PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեֆն է ծնվել

Շինարար
08.08.2014, 00:04
Մեֆ, էս ֆեյսբուքն ինձ ասում ա, որ էսօր քո ծնունդն ա, ձեր ամերիկաներում չգիտեմ ոնց, մեզ մոտ արդեն նոր օր ա: Չգիտեմ ֆեյսին կարելի ա վստահել, թե չէ, բայց դե տարին մի անգամ էլ քո ծնունդը շնորհավորենք, էսօր չլինի, էրեգ կամ էգուց:

Մաղթում եմ, որ էն անսպառ ասելիքը, որ դու ունես, լսելի դառնա՝ էդ ասելիքին համապատասխան մասշտաբներով: Մաղթում եմ, որ Հայաստանում մի հրաշք կոթող նախագծես, մենք էլ կողքով անցնելիս պարծենանք, որ էս հայտնի ճարտարապետի հետ բանավիճել ենք ու սխալ հանել (դե էս սխալ հանելու մասը պարծենկոտի ասածի կեսը փուտ է մասը կլինի): Մեզ էլ մաղթում եմ, որ մի հատ իսկական նորմալ նկար գցես, դեմքով ճանաչենք քեզ: Մնացածն էլ մյուսները կմաղթեն, ես միանում եմ բոլորին:

Ուլուանա
08.08.2014, 00:04
Մի երկու տարի առաջ մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ մի օր կարող ա ես Մեֆի ծննդյան թեման բացեմ :)). Մեֆն էն հազվագյուտ ակումբցիներից ա, որոնց նկատմամբ վերաբերմունքս կտրուկ փոփոխության ա ենթարկվել՝ խիստ բացասականից խիստ դրական, էն աստիճանի, որ իմ ամենասիրելի ակումբցիներից մեկն ա դարձել, ու հիմա առանց Մեֆի Ակումբը մի տեսակ չեմ պատկերացնում։

Ծնունդդ շնորհավոր, Մեֆ ջան։ Քեզ ամենալավ բաներն եմ մաղթում, որոնք անհրաժեշտ են առողջ, երջանիկ ու հետաքրքիր ապրելուդ համար։ Մեկ էլ մաղթում եմ, որ միշտ Ակումբում լինես՝ ակտիվ մասնակցի դերում։ Հա, ու միշտ սենց խելոքացած լինես, այսինքն՝ թեմայից դուրս ու անհամ գրառումներ չանող, էլի :D։

Լավ եղիր :drinks։

Շինարար
08.08.2014, 00:07
Ես քեզնից շուտ բացեցի (http://www.akumb.am/showthread.php/65986-%D5%84%D5%A5%D6%86%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%B6-%D5%A1-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80?p=2495418&viewfull=1#post2495418)

_Հրաչ_
08.08.2014, 00:08
Շնորհավորում եմ: :)

Ուլուանա
08.08.2014, 00:08
Ես ու Շինը նույն րոպեին բացեցինք թեման, ըստ երևույթին՝ Շինն ինձնից մի երկու վայրկյան շուտ :))։ Այսինքն՝ մինչև ես ուղարկելուց առաջ որոշեցի ճշտել՝ թեմա բացվել ա, թե չէ, ինքն էդ ընթացքում ուղարկեց :beee։ Ախր «Ով է ֆորումում» էլ հատուկ նայեցի, ոչ ոք կարծես չէր պատրաստվում բացել...

Mephistopheles
08.08.2014, 00:14
Ժող իմ ծնունդին հլա մի տայրի կա, խի՞ եք էսքան շուտ բացել…

The silent river
08.08.2014, 00:14
Շնորհավոր:

Mephistopheles
08.08.2014, 00:27
Գիտեք, չէ՞… ես իմ խննդյան օրվա կապակցությամբ բոլորին դրական վարկանիշ եմ տալիս…

Վահե-91
08.08.2014, 00:32
Գիտեք, չէ՞… ես իմ խննդյան օրվա կապակցությամբ բոլորին դրական վարկանիշ եմ տալիս…
Որ տենց ա, շնորհավոր :))

Գալաթեա
08.08.2014, 00:42
Ժող, մեր սառնարանը սկսել ա մի տեսակ վատ սառացնել: Նենց եմ վախենում, որ կփչանա... չգիտեմ ինչ կարելի ա անել:
Ենթադրում եմ, որ շոգից շնչակտուր ա լինում մատորը, չի ձգում, բայց թե ինչ անեմ, որ տենց չլինի՝ չգիտեմ: Ինչ-որ մեկի հետ եղել ա՞ նման բան: Կարող ա՞ զանգեմ սերվիս:
Բայց կարծեմ գարանտիան արդեն անցել ա է...

Հա, ու մեկ էլ մեկնումեկդ Հույսի Քարավան ու Թամուշկա տաքսի սերվիսների համարները տվեք, էլի, շտապ ա:

Գալաթեա
08.08.2014, 00:45
Հա ի դեպ, Մեֆն ո՞վ ա:

Գալ, փող չտաս, ես կգամ կսարքեմ… խի տենց խալադելնիկներ ե՞նք սարքել… դու ուտելիք բանը տար հարևանի տուն որ չփչանա… ես հես ա գալիս եմ…

Շինարար
08.08.2014, 00:49
Որ տենց ա, շնորհավոր :))

Ռեկլամին չխաբվեք, հենա ինձ ոչ մի վարկանիշ էլ չի տվել:

Գալաթեա
08.08.2014, 00:50
Ռեկլամին չխաբվեք, հենա ինձ ոչ մի վարկանիշ էլ չի տվել:

Նույն ձևի էլ խալադելնիկ ա սարքում, կարելի ա ենթադրել:

Alphaone
08.08.2014, 00:55
Մեֆ, քո հանդեպ զգացածս հակասական է, բայց մի բան հաստատ է, առանց քեզ էս աշխարհը թերի կլիներ: Բարի գալուստ մարդկանց աշխարհ...

Mephistopheles
08.08.2014, 01:09
Մեֆ, քո հանդեպ զգացածս հակասական է, բայց մի բան հաստատ է, առանց քեզ էս աշխարհը թերի կլիներ: Բարի գալուստ մարդկանց աշխարհ...

բայց ինչի՞ հակասական Ալֆա ջան… փիս բան ե՞մ արել… էն ջրահարսի նկարի համար ե՞ս ասում…

Զաքար
08.08.2014, 01:12
Մեֆ ջան հոգուդ պահանջների իրականացում եմ ցանկանում, ծնունդդ շնորհավոր լինի եղբայր:

Cassiopeia
08.08.2014, 01:29
Էլ չեմ դիմանում, խոսքս դրժելու եմ ու ասեմ, որ տարիներ առաջ բարեգործականի անհայտ բարերարը Մեֆն ա եղել: Բայց քանի որ նա էն ժամանակ ցանկացավ անհայտ մնալ, ես իրա իսկական անունը մոռացա :( (ամոթ ինձ):
Մեֆ ջան, ծնունդդ շնորհավոր: Կներես որ գաղտնիքը բացեցի, բայց ուզում եմ, որ ով էլ կասկածում էր, հաստատ իմանա, թե ինչքան լավն ես դու:

Ուլուանա
08.08.2014, 01:45

Ի՞նչ բարեգործական, Վեր։ Մի հատ մանրամասնի, մենք էլ իմանանք :)։

Cassiopeia
08.08.2014, 01:47
Ի՞նչ բարեգործական, Վեր։ Մի հատ մանրամասնի, մենք էլ իմանանք :)։
2007 թվի մայիսին, Ան ջան: Արխիվներում որ նայես, հանգանակություն արված անձանց մեջ կա մեկը, ում անձը բացահայտված չի:

Ուլուանա
08.08.2014, 01:54
2007 թվի մայիսին, Ան ջան: Արխիվներում որ նայես, հանգանակություն արված անձանց մեջ կա մեկը, ում անձը բացահայտված չի:
Էն որ առաջին անգամ մանկատու՞ն էինք գնացել։

Cassiopeia
08.08.2014, 01:56
Էն որ առաջին անգամ մանկատու՞ն էինք գնացել։
Ավելի հավանական ա երկրորդ անգամը, որ հեռուստացույց ու լիքը ուրիշ բաներ տարանք:

Շինարար
08.08.2014, 01:59
Ռեկլամին չխաբվեք, հենա ինձ ոչ մի վարկանիշ էլ չի տվել:

Ժող, կներեք, վռազեցի, արդար ա, ջնե... շնորհավորեք:hands

Mephistopheles
08.08.2014, 02:08
Ժող, բարեգործականի հաշվով իմ կարծիքով խառնում են… ես էդքան էլ լավը չեմ… լավն եմ, բայց էդքան չէ

Գալաթեա
08.08.2014, 02:34
Վեռ, բայց համոզված ե՞ս, որ Մեֆն ա:
Ինքը 2008-ին ա գրանցվել ու առաջին մի երկու տարին ակտիվ էր բացառապես Քաղաքականություն բաժնում։ Կասկածում եմ, որ ինքը նույնիսկ տեղյակ ա եղել բարեգործականի մասին։

Համ էլ Մեֆից ի՞նչ բարեգործ... չար, մունդառ մարդ ա։

Mephistopheles
08.08.2014, 02:38

ըհըն, հիմնավոր պատասխան...

Alphaone
08.08.2014, 03:07
բայց ինչի՞ հակասական Ալֆա ջան… փիս բան ե՞մ արել… էն ջրահարսի նկարի համար ե՞ս ասում…

դե հենց էդ ջրահարսի նկարն ա, ինչ արել, չի արել :D Մեֆ, համ էլ կենացդ, լուրջ խմում եմ :)

Mephistopheles
08.08.2014, 03:16
դե հենց էդ ջրահարսի նկարն ա, ինչ արել, չի արել :D Մեֆ, համ էլ կենացդ, լուրջ խմում եմ :)

այո, լուրջ կխմես… ջրիկություններ չանես…

ivy
08.08.2014, 08:20
Շնորհավոր, Մեֆ ջան, լավ լինես :)
Ա-ին էլ շնորհավոր ;)

Lusntag Lusine
08.08.2014, 09:17
Շնորհավորում եմ :) Ակումբին նվեր ես պարտք ;)

Ariadna
08.08.2014, 09:37
Մեֆ ջան, շնորհավորում եմ, լավ լինես :) Հավեսդ միշտ տեղը, էներգիադ էլ անսպառ, որ շարունակես ապահովել ակումբի համն ու հոտը՝ քո մասով :drinks

Այբ
08.08.2014, 09:48
Շնորհավոր, հետաքրքիր մարդ::)

Malxas
08.08.2014, 10:18
Ի սրտե շնորհավորում եմ քո ծնունդը, Ամերիկանո :) Արդեն քսանհինգ եղար չէ՞, կարծեմ: Ուրախ տրամադրություն եմ մաղթում քեզ: ;)

Lílium
08.08.2014, 10:44
Շնորհավորում եմ,Մեֆ ջան: :կենացդ

Guest
08.08.2014, 10:47
Գիտեք, չէ՞… ես իմ խննդյան օրվա կապակցությամբ բոլորին դրական վարկանիշ եմ տալիս…

Շնորհավոր

Լեո
08.08.2014, 13:33
Ժող իմ ծնունդին հլա մի տայրի կա, խի՞ եք էսքան շուտ բացել…

Դե որ մինչև ծնունդդ մի տարի դեռ կա, իսկ ծնունդը նախօրոք չեն շնորհավում, թույլ տուր գոնե անցած ծնունդդ մի տարվա ուշացումով շնորհավորեմ :))

Շնորհավոր :) Բախտավոր, առողջ, անփորձանք :drinks

boooooooom
08.08.2014, 13:34
Միֆ ջան ծնունդդ շնորհավոր։ Ցանկանում եմ, որ տորթի մեջտեղի կլորը ուտես :D

Vardik!
08.08.2014, 13:41
Ծնունդդ շնորհավոր, Մեֆ ջան: Միշտ տենց տասնութ տարեկան մնաս: :redhat:)

Վոլտերա
08.08.2014, 13:46
Մեֆի մեկը, շնորհավոր :love անցած ծնունդիդ ինչ փիս բան կար , մաղթեցի, էս անգամ սուս կմնամ........ :love

StrangeLittleGirl
08.08.2014, 13:59
Մեֆ ջան, շնորհավոր :)

Ռեյ սամա
08.08.2014, 19:25
Շնորհավորում եմ ՃՃՃ արև քեզ

laro
08.08.2014, 19:44
Մեֆ ձյա, շնորհավորում եմ :)

Մուշու
08.08.2014, 21:18
Շնորհավորում եմ !!!! Ամենալավն ու բարին

Աբելյան
08.08.2014, 21:33
Շնորհավորանքներս: :drinks

Mephistopheles
08.08.2014, 22:25
Ժող, էս սիստեմը չի թողնում որ ձեր վարկանիշները տամ… ասում ա 24 ժամ հետո…

Jarre
08.08.2014, 22:50
Մեֆ ջան, շնորհավոր ծնունդդ :)

http://youtu.be/Z7EGKA7V60g

Այբ
08.08.2014, 23:07
Ժող, էս սիստեմը չի թողնում որ ձեր վարկանիշները տամ… ասում ա 24 ժամ հետո…

Ա՛յ մարդ, ոչինչ , պարտադիր չի: :)

Baltazar
08.08.2014, 23:35
Շնորհավոր ծնունդդ , հետաքրքիր մարդ :

Chuk
08.08.2014, 23:53
Էս ակումբում ավելի անտանելի մարդ, քան Մեֆն ա, չկա: Էնքան անտանելի ա, որ իրան ահավոր սիրում եմ:
Ավելի անտանելի մարդ բանավեճերի ժամանակ, քան Մեֆն ա, չկա: Էնքան անտանելի ա, որ ինչքան էլ ատամներդ սրած կռվես, ներվայնանաս, գնաս վալերյանկա խմես, չհամաձայնես, մեկ ա էդ բանավեճի ժամանակ իրանից լիքը բան ես սովորում:

Մի խոսքով, ասեցի որ կենաց ասել չգիտեմ, Մեֆ ջան, քեզ շատ եմ սիրում: Կենացդ, իմ ալկոհոլիկ հոպար :drinks

Mephistopheles
09.08.2014, 00:39
Մեֆ ջան, շնորհավոր ծնունդդ :)

http://youtu.be/Z7EGKA7V60g

we are playing those mind games, forever...
pushing the barrier, planting seeds...

Շատ լավ ա ասել մեր ախպերը, իսկական Ակումբի համար… մերսի Ժառ ջան որ դրեցիր էս վիդեոն…

Mephistopheles
09.08.2014, 00:40
Ա՛յ մարդ, ոչինչ , պարտադիր չի: :)

Պարտադիր ա Այբ ջան, թե չէ շնորհավորող չի լինի… էս մարդիկ հենց ընենց մարդու ծնունդ շնորհավորող չեն…

Mephistopheles
09.08.2014, 00:41
Շնորհավոր ծնունդդ , հետաքրքիր մարդ :

Մերսի Բաղդասար ախպար…

Mephistopheles
09.08.2014, 00:42
Մեֆի մեկը, շնորհավոր :love անցած ծնունդիդ ինչ փիս բան կար , մաղթեցի, էս անգամ սուս կմնամ........ :love

էն անգամվա սաղ ասածներդ կատարվեց, գիտե՞ս… ինչքան փիս բան ասել էիր՝ եղավ…

Mephistopheles
09.08.2014, 00:43
Մեֆ ջան, շնորհավոր :)

այ ախչի… դու ինձ շնորհավարողը չես, խի՞ ես ստի բաներ ասում…

Mephistopheles
09.08.2014, 00:47
Էս ակումբում ավելի անտանելի մարդ, քան Մեֆն ա, չկա: Էնքան անտանելի ա, որ իրան ահավոր սիրում եմ:
Ավելի անտանելի մարդ բանավեճերի ժամանակ, քան Մեֆն ա, չկա: Էնքան անտանելի ա, որ ինչքան էլ ատամներդ սրած կռվես, ներվայնանաս, գնաս վալերյանկա խմես, չհամաձայնես, մեկ ա էդ բանավեճի ժամանակ իրանից լիքը բան ես սովորում:

Մի խոսքով, ասեցի որ կենաց ասել չգիտեմ, Մեֆ ջան, քեզ շատ եմ սիրում: Կենացդ, իմ ալկոհոլիկ հոպար :drinks

արա, բայց դու ի՜նչ մարդ ես… դու բա վալերյանկա խմող ե՞ս… քո վալերյանկեն իվի շշերի մեջ են պահում երևի, չէ՞… տենաս կլնի՞ մի օր որ էդ վալերյանկից երկուսով իրար հետ խմենք…

Chuk
09.08.2014, 00:49
արա, բայց դու ի՜նչ մարդ ես… դու բա վալերյանկա խմող ե՞ս… քո վալերյանկեն իվի շշերի մեջ են պահում երևի, չէ՞… տենաս կլնի՞ մի օր որ էդ վալերյանկից երկուսով իրար հետ խմենք…

Ես կյանքում իվը շշով չեմ պահում :))

Mephistopheles
09.08.2014, 00:53
Ես կյանքում իվը շշով չեմ պահում :))

"բառերից մի կախվի"… հազիվ մի անգամ ես արտահայտության համար տեղ գտա…