PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհավանական հարցեր

keyboard
14.08.2014, 21:52
Չգիտեմ, թեման կյանք կունենա թե չէ © Չուկ

Բայց ոնց որ թե նման թեմա չունենք:
Թեման զվարճալիում եմ բացել, որտև չեմ կարծում թե լուրջ քննարկելու բան կլինի, բայց դեմ եմ թեման զրուցարանի վերածելուն, ու եթե ասելիք չունեք կոնկրետ թեմայի վերաբերյալ՝ դավայ դասվիդանյա:
ԳԱղափարը կայանում ա հետևյալում, երբեմն մարդու մտքով անցնում են հարցեր, որոնց պատասխանները դժվար գտնվող են, չկան, զվարճալի են, տարօրինակ են և այլն, օրինակ՝ ինչպես են քնում դելֆինները, ոնց ա որ կատվի կամ շան եղունգները ամբողջ կյանքի ընթացքում էնքան չեն երկարում, որ մի քանի մետր դառնան...

Իմ կարծիքով թեման պարզ ա, գրում ենք մեր հարցերը, պատասխանները կարող են լինել հումորային կամ լուրջ գիտական փաստարկներ, սահմանափակում չկա:

Հա, մոռացա նշեմ, պարտադիր չի, որ հարցը տրվեց ուրեմ պիտի պատասխանվի կամ մինչև չպատասխանվի հաջորդ հարցը տալ չի կարելի, կարելի ա գրել հարցեր, ինչքան մտքներովդ անցնի, պատասխաններն էլ նույնպես:

Էն ոնց էիք ասու՞մ՝ գնացինք:

Լեո
14.08.2014, 22:01
Ինչու՞ ա ջուրը թաց :'

Gayl
15.08.2014, 18:27
Ինչու՞ է երկրագունդը պտտվում:

CactuSoul
15.08.2014, 18:56
Ինչու՞ է երկրագունդը պտտվում:

Որովհետև գոյություն ունի. շարժումը կյանք ա, իսկ գոյություն ունենալու համար ապրել ա պետք։ Իսկ ինչու ա պտտվում, ոչ թե այլ կերպ շարժվում՝ երևի որովհետև էդպես ավելի հեշտ ա հավասարակշռություն պահել, վրան ապրող բուսա- և կենդանատեսակների համար էլ ավելի հարմարավետ ա էդ դեպքում ապրելը, քան ուրիշ տեսակ շարժման։ :tuftolog_guytarar
:crazy

Gayl
15.08.2014, 19:21

Էս շոգին նենց անհավես եմ, որ ուզում եմ միայն ասեմ ՈՉ;)

CactuSoul
15.08.2014, 19:26
Էս շոգին նենց անհավես եմ, որ ուզում եմ միայն ասեմ ՈՉ;)

Էս դու կարող ա՞ պատասխանը գիտես, որ տենց աչքով-ունքով «ՈՉ» ես ասում։ :)) Թե տենց ա, բա խի՞ եմ էսքան անիմաստ գրում։ Ես ինձ խաբված եմ զգում :noti