PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի ընդերքի անխնա շահագործումը օֆշորներում գրանցված ընկերությունների կողմից



haik
21.08.2014, 02:29
ԱՄՆ-ի և իր վասալների կողմից Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներից կարող է տուժել նաև Հայաստանի տնտեսությունը, որի մասին բարձրաձայնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը:

Այնինչ Հայաստանի և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների տնտեսությունները շուրջ 23 տարի տուժում են Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական և վարկային վաշխառուական քաղաքականությունից:

Հումքային թալանը և ֆինանսական շահագործումը իրականացվում են նաև արևմտյան տերությունների կողմից ստեղծված օֆշորային գոտիների միջոցով, գրանցելով այս գոտիներում Հայաստանի հանքարդյունաբերության հիմնական շահագործող ընկերություններին, որոնց գործունեությունը բացի բնապահպանական մեծ վնասներ հասցնելուց և երկրի ընդերքի անխնա շահագործելուց, այլ խնդիրներ չի հետապնդում:

Կրկին անգամ արևմտյան պետությունները Հայաստանի իշխանություններին պարտադրում են առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտի հանդիսացող Վիրջինյան կղզիներում գրանցված կազմակերպություններին: Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Anaklia IEP Holdings» ՍՊԸ-ին Հայաստանում նոր 540 մվտ ՋԷԿ կառուցելու ծրագրին։ Այս ընկերությունն իրականում գրանցված Է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում։

Ինչո՞ւ չի լսվում Հայաստանի իրական անկախության՝ ինքնիշխանության համար պայքարող քաղաքական և ազգային գործիչների հրապարակային խոսքը, երբ Հայաստանը շուրջ 23 տարի ենթարկվում է թալանի, շահագործման և տնտեսության ավերման: