PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ



ivy
25.08.2014, 00:00
Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Առաջին շաբաթ

Սկսում ենք նախագիծը:

Ամեն շաբաթ կբացվի թեմա որոշակի «գրական առաջադրանքով»: Պայմանն այն է, որ շաբաթվա վերջում, ավելի կոնկրետ՝ շաբաթ օրը, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին բոլոր հեղինակներն իրենց ստեղծագործությունները տեղադրեն տվյալ թեմայում: Այս շաբաթվա վերջում գործերը տեղադրվելու են հենց այս թեմայում:

Խնդրում եմ հիշել, որ ամեն հեղինակ ինքն է տեղադրելու իր աշխատանքը: Դրա համար ուշադրություն դարձրեք ստեղծագործության տեսքին, տեխնիկական կողմերին (օր.՝ վերնագիրը կպած չլինի տեքստին, մգացված լինի, պարբերությունները երևան և այլն): Կարևոր է, որ բոլորը հնարավորինս նույն ժամանակահատվածում տեղադրեն իրենց գործերը, որպեսզի ամեն ինչ հենց ֆլեշմոբային լինի: Ստեղծագործությունները տեղադրվելուց հետո յուրաքանչյուր ոք կարող է ընթերցել և քննարկել դրանք: Հուսով եմ, ամեն շաբաթ ակտիվ քննարկումներ կլինեն:

Ֆլեշմոբին գրանցվել են յոթ հոգի՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա, սակայն ցանկացած այլ մեկը, ով որևէ շաբաթվա ընթաքում սպոնտան ցանկություն կունենա մասնակցելու ֆլեշմոբին, կարող է դա անել:

Այն մասնակիցը կամ մասնակիցները, որոնք բոլոր հինգ շաբաթների ընթացքում ճիշտ ժամանակին ու պայմաններին համապատասխան ստեղծագործություններ կներկայացնեն, ֆլեշմոբի ավարտին կստանան փոքրիկ գրական մրցանակ:

Չմոռանամ հիշեցնել, որ այս թեմայում մինչև ստեղծագործությունների տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառումներ կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» (http://www.akumb.am/showthread.php/57598-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/page54) թեմայում:

Այս շաբաթվա գրական առաջադրանքը

Խնդրում եմ ներկայացնել գրական ստեղծագործություն հետևյալ նկարի հիման վրա: Ավելի կոնկրետ՝ ստեղծագործությունն ընթերցելիս պիտի կապ երևա առաջադրված նկարի հետ: Թե ինչպես եք ստեղծելու այդ կապը, թող մնա ամեն մեկիդ կրեատիվությանը:
Ստեղծագործությունը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Այն պետք է վերնագրված լինի: Ժանրային, թեմատիկ և ծավալային սահմանափակումներ չկան:

Նկարի հեղինակն է Սամվել Սևադան.

http://i59.tinypic.com/k9hqt.jpg

Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ:
Ակտի՜վ եղեք :)

Վոլտերա
25.08.2014, 19:43
Մոդերատորական: Ֆլեշմոբին գրանցվել է ևս մեկ անդամ` Լոլիտա

Smokie
30.08.2014, 22:00
Friends reprice


- Տամ. Տամ-տարամ-տարամ-տադամ. Տարիդա-դամ-տադամ-դադամ. Տարատատա-տաա՜մ, Տարարարա-րաա՜մ. Պարարարարա-րաա՜մ… Չհասկացա…
Գուրգենը գնաց հյուրասենյակ ու մոտեցավ հին նվագարկչին: Քսան տարի նորմալ աշխատում էր, հիմա ի՞նչ պատահեց: Միացրեց:
- Բայց նորմալ երգում ա, աշխատում ա, էդ ինչի՞ հանկարծ…
Շը՜խկ… Գուրգենը մի քանի վայրկյան անշարժ կանգնեց, ապա սարսափահար, դանդաղ շրջվեց դեպի ծափի ձայնը…
- Հա՛, լավ ա երգում, բայց նույնը չէի ասի քո մասին…
Դավիթը… Բոլորովին չի փոխվել: Գուրգենի դեմքին շողաց ժպիտը:
- Էդ ո՞նց: Էդ ե՞րբ: Ո՞րտեղից:
- Հենց նոր,- Դավիթը գլխով ցույց տվեց բաց պատուհանը: Ապա ժպտաց՝ նայելով նվագարկչին:- Ոնց տեսնում եմ՝ չես մոռացել:
- Դու է՛լ հեչ չես փոխվել եղբա՜յր,- բացականչեց Գուրգենն ու պինդ գրկեց ընկերոջը:- Էլի նույն օյինբազն ես:
- «Տարիները չեն կարող փոխել նրան», ոնց ասում էր վերջին մասերում:
- Արի, արի տեսնեմ ո՞նց ես: Էսքան տարի ո՞նց ես ապրել:


Երկու ընկերները սեղանի առաջ նստած զրուցում էին, սուրճը վաղուց էր վերջացել, ուտելիքը կարծես հենց այնպես էր դրված: Նույն երաժշտությունն էր գնում՝ արդեն քանի րոպե էր, ինչ նվագարկիչը կրկնում էր կասետի պտույտը: Շուտով երգը փոխվեց. «Տու-տու-տու-տուուուու...» Գուրգենը փոքր-ինչ մռայլվեց:
- Հը՞: Էլի էդ պահը հիշեցի՞ր կինոյից… Թրա՜խկ ու երեխան ընկավ:
- Էլ մի հոգուս հետ խաղա,- չկարողանալով ժպիտը թաքցնել ասաց Գուրգենը:
- Իսկ դու չե՞ս կարող գոնե էս պահին մտքիցդ հանես դառը հիշողությունները: Ուրախացի ներկայով ՝ հեչ մտքովդ կանցնե՞ր, որ ամեն ինչ էսպես կփոխվի ու կհանդիպենք այլ կարգավիճակում:
- Հենց էս պահին ա պետք հիշել Դավո, հենց հիմա ա դրա ժամանակը: Գիտե՞ս, էն ամենն ինչ եղել ա անցյալում՝ հիմա ինձ շատ քիչ ա չի տխրեցնում: Հենց էդ օրերն են ինձ ուժ տվել: Ես միշտ սիրով եմ հիշել:
- Ու մնացել ես նույն ժամանակների մեջ: Ունես ներկա, ունես ապագա, բայց մտքերով անցյալում ես: Չէ՞:
- Մենակ չասես, որ դու չես հիշում, որ էդ քո համար կյանքի մեծ փորձ չէր: Կունենա՞յիր հիմա էն, ինչ ունես, եթե ժամանակին էդպես չապրեիր:
Դավիթը բարությամբ ժպտաց ընկերոջը:
- Հիշում եմ: Բայց իմ համար կարևորը սևն ու սպիտակը չեն՝ հնությունը չի: Իմ դրականն ու ամենահաճելին էսօրն ա Գուգ՝ երբ կարող եմ նորմալ փող աշխատել ու նորմալ ուրախանալ:
- Թե չէ էն ժամանակ քիչ է՞իր ուրախանում,- ծիծաղեց Գուրգենը:- Հասկանում ե՞ս՝ ժամանակը ո՛չ քեզ, ո՛չ էլ ինձ չի փոխել: Մենք ի սկզբանե էսպիսինն էինք: Էսպես ենք սովորել:
- Ճիշտ ես,- նորից ժպտաց Դավիթը:- Էն ժամանակ ես փորձու՛մ էի ուրախ լինել, համոզում էի ինքս ինձ, որ «կյանքը հիասքանչ է»: Իսկ հիմա տեսնում եմ ու մի գրամ էլ չեմ կասկածում դրանում: Էն ժամանակ հիմնականում աշխատում էի չմտածել մեր վիճակի մասին, բայց մեկ-մեկ շատ լավ հասկանում էի, որ հա՛մ լավ դերասան եմ, համ է՛լ ինքս ինձ եմ խաբում: Իսկ հիմա նույն կերպ աշխատում եմ չհիշել, բայց դե ճշմարտությունից չես փախնի: Վերջիվերջո իրոք էդ օրերն են մեզ ուժ տվել՝ մարդ դարձրել:
Գուրգենը լուռ լսում էր:
- Ուզու՞մ ես ասեմ, թե հիմա դու ինչ ես մտածում,- նորից խոսեց Դավիթը:
- Ապա՞:
- Մտածում ես, որ էս ամենը քեզ երբեք չէի ասել, էսքան չէի կիսվել հետդ:
- Գուշակեցիր,-ժպտաց Գուրգենը: Պիտի խոստավանեմ, որ շատ անգամ լավ էլ կարողանում էիր ինձ համոզել, որ կյանքը էդքան անգույն չի, ոչ էլ գորշ, որ ցանկացած պահի կարող ես հաճույք ստանալ ամեն ինչից: Ասեմ քեզ՝ քո կատակները, բոլոր օյիններդ ու բարձր ծիծաղդ էլ եմ հաճախ հիշել: Իրոք ուրախ օրեր ենք անցկացրել: Շատ անգամ եմ մտածում, մանկությանս ո՞ր հատվածներն են ավելի տպավորվել մոտս՝ կյանքի դասե՞րը, թե՞ ուրախ պահերը:
- Երևի երկուսն էլ:
Գուրգենը նորից ժպտաց: Այդ պահին փոխվեց հերթական մեղեդին: Լռություն որոշ ժամանակ:
- Քո սիրած պահերն էին չէ՞ Դավ: Աղջիկն ու տղան:
Դավիթը թեթևակի ժպտաց: Սպասեցին երաժշտության ավարտին:
- Գուգ,- փոքրիկ ընդմիջումից հետո խոսեց ընկերը,- հիշում ե՞ս կինոյի մեջ ինչ ուրախ էին ապրում տղերքը: Վայելում էին կյանքը:
- Հատկապես իրանց փոքր ժամանակներն էինք սիրում, չնայած դե Նիրոն լավ էր խաղում: Մեր համատեղ մանկության միակ ֆիլմն էր:
- Ու երեխեքից մենակ մեզ բախտ վիճակվեց չէ՞ նայել,- նորից ծիծաղեց Դավիթը:
- Բայց մենք դեռ փոքր էինք:
- Հա՜, «դարբին» Վզգոն իրա մեթոդներով էր դաստիարակում: Հիշում ե՞ս ոնց իրա մոտից է՛լ փախանք:
Ու երկուսով քահ-քահ ծիծաղեցին:
- Ի՜նչ լավ ա, որ չգնացինք էդ ճանապարհով,-քիչ անց նորից մտքերով ընկավ Գուրգենը:
- Հա բա: Կողպեքներ կոտրելու, փականներ բացելու փոխարեն ավելի լավ էր անցորդների կոշիկները մաքրեինք չէ՞:
- Ես արդեն սկսել էի սիրել էդ գործը՝ թվում էր թե էլ ոչ մի խնդիր չենք ունենա, կյանքն էնքա՜ն ա թեթևանալու: Հեչ մտքներովս կանցնե՞ր, որ կարող ա մեզ էլի՛ գտնեին ու վերադառնայինք մանկատուն:
- Բայց ամենաշատը չէինք պատկերացնի, որ մեզ կբաժանեն: Որ ինձ կորդեգրեն ու կտանեն: Կտանեն հեռու՜-հեռու: Լավ ա գոնե կարողացա հրաժեշտ տալ բոլորիդ:
- Գիտեի Դավո,- մի քանի րոպե լռությունից հետո խոսեց Գուրգենը,- գիտեի որ մի օր հետ ես գալու Ամերիկաներից: Մի օր էլի հանդիպելու ենք:
Կասետն ավարտվում էր, նվագարկիչը վերջին անգամ պտտեցնում էր այն նույն եղանակը՝ ընկերության երգը:

StrangeLittleGirl
30.08.2014, 22:00
Միջին վիճակագրական


Աշխարհի ամենահամեղ խմորեղենից մի կտոր կծելուց հետո Էվան մի քանի վայրկյան փակեց աչքերը, հետո շշնջաց.
- Ուզում եմ քո մասին գրել, շատ եմ ուզում:
- Իսկ ի՞նչ կգրեիր: Որ այս տարօրինակ գյուղացին ինձ իմ հարմարավետ տնից հանեց, բերեց այս հսկայական քաղաքը միայն նրա համար, որ առավոտից երեկո ռեստորաններու՞մ քարշ գա:
- Դու քեզ էդպիսի՞ն ես պատկերացնում:
- Ոչ, ես հեքիաթից փախած արքայազն եմ ու իմ ձիով եկել եմ արքայադստերս աշխարհ ցույց տալու ու ամենահամեղ բարիքները ճաշակելո,- Դանիելի դեմքին սարկաստիկ ժպիտ հայտնվեց:
- Կասե՞ս վերջապես, թե ինչպիսին ես քեզ պատկերացնում,- Էվան պահպանում էր լրջությունը:
Դանիելը նայեց դեռևս ձեռք չտված խմորեղենի իր կտորին, խորը հոգոց հանեց ու պատասխանեց.
- Եսասեր արարած: Մեռնում եմ միայնությունից: Կուզեի միջին վիճակագրական լինել:
- Ես էլ,- Էվան գլուխը կախեց և տասը եվրոյանոց թխվածքի կտորի երրորդ կտորը ծամեց: Լռություն տիրեց:

Ռեստորանում ընթրողները գեղեցիկ հագնված կանայք ու տղամարդիկ էին: Եվ միայն Էվան ու Դանիելն էին հասարակ, ամենօրյա հագուստով, ամբողջ օրը թափառելուց հոգնած, գզգզված մազերով: Այսպիսի ռեստորաններում կանայք ամուսնության առաջարկներ են ստանում կամ սիրո խոստովանություններ լսում կամ զանազան կարևոր տարեդարձներ են տոնվում: Էվայի ու Դանիելի համար սովորական օր էր, ուղղակի որոշել էին այնտեղ գնալ աշխարհի ամենահամեղ խմորեղենը փորձելու:
- Այդ դեպքում պիտի գրպանիցս հանեի ամուսնական մատանին ու խնդրեի, որ իմ կինը դառնաս: Դու էլ պիտի կարմրեիր, զարմանայիր ու... – Դանիելը ձեռքը գրպանը տարավ:
- Իսկականից, ի՞նչ են անում նման դեպքերում միջին վիճակագրական աղջիկները,- Էվան շուրջը նայեց: Կարծես ամուսնության առաջարկ անող տղամարդ տարածքում չկար:
- Չգիտեմ:
- Իսկ գուցե բոլորովին էլ այդպես չէ, գուցե այս փուլում պիտի հետս քնեիր ու վարդագույն խոստումներ տայիր, վաղն էլ անհետ կորեիր, իսկ ես մնացած ամբողջ կյանքս հավատայի, որ կվերադառնաս, մի խելոք ջահելի ճարեի, տղա ունենայի, քո անունից դնեի: Հետո պիտի հայտնվեիր ու սխալմամբ մտածեիր, որ տղան քեզնից է:
- Բրազիլական սերիալ:
- Արգենտինյան,- Էվան առաջին անգամ ժպտաց:
- Ուրեմն սերիալները միջին վիճակարգականի վրա են գրվում,- Դանիելը վերջապես իր բաժին թխվածքից մի կտոր կտրեց ու կերավ:
- Թե՞ միջին վիճակագրականների համար,- Էվան նորից ժպտաց:
- Լավ, կթողնե՞ս նրանց, արի վերադառնանք մեր դեպրեսիվ թեմաներին:
- Թեմա առաջարկիր, քեզ մոտ լավ է ստացվում:
Նորից լռություն տիրեց: Երկուսն էլ մտածում էին: Դանիելը գտավ հարմար հարցը.
- Ո՞րն է քեզ համար ինքնասպանության նախընտրելի միջոցը:
- Վերևից թռչելը, որ մեռնելուց առաջ ազատ անկում վայելեմ,- Էվան այնքան արագ պատասխանեց, կարծես սպասում էր այդ հարցին:
- Իսկ եթե փոշմանե՞ս:
- Ոչինչ, հանուն զգացողության արժե:
- Իսկ եթե ընթացքդ խափանվի՞:
- Չի խափանվի, եթե լավ մտածված անեմ:
- Իմ ընկերը փորձել էր: Վեցերորդ հարկից թռել էր, բայց պատահմամբ հանգրվանել էր չորրորդ հարկի պատշգամբում: Հիմա և՛ կենդանի է, և՛ անշարժ: Չես ուզում, չէ՞:
- Չէ, չեմ ուզում...
- ...Դե պատկերացրու նաև քեզ գտնող մարդու հոգեվիճակը: Ամբողջ կյանքում տառապելու է:
- Իսկ քեզ սիրո՞ղ մարդիկ: Նրանք չե՞ն տառապի… Լավ, քո տարբերակն առաջարկիր:
- Իներտ գազով պարկ կհագնեի գլխիս, որ շնչառական կենտրոնս չդրդվեր, չկարողանայի կառավարել... ամեն դեպքում, դժվար է հնարավորինս անցավ ու արագ մահ ընտրելը:
- Համաձայն եմ:
- Եվ մեծ համարձակություն է:
- Համաձայն եմ:
- Մամաս շատ կտխրի:
- Իմն էլ:
Ժամը տասնմեկն էր: Ռեստորանը կամաց-կամաց դատարկվում էր: Մատուցողուհին վաղուց չէր անհանգստացնում Էվային ու Դանիելին. ասել էին, որ հենց որևէ բանի կարիք ունենան, կկանչեն:
Մոտ մի քանի րոպե նրանցից ոչ մեկը ոչինչ չէր ասում: Երկուսն էլ անթարթ նայում էին պատուհանից դուրս, որտեղ փողոցային լապտերի լույսի տակ անդադար, միապաղաղ անձրևի կաթիլներն էին թափվում:
- Եվ դու այս բոլորը գրի՞ ես առնելու,- հարցրեց Դանիելը:
- Իհարկե:
- Ի՞նչ կմտածի ընթերցողը:
- Կմտածի, որ տարօրինակ ենք:
- Ոչ մի զարմանալի բան:
- Կմտածի, որ այս զրույցը հորինված ու կեղծ է, որ նման թեմաներից այսպիսի սառնասրտությամբ չեն խոսում, որ հեղինակը փորձել է էքսցենտրիկ երևալ ու էսպիսի անբնական կերպարներ է ստեղծել:
- Ուրեմն մենք անբնակա՞ն ենք:
- Ոչ, միջին վիճակագրական չենք: Իսկ ով միջին վիճակագրական չէ, աննորմալ է կամ հորինված կամ չափազանցված կամ խաղում է:
- Իսկ դու միջին վիճակագրականի համա՞ր ես գրում:
- Չգիտեմ: Երևի:
- Իմա՞ստը:
- Ուրիշ ոչ ոք չկա:
- Ինձ համար կգրե՞ս:
- Բայց դու չես կարդում:
- Ճիշտ ես... կարծեմ ասել եմ քեզ, որ կարդացածս չեմ հասկանում: Բայց դու կբացատրես, չէ՞:
- Եթե ուզես...
- Օրուելի 1984-ը լավ էլ բացատրել էիր:
- Շատ իզուր էիր կարծում, թե դու դա հասկանալու էիր: Սխալ տեղից էիր սկսել:
- Ինչու՞:
- Դու չգիտես Սովետն ինչ է եղել:
- Թե չէ դու գիտես:
- Ես այնտեղ եմ ծնվել:
- Լավ, բայց Ուլիսն էլ եմ կիսատ թողել:
- Միայն դու չես, շատերն են:
- Ուրեմն միջին վիճակագրական եմ:
- Այս հարցում հաստատ: Չնայած գոնե փորձել ես: Դժվար է որոշել այն մարդկանց թիվը, որոնք երբևէ լսել են Ուլիսի մասին ու փորձել կարդալ և համեմատել նրանց հետ, ովքեր երբևէ չեն լսել, գաղափար էլ չունեն՝ Ջոյսն ով է: Բայց նրանք, ովքեր մինչև վերջ կարդացել են, հաստատ միջին վիճակագրական չեն:
Նորից լռություն տիրեց: Դանիելը ձեռքը տարավ գրպանը:
- Ուրեմն սա քեզ,- գրպանից երիցուկ հանեց և ամրացրեց Էվայի մազերին: Էվան ոչինչ չասաց:
- Կյանքիդ վերջին րոպենե՞րն ես հաշվում,- հարցրեց Դանիելը:
- Արդեն մեռնու՞մ ենք: Թույլ կտա՞ս գոնե կոշիկներս հանեմ:
Քանդեց կապերը ու շա՜տ դանդաղ հագից հանեց աշնանային կոշիկները: Երիցուկը մազերից ընկավ: Նկատեց, բայց ոչինչ չասաց:
- Ընկավ,- ասաց Դանիելը:
- Տեսա: Գուցե առանց դրա՞ մեռնեմ:
- Ինչպես կուզես:
Էվան հենվեց աթոռին ու խորը շունչ քաշեց: Մատուցողուհին տարածքում չէր երևում:
- Դեմքս չայլանդակես, լա՞վ:
- Չէ, միայն պարանոցդ:
Դանիելը ձեռքը նորից գրպանը տարավ: Գրպանից հանեց դանակը ու կտրուկ շարժումով կտրեց Էվայի քնային զարկերակը: Արյունը դուրս չռռաց, ներկեց մարմինը, ներկեց կոշիկները, ներկեց դրանց մոտ ընկած երիցուկը:
- Ուրեմն սրա մասին գրելու՞ ես,- հարցրեց Դանիելը:
- Անպայման:
- Ի՞նչ կմտածեն մեր մասին:
- Կմտածեն, որ տարօրինակ ենք:
Արյան հոսքը գնալով դանդաղեց ու ի վերջո դադարեց:

Այբ
30.08.2014, 22:02
Պատահականությունը

Մթության մեջ փորձում էի մի կերպ բացել դուռը: Ինչ-որ վթարի պատճառով ամբողջ շենքը թաղվել էր մթության մեջ: Հեռախոսի լույսով լուսավորելն էլ անիմաստ էր. մարտկոցը նստել էր:
Բանալին համառորեն փականի մեջ չէր մտնում: Նորից փորձեցի: Անօգուտ: Հանկարծ շուրջս լուսավորվեց թույլ լույսով: Պարզ տեսա դուռը, փականը: Հանկարծակի լույսից այնքան ուրախացա, որ շտապեցի անիծյալ բանալին մտցնել անցքի մեջ: Վերջապես դուռը բացվեց:
-Արա՞մ,-ինչ-որ մեկը տվեց անունս:
Հայացքս բարձրացրեցի: Աղջիկ էր՝ էլեկտրական փոքրիկ լապտերիկը ձեռքին:
-Ինձ չե՞ս հիշում : Ձեր գյուղից եմ: Դու ինձ պիտի օգնես: Ձերոնք ասացին, որ կօգնես: Սովորելու հետ ուզում եմ նաև աշխատել: Մամադ ասում է, որ Երևանում ծանոթներ ունես:
Այնքան արագ ու անմիջական էր խոսում, որ մի պահ շփոթվեցի հարցեր տալ:
-Ո՞նց ինձ չես հիշում,-շարունակեց աղջիկը, որին, իրոք, չէի հիշում, - ձերոնք չե՞ն զանգել: Քաղաքում սովորեցիր, հիմա էլ աշխատում ես, ու ամիսներով գյուղ չես գալիս: Գյուղը մոռացել ես: Բոլորն էլ մոռանում են, երբ քաղաք են գալիս: Չնայած գյուղում բան չկա: Ես էլ հիմա Երևանում եմ ապրելու: Ընդունվել եմ: Համարյա հարևաններ ենք: Կողքի շենքում եմ ապրում:
« Սա որտեղից հայտնվեց: Գիտեն, թե Երևանում աշխատանքը թափած է»,- մտքում դժգոհեցի ես ու ներս հրավիրեցի:
Սենյակում մութ էր: Արագ գտա էլեկտրական լապտերս ու վառեցի: Աղջիկը իր էլեկտրական փոքրիկ լապտերիկը ձեռքին կանգնել էր սենյակի մեջտեղում: Չգիտես ինչու, բայց ինձ թվաց , թե տուն մտնելուց հետո նա մի տեսակ կաշկանդված դարձավ:
-Մի՛ ամաչիր, նստիր թախտին,-հավաքելով թախտի վրա թափված շորերս՝ ասացի ես, - աշխատանք գտնելը դժվար է: Բայց ընկերներիս կհարցնեմ:
-Շատ շնորհակալ կլինեմ,- նստեց թախտին և հանդիմանական տոնով, կարծես ուզում էր հիշեցնել, որ նույնիսկ անունը չեմ հիշել, ավելացրեց,-անունս Մանե է:
-Սիրուն անուն է ,- մեխանիկորեն արձագանքեցի:
Լապտերի լույսը լուսավորում էր ահավոր թափված ու կեղտոտ սենյակս: Ամաչեցի այդ թափթփվածությունից.
-Կներես...մի քիչ...
Չթողեց, որ շարունակեմ.
-Ոչինչ: Աննշան բան է:
Մի պահ երկուսս էլ չէինք խոսում: Ճնշող լռություն էր: Մի բան ասելու համար՝ հարցրեցի.
-Սու՞րճ, թե՞ թեյ:
-Լույս չկա...դու ասում ես...- թույլ լուսավորված սենյակում հազիվ նշմարեցի Մանեի ժպիտը:
Ոչ մի բան էլ չառաջարկեցի:
Մանեն շարունակ խոսում ու խոսում էր: «Շատախոսն է»,- մտածեցի և ինքնաբերաբար մոտեցա նրան, քիփ նստեցի կողքին: Մոտիկից տեսա դեմքը: Գեղեցիկ էր:
-Ուսումնասիրում ես, հա՞ : Հո՞ գեշ չեմ,- կատակի տվեց Մանեն:
-Հա՛...չէ՛...
-Հիմա գե՞շ եմ, թե՞ չէ:
-Սիրուն ես,-ասացի:
Նորից լռեցինք: Լռությունը, սակայն մի քանի վայրկյան տևեց: Մանեն երկար լռել չէր կարող.
-Չհարցնես, թե ֆեսյբուքում կամ: Չկա՛մ: Նախընտրում եմ իրականության մեջ շփվել մարդկանց հետ;
«Թե քեզ ո՞վ էր հարցնելու»,-մտածեցի ես ու բարձրաձայնեցի.
-Չէի հարցնելու, թե ֆեյսում...
-Ուրեմն, ընդհանրապես դուրդ չե՞մ եկել,-ծիծաղեց Մանեն:
Մանեի համարձակությունն ու անմիջականությունը գրավիչ էր:

***
Հարմար աշխատանք չգտա Մանեի համար: Ճիշտ է, որոշ աշխատանքներ կային (հիմնականում վաճառողուհի), բայց Մանեի դասերին հարմար չէին: Սակայն մեր հանդիպումները չդադարեցին:
Հիմնականում իմ տանն էինք հանդիպում: Երբեմն էլ Մանեն իր հետ ապրող աղջկա՝ Աշխենի հետ էր գալիս: Մեկ-մեկ նաև ես էի իրենց տուն գնում: Ժամերով կարող էինք տարբեր թեմաներով խոսել ու չնկատել ժամանակը: Նույնիսկ որևէ թեմայով բանավիճում էինք: Ու ամեն անգամ, երբ Մանեից բաժանվում էի, մտածում էի, որ էլի եմ նրան տեսնելու, ու դա ինձ դուր էր գալիս:
Հաճախ նաև ինձ հանդիմանում էր, որ ամիսներով գյուղ չեմ գնում.
-Ոչ մեկ չի ասում, որ տեղափոխվես գյուղ, բայց կարելի է , չէ՞, գոնե հյուր գնալ: Արմատներդ մոռացել ես:
Աշխատում էի հանդիմանություններին չպատասխանել: Ճշմարտություն կա՞ր խոսքերի մեջ: Չգիտեմ: Երևի: Մի բան հաստատ գիտեի՝ գյուղում կյանքը կանգնած էր, ու չէի ուզենա էնտեղ վերադառնալ:
-Հիշու՞մ ես գոնե մեր գյուղի երիցուկների դաշտը: Շա՜տ սիրունն է: Լայն տարածություն՝ սպիտակ երիցուկներով ծածկված, - հանկարծ հարցրեց Մանեն:
Հիշում էի: Մի պահ նույնիսկ երիցուկների դաշտը եկավ աչքերիս առաջ:
-Պատկերացնո՞ւմ ես՝ կան մարդիկ, որ հավատում են երիցուկի թեթիկներով գուշակությանը: Պոկում են երիցուկի թեթիկները և «սիրում է -չի սիրում» ասելով՝ փորձում են բացահայտել իրենց սիրած մարդու զգացմունքները: Սնահավատություն է: Ծիծաղելի է, չէ՞,- սուրճը դնելով գազի վրա՝ ծիծաղեց Մանեն:
-Հեչ պոկե՞լ ես ,-հարցրեցի:
Նման հարց Մանեն չէր սպասում. մի տեսակ շփոթվեց ու կտրուկ պատասխանեց.
-Չէ՛: Սիրահարված չեմ:
Զարմացա նրա խոսքերի կտրուկ ու սառը տոնից:
- Անցյալում ի նկատի ունեի: Նկատի չունեի ներկան: Ես էլ սիրահարված չեմ,-չգիտես ինչու էդպես ասացի:
Լռեցինք: Չգիտեմ, թե ինչ կատարվեց: Ես ու Մանեն լուռ խմեցինք սուրճը, ու կարծես էլ թեմաներ չէինք գտնում իրար հետ խոսելու համար: Հանկարծ Մանեն վեր կացավ ու գնաց:

Մանեն դադարեց ինձ հյուր գալ: Փորձեցի կապ հաստատել: Բայց կամ զանգերիս չէր պատասխանում, կամ էլ ասում էր, որ դասերը շատ են և այլն, ու անջատում էր հեռախոսը: «Հեչ իրեն նման չէ»,-մտածում էի ես:
Պատճառը չէի հաասկանում: Որոշ բաներ, իհարկե, ենթադրում էի, բայց աշխատում էի ենթադրությունների գիրկը չընկնել: Չի՛ գալիս, թող չգա: Ո՞նց եմ ապրել մինչև նրա հայտնվելը: Ուղղակի պատահականություն էր, որ ընկերներ դարձանք: Հնարավոր էր, չէ՞, որ չընդունվեր, ինձ չդիմեր: Հա՛, հենց պատահականությունը մեզ ընկերներ դարձրեց: Չգիտեմ, թե ով է ասել, որ իբր պատահականություններ չեն լինում: Լինում են: Պարզապես կամ պատահականությունը որևէ բանի սկիզբ է հանդիսանում, կամ՝ չէ: Եվ ամեն անգամ նրա մասին մտածելիս՝ վրդովվում էի: Ինչի՞ հայտնվեց, որ անհետանալու էր: Պա՜հ, էլ աղջիկ չկա՞ ր:
***
Խանութում պատահաբար Աշխենին հանդիպեցի: Հրավիրեց Մանեի ծնունդին: Որոշ կուրսեցիների հետ որոշել էր Մանեին անակնկալ անել: Ուրախացա: Մանեին նորից էի տեսնելու:
Ծննդյան երեկույթին, սակայն չգնացի: Ամաչեցի մաշված կոշիկներիցս: Ո՜նց առաջ չէի նկատել: Ավելի ճիշտ՝ առաջ այդքան մաշված չէին թվում, բայց Մանեի ծնունդին գնալու համար արդեն շատ մաշված էին երևում:
Որոշեցի գոնե ծաղկեփունջ ուղարկել: Մտածեցի վարդեր ուղարկել, բայց վերջին պահին միտքս փոխեցի: Դիտավորյալ երիցուկների փունջ ուղարկեցի: Երկտողի վրա էլ գրեցի. «Ծնունդդ շնորհավոր, Մանե ջան: Ուզում եմ քեզ ՏԵՍՆԵԼ: Երիցուկի թերթիկները չպոկես: Դրա անհրաժեշտությունը չկա »: «Կհասկանա՝ ի՞նչ եմ ուզում ասել: Կհասկանա՞, որ զգացածս ստուգելու կարիք չկա»,- մի տեսակ վախենալով մտածում էի ես:

Մանեն էլի չհայտնվեց: Իսկ ես սպասում էի: Չգիտես ինչի, բայց վստահ էի, որ ինքը զգում էր այն, ինչ ես: Բայց նորից չէր արձագանքում: Մի անգամ նույնիսկ զանգեցի: Չպատասխանեց: Հպարտությունս էլ թույլ չտվեց, որ նրա հետ նորից հանդիպումներ փնտրեի: Ի՞նչ եղավ: Չհասկացա: Բայց ինչ-որ մի բան փոխվել էր: Հաստատ:
Սկսեցի համացանցի միջոցով աղջիկների հետ շփվել: Դեռ Մանեի հայտնվելուց առաջ էի համացանցով խոսում տարբեր աղջիկների հետ: Վատ չէր: Սակայն առաջվա նման վիրտուալ իրականությունը այլևս չէր կլանում: Գեղեցիկ նկարներով աղջիկների հետ խոսելը ուղղակի նկարներ էին ու այդ ամենը իմ որպիսությունը, փոխադարձ հարցեր տվող բառերի կույտ էին թվում: Ուրիշ քայլի գնացի: Շփումը վիրտուալ իրականությունից տեղափոխեցի իրական դաշտ: Լիլիթը հաճելի աղջիկ էր երևում, բայց նկարներով ավելի սիրունն էր: Ոչինչ չստացվեց: Դադարեցինք հանդիպել: Վիրտուալ իրականության մեջ ավելի հետաքրքիր էր: Մանեն ուրիշ էր:
***
Նորից շենքում վթար էր եղել: «Չեն կարողանում կարգին սարքել»,- ինքս ինձ հետ խոսելով՝ բարկացած բարձրանում էի 3-րդ հարկ:
-Չլսեցի՞ր, որ անունդ տվեցի: Տնաշե՛ն, էնքան արագ բարձրացար: Թե չե՞ս ուզում հյուր ընդունել,-Մանեն էր՝ նորից էլեկտրական փոքրիկ լապտերիկը ձեռքին:
-ՈՒզում եմ,-զսպված հուզմունքով պատասխանեցի ու ծիծաղեցի, - լապտերիկով ես տեղ-մեղ գնու՞մ:
Չպատասխանեց:

Հանեցի բանալին: Ու թեև պարզ տեսնում էի դուռը, փականը, բայց չէի կարողանում բանալին մտցնել անցքի մեջ: Բանալին համառորեն փականի մեջ չէր մտնում: Ձեռքերս էլ անկախ ինձնից դողում էին:
-Դիտավորյա՞լ էիր երիցուկները ուղարկել, - նման հարց այդ պահին չէի սպասում:
«Շատ անհամբեր աղջիկ է»,-մտածեցի:
-Հա՛,-ստելու պատճառ չկար:
-Չե՛մ պոկել,- կամաց ասեց Մանեն:
-Ճիշտ ես արել:
-Ի՞նչ,-թույլ լուսավորված միջանցքում տեսա Մանեի շառագունած դեմքը ու աչքերի արտահայտությունը, բայց նաև միանգամից փորձեց տիրապետել իրեն,-իսկ եթե պոկե՞ի: Պատասխանը ի՞նչ էր լինելու:
Չէ՛, համարձակ, չընկրկող աղջիկ է: Ու դա էր նրա մեջ ամենից շատ ինձ դուր գալիս:
-Դրական,-պատասխանեցի:
Նորից փորձեցի բացել դուռը (կարծես այդ պահին ամենակարևորը հենց դուռը բացելն էր): Անօգուտ: Բանալին նորից համառորեն փականի մեջ չէր մտնում: Դրանից ավելի շփոթվեցի: Նկատեց շփոթմունքս: Ձեռքիցս վերցրեց բանալին.
-Թո՛ղ: Ես կբացեմ:
Մանեն բանալին մտցրեց անցքի մեջ և երկրորդ վայրկյանին արդեն ուզում էր հրել դուռը, բայց չթողեցի: Բռնեցի նրա ձեռքը և չհասկացա, թե ինչպես ասացի.
-Սիրում եմ քեզ:
Նա նայեց աչքերիս մեջ և հրեց դուռը...

Lusntag Lusine
30.08.2014, 22:02
Վագրաորս



Արդեն գիշեր էր: Հաջող որսից հետո, խրճիում, տաք վառարանի մոտ քնած էին Մաքսն ու Դիման: Լռությունը խախտում էր Դիմայի բարձր խռմփոցը, որ նման էր մոտեցող գնացքի սուլոցի:
Օլեգն ու Սաշան դրսում խարույկի մոտ նստած զրուցում էին: Ժամանակը չէր անցնում:
Կարճատև առատ ձյունը ծածկել էր բոլոր ոտնահետքերը:

- Վաղու՞ց ես այս գործով զբաղվում,- ուղիղ Օլեգի աչքերի մեջ նայելով հարցրեց Սաշան:
- Վախենու՞ մ ես, հարգելիս ,- ծիծաղեց Օլեգը, տագնապ զգալով նրա հարցի մեջ. Սաշայի հետ առաջին անգամ էր որսի դուրս եկել:
- Ինչ թաքցնեմ` մի քիչ անհանգիստ եմ: Ինձ թվում է, ավելի ճիշտ զգում եմ, որ մայրը հարձակվելու է մեզ վրա,- աչքերը փախցրեց Սաշան:
- Մի վախեցիր, էստեղ պատահական մարդիկ չկան հարգելիս, բացի քեզանից,- քմծիծաղեց Օլեգը,- չեմ հասկանում քեզ ո՞ նց է վստահել Իվանիչը, հը՞:
- Ես…, ես…,-շփոթված կմկմաց Սաշան:
- Լավ, լավ մի հոգի վախկոտ կարելի է,- ծիծաղեց Օլեգը:

Սաշային խիստ վիրավորեց վախկոտ բառը: Ինքը երբեք վախկոտ չի եղել: Նա մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, լայն թիկունքով, ժամանակից շուտ սպիտակած մազերով տղամարդ է, որի համար « սպիտակ արջ» մականունն էին տվել: Դեմքին խորը սպի կա, որը հիշեցնում էր բանակային կյանքը:

- Ծառայել եմ Աֆղանստանում,- քիչ լռելուց հետո խոսեց Սաշան,- այնտեղ ինձ համար միշտ գիշեր էր: Մթությության համն ու հոտը գիտեմ, հավատու՞մ ես,- կրկին Օլեգի աչքերին նայելով հարցրեց Սաշան:- Հիմա կմտածես գժվել եմ, չէ՞: : Ձեռքի փայտը կրակը խառնելով դրեց կրակի վրա:
- Գիշերը այնտեղ վառոդի համ ունի, որը օդի հետ գալիս լցվում է բերանդ, կանգնում կոկորդիդ ու առաջ չի գնում: Արյան հոտը մտնում է քթանցքներդ ու ամեն ինչից արյան հոտ ես առնում, անգամ կերածդ հացից է արյան հոտ գալիս:
Օլեգի առջև ասես ուրիշ մարդ էր նստած` նոր հայացք, նոր, անծանոթ ձայն:
- Գիշերը այնտեղ սև չէր, չէ՜, կարմիր էր, մուգ կարմիր,- խոր հոգոց քաշեց Սաշան:- Մեջքիս միշտ զգացել եմ ինչ որ մեկի հայացքը, ոնց որ հիմա եմ զգում: ,- Օլեգը նկատեց, որ Սաշայի բիբերը լայնացած են: Աչքերը մեջքիս վրայով վազվզում էին վեր ու վար: Չգիտեմ մահացած մորս աչքե՞րն էին, որ ինձ էին պահպանում, թե՞ թշնամու, որ սպասում էր հարմար պահի` մորթելու, ինչպես ընկերոջս մորթեցին,- բառերը դժվար էին դուրս գալիս կոկորդից:
Օլեգը զղջաց, որ անտեղի վիրավորեց Սաշային, բայց արդեն ուշ էր:
- Սովորել էի օրերով գիշերները չքնել: Երբեք չգիտես թե թշնամիդ որտեղից դուրս կգա: Այնտեղ բարեկամներ չկային: Նրանք օրվա մեջ մի քանի անգամ կերպարանափոխվում էին: Ատում եմ պատերազմը…


Սաշան երկար լռեց: Օլեգը չէր համարձակվում խախտել լռությունը: Առանց խոսքի էլ հասկանում էր, որ արյունոտ էին, մարդկային արյան կարմիր: Մի պահ զգաց արյան հոտը: Սիրտը խառնեց: Առաջին անգամ է, որ արյան հոտից սիրտը խառնում է: Երևի նրանից է, որ մարդկային արյան հոտը սուր էր, հասնում էր ուղեղին ու…

- Ընկերոջս մորթեցին գիշերը,- վերջապես խոսեց Սաշան,- լավ տղա էր, հասնող… Մորթեցին ու վերջ,- քիչ լռելուց հետո շարունակեց,- չկար մեղավոր, հասկանու՞մ ես չկար, կռիվ էր: Դեմքիս սպին տեսնու՞մ ես ,- շրջվեց Օլեգին, ցույց տվեց քունքից մինչև բերանը հասնող սպին,- մտանք մի գյուղ, որտեղ լսել էինք մոջախետների ջոկատ կար: Բոլոր տները ստուգելով անցնում էինք: Մի տուն մտանք` տեսարանը զարհուրելի էր: Կենդանի շունչ չկար: Մեծից փոքր սպանված էին: : Աչքիս առաջ է արյունոտ բարուրը,- Սաշայի աչքերը լցվեցին,- շատ արյուն եմ տեսել, բայց այս մեկը չեմ կարողանում մոռանալ: Հետո իմացա, որ պատժել էին սովետական վիրավոր զինվորներին օգնելու համար: Չհասկացա որտեղից մոտ տաս տարեկան տղա դուրս եկավ: Ուրախացա Մոտեցա, գրկեցի, սեղմեցի կրծքիս ու չնկատեցի թե ինչպես հասցրեց դանակը քաշել դեմքիս: Ընկերս, որ կանգնած էր կողքիս, հասցրեց դանակը խլել: Գոռում էր ու լացում, գոռում էր ու լացում, ոտքերով հարվածում: Չէր հասկացվում, թե ինչ էր գոռում, բայց մի բան պարզ էր` նրա համար ամբողջ աշխարհն էր թշնամի…

- Գնանք, գնանք մի երկու ժամ էլ մենք աչք փակենք: Շուտով լույսը կբացվի,- փորձեց Սաշաին կտրել հիշողություններից Օլեգը:
- Դժվար է չէ՞ լսելը:
- Մարդիկ բնությունից շա՜տ բան ունեն սովորելու,- ձեռքը Սաշայի ուսին դրեց Օլեգը,- վագրերը եթե որսում են մեծ կենդանի, մինչև չուտեն, նորից որսի դուրս չեն գալիս, իսկ մա՞րդը: Մարդը ամենաանկուշտ ու ամենավտանգավոր կենդանին է, հարգելիս: Վագրը ուտում է, որ ապրի, մարդը ապրում է, որ ուտի ու ուտելով էլ չի կշտանում: Գնանք, գնանք տուն,- Սաշաին առաջ հրելով քայլեց Օլեգը:


Օլեգը հին որսորդ էր: Նա լավ գիտեր տեղանքը, ամեն ծառ ու թուփ, ամեն քար ու քարանձավ: Չնայած, որ բոլորել էր վաթսունը, սուր տեսողություն ու լսողություն ուներ: Նրա աչքից չէր վրիպում ոչ մի ոտնահետք: Կարող էր հետքերին նայելով ասել, թե ի՞նչ կենդանի էր անցել ու քանի՞սն են եղել: «Իսկական հետախույզ է» ասում էին նրա մասին մյուս որսորդները: Նրա հետ որսի դուրս եկողները իրենց անվտանգ էին զգում: Ասում էին նրա մեջ վագրի հոգի կա` հզոր ու անվախ: Երբ որսի ժամանակ դուրս էր գալիս վագրին դեմ դիմաց, վագրի երախն էր մտցնում նախօրոք պատրաստած հրացանը` փաթաթած հաստ վերնազգեստով ու առանց ժամանակ կորցնելու հատուկ պատրաստված փայտի օգնությամբ` շրջում էր մեջքի վրա: Հսկայի ուժ ուներ: Ոչ ոք չէր համարձակվում գնալ վագրին ընդհառաջ, մինչև Օլեգը նրան գետնին չէր տապալում: Հետո հասնում էին, բռնում ետևի ու առջևի ոտքերից, կապում: Օլեգը այդ ընթացքում կապում էր վագրի երախը, որը ոչ մի որսորդի չէր վստահում: Տեղափոխում էին վագրին վանդակի մեջ ու տեղյակ պահում Իվանիչին: Իվանիչը երկար սպասեցնել չէր տալիս, անմիջապես ուղղաթիռ էր ուղարկում:



Իվանիչի պարտականությունն էր պաշտպանել արգելանոցի կենդանիներին ոչնչացումից, բայց նա բնության մասին չէր էլ մտածում: Քանի դեռ տեր ու տիրականը ինքն էր, ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում գրպանը լցնելու համար: Ամենաշատ պահանջվող կենդանին վագրն էր` կենդանի վագրը: Նրա պատվիրատուները փոքր մարդիկ չէին: Ունեին իրենց անձնական գազանանոցն ու լավ վճարում էին: Իվանիչն էլ որսորդներին էր լավ վճարում ու ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կենդանիները անհետացման եզրին են կանգնած…

Սաշային թվաց, թե մեկը հետևում է իրեն: Շրջվեց՝ մութ էր, ոչինչ չէր երևում: Երկնքում աստղեր չկային, լուսնի լույսն էլ այնքան աղոտ էր, որ գրեթե չէր լուսավորում: Խարույկի լույսն էր, որ մոտակա տարածքը մի քիչ լուսավորում էր, այն էլ արդեն հանգել էր: Նա լսողությունը լարեց` ոչ մի շրշյուն: Սաշան խոր շունչ քաշեց ու մտավ դռնից ներս:





Դիման մեջքի վրա պառկած խռմփացնում էր: Օլեգը մոտեցավ նրան.
- Շուռ արի կողքի վրա, տունը փլեցիր,- իր ասածից գոհ ծիծաղից: Դիման տեղից չշարժվեց:

- Վեր կաց,- հրելով փորձեց արթնացնել: Դիման աչքերը բացեց, կիսաքուն հարցրեց.
- Լույսը բացվե՞լ ա:
- Հա բացվել ա, չես տեսնու՞մ:
Դիման վեր կացավ, աչքերը տրորելով նստեց մահճակալին, նայեց պատուհանին:
- Բա ասում ես լույսը բացվե՞լ ա
- Խռոցիցդ մարդ կարողանումա՞ քնի: Կողքի պառկիր, թող մենք էլ մի քիչ աչք կպցնենք,- բարկացած խոսեց Օլեգը:
- Ա, ես էլ ասում եմ ի՞նչ ա եղել,- պառկեց կողքի ու աչքերը փակեց Դիման:
- Հլա սրան նայիր,- Սաշային Մաքսի կողմը ցույց տվեց Օլեգը,- էնքան հանգիստ քնած ա, ասես իրա ականջի տակ չի էս խռռոցը:
Իրականում նա ուզում էր Սաշայի մտքերը ցրել, որ կարողանար քնել, հանգստանալ: Առավոտյան շատ գործ կար անելու: Ժամը տասնմեկին պետք է դիմավորեին Իվանիչի ուղարկած ինքնաթիռը:



Սաշան մոտեցավ պատուհանին: Մթության մեջ արագ անցնող ստվեր նկատեց:
- Վագրն այստեղ է:
- Էս մթին ո՞նց էլ տեսար,- փորձեց կատակի տալ Օլեգը: Մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս:
- Այ այնտեղով անցավ,- ցույց տվեց Սաշան:
- Թվացել է, ավելի լավ է պառկիր, հանգստացիր: Վաղը շատ գործ կա,- Օլեգը գնաց կողքի սենյակ, լսվեց մահճալի ճռռոցը: Սաշան դեռ երկար ժամանակ կանգնած էր պատուհանի մոտ: « Երևի թվացել է» ու ինքն էլ անցավ կողքի սենյակ:

Նոր լուսանում էր, երբ Օլեգին արթնացրեց Մաքսը:
- Վագրի մայրը ստեղ ա, ի՞նչ ենք անելու:
- Ու՞ր ա,- կիսաքուն հարցրեց Օլեգը:
- Դրսում ա, հո ներսում չի,- ծիծաղեց Օլեգի միամիտ հարցի վրա:
- Օլեգը նստեց մահճակալին, հետո միանգամից վեր կացավ, գնաց լվացվեց, թարմացավ ու մոտեցավ պատուհանին: Ձյուն էր գալիս: Մոտակա ծառերի ետևում տեսավ վագրին, որը թաքնվել ու սպասում էր:
Օլեգը հագավ տաք մուշտակը, գլխին դրեց գլխարկը, վերցրեց հրացանն ու Մաքսին զգուշացրեց.
- Տնից դուրս չգաս:
Քիչ անց լսվեցին կրակոցի ձայներ:



Կրակոցից արթնացան Սաշան ու Դիման: Արագ հագնվեցին ու մոտեցան պատուհանին, որտեղ կանգնած էր Մաքսը:
- Ի՞նչ է պատահել,- գրեթե միասին հարցրեցին Սաշան ու Դիման:
- Վագրի մայրը էստեղ է:
- Ուրեմն գիշերը չէի սխալվել, նա էր,- ասաց Սաշան:
- Տեսե՞լ էիր:
- Հա, մի պահ պատուհանից ստվեր տեսա, բայց էլ չերևաց:


Օլեգը ներս մտավ, ձեռքով թափ տվեց վրայի ձյունը ու մոտեցավ պատուհանին: Վագրը չէր գնացել, փոխել էր թաքստոցը ու սպասում էր:


- Ի՞նչ ենք անելու:
- Կփորձենք քշել, եթե չգնաց…
Սաշան գնաց կողքի սենյակ ու պառկեց մահճակալին: Օլեգը գնաց նրա ետևից:
- Կվախեցնենք՝ կփախչի,- առանց խոսքի էլ հասկացել էր Սաշաին:
- Եթե չգնա՞ց:
- Մի բան կմտածենք:
- Լսի դու ինչի՞ համար ես ստեղ, հը՞,- չդիմացավ Օլեգը:
- Ես էլ չգիտեմ…

Տասնմեկն անց էր, երբ վայրէջք կատարեց Իվանիչի ուղարկած ուղղաթիռը: Դիման, Մաքսն ու Օլեգը դուրս գնացին: Սաշան մոտեցավ պատին ամրացված կիսատ հայելուն, իջեցրեց սվիտերի վզի բացվածքը, շոշափեց աջ ուսագլխի կարմիր այտուցը: «Պիտի օղիով դաղել» մտածեց նա:
Դրսում լսվում էր որսորդների աղմուկը:
Վագրի վանդակը դատարկ էր…

Լուսանդր
30.08.2014, 22:07
Քայլիր անդարձ

Ու երբ կյանքի ճամապարհին
Մի լույս ծաղիկ քեզ լուռ ժպտա,
Կորած երգը քո հուշերի,
Ճամփո՛րդ, գուցե գտնես այնժամ։
~

enna
30.08.2014, 22:14
Երկու մոլորակների փրկիչը

- Ի՞նչ պիտի վճարեմ մեկ զույգի համար:
- Մեկին` նկար, զույգին այլ բան,-ծվծվաց մեծ գլխով եւ փոքրիկ մարմնով այլմոլորակայինը:
- Մեկը տուր,- գրպանից հանեց խոնավությունից կծկված նկարների կապուկ եւ մեկը պարզեց այլմոլորակայինին: Զինվորը այլմորակայինից շատ ավելի բարձր էր և իրեն հենց այդպես էլ պահում էր՝արհամարական հայացքներ նետելով խանութի արդուզարդին: Նկարում տարբեր կողմեր նայող աչքերով մի արարած էր, ինքը դեղին էր, դեմքից դեպի մարմին էր իջնում երեք սեւ գիծ:
Այլմոլորակային խանութպանի անունը Փիլ Փոքեթ էր, նա ուշադիր զննեց` նայելով նկարին, հետո իր դիմաց կանգնած մարդկային ռասսայի ներկայացուցչին.:
-Եթե կապուկը տաք, ես ձեզ երկրորդ զույգը կտամ,- աչքը նկարից չկտրելով ասաց Փիլը:
Զինվորը բացեց կապուկը եւ նկարները փռեց սեղանին.
- Այլմոլորակայինների նկարներ այլեւս չունեմ: Սա վերջինն էր:
Փիլը մատիկները սահեցրեց եւ 8-9 տարեկան տղայի նկար հանեց թմբից:Նա կանգնած էր ճոճանակին`միաժամանակ երջանիկ եւ վախեցած: Ճոճանակը կապված էր հաստաբուն ծառի ամենավերջին ճյուղից:
- Եթե սա ինձ տաք, ես ձեզ զույգը կտամ,-Փիլը դա ասաց բարձր և ավելի ինքնավստահ ձայնով:
Զինվորը առաջարկից պայծառացավ եւ համաձայնության նշան արեց:
Փիլը ,ծաղկի սուր բույր տարածելով, շարժվեց դեպի դիմացի ճերմակ պատը ,բանալին մտավ անտեսանելի կողպեքի մեջ , կողպեքը չրթաց: Հաջորդ վայրկյանին Փիլը կապույտ դաշտում էր, խոտերից վերև թանձր ամպեր էին նստած ,տեղ-տեղ հսկա սյուներ կային, դրանք ծաղիկներ էին ` ցողուններից դուրս պրծած ուրիշ ծաղիկներով:Փիլ Փոքեթը նայեց չորս կողմը, հետո վազեց դեպի աջ եւ կանաչ փոշու շերտով մի փունջ ծաղիկ արմատախիլ արեց: Նա նորից կանգնած էր նույն տեղում:
Ծաղկի սուր հոտից զինվորը քնել էր , Փիլը արագ-արագ տեղավորեց ձեռքինը եւ ,աչքերը կկոցելով ,կանաչավուն ավազից հատիկ-հատիկ հանեց ծաղիկները, ավազը սկսեց սկիզբ ու վերջ ունենալ, բայց տեսք չուներ: Ավազեհատիկները անվերջ թափվում էին մատների արանքով: Փիլը բացեց տասնյակ դարակներից մեկը, հանեց մետաքսից ինչ-որ կտոր եւ մաքրեց ավազը: Մնացին երկու զույգ կոշիկներ`մուգ կանաչ , կոպիտ կարերով:
- Ահա եւ ձեր զույգ կոշիկը:
-Ասու՞մ եք ` սրանք ինձ կպաշտպանե՞ն պատերազմում,-գլուխը թեքելով կոշիկներին հարցրեց զինվորը,- եթե այն սովորական կոշիկ է, ավելի լավ է հենց հիմա էլ գրողի ծոցը ձեզ ուղարկեմ, հուսով եմ`հասկացաք, որ ծայրից եմ :
Փիլը ժպտաց.
- Ես կսպասեմ ձեզ:
Զինվորը հագավ կոշիկները , դռան մոտ նորից շրջվեց, կասկածող հայացք նետեց Փիլին, ձեռքը ատրճանակին էր, բայց իսկույն հետ տարավ, երբ Փիլը տեղից շարժվեց:
Փիլը երկար ժամանակ բաց ու խուփ էր անում դարակները: Վերջապես մի անսլաք ժամացույց հանեց : Տկտկոցը տարածվեց խանութի բոլոր անկյուններում, հետո արագ տեղավորեց ժամացույցը, փռվեց ճոճվող աթոռին եւ սկսեց օղակներ բաց թողնել բերանից: Փիլը գոհ էր. մարդկանց վերջին ապացույցը նրա ձեռքում է, իսկ հիշողությունները կխամրեն որպես մանկական մղձավանջ : Մոլորակները փրկված էին:
***
Երբ գազազած ներս մտավ պատառոտված հագուստով եւ բռունցքում ատրճանակ պահած մի զինվոր, Փիլը ինչպես միշտ նստած էր իր ապակեպատ եւ տասնյակ դարակներ ունեցող խանութում:Զինվորի դեմքը այլանդակված էր, ոտքից արյունը բարակ շիթով թափվեց գետնին`տարածվելով փայլեցրած հատակով մեկ: Փիլի դիմացին նկարների կապոցներ էին, ձեռքի փոքրիկ ափը դրեց ճոճանակին կանգնած տղայի նկարին, կողքին ժամացույցն էր` երեք սլաքով եւ հազարավոր թվերի օղակներով: Փիլը թխկացրեց ժամացույցի գլխիկի զսպանակը եւ ներս հրեց: Ժամսլաքները պտտվեցին՝ աջ ու ձախ թռչելով: Զինվորը կրակեց նույն պահին:
Կրակոցի ձայնը ցրվեց անհայտության մեջ`իր հետ տանելով խանութը, զինվորին եւ մաքրելով բոլոր հիշողությունները այլմոլորակայինների մասին:
Լսվեց 8-9 տարեկան երեխայի զրնգուն ծիծաղը, եւ աչքերը ծիծաղեցին բերանին հավասար:

Վոլտերա
30.08.2014, 22:20
Թաթեր


Դա ցեխը չէր լպրծուն ու թաց:
Անձրևի չլմփո'ցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել քայլերը:
Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր ոտքերը:

-Պայմանավորվեցինք: Ով շուտ վերջացնի` կստանա իր բաժինը:

Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին:

Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:
Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից:

Հինգ զույգ ոտքեր իրար չէին զիջում դողալու ու սրթսրթալու իրենց հմտությամբ:
Մի քանի կոշտացած ձեռքեր շարժվում էին մեծ բավականությամբ:
Իրենցից ավելի խորամանկները դիմում էին մտքի օգնությանը:
Չէ՞ որ արգելված չէր երևակայությամբ աշխատել:
Կարևորը ցանկալի արդյունքն էր` հնարավորինս շուտ ու արագ:
Փողոցի կենտրոնում դրված էր ցեխից պլպլացող մի զույգ երանություն` սև ու մաշված:
Շուրջբոլորը հավաքվել էին հինգ սառածները:
Հինգ անկուշտ ցանկություն` ինչքան հնարավոր է շուտ վերջացնել: Ոտքերը թմրել էին, կոշտուկները սպասել չունեն, համբերությունը վաղուց արդեն բաժակի մեջ սառույցի կտորի էր վերածվել: Շարժվել էր պետք, պետք էր աշխատեցնել ամբողջ միտքն ու երևակայությունը, հասնել էր պետք կենտրոնում դրված ցանկալի պլպլանին:

Ոչ մեկն էլ հստակ չէր հիշում, թե իրենցից ով առաջարկեց նման միտք: Կոշիկը չէին կարող կիսել հինգ մասի, բայց ոչ էլ կարելի էր թողնել աղբանոցում նետված: Կոշիկը պետք է պատկաներ մեկին: Հինգ զույգ ոտքից գոնե մի զույգը պետք է զգար տաքություն, գոնե մեկնումեկը նրանցից չպետք է սառեր վերջնական: Իսկ երկար մտածելու ժամանակ չունեին: Պետք է ընտրեին կոշիկը ստանալու ամենահարմար եղանակը: Ամենաարագն ու տղամարդկայինը:

Ձգձգվում էր:
Ինչ-որ մեկը անջատել էր նրանց` ժամանակին կուտակած բոլոր կեղտոտ ու արգելված պատկերներն ու տեսարանները: Բոլորի մտքում միայն մի շարժում էր երևում` ոտքեր, քայլող ոտքեր ու կոշիկ: Տաք կոշիկ: Չսառած ոտքեր:

-Տղերք, հերիք է` այդ հինգից մեկի ուժասպառ ձայնն էր:
Պատասխան չկար: Չէր կարելի բացել աչքերն ու կողքերը նայել: Չէ՞ որ պայմանավորվել էին: Պետք էր ավարտին հասցնել` ինչ գնով էլ որ լինի:

Փողոցի անկյունում լսվեց կանացի անզուսպ ծիծաղ: Ծիծաղն անցավ հինգ սառցակալած ականջով ու լցվեց կենտրոնում դրված մուգ ու ցեխոտ կոշիկի մեջ:
Կարելի էր օգտվել ծիծաղից, դա էլ արգելված չէր: Բայց տաք ու կոշիկով պատված ոտքերը ծիծաղն արձագանքում էին որպես մանկական խաղահրապարակից եկած ձայն: Ոչինչ չէր ստիպում նրանց ընկալել ծիծաղն այն վիճակով, որը պետք էր արդյունքի հասնելու համար:
Այս մեկն էլ ձախողվեց: Պետք էր այլ տարբերակ գտնել:
Հինգ զույգ լսողություն փորձ արեց որսալ շրջակայքի ձայները: Ոչ մի ցանկալի ձայն: Բոլոր ձայները լցվում էին կոշիկի մեջ ու հակառակ ազդեցությունը թողնում հինգ ձանձրացած ու հոգնած մրցակիցների վրա:

Ձեռքերն արդեն թմրել էին: Շարժվել չէին կարողանում: Տղերք հերիք է գոռացողը պառկած էր տաք ավազին ու վայելում էր տաք ջրի մեջ դրված ոտքերը: Աչքերը փակ չէր էլ զգում, թե ոնց է սառը ցեխը մտնում մաշկի մեջ ու ներծծվում ամբողջ մարմնում:
Փողոցում մի շուն էր ձայնը գլուխը գցել:

Իսկ ո՞վ կհամարձակվեր օգտվել այդ անմեղ արարածի արձակած ձայնից:
Բոլորն էլ համարձակվեցին: Բայց հաչոցը տաք գարնան ու մեղուների տեսք ընդունելով անցավ այդ հինգի կողքով` թեթևակի դիպչելով ուսերին ու նորից լցվելով ցեխոտ կոշիկի մեջ:
Հիմա էլ ոչինչ չէր կարող ստիպել նրանց ստանալ ցանկալի իրը:

Իսկ շան հաչոցն ավելի ու ավելի էր մոտենում` նմանվելով մի սատկած բզեզի` ծաղկից ծաղիկ թռչելուն:
Քրտինքի տասնյակ կաթիլներ հոսում էին հինգ սառույց դարձած մարմիններով` ամեն մի կաթիլը յուղի պես ծանր: Կարծես ձյութով պատված լինեին: Շնչառությունն ավելի էր անկանոն դառնում: Լսվում էին ոտնաձայներ, կանացի ծիծաղն ավելի ու ավելի էր մանկական խաղահրապարակ հիշեցնում, իսկ շունը.....մի գլուխ բզզում էր ու կոշիկներ հագած ծաղիկներով վազվզում:

Մի ուժասպառ էլ պառկեց տաք ավազին ու ցեխի բաժին դարձավ:

Մնացին երեքը:

Կարող էին սառել հենց այդ դիրքում քարացած` կենտրոնում թողնելով երբեք իրենց չպատկանող կոշիկը:

Իսկ շունն արդեն հոտոտում էր մաշված իրը: Լեզվով փորում էր ներսում եղած մեղուներին: Թաց մռութով ներս էր խցկվում կոշիկի մեջ ու մանկական ծիծաղը սուր ատամներով դուրս հանում այնտեղից:

Խաղահրապարակը վերացավ տեսադաշտից ու երեք զույգ աչքեր թրթռալով բացվեցին: Դադարեց ձեռքերի շարժումը: Կարողացան ընկալել միայն հեռվից երևացող շանը` բերանում այդքան սպասված տաքությունն ու երանությունը:
Հենց այստեղ էր, որ ականջներին հասավ կանացի փռթկոցն ու տեսան գետնին փռված երկու սառածներին:
Անձրևի չլմփոց:
Շնչակտուր վազք ` հասնելու շանն ու խլելու նրանից իրենց միակ փրկությանը:
Վազելու պահին էր, որ վերակենդանացան բոլոր այն պատկերներն ու մոռանալով իրենց տարերքի մասին` փռվեցին ցեխոտ փողոցի կենտրոնում` ականջները սրած կանացի փսփսոցներին ու թպրտալով ցանկությունից:

Շունը փախչում էր` բերանում պահելով դատարկված կոշիկը:
Կարծես թե նրա հետևից էին ընկել բոլոր մեղուներն ու սատկած բզեզները, որոնց ինքը լեզվով դուրս էր հանել այն տեղից, որտեղ պետք է լինեին այն հինգից մեկնումեկի սառած ու մերկ ոտքերը:

Ու այդ ցեխը չէր լպրծուն ու թաց:
Անձրևի չլմփո'ցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել վազքը
Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր թաթերը.....

Լոլիտա
30.08.2014, 23:05
Գրառումներ Երիցուկի օրագրից

Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:
Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:
Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:

ivy
30.08.2014, 23:50
Ինը հոգի :)

Բոլորը կարդացի արդեն, սպասենք մյուսների կարծիքներին, հետո ես էլ կգրեմ։

StrangeLittleGirl
30.08.2014, 23:50
Ինը հոգի :)

Բոլորը կարդացի արդեն, սպասենք մյուսների կարծիքներին, հետո ես էլ կգրեմ։

դու ու՞ր ես :))

ivy
30.08.2014, 23:52
դու ու՞ր ես :))

Ես իմ հորինած խաղերում չեմ խաղում :))

ivy
30.08.2014, 23:53
Բյուր, էս մասը կարդալիս նենց եմ ժպտացել, շատ լավն էր :))


- Ի՞նչ կմտածի ընթերցողը:
- Կմտածի, որ տարօրինակ ենք:
- Ոչ մի զարմանալի բան:
- Կմտածի, որ այս զրույցը հորինված ու կեղծ է, որ նման թեմաներից այսպիսի սառնասրտությամբ չեն խոսում, որ հեղինակը փորձել է էքսցենտրիկ երևալ ու էսպիսի անբնական կերպարներ է ստեղծել:

Այբ
31.08.2014, 13:53
Սկսե՞մ :))

Friends reprice

Երկու ընկերների հանդիպման, երկխոսությունների միջոցով պարզ է դառնում հերոսների միասին ապրած կյանքը: Տարիներ, որոնք որոշիչ դեր են ունեցել երկուսի համար էլ:
Երկուսի՝ Գուրգենի և Դավիթի կյանքը դժվար է եղել.մանկատուն, բաժանություն և այլն, բայց երկուսն էլ կարողացել են միասին հաղթահարել դժվարությունները: Եվ մտերիմ ընկերները, թեև ընդհանուր շատ բան ունեն, բայց իրականում լրիվ տարբեր մարդիկ են՝ աշխարհը ընկալման իրենց մտածողությամբ, դեպքերին տարբեր տեսանկյունից վերլուծելու կարողությամբ: Բայց դա, իհարկե, չի խանգարում, որ հասկանան իրար:

Դավիթը ապրում է ներկայով, ու դա ինչ-որ առումով անցյալի վատ հիշողություններից փախչելու միջոց է ու պատահական չէ, որ Գուրգենին ևս խորհուրդ է տալիս ապրել ներկայով ու վայելել կյանքը.

Իսկ դու չե՞ս կարող գոնե էս պահին մտքիցդ հանես դառը հիշողությունները: Ուրախացի ներկայով ՝ հեչ մտքովդ կանցնե՞ր, որ ամեն ինչ էսպես կփոխվի ու կհանդիպենք այլ կարգավիճակում
Նույնիսկ հանդիմանում է Գուրգենին.

Ու մնացել ես նույն ժամանակների մեջ: Ունես ներկա, ունես ապագա, բայց մտքերով անցյալում ես: Չէ՞:

Գուգենը, սակայն էդպիսին չէ, կարելի է ասել Դավիթի հակապատկերն է: Գուրգենի համար անցյալը ներկայի մասն է:Ինչ-որ առումներով դա էլ նրան խանգարում է առաջ նայել:
Ու Դավիթը ոչ միայն ամեն կերպ ընկերոջը փորձում է ցույց տալ, որ պետք չէ անցյալով ապրել, այլ նաև Գուրգենին ոգևորող, կյանքի հանդեպ դրական տրամադրող մարդ է:

Որոշ աննշան անհարթություններ կային, բայց կարևոր է, երբ պատմվածքը ասելիք ունի. չնայած դժվարություններին պետք է առաջ նայել ու սիրել կյանքը: Ու նույնիսկ վատ հիշողությունների մեջ կարելի է գտնել լավ պահեր:

Ապրես Սմոկ: :)

ivy
31.08.2014, 19:15
Ըստ շնորհակալությունների քանակի, ահագին մարդ կարդացել ու կարդում է:
Իսկ կարծիք թողնել չե՞ք ուզում:

Այբ
31.08.2014, 19:41
Միջին վիճակագրական

Ընդհանուր պատմվածքը դեպրեսիվ էր: Ամբողջ ընթերցման ժամանակ լարվածություն կար: Վերջաբանն էլ հեչ կանխատեսելի չէր:

Պատմվածքի հենց սկզբից իմանում ենք, թե ինչ որոշակի ընթացքով է սկսվել հերոսների փոխհարաբերությունները.

- Իսկ ի՞նչ կգրեիր: Որ այս տարօրինակ գյուղացին ինձ իմ հարմարավետ տնից հանեց, բերեց այս հսկայական քաղաքը միայն նրա համար, որ առավոտից երեկո ռեստորաններու՞մ քարշ գա:

Պատմվածքի սկզբում, թեև թվում է, թե զույգերի՝ Էվայի և Դանիելի հարաբերությունները մի կետի են հասել, երբ երկուսն էլ չգիտեն, թե իրականում ինչ նշանակություն ունեն դիմացինի համար, բայց հետո արդեն, երբ խոսակցությունը թեքվում է ինքնասպանության թեմայով, արդեն պարզ է, որ նրանց փոխադարձ հարբերությունները չէին, որ պարզաբանման կարիք ունեին: Չնայած չի բացառվում, որ էդ կետին հասել էին իրենց հարաբերությունների զարգացման ընթացքի հետևանքով: Չգիտեմ:

Ինչ-որ առումով երկուսն էլ ամբողջությամբ իրար « չեն ճանաչում »: Կարծես թե իրենց ունեցած փոխադարձ պատկերացումներն էլ իրար հետ չեն համընկնում: Էվան անգամ զարմանում է, թե Դանիելը ինչպես է ինքն իրեն ներկայացնում.

- Իսկ ի՞նչ կգրեիր: Որ այս տարօրինակ գյուղացին ինձ իմ հարմարավետ տնից հանեց, բերեց այս հսկայական քաղաքը միայն նրա համար, որ առավոտից երեկո ռեստորաններու՞մ քարշ գա:
Ակնհայտորեն Էվան Դանիելին էդպես չէր ընկալում: Բայց նրա համար շատ կարևոր էր լսել Դանիելի լուրջ՝ առանց սարկաստիկ ժպիտի պատասխանը:

Կասե՞ս վերջապես, թե ինչպիսին ես քեզ պատկերացնում,- Էվան պահպանում էր լրջությունը:

Ի վերջո, Դանիելի պատասխանը կարծես թե գոհացնում է Էվային.

Դանիելը նայեց դեռևս ձեռք չտված խմորեղենի իր կտորին, խորը հոգոց հանեց ու պատասխանեց.
- Եսասեր արարած: Մեռնում եմ միայնությունից: Կուզեի միջին վիճակագրական լինել:
- Ես էլ,- Էվան գլուխը կախեց և տասը եվրոյանոց թխվածքի կտորի երրորդ կտորը ծամեց: Լռություն տիրեց:
Այս ամենն էլ ունի իր բացատրությունը. Էվան գրելու էր Դանիելի մասին: Գրելու էր մի մարդու մասին, որին ինչ-որ չափով ճանաչում էր, բայց ինչ-որ չափով էլ չէր ճանաչում, բայց միաժամանակ թվում է, թե ուրիշ տեսանկյունից էլ էր փորձում բացահայտել:

Պատահական չէ, երբ հերոսները մի ռեստորանում են խմորեղեն ուտում, որտեղ հագնվում են գեղեցիկ, շատ առիթներ էին տեղի ունենում՝ ամուսնության առաջարկներ, սիրո խոստովանություններ, տոներ և այլն, և դա այն դեպքում, երբ իրենց համար սովորական օրը անցկացնելու համար էին այդտեղ եկել. ոչ մի բան չունեին նշելու: Եվ Էվայի և Դանիելի ներկայությունը այդ ռեստորանում (ոչ հարիր այդ ռեստորանի համար արտաքինով ՝ ամենօրյա հագուստով, գզգզված մազերով) արդեն իսկ վկայում են այն, որ մի տեսակ կտրված են շրջապատից: Շրջապատը ազդեցություն չունի նրանց վրա: Կարելի է ասել, որ Էվան և Դանիելը ինչ-որ առումով դուրս են կյանքի ընդհանուր հոսքից:
Ընդհանրապես կոմպլեքսներ էլ չունեն: Թվում է միշտ էլ արել ու անում էին այն, ինչ ուզում էին. կարող էին առանց քաշվելու ամենօրյա հագուստով, գզգզված մազերով լինել մի ռեստորանում, ուր այցելուները գեղեցիկ էին հագնվում; Մի խոսքով՝ ձևականությունների հետևից ընկնող չեն : Բայց էնպես էլ չէ, թե չեն նկատում, թե շուրջը ինչ է կատարվում: Ու թվում է, որ եթե անգամ տղան առաջարկություն էլ աներ, չէր պատրաստվում ինչ-որ օրիգինալ ձևով դա անել: Էվան էլ էդպիսի առաջարկության չէր էլ սպասում (չգիտեմ, ես էդպես հասկացա):

Նրանց ավելի շատ ոչ թե փոխադարձ սերն է կապում, այլ ընդհանուր հետաքրքրությունները: Անգամ ամուսնության մասին խոսելը , կարել է ասել, շեղում են համարում. ավելի հետաքրքրող թեմաներ ունեն.

- Լավ, կթողնե՞ս նրանց, արի վերադառնանք մեր դեպրեսիվ թեմաներին:
Եվ երբ խոսակցություն է գնում ինքնասպանության մասին, էնպիսի տպավորություն է, որ դրա մասին մտքեր ունեցել են.

- Վերևից թռչելը, որ մեռնելուց առաջ ազատ անկում վայելեմ,- Էվան այնքան արագ պատասխանեց, կարծես սպասում էր այդ հարցին:
‹‹...սպասում էր այդ հարցին››,- այսինքն ինչ է դուրս է գալիս՝ մտածել էր ինքնասպանության մասին, ու կարող էր դրա հստակ պատասխանը տալ, թե ինքը ինչ կաներ, եթե նման քայլի գնար:

Հետաքրքիր է պատմվածքում Ջոյսի ‹‹Ուլիս›› վեպի մասին խոսելը: Հեղինակը ըստ իս՝ դիտավորյալ է հենց այդ վեպի մասին նշում: Այդ վեպը գրելիս Ջոյսը մտահաղացել էր գրել այնպիսի մի վեպ, որը դուրս կլիներ դասական վեպին բնորոշ ստանդարտներից, ինչևէ: Ջոյսը իր վեպում փորձում է ներթափանցել հերոսների անգամ ամենախորը մտքերը (առհասարակ, վեպը դժվար կարդացվող է ), ու էդ ամեն ինչը մի քիչ դժվար ընկալելի է ընթերցողի համար: Ինչ եմ ուզում ասել, այս պատմվածքում էլ հեղինակը փորձել է (հնարավոր է, որ սխալվում եմ) ‹‹Ջոյսի տեսանկյունից ›› բացահայտել հերոսների ներաշխարհը: Այդ առումով էլ արտաքին հայացքից տարօրինակ թվացող երկխոսությունները մի քիչ չբացահայտվող ու անհասկանալի են թվում: Իսկ վերջաբանն էլ ինքնին արդեն ‹‹անհասկանալիության›› շարունակությունն է:

Չգիտեմ, ես էսպես հասկացա պատմվածքը:
Ի դեպ՝ հոյակապ շարադրանք, հաջողված պատմվածք է::)

Հ.Գ. Մտքերս մի քիչ խառնաշփոթ գրեցի: Կներեք::oy

Այբ
31.08.2014, 19:43
Ըստ շնորհակալությունների քանակի, ահագին մարդ կարդացել ու կարդում է:
Իսկ կարծիք թողնել չե՞ք ուզում:
Ես հերթականությամբ կարդում, կարծիքս գրում եմ::)

Այբ
31.08.2014, 20:21
Պատահականությունը
Ըստ հերթականությամբ՝ իմ պատմվածքի հերթն է: Կարելի՞ մի երկու բառով խոսեմ::oy

Չգիտեմ պատմվածքս ինչքանով է ստացվել, կամ չստացվել:

Հերոսի՝ Արամի միջոցով փորձել եմ ցույց տալ, թե ինչպես շատ ջահելներ, մայրաքաղաքում սովորելով էլ գյուղ չեն վերադառնում: Բայց դա , կարելի է ասել, ունի իր արդարացում. գյուղում կյանքը կանգնած է ու շատ կրթություն ստացած ջահելներ գյուղում հեռանկար չեն տեսնում: Բայց քննադատելի է այն, երբ այդ երիտասարդները մոռանում են իրենց արմատները.

-Ոչ մեկ չի ասում, որ տեղափոխվես գյուղ, բայց կարելի է , չէ՞, գոնե հյուր գնալ: Արմատներդ մոռացել ես:
Բայց էնպես էլ չի, թե Երևանում ապրելը, աշխատանք գտնելը հեշտ է.

« Սա որտեղից հայտնվեց: Գիտեն, թե Երևանում աշխատանքը թափած է»,- մտքում դժգոհեցի ես ու ներս հրավիրեցի:
Փորձել եմ անդարադառնալ նաև վիրտուալ իրականությանը, որը դարձել է մեր կյանքի անբաժան մասը:
Ճիշտ է, թեև շատ ընտանիքներ են կազմվում վիրտուալ շփման արդյունքում, բայց ուզեցել եմ ցույց տալ, որ պետք չէ տարվել վիրտուալ իրականությամբ: Թեև Արամը մինչ Մանեի հետ շփվելը ծանոթություններ հաստատել էր համացանցի միջոցով, բայց ռեալում Մանեի հետ շփումն է, որ նրա մեջ զգացմունքներ է առաջացնում: Հետո էլ, երբ որոշ ժամանակով Արամը և Մանեն հեռու են լինում իրարից, վիրտուալում ծանոթացած աղջկա հետ ընկերությունը ռեալում չի ստացվում ոչ միայն նրա համար, որ Արամը անտարբեր չէր Մանեի նկատմամբ, այլև նրա համար, որ հիասթափվում է. վիրտուալ աշխարհում ինչ-որ կերպար ստեղծած աղջիկը իրականում լրիվ ուրիշ մարդ է թվում:

Շփումը վիրտուալ իրականությունից տեղափոխեցի իրական դաշտ: Լիլիթը հաճելի աղջիկ էր երևում, բայց նկարներով ավելի սիրունն էր: Ոչինչ չստացվեց: Դադարեցինք հանդիպել: Վիրտուալ իրականության մեջ ավելի հետաքրքիր էր: Մանեն ուրիշ էր:

Շատ չեմ ուզում խոսել իմ պատմվածքի մասին: Ուղղակի փորձել եմ համոզիչ պատկերել Արամի և Մանեի հարաբերությունների ընթացքը. պատահական հանդիպումը, հետո ձևաորված ընկերական փոխհարաբերություններից ծնված փոխադարձ սերը:

Խոստովանում եմ՝ շատ քիչ եմ աշխատել պատմվածքիս վրա: Էնպես որ շատ բաներ կփոխեի::oy

enna
31.08.2014, 22:45
Friends reprice



- Տամ. Տամ-տարամ-տարամ-տադամ. Տարիդա-դամ-տադամ-դադամ. Տարատատա-տաա՜մ, Տարարարա-րաա՜մ. Պարարարարա-րաա՜մ… Չհասկացա…

«Տու-տու-տու-տուուուու...»

ինձ թվում է՝հեղինակին ավելի լավ կհասկանայի,եթե կոնկրետ երգ լիներ տուտուի ու տարարամի փոխարեն:

Թրա՜խկ ու երեխան ընկավ:ազդվեցի էս տողերից ու սպասում էի ինչ-որ կապ ունեցող բանի:


- Ի՜նչ լավ ա, որ չգնացինք էդ ճանապարհով,-քիչ անց նորից մտքերով ընկավ Գուրգենը:
- Հա բա: Կողպեքներ կոտրելու, փականներ բացելու փոխարեն ավելի լավ էր անցորդների կոշիկները մաքրեինք չէ՞:
վատ չէր :)

enna
31.08.2014, 22:54
Միջին վիճակագրական



քիչ էր մնում ամբողջը մեջբերեի: Չգիտեմ, իսկապե՞ս Հեմինգուեյի նման ես գրում թե չէ, բայց նույն զգացողություններն եմ ունենում քո և Հեմինգուեյի որոշ գործեր կարդալիս: Սիրուն էր գրված,ոնց որ Լոլիտայի գրածի մանրամասն տարբերակը լիներ: Չեմ կարող երկար վերլուծել, որովհետև ամեն ինչ զգալու հետ է կապված, իսկ դա դժվար կարողանամ բառերի վերածել:

Մուշու
31.08.2014, 22:55
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ SLG իր գեղեցիկ պատմության համար : Պատմություն որից հետո ուղղակի չէի կարողանում շարունակել կարդալ մնացած պատմությունները , չէի ուզում կորցնեյի այն ինչ զգացի կարդալուց : Տպաորությունները որ դեռ ինձ հետ են : Ես գեղեցիկ գրել չեմ կարողանում և այդ պատճառով ևս մի անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !!!

enna
31.08.2014, 22:58
Գրառումներ Երիցուկի օրագրից

Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:
Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:
Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:
սիրու՜ն, սիրու՜ն, երանի ես էլ կարողանայի էսքան սիրուն գրել:

enna
31.08.2014, 23:04
Թաթեր


տխուր, պատկերավոր : Սպասում էի, չնայած համոզված էի, որ կոշիկները չեն լինի ոչ մեկինը: Դաժան կատակ, եթե փոխես շան ու մարդու տեղերը, ապա տեսարանը կողքի բակում էլ կտեսնես:

ivy
01.09.2014, 00:08
Ամենաշատը հավանել եմ Այբի, Բյուրի ու Վոլտերայի ստեղծագործությունները:

«Պատահականությունն» իմ կարծիքով Այբի մինչ այժմ գրած ամենալավ գործն էր: Շատ սիրուն ու բարի պատմվածք էր, հետն էլ լավ շարադրված:

«Միջին վիճակագրականը» շունչ քաշելու վայրկյան չթողեց, մի ակնթարթում կարդացվեց: Ընտիր էր: Վերջում փշաքաղվեցի:

«Թաթերը» Վոլտերիայի սիրած մութ ու մռայլ պատմվածքներից էր՝ շատ շոշափելի ու պատկերավոր շարադրված: Ոճը վերջն էր:

Մնացածներն էլ էին լավը, ու ապրեք բոլորդ, որ մասնակցեցիք :kiss

Այբ
01.09.2014, 08:37
Վագրաորս
Պատմվածքում հենց սկզբից պատկերվում է ոչ միայն որսորդների առօրյան, այլև այն դժվարությունները, որոնք միշտ առկա են որսորդի համար:

- Ինչ թաքցնեմ` մի քիչ անհանգիստ եմ: Ինձ թվում է, ավելի ճիշտ զգում եմ, որ մայրը հարձակվելու է մեզ վրա,- աչքերը փախցրեց Սաշան:
Թվում է, թե այդ խոսքերը միայն կարող էր ասել իբր ոչ բանիմաց որսորդը, պատահական մարդը.

- Մի վախեցիր, էստեղ պատահական մարդիկ չկան հարգելիս, բացի քեզանից,- քմծիծաղեց Օլեգը,- չեմ հասկանում քեզ ո՞ նց է վստահել Իվանիչը, հը՞:
Բայց Օլեգը թերագնահատում և վիրավորում է մի մարդու, որին չգիտի, որի կարողությունների մասին ուղղակի ենթադրություններ է անում: Սակայն ի վերջո, հասկանում է, որ ինքը սխալ է.

Օլեգը զղջաց, որ անտեղի վիրավորեց Սաշային, բայց արդեն ուշ էր:
Որսորդությունը լի է վտանգներով, բայց այդ վտանգներ ոչինչ են այն մարդու համար, որը տեսել է պատերազմը, շնչել արյան հոտը, մաշկի վրա զգացել պատերազմի անմարդկային դեմքը: Սաշայի կերպարով էլ հեղինակը ցույց է տալիս պատերազմի ամբողջ դաժանությունը, որը անջնջելի հետք է թողել վերջինիս կյանքում: Մոռանալ չի ստացվում: Բայց պարզվում է, որ պատերազմում մեղավորներ չկան: Պատահական չէ, որ հեղինակը ցույց է տալիս, որ աչքերի առաջ մորթած ընկերոջ մահվան մեջ Սաշան չի մեղադրում թշնամուն, որովհետև գիտակցում է, որ այդ դաժանությունները պայմանավորված են փոխադարձ քայլերով: Այսինքն՝ եթե իրենք չմորթեին, նրանք էին մորթելու.

- Ընկերոջս մորթեցին գիշերը,- վերջապես խոսեց Սաշան,- լավ տղա էր, հասնող… Մորթեցին ու վերջ,- քիչ լռելուց հետո շարունակեց,- չկար մեղավոր, հասկանու՞մ ես չկար, կռիվ էր:
Բնականաբար ատելություն զգում է, բայց ոչ թե ընկերոջը դաժանաբար մորթողի նկատմամբ, այլ առհասարակ պատերազմ կոչվող երևույթի դեմ: Երևույթ , որը մեծից փոքր ունակ է դարձնել մարդասպան.

Չհասկացա որտեղից մոտ տաս տարեկան տղա դուրս եկավ: Ուրախացա Մոտեցա, գրկեցի, սեղմեցի կրծքիս ու չնկատեցի թե ինչպես հասցրեց դանակը քաշել դեմքիս: Ընկերս, որ կանգնած էր կողքիս, հասցրեց դանակը խլել: Գոռում էր ու լացում, գոռում էր ու լացում, ոտքերով հարվածում: Չէր հասկացվում, թե ինչ էր գոռում, բայց մի բան պարզ էր` նրա համար ամբողջ աշխարհն էր թշնամի…
Պատերազմը գոյության պայքար է. յուրաքանչյուր ոք պաշտպանվում է, ինչպես կարող է: Եվ մայր վագրի՝ իր ձագին փրկելն էլ ևս գոյության պայքարի օրինակ է:

Պատմվածքում պարզ է, որ դեպքերը տեղի են ունենում 20-րդ դարում: Նկարագրվող պատերազմն էլ Հայրենական պատերազմն է
.

Հետո իմացա, որ պատժել էին սովետական վիրավոր զինվորներին օգնելու համար:
Ներկայում ևս շատ երկրներում պատերազմ է: Էնպես որ հեղինակի բարձրացրած թեման շատ արդիական է:
Հաջողված պատմվածք է::)

Այբ
01.09.2014, 11:33
Երկու մոլորակների փրկիչը

Պատմվածքում այլմոլորակայինի և զինվորի կերպարով հեղինակը փորձել է ընդգծել ոչ միայն վերջիններիս բնորոշող արտաքին նկարագրի տարբերությունները.


Զինվորը այլմորակայինից շատ ավելի բարձր էր և իրեն հենց այդպես էլ պահում էր՝արհամարական հայացքներ նետելով խանութի արդուզարդին: Նկարում տարբեր կողմեր նայող աչքերով մի արարած էր, ինքը դեղին էր, դեմքից դեպի մարմին էր իջնում երեք սեւ գիծ:

այլև ՝ վերջիններիս համար տարբեր կարևորություն ունեցող «իրերի» նշանակությունը (սոսկ իրեր չէին): Եվ յուրաքանչյուրին՝ որպես տարբեր մոլորակների ներկայացուցիչներ, տարբեր բաներ են պետք. զույգ կոշիկները զինվորին, այլմոլորակայինին՝ նկարների կապուկ:
Հետաքրքիր է, որ Փիլն է առաջարկում զինվորին նկարների կապուկի դիմաց տալ երկրորդը. զինվորը հենց սկզբից կարծես հաշտվում է այն մտքի հետ, որ կարող է վերջին այլմոլորակայինի նկարով ընդամենը մի կոշիկ ձեռք բերել.

- Ի՞նչ պիտի վճարեմ մեկ զույգի համար:
- Մեկին` նկար, զույգին այլ բան,-ծվծվաց մեծ գլխով եւ փոքրիկ մարմնով այլմոլորակայինը:
- Մեկը տուր,- գրպանից հանեց խոնավությունից կծկված նկարների կապուկ եւ մեկը պարզեց այլմոլորակայինին: Զինվորը այլմորակայինից շատ ավելի բարձր էր և իրեն հենց այդպես էլ պահում էր՝արհամարական հայացքներ նետելով խանութի արդուզարդին: Նկարում տարբեր կողմեր նայող աչքերով մի արարած էր, ինքը դեղին էր, դեմքից դեպի մարմին էր իջնում երեք սեւ գիծ:
Այլմոլորակային խանութպանի անունը Փիլ Փոքեթ էր, նա ուշադիր զննեց` նայելով նկարին, հետո իր դիմաց կանգնած մարդկային ռասսայի ներկայացուցչին.:
-Եթե կապուկը տաք, ես ձեզ երկրորդ զույգը կտամ,- աչքը նկարից չկտրելով ասաց Փիլը:
Զինվորը բացեց կապուկը եւ նկարները փռեց սեղանին.
- Այլմոլորակայինների նկարներ այլեւս չունեմ: Սա վերջինն էր:
Կոշիկները սակայն, զինվորի համար սովորական նշանակություն չունեն: Կարծես դրանք հենց սովորական չպիտի լինեին էլ, որ պաշտպանեին նրան պատերազմում:
Պետք է նկատենք, որ հեղինակը պատմվածքում պատահական որոշ բառեր հենց էնպես չի առանձնացնում (սովորական , կսպասեմ, Մոլորակները փրկված էին): Ու այն, որ զինվորը կոշիկների համար նշում է.

...եթե այն սովորական կոշիկ է, ավելի լավ է հենց հիմա էլ գրողի ծոցը ձեզ ուղարկեմ, հուսով եմ`հասկացաք, որ ծայրից եմ :
Այսինքն՝ հենց սովորական կոշիկների համար չէր, որ զիջում էր նկարիների կապուկը: Ու էնպես էլ չէր, թե կոշիկները սովորական էին: Հիշենք, թե որտեղից Փիլը կոշիկները հանեց:
Եվ այն, որ Փիլը կոշիկները տալուց հետո ասում է.

- Ես կսպասեմ ձեզ:
Այսինքն՝ զինվորը կարող է հանգիստ լինել (կսպասեմ բառը հեղինակը առանձնացնում է). կոշիկները սովորական չեն, ու դրանք կպաշտպանեն զինվորին, ու նա կվերադառնա:
Ու կարծես դեպքերի հետագա ընթացքը (նորից զինվորի հայտնվելը և այլն) Փիլը գիտեր. նա պատրաստ էր նրան, ինչ լինելու էր:

Փիլը գոհ էր. մարդկանց վերջին ապացույցը նրա ձեռքում է, իսկ հիշողությունները կխամրեն որպես մանկական մղձավանջ : Մոլորակները փրկված էին:
Չմանրամսնելով էլ, ավելացնեմ միայն, որ վերջին պարբերությամբ, երբ անհայտության մեջ են կորում խանութը, զինվորը և առհասարակ, հիշողությունները այլմոլորակայինների մասին. դա էր մոլորակների փրկության համար անհրաժեշտ գինը:
Եվ վերջին նախադասությամբ, կարելի է ասել, ամփոփվում է պատմվածքը.

Լսվեց 8-9 տարեկան երեխայի զրնգուն ծիծաղը, եւ աչքերը ծիծաղեցին բերանին հավասար:
Այսինքն՝ սկսվում էր մոլորակների համար նոր կյանք:

Չգիտեմ: Ես էսպես պատմվածքը հասկացա: Վատ չէր::)

Այբ
01.09.2014, 13:48
Թաթեր

Առաջին իսկ նախադասությունից պարզ երևում է կեղտոտ միջավայրի մեջ ապրող մարդիկանց՝ գոյություն քարշ տվող կյանքը:
Կեղտոտ միջավայրը զրկել է անգամ նրանց անուններից: Նրանք անուն չունեն , այլ ուղղակի կոչվում են ամենաբոյով, մորուքավոր, սպիտակ բեղավոր:

Այս միջավայրում գոյատևելու համար էլ սահմանված կանոններ կան: «Ավարը» պետք է ձեռք բերեին հավասար պայքարից սկսելով, իսկ արդյունքում հաղթելու էր նա, ով ավելի ուշադիր կլիներ.

Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին:

Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:
Նրանցից յուրաքանչյուրի համար ցեխոտ կոշիկները ձեռք բերելը, կարելի է ասել, կյանքի ու մահվան հարց է: Հինգ մարդ, որոնք քարշ են տալիս իրենց գոյությունը, աղբանոցի մաշված ու ցեխոտ կոշիկները ինչ-որ մեկի համար կարող է փրկություն հանդիսանալ:
Ու չնայած ամենշատը սպիտակ բեղավորն էր ուզում հասնել այդ կոշիկներին, բայց ըստ էության՝ բոլորն էլ նույն վիճակում էին.

Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից:
Բայց ամենասարսափելին ոչ թե նրանց գոյություն քարշ տվող կյանքն է, այլ մարդկային սառնասրտությունը, որը անտարբեր է դիմացինի նկատմամբ.

Փողոցի անկյունում լսվեց կանացի անզուսպ ծիծաղ: Ծիծաղն անցավ հինգ սառցակալած ականջով ու լցվեց կենտրոնում դրված մուգ ու ցեխոտ կոշիկի մեջ:
Սակայն մարդկանց անտարբերությանը, սառնասրտությանը, ծաղրանքին վաղուց սովորել են նրանք. մի տեսակ բթացել ու անզգա են դարձել շրջապատող մարդկանց դաժան վերաբերմունքից: Ավելին, նույնսիկ փորձում են ծաղրը ու սառնասրտությունը օգտագործել բաղձալի կոշիկին հասնելու համար.

Կարելի էր օգտվել ծիծաղից, դա էլ արգելված չէր:
Շրջապատն էլ կարծես նրանց մարդ չի համարում:
Ու ինչքան էլ դաժան լինի, բայց նրանք էլ կարծես գործ չունեն մարդկանց հետ ու պատահական չէ, որ գոյության համար անհրաժեշտ կոշիկի համար պայքարի են մտնում փողոցային շան հետ:

Ինչքան էլ ցավալի է, բայց մեր իրականության մասն են կազմում փողոցում ապրող մարդիկ, որոնց համար աղբանոցը ապրելու, գոյատևելու միջոց է հանդիսանում: Աղբանոց, որի «կարողությունը» ձեռք բերելու համար անգամ պետք է պայքարել:

Հեղինակին հաջողվել է, այդ ամեն ինչ ռեալ գույներով ներկայացնել:
:)

Lusntag Lusine
01.09.2014, 16:40
Քննարկումները շատ պասիվ են:

Այբ
01.09.2014, 16:52
Քննարկումները շատ պասիվ են:

Ճիշտ է, պասիվ են:

Ես իմ ասելիքը արդեն ասել եմ: Եթե քննարկում լինի, հնարավոր է էլի ինչ-որ բաներ ավելացնեմ:

Դու էլ գրիր քո կարծիքը::)

Lusntag Lusine
01.09.2014, 17:25
Friends reprice


Լավ շարադրված էր, անհարթություններ չնկատեցի կարդալիս: Կերպարները ամբողջական էին: Ընկերներ էին, հանդիպեցին, հիշեցին անցյալը, մի երկու բառով էլ ներկայից ու վերջ........Թեթև կարդացի ու անցա մյուսին:

Lusntag Lusine
01.09.2014, 17:46
Միջին վիճակագր

Շատ հավանեցի, մենակ վերջը անհասկանալի մնաց:

- Դեմքս չայլանդակես, լա՞վ:
- Չէ, միայն պարանոցդ:
Դանիելը ձեռքը նորից գրպանը տարավ: Գրպանից հանեց դանակը ու կտրուկ շարժումով կտրեց Էվայի քնային զարկերակը: Արյունը դուրս չռռաց, ներկեց մարմինը, ներկեց կոշիկները, ներկեց դրանց մոտ ընկած երիցուկը:

Հետո էլ`
- Ուրեմն սրա մասին գրելու՞ ես,- հարցրեց Դանիելը:
- Անպայման:
- Ի՞նչ կմտածեն մեր մասին:
- Կմտածեն, որ տարօրինակ ենք:
Արյան հոսքը գնալով դանդաղեց ու ի վերջո դադարեց:

Lusntag Lusine
01.09.2014, 17:52
Պատահականությունը

Լավն էր Այբի ջան, բայց վերնագիրը սխալ է իմ կարծիքով: Մանեն ինքն էր եկել նրա մոտ: Սա պատահական ծանոթություն չէր: Մնացածը լավ էր:

-Ինձ չե՞ս հիշում : Ձեր գյուղից եմ: Դու ինձ պիտի օգնես: Ձերոնք ասացին, որ կօգնես: Սովորելու հետ ուզում եմ նաև աշխատել: Մամադ ասում է, որ Երևանում ծանոթներ ունես:

Lusntag Lusine
01.09.2014, 17:56
Վագրաորս

Իմ պատմվածքի մասին կուզեի լսել ձեր կարծիքները: Ես գրել եմ, դուք էլ մեկնաբանեք:

Lusntag Lusine
01.09.2014, 18:03
Երկու մոլորակների փրկիչը

Այս պատմվածքի մասին ոչինչ չեմ կարող ասել:
Այլմոլորակայիններ ու նման բաներ չեմ կարողանում կարդալ: Մի քանի անգամ փորձեցի կարդալ, չկարողացա:

Lusntag Lusine
01.09.2014, 18:06
Թաթեր

Ամբողջ պատմվածքը կարդալու ընթացքում ցավի զգացողություն կար:
Շատ հետաքրքիր էիր ներկայացրել Մարի ջան: Լավն էր:

Այբ
01.09.2014, 18:29
Պատահականությունը

Լավն էր Այբի ջան, բայց վերնագիրը սխալ է իմ կարծիքով: Մանեն ինքն էր եկել նրա մոտ: Սա պատահական ծանոթություն չէր: Մնացածը լավ էր:

-Ինձ չե՞ս հիշում : Ձեր գյուղից եմ: Դու ինձ պիտի օգնես: Ձերոնք ասացին, որ կօգնես: Սովորելու հետ ուզում եմ նաև աշխատել: Մամադ ասում է, որ Երևանում ծանոթներ ունես:

Պատահականություն էր այն առումով, որ ամեն ինչ կարող էր լինել.

Ուղղակի պատահականություն էր, որ ընկերներ դարձանք: Հնարավոր էր, չէ՞, որ չընդունվեր, ինձ չդիմեր: Հա՛, հենց պատահականությունը մեզ ընկերներ դարձրեց: Չգիտեմ, թե ով է ասել, որ իբր պատահականություններ չեն լինում: Լինում են: Պարզապես կամ պատահականությունը որևէ բանի սկիզբ է հանդիսանում, կամ՝ չէ: Եվ ամեն անգամ նրա մասին մտածելիս՝ վրդովվում էի: Ինչի՞ հայտնվեց, որ անհետանալու էր: Պա՜հ, էլ աղջիկ չկա՞ ր:

Շնորհակալ եմ կարծիքի համար:)

Վոլտերա
01.09.2014, 20:25
Բյուր, դու գնալով ավելի ես լավացնում գրելդ: Աստիճանաբար էն ավելորդ ու անմշակ պահերն ավելի ու ավելի են քչանում, էլ չասեմ որ էս վերջին պատմվածքիդ մեջ կարելի ա ասել չկային: Կարողանում ես քո սեփական ռիթմը թելադրել կարդացողին, ու հեչ էլ չոր չես գրում, հակառակը, փափուկ բարձերի վրա ես նստացնում մեզ ու բարձր կարդում գրածներդ: Չնայած դրան, մեկ ա լարված ու անսպասելի ես անում էդ ամեն ինչը: Ապրես պատմվածքի համար :)

Էննա, էլի կասեմ, որ շարադրանքդ է խառն ու թափթփված: Եթե դրա վրա աշխատես, կայֆ բաներ կգրես: Ու մեկ էլ միշտ հիշիր, որ կարդացողը գրողը չի ու ինքը լիքը բան չգիտի ու չի էլ կարա գուշակել: Իհարկե ծամել բերանը դնելու տարբերակը բացառենք, բայց ընթերցողին գոնե նամյոկել կարող ես: Շատ հավես, ֆանտազիայով գրված գործ էր: Կերպարները, խոսակցությունները, գործողությունները...լավն էին, բայց պատառիկներով ես գրում, չես կարողանում ամբողջություն ներկայացնել ընթերցողին:

Լոլիտայի գործի մասին շատ չխոսեմ: Կարճ ու ընտիր, սիրուն ու մտածող...գնալով ավելի եմ սիրահարվում գրառումներիդ :)

Վագրաորսը հավեսով կարդացի, էդ ռուսական հիվանդ ու մելանխոլիկ մթնոլորտը կար մեջը: Անմշակ էր ահագին, իհարկե:

Այբ, կանխատեսելի պատմվածք էր, մի քիչ էլ սիրուն էր, հակասական կերպարներ էիր ստեղծել

Սմոքի պատմվածքի մասին շատ չեմ խոսա: Խառնիխուռն էր գրված, բայց հասուն ձեռագիր էր: Ապրես :)

Էն ոտանավորն էլ լավ բռնացրել էին հանգերը

Իմ պատմվածքը ես սիրեցի, հազվադեպ է պատահում, որ կարողանում եմ կողքի աչքով նայել ու հավանել գրածներս: Չնայած կարելի էր մշակել ավելի շատ, ընթերցողին ավելի պարզ ձևերով ուղարկել մեսիջը, որովհետև չգիտեմ, իրոք հասկացել եք, թե իրենք ինչ էին անում կոշիկը ստանալու համար:


Իսկ նկարն ամենաշատը ասոցացնում եմ Լոլիտայի գրվածի հետ: Շատ պատկերավոր է ախր նկարագրած :love

Արէա
02.09.2014, 13:33
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար, շատ հավես ա ստացվել:
Այվի ջան ապրես մտահղացման ու կազմակերպման համար, դու էլ մասնակցի էլի, ինչ կա որ:

Friends reprice - Սմոքի ջան, ուշադրություն դարձրու երկխոսությունների կենդանությանը, մի քիչ արհեստականություն կա, այ չեմ կարողանում պատկերացնել որ երկու ընկեր երկար տարիների բաժանումից հետո հանդիպում են ու հենց էս բառերով, էս տոնայնությամբ են զրուցում: Ընդհանուր տեքստը բավականին հնաոճ ա, ոչ բացասական իմաստով իհարկե, ասենք Փոքրիկ շրջմոլիկի կարգի ինչ որ գործի ազդեցության տակ ու նմանությամբ գրված: Կարծում եմ ընթացքում կսկես ավելի յուրօրինակ բաներ գրել, ավելի շատ քեզ հետաքրքրող թեմաներից, ու ավելի բնական:

Միջին վիճակագրական - Բավականին լավ գործ ա, չնայած վերջը կարծես, թե ոճային, թե իմաստային առումով պատմվածքին չէր կպնում, բայց ընդհանուր տպավորությունը չփչացրեց: Առանձնապես ասելու բան չկա, ապրես Բյուր ջան: Լավն էր:

Պատահականությունը - Բա ասում ես լավ չես գրել :) Մինչև հիմա գրածներիցդ ամենալավն էր երևի, ճիշտ ա գլուխգործոց չի, բայց աճը ակնհայտ ա, ընթացքում ավելի կլավանա, ապրես: Փորձի մի քիչ էլ տեսադաշտդ լայնացնել, ավելի տարբեր թեմաների անդրադառնալ, ոչ կենցաղային:

Վագրաորս - Սկզբից մինչև վերջ տպավորություն էր թե ռուսերենից թարգմանություն եմ կարդում: Լուսնթագ ջան, թե մտածված ես արել, բավականին հաջող ա ստացվել: Ընդհանուր շարադրանքը վատը չէր, ուղղակի վերջը ինչ-որ լավ չեր սարքած: Ուսի վերքը որտեղի՞ց էր: Էդ վերքի՞ց պիտի հասկանայինք որ վանդակը ինքն էր բացել: Մինչև էդ արդեն հասկանալի էր, որ ըստ մտահղացման պիտի նա լիներ:

Քայլիր անդարձ - փոքրիկ քառյակում գոնե կարելի ա հանգ ու չափը պահպանել չափածոյի դեպքում, Լուսանդր ջան:

Երկու մոլորակների փրկիչը - Լավ չհասկացա իմաստը Էննա ջան, մարդկությունը վերացե՞լ էր, թե ի՞նչ, մոլորակներն ինչու էին վտանգի տակ ու ո՞նց փրկվեցին: Չհասկացա ընդհանրապես:

Թաթեր - Բուու: Շատ լավն էր: Ամեն ինչն էլ լավ էր: Ապրես Վոլտերա ջան:

Գրառումներ Երիցուկի օրագրից - Հըմմ: Առանձնապես ասելու բան չունեմ, որովհետև առանձնապես շատ բան գրած էլ չէր, կամ էլ ես առանձնապես շատ չտպավորվեցի: Սպասենք հաջորդ ստեղծագործությանդ ;)

Ապրեք ժողովուրդ, գնացինք հաջորդ փուլ:

Հ.Գ. Մի քաշվեք մեկնաբանությունների հետ վիճել, չհամաձայնվել, հեղինակներ ջան: Քննարկումները շատ ավելի արդյունավետ (սովորելու, սովորացնելու, ինչ-որ բան վերցնել-տալու տեսանկյունից) ու հետաքրքիր կարող են լինել, քան բուն ստեղծագործությունները:

