Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կնոջ մարմինը

Էջեր : 1 [2]

Արշակ
10.12.2016, 19:37
Ինչ վերաբերվում ա գեղեցկության ստանդարտներին, կարծում եմ գեղեցկության միայն մի ստանդարտ կա, որ օբյեկտիվության կարա հավակնի։ Էդ էվոլուցիոն նպատակահարմարությունն ա :)
Հասարակության ստանդարտները կամ անհատական ճաշակները կարան էդ էվոլուցիոն ստանդարտից շեղվեն որոշ չափով ու որոշ ժամանակով, բայց շատ հեռու չեն կարա գնան․ սենց թե նենց ի վերջո կամ հետ են դառնում դեպի էվոլուցիոն նպատակահարմարությունը կամ գոյության պայքարում դուրս են մղվում :)

Իսկ կնոջ հասարակական ստանդարտները ավելի շատ հենց կանայք են սահմանում։ Հասարակության մեջ իրենց պահվածքով, խելքով և այլնով մեծ ազդեցություն ունեցող կանայք դառնում են տղամարդկանց համար գրավիչ ու իրանց արտաքինն էլ դառնում ա ստանդարտ։ Իսկ մեդիան ընդամենը հետևում ա էդ ստանդարտներին։
Օրինակ, դիտարկենք Քիմ Քարդաշյանի մեծ տուտուզը :D Չնայած նրան, որ մինչ այդ մեծ տուտուզը գեղեցկության ստանդարտների մեջ չէր, բայց Քարդաշյանը մարքեթինգի հզոր հմտություններ ունի ու քանի որ հետն էլ մեծ տուտուզ ուներ, իր մեծ տուտուզը գեղեցիկի ստանդարտ դարձրեց ահագին լայն մասսաների համար։

Արշակ
10.12.2016, 19:45
Էդ էվոլուցիոն նպատակահարմարության պատճառով, էն խնդրահարույց նկարի միջի կանայք դժվար թե երբևէ հասարակության համար գեղեցկության չափանիշ դառնան։ Որովհետև էդ աստիճանի գիրությունը առողջական, ֆունկցիոնալ առումով նպատակահարմար չի ու գոյության պայքարում մրցունակ չի։

Բայց դրա հետ մեկտեղ տենց գեր կինը չի բացառվում, որ հրաշալի հոգի ու բնավորություն ունենա ու իր ներաշխարհը սիրող տղամարդը էդ կնոջը կարա սիրի ա իր գիրությունով հանդերձ ու նույնիսկ սկսի տենց գիրությունը սիրուն ընկալել :)

StrangeLittleGirl
10.12.2016, 19:51
Մարդկանց ծաղրելն ու նվաստացնելը լավ չի ու չեմ կարծում թե որևէ մեկը դրա հետ չհամաձայնվի։
Բայց իրերն իրանց անունով կոչելը ծաղրել չի։

Երբ մի հատ չաղ մարդ ա քայլում փողոցում ու հետևից «չաղո–չաղո» ես գոռում կամ սրամիտ ռեպլիկներ ես անում, էդ ծաղր ա։ ՈՒ լավ չի։

Բայց եթե ասենք հեռվում երկու հոգու եմ տեսնում՝ մեկը նիհար, մյուսը չաղ, ու ընկերոջս ասում էմ․ «էն մեկին ճանաչում եմ», «ո՞ր մեկին», «Չաղին»։ Ես տենց ասելով չեմ ծաղրում էդ չաղին։ Կան փաստեր ու փաստերի դեմ աչքերը փակելուց ոչ մի օգուտ չկա։ ՈՒ ոչ էլ ամերիկացիների չաղերին չաղի փոխարեն սուտ «big guy» ասելուց ա էդ չաղին որևէ օգուտ լինում։
Եթե ես մեկին ասում եմ որ ինքը չաղ ա, ես չեմ վիրավորում, ես փաստ եմ արձանագրում, եթե էդ փաստից չաղոն վիրավորվում ա, ուրեմն էդ մարդը ինքնագնահատականի պրոբլեմ ունի որ պիտի լուծի ու ես էդ պրոբլեմը իր փոխարեն չեմ կարա լուծեմ։

Այլ հարց ա, երբ մեկին ասում եմ «այ չաղ» հենց վիրավորելու համար։ ՈՒ էդ դեպքում ոչ թե «չաղ» բառն ա վիրավորական, որտև նույն հաջողությամբ կարող էի «այ խելոք» ասել, այլ՝ ասելուս նպատակը, էն որ ուզում եմ ինչ–որ ձևով վիրավորած լինեմ մարդուն։

Իսկ էն որ մարդիկ տարբեր ճաշակ ունեն ու օրինակ ինձ համար չաղերը գրավիչ չեն, որևէ մեկը կարա՞ ինձ դրանում մեղադրի :) Որևէ մեկը կարա՞ մեղադրի, որ ես ճաշակս բարձրաձայնում եմ:
Ստեղ նաև սուբյեկտիվ ընկալման հարց կա: Ո՞վ ա «չաղը»: Երբ ես թինեյջեր էի, ախպերս ու մամաս ինձ աջ ու ձախ չաղ ասելով ման էր գալիս, ահավոր կոմպլեքսավորվել էի: Հիմա որ նայում եմ էդ ժամանակների նկարներս, աչքերս ճակատիս են թռնում, թե ոնց եմ հավատացել ախպորս ասածներին: Բայց փաստն էն ա, որ երկուսն էլ ինձնից նիհար էին, իրենց ընկալմամբ ես չաղ էի: Դրա համար մեկին «չաղ» ասելով դու ոչ թե փաստ ես արձանագրում, այլ պիտակավորում ես մարդուն: Նույն «չաղո» բառն ինքնին ահագին վիրավորական ա: Ես էդ պոլիտկոռեկտ big guy-ն ու curvy girl-ն էլ ընդունելի չեմ համարում, որովհետև դրանք էլ իրենց ձևով են մարդուն պիտակավորում:

Իհարկե, բժշկական տեսանկյունից գոյություն ունի ավելորդ քաշ հասկացություն, բայց էկեք դա թողնենք անձին ու իրա բժշկին, ու թող իրանք միասին փորձեն պարզել տվյալ անձը քաշ կորցնելու կարիք ունի՞, թե՞ չէ։

Ինձ թվում ա՝ կարելի ա շատ հանգիստ ապրել ընդհանրապես առանց մարդկանց արտաքին տվյալները քննարկելու։ Համենայնդեպս, ես չեմ հիշում, թե վերջին անգամ ինքս երբ եմ ուրիշի արտաքին տվյալները քննարկման առարկա սարքել։ Ինչ վերաբերում ա գրավիչ լինել-չլինելուն, ոչ ոք որևէ մեկի չի խնդրում, որ բոլոր տեսակի կանանց կամ տղամարդկանց գրավիչ համարի։ Ընդամենը՝ էն, ինչը քեզ համար գրավիչ չի, մի պիտակավորի ու մի անհանգստացի. հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք դա գրավիչ կհամարեն։

Mephistopheles
10.12.2016, 20:10
Շուշանի մասին չգիտեմ, բայց Սաշիկի ունքերի վերաբերյալ թող ոչ մեկ ոչ մի բան չասի…

ապեր սաշիկի ունքերը հլա կմաքրվի, բայց շուշոյի ոռը մաշացնել չի լինի.... խասյաթից ա...

Mephistopheles
10.12.2016, 20:12
Ինչի՞ չասես որ: Բա մենակ իրա անունը փոքրատառով գրելուց կարե՞լի ա վիրտուալ բավարարվածություն ստանալ

շուշան պետրոսյանը մեծատառով չի գրվում, տղա ջան... ու ինքն ունի 3 գրկաչափ պարարտ մարմին... չաղ ա ու գեշ ա... մանավանդ որ քիփ ջինս ա հագնում...

Արշակ
10.12.2016, 20:14
Ստեղ նաև սուբյեկտիվ ընկալման հարց կա: Ո՞վ ա «չաղը»: Երբ ես թինեյջեր էի, ախպերս ու մամաս ինձ աջ ու ձախ չաղ ասելով ման էր գալիս, ահավոր կոմպլեքսավորվել էի: Հիմա որ նայում եմ էդ ժամանակների նկարներս, աչքերս ճակատիս են թռնում, թե ոնց եմ հավատացել ախպորս ասածներին: Բայց փաստն էն ա, որ երկուսն էլ ինձնից նիհար էին, իրենց ընկալմամբ ես չաղ էի: Դրա համար մեկին «չաղ» ասելով դու ոչ թե փաստ ես արձանագրում, այլ պիտակավորում ես մարդուն: Նույն «չաղո» բառն ինքնին ահագին վիրավորական ա: Ես էդ պոլիտկոռեկտ big guy-ն ու curvy girl-ն էլ ընդունելի չեմ համարում, որովհետև դրանք էլ իրենց ձևով են մարդուն պիտակավորում:

Իհարկե, բժշկական տեսանկյունից գոյություն ունի ավելորդ քաշ հասկացություն, բայց էկեք դա թողնենք անձին ու իրա բժշկին, ու թող իրանք միասին փորձեն պարզել տվյալ անձը քաշ կորցնելու կարիք ունի՞, թե՞ չէ։

Ինձ թվում ա՝ կարելի ա շատ հանգիստ ապրել ընդհանրապես առանց մարդկանց արտաքին տվյալները քննարկելու։ Համենայնդեպս, ես չեմ հիշում, թե վերջին անգամ ինքս երբ եմ ուրիշի արտաքին տվյալները քննարկման առարկա սարքել։ Ինչ վերաբերում ա գրավիչ լինել-չլինելուն, ոչ ոք որևէ մեկի չի խնդրում, որ բոլոր տեսակի կանանց կամ տղամարդկանց գրավիչ համարի։ Ընդամենը՝ էն, ինչը քեզ համար գրավիչ չի, մի պիտակավորի ու մի անհանգստացի. հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք դա գրավիչ կհամարեն։
Դրա համար էլ ասում եմ․ նայած չաղ բառը ինչ նպատակով ա ասվում։ Եթե քեզ ախպերդ չաղո էր ասում ծաղրելու համար, էդ ինչպես արդեն վերևում եմ նշել՝ վատ ա։ ՈՒ համաձայն եմ, որ մարդ մի բան ասելուց առաջ պետք ա մտածի իր խոսացածից ինչ օգուտ կա։ Ասենք ես փողոցում ման չեմ գալիս ու կողքովս անցնող մարդկանց քաշի իմ գնահատականները տալիս։ Բայց եթե ինչ–որ մեկը հարցնի իմ կարծիքը իր չաղության վերաբերյալ ես իմ կարծիքը կասեմ։ Կամ արդեն վերը նշածս օրինակում, երբ հեռվում երկու հոգու եմ տեսնում, մեկը նիհար, մեկը չաղ, ու ուզում եմ չաղին մատնացույց անել, կօգտագործեմ չաղ բառը ու էդ նորմալ ա։

ՈՒ չնայած չաղ ու նիհարը սուբյեկտիվ ընկալման հարց կարա լինի, բայց որոշ դեպքերում էդ ընկալումը արտահայտելը իմաստ ունի, որոշ դեպքերում՝ լրիվ անտեղի ա։
Հիմա որ քո մաման գուցե անհանգստանում էր, որ ավելորդ քաշ ունես ու նորմալ ա, որ իր էդ անհանգստությունը արտահայտեր, էն դեպքում երբ դու, փոքր լինելով, ինքդ կարող ա չնկատեիր։ Իսկ թե կոնկրետ քո դեպքում մամադ ինչքանով էր ճիշտ գնահատում քո չաղ կամ նիհար լինելը, էդ արդեն լրիվ ուրիշ հարց ա:

Արշակ
10.12.2016, 20:27
Ընդհանրապես, մարդկանց գիտակցությունն ու կուլտուրան որ բարձրանում ա, իր ավելի քիչ են վիրավորում։
Բայց եթե հասարակության կուլտուրան ցածր ա լինում, իրար կյանք չբարդացնելու համար սկսում են տենց կոռեկտության տաբուներ սահմանել, որ աննրբանկատ մարդիկ, որ կոնկրետ իրավիճակում ինքնուրույն չեն կողմնորոշվում դիմացինին վիրավորում են թե չէ, գոնե կարան կուրորեն էդ տաբուներին հետևեն՝ էդ ավելի հեշտ ա։ Օրինակ․ «չաղերին չաղ պետք չի ասել․ դրա փոխարեն եթե կարիք կա, ասա․ big» :D
Բայց հենց էդ տաբուներն էլ բռի լուծումներ են, որ ավելի խելացի մարդկանց պետք չեն ու անիմաստ սահմանափակում են։

Mephistopheles
10.12.2016, 20:30
Ինչի՞ սիրուն ջան։ Կներես հո չես վիրավորվում սիրունից ։))) Չես հասկանու՞մ, որ քո դրած նկարների կանանց մարմիններն ընդհանուր առամամբ կարելի ա համարել գեղեցիկ, իսկ Անվերնագրի դրածը՝ գեշ։ Ուզում ես հակառակը ապացուցե՞լ։ ։)

Էկեք սենց հարցը դնենք։ Ես ասում եմ դրանգ տգեղ, ավելին, աճոռնի մարմիններ են։

Դուք ասում եք, ես բռի ու անտաշ եմ, վաղն էլ կարող ա նույն տրամաբանությամբ կարճ հագած աղջիկ բռնաբարեմ։

Դուք իմ փոխարեն հիմա պատասխանեք, շատ կոնկրետ, ինչպիսի՞ն են այդ կանանց մարմինները։

ապեր, շատ էլ սիրուն են...

բազմածավալ...
բազմաշերտ...
բազմակշիռ...
բազմածալ...
բդառատ...
կրծքառատ...
փորառատ...

ու

ոռաշատ...

StrangeLittleGirl
10.12.2016, 20:31
Դրա համար էլ ասում եմ․ նայած չաղ բառը ինչ նպատակով ա ասվում։ Եթե քեզ ախպերդ չաղո էր ասում ծաղրելու համար, էդ ինչպես արդեն վերևում եմ նշել՝ վատ ա։ ՈՒ համաձայն եմ, որ մարդ մի բան ասելուց առաջ պետք ա մտածի իր խոսացածից ինչ օգուտ կա։ Ասենք ես փողոցում ման չեմ գալիս ու կողքովս անցնող մարդկանց քաշի իմ գնահատականները տալիս։ Բայց եթե ինչ–որ մեկը հարցնի իմ կարծիքը իր չաղության վերաբերյալ ես իմ կարծիքը կասեմ։ Կամ արդեն վերը նշածս օրինակում, երբ հեռվում երկու հոգու եմ տեսնում, մեկը նիհար, մեկը չաղ, ու ուզում եմ չաղին մատնացույց անել, կօգտագործեմ չաղ բառը ու էդ նորմալ ա։

ՈՒ չնայած չաղ ու նիհարը սուբյեկտիվ ընկալման հարց կարա լինի, բայց որոշ դեպքերում էդ ընկալումը արտահայտելը իմաստ ունի, որոշ դեպքերում՝ լրիվ անտեղի ա։
Հիմա որ քո մաման գուցե անհանգստանում էր, որ ավելորդ քաշ ունես ու նորմալ ա, որ իր էդ անհանգստությունը արտահայտեր, էն դեպքում երբ դու, փոքր լինելով, ինքդ կարող ա չնկատեիր։ Իսկ թե կոնկրետ քո դեպքում մամադ ինչքանով էր ճիշտ գնահատում քո չաղ կամ նիհար լինելը, էդ արդեն լրիվ ուրիշ հարց ա:
Պարտադիր չի որևէ բան մեկին ծաղրելու նպատակով ասվի, որ վիրավորական լինի։ Նույն էդ չաղության հարցը լիքը ակումբցիներ էլ իրանց արևին իբր ինձ լավություն անելու համար կարող ա ասեին՝ լավ կլինի մի քիչ նիհարես։ Տենց բաներ մարդուն ասելը սարսափելի բան ա, սարսափելի վիրավորական ա, նույնիսկ երբ մարդ ինքն իր քաշի մասին պատկերացումներ ունի կամ չունի (ի դեպ, հանուն արդարության նաև ասեմ, որ իմ կյանքում շատ կարճ շրջան՝ մոտ վեց ամիս ա եղել, որ ըստ բժշկական սահմանման ավելորդ քաշ եմ ունեցել, էն էլ շատ քիչ, էն էլ ինքս հարցերը լուծել եմ): Ու խնդրում եմ՝ արի իմ թեմայից շեղվենք, որովհետև ինձ սարսափելի տհաճ ա ինձնից խոսելը: Ուղղակի իմ օրինակը բերեցի, որ ասեմ՝ նույնիսկ երբ ծաղրի նպատակ չկա, որակումը կարա վիրավորական լինի:

Ես մի ընկեր ունեմ: Իրա քաշը 140 կիլո ա: Դրա հետ կապված լիքը առողջական խնդիրներ ունի: Մենք հաճախ քննարկում ենք իրա առողջական խնդիրները, թե բժիշկն ինչ ասեց, ոնց, անգամ քաշ կորցնելու պլաններն ենք քննարկում: Բայց երբեք ոչ մի առիթով իրա արտաքին տեսքը քննարկման առարկա չի դարձել: Ու երևի էդ ա պատճառը, որ արդեն 14 տարի ա շատ լավ ընկերներ ենք:

Իսկ հեռվում մեկին տեսնելիս մատնացույց անելու իմաստն ընդհանրապես չեմ հասկանում: Ինչու՞ պիտի մեկին մատնացույց անես, որ դեռ մի բան էլ ըստ քաշի տարբերակես կողքի քայլողից:

StrangeLittleGirl
10.12.2016, 20:33
Ընդհանրապես, մարդկանց գիտակցությունն ու կուլտուրան որ բարձրանում ա, իր ավելի քիչ են վիրավորում։
Բայց եթե հասարակության կուլտուրան ցածր ա լինում, իրար կյանք չբարդացնելու համար սկսում են տենց կոռեկտության տաբուներ սահմանել, որ աննրբանկատ մարդիկ, որ կոնկրետ իրավիճակում ինքնուրույն չեն կողմնորոշվում դիմացինին վիրավորում են թե չէ, գոնե կարան կուրորեն էդ տաբուներին հետևեն՝ էդ ավելի հեշտ ա։ Օրինակ․ «չաղերին չաղ պետք չի ասել․ դրա փոխարեն եթե կարիք կա, ասա․ big» :D
Բայց հենց էդ տաբուներն էլ բռի լուծումներ են, որ ավելի խելացի մարդկանց պետք չեն ու անիմաստ սահմանափակում են։
Ստեղ հարցը ոչ թե չաղերին չաղ ասելու փոխարեն ինչ-որ բան ասելն ա, այլ չասելը, մարդու արտաքինից վերանալը, դա կուռք չդարձնելը, ստանդարտներ չսահմանելը: Ու հա, հասարակության կուլտուրան ինչքան ցածր ա, էնքան ավելի շատ են պահանջ զգում «իրերն իրենց անուններով կոչելու»:

Արշակ
10.12.2016, 20:51

StrangeLittleGirl, դու քո օրինակը բերեցիր, ես էլ ըստ այդմ պատասխանեցի քո օրինակի վերաբերյալ, թե չէ ինքս քո օրինակը քննարկելու մտադրություն չունեի ու հուսով եմ որևէ վիրավորական մեկնաբանություն չեմ արել․ ինչ էլ գրել եմ «եթե»–ներով եմ գրել, փորձելով որպես վերացական օրինակ դիտարկել։ Մի խոսքով անցնենք առաջ :)

Ճիշտ ա, պարտադիր չի որ ծաղրելու նպատակով ասվի, կարող ա նաև ուղղակի աննրբանկատության արդյունքում չգիտակցված վիրավորես մարդուն։ Հենց էդ մասին էի ասում նախորդ գրառմանս մեջ։ Որ մարդիկ, կախված իրանց գիտակցության, նրբանկատության աստիճանից կարող են նաև չգիտակցված վիրավորել։ Բայց տաբուները կամ ինքնախաբեությունը էդ պրոբլեմը չեն լուծում առանձնապես։ Որտև մի դեպքում մարդու գիրությունը նշելը կարող ա վիրավորական լինի, մի ուրիշ դեպքում կարող ես մարդուն օգնել նման բան նշելով, կամ ուղղակի կարող ա պրակտիկ ավելի հարմար արտահայտվելու միջոց լինել ու ոչ մեկին չվիրավորել։ Ամեն ինչ կախված ա իրավիճակից։
Լուծումը մարդկանց գիտակցության, քթածակի զարգացումն ա, որը ավելի լայն թեմա ա :) Մասնավորապես Ակումբի էս թեմայի քննարկումը հուսով եմ որ դրան ա նպաստում :)

Իսկ հեռվում մեկին տեսնելիս մատնացույց անելու իմաստն ընդհանրապես չեմ հասկանում: Ինչու՞ պիտի մեկին մատնացույց անես, որ դեռ մի բան էլ ըստ քաշի տարբերակես կողքի քայլողից:
Մատնացույց անելը բառացի նկատի չունեի։ Իսկ թե ինչի՞ արդեն գրել եմ թեմայում առաջին գրառմանս մեջ․

Բայց եթե ասենք հեռվում երկու հոգու եմ տեսնում՝ մեկը նիհար, մյուսը չաղ, ու ընկերոջս ասում էմ․ «էն մեկին ճանաչում եմ», «ո՞ր մեկին», «Չաղին»։

anslov
10.12.2016, 20:54
Ստեղ հարցը ոչ թե չաղերին չաղ ասելու փոխարեն ինչ-որ բան ասելն ա, այլ չասելը, մարդու արտաքինից վերանալը, դա կուռք չդարձնելը, ստանդարտներ չսահմանելը:
Այսինքն ուզում ես որ կանայք վերանանա իրենց արտաքինի՞ց :
Կյանքի անխտիր բոլոր ոլորտներում էլ կամ ստանդարտներ:
Բոլոր: Անգամ Աստծո հանդեպ հավատի արտահայման մեջ:
Էլ չեմ ասում էն ոլորտներում, որտեղ կա փողի մուտք:
Արդեն "պայքարում ենք", որ ստանդարտները վերանա՞ն...

anslov
10.12.2016, 20:56
Ընդհանրապես, մարդկանց գիտակցությունն ու կուլտուրան որ բարձրանում ա, իր ավելի քիչ են վիրավորում։
Բայց եթե հասարակության կուլտուրան ցածր ա լինում, իրար կյանք չբարդացնելու համար սկսում են տենց կոռեկտության տաբուներ սահմանել, որ աննրբանկատ մարդիկ, որ կոնկրետ իրավիճակում ինքնուրույն չեն կողմնորոշվում դիմացինին վիրավորում են թե չէ, գոնե կարան կուրորեն էդ տաբուներին հետևեն՝ էդ ավելի հեշտ ա։ Օրինակ․ «չաղերին չաղ պետք չի ասել․ դրա փոխարեն եթե կարիք կա, ասա․ big» :D
Բայց հենց էդ տաբուներն էլ բռի լուծումներ են, որ ավելի խելացի մարդկանց պետք չեն ու անիմաստ սահմանափակում են։
Հիմա շատ ավելի առաջ են գնացել ագրեսիվ փոքրամանությունը: Դրանք արդեն ոչ թե տաբուներ են, այլ քրեական օրենսգրքի բավականին լուրջ հոդվածներ:

Աթեիստ
10.12.2016, 20:59
Սեռական կողմնորոշումը բնութագրելու համար (որ իրականում երկու մարդկանց գործն ա), լիքը բառեր են հորինում։
Իսկ տեսքը բնութագրող բառերը, որ տատուս թվից կան, դառնում են վիրավորական, արգելված, վաղը մյուս օորը դատարանի դուռը հասցնող։
Հատուկ նշեմ. ոչ թե վիրավորելու համար ասվող բառերը, այլ մարդու տեսքը բնութագրող (գեր, սևամորթ, հաշմանդամ և այլն)։

Արշակ
10.12.2016, 21:01
Ստեղ հարցը ոչ թե չաղերին չաղ ասելու փոխարեն ինչ-որ բան ասելն ա, այլ չասելը, մարդու արտաքինից վերանալը, դա կուռք չդարձնելը, ստանդարտներ չսահմանելը: Ու հա, հասարակության կուլտուրան ինչքան ցածր ա, էնքան ավելի շատ են պահանջ զգում «իրերն իրենց անուններով կոչելու»:
StrangeLittleGirl ջան, կուռք դարձնելուց ոչ մեկ չի խոսում։ Բայց մենք արտաքին աշխարհում ենք ապրում, մարդիկ էլ ֆիզիկական մարմին ունեն, ու էդ մարմինները իրարից տարբեր են։ Դրանք էս ֆիզիկական աշխարհի փաստեր են՝ իրանց ֆիզիկական հետևանքներով։ Ինչի՞ պիտի «արտաքինից վերանամ» ու ձև բռնեմ, թե մարդու արտաքինը գոյություն չունի։ Իրերն իրանց անուններով կոչելը, ազնիվ լինելը, չստելը, ճշմարտությունը չթաքցնելը կուլտուրայի դրսևորում ա, ոչ թե հակառակը։
ՈՒ նկատենք որ ես չե՛մ ասում, թե մարդու մարմինն ավելի կարևոր ա քան բնավորությունը, գիտակցությունը կամ հոգին, չե՛մ ասում թե ափռ–ցփռ աջ ու ձախ պետք ա մարդկանց պիտակավորել ու գնահատականներ տալ կամ թեկուզ անտեղի սրան–նրան խորհուրդներ տալ որ նիհարի, չաղանա, մորուք պահի, թրաշվի և այլն։ Էս թվարկածիցս ոչ մեկը ես չե՛մ ասել։

Chuk
10.12.2016, 21:05
Հիմա որ ինձ պարբերաբար տարբեր մարդիկ ասում են «շատ ես չաղացել, փորդ մաշի, չի սազում» և այլն, վիրավորվե՞մ, թե՞ սրտացավությունն ի գիտություն ընդունեմ։ Թե՞ քանի որ տղամարդ եմ, ով ինչ ուզի, կարող ա ասի։

Sent from my A0001 using Tapatalk

StrangeLittleGirl
10.12.2016, 21:12
Այսինքն ուզում ես որ կանայք վերանանա իրենց արտաքինի՞ց :
Կյանքի անխտիր բոլոր ոլորտներում էլ կամ ստանդարտներ:
Բոլոր: Անգամ Աստծո հանդեպ հավատի արտահայման մեջ:
Էլ չեմ ասում էն ոլորտներում, որտեղ կա փողի մուտք:
Արդեն "պայքարում ենք", որ ստանդարտները վերանա՞ն...
Ուզում եմ, որ կանանց արտաքին տեսքը որոշողը մենակ իրենք լինեն, ոչ թե իրենց փոխարեն ուրիշ մեկը կամ հասարակությունը: Որովհետև հասարակությունը կարա որոշի, որ խուճուճ մազը սխալ ա ու պարտադրի էն կանանց, որոնք խուճուճ մազ ունեն, ֆենել: Ով էլ չֆենի, ծաղրի առարկա կդառնա: Էս ամբողջ թեման նրա մասին ա, որ պետք ա վերանալ էդ ստանդարտներից ու թույլ տալ ամեն մարդ իր հնարավորության սահմաններում որոշի, թե ինքն ինչ տեսք ա ուզում ունենալ, ոչ թե՝ չաղ ա, ուրեմն պիտի նիհարի, թևի տակ մազ ա աճում, ուրեմն պիտի թրաշի, հոնքերը հաստ են, ուրեմն պիտի բարակացնի, աչքերը սև են, ուրեմն պիտի լինզա դնի և այլն:

StrangeLittleGirl ջան, կուռք դարձնելուց ոչ մեկ չի խոսում։ Բայց մենք արտաքին աշխարհում ենք ապրում, մարդիկ էլ ֆիզիկական մարմին ունեն, ու էդ մարմինները իրարից տարբեր են։ Դրանք էս ֆիզիկական աշխարհի փաստեր են՝ իրանց ֆիզիկական հետևանքներով։ Ինչի՞ պիտի «արտաքինից վերանամ» ու ձև բռնեմ, թե մարդու արտաքինը գոյություն չունի։ Իրերն իրանց անուններով կոչելը, ազնիվ լինելը, չստելը, ճշմարտությունը չթաքցնելը կուլտուրայի դրսևորում ա, ոչ թե հակառակը։
ՈՒ նկատենք որ ես չե՛մ ասում, թե մարդու մարմինն ավելի կարևոր ա քան բնավորությունը, գիտակցությունը կամ հոգին, չե՛մ ասում թե ափռ–ցփռ աջ ու ձախ պետք ա մարդկանց պիտակավորել ու գնահատականներ տալ կամ թեկուզ անտեղի սրան–նրան խորհուրդներ տալ որ նիհարի, չաղանա, մորուք պահի, թրաշվի և այլն։ Էս թվարկածիցս ոչ մեկը ես չե՛մ ասել։
Ես ձև բռնելու մասին չեմ ասում, այլ արտաքինը չկարևորելու: Արտաքինի վրա չֆիքսվել չի նշանակում ճշմարտություն թաքցնել, ուղղակի նշանակում ա արտաքինի վրա չֆիքսվել: Շատ հասարակություններ ֆիքսված են դրա վրա, որոշներում պոլիտկոռեկտ տերմիններ են հորինում, որոշներում՝ չէ: Ես ուղղակի ուզում եմ դրա վրա չֆիքսված հասարակություն: Դանիական հասարակությունն էդ չֆիքսվածներից ա: Ոչ մի պոլիտկոռեկտ բառ չունեն չաղ ու նիհարի համար, բայց մինչև հիմա էդ բառերն օգտագործելու կարիք ուղղակի չեմ ունեցել: Արտաքինի վրա չֆիքսվել չի նշանակում ձև բռնել, թե դա գոյություն չունի, նշանակում ա դա չդարձնել առաջնային, չքննարկել, չպիտակավորել, չդատել:

StrangeLittleGirl
10.12.2016, 21:15
Հիմա որ ինձ պարբերաբար տարբեր մարդիկ ասում են «շատ ես չաղացել, փորդ մաշի, չի սազում» և այլն, վիրավորվե՞մ, թե՞ սրտացավությունն ի գիտություն ընդունեմ։ Թե՞ քանի որ տղամարդ եմ, ով ինչ ուզի, կարող ա ասի։

Sent from my A0001 using Tapatalk

Արտ, դա մենակ քո գործն ա: Անկեղծ ասած, ես անտակտություն եմ համարում կողքից տենց բաները:

Արշակ
10.12.2016, 21:17

Էդ սաղ լավ ես ասում, լիովին համաձայն եմ :) բայց իմ էսքան գրածի մեջ ո՞րտեղ արտաքինի վրա ֆիքսվելու կոչ տեսար:

StrangeLittleGirl
10.12.2016, 21:17
Էդ սաղ լավ ես ասում, լիովին համաձայն եմ :) բայց իմ էսքան գրածի մեջ ո՞րտեղ արտաքինի վրա ֆիքսվելու կոչ տեսար:

Չտեսա, ուղղակի մանրից ընդհանուր հայտարարի ենք գալիս :))

anslov
10.12.2016, 21:26
Ուզում եմ, որ կանանց արտաքին տեսքը որոշողը մենակ իրենք լինեն, ոչ թե իրենց փոխարեն ուրիշ մեկը կամ հասարակությունը:

Ի՞նչ ինկատի ունես, ասելով որ " ուրիշ մեկը կամ հասարակությունը չորոշի":
Դու զրկում ես մարդկան կարծիք ասելու իրավունքի՞ց:

Թե՞ կարծում ես, որ հասարակությունը քրեական հոդվածներ է նախատեսել խուճուճ մազերով կին լինելու համար ու հիմա իրանց պետք ա փրկել

anslov
10.12.2016, 21:28
Չտեսա, ուղղակի մանրից ընդհանուր հայտարարի ենք գալիս :))

հա էլի... քո հետ ընդանուր հայտարարի գալը էն ա, որ քեզ ասեն

Էդ սաղ լավ ես ասում, լիովին համաձայն եմ

Տրիբուն
10.12.2016, 21:40
Ստեղ հարցը ոչ թե չաղերին չաղ ասելու փոխարեն ինչ-որ բան ասելն ա, այլ չասելը, մարդու արտաքինից վերանալը, դա կուռք չդարձնելը, ստանդարտներ չսահմանելը: Ու հա, հասարակության կուլտուրան ինչքան ցածր ա, էնքան ավելի շատ են պահանջ զգում «իրերն իրենց անուններով կոչելու»:

Բյուր,դե ռադ եղար է, իսկականից։ ։)))) Աբսուրդ բաներ ես ասում։ Ոչ մեկ կուռք չի սարքում, բայց արտաքինից վերանալը ո՞րն ա։ Սաղս պամիդոր լինե՞նք։ Հա փլիսոփայի ինչքան սիրտդդ քաշում ա, բայց տրամաբանության սահմաններում։

Chuk
10.12.2016, 21:43
Արտ, դա մենակ քո գործն ա: Անկեղծ ասած, ես անտակտություն եմ համարում կողքից տենց բաները:
Բյուր, երբ էդ մասին ասում ա ինչ-որ նիհար կազմվածքով տղա, կողքի աղջիկների մոտ իմ հաշվին իր կազմվածքն ընդգծելու համար, ես դա կարող եմ համարել անտակտություն։ Երբ ասում է եղբայրս, կինս, ծնողս, մտերիմ ընկերս, սրտացավորեն ու փորձելով դրդել ինձ հետևել առողջությանս ու արտաքինիս, ես էդ ոչ մի կերպ չեմ կարող անտակտություն համարել, անկախ նրանից խնդրի ձևակերպմանը ինչքանով համաձայն կլինեմ, էդ իմ համար խնդիր կհամարեմ, թե չէ։

Արշակ
10.12.2016, 21:44
Հիմա որ ինձ պարբերաբար տարբեր մարդիկ ասում են «շատ ես չաղացել, փորդ մաշի, չի սազում» և այլն, վիրավորվե՞մ, թե՞ սրտացավությունն ի գիտություն ընդունեմ։ Թե՞ քանի որ տղամարդ եմ, ով ինչ ուզի, կարող ա ասի։

Շատ լավ օրինակ բերեցիր, որ ցույց ա տալիս միանշանակ պատասխաններ չկան ու սենց հարցերի դեպքում հազար ու մի հանգամանք կա։

Քո օրինակից վերացարկվելով, իմ կարծիքով լավ ա եթե հարազատ մարդիկ նկատում են, եթե իրանց հարազատը օրինակ առողջության տեսանկյունից ավելորդ քաշ ա հավաքել ու սրտացավ լինելով ահազանգում են։ Մարդը կարող ա ինքը ուշադրություն դարձրած չլինի, բայց որ տարբեր հարազատներ նման բան են նշում, սկսի լուրջ ուշադրություն դարձնել ու մտահոգվել, ինչ–որ քայլեր ձեռնարկել։
լավ չի, եթե նույնիսկ հարազատը, օրը ծիծիլիոն անգամ քեզ էդ մասին ասում ա, երբ ինքդ էլ գիտես, արդեն լսել ես իր կարծիքը կամ արդեն քայլեր ես ձեռնարկում կամ էլ գտնում ես որ քեզ տենց դուր ա գալիս կամ մտահոգվելու բան չկա։
Անտակտություն ա, երբ տաքսի ես նստում ու տաքսու վարորդը սկսում ա փորիդ վերաբերյալ լեկցիաներ կարդալ։ Ինքը ի՞նչ գիտի, գուցե առողջական խնդիր ունես, ուզած–չուզած նստակյաց կյանք ունես ու դրա դեմ բան չես կարող, ու իր ավելորդ անքամ տենց բան նշելը մենակ տհաճություն ա պատճառում ու ընդհանրապես, էդ մարդը քեզ չի ճանաչում, քո իրավիճակը չգիտի ու առանց իմանալու քիթը խոթելու կարիք չկա, հատկապես որ ոնց էլ չլինի իրանց ավելի հարազատ մարդիկ կունենաս, որ քեզ էդ ասած կլինեն, եթե նույնիսկ ինքդ նկատած չլինես որ փոր ունես։
Նորմալ ա եթե ընկերդ ասենք սանրվածքիդ վերաբերյալ կարծիք ա հայտնում, եթե գիտի, որ իր կարծիքը քեզ հետաքրքրում ա, քո համար կարևոր ա, ու որ դու դրանից չես վիրավորվի։
Նորմալ չի, եթե ծանոթդ խորհուրդ ա տալիս սանրվածքդ փոխել, եթե իրան ոչ մեկ խորհուրդ չի հարցրել ու վստահ չի որ իր խորհուրդը հաճույքով կընդունվի։

Բայց էդ իմ անձնական ընկալումն ա ու իհարկե ես չեմ բոլորի փոխարեն էդ սահմանը որոշողը երբ արժի ասել, երբ չէ։
Սրանք նուրբ հարցեր են ու նրբանկատ վերաբերմունք են պահանջում ամեն մասնավոր դեպքում։

Տրիբուն
10.12.2016, 21:44
Ախչի Բյուրասյոն, էտ բարձր կուլտուրայով հասարակություններդ են գեղեցկության չափանիշներ թելադրողները ու նաև ինչ-որ տեղ պարտադրողները։ Խոսքի Վիկտորիա Սիքրեթսը Նարեկացին չի հորինել։

anslov
10.12.2016, 22:03

Հազար ներողություն, բայց թյուրընմռնումից խուսաելու համար կուզեի պարզել, իսկապե՞ս Նարեկացուն համարում ես "ոչ բարձր կուլտուրա"

Արշակ
10.12.2016, 22:09
Ի դեպ, Շվեդիան էս առումով աշխարհի ամենակոռեկտ երկրներից մեկն ա․ քեզ ոչ մեկ արտաքինի համար չի ծաղրի, կարծիք չի հայտնի, խորհուրդ չի տա, չաղ չի ասի, նիհար չի ասի, խորհուրդ չի տա մազերդ հարթացնել կամ ունքերդ հանել։ Բայց էդ «կոռեկտությունը» իրանց բոլորովին չի ազատում աշխարհում արտաքինի վրա ամենաֆիքսված հասարակություններից մեկը լինել։ Նենց որ բոլորը հիստերիկավարի փորձում են իրանց արտաքինը համապատասխանացնել իրանց կաստայի գեղեցկության ու քուլության ստանդարտներին։ Էդ վերաբերվում ա հագուկապին, սանրվածքին, տվյալ մշակույթին բնորոշ շարժուձևին, առարկաների, շրջապատող միջավայրի դիզայնին, և այլն։
ՈՒ եթե դու էդ արտաքինի ստանդարտներին չես համապատասխանում, ապա «մերոնքական» չես լինի, չնայած որ քեզ ոչ ոք երբեք ոչ մի բան չի ասի‎ ;)

Արշակ
10.12.2016, 22:12
Նենց որ կոռեկտությունն էլ կարա լինի «արտաքին կոռեկտության ստանդարտ» :D Դրան չարժի խաբնվել ;)

Արշակ
10.12.2016, 22:18
ՈՒ փաստորեն, Շվեդիայի ագրեսիվ ֆեմինիզմը կանանց չի ազատել արտաքին տեսքի ստանդարտներից։ ՈՒղղակի տղամարդկանց էլ ա մտցրել նմանատիպ ստանդարտների մեջ։ Մենակ տեսնեք ջահել տղերքը ինչ տարած են իրանց տեսքի վրա :D Նենց որ, ինձ թվում ա պրոբլեմը շատ ավելի խորն ա քան կանանց իրավահավասարությունը։

Օֆ էս ինչքան գրեցի էսօր

anslov
10.12.2016, 22:23

...Ինքնասիրահարվածություն ու դրանից բխող խորը էգոիզմ:
Ինչին իմիջայլոց մղում էին այստեղ որոշ հեղինակներ:
Այսինք սիրիր քո մարմնը այնպես, ինչպես որ այն կա:

Դե որ ըտենց է, եկեք փակենք էլի բոլոր ֆիտնեսները, որոնց հիմնակա ֆունկցիան հենց "ֆիտ" անելու մեջ ա եղել իսկզբանե ;)

StrangeLittleGirl
10.12.2016, 22:40
Ի՞նչ ինկատի ունես, ասելով որ " ուրիշ մեկը կամ հասարակությունը չորոշի":
Դու զրկում ես մարդկան կարծիք ասելու իրավունքի՞ց:

Թե՞ կարծում ես, որ հասարակությունը քրեական հոդվածներ է նախատեսել խուճուճ մազերով կին լինելու համար ու հիմա իրանց պետք ա փրկել
Մարդը կարա կարծիք ունենա, դա իրա գործն ա: Բայց իրավունք չունի ուրիշի փոխարեն որոշելու, թե կողքինն ինչ տիպի պիտի լինի: Էսօրվա հասարակությունը որոշում ա դա: Ինստագրամը փակում ա մի կնոջ ըքաունթ, ով բիկինիով նկար ա շեյրում, որտեղ ցայլքի մազերը թրաշած չեն: Դե ես էլ չասեմ որպես կին ինչքան եմ ներվ քայքայել հասարակության որոշած ստանդարտների պատճառով՝ սկսած խուճուճ մազերը չֆենելուց, վերջացրած չքսվելու մասին լեկցիաներով: Էս ամենը տղամարդու համար շատ դժվար ա հասկանալը, որովհետև տղամարդու առաջ նման պահանջներ չկան: Ու նույն էս թեմայի նկարները երկու ծայրահեղության են տանում: Մեկում մոեդլային արտաքինով կանայք, մյուսում կանայք, որոնց հաստատ ակումբից ոչ մեկ չի գալու ասի՝ սիրուն ա: Բայց աշխարհի կանանց մեծամասնությունն էդ ծայրահեղություններից ոչ մեկում էլ չի: Այդուհանդերձ հասարակությունը, ավելի հաճախ տղամարդիկ պարտադրում են, պահանջում են սենցունենց լինելը: Ու մի ասեք՝ տենց չի: Որտև տենց ա: Ուղղակի տենց ա: Ես էլ, շատ կանայք էլ դա իրանց մաշկի վրա զգում են:

ՈՒ փաստորեն, Շվեդիայի ագրեսիվ ֆեմինիզմը կանանց չի ազատել արտաքին տեսքի ստանդարտներից։ ՈՒղղակի տղամարդկանց էլ ա մտցրել նմանատիպ ստանդարտների մեջ։ Մենակ տեսնեք ջահել տղերքը ինչ տարած են իրանց տեսքի վրա :D Նենց որ, ինձ թվում ա պրոբլեմը շատ ավելի խորն ա քան կանանց իրավահավասարությունը։

Օֆ էս ինչքան գրեցի էսօր
Արշակ, լրիվ ուրիշ ա, երբ կոնկրետ անձն ա իրա տեսքի վրա տարած ու լրիվ ուրիշ ա, երբ հասարակությունն ա էդ անձի տեսքի վրա տարած: Շվեդիայում ինչքան էլ բոլորը փորձեն իրար նմանվել, հաստատ ոչ ոք չի քննադատվի տարբերվող տեսքի համար: Դանիայում էլ կանայք հիմնականում սև են հագնում, մազերն էլ կոս անում, կպցնում գլխին, շաբաթը մի քանի ժամ էլ լճերի շուրջ վազում, բայց ոչ ոք մինչև հիմա իմ կապույտ կամ կարմիր գլխարկի, գունավոր շորերի ու թափած խուճուճ մազերի հասցեին որևէ բան չի ասել։

StrangeLittleGirl
10.12.2016, 22:43
...Ինքնասիրահարվածություն ու դրանից բխող խորը էգոիզմ:
Ինչին իմիջայլոց մղում էին այստեղ որոշ հեղինակներ:
Այսինք սիրիր քո մարմնը այնպես, ինչպես որ այն կա:

Դե որ ըտենց է, եկեք փակենք էլի բոլոր ֆիտնեսները, որոնց հիմնակա ֆունկցիան հենց "ֆիտ" անելու մեջ ա եղել իսկզբանե ;)
Ֆիտնեսները նրանց համար են, ովքեր ուզում են էնտեղ մարզվել։ Իսկ ովքեր չեն ուզում էնտեղ մարզվել, պետք չի իրանց պարտադրել։ Ամեն մեկի գործն ա սիրել իրա մարմինը կամ չսիրել, փորձել ուրիշ ձևի դարձնել հնարավորության սահմաններում: Բայց դա ամեն մարդն ինքն իր համար պիտի որոշի: Իսկ հասարակությունը պիտի պարտավորվի ընդունել մարդու սեփական որոշումը: Դեռ էստեղ քաշից ենք խոսում, որն ամենակառավարելի բանն ա մարդու արտաքինում: Բա հասա՞կը, բա կրծքերի չա՞փը, բա աչքերի գու՞յնը:

StrangeLittleGirl
10.12.2016, 22:46
Շատ լավ օրինակ բերեցիր, որ ցույց ա տալիս միանշանակ պատասխաններ չկան ու սենց հարցերի դեպքում հազար ու մի հանգամանք կա։

Քո օրինակից վերացարկվելով, իմ կարծիքով լավ ա եթե հարազատ մարդիկ նկատում են, եթե իրանց հարազատը օրինակ առողջության տեսանկյունից ավելորդ քաշ ա հավաքել ու սրտացավ լինելով ահազանգում են։ Մարդը կարող ա ինքը ուշադրություն դարձրած չլինի, բայց որ տարբեր հարազատներ նման բան են նշում, սկսի լուրջ ուշադրություն դարձնել ու մտահոգվել, ինչ–որ քայլեր ձեռնարկել։
լավ չի, եթե նույնիսկ հարազատը, օրը ծիծիլիոն անգամ քեզ էդ մասին ասում ա, երբ ինքդ էլ գիտես, արդեն լսել ես իր կարծիքը կամ արդեն քայլեր ես ձեռնարկում կամ էլ գտնում ես որ քեզ տենց դուր ա գալիս կամ մտահոգվելու բան չկա։
Անտակտություն ա, երբ տաքսի ես նստում ու տաքսու վարորդը սկսում ա փորիդ վերաբերյալ լեկցիաներ կարդալ։ Ինքը ի՞նչ գիտի, գուցե առողջական խնդիր ունես, ուզած–չուզած նստակյաց կյանք ունես ու դրա դեմ բան չես կարող, ու իր ավելորդ անքամ տենց բան նշելը մենակ տհաճություն ա պատճառում ու ընդհանրապես, էդ մարդը քեզ չի ճանաչում, քո իրավիճակը չգիտի ու առանց իմանալու քիթը խոթելու կարիք չկա, հատկապես որ ոնց էլ չլինի իրանց ավելի հարազատ մարդիկ կունենաս, որ քեզ էդ ասած կլինեն, եթե նույնիսկ ինքդ նկատած չլինես որ փոր ունես։
Նորմալ ա եթե ընկերդ ասենք սանրվածքիդ վերաբերյալ կարծիք ա հայտնում, եթե գիտի, որ իր կարծիքը քեզ հետաքրքրում ա, քո համար կարևոր ա, ու որ դու դրանից չես վիրավորվի։
Նորմալ չի, եթե ծանոթդ խորհուրդ ա տալիս սանրվածքդ փոխել, եթե իրան ոչ մեկ խորհուրդ չի հարցրել ու վստահ չի որ իր խորհուրդը հաճույքով կընդունվի։

Բայց էդ իմ անձնական ընկալումն ա ու իհարկե ես չեմ բոլորի փոխարեն էդ սահմանը որոշողը երբ արժի ասել, երբ չէ։
Սրանք նուրբ հարցեր են ու նրբանկատ վերաբերմունք են պահանջում ամեն մասնավոր դեպքում։
Էսքանի հետ համաձայն եմ: Բայց պատկերացրու որպես կին սենց խորհուրդներ ինչքան շատ ենք լսում դեսուդենից, ու դա շատ անդուր ա:

John
10.12.2016, 22:46
- Բարև, Բոյով։
- Հե՛յ, անկուլտուրականի մեկը, մի վիրավորի ինձ, մի՛ կենտրոնացի իմ ֆիզիկական տվյալների վրա։

Ով որ էս ծայրահեղության դրսևորում չի համարում՝ ուրեմն ծանր դեպք ա իմ կարծիքով։

StrangeLittleGirl
10.12.2016, 22:55

Հոս, երևի դուք՝ տղամարդիկդ, ավելի ուրիշ կերպ եք ընկալում արտաքին տվյալների հետ կապված մականունները։ Օրինակ մեր կուրսում մի աղջիկ կար թուխ մաշկով, մականունը սև էին դրել տղաները։ Ամեն օր էլ ասում էին՝ բարև սև։ Էդ աղջիկը մեռավ բացատրելով, որ վիրավորական ա, որ դուրը չի գալիս, որ էլ չասեն։ Մեկ ա, չէր ազդում։ Մինչև հիմա էլ իրան սև են ասում, բայց դա մեկ ա իրա համար վիրավորական ա։ Ու մի պահ պատկերացրեցի՝ կնոջ ասեն բարև բոյով, հաստատ վիրավորական ա։ Կարաս բարձրահասակների թեմայում ուսումնասիրես դա։

John
10.12.2016, 23:05

Բյուր ջան, ախր տենց չի էլի ձևը։ Համ հավասարություն եք ասում՝ համ ամեն քայլափոխին տարբերություն եք դնում։ Հիմա որ 2 հոգի կանգնած լինեն, ասես «հլը տես ո՞վ ա ընդեղ կանգնած», հարցնեմ «ո՞ր մեկը»։ Ո՞նց ես նկարագրելու։ Հոգու նկարագրությա՞մբ, թե՞ ֆիզիկականի։

Էդ բերածդ օրինակը տեղին չի էնքանով, որ անկախ դիմելաձևից, եթե դիմացինս ասի, որ իրեն տհաճ է էդ դիմելաձևը՝ ես էլ տենց չեմ դիմի։ Ու ինձ թվում է ցանկացած ադեկվատ մարդ էլ տենց կվարվի։
Մարդ էլ կա կվիրավորվի, որ իրեն ասես «Բարև, սիրունիկ»։ Մեկն էլ կվիրավորվի, որ ասես «բարև, օրիորդ», մեկն էլ կվիրավորվի որ ասես «բարև, տիկին», մեկն էլ որ ասես «բարև, աղջիկ ջան»։ Էդ չի նշանակում, որ նշված դիմելաձևերը վիրավորական են։ Մարդու մտքին տեղ լինի՝ հայացքի մեջ էլ վիրավորանք կգտնի։ Ու վաբշե, եթե մարդ պրոբլեմ ա ման գալիս՝ իրա գործն ահագին հեշտ ա․ ինքը միշտ կգտնի այն։

StrangeLittleGirl
10.12.2016, 23:16

Հոս, էդ խնդիրները գալիս են նրանից, որ հասարակությունը պահանջներ ա դնում կնոջ արտաքինի վրա, հետևաբար արտաքինի վերաբերյալ ցանկացած ոչ դրական ռեպլիկ վիրավորական կարա համարվի, որովհետև ենթադրում ա, որ ինքն ինչ-որ ձև «շեղված» ա համընդհանուր ստանդարտից:

Իսկ երբ դիմացդ երկու հոգի ա կանգնած ու անպայման պիտի խոսես իրենց մասին, թե չէ կմեռնես, կան արտաքին շատ ավելի նեյտրալ ու ավելի հեշտ հասկանալի տվյալներ, քան չաղ ու նիհար, բոյով ու կոլոտը: Ասենք ես գլուխ եմ ջարդում ու փորձում եմ հիշել իրավիճակ, երբ փորձել եմ ինչ-որ մեկի հեռվից ցույց տալ: Վերջին երկու տարվա մեջ տենց մի դեպք հիշեցի, ու ինձ դժվար չէր ասելը՝ սպիտակ պուտիկներով մայկայով կինը: Ինչու՞ պարտադիր պիտի հենց չաղ ու նիհարից սկսեք, հատկապես երբ հիմնականում շատ հազվադեպ ա պատահում, որ երկու մարդ էդքան էական ու նկատելի քաշային տարբերություններով իրար կողքի կանգնած լինեն:

John
10.12.2016, 23:20

Բյուր ջան, էդ երբվանի՞ց ա իրան հարգող կինը հասարակության պահանջներով առաջնորդվում, թե՞ բան եմ բաց թողել։

Աթեիստ
10.12.2016, 23:20
Իսկ եթե ես 5 րոպե հետո չեմ հիշո՞ւմ, թե նոր կանգնած հետս զրուցող զույգի հագն ինչ կա՞ր։
Բայց լավ տպավորվել ա, որ մեկը մի քիչ չաղ էր, մյուսը կոլոտ, ու ակնոցով։
Իսկ իրանց հագուստն ինձ սկի հետաքրքիր չէր։

StrangeLittleGirl
10.12.2016, 23:24
Բյուր ջան, էդ երբվանի՞ց ա իրան հարգող կինը հասարակության պահանջներով առաջնորդվում, թե՞ բան եմ բաց թողել։
Հոս, էնքան հեշտ ա ասելը իրան հարգող կինը, էնքան հեշտ ա սահմանումներով խոսելը, բայց իրան հարգող կինն առաջին հերթին հասարակության պարտադրանքը կասկածի տակ ա դնում: Ու սարսափելի դժվար ա ապրելը մի հասարակության մեջ, որտեղ ամեն օր հիշացնում են, որ դու էդ հասարակության ստանդարտներով չես: Ու ինձ թվում ա՝ իրանց հարգող կանայք պիտի առաջին հերթին պահանջեն, որ էդ ստանդարտները վերանան, որ հասարակությունն իրանց փոխարեն չորոշի, թե ոնց պիտի լինեն իրանք:

Իսկ եթե ես 5 րոպե հետո չեմ հիշո՞ւմ, թե նոր կանգնած հետս զրուցող զույգի հագն ինչ կա՞ր։
Բայց լավ տպավորվել ա, որ մեկը մի քիչ չաղ էր, մյուսը կոլոտ, ու ակնոցով։
Իսկ իրանց հագուստն ինձ սկի հետաքրքիր չէր։
Օքեյ, ասա՝ էն կինը, որ չաղ էր, վրայից հոտ էր գալիս, բեղերն էլ չէր հանել:

Ծլնգ
10.12.2016, 23:28
― Հիշո՞ւմ ես Ռուբոյի աղջկան, համալսարան ա ընդունվել։
― Ռուբոն երկու աղջիկ չունե՞ր։
― Հա, մեծն ա, էս տարի դպրոցը ավարտեց։
― Մեծը ո՞րն էր, չաղլիկը, թե էն մյուսը՝ բոյովը։
― Մեծը էն պուտպուտիկավոր շորովն էր, իսկ դու անզգամ, արտաքինի վրա ֆիքսված պադոշ ես, յախք։
― Վայ հորս արև, էս ո՞վ էր...

Chuk
10.12.2016, 23:30
Ու մի պահ պատկերացրեցի՝ կնոջ ասեն բարև բոյով, հաստատ վիրավորական ա։ Կարաս բարձրահասակների թեմայում ուսումնասիրես դա։

Մի ծանոթ աղջիկ կա, մեր տղերքից մեկն իրան «Բոյով» ա ասում, առանձին, մեր շրջապատում, անծանոթների մոտ։ Չես պատկերացնի, թե էդ աղջիկն իրան ինչքան լավ ու շոյված ա զգում, ամեն անգամ լսելուց դեմքին գոհունակություն եմ կարդում։

Բայց հլը շշկռվի, մի ուրիշն իրան «Բոյով» ասի. պատերազմը պարաստ ա, տրամադրությունն ընկնում ա, վիրավորվում։

Բյուր, հիմա այ էս դեպքը հաշվի առնելով ոնց չպնդեմ, որ մի կողմից ապուշ ստերեոտիպների հետ գործ ունենք, մյուս կողմից շատ կարևոր ա ասողի ով լինելն ու ասելու շեշտադրությունը, կոնտեքստը։

John
10.12.2016, 23:31
Հոս, էնքան հեշտ ա ասելը իրան հարգող կինը, էնքան հեշտ ա սահմանումներով խոսելը, բայց իրան հարգող կինն առաջին հերթին հասարակության պարտադրանքը կասկածի տակ ա դնում: Ու սարսափելի դժվար ա ապրելը մի հասարակության մեջ, որտեղ ամեն օր հիշացնում են, որ դու էդ հասարակության ստանդարտներով չես: Ու ինձ թվում ա՝ իրանց հարգող կանայք պիտի առաջին հերթին պահանջեն, որ էդ ստանդարտները վերանան, որ հասարակությունն իրանց փոխարեն չորոշի, թե ոնց պիտի լինեն իրանք:

Վատն էն ա, որ իրոք իրենց հարգող կանայք բացարձակ փոքրամասնություն են, գոնե Հայաստանում, դրա համար էլ ամեն մեկը մի կոպլեքսների կծիկ է։ Ամեն մեկը փորձում է ադապտացվել միջավայրին ու միջավայրի պահանջներին, դրա համար էլ կեղտի մեջ են։
Դրա համար էլ «բոյովը» կարա որպես վիրավորանք որակվի, որտև հասարակության ընդունված նորմերի համաձայն կինը բոյով չպետք ա լինի։ Բայց «կոլոտն» էլ ա վիրավորական, որտև կինը կոլոտ էլ չպտի լինի։ Կինը պետք է ունենա նորմալ հասակ․ 1․55-1․65։ Դրանից ավելի դեպքում պետք ա ծռի մեջքը, որ չջոգեն բոյով ա, դրանից պակասի դեպքում էլ, անկախ եղանակից ու հարմարությունից՝ բարձրակրունկ պետք ա հագնի ու տանջվի։ Ու դրանում հասարակությունն է մեղավոր, ոչ թե տվյալ անձնավորությունը։ Թույն ա, բան չունեմ ավելացնելու։

StrangeLittleGirl
10.12.2016, 23:32
Մի ծանոթ աղջիկ կա, մեր տղերքից մեկն իրան «Բոյով» ա ասում, առանձին, մեր շրջապատում, անծանոթների մոտ։ Չես պատկերացնի, թե էդ աղջիկն իրան ինչքան լավ ու շոյված ա զգում, ամեն անգամ լսելուց դեմքին գոհունակություն եմ կարդում։

Բայց հլը շշկռվի, մի ուրիշն իրան «Բոյով» ասի. պատերազմը պարաստ ա, տրամադրությունն ընկնում ա, վիրավորվում։

Բյուր, հիմա այ էս դեպքը հաշվի առնելով ոնց չպնդեմ, որ մի կողմից ապուշ ստերեոտիպների հետ գործ ունենք, մյուս կողմից շատ կարևոր ա ասողի ով լինելն ու ասելու շեշտադրությունը, կոնտեքստը։

Արտ, լավ, համոզեցիր. ասողի ով լինելն ու կոնտեքստը կարևոր ա: Բայց դա չի նշանակում, որ էսօր պահանջներ չկան չեն արտաքինի նկատմամբ ընդհանրապես, կանանց արտաքինի նկատմամբ մասնավորապես ու առավելևս Հայաստանում: Ու որ դրանք սխալ են, հիվանդ են, ու պետք ա դրանց դեմ պայքարել:

anslov
10.12.2016, 23:34
Հոս, երևի դուք՝ տղամարդիկդ, ավելի ուրիշ կերպ եք ընկալում արտաքին տվյալների հետ կապված մականունները։ Օրինակ մեր կուրսում մի աղջիկ կար թուխ մաշկով, մականունը սև էին դրել տղաները։ Ամեն օր էլ ասում էին՝ բարև սև։ Էդ աղջիկը մեռավ բացատրելով, որ վիրավորական ա, որ դուրը չի գալիս, որ էլ չասեն։ Մեկ ա, չէր ազդում։ Մինչև հիմա էլ իրան սև են ասում, բայց դա մեկ ա իրա համար վիրավորական ա։ Ու մի պահ պատկերացրեցի՝ կնոջ ասեն բարև բոյով, հաստատ վիրավորական ա։ Կարաս բարձրահասակների թեմայում ուսումնասիրես դա։

Կնոջը մականունով դիմում է մենակ էն տղա-մարդը, ում համար "տղա" բառը գրվում է չակերտների մեջ:

StrangeLittleGirl
10.12.2016, 23:35
Վատն էն ա, որ իրոք իրենց հարգող կանայք բացարձակ փոքրամասնություն են, գոնե Հայաստանում, դրա համար էլ ամեն մեկը մի կոպլեքսների կծիկ է։ Ամեն մեկը փորձում է ադապտացվել միջավայրին ու միջավայրի պահանջներին, դրա համար էլ կեղտի մեջ են։
Դրա համար էլ «բոյովը» կարա որպես վիրավորանք որակվի, որտև հասարակության ընդունված նորմերի համաձայն կինը բոյով չպետք ա լինի։ Բայց «կոլոտն» էլ ա վիրավորական, որտև կինը կոլոտ էլ չպտի լինի։ Կինը պետք է ունենա նորմալ հասակ․ 1․55-1․65։ Դրանից ավելի դեպքում պետք ա ծռի մեջքը, որ չջոգեն բոյով ա, դրանից պակասի դեպքում էլ, անկախ եղանակից ու հարմարությունից՝ բարձրակրունկ պետք ա հագնի ու տանջվի։ Ու դրանում հասարակությունն է մեղավոր, ոչ թե տվյալ անձնավորությունը։ Թույն ա, բան չունեմ ավելացնելու։

Հոս, դու ասում ես՝ տվյալ ա՞նձն ա մեղավոր, որ մեջքը ծռում ա կամ բարձրակրունկ ա հագնում ։'

John
10.12.2016, 23:36
Հոս, դու ասում ես՝ տվյալ ա՞նձն ա մեղավոր, որ մեջքը ծռում ա կամ բարձրակրունկ ա հագնում ։'

Բա կարո՞ղ ա ես եմ մեղավոր։ Կամ ինքն ա մեղավոր, որ իմ մազերը կարճ են։ Չնայած ես աղջիկ չեմ, ուրիշ ա էդ քո ասելով։

Ծլնգ
10.12.2016, 23:37
Կնոջը մականունով դիմում է մենակ էն տղա-մարդը, ում համար "տղա" բառը գրվում է չակերտների մեջ:
Հիմա Սյուզի Քենթիկյանին killer queen ասող տղամարդիկ են «տղա»մարդիկ, թե՞ Սյուզին ա, որ կին չի։

StrangeLittleGirl
10.12.2016, 23:39
Բա կարո՞ղ ա ես եմ մեղավոր։ Կամ ինքն ա մեղավոր, որ իմ մազերը կարճ են։ Չնայած ես աղջիկ չեմ, ուրիշ ա էդ քո ասելով։

Չէ, Հոս, հասարակությունն ա մեղավոր, որ տենց պայմաններ ա պարտադրում: Գիտե՞ս ինչքան դժվար ա էդ պահանջներին դեմ գնալն ու անելը նենց, ոնց որ քեզ ա դուր գալիս: Դու չես պատկերացնի՝ ինչ կարգի քննադատությունների են արժանանում կանայք էդ ստանդարտներից շեղվելու համար: Ու էդ ամենին դիմանալու համար ներվ ա պետք: Խնդրեմ, էլի էս թեմայի առաջին գրառումը հիշեմ. կնոջ ինստագրամի ըքաունթը փակել են ինչ ա թե ի տարբերություն այլ կանանց, որոշել ա իրա ցայլքի մազերը չթրաշել ու էդ տեսակի բիկինիով նկար տեղադրել:

Chuk
10.12.2016, 23:39
Բյուր, պահանջներ կան ու ամենատարբեր։ Էսօր աղջիկը քսված լինի Պողոսը կասի «խի՞ ես սենց քսվում, մաշկդ վարի ես տալիս, բնական գեղեցկությունդ փչացնում», վաղը քսված չլինի Պետրոսը կասի «Ամոթ ա աղջի, մի քիչ արտաքինիդ հետևի»։ Կարճ շրջազգեստ հագնի, Համոն կասի «Էս ինչ գռեհիկ, պոռնիկի նման ես հագնված», Վաղոն կասի «Մալադեց համարձակությանդ, սիրուն ոտքեր ունես»։ Էս խոսքերի մի մասն ակնհայտ անտակտ են։ Բայց դա ինձ չի խանգարում ասենք չափազանց քսվածի մասին կարծիք կազմել ու օրինակ ընկերոջս էդ մասին ասել։

Sent from my A0001 using Tapatalk

Աթեիստ
10.12.2016, 23:39
Օքեյ, ասա՝ էն կինը, որ չաղ էր, վրայից հոտ էր գալիս, բեղերն էլ չէր հանել:

1. Երկուսն էլ տղամարդ էին։
2. Եթե կոնկրետացնելու համար մենակ բոյը, կամ չաղությունը հերիք ա, իմաստ չկա տենց խորանալու։

Տեսքի առանձնահատկությունները նշվում են տարբերակելու համար, ոչ թե պիտակելու։

Արշակ
10.12.2016, 23:40
Արշակ, լրիվ ուրիշ ա, երբ կոնկրետ անձն ա իրա տեսքի վրա տարած ու լրիվ ուրիշ ա, երբ հասարակությունն ա էդ անձի տեսքի վրա տարած: Շվեդիայում ինչքան էլ բոլորը փորձեն իրար նմանվել, հաստատ ոչ ոք չի քննադատվի տարբերվող տեսքի համար: Դանիայում էլ կանայք հիմնականում սև են հագնում, մազերն էլ կոս անում, կպցնում գլխին, շաբաթը մի քանի ժամ էլ լճերի շուրջ վազում, բայց ոչ ոք մինչև հիմա իմ կապույտ կամ կարմիր գլխարկի, գունավոր շորերի ու թափած խուճուճ մազերի հասցեին որևէ բան չի ասել։ Չէ, Բյուր, երկու դեպքում էլ հասարակությունն ա տարած ու հասարակական ճնշումն ա․ մի դեպքում լուռ, մյուս դեպքում բարձրաձայն։ ՈՒ վստահ չեմ, թե Շվեդիայի լուռը ավելի պակաս ճնշում ա։

ՈՒ էդ որ հա ասում ես տղամարդիկ պարտադրում են։ Էդ ո՞նց էն է պարտադրում։ Եթե խոսքը կարծիքների ու վերաբերմունքի մասին ա, իմ ջոկելով էդ առումով կանայք կանանց ավելի շատ են ցուցումներ տալիս։ Տղամարդիկ սովորաբար իրանց թույլ չեն տալիս տենց ցուցումներ տալ կանանց, հատկապես ոչ մտերիմներին։ Կամ հավանում են, կամ չէ :))
Տղամարդիկ տղամարդկանց են խորհուրդներ տալիս:

StrangeLittleGirl
10.12.2016, 23:41
Բյուր, պահանջներ կան ու ամենատարբեր։ Էսօր աղջիկը քսված լինի Պողոսը կասի «խի՞ ես սենց քսվում, մաշկդ վարի ես տալիս, բնական գեղեցկությունդ փչացնում», վաղը քսված չլինի Պետրոսը կասի «Ամոթ ա աղջի, մի քիչ արտաքինիդ հետևի»։ Կարճ շրջազգեստ հագնի, Համոն կասի «Էս ինչ գռեհիկ, պոռնիկի նման ես հագնված», Վաղոն կասի «Մալադեց համարձակությանդ, սիրուն ոտքեր ունես»։ Էս խոսքերի մի մասն ակնհայտ անտակտ են։ Բայց դա ինձ չի խանգարում ասենք չափազանց քսվածի մասին կարծիք կազմել ու օրինակ ընկերոջս էդ մասին ասել։

Sent from my A0001 using Tapatalk

Արտ, օքեյ, ընկերդ քեզ հարցրեց, դու կարծիքդ ասեցիր, դա նորմալ ա: Բայց եթե չի հարցրել, ուրեմն հավանաբար չի հետաքրքրում կամ պետք չի: Եթե ամեն դեպքում գտնում ես՝ շատ ահավոր ա, պետք ա ասել, զգուշորեն ասա (ես քո փոխարեն կնախընտրեի ոչինչ չասել, բայց ես դու չեմ, քո գործն ա, ուզում ես ասա): Բայց պարտադրելու կարգի փոխե՞լ դալ: Ծաղրե՞լ: Կամ ասել դա անծանոթի՞ն:

Chuk
10.12.2016, 23:45

Չէ, սխալ հասկացար։ Քսվածն ընկերս չէր, այլ ասենք փաբում նստած մի աղջիկ, որի արտաքինն ինձ հետաքրքրել էր ու ընկերոջս հետ կիսվել եմ։

Իսկ դիմացինին, հատկապես անծանոթ, բնականաբար անտակտություն կլինի տենց բան ասելն ու ճաշակս իրա վրա փաթաթել փորձելը։ Մտերիմին զգուշությամբ կարող եմ ասել, որպես կարծիք, բայց չպարտադրող։

John
10.12.2016, 23:46
Չէ, Հոս, հասարակությունն ա մեղավոր, որ տենց պայմաններ ա պարտադրում: Գիտե՞ս ինչքան դժվար ա էդ պահանջներին դեմ գնալն ու անելը նենց, ոնց որ քեզ ա դուր գալիս: Դու չես պատկերացնի՝ ինչ կարգի քննադատությունների են արժանանում կանայք էդ ստանդարտներից շեղվելու համար: Ու էդ ամենին դիմանալու համար ներվ ա պետք: Խնդրեմ, էլի էս թեմայի առաջին գրառումը հիշեմ. կնոջ ինստագրամի ըքաունթը փակել են ինչ ա թե ի տարբերություն այլ կանանց, որոշել ա իրա ցայլքի մազերը չթրաշել ու էդ տեսակի բիկինիով նկար տեղադրել:

Բյուր ջան, իսկ մտածե՞լ ես երբևէ, թե ովքե՞ր են էդ «պարտադրողները»։ Կարո՞ղ ա իրականում ոչ թե հասարակությունն ա, այլ մայրը, տատը, հարևանի կինն ու տալի ընկերուհին: Կանայք իրանց համար տաբուներ են դնում, հարմարվում են դրանց, հետո սկսում բողոքել։ Թույն ա։ Եթե հասարակության «պարտադրանքին» դեմ գնալն էդքան դժվար լիներ ինչքան դու ես ներկայացնում՝ Հայաստանում կանայք չէին ծխի, ալկոհոլ չէին օգտագործի ու կարմիր խնձոր կպարացնեին հասրանիքի հաջորդ օրը։

Իսկ որ աղջկանից կրակվառիչ խնդրեմ՝ կարո՞ղ ա էդ էլ ա վիրավորական, որտև հասարակության պահանջն ա, որ կինը չծխի, իսկ ես էդ խնդրանքովս կասկածի տակ եմ դնում նրա՝ էդ պարտադրանքին հետևելու փաստը։ Ու կապ չունի, որ ինքը սրճարանում նստած ծխում էր էդ պահին։

anslov
10.12.2016, 23:46
Հիմա Սյուզի Քենթիկյանին killer queen ասող տղամարդիկ են «տղա»մարդիկ, թե՞ Սյուզին ա, որ կին չի։
Իմ ասածը աքսիոմա է, Աքսիոմա, որի հիման վրա մարդկության կենսագրությա մեջ կառուցված է Տղա-մարդ կառույցը:

Ծլնգ
10.12.2016, 23:49
Ինստագրամի պահով, 10 վայրկյան գուգլումը բերեց, որ մի նման դեպքի (ըստ իս ավելի բացահայտ նկարներով) համար ինստագրամի ներկայացուցիչը այսպես է պատասխանել.

We try hard to find a good balance between allowing people to express themselves creatively and having policies in place to maintain a comfortable experience for our global and culturally diverse community", the representative said over email. "This is one reason why our guidelines put limitations on nudity, but we recognize that we don't always get it right. In this case, we made a mistake and have since restored the account.

Մնացածը, ինչպես ասում են` գուգլ վամ վ րուկի

Chuk
10.12.2016, 23:50
Իմ ասածը աքսիոմա է, Աքսիոմա, որի հիման վրա մարդկության կենսագրությա մեջ կառուցված է Տղա-մարդ կառույցը:
Քո ասածն ընդամենը քո ընկալումն ա, որն օրինակ ինձ միայն ժպտացնում ա :)

Ծլնգ
10.12.2016, 23:52
Իմ ասածը աքսիոմա է, Աքսիոմա, որի հիման վրա մարդկության կենսագրությա մեջ կառուցված է Տղա-մարդ կառույցը:
հաա՜
Դե լավ ա գոնե բնության օրենք չի։ Աքսիոմաները կարող են փոխարինվել նորերով, օրենքներն են, որ մնայուն են։ ;)

StrangeLittleGirl
10.12.2016, 23:53
Չէ, Բյուր, երկու դեպքում էլ հասարակությունն ա տարած ու հասարակական ճնշումն ա․ մի դեպքում լուռ, մյուս դեպքում բարձրաձայն։ ՈՒ վստահ չեմ, թե Շվեդիայի լուռը ավելի պակաս ճնշում ա։

ՈՒ էդ որ հա ասում ես տղամարդիկ պարտադրում են։ Էդ ո՞նց էն է պարտադրում։ Եթե խոսքը կարծիքների ու վերաբերմունքի մասին ա, իմ ջոկելով էդ առումով կանայք կանանց ավելի շատ են ցուցումներ տալիս։ Տղամարդիկ սովորաբար իրանց թույլ չեն տալիս տենց ցուցումներ տալ կանանց, հատկապես ոչ մտերիմներին։ Կամ հավանում են, կամ չէ :))
Տղամարդիկ տղամարդկանց են խորհուրդներ տալիս:
Արշակ, Հայաստանում ամեն քայլափոխին խորհուրդ են տալիս: Իմ կուրսի մի աղջկա մեր կուրսից մի տղա հա խորհուրդ էր տալիս դեմքի մազերը հեռացնել: Կոնկրետ ինձ էլ իմ կյանքի տարբեր փուլերում խորհուրդ են տվել մազերս ֆենել, կաբլուկ հագնել կամ քսվել:

Ծլնգ
10.12.2016, 23:54

Իսկ դու խորհուրդ չե՞ս տվել խորհուրդ չտալ։

StrangeLittleGirl
10.12.2016, 23:55
Ինստագրամի պահով, 10 վայրկյան գուգլումը բերեց, որ մի նման դեպքի (ըստ իս ավելի բացահայտ նկարներով) համար ինստագրամի ներկայացուցիչը այսպես է պատասխանել.

Մնացածը, ինչպես ասում են` գուգլ վամ վ րուկի
Պատմությանը լավ ծանոթ չես :)
Նկարը դրվել ա բիկինի հեշթեգի տակ: Էդ հեշթեգով գնալու դեպքում կտեսնես նույն ձևի կամ նույնիսկ ավելի մերկ մարմիններ, բայց տարբերությունն էն ա, որ ցայլքի մազերը թրաշած են: Էդ ըքաունթներին բան ասող չի էղել:

John
10.12.2016, 23:55
Արշակ, Հայաստանում ամեն քայլափոխին խորհուրդ են տալիս: Իմ կուրսի մի աղջկա մեր կուրսից մի տղա հա խորհուրդ էր տալիս դեմքի մազերը հեռացնել: Կոնկրետ ինձ էլ իմ կյանքի տարբեր փուլերում խորհուրդ են տվել մազերս ֆենել, կաբլուկ հագնել կամ քսվել:

Բյուր, ախր խորհուրդ տալն ու պարտադրելը մեղմ ասած նույնը չի։ Ինձ որ խորհուրդ են տալիս նիհարել՝ ուրախ տարի եմ մաղթում, անցնում առաջ։ Ինչո՞ւմն ա է խնդիրը։

Ծլնգ
10.12.2016, 23:57
Պատմությանը լավ ծանոթ չես :)
Նկարը դրվել ա բիկինի հեշթեգի տակ: Էդ հեշթեգով գնալու դեպքում կտեսնես նույն ձևի կամ նույնիսկ ավելի մերկ մարմիններ, բայց տարբերությունն էն ա, որ ցայլքի մազերը թրաշած են: Էդ ըքաունթներին բան ասող չի էղել:
Հա, ո՞ւ։ Մի հոգնած ցենզոր իր ջահել վախտվա վախերը մտաբերելով ջնջել ա նկարը, հետո էլ ուրիշ նման դեպքեր են եղել, ինստագրամն էլ հայ-բույից հետո ասել ա՝ քրեր ջան, սխալ էինք, ներող կլնեք։ Ու քո խնդիրը սրա հետ ո՞րն ա։

Արշակ
10.12.2016, 23:59
Չէ, Հոս, հասարակությունն ա մեղավոր, որ տենց պայմաններ ա պարտադրում: Գիտե՞ս ինչքան դժվար ա էդ պահանջներին դեմ գնալն ու անելը նենց, ոնց որ քեզ ա դուր գալիս: Դու չես պատկերացնի՝ ինչ կարգի քննադատությունների են արժանանում կանայք էդ ստանդարտներից շեղվելու համար: Ու էդ ամենին դիմանալու համար ներվ ա պետք: Խնդրեմ, էլի էս թեմայի առաջին գրառումը հիշեմ. կնոջ ինստագրամի ըքաունթը փակել են ինչ ա թե ի տարբերություն այլ կանանց, որոշել ա իրա ցայլքի մազերը չթրաշել ու էդ տեսակի բիկինիով նկար տեղադրել:
Բյուր, ամեն դեպքում սխալվում ես թե մենակ աղջիկների նկատմամբ ա տենց ռեակցիա։ Տես ես որ Հայաստանում մորուքով էի ու երկար մազեր ունեի, օրը մի հազար անգամ մարդիկ խորհուրդներ էին տալիս։ Ասենք գործի տեղը ուտելիք եմ պատվիրել, մատակարարը ուտելիքը բերում ա ու մինչ ես իրան փողն եմ տալիս, ինքը հասցնում տարակուսած հարցնել թե ինչի՞ եմ մորուք պահում ու եթե նկարիչ չեմ, ուրեմն «ջահել տղա ես, սափրվի»։ Հիմա լավ ա, մորուքը մոդա ա, բիձեքն էլ աչքերներսը սովորել ա, էդքան շատ չեն ասում։
ՈՒ էլ չասած որ կանայք իրանց արտաքինի վերաբերյալ ահագին ազատություն ունեն սանրվածքի, հագուստի և այլն։
Պատկերացնում ե՞ս որևէ տղա որոշի մազերը ներկի Հայաստանում։ :P Կամ յուբկա հագնի (ամբողջ աշխարհում, բացի Շոտլանդիայից) :))

Նենց որ իզուր մի բողոքի, թե կանանց նկատմամբ ա էդ․ տղերքն ավելի տուժած են, ուղղակի դուք ֆիքսված եք կանանց վրա ու տղերքի դարդերը չեք նկատում :))

ՈՒ հա, համաձայն եմ, արտաքինի վրով ու ընդհանրապես կարծրատիպերը լավ բան չեն։ Անկախ նրանից բարձրաձայն արտահայտվում են թե լուռ ճնշվում։ ՈՒ ֆորմալ կոռեկտությունը էդ առումով հարց չի լուծում։ Թեկուզ ոչ մի ձեն չհանեն, եթե մարդը զգում ա, որ մարդիկ իրան քուլ չեն համարում թե ստանդարտով չշարժվի, գործի համար հարցազրույցի գնալուց եթե գիտի որ արտաքին կարծրատիպերի պատճառով ծուռ աչքով կնայեն և այլն, ուզած չուզած սկսում ա հետևել կարծրատիպերին հաջողության հասնելու համար :)

StrangeLittleGirl
11.12.2016, 00:04
Բյուր ջան, իսկ մտածե՞լ ես երբևէ, թե ովքե՞ր են էդ «պարտադրողները»։ Կարո՞ղ ա իրականում ոչ թե հասարակությունն ա, այլ մայրը, տատը, հարևանի կինն ու տալի ընկերուհին: Կանայք իրանց համար տաբուներ են դնում, հարմարվում են դրանց, հետո սկսում բողոքել։ Թույն ա։ Եթե հասարակության «պարտադրանքին» դեմ գնալն էդքան դժվար լիներ ինչքան դու ես ներկայացնում՝ Հայաստանում կանայք չէին ծխի, ալկոհոլ չէին օգտագործի ու կարմիր խնձոր կպարացնեին հասրանիքի հաջորդ օրը։

Իսկ որ աղջկանից կրակվառիչ խնդրեմ՝ կարո՞ղ ա էդ էլ ա վիրավորական, որտև հասարակության պահանջն ա, որ կինը չծխի, իսկ ես էդ խնդրանքովս կասկածի տակ եմ դնում նրա՝ էդ պարտադրանքին հետևելու փաստը։ Ու կապ չունի, որ ինքը սրճարանում նստած ծխում էր էդ պահին։
Չէ, Հոս, հասարակությունն ա որոշում: Չգրված, լուռ օրենքներ են: Եթե կոնկրետ հասարակության մեջ ընդունված ա, որ կինը պիտի ծխի, չծխողին են թարս նայում: Սա իրոք խնդիր ա Հայաստանում հատկապես, այլ երկրներում մի քիչ պակաս, բայց էլի խնդիր ա: Ուղղակի չեմ ուզում շատ օրինակներ ինձ վրա բերել, որովհետև քննարկումը շեղվում ա իմ ուղղությամբ ու տհաճ ա դառնում շարունակելը, թե չէ հենց իմ սեփական փորձից լիքը բաներ կպատմեի:

Արշակ
11.12.2016, 00:10
Արշակ, Հայաստանում ամեն քայլափոխին խորհուրդ են տալիս: Իմ կուրսի մի աղջկա մեր կուրսից մի տղա հա խորհուրդ էր տալիս դեմքի մազերը հեռացնել: Կոնկրետ ինձ էլ իմ կյանքի տարբեր փուլերում խորհուրդ են տվել մազերս ֆենել, կաբլուկ հագնել կամ քսվել:
Չեմ ասում բացառվում ա, բայց իմ դիտարկումներով կանայք ավելի ակտիվ են արտաքինի հարցում խորհուրդներ տալուց :)

Պատմությանը լավ ծանոթ չես :)
Նկարը դրվել ա բիկինի հեշթեգի տակ: Էդ հեշթեգով գնալու դեպքում կտեսնես նույն ձևի կամ նույնիսկ ավելի մերկ մարմիններ, բայց տարբերությունն էն ա, որ ցայլքի մազերը թրաշած են: Էդ ըքաունթներին բան ասող չի էղել:
Կարծում եմ որ նաև լիքը դեպքեր են եղել թրաշած բիկիի ու լիքը ուրիշ նկարներ ջնջելու, բայց էդ դեպքերում ոչ մեկ չի մտածում թե թրաշված էր դրա համար ջնջեցին։ ՈՒ տենց դեպքերը մեծ հնչեղություն չեն ստանում։
Instagram–ում օրական միլիոնավոր նկարներ են դրվում ու լիքը մոդերատորներ կան, որոնք պետք ա առաջնորդվեն instagram–ի տված կանոններով, բայց իհարկե էդ կանոնների սահմանները հնարավոր չի ճշգրիտ պահել հաստատ համոզված եմ, որ ինստագրամի կանոնների մեջ մազերի մոմենտով բան գրած չի։ Մոդերատորներն էլ մարդ են ու սխալ որոշումներ էլ են կայացնում։ ՈՒղղակի որոշ սխալների մեջ մարդիկ դիսկրիմինացիա են տեսնում ու աշխարհի ֆեմինիստները ոտի են կանգնում, շուխուռ են անում, իսկ մյուսների դեպքում ուղղակի տուժածը դիմում ա վերանայելու կամ ոչ էլ գլուխ ա դնում, տենց էլ ոչ մեկ չի իմանում։

StrangeLittleGirl
11.12.2016, 00:10
Հա, ո՞ւ։ Մի հոգնած ցենզոր իր ջահել վախտվա վախերը մտաբերելով ջնջել ա նկարը, հետո էլ ուրիշ նման դեպքեր են եղել, ինստագրամն էլ հայ-բույից հետո ասել ա՝ քրեր ջան, սխալ էինք, ներող կլնեք։ Ու քո խնդիրը սրա հետ ո՞րն ա։

Նկարը չի ջնջել, ըքաունթն ա արգելափակել: Ժամանակին դա եքա սկանդալ էր, ինստագրամը դեսուդեն արդարանում էր, արդարացումներից մեկն էր, որ արգելված ա ցայլքի մազ ցույց տալը, հրաժարվում էր ըքաունթն արգելափակումից հանելը: Բնականաբար, հակափաստարկ էր բերվում, թե՝ փաստորեն եթե մարմնի էդ մասը թրաշած ա, բայց մերկ, ուրեմն կարելի ա, բայց երբ մազ կա, չի կարելի: Ինստագրամը նորից պատասխանում ա՝ ցայլքի մազ ցույց տալ չի կարելի: Ու տենց շարունակ: Երկու տարի անց երևի ինստագրամը խելքի ա էկել, բան-ման ա փոխել, չգիտեմ: Բայց ամբողջ հարցն էն ա, որ որոշված ստանդարտ ա, որ ցայլքի մազերը պիտի չերևան:

StrangeLittleGirl
11.12.2016, 00:12
Կարծում եմ որ նաև լիքը դեպքեր են եղել թրաշած բիկիի ու լիքը ուրիշ նկարներ ջնջելու, բայց էդ դեպքերում ոչ մեկ չի մտածում թե թրաշված էր դրա համար ջնջեցին։ ՈՒ տենց դեպքերը մեծ հնչեղություն չեն ստանում։
Instagram–ում օրական միլիոնավոր նկարներ են դրվում ու լիքը մոդերատորներ կան, որոնք պետք ա առաջնորդվեն instagram–ի տված կանոններով, բայց իհարկե էդ կանոնների սահմանները հնարավոր չի ճշգրիտ պահել հաստատ համոզված եմ, որ ինստագրամի կանոնների մեջ մազերի մոմենտով բան գրած չի։ Մոդերատորներն էլ մարդ են ու սխալ որոշումներ էլ են կայացնում։ ՈՒղղակի որոշ սխալների մեջ մարդիկ դիսկրիմինացիա են տեսնում ու աշխարհի ֆեմինիստները ոտի են կանգնում, շուխուռ են անում, իսկ մյուսների դեպքում ուղղակի տուժածը դիմում ա վերանայելու կամ ոչ էլ գլուխ ա դնում, տենց էլ ոչ մեկ չի իմանում։
Ինստագրամն ինքը որևէ էդ տիպի բացատրություն չի տվել, թե էդ տիպի թրաշած նկարներ լիքը ջնջում են: Պարզ ասել են՝ ցայլքի մազ ա, պիտի չերևա: Նենց որ իզուր մի պաշտպանի իրանց ;)

StrangeLittleGirl
11.12.2016, 00:14
Ու վաբշե, ես էլ զահլա չունեմ ձեր հետ կռիվ տալու: Թեմայի սկզբի գրառումները կարդացեք, որտեղ բազմաթիվ կանայք արտահայտվել են: Կտեսնեք, որ օդից չեմ խոսում:

Անվերնագիր
11.12.2016, 00:30
Բա հիմա շուշան պեդրոսյանին բան չասե՞նք...
:))
Շուշան Պետրոսյան была такой толстой, что во время прослушивания волнующей музыки мурашки, бегущие по её телу, умирали от усталости уже на первом круге...

Վիշապ
12.12.2016, 21:02
Հայ կանայք, եթե հիշում ես, որպես կանոն 180/50 չեն, քանոնով գծած ոտեր չունեն, ու առատ մազածածկույթ ունեն։ Ու ես սիրում եմ հայ կանանց։ Ուրի՞շ։

Ուրիշ այն ախպերս, որ մեկ այլ մի հրաշալի ինտելեկտուալ անձնավորություն կարող է «կարծիք արտահայտել» հայ կանանց մասին այնպես, ինչպես դու կարտահայտես գեր կանանց մասին ու չենք կարողանա հստակեցնել կարծիք հայտնելու, ձեռ առնելու և ըմբռնումով կամ կարեկցանքով վերաբերվելու սահմանագծերը։

Վիշապ
12.12.2016, 21:06
Ամփոփ թեմայի շուրջ: Եթե համարենք, որ կա «հասարակության վերաբերմունք» հասկացությունը, ապա ես նետած ունեմ այն հասարակությունը, որն իր վերաբերմունքը արտահայտում է ծաղրով, առհամարանքով, նվաստացնելով և մնացած բոլոր թշնամական ձևերով, անկախ նրանից թե կնոջ մարմնի որ մի հատկանիշին է դա վերաբերվում։ Իսկ եթե հասարակությունը իր վերաբերմունքը արտահայտում է հանդուրժողաբար, ըմբռնումով, կարեկցանքով, խրախուսելով, սովորեցնելով, և այլ բարեկամական ձևերով, ապա ես սիրում եմ այդպիսի հասարակությունը:

Ծլնգ
20.12.2016, 19:13
Սա (http://www.aljazeera.com/news/2016/12/nepali-girl-dies-menstruation-chhaupadi-161219090727200.html) էլ կնոջ մարմնի մասին մի ավանդույթ։

But although the country's Supreme Court banned practising chhaupadi in 2005, the custom dies hard. It remains firmly rooted in many villages, especially in remote hill areas.
...
A 2011 UN report estimated that 95 percent of women in Achham district follow it [chhaupadi (https://en.wikipedia.org/wiki/Chhaupadi)].
Մարդուն մնում ա մենակ գժվել աշխարհիս խելագառությունից։

Գաղթական
21.12.2016, 00:13
Սա (http://www.aljazeera.com/news/2016/12/nepali-girl-dies-menstruation-chhaupadi-161219090727200.html) էլ կնոջ մարմնի մասին մի ավանդույթ։

Մարդուն մնում ա մենակ գժվել աշխարհիս խելագառությունից։

բռռ..
հայ կանայք էլ, եթե չեմ սխալվում, եկեղեցի չեն այցելում էդ ընթացքում, չէ՞

StrangeLittleGirl
21.12.2016, 00:21
բռռ..
հայ կանայք էլ, եթե չեմ սխալվում, եկեղեցի չեն այցելում էդ ընթացքում, չէ՞

Հին կտակարանում մի հատված կա էդ թեմայով, թե՝ արյունահոսող կինն անմաքուր ա, պիտի տունը նստի: Բայց դե էն վախտերով դա հիգիենիկ տեսանկյունից ճիշտ էր. որտեղ արյուն, էնտեղ ինֆեկցիա: Հիմիկվա աշխարհում դա առնվազն դեբիլություն ա:

ivy
07.02.2017, 15:39
Էս թեմայում ուզում եմ մի անգամ ևս գրել ճարպակալության ու կանանց գիրության մասին:
Ինչպես արդեն ասել եմ նախորդ էջերում, ես գտնում եմ, որ ամեն մարդու անձնական գործն է՝ իր մարմինն ինչ տեսքի է: Հարցը դա չի:
Հարցն էն է, որ ինձ ահագին զայրացնում է, երբ ճարպակալումը կապուն են body positivity-ի հետ, դարձնում սոցիալական գովազդ ու գովերգում են դա, իբր թե խրախուսելով բոլոր էն մարդկանց, ովքեր ունեն էդ խնդիրն ու նեղվում են իրենց մարմնից:
Սխալը գալիս է նրանից, որ ճարպակալումը դիտարկվում է՝ որպես կոսմետիկ խնդիր, այնինչ դա նախ և առաջ առողջական լուրջ խնդիր է, որը մեծ ռիսկային գործոն է տարբեր հիվանդությունների համար: Ինչքանո՞վ է ճիշտ ճարպակալում ունեցող մարդկանց խրախուսելը, որ չնեղվեն իրենց մարմնից, էն դեպքում, երբ դա կարող է ուղղակիորեն դեպի մահ տանել: Հարցն էլ նեղվել-չնեղվելը չի ամենևին, այլ երկար և առողջ ապրելը:
Ինչի եմ սա ասում: Վերջերս աչքովս ընկել էին Տեսս Հոլիդեյին (http://www.tessholliday.com/) գովերգող հոդվածներ, ով աշխարհի ամենամեծ չափերի մոդելներից մեկն է և հանդես է գալիս տարբեր գովազդային և սոցիալական հարթակներում՝ որպես body positivity-ի խորհրդանիշ:
Ու խոսքը մի քիչ լիքոտ կնոջ մասին չի, ով մի փոքր դուրս է մոդելային խիստ ստանդարտներից, այլ խոսքը կատարյալ ճարպակալման մասին է:
Իր մարմինն իր գործն է իհարկե, բայց ինչի՞ է սա դառնում դերային մոդել՝ խրախուսելով ճարպակալումը: Սա դառնում է ոգեշնչում շատ կանանց համար, որ ոչ թե փորձեն մի բան փոխել, այլ երջանիկ լինեն՝ իրենց առողջական խնդիրներով հանդերձ:
Ինձ սա, անկեղծ ասած, զայրացնում է: Ճարպակալումն ախտ է, որի դեմ պիտի պայքարվի՝ կյանքեր փրկելու համար, ոչ թե դառնա դրական տողատակերով սոցիալական գովազդ:

Աթեիստ
07.02.2017, 15:58
Հիմի որ նկար դնեմ, Բյուրն ասելու ա արտաքինի վրա եմ կենտրոնանում ։)

Բայց դնելու եմ։
Ցանկացած բժիշկ ասելու ա, որ քաշի խնդիր ունի։

https://scribblesng.files.wordpress.com/2016/05/img_0963.png

Մուշու
07.02.2017, 19:31
Բայց ինչ սիրուն դեմք ունի :love:oy

Mephistopheles
07.02.2017, 20:24
Բայց ինչ սիրուն դեմք ունի :love:oy

ուղղակի միի քիչ օվերուեյթ ա... մի թեթև ավելորդ քաշ ունի

LisBeth
07.02.2017, 21:10
Չափազանց նիհար մոդելներն էլ ունեն լիքը առողջական խնդիրներ, ու իրանց նիհարությունն էլ կարա կյանքի վտանգ սպառնացող վիճակ դիտարկվի, ավելին դա բերում ա երիտասարդ աղջիկների մոտ սխալ իդեալների ձևավորման, արդյունքում առաջ են գալիս անորեքսիա, բուլիմիա, մարդկանց ինքնագնահատականը դառնում ա արտաքին տեսքից կախված։ Բայց հլը էս թեմայում ոչ մեկ իրանցից նկար չի դրել ու առողջական խնդիրները չի քննարկել։ Հետաքրքիր ա, ինչո՞ւ։ Որովհետև իրանց տեսքը էսթետի՞կ ա։

StrangeLittleGirl
07.02.2017, 21:13

Լիզբեթն ասեց արդեն ։)
«Մոդելային արտաքինն» էլ առողջության ցուցանիշ չի: Էնպես որ, եթե առողջական խնդիրներից ենք խոսում, ուրեմն պետք ա երկու կողմն էլ քննարկել:

ivy
07.02.2017, 21:50
Բա էս գրածս հե՞չ։
Ուշադիր չեք, աչոններ ։)

Տնաշեն գոնե 170/50 գրեիր. 180/50 խորը անորեքսիա ա, որը նույնքան անառողջ ա, որքան ճարպակալումը ։)

Mephistopheles
07.02.2017, 22:20
Մեկ էլ էդ ջանդակի վրի որմնանկարչությունը չեմ հասկանում...

Աթեիստ
07.02.2017, 22:25
Չափազանց նիհար մոդելներն էլ ունեն լիքը առողջական խնդիրներ, ու իրանց նիհարությունն էլ կարա կյանքի վտանգ սպառնացող վիճակ դիտարկվի, ավելին դա բերում ա երիտասարդ աղջիկների մոտ սխալ իդեալների ձևավորման, արդյունքում առաջ են գալիս անորեքսիա, բուլիմիա, մարդկանց ինքնագնահատականը դառնում ա արտաքին տեսքից կախված։ Բայց հլը էս թեմայում ոչ մեկ իրանցից նկար չի դրել ու առողջական խնդիրները չի քննարկել։ Հետաքրքիր ա, ինչո՞ւ։ Որովհետև իրանց տեսքը էսթետի՞կ ա։

Լավ էլի, ո՞ւր ա ըտեղ էսթետիկ։
Էնքան որ գիտենք, որ իրանց սննդին լավ հետևում են, դրանց առողջության մասին էդքան չենք մտածում։

Տրիբուն
07.02.2017, 22:34
Բայց հլը էս թեմայում ոչ մեկ իրանցից նկար չի դրել ու առողջական խնդիրները չի քննարկել։ Հետաքրքիր ա, ինչո՞ւ։ Որովհետև իրանց տեսքը էսթետի՞կ ա։

Դրվել ա

Կնոջ մարմինը, ոնց ուզում ա լինի, մեկ ա սիրուն բան ա, սիրում եմ: :love
Մանավանդ որ ոսկրոտ է լինում:
Սերերս են:
https://s17.postimg.org/5mhvtmzqn/tumblr_lmdee2w5_Hj1qd0yfco1_500.jpg https://s13.postimg.org/44urydi87/OKbelouaar001.jpg

Մի հատ էլ կարամ ես դնեմ
http://images.techtimes.com/data/images/full/67063/france-model-ban.jpg

Ոնց ուզում ես քցի բռնի, ավելի լավ ա նորմայից քիչ, քան նորմայից տենց փիս շատ։ Կներեք ․․․․ :(

Lion
07.02.2017, 22:35
Էս մեջտեղինին սիրես, մի 50 տարի կջահելանաս... :love Իսկ էն նախորդ չաղլիկի վրա նույնիսկ նայել չի լինում...

Տրիբուն ջան, բայց էն վերջինը ոնց որ Տերմինատոր լինի - վախենալույա...

Տրիբուն
07.02.2017, 22:40
Ամեն դեպքում, ոնց որ մեր Ծլնգն ա ասում. «նա խույ ի ցվետ տավարիշա նետ»: Կամ Սերժիկի տատիկի ասած․ «կուժ գլորել, պուտուկ գտել (на каждый горшок своя крышка)»: Ասել է թե, սիրեք զմիմյանս ու երջանիկ եղեք անկախ քաշից, գույնից ու խնձորից։

ivy
07.02.2017, 23:05
Իսկ էն նախորդ չաղլիկի վրա նույնիսկ նայել չի լինում...

Դու հանգիստ, էն «չաղլիկի» վրա ընտիր նայող (https://de.pinterest.com/pin/372039619194785380/) կա ;)

Բայց դե հարցը էն չէր, որ «չաղլիկները» սիրուն չեն կամ վրաները նայող չկա, այլ էն, որ դա անառողջ վիճակ է ու առնվազն չպիտի գովազդվի:

Lion
07.02.2017, 23:07
Դե հիմի ես չեմ կարում նայում՝ մորուքավորն էլ կարումա՝ ճաշակին ընկեր չկա: Բայց դժվար գտնվի մեկը, որ Տրիբունի պոստի էն երկրորդ, մեջտեղի հրաշքին նայել չկարողանա...

StrangeLittleGirl
07.02.2017, 23:07
Դու հանգիստ, էն «չաղլիկի» վրա ընտիր նայող (https://de.pinterest.com/pin/372039619194785380/) կա ;)

Բայց դե հարցը էն չէր, որ «չաղլիկները» սիրուն չեն կամ վրաները նայող չկա, այլ, որ դա անառողջ վիճակ է ու առնվազն չպիտի գովազդվի:
Նույն կերպ, ոնց որ «մոդելային արտաքինը» չպիտի գովազդվի:

ivy
07.02.2017, 23:09
Դե հիմի ես չեմ կարում նայում՝ մորուքավորն էլ կարումա՝ ճաշակին ընկեր չկա: Բայց դժվար գտնվի մեկը, որ Տրիբունի պոստի էն երկրորդ, մեջտեղի հրաշքին նայել չկարողանա...

Անորեքսիայի մասին խոսելիս ավելի շուտ էս (http://www.chilloutpoint.com/lifestyle/anorexic-models-don%E2%80%99t-always-look-like-models.html) նկատի ունենք.

Lion
07.02.2017, 23:11
Դե հա, մեկը ինձ համար էս ուղղակի զզվելի մի բան է...

ivy
07.02.2017, 23:11
Նույն կերպ, ոնց որ «մոդելային արտաքինը» չպիտի գովազդվի:

Մոդելային արտաքինը եթե անորեքսիայի շեմին ա, հա, չպիտի գովազդվի:

Lion
07.02.2017, 23:14
Բայց ճիշտ է, որ նման սահմանափակումներ դնենք? Սկզբունքային տեսակետից, էլի - արդյոք չի սահմանափակում մարդկանց իրավունքները? Ուղղակի, կարծում եմ, պետք է մարդկանց բացատրել, որը ոնց է: Թե չէ սա արգելենք, նա արգելենք... տենց կարող ենք հեռուն գնալ...

StrangeLittleGirl
07.02.2017, 23:14
Անորեքսիայի մասին խոսելիս ավելի շուտ էս (http://www.chilloutpoint.com/lifestyle/anorexic-models-don%E2%80%99t-always-look-like-models.html) նկատի ունենք.
Ռիփ, էդ «սիրուն նայվող» մոդելներն էլ են հաճախ անոռեքսիկ լինում: Կնոջ մարմինը բնությունից էնպիսին ա, որ անգամ առողջ մարմնում որոշակի տեղերում պետք ա որոշակի քանակով ճարպ լինի, իսկ մոդելները դա մաշացնում են:
Այ սրանք են առողջ մարմիններ.

https://s-media-cache-ak0.pinimg.com/736x/8b/ca/68/8bca688b6dc52348cebd5c6c88c621a1.jpg

Անվերնագիր
07.02.2017, 23:20
Անոռեքսիկը ո՞րն ա: Դրած նկարները ոնց նայում եմ սաղն էլ դրանից ունեն :))

ivy
07.02.2017, 23:20
Ռիփ, էդ «սիրուն նայվող» մոդելներն էլ են հաճախ անոռեքսիկ լինում: Կնոջ մարմինը բնությունից էնպիսին ա, որ անգամ առողջ մարմնում որոշակի տեղերում պետք ա որոշակի քանակով ճարպ լինի, իսկ մոդելները դա մաշացնում են:
Այ սրանք են առողջ մարմիններ.

https://s-media-cache-ak0.pinimg.com/736x/8b/ca/68/8bca688b6dc52348cebd5c6c88c621a1.jpg

Իրենցից ավել նիհարներն էլ կարող են առողջի տակ անցնել: Էնքան կան բնականից նիհար մարդիկ, ինչ պակաս առողջ են:
Էլի եմ ասում, խոսքը պաթոլոգիկ նիհարության կամ իրենց զոռով հալումաշ անելու մասին չի:

StrangeLittleGirl
07.02.2017, 23:21

Եթե դու ուսումնասիրես մոդելների առօրյան, իրանք իրենց զոռով հալումաշ են անում: Ու հա, իրանք պաթոլոգիկ նիհար են, բայց մեր աչքին էնքան են հրամցրել էդ արտաքինը, որ մեզ թվում ա՝ նորմալ ա:

ivy
07.02.2017, 23:23

Իմ ասածը ինչո՞վ ա հակասում քոնին, էդ պահը չեմ հասկանում:
Ես էլ եմ նկարագրածդ երևույթին դեմ:

Հայկօ
07.02.2017, 23:41
Իրականում, իմ համեստ (ու ոչ էնքան համեստ) դիտարկումներով, հիմա տրենդը ահագին փոխվել ա:

Հիվանդագին նիհար, «մոդելային» արտաքինով կանայք արդեն գեղեցկության ու «կանացիության» էտալոն չեն, բայց մասամբ իներցիայով, մասամբ էլ մասս-մեդիայի շնորհիվ շարունակում են գոյություն ունենալ: Իրենցից դառնալու ձգտում չկա, իրենց հանդուրժում են, երբեմն՝ օգտագործում որպես դեկորացիա:

Ճարպակալությամբ հիվանդ (տես՝ ivy-ի բերած օրինակը) կանայք էլ գեղեցկության ու «կանացիության» օրինակ չեն, բայց մասամբ «իր կյանքն ա, ինձ ինչ» դիրքորոշման, մասամբ էլ «ես հպարտ եմ իմ մարմնով» ու «ես առաջադեմ հպարտ եմ, որ դու առաջադեմ հպարտ ես» ապուշ դրվածքի պատճառով շարունակում են փոքր նիշա ունենալ: Իրենցից դառնալու ձգտում չկա, իրենց ևս հանդուրժում են:

Տրենդային են մարզված, առողջ սնվող, վազող ու ջիմ գնացող աղջիկները: Սպորտային բռա, կիպ լեգգինգս, գանտելներ, փորի կուբիկներ, ավելի ծանր քաշերով կքանիստ, քան միջին վիճակագրական Արմենը երբևէ կերազեր: Այ իրենցից երազում են դառնալ ու իրենք հաջողության տիպար են: Ու սա լավ ա:

http://i.imgur.com/QNqBwLk.jpg

Հայկօ
07.02.2017, 23:42
Էս էլ՝ բոնուս, տժժացեք: Պատահական չի, որ Քանյեն էսօրվա ամենատրենդային դեմքերից ա:

https://www.youtube.com/watch?v=IxGvm6btP1A

StrangeLittleGirl
08.02.2017, 01:09
Իմ ասածը ինչո՞վ ա հակասում քոնին, էդ պահը չեմ հասկանում:
Ես էլ եմ նկարագրածդ երևույթին դեմ:
Նրանով, որ թեմայի նկարների աղջիկներն ամենայն հավանականությամբ հեչ առողջ չեն:

Sendt fra min E5823 med Tapatalk

John
08.02.2017, 01:40
Նրանով, որ թեմայի նկարների աղջիկներն ամենայն հավանականությամբ հեչ առողջ չեն:

Sendt fra min E5823 med Tapatalk

Ինչպես և ցանկացած մարդ, ով Հայաստանում զինակոչիկ չի

Glück
08.02.2017, 02:39
Երկար տարիներ ես բավականին ցածր քաշ ունեի ու դա իմ գլխավոր կոմպլեքսն էր: Ուտում էի սարսափելի շատ, բայց ոչ մի գրամ քաշ չէի հավաքում: Ուտում էի ոչ նրա համար, որ աջուձախ զարմացած հայացքներն ինձ ուղեկցում էին «վայ էս ինչ նիհար ես», «տնեցիք հաց չեն տալի՞ս» արտահայտություններով, այլ որովհետև օրգանիզմս պահանջում էր: Կոմպլեքսներս խեղդում էին էնքան, մինչև սովորեցի մարդկանց պարտադրող կարծիքների նկատմամբ անտարբեր լինել (դեռ ոչ լրիվ): Այ էտ ժամանակ իմ օրգանիզմն սկսեց աճել, որովհետև լեզու գտա սեփական մարմնիս հետ:

Իրականում բարդ ա ձգտելը համապատասխանել ինչ-որ ստանդարտների: Բավականին ժամանակ ա պետք ծախսել ու ռեսուրսներ: Իմոնք ես ափսոսում եմ:

Բարեկամ
08.02.2017, 04:12
Գեղեցիկ կանացի մարմինը ոչ թե նիհարն է կամ գերը, այլ համաչափը:

Ու ընդհանրապես, բնությունը մարդուն բնականից գեր չի ստեղծում, ոչ էլ անորեքսիկ: Մարդու հետագա ապրելակերպն է ձևավորում մարմինը:
Բայց ես չեմ հասկանում, թե անորեքսիկներին ինչու եք քննարկում գերերի հետ նույն շարքում՝ որպես պայքարի շրջանակներում. իրական կյանքում դրանք շատ-շատ ավելի քիչ են հանդիպում, մինչդեռ ավել քաշովներն ամեն քայլափոխի են: Ու հա, էդ արևմտյան ռազմավարություն ա՝ գիրացնել մարմիններն ու ուղեղները, դրա համար էլ խրախուսում են: Այնպես որ ավելի լավ է ոսկրոտ մանեկենուհին դառնա ձգտման ստանդարտ /միևնույնն է՝ շարքային կինն այդքանի չի ձգի/, քան ստիպեն կանանց տեսնելու ճարպակալումը ոչ միայն հանդուրժելի, այլև գեղեցիկ: Այսօր ԱՄՆ-ում գերգերները ոչ միայն արտառոց չեն նայվում, այլև իրենց շատ հարմարավետ են զգում այդպիսին, իսկ Հայաստանի պես տեղ նման արտաքինով ոչ միան անձնական կյանքի մասին երազել էլ չես կարող, այլև կուտեն անբարյացակամ կամ ծաղրական հայացքներով: Ու դա գուցե վատ չէ, կսթափեցնի: Բայց դե արևմուտքում մարդկանց կյանքը դարձրել են այնքան ապահով ու դատարկ, որ ընկճախտից խույս տալու համար մարդիկ մխիթարություն է գտնում ուտելիքի մեջ և շատ շուտով ձեռք բերում կախվածություն: Իսկ արևմուտքը խրախուսում է, թե՝ դուք հեչ մի նեղվեք, մենք էնպես կանենք, որ ձեզ բան ասող չի լինի, թող մի հատ փորձեն, իսկ դու կերեք ու կերեք, կերեք ու կերեք, ու ուրիշ բանի մասին մի մտածեք...

Ի դեպ, Ջոնի բերած մյուս տրենդը՝ մարզված աղջիկները, ոչ բոլորին են թվում գրավիչ: Անձամբ ինձ այնքան էլ դուր չեն գալիս փորերի վրայի այդ նշած տղամարդկային ՛՛կուբիկները՛՛, ինչպես նաև մկանաձիգ մարմինը. նրբությունն ու կանացիությունը բացակայում են:

Ու վերջում, մի հին անգլիական անեկդոտ մեջբերեմ.
- Գիտես, պարզվում է մեր օրվա սննդի ռացիոնի 10 տոկոսը բավական է, որպեսզի ապրենք:
- Իսկ ինչի՞ համար է մնացած 90 տոկոսը:
- Որ բժիշկները ապրեն:

Գաղթական
08.02.2017, 04:39
Էս էլ՝ բոնուս, տժժացեք: Պատահական չի, որ Քանյեն էսօրվա ամենատրենդային դեմքերից ա:

https://www.youtube.com/watch?v=IxGvm6btP1A

մենակ ես էի՞, որ էն վերջի ոչխարների իմաստը չհասկացա..

StrangeLittleGirl
08.02.2017, 12:57
Գեղեցիկ կանացի մարմինը ոչ թե նիհարն է կամ գերը, այլ համաչափը:

Ու ընդհանրապես, բնությունը մարդուն բնականից գեր չի ստեղծում, ոչ էլ անորեքսիկ: Մարդու հետագա ապրելակերպն է ձևավորում մարմինը:
Բայց ես չեմ հասկանում, թե անորեքսիկներին ինչու եք քննարկում գերերի հետ նույն շարքում՝ որպես պայքարի շրջանակներում. իրական կյանքում դրանք շատ-շատ ավելի քիչ են հանդիպում, մինչդեռ ավել քաշովներն ամեն քայլափոխի են: Ու հա, էդ արևմտյան ռազմավարություն ա՝ գիրացնել մարմիններն ու ուղեղները, դրա համար էլ խրախուսում են: Այնպես որ ավելի լավ է ոսկրոտ մանեկենուհին դառնա ձգտման ստանդարտ /միևնույնն է՝ շարքային կինն այդքանի չի ձգի/, քան ստիպեն կանանց տեսնելու ճարպակալումը ոչ միայն հանդուրժելի, այլև գեղեցիկ: Այսօր ԱՄՆ-ում գերգերները ոչ միայն արտառոց չեն նայվում, այլև իրենց շատ հարմարավետ են զգում այդպիսին, իսկ Հայաստանի պես տեղ նման արտաքինով ոչ միան անձնական կյանքի մասին երազել էլ չես կարող, այլև կուտեն անբարյացակամ կամ ծաղրական հայացքներով: Ու դա գուցե վատ չէ, կսթափեցնի: Բայց դե արևմուտքում մարդկանց կյանքը դարձրել են այնքան ապահով ու դատարկ, որ ընկճախտից խույս տալու համար մարդիկ մխիթարություն է գտնում ուտելիքի մեջ և շատ շուտով ձեռք բերում կախվածություն: Իսկ արևմուտքը խրախուսում է, թե՝ դուք հեչ մի նեղվեք, մենք էնպես կանենք, որ ձեզ բան ասող չի լինի, թող մի հատ փորձեն, իսկ դու կերեք ու կերեք, կերեք ու կերեք, ու ուրիշ բանի մասին մի մտածեք...

Ի դեպ, Ջոնի բերած մյուս տրենդը՝ մարզված աղջիկները, ոչ բոլորին են թվում գրավիչ: Անձամբ ինձ այնքան էլ դուր չեն գալիս փորերի վրայի այդ նշած տղամարդկային ՛՛կուբիկները՛՛, ինչպես նաև մկանաձիգ մարմինը. նրբությունն ու կանացիությունը բացակայում են:

Ու վերջում, մի հին անգլիական անեկդոտ մեջբերեմ.
- Գիտես, պարզվում է մեր օրվա սննդի ռացիոնի 10 տոկոսը բավական է, որպեսզի ապրենք:
- Իսկ ինչի՞ համար է մնացած 90 տոկոսը:
- Որ բժիշկները ապրեն:

Գեղեցիկի ընկալումը խիստ սուբյեկտիվ ա, իսկ համաչափ մարմին ոչ բոլոր կանանց ա տրված հենց բնությունից։ Բնությունն ամեն մեկին տարբեր կերպ ա ստեղծում. մեկը մի կտոր հաց ավել ա ուտում, միանգամից վրան էրևում ա, մեկը ինչքան էլ խփշտում ա, չի չաղանում։ Ինչ խոսք, ԱՄՆ-ն հանրային առողջական լուրջ խնդիր ունի ճարպակալման հետ կապված ու դրա դեմը պիտի առնի նախ էժան, ճարպակալում առաջացնող սննդի դեմ պայքարելով։ Բայց էդտեղ նաև դասակարգային հարց կա։ Աղքատ խավը ո՞նց իրեն թույլ տա, թանկ սնունդ առնի։ Դանիայում, որ դասակարգային տարբերություններն էդքան արտահայտված չեն, մարդու քաշից միանգամից կարող ես ասել, թե ամսական ինչքան եկամուտ ունի։ Միջին խավը կարա իրան թույլ տա, գնա թանկ-թանկ սուպերմարկետներից օրգանիկ սնունդ առնի, շաբաթը երեք անգամ էլ մարմինը ժեշտի վրա մաշացնի, հետո էլ ասի՝ հլը էս չաղերին նայեք։

Հայաստանում մի ուրիշ հիվանդագին մոտեցում ա։ Շատ վատ ա, որ մի քիչ ավելորդ քաշ ունեցողներին ծաղրում են, որովհետև դա չի սթափեցնում, լավագույն դեպքում բերում ա լիքը կոմպլեքսների կամ մածունային ու այլ սարսափելի դիետաների, վատագույն դեպքում էդ կանանց կամ ավելի շուտ դեռահաս աղջիկներին գտնում ես հոգեբուժարանում անոռեքսիայից բուժվելիս։ Կամ ի՞նչ ա նշանակում, որ անձնական կյանք ունենալու մասին կարա մոռանա։ Հայաստանում անձնական կյանք ունենալու մասին կարան մոռանան կոսմետիկա չօգտագործող, մազերը չֆենող, բարձրակրունկ չհագնող ու այլ ոչ միջին վիճակագրական կանայք (կարող եք ցանկը շարունակել): Ի վերջո, կնոջ արժեքը չի որոշվում նրանով, թե ինքն ունի անձնական կյանք, թե չէ: Մարմնի տեսքի առաջնային նպատակն էլ անձնական կյանքը չի:

Ես կարծում եմ՝ ուղղակի պետք ա կանանց հանգիստ թողնել, որ ունենան էնպիսի մարմին, ինչպիսին ուզում են։ Եթե մեկին փորի կուբիկներ ա դուր գալիս, թող կուբիկներ ունենա, եթե մեկին դուր ա գալիս իրա թմբլիկ տուտուզը, թող թմբլիկ տուտուզ ունենա, եթե մեկը չի ուզում թևի տակի մազերը թրաշել, թող չթրաշի, եթե մեկն ուզում ա քաչալ ման գա, թող քաչալ ման գա: Սրանցից ոչ մեկը չպիտի քննադատվի: Իսկ առողջության վերաբերյալ հարցերը քննարկվում են բժշկի կաբինետում, ոչ թե հրապարակայնորեն: Ու ճարպակալումը միշտ չի, որ սխալ սննդի կամ ապրելակերպի հետևանք ա:

StrangeLittleGirl
08.02.2017, 13:05
Նաև նշեմ մի քանի բավական լուրջ բժշկական պատճառ, որ կարան ճարպակալման բերեն ու ապրելակերպի հետ կապ չունեն.
- Վահանաձև գեղձի թերֆունկցիա (ինչը կարա շատ տարբեր պատճառներով լինել՝ սկսած բնածինից, վերջացրած աուտոիմուն հիվանդությամբ)
- Կուշինգի հիվանդություն/հանախտանիշ (վերջինս առաջանում ա որպես գլյուկոկորտիկոիդների կողմնակի էֆեկտ, իսկ գլյուկոկորտիկոիդներ սովորաբար նշանակում են ահավոր լուրջ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են օրինակ համակարգային կարմիր գայլախտը կամ ռևմատոիդ արթրիտը: Ավելին ասեմ՝ որպես կողմնակի էֆեկտ նաև մազակալումն ա ավելանում: Տեսեք ինչքա՜ն ձեռ առնելու տեղ կա)
- Հակապսիխոտիկ դեղերի կողմնակի էֆեկտ
Ու ցանկը կարելի ա շարունակել: Էնպես որ, արխային ձեռ առեք էս մարդկանց, ձեր ձեռ առնելուց հետո կորոշեն «ուղղվել»:

Բարեկամ
08.02.2017, 13:14
Բյուր ջան, կարծում եմ հասկանալի պիտի լիներ, որ խոսքս չի վերաբերում որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց/կանանց, ինչի հետևանքներից է գիրացումը։

Ես խոսում եմ կոնկրետ ԱՄՆ-ում համատարած գեր-ճարպակալման մասին, և պատճառը ոչ միայն ու ոչ միշտ օրգանական սնունդ գնելու անմատչելիությունն է, այլ պարզապես շատ ուտելը, չափից դուրս շատ․ չիպսեր, կոլաներ, յուղոտ ջանկերը սպառելը տակառային քանակությամբ։ Դա հայտնի փաստ է՝ ԱՄՆ-ում հասել են շատակերության, այլապես միայն անորակ սննդի չափավոր օգտագործմամբ այդպիսի չափսերի չէին հասնի։ Նահանգներ կան, որ մի նորմալ չափսերի մարդ որ տեսնում ես, միանգամից աչքի է ընկնում, այնքան որ համատարած է այդ փուչիկային գիրությունը։ Դու պետք է միայն տեսնես ինչ քանակությամբ են նրանք կուլ տալիս սնունդը հանրային սննդի վայրերում, ու առհասարակ, ԱՄՆ-ում ամենափոքր բաժինը որ կարող ես պատվիրել, ասես հսկաների համար լինի, ներառյալ սպասքը։

Շինարար
08.02.2017, 13:25
Բյուր, ինձ թվում ա՝ աղքատ խավը նաև գումարը ծախսելու գրագիտության խնդիրներ ունի, ոչ բոլորը, բայց շատերը: Ես ինքս սնունդ առնում եմ էժան սուպերմարկետներից՝ Ալդի, Լիդլ: Ըստ էության որակի առումով տարբերությունչկա առանձնապես,եթե իհարկե Մարքս էնդ Սփենսերից չես առնում, որը սարսափելի թանկ ա իմ գրպանի համար: Բայց ես երբեք սառեցրած բանջարեղեններ չեմ առնում, փակած բաները ուշադիր եմ, որ հնարավորինս առանց կոնսերվատների լինի, ասենք հումուսը տեսա կոնսերվատներով ա, սկսեցի ինքս պատրաստել, մի քիչ թանկ ա ավելի իհարկե: Արդեն շատ գեր մասսայից որոշ ներկայացուցիչներ, չընդհանրացնեմ, կտեսնես՝ սառեցրած պիցցաներ, սառեցրած բանջարեղեն, չիպսի համար կտրտած, սառեցրած կարտոֆիլ, ա առ, նորմալ տար կտրտի,ժարիտդ արա էլի, էլ չեմ ասում աղի ու յուղոտ չոր չիպսերը, որ լիքը մարդ ամեն լանչի հետ առնում ա, չեմ իմանում ինչ, մի երկու շիշ էլ կոլա՝ էն մեծերից: Գրողը տանի, կոլա խի՞ ես առնում: Հյութ չե՞ս կարող քեզ թույլ տալ: Նախ էդ հյութերն էլ սուպերմարկետի մի բան չեն: Ես ջուր կամ թեյ եմ խմում: Կոլա-սփրայթ մենակ սաբվեյում սնվելիս, բայց երբեք տանը ճաշելու համար: Տանը սնվելու համար իտոգում ես ծախսում եմ ամիսը մոտ հարյուր-հարյուր քսան ֆունտ, քարը տրաքի՝ հարյուր հիսուն, բայց չի տրաքում :ԴԴ Իսկ եթե պետք լինի գոտիս ձգել, էստեղ չելենջներ են կազմակերպում ուսանողների համար՝ ասենք տասը ֆունտով մի շաբաթ յոլա գնալ, պրիտոմ նենց ա կազմակերպվում, որ յնաի ռացիոնը պահպանես, մի քիչ խելքս չի կտրում, բայց քսանով ես կարող եմ՝ և բանջարեղեն, և ձու, և բրինձ, և կաթնամթերք:

Լուրջ խնդիր կա հասարակությանը կրթելու՝ լիքը ախմախ սննդատեսակներ չառնեն: Բայց արտադրողներին իհարկե պետք ա սպառել: Ես մինչև էս վերջերս մի ամբողջ տարի ամեն առավոտ նախաճաշում էի տարբեր տեսակի սիրիըլսներով՝ կաթի մեջ: Մի ամիս ա դադարեցրել եմ, մի հատ միրգ ու հայդե համալսարան, համալսարանում արդեն բրանչ եմ անում, փոխարենը ավելի շուտ եմ գնում համալսարան, շուտ եմ սկսում աշխատել, մինչև լանչի ժամը ուղեղս լանչին չի սպասում, որովհետև ուտում եմ հենց տեղ եմ հասնում, նորմալ աշխատում եմ, մարսողությունս ավելի կարգավորված ա դառել: Էղա՞վ, որ ավելորդ ծախս էին ինձ համար էդ ապուշ սիրիըլսները: Կամ ուզեցա սնեք, գնում եմ վաֆլի եմ առնում՝ մի ֆունտի կամ մեկ ու երեսունի, կամ պոնչիկ, որ ընդհանրապես պետք չի էլի, մեկ-մեկ խելքի եմ գալիս՝ էդ գումարին կարող եմ եսիմ քանի կիլո գազար առնել, խնձոր առնել, բանան առնել, մեկ-մեկ անում եմ, բայց ոչ միշտ: Էղա՞վ, որ արդյունքում առողջ սնվելը ինձ վրա ավելի էժան կնստեր, քան թե էդ վաֆլիները:

Բարեկամ
08.02.2017, 13:34
Նաև նշեմ մի քանի բավական լուրջ բժշկական պատճառ, որ կարան ճարպակալման բերեն ու ապրելակերպի հետ կապ չունեն.
- Վահանաձև գեղձի թերֆունկցիա (ինչը կարա շատ տարբեր պատճառներով լինել՝ սկսած բնածինից, վերջացրած աուտոիմուն հիվանդությամբ)
- Կուշինգի հիվանդություն/հանախտանիշ (վերջինս առաջանում ա որպես գլյուկոկորտիկոիդների կողմնակի էֆեկտ, իսկ գլյուկոկորտիկոիդներ սովորաբար նշանակում են ահավոր լուրջ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են օրինակ համակարգային կարմիր գայլախտը կամ ռևմատոիդ արթրիտը: Ավելին ասեմ՝ որպես կողմնակի էֆեկտ նաև մազակալումն ա ավելանում: Տեսեք ինչքա՜ն ձեռ առնելու տեղ կա)
- Հակապսիխոտիկ դեղերի կողմնակի էֆեկտ
Ու ցանկը կարելի ա շարունակել: Էնպես որ, արխային ձեռ առեք էս մարդկանց, ձեր ձեռ առնելուց հետո կորոշեն «ուղղվել»:

Դու նորից կենտրոնանում ես սպեցիֆիկ դեպքերի վրա, որոնք բոլորին հասկանալի է ու հայտնի։ Այստեղ, իմ կարծիքով, քննարկվում էր առողջ մարդկանց գեր-գիրացումը, որը հիմնականում շատակերության հետևանք է։ Այն, որ Հայաստանում այդպիսի գիրացումը, նկատի ունեմ՝ ոչ առողջական խնդիրների պատճառով, չի ողջունվում, նպաստում է, որ կանայք, ի տարբերություն արևմուտքի, հետևեն իրենց արտաքինին և մնան առողջ։ Իսկ արևմտյան ՛՛օքեյացումը՛՛ բերում է նրան, որ մարդիկ պարզապես նախընտրում են չզսպել իրենց և հիվանդանալ գիրությամբ։ Եթե դու ասում ես՝ էլի օքեյա, ուզում են՝ թող հիվանդանան, ես համաձայն չեմ, որովհետև իրականում, բնականաբար, չեն ուզում, բայց զսպանակներ չկան կանխելու անառողջ ապրելակերպը։

Բարեկամ
08.02.2017, 13:49
Բյուր, ինձ թվում ա՝ աղքատ խավը նաև գումարը ծախսելու գրագիտության խնդիրներ ունի, ոչ բոլորը, բայց շատերը: Ես ինքս սնունդ առնում եմ էժան սուպերմարկետներից՝ Ալդի, Լիդլ: Ըստ էության որակի առումով տարբերությունչկա առանձնապես,եթե իհարկե Մարքս էնդ Սփենսերից չես առնում, որը սարսափելի թանկ ա իմ գրպանի համար: Բայց ես երբեք սառեցրած բանջարեղեններ չեմ առնում, փակած բաները ուշադիր եմ, որ հնարավորինս առանց կոնսերվատների լինի, ասենք հումուսը տեսա կոնսերվատներով ա, սկսեցի ինքս պատրաստել, մի քիչ թանկ ա ավելի իհարկե: Արդեն շատ գեր մասսայից որոշ ներկայացուցիչներ, չընդհանրացնեմ, կտեսնես՝ սառեցրած պիցցաներ, սառեցրած բանջարեղեն, չիպսի համար կտրտած, սառեցրած կարտոֆիլ, ա առ, նորմալ տար կտրտի,ժարիտդ արա էլի, էլ չեմ ասում աղի ու յուղոտ չոր չիպսերը, որ լիքը մարդ ամեն լանչի հետ առնում ա, չեմ իմանում ինչ, մի երկու շիշ էլ կոլա՝ էն մեծերից: Գրողը տանի, կոլա խի՞ ես առնում: Հյութ չե՞ս կարող քեզ թույլ տալ: Նախ էդ հյութերն էլ սուպերմարկետի մի բան չեն: Ես ջուր կամ թեյ եմ խմում: Կոլա-սփրայթ մենակ սաբվեյում սնվելիս, բայց երբեք տանը ճաշելու համար: Տանը սնվելու համար իտոգում ես ծախսում եմ ամիսը մոտ հարյուր-հարյուր քսան ֆունտ, քարը տրաքի՝ հարյուր հիսուն, բայց չի տրաքում :ԴԴ Իսկ եթե պետք լինի գոտիս ձգել, էստեղ չելենջներ են կազմակերպում ուսանողների համար՝ ասենք տասը ֆունտով մի շաբաթ յոլա գնալ, պրիտոմ նենց ա կազմակերպվում, որ յնաի ռացիոնը պահպանես, մի քիչ խելքս չի կտրում, բայց քսանով ես կարող եմ՝ և բանջարեղեն, և ձու, և բրինձ, և կաթնամթերք:

Լուրջ խնդիր կա հասարակությանը կրթելու՝ լիքը ախմախ սննդատեսակներ չառնեն: Բայց արտադրողներին իհարկե պետք ա սպառել: Ես մինչև էս վերջերս մի ամբողջ տարի ամեն առավոտ նախաճաշում էի տարբեր տեսակի սիրիըլսներով՝ կաթի մեջ: Մի ամիս ա դադարեցրել եմ, մի հատ միրգ ու հայդե համալսարան, համալսարանում արդեն բրանչ եմ անում, փոխարենը ավելի շուտ եմ գնում համալսարան, շուտ եմ սկսում աշխատել, մինչև լանչի ժամը ուղեղս լանչին չի սպասում, որովհետև ուտում եմ հենց տեղ եմ հասնում, նորմալ աշխատում եմ, մարսողությունս ավելի կարգավորված ա դառել: Էղա՞վ, որ ավելորդ ծախս էին ինձ համար էդ ապուշ սիրիըլսները: Կամ ուզեցա սնեք, գնում եմ վաֆլի եմ առնում՝ մի ֆունտի կամ մեկ ու երեսունի, կամ պոնչիկ, որ ընդհանրապես պետք չի էլի, մեկ-մեկ խելքի եմ գալիս՝ էդ գումարին կարող եմ եսիմ քանի կիլո գազար առնել, խնձոր առնել, բանան առնել, մեկ-մեկ անում եմ, բայց ոչ միշտ: Էղա՞վ, որ արդյունքում առողջ սնվելը ինձ վրա ավելի էժան կնստեր, քան թե էդ վաֆլիները:

Համաձայն եմ ամբողջին։ Բայց քանի որ սնունդը հիմա համատարած քիմիա է /ես օրգանիկներին էլ թույլ եմ տալիս ինձ կասկածել, որ հարյուր տոկոսանոց օրգանիկ են/, լավագույն և առողջ ընտրությունը պարզապես քիչ թույն ուտելն է։

StrangeLittleGirl
08.02.2017, 14:02
Դու նորից կենտրոնանում ես սպեցիֆիկ դեպքերի վրա, որոնք բոլորին հասկանալի է ու հայտնի։ Այստեղ, իմ կարծիքով, քննարկվում էր առողջ մարդկանց գեր-գիրացումը, որը հիմնականում շատակերության հետևանք է։ Այն, որ Հայաստանում այդպիսի գիրացումը, նկատի ունեմ՝ ոչ առողջական խնդիրների պատճառով, չի ողջունվում, նպաստում է, որ կանայք, ի տարբերություն արևմուտքի, հետևեն իրենց արտաքինին և մնան առողջ։ Իսկ արևմտյան ՛՛օքեյացումը՛՛ բերում է նրան, որ մարդիկ պարզապես նախընտրում են չզսպել իրենց և հիվանդանալ գիրությամբ։ Եթե դու ասում ես՝ էլի օքեյա, ուզում են՝ թող հիվանդանան, ես համաձայն չեմ, որովհետև իրականում, բնականաբար, չեն ուզում, բայց զսպանակներ չկան կանխելու անառողջ ապրելակերպը։
Արի ԱՄՆ-ն թողնենք մի կողմ: Էստեղ շատերս ԱՄՆ-ում չենք էլ բնակվում, իրենց շատակերությունն էլ մեր խնդիրը չի: Բայց Հայաստանում էդ «արտաքինին հետևելը» սարսափելի հետևանքների ա բերում: Գիտե՞ս քանի տասնհինգ-տասնվեց տարեկան աղջիկ ա բուժվում անոռեքսիայից: Կարող ես հոգեբուժարաններն ու վերակենդանացման բաժանմունքները ստուգես, որ հավատաս: Դե էլ չասեմ էն զանազան մածունային դիետաները: Շաբաթներով մենակ մածուն ուտելը չիպսեր ու կոկա-կոլայից առողջարար չի: Սա՞ ես համարում առողջ ապրելակերպ: Ի դեպ, ճարպակալումը տղամարդկանց էլ ա սպառնում, բայց հսկայական փորերով հայ տղամարդկանց մասին ոչ ոք չի խոսում:

Իհարկե, ես շատ կուզենայի, որ անառողջ ապրելակերպը կանխվի, բայց դա ԱՄՆ-ի հանրային առողջության խնդիրն ա, ԱՄՆ-ն ոնց որ դրա դեմ բան չի անում: Իսկ ձեռ առնելը խնդրի լուծման ճանապարհ չի:

Դու ասում ես՝ բժշկական դեպքերի մասին չես ասում, բայց երբ Հայաստանում ձեռ են առնում որևէ կնոջ, սպառնում, թե անձնական կյանք չի ունենա (հետևաբար ըստ հայկական սահմանման ոչ մի բանի պիտանի չի էդ կինը), նախապես բժշկական փաստաթղթեր չեն հարցնում:

LisBeth
08.02.2017, 19:05
Բա էս գրածս հե՞չ։
Ուշադիր չեք, աչոններ ։)

հա, էդ մի տողը չէի տեսել։

LisBeth
08.02.2017, 19:13
Էս կուբիկ մուբիկների մասին ասեմ էլի, նենց մի հատ տհաճ ու ագրեսիվ պրոպագանդա են անում, որ խիստ շատ էլ ուզես "առողջ" ապրել, մենակ դրանից կհիասթափվես։ Ինձ մեկ մեկ թվում ա ֆուլ մեթալ ջեքեթից են քաղում իրենց լոզունգները։ Ես հլը չեմ տեսել մի հատ չաղ կին, որ ապխտած բուդը դեմը դրած սելֆի անի ու գրի "նու շտո սուչկի, խածիծե վիգլյածեծ կակ յա, օտոռվիծե սվայի պոդծյանուտիյե ժոպի ի նաչնիծէ ժռած վսյո պադրյադ"։

Բացի դրանից, էդ սաղ "առողջ" ապրելակերպը շատ դեպքերում կենտրոնանում ա միայն արտաքինի վրա, ու շատերը էդ կուբիկներն ու հետույքները վաստակելու համար պատրաստ են լիքը անառողջ երևույթների։ Սա չի վերաբեվում էն մարդկանց, որ իրենց համար ընտրություն են կատարել ու իրոք առողջ ապրելակերպ են վարում, ու նպատակը կուբիկները չի։

ու վերջում մի հատ տուշ
https://www.youtube.com/watch?v=DgdP5U28jHc

StrangeLittleGirl
08.02.2017, 19:25
Բյուր, ինձ թվում ա՝ աղքատ խավը նաև գումարը ծախսելու գրագիտության խնդիրներ ունի, ոչ բոլորը, բայց շատերը: Ես ինքս սնունդ առնում եմ էժան սուպերմարկետներից՝ Ալդի, Լիդլ: Ըստ էության որակի առումով տարբերությունչկա առանձնապես,եթե իհարկե Մարքս էնդ Սփենսերից չես առնում, որը սարսափելի թանկ ա իմ գրպանի համար: Բայց ես երբեք սառեցրած բանջարեղեններ չեմ առնում, փակած բաները ուշադիր եմ, որ հնարավորինս առանց կոնսերվատների լինի, ասենք հումուսը տեսա կոնսերվատներով ա, սկսեցի ինքս պատրաստել, մի քիչ թանկ ա ավելի իհարկե: Արդեն շատ գեր մասսայից որոշ ներկայացուցիչներ, չընդհանրացնեմ, կտեսնես՝ սառեցրած պիցցաներ, սառեցրած բանջարեղեն, չիպսի համար կտրտած, սառեցրած կարտոֆիլ, ա առ, նորմալ տար կտրտի,ժարիտդ արա էլի, էլ չեմ ասում աղի ու յուղոտ չոր չիպսերը, որ լիքը մարդ ամեն լանչի հետ առնում ա, չեմ իմանում ինչ, մի երկու շիշ էլ կոլա՝ էն մեծերից: Գրողը տանի, կոլա խի՞ ես առնում: Հյութ չե՞ս կարող քեզ թույլ տալ: Նախ էդ հյութերն էլ սուպերմարկետի մի բան չեն: Ես ջուր կամ թեյ եմ խմում: Կոլա-սփրայթ մենակ սաբվեյում սնվելիս, բայց երբեք տանը ճաշելու համար: Տանը սնվելու համար իտոգում ես ծախսում եմ ամիսը մոտ հարյուր-հարյուր քսան ֆունտ, քարը տրաքի՝ հարյուր հիսուն, բայց չի տրաքում :ԴԴ Իսկ եթե պետք լինի գոտիս ձգել, էստեղ չելենջներ են կազմակերպում ուսանողների համար՝ ասենք տասը ֆունտով մի շաբաթ յոլա գնալ, պրիտոմ նենց ա կազմակերպվում, որ յնաի ռացիոնը պահպանես, մի քիչ խելքս չի կտրում, բայց քսանով ես կարող եմ՝ և բանջարեղեն, և ձու, և բրինձ, և կաթնամթերք:

Լուրջ խնդիր կա հասարակությանը կրթելու՝ լիքը ախմախ սննդատեսակներ չառնեն: Բայց արտադրողներին իհարկե պետք ա սպառել: Ես մինչև էս վերջերս մի ամբողջ տարի ամեն առավոտ նախաճաշում էի տարբեր տեսակի սիրիըլսներով՝ կաթի մեջ: Մի ամիս ա դադարեցրել եմ, մի հատ միրգ ու հայդե համալսարան, համալսարանում արդեն բրանչ եմ անում, փոխարենը ավելի շուտ եմ գնում համալսարան, շուտ եմ սկսում աշխատել, մինչև լանչի ժամը ուղեղս լանչին չի սպասում, որովհետև ուտում եմ հենց տեղ եմ հասնում, նորմալ աշխատում եմ, մարսողությունս ավելի կարգավորված ա դառել: Էղա՞վ, որ ավելորդ ծախս էին ինձ համար էդ ապուշ սիրիըլսները: Կամ ուզեցա սնեք, գնում եմ վաֆլի եմ առնում՝ մի ֆունտի կամ մեկ ու երեսունի, կամ պոնչիկ, որ ընդհանրապես պետք չի էլի, մեկ-մեկ խելքի եմ գալիս՝ էդ գումարին կարող եմ եսիմ քանի կիլո գազար առնել, խնձոր առնել, բանան առնել, մեկ-մեկ անում եմ, բայց ոչ միշտ: Էղա՞վ, որ արդյունքում առողջ սնվելը ինձ վրա ավելի էժան կնստեր, քան թե էդ վաֆլիները:
Շին, նաև գումար ծախսելու գրագիտությունը: Բայց դու քեզ մի համեմատի ԱՄՆ-ի աղքատ խավի հետ: Դու անկախ քո եկամուտի չափից միջին խավ ես համարվում. կրթություն ունես, PhD ես անում, հեչ որ չէ գոնե ուտելուց առաջ մտածելու ժամանակ ես ունենում, ժամանակ ես ունենում նաև մտածելու, թե որն ա առողջ ապրելակերպ և այլն:

ԱՄՆ-ի էդ ցածր խավը կրթություն չունի, առավոտից իրիկուն մի զիբիլ գործ անելով քարշ ա գալիս, պարբերաբար բժշկական ստուգումներ չի անցնում, խանութում կոլա առնելուց չի մտածում, որ հյութն ավելի լավ ա (ու գուցե հյութի փող էլ չունի), որ թարմ բանջարեղենը պահածոյացվածից լավ ա (գուցե թարմի փող էլ չունի): Դե իրանց պետությունն էլ ոչ մի բան չի անում, որ իրանց լավ լինի, իրանք էլ գնում, Թրամփին են ընտրում:

Տրիբուն
08.02.2017, 19:31

Բյուր, էս ԱՄՆ-ի մասին ա, թե՞ Բանգլադեշի։ Շատ ես ինչ-որ սև գույներով ու ճոռոմոցրած ներկայացնում իրավիճակը։ Ինձ թվում ա ամեն ինչ ավելի պարզ ա․ ԱՄՆ-ում խոզի պես լափելու կուլտ ա, շափինգին ու ջիմ գնալուն հավասար։

StrangeLittleGirl
08.02.2017, 19:38

Տրիբուն ձյա, մեջտեղների նահանգներում նայի, որ ջիմի մասին կյանքում լսած չկան: Թե չէ Կալիֆոռնիաներում լափելուն զուգահեռ ջիմ էլ են գնում, շոփինգ էլ, ամեն ինչ էլ:

insider
08.02.2017, 19:48
https://www.youtube.com/watch?v=bVViCSohpLI

keyboard
08.02.2017, 23:01
Մի վիճեք, կարևորը հոգու ծծ..., էէէ, դոշերի գեղեցկությունն ա, եթե հոգու բդերն ու դոշերը սիրուն են, մնացածը սիրուն ա ու սիրուն։

Վիշապ
08.02.2017, 23:30
Տրիբուն ձյա, մեջտեղների նահանգներում նայի, որ ջիմի մասին կյանքում լսած չկան: Թե չէ Կալիֆոռնիաներում լափելուն զուգահեռ ջիմ էլ են գնում, շոփինգ էլ, ամեն ինչ էլ:

Ի՜յը :angry Ոչ մի հարգանք աշխարհի ամենաարդյունավետ, ամենատաղանդավոր, ամենաաշխատասեր, ամենասպորտային ու ամենաբարի ժողովդրի նկատմամբ:

Մի քիչ աչքիս ֆետիշացնում եք ԱՄՆ խոզի պես լափելը: Աշխարհի ժողովդրի 30%-ը ավել քաշի պրոբլեմ ունի:
Իսկ ատլետների հարաբերական քանակով վայթե ԱՄՆ-ն դոմփում ա եվրոպաներիդ: ՈՒ ընդհանրապես սպորտային տեխնիկայի, միջոցների ու ծրագրերի ապահովման զարգացման կենտրոնը Կալիֆորնիան ա, մարդիկ:
Fitbit, Strava, Garmin սրանցից որի՞ց եք տեղյակ:

ՈՒ առհասարակ էս թեման ինչու՞ է մենակ կանանց մարմի մասին, տղամարդկանց մարմնի հետ ամեն ինչ կարգին է՞: Ձեզ դուր ե՞ն գալիս 8 ամսական հղի կնոջ տեսքով տղամարդիկ: Բա իրենց հետևից ինչի՞ ոչ մեկ ռեպլիկներ բաց չի թողում, վախում ե՞ն :Ճ

StrangeLittleGirl
09.02.2017, 00:05
Ի՜յը :angry Ոչ մի հարգանք աշխարհի ամենաարդյունավետ, ամենատաղանդավոր, ամենաաշխատասեր ոու ամենաբարի ժողովդրի նկատմամբ:
Վիշապ ջան, էդ ամենատաղանդավորներն ու ճարպակալածները տարբեր խմբի մարդիկ են, ինքդ էլ գիտես

Sendt fra min E5823 med Tapatalk

Շինարար
09.02.2017, 14:53
Ի՜յը :angry Ոչ մի հարգանք աշխարհի ամենաարդյունավետ, ամենատաղանդավոր, ամենաաշխատասեր, ամենասպորտային ու ամենաբարի ժողովդրի նկատմամբ:

Մի քիչ աչքիս ֆետիշացնում եք ԱՄՆ խոզի պես լափելը: Աշխարհի ժողովդրի 30%-ը ավել քաշի պրոբլեմ ունի:
Իսկ ատլետների հարաբերական քանակով վայթե ԱՄՆ-ն դոմփում ա եվրոպաներիդ: ՈՒ ընդհանրապես սպորտային տեխնիկայի, միջոցների ու ծրագրերի ապահովման զարգացման կենտրոնը Կալիֆորնիան ա, մարդիկ:
Fitbit, Strava, Garmin սրանցից որի՞ց եք տեղյակ:

ՈՒ առհասարակ էս թեման ինչու՞ է մենակ կանանց մարմի մասին, տղամարդկանց մարմնի հետ ամեն ինչ կարգին է՞: Ձեզ դուր ե՞ն գալիս 8 ամսական հղի կնոջ տեսքով տղամարդիկ: Բա իրենց հետևից ինչի՞ ոչ մեկ ռեպլիկներ բաց չի թողում, վախում ե՞ն :Ճ

Փորը իմ մեծագույն սարսափն ա, որ հանկարծ կունենամ: Ես ուրիշների դեմ ոչինչ չունեմ, բայց ինքս չեմ ուզում: Ու երկու տարի առաջ երբ կյանքս ավելի նստակյաց դառավ, վտանգը կախվել էր գլխիս, որ ճիլոզ ջանիս վրա էս ա փոր ա դուր գալու: Մենակ ինձ համար էր դա տեսանելի, բայց քունս կորցրել էի: Մի ահավոր մղձավանջ էի ապրում: Ջիմը ինձ փրկեց դրանից, հիմա մի քիչ ավեի քիչ եմ գնում, քան կուզենայի, շաբաթը երկու օր ընդամենը, բայց փոխարենը այլ ֆիզիկական վարժություններ եմ անում նաև՝ պար :ԴԴ, լող՝ միթոմ լող, լիքը քայլել: Ու ասեմ՝ ասենք ոտքերիս համար միշտ էլ հիացական արտահայտություններ լսել եմ, որովհետև մարդիկ հատկապես զարմացել են ճիլոզ ջանիս հետ կոնտրաստից, պատճառը՝ միշտ սիրել եմ քայլել, սարը մագլցել և այլն: Իսկ հիմա արդեն նաև իրանովս եմ ինձ լավ զգում, բայց դեռ փորի մասը ու ուսերը կատարելագործվելու տեղ ունեն իհարկե:

Ես կողմ եմ, որ մարդը խնամում ա իրան՝ անկախ սեռից, մենակ ինձ վանում ա, երբ խիստ ընգծված խնամված մորուքներ են ունենում, սենց կոչված հիփսթերոտ: Ընկերություն անելս չի գալիս տենց մարդկանց հետ, ինձ միշտ թվում ա՝ ահավոր ձանձրալի մարդիկ կլինեն, բայց մեր մեջ ասած մի երկու նման ընկեր ունեմ, նորմալ էլ մարդիկ են:

Ծաղրել գերերին չի կարելի իհարկե, բայց առողջ ապրելակերպը, մարզված մարմինը որպես գեղեցկության մոդել, որովհետև դա առողջ ա, պետք ա քարոզել՝ մարզված, ոչ նիհար կամ հաստ, այլ հենց մարզված: Աղջիկների փորի կուբիկներն էլ շատ սիրուն են նայվում՝ ինձ թվում ա, մեկ-մեկ տեսնում ես, նախանձելդ գալիս ա, ասում ես՝ տնաշենի աղջիկը համարյա նենց մարմնի ա հասել, որից ես կուզեի ունենալ :ԴԴ

StrangeLittleGirl
09.02.2017, 15:51
Մի քիչ աչքիս ֆետիշացնում եք ԱՄՆ խոզի պես լափելը: Աշխարհի ժողովդրի 30%-ը ավել քաշի պրոբլեմ ունի:
Իսկ ատլետների հարաբերական քանակով վայթե ԱՄՆ-ն դոմփում ա եվրոպաներիդ: ՈՒ ընդհանրապես սպորտային տեխնիկայի, միջոցների ու ծրագրերի ապահովման զարգացման կենտրոնը Կալիֆորնիան ա, մարդիկ:
Fitbit, Strava, Garmin սրանցից որի՞ց եք տեղյակ:

ՈՒ առհասարակ էս թեման ինչու՞ է մենակ կանանց մարմի մասին, տղամարդկանց մարմնի հետ ամեն ինչ կարգին է՞: Ձեզ դուր ե՞ն գալիս 8 ամսական հղի կնոջ տեսքով տղամարդիկ: Բա իրենց հետևից ինչի՞ ոչ մեկ ռեպլիկներ բաց չի թողում, վախում ե՞ն :Ճ

Գրառմանդ շարունակությունը չէի տեսել։ Վիշապ, այ Վիշապ, ԱՄՆ-ն մենակ Կալիֆոռնիան ու Նյու Յորքը չեն: Էս փաստը ձեր Հիլարի Քլինթոնն էլ չի հասկացել, վաբշե ձեր ինտելիգենցիան չի ուզում հասկանա: Այ էդ նահանգներն են, որտեղ էս լափողականությունն ա ու որի գոյությունն ինչ-որ հրաշքով ոչ ոք չի ուզում նկատել: Ես իրական կյանքում չաղ ամերիկացի չեմ տեսել, որտև էն ամերիկացիները, որոնք գալիս-հասնում են էն տեղերը, որտեղ ես եմ, վերոնշյալ նահանգներից չեն: Բայց արի ու տես, որ ԱՄՆ–ի բնակչության մոտ 70 %-չաղ ա (https://www.niddk.nih.gov/health-information/health-statistics/Pages/overweight-obesity-statistics.aspx), մինչդեռ Եվրոպայում մոտ 30 % (http://www.euro.who.int/en/health-topics/noncommunicable-diseases/obesity/data-and-statistics) ա, ու հաստատ էս թվերը տարբեր կլինեն, եթե հարուստ ու աղքատ պետություններն առանձին նայվեն։ Ասում եմ՝ նույնիսկ Դանիայի պես տեղում, որտեղ սոցիալական խավերի միջև մեծ չի անդունդը, անզեն աչքով նկատելի ա, թե ովքեր են միջին, ովքեր են՝ ցածր խավի ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում էդ անդունդն ավելի մեծ ա, հետևաբար հետևանքներն ավելի նկատելի։

StrangeLittleGirl
09.02.2017, 15:56
Ծաղրել գերերին չի կարելի իհարկե, բայց առողջ ապրելակերպը, մարզված մարմինը որպես գեղեցկության մոդել, որովհետև դա առողջ ա, պետք ա քարոզել՝ մարզված, ոչ նիհար կամ հաստ, այլ հենց մարզված: Աղջիկների փորի կուբիկներն էլ շատ սիրուն են նայվում՝ ինձ թվում ա, մեկ-մեկ տեսնում ես, նախանձելդ գալիս ա, ասում ես՝ տնաշենի աղջիկը համարյա նենց մարմնի ա հասել, որից ես կուզեի ունենալ :ԴԴ
Շին ջան, թե առողջությունից ենք խոսում, էդքան սիրուն նայվող կուբիկները հենց կնոջ համար առողջ չի, համենայնդեպս, էն կնոջ, որը երբևէ երեխա ունենալու նպատակ ունի։ Նենց որ հեչ չարժե դա պրոպագանդա անել։

Բարեկամ
09.02.2017, 17:52

Ես որ կուբիկներով կնոջ մեջ առաջին հերթին մարզիկ եմ տեսնում։ Երկրորդ հերթին էլ։

Տրիբուն
09.02.2017, 18:34
Շին ջան, թե առողջությունից ենք խոսում, էդքան սիրուն նայվող կուբիկները հենց կնոջ համար առողջ չի, համենայնդեպս, էն կնոջ, որը երբևէ երեխա ունենալու նպատակ ունի։ Նենց որ հեչ չարժե դա պրոպագանդա անել։

Բյուր, դու սեքսիստ ես, դու կանանց չես սիրում։

LisBeth
09.02.2017, 19:01

Որովհետև երբ առողջ պիտակ են կպցնում, ավելի հեշտ ա արտաքինի վերաբերյալ հերթական ստանդարտը սաղցնել։ Հետո գալիս ա կոմերցիան, որպես տենդենցների անբաժան ուղեկից։ Ու քայնե վեսթի նման փուչիկները պրիմիտիվ սիմվոլիզմով վիդեներ են նկարում, ի նկատի ունենալով՝ էդ որ մի ոչխարը չի երազում գիշատիչ դառնալու մասին։ Պտտում են կոմերցիոն անիվը։ լիքը մարդիկ դառնում են "ֆիթնես ինստուկտրներ", զալ են բացում, սկսում են խորհուրդներ տալ, տարատեսակ էներգետիկ խառնուրդներ, մետաբոլիզմը լավացնող դեղեր ու ուժային ծանրաբեռնվածություն, նորմայից ահագին հեռու։ Առողջ սերունդ են մեծացնում։

Վիշապ
10.02.2017, 00:28
Բյուր, դու սեքսիստ ես, դու կանանց չես սիրում։

ՈՒ ֆաշիստ՝ ամերիկացիներին էլ չի սիրում: Չսիրելս որն ա, զզվում ա:

Վիշապ
10.02.2017, 00:49
Որովհետև երբ առողջ պիտակ են կպցնում, ավելի հեշտ ա արտաքինի վերաբերյալ հերթական ստանդարտը սաղցնել։ Հետո գալիս ա կոմերցիան, որպես տենդենցների անբաժան ուղեկից։ Ու քայնե վեսթի նման փուչիկները պրիմիտիվ սիմվոլիզմով վիդեներ են նկարում, ի նկատի ունենալով՝ էդ որ մի ոչխարը չի երազում գիշատիչ դառնալու մասին։ Պտտում են կոմերցիոն անիվը։ լիքը մարդիկ դառնում են "ֆիթնես ինստուկտրներ", զալ են բացում, սկսում են խորհուրդներ տալ, տարատեսակ էներգետիկ խառնուրդներ, մետաբոլիզմը լավացնող դեղեր ու ուժային ծանրաբեռնվածություն, նորմայից ահագին հեռու։ Առողջ սերունդ են մեծացնում։

Էդ «նորմա»-ն հավայի բան ա: Ռեժիմով լուրջ մարզվող մարդկանց մեծամասնությունը շատ արագ գտնում է իրեն հարմար օպտիմալ վարժություներն ու սննդակարգը:
ՈՒ ես դիլետանտ ֆիթնես ինստրուկտորներ դեռ չեմ հանդիպել ոչ Հայաստանում, ոչ Նահանգներում: Ինձ ցույց տվեք նորմայից ահագին հեռու գնացած գերծանրաբեռնված կնոջ, որ դրա պատճառով հղիության հետ պրոբլեմներ ա ունեցել: Ասենք կարող ա մի երկու դեպք լինի սաղ Հայատանում վերջին 10 տարվա մեջ:
Նվազ, թույլ մկանների ու անբավարար մարզավիճակի պատճառով վիժումներ ու հղիության պորբլեմներ՝ ինչքան ուզես:
Մարդիկ գնում յախու են դնում որ մեջքի մկանները մի քիչ ձգվեն առանց հասկանալու թե ինչ ա անում էդ յախուն :Ճ
Ընդհամենը մարզվել ա պետք հեքիմների ու տերտերների մոտ հավայի գնալու փոխարեն:

Օրինակ էս աղջկա վիդեոներից ահագին բան եմ սովորել, օգտակար ու պրակտիկ.

https://www.youtube.com/watch?v=A57p3NYzAdA

StrangeLittleGirl
10.02.2017, 00:52

Խոսքը կուբիկներ ունենալու աստիճանի մարզվածության մասին ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

Հայկօ
10.02.2017, 01:12
Խոսքը կուբիկներ ունենալու աստիճանի մարզվածության մասին ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

Ավելորդ ճարպ չունենաս, մեկումեջ էլ թեթև-մեթև պռես անես, կուբիկները արդեն կսկսեն երևալ: Խոսքը բոդիբիլդերական արհավիրքների մասին չի:

StrangeLittleGirl
10.02.2017, 01:26
Ավելորդ ճարպ չունենաս, մեկումեջ էլ թեթև-մեթև պռես անես, կուբիկները արդեն կսկսեն երևալ: Խոսքը բոդիբիլդերական արհավիրքների մասին չի:
Տղամարդկանց դեպքում: Կանայք ուրիշ անատոմիա ունեն, ավելի լուրջ շարզումներ են պետք, որ կուբիկներն էրևան:

Sendt fra min E5823 med Tapatalk

Վիշապ
10.02.2017, 03:31
Գենետիկորեն բարձր մետաբոլիզմ ունեցողները, և/կամ իդեալական հորմոնալ բալանս ունեցողները, և/կամ անդարդ մարդիկ (:Ճ), և/կամ ջահելները կուբիկներ ավելի հեշտ կստանան:
Փորի կուբիկների առկայությունը երևելի ուժի ու մարզվածության մասին ապացույց չի, ընդհամենը խոսում է փորի հատվածում ճարպերի գրեթե բացակայության մասին (կարելի է սոված քարշ գալ Սահարա Անապատով պրես անելու փոխարեն):
Էս հարցով Բյուրը ճիշտ ա, կանայք նորմայով տղամարդկանցից 10% ավելի շատ ճարպ պիտի ունենան, հետևաբար մի քիչ ավելի դժվար կլի, բայց լինող ա :Ճ
Իմիջայլոց, պրեսը փորի ճարպը մաշելու հարցում հեչ էֆեկտիվ չի, միավոր ժամանակում պրես անելով շատ ավելի քիչ կալորիաներ են ծախսվում, քան ասենք ծանրաձողով ձգումներ/պրկումներ անելով կամ պարան թռնելով:
Բայց կուբիկները նպատակ սարքելը ինձ էլ է հավայի բան թվում: Ավելի լավ է տուտուզի վրա կենտրոնանալ :Ճ

StrangeLittleGirl
11.08.2017, 12:56
Վիդեո պատասխան (https://www.facebook.com/viralthread/videos/1316860668455772/) կնոջ մարմինը քննադատողների համար

ivy
12.07.2018, 17:50
Ուրիշ հարմար թեմա չգտա...

Մի բան խոստովանեմ, համ էլ հետաքրքիր է՝ էլ ով կա իմ օրին:

Անկեղծ ասած, ինձ փարթամ բարեմասնություններով ու անգամ լավ լիքոտ կանայք (իհարկե սահմաններն անցած ճարպակալման մասին չի խոսքը) շատ գրավիչ են թվում, իսկ կարգին նիհարները՝ ընդհակառակը, սեռական իմաստով լրիվ անգրավիչ ու անհրապույր: Բայց ինքս իմ դեպքում (հա, ես էլ եմ իգական սեռի) ճիշտ հակառակն է. որ մի գրամ ավելանում եմ, սիրտս կանգնում է, ու ընդհանրապես ամբողջ կյանքս երազել եմ չորուկ «տախտակ» լինել՝ առանց որևէ կլորիկության: Վերջերս էլ ֆիտնեսից դուրս չեմ գալիս, մինչև գոնե ինչ-որ ձևով իմ ուզած չափանիշներին հասնեմ:
Զարմանալի է, որ էն, ինչ ինձ ուրիշ կանանց մոտ շատ գրավում է, ինքս ինձ համար սարսափելի մի բան է թվում:
Էլի մարդ կա՞ նույն վիճակում:

StrangeLittleGirl
12.07.2018, 17:58

Քո օրին եմ էն առումով, որ ես էլ եմ բարեմասնություններով կանանց հավանում, բայց ինքս իմ բարեմասնություններից շատ էլ գոհ եմ մինչև որոշակի սահմանը։ :D

LisBeth
12.07.2018, 21:52
Սենց ասեմ, էդքան կարևոր չի պրապորցիաները, ու ստեղ սեռական բաժանում չդնեմ էլի, ներեցեք, կարող ա թեմայից դուրս ա, բայց կարևորը որ մարդը իր մարմնի հետ խնդիրներ չունենա, լինի ազատ ու ներդաշնակ։ Մարդկանց չեմ առանձնացնում ըստ մարմնի չափերի, էս ա ասածս։ Կան իհարկե բաներ, որ ես ինքս ինձ վրա տանել չէի կարողանա, բայց գրավիչ եմ համարում այլ կանանց ու ինչու չէ նաև տղամարդկանց մոտ։
Սեռական իմաստով գրավիչ լինելը մենակ մարմով չափելը ինձ համար չի։ Դա պետք ա մի կոմպլեքս լինի։

Միակ բանը, որ ինձ համար կարևոր ա մեջքն ա, ու դեռ տենց մարդ չեմ հանդիպել, որ դրանից չունենա :D

Interdenominational
12.07.2018, 23:19
Մեր մեջ ասած՝ միայն 30-ից հետո սկսեցի զգալ, որ... աղջիկների (ու կանանց) հմայքը ուղղակիորեն ու գիտակցաբար կախված չեն (ու, կներեք, կապված չեն) իրենց գենետիկայից, ժառանգությունից: Մարմինը եզակի դեպքերում է պրեզենտացվում, ներկայացվում անձնական "ճիշտ մարկետինգի" հաշվին: Ու աչք շոյող, ընդգծվող կորությունները, որոնք այնպես հարգի են կովկասյան բռնկուն, չտես մենթալիտետում որպես կատարյալ կոմպոզիցիա՝ իրականում, գործականում ՈՉ ՄԻ էական նշանակություն չունեն... եթե միայն՝ օնանիզմի կատարելությունը յուրացրած անձանց համար:
Ըստ իս՝ սա ինչ-որ ենթագիտակցական ու որոշիչ ազդակ է՝ "իմն է, կամ՝ իմը չէ"...
Հավատացեք, մարմնով, կազմվածքով բնորոշելու ԿՆՈՋԸ... առնավազն՝ վարկաբեկում է:

Mephistopheles
12.07.2018, 23:21
Դ(թ)ում չեղավ՝ ես ոչ մի խնդիր չունեմ...

LisBeth
12.07.2018, 23:26
Դ(թ)ում չեղավ՝ ես ոչ մի խնդիր չունեմ...

Դդումը մարմնի կառուցվածքի՞ն ա վերաբերվում, թե գլխի պարունակությա՞նը

Mephistopheles
12.07.2018, 23:33
Դդումը մարմնի կառուցվածքի՞ն ա վերաբերվում, թե գլխի պարունակությա՞նը

Գլխին... մարմինն ի՞նչ պտի լինի...

LisBeth
12.07.2018, 23:36
Գլխին... մարմինն ի՞նչ պտի լինի...

դե եսիմ, ասի ճշտեմ․․ կարող ա ալեգորիա էր, քանի որ ստեղ մարմինն էր քննարկվում

Mephistopheles
12.07.2018, 23:38
դե եսիմ, ասի ճշտեմ․․ կարող ա ալեգորիա էր, քանի որ ստեղ մարմինն էր քննարկվում

Գլուխը մարմնի մաս ա... կարևոր ու շատ սեքսի

LisBeth
12.07.2018, 23:45
Գլուխը մարմնի մաս ա... կարևոր ու շատ սեքսի

Իհարկե :love

Բարեկամ
13.07.2018, 07:28
Ուրիշ հարմար թեմա չգտա...

Մի բան խոստովանեմ, համ էլ հետաքրքիր է՝ էլ ով կա իմ օրին:

Անկեղծ ասած, ինձ փարթամ բարեմասնություններով ու անգամ լավ լիքոտ կանայք (իհարկե սահմաններն անցած ճարպակալման մասին չի խոսքը) շատ գրավիչ են թվում, իսկ կարգին նիհարները՝ ընդհակառակը, սեռական իմաստով լրիվ անգրավիչ ու անհրապույր: Բայց ինքս իմ դեպքում (հա, ես էլ եմ իգական սեռի) ճիշտ հակառակն է. որ մի գրամ ավելանում եմ, սիրտս կանգնում է, ու ընդհանրապես ամբողջ կյանքս երազել եմ չորուկ «տախտակ» լինել՝ առանց որևէ կլորիկության: Վերջերս էլ ֆիտնեսից դուրս չեմ գալիս, մինչև գոնե ինչ-որ ձևով իմ ուզած չափանիշներին հասնեմ:
Զարմանալի է, որ էն, ինչ ինձ ուրիշ կանանց մոտ շատ գրավում է, ինքս ինձ համար սարսափելի մի բան է թվում:
Էլի մարդ կա՞ նույն վիճակում:

Կարծեմ էդպիսի հոգեբանությունն աշխատում է գիրանալու հակում ունեցող կանանց մոտ /չնայած համարյա բոլոր կանայք էլ դրա հակումն ունեն, վերջին հաշվով, նույնիսկ ամենատախտակյա նիհարություն ունեցողները/։
Նշածդ չորուկ "տախտակ" լինելն հավանաբար ապահովության էն զգացումն է առաջացնում, որ այդպես գիրության որոշակի թույլատրելի սահմանից ահագին հեռու ես ու կարելի է արխային ուտել :))
Մյուս կողմից էլ իհարկե ֆիզիկական թեթևության զգացողությունն է, որին ուզում ես հասնել ու պահպանել։

ivy
13.07.2018, 07:40

Հմմ... Ինձ թվում էր, ես ուրիշ բանի մասին էի գրել։

Բարեկամ
13.07.2018, 07:42
Հմմ... Ինձ թվում էր, ես ուրիշ բանի մասին էի գրել։

Հը՞։ Հարցը նրանում չէ՞ր, թե ինչու քեզ ուրիշների մոտ դուր է գալիս լիքոտությունը, իսկ նիհարներին չես համարում սեքսի ու գրավիչ, բայց ինքդ ձգտում ես նիհար լինել։

ivy
13.07.2018, 07:50
Հը՞։ Հարցը նրանում չէ՞ր, թե ինչու քեզ ուրիշների մոտ դուր է գալիս լիքոտությունը, իսկ նիհարներին չես համարում սեքսի ու գրավիչ, բայց ինքդ ձգտում ես նիհար լինել։

Հարցը միայն էն էր, թե էլ ով կա ինձ նման ։)
Որ հա, ուրիշների դեպքում հավանում եմ էն, ինչ իմ դեպքում հեչ չէի ուզենա։

Բարեկամ
13.07.2018, 07:54
Հարցը միայն էն էր, թե էլ ով կա ինձ նման ։)

Այսինքն, ակնկալվում էր մենակ "ես" կամ "Մարգուշին գիտեմ էդպիսին" պատասխան ու վե՞րջ։

ivy
13.07.2018, 07:57
Այսինքն, ակնկալվում էր մենակ "ես" կամ "Մարգուշին գիտեմ էդպիսին" պատասխան ու վե՞րջ։

Ես ոչ մեկից իմ հետ կապված որևէ բացատրություն չեմ ակնկալել։

Բարեկամ
13.07.2018, 08:00
Ես ոչ մեկից իմ հետ կապված որևէ բացատրություն չեմ ակնկալել։

Իմ պատասխանը քեզ հետ չէր կապված կոնկրետ, այլ նշել էի, որ նման երևույթ այսպիսի բացատրություն է ունենում։ Ինձ թվաց՝ երևույթն էր դրվել քննարկման ու կարծիքների փոխանակման։
Բայց եթե ընդամենը պետք էր իմանալ՝ էլ ով կա քեզնից բացի, եթե poll բացվեր, կհասկացվեր, որ միայն էդ հարցի պատասխանն ա ակնկալվում։

ivy
13.07.2018, 08:08

Պատասխանել ես իմ գրածին` (դու) "ես" օժանդակ բայեր օգտագործելով, բայց դե որ ասում ես` պատասխանդ ինձ հետ կապված չի, ուրեմն էդպես էլ կա։
Ու նորից, հարցը միայն կոնտրաստն էր, և ոչ թե էն, թե ինչի է ինչ-որ մեկը ձգտում չորուկ լինել։

Բարեկամ
13.07.2018, 08:18
Պատասխանել ես իմ գրածին` (դու) "ես" օժանդակ բայեր օգտագործելով, բայց դե որ ասում ես` պատասխանդ ինձ հետ կապված չի, ուրեմն էդպես էլ կա։
Ու նորից, հարցը միայն կոնտրաստն էր, և ոչ թե էն, թե ինչի է ինչ-որ մեկը ձգտում չորուկ լինել։

Սա իմ գրածն էր․

Կարծեմ էդպիսի հոգեբանությունն աշխատում է գիրանալու հակում ունեցող կանանց մոտ /չնայած համարյա բոլոր կանայք էլ դրա հակումն ունեն, վերջին հաշվով, նույնիսկ ամենատախտակյա նիհարություն ունեցողները/։
Նշածդ չորուկ "տախտակ" լինելն հավանաբար ապահովության էն զգացումն է առաջացնում, որ այդպես գիրության որոշակի թույլատրելի սահմանից ահագին հեռու ես ու կարելի է արխային ուտել
Մյուս կողմից էլ իհարկե ֆիզիկական թեթևության զգացողությունն է, որին ուզում ես հասնել ու պահպանել։

Եթե թավով նշածս մասն է քեզ հուշել, որ գրածս կոնկրետ քեզ է վերաբերվում, ապա դա ընդամենը ընդհանուր արտահայտման իմաստով է գործածվել՝ "առհասարակ մարդ" իմաստով։ Ինձ թվում էր՝ դա ակնհայտ էր։
Բայց եթե "դու" ձևով ես հասկացել, ապա նորից եմ ասում՝ հաստատ կոնկրետ քեզ նկատի չեմ ունեցել, ավելին՝ ինձ եմ նկատի ունեցել ու նմանատիպ բացատրություններ, որ լսել եմ ուրիշներից։ Թե չէ քո անձի հետ կապված բացատրություններ տալու ոչ ցանկություն ունեմ, ոչ իրավունք, ոչ էլ իմաստ եմ գտնում նման բանով զբաղվելու մեջ։

Իսկ հարցիդ կոնկրետացմանը, եթե իմ դեպքը հետաքրքիր է, չէ, ես էդպիսի կոնտրաստային մոտեցում չունեմ, ինձ դուր է գալիս, երբ կինը ոչ լիքոտ է ու ինքս էլ ձգտում եմ լինել էդպիսին։

Quyr Qery
25.12.2019, 06:21
Հիմա անտանելի ուժեղ պրոպոգանդա է գնում պլաստիկ վիրահատությունների հետ կապված: Ո՛չ նիհար, ո՛չ գեր, ո՛ր մազոտ, ո՛չ կուբիկավոր, այլ հենց դեմք՝ պլաստիկա: Էսօր ես չեմ ճանաչում աղջկա ով ուզում է գեղեցիկ երևալ ու փող չի հավաքում պլաստիկ վիրահատության համար: Չունեմ շրջապատումս աղջիկ, ով գոնե քիթ չի վիրահատել:
Մեծ մասը գնում են մարզասրահ ոչ առողջ ապրելակերպի, այլ զուտ գեղեցիկ լինելու համար (էլի թույն ա, ես էլ), բայց դրանից զատ անպայման փոխում են ամեն հնարավոր բան դեմքի վրա՝ շուրթեր, այտոսկրերը, քիթը մի քանի անգամ, ատամները, մազերը, թարթիչները, մի խոսքով ամեն հնարավոր բան ու մի քանի անգամ:
Ես ուզում եմ հասկանալ՝ ինչքանո՞վ է դա դուր գալիս դիմացինին:

ivy
25.12.2019, 16:21

Սրա մասին մի անգամ կարծեմ գրել եմ չգիտեմ որ թեմայում, որ Երևանում կանանցից շատերը ոնց որ նույն բժշկի ձեռքն ընկած լինեն՝ իրենց միանման սարքած քթեր-շուրթեր-այտոսկրերով, դրան էլ գումարած՝ դաջած հոնքերը, աճեցրած թարթրիչներն ու մեծացրած ատամները, վրայից էլ ՝ մի տոննա շպար։
Եթե իրենց լավ են զգում, որ մեկը մյուսից չեն տարբերվում, ու էդ է իրենց համար գեղեցիկը, թող անեն, ում ինչ գործն է։ Ինձ դուր չի գալիս, նույնիսկ տեղ-տեղ վախենալու է թվում, բայց դե ինձ ինչ, կարևորրը՝ անողներն իրենց լավ զգան սեփական մաշկի մեջ։

CactuSoul
25.12.2019, 16:38
Էսօր ես չեմ ճանաչում աղջկա ով ուզում է գեղեցիկ երևալ ու փող չի հավաքում պլաստիկ վիրահատության համար: Չունեմ շրջապատումս աղջիկ, ով գոնե քիթ չի վիրահատել:
Էս ի՜նչ շրջապատ ես ընկել: :o Իմ շրջապատում նման ցանկություններ ունեցողներ չկան: Քիթ վիրահատածներ կան, չնայած էլի շատ չեն, ու մոտավորապես դեպքերի կեսում վիրահատությունն արդարացված է եղել:
Էն աղջիկները, ում հետ ես եմ շփվում, նույնիսկ շրթներկ չեն քսում, ուր մնաց պլաստիկ վիրահատություններ անեն: :))

ivy
18.12.2021, 15:12
Մի հաղորդում էի նայում կանացի սեռականության ու սեռական խնդիրների թեմայով, ու զարմանալի էր տեսնել, թե ինչքան կանայք կան, որ իրենց մարմինը չեն ճանաչում, և դրա հետևանքով խնդիրներ ունեն ինտիմ ոլորտում։ Խոսքը հասուն կանանց մասին է՝ որոշակի սեռական փորձով։
Խորհրդատվական աշխատանքի ընթացքում կլիենտներս հազվադեպ են սեռական խնդիրներ ջրի երես հանում, պատանեկության տարիներից հետո էլ գնալով քչանում են ընկերների հետ նման թեմաների քննարկումները (դե չհաշված զուգընկերներին), ու էսպիսի հաղորդումներից ես մեկ էլ իմանում, որ լիքը կանայք իրենց մարմինը սեռական իմաստով չեն ճանաչում։ Իհարկե տարբեր պատճառներ կարող են լինել դրա հետևում, բայց միևնույն է, սեփական մարմինն ուսումնասիրած ու ճանաչած լինենն ինձ էնքան բնական է թվում։
Շատերն ակնկալում են, որ զուգընկերը կօգնի իրենց էդ գործում, իսկ դե զուգընկերն էլ, ոչ մի ազդակ չստանալով, հաճախ ուղղակի հետևում է իր սեփական պատկերացումներին, որոնք հնարավոր է՝ լրիվ սխալ կողմ են գնում։ Դե ոնց բացատրես զուգընկերոջդ, թե ինչ ես ուզում, երբ ինքդ էլ չգիտես։ Էդպիսի զույգերը կանգնում են «սեռական անհամապատասխանության» խնդրի առաջ, երբ իրականում խնդիրը ինքնաճանաչողության ու հաղորդակցման մեջ է։
Հետաքրքիր էր տեսնել, որ նման զույգերի հետ աշխատանքը հաճախ կենտրոնացած է կնոջ կողմից սեփական մարմնի ճանաչողության վրա:

Մեկ էլ մի թեմա էր ուշագրավ (սա իհարկե զարմանալի չէր, շատերս էլ գիտենք դրա մասին), թե ինչքան կանայք կան, որ իրենց մարմինը չեն կարող ընդունել էնպիսին, ինչպիսին կա․ կենտրոնացած են թերությունների վրա (կամ էն, ինչ իրենք են թերություն համարում), ու դրա պատճառով հանվելն անգամ մեծ խնդիր է դառնում, ուր մնաց՝ շարունակությունը։
Մի լեզբի զույգ էր հաղորդմանը մասնակցում․ կանանցից մեկը ֆիզիկապես շատ մոտ էր «գեղեցկության թելադրված նորմերին», բայց խնդիրներ ուներ սեփական մարմինն ընկալելու և ընդունելու հարցում, էն որ կողքից ընդհանրապես չես կարող հասկանալ, թե էս աղջիկն ինչ ունի բողոքելու։ Բայց ինքն էն կարգի էր իր մարմնից դժգոհ ու ինքն իր մեջ փակված, որ նույնիսկ բոլոր պարամետրերին համապատասխան լինելով, իմ ընկալմամբ, շատ քիչ սեռական գրավչություն ուներ՝ համեմատած իր զուգընկերուհու հետ, որը մարմնի կառուցվածքով «ստանդարտներից» ավելի դուրս էր, բայց լիքը սեռական էներգիա էր ճառագում, որովհետև շատ ավելի ինքնավստահ էր իր արտաքին տեսքի ու մարմնի հարցում։
Ընդհանրապես, սա հաճախ եմ նկատել, որ էն կանայք, ովքեր իրենց լավ են զգում սեփական մարմնի մեջ, շատ գրավիչ են՝ անկախ մարմնի պարամետրերից։ Մարմնի ու արտաքին տեսքի հետ կապված ինքնավստահությունը շատ սեքսի է, ինչ կառուցվածքի էլ մարդ լինի։
Ու էս իմաստով, body positivity-ն մարմնի, ու հատկապես՝ կնոջ մարմնի կոնտեքստում ամենակարևոր թեմաներից մեկն է (թեկուզ և առաջ էդ կարծիքին չէի)։
Ուզեցի գրել սրա մասին։