարությամբ են հաշտվում իրենց ամուսինների եւ կանանց թերությունների հետ, քանի որ ծանոթ են այլընտրանքին:

ինչու՞ է պնդումը տարածվում միայն կանանց վրա, նույնը կարող է լինել տղամարդկանց դեպքում:
դրանից բացի էլ, եթե մարդը ամուսնացել է իր ընտրած մարդու հետ , ինչու՞ պիտի թերությունները հասնեն այլընտրանք փնտրելուն:

Նաիրուհի
26.08.2014, 10:12
Ուրեմն այսպիսի մի թեմա եղել է ֆորումում, այն փակվել է օբյեկտիվ պատճառներով։
http://www.akumb.am/showthread.php/1053-%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

Հիմա արդեն գիտական հետազոտությունների հիման վրա ենք էս հարցին նայում։

http://news.am/arm/news/225526.html

սա էլ անգլերենը
http://www.dailymail.co.uk/news/article-2733220/Women-don-t-sleep-wedding-happier-marriages-men-play-field-without-worry-study-finds.html

Չամի՞չ, դո՞ւ ես o.O

Մնում է տելեգոնիայի մասին էլ թեմա բացես ու պըրծ։

The silent river
26.08.2014, 10:42
ինչու՞ է պնդումը տարածվում միայն կանանց վրա, նույնը կարող է լինել տղամարդկանց դեպքում:
Կան տղամարդիք որոնք ինչ-ինչ պատճառներով <անկարող են> սեռական կյանքում, կամ վատ են տիրապետում իրենց գործին: Իսկ կինը տեսնելով ուրիշի տված քաղցրության համը, արդեն իր ամուսնուն մի տեսակ ուրիշ աչքով են նայում:

դրանից բացի էլ, եթե մարդը ամուսնացել է իր ընտրած մարդու հետ , ինչու՞ պիտի թերությունները հասնեն այլընտրանք փնտրելուն:
Վերևում նշված էր ոչ թէ ամուսնական դավաճանության մասին, այլ նախաամուսնական հարաբերությունների մասին: Դրանք տարբեր բաներ են: Այնտեղ նշված էր որ ամուսնանալուց հետո նկատելի են դառնում աամուսնու թերությունները: Առաջին տղամարդու հետ կինը չգիտի դրա լավն ու վատը, իսկ մի քանիսի հետ արդեն սկսում ա համեմատություններ ման գալ 2, 3, կամ 4-ի մեջ ու արդեն նկատելի են թերությունները:

Nihil
26.08.2014, 10:42
մեր հետազոտությունները․․․գիտնականները․․․եսիմ ինչ համալսարանի մասնագետներ․․․էս բառերը տեսնողը ուղեղը անջատում է։
Մարդուկ, սենց հոդվածներ ո՞նց ես պեղում ինտերնետում, էլի։ Ինչքան ուժ ունեն վատն են ախր, էն կարգի, որ ինձ թվում է, թե դու իրականում մեզ վրա ղժժում ես։ :)

Nihil
26.08.2014, 10:45
Վերևում նշված էր ոչ թէ ամուսյանկան դավաճանության մասին, այլ նախաամուսնական հարաբերությունների մասին: Դրանք տարբեր բաներ են: Այնտեղ նշված էր որ ամուսնանալուց հետո նկատելի են դառնում աամուսնու թերությունները: Առաջին տղամարդու հետ կինը չգիտի դրա լավն ու վատը, իսկ մի քանիսի հետ արդեն սկսում ա համեմատություններ ման գալ 2, 3, կամ 4-ի մեջ ու արդեն նկատելի ենթերությունները:

իսկ իմ հարսը շատ շնորհքով աղջիկ ա, չեմ թողնում տղուս հետ անգամ քնի, ես շենքում հարգված կին եմ, բա որ ասեն Սուսանի հարսը փչացած ա։

The silent river
26.08.2014, 10:53
իսկ իմ հարսը շատ շնորհքով աղջիկ ա, չեմ թողնում տղուս հետ անգամ քնի, ես շենքում հարգված կին եմ, բա որ ասեն Սուսանի հարսը փչացած ա։
Բայց կարխեմ մենք ոչ թէ խոսում էինք ամուսնու հետ քնելու, այլ նախաամուսնական հարաբերությունների մասին: Մարդուկը նշել էր՝ <Պարզվում է՝ ամուսնացած կանանց կեսից ավելին, ովքեր մինչեւ հարսանիքը սեռական հարաբերություններ չեն ունեցել կամ սահմանափակվել են ապագա ամուսնու հետ մերձեցմամբ, գոհ են իրենց ամուսնությունից:> Ու ոչ ոք էլ չասեց ամուսնու հետ պետք չի քնել, հակառակը, միայն ամուսնու հետ քնելը խրախուսվեց:

Chuk
26.08.2014, 10:55
Հիմա արդեն գիտական հետազոտությունների հիման վրա ենք էս հարցին նայում։

http://news.am/arm/news/225526.html

Մարդուկ ջան, «գիտական հետազոտություն» ամպագոռգոռ արտահայտությունն օգտագործող, իսկ հետո news.am կայքից նյութ մեջբերող ցանկացած գրառում իմ համար «Զվարճալի» բաժնի նյութ ա :))

Nihil
26.08.2014, 10:56
Բայց կարխեմ մենք ոչ թէ խոսում էինք ամուսնու հետ քնելու, այլ նախաամուսնական հարաբերությունների մասին: Մարդուկը նշել էր՝ <Պարզվում է՝ ամուսնացած կանանց կեսից ավելին, ովքեր մինչեւ հարսանիքը սեռական հարաբերություններ չեն ունեցել կամ սահմանափակվել են ապագա ամուսնու հետ մերձեցմամբ, գոհ են իրենց ամուսնությունից:> Ու ոչ ոք էլ չասեց ամուսնու հետ պետք չի քնել, հակառակը, միայն ամուսնու հետ քնելը խրախուսվեց:

դե որ Մարդուկը ասում է․․․ :cry

Marduk
26.08.2014, 11:14
Բոլոր պրետենզիաները այս լուրի հետ կապված ներկայացրեք Դեյլի Մեյլին ու Վիրջինիայի համալսարանին։

enna
26.08.2014, 11:24
Կան տղամարդիք որոնք ինչ-ինչ պատճառներով <անկարող են> սեռական կյանքում, կամ վատ են տիրապետում իրենց գործին: Իսկ կինը տեսնելով ուրիշի տված քաղցրության համը, արդեն իր ամուսնուն մի տեսակ ուրիշ աչքով են նայում:

Վերևում նշված էր ոչ թէ ամուսնական դավաճանության մասին, այլ նախաամուսնական հարաբերությունների մասին: Դրանք տարբեր բաներ են: Այնտեղ նշված էր որ ամուսնանալուց հետո նկատելի են դառնում աամուսնու թերությունները:
Ի՞նչ ա նշանակում ուրիշ աչքով են նայում, ամուսինը ինչ-որ հարևան չի, եթե ամուսինդ ա, ուրեմն սիրում ես, իսկ եթե սիրում ես ,ուրեմն սիրում ես ամեն ինչով :
Իսկ ես չխոսեցի դավաճանությունից, հենց միայն մտածելը ուրիշների մասին: Իսկ ինչո՞վ է տարբերվում ամուսնացած միասին ապրող զույգը, չամուսնացած միասին ապրող զույգից:

ռաջին տղամարդու հետ կինը չգիտի դրա լավն ու վատը, իսկ մի քանիսի հետ արդեն սկսում ա համեմատություններ ման գալ 2, 3, կամ 4-ի մեջ ու արդեն նկատելի են թերությունները:
Այս ստեղը ընդհանրւապես չեմ հասկանում, իր կամքով ամուսնացած մարդը ինչու՞ պիտի համեմատություններ ման գա
Հա, մեկ էլ՝ ինչու՞ են տվյալ ՛՛կանոնները՛՛ միայն կանանց համար: Նույն ձևով կարա տղամարդը ամուսնանա, տեսնի իր կինը ինչ-որ թերություններ ունի իր նախկինների համեմատ: Դրա համար տղամարդիկ ավելի երջանիկ կլինեն, եթե նախքան ամուսնանալը ոչ մեկի հետ չլինեն:

Chuk
26.08.2014, 11:26
Բոլոր պրետենզիաները այս լուրի հետ կապված ներկայացրեք Դեյլի Մեյլին ու Վիրջինիայի համալսարանին։

Մենակ իրանց չէ, ամբողջ շղթայով. news.am-ին, որը նյութը վերցրել ա newsru.com (http://newsru.com/world/25aug2014/happy.html)-ից, ով նյութը սարքել ա dailymail-ի նյութի հիման վրա, ով իր հերթին վկայակոչում ա Վիրջինիա համալսարանի ինչ-որ «ամուսնությունների ազգային նախագիծ» հետազոտական խմբի ինչ-որ կոնկրետ մարդկանց ինչ-որ անատամ հետազոտություն, որի ողջ էությունը մի քանի հարյուր մարդու հետ հարցում անելն ա: Լրիվ «Լրաբլթ» թեմայի նյութ ;) Չնայած կարելի ա նաև «Բրիտանացի գիտնականներ» խորագրի տակ անցկացնել :))

StrangeLittleGirl
26.08.2014, 11:50
Dailymail-ի հոդվածում գիտնականի ազգանունն ասվու՞մ ա :))
Եթե հա, որևէ մեկդ կարա՞ք ինձ մեյլով ուղարկեք, ես գործի տեղը կփորփրեմ (գործիս տեղը ակումբը բլոկ եմ արել): Վերջերս հենց նույն dailymail-ից մի տենց հոդված պեղել ենք, հասել օրիգինալ գիտական հոդվածին: Ահագին հետաքրքիր բան էր ստացվել:

Skeptic
26.08.2014, 11:58

Galena K Rhoades ու Scott M Stanley:

Էս (http://www.delawareonline.com/story/opinion/contributors/2014/08/24/love-marriage-really-bad-science/14479433/) հոդվածում վերոնշյալ "հետազոտությունը" քննադատվում ա ու, ըստ իս, ճիշտ փաստարկներով:

keyboard
26.08.2014, 12:15
Մարդուկ ջան կներես, բայց էս հոդվածը գրողը տխմար ա, ես առնվազն 3 մարմնավաճառ, ճիշտ կլինի ասել նախկին, ճանաչում եմ, ովքեր ընտանիք են կազմել ու երջանիկ են էն ընտանիքներից, ովքեր կույս աղջկան հարսանիքից հետո, հաջորդ օրը տնից դուրս են արել խայտառակելով, որ կույս չի, այն ինչ իրանց տղեն հերիք չի տգետ ա, ունեցածն էլ բացի չիշիկ անելուց ուրիշ նպատակով օգտագործել չի կարում: Ես մոդեր ըլնեի թեման կփակեի, ավելին կջնջեի կ չոռտովոյ մածերի, որ էդ անպետք հոդվածը հնարավորինս քիչ կարդացվի

Rhayader
26.08.2014, 12:27
Մարդուկ, հասկանում եմ, որ հուսահատ կերպով սեքս ես ուզում, բայց պետք չի :D

Գալաթեա
26.08.2014, 12:41
Մարդուկ ջան, մի տեսակ ահավոր սխալ ա էս գրածիդ լուրջ վերաբերվելն ու լուրջ հակափաստարկ բերելը, բայց դե անեմ էլի:
Վիրջինիայում, անկախ իր խորհդանշական անվան, ամուսնության տարիքի հասած կույս աղջիկներ հաստատ շատ քիչ կան: Էնտեղ բոլորն են մինչև ամուսնանալը սեռական կյանք ունենում: Ու, օ զարմանք, բոզ չեն համարվում դրա պատճառով:
Եվ բնականաբար, մինչև ամուսնանալը սեքս են անում նաև իրենց ապագա ամուսինների հետ:
Եվ այնտեղ, ի տարբերություն մեր երկրի, ամուսնացողն ա որոշում, ում հետ ամուսնանա, ոչ թե իր մարյրը, հայրը, հարևանը կամ բաջանաղի կինը:

Այսինքն, երբ նախկինում լիքը սեքսեր ապրած աղջիկը որոշում է ամուսնանալ ներկայիս ընկերոջ հետ, նա արդեն նախկինների հետ համեմատած, տակով վրով ստուգած ու ամենալավը համարած-պրծած ա լինում էդ մարդուն:
Ու էդ դեպքում մեկ էլ հանկարծ մի օր գյուտ անելով հասկանալը, որ նախկինները սրանից լավն էին՝ շատ քիչ հավանական ա, եթե ոչ անհնարին:
Ուզում ա դեյլի նյուզն ասի, ուզում ա նյու յորք թայմզը, իրանց ասելով չի:

John
26.08.2014, 13:13
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ համալսարանի անունը, որտեղ անցկացրել են հետազոտությունը, բացել ա :D

Rhayader
26.08.2014, 18:35
Էս թեմայի ադեկվատության աստիճանը.

http://www.metacafe.com/watch/11127120/parz_harc_bard_patasxan/

Rhayader
27.08.2014, 01:42
Մարդուկ ջան, մի տեսակ ահավոր սխալ ա էս գրածիդ լուրջ վերաբերվելն ու լուրջ հակափաստարկ բերելը, բայց դե անեմ էլի:
Վիրջինիայում, անկախ իր խորհդանշական անվան, ամուսնության տարիքի հասած կույս աղջիկներ հաստատ շատ քիչ կան: Էնտեղ բոլորն են մինչև ամուսնանալը սեռական կյանք ունենում: Ու, օ զարմանք, բոզ չեն համարվում դրա պատճառով:
Եվ բնականաբար, մինչև ամուսնանալը սեքս են անում նաև իրենց ապագա ամուսինների հետ:
Եվ այնտեղ, ի տարբերություն մեր երկրի, ամուսնացողն ա որոշում, ում հետ ամուսնանա, ոչ թե իր մարյրը, հայրը, հարևանը կամ բաջանաղի կինը:

Այսինքն, երբ նախկինում լիքը սեքսեր ապրած աղջիկը որոշում է ամուսնանալ ներկայիս ընկերոջ հետ, նա արդեն նախկինների հետ համեմատած, տակով վրով ստուգած ու ամենալավը համարած-պրծած ա լինում էդ մարդուն:
Ու էդ դեպքում մեկ էլ հանկարծ մի օր գյուտ անելով հասկանալը, որ նախկինները սրանից լավն էին՝ շատ քիչ հավանական ա, եթե ոչ անհնարին:
Ուզում ա դեյլի նյուզն ասի, ուզում ա նյու յորք թայմզը, իրանց ասելով չի:

Գալ, ասենք, նույն հավանականությամբ Հնդկաստանի չգիտեմոր համալսարանն էլ կարող է ուսումնասիրություն անց կացնի, որ կաֆեում հաց կերած երեխաները կարող են պարզել, որ իրենց մայրը ճաշի տակը վառում է, ոչ թե ճաշն այդպիսին պիտի լինի :D Մարդուկին շատ դուր կգար երևի Օրուելի 1984-ի գաղափարներով հասարակությունը.

WAR IS PEACE, FREEDOM IS SLAVERY, IGNORANCE IS STRENGTH.