Smokie
02.09.2014, 15:37
Շնորհակալ եմ Արէա ջան:


Friends reprice - Սմոքի ջան, ուշադրություն դարձրու երկխոսությունների կենդանությանը, մի քիչ արհեստականություն կա, այ չեմ կարողանում պատկերացնել որ երկու ընկեր երկար տարիների բաժանումից հետո հանդիպում են ու հենց էս բառերով, էս տոնայնությամբ են զրուցում: Ընդհանուր տեքստը բավականին հնաոճ ա, ոչ բացասական իմաստով իհարկե, ասենք Փոքրիկ շրջմոլիկի կարգի ինչ որ գործի ազդեցության տակ ու նմանությամբ գրված: Կարծում եմ ընթացքում կսկես ավելի յուրօրինակ բաներ գրել, ավելի շատ քեզ հետաքրքրող թեմաներից, ու ավելի բնական:


Եթե որևէ ստեղծագործության ազդեցության տակ ա գրված, ապա դա այն ֆիլմն ու երաժշտությունն ա, որի մասին խոսում են պատմվածքում: Կարծում եմ հասկացել եք բոլորդ, թե խոսքն ինչի՞ մասին է:
Աշխատել եմ հնարավորինս բնական գրել, հնարավորինս ճշտին, իրականին մոտ ստեղծել, մշակել, տեղ-տեղ ձևափոխել ու հնարավորինս շատ ընդհանրություններ դնել զրույցների ու ֆիլմի հետ:

Բայց ասենք ի՞նչը ինձ մի քիչ տխրեցրեց վերջում: Ես ունեմ ալբոմը ա՛յն հերթականությամբ, որով հնչում էր նվագարկչում, բայց... վերջին պահերին պարզվեց թե դա իրական հերթականության, իրական վերնագրերի, իրական ալբոմի հետ այնքան էլ կապ չունի ու Աստված գիտի, թե որտեղի՞ց ու ո՞նց է հայտնվել այդ վերնագրերով ու հերթականությամբ: Չգիտեմ անգամ թե որքանո՞վ է համընկնում իրական ալբոմի հետ:
Անգամ պատմվածքի վերնագիրը իմ ունեցած ալբոմի վերջում հնչող երաժշտության վերնագիրն է ու այնքանո՛վ են իրար հետ համընկնում, որ ընկերը վերադառնում է ու կրկին հանդիպում են:

Ահա իմ ունեցածը: (http://www.theost.com/1984/once_upon_a_time_in_america.html)
Ահա իրականը: (http://www.allmusic.com/album/once-upon-a-time-in-america-special-edition-mw0000473231)

Արէա
02.09.2014, 15:42
Շնորհակալ եմ Արէա ջան:



Եթե որևէ ստեղծագործության ազդեցության տակ ա գրված, ապա դա այն ֆիլմն ու երաժշտությունն ա, որի մասին խոսում են պատմվածքում: Կարծում եմ հասկացել եք բոլորդ, թե խոսքն ինչի՞ մասին է:
Աշխատել եմ հնարավորինս բնական գրել, հնարավորինս ճշտին, իրականին մոտ ստեղծել, մշակել, տեղ-տեղ ձևափոխել ու հնարավորինս շատ ընդհանրություններ դնել զրույցների ու ֆիլմի հետ:

Բայց ասենք ի՞նչը ինձ մի քիչ տխրեցրեց վերջում: Ես ունեմ ալբոմը ա՛յն հերթականությամբ, որով հնչում էր նվագարկչում, բայց... վերջին պահերին պարզվեց թե դա իրական հերթականության, իրական վերնագրերի, իրական ալբոմի հետ այնքան էլ կապ չունի ու Աստված գիտի, թե որտեղի՞ց ու ո՞նց է հայտնվել այդ վերնագրերով ու հերթականությամբ: Չգիտեմ անգամ թե որքանո՞վ է համընկնում իրական ալբոմի հետ:
Անգամ պատմվածքի վերնագիրը իմ ունեցած ալբոմի վերջում հնչող երաժշտության վերնագիրն է ու այնքանո՛վ են իրար հետ համընկնում, որ ընկերը վերադառնում է ու կրկին հանդիպում են:

Ահա իմ ունեցածը: (http://www.theost.com/1984/once_upon_a_time_in_america.html)
Ահա իրականը: (http://www.allmusic.com/album/once-upon-a-time-in-america-special-edition-mw0000473231)

Բայց ինձ բոլորովին էլ պարզ չէր, թե ինչ ֆիլմի ու երաժշտության մասին է խոսքը:
Կոնկրետ ո՞ր հատվածներից դա պիտի հասկացվեր, կնշե՞ս:

Smokie
02.09.2014, 15:52
Բայց ինձ բոլորովին էլ պարզ չէր, թե ինչ ֆիլմի ու երաժշտության մասին է խոսքը:
Կոնկրետ ո՞ր հատվածներից դա պիտի հասկացվեր, կնշե՞ս:

Դե Նիրոյի ու Մորիկոնեի մասին էլ են խոսել: Ֆիլմից հատվածներ են հիշել, հիշել են, որ գողեր էին ու ընկերներ: Բացի դրանից ինչու՞ էի Դավիթին հենց Ամերիկա՛ ուղակել, ոչ թե ուրիշ երկիր::))

Ինձ հաճախ ա թվում, թե ամեն ինչ այնքա՜ն պարզ եմ բացատրում, հետո պարզվում ա դեռ հանելուկներ են մնացել::pardon

Արէա
02.09.2014, 16:57
Դե Նիրոյի ու Մորիկոնեի մասին էլ են խոսել: Ֆիլմից հատվածներ են հիշել, հիշել են, որ գողեր էին ու ընկերներ: Բացի դրանից ինչու՞ էի Դավիթին հենց Ամերիկա՛ ուղակել, ոչ թե ուրիշ երկիր::))

Ինձ հաճախ ա թվում, թե ամեն ինչ այնքա՜ն պարզ եմ բացատրում, հետո պարզվում ա դեռ հանելուկներ են մնացել::pardon

Մտածում ես էդ ֆիլմն ու երաժշտությունը բոլորին պիտի էնքան ծանոթ լինի, որ չարժի դրանց մասին հիշատակե՞լ, ու բոլորը ակնարկներից պիտի գլխի ընկնեի՞ն ինչի մասին ա խոսքը:

Այբ
02.09.2014, 17:08
Դե Նիրոյի ու Մորիկոնեի մասին էլ են խոսել: Ֆիլմից հատվածներ են հիշել, հիշել են, որ գողեր էին ու ընկերներ: Բացի դրանից ինչու՞ էի Դավիթին հենց Ամերիկա՛ ուղակել, ոչ թե ուրիշ երկիր::))

Ինձ հաճախ ա թվում, թե ամեն ինչ այնքա՜ն պարզ եմ բացատրում, հետո պարզվում ա դեռ հանելուկներ են մնացել::pardon

Կարելի է՞ մեջ ընկնել պատմվածքի կինոյի շուրջ խոսակցությանը:oy
Պարզ է, որ կինոն հենց էնպես չես նշում, Սմոկ: Ուղղակի պիտի հաշվի առնես, որ կարդացողը շատ հնարավոր է՝ էդ կինոն չի տեսել: Մեկը ես՝ էդ կինոն չեմ տեսել:
Չգիտեմ, թե դու ինչ ես ուզում, որ ընթերցողը հասկանար, բայց մեկը ինձ համար կինոյի պահը էնքանով է պատմվածքում հասկանալի, որ կինոյի մասին խոսակցության ժամանակ փորձել ես պատկերել հերոսների անցյալը, թե որտեղից են, ինչ դեր են ունեցել իրար կյանքում և այլն. իրենց մանկության տեսած միակ ֆիլմը, փախուստը մանկատնից, հետո «դարբին» Վզգոյի դաստիարակչական մեթոդներից՝ խուսափելով սխալ ուղուց.

- Հատկապես իրանց փոքր ժամանակներն էինք սիրում, չնայած դե Նիրոն լավ էր խաղում: Մեր համատեղ մանկության միակ ֆիլմն էր:
- Ու երեխեքից մենակ մեզ բախտ վիճակվեց չէ՞ նայել,- նորից ծիծաղեց Դավիթը:
- Բայց մենք դեռ փոքր էինք:
- Հա՜, «դարբին» Վզգոն իրա մեթոդներով էր դաստիարակում: Հիշում ե՞ս ոնց իրա մոտից է՛լ փախանք:
Ու երկուսով քահ-քահ ծիծաղեցին:
- Ի՜նչ լավ ա, որ չգնացինք էդ ճանապարհով,-քիչ անց նորից մտքերով ընկավ Գուրգենը:
- Հա բա: Կողպեքներ կոտրելու, փականներ բացելու փոխարեն ավելի լավ էր անցորդների կոշիկները մաքրեինք չէ՞:
հետո նորից վերադարձ մանկատուն և բաժանություն:
Ես էդպես հասկացա կինոյի պահը:
Իսկ դու ի՞նչ էիր ուզում, որ ընթերցողը հասկանար:

Smokie
02.09.2014, 18:16
Կարելի է՞ մեջ ընկնել պատմվածքի կինոյի շուրջ խոսակցությանը:oy
Պարզ է, որ կինոն հենց էնպես չես նշում, Սմոկ: Ուղղակի պիտի հաշվի առնես, որ կարդացողը շատ հնարավոր է՝ էդ կինոն չի տեսել: Մեկը ես՝ էդ կինոն չեմ տեսել:
Չգիտեմ, թե դու ինչ ես ուզում, որ ընթերցողը հասկանար, բայց մեկը ինձ համար կինոյի պահը էնքանով է պատմվածքում հասկանալի, որ կինոյի մասին խոսակցության ժամանակ փորձել ես պատկերել հերոսների անցյալը, թե որտեղից են, ինչ դեր են ունեցել իրար կյանքում և այլն. իրենց մանկության տեսած միակ ֆիլմը, փախուստը մանկատնից, հետո «դարբին» Վզգոյի դաստիարակչական մեթոդներից՝ խուսափելով սխալ ուղուց.

հետո նորից վերադարձ մանկատուն և բաժանություն:
Ես էդպես հասկացա կինոյի պահը:
Իսկ դու ի՞նչ էիր ուզում, որ ընթերցողը հասկանար:

Հենց դա էլ ցույց էի տալիս Այբ ջան::aha Աշխատել եմ էնպես անել, որ եթե անգամ ֆիլմը ծանոթ չլիներ ձեզ՝ հանելուկներ չմնային, անորոշ տեղեր չլինեին, չդիտված ֆիլմի նկարագրված հատվածներն էլ կարող եք պատկերացնել: Օրինակ՝

Թրա՜խկ ու երեխան ընկավ:
ֆիլմին ծանոթ չլինելը չի խանգարում պատմվածքը հասկանալուն:;)

Այբ
02.09.2014, 19:28
Ու՞ր է կորել ամենահաջող՝ «Միջին վիճակագրական» պատմվածքի հեղինակը::)

ivy
02.09.2014, 19:44
Էս ինչ հանգիստ ու բարի քննարկումներ են, համարյա՝ ռոմանտիկ :))
Ոնց ա երևում, որ մրցույթ չի :)

Sambitbaba
02.09.2014, 20:07
ֆիլմին ծանոթ չլինելը չի խանգարում պատմվածքը հասկանալուն:;)

Հա, Սմոք ջան, լրիվ համաձայն եմ: Օրինակ ես. հավանաբար ես էլ չեմ տեսել այդ ֆիլմը: Ու պատմվածքդ կարդալիս մտքովս էլ չանցավ, որ կոնկրետ ֆիլմ նկատի ունես, ուղղակի դրեցի ու ռնդեցի առանց որևէ ֆիլմի մասին մտածելու: Եվ պատկերացրու, որ բավական հաճելի տպավորություն թողեց պատմվածքդ, չնայած լրիվ համաձայն եմ Արէայի հետ` մի տեսակ խակություն կա մեջը և ոնց որ ստիպողաբար պարզեցրած լինի. օրինակ, էդ "ա"-ով գրելը... Չգիտեմ, միգուցէ սխալ եմ, բայց չեմ կարողանում համաձայնվել այն մտքին, որ գրականության միջի դիալոգները բակային բազառ դարձնել չի կարելի նույնիսկ բակային բազառի մասին գրելիս...
Բայց ես շատ կուզենայի, որ շարունակես գրել: Եթե չեմ սխալվում, սա քո առաջին պատմվածքն է, որ կարդացել եմ, և չնայած դրան, համոզվածորեն կասեմ, որ քեզ պետք է գրել. փորձը ջրի կաթիլի պես բան է, որն աստիճանաբար քարեր է մաշում, էնպես որ ժամանակի հետ շատ արագորեն կհղկես նշված թերությունները: Իսկ քո միջի լույսն ու բարությունն այնքան է շատ, որ սքանչելի ստեղծագործություններ կարող ես մեզ նվիրել: Շարունակիր, Սմոք ջան:

Չնայած անսպասելի ու կոշմար ավարտին, մի տեսակ լուսավոր է ստացվել պատմվածքդ, Բյուր ջան... Արտակարգ լավն էր: Կպնելու տեղ էլ չես թողել, տնաշեն... Դե, լեզվիդ ու վարպետությանդ մասին վաղուց ամեն ինչ ասված է: Ու մենք համարյա բոլորս էլ միշտ աչոկներ էինք հավաքում վրադ վատ (շտապած, անավարտ կամ չգիտեմ ինչ) վերջաբանների հաշվով... Բայց այստեղ վերջաբանդ ուղղակի տրաքացրել ես:
Շատ է լավը, Բյուր ջան, ապրես:

Ոնց որ հենց ինձ համար գրած լինես պատմվածքդ, Այբ ջան. հաճելի, բարի, սերը հաղթող, վերջում էլ երեք խնձոր ընկնող` ես հենց այդպիսիներն եմ սիրում: Շատ ամբողջական ես գրել, այդ հարցում քեզ էլ կպնելու տեղ չկա: Բայց մի տեսակ շատ է ամեն ինչ սպասելի, հասկանու՞մ ես... Կոպիտ ասած, նախաբանի մթության մեջ արդեն իսկ պարզ էր, որ վերջում Մանեն է բացելու դուռը... որովհետև, երևի... ամեն ինչ մի հարթության վրա է ընդամենը: Շատ կուզենայի, որ գեղեցիկ շարադրանքդ նաև կարողանայիր շերտավորել, դա ահագին խորություն կտար պատմվածքիդ, հնարավոր է, որոշ անսպասելիություններ կավելացներ:
Ու չէի ասի, թե այս ասածներս քեզ համար ինչ-որ բարդ բաներ են, քանզի օրագրային գրառումներդ հաճախ շատ էլ խորն ու բազմաշերտ են...

Լուս, ոնց որ կողքս նստած` ականջիս պատմես... Շատ կենդանի է պատմվածքդ ու` հա,- առաջին իսկ պահերից ստիպում է անհանգստանալ Սաշայի անփորձության վրա. հանկարծ էդ տղային մի բան չպատահի... Վագրն էլ է շատ կենդանի, մարդ ոնց որ նույնիսկ գազանի հոտ առնի... Լավ պահպանել ես այդ լարվածությունը, և մինչև վերջ ընթերծողին այդպես էլ պահում ես լարված...
Բայց վերջը մի տեսակ ինձ բան չասաց, նույնիսկ չհասկացա էլ, թե ինչ տեղի ունեցավ... Օբիդնո, քանզի շատ հետաքրքիր էր շարադրված...

Լուսանդր, բարի գալուստ Ակումբ...

ivy
02.09.2014, 20:13
Լուսանդրն անցյալ ստեղծագործական մրցույթին էլ կար :)

Այբ
02.09.2014, 20:38
Էսքան մեջ ընկա, բայց մի քանի բան էլ եմ ուզում ավելացնել:

Էնպիսի տպավորություն է, թե Լուսանդրը և Լոլիտան վերջին պահին մի բան գրելու համար ուղղակի գրել ու տեղադրել են:
Ապրեք, որ գրում եք, շարունակեք գրել, բայց աշխատեք էնպես գրել, որ պարզ լինի՝ պատմվածք, կամ չափածո գործ ես կարդում::)
Լոլիտայի գրածը ավելի շատ սիրուն օրագրային գրառում է: Էդքան բան:

Հա, Լոլիտա ջան, սիրուն ես գրում ու լավ կլինի, որ էդ սիրուն գրելդ տեղին օգտագործես, ոչ թե գրես հենց էնպես ...:)

Գալաթեա
03.09.2014, 00:00
Հասցրել եմ կարդալ միայն Բյուրի, Այբի ու Լոլիտայի գործերը:
Քննարկումներն էլ չեմ կարդացել:

Բյուրի գրածը սիրուն էր բայց մի քիչ մի տեսակ հավակնոտ էր: Ուրիշ բառ չգտա նկարագրելու: Հաստատ ավելի թանձր ու շոշափելի ա սկսել ինքը գրել, բայց կոնկրետ էս գործը հանձնարարության հետ ոչ մի կապ չուներ: Ոնց որ երիցուկի ու կոշիկի պահն արդեն գոյություն ունեցող գործի վրա վարպետորեն, բայց մեկ ա՝ զոռով խցկած լինի: Կամ էլ գաղափարն արդեն եղել ա գործի, որի մեջ կոշիկն ու երիցուկը տեղ չեն ունեցել ու գրելուց փորձել ա տեղավորել լրիվ առանձին կյանքով ապրող կոնտեքստում:
Հանգիստ կարար չլիներ էդ մասին հիշատակումը ու գործը դրանից չէր փոխվի:

Այբինը: Ջան, թույլ էր: Համ էլի չէր համապատասխանում պահանջին, անկախ երիցուկի հիշատակումից, համ էլ շատ անգույն էր մի տեսակ:
Պահանջն իմ հասկանալով էն էր, որ կոշիկն ու երիցուկը միասին, մի պատկերով դիտարկվեն ու ապրեցվեն: Բացարձակ արված չէր դա: Ոճական խնդիրներ էլ շատ ունես, Այբ ջան: Կրկնություններդ են շատ, ավելորդ, ծանրաբեռնող նկարագրություններդ:
Բայց հաստատ ձեռագիրդ դեպի լավն ա փոխվել: Էլի աշխատի:

Լոլիտա :)
Շատ, շատ, ՇԱՏ լավն էր:
Աննորմալ սիրուն ու դիպուկ ու խիտ ու լիքը:
Ապրես:

Եթե կարողանամ, մնացածն էլ կկարդամ:

Sambitbaba
03.09.2014, 07:48
Լուսանդրն անցյալ ստեղծագործական մրցույթին էլ կար :)

Գիտեմ, Այվ ջան... Ուղղակի չգտա, թե ինչ ասեմ "պատմվածքի" վերաբերյալ...

Հասկանում եմ, կարելի է այդպիսի պատմավծքներ էլ գրել... բայց թող դա լինի "կարճ պատմվածքներ" մրցույթի ժամանակ, լա՞վ: Թե չէ մյուս մասնակիցների առջև, ովքեր ջանք չեն խնայել, - մի տեսակ գեղեցիկ չի ստացվում: Պետք է հարգել դիմացինի աշխատանքը, կարծում եմ: Թե չէ կուզե՞ք, հենց հիմա մի հատ էդպիսի պատմվածք գրեմ, և հենց առաջարկված թեմայով...

ՋՐՓԵՍԱ
Կար-չկար, մի արքայազն կար: Մի օր այս արքաքյազնը ձուկ բռնելիս մի ջրահարս տեսավ ու սիրահարվեց անհույս: Այնքան մեծ էր նրա սերը, որ նա գնաց վհուկի մոտ, տվեց նրան իր ապագա արքայությունն ո փոխարենը խնդրեց, որ վհուկն իրեն ոտքերի փոխարեն ձկան պոչ տա: Վհուկը խղճաց արքայազնին, ասաց. "Այ տղա, նույնիսկ չգիտես էլ, արդյո՞ք սիրում է քեզ այդ ջրահարսը... Առ քեզ մի երիցուկ ու գոնե մի հատ լյուբիտ-նե-լյուբիտ արա"... Վերցրեց արքայազնը երիցուկն ու գնաց ծովի ափ: Բայց մինչև կհասներ տեղ, որոշեց, որ իսկական սերը վիճակախաղի կարիք չունի: Շտապ հանեց կոշիկները, քնքաշորեն նրանց տվեց միակ երիցուկն ու մտավ ջուրը.
- Ջրահարս, դիմավորիր ջրփեսայիդ...

:)
Հիմա որ ամեն մեկս մի այսպիսի պատմվածք ուղարկենք մրցույթի, ի՞նչ դուրս կգա...:(

Սա ոչ միայն Լուսանդի մասին է, այլև Լոլիտայի: Հա, սիրուն ես գրել, Լոլ ջան... Բայց դա ընդամենը գեղեցիկ օրագրային գրառում է: Գնա երեխեքի օրագրերը կարդա` գիտե՞ս ինչքան գեղեցիկ գրառումների կհանդիպես...

ivy
03.09.2014, 08:16
Սամ, բայց ծավալային ու այլ տեսակի սահմանափակումներ չկային։ Ոչ էլ թե ասվել է, որ ուղարկածը պիտի հենց «պատմվածք» լինի։ Ամեն տեղ հատուկ միայն «ստեղծագործություն» բառն եմ օգտագործել։

Լուսանդրը ծափածո երկտող է գրել։
Իսկ Լոլիտայի գրածը creative writing կատեգորիայի տակ է անցնում։

Ում մոտ ոնց է ստացվել, ուրիշ հարց է, բայց էսպիսի գործերն էլ են լրիվ ընդունելի՝ ըստ նախագծի պայմանների։

Հանգիստ կարող էիր «Ջրփեսան» էլ ուղարկել :)

Գալաթեա
03.09.2014, 08:23
Մարիշոկ, ինչ լավն են քո երևակայությունն ու մտածելակերպը :)
Պատկերներ ստեղծելու էներգետիկան բա...
Ապրես, սիրուն ջան, վաղուց գրածներդ չէի կարդացել, քեզ մի օր բռնել չի լինելու սենց որ գնաս :)

Sambitbaba
03.09.2014, 08:53
Ավազը սկսեց սկիզբ ու վերջ ունենալ:

Հարյուր տարին մի անգամ կարելի է էսքան սիրուն մտքի հանդիպել...:love

Ընդ որում միակը չի. լիքը սիրուն տեղեր կան այս փոքրիկ պատմության մեջ... Բայց մի տեսակ ոնց որ ցաքուցրիվ եղած լինեն, ոնց որ ամեն մեկն ավտոնոմ կյանքով ապրի: Պատճա՞ռը...
Նան ջան, ինձ թվում է, թե դու ես պատճառը: Այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ կաշկանդված ես մի տեսակ, մի տեսակ սահմանափակել ես ինքդ քեզ ու վախենում ես սանձարձակվել... Ու շատ բաներ այդպես էլ չեն ասվում, իսկ ասվածներն էլ առանձնապես տեղ չեն հասցվում:
Ափսոս, որ այնքան էլ չի ստացվել... թեման լավն էր ահագին...


Մարի, այ Մարի...
Անհնարության աստիճանի սարքովի պատմություն ես գրել... Շատ լավ տեսնում եմ դա, և սակայն ահավոր կլանված կարդում եմ:
Ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չի գրավում, ոչինչ իմը չի, բայց կլանված կարդում եմ ու չեմ կարողանում պոկ գալ...
Ուզած-չուզած կարդում եմ երկրորդ անգամ, որ գոնե մի բան հասկանամ, բայց մեկ է, ոչինչ չեմ հասկանում, - բայց գոնե սկսեցի ինչ-որ պատկերներ փորձել տեսնել մտքիս մեջ.
" հաչոցը տաք գարնան ու մեղուների տեսք ընդունելով անցավ այդ հինգի կողքով` թեթևակի դիպչելով ուսերին ու նորից լցվելով ցեխոտ կոշիկի մեջ":
"կանացի ծիծաղն ավելի ու ավելի էր մանկական խաղահրապարակ հիշեցնում,"
"շունը.....մի գլուխ բզզում էր ու կոշիկներ հագած ծաղիկներով վազվզում"
"սատկած բզեզի` ծաղկից ծաղիկ թռչելուն"
"Անձրևի չլմփոց"
Մեկ է, ոչինչ չկար ինձ համար, ոչինչ չհասկացա, բայց այդպես էլ մնացի լարված վիճակոում ու... շատ դուրս եկավ: Այնքան զարմացած, եմ, չես պատկերացնի: Ոնց որ մեծ հաճույքով սարսափ ֆիլմ նայած լինեմ... բայց աչքերս կապած...
Հիմա խելագարը դու՞ ես, թե՞ ես...:think:8;)
Բայց երնեկ մի օր մի լուսավոր բան գրեիր...


Շնորհակալություն բոլորին:
Այվ ջան, շնորհակալությունների ամենաշնորհակալությունը::love

Sambitbaba
03.09.2014, 18:11
Սամ, բայց ծավալային ու այլ տեսակի սահմանափակումներ չկային։ Ոչ էլ թե ասվել է, որ ուղարկածը պիտի հենց «պատմվածք» լինի։ Ամեն տեղ հատուկ միայն «ստեղծագործություն» բառն եմ օգտագործել։

Լուսանդրը ծափածո երկտող է գրել։
Իսկ Լոլիտայի գրածը creative writing կատեգորիայի տակ է անցնում։

Ում մոտ ոնց է ստացվել, ուրիշ հարց է, բայց էսպիսի գործերն էլ են լրիվ ընդունելի՝ ըստ նախագծի պայմանների։

Հանգիստ կարող էիր «Ջրփեսան» էլ ուղարկել :)

Եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել` ներող եղեք...

Mephistopheles
03.09.2014, 19:11
Ես հարց ունեմ Այվիին… Այվ, ինչի՞ ես հենց էս նկարն ընտրել…

ivy
03.09.2014, 19:52
Ես հարց ունեմ Այվիին… Այվ, ինչի՞ ես հենց էս նկարն ընտրել…

Նախ, կարևոր էր, որ նկարում մարդիկ չլինեն. կերպարներ ստեղծելը մնար լրիվ հեղինակների ընտրությանը։
Հետո անպայման Սևադայի նկարներից էի ուզում, որովետև շատ կենդանի են ու «խոսող», ասելու բան ունեն, պիտի լսել ու գրի առնել։
Էս նկարն իմ կարծիքով վերը նշածին համապատասխանում է, բայց հետն էլ ահագին ազատ դաշտ է տալիս տարբեր ուղղություններով մտածելու։
Ուզում էի, որ ամեն մարդ մեջն իր պատմությունը տեսներ, ու էնպես չլիներ, որ բոլորը նույն բանի մասին գրեին։

ivy
03.09.2014, 19:53
Եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել` ներող եղեք...

Պաչիկ քեզ, ոչինչ սխալ չես հասկացել :)

Mephistopheles
04.09.2014, 00:32
Իմ կարծիքով էդ գործը սիմվոլիկ ա, այսինքն սիմվոլիկա ա օգտագործած որը նշանակում ա որ սիմվոլները ոչ թե ինֆորմացիա են պարունակում այլ հստակ խորհրդանշում են կոնկրետ բան (էս դեպքում ես կասեի "beauty and the beast") … ինֆորմացիան ենթակա ա ուսումնասիրության վերլուծման ու մեկնաբանման, որը կարա տարբեր մարդկանց մոտ տարբեր լինի կախված նրանց մոտեցումներից աշխարհայացքներից, հոգեբանությունից և այլն… բայց սիմվոլիկան պետք ա հասկացվի ու ընկալվի միանշանակ (չնայած վիճողներ կլինեն)… այլ մեկնաբանություն չեն տալիս, բամցի նրանից ինչի համար որ այն նախատեսված ա… դրա համար էլ սիմվոլիկա ա


Նախ, կարևոր էր, որ նկարում մարդիկ չլինեն. կերպարներ ստեղծելը մնար լրիվ հեղինակների ընտրությանը։ Ճիշտ ա մարդ չկա, բայց կերպարներն արդեն կերտված են ինչքան էլ որ պնդենք թե դրանք չկան… բոլորս էլ շատ լավ կարող ենք հասկանալ թե ինչ են նշանակում կոշիկներն ու ծաղիկը (երիցուկը)… իմ կարծիքով, սա արդեն ծավալվելու, այլընտրանքային մոտեցումներ ունենալու հնարավորությունը շատ ա սահմանափակում եթե չասեմ բացառում ա… հեղինակը հստակ ասում ա ինչ ա ուզածը ու քանի որ սիմվոլիկա ա, մեկնաբանությունը հասնում ա ընդհուպ մինչև verbal-ի…



Հետո անպայման Սևադայի նկարներից էի ուզում, որովետև շատ կենդանի են ու «խոսող», ասելու բան ունեն, պիտի լսել ու գրի առնել։սա էլ մի տեսակ պրոբլեմ ա առաջացնում, էլի իմ կարծիքով… որովհետև մեսեջը հստակ ա՝ այլընտրանք կարծես չկա ու բնականաբար ծավալվելն էլ սահմանափակ ա… նկարը շատ տառացի ա (որն իմ դուրը չի գալիս)… ու մեսեջն էլ արդեն հայտնի…


Էս նկարն իմ կարծիքով վերը նշածին համապատասխանում է, բայց հետն էլ ահագին ազատ դաշտ է տալիս տարբեր ուղղություններով մտածելու։
Ուզում էի, որ ամեն մարդ մեջն իր պատմությունը տեսներ, ու էնպես չլիներ, որ բոլորը նույն բանի մասին գրեին։

իմ կարծիքով սա բավականին հստակ ու պարտադրող guideline ա լինում ու գրողը կամ հորինում ա էդ ֆռեյմի մեջ, կամ էլ ման ա գալիս տեսնի իր կյանքում սրա նման բան եղել ա՞ թե չէ… կամ էլ եղածը հարմարացնելու են…

հլա ժամանակ չի եղել կարդամ ոչ գործերը, ոչ էլ քննարկումները, բայց շատ հավանական ա որ հակառակն ապացուցեն ինձ…

ivy
04.09.2014, 00:35
Մեֆ, փաստն էն է, որ մարդիկ, ովքեր մասնակցել են, նկարի մեջ տարբեր մեսիջներ են տեսել ու իրարից ահագին տարբերվող գործեր են ներկայացրել:
Էնպես որ, ասածիդ հետ համաձայնել չեմ կարող:

Mephistopheles
04.09.2014, 00:36
Մեֆ, փաստն էն է, որ մարդիկ, ովքեր մասնակցել են, նկարի մեջ տարբեր մեսիջներ են տեսել ու իրարից ահագին տարբերվող գործեր են ներկայացրել:
Էնպես որ, ասածիդ հետ համաձայնել չեմ կարող:

օքեյ…

ivy
04.09.2014, 00:40
Դու գործերը կարդա, հետաքրքիր է կարծիքդ :)

Mephistopheles
04.09.2014, 01:55
կարդացի Լոլիտայինն ու Լուսանդրինը…

կարամ ասեմ մինջանկյալ ստադիա ա նկարից գրական գործ ստանալու համար… ու էդ ա ճիշտն իմ կարծիքով… հետաքրքիր ա դրանց պատմվածքները կարդալ, բայց էս վիճակով դրանք էսքիզ են, որից շատ բան կարա լինի… մենք էլ ենք սենց վարժություններ անում ու շատ էֆեկտիվ ա… վերցնում ենք ոչ ճարտարապետական կոմպոզիցիա ուսումնասիրում ճարտարապետական տեսանկյունից, անում study model-ներ ու վերջում apply անում մի հատ ֆունկցիայի կամ ծրագրի… վերջնական արդյունքը կարա բացարձակապես տարբեր լինի, բայց ստեղ կարևորը կոմպոզիցիայից մինչև վերջնական արդյունքի միջև ընկած տարածքն ու ստալդիաներն են… քանի որ եթե դրանք հանես ապա ցանկացած արդյունք կարաս վերցնես ու ասես "սրանից ստացել եմ էս"

էս երկու գործերի մեջ ես էդ եմ տեսնում՝ առաջին investigation/research-ը… դրանից հետո կարան լինեն տարբեր ստադիաներ, ասենք սյուժե/ կերպարներ ու վերջնական գործ որը կարա լինի հիմնովին տարբեր… Լոլիտան լավ էսքիզ ունի որ կարա զարգանա… իրա կոնտրաստի ընտրությունը չնայած անսպասելի չի (նկարից ա) այնուամենայնիվ դեռ կարող են լինել ստադիաներ որնց ընթացքում ինքը կարա spice up անի… հստակ կա երկու կերպարի մոդել ու դրանցից ա կախված լինի հետագա գործողությունները կամ ոչ գործողությունները ինչ ընթացք կարան ստանան…

դրականն էն ա որ եթե նայենք որպես ստադիա ապա դրանք պետք ա կարդացվեն նկարի հետ… stand alone չեն նայվում ու ես դա դիտում եմ դրական…

բայց եթե ընդամենը մի ստադիա ա ու էս ա, ինչ արիք արիք, ապա թույլ են… երկուսն էլ, բայց էդ իրանց նկատմամբ fair չի… որովհետև իրանք ինքնաբուխ գնացել են "առաջին ստադիային" գուցեև անգիտակցաբար…

բան էն ա որ ոչ գրական գաղափարից գրական գործ ստանալը մի քայլով սխալ եմ համարում… մանավանդ որ առաջադրանք ա… քեզ թույլ չի տալիս ոչ գրականից շատ հեռանալ, թե չէ համեմատել կապել չի լինի…

կարաս իհարկե չհամաձայնես ասածիս հետ, բայց էս նկարը տենց տարբեր մեսեջներ չի պարունակում որ տեսնեն տարբեր մեսեջներ… եթե լիներ ինֆորմամցիա կարայի ընդունեի… չնայած երևի էդ էլ տենց առաջադրանք ա…

էն մեծ գործերը չեմ կարդացել, բայց որ ասում ես տարբեր մեսեջներ են տեսել՝ հավատում եմ ուղղակի էդ դեպքում ոնց են համապատասխանում նկարին… եթե լիներ ստադիաներով կհամոզվեի, բայց էս դեպքում ուղղակի հավատում եմ քեզ…

Շինարար
04.09.2014, 02:19
Գրառումներ Երիցուկի օրագրից

Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:
Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:
Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:
Ապրես, հեղինակ ջան: Երիցուկիդ բախտն իհարկե բերել ա, ուրիշ Զինվոր կամ Մեկը լիներ, իրոք չէր էլ նկատի, կտրորեր, կանցներ, կամ եթե կռանար էլ, կարար պոկեր, սիրում է-չի սիրում աներ, շպրտեր մի կողմ, կամ տաներ տուն, թուրմ պատրաստեր ու տենց շարունակ (մանյակների երևակայությունը սահմաններ չի ճանաչում:D) Բայց լավ ա, որ Երիցուկը դա գիտակցում ու գնահատում ա: Շատ սիրուն, շատ ճիշտ ա գրված ամեն ինչ::flower

Շինարար
04.09.2014, 02:22
Քայլիր անդարձ

Ու երբ կյանքի ճամապարհին
Մի լույս ծաղիկ քեզ լուռ ժպտա,
Կորած երգը քո հուշերի,
Ճամփո՛րդ, գուցե գտնես այնժամ։
~
Հավես էր, ինձ դուր եկավ, հավես, սիրուն, պստիկ քառյակ, կարդաս, ժպտաս, անցնես առաջ::flower

Շինարար
04.09.2014, 02:29
Միջին վիճակագրական



Բյուր, իրականում շատ բնական, կենդանի զրույց էր, ու հեղինակի խոսքից անցումը հերոսների խոսքին ինչքան բնական, հասուն ես կարողանում անել՝ առանց ավելորդ ասաց նա-երի և այլն, գուցե մանրուք ա, բայց իրոք անմիջապես դա տպավորվեց, երիցուկը, պարզ էր, խցկած էր, իսկ վերջաբանը չհասկացա, փոխանակ ընթերցողի մոտ մի հույս թողնես, որ ով իմանա՝ էս ջահել զույգի մոտ գուցե մի օր ամեն բան ստացվի, բռնում ես քներակը անտեղի տեղը բացում: Շատ հասւոն ես կարողանում գրել, բայց չգիտեմ կոնկրետ էս պատմվածքի դեպքում կարո՞ղ ես պատասխան տալ, թե ինչու տենց, ինձ թվում ա՝ ուղղակի խաղ ես արել:

Մնացածը դեռ չեմ կարդացել ոնց որ: Էլի հավես ունենամ, կկարդամ, կարտահայտվեմ:

ivy
04.09.2014, 08:39
Մեֆ, լավ է, որ կարդում ես, բայց ես եթե հեղինակներից լինեի, ինձ ահագին վատ կզգայի, եթե իմ գրածը մեկ ուրիշի հետ «զույգով» մեկնաբանեին։

Ոչ գրական գործից ստադիաներով գրական գործ ստանալը էդքան էլ լավ չեմ պատկերացնում։ Բայց դե որ ասում ես, երևի մի բան գիտես:

Նախագծի վերաբերյալ։ Ավելի լավ գաղափարներ ու ավելի հաջող նկարներ-առաջադրանքներ-պայմաններ իհարկե կարող են լինել, բոլորն ազատ են դրանք իրականացնել։ Իմ մտքով սա անցավ, սա արեցի։

ivy
04.09.2014, 11:16
Ի դեպ, նկարի հեղինակը ծաղիկը դիտարկել է՝ որպես ժեստ, որը տալիս են հեռացողին, ի նշան հրաժեշտի, կամ դնում արդեն «գնացածի» հետևից: Գուցե հնարավոր է նաև փոխաբերական իմաստով հասկանալ:
Ինչևէ, նկարը կոչվում է. "Прощание. жест":

Ու լավ էր, որ վերնագիրը չէր դրվել պահանջում. ոնց որ թե ոչ ոք էդ ուղղությամբ չի գնացել: Եթե վերնագրին նայենք, երևի մենակ Բյուրի գրածն է ինչ-որ տեղ համապատասխանում նկարչի դրած իմաստին, էն էլ մեծ վերապահումներով:

Էնպես որ, ամեն մարդ իր պատմությունն է տեսել:

StrangeLittleGirl
04.09.2014, 20:57
Մի հատ գռուպավոյ պատասխանեմ, գնամ :))
Ժող ջան, ներող պասիվությանս համար: Ուղղակի ակումբի հասանելիությունս իմ արթուն ժամերին սաղ իրար հետ երկու ժամ ա, բայց հաշվի առնելով, որ էդ ժամանակի մեծ մասը կոմպի մոտ չեմ լինում, է՛լ ավելի ա կրճատվում: Մի խոսքով, չեմ հասցնում նորմալ գրել կամ կարդալ գործերը: Հազիվ հասցնում եմ քննարկումները կարդալ ու փախնել: Հույս ունեմ՝ շաբաթ-կիրակի ժամանակ կունենամ, կկարդամ, սաղիդ էլ կպատասխանեմ (շաբաթ-կիրակի ակումբը բլոկի տակ չի): Լավ, թռնեմ, քանի էլի բլոկ չի ընկել: Երկու րոպե բան մնաց :))

StrangeLittleGirl
05.09.2014, 00:55
Տասներեք րոպե ունեմ :)) Էգոիստաբար սկզբում իմ գործին վերաբերող գրառումներին կպատասխանեմ: Կներեք, որ ոչ մի բան չեմ մեջբերում:

Այբ, դու դեմք ես: Էս ինչ ընտիր ես վերլուծել: Քեզ առանձին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ եմ ասում: Մենակ Ջոյսի պահի հետ համաձայն չեմ, ավելի ուշ կասեմ՝ ինչու:

Շին, ասում ես՝ ինչու՞ տենց վերջաբան :)) Կարդա Այբի վերլուծությունը: Մեկ էլ երիցուկի խցկածի պահով: Գալ ջան, Շին ջան, ախր ինչի՞ց տենց որոշեցիք է :)) Ես էդ նկարը որ տեսա, առաջին միտքս էն էր, որ ինչ-որ մեկի մահվանից հետո մնացած իրեր են: Երկրորդ միտքս՝ մենակ երիցուկն ա գունավոր, բայց կարելի ա սաղ պատկերը ներկել: Դրանից հետո նոր մնացած բաներն եմ մտածել ու զարգացրել: Այ որ ասեիք Ջոյսի անունն ա խցկած, կասեի հա ու ջան, որտև իրոք խցկած ա: Թե ինչու ա խցկած, էդ թող ինձ մնա, բայց հիմա որ նայում եմ, Ջոյս-Օրուելոտ պահերը տեքստի ամենաթույլ մասերն են:

Շա՜տն շնորհակալություն բոլորին կարդալու ու կարծիքներ գրելու համար, մի հատ էլ շնորհակալություն ու պաչիկ Ռիփին :)

Հա, ի դեպ, Մեֆի էսքիզի գաղափարը դուրս էկավ: Եթե էս շաբաթ ընդհանրապես որևէ բան հասցնեմ ուղարկել, հաստատ տենց մի բան ա լինելու: Թե չէ սովորաբար էսքիզները գնում-կորում են էս կոմպային դարում. սաղ վրայից ես գրում:

StrangeLittleGirl
05.09.2014, 00:58
Գրառումներ Երիցուկի օրագրից

Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:
Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:
Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:

Հասցրեցի էս մեկը կարդալ :) Լավն էր: Մի կողմից, անավարտ, մյուս կողմից՝ ինքը լրիվ ամբողջություն ա: Լավ կլիներ՝ հեղինակն ընդլայներ, ավելի ծավալուն գործ ստանար սրանից: Բայց ինքն էսքանով, որպես պուճուր մի բան շատ հավես զգացողություն ա առաջացնում:

Շինարար
05.09.2014, 01:19
Friends reprice


-

Սմոք ջան, եթե նվագարկիչ, ուրեմն ձայներիզ, ոչ թե կասետ: Իսկ էնպես հավես զրուցում են, եսիմ, ես իմ հին ընկերոջ հետ հանդիպման ժամանակ հաստատ երաժշտություն չէի նախընտրի լսել, դե ամենքս մեր պրիզմայով ենք անցկացնում ընթերցածը: Կուզեի, որ պատումի, զրույցի մեջ մեկը լիներ գլխավորը, այսինքն՝ հեղինակի համար ավելի պարզը, ընթերցելին, մյուսը մի քիչ ավելի հեռու, էդ ավելի պարզի միջոցով ընթերցվող, ընդամենը նրա ենթադրությունների միջոցով բացահայտվող, որը գուցե էնքան էլ իրականության հետ չհամապատասխանի, բայց իրան տենց ա թվում, էն որ Բակունցի մոտ հերոսը մտածում ա, թե տեսնես աղջիկը հետ շրջվե՞ց իրեն նայի, ինքը չգիտի, չի ստուգել, բայց երևի ուզում ա՝ հետ շրջված լինի, տենց մի բան, կներես, որ խրթին ստացվեց, սա ընդամենը իմ մոտեցումն ա, ես տենց եմ սիրում: Բայց լավ ա, որ էսպես նստել ես ու մտահղացել էսքանը, գրել: Էրեխեք, նենց եմ ձեզ բոլորիդ անկեղծ նախանձում, որ կարողանում եմ նստել, հնարել ու գրել: Կեցցեք դուք, չնայած դե ես էլ կարողանում եմ կարդալ ու չհասկանալ… Հասկանալ ով ասես կարող ա, բայց չհասկանալն ամեն մարդու խելքի բան չի :))

Շինարար
05.09.2014, 01:28
Պատահականությունը



Այս էստեղ հենց էն ա, ինչ ասում էի, թե պակասում ա Սմոքի պատմվածքում, Արամը գլխավորն ա, Մանեն այնպիսին ա, ինչպիսին ենթադրում ա Արամը: Դե իհարկե բնական ա, քանի որ պատումը Արամի անունից ա տարվում: Այ հետաքրքիր կլիներ՝ եթե Արամի մասին էլ խոսեիր երրորդ դեմքով, կկարողանայի՞ր իրեն պահել էսպես առաջին պլանում՝ դիտակե՞տ (POV)… Եթե կարողանայիր՝ վերջը կլիներ, ակումբում քո ստեղծագործական թեմաների մշտական երկրպագուն կդառնայի:

Էրեխեք, կնրեք, որ մենակ տեխնիկայից եմ խոսում՝ էն էլ իմ չհասկացող հալով: Բովանդակության մասին ինչ ասեմ, էս վերջերս նույնիսկ նախկինումս սիրած գործերը վերընթերցելիս էլ դուրս չեն գալիս ինչ-որ, ինձնից ա::flower

Շինարար
05.09.2014, 01:37
Վագրաորս



Մի տեղ՝ Էվա ու Դանիել, մի ուրիշ տեղ՝ Օլեգ, Դիմա ու Սաշա: Էրեխեք՝ հա բայց խի՞: Չնայած ես քանի անգամ ակումբցիների հետ էս թեմայով բանավիճել եմ, միշտ ինձ սխալ են հանել, էնպես որ Լուսնթագ ջան, սրտիդ մոտ մի ընդունի: Նույնը պիտի ասեմ, ինչ Սմոքի դեպքում. դու էլ ընդհակառակը փորձել ես բոլոր կերպարներին հավասարապես ցույց տալ, բոլորի ներքինը զգաս: Չգիտեմ, բարդ ա էդպես, երևի պիտի առնվազն Դոստոևսկին լինես որ կարողանաս համոզիչ դա անել, իսկ Դոստոևսկի մի հատ եղել ա ու էլ չի եղել: Միշտ համոզիչ ա, երբ կերպարներից մեկը մտածում ա, իսկ մյուսները գուցե մտածում են, երևի մտածում են, երևի զգում են, այսինքն՝ ըստ էդ հիմնական, գլխավոր մտածող կերպարի, որի մտածածը, զգացածը հաստատ գիտենք, որի հետ ապրումակցում ենք ստեղծագործությունը: :flower Ապրես որ գրել ես ու չես նեղանում, որ ես սենց սխալ-մխալ բաներ եմ խոսում:

Շինարար
05.09.2014, 01:47
Երկու մոլորակների փրկիչը



Էննա, շատ լավ ես պատմում, գիտե՞ս, իրոք չէի սպասի, մի շնչում կարդացել եմ: Փիլ Փոքեթիդ հետ չեմ կռվում, դե այլոմոլարակային ա, հո Փոստոլակյան Վալենտին չի լինի, բայց ամեն դեպքում խի՞ Փիլ Փոքեթ:think Կուզեի, որ այլմոլորակայինները ծաղիկներ չքաղեին, այլ ուղղակի վայելեին դրանց գոյությունը::flower

Իրոք, շատ լավ ես պատմում, էրեխեք, բարի բաներ պատմեք էլի, հա թող դրամատիզմ լինի մեջը, բայց բարի էլ լինի:

Շինարար
05.09.2014, 01:57
Թաթեր



Հինգ հոգու դեպքում սառցակալած ականջները պիտի տասը չլինե՞ին, թե՞ ինչ-որ բան չեմ հասկացել:


Էս ստեղծագործական թեմաներում մենք ինչ-որ յոլա չենք գնում, այսինքն՝ դե դու կռիվ չես անում, չես պատասխանում, բայց ես հա անտակտ եմ գտնվում, թե ոնց: Ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում քո առաջ, բայց ինչ անեմ՝ իմը չի: Շրջանցեմ, կստացվի՝ արհամարհում եմ, խոսա՞մ՝ ախր իմը չի, էն չի, ինչ ես սիրում եմ, իմ կարծիքը՝ նույնիսկ օբյեկտ բացասական չի կարող արժեքավոր լինել էս հարցում, բայց պիտի ասեմ:

Գիտեմ, որ սաղ ինձ հետ չեն համաձայնելու, որովհետև բոլորը ինձ միշտ խորհուրդ են տալիս երբեմն գրառումներում օգտվել նոր նախադասության, նոր տողերի, նոր պարբերությունների հնարավորությունից, որ մտքի ընթացքին հետևել լինի, իսկ էս դեպքում ինձ խանգարեց էս կտրտվածությունը, անընդհատ նոր տող, անընդհատ նոր պարբերություն: Գիտեմ, որ ծիծաղալու ա, քիչ մի ես սխալ եմ անում, մի բան էլ իմ սխալը քեզ եմ խորհուրդ տալիս, բանի տեղ մի դիր::flower

Mephistopheles
05.09.2014, 06:33
Մեֆ, լավ է, որ կարդում ես, բայց ես եթե հեղինակներից լինեի, ինձ ահագին վատ կզգայի, եթե իմ գրածը մեկ ուրիշի հետ «զույգով» մեկնաբանեին։

Ինչի՞ ես տենց ասում… ես նշել էի՝ "հետաքրքիր ա դրանց պատմվածքները կարդալ, բայց էս վիճակով դրանք էսքիզ են, որից շատ բան կարա լինի"… էդ երկու "գործերն էդ ընդհանրլությունն ունեին դրա համար էլ իրար հետ եմ գրել… վիրավորական բան չկա, մանավանդ որ չեմ մեկնաբանել… եթե իրենք վիրավորվել են թող պարզ ասեն…


Ոչ գրական գործից ստադիաներով գրական գործ ստանալը էդքան էլ լավ չեմ պատկերացնում։ Բայց դե որ ասում ես, երևի մի բան գիտես:

no… տենց մի ասա, դու էլ գիտես ու պատկերացնում ես… դու էլ գիտես որ մի դիսցիպլինայից մյուսը թռիչքը տենց պարզ չի լինում… մի ամբողջ խոհանող՝ մեխանիզմ ա աշխատում էդտեղ եթե տենց առաջադրանք ա դրվում… մենք անում ենք տենց բաներ շատ ու հիմնականում ստադիաները սրանք են. գործի անալիզ (1), ստրատեգիա, կոմպոնենտներ (2), ստրուկտւրա/(սյուժե՞)(3) և վերջնական գործ արդեն դիսցիպլինայի մեջ (4)… սենց բաներ դպրոցներում են անում ու լավ էֆեկտիվ ա… բանն էն ա որ էս դեպքում երբ ստադիաները ներկայացվում են, վերջնական գործը կարա լավ հեռանա օրիգինալ գործից՝ սկզբնաղբյուրից ու դա անկապ չի նայվի… այսինքն աղբյուրը գրողին տանում ա հեռու ու դա իրա բնական հունի մեջ ա քանի որ կա մեխանիզմը…

…թե չէ սենց որ անում եք շատ դժվար ա լինում վերջնական գործը կապել սկզբնաղբյուրի հետ ու վերջնական գործը նայվմում ա առանց սկզբնաղբյուրի… մենք ուղղակի գաղափար չունենք թե էս մարդիկ ոնց են եկել հասել դրան ու անտեղի քննադատություններ ենք անում… երբեմն էլ հանիրավի ասում ենք որ գործի հետ կապ չունի… իրանք էլ աշխատում են ինչքան հնարավոր ա սկզբնաղբյուրից բան-ման խլցկեն մեջը որ ծրագրի սահմաններում մնան…

էսի իմ պատկերացումն ա…


Նախագծի վերաբերյալ։ Ավելի լավ գաղափարներ ու ավելի հաջող նկարներ-առաջադրանքներ-պայմաններ իհարկե կարող են լինել, բոլորն ազատ են դրանք իրականացնել։ Իմ մտքով սա անցավ, սա արեցի։

բՆա չենք ասում Այվի ջան, լավ գործ ես արել ու սա ահագին աշխատանք ա… հասկանում եմ որ դու քրտնաջան աշխատում ես, մեկ էլ կողքից մեկը գալիս ու սկսում ա "քննադատել"… fair ճի, բայց դե մյուս կողմից էլ "ապրես, շատ լավ ա" ասելը քաղաքավարությունից դրդված, էդ էլ fair չի…

Mephistopheles
05.09.2014, 06:48
Ի դեպ, նկարի հեղինակը ծաղիկը դիտարկել է՝ որպես ժեստ, որը տալիս են հեռացողին, ի նշան հրաժեշտի, կամ դնում արդեն «գնացածի» հետևից: Գուցե հնարավոր է նաև փոխաբերական իմաստով հասկանալ:
Ինչևէ, նկարը կոչվում է. "Прощание. жест":

հենց գործի թույլ կողմը էս ա… հեղինակն արդեն ունի "գնահատական"՝ մեսեջ ու գրողին մնում ա կռահել էդ մեսեջը, իսկ եթե չի կռահում ապա պետք ա ցույց տա իր մոտեցումը էդ գործին որը մի shut-ով համարյա անհնար ա… այսինքն կա ճիշտ մեկնաբանություն և սխալ մեկնաբանություն (որովհետև գործը սիմվոլիկ ա, դա նշանակում ա որ սիմվոլը մենակ մի բան կարա նշանակի)… իսկ եթե սկզբնաղբյուրը լիներ նեյտրալ/ինֆորմացիոն կամ երևույթ առանց գնահատականի էդ ժամանակ մասնակիցների մոտեցմումների օրիգինալությունը միայն դրական կլիներ… այսինքն ամեն մարդ երևույթին նայում ա իր պրիզմայի միջով…

սա ասելով իհարկե չեմ ասում որ վատն ա, it is still a very good exercise…


Ու լավ էր, որ վերնագիրը չէր դրվել պահանջում. ոնց որ թե ոչ ոք էդ ուղղությամբ չի գնացել: Եթե վերնագրին նայենք, երևի մենակ Բյուրի գրածն է ինչ-որ տեղ համապատասխանում նկարչի դրած իմաստին, էն էլ մեծ վերապահումներով:

դե տես… եթե մենք իմանայինք էսէլջիի տրամաբանությունը, անցած ճանապարհը գործիկց մինչև վերջնական գործը գուցե տարբեր լիներ մեր մոտեցումը, բայց էս վիճակով ծաղիկն էլ կոշիկները հանելն էլ կպցրած ա ինչքան էլ որ ինքը պնդում ա որ հենց սկզբից էլ էդ ա եղել մեխը (կարող ա ինքն իմացել ա վերնագիրը)… I can't connect էդ սաղ բողազ կտրելն ու կոշիկ հանելն ու ծաղիկը…


Էնպես որ, ամեն մարդ իր պատմությունն է տեսել:

էլի ամեն մարդ իր պատմությունը թող տեսնի ու պետք ա տեսնի, բայց disconnect-ը uncomfortable-չի լինի եթե մենք էդ անցման մեխանիզմը տեսնեինք ու ինչու չէ նաև մասնակից լինեինք մեղանիզմի քննարկմանը…

էդքամ լուրջ մի ընդունեք… ուղղակի spice up եմ անում conversation-ը…

Վոլտերա
05.09.2014, 09:24
Հինգ հոգու դեպքում սառցակալած ականջները պիտի տասը չլինե՞ին, թե՞ ինչ-որ բան չեմ հասկացել:


Էս ստեղծագործական թեմաներում մենք ինչ-որ յոլա չենք գնում, այսինքն՝ դե դու կռիվ չես անում, չես պատասխանում, բայց ես հա անտակտ եմ գտնվում, թե ոնց: Ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում քո առաջ, բայց ինչ անեմ՝ իմը չի: Շրջանցեմ, կստացվի՝ արհամարհում եմ, խոսա՞մ՝ ախր իմը չի, էն չի, ինչ ես սիրում եմ, իմ կարծիքը՝ նույնիսկ օբյեկտ բացասական չի կարող արժեքավոր լինել էս հարցում, բայց պիտի ասեմ:

Գիտեմ, որ սաղ ինձ հետ չեն համաձայնելու, որովհետև բոլորը ինձ միշտ խորհուրդ են տալիս երբեմն գրառումներում օգտվել նոր նախադասության, նոր տողերի, նոր պարբերությունների հնարավորությունից, որ մտքի ընթացքին հետևել լինի, իսկ էս դեպքում ինձ խանգարեց էս կտրտվածությունը, անընդհատ նոր տող, անընդհատ նոր պարբերություն: Գիտեմ, որ ծիծաղալու ա, քիչ մի ես սխալ եմ անում, մի բան էլ իմ սխալը քեզ եմ խորհուրդ տալիս, բանի տեղ մի դիր::flower


Շին, մի խնդրանք ունեմ քեզ: Դու իմ գրածները շրջանցիր: Համ իզուր ժամանակդ չես վատնի, համ չես նեռվայնանա:
Ուրիշ բան եթե չես հավանում ու նորմալ բացատրում ես, թե ինչը
Ես ուզում եմ սովորել կարդացողից, թեկուզ և բացասական կարծիք հայտնողից, բայց դու միշտ ասում ես իմը չի, էն չի, ու մի հատ էլ ներողություն ես խնդրում
Զա շտո?

Lusntag Lusine
05.09.2014, 10:19
Մի տեղ՝ Էվա ու Դանիել, մի ուրիշ տեղ՝ Օլեգ, Դիմա ու Սաշա: Էրեխեք՝ հա բայց խի՞: Չնայած ես քանի անգամ ակումբցիների հետ էս թեմայով բանավիճել եմ, միշտ ինձ սխալ են հանել, էնպես որ Լուսնթագ ջան, սրտիդ մոտ մի ընդունի: Նույնը պիտի ասեմ, ինչ Սմոքի դեպքում. դու էլ ընդհակառակը փորձել ես բոլոր կերպարներին հավասարապես ցույց տալ, բոլորի ներքինը զգաս: Չգիտեմ, բարդ ա էդպես, երևի պիտի առնվազն Դոստոևսկին լինես որ կարողանաս համոզիչ դա անել, իսկ Դոստոևսկի մի հատ եղել ա ու էլ չի եղել: Միշտ համոզիչ ա, երբ կերպարներից մեկը մտածում ա, իսկ մյուսները գուցե մտածում են, երևի մտածում են, երևի զգում են, այսինքն՝ ըստ էդ հիմնական, գլխավոր մտածող կերպարի, որի մտածածը, զգացածը հաստատ գիտենք, որի հետ ապրումակցում ենք ստեղծագործությունը: :flower Ապրես որ գրել ես ու չես նեղանում, որ ես սենց սխալ-մխալ բաներ եմ խոսում:
Շինարար ջան չեմ նեղանում, կարող ես հանգիստ մեկնաբանել:
Անունները շատ դժվար էր ընտրել, քանի որ գրում էի Ռուսաստանի տարածքում վագրերի որսի մասին: Հա, հնարավոր է որ այնտեղ հայ լինի, բայց բոլորը հայ լինել չեն կարող մի պարզ պատճառով` ռուսների տարածքն է: Մնացած անունները նորից լինելու էին ռուսական, որոշեցի, որ բոլորն էլ ռուս լինեն: Մեկ էլ հայերին մեղադրել որսագողության մեջ չուզեցի, դա էլ կար, երբ անուններն էի որոշում:
Դոստոևսկի չեմ կարող լինել ու կարծեմ ակումբում չկան էլ: :)
Ես էնպիսի էքստրիմալ պայմաններում եմ գրում, որ երևի այս պայմաններում Դոստոևսկին ընդհանրապես չկարողանար ոչ մի բառ գրել:
Շնորհակալ եմ կարծիքի համար:

Այբ
05.09.2014, 13:03
Տասներեք րոպե ունեմ :)) Էգոիստաբար սկզբում իմ գործին վերաբերող գրառումներին կպատասխանեմ: Կներեք, որ ոչ մի բան չեմ մեջբերում:

Այբ, դու դեմք ես: Էս ինչ ընտիր ես վերլուծել: Քեզ առանձին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ եմ ասում: Մենակ Ջոյսի պահի հետ համաձայն չեմ, ավելի ուշ կասեմ՝ ինչու:

Շին, ասում ես՝ ինչու՞ տենց վերջաբան :)) Կարդա Այբի վերլուծությունը: Մեկ էլ երիցուկի խցկածի պահով: Գալ ջան, Շին ջան, ախր ինչի՞ց տենց որոշեցիք է :)) Ես էդ նկարը որ տեսա, առաջին միտքս էն էր, որ ինչ-որ մեկի մահվանից հետո մնացած իրեր են: Երկրորդ միտքս՝ մենակ երիցուկն ա գունավոր, բայց կարելի ա սաղ պատկերը ներկել: Դրանից հետո նոր մնացած բաներն եմ մտածել ու զարգացրել: Այ որ ասեիք Ջոյսի անունն ա խցկած, կասեի հա ու ջան, որտև իրոք խցկած ա: Թե ինչու ա խցկած, էդ թող ինձ մնա, բայց հիմա որ նայում եմ, Ջոյս-Օրուելոտ պահերը տեքստի ամենաթույլ մասերն են:

Շա՜տն շնորհակալություն բոլորին կարդալու ու կարծիքներ գրելու համար, մի հատ էլ շնորհակալություն ու պաչիկ Ռիփին :)

Հա, ի դեպ, Մեֆի էսքիզի գաղափարը դուրս էկավ: Եթե էս շաբաթ ընդհանրապես որևէ բան հասցնեմ ուղարկել, հաստատ տենց մի բան ա լինելու: Թե չէ սովորաբար էսքիզները գնում-կորում են էս կոմպային դարում. սաղ վրայից ես գրում:

Չնայած նշել էի, որ հնարավոր է Ջոյսի պահով սխալվում եմ:

Էնպես որ չմոռանաս, որ Ջոյսի պահով «բացատրելու ես»:));)

LisBeth
08.09.2014, 19:40
Մի հատ ստեղ ասեմ նոր անցնեմ եմ 2-րդին: Ուրեմն Բյուր, սիրեցի: Դու շատ էքսցենտրիկ ես :)

Մարի չգիտեմ որտեղից ա էդ մթությունը քո մեջ, բայց ինքը հեչ անտեր չի ու մի հատ ինչպոս Այվի նշեց շոշափելի, պատկերավոր, ահավոր սիրուն մթություն ա: Պաչիկ
Մնացած տարբերակներն էլ վատը չէին եթե բացերը չհաշվենք, մի երկուսն էլ որպեզ էսքիզ դիտարկենք, մի քանի բաների վրա աչք փակենք: Ապրեք: Բայց որ քնարկումներ սենց դինջ ա լավ չի հեչ:

ivy
08.09.2014, 21:53
Դե ինչի, Լիզ, էդքան էլ դինջ չի, ահագին էլ գրել են մարդիկ, չնայած հա, կարող էր ավելի ակտիվ էլ լինել։ Բյուրը որ սուս է, մի ձև խաղաղ լռություն է իջնում թեմայի վրա :))

LisBeth
08.09.2014, 22:06
Դե ինչի, Լիզ, էդքան էլ դինջ չի, ահագին էլ գրել են մարդիկ, չնայած հա, կարող էր ավելի ակտիվ էլ լինել։ Բյուրը որ սուս է, մի ձև խաղաղ լռություն է իջնում թեմայի վրա :))

դե խաղաղ լռությունն ու դինջը նույն բանն ա: Հուսանք որ Բյուրը ժամանակ կգտնի մյուսը աշխուժացնելու համար :)

boooooooom
15.09.2014, 14:04
Մարիի գրածը երկրորդ անգամ կարդալու ընթացքում հասկացա թե ինչ մրցույթ էին կազմակերպել բոմժերը։ Սենց կարդում եմ, ու ասում եմ ձև չի իմ մտածածը լինի, ու քանի կարդում եմ, էնքան վարկածս հաստատվումա։ Փաստորեն բոմժերը մի քիչ շեղված էին, ու իրենց բոմժ վիճակով ավելի էին մոտեցել շներին, ես կասեի շնից ներքև էին արդեն, որովհետև շունը, իրա շուն հալով, մրցանակը տարավ դիմացներից։ Այո մարդիկ կան, որոնց ձեչքերը թաթերի են վերածվել ։ Մի շնացեք