PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբուժություն ոչ մասնագետի համար

Նոյեմ
23.07.2014, 00:35
Նախորդ թեմայից հետո ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ հոգեբուժություն ուսումնասիրել` զուտ հետաքրքրության համար: Կարո՞ք եք օգնել ներածական նյութ/լեքցիա գտնել ռուսերեն, գերմաներեն, անգլերենով էլ մի ձև կձգեմ: Ներածական , ընդհանուր նյութ , որ պատկերացում ա տալիս գիտության մասին: Կամ ինչի՞ց սկսել: Միգուցե օնլայն կուրսերն ավելի հարմար կլինեն: Պարապ եմ ու հավես ունեմ, սպասում եմ արձագանքների: :roll

keyboard
23.07.2014, 00:38
կարաս ինձ դիագնոզես, կամավոր հանձնվում եմ

StrangeLittleGirl
23.07.2014, 00:59
Նոյեմ ջան, խորհուրդ կտայի ընդհանուր հոգեախտաբանությունից սկսել: Ինչը ճիշտ ա, ճիշտ ա, ռուսական շկոլան էստեղ ավելի հզոր ա, քան արևմտյանը: Ռուսերեն ցանկացած նյութ կարող ես կարդալ: Ուղղակի էլեկտրոնային չունեմ, որ ուղարկեմ, բայց Երևանում լիքը գրքեր ունեմ:

Հետո, երբ ռուսական շկոլան լավ կիմանաս, կարանք էդ ամենը հարմարացնենք արևմտյանին ու նոր սկսենք հիվանդություններ ուսումնասիրելը:

Նոյեմ
23.07.2014, 12:55

Եղա~վ: Տես էս (http://www.booksmed.com/psixiatriya-psixologiya/142-obshhaya-psixopatologiya-buxanovskij-posobie.html) հարմար ա՞ սկսելու համար:

StrangeLittleGirl
23.07.2014, 13:03
Եղա~վ: Տես էս (http://www.booksmed.com/psixiatriya-psixologiya/142-obshhaya-psixopatologiya-buxanovskij-posobie.html) հարմար ա՞ սկսելու համար:

Ճիշտն ասած, անծանոթ գիրք ա: ԱՄեն դեպքում, եթե որոշես կարդալ, մենակ երկրորդ գլուխը կարդա, մնացածները չբացես հանկարծ :))

Freeman
23.07.2014, 13:09
Նոյեմ, ես մի քանի ժամից կնայեմ մեր գիրքը ունե՞մ էլեկտրոնային:
Իրանով ընդհանուր բաժինը երևի նորմալ ա գրած :դ եթե ունեմ, ուրեմն տերմիններն էլ ուղղած կլինեմ :))

StrangeLittleGirl
23.07.2014, 13:11
Նոյեմ, ես մի քանի ժամից կնայեմ մեր գիրքը ունե՞մ էլեկտրոնային:
Իրանով ընդհանուր բաժինը երևի նորմալ ա գրած :դ եթե ունեմ, ուրեմն տերմիններն էլ ուղղած կլինեմ :))

Էն հայերեն ախմախ գի՞րքը :)) Չէ, դա շատ ախմախ ա: Ռուսական գրքերում գոնե ավելի մանրամասն են տված:
Ի դեպ, ինձ վերջերս ամբիոնից մեկը փորձում էր համոզել, որ հիմա ՀՄԴ-11-ով են սովորացնում, ոչ թե էն անհայտ ծագման դիագնոզներով: Ճի՞շտ էր ասում:

Freeman
23.07.2014, 13:15

Չկա տենց բան :դ չեմիչէ, տասնհինգով :))
Դասախոսները նորմալ սովորեցնում են, բայց քանի որ տեստերը եսիմ որ թվի են, ստիպված հներն էլ ես սովորում, որ չկտրվես :) գիրքն էլ նույնն ա, էս վերջում նոր գիրք են տպել, որը, ինչքան հասկացա, հնից տարբերվում ա նրանով, որ համախտանիշները առանձին ա գրած, ոչ թե թեմաների մեջ ա խցկած))

Freeman
23.07.2014, 13:16

Դասախոսները = որոշ դասախոսներ :))

StrangeLittleGirl
23.07.2014, 13:19
Չկա տենց բան :դ չեմիչէ, տասնհինգով :))
Դասախոսները նորմալ սովորեցնում են, բայց քանի որ տեստերը եսիմ որ թվի են, ստիպված հներն էլ ես սովորում, որ չկտրվես :) գիրքն էլ նույնն ա, էս վերջում նոր գիրք են տպել, որը, ինչքան հասկացա, հնից տարբերվում ա նրանով, որ համախտանիշները առանձին ա գրած, ոչ թե թեմաների մեջ ա խցկած))
Դե հա, կրուտիտ էր լինում :)) Նա չգիտի, որ ես մոտ կանգնած աղբյուրներ ունեմ, որոնք սաղ ինֆորմացիան կարան ինձ տան: Էդ քո բախտն ա բերել, խելոք դասախոս ես ունեցել: Մյուսները գրքից պոկ չեն գալիս, նույն զիբիլն են սովորացնում: Գրքի տարբերություններից մեկն էլ էն ա, որ հեղինակներն են փոխվել:
Ես մտածում էի՝ էդ ինչ կարգի պռադվինուտի են, որ սպասվող փոփոխություններին տեղյակ են, սովորացնում են: Սովետից միանգամից ցատկ դեպի ապագա :D

Freeman
23.07.2014, 13:21

Ես ինչքան հասկացել եմ, մեր մոտ ՀՄԴ 10 ով գրավոր նյութ եղել ա ընտանեկան բժշկությունից) մնացածի մեջ կարող ա հատվածներ եղած լինեն ուղղակի:

Նոյեմ
23.07.2014, 13:25
Նոյեմ, ես մի քանի ժամից կնայեմ մեր գիրքը ունե՞մ էլեկտրոնային:
Իրանով ընդհանուր բաժինը երևի նորմալ ա գրած :դ եթե ունեմ, ուրեմն տերմիններն էլ ուղղած կլինեմ :))

Կսպասեմ: Բայց, չհասկացա, էդ հայերեն գիրքն էր, որ լավը չէ՞ր, թե` լա՞վն էր: :))

Freeman
23.07.2014, 13:26
Կսպասեմ: Բայց, չհասկացա, էդ հայերեն գիրքն էր, որ լավը չէ՞ր, թե` լա՞վն էր: :))
Լավը չի :դ
Պատկերացումներ կազմելու համար ա) նոր կարդացի օրագրիդ գրառումը, ոնց որ լուրջ ես տրամադրված, ուրեմն էդ քեզ պետք չի)+

Նոյեմ
23.07.2014, 13:28
Լավը չի :դ
Պատկերացումներ կազմելու համար ա) նոր կարդացի օրագրիդ գրառումը, ոնց որ լուրջ ես տրամադրված, ուրեմն էդ քեզ պետք չի)+

Ի՞նչ գրառում :)) Ինչի՞ն եմ լուրջ տրամադրված: :)) Տեսեք էս մեկը (http://www.studfiles.ru/preview/398799/) ավելի լավնա՞: 5-րդ բաժինը՞:

Freeman
23.07.2014, 13:30
Ի՞նչ գրառում :)) Ինչի՞ն եմ լուրջ տրամադրված: :)) Տեսեք էս մեկը (http://www.studfiles.ru/preview/398799/) ավելի լավնա՞: 5-րդ բաժինը՞:
Կարծեմ վերջից երրորդ գրառումը, որ թեմա ես ուզում ընտրես, կրթաթոշակ վերցնես:
Էս պիտի որ նույն բանը լինի) հլը հեղինակի ազգանունը կարդա, Բարանով :դ

Նոյեմ
23.07.2014, 13:38
Կարծեմ վերջից երրորդ գրառումը, որ թեմա ես ուզում ընտրես, կրթաթոշակ վերցնես:
Էս պիտի որ նույն բանը լինի) հլը հեղինակի ազգանունը կարդա, Բարանով :դ

Ուզում եմ ուղղակի ծանոթանամ, մոտակա 6 օրը պարապ եմ լինելու :)) Բարանով ա, բայց գոնե կայքում գովազդներ չկան :))

Freeman
23.07.2014, 13:41
Ուզում եմ ուղղակի ծանոթանամ, մոտակա 6 օրը պարապ եմ լինելու :)) Բարանով ա, բայց գոնե կայքում գովազդներ չկան :))
Հաա, լավ, ուրեմն սպասենք Բյուրին, ես հիմնականում դասախոսին եմ լսել ու բժշկական հոդվածներ եմ կարդացել:
Ու մեր դուռակ գիրքն եմ կրծել մի քիչ