PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներֆորումային մրցաշարի քննարկումներ

Tiger29
01.08.2014, 19:12
Բարև Ձեզ հարգելի ֆորումականներ: John-ի կազմակերպած վերջին մրցաշարից հետո ցանկություն առաջացավ անցկացնել նոր մրցաշար` գուշակությունների հիման վրա: Միտքը իմն է, բայց կարծում եմ John-ն էլ կօգնի ընթացքում, քանի որ նա էլ էր ուզում շարունակել նախորդ մրցույթը:
Ժամանակին նման մրցաշար արդեն անցկացրել ենք ֆորումների միջև: Այս անգամ կարծում եմ կանենք միայն ակումբի տարածքում: Մրցույթը կանցկացվի թիմային-անհատական մրցակարգով:
Նախորդ մրցումներին կարող եք ծանոթանալ այստեղ`
Միջֆորումային մրցաշար 1 (http://www.akumb.am/showthread.php/11505-%D5%84%D5%AB%D5%BB%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80?highlight=%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80)
Միջֆորումային մրցաշար 2 (http://www.akumb.am/showthread.php/31353-%D5%84%D5%AB%D5%BB%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80-2008-2009) (2րդ-ը ես չեմ անցկացրել)

Մրցույթը անց է կացվելու 2014թ-ի օգոստոս-սեպտեմբերից մինչև 2015թ-ի մայիս: Գուշակելու ենք 4 գլխավոր առաջնություններից ընտրված խաղերը:
Խաղեր կլինեն` Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի և Գերմանիայի առաջնություններից: Ընդհանուր 10 խաղ: 3-ական խաղ երկու առաջնությունից և 2-ական խաղ մյուս երկուսից: 10-ից մեկը կլինի կենտրոնական խաղ, որին տրվող միավորները կլինեն ավելի բարձր:

Կանոնները`

-----------------------Գուշակումներ-------------------------------------Միավորներ--------------Օրինակներ---------

խաղի ելք–----------------------------------------------------------------1 միավոր-(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 2:0)
ոչ ոքիի ելք--------------------------------------------------------------–2 մ.--------(գուշակում` 5:5, խաղն ավարտվել է 0:0)
խաղի ելքին գումարած գնդակների տարբերություն–------------------2 մ.-------(գուշակում`2:0 , խաղն ավարտվել է 3:1)
կենտրոնական խաղի ելք–-----------------------------------------------2 մ.-------(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 2:0)
խաղի հաշիվ–-------------------------------------------------------------3 մ.------(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 5:1)
կենտրոնական խաղի ելքին գումարած գնդակների տարբերություն---3 մ.------(գուշակում`2:0 , խաղն ավարտվել է 3:1)
կենտրոնական խաղի ոչ-ոքի---------------------------------------------3 մ.------(գուշակում` 5:5, խաղն ավարտվել է 0:0)
կենտրոնական խաղի հաշիվ--------------------------------------------–5 մ.------(գուշակում` 5:1, խաղն ավարտվել է 5:1)

Խաղացանկ`

1.տուր -(23-24/08/2014) Իսպանիա, Անգլիա, Գերմանիա
2.տուր -(30-31/08/2014)
3.տուր -(13-14/09/2014)
4.տուր -(20-21/09/2014)
5.տուր -(27-28/09/2014)
6.տուր -(04-05/10/2014)
7.տուր -(18-19/10/2014)
8.տուր -(25-26/10/2014)
9.տուր -(01-02/11/2014)
10.տուր (08-09/11/2014)
11.տուր (22-23/11/2014)
12.տուր (29-30/11/2014)
13.տուր (06-07/12/2014)
14.տուր (13-14/12/2014)
15.տուր (20-21/12/2014)
16.տուր (10-11/01/2015) Իսպանիա, Իտալիա, Անգլիա
17.տուր (17-18/01/2015) Իսպանիա, Իտալիա, Անգլիա
18.տուր (24-25/01/2015) Իսպանիա, Իտալիա
19.տուր (31-01/02/2015)
20.տուր (07-08/02/2015)
21.տուր (14-15/02/2015) Իսպանիա, Իտալիա, Գերմանիա
22.տուր (21-22/02/2015)
23.տուր (28-01/03/2015)
24.տուր (07-08/03/2015) Իսպանիա, Իտալիա, Գերմանիա
25.տուր (14-15/03/2015)
26.տուր (21-22/03/2015)
27.տուր (04-05/04/2015)
28.տուր (11-12/04/2015)
29.տուր (18-19/04/2015)
30.տուր (25-26/04/2015)
31.տուր (02-03/05/2015)
32.տուր (09-10/05/2015)
33.տուր (16-17/05/2015)
34.տուր (23-24/05/2015)

Խաղացանկերը`

Իսպանիա (http://www.sports.ru/la-liga/calendar/)

Անգլիա (http://www.sports.ru/epl/calendar/)

Իտալիա (http://www.sports.ru/seria-a/calendar/)

Գերմանիա (http://www.sports.ru/bundesliga/calendar/)

Մրցույթը բաղկացած կլինի 34 տուրից: Կխաղանք միայն շաբաթ և կիրակի օրերին: Եթե երկու առաջնություն լինի` կընտրենք 5 և 5 խաղեր: Եթե լինի 3 առաջնություն` 3, 3 և 4:

Ես նախատեսել եմ այսպես`

Երկուշաբթի հաշվում եմ միավորները:
Երեքշաբթի ում հերթը լինի կընտրի խաղերը:
Չորեքշաբթի ես կհաստատեմ ընտրածը կամ կդնեմ իմ տարբերակը` եթե ինչ-որ բան սխալ լինի, կամ տեղադրած չլինեն:
Հինգշաբթի ազատ:
Ուրբաթ երեկոյան կամ
Շաբաթ առավոտյան ֆորումի հատուկ բաժնում կդրվեն բոլորի տարբերակները:

Առաջարկում եմ խաղանք թիմերով: Օրինակ թիմում 3 խաղացող կամ ավելի շատ, դա կընտրենք քննարկման ընթացքում:
3 Խաղացողի դեպքում թիմային հաշվարկի մեջ կգնան լավագույն երկուսի ցույց տված արդյունքերը:
Առաջին շրջանից հետո հնարավոր կլինեն խաղացողների փոփոխություններ: Նոր մարդկանց կարող եք ընդգրկել թիմերում:

Գերմանիայի առաջնությունը գրված է, որ ուրբաթ օրերին է լինելու: Եթե էդպես է, Գերմանիայի խաղերից պետք է հրաժարվենք, բայց կարծում եմ սա նախնական խաղացանկն է:
Մեկ էլ Անգլիայի խաղերից կլինեն էնպիսինները, որ երկուշաբթի են լինելու, դա էլ ցանկալի չէ ընդգրկել, որ միայն խաղանք շաբաթ և կիրակի` հստակ գծված գրաֆիկով: Միայն եթե լինեն բացառություններ` ասենք խաղ հետաձգվի կիրակիից երկուշաբթի` էդ մեկը կհաշվեմ: Իսկ եթե ավելի ուշ գցեն վերախաղարկումը, էդ խաղը չեղյալ կհամարենք:

Առայժմ այսքանը, եթե ցանկացողները շատ լինեն, կարելի է անցկացնել, բայց քիչ լինելու դեպքում կարծում եմ չարժե: Գոնե 3 թիմ 3-ական մասնակցով հավաքվի:

Հ.գ` քննարկումները անում ենք այստեղ, հետո կբացվի մրցաշարի թեման, որտեղ միայն արդյունքները կլինեն:

Նախապես շնորհակալություն:

Guest
04.08.2014, 10:39
Իսկ եթե ես մի օրում սրա ծրագիրը գրեմ, մի տեղ տեղադրեմ կխաղա՞ք: Խոսքը վեբ կայքի մասին ա:

Tiger29
04.08.2014, 11:47
Իսկ եթե ես մի օրում սրա ծրագիրը գրեմ, մի տեղ տեղադրեմ կխաղա՞ք: Խոսքը վեբ կայքի մասին ա:

15 չի իմը 13 ա

Վայ քու արա Խայտառակ եղա :oy Կներեք առավոտ շուտ քունը գլխիս ա եղել :oy
Հիմա Հլը որ ձեռով եմ հաշվում էս 2 օրը ծրագիր կգրեմ ավտոմատ կհաշվի ;):B

Վերևի գրածը 2007 թվականին ա եղել)
Ես դեմ չեմ:

Guest
04.08.2014, 12:33
Վերևի գրածը 2007 թվականին ա եղել)
Ես դեմ չեմ:

Վաղը ծրագրի նախնական տեսքը կհրապարակեմ:

Guest
05.08.2014, 15:57
http://akumbpredictor.comxa.com/ Տեսքը ու էջերը:

The silent river
05.08.2014, 16:13
http://akumbpredictor.comxa.com/ Տեսքը ու էջերը:
ինձ թվում ա սկզբնականի համար շատ լավ ա, ուղակի մի քանի սխալներ կա, շտկել ա պետք: Գեղեցիլ ու պարզունակ ա թվում: կստացվի:

Tiger29
05.08.2014, 16:19
http://akumbpredictor.comxa.com/ Տեսքը ու էջերը:

Շնորհակալ եմ աշխատանքի համար, բայց ճիշտ ասած ես պատկերացնում էի ծրագրի նման մի բան, որտեղ միավորները ավտոմատ կհաշվվեին: Այսինքն էնտեղ մասնակիցները կգրեին իրենց տարբերակները ու ծրագիրը միավորները կտար: Էս տեսքով կարծում եմ իմաստ չունի, որովհետև ակումբում էլ շատ խնդիր չէր լինի:

Բայց դե մյուսները ոնց կասեն, տենց էլ կանենք: Իմ համար մեծ տարբերություն չկա:

Guest
05.08.2014, 16:24

Դու ճիշտ ես պատկերացրել… ամեն ինչ դեռ առչևում է: Մի երկու օրից ամբողջական կլինի կմնան շտկումներ, կօգնեք՝ կանեմ:

Tiger29
05.08.2014, 16:36
Դու ճիշտ ես պատկերացրել… ամեն ինչ դեռ առչևում է: Մի երկու օրից ամբողջական կլինի կմնան շտկումներ, կօգնեք՝ կանեմ:

Այ էդ ուրիշ բան: Ուղղակի սենց տեսքով էլ արդեն սիրուն չի լինի ասենք նկարներ, կամ ինֆորմացիաներ չդնել էդ խաղերի վերաբերյալ)))
Օգնականներ պետք կլինեն, որ ամբողջ ժամանակս դրա վրա չծախսեմ, բայց որ կարողանանք անենք` շատ հետաքրքիր բան կստացվի:

Օգնելու հետ կապված խնդիր չկա, կանեմ էն ամենը, ինչ կարող եմ;) Իմ պլանավորածով օգոստոսի 23-ին սկսելու ենք: Նենց որ դեռ մի երկու շաբաթ ունենք:
Ոնց որ ասում են մրցում ունենք` մասնակից չունենք:)

Guest
05.08.2014, 17:14

Ես ադմինիստրատիվ գործերը ամբողջությամբ կվերցնեմ իմ վրա: Իմ միակ թերությունը այն ա, որ տառասխալ շատ եմ անում: Եթե տեքտներտ մեկը խմբագրի կլինի հրաշք մի բան:

Հեչ որ չե, ես դու ու Հովսեփը կմասնակցենք ;)

Tiger29
05.08.2014, 19:33
Ես ադմինիստրատիվ գործերը ամբողջությամբ կվերցնեմ իմ վրա: Իմ միակ թերությունը այն ա, որ տառասխալ շատ եմ անում: Եթե տեքտներտ մեկը խմբագրի կլինի հրաշք մի բան:

Հեչ որ չե, ես դու ու Հովսեփը կմասնակցենք ;)

Տառասխալները, նման բաները, ես կանեմ` խնդիր չկա, ուղղակի ես էլ պիտի կարողանամ բոլոր ֆունկցիաներն օգտագործել: Որ նենց չլինի ինչ-որ բան փոխելու համար անընդհատ քեզ դիմեմ: Եթե մրցումը լինի` մոտ 1 տարի տևում ա, լավ կլինի, որ ազատ լինենք մեր գործողություններում:
Մեկ էլ ճիշտն ասած ես որոշել էի չմասնակցել: Տենց կարծում եմ ավելի լավ կլինի:
Դու կարող ես հանգիստ մանակցել, ես կփորձեմ մեծ մասը իմ վրա վերցնել:
Ուղղակի ուրիշները դեռ չեն հետաքրքրվում, դեռ կիսատ մնացած մասեր կան, որոնք ուզում եմ ընդհանուր քննարկենք ու որոշենք բոլորիս քիչ թե շատ հարմար ձևը:

John
05.08.2014, 22:48
ոնց հասկանում եմ ֆուտբոլասեր հասարակությունը ամառային արձակուրդի մեջ է... ես դե կմասնակցեմ ամեն դեպքում, բայց այ օգնելու հետ կապված... համոզված չեմ որ ժամանակային առումով կհասցնեմ, այ դրա համար չեմ խոստանում)))

Guest
06.08.2014, 11:51
Կարողա՞ իզուր եմ գործ անում: 2 օր կսպասեմ, եթե գոնը մի 8 հոգի խաղացող չեղավ չեմ սարքելու:

Հաստատ խաղացողների ցուցակը լրացնենք:

Ես մեկ:

Tiger29
06.08.2014, 12:47
Կարողա՞ իզուր եմ գործ անում: 2 օր կսպասեմ, եթե գոնը մի 8 հոգի խաղացող չեղավ չեմ սարքելու:

Հաստատ խաղացողների ցուցակը լրացնենք:

Ես մեկ:

Նույն բանը ես եմ գրել, եթե գոնե 9 խաղացող չլինի, իմաստ չունի սկսել էս գործը: 9 ամիս տևելու ա, էդքան էլ քիչ չի:

The silent river
06.08.2014, 21:22
Նույն բանը ես եմ գրել, եթե գոնե 9 խաղացող չլինի, իմաստ չունի սկսել էս գործը: 9 ամիս տևելու ա, էդքան էլ քիչ չի:
Հաշվեք որ արդեն 4 հոգի կանք: Ես ել կմասնակցեմ մեծ հաճույքով:

Իմ միակ թերությունը այն ա, որ տառասխալ շատ եմ անում: Եթե տեքտներտ մեկը խմբագրի կլինի հրաշք մի բան:
Ես էլ կարամ օգնեմ տառասխալների հետ կապված, ուղակի պիտի նայեմ ու ասեմ քեզ ինչն ա սխալ ու դու ուղես: Ես չեմ օգտագործել մնանատիպ ծրագիր: Բայց հաշվի որ մի օգնող էլ կա:

Guest
07.08.2014, 15:19
http://akumbpredictor.comxa.com/-ը 80%-ով պատրաստ ա: Մնում ա թեթևի մեջ բզբզալ:

Guest
07.08.2014, 15:52
Թույլ կտա՞ք ոչ ակումբցիները խաղան: Ընկերներիցս մի քանիսը ուզում են խաղան: :)

Tiger29
07.08.2014, 15:59
Թույլ կտա՞ք ոչ ակումբցիները խաղան: Ընկերներիցս մի քանիսը ուզում են խաղան: :)

Ես դեմ չեմ:
Ուղղակի ստեղ մարդկային գործոնը կարծես թե դուրս ա գալիս)))
Մեզ մնում ա միայն ինչ անել? Տվյալ տուրի խաղերը որոշել չէ? Մնացածը ծրագիրը չի անելու?

Guest
07.08.2014, 16:24
Ես դեմ չեմ:
Ուղղակի ստեղ մարդկային գործոնը կարծես թե դուրս ա գալիս)))
Մեզ մնում ա միայն ինչ անել? Տվյալ տուրի խաղերը որոշել չէ? Մնացածը ծրագիրը չի անելու?

Հա, մենակ խաղերը որոշել. իսկ էլ ի՞նչն ա պետք, ամեն ինչ կարելի ա ավելացնել:

The silent river
07.08.2014, 21:49
Հա, մենակ խաղերը որոշել. իսկ էլ ի՞նչն ա պետք, ամեն ինչ կարելի ա ավելացնել:
Բայց սենց ու պիտի հետևես անընդհատ խաղերից առաջ ու հետո կատարվելիք ամեն ինչին, ընտրես լավագույնները, տեղադես նկարներն ու վիդեոները, իմանաս հետաքրքիր փաստեր ու տվյալներ կայանալիք խաղերի մասին, հլա չհաշված որ պետքա հետևես մեր խաղի ընթացքին: Ավել բաներ պետքա որ էսքանից հետո: Կամել կարելի ա մի բան ավելացնել` դիտել կայացած խաղը: Ով բաց ա թողել, գոնե հնարավորություն ունենա դիտելու: Մեկել կարելիա, բայց դու տես արժե թե չէ, նայել տվյալ օրվա մյուս խաղերի հաշիվները:

Արամ
07.08.2014, 22:36
Guest, ես քեզ սիրում եմ :love

Tiger29
19.08.2014, 03:32
Մասնակիցների սակավ լինելու պատճառով, մրցումը չեղյալ է համարվում:
Guest ջան, եթե ուզում եք, Ձեր մոտ կարող եք անցկացնել: Սկզբնական շրջանում կարող եմ օգնել` մինչև հունի մեջ մտնի, հետո արդեն ինքնահոսով կգնա:

Շնորհակալություն կատարած աշխատանքի համար:

The silent river
19.08.2014, 08:29

Բայց ինքը ասել էր որ իրա ընկերներից էլ մարդիկ կան որ ցանկություն են հայտնել մասնակցեն: Մենք դեռ չգիտենք չե՞ քանի հոգի ենք:

Guest
19.08.2014, 10:47
Բայց ինքը ասել էր որ իրա ընկերներից էլ մարդիկ կան որ ցանկություն են հայտնել մասնակցեն: Մենք դեռ չգիտենք չե՞ քանի հոգի ենք:

Հուսով եմ այսոր բոլորին կոգևորեմ մի հրաշք պռոեկտ ստացվեց վերջը:

Ամեն դեպքւմ ընկերներս կմասնակցեն, ինձ թվում ա մի 10 հոգի կհավաքվի բոլորը մաասին:

Մոտավորապես սենց բան ա ստացվում…
http://i.imgur.com/ycJW3GO.png

The silent river
19.08.2014, 16:13
Հուսով եմ այսօր բոլորին կոգևորեմ մի հրաշք պռոեկտ ստացվեց վերջը:
Մոտավորապես սենց բան ա ստացվում…
Բայց ինքը ավտոմատ համակարգ ա՞: Ինքը կհաշվի՞ միավորները:

Guest
20.08.2014, 01:13
Բայց ինքը ավտոմատ համակարգ ա՞: Ինքը կհաշվի՞ միավորները:

Իհարկե, բա էլ իմաստը որը կլիներ գրելու :)

Tiger29
20.08.2014, 02:27
Բայց ինքը ասել էր որ իրա ընկերներից էլ մարդիկ կան որ ցանկություն են հայտնել մասնակցեն: Մենք դեռ չգիտենք չե՞ քանի հոգի ենք:

The silent river, ես ցանկանում էի անցկացնել ակումբի տարածքում, բայց քանի որ հետաքրքրություն չառաջացրեց` հրաժարվեցի անցկացնելուց, բայց գաղափարի օգտագործումը ազատ ա, ով ուզում ա մասնակցի, թող Guest-ի պատրաստածով մասնակցի` մանավանդ մարդը լիքը գործ ա արել վրեն, ափսոս ա:

The silent river
20.08.2014, 10:38

Մենք պիտի իրան պադձեռժկա ըլնենք ու եթե մենք էլ պիտի մի կողմ քաշվենք, իրան մենակ թողենք հաստատ էդ տղու արածը ջուրը կնկնի: Ավելի լավ չի՞ մի քանի հոգու համոզենք միանան մեզ, քան թե մենք հետ կանգնենք ճամփի կեսից: Ահռելի գործ ա արել է՞: ՀԵշտ չի: Ես հաստատ կմասնակցեմ, դուք չգիտեմ:

John
20.08.2014, 10:42
ես էլ կմասնակցեմ, չնայած հաճելի կլիներ, որ ԱԿումբի ներսում անցկացվեր մրցույթը, բայց դե էս ֆորմատին էլ դեմ չեմ)

The silent river
20.08.2014, 10:49
Եթե մի քանի օր սպասենք հաստստ ակումբի ներսում կանցկացնենք::) Guest ջան են հին սսիլկով ա՞ սարքած:

Tiger29
20.08.2014, 17:56
Էս անգամ ես կառաջարկեմ իմ տարբերակը` ուղղակի, որպես նախկին կազմակերպիչ, բայց հետո լավ կլինի արդեն դուք անեք:

1-ին տուր/ 34-ից

1--Էվերթոն - Արսենալ
2--Ասթոն Վիլլա - Նյուքասլ
3--Հալլ - Ստոք Սիթի
4--Բորուսիա Դ. - Բայեր Լ.
5--Հաննովեր 96 - Շալկե-04
6--Հերտա - Վերդեր
7--Բորուսիա Մ - Շտուտգարտ
8--Մալագա - Աթլետիկ Բ.
9--Սևիլյա - Վալենսիա
10-Սելտա - Խետաֆե

Էվերթոն - Արսնեալը կենտրոնական խաղն է, որի համար նախատեսված են ավելի շատ միավորներ:

Ռեալ Մադրիդի, Մանչեսթեր Սիթի - Լիվերպուլ-ի և Բավարիայի խաղերը չեմ դրել, որովհետև ուրբաթ կամ երկուշաբթի օրերին են:

Guest
22.08.2014, 14:15
Եվ չնայած, որ «չեմ տեսնում ձեր ձերքերը», բայց ամեն դեպքում ասեմ: http://predictyan.com/ կայքը պատրաստ ա: Այն դեռ alpha վիճակում է, ինչն նշանակում ա, որ այն պատրաստ չի ամբողջությամբ և կան սխալներ, որ մենք էլ գիտենք:

Սակայն արդեն իսկ կարող եք գրանցվել և խաղալ: :) Վարջը դրվեց ավելի լուրջ սկզբունքների վրա և ստեղծվեց այն ինչ կտեսնեք:
alpha-ն նաև նշանակում է, որ մենք դեռ չենք տարածվում աշխարհով մեկ և ասում ենք մենակ ծանոթ մարդկանց, ամեն անգամ զգուշացնելով, որ ջարդել կայքը պետք չէ :)

Առաջին փուլը մի փոքր ուշացումով եկավ, ինչի համար ներողություն եմ խնդրում…

և այսպես մնացել ա ընդամենը 12 ժամ, շտապեք:

Guest
22.08.2014, 16:44
Guest, ես քեզ սիրում եմ :love

Ես էլ քեզ եմ սիրում Արամ… դե գրանցվի ;)

The silent river
22.08.2014, 17:54
Իսկ կարա՞նք բոլորի հաշիվներն էլ գուշակենք: Հա մեկել մեզ ըստ հերթականության դասակարգելույա՞:

Guest
22.08.2014, 18:06
Իսկ կարա՞նք բոլորի հաշիվներն էլ գուշակենք: Հա մեկել մեզ ըստ հերթականության դասակարգելույա՞:

Բա պիտի հենց բոլոր խաղերի հաշիվը գուշակես, թե դուք տենց չէ՞իք խաղում:

Առաջին տուռը թող անցնի կերևա, ոնց ենք ցույց տալիս: Արդեն մեր ձեռն ա, էտ տիպի փոփոխությունները (դասկարգելու մասին ա խոսքը) ակնթարթորեն լուծվում են:

The silent river
22.08.2014, 18:18

Ես բոլորի հաշիվների թվերը շարել եմ, սպասենք մնացածին:
Իսկ են հին սսիլկի վրա չէր լինի՞ սարգել: Նա մի քիչ ավելի գույնզգույն ու հետաքրքիր էր, թե՞ ժամանակի խնդիր կա:

Guest
22.08.2014, 18:41
Ես բոլորի հաշիվների թվերը շարել եմ, սպասենք մնացածին:
Իսկ են հին սսիլկի վրա չէր լինի՞ սարգել: Նա մի քիչ ավելի գույնզգույն ու հետաքրքիր էր, թե՞ ժամանակի խնդիր կա:

Կամաց կամաց կավելանան ինչ որ բաներ, բայց գունավորի պահով խոսք չեմ տալիս :D շատ մարդ խաղա լիքը հետաքռքիր ստատիստիկաներ կավելացնեմ ;)

Guest
22.08.2014, 18:46
Ի դեպ, Թայմ Զոնի խնդիր կար:

Ասեմ, որ 4 ժամ պակաս ժամանակ կա իրականում: Հիմա ճիշտ ժամ ա ցույց տալիս: Մնացել ա ընդամենը 3.5 ժամ:

Guest
23.08.2014, 23:14
10 հեգի ենք խաղում, բոլորը ամբողջությամբ գուշակությունները արել են, եթե ինչ-ինչ խնդիր ունենաք՝ ասեք: :)

The silent river
24.08.2014, 00:40
10 հեգի ենք խաղում, բոլորը ամբողջությամբ գուշակությունները արել են, եթե ինչ-ինչ խնդիր ունենաք՝ ասեք: :)
Լավ:

Guest
26.08.2014, 18:50
2-րդ խաղափուլը հաշված րոպեներ հոտո կբացվի…

Նաիրուհի
31.08.2014, 14:19
Գուցե ես եմ շատ թեյնիկ, բայց էդ կայքում ո՞նց եք կանխատեսում անում:think

Tiger29
31.08.2014, 14:27
Գուցե ես եմ շատ թեյնիկ, բայց էդ կայքում ո՞նց եք կանխատեսում անում:think

Գրանցում է պետք: Մեկ էլ էս պահին դեռ չի ավարտվել 2-րդ տուրը: Ավարտից հետո նոր կդրվեն 3-րդ տուրի խաղերը` որոնց հաշիվներն էլ կարող ենք գուշակել:

Նաիրուհի
31.08.2014, 16:15
Գրանցում է պետք: Մեկ էլ էս պահին դեռ չի ավարտվել 2-րդ տուրը: Ավարտից հետո նոր կդրվեն 3-րդ տուրի խաղերը` որոնց հաշիվներն էլ կարող ենք գուշակել:

Չասացի՝ էդքան թեյնիկ :( Գրանցվելուց հետոյի մասին է խոսքը։

Tiger29
31.08.2014, 17:00
Չասացի՝ էդքան թեյնիկ :( Գրանցվելուց հետոյի մասին է խոսքը։

Շարունակությունը արդեն ասացի` պետք է սպասել, մինչև Guest-ը կդնի 3-րդ տուրի խաղացանկը: Նոր էդ ժամանակ կարող ենք մեր գուշակությունները անել:

Նաիրուհի
31.08.2014, 19:45
Շարունակությունը արդեն ասացի` պետք է սպասել, մինչև Guest-ը կդնի 3-րդ տուրի խաղացանկը: Նոր էդ ժամանակ կարող ենք մեր գուշակությունները անել:

Երեկ, երբ երկրորդը դրած էր ու դեռ չէր սկսվել, ես ոչ մի կերպ ձևը չգտա գուշակելու, էդ եմ ասում երկու օր է։

Guest
02.09.2014, 23:00
Երեկ, երբ երկրորդը դրած էր ու դեռ չէր սկսվել, ես ոչ մի կերպ ձևը չգտա գուշակելու, էդ եմ ասում երկու օր է։

Երրորդը դեռ չի սկսվել: Երկրորդն էլ օգօստոսի 29-ին արդեն փապված էր… Մոտակա շաբատ-կիչակի խաղ չկա, այնպես որ 3-րդ փուլը կբացվի ավելի ուշ:

Ես հիմա աշխատում եմ խմբեր ստեղծելու վրա, այն ժամանակ ակումբցիներվ կառանձնանանք:

The silent river
02.09.2014, 23:45
Ես հիմա աշխատում եմ խմբեր ստեղծելու վրա, այն ժամանակ ակումբցիներվ կառանձնանանք:
Շատ լավ բան ես ասում: Մի բան էլ հարցնեմ: Կարաս կանոններն էլ դնես որ բոլորին պարզ ըլնի ընթացքը: կամ եթե կանոնները չէ ուրեմն գոնե գուշակությունների միավորները քցես:

Tiger29
10.09.2014, 22:19
Guest-ը տեղադրել է 3-րդ տուրի խաղերը` http://predictyan.com/

Բաց է մինչև սեպտեմբերի 13-ը:

Ծյէլեպորտ
10.09.2014, 23:32
ես հազիվ կարողացա մասնակցել :Դ Guest , Tiger29 հիանալի աշխատանք , շնորհակալություն :

Guest
16.09.2014, 17:37
Ես արձակուրտ էի, վերադարձել եմ, նենց որ նորից կսկսեմ շուտ շուտ նոր բաներ ավելացնել կայքում:

Շատ լավ բան ես ասում: Մի բան էլ հարցնեմ: Կարաս կանոններն էլ դնես որ բոլորին պարզ ըլնի ընթացքը: կամ եթե կանոնները չէ ուրեմն գոնե գուշակությունների միավորները քցես:

Իհարկե կանոնները ամենակարըոր բանն էն, որ պետք ա այս պահին ավելացնել, բայց ես լեզվից այդքան վատ եմ, որ ինձ պետք ա մեկը, որ գրի :)

The silent river
16.09.2014, 18:37
Ես կգրեմ: Ուզում ե՞ս դու տեքսը տուր, ես ուղղագրությամբ զբաղվեմ ուղարկեմ դու տեղարի սայթում: Կամ կանոններն ինձ ասա, ես տեքստը կազմեմ:

Guest
17.09.2014, 09:17
Ես կգրեմ: Ուզում ե՞ս դու տեքսը տուր, ես ուղղագրությամբ զբաղվեմ ուղարկեմ դու տեղարի սայթում: Կամ կանոններն ինձ ասա, ես տեքստը կազմեմ:

Օ՜, հրաշք կլինի: Մոտավոր տեքստը այսպիսին ա:

In this site you able to predict football matches by trying to catch correct final result of game.
Before any of matchday starts system will represent list of 10 main matches from major football championships in Europe.
There is 2 type of periods of time. Active period when users can place a bets and passive period when users collects the points depends on hear predictions.
In each period you can find a central match witch is highlighted with bold texts.
Predict football scores and collect points.
- For correct result - 3 points (5 points for central match).
- For correct outcome and goals difference - 2 points (3 points for central match).
- For draw with incorrect result - 2 points (3 points for central match).
- For correct outcome and incorrect goals difference - 1 point (2 points for central match).
- For incorrect outcome - 0 points.

Ի դեպ, նոր խաղաշրջանը բացվաշ ա, այնպես որ սպասում եմ բոլորի գուշակություններին:

Tiger29
17.09.2014, 12:22
Օ՜, հրաշք կլինի: Մոտավոր տեքստը այսպիսին ա:

Ի դեպ, նոր խաղաշրջանը բացվաշ ա, այնպես որ սպասում եմ բոլորի գուշակություններին:

Այս կայքում կարող եք կատարել ֆուտբոլային հանդիպումների կանխատեսումներ` փորձելով ճիշտ գուշակել հանդիպումների վերջնական արդյունքը:
Նախքան որևէ տուրի սկիզբը, կազմակերպիչը կներկայացնի 10 հիմնական խաղերից բաղկացած ցանկ, որոնք կլինեն Եվրոպայի ֆուտբոլային <<խոշոր>> առաջնություններից:
Խաղը բաղկացած կլինի երկու շրջանից`
.Ակտիվ շրջան` երբ մասնակիցները կարող են տեղադրել իրենց գուշակությունները:
.Պասիվ շրջան` երբ մասնակիցները կստանան միավորներ` ըստ իրենց կանխատեսումների:
Յուրաքանչյուր շրջանում Դուք կարող եք տեսնել կենտրոնական հանդիպումը, որը կլինի ավելի հաստացված (Bold) տառերով:
Կանխատեսելով ֆուտբոլային հանդիպումները, կարող եք հավաքել միավորներ ըստ`
- Ճիշտ հաշվի - 3 միավոր (5 միավոր կենտրոնական խաղում).
- Ճիշտ հաղթողի և գնդակների ճիշտ տարբերության - 2 միավոր (3 միավոր կենտրոնական խաղում).
- Ոչ-ոքիի, սակայն սխալ գուշակած հաշվի - 2 միավոր (3 միավոր կենտրոնական խաղում).
- Ճիշտ հաղթողի, բայց գնդակների սխալ տարբերության - 1 միավոր (2 միավոր կենտրոնական խաղում).
- Սխալ ելքի - 0 միավոր:

The silent river
17.09.2014, 12:29
Ես մի քիչ ավելի մանրամասն եմ թարկմանել:

Այս բաժնում Դուք կարող էք կանխագուշակել ֆուտբոլային հաշիվներ՝ փորձելով որսալ խաղի ճիշտ վերջնահաշիվներ:
Նախապես matchday համակարգը Ձեզ կներկայացնի Եվրոպական գլխավոր ֆուտբոլային առաջնություններից 10 լավագույն խաղերի ցանկը:
Համակարգը իր մեջ պարունակում է 2 տեսակի ժամանակաշրջան: «ԱԿՏԻՎ» ժամանակաշրջան, երբ մասնակիցները կարող են տեղադրել կամ փոխել խաղային հաշիվները և «ՊԱՍԻՎ» ժամանակաշրջան, երբ մասնակիցները հավաքում են միավորներ ըստ խաղի վերջնահաշվի և իրենց կանխագուշակման:
Ամեն մի ժամանակահատվածի ընթացքում դուք կտեսնեք տվյալ շաբաթվա խաղերը, իսկ կենտրոնական խաղը՝ «ՄԳԵՑՎԱԾ» տառերով:
Ըստ հավաքած միավորների օգտվողները կդասակարգվեն STANDING բաժնում ըստ հերթական համարի:
Գուշակելով խաղային հաշիվները դուք կհավաքեք հետևյալ միավորները.
- Ճիշտ գուշակոթյան համար (օրինակ՝ գուշակել էք 3:1, խաղն ավարտվել է 3:1)– 3 միավոր, (Կենտրոնական խաղի համար 5 միավոր):
- Հաշվի տարբերության ճիշտ գուշակության համար (օրինակ՝ գուշակել էք 2:0, խաղն ավարտվել է 3:1, կամ 4:2 ) - 2 միավոր, (Կենտրոնական խաղի համար 3 միավոր):
- Սխալ «ՈՉ ՈՔԻ» գուշակության դեպքում (օրինակ՝ գուշակել էք 3:3, խաղն ավարտվել է 1:1, կամ 0:0 ) - 2 միավոր, (Կենտրոնական խաղի համար 3 միավոր):
- Ակումբի հաղթանակի ճիշտ գուշակության համար (օրինակ՝ գուշակել էք MILAN 4:1 ROMA, խաղն ավարտվել է MILAN 2:1 ROMA) - 1 միավոր, (Կենտրոնական խաղի համար 2 միավոր):
- Սխալ գուշակության դեպքում – 0 միավոր:

The silent river
17.09.2014, 12:29
Մի քանի բան էլ իմ կողմից եմ ավելացրել:;)

Guest
17.09.2014, 14:42
Մի քանի բան էլ իմ կողմից եմ ավելացրել:;)

Շնորհակալություն տղեք ջան:

Այս տեքտերը կպահեմ, որ երբ որ լեզուներ գցեմ կդնեմ, բայց նախ և առաջ անգլերեն տեքստ էլ դրեք էլի նորմալացված ու այդ ավելացումներով:

:)

Guest
23.09.2014, 09:16
Այսօր ու վաղը խաղեր կան, բաց չթողնեք այս միջշաբատյա տուրը:

The silent river
04.10.2014, 17:37
Ծրագրի անարդարություն կա::angry Էրեկ մտա, հաշիվները գրեցի ու save արեցի, էսսօր մտնեմ տենամ չի ընդունել: Բայց ես պահպանել եմ դրանք: Հիմա ո՞նց շտկեմ: Ես չեմ ուզում ծրագրի պատճառով միավորներ կորցնեմ:

Guest
17.10.2014, 10:12
Ծրագրի անարդարություն կա::angry Էրեկ մտա, հաշիվները գրեցի ու save արեցի, էսսօր մտնեմ տենամ չի ընդունել: Բայց ես պահպանել եմ դրանք: Հիմա ո՞նց շտկեմ: Ես չեմ ուզում ծրագրի պատճառով միավորներ կորցնեմ:

Հմ.. լավ բան չես ասում… իսկ գրել էր որ Saved-ա՞

The silent river
17.10.2014, 15:25
Հմ.. լավ բան չես ասում… իսկ գրել էր որ Saved-ա՞

Հա: Գրեց ես էլ հույսով որ պահելա չեմ նայում, մեկել շաբաթ օրը մտնում եմ հաշիվները նայելու, տենամ գծերա դրած: Էլի բան չկա, ուղակի անիմաստ տեղը աղուսյակում հետ ընկա: :D Հլը ուզում ես մի հատ նայի էլի քո մոտ, չնայած դժվար, բայց կարողա էլի::) Հա մեկել ոնց-որ էս շաբաթ կենտրոնական խաղ չի նշել: Իմ մոտ չի երևում:

Guest
17.10.2014, 18:04

Չէ, բազաում չկա, բայց եթե մի տեղ պահած ուղես դրածներտ, կարող ես ուզարկել, կավելացնեմ, չես կորցնի... կարծում եմ այդքան իրար վստահում ենք :)

Կենրոնականն էլ չկա… հեսա դնեմ: Նենց ախմախ տուռ ա, որ կենտրոնականի մասին մոռացել էի :D

The silent river
26.10.2014, 23:47
Արդեն 2-րդ անգամն ա նույն բանն ա լինում չի ընդունում հաշիվները: Բայց գիտես հետաքրքիրը որն ա, որ դնելուց 2 օր հետո նայել են եղել ա թվերը, իսկ էսօր նայում եմ չկա:

Guest
28.10.2014, 11:13
Արդեն 2-րդ անգամն ա նույն բանն ա լինում չի ընդունում հաշիվները: Բայց գիտես հետաքրքիրը որն ա, որ դնելուց 2 օր հետո նայել են եղել ա թվերը, իսկ էսօր նայում եմ չկա:

Էտի արդեն անհնար բան ես ասում, մի բան նենց չես անում:

The silent river
28.10.2014, 20:35
Չորեքշաբթի ես դրեցի հաշիվները բացի Ռեալ-Բարսելոնա և Մանչեստր-Չչելսի խաղերից: Ուրբաթ օր խնդրեցի ուրիշին, որ իմ փոխարեն դնի հաշիվները, նայեց ու ասեց որ բացի էդ 2 խաղերից մնացածը դրած ա: Ես ասեցի էդ 2 խաղի հաշիվները ինքը դրեց ու ասեց որ գրել ա saved: Լավ ասենք էդ 2 խաղը չնդունեց, բա էն չորեքշաբթվա մնացած 8՞-ը: Ինքն էլ հաստատ հավես չէր անի նստեր էդքանը ջնջեր: Ուրեմն ինչ-որ բան էն չի: Նենց էլ չի որ կոմպից ա, տարբեր կոմպերով ա դրվել հաշիվները:

The silent river
28.10.2014, 20:41
Այ էս տեսքն ա մոտս:

http://i60.tinypic.com/15wkn89.png

Guest
29.10.2014, 10:43
Այ էս տեսքն ա մոտս:

Դու ո՞րն ես: :think ասա նայեմ...

The silent river
29.10.2014, 22:26
Դու ո՞րն ես: :think ասա նայեմ...

ArtaX

Tiger29
29.10.2014, 22:51
ArtaX

Արտակ ջան, նայում եմ բոլոր տուրերին մասնակցություն կա: Որ տուրերին չի գրանվել գրածներդ?

The silent river
29.10.2014, 22:55
Արտակ ջան, նայում եմ բոլոր տուրերին մասնակցություն կա: Որ տուրերին չի գրանվել գրածներդ?

Նախավերջին ու վերջին տուրերը իմ մոտ ցույց չի տալիս: Են վերևի քցած նկարի նման ա ցույց տալիս 2 տուրն էլ: Չեմ հասկանում ինչից կարա ըլնի, բայց ոնց հասկացա միավորներից մեջ փոփոխություն կա: Էն վախտ կարծեմ 59 էր հիմա 62:

Tiger29
29.10.2014, 23:00

Հնարավոր ա logout-ի խնդիր լինի: Փորձի դուրս գաս անունինց, նորից մտնես:

1 ArtaX Best of the matchday 4 5
2 ArtaX Best of the matchday 4 9
3 ArtaX Best of the matchday 4 7
4 ArtaX Best of the matchday 4 7
5 ArtaX Best of the matchday 4 7
6 ArtaX Best of the matchday 4 10
7 ArtaX Best of the matchday 4 2
8 ArtaX Best of the matchday 4 8
9 ArtaX Best of the matchday 4 7
--------------------------------------
------------------------------------62

The silent river
29.10.2014, 23:03
Դառավ::)) Ապրես Tig ջան: այ հիմա հաշիվներս ցույց ա տալիս:

Guest
30.10.2014, 12:34
Հա, էտ խնդիրը կա, ձեռքերս չի հասնում դզեմ :(

2 շաբատ եթե լոգին չես լինում սեռվեռը նենց եմ գրել, որ մոռանա քո անվտանգության թոքենը, այդ ժամանակ բրաուզերում պիտի պահանջի, որ նորից լոգին լինես... ինչեվե, կարեվորը ոչ մի տվյալ չի կորել :) ուրախացա:

Guest
30.10.2014, 12:38
Մի ման հարցնեմ, ով ա մասնակցում ակումբի՞ց:

haykman - Guest (ես եմ)
SBS - ոնց որ ակումբից ա, հա՞
Tiger29 - Tiger29
ArtaX - The silent river
John - John

ո՞վ ա խաբաս, եսքանն ե՞նք

The silent river
30.10.2014, 20:40
Ruslan-ն ու Lernik-ը իմ ընկերներն են: Ռուսլանը ակումբում չկա, Լեռնիկը կա, բայց չես ճանաչի համարյա թե գրառում չունի որ հիշես: Մնացածից տեղեկություն չունեմ:

hixos
30.10.2014, 22:39
SBS-ը ես եմ

The silent river
30.10.2014, 23:54
Ինձ էլ թվում էր SBS-n Արամն ա::)

Guest
31.10.2014, 11:42
SBS-ը ես եմ

Թույն խաղում ես :)

Guest
03.11.2014, 14:45
Թույն խաղում ես :)

Աչքով տվինք :(

The silent river
05.11.2014, 21:37
Էս պահը շատ դուրս եկավ: Շատ լավ ես մտածել::hands

http://i59.tinypic.com/2nuj3p2.png

Guest
07.11.2014, 17:01
Էս պահը շատ դուրս եկավ: Շատ լավ ես մտածել::hands

Կամացից… կամ, շա՜տ կամացից նորմալ կայք եմ սարքում: :) Արդեն 10 շաբաթ ա խաղում ենք…

Գոհ ե՞ք հեչ ժողովուրդ:

Ինձ մի տեսակ սառնությունը դուր չի գալիս, ոնց որ մեռած կայք լինի:

The silent river
08.11.2014, 00:32
Կամացից… կամ, շա՜տ կամացից նորմալ կայք եմ սարքում: :) Արդեն 10 շաբաթ ա խաղում ենք…:

10 շաբաթում էդքանն էլ շատ լավա: Մարդիկ տարիներով են զարգանում, մենք շաբաթներով::))

Գոհ ե՞ք հեչ ժողովուրդ::

Ես որ շատ, մնացածըըըը...:o ոնց կարողա գոհ չլնեն:

Ինձ մի տեսակ սառնությունը դուր չի գալիս, ոնց որ մեռած կայք լինի:

Հլա դեռ շատ քիչ բան կա ակտիվություն մտցնելու համար: մարդկանց հետաքրքիր ու գույնզգույն բաներ ա պետք: Դժվար կլինի, բայց չաթը շատ բան կփոխեր:

Guest
23.02.2015, 11:27
Tiger29-ը դուրս ա եկել առաջին տեղ... քիչ տուռփր ա մնացել, տեսնենք ով ա այս տարի հաղթող լինելու:

Guest
23.02.2015, 11:31
http://i.imgur.com/LKMRVIh.png

Tiger29
16.05.2015, 21:46
Hamburger SV (?) : (?) Borussia Mönchengladbach

Էս խաղի հետ ինչ պիտի անենք? Ես կողմ եմ զրոյացնելուն:
Կարծես թե սխալ ա տեղի ունեցել:
Էսօր խաղացել են էս զույգերը`

VfB Stuttgart 2 - 1 Hamburger SV
Werder Bremen 0 - 2 Borussia Moenchengladbach

Tiger29
18.05.2015, 11:46

Փոխեցիք Վերդեր)
Էդ լավ չի)

Guest
26.05.2015, 11:11
Ահա և վերջացան (համարյա բոլորը) առաջնությունները, իսկ մեր Ներֆորումային մրցաշարի հաղթող դարձավ Tiger29 :
Շնորհավոր: :sm

Tiger29
26.05.2015, 11:23
Ահա և վերջացան (համարյա բոլորը) առաջնությունները, իսկ մեր Ներֆորումային մրցաշարի հաղթող դարձավ Tiger29 :
Շնորհավոր: :sm

Շնորհակալ եմ:
Գրված ծրագիրը լավն էր, կարելի է շարունակել այն օգտագործել հետագայում: Կարող ենք նոր բաներ մտածել` թիմային հաշվարկներ:
Միակ թերությունը էն էր, որ նախօրոք որոշված չէին տուրերը, մի քիչ մշուշոտ էր, բայց շատ մեծ գործ արեց փոստով տեղեկացումը:
Մշուշոտ էր, որովհետև դեռ պարզ չէր ավարտվել ա, թե մյուս տուրի Իտալիան էլ կխաղանք))

Հ.Գ. Բայց դե թվաբանական միջինով էլ հաղթողը դու էիր (haykman)`ընդհանուր խաղերի կեսից ավելիին մասնակցածների մեջ:

Հ.Հ.Գ`

http://i.imgur.com/dy6aqfX.png

The silent river
29.07.2015, 22:46
Մնաց 1 շաբաթ: Սկսվում ա նոր խաղաշրջան: Անցած տարում կարելի ա ասել լարված ու հետաքրքիր ընթացք ստացավ մեր մրցաշարը: Ես առաջարկում եմ այս տարի էլ պայքարենք, բայց կարելի ա ավելի հետաքրքրացնել, եթե Guest-ը միանա մեզ: :drinks