PDA

Դիտել ողջ տարբերակը : Նատիվ Ամերիկա/ հնդկացիներ



Ռեյ սամա
24.07.2014, 13:12
Ինձ միևնույն է՝ ինչպես ես դու վաստակում ապրուստդ:
Ես ցանկանում եմ իմանալ՝ ինչի՞ց է ցավում սիրտդ:
Ինձ միևնույն է քանի տարեկան ես դու: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես դու խիզախել ու ծիծաղելի տեսք ունենալ հանուն սիրո, հանուն երազանքի, հանուն արկածի, որը մարդիկ կյանք են անվանում…
Ինձ միևնույն է կենդանակերպի որ նշանում է գտնվում լուսինը քո աստղագուշակում և ինչ մոլորակներ են շրջապատում նրան: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարողացա՞ր արդյոք ճանաչել վիշտը, ընկղմվեցի՞ր թախիծի օվկիանոս՝ մինչև հատակը: Կարողացա՞ր կանգուն մնալ և ավելի բացվել աշխարհին՝ դավաճանության հանդեպ, թե՞ նոր ցավի վախից դողացիր: Ես ցանկանում եմ իմանալ, կարո՞ղ ես դու տանել ցավը՝ իմը կամ քոնը, առանց թաքցնելու կամ մեղմացնելու այն, առանց փորձելու ամեն ինչ ուղղել:

Ես ցանկանում եմ գիտենալ՝ կարո՞ղ ես ապրել ուրախությամբ, իմ կամ քո, կարո՞ղ ես արդյոք վայրի լինել ու պարել, ինչպես խելագարը: Կարո՞ղ ես լցվել էքստազով այնպես, որ երջանկությունը պռնկիցդ հոսի:

Կարո՞ղ ես աշխարհում ամեն ինչի մասին մոռանալ, նույնիսկ որ մարդ ես, նույնիսկ որ պետք է քայլես երկրի վրայով: Ունա՞կ ես արդյոք թռչել:

Ինձ միևնույն է՝ ճշմարիտ են արդյոք խոսքերդ: Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես ինքդ քեզ հետ ազնիվ լինելու, Ճշմարիտին հետևելու համար հիասթափեցնել ուրիշի: Կարո՞ղ ես տանել դավաճանության մեղադրանքը ու չդավաճանել ինքդ քեզ: Կարո՞ղ ես հենվել հավատքիդ ու մինչև վերջ մնալ նա՝ ում կարելի է վստահել:

Ես ցանկանում եմ գիտենալ՝ կկարողանաս ամեն օր տեսնել գեղեցիկը նրանում, ինչը տգեղ է: Կկարողանա՞ս ուժով լցվել՝ նրա ներկայությամբ:

Ես կուզեի իմանալ, կարո՞ղ ես ապրել գիտակցելով քո՛ պարտությունը կամ իմը՝ ինձ մեկ է, և չնայած ամենին՝ լճի ափին կանգնել ու ու գոռալ մեծ, արծաթավուն լուսնին՝ ԱՅՈ՛:

Ինձ մեկ է որտեղ ես ապրում և ինչքան փող ունես: Ես կուզեի իմանալ, կարող ես դու՛, հյուծված արցունքներից ու անտանելի ցավից, վշտի ու հուսահատության գիշերից հետո վեր կենալ ու անել այն ամենն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:

Ինձ միևնույն է ում ես դու ճանաչում և ինչպես ես հայտնվել այստեղ: Ես ցանկանում եմ գիտենալ՝ կարո՞ղ ես ինձ հետ անսասան կանգնել կրակների մեջ:
Ինձ միևնույն է ի՞նչ դու գիտես և ով է քեզ սովորեցրել դա: Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչով է լցված ներսդ ու ինչ կմա, երբ այլևս ոչինչ չի լինի:

Ես ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ ես դու առանձնանալ ինքդ քեզ հետ, դատարկության արտացոլանքում ինքդ քեզ հավանո՞ւմ ես արդյոք:

Օրիա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակը

Ռեյ սամա
24.07.2014, 13:23
Ինքդ քեզ լսելու համար լուռ օրեր են պետք:

https://m.ak.fbcdn.net/sphotos-f.ak/hphotos-ak-xpf1/t1.0-9/p417x417/10374462_656307827751001_4068210525098330343_n.jpg

AniwaR
24.07.2014, 13:31
Օրիա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակը

Աղբյու՞րը: Որտեղի՞ց ես վերցրել:

Ռեյ սամա
24.07.2014, 14:04
Աղբյու՞րը: Որտեղի՞ց ես վերցրել:

պետք ա լիներ Օրիա, հնդկացիական ցեղի առաջնորդի նամակը: Հիմա նույնիսկ չեմ հիշում, շատ վաղուց կար մոտս, կիսաթարգմանել վիճակում ՃՃՃ էսօր թարգմանեցի, վերջացրի...Oriah mountain dreamer- the invitation որ փնտրես, լիքը աղբյուրներ կբերի ՃՃՃ գրողը կին ա, 1994-ին ա գրել վայթե, հնդկացիական посвящение անցնելուց հետո: Մանրամասն այստեղ (http://www.oriahmountaindreamer.com/)

Ռեյ սամա
24.07.2014, 14:16
Տեկումն ու Կեցալ թռչունը
(Կիչե ցեղի լեգենդ)
Լեռներում՝ 2000 մետր ծովից բարձր, հնդկացիական քաղաք կա՝ Սակուելուն: Այդ քաղաքում ծնվեց ու մեծացավ Տեկում անունով առաջնորդը՝ Կիկաբայի թոռը: Նա ուժեղ, ճարպիկ ու խելացի ռազմիկ էր ու գրված էր, որ նա պետք է լինի վերջին առաջնորդը՝ մինչև իսպանացիները կգրավեին քաղաքը:

1525թ.-ին Գվատեմալայի կենտրոնական մաս ներխուժեցին իսպանական կոնկիստադորները՝ Պեդրո դե Ալվորադոյի գլխավորությամբ: Տեկումը ոտքի հանեց ցեղը՝ օտարերկրացի զավթիչներից իրենց հողը պաշտպանելու: Որոշիչ մարտից առաջ, բլրի վրա կանգնած, Տեկումը նայում էր մոտեցող կոնկիստադորներին...հետո նա մարտի տարավ իր բանակը: Մարտում նա մահացու վիրավորվեց և երբ ընկավ գետնին, նրա կրծքին իջավ այնժամ դեռ ընտանի թռչուն Կեցալը: Թռչունը դիպավ առաջնորդի արյանն ու ճախրեց վեր: Այդ ժամանակներից ի վեր Կեցալը այլևս չի ապրում անազատության մեջ, ուստի հանդիպել նրան մեծ հաջողություն է:

Մեռնելիս Տեկումն ասաց, որ Կեցալը կվերադառնա մարդկանց մոտ, երբ հնդկացիներն իսկապես ազատ լինեն:

http://f4.s.qip.ru/14Jj1hirV.jpg