PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարածաշրջանային երգեր, տեսահոլովակներ

Chuk
12.08.2014, 11:52
Գաղափար չունեմ, էս թեման կյանք կունենա՞, թե՞ չէ: Բայց էս տեսահոլովակը ակումբում դնելուց մտածեցի, որ գուցե արժի սենց թեմա ունենալ:

http://www.youtube.com/watch?v=EuPfXQEhomo

Chuk
13.08.2014, 14:26
Երևանն օտարի աչքով. Ջեվան Չաուդհուրին (Jevan Chowdhury (http://vimeo.com/user4569294)) պարերի տեսքով ներկայացնում է իր տեսած Երևանը.

http://vimeo.com/102921828

Mephistopheles
17.08.2014, 05:10
հետաքրքիր ա… չգիտեմ սա իրա մասնագիտությունից ա գալիս թե ոնց, բայց մարդը տեսել ա կոնտրաստ ու հիմնականում մարդ… միշտ ֆոնը մարդու հետ կոնտրաստի մեջ ա… կամ ֆոնն ա հին մարդը նոր, որը հիմնականում ա, կամ էլ պարը հին ու ֆոնը նոր… բացարձակապես չի տեսել էն ճարտարապետությունը որով մենք գլուխ ենք գովում, բայց շատ ճիշտ ա տեսել մարդկանց… պարերի ընտրությունը հագնված ձևը… մի կողմից տրադիցիոն հագուկապ ու պար մյուս կողմից լրիվ ժամանակակից պար ու հագուկապ… շատ ճիշտ ա նկատել. էդ դիսկոննեկտը կա Հայաստանում… երբեմն բրուտալ ֆոնի վրա նուրբ կանանց ա պատկերել որը շատ բնորոշ ա Երևանին… խնամված մարդիկ, չխնամված միջավայր…

մի բան ա հետաքրքիր որ ինքը գույն չի տեսել… կարող ա իրա անձնական նախասիրությունն ա դա, բայց չկա էդ գույնը… գորշությունը տեղին ա արված… երաժշտություն ու պարի չհամատեղելը լավն էր ու ընդհանրապես աբողջ կլիպը կարծես անհամատեղելիների միասնություն՝ ամբողջություն լինի… somewhat illogical (ինչ որ "անտրամաբանակ") համադրություններ են որոնք իմ կարծիքով համապատասխանում ա Հայաստանի բնույթին…

էն բիձեն որ վերջում սառոչկա շալվարով պարում ա հայական տարազ հագած տղաների հետ, շատ հետաքրքիր ա… ինքը դոմինանտ, բիձա, ժամանակակից հագնված պարում ա տրահդիցիոն պար երիտասարդների հետ որոնք տրադիցիոն են հագնված ու ենթակա են, ոչ թե գլխավոր…

սրանք ինքը հաստատ մտածված չի արել ուղղակի ինքնաբերաբար ա մտել իրա կլիպի մեջ ու չէր էլ կարա չմտներ… կարծում եմ արժե ու ժամանակն ա որ մենք էլ մի քիչ մեզ նայենք օտարի աչքերով ու մեզ ավելի լավ կարանք ճանաչենք ու հասկանանք… միշտ նույն կետից միշտ նույն բանն ա երևում…

հետաքրքիրա որ արևելյան շատ քիչ բան ա տեսել…

Ձայնալար
17.08.2014, 17:04
Ի դեպ, կարծես թե ամբողջ շարքն ա տենց անգույն:

Chuk
17.08.2014, 20:52

Ինձ քո կարծիքն առանձնահատուկ էր հետաքրքիր, որտև սրա նկարողը ճարտարապետ ա :)

Կարծես թե էս շարքից դեռ չորս ֆիլմ ունի՝ Լոնդոն, Փարիզ, Բրյուսել ու Երևան, համենայն դեպս ես էդ չորսն եմ նայել, ու բոլորն էլ սև սպիտկա էին, այսինքն էդ գորշությունը կոնկրետ Երևանի հետ չէր կապված:

Բայց իրա էդ կոնտրաստները սպանում են: Չեմ ասում գլուխգործոց ա, չէ, բացարձակապես, բայց էնքան ա դուր եկել, որ Աստված գիտի քանի անգամ նայել եմ: Ընդ որում իրա էդ շարքից, գոնե տեսածս էդ չորսից սա ա որ դուր ա գալիս, ու կարևոր ա, որ դուր գալը «ազգային նախասիրությունների» հետ չի կապված: Իսկապես շատ սիրուն գործ ա արել, մանավանդ մետրոյի ու մետրոյի սանդուղքների կադրերը մորթում են:

Աթեիստ
18.08.2014, 02:14
Վրացիքինը շատ հավանեցի, բայց Ջեվանինը մի քանի վարկյանից անջատեցի։ Էսօրվա քննարկումները ստիպեցին, որ մի անգամ էլ միացնեմ։ Արդյունքը՝ 0։

Chuk
18.08.2014, 04:47
Վրացիքինը շատ հավանեցի, բայց Ջեվանինը մի քանի վարկյանից անջատեցի։ Էսօրվա քննարկումները ստիպեցին, որ մի անգամ էլ միացնեմ։ Արդյունքը՝ 0։

Արտ ջան, հեչ պարտադիր չի, որ հավանես: Բայց իմ դուրը շատ ա գալիս: