PDA

Դիտել ողջ տարբերակը : Սոուսներ, համեմունքներ



Ձայնալար
09.08.2014, 11:40
Եկեք բաժինն ակտիվացնենք:

Սացեբելի՝ մեր բարեկամ վրացիների ազգային խոհանոցից

Պահանջվում է՝

3կգ կարմիր լոլիկ
1կգ կարմիր պղպեղ (կծու, կամ քաղցր, կամ մի մասը կծու, մի մասը քաղցր. նայած թե ինչքան կծու եք ուզում, որ լինի վերջնական արդյունքը)
1կապ կանաչի
1 բուռ (բռի չափն ըստ ճաշակի) սխտոր
Աղ

http://i61.tinypic.com/2hh1xci.jpg

Բոլորն իրար հետ աղալ, խառնել լցնել ապակե տարայի մեջ, բերանը փակել մառլայով: Օրը մի քանի անգամ խառնել: (Հուշում՝ բանկայի մեջ ազատ տեղ թողեք, որ խմորման ընթացքում չբարձրանա ու թափվի:)

http://i59.tinypic.com/aywto2.jpg

Մի քանի օրից խմորումը կդադարի, ինչից հետո կարող եք լցնել օգտագործման համար հարմար տարաների (շշերի մեջ) և պահել սառնարանում:

Կիրառության ոլորտը մոտավորապես նույնն ա, ինչ կետչուպինը, բայց շատ ավելի համեղ է և էկոլոգիապես մաքուր:

Կարող եք փորձել վերջում մի փոքր շաքար ավելացնել: Ես չեմ փորձել, բայց փորձելու եմ:

Ամպ
25.09.2014, 16:33
Հավը մարինացնելու սոուս
12 -15 կտոր հավի մսի համար.

200 մլ բուսայուղ
50 մլ սոյայի սոուս
2 լիմոն (հյութը)
1 թուրինջ (հյութը)
1 նարինջ (հյութը)
1 կարմիր քաղցր պղպեղ (բարակ կտրտած)
3 ճ/գ մանանեխ (մածուկը)
3 ճ/գ հավի ցանկացած համեմունք (առանց աղի)
սամիթ (մանր կտրտած)
սխտոր
համեմի սերմ
սամիթի սերմ
իմբիր
խմելի-սունելի

Բաղադրիչները խառնել, հավի կտորները շարել սոուսի մեջ, թասը հերմետիկ փակել և 24 ժամ դնել սառնարանում։ Պատրաստելուց առաջ միսը հանել սոուսից, լցնել քամիչի մեջ։ 1 ժամ քամելուց հետո աղ ու սև պղպեղ ցանել, թողնել ևս 1 ժամ։
Մարինացված միսը կարելի է և՛ խորովել, և՛ ջեռոց դնել։