Դիտել ողջ տարբերակը : Ավտոմեքենայի անվադողեր
Ձայնալար
21.10.2013, 22:16
Պարոնայք իմաստուններ, ձմեռային ի՞նչ անվադողեր խորհուրդ կտաք ու որտեղի՞ց:
keyboard
21.10.2013, 22:58
Պարոնայք իմաստուններ, ձմեռային ի՞նչ անվադողեր խորհուրդ կտաք ու որտեղի՞ց:
Եթե նորը` Բելշինա, որակով, էժան հավայի գովազդով բռենդ չբռթող նորմալ պակրիշկեք են, ռուսական Բուռանն ա շատ լավը, եթե ճարես, կարաս ճարես ՏԵՑ-ի կռուգի բազառից շաբաթ-կիրակի, համ էլ էժան ա, կամ էլ զանգում ես Բելշինա իմանում հենց բազայի գինը գնում բազայից վերցնում ես:
Եթե օգտագործած, ապա Վրաստան, մի 100 կանաչ միավորով կարաս չորսն էլ առնես քշես հետ գաս, հիմնականում եվրոպական դողեր են: Ես էս մի 3 տարի ա տենց եմ անում թե իմ, թե ախպերության համար: Մաքսատան խնդիրները չկան, որտև դու ներմուծող չես, դու անվադողերը բերում ես սեփական օգտագործման համար ու ոչ մի օրենք ու վարչապեի հրաման քո վրա չի տարածվում, նախ պիտի սահմանեն ով ա ներմուծողը հետո, եթե դու էդ կրիտերիաներին համապատասխանում ես, նոր արգելեն, բայց դու չես համապատասխանի, հավատա ինձ Բգո ախպեր:
Ապ, էն 700 հեկտար սառույց, կատարյալ որակ, անվադողերի հյուրանոց բան, տենց էռոտիկ երազներին չխափնվես:
Անփորձանք, ՏԵՑ գնալու լինես խաբար արա, անտիֆրիզ պիտի առնեմ :)
Ձայնալար
21.10.2013, 23:19
Մերսի, Հով ջան: Օգտագործած չեմ ուզում, ուզում եմ թազա ու լավը, եթե նույնիսկ միքիչ թանկ լինի: Ռուսական ապրանքների հանդեպ դեմից վատ եմ տրամադրված, հաստատ լա՞վն են, Հով :)
keyboard
22.10.2013, 01:03
Մերսի, Հով ջան: Օգտագործած չեմ ուզում, ուզում եմ թազա ու լավը, եթե նույնիսկ միքիչ թանկ լինի: Ռուսական ապրանքների հանդեպ դեմից վատ եմ տրամադրված, հաստատ լա՞վն են, Հով :)
Բագ, գոլֆս վաճառել եմ 2010-ին, 2009-ի ձմեռը առել եմ Բուռան, հարևանս ա առել մեքենաս, ձմեռայինն էլ տվել եմ իրան, էնօրը որ ասեցին ձյուն ա գալիս Վանաձոր բան, իրան տեսա, ասեցի էս տարի չէս ձգի, պիտի նորն առնես, տարավ ցույց տվեց, դրանք եկող տարի էլ քշի չի նեղվի 100 տոկոս:
Բելշինան ռուսական չի, Բելոռուսական ա, դե մեջը ռուսը կա սենց նենց, բայց լավն ա հաստատ, էս պարագայում թանկը չի որ լավն ա Բագ, պակռիշկեքի հարցում, էն էլ Հայաստանի կլիմայում, լրիվ տեղին ա ասած не все золото, что блестит :)
որոշողը դու ես ամեն դեպքում :)
Պարոնայք իմաստուններ, ձմեռային ի՞նչ անվադողեր խորհուրդ կտաք ու որտեղի՞ց:
Ես եթե Երևանում լինեի, կառնեի ZX գարաժից (http://www.zxgarage.am/am/tyres/all/all/all/all/3/)։ Իմ կարծիքով եզակի վստահելի խանութ ու սերվիս է, որտեղ իրենց զիբիլը տուլիտ չեն անում վրեդ վարդագույն գովազդների տակ։ Վերջին անգամ maxxis sw1 էի առել իրենց խորհրդով, որը գնով հարմար էր, իսկ հատկանիշներով` արտակարգ: Հիմա նայում եմ, maxxis չունեն, փոխարենը ունեն triangle tr777 որը ոնց որ վատիկը չի (http://www.tyretest.com/wintercar_tyres/triangle/tr777/index.html)։ Սլավոնական ծագում ունեցող ռեզիններից ես հեռու կմնայի։ Գուցե ձյան վրա չեն սղում, բայց հիմնականում որակապես աղբ են, ասիմետրիկ են, բալանսի բերելը մեծ խնդիր է, երբեմն անհնար, անվտանգության նորմերի պահպանումն էլ խիստ կասկածելի է։
Պարոնայք իմաստուններ, ձմեռային ի՞նչ անվադողեր խորհուրդ կտաք ու որտեղի՞ց:
Միշտ կորեականն եմ առել ու միշտ շատ գոհ եմ եղել: Կորեացիները հիմա ոնց մեքենա են արտադրում (համեմատաբար էժան ու որակով) տենց էլ անվադող են արտադրում: Նույնն էլ ռուսները :)
Belshina-ն ամենաէժան անվադողերն են Հայաստանում: Որակը` Ճ:
Եթե փողը խնդիր չի, լավ թանկանոց ֆիրմաներ կան` michelin, bridgestone, goodyear, continental, nokian, toyo, pirelli, yokohama, dunlop.................
Այս բոլորը կարելի է գնել Չարենց, Նար-Դոս, Հր. Քոչար փողոցներից:
Kumho առեք: Գին-որակ գժական համադրություն ա: Ես եղել ա ձմեռյիններս ալարել եմ ամառայինի փոխեմ ու տենց սաղ ամառ քշել եմ: Ու տենց մի 3 սեզոն: 30.000 քշվելուց հետո հանգիստ մի ձմեռ էլ հանել եմ Kumho-ներովս: Կորեա ռուլիտ, ապերներ: Ես միշտ ճապոնական մեքենաների սիրահար եմ եղել, բայց հաջորդ մեքենաս կորեական ա լինելու: Ինչի՞ ավել փող տամ անունի համար, երբ կորեոսները ոչ մի բանով վաղուց չեն զիջում յապերին ու նեմեցներին:
Ձայնալար
26.10.2013, 22:33
Աշխատի միշտ անտիֆրիզ պահի մեջը առանց ջրի, ամառ-ձմեռ: Ջուրը ջանգոտացնում ա, իսկ հետո, երբ անտիֆրիզ ես լցնում, տալիս սաղ ծակերը բացում ա: Հատկապես երբ մեքենան նոր չի:
Իսկ խառնելուց վնաս չկա: Մատոռի յուղ կամ տառմազնո ժիդկստ չի, որ խառնելուց վնաս լինի:
Ջուր չեմ խառնում, միակ մտավախությունս իրա մեջի բնածին անտիֆրիզը անհայտ ծագման անտիֆրիզի հետ խառնելն ա:
Kumho առեք: Գին-որակ գժական համադրություն ա: Ես եղել ա ձմեռյիններս ալարել եմ ամառայինի փոխեմ ու տենց սաղ ամառ քշել եմ: Ու տենց մի 3 սեզոն: 30.000 քշվելուց հետո հանգիստ մի ձմեռ էլ հանել եմ Kumho-ներովս: Կորեա ռուլիտ, ապերներ: Ես միշտ ճապոնական մեքենաների սիրահար եմ եղել, բայց հաջորդ մեքենաս կորեական ա լինելու: Ինչի՞ ավել փող տամ անունի համար, երբ կորեոսները ոչ մի բանով վաղուց չեն զիջում յապերին ու նեմեցներին:
Էդ Kumho-ն էն ստարդարտ տեղերում՝ դագաղների մոտերքը վաճառո՞ւմ են: Առաջի անգամ եմ լսում անունը:
Ջուր չեմ խառնում, միակ մտավախությունս իրա մեջի բնածին անտիֆրիզը անհայտ ծագման անտիֆրիզի հետ խառնելն ա:
Էդ Kumho-ն էն ստարդարտ տեղերում՝ դագաղների մոտերքը վաճառո՞ւմ են: Առաջի անգամ եմ լսում անունը:
Մի վախեցի, բան չի լինի: Դու արաղը պիվի ու շամպայնի հետ խառնելուց վախեցի: Այ էտ տալիս ռադիատրիտ մայրիգը լացացնում ա:
Kumho պիտի ամեն տեղ էլ վաճառեն: Ոչինչ որ չես լսել, գեղացի տղա ես :) Ես էլ Վիշապ հոպարի ասած triangle-ի մասին չէի լսել:
Kumho–ն Հայաստանում արդեն անուն հանած ա, հիմնականում ծախվում ա «Մեծ Անիվ» խանութներում, գներն էլ հեչ էժան չեն։ «Մեծ Անիվ» ինչքան մտել եմ` սպասարկման մակարդակից ու գներից հիասթափված դուրս եմ եկել ու ոչ մի անգամ իրենցից անիվ չեմ առել։
Ինձ ZX գարաժը դուր ա եկել, մարդիկ ինձ թվում է գործից հասկանում են։ Մի անգամ էլ իմ ձմեռային անիվի բորտը ճղվել էր, որովհետև շրխկացել էի խորը ջրափոսի մեջ, անհույս բերել էի իրենց մոտ, բորտը ընենց կարկատեցին (3500 դրամ), որ էդ անիվը առանց կամերի երկու սեզոն քշվել ա, հետո էլ մեքենայի հետ ծախվել ա նոր տիրոջը, ու երևի քշվելա ա մինչև մաշվելը ։Ճ Իրենք ինձ թվում է ընտրում են թե ինչ անիվ ծախեն ու հաստատ զիբիլ չեն ծախում ու գներն էլ հեչ վատը չեն։ Ժամանակին կարծեմ նույնիսկ գները match էին անում, այսինքն եթե ուրիշ տեղ նույն անիվի համար ավելի էժան գին տեսնեիր ու իրենց ասեիր, իրենք էդ գնով կտային...
Հույս ունեմ նույն տղերքն են աշխատում մինչև հիմա։ Անիվի մեջ նաև կարևոր է ռեզինի թարմությունը, հին արտադրության ժամկետ (> 2 տարի) ունեցող անվադողեր մի առեք, տարիքի հետ ռեզինը հատկանիշները կորցնում է։
Իմ մասին` քթի մազ շոֆեռ, իմ կարծիքով ավտոյի մեջ ամենակարևորը խադավոն ա` բալանսիրովկա արած ձմեռային թարմ ռեզին + աշխատող ամորտիզատորներ, պադուշկաներ ու շառավոներ + որակյալ կալոդկաներ = անփորձանք քշմշում։
Էդ Kumho-ն էն ստարդարտ տեղերում՝ դագաղների մոտերքը վաճառո՞ւմ են: Առաջի անգամ եմ լսում անունը:
Այո-այո, հենց Ձեր կողմից նշված վայրում: )))
Ի դեպ, "Մեծ անիվ" խանութը, որի մասնաճյուղերից մեկը գտնվում է հենց Ձեր կողմից նշված շրջակայքում, վաճառում է Kumho տեսակի անվադողեր:
Հ.Գ. Փաստորեն "Մեծ անիվի" մասին վերևում գրված էր արդեն, չէի նկատել...
Իսկ ընդհանրապես, ամենալավ տարբերակը Վրաստանից բերելնա, եթե ոտդ ընդե ընկնի, առնում ես 80-90% -անոց անվադողեր Հայաստանում առկա նույնանման անվադողերից 50% պակաս գնով` բայց հիմա չէ, ամառը, հիմա մի քիչ ընդեղելա թանկ, որտև սեզոննա (ձմեռայինի):
Ներսես_AM
07.08.2014, 18:56
Հարևան զրուցարանատիպ թեմայում մի փոքր քննարկում կար, բայց տարիների փոշին կդնի վրան կկորի։ Որոշեցի առանձին թեմա բացեմ։
Ի՞նչ ամառային անվադողեր խորհուրդ կտաք։ Լավ որ չորս եղանակի լինի, բայց երևի էդքան էլ կրիտիկական չի։ (Բելա)Ռուսական արտադրության անվադողերը միանգամից մի կողմ ենք դնում, ես իմ ընտանիքի կյանքը ռուսական արտադրության ոչ մի բանին չեմ վստահում։ Չափսերը մի քիչ սպեցիֆիկ են, ամեն տեղ չի լինում, լինելուց էլ մի երկու տեսակ։ 205/70 R15 : ZX-garage (http://www.zxgarage.am/am/tyres/all/205/70/R15/all/)-ում էս մի տեսակից կար, բայց Triangle ֆիրմայի մասին առաջին անգամ եմ լսում։ Մեծ անիվում General Grabber TR (http://www.metsaniv.am/product/520) կա, ոնց որ վատը չի, գինը դեռ չգիտեմ։
Դուք ի՞նչ եք օգտագործում։ :)
keyboard
07.08.2014, 22:35
Ներս ջան, ջգիտեմ ում ինչ ես վստահում, անցյալ ձմեռ հենց Բելշինա եմ դրել էն մի մեքենայի տակ, անկասկած, առանց մտածելու, էս ձմեռ էս մեքենայիս համար էլ եմ դրանից առնելու:
Նախկինում Գոլֆս դեռ որ կար, էն ժամանակ Բուռան եմ առել ռուսական, դրա պես անվադող ես հլա չեմ հանդիպել, Մալաթիայում մի շենքի բակում ճանապարհը լավ չպատկերացրի, թեքվեցի ու իջա մի գարաշի մոտք, որի որղջ առաջը մինչև դարպաս մերկ սառույց էր, Գոլֆս մինչև դռանը հասնելը կանգնեց, ճիշտ ա, էլ չկարողացա հետ գնալ, էդ դիրքով մնաց մինչև նիվայով քաշեցինք հանեցինք, բայց որ դողերս իրանցն ասեցին դա փաստ ա: Գլուխ գովալ չլինի, Ծախկաձորի սպորտբազայում, վերևի մալադյոժնի բարձրանալը ձմեռը պատմություն ա, նիվան չգնաց, ես Գոլֆով ռազգոն եմ արել 2-րդ փորձից բարձրացել եմ:
Իմ համար կոնկրետ ռուսականը սեփական փորձով որակի տեստն անցել ա:
Դու քո կարծիքին ու համոզմանը կմնաս վստահ եմ, ես ընդամենը իմ կարծիքն եմ ասում: :)
Ձայնալար
07.08.2014, 22:53
Ես անցյալ տարի կորեական Marshal (ice king) առա, խզարում էր։ Չնայած համեմատելու բան չունեմ՝ ուրիշ չեմ օգտագործել ու ավտոն էլ լիաքարշակ ա, բայց ոչ մի վայրկյան չի խեղճացել նույնիսկ հայելապատ դիքերին
keyboard
07.08.2014, 23:25
Բագ, գին կասե՞ս, քոնը 15 ա, թե՞ 14
Ներսես_AM
07.08.2014, 23:36
Ձյաձ, ձև չկա, ես ռուսական չեմ առնի։ Հավատում եմ, որ ասում ես, բայց ես չեմ առնի։
Ու իմ հարցն ուրիշ էր, ես ամառային եմ ուզում։ :)
Ձայնալար
07.08.2014, 23:51
14 ա, հատին 29500 եմ տվել, Բելառուսականները 22 000-էին կարծեմ
Ձայնալար
07.08.2014, 23:57
Էդ triangle-նել ասում են վատը չի, կլոր ա կարևորը։ Ասում եմ ամենախոշոր անվադող արտադրողներից ա։ Ես ձմեռայինի համար եմ կարդացել ֆորումներում ասում էին, որ միքիչ չորստ ա, բայց շատ չէ ու երկար ա ծառայում
Ձայնալար
08.08.2014, 00:02
Ամառայինի լավնուվատը չգիտեմ էլ ոնց իմանաս, պետք ա նայես հավատ ներշնչող ֆիրմաներից որ մեմից կա քո ուզած չափսը առնես։ Ես մի ժամուկես նարդոսով զբոսնեցի մինչև կողմնորոշվեցի
Rammstein
08.08.2014, 00:51
Մոդերատորական. Հարեւան` «Հարցեր մեքենայի շահագործման վերաբերյալ» թեմայից 14 գրառում տեղափոխվել է այս թեմա:
keyboard
08.08.2014, 10:11
14 ա, հատին 29500 եմ տվել, Բելառուսականները 22 000-էին կարծեմ
19.500 եմ տվել 13-ին, փոխելով, բալանսով, մի հատ էլ պաչեցին չամփեցին: :D
Ես հիմնականում Թբիլիսիից եմ առնում, թեկուզ քշած, բայց էս անգամ ժամանակ չկար գնալու, իսկ ձմեռն արդեն վրա էր հասնում:
Ամառայինների պահով, ինչ էլ դնես մեկ ա իմ կարծիքով, ամառը տենց արգելակելու խնդիր չունես, կարևորը որ ռեզինային մասը քիչ լինի մեջը, որ տաք ասֆալտի վրա ռետինի պես չմաքրվի:
Թբիլիսիից հատը 35 լարիով bfgoodrich եմ առել 2012-ի մարտին, մինչև հիմա քշում եմ, չի մաշվում, չի ծակվում, ասեմ, օրը մինիմում 80-100կմ քշում եմ :B
Բայց ամառը կամացից պրծնում ա :oy
Ձայնալար
08.08.2014, 10:18
Դե հիմա վայթե որտեղից էլ առնես, բալանսախառը անում են:
keyboard
08.08.2014, 10:19
Բագ, պաչելն էլ պակաս կարևոր չի :D
Ձայնալար
08.08.2014, 10:53
Բագ, պաչելն էլ պակաս կարևոր չի :D
Պարզ ա դու խի ես (բելա)ռուսական առնում :)))
Ներսես_AM
08.08.2014, 10:54
Ամառայինի լավնուվատը չգիտեմ էլ ոնց իմանաս, պետք ա նայես հավատ ներշնչող ֆիրմաներից որ մեմից կա քո ուզած չափսը առնես։ Ես մի ժամուկես նարդոսով զբոսնեցի մինչև կողմնորոշվեցի
Աչքիս ես էլ ինտերնետով զինված գնամ զբոսնեմ, տեսնեմ ինչ ունեն։
keyboard
08.08.2014, 10:57
Պարզ ա դու խի ես (բելա)ռուսական առնում :)))
բաաա՜ հընգեր ջան :))
Ձայնալար
08.08.2014, 11:00
Աչքիս ես էլ ինտերնետով զինված գնամ զբոսնեմ, տեսնեմ ինչ ունեն։
Զինվելու համար խորհուրդ կտամ սա նայել
http://www.zxgarage.am/ru/content/8/