PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներկա Պահի ուժը



Sambitbaba
22.07.2014, 08:19
Էկհարտ Թոլլեն մեծ ճանաչում ունի որպես մեր ժամանակի ամենայուրահատուկ և ոգեշնչող հոգևոր ուսուցիչներից մեկը: Նա չի հավակնում որևէ կոնկրետ կրոնի և ոչ մի ավանդի, և դրա հետ մեկտեղ, չի հերքում գոյություն ունեցող կրոններից ու ավանդներից և ոչ մեկը: Նրա խորը, բայց հասարակ ու պրակտիկ փիլիսոփայությունն օգնել է հազարավոր մարդկանց գտնել իրենց ներքնաշխարհը, ապաքինվել և ավելի ամբողջականորեն իրականացվել կյանքում:

Թոլլեի ուսմունքի հիմքը` Ներկա Պահի հետ հարաբերության խնդիրն է: Հարաբերությունը Ներկա Պահի հետ` հարաբերություն է հենց իր` իրականության հետ, հենց իր` Կյանքի հետ, քանզի այն (կյանքը) գոյություն ունի միայն Այժմ: Այստեղ, ներկայում է նաև մեր մարմինը, և գոյության ուրախությունը, և սերը, և Աստված: Բայց պարադոքսն այն է, որ մեզ իրական Կյանքից բաժանում է միտք կոչվող մի ինչ-որ էներգետիկական կազմություն, որն այդ նպատակի համար օգտագործում է կորցնելու վախի վրա հիմնված շատ էֆեկտիվ, մեծաքանակ էներգիաներ խլող տեխնոլոգիաներ, ինչպիսիք են. անհատական պատմության պատրանքային կերպարի ստեղծումը, անբավարարվածություն անցյալից, վախ ապագայի հանդեպ, նույնացնելը քեզ սոցիալական կարգավիճակի և նյութական ձևերի հետ: Միայն գիտենալն այդ “մտքի տեխնոլոգիաները”, հետևելը նրանց քո մեջ որպես օտար մարմինների, թույլ է տալիս մարդուն ազատվել բազմաթիվ պրոբլեմներից և իր կենսաուժը պատրանքների վրա չծախսել:

Sambitbaba
22.07.2014, 08:29
ԷԿՀԱՐՏ ԹՈԼԼԵ




ՆԵՐԿԱ ՊԱՀԻ ՈՒԺԸ







Դուք անհրաժեշտ եք Տիեզերքին այն բանի համար,
որպեսզի նա կարողանա իրականացնել
իր աստվածային ծրագիրը:
Սա է ձեր իսկական դերը:



Էկհարտ Թոլլե

Sambitbaba
22.07.2014, 08:59
ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ


Երբեմն մայրամուտի ոսկե-նարնջագույն ճառագայթները, պատված երկնքի լազուրի շղարշով, թափանցիկ գեղեցկության այնպիսի մի պահ են նվիրում մեզ, որ մենք շշմած քարանում ենք, դեպի այն ուղղելով մեր սառած հայացքի բյուրեղիկը: Պահի հրաշալիությունն այնպես է կուրացնում մեզ իր փայլքով, որ մեր անհանգիստ և շաղակրատ միտքը դադար է տալիս, որպեսզի մեզ մտովի չփախցնի այն բանից, ինչ տեղի է ունենում Այստեղ և Հիմա: Եվ ասես անտեսանելի ծիածանագույն դուռ է բացվում ինչ-որ տեղ կողքիդ, մեկ այլ իրականության սահմանի վրա, որը միշտ մեզ հետ է, բայց այնքան հազվադեպ է բացվում մեր հայացքին:

Աբրահամ Մասլոուն նման պահերն անվանել է “գագաթնակետային ապրումներ”: Դրանք իրոք որ մեր կյանքի կուլմինացիոն պահեր են, երբ ոմն անբացատրելի ուժ հանկարծակի մեզ մեր առօրեականությունից դուրս է նետում: Թերևս, նույն հաջողությամբ նա կարող էր կնքել դրանք որպես իրադարձային ապրումներ. չէ՞ որ այդ անհավանական պահերի տեսահարթակից մենք աչքի ծայրով հաջողեցնում ենք հայացք նետել իրեն` Գոյության հավերժական ապարանքները: Եվ նրանց մեջ, թող որ միայն մեկ պահ, գտնել մեր իսկական էությունը:

“Ախ, - կգոչի ինչ-որ մեկը, - այդ ամենն այնքան վեհ է, բայց այնքան անցողիկ… Այ, եթե հնարավոր լիներ մնալ այնտեղ… Մի՞թե չկա որևէ միջոց, որը թույլ կտար հավերժ բնակություն հաստատել այդ հմայիչ վայրերում”:

Վերջին տաս տարիները ես նվիրել եմ այդ հարցի պատասխանի նպատակամետ որոնումներին: Այդ ընթացքում ինձ բախտ է վիճակվել բազմիցս զրույցի բռնվել “ապագայի պարադիգմի” ամենահամարձակ, ամենաոգեշնչված և խորաթափանց հետազոտողների հետ բժշկության, գիտության, հոգեբանության, բիզնեսի, կրոնի և հոգևոր պրակտիկայի աշխարհներից: Մեկմեկուց կտրականապես տարբերվող այդ մարդկանց մերձեցնում է գիտակցված հասկացումն այն բանի, որ մարդկությունն այսօր քվանտային թռիչք է կատարում իր բարեշրջական զարգացման մեջ: Այդ գլոբալ փոփոխությունն ուղեկցվում է առաջընթացով մեր աշխարհընկալման մեջ` իրականության այն ներքին պատկերի մեջ, որը ստիպում է մեզ տեսնել հենց այս, այլ ոչ թե մի այլ կերպ: Ցանկացած աշխարհընկալման շրջանակների մեջ մենք երկու կենսականորեն կարևոր հարց ենք դնում. “Ո՞վ ենք մենք” և “Ինչպիսի՞ն է բնությունը Տիեզերքի, որտեղ մենք ապրում ենք”: Այս հարցերի պատասխաններով ձևավորվում են մեր մոտիկների, ընկերների և աշխատակիցների հետ մեր փոխհարաբերությունների որակն ու առանձնահատկությունները: Իսկ սրանց ավելի խոշոր մասշտաբով իմաստավորմամբ է պայմանավորված հասարակարգի կառուցվածքը:

Արժե՞ ուրեմն զարմանալ, որ մեր աչքերի առջև ծնունդ առնող նոր աշխարհընկալումը կասկածի է առնում արևմտյան հասարակարգի շատ առասպելներ և աքսիոմաներ:




ԱՌԱՍՊԵԼ 1. Մարդկությունը հասել է իր զարգացման գագաթնակետին:

Հիմնվելով համեմատական կրոնի, բժշկության, մարդաբանության և սպորտի բնագավառներում նորագույն հետազոտությունների վրա, “Էսալեն” կազմակերպության հիմնադիրներից մեկը` Մայքլ Մերֆին, առաջ քաշեց և հիմնավորեց մարդկային բարեշրջման մեջ զարգացման ավելի բարձր աստիճանների առկայության մասին հիպոթեզը: Երբ մարդ հասնում է իսկական հոգևոր հասունության, նրա մոտ բացահայտվում են զարմանալի ունակություններ այն հարցում, ինչ վերաբերվում է սիրոն, կենսական էներգիային, անհատական արժանիքներին, ֆիզիոլոգիական պրոցեսների գիտակցմանը, կամքի պոտենցիալին ու տեղեկություններ տալու և ստանալու միջոցներին:

Ընդունել այս աստիճանների գոյության փաստը` նշանակում է առաջին քայլը կատարել նրանց հասնելու համար: Դրանից հետո միայն կարելի է գիտակցված և նպատակամետորեն կիրառել այս կամ այլ մեթոդները:
Բայց մարդկանց մեծամասնությունը, ցավոք, դեռևս չի հանդգնում այդ քայլն անել:



ԱՌԱՍՊԵԼ 2. Մարդիկ ոչ մի կերպ կապված չեն բնության և տիեզերքի հետ:

Բազմաթիվ պատերազմների, մոլորակին անարգանքի ենթարկելու և մարդկային անարդարության ամենահնարավոր արտահայտումների մեղավորն է “Ես` ես չեմ, իմը` իմը չէ” անունը կրող առասպելը: Եվ իրոք, կգտնվե՞ր արդյոք առողջ դատողություն ունեցող որևէ մեկը, ով վնաս կհասցներ իր մերձավորին, եթե վերջինիս հենց իր մասնիկը համարեր: Հանրագումարի բերելով գիտակցության արտասովոր վիճակների իր բազմամյա ուսումնասիրությունները, Ստանիսլավ Գրոֆը նշեց, որ “շնորհիվ մարմնի/էգո և կյանքի ամբողջ միագումարի միջև բացարձակ սահմանների բացակայության, յուքանչյուր մարդու գիտակցությունն ու հոգեկանը հարաբերակից են “ամենայն գոյին”, ինչի մասին ասում են նորագույն հետազոտությունների արդյունքները”:

Դոկտոր Լարրի Դոսսիի` “Էրա-3” անունը ստացած վերջին բժշկական կատարելագործումների հիմքում ընկած է մարդու ունակությունը, մտքի, բուժական հրահանգների և համապատասխան ներքին կարգավորման օգնությամբ ազդել ուրիշ մարդկանց ֆիզիոլոգիայի վրա: Այդ կատարելագործումները հաստատվում են աղոթքի բուժիչ ուժի գիտական հետազոտումներով: Տրադիցիոն գիտության մեջ տիրապետող պատկերացումների համաձայն, այդ ամենը կատարելապես անհնար է: Եվ այնուհանդերձ փաստերը` համառ բաներ են: Եվ նրանք պնդում են, որ մեր կապը մեկմեկու և աշխարհի հետ` լրիվ իրական է:



ԱՌԱՍՊԵԼ 3. Մեր իրականությունը սահմանափակված է ֆիզիկական աշխարհի շրջանակներով:

Տրադիցիոն գիտությունն աշխարհի վրա իր մատերիալիստական հայացքով պնդում է. այն, ինչ չի կարելի չափել, հետազոտել լաբորատորիայում կամ ընկալել հինգ զգայական օրգանների օգնությամբ, ուղղակի գոյություն չունի: Չէ՞ որ այն “իրական չէ”: Նման մոտեցման հետևանքն է դարձել կյանքի ամբողջ հարստությունն իր ամենատարբեր արտահայտումներում խցկել միայն ֆիզիկական իրականության շրջանակների մեջ: Ընդ որում հոգևոր կամ, ինչպես ես եմ անվանում, ոչ-ֆիզիկական տարածքների գոյությունը բացեիբաց հերքվում է:

Այդպիսի դիրքավորմանը հակադրվում է “հավերժական փիլիսոփայությունը”` ընդհանրացված փիլիսոփայական հայացք աշխարհի վրա, որն իր մեջ ընդգրկում է տարբեր դարաշրջաններ, կրոններ, ավանդություններ և մշակույթներ: Այդ ըմբռնման շրջանակներում ընդունվում է իրականության` ոչ նման, բայց իրար հետ համադրելի տարածքների գոյությունը, ամենախիտ և ամենաանգիտակցականից (այն, ինչը մենք “նյութ” ենք անվանում), մինչև ամենանոսր և ամենագիտակցականը (ինչը կոչվում է ”հոգևորի ոլորտ"):

Ամենահետաքրքիրն այն է, որ իրականության այսպիսի մոդել` լայնացած, բազմատարածքային, - մեզ առաջարկում են քվանտային ֆիզիկայի տեսաբանները, մասնավորապես Ջեկ Սքարֆետտին, ով առաջինը նկարագրեց տարածության մեջ գերլուսային տեղաշարժերը: Ֆիզիկական արագության մինչև օրս չգերազանցված գագաթնակետին` լույսի արագությանը գերազանցող արագությամբ շարժվելու հնարավորությունը նա բացատրում է իրականության այլ տարածքների գոյությամբ: Այստեղ տեղին է հիշել նաև լեգենդար Դէվիդ Բոմի աշխատությունները և նրա` իրականության ընդարձակ (ֆիզիկական) և սեղմված (ոչ-ֆիզիկական) բազմատարածքային մոդելը:

Եվ դա ուղղակի թեորիա չէ: 1982 թվականին Ֆրանսիայում անց կացվեց այսպես կոչված “տեսանկյունային էքսպերիմենտ”: Այն ցույց տվեց, որ երկու քվանտային մասնիկներ, որոնք երբևիցէ միացած էին իրար հետ, ինչ-որ կերպ պահպանում են այդ կապը, նույնիսկ երբ հեռանում են մեկմեկուց հսկայական տարածություններ: Մի մասնիկի վրա ազդեցության դեպքում մյուսն անմիջապես փոխում էր իր վարքը համապատասխան կերպով: Բացատրել գերլուսային տեղափոխությունների հիմքում ընկած մեխանիզմը գիտնականներն առայժմ չեն կարողանում, սակայն որոշ տեսաբաններ ենթադրում են, որ այդ կապն իրագործվում է ավելի նուրբ տարածքների “մուտքերի” միջոցով:

Հակառակ նրանց կարծիքին, ովքեր պնդում են իրենց նվիրվածության մասին Տիեզերքի ընդունված պարադիգմին, գիտական շրջաններում վաստակավոր հարգանք ունեցող շատ նորարարներ համարում են, որ մարդկությունը դեռևս չի հասել իր զարգացման գագաթնակետին, որ մենք առանձնացված չենք այլ կենսաձևերից, այլ, ընդհակառակը, կապված ենք նրանց հետ ամենատարբեր մակարդակներում և որ գիտակցության ամբողջական տարրապատկերն ամփոփում է իր մեջ ոչ միայն ֆիզիկական աշխարհը, այլ նաև բազմակերպ ոչ-ֆիզիկական իրականությունը:

Աշխարհի նոր պատկերացման իմաստը` ընդունակությունն է ընկալել մեզ, այլ կենդանի էություններին և կյանքն ամբողջությամբ ոչ թե մեր փոքրիկ, երկրային անհատականության աչքերով, ով ծնվում և ապրում է ժամանակի մեջ, այլ ավելի շուտ մեր հոգու և մեր Գոյության` մեր իսկական “Ես”-ի աչքերով: Այսօր մարդիկ մեկը մյուսի հետևից քվանտային թռիչք են կատարում դեպի իրականության ավելի բարձր ոլորտներ:


“Ներկա պահի ուժը” գիրքը Էկհարտ Թոլլեին ներդրեց մեր ժամանակների ամենաականավոր հոգևոր ուսուցիչների հետ նույն շարքում: Այդ գրքում նա ձգտում է ցուցադրել, որ մարդկության բոլոր պրոբլեմներն իրենց արմատներով գնում են դեպի մարդու մտքի խորքերը: Իսկ ավելի ճիշտ` այն մոլորությունների խորքերը, որոնք մեզ ստիպում են նույնացնել մեզ մեր մտքի հետ:

Ցրված ուշադրությունն ու ամենափոքր դիմադրության ճանապարհն ընտրելու հակումը, ինչը բացատրվում է Ներկայում միայն մասնակիորեն և կիսագիտակցված գտնվելու մեր սովորությամբ, - մեր մեջ ներքին վակուում են ծնում: Այդ դիսբալանսը փոխհատուցվում է իրեն մեր տերը համարել շտապող ժամանակային շրջանակների մեջ սահմանափակված մտքով, չնայած ի սկզբանե նրան հատկացվել էր ընդամենն օգտակար և ճարպիկ ծառայի դերը: Ծաղկից ծաղիկ թրև եկող թիթեռնիկի նման, մեր միտքը մեկ կյանքի է բերում անցյալը, մեկ կանխավայելում է ապագան, դրանով ոչ լավագույն որակի հեռուստասերիաներ պատկերագծելով մեր մտքերի էկրանին: Եվ միայն երբեմն մեզ հաջողվում է հանգստանալ ու լիցքաթափվել անհուն խորքերում նրա, ինչ կատարվում է Այժմ և Այստեղ: Չէ՞ որ հենց այս տեղում և այս կոնկրետ պահին մենք ձեռք ենք բերում մեր մահկանացու մարմնի, փոփոխական հույզերի և շատախոս մտքի սահմաններից դուրս գտնվող մեր իսկական Եսը:

Մեր գիտակցելու և դատելու ունակությունը բոլորովին էլ մարդկային բարեշրջման գագաթնակետը չէ, չնայած հենց այն է, որ մեզ տարբերում է կենդանիներից: Բանականությունը, ճիշտ ինչպես բնազդը, մեր առաջընթացային զարգացման էտապ է ընդամենը: Իսկ այդ ճանապարհի վերջնական նպատակն է` վերամիացումը մեր Գոյության իմաստի հետ, հանուն նրա զարմանահրաշ աստվածային իրականությունն ակնթարթ ակնթարթի հետևից մեր ֆիզիկական աշխարհում մարմնավորելու: Ասել այդ մասին հեշտ է, իսկ այ` հանդիպել նրանց, ով մոտեցել է մարդկային զարգացման ամենահեռավոր հորիզոններին, այնքան էլ հասարակ բան չէ:

Բարեբախտաբար, այդ ճանապարհին մեզ հոգևոր ուսուցիչներ և ուղեկիցներ են տրվում: Էկհարտ Թոլլեի` որպես ուսուցչի և ուղեկցի ուժը, - ոչ այնքան զվարճալի պատմություններով մեզ ուրախացնելու, վերացականը կոնկրետացնելու և մեզ բազում օգտակար ու պետքական գործելաձևերով զինելու մեջ է, որքան նրա անմիջական ապրումների փորձի մեջ, փորձի մեջ մարդու, ով գիտի: Այդ գիտելիքը վարակում է նրա խոսքերն այնպիսի հզոր էներգիայով, որին տիրապետում են միայն բացառիկ հոգևոր ուսուցիչները: Իր լայնածիր իրականության խորքերից Էկհարտ Թոլլեն ճանապարհ է հարթում նրանց համար, ովքեր կցանկանային հետևել իրեն:

Իսկ եթե դա հանկարծ տեղի՞ ունենար… Կարելի է չկասկածել, որ աշխարհն, ինչպիսին մենք այն գիտենք, կվերափոխվեր դեպի լավը: Մեր արժեքները կփոխվեին անճանաչելիորեն, և աշխարհը կհարստանար սկզբունքորեն նոր քաղաքակրթության ծնունդով:

“Բայց արդյո՞ք դուք ունեք ապացույցներ, որ այդ լայնածավալ իրականությունն իրոք գոյություն ունի”, - կհարցնեք դուք: Ի պատասխան կարող եմ առաջարկել միայն համեմատություն: Գիտնականների մի ամբողջ լեգիոն օրեր շարունակ կարող է ձեզ գիտական փաստարկներ բերել, որ բանանները կծու են: Եվ սակայն բավական է գոնե մեկ անգամ փորձել գոնե մեկ բանան, որպեսզի հասկանաս, որ այդպես չէ: Վերջին հաշվով ապացույցները, որոնց մասին գնում է խոսքը, հարկ է փնտրել ոչ թե մտավոր փաստարկների մեջ, այլ անմիջական շփման մեջ սրբազան սկզբնաղբյուրի հետ քո ներսում և ամենում, ինչ քեզ շրջապատում է: Եվ Էկհարտ Թոլլեն մեզ հիանալի հնարավորություն է տալիս հպվել Գոյության այդ անտեսանելի էությանը:



Ռասսել Դիկառլո,“Դեպի աշխարհի նոր ընկալումը. Զրույցներ
առաջավոր սահմանագծերին” գրքի հեղինակը
Էրի, նահանգ Պենսիլվանիա, ԱՄՆ
Հունվար, 1998

StrangeLittleGirl
22.07.2014, 12:00
Կմեռնեմ, եթե չարտահայտվեմ:
Սամ ջան, հազար ներող, ամենայն հարգանք ցուցաբերելով քո անձի, հավատալիքների ու կատարածդ ահռելի թարգմանչական աշխատանքի հանդեպ, այնուամենայնիվ, թույլ տուր նկատել, որ էս թեմաներդ ճիշտ բաժնում չեն: Սա կոչվում ա գրականություն, իսկ նեղ իմաստով գրականությունը գեղարվեստական գրականությունն ա: Ես վստահ եմ, որ դու քո թարգմանած գրքերին որպես գեղարվեստական գրականություն չես վերաբերվում, էդ դեպքում ինչու՞ բաժինը լցնել դրանցով: Թե չէ ես էլ կարող եմ, ասենք, Պարադիի «Երկլեզվության նյարդալեզվաբանությունը» գիրքը սկսել թարգմանել ու էստեղ դնել, բայց բաժնին չի համապատասխանի:
Էլի հազար անգամ ներող արտահայտվելու համար :(

Նոյեմ
22.07.2014, 17:04
Ես էս գիրքը կիսատ թողեցի, ինձ թվաց Կարնեգիի նման մի բան ա: Շատ քիչ եմ կարդացել, երևի սխալվել եմ: Կարելի ա մի հատ վերանայել: :)

Sambitbaba
22.07.2014, 17:31
Կմեռնեմ, եթե չարտահայտվեմ:
Սամ ջան, հազար ներող, ամենայն հարգանք ցուցաբերելով քո անձի, հավատալիքների ու կատարածդ ահռելի թարգմանչական աշխատանքի հանդեպ, այնուամենայնիվ, թույլ տուր նկատել, որ էս թեմաներդ ճիշտ բաժնում չեն: Սա կոչվում ա գրականություն, իսկ նեղ իմաստով գրականությունը գեղարվեստական գրականությունն ա: Ես վստահ եմ, որ դու քո թարգմանած գրքերին որպես գեղարվեստական գրականություն չես վերաբերվում, էդ դեպքում ինչու՞ բաժինը լցնել դրանցով: Թե չէ ես էլ կարող եմ, ասենք, Պարադիի «Երկլեզվության նյարդալեզվաբանությունը» գիրքը սկսել թարգմանել ու էստեղ դնել, բայց բաժնին չի համապատասխանի:
Էլի հազար անգամ ներող արտահայտվելու համար :(


Ներելու հարց բոլորովին չկա, Բյուր ջան, որովհետև "նեղ իմաստով" դու շատ ու շատ ճիշտ ես: Բայց, ասենք դու, ի՞նչ թեմա կառաջարկեիր. հավանաբար` կրո՞ն... ցավում եմ, բայց սա կրոն չի, փիլիսոփայութու՞ն... սա փիլիսոփայություն էլ չի: Դու ասա, ի՞նչ... Եթե համոզես ինձ, կամ մի նոր բան ասես, ինչի մասին ես չեմ մտածել ու չգիտեմ, - խոստանում եմ հետևել խորհրդիդ, սիրելիս: Միակ հնարավոր բանը, որ կարելի էր անել` բացել նոր բաժին և անվանել "Նյու Էյջ" կամ "Նոր Դար"` (ի միջի այլոց, լավ էլ համահունչ է "Դար Ակումբին"...) կամ "Ոչ տրադիցիոն հոգևոր գրականություն", որտեղ "հոգևոր" բառը ոչ մի կապ չունի կրոնի հետ... Ժամանակին մտածում էի նույնիսկ Չուկին առաջարկություն անել այդ մասին, բայց փոխեցի միտքս, և գիտե՞ս ինչու...

Որովհետև "գրականություն" բառի մեջ ոչ մի նեղ իմաստ չտեսա: Եվ արդյո՞ք ճիշտ չէր լինի Չուկը, եթե մերժեր առաջարկս, ասելով, թե ինչի՞ց եմ եզրակացրել, որ չեմ կարող այդ գործերը տեղադրել հենց "Գրականություն" (լայն իմաստով) բաժնում: Մի՞թե այն ունի կոնկրետ "Գեղարվեստական գրականություն" անունով նեղ իմաստը: Իմիջիայլոց, վերոհիշյալ բաժնում շատ էլ հանգիստ ապրում է, օրինակ, "Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Սառույցի ու Հրո Երգ / George R.R. Martin - A Song of Ice and Fire" թեման, որը շատ ավելի քիչ կապ ունի գրականության հետ, քան այն, ինչը դու նշել ես, քանզի այնտեղ հիմնականում քննարկվում է ֆիլմը, այլ ոչ թե գրքերը: Ու եթե դա համարում ենք ճիշտ, ուրեմն կինոարվեստին վերաբերվող թեման ընդհանրապես կարելի է փակել, քանզի ֆիլմերի շատ մեծ քանակությունը նկարահանված է գրքերի հիման վրա, իսկ որոնք էլ ոչ, միևնույն է, նրանց սցենարներն էլ` գրականություն է բառի լայն իմաստով...

Բյուր ջան, ես համոզված եմ հարյուր տոկոսով, որ դու իմ դեմ ոչինչ չունես ու սրտանց շնորհակալ եմ բարի խոսքերիդ համար: Եվ այդ պատճառով թույլ տուր ես էլ քեզ խորհուրդ տամ. հանգիստ խղճով թարգմանիր և այստեղ տեղադրիր Պարադիի «Երկլեզվության նյարդալեզվաբանությունը» գիրքը, - ոչ ոք չի ասի, թե դա գրականություն չի լայն իմաստով. թող որևէ մեկն ասի, թե գրականություն չի Հիպոկրատի ստեղծագործությունները: Եվ համոզված եղիր, որ կգտնվի նույնիսկ նա, ով շնորհակալ կլինի քեզ դրա համար:

Sambitbaba
22.07.2014, 17:32
Ես էս գիրքը կիսատ թողեցի, ինձ թվաց Կարնեգիի նման մի բան ա: Շատ քիչ եմ կարդացել, երևի սխալվել եմ: Կարելի ա մի հատ վերանայել: :)

Կարծում եմ, չես փոշմանի...:)

StrangeLittleGirl
22.07.2014, 17:39
Ներելու հարց բոլորովին չկա, Բյուր ջան, որովհետև "նեղ իմաստով" դու շատ ու շատ ճիշտ ես: Բայց, ասենք դու, ի՞նչ թեմա կառաջարկեիր. հավանաբար` կրո՞ն... ցավում եմ, բայց սա կրոն չի, փիլիսոփայութու՞ն... սա փիլիսոփայություն էլ չի: Դու ասա, ի՞նչ... Եթե համոզես ինձ, կամ մի նոր բան ասես, ինչի մասին ես չեմ մտածել ու չգիտեմ, - խոստանում եմ հետևել խորհրդիդ, սիրելիս: Միակ հնարավոր բանը, որ կարելի էր անել` բացել նոր բաժին և անվանել "Նյու Էյջ" կամ "Նոր Դար"` (ի միջի այլոց, լավ էլ համահունչ է "Դար Ակումբին"...) կամ "Ոչ տրադիցիոն հոգևոր գրականություն", որտեղ "հոգևոր" բառը ոչ մի կապ չունի կրոնի հետ... Ժամանակին մտածում էի նույնիսկ Չուկին առաջարկություն անել այդ մասին, բայց փոխեցի միտքս, և գիտե՞ս ինչու...

Որովհետև "գրականություն" բառի մեջ ոչ մի նեղ իմաստ չտեսա: Եվ արդյո՞ք ճիշտ չէր լինի Չուկը, եթե մերժեր առաջարկս, ասելով, թե ինչի՞ց եմ եզրակացրել, որ չեմ կարող այդ գործերը տեղադրել հենց "Գրականություն" (լայն իմաստով) բաժնում: Մի՞թե այն ունի կոնկրետ "Գեղարվեստական գրականություն" անունով նեղ իմաստը: Իմիջիայլոց, վերոհիշյալ բաժնում շատ էլ հանգիստ ապրում է, օրինակ, "Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Սառույցի ու Հրո Երգ / George R.R. Martin - A Song of Ice and Fire" թեման, որը շատ ավելի քիչ կապ ունի գրականության հետ, քան այն, ինչը դու նշել ես, քանզի այնտեղ հիմնականում քննարկվում է ֆիլմը, այլ ոչ թե գրքերը: Ու եթե դա համարում ենք ճիշտ, ուրեմն կինոարվեստին վերաբերվող թեման ընդհանրապես կարելի է փակել, քանզի ֆիլմերի շատ մեծ քանակությունը նկարահանված է գրքերի հիման վրա, իսկ որոնք էլ ոչ, միևնույն է, նրանց սցենարներն էլ` գրականություն է բառի լայն իմաստով...

Բյուր ջան, ես համոզված եմ հարյուր տոկոսով, որ դու իմ դեմ ոչինչ չունես ու սրտանց շնորհակալ եմ բարի խոսքերիդ համար: Եվ այդ պատճառով թույլ տուր ես էլ քեզ խորհուրդ տամ. հանգիստ խղճով թարգմանիր և այստեղ տեղադրիր Պարադիի «Երկլեզվության նյարդալեզվաբանությունը» գիրքը, - ոչ ոք չի ասի, թե դա գրականություն չի լայն իմաստով. թող որևէ մեկն ասի, թե գրականություն չի Հիպոկրատի ստեղծագործությունները: Եվ համոզված եղիր, որ կգտնվի նույնիսկ նա, ով շնորհակալ կլինի քեզ դրա համար:
Սամ, ինչքան էլ դու համաձայն չլինես, ինչքան էլ համոզված լինես, որ սա կրոն չի, ես կողքից որպես կրոն եմ տեսնում: Սա քո հավատալիքն ա, քո կրոնն ա: Հետո ի՞նչ, որ կրոն բառն էդքան չարչրկվել ա: Մեկ ա, էս ամեն ինչը կրոնի ավելի ա նման: Կամ գոնե փիլիսոփայության: Բայց սա գրականություն չի: Մարտինի թեման չեմ մտնում, չգիտեմ: Բայց եթե սերիալն ա քննարկվում, ավելի լավ կլինի՝ տեղափոխվի կինոյի բաժին: Կինոյի բաժինն ինչու՞ պիտի փակվի: Էնտեղ կինոներ են քննարկվում, ոչ թե գրքեր, իսկ ֆիլմի սցենարի քննարկումը գրքի քննարկում չի, ֆիլմի սցենարի քննարկում ա:

Եթե ես Պարադի թարգմանեմ, դա կդնեմ լեզուների բաժնում, որովհետև դա լեզվաբանություն ա, բայց ոչ գրականություն: Թե չէ գրականություն լայն իմաստով ակումբն ինքը տեղով մեկ գրականություն ա, հո ամեն ինչ չես կարա խցկես էդ բաժնում:

Sambitbaba
22.07.2014, 18:41
ՆԱԽԱԲԱՆ


ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ԱՅՍ ԳԻՐՔԸ


Իմ այժմեական կյանքում ես համարյա չեմ հենվում անցյալի վրա և հազվադեպ եմ հիշում նրա մասին: Բայց և այնպես կցանկանայի համառոտ պատմել այն մասին, թե ինչպես դարձա հոգևոր ուսուցիչ, և այն մասին, թե ինչպես այս գիրքը լույս աշխարհ եկավ:

Մինչև քսանինը տարեկան ես ապրել եմ համարյա մշտական տագնապի վիճակում, որը երբեմն վերասահմանազատվում էր ինքնակործանական դեպրեսիայի ժամանակաշրջաններով: Հիմա ինձ թվում է, որ ես պատմում եմ իմ նախկին մարմնավորման, կամ ընդհանրապես մի այլ մարդու մասին:

Մի անգամ, քսանինը տարիս լրանալուց համարյա անմիջապես հետո, ես արթնացա խորը գիշերը, համակված սառեցնող սարսափով: Եղել էր, առաջ էլ էի արթնացել նման զգացմունքներով, սակայն այս անգամ այն շատ ավելի ուժեղ էր: Գիշերային լռությունը, կահույքի անորոշ ուրվագծերը մութ սենյակում, ինչ-որ տեղ սլացող գնացքի հեռավոր աղմուկը` այդ ամենն ինձ այնքան օտար, թշնամական և բացարձակ անիմաստ էր թվում, որ ինձ համակել էր խորին զզվանքն ամբողջ աշխարհի հանդեպ: Եվ ամենազզվելին այս աշխարհում իմ սեփական գոյությունն էր: Արժե՞ր արդյոք ապրել անելանելիության այդպիսի բեռան տակ: Ու՞մ է պետք ինքդ քեզ հետ այդ անվերջ պայքարը: Ես զգում էի, որ ձգտումը դեպի անէությունն ու ինքնակործանումը հաղթահարում է ապրելու բնական ցանկությանը:

“Ես այլևս չեմ կարող ապրել ինքս ինձ հետ”: Այդ միտքն անդադրում պտտվում էր գլխիս մեջ: Եվ հանկարծ խելքիս հասավ, թե ինչ տարօրինակ է այն հնչում: “Ո՞վ եմ ես` մի՞ մարդ: Թե՞ մենք երկուսն ենք: Եթե ես չեմ կարողանում ապրել ինքս ինձ հետ, նշանակում է իմ մեջ կա “ես” և “էլի մեկ ուրիշը”, ում հետ ես չեմ կարողանում այլևս ապրել”: “Միգուցէ, - մտածեցի ես, - իրական է այդ երկուսից մե՞կը միայն”:

Այդ հայտնագործությունն ինձ այնքան շշմեցրեց, որ միտքս քար կտրեց: Ես գտնվում էի լրիվ գիտակցության մեջ, բայց գլխումս ոչ մի միտք չմնաց: Շուտով ես զգացի, թե ինչպես մի ինչ-որ էներգետիկական հողմ սկսում է ներառնել ինձ իր ոլորտը. սկզբում դանդաղ, հետո ավելի ու ավելի արագ: Վախը կաշկանդել էր ձեռքերս ու ոտքերս, ամբողջ մարմինս դողում էր: Բայց այդ պահին կարծես ինչ-որ մեկն իմ ներսում արտասանեց. “Ոչնչի մի դիմադրիր”: Եվ ես զգացի, թե ինչպես է ինձ սկսում կլանել դատարկությունը: Այնպիսի զգացում էր, որ այդ դատարկությունը ոչ թե դրսում, այլ ներսումս է: Հանկարծ ամեն վախ անէացավ, և ես թույլ տվեցի ինձ գլորվել այդ դատարկության մեջ: Թե ինչ տեղի ունեցավ հետո, չեմ հիշում:

Ինձ արթնացրեց պատուհանի մոտ ծլվլացող ճնճղուկը: Երբեք նախկինում բախտ չէր վիճակվել այդպիսի ձայն լսել: Աչքերս շարունակում էին մնալ փակված, բայց մտավոր հայացքիս առջև հառնել էր մի զարմանահրաշ ադամանդի պատկերը: “Եթե ադամանդը կարողանար ձայն հանել, - մտածեցի ես, - այն կհնչեր հենց այսպես”: Ես բացեցի աչքերս: Վարագույրի հետևում շողում էր լուսաբացը: Չհասցնելով մտածել ինչ-որ բանի մասին, ես ոչ այն է հասկացա, ոչ այն է զգացի, որ լույսն իր մեջ թաքցնում է անհասանելիորեն ավելին, քան մենք գիտենք նրա մասին: Առավոտյան փափուկ լույսի հետ վարագույրների միջով իմ սենյակն էր թափանցում ինքը սերը: Աչքերս արցունքակալեցին: Ես վեր կացա անկողնուցս և սկսեցի քայլել սենյակով: Ես ճանաչում էի այն, բայց դրա հետ մեկտեղ հասկանում էի, որ նախկինում երբեք չեմ տեսել այն իսկական լույսի տակ: Ամեն ինչ այնքան թարմ ու նախաստեղծ էր, ինչպես հենց նոր բացված կոկոնը: Ես ձեռքս էի առնում տարբեր առարկաներ` մատիտ, դատարկ շիշ, - և ապշում էի. ամեն մի առարկա այնքան կենդանի էր թվում, այնքան սքանչելի՜:

Այդ օրը ես թափառում էի քաղաքով ցնցված ու զարմացած կյանքի մեծ հրաշքով: Թվում էր, թե հենց նոր եմ լույս աշխարհ եկել:

Հաջորդ հինգ ամիսն ապրեցի աներեր հանգստի և երանության վիճակում: Հետագայում զգացումների սրությունը քիչ թե շատ բթացավ` հնարավոր է, որ այդ վիճակն ինձ համար ուղղակի լրիվ բնական էր դարձել: Արտաքին աշխարհի հետ կարողանում էի փոխներգործել նախկինից ոչ վատ, չնայած գերազանց հասկանում էի. ավելի լավացնել այն, ինչ իմ մեջ արդեն կա, անհնար է, որքան էլ ես ջանամ և ինչ էլ որ անեմ:

Ես, իհարկե, հասկանում էի, որ ինձ հետ մի շատ նշանակալի բան է կատարվել, բայց գլուխ հանել այդ ամենից չէի կարողանում: Միայն մի քանի տարի անց, ծանոթանալով հոգևոր բովանդակությամբ տեքստերի հետ և շփվելով հոգևոր ուսուցիչների հետ, ես կռահեցի. այն, ինչին բոլորն այդպես ձգտում են, ինձ հետ արդեն տեղի՜ է ունեցել: Ես հասկացա, որ այն գիշեր հոգևոր տանջանքներիս անտանելի ծանրությունը ստիպեց գիտակցությանս հրաժարվել իր սովորությունից` նույնացնել իրեն դժբախտ, վախեցած “ես”-ի հետ, որն, ըստ էության, ընդամենը պատրանք է: Այդ մերժումն, ակնհայտորեն, այնքան անառարկելի էր, որ կեղծ տառապող “ես”-ն ակնթարթորեն անէացավ: Իսկ նրա տեղում երևաց իմ իսկական էությունը հավերժ-իրական, դեռևս իրեն ձևի հետ չնույնացրած մաքուր գիտակցության` “Ես Եմ”-ի տեսքով: Ավելի ուշ ես սովորեցի ճանապարհ գտնել դեպի ժամանակից և մահից դուրս գտնվող իմ այդ ներքին տարածությունը, որը սկզբում ընդունել էի որպես դատարկություն, - և գտնվել այնտեղ լրիվ գիտակցության մեջ: Ես հագստանում էի այնտեղ այնպիսի անարտահայտելի սրբազան երանության վիճակում, որ նրա ֆոնի վրա խամրում է նույնիսկ այդ ապրումների հենց նոր նկարագրած փորձը: Եկավ մի պահ, երբ ֆիզիկական մակարդակի վրա ես ժամանակավորապես զրկվեցի ամեն ինչից: Ոչ մոտիկ մարդ ունեի, ոչ աշխատանք, ոչ տուն, ոչ հասարակական կարգավիճակ: Համարյա երկու տարի անց եմ կացրել այգիների և պուրակների նստարանների վրա, լողալով անասելի ուրախության զգացման մեջ:

Բայց նույնիսկ ամենասքանչելի պահերը գալիս և հեռանում են: Բոլոր այդ ապրումներից շատ ավելի կարևոր դարձավ այն հանգստությունը, որն այն ժամանակվանից իմ գոյության հիմքն է կազմում: Երբեմն այնքան զգալի է այն, համարյա տեսանելի, որ այն զգում են նույնիսկ իմ շուրջ գտնվող մարդիկ: Իսկ երբեմն այն նահանջում է հետին պլան, ինչպես ինչ-որ տեղ հեռվում լսվող երաժշտությունը:

Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ էին գալիս մարդիկ և ասում. “Ես ուզում եմ ձեռք բերել այն, ինչ ունես դու: Կարո՞ղ ես կիսվել ինձ հետ այդ բարիքով կամ ցույց տալ, թե ինչպես գտնել այն”: Իսկ ես պատասխանում էի. “Դու այն արդեն ունես: Դու ուղղակի չես զգում այն, որովհետև քո միտքը չափից շատ խոչընդոտներ է ստեղծում”: Ավելի ուշ այդ պատասխանից ծնվեց գիրք, որն այժմ դուք բռնել եք ձեր ձեռքին:

Չհասցնելով գիտակցել, թե ինչն ինչոց է, ես նորից ձեռք բերեցի արտաքին անհատականություն: Ես դարձա հոգևոր ուսուցիչ:

Sambitbaba
22.07.2014, 19:02
Սամ, ինչքան էլ դու համաձայն չլինես, ինչքան էլ համոզված լինես, որ սա կրոն չի, ես կողքից որպես կրոն եմ տեսնում: Սա քո հավատալիքն ա, քո կրոնն ա: Հետո ի՞նչ, որ կրոն բառն էդքան չարչրկվել ա: Մեկ ա, էս ամեն ինչը կրոնի ավելի ա նման: Կամ գոնե փիլիսոփայության: Բայց սա գրականություն չի: Մարտինի թեման չեմ մտնում, չգիտեմ: Բայց եթե սերիալն ա քննարկվում, ավելի լավ կլինի՝ տեղափոխվի կինոյի բաժին: Կինոյի բաժինն ինչու՞ պիտի փակվի: Էնտեղ կինոներ են քննարկվում, ոչ թե գրքեր, իսկ ֆիլմի սցենարի քննարկումը գրքի քննարկում չի, ֆիլմի սցենարի քննարկում ա:

Եթե ես Պարադի թարգմանեմ, դա կդնեմ լեզուների բաժնում, որովհետև դա լեզվաբանություն ա, բայց ոչ գրականություն: Թե չէ գրականություն լայն իմաստով ակումբն ինքը տեղով մեկ գրականություն ա, հո ամեն ինչ չես կարա խցկես էդ բաժնում:

Ստացվում է, որ դու կարճատես ես, սիրելիս...:)
Քանի որ հասել ենք սրան, թույլ տուր ես էլ կարծիք հայտնեմ կրոնի և Աստծո հանդեպ քո վերաբերմունքի մասին: Չեմ պնդում, թե ճիշտ եմ, բայց, հնարավոր է, սխա՞լ էլ չեմ...

Հավանաբար, ժամանակին կրոնը քեզ ինչ-որ ցավ է պատճառել կամ, ավելի փափուկ ասած, չի արդարացրել քո ինչ-որ սպասումները... Դա շատ սովորական երևույթ է և շատերն են իրենց կյանքում ապրում նման պահեր: Բայց ոմանք հանգիստ են տանում դա, իսկ ոմանք` շատ հիվանդագին: Կարծում եմ, դու երկրորդներից ես: Իսկ ավելի ցավալին այն է, որ այդ հիվանդագին հրաժարականդ կրոնից տեղափոխել ես նաև Աստծո վրա, և հիմա, հենց մի տեղ լսում ես Աստծո անունը, համարում ես, որ դա էլ կրոն է, ոտքերդ ձեռքերդ ես առնում և...

Դժվար թե դու Թոլլեի գրքի շուքի տակ անգամ նստած լինես: Հակառակ դեպքում գոնե ուշադրության կարժանացնեիր գրքի վերնագիրը` "Ներկա Պահի ուժը": Ներկա Պահի, Բյուր... Թոլլեի մոտ ամեն ինչ ամփոփված է Ներկա Պահի մեջ: Իսկ իմացածդ կրոններից ո՞ր մեկն է խոսում ներկա պահի մասին, բոլորի գագաթնակետը մի՞թե հետմահու կյանքը չէ:

Ես դեմ չեմ, հնարավոր է, որ ավելի հարմար տեղ կարելի է գտնել այս գրքի համար: Ոմանք որպես հարմար տեղ կարող են նշել նույնիսկ աղբարկղը:
Բայց տեղափոխլ այն կրոնի բաժին... բացառվում է:

Հ.Գ. Համ էլ վախենում եմ. հոգևորականները կարող են ինձ դատի տալ...:P

StrangeLittleGirl
22.07.2014, 19:09
Ստացվում է, որ դու կարճատես ես, սիրելիս...:)
Քանի որ հասել ենք սրան, թույլ տուր ես էլ կարծիք հայտնեմ կրոնի և Աստծո հանդեպ քո վերաբերմունքի մասին: Չեմ պնդում, թե ճիշտ եմ, բայց, հնարավոր է, սխա՞լ էլ չեմ...

Հավանաբար, ժամանակին կրոնը քեզ ինչ-որ ցավ է պատճառել կամ, ավելի փափուկ ասած, չի արդարացրել քո ինչ-որ սպասումները... Դա շատ սովորական երևույթ է և շատերն են իրենց կյանքում ապրում նման պահեր: Բայց ոմանք հանգիստ են տանում դա, իսկ ոմանք` շատ հիվանդագին: Կարծում եմ, դու երկրորդներից ես: Իսկ ավելի ցավալին այն է, որ այդ հիվանդագին հրաժարականդ կրոնից տեղափոխել ես նաև Աստծո վրա, և հիմա, հենց մի տեղ լսում ես Աստծո անունը, համարում ես, որ դա էլ կրոն է, ոտքերդ ձեռքերդ ես առնում և...

Դժվար թե դու Թոլլեի գրքի շուքի տակ անգամ նստած լինես: Հակառակ դեպքում գոնե ուշադրության կարժանացնեիր գրքի վերնագիրը` "Ներկա Պահի ուժը": Ներկա Պահի, Բյուր... Թոլլեի մոտ ամեն ինչ ամփոփված է Ներկա Պահի մեջ: Իսկ իմացածդ կրոններից ո՞ր մեկն է խոսում ներկա պահի մասին, բոլորի գագաթնակետը մի՞թե հետմահու կյանքը չէ:

Ես դեմ չեմ, հնարավոր է, որ ավելի հարմար տեղ կարելի է գտնել այս գրքի համար: Ոմանք որպես հարմար տեղ կարող են նշել նույնիսկ աղբարկղը:
Բայց տեղափոխլ այն կրոնի բաժին... բացառվում է:

Հ.Գ. Համ էլ վախենում եմ. հոգևորականները կարող են ինձ դատի տալ...:P
Սամ, ինչու՞ ես շուռ տալիս ինձ վրա: Կրոնն ինձ ցավ չի պատճառել երբեք, ես ունեմ իմ հավատալիքներն ու իմ համոզմունքները՝ լինեն դրանք ներկայի, թե ապագայի մասին: Ինքս իմ հավատքը կրոն չեմ համարում, բայց եթե ուզենամ դրա մասին խոսել, կմտնեմ կրոն բաժին, ոչ թե գրականություն:

Իսկ կրոն բաժինը մենակ հոգևորականների համար չի, ցանկացած տեսակի կրոնի մասին էլ էնտեղ խոսվում ա:

Sambitbaba
22.07.2014, 19:21
Սամ, ինչու՞ ես շուռ տալիս ինձ վրա: Կրոնն ինձ ցավ չի պատճառել երբեք, ես ունեմ իմ հավատալիքներն ու իմ համոզմունքները՝ լինեն դրանք ներկայի, թե ապագայի մասին: Ինքս իմ հավատքը կրոն չեմ համարում, բայց եթե ուզենամ դրա մասին խոսել, կմտնեմ կրոն բաժին, ոչ թե գրականություն:

Իսկ կրոն բաժինը մենակ հոգևորականների համար չի, ցանկացած տեսակի կրոնի մասին էլ էնտեղ խոսվում ա:

Եթե սխալ եմ, կներես: Ու քեզ վրա շուռ չեմ տալիս, ուղղակի խոսում ենք իրար հետ, ինչ անեմ, Աթեիստի մասի՞ն խոսեմ: (Աթեիստ ջան, գիտեմ, չես նեղանա, այդ պատճառով հենց քո անունն ընտրեցի...:) )

Բայց հետաքրքիր մարդ ես դու, Բյուր ջան... Ուրեմն, դու քո հավատքը կրոն չես համրում, ու դրա հետ մեկտեղ, էսպես կպած ինձ ստիպում ես, որ ես իմը կրո՞ն համարեմ... Այ քեզ բա՜ն... Տեղով պարադոքս ես, լսիր...:o

Ու հա, Բյուր ջան... Ես էլ, երբ ցանկանում եմ կրոնի մասին խոսել, խելոք-խելոք "Կրոն" բաժին եմ գնում, այլ ոչ թե "Գրականություն": Եվ դրա լիքը ապացույցներ ունեմ, գնա նայիր: Դժվար թե վերջին տարիներս ինձանից շատ խոսած լինես կրոնի մասին և կրոնի բաժնում...

StrangeLittleGirl
23.07.2014, 00:18
Եթե սխալ եմ, կներես: Ու քեզ վրա շուռ չեմ տալիս, ուղղակի խոսում ենք իրար հետ, ինչ անեմ, Աթեիստի մասի՞ն խոսեմ: (Աթեիստ ջան, գիտեմ, չես նեղանա, այդ պատճառով հենց քո անունն ընտրեցի...:) )

Բայց հետաքրքիր մարդ ես դու, Բյուր ջան... Ուրեմն, դու քո հավատքը կրոն չես համրում, ու դրա հետ մեկտեղ, էսպես կպած ինձ ստիպում ես, որ ես իմը կրո՞ն համարեմ... Այ քեզ բա՜ն... Տեղով պարադոքս ես, լսիր...:o

Ու հա, Բյուր ջան... Ես էլ, երբ ցանկանում եմ կրոնի մասին խոսել, խելոք-խելոք "Կրոն" բաժին եմ գնում, այլ ոչ թե "Գրականություն": Եվ դրա լիքը ապացույցներ ունեմ, գնա նայիր: Դժվար թե վերջին տարիներս ինձանից շատ խոսած լինես կրոնի մասին և կրոնի բաժնում...

Սամ ջան, իմ ասածն էլ հենց էդ ա, որ ցանկացած մարդ իրա հավատալիքը կրոն չի համարում: Բայց մեկ ա էդ ամեն ինչը մի բառի մեջ ա ամփոփվում ու կոչվում ա կրոն: Իսկ կրոնի բաժնում որևէ քննարկման մասնակցելու հավես բացարձակապես չունեմ:

Sambitbaba
24.07.2014, 19:19
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՅԼԸ ԿԱ ԲՈԼՈՐԻՍ ՄԵՋ



Այս գիրքը` արդյունքն է անհատական և խմբակային պարապմունքների, որ վերջին տաս տարիների ընթացքում ես անց եմ կացրել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում իրենց հոգևոր զարգացման վրա խորապես աշխատող մարդկանց հետ: Ես կուզենայի իմ անկեղծ սերն ու երախտագիտությունն արտահայտել այդ արտասովոր մարդկանց և շնորհակալություն հայտնել իրենց խիզախության ու պատրաստակամության համար ներքին փոփոխությունների հանդեպ, լրջամիտ հարցերի համար և լսելու ունակության համար: Առանց նրանց այս գիրքը կմնար չգրված: Այդ մարդիկ` պիոներներ են հոգևոր որոնումների ոլորտում: Առայժմ նրանք այնքան էլ շատ չեն, բայց, բարեբախտաբար, նրանց շարքերն անընդհատ ավելանում են: Դրանք մարդիկ են, ովքեր հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որը նրանց թույլ է տալիս դուրս պրծնել հազարամյակներով մարդուն տառապանքների գերության մեջ պահող կոլեկտիվ մտածողության շաբլոնի շրջանակներից:

Ես հույս ունեմ, որ այս գիրքը կընկնի ձեռքը նրանց, ով արդեն պատրաստ է արմատական ներքին վերափոխմանը`վերափոխում, որտեղ գիրքը, հնարավոր է, կատալիզատորի դեր կխաղա: Ցանկանում եմ հավատալ, որ այն օգտակար կլինի նաև շատ ուրիշ ընթերցողների, ովքեր առայժմ պատրաստ չեն գլխովին սուզվել նոր կյանքի մեջ կամ պրակտիկորեն օգտագործել նրա միջից վերցրած գիտելիքը, բայց նրա մեջ հումք կգտնեն մտորումների համար: Բացառված չէ, որ ընթերցման ընթացքում նրանց մեջ բռնկված կայծը մի սքանչելի պահ կմիանա յուրաքանչյուր մարդու ներսում նշույլող պայծառացման բոցի հետ, և վերջինս հանկարծ կկենդանանա ու կբոցավառվի հստակ ու վառ լույսով:

Այս գիրքը ձևավորվել է (հաճախ ինքնակա) այն հարցերի պատասխաններից, որոնք տվել են ինձ ամենատարբեր մարդիկ սեմինարների, մեդիտատիվ պարապմունքների ժամանակ և անհատական խորհրդատվությունների ընթացքում, - ահա թե ինչու է այն կազմված երկխոսության ձևով: Այդ զրույցներից ու պարապմունքներից ես ինձ համար քաղել եմ ոչ ավելի քիչ, քան նրանք, ովքեր տվել են ինձ այդ հարցերը: Որոշ հարցեր ու պատասխաններ ես համարյա բառացիորեն կրկնել եմ այստեղ: Որոշ տեղեր միացրել եմ ամենահաճախ հանդիպող հարցերը և տարբեր պատասխաններից ընդհանրացված բացատրություններ եմ տվել: Երբեմն գրքի վրա աշխատելու ընթացքում ի հայտ է եկել լրիվ նոր պատասխան, ավելի խոր և խորաթափանց, քան ամենն, ինչ ինձ հաջողվել էր արտահայտել խոսքերով բանավոր ելույթների ժամանակ: Որոշ կարևոր պահեր լուսավորելու վրա ուղղված մի քանի հավելյալ հարցեր էլ ինձ տվել է այս գրքի խմբագիրը:

Սկսելով կարդալ, դուք կտեսնեք, որ սկսած առաջին էջից մինչև վերջինը այստեղ ներկայացված բոլոր երկխոսությունները ծավալվում են երկու անընդհատ իրար հաջորդող մակարդակների վրա:

Մի մակարդակի վրա ես ջանում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել այն բանին, ինչը կեղծ է ձեր մեջ: Ես քննարկում եմ այստեղ անգիտակցականի բնությունը և մարդկային մեխանիզմի ներքին անսարքության պատճառները, ինչպես նաև ցուցադրում եմ ձեզ, թե ինչպես է այդ ամենն արտացոլվում մեր վարքի վրա, սկսած տարբեր մարդկանց միջև կոնֆլիկտներից և վերջացրած ցեղերի ու ժողովուրդների միջև զինված բախումներով: Առանց այդ գիտելիքի դուք չեք կարող առաջ շարժվել: Քանի դեռ չեք սովորել ճանաչել ձեր մեջ այն, ինչը կեղծ է, ինչը ձեր հետ ոչ մի կապ չունի, ձեր փոխակերպումը շատ կարճատև կլինի, դուք անընդհատ կընկնեք պատրանքների թակարդը և նորից տառապանքներ կապրեք այս կամ այն ձևի մեջ: Այդ մակարդակի վրա ես նմանապես բացատրում եմ, թե ինչպես անել այնպես, որ ամբողջ կեղծը մոլախոտի պես արմատներ չտա ձեր “ես”-ի մեջ և ձեր համար անհատական պրոբլեմ չդառնա (չէ՞ որ հենց այդ կերպ է իրեն մեր մեջ հավերժացնում ամեն կեղծ բան):

Իսկ մյուս մակարդակի վրա ես նկարագրում եմ մարդկային գիտակցության արմատական փոխակերպումը` ոչ այն, ինչը, հնարավոր է, տեղի կունենա հեռու ապագայում, այլ այն, ինչը հասանելի է ձեզ արդեն այժմ, անկախ այն բանից, թե ով և ինչ եք դուք: Ես ցույց եմ տալիս, թե ինչպես դուրս պրծնել մտքի գերությունից, ճանապարհ գտնել դեպի գիտակցության պայծառացած վիճակը և չկորցնել այն առօրեական կյանքում:

Այդ մակարդակի վրա ես խոսքերն օգտագործում եմ ոչ միայն ինֆորմացիա փոխանցելու համար: Հաճախ նրանք ծառայում են այն բանին, որպեսզի ընթերցման ընթացքում դուք կարողանաք սուզվել գիտակցության այդ նոր վիճակի մեջ: Նորից ու նորից ես ջանում եմ հրապուրել ձեզ և տանել իմ հետևից դեպի ժամանակային սահմանափակումներից դուրս ընկած Կյանքի Ներկա Պահի մեջ ներկա լինելու հզոր և գիտակցված զգացումը, որպեսզի հենց տեղում ձեզ հնարավորություն տամ առընչվել պայծառացման վիճակի հետ: Քանի դեռ այստեղ նկարագրված ամեն ինչ չի դարձել ձեր անձնական փորձի մասը, երբեմն ձեզ կթվա, թե ես կրկնվում եմ: Սակայն համոզված եմ, որ, հենց դա տեղի ունենա, դուք կտեսնեք, թե ինչ հզոր հոգևոր լիցք են կրում իրենց մեջ այդ նկարագրությունները: Բացառված չէ, որ հենց նրանք այս գրքի մեջ ամենակարևորը կդառնան ձեր համար: Ավելին, քանի որ ձեզանից ամեն մեկն իր մեջ կրում է պայծառացման կայծը, ես երբեմն հղում եմ իմ խոսքերն այն ամենագետ սկզբին, ով ապրում է ձեր “մտածողի” մեջքի հետևում, - այն իրական ներքին էության, ով ակնթարթորեն ճանաչում է հավերժական ճշմարտությունը, անդրադարձվում է նրա հետ միևնույն հաճախականության վրա և ուժ է ձեռք բերում նրա մեջ:

Դադարի նշանը ∫, որ կհանդիպի տեքստի այս կամ այն հատվածի վերջում, ասում է այն մասին, որ այդ տեղում ձեր մոտ կարող է ցանկություն առաջանալ ժամանակավորապես մի կողմ դնել գիրքն ու նստել անշարժության մեջ, որպեսզի զգաք ասվածի ճշմարտությունը: Իսկ այլ դեպքերում դուք, հնարավոր է, ինքներդ կցանկանաք անել այդ ինքնակամորեն և առանց հուշման:

Սկզբում ձեզ կարող է ոչ այնքան հասկանալի թվալ, թե ինչ են նշանակում այնպիսի խոսքերն, ինչպիսիք են, ասենք, “Լինելությունը” կամ “ներկայությունը”: Բայց թող դա ձեզ չշփոթեցնի: Ընթերցման ընթացքում ձեր մոտ այլ հարցեր ու առարկություններ էլ կարող են ծագել: Նրանց պատասխաններն, ամենայն հավանականությամբ, դուք կստանաք հաջորդ գլուխներում: Կամ էլ այդ հարցերը կիմաստազրկվեն ինքնստինքյան, երբ դուք խորանաք այս գիրքն ուսումնասիրելու մեջ` և ձեր մեջ:

Այս գիրքը կարդալիս, միայն մտքի վրա մի ապավինեք: Հետևեք ձեր ռեակցիաներին այս կամ այն զգացմունքների վրա, լսեք ձեր բնազդին, որը հուշում է ձեզ, որ մի ինչ-որ չօգտագործված մակարդակի վրա դուք ամեն ինչ գիտեք առանց իմ բացատրությունների էլ: Իմ հոգևոր պաշարի մեջ չկա գոնե մեկ ճշմարտություն, որի հետ դուք արդեն ծանոթ չլինեք ինչ-որ տեղ ձեր հոգու խորքում: Ես կարող եմ միայն հիշեցնել այն, ինչ դուք մոռացել եք: Եվ երբ այդ հիշողությունները վերածնվեն, ձեր մարմնի ամեն մի բջջի մեջ կարթնանա կենդանի գիտելիքը` հինավուրց, բայց դրա հետ մեկտեղ հավերժ նոր:

Միտքը ծարավի է անվերջ համեմատել և որակավորել, բայց և այնպես այս գիրքը ձեզ ավելի շատ օգուտ կբերի, եթե դուք աշխատեք չհամեմատել այստեղ օգտագործվող տերմինաբանությունը նրա հետ, ինչը հանդիպում է այլ ուսմունքներում: Դա միայն կխառնի ձեզ և կբարդեցնի ընկալումը: Իմաստը, որը ես դնում եմ այնպիսի բառերի մեջ, ինչպիսիք են “միտքը”, “երջանկությունը” և “գիտակցությունը”, ոչ միշտ է համընկնում այլ ուսմունքներում այդ նույն բառերի նշանակությանը: Հույս մի՛ դրեք բառերի վրա: Դրանք` ընդամենն աստիճաններ են, որոնց վրայով պետք է վեր բարձրանալ հնարավորինս արագ, որպեսզի հետագայում կառավարվես առանց նրանց:

Ժամանակ առ ժամանակ մեջբերելով Հիսուսի և Բուդդայի ասածները կամ հատվածներ այլ ուսմունքների “Հրաշքների դասընթացներից”, ես անում եմ այդ ոչ թե համեմատելու նպատակով, այլ փորձում եմ ձեզ ցույց տալ, որ իրականում կա և միշտ եղել է միայն մեկ հոգևոր ուսմունք, չնայած և ամենատարբեր ձևերի մեջ: Այդ ձևերից ոմանք, և մասնավորապես հին կրոնները, ուռճացել են բազում արտաքին կողմնակի պարագաներով, որոնց հետևում արդեն համարյա անհնար է դարձել հասկանալ նրանց հոգևոր էությունը: Ահա թե ինչու այսօր շատ քչերն են իրոք հասկանում նրանց իսկական իմաստը, իսկ նրանց փոխակերպիչ ուժը գարծականապես հավասարեցվել է զրոյի: Բերելով քաղվածքներ հնագույն կրոններից և այլ ուսմունքներից, ես ջանում եմ երևան բերել նրանց խորին իմաստն ու վերականգնել այդ ուժի նախկին հզորությունը` ինչը հատկապես կարևոր է տվյալ տվյալ կրոնները և ուսմունքները դավանող ընթերցողների համար: Ես ասում եմ նրանց. պետք չէ ճշմարտությունը որոնել դրսում: Դուք սովորեք սուզվել այնտեղ, որտեղ այդ ճշմարտությունն առկա է ի սկզբանե, - ձեր խորքերը:

Չնայած դրան, ես ջանացել եմ օգտագործել հնարավորինս չեզոք տերմինաբանություն, որը հասկանալի կլիներ ընթերցողների ամենալայն շրջանին: Այս գիրքը կարելի է ընկալել որպես բոլոր կրոնների իմաստն իր մեջ ներծծած անանցողիկ հոգևոր ուսմունքի ժամանակակից շարադրություն: Այն իր սկիզբն է առնում ոչ թե արտաքին ակունքներում, այլ այն միակ իսկական Ակունքում, որը գտնվում է ամեն մարդու ներսում: Այդ պատճառով դուք չեք գտնի այստեղ ոչ անհիմն ենթադրություններ, ոչ էլ թեորետիկական մոգոնվածքներ: Իմ դատողություններում ես ելնում եմ իմ սեփական փորձից, և եթե ժամանակ առ ժամանակ ինչ-որ բանի համար պնդում եմ չափազանց, այդ նրա համար միայն, որպեսզի ճեղքեմ-անցնեմ ձեր մտավոր դիմադրության խիտ շերտերի միջով և հասնեմ ձեր հոգու գաղտնարաններում թաքցված սրբազան տեղին, որտեղ դուք ամեն ինչ գիտեք ինփանից ոչ վատ և որտեղ լսված ճշմարտությունն անմիջապես ճանաչվում է: Հենց այնտեղ է ծնվում հիացմունքի զգացմունքը և զգացումը, որ ամեն ինչ ձեր շուրջ ավելի իրական և հարյուր անգամ ավելի կենդանի է դարձել: Հենց այնտեղ է ծնվում ձայնը, որ ասում է ձեզ. “Ահա այն` իսկական ճշմարտությունը”:

Sambitbaba
25.07.2014, 18:42
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ


ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ՄԻՏՔԸ` ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՉԵՔ


ՊԱՅԾԱՌԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԸՆԿԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ



Ի՞նչ է պայծառացումը:

Երեսուն տարուց ավել մուրացկանը նստել էր ճամփեզրին և ողորմություն էր խնդրում: Մի անգամ նրա կողքով մի օտարական էր անցնում: “Օգնե”ք սննդի համար”, - քրթմնջաց մուրացկանը, մեքենայաբար դեպի անցորդը ձգելով բեսյբոլի հին կեպին: “Ես ոչինչ չունեմ քեզ տալու, - ասաց օտարականն ու հետաքրքրվեց. – Իսկ այդ ինչի՞ վրա ես նստել”: “Հեչ, - պատասխանեց աղքատը: - Ինչ-որ հին սնդուկ է: Որքան հիշում եմ ինձ, նրա վրա եմ նստած”: “Իսկ երբևիցէ մեջը նայե՞լ ես”, - հարցրեց օտարականը”: “Չէ, - ասաց աղքատը: - Ինչի՞ս է պետք”: “Իսկ դու այնուհանդերձ հետաքրքրվիր”, - շարունակում էր պնդել օտարականը: Աղքատը փնթփնթալով վեր կացավ և դժվարությամբ բարձրացրեց սնդուկի կափարիչը: Եվ ինչպիսին էին նրա հիացմունքն ու զարմանքը, երբ հայտնաբերեց, որ սնդուկը բերնեբերան լիքն է ոսկով:

Ես` այն օտարականն եմ, ով տալու ոչինչ չունի, բայց ով ձեզ կոչ է անում ներս նայել: Բայց ոչ թե առածի միջի ինչ-որ սնդուկի, այլ ձեր ներսը:

“Բայց ես աղքատ չեմ”, - կանխատեսում եմ ձեր առարկությունները:

Բոլորը, ովքեր դեռ չեն հասկացել, որ իսկական հարստությունը պետք է փնտրել ոչ թե ինչ-որ տեղ, այլ Լինելության շողուն ուրախության և նրան համընթաց խորին և հաստատուն հանգստի մեջ, - աղքատից ոչնչով ավելի լավը չեն, եթե նույնիսկ հսկայական նյութական հարստություն ունեն: Նրանք այսուայն կողմ են ընկնում իրենց դղյակի պատերի ներսում սիրո և անցողիկ հաճույքների ապարդյուն որոնումներում, ինքնահաստատման հետևից ընկած և ձգտելով գոնե ինչ-որ կերպ արդարացնել իրենց գոյությունը, այն ժամանակ երբ գանձերով բերնեբերան լիքը սնդուկը, որի մասին այս մոլորակի բնակիչների մեծամասնությունը նույնիսկ անկարող է մտածել, գտնվում է հենց իրենց մեջ:

“Պայծառացում” բառը զուգորդվում է գերբնական նվաճումների գաղափարի հետ (ինչը շատ ձեռ է տալիս մեր էգոյին), սակայն իրականում դա` Լինելության հետ զգացվող միասնության վիճակ է ընդամենը, որը հասանելի է յուրաքանչյուր մարդու: Դա կապի զգացում է անվերջանալի և քայքայման ոչ ենթակա ամենասկզբի հետ, նրա հետ, ինչը` որքան էլ տարօրինակ չհնչի դա, - ըստ էության, հենց ինքներդ եք, բայց ինչը միաժամանակ շատ ավելի մեծ է, քան դուք: Դա մարդու` ոչ մի անվանումներով ու ձևերով չսահմանափակված իր իսկական բնույթը ձեռք բերելու պահն է: Այդ կապն զգալու անընդունակությունն ինքդ քեզանից և քեզ շրջապատող աշխարհից կտրված լինելու պատրանք է ծնում: Արդյունքում դուք, գիտակցված թե ոչ, սկսում եք ընկալել ձեզ որպես անհայտ է թե ինչի առանձին, կցկտուր ֆրագմենտ: Սրանից է, որ ծնվում է վախը, իսկ արտաքին և ներքին կոնֆլիկտները սովորական երևույթ են դառնում:

Ինձ շատ է դուր գալիս այն հասարակ և անխրթին սահմանումը, որը պայծառացմանը տվել է Բուդդան: Պայծառացումը` “տառապանքների դադարեցում” է: Համաձայնվեք, որ այսպիսի ձևակերպման մեջ գերբնական ոչինչ չկա: Իհարկե, այս սահմանումն անլրիվ է: Այն ցույց է տալիս ընդամենը տառապանքի բացակայությունը, այսինքն պարզաբանում է, թե պայծառացումն ինչ չի: Բայց ի՞նչ կմնա, եթե վերանա տառապանքը: Այս հարցին Բուդդան լռությամբ է պատասխանում, նկատի ունենալով, որ սրա պատասխանը պետք գտնեք ինքներդ: Բուդդան իր սահմանումը մերժման ձևի մեջ է դրսևորում նրա համար, որպեսզի միտքը չկարողանա այն հավատի օբյեկտ դարձնել, ծածկել գերբնականի քողով և պատկերացնել այն որպես անհասանելի նպատակ: Եվ այնուհանդերձ, չնայած նախազգուշական այդ միջոցին, բուդդիստների մեծամասնությունը մինչև օրս համոզված են, որ պայծառացումը հասանելի է միայն Բուդդային, բայց ոչ մի կերպ իրենց (ծայրահեղ դեպքում, ոչ այս կյանքում):

Sambitbaba
27.07.2014, 19:03
Դուք օգտագործեցիք “Լինելություն” խոսքը:
Ի՞նչ եք նրա տակ հասկանում:

Լինելությունը` մշտնջենական և ամենագո Կյանքն է, թաքնված ծնվելու և մահվան ենթակա բյուրավոր կենսաձևերի հետևում: Լինելությունն առկա է ամեն մի կենսաձևի միջուկում, որպես նրա էություն` անտեսանելի, սրբազան և քայքայման ոչ ենթակա: Դա ձեր էության իսկական բնությունն ու խորին իմաստն է, և այդ պատճառով այն հասանելի է ձեզանից յուրաքանչյուրին և Հենց Հիմա: Բայց չփորձեք ըմբռնել այն մտքով: Մի ջանացեք հասկանալ: Հասկանալ այն կարելի է, միայն եթե ձեր միտքը կանգ առնի և քար կտրի անշարժության մեջ: Մտքի համար անհասանելի Լինելությունը կարելի է զգալ միայն այն ժամանակ, երբ դուք ամբողջովին ներկա եք նրանում, ինչ տեղի է ունենում, երբ ձեր ուշադրությունը կենտրոնացված է կյանքի միակ և անկրկնելի պահի վրա, որն իրականանում է Այստեղ և Այժմ: Վերադարձնել քո Լինելությանը գիտակցվածություն և գտնվել “զգալու-գիտակցելու” վիճակում` դա էլ հենց պայծառացումն է:




Sambitbaba
28.07.2014, 22:55
Խոսելով Լինելության մասին, դուք նկատի ունեք Աստծո՞ն:
Եթե այդպես է, ուրեմն ինչու՞ ամեն ինչ չկոչել իրենց անուններով:


Մի քանի հազարամյակներ “Աստված” բառն օգտագործում էին առանց խտրության: Ի՜նչ իմաստ ասես, որ նրա մեջ չեն դրել: Եվ արդյունքում այն կորցրել է իր ամբողջ իմաստը: Երբեմն ես օգտագործում եմ այդ բառը, բայց շատ ընտրականորեն: Ասելով, որ այն օգտագործում էին առանց խտրության, ես ի նկատի ունեմ նրանց, ովքեր երբեք նույնիսկ աչքի պոչով, անցողակի չեն մտել այդ բառի հետևում թաքնված սրբազան ոլորտներն ու անվերջանալի տարածքը, և սակայն օգտագործում են այն այնքան վստահորեն, կարծես գիտեն, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ինչ-որ մեկը, հակառակը, փորձում է հերքել այն, իբր գիտի, թե ինչի դեմ է գնում: Այդպիսի չարաշահումների պատճառով էլ հենց ծագում են ամենահնարավոր անհեթեթ պատկերացումներ, ինչպիսին է Նիցշեի “Աստված մեռել է” նշանավոր արտահայտությունը, - և ամենակերպ չարդարացված հավակնություններ ու էգոիստական մոլորություններ. “Իմ կամ մեր Աստված` ճշմարիտ Աստված է, իսկ ձեր Աստված` վտանգավոր հնարանք”:

“Աստված” բառն այլասերվել և քարացած գաղափար է դարձել: Բավական է արտասանես այն, և անմիջապես գլխումդ որոշակի կերպար է հայտնվում: Ոչ պարտադիր է սպիտակամորուս զառամյալի, բայց և այնպես մի ինչ-որ այնպիսի մեկի, ով գտնվում է ձեզանից դուրս և անփոփոխ պատկերանում է ձեզ որպես տղամարդ:

Քանի որ խոսքը գնաց, ասենք, որ ոչ մի նման բառ, լինի դա “Աստված” կամ “Լինելություն”, ի վիճակի չէ նկարագրել կամ բացատրել սրանց հետևում գտնվող իրականությունը: Չէ՞ որ այդ իրականությունը ենթակա չէ ոչ մի սահմանումների: Իսկ այդ պատճառով իմաստ ունի ընդամենը մեկ հարց դնել առջևում. օգնու՞մ է արդյոք ձեզ այդ բառը զգալ Այն, ինչ ինքը մատնացույց է անում, թե՞ հակառակը, խանգարում է: Ուղղորդու՞մ է նա ձեզ արդյոք դեպի իր թիկունքունքում թաքնված տրանսցենդենտալ իրականությունը: Թե՞ հեշտությամբ դառնում է հավատի հերթական առարկա, աբստրակտ մտավոր կուռք:

Ոչ “Լինելություն”, ոչ “Աստված” բառերն ինքնուրույնաբար ոչինչ չեն բացատրում: Սակայն “Լինելություն” բառի առավելությունն այն է, որ այն ազատ է որևէ զուգորդություններից: Անսահմանափակ իրականությունն այն չի բերում մի ինչ-որ սահմանափակ տվյալ բանի: Այն չի կարելի հստակ մտապատկեր դարձնել: Ոչ ոգու մտքով չի անցնի ցանկանալ Լինելության բացառիկ տերը լինել: Լինելությունը` ցանկացած պահին ձեզ հասանելի, ձեր սրբազան էությունն է: Դա ներկա գտնվելու զգացումն է այն ամենում, ինչ տեղի է ունենում, և դա ուղեկցվում է ըմբռնմամբ նրա, որ կարճ ու կտրուկ “Ես եմ”-ն ավելի նախնական է, քան բազմախոս “Ես այս եմ կամ այն եմ”-ը: Այնպես որ “Լինելություն” բառից մինչև Լինելությունը` մեկ քայլ է ընդամենը:




Sambitbaba
30.07.2014, 19:40
Ի՞նչն է, ձեր կարծիքով մեզ ամենաշատը խանգարում
Զգալ այդ իրականությունը:

Մեզ նույնացնելը մեր մտքի հետ, ինչի պատճառով միտքը գոյատևության պարտադիր պայման է դառնում: Անկարող լինել դադարել մտածել` դա սարսափելի հիվանդություն է: Մենք դա չենք գիտակցում այն պատճառով միայն, որ այդ հիվանդությամբ տառապում են բոլորը: Դրանից է, որ մենք այն որպես նորմալ երևույթ ենք ընկալում: Այդ ոչ մի վայրկյան չլռող մտքերի գվվոցը մեզ խանգարում է գտնել ճանապարհը դեպի ներքին հանգստի և լռության շրջանը, որը Լինելության մասն է մեր մեջ: Դրա հետ մեկտեղ մտքի հետ նույնացումը պայմաններ է ստեղծում ձեր կեղծ, մտքի ծնած “ես”-ի գոյատևման համար, որը պղտորում է ձեր կյանքը վախի և տառապանքի ստվերով: Այդ ամենի մասին մենք ավելի համառոտ կխոսենք հաջորդ գլուխներում:

Երբ փիլիսոփա Դեկարտը հրապարակեց իր նշանավոր ֆրազը. “Ես մտածում եմ, հետևաբար, կամ”, - նա ենթադրում էր, որ հայտնաբերել է ճշմարտություններից ամենագլխավորը: Իսկ իրականում նա ընդամենը բարձրաձայնեց մարդկային գլխավոր մոլորությունը, որն ամփոփված է մտածողությունը Լինելության հետ, իսկ ինքնաընկալումը` մտածողության հետ նույնացնելու մեջ: Մարդիկ, ովքեր չեն կարողանում դադարել մտածել (իսկ դա վերաբերվում է համարյա բոլորին), ապրում են արհեստական առանձնացվածության վիճակում, մշտական պրոբլեմների ու բախումների խելակորույս բարդ աշխարհում, որտեղ, ինչպես հայելու մեջ, արտացոլվում է մտքի` ավելի ու ավելի փոքր ֆրագմենտների անընդհատ արագացող քայքայումը: Պայծառացումը` հակառակը, ամբողջականության ու միասնականության և, որպես հետևանք` հանգստի, վիճակ է: Միասնության` կյանքի հետ նրա արտահայտված տեսանկյունում, այսինքն մեր աշխարհի հետ, ինչպես նաև կյանքի Չարտահայտված կողմի, այլ խոսքերով ասած`Լինելության հետ:

Նույնացնելով ձեզ ձեր մտքի հետ, դուք վերցնում եք գաղափարներ, պիտակներ, բառեր, դատողություններ, հասկացություններ ու սահմանումներ և ամեն նորմալ փոխհարաբերություն արգելող անթափանցելի վարագույր եք ստեղծում դրանցից: Այն խցկվում է ձեր և ձեր “Ես”-ի միջև, ձեր և ձեր գործընկերոջ միջև, ձեր, բնության և Աստծո միջև: Մտքերի վարագույրն առանձնացվածության պատրանք է ծնում, պատրանք, որ դուք` դուք եք, իսկ նրանք` նրանք: Դուք մոռանում եք, որ ավելի խորը մակարդակի վրա, ավելի խորը, քան ձևերի և արտաքին տեսքի մակարդակն է, դուք միասնական եք գոյություն ունեցող ամեն ինչի հետ: Երբ ես ասում եմ “մոռանում եք”, նկատի ունեմ, որ դադարում եք այդ միասնությունը զգալ որպես ապացույցներ չպահանջող իրականություն: Դուք կարող եք հավատալ նրան, բայց գիտենալը` լրիվ այլ բան է, քան հավատալը: Հավատը կարող է սփոփել: Բայց միայն անմիջական ապրումների փորձն է հավատը գիտակցված դարձնում և ճանապարհ հարթում դեպի իսկական ազատությունը:

Մտածողությունը հիվանդություն է դարձել: Հիվանդությունը ծագում է, երբ մի ինչ-որ ամբողջական համակարգում խանգարվում է այս կամ այն հավասարակշռությունը: Օրինակ, երբ ձեր մարմնի բջիջները կիսվում և բազմանում են, դա նորմալ է: Իսկ այ, երբ այդ ընթացքը հսկողությունից դուրս է գալիս, բջիջները սկսում են բազմանալ չափազանց արագ և մարդ հիվանդանում է:

Միտքը` հրաշալի գործիք է: Պետք է միայն կարողանալ օգտագործել այն: Եթե հմտորեն չօգտագործես, այն միայն վնաս կբերի: Ճշմարիտն ասած, բանն այն չի նույնիսկ, որ դուք ձեր միտքն օգտագործել չգիտեք (որպես օրենք, դուք այն ընդհանրապես չեք օգտագործում), այլ այն, որ ձեր միտքն օգտագործոմ է ձեզ: Դուք համոզված եք, որ դուք` ձեր միտքն եք: Բայց դա մոլորություն է: Դա նշանակում է, որ դուք հայտնվել եք ձեր սեփական գործիքի իշխանության տակ:


Ես չեմ կարող լիովին համաձայնվել ձեր հետ: Իրոք, ինչպես շատ մարդիկ,
ես նույնպես մտածում եմ ոչինչի մասին և այնուամենայնիվ, երբ ինձ
ինչ-որ բան անել կամ ինչ-որ բանի հասնել է պետք, ես կարող եմ
դիմել մտքիս ծառայությանը, և միշտ այդպես եմ անում:

Խաչբառ լուծելու կամ ատոմային ռումբ հորինելու ունակությունը չի նշանակում, որ դուք կարողանում եք օգտվել ձեր մտքից: Ինչպես շներն են պաշտում ոսկոր կրծելը, այդպես էլ միտքն է պաշտում խորանալ պրոբլեմների մեջ: Ահա թե ինչու է այն խաչբարներ լուծում և ատոմային ռումբեր հնարում: Իսկ ձեզ հետաքրքիր չէ ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Թույլ տվեք մի հարց տալ. Դուք կարո՞ղ եք կանգնեցնել ձեր մտքերը: Գտե՞լ եք արդեն կոճակը, որի վրա գրված է. “անջ.”:


Դուք ի նկատի ունեք, կարող եմ ես արդյոք ընրհանրապես դադարել
մտածե՞լ: Ոչ, չեմ կարող, եթե մեկ-երկու վայրկյան միա՞յն…

Այդ դեպքում ձեր միտքը բռնադատում է ձեզ: Բայց, քանի որ դուք ձեզ և ձեր միտքն ընկալում եք որպես մի ամբողջություն, նույնիսկ գլխի էլ չեք ընկնում, որ վաղուց արդեն նրա ստրուկն եք դարձել: Այդ ինչպես եթե ձեր մեջ առանց ձեր գիտենալու ինչ-որ մեկի ոգին մտներ: Այդ դեպքում նույնպես ձեզ կթվար, որ այդ օտար էությունը` դուք ինքներդ եք: Իսկ դա նշանակում է, որ դեպի ազատությունը տանող ճանապարհին առաջին քայլը պետք է դառնա ըմբռնումը, որ դուք այդ էությունը չեք, որ դուք “մտածող” չեք: Գիտենալով այդ, դուք կարող եք հետևել նրան: Հենց որ սկսում եք հետևել ձեր մտածողին, ձեր մեջ ակտիվանում է գիտակցության ավելի բարձր մակարդակ: Դուք սկսում եք հասկանալ, որ մտքերի սահմաններից դուրս մի ուրիշ կարգի գիտակցության անծայրածիր օվկիանոս է տարածված և որ ձեր միտքն` այդ գիտակցության պստլիկ տեսանկյունն է ընդամենը: Ձեզ նմանապես պարզ է դառնում. ամենն, ինչ իսկական արժեք ունի` գեղեցկությունը, սերը, արվեստը, ուրախությունն ու ներքին հանգստությունը, - ծնվում է մտքից դուրս: Եվ դա` արթնացման սկիզբն է:




Sambitbaba
02.08.2014, 19:47
ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ՊՐԾՆԵԼ
ՄՏՔԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ



Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ մենք
պետք է “հետևենք մեր մտածողին”:


Եթե մարդ գնա բժշկի մոտ և ասի. “Ես գլխիս մեջ ինչ-որ ձայն եմ լսում”, նրան, ամենայն հավանականությամբ, կուղարկեն հոգեբույժի մոտ: Բայց բանն այն է, որ բոլոր մարդիկ անընդհատ իրենց գլխում մեկ կամ միանգամից նույնիսկ մի քանի ձայներ են լսում: Այդ ինքնաբերական մտավոր պրոցեսները, որոնք, ինչպես ձեզ է թվում, դուք անկարող եք կանգնեցնել, չդադարող ներքին մենախոսությունների և երկխոսությունների ձևեր ունեն:

Հավանաբար դուք երբևիցէ հանդիպել եք փողոցում “քաղաքային խելագարների”, ովքեր անընդհատ զրուցում են ինքնիրեն կամ ինչ-որ բան են քրթմնջում քթների տակ: Իրականում նրանց վարքը քչով է տարբերվում “նորմալ” մարդկանց վարքից: Տարբերությունն այն է ընդամենը, որ դուք ձեր մտքերը բարձրաձայն չեք արտահայտում: Սակայն ձեր ներքին ձայնն էլ չի դադարում և ոչ մի վայրկյան: Այն անընդմեջ մեկնաբանում է, գնահատում է, համեմատում է, ենթադրություններ է անում, բողոքում է, գովում է, պարսավում է և այդպես շարունակ: Եվ այդ բոլոր մեկնաբանությունները բոլորովին էլ ոչ միշտ են առընչվում նրան, ինչ տեղի է ունենում տվյալ պահին: Այդ ներքին ձայնը հավասար հաջողությամբ կարող է վերակենդանացնել թե ոչ վաղուցվա և թե հինավուրց անցյալը կամ խաղարկել իրավիճակներ, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում: Ընդ որում բավական հաճախ այն փորձում է պատկերել իրադարձությունների անբարենպաստ ընթացք և անհաջող ավարտ: Դա է հենց այսպես կոչված տագնապն ու անհանգստությունը: Երբեմն այդ ֆոնոգրամման ուղեկցվում է ակնադիտական պատկերներով, իսկ երբեմն էլ ամբողջ “մտավոր սերիալներով”: Բայց նույնիսկ ընթացիկ իրավիճակը ձեր ներքին ձայնը, միևնույն է, մեկնաբանում է, ելնելով անցյալի փորձից: Չէ՞ որ այն պատկանում է պայմանական մտքին, որը ծնունդն է այն ամենի, ինչ երբևիցէ տեղի է ունեցել ձեզ հետ, ինչպես նաև շատ բաներում կախված է որոշակի մշակույթի սահմաններում ձեր ձեռք բերած կոլեկտիվ մտածողությունից: Ահա թե ինչու եք դուք տեսնում և գնահատում Ներկան անցյալի աչքերով և կատարելապես աղավաղված պատկերացում եք ստանում նրա մասին: Հաճախ այդ ձայնը մարդու չարագույն թշնամին է դառնում: Նրանում է պետք փնտրել ցավի, տառապանքի և ամենատարբեր հիվանդությունների պատճառը:

Սակայն ամեն ինչ այնքան էլ անհուսալի չէ: Իրականում միտքն ամենակարող չէ: Նրա գերությունից կարելի է դուրս պրծնել: Դա` այն ազատությունն է, դեպի որն իրոք արժե ձգտել: Եվ այդ ուղղությամբ առաջին քայլը դուք կարող եք անել հենց Հիմա: Սկսեք ունկնդրել ձայնին, որն անընդմեջ խոսում է ձեր ներսում, և ջանացեք հնարավորինս հաճախ այդ անել: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր մտքերի ամեն մի կրկնվող պատկերին. ամենայն հավանականությամբ, գրամոֆոնի այդ մաշված ձայնասկավառակները ձեր գլխում պտտվում են արդեն երկար տարիներ: Այլ խոսքերով ասած, ունկնդրեք ձայնին ձեր ներսում և ներկա եղեք որպես վկա և ականատես ամենի, ինչ տեղի է ունենում ձեր մեջ: Ահա թե ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ դուք պետք է “հետևեք ձեր մտածողին”:

Ինչ էլ այդ ձայնն ասի, լսեք անկողմնապահորեն: Մի փորձեք գնահատական տալ նրան, ինչ լսում եք, և մի շտապեք եզրակացություններ անել: Չէ՞ որ դա կնշանակեր, որ այդ նույն ձայնը ձեր գլուխն է մտել հետնամուտքից: Շուտով դուք կարող եք ասել ձեզ. “Ահա` ձայնը, իսկ ահա`Ես, նա, ով լսում է այդ ձայնը և հետևում է նրան”: Տեղի ունեցածում ներկա լինելու այդ զգացումը և գիտակցումը, որ “Ես”-ը` այն է, ինչ կա Հիմա, մտքերի կարգին չի վերաբերվում: Այն ծնվում է մտքի սահմաններից դուրս:




Sambitbaba
06.08.2014, 17:50
Ունկնդրելով այս կամ այն միտքը, դուք հասկանում եք ոչ միայն այդ միտքը, այլ նաև ձեզ, որպես այդ մտքի ականատեսի: Ձեր համար գիտակցության նոր մակարդակ է բացվում: Ունկնդրելով միտքը, դուք զգում եք ձեր գիտակցված ներկայությունը` մտքի հետևում կամ նրա տակ թաքնված ձեր խորին էությունը: Արդյունքում միտքը կորցնում է իր իշխանությունը ձեր վրա և արագորեն մարում է: Չէ՞ որ երբ դուք դադարում եք նույնացնել ձեզ ձեր մտքի հետ, դադարում եք նաև սնուցանել նրան էներգիայով: Իսկ դա` առաջին քայլն է դեպի կպչուն և ինքնաբերական մտքերից ազատագրումը:

Նման պահերին ծագում է զգացմունք, որ մտքերի հոսքը ընդհատվել է և նրա մեջ ճեղք է առաջացել` “ոչ-մտքի” ճեղք: Սկզբում այդ ճեղքերն ընդամենը մի քանի վայրկյան կտևեն, բայց աստիճանաբար կսկսեն մեծանալ, իրենց հետ բերելով հանգստի և անհշարժության զգացումը: Դուք սկսում եք վերադառնալ դեպի Լինելության հետ սրտառուչ միասնության վիճակը: Դա ձեր բնական վիճակն է, սակայն մուտքը դեպի այն սովորաբար փակված է մտքի վարագույրով: Որքան ավելի շատ աշխատեք նրա հետ, այնքան ավելի կխորանա ներքին հանգստության և անշարժության զգացումը: Նրա խորությունը սահմաններ չի ճանաչում, և, սուզվելով նրա մեջ, ինչ-որ տեղ այնտեղ, ձեր ներսում, դուք ուրախություն եք ապրելու` Լինելության շլացուցիչ ուրախությունը:

Այդ վիճակն ընդհանուր ոչինչ չունի էքստազի հետ: Այստեղ գիտակցությունը նույնիսկ մասնակիորեն չի անջատվում: Լրիվ հակառակը: Եթե հանգստությունը մեզ տրվեր գիտակցության բթացման գնով, իսկ անշարժության զգացումը` քնկոտության և թուլության գնով, նրանք արժանի չէին լինի, որպեսզի ձգտենք նրանց: Զգալով ներքին կապն աշխարհի հետ, դուք շատ ավելի հստակորեն ու պարզ եք ընկալում և գիտակցում այն, ինչ տեղի է ունենում, քան երբ նույնացնում եք ձեզ մտքի հետ: Դուք խորինս և գիտակցված ներկա եք այնտեղ: Այդ ժամանակ բազմիցս աճում է ձեր ֆիզիկական մարմինը սնուցանող էներգետիկական դաշտի թրթիռների հաճախականությունը:

Խորանալով ոչ-մտքի տարածքը, ինչպես նրան երբեմն անվանում են արևելյան տրադիցիաներում, դուք սուզվում եք մաքուր գիտակցության վիճակի մեջ: Ձեր ներկայությունը Ներկա Պահի մեջ ներծծված է այնպիսի ուժով և ուրախությամբ, որ ձեր բոլոր մտքերն ու զգացմունքները, ձեր ֆիզիկական մարմինն ու ամբողջ շրջապատող աշխարհը նրանց ֆոնի վրա հարաբերականորեն անկարևոր են դառնում: Եվ սակայն, դա բոլորվին էլ ինքնասիրության վիճակը չէ: Չէ՞ որ ձեր “ես”-ը ներկա չէ այնտեղ: Նա ձեզ դուրս է հանել ձեր մասին ձեր նախկին պատկերացումների շրջանակներից: Ներկայի մեջ գտնվելու այդ զգացումն անչափելիորեն մեծ է ձեզանից, սակայն ըստ էության դա հենց դուք եք, որ կաք: Այն, ինչ ես հիմա ջանում եմ ասել, կարող է ձեզ պարադոքսային և նույնիսկ հակասական թվալ, բայց ես չեմ կարող արտահայտել դա այլ կերպ:




Sambitbaba
09.08.2014, 18:20
Մտքերի հոսքում ճեղքեր ստեղծել կարելի է, ոչ միայն “հետևելով ձեր մտածողին”, այլ նաև ուղղակի կենտրոնացնելով ուշադրությունն այն բանի վրա, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ: Դրա համար պետք է իսկությամբ ներգրավվել կյանքի ներկա պահի մեջ: Այդ վիճակը կարող է հսկայական հաճույք պատճառել: Շեղելով ձեր գիտակցությունը մտավոր գործունեությունից, դուք “ոչ-մտքի” ճեղքվածք եք ստեղծում, որտեղ շատ զգայունորեն ընկալում և գիտակցում եք այն, ինչ տեղի է ունենում, բայց դրա հետ մեկտեղ հաջողեցնում եք բավարարվել առանց մտքերի: Դրանում է` ամեն տեսակ խորհրդածման իմաստը:

Սովորական կյանքում այդ ոճը սկզբում կարելի է մշակել մի ինչ-որ մաքուր մեխանիկական զբաղմունքի ժամանակ, որը դուք սովորաբար ընկալում եք ոչ թե որպես ինքնուրույն գործողություն, այլ ընդամենը որպես սանդղակ դեպի նպատակը: Աշխատեք լրիվ կենտրոնանալ այն բանի վրա, ինչ անում եք: Իմաստն այն է, որ գործողությունը, նպատակին հասնելու միջոցից` ինքը նպատակ դառնա: Օրինակ, աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս, փորձեք հետևել, թե ինչպես եք դուք այդ անում: Թող ձեր ամեն քայլը, ամեն շարժումը և նույնիսկ ամեն ներշնչում և արտաշնչում` ձեր սևեռուն ուշադրության առարկան դառնա: Առավելագույնս հավաք եղեք: Զգացեք ձեր ներկայությունը ձեր այդ տեղափոխության ամեն մի առանձին վերցրած կետում: Նույն բանը կարելի է անել, երբ լվանում եք ձեռքերդ: Աչքիթողի մի արեք այդ պրոցեդուրայի և ոչ մի նրբերանգ. հոսող ջրի ձայնը, օճառի հոտը, ձեր ձեռքերի շփումը, նրանց շարժումը և այլն: Իսկ ահա ևս մեկ տարբերակ: Երբ նստում եք մեքենա և փակում եք դուռը, անշարժացեք մի քանի վայրկյան և հետևեք ձեր շնչառությանը: Զգացեք սեփական ներկայության լռին, ամենաթափանց զգացումը: Թե որքանով է դա ձեզ հաջողվում, կարելի է ստուգել ըստ ներքին հանգստության աստիճանի, որը դուք ապրում եք նման պահերին: Դա` բոլոր չափանիշներից ամենավստահելին է:






Դադարելով նույնացնել ձեզ ձեր մտքի հետ, դուք համարյա ամենակարևոր քայլը կկատարեք պայծառացման ճանապարհին: Մտքերի հոսքի մեջ ամեն նոր ճեղքի հետ մեկտեղ ձեր գիտակցության լույսն ավելի ու ավելի վառ կփայլկտա:

Ինչ իմանաս, հնարավոր է, մի սքանչելի օր դուք կբռնեք ձեզ նրանում, որ ժպտում եք, լսելով ձեր ներքին ձայնը, ինչպես կժպտայիք նայելով մանկական ծամածռություններին: Դա նշանակում է, որ դուք դադարել եք ընկալել ձեր միտքը և նրա պարունակությունն իր ամբողջ լրջությամբ, որովհետև ձեր ինքնաընկալումն այլևս կախված չէ ձեր մտքից:

Sambitbaba
18.08.2014, 05:47
ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ.
ԻՆՉՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՄՏՔԵՐԻՑ
ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԴԱՌՆԱԼ



Մի՞թե մտածողությունը`
այս աշխարհում կենդանի մնալու պարտադիր պայմանը չէ:

Ձեր միտքը` զենք է, գործիք: Այն անհրաժեշտ է որոշակի աշխատանք կատարելու համար: Կատարելով գործը, գործիքը մի կողմ են դնում: Սակայն գործերի ներկա վիճակում մարդկային մտքերի 80-90 տոկոսը ոչ միայն անօգուտ, այլ նաև վնասակար են ի հաշիվ իրենց խեղվածության ու բացասական երանգի, չխոսենք արդեն այն մասին, որ նրանք անվերջ կրկնում են մեկմեկու: Հետևեք ձեր մտքին և կտեսնեք, որ հենց այդպես էլ կա: Արդյունքում ձեր կենսական էներգիայի մեծ մասը գնում է ոչ մի տեղ:

Կպչուն մտածողությունը` ոչ այլ ինչ է, քան կորստաբեր սովորույթ: Բայց ինչպե՞ս սահմանել, թե ինչն է կորստաբեր սովորույթ, իսկ ինչը` ոչ: Շատ հասարակ: Եթե զգում եք, որ այլևս չեք կարող դադարել ինչ-որ բան անել, ուրեմն դուք սովորույթի գերին եք դարձել: Ամեն ինչից բացի, այն ձեզ կեղծ բավարարվածության զգացում է “նվիրում”, որը վաղ թե ուշ անպայման կվերածվի ցավի:


Բայց որտեղի՞ց մեզ այդ
կորստաբեր սովորույթը մտքերի հանդեպ:

Դա մեզ` մեր մտքերի հետ նույնացնելու հետևանքն է: Չէ՞ որ դուք ընկալում եք ձեզ միայն որպես սեփական մտքի բովանդակություն: Ձեզ թվում է, որ եթե դուք դադարեք մտածել, ուղղակի չեք լինի: Հասունանալով, դուք ձևավորում եք ձեր մասին ձեր պատկերացումը ձեր կյանքի անձնական և սոցիալ-մշակույթային նախապայմանների հիման վրա: Այդ խաբուսիկ և անկայուն “ես”-ը մի անուն էլ ունի` էգո: Էգոն` մտավոր գործունեության արդյունք է: Այն կենդանի է միայն, քանի որ դուք սնուցում եք նրան ձեր մտքերով: Ամեն մարդ “էգո” բառը յուրովի է հասկանում, բայց այս գրքում այն նշանակում է խաբուսիկ “ես”, որը ծնվում է մեր չգիտակցված նույնացումից մեր մտքի հետ:

Ներկան հետաքրքրում է էգոյին այնչափով-որչափով: Նրան հետաքրքիր են միայն անցյալը և ապագան: Այդ պատճառով է, որ էգոյի ռեժիմում աշխատող միտքը տառապում է այնպիսի լուրջ թերությաններով, որ իրականության ճշմարիտ պատկերը նրա մոտ ոտքից գլուխ է շուռ տված: Էգոն անընդհատ վերակենդանացնում է ձեր անցյալը, որովհետև ո՞վ եք դուք առանց անցյալի: Բացի այդ, նա անդադրում պրոեկցում է իրեն ապագայի մեջ: Ապագան` ոչ միայն էգոյի հետագա գոյատևման գրավականն է, այլև յուրովի թեթևություն: Չէ՞ որ հենց այնտեղ էգոն հույս ունի երբևիցէ բավարարել իր պահանջները: Էգոն ասում է իրեն. “Մի գեղեցիկ օր, երբ տեղի ունենա այս կամ այն, ամեն ինչ դեպի լավը կփոխվի և ես երջանկություն ու հանգիստ կգտնեմ”: Նույնիսկ երբ էգոն, թվում էր թե, անհանգստանում է, թե ինչ է տեղի ունենում ներկա պահին, նա միևնուն է, լրիվ այլ բան է տեսնում: Չէ՞ որ նա նայում է Ներկային անցյալի աչքերով, դրանով իսկ անճանաչելիորեն խեղաթյուրելով այն, կամ Ներկան միջոց է դարձնում մշտապես ապագայում գտնվող, մեր մտքով ձևավորված նպատակին հասնելու համար: Հետևեք ձեր մտքին և կհասկանաք, որ այն իրեն հենց այդպես է պահում:

Մտքի բեռից կարելի է ազատվել միայն Ներկայում: Բայց, քանի դեռ շարունակում եք ձեզ ձեր միտքը համարել, դեպի Ներկա տանող ճանապարհը չեք գտնի:


Ես չեմ ուզում կորցնել տարբերելու և վերլուծելու ունակությունս:
Ես դեմ չեմ սովորել մտածել ավելի պարզ և նպատակամետ:
Մտածելու ունակությունն ամենաթանկ բանն է, որ մենք ունենք: Առանց նրա
մենք կենդանիների ևս մեկ տեսակ կլինեինք ընդամենը:

Մտքի ներկայիս իշխանությունը` ոչ այլ ինչ է, քան գիտակցության բարեշրջման հերթական աստիճան: Բայց ժամանակն է անցնել զարգացման հաջորդ աստիճանը, և դա անել է պետք հենց հիմա, առանց հետաձգելու, հակառակ դեպքում միտքն իսկական հրեշ կդառնա և մեզ արմատապես կոչնչացնի: Այդ մասին ավելի համառոտ կխոսենք հաջորդ գլուխներում: Իսկ առայժմ հարկ է նկատի ունենալ, որ մտածողությունն ու գիտակցութունը նույն բանը չեն: Մտածողությունը` գիտակցության փոքրիկ մասն է ընդամենը: Միտքը չի կարող գոյություն ունենալ գիտակցությունից դուրս, իսկ այ գիտակցությունը կարող է ապրել առանց մտքի:

Հասնել պայծառացման` նշանակում է մտքից ավելի բարձր լինել, այլ ոչ թե ինջնել բույսերի և կենդանիները մակարդակ: Պայծառացած վիճակում նույնպես անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել մտքից, և ընդ որում շատ ավելի էֆեկտիվ ու նպատակամետ, քան առաջ: Դուք կօգտագործեք այն, գլխավորապես, գործնական նպատակներով, չընկնելով ներքին հակամա դիալոգի իշխանության տակ և չկորցնելով կատարյալ հանգստությունը: Իսկ երբ ձեզ պետք կլինի գործի դնել ձեր միտքը, հատկապես այնտեղ, որտեղ ձեզանից յուրօրինակ և ոչ ստանդարտ որոշում է պահանջվում, դուք ուղղակի կփոխարկվեք մտքի և ներքին անշարժության միջև, մտքի և ոչ-մտքի միջև գտնվող տատանումների ռեժիմ, որպես օրենք, ամեն փուլում մնալով ընդամենը մի քանի րոպե: Ոչ-միտքը` գիտակցությունն է, ազատ մտքերից: Միայն այդ վիճակում կարելի է ստեղծագործաբար մտածել, որովհետև միայն այդ ժամանակ մտածողությունն իրական ուժ ունի: Իսկ երբ միտքն առանձնանում է գիտակցության ավելի լայն ոլորտից և սկսում է գոյատևել ինքնուրույն, շատ արագորեն դառնում է անպտուղ, խելակորույս և կործանիչ:

Միտքն` ըստ էության, ողջ մնալու մեխանիզմ է: Տեղեկությունների կուտակում, պահպանում և հետազոտում, հարձակում այլ մտքերի վրա և պաշտպանություն նրանց ագրեսիայից` ահա թե որտեղ է միտքը լավ գործում: Սակայն ստեղծագործական ունակություններ այն չունի: Բոլոր իրոք տաղանդավոր մարդիկ ոգեշնչումը ձեռք են բերում ոչ-մտքի գոտում, ներքին հանգստության գոտում, և կարևոր չէ, գիտակցում են նրանք դա, թե ոչ: Միայն հետո է միտքը մարմնավորում այդ ստեղծագործական մղումը կամ ոգեշնչման պոռթկումը որոշակի ձևի մեջ: Նույնիսկ գիտնականները` այդ թվում նաև մեծ, - մեկ անգամ չէ, որ նկատել են, որ այս կամ այն հայտնագործությանը նախորդող ստեղծագործական հղացումը եկել է նրանց մտավոր անդորրության պահերին: Երբ առաջադեմ ամերիկյան գիտնականների միջև, ներառյալ Այնսթայնը, կատարեցին հարցում, որը պետք է դրսևորեր նրանց աշխատանքային մեթոդները, - պարզվեց, որ “ստեղծագործական պոռթկման կարճ ու որոշիչ փուլում” մտածողությունը “երկրորդական դեր է խաղում ընդամենը”: Այդ պատճառով ես կասեի, որ շատ գիտնականներ հեռու են ստեղծագործելուց, ոչ թե որովհետև մտածել չգիտեն, այլ որովհետև չեն կարողանում դադարել մտածե՛լ:

Կյանքի հրաշքը, այդ թվում նաև ձեր սեփական մարմինը, ծնվել և գոյություն ունի բոլորովին էլ ոչ մտքի շնորհիվ: Այստեղ ակնհայտորեն մարդկային մտքի հնարավորությունները շատ ավելի անգամներ գերազանցող գիտակցություն է կիրառվել: Ինչպե՞ս, օրինակ, ընդամենը մեկ հազարերորդ դյույմ լայնություն ունեցող մարդկային մեկ բջջի ԴՆԹ մոլեկուլի մեջ կարող է տեղավորվել այնքան ինֆորմացիա, որ