PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆիզիոլոգիական արձակուրդ



Էլիզե
09.08.2014, 15:26
Ողջույն իմ շատ սիրելի Ակումբային շատ սիրելի համայնք ջան,

Ով ինձ գիտի՝ ասեմ, որ ՛՛այ եմ բեք՛՛, ով ինձ չգիտի՝ ասեմ, որ ՛՛Բարև ես Էլիզեն եմ, ստեղի հնաբնակներից ու ես Ակումբում ակտիվ գործունեություն չեմ ծավալել մոտ երկու տարի...՛՛ /ու ստեղ բոլոր նորաբնակները՝ խոռըմ-՛՛Բարև Էլիզե՛՛ / :))
Ասեմ, որ մի շաբաթից ես վայելելու եմ ֆիզ. արձակուրդի հաճույքը ու ձեռքի հետ էս օրագրում փորձելու եմ արթնացնել իմ մեջ խո՜րը քուն մտած ստեղծագործ Էլիզեին.... թե չէ ա՛յ մարդ, նայեցի հին գրառումներիցս մի քանիսը ու ինձ թվաց՝ օտար մարդ ա գրել, պարզվեց՝ ես եմ... է՜խ, ստառըսծ ...
Մի խոսքով, գնացինք... ;)

Էլիզե
09.08.2014, 15:47
Գիտե՞ս խի եմ բացել էս օրագիրը...
Չէ՛, էս են դեպքը չի, երբ ուզում եմ վերագտնել նախկին փառքս ու ինքնահաստատվել ...:cool
ուղղակի մի քանի ամիս հետո /Աստծու հաջողությամբ/ բալիկիս կունենամ, բազում անքուն գիշերներից հետո յուղոտ մազերով, ճաշոտ շորերով, անգույն դեմքով կնստեմ համակարգչի առաջ, մի կերպ կվերհիշեմ Ակումբի գաղտնաբառը, կբացեմ իմ օրագիրը կկարդամ մի երկու բան ու կասեմ՝ ՛՛Ամա՜ն, էս ինչ ղայդին աղջիկ եմ եղել ժամանակին... սկի ստեղնաշարի վրա ձ-փ, չ-ճ տառերի տեղն եմ իմացել, չեմ խառնել իրար...՛՛ ու կհպարտանամ ինձնով… :)
Հա՛, մի ժամանակ էնքան ուժ, էներգիա ունեի մեջս, որ կարող ա ամեն ինչից մի խոխմա պատմություն սարքեի ու հանձնեի թղթին /թղթի դերում հանդես էր գալիս Ակումբը/…
բայց, ամեն ինչ կորած չի:
Հա՛, բանկում աշխատացնելս նսեմացրեց իմ մեջի ստեղծագործելու պահանջը... ուրեմն վարկային գործ հավաքելուց, մի տեղ կա, որտեղ մենք՝ վարկայիններս, պիտի գրենք մեր կարծիքը վարկի տրամադրման մասին... պա՜հ… դուք պիտի տեսնեի՜ք, թե ես ինչ մի հոգեցունց բաներ էի գրում: Երևի մի 5 էջ ստեղծագործական շարադրության կարգի...
Էն տիպի, որ հայոց լեզվիս դասատուն կարդար, մի 2 տեղ կհուզվեր, մի 2 տեղ կխորհեր և վերջին տողերը կարդալուց հետո՝ հայացքը կուղղեր հեռուն, անէանալով իրականությունից... Վարկային մեկնաբանությունս ուներ իր նախաբանը, ընթացքը, կուլմինացիան և կտրուկ վերջաբանը... :cool
հա՛, նենց էի գրում, որ վերջում մոտս ցանկություն էր առաջանում ավելացնել՝ շնորհակալություն ուշադրության համար... :))
Բայց հետո հասկացա դաժան ճշմարտությունը՝ սաղ նստած են քոփի-փաստի վրա ու նենց չէր, որ ես իրենցից շատ ժամանակ ունեի կամ իրենք՝ ինձնից... ու ես սկսեցի կոմպլեքսավորվել... /շուտկա :)) / ի՛նձ կոմպլեքսավորված պատկերացնո՞ւմ ես: Խա՛խա....:D ես նույն տեմպով շարունակեցի գրել, մինչև կոլեգաներիս էլ ստիպեցին իմ պես մի 5 էջ բան գրել... /գրո՛ղը տանի, հիմա ես նզովվյալ եմ ճանաչվել իրենց կողմից/ :think
Բայց դե կյանք ա, ամեն ինչ պատահում ա...

Էլիզե
10.08.2014, 13:14
Ա բարի օր է՜...
ասում եմ են ֆոլկսվագենի ռեկլամը էնքան չեմ սիրում, որ վերջում ասում ա- Das Auto...
մթամ մեր ավտոներն էլ կաշկա են էլի, ավտո չեն... :beee

:))

Էլիզե
12.08.2014, 14:28
Ո՜նց եմ հոգնել աշխատանքային օրերից....
Խնդրում եմ էս տողերն ինձ հիշացրու, ով բարի մարդ, երբ մի տարի հետո նվնվան-տանջված-գջլոտած ռոմանտիկ մի ՞ո՜նց եմ կարոտել աշխատանքս...՞ թեմայով լացելիս ինձ բռնացնես... :aha

Էլիզե
25.08.2014, 12:27
Եկա...
Ասում եմ՝ էնպիսի տպավորությունն ա մոտս, որ ես կյանքում ոչ մի ստեղծագործական աշխատանք չեմ գրել, անգամ դպրոցում...
Էսօր նայում էի Այվիի առաջարկած ստեղծագործական մրցույթի առաջարկը. է՜ն ջահել ժամանակներս թուղթ ու գրիչն առած ամբողջ օրը կգրեի-կջնջեի, հեյ գիտի ջահելությո՜ւն, ինտուզիա՜զմ...
Հիմա նայեցի Այվիի առաջարկած նկարին ու ընդամենը մի միտք առաջացավ գլխումս, էն էլ իմ միտքը չի է՜, պլագիատ ա, մի գրողի կողմից առաջարկած նախադասություն-պատմվածք՝ ՛՛Չէ՛, կներես, զինվո՛ր, մենք կոշիկները զույգով ենք վաճառում...՛՛
Ահավասիկ նկարը

http://i59.tinypic.com/k9hqt.jpg


Չէ, չեմ մասնակցի... :)

Էլիզե
04.09.2014, 17:19
Սուսանիկ.
-Ասի՛, եկել ես, կմնաս էսօր ստեղ չէ... /ավելի շատ փաստ քան թե հարց/
-Չէ՛, բալա, չեմ մնում , հեսա պիտի գնանք ետ՝ մեր տուն:
-Բա խիիիի.... մնա էլի, իմ տեղերը քեզ կտամ...


Էհ,իսկ ժամանակին ինձ տանից դուրս էր անում մարդուս տուն :) օ տեմպորա, օ մորե :))

Էլիզե
09.09.2014, 17:52
Ես սոց. ցանցում՝ մասնավորապես ֆեյսբուքում, ակտիվ հետևող եմ, բայց ալարկոտ գրառում անող եմ: էսօր աչքովս ֆլեշմոբ ընկավ, որը, ի զարմանս ինձ, ջրջնոցու հետ կապ չուներ... ոչ էլ իրար քֆրտելու հետ կապ ուներ... մի խոսքով, գրում էին աշխարհայացքը ձևավորած 10 գրքի/հեղիանակի անուն... ինձ ոչ մեկ արժան չէր համարել ՛՛մարտահրավեր՛՛ նետելու, բայց դե ես աներես եմ... հատկապես, որ կարդացի՝ Աշոտյանի աշխարհայացքը ձևավորել է ՛՛Դորիան Գրեյի դիմանկարը՛՛ ու ՛՛Եվգենի Օնեգինը՛՛, որպես ՀՀ քաղաքացի ինձ պարտավորված զգացի փրկել ֆլեշմոբը ու գրել իմ թոփ 10-յակը :)) : Նա վսյակի ստեղ էլ եմ գրում, որ պառավեմ, չհիշեմ՝ կարդամ գոնե վերնագրերը:

1, Սարոյան-Մարդկային կատակերգություն, Իմ սիրտը լեռներում է, Նռենիների պուրակը, Մաղադանոսի այգին,
2, Բալզակ- Շագրենի կաշին, Հայր Գորիո, Գոբսեկ,
3, Ռեմարկ-Հաղթական կամարը,
4, Մորավիա-Արհամարհանք,
5, Սևակ- Մարդն ափի մեջ,
6, Թումանյան-Քառյակներ,
7, Իլֆ, Պետրով- 12 Աթոռ /հումորն էլ ա աշխարհայացք, չէ՛/,
8, Շառլ Ազնավուր-Ազնավուրը Ազնավուրի մասին,
9, Դանթե- Աստվածային կատակերգություն,
10, Օսկար Ուալդ- Իդեալական ամուսինը: