PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերիալների վերնագրեր



Nanik
17.08.2014, 20:50
Որքանով ես եմ հասկացել, հայաստանյան որոշ կոմերցիոն հեռուսատընկերությունների կողմից արտադրված սերիալների առյուծի բաժինը ոչ միայն սյուժեով, դերասական կազմով ու խաղով, արծարծված խնդիրներով են ցածրարժեք, այլև կարծես հատուկ ընտրվում են հիմարության աստիճանի զավեշտական վերնագրեր (Դժբախտ երջանկություն, Ծանոթ անծանոթը, Հարազատ թշնամի...եւ այլն):

Մտածեցի գուցե կարելի է «օգնել» մեր հեռուսաընկերությունների տաղանդավոր սցենարիստներին ավելի զավեշտական ու անկապ վերնագրեր հորինել:

Մի քանիսը ես առաջարկեմ նույն ոճի մեջ.

Հոյակապ տականքը
Կողտոտ Մաքրուհին
Շտապող Կրեան
Ազնիվ Սաշան
Ժողովրդավարական Հայաստանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածշրջանային իմաստալից այցը և որևէ բան ասող հայտարարությունը
Լուսավորչի փողոցի ժամկետանց թունավոր ասֆատը
....շարունակելի


Ուրախ կլինեմ լսել Ձեր տարբերակաները :))

Գորտուկ
17.08.2014, 22:18
«Հոգևորական ավազակը» գլխավոր դերերում՝ Գարեգին Բ կաթողիկոս :):