Մարկիզ
27.08.2014, 03:41
Միայն այն հանգամանքը, որ հետազոտության մեխն ու գլխավոր նպատակը անձանց շրջանում «երջանկություն» կոչվող անհասկանալի, հեղհեղուկ և ոչ կոնկրետ «եզրով» նկարագրվող խիստ սուբյեկտիվ զգացողությունների, ապրումների և հույզերի ամբողջականությունն է, այդ հետազոտությունն արդեն չի կարող լինել գիտական: Ի՞նչն են գնահատել: Ի՞նչ է երջանկությունը, որ մի հատ էլ գնահատել են: Հարցման բոլոր մասնակիցները «երջանկություն» եզրը հասկանում, ընկալում են միանման՞՞... Ի՞նչ մեթոդաբանությամբ է իրականացվել, իսկ եթե կա այդպիսի մեթոդաբանություն, ապա որքանով է այն հիմնավորված: Ոչնով էլ չի կարող հիմնավորված լինել, քանի որ հետազոտության նպատակի ամենակարևոր տարրն այստեղ՝ «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԶԳԱԼԸ», «ԵՐՋԱՆԻԿ ԶԳԱԼԸ» խիստ հարաբերական և սուբյեկտիվ երևույթ է: Էլ կարելի է չշարունակել... :)

Այնպես որ՝ հանգիստ քնեք-մնեք::)

Մարկիզ
27.08.2014, 03:51
քարը պայթի տրաքի սա շատ շատ կարելի է անվանել հարցում, հարցման արդյունք... Ոնց որ ասենք մի որևէ հաղորդման ժամանակ մարդկանց հարցում են անում ինչ-որ բանի մասին ու հեռուստացույցով ցույց տալիս՝ չակնկալելով, որ իրենց կատարած հարցումն ու դրա արդյունքները կտպագրվեն գիտական հանդեսներում և գիտական աշխարհի կողմից կընկալվի որպես նորամուծություն, ներդրում գիտության մեջ::))))

Rammstein
27.08.2014, 11:03
Թող էդ հետազոտողները գան Հայաստան, տեսնեն, թե ինչքան երջանիկ են մեր մոտի բազմաթիվ կանայք, ովքեր կույս լինելով ամուսնացել են նենց մարդկանց հետ, ում համար կնիկը մենակ երեխա բերելու, ճաշ եփելու ու տները մաքրելու համար ա, ու էդ կանանց համար երեւի սեքս ու հաճույք բառերը ոչ մի ընդհանուր բան չունեն։

Եթե նույնիսկ էս հետազոտությունը շատ հավաստի լինի, միեւնույն ա, ես առաջնային խնդիր չեմ համարում մարդկանց բացատրել, թե ոնց իրանց ավելի երջանիկ զգան։ Սենց թե նենց ամեն մարդ ինքն ա որոշում, թե ում հետ քնի, երբ քնի։ Փոխարենը խնդիր եմ տեսնում հասարակության վերաբերմունքի մեջ, ուրիշների կյանք քիթը խոթելու մեջ, մարդու իրական արժանիքները թողած եսիմինչերին նայելու մեջ։

Chuk
27.08.2014, 11:48
Ի՞նչ է երջանկությունը, որ մի հատ էլ գնահատել են:
Մարկիզ ջան, այսպես կոչված «հետազոտության» տողատակերը որ ուշադիր ենք կարդում, նկատում ենք, որ այսպես կոչված «հետազոտողները» երջանկությունը գրեթե նույնականացնում են սեքսի հաջող լինել-չլինելու հետ:

StrangeLittleGirl
28.08.2014, 00:08
Անկեղծ ասած, ես չէի շտապի եզրակացություններ անել: Ճիշտ ա՝ օրիգինալ հոդվածը չեմ կարդացել էն պարզ պատճառով, որ չեմ գտել, որովհետև նշյալ հեղինակները բազմաթիվ համատեղ հոդվածներ ունեն, ոչ մի տեղ չի նշված, թե խոսքը կոնկրետ որի մասին ա: Ճիշտ ա՝ Սկեպտի դրած հոդվածը տեղին քննադատություններ էր անում causation-correlation թեմայով, բայց հոդվածը քանի չեմ կարդացել, ես չէի շտապի եզրակացություններ անել:

Էսօր հակառակ տենդենց կա պնդելու, թե նախաամուսնական սեռական հարաբերություններն են լավ, երբ դարեր առաջ հակառակն էին պնդում: Հիմա ոմանք փորձում են գիտականորեն զանազան հարցեր պարզել: Նախ, վերցնենք երջանկության հարցը: Իհարկե, տեղին քննադատություն ա, թե ոնց են չափում երջանկությունը, բայց նման հետազոտություններում սովորաբար հստակ գրված ա լինում, թե ինչ չափանիշներ են հաշվի առել: Ընդունել-չընդունելը մնացածների գործն ա: Օրինակ, ասում են՝ դանիացիներն ամենաերջանիկ ազգն են: Շատ աբստրակտ ա հնչում: Բայց երբ նայում ես հետազոտությանը, խոսքը կոնկրետ իրանց կյանքից (ուսում, աշխատանք, ապահովություն և այլն) բավարարվածության մասին ա, ոչ թե առավոտից իրիկուն քեֆ անելու:

Հիմա դառնանք նույն հարցին: Իսկ ինչու՞ չեն կարող նախաամուսնական սեռական հարաբերություններ չունեցածներն ավելի երջանիկ լինել: Նախկինների հետ համեմատելը մեկ օրինակ էր, մանավանդ որ պոզիտիվ հոգեբանության մեջ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ընտրություն չունեցողները կամ քիչ ունեցողները սովորաբար ավելի բավարարված են, քան նրանք, ովքեր ընտրության մեծ հնարավորություն ունեն: Կամ էն, որ մինչև ամուսնանալը շատ սեռական հարաբերություններ ա ունեցել, խոսում ա էն մասին, որ շատ չստացված հարաբերություններ ա ունեցել, հետևաբար հավանականություն կա, որ հաջորդն էլ չի ստացվի: Կամ էն, որ նախկինում շատ սեռական հարաբերություններ ունենալը նշանակում ա մեծ բագաժ ունենալը ու դա ընտանիք բերելը, ինչը հաճախ անախորժությունների պատճառ ա դառնում: Ու սենց լիքը հարցեր:

Մի խոսքով, ես չէի շտապի եզրակացություններ անելիս: Հոդվածն անպայման կգտնեմ, կկարդամ, ավելի մանրամասն կարտահայտվեմ:

ivy
28.08.2014, 00:25
Բյուր, անկախ նրանից համաձայն եմ հետդ, թե չէ, գրածդ շատ հավանեցի։ Ընտիր ես գրում ու հիմնավորում մտքերդ։
Խելոք մարդ :)

Տրիբուն
28.08.2014, 00:26
Մարդուկը մենակ վստահելի աղբյուրներից ա ինֆո տալիս, չէ՞: Ու վստահելի աղբյուրներն ասում են, որ ղզղնած-չբավարարվածները ղզղնած-բավարարվածներից երջանիկ են: Ղզղնածն էս հավասարման մեջ հաստատուն ա, քանի որ չղզղնածներ չն լինում: Իսկ եթե լինում են, ապա դրանք բացառություններ են, որ հաստատվի օրինաչափությունը:

P.S. Նույն հաջողությամբ կարելի ա պնդել, որ մարդ կյանքում պիտի մի անգամ լողանա: Պատկերացրու ինչքան երջանիկ կլինես, եթե սաղ կյանքդ լողացած չլինես ու մեկ էլ տաք ջուր, դուշ, վաննա, շամպուն, գուբկա, քիսա ... Իսկ այ եթե ամեն օր լողանում ես, ամեն հաջորդ լողանալդ համեմատում ես նախորդ լողացածիդ հետ ու մանթո ես ընկնում՝ ոչ մի կայֆ, սաղ նույնն ա, մի բան էլ ավելի վատ, քանի որ էսօրվա շամպունը Լֆիկի լցած ֆալշ շամպուն էր:

enna
28.08.2014, 09:54
նորից էս թեմայում մի բան գրեմ.
Ես էնպիսի հասարակության մեջ եմ ապրում, որտեղ կարմիր խնձոր կոչվածը դեռ կա: Ինչի ես միանշանակ չեմ ընդունում էս հոդվածը, որովհետև աչքովս տեսնում եմ ,թե ոնց են ՛՛երջանիկ՛՛ ստեղի կանայք: Ստեղ էլ շուտ են ամուսնանաում, ու հաստատ կարամ ասեմ,որ 19 տարեկանում կնճիռներ ունենալը նորմալ երևույթ չի:

Արևածագ
28.08.2014, 11:47
Իմիջիայլոց, այս նյութի մասին այսօր Ռոսսիա1-ն էլ ասաց, ոէ հորդորեց չափավոր լինել սեռական հարաբերություններում:
Բայց էդ հեչ:
Եկա, որ ասեմ՝ ինչքան շատերը թեման քննարկելու փոխարեն թեման բացողին են քննարկել: :(

Մարկիզ
28.08.2014, 11:50
Եթե նույնիսկ այդ հետազոտության ժամանակ հստակ սահմանվել են «երջանկություն» կոչվածի չափանիշները, ապա դա դեռ չի նշանակում, որ մենք գործ ունենք հետազոտության հետ, որն իրավունք ունենք կոչել գիտական: Եվ այստեղ խնդիրն այն է, որ արդեն գիտական դարձած հետազոտության (հոդվածի և այլն) դեպքում ընդունող-չընդունողի մասին խոսելն ավելորդ է. գիտական հետազոտությունը, վերլուծությունը պետք է այնպիսի կառուցվածք և բովանդակություն ունենա, իրականացվի այնպիսի մեթոդաբանությամբ, որ որևիցե կոմպետենտ անձ անհամաձայնություն չկարողանա արտահայտել: Հենց դրա համար է, որ գիտական, ակադեմիական գրականություն հրապարակող թե տեղական, թե արտասահմանյան հանդեսներում խմբագրակազմերը և ղեկավարությունները ներկայացնում այնպիսի մարդիկ, ովքեր գիտական մեծ փորձ և կոմպետենտություն ունեն: Նպատակն այն է, որ ներկայացված ցանկացած գիտական աշխատանք մանրամասն քննարկվի, ուսումնասիրվի, համապատասխանի «գիտական» կոչվելու չափանիշներին, որ վաղն ինչ-որ մեկը չկանգնի ու գոռալով ասի՝ «ընդունում եմ սա» կամ «չեմ ընդունում»՝ կասկածի տակ դնելով դրա «գիտական» կամ «ճշգրիտ», «հիմնավոր» լինել կամ չլինելը:

Մի քիչ մանրամասնեմ օինակներով:

Օրինակ՝ եթե մենք « Երջանիկները մեր հասարակությունում» կամ «Թերսնվողները մեր հասարակությունում» վերաբերյալ հետազոտություն իրականացնենք հարցման միջոցով՝ գնահատելու համար համապատասխանաբար երջանիկներին և թերսնվողների ընկնող մասնաբաժինն ընդհանուր ազգաբնակչության շրջանում և եթե նույնիսկ փակ կամ բաց հարցերի միջոցով կարողանանք բացահայտել ընտրանքի (հարցման մասնակիցների) «կողմնակի բնորոշիչները (հատկանիշները)»՝ տարիքը, սեռը, ընտանեկան կարգավիճակը, եկամուտը, աշխատանք ունենալը և այլն, այնուհետև մենք զեկույց (կամ մեկ այլ կերպ) պատրաստենք (ներկայացնենք) այն մասին, որ, օրինակ, հարցման մասնակիցների ամուսնացած, 25-30 տարեկան, ամսական 100000 դրամ եկամուտ ունեցող, մշտական աշխատանք ունեցող անձանց 99 տոկոսը երջանիկ են կամ թերսնվող չեն, ապա դա դեռ չի նշանակում, որ մեր հետազոտությունը գիտական կոչվելու իրավունք ունի: Այսպիսի օրինակները բազմաթիվ են...

Գիտական աշխատանքում տարածվածության նկարագրությունից և արդյունքների ներկայացումից զատ, պետք է նաև կատարել ճշգրիտ վերլուծություն, մեկնաբանություններ, համեմատություններ, ուսումնասիրություն, հիմնավոր եզրահանգումներ, որոնց ճշգրտությունը, համադրելիությունն ու հիմնավորվածությունը որևէ կոմպետենտ անձի կողմից կասկածի տակ չպետք է (չի կարող) դրվի: Կոնկրետ այս դեպքում հարցմանը, արդյունքների ստացմանը ու դրանց ներկայացմանը (այդքան տոկոսների նկարագրությունը և այլն) պետք է պարտադիր հաջորդեր խորը և օբյեկտիվ վերլուծություն՝ պատճառահետևանքային կապերի վերհանման նպատակով: Իհարկե, ես էլ չեմ կարդացել և ես էլ չեմ կարող հիմնավոր կասկածի տակ դնել հետազոտության արժանահավատությունը, չեմ էլ կարող վստահաբար ասել, որ այն գիտական կոչվելու իրավունք չունի: Բայց մեկ բան պարզ է, կարծում եմ: Այս տիպի հետազոտությունների բուն նպատակը (գիտական նպատակը) սովորաբար լինում է ոչ թե երջանիկների և դժբախտների թվաքանակների (մասնաբաժինների) ներկայացումը՝ որոշակիացրած նրանց մոտ նախկինում նախամուսնական սեռական հարաբերության լինել-չլինելով, այլ նախաամուսնական սեռական կապերի լինել-չլինելու և ամուսնական կյանքում «երջանիկ զգալու» պատճառահետևանքային կապերի բացահայտումը և հիմնավոր վերլուծութունը: Իսկ եթե վերջին հատվածը բացակայում է և մեզ ներկայացնում են միայն հարցման (հետազոտության) արդյունքները, ապա մենք գործ ունենք ընդամենը հարցման միջոցով հետազոտության և դրա արդյունքների ներկայացման հետ (թեկուզ եթե ներկայացված տվյալները սուպեր ճշգրիտ են), այլ ոչ թե գիտական հետազոտության:

Այսպիսի բաների մասնագետը Ահարոնն է: Մեկ էլ նա է անընդհատ ինչ-որ հետազոտություններ անում ու հրամցնում դրանք հանրությանը՝ առանց հիմավորումների, իր ստացած հարցումների արդյունքների վերլուծությունների և ուսումնասիրությունների: Դրանք գիտական չեն: Դրանք ընդամենը հետազոտություններ են, որոնք այսօր Հայաստանում ամեն օր ինչ-որ մարդիկ հարցումների միջոցով կատարում են:

Իսկ ինչը՞ մեզ՝ հասարակ մարդկանց, հիմք տվեց այս հետազոտության վրա ծիծաղել, քննադատել և այլն: Պատճառը մեկն է՝ պարզ և ռաձիատըրշիկի մակարդակով մեզ ներկայացված տեսքը և բովանդակությունը: Եվ եթե նույնիսկ Վիրջինիայի համալսարանի հետազոտողներն իրականացրել են լրջագույն և բարդ գիտական աշխատանք՝ ընդգրկելով անհրաժեշտ քանակի և տեսակի ընտրանք, ապա դրա՝ միայն այս ոճով ներկայացումն ընթերցողի մոտ գիտականի կամ թեկուզ լուրջ աշխատանքի տպավորություն չի թողնում:

Rhayader
28.08.2014, 12:58
Մարդուկը մենակ վստահելի աղբյուրներից ա ինֆո տալիս, չէ՞: Ու վստահելի աղբյուրներն ասում են, որ ղզղնած-չբավարարվածները ղզղնած-բավարարվածներից երջանիկ են: Ղզղնածն էս հավասարման մեջ հաստատուն ա, քանի որ չղզղնածներ չն լինում: Իսկ եթե լինում են, ապա դրանք բացառություններ են, որ հաստատվի օրինաչափությունը:

P.S. Նույն հաջողությամբ կարելի ա պնդել, որ մարդ կյանքում պիտի մի անգամ լողանա: Պատկերացրու ինչքան երջանիկ կլինես, եթե սաղ կյանքդ լողացած չլինես ու մեկ էլ տաք ջուր, դուշ, վաննա, շամպուն, գուբկա, քիսա ... Իսկ այ եթե ամեն օր լողանում ես, ամեն հաջորդ լողանալդ համեմատում ես նախորդ լողացածիդ հետ ու մանթո ես ընկնում՝ ոչ մի կայֆ, սաղ նույնն ա, մի բան էլ ավելի վատ, քանի որ էսօրվա շամպունը Լֆիկի լցած ֆալշ շամպուն էր:

Տուալետ էլ երկու օրը մի անգամ ա պետք գնալ, որ վայելես էդ հաճույքը:

StrangeLittleGirl
28.08.2014, 16:45
Եթե նույնիսկ այդ հետազոտության ժամանակ հստակ սահմանվել են «երջանկություն» կոչվածի չափանիշները, ապա դա դեռ չի նշանակում, որ մենք գործ ունենք հետազոտության հետ, որն իրավունք ունենք կոչել գիտական: Եվ այստեղ խնդիրն այն է, որ արդեն գիտական դարձած հետազոտության (հոդվածի և այլն) դեպքում ընդունող-չընդունողի մասին խոսելն ավելորդ է. գիտական հետազոտությունը, վերլուծությունը պետք է այնպիսի կառուցվածք և բովանդակություն ունենա, իրականացվի այնպիսի մեթոդաբանությամբ, որ որևիցե կոմպետենտ անձ անհամաձայնություն չկարողանա արտահայտել: Հենց դրա համար է, որ գիտական, ակադեմիական գրականություն հրապարակող թե տեղական, թե արտասահմանյան հանդեսներում խմբագրակազմերը և ղեկավարությունները ներկայացնում այնպիսի մարդիկ, ովքեր գիտական մեծ փորձ և կոմպետենտություն ունեն: Նպատակն այն է, որ ներկայացված ցանկացած գիտական աշխատանք մանրամասն քննարկվի, ուսումնասիրվի, համապատասխանի «գիտական» կոչվելու չափանիշներին, որ վաղն ինչ-որ մեկը չկանգնի ու գոռալով ասի՝ «ընդունում եմ սա» կամ «չեմ ընդունում»՝ կասկածի տակ դնելով դրա «գիտական» կամ «ճշգրիտ», «հիմնավոր» լինել կամ չլինելը:

Մի քիչ մանրամասնեմ օինակներով:

Օրինակ՝ եթե մենք « Երջանիկները մեր հասարակությունում» կամ «Թերսնվողները մեր հասարակությունում» վերաբերյալ հետազոտություն իրականացնենք հարցման միջոցով՝ գնահատելու համար համապատասխանաբար երջանիկներին և թերսնվողների ընկնող մասնաբաժինն ընդհանուր ազգաբնակչության շրջանում և եթե նույնիսկ փակ կամ բաց հարցերի միջոցով կարողանանք բացահայտել ընտրանքի (հարցման մասնակիցների) «կողմնակի բնորոշիչները (հատկանիշները)»՝ տարիքը, սեռը, ընտանեկան կարգավիճակը, եկամուտը, աշխատանք ունենալը և այլն, այնուհետև մենք զեկույց (կամ մեկ այլ կերպ) պատրաստենք (ներկայացնենք) այն մասին, որ, օրինակ, հարցման մասնակիցների ամուսնացած, 25-30 տարեկան, ամսական 100000 դրամ եկամուտ ունեցող, մշտական աշխատանք ունեցող անձանց 99 տոկոսը երջանիկ են կամ թերսնվող չեն, ապա դա դեռ չի նշանակում, որ մեր հետազոտությունը գիտական կոչվելու իրավունք ունի: Այսպիսի օրինակները բազմաթիվ են...

Գիտական աշխատանքում տարածվածության նկարագրությունից և արդյունքների ներկայացումից զատ, պետք է նաև կատարել ճշգրիտ վերլուծություն, մեկնաբանություններ, համեմատություններ, ուսումնասիրություն, հիմնավոր եզրահանգումներ, որոնց ճշգրտությունը, համադրելիությունն ու հիմնավորվածությունը որևէ կոմպետենտ անձի կողմից կասկածի տակ չպետք է (չի կարող) դրվի: Կոնկրետ այս դեպքում հարցմանը, արդյունքների ստացմանը ու դրանց ներկայացմանը (այդքան տոկոսների նկարագրությունը և այլն) պետք է պարտադիր հաջորդեր խորը և օբյեկտիվ վերլուծություն՝ պատճառահետևանքային կապերի վերհանման նպատակով: Իհարկե, ես էլ չեմ կարդացել և ես էլ չեմ կարող հիմնավոր կասկածի տակ դնել հետազոտության արժանահավատությունը, չեմ էլ կարող վստահաբար ասել, որ այն գիտական կոչվելու իրավունք չունի: Բայց մեկ բան պարզ է, կարծում եմ: Այս տիպի հետազոտությունների բուն նպատակը (գիտական նպատակը) սովորաբար լինում է ոչ թե երջանիկների և դժբախտների թվաքանակների (մասնաբաժինների) ներկայացումը՝ որոշակիացրած նրանց մոտ նախկինում նախամուսնական սեռական հարաբերության լինել-չլինելով, այլ նախաամուսնական սեռական կապերի լինել-չլինելու և ամուսնական կյանքում «երջանիկ զգալու» պատճառահետևանքային կապերի բացահայտումը և հիմնավոր վերլուծութունը: Իսկ եթե վերջին հատվածը բացակայում է և մեզ ներկայացնում են միայն հարցման (հետազոտության) արդյունքները, ապա մենք գործ ունենք ընդամենը հարցման միջոցով հետազոտության և դրա արդյունքների ներկայացման հետ (թեկուզ եթե ներկայացված տվյալները սուպեր ճշգրիտ են), այլ ոչ թե գիտական հետազոտության:

Այսպիսի բաների մասնագետը Ահարոնն է: Մեկ էլ նա է անընդհատ ինչ-որ հետազոտություններ անում ու հրամցնում դրանք հանրությանը՝ առանց հիմավորումների, իր ստացած հարցումների արդյունքների վերլուծությունների և ուսումնասիրությունների: Դրանք գիտական չեն: Դրանք ընդամենը հետազոտություններ են, որոնք այսօր Հայաստանում ամեն օր ինչ-որ մարդիկ հարցումների միջոցով կատարում են:

Իսկ ինչը՞ մեզ՝ հասարակ մարդկանց, հիմք տվեց այս հետազոտության վրա ծիծաղել, քննադատել և այլն: Պատճառը մեկն է՝ պարզ և ռաձիատըրշիկի մակարդակով մեզ ներկայացված տեսքը և բովանդակությունը: Եվ եթե նույնիսկ Վիրջինիայի համալսարանի հետազոտողներն իրականացրել են լրջագույն և բարդ գիտական աշխատանք՝ ընդգրկելով անհրաժեշտ քանակի և տեսակի ընտրանք, ապա դրա՝ միայն այս ոճով ներկայացումն ընթերցողի մոտ գիտականի կամ թեկուզ լուրջ աշխատանքի տպավորություն չի թողնում:
Հետազոտության հեղինակները peer-reviewed ամսագրերում տպագրվող հեղինակներ են: Ստեղ ուղղակի երկու հարց կա.
1. Լրագրողը սխալ ա հասկացել գիտական հոդվածը ու սխալ մեկնաբանել
2. Հետազոտությունն ինքը քննադատելի տեղեր ունի

Բայց ասել, որ գիտնականներ չեն արել հետազոտությունը, առնվազն ծիծաղելի ա: Համենայնդեպս, երկու հեղինակների անուններն էլ գտել եմ peer-reviewed ամսագրերում: Ուղղակի նորից եմ խորհուրդ տալիս. քլնգելուց առաջ մի հատ գնացեք, հենց բուն հոդվածը կարդացեք: Թե չէ հեշտ ա լրագրողի անկապ դուրս տվածների մասին ինչ ասես ասելը, իսկ գիտական հոդված կարդալն ամեն մեկի գործը չի:

Ոնց որ էս ա հոդվածը (http://psycnet.apa.org/journals/fam/27/1/165/): Եթե էսօր ժամանակ ունենամ, մի հատ կնայեմ:

The silent river
28.08.2014, 19:27
Տուալետ էլ երկու օրը մի անգամ ա պետք գնալ, որ վայելես էդ հաճույքը:
Մարդ էլ կա կարողա տուալետը 4 օրը մի անգամ ա գնում, բայց ինձ չի թվում որ դա մի տենց վայելելու բանա, որ մի հատ էլ համեմատում ես:

StrangeLittleGirl
28.08.2014, 19:39
Կներեք, սխալ հղում էի տվել, էս ա ճիշտը (http://nationalmarriageproject.org/wp-content/uploads/2014/08/NMP-BeforeIDoReport-Final.pdf):

Չալարեցի, մեծ մասը կարդացի: Բավական ծավալուն հետազոտություն ա արվել, ու ասել, որ դա գիտական չի, կներեք էլի... բերեք ձեր ավելի լավ հետազոտությունը ցույց տվեք: Ոնց հասկանում եմ, հեղինակներն ընդհանրապես մասնագիտացած են ամուսնական հարաբերությունների մեջ, էդ իրանց ոլորտն ա: Հիմա թե դա գիտություն ա, թե չէ, արդեն հարցի լրիվ ուրիշ կողմն ա:

Էս հետազոտության լուրջ թերություններից մեկը նորմալ ստատիստիկայի բացակայությունն ա: Կարող ա իրանք շատ լավ հարցաշարերով կարողացել են գնահատել ամուսնության որակը (ի դեպ, որակը մենակ սեքսը չի, կարաք նայեք հոդվածը), բայց թերացել են, երբ պետք ա եղել որոշել, թե ովքեր ունեն որակյալ ամուսնություն, ովքեր՝ չէ:

Բայց ընդհանուր առմամբ հոդվածում ահագին հետաքրքիր բաներ են քննարկվում: Հարցը մենակ նախաամուսնական սեռական հարաբերությունները չի: Էնտեղ նաև առաջին հանդիպման ժամանակ սեքսն ա քննարկվում, իրար հետ ապրած լինել-չլինելը, հարսանիք անել-չանելը, դավաճանությունը, դրա մասին իմանալ-չիմանալը և այլն: Բայց ամեն դեպքում, էլի կա էդ correlation-causation-ի հարցը: Իրանք առանձնապես չեն էլ շեշտում, որ դա պատճառ ա, նշում են ուղղակի կորելացիաները (բայց առանց նորմալ ստատիստիկ թեստ անելու, ինչը լուրջ թերություն ա):

Chuk
28.08.2014, 19:47
Բյուր, ինչքան էլ որ մենք կպնենք հետազոտությունից ու հետազոտողներից, կարծում եմ ակնհայտ ա, որ մենք դրանք քննարկում ենք լրատվականներում դրված նյութերի պրիզմայով: Լրատվականում կարդացողը պարտավոր չի գնա ու հոդվածը գտնի ու կարդա, ուսումնասիրի էդ գիտնականների մակարդակը, առավել ևս՝ վճարի դրա համար:

Շատ լավ ա, որ դու գտար, կարդացիր, ու ասեցիր, որ հետազոտությունը շատ ավելի լուրջ ա, քան դա ներկայացնող լրատվական ապուշությունը, բայց մեզ սենց դասեր տալուց առաջ հաշվի առ, որ մենք քննարկում ենք հենց էդ լրատվական ապուշությունը: Ու էն, ինչ գրված ա լրատվականներում, ծաղրելու, ղժժալու թեմա ա, ոչ ավելին: Առավել ևս էն կոնտեքստում, որ կոնտեքստում դրվել ա էս թեմայում:

Ամեն դեպքում քեզ շնորհակալություն: Սրանից հետո ինչքան բրիտանացի գիտնականների խնդալու նյութ տեսնեմ, մինչև ղժալս քեզ խնդրելու եմ, որ բուն հոդվածը գտնես, հանկարծ անիմաստ չղժամ վրան :))

Chuk
28.08.2014, 19:49
Մարդ էլ կա կարողա տուալետը 4 օրը մի անգամ ա գնում, բայց ինձ չի թվում որ դա մի տենց վայելելու բանա, որ մի հատ էլ համեմատում ես:
Հավատա, որ եթե չորս օրը մեկ գնաս, իսկապես կվայելես: Ես տենց մեկին գիտեմ, որ շաբաթը մի անգամ ա գնում, երազում ա, որ կարողանա ամեն օր գնալ :(

StrangeLittleGirl
28.08.2014, 19:53
Բյուր, ինչքան էլ որ մենք կպնենք հետազոտությունից ու հետազոտողներից, կարծում եմ ակնհայտ ա, որ մենք դրանք քննարկում ենք լրատվականներում դրված նյութերի պրիզմայով: Լրատվականում կարդացողը պարտավոր չի գնա ու հոդվածը գտնի ու կարդա, ուսումնասիրի էդ գիտնականների մակարդակը, առավել ևս՝ վճարի դրա համար:

Շատ լավ ա, որ դու գտար, կարդացիր, ու ասեցիր, որ հետազոտությունը շատ ավելի լուրջ ա, քան դա ներկայացնող լրատվական ապուշությունը, բայց մեզ սենց դասեր տալուց առաջ հաշվի առ, որ մենք քննարկում ենք հենց էդ լրատվական ապուշությունը: Ու էն, ինչ գրված ա լրատվականներում, ծաղրելու, ղժժալու թեմա ա, ոչ ավելին: Առավել ևս էն կոնտեքստում, որ կոնտեքստում դրվել ա էս թեմայում:

Ամեն դեպքում քեզ շնորհակալություն: Սրանից հետո ինչքան բրիտանացի գիտնականների խնդալու նյութ տեսնեմ, մինչև ղժալս քեզ խնդրելու եմ, որ բուն հոդվածը գտնես, հանկարծ անիմաստ չղժամ վրան :))

Արտ, դե որ լրագրողներն իրանց հասկացածի ու ուզածի չափով են պտտում իսկական գիտական հետազոտությունները, նորություն չի գիտական շրջանակների համար: Բայց ստեղ ղժժոցներ սկսեցին գնալ հենց հետազոտությունը կատարած մարդկանց մասին, իսկ դա, մեկը ինձ համար, ահավոր տհաճ ա, որովհետև ես գիտեմ, թե ինչքան էներգիա ա գնում, մինչև հետազոտությունը հոդված ա դառնում, ու կանգնել, մարդկանց անուններ կպցնելուց առաջ, կարծում եմ, արժե մի քիչ մտածել: Եթե նկատեցիր, ոչ ոք լրագրողի հասցեին բան չէր ասում, գիտնականների հասցեին էր ասում, նույնիսկ էն բանից հետո, երբ իրանց անունները հրապարակվեցին:

(իհարկե, ստեղ չենք խորանում, որ ինձ ահավոր չի դզում, որ ամերիկացիք փորձում են կյանքի լիքը սիրուն բաներ իրանց հորինած բանաձևերի մեջ տեղադրել)

Chuk
28.08.2014, 19:57

Բյուր, չգիտեմ ոնց բացատրեմ, մեկը ես գրել եմ «այսպես կոչված «հետազոտողները»», բայց դա իրականում ինչ-որ կոնկրետ անձի չի վերաբերվել, այլ լրատվական նյութի պրիզմայով առաջացած վերացական կերպարին: Պետք չի տենց սուր ընդունել:

Չնայած իրականում էդ գիտնականները «պաշտպանվելու» խնդիր ունեն. The Daily Mail-ն իմ իմանալով բավական հարգի լրատվական ա, իրանք պետք ա պահանջեին չխեղաթյուրել իրենց աշխատանքը: Լրատվականի շարքային ընթերցողը խոսում ա նյութի ներկայացրածով ստեղծվա տպավորության մասին, ինքը պարտավոր չի ինքնուրույն հետաքննի ու աղբյուրները գտնի:

StrangeLittleGirl
28.08.2014, 19:59

Daily Mail-ի հոդվածն էլ եմ կարդացել: Նենց չի, որ սարսափելի կերպով աղավաղել են հոդվածը: Ուղղակի լրագրողը գիտությունից շատ չի ջոկում, որոշ բաներ որպես բացարձակ ճշմարտություն ա ներկայացնում:

Chuk
28.08.2014, 20:06
Daily Mail-ի հոդվածն էլ եմ կարդացել: Նենց չի, որ սարսափելի կերպով աղավաղել են հոդվածը: Ուղղակի լրագրողը գիտությունից շատ չի ջոկում, որոշ բաներ որպես բացարձակ ճշմարտություն ա ներկայացնում:

Ես էլ եմ կարդացել, հաճույքով ղժժում եմ դրա վրա :))

Մարկիզ
28.08.2014, 20:48
Կներեք, սխալ հղում էի տվել, էս ա ճիշտը (http://nationalmarriageproject.org/wp-content/uploads/2014/08/NMP-BeforeIDoReport-Final.pdf):

Չալարեցի, մեծ մասը կարդացի: Բավական ծավալուն հետազոտություն ա արվել, ու ասել, որ դա գիտական չի, կներեք էլի... բերեք ձեր ավելի լավ հետազոտությունը ցույց տվեք: Ոնց հասկանում եմ, հեղինակներն ընդհանրապես մասնագիտացած են ամուսնական հարաբերությունների մեջ, էդ իրանց ոլորտն ա: Հիմա թե դա գիտություն ա, թե չէ, արդեն հարցի լրիվ ուրիշ կողմն ա:

Էս հետազոտության լուրջ թերություններից մեկը նորմալ ստատիստիկայի բացակայությունն ա: Կարող ա իրանք շատ լավ հարցաշարերով կարողացել են գնահատել ամուսնության որակը (ի դեպ, որակը մենակ սեքսը չի, կարաք նայեք հոդվածը), բայց թերացել են, երբ պետք ա եղել որոշել, թե ովքեր ունեն որակյալ ամուսնություն, ովքեր՝ չէ:

Բայց ընդհանուր առմամբ հոդվածում ահագին հետաքրքիր բաներ են քննարկվում: Հարցը մենակ նախաամուսնական սեռական հարաբերությունները չի: Էնտեղ նաև առաջին հանդիպման ժամանակ սեքսն ա քննարկվում, իրար հետ ապրած լինել-չլինելը, հարսանիք անել-չանելը, դավաճանությունը, դրա մասին իմանալ-չիմանալը և այլն: Բայց ամեն դեպքում, էլի կա էդ correlation-causation-ի հարցը: Իրանք առանձնապես չեն էլ շեշտում, որ դա պատճառ ա, նշում են ուղղակի կորելացիաները (բայց առանց նորմալ ստատիստիկ թեստ անելու, ինչը լուրջ թերություն ա):

Ազնիվ խոսք, մի թեթև նայեցի՝ առանց խորանալ: Ինձ թվում է՝ եթե մենք հարգարժան գիտնականներին ասենք, որ այստեղ (http://nationalmarriageproject.org/wp-content/uploads/2014/08/NMP-BeforeIDoReport-Final.pdf) ներկայացված իրենց կատարած իրավմամբ ծավալուն և լրջագույն աշխատանքը գիտական հոդվածի կամ գիտական աշխատանքի ներկայացում չի հանդիսանում, կհամաձայնվեն և կասեն՝ «իհարկե, դա ընդամենը ծավալուն հետազոտություն է և դրա արդյունքների ներկայացում սիրուն, նկարազարդ բրոշյուրով»:

Բավական ծավալուն հետազոտություն ա արվել, ու ասել, որ դա գիտական չի, կներեք էլի...

Ծավալուն հետազոտությունները բազմաթիվ են, բայց այնպես չի, որ դրանք իրենց ծավալի և աշխատատարության պատճառով պետք է կոչվեն գիտական: Այս տիպի (հարցմամբ) հետազոտություններ կան, որոնց իրականացման համար տարիներ և ամիսներ են պահանջվում: Կներեք, որ ես օրինակներ եմ էլի բերում իմ ոլորտից, բայց ասեմ. «Դպրոցներում ալկոհոլի և թմրամիջոցների վերաբերյալ եվրոպական հետազոտությունը» (http://www.espad.org/en/Reports--Documents/ESPAD-Reports/) իրականացվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում (մեր մոտ էլ է մի անգամ արվել): Ուրեմն՝ այդ հետազոտությունը տևում է մի քանի ամիս՝ ընդգրկելով հաճախ մի քանի հազար դեռահասներ յուրաքանչյուր երկրում: Նույն տիպի հետազոտություն է նաև «Դպրոցական երեխաների առողջության վարքագծի ուսումնասիրությունը» (http://www.hbsc.org/publications/journal/index.html), որը նույնպես տևում է մի քանի ամիս՝ ընդգրկելով մի քանի հազար երեխա (նույնիսկ՝ տասնյակ հազար) էլի յուրաքանչյուր երկրում: Սրանք՝ այս հետազոտությունները, գիտական չեն, բայց միևնույն ժամանակ, շատ կարևոր և ինֆորմատիվ աշխատանքներ են, որոնց վերաբերյալ զեկույցների հիման վրա ընդունվում են որոշումներ՝ համապատասխան ոլորտում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար:

Հիմա անդրադառնամ բուն հոդվածին: Իմ խիստ համեստ կարծիքով՝ այս հետազոտությունը շատ լավն է, բայց այն ներկայացման այ ոճով հեռու է գիտականից: Ոնց որ ասում էի՝ արդյունքներն են միայն ներկայացված և վերջ: Բա ու՞ր է գիտական կոչվելու համար ամենակարևորը՝ արդյունքների քննարկումը, համեմատություններն ու եզրահանգումները: Բայց դե իհարկե կարող են սա գիտական դարձնել, եթե ուզեն, որովհետև ամենակարևոր աշխատանքն արդեն արված է՝ նյութն «օգտագործվել է», արդյունքները կան, մնում է մնացածը::) Իրականում, լավն է, մի քանի հարյուր հոգու շրջանում հարցում իրականացնելը բավականին բարդ և աշխատատար պրոցես է:

Մի հայավարի բան գրեմ ու պըրծ. :) տենաս ինչքան են փող են ստացել հեղինակները պարոն Ուիլյամ Է. Սայմոնից հետազոտության իրականացման և զեկույցի պատրաստման համար ու մեկ էլ... ինչու՞ չէր համարակալված գրքույկը:

Մարկիզ
28.08.2014, 21:08
բայց քանի կարդում եմ, դուրս գալիս ա... Մեկնաբանություներն էլ են շատ լավը: Կարճ ասած՝ սա գիտականոտ է, մնում է մի քիչ դզել-փչել, էդ նկարները հանել ռադ անել, սկիզբը տանել վերջ, վերջը բերել հետ և այլն...:)

ivy
28.08.2014, 21:37
Հոդվածը տիպիկ հոգեբանական հետազոտության տեսք էդքան էլ չունի։ Հնարավոր է, դզել-փչել հանրամատչելի են սարքել։ Թե չէ հոգեբանական հետազոտություններում (քեյս սթադիները չհաշված) մեծ մասը վիճակագրական վերլուծություններ են, կորելացիաներ ու ռեգրեսիաներ՝ չիմացող աչքի համար բարդ թվացող աղյուսակներով ու գրաֆիկներով։
Սա ավելի շուտ «հանրամատչելի հոգեբանության» սիրուն ու փայլփլուն ամսագրերի համար է։

Rhayader
28.08.2014, 23:32
Մարդ էլ կա կարողա տուալետը 4 օրը մի անգամ ա գնում, բայց ինձ չի թվում որ դա մի տենց վայելելու բանա, որ մի հատ էլ համեմատում ես:

Եսիմ :D ես որ ամբողջ օրն ուզում եմ, բայց չկա, վերջում հասնում եմ, ասում եմ՝ ուխայ :)

Rhayader
28.08.2014, 23:38
Հոդվածը տիպիկ հոգեբանական հետազոտության տեսք էդքան էլ չունի։ Հնարավոր է, դզել-փչել հանրամատչելի են սարքել։ Թե չէ հոգեբանական հետազոտություններում (քեյս սթադիները չհաշված) մեծ մասը վիճակագրական վերլուծություններ են, կորելացիաներ ու ռեգրեսիաներ՝ չիմացող աչքի համար բարդ թվացող աղյուսակներով ու գրաֆիկներով։
Սա ավելի շուտ «հանրամատչելի հոգեբանության» սիրուն ու փայլփլուն ամսագրերի համար է։

Ախր այս հարցը հենց ոչ այնքան հոգեբանության, ինչքան սոցիոլոգիայի ոլորտին է վերաբերում: Այլ կերպ ասած, մարդու սեռական բավարարվածության աստիճանի ու սեռական կյանքի որակի հարաբերությունը հոգեբանին հնարավորություն կտար դատել մարդու ներքին սեռական մեխանիզմների աշխատանքի մասին, ու բավարարվածության աստիճանն ընդամենը դիտարկման օբյեկտ կլիներ, ոչ թե արժեք: Օրինակ՝ կդիտարկվեր նաև այն գործոնը, որ ինհիբիցված լիբիդոյով մարդիկ փորձում են մինիմիզացնել իրենց սեռական կյանքն ու բավարարվածության զգացողությունն ընդամենը ներքին պաշտպանական մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս սեռական կյանքը հասցնել մինիմալի: Կարող է հիվանդագին աստիճանի հասնել՝ գրեթե նույն մեխանիզմն է, ինչ անորեքսիայի դեպքում:

Իսկ սոցիոլոգիայի տեսանկյունից այս բոլոր գործոնները չեն դիտարկվում:

Տրիբուն
28.08.2014, 23:43
Չալարեցի, քիչ ու միչ նայեցի էս հետազոտությունը: Տնային տնտեսուհիների համար արված գործ ա՝ հիմնված ինչ-որ սուբյեկտիվ որակական չափորոշիչների (ամուսնության որակ) քանակական գնահատման վրա: Ամեն դեպքում տենց փիս դժբախտ, երջանիկ ու կույս լինելու մասին խոսք չկա: Ըստ էության երկու քչից շատից կոնկրետ եզրահանգման են գալիս հեղինակները - ինչքան ուշ եք սեքսով սկսում զբաղվել էնքան ձեր ամուսնության որակն ավելի բարձր ա, ու եթե ամուսնանում եք նրա հետ ում հետ առաջին անգամ սեքսով եք զբաղվել ձեր ամուսնության որակն ավելի բարձր ա: Ամուսնության որակն էլ գնահատվում ա չորս չափորոշիչներով. (1)ընտանեկան երջանկություն, (2)փոխադարձ վստահություն, (3) հավատ, որ ամեն ինչ լավ ա, (4) ամուսնալուծության մասին մտածել:

Դե հիմա, մարդ են, որոշել են ու մի հատ էլ սենց հետազոտություն են արել: Սրա պես հաստատ լիքը հետազոտություններ կան: Կարող ա կան նաև հակառակը պնդող հետազոտություններ, ո՞վ գիտի: Ստեղ կարևորն էն ա, թե ով ինչ ձևով ա ուզում մեկնաբանի էս հետազոտությայն եզրագանգումները: Իսկ թեման առաջ քաշողը հաստատ էն մտքով էր մեջբերումն արել, որ «գիտականորեն» ապացուցեր, թե ինչքան լավ բան ա կույս մնալը մինչև էն պահը, երբ քո միակ ասպետը կամ արքայադուստրը կգա ու քեզ կգտնի: Ջհանդամ, որ մինչև էտ չես տառապում:

Rhayader
28.08.2014, 23:51
Տրիբուն, ասենք արի համաձայնենք, որ այս չափանիշներով իսլամական երկրներում ամուսնության որակն ամենաբարձրը կլինի :)

StrangeLittleGirl
29.08.2014, 00:15
Հոդվածը տիպիկ հոգեբանական հետազոտության տեսք էդքան էլ չունի։ Հնարավոր է, դզել-փչել հանրամատչելի են սարքել։ Թե չէ հոգեբանական հետազոտություններում (քեյս սթադիները չհաշված) մեծ մասը վիճակագրական վերլուծություններ են, կորելացիաներ ու ռեգրեսիաներ՝ չիմացող աչքի համար բարդ թվացող աղյուսակներով ու գրաֆիկներով։
Սա ավելի շուտ «հանրամատչելի հոգեբանության» սիրուն ու փայլփլուն ամսագրերի համար է։

Ռիփ, հա, մի քիչ բրոշյուրի տեսքով են սարքել, նկարներով-բաներով, բայց վիճակագրական վերլուծություններ ես կասկածում եմ, թե արել են: Ու սա համարվում ա գիտական աշխատանք, շատ էլ որ մի քիչ ուրիշ ձևով ա գրված: Սոցիոլոգիայում մեկ-մեկ սենց ավելի պրիմիտիվ բաներ անում են: Մի էդպիսի հետազոտություն անողներից ես էլ եմ եղել, բավական պարզ ա եղել վերջնական վերլուծությունը:

StrangeLittleGirl
29.08.2014, 00:19
Չալարեցի, քիչ ու միչ նայեցի էս հետազոտությունը: Տնային տնտեսուհիների համար արված գործ ա՝ հիմնված ինչ-որ սուբյեկտիվ որակական չափորոշիչների (ամուսնության որակ) քանակական գնահատման վրա: Ամեն դեպքում տենց փիս դժբախտ, երջանիկ ու կույս լինելու մասին խոսք չկա: Ըստ էության երկու քչից շատից կոնկրետ եզրահանգման են գալիս հեղինակները - ինչքան ուշ եք սեքսով սկսում զբաղվել էնքան ձեր ամուսնության որակն ավելի բարձր ա, ու եթե ամուսնանում եք նրա հետ ում հետ առաջին անգամ սեքսով եք զբաղվել ձեր ամուսնության որակն ավելի բարձր ա: Ամուսնության որակն էլ գնահատվում ա չորս չափորոշիչներով. (1)ընտանեկան երջանկություն, (2)փոխադարձ վստահություն, (3) հավատ, որ ամեն ինչ լավ ա, (4) ամուսնալուծության մասին մտածել:

Դե հիմա, մարդ են, որոշել են ու մի հատ էլ սենց հետազոտություն են արել: Սրա պես հաստատ լիքը հետազոտություններ կան: Կարող ա կան նաև հակառակը պնդող հետազոտություններ, ո՞վ գիտի: Ստեղ կարևորն էն ա, թե ով ինչ ձևով ա ուզում մեկնաբանի էս հետազոտությայն եզրագանգումները: Իսկ թեման առաջ քաշողը հաստատ էն մտքով էր մեջբերումն արել, որ «գիտականորեն» ապացուցեր, թե ինչքան լավ բան ա կույս մնալը մինչև էն պահը, երբ քո միակ ասպետը կամ արքայադուստրը կգա ու քեզ կգտնի: Ջհանդամ, որ մինչև էտ չես տառապում:

Տրիբուն ձյա, ես մանրամասն փորփրել եմ էս գիտնականներն ինչով են ապրում, ինչով են շնչում: Իրանք մի հատ թերապևտիկ ծրագիր ունեն ամուսնանալ պատրաստվող զույգերի համար, էդ ծրագրով անցնում են, որ վռոձի հետո սաղ լավ լինի: Ոնց հասկանում եմ, դրա համար էլ սենց հետազոտություններ են անում, որ հետո ասեն՝ սեքսով զբաղվել ես, կապ չունի, արի, իմ ծրագրով անցի, սաղ լավ կլինի:

Բայց ընդհանուր էս հոդվածից ես մենակ մի եզրակացության եկա. ինչքան որոշումն ամուր ու ակնհայտ ա, էնքան ամուսնությունն ավելի որակյալ ա: Բայց դե դա հայտնագործություն չի էլի, միշտ էլ հստակ ընդունված որոշումներին մարդիկ ավելի հավատարիմ են մնում (ցանկացած ոլորտում), քան հենցընենցներին, որ չես էլ ջոկում որոշել ես, թե չէ (կարծեմ էս թեմայով էլ հետազոտություններ կան):

Տրիբուն
29.08.2014, 00:48
Տրիբուն, ասենք արի համաձայնենք, որ այս չափանիշներով իսլամական երկրներում ամուսնության որակն ամենաբարձրը կլինի :)

Ինչի՞ ես հեռու գնում, ընգեր: Մեր մշո ամուսնություններն ինչո՞վ են պակաս:

Rhayader
29.08.2014, 02:09
Ինչի՞ ես հեռու գնում, ընգեր: Մեր մշո ամուսնություններն ինչո՞վ են պակաս:

Նրանով, որ մեզ մոտ էդ ամուսնությունից բողոքող կնոջը մարդը դժվար թե տանի սարից գցի ներքև, բարեբախտաբար:

Մի բան էլ ասեմ. զուտ վիճակագրորեն, սեփական երկրից ու կառավարությունից ամենագոհ մարդիկ էլ Հյուսիսային Կորեայի բնակիչներն են:

Շինարար
29.08.2014, 02:14
Ռնգեղջյուրը հիշեցի Իոնեսկոյի՝ սրճարանի տեսարանը՝ էն որ քննարկում են, թե հենց նոր տեսած ռնգեղջյուրը քանի եղջյուր ուներ: Քննարկումից, ոչ թե թեմայի վերնագրից:

Թեման էնքան ա քննարկվել ու ծեծվել ակումբում, որ ավելի հետաքրքիր ա ռնգեղջյուրի եղջյուրների քանակը ճշտել:

Թեմայի հետ կապված՝ որոշակի տրամաբանություն տեսնում եմ: Որոշակի հասարակական վերաբերմունքի պայմաններում, իհարկե, էդ հասարակության թելադրանքին անշեղորեն հետևող մարդկանց համար շատ ավելի հեշտ ա երջանիկ լինել էդ հասարակության մեջ, քան նրանց, ովքեր խախտել են նորմը, բայց շուկայում կուսաթաղանթի առկայության դեպքում կարելի ա հմտորեն խաբել տվյալ հասարակությանը և տնօրինել երջանկության քեզ հասանելիք չափաբաժինը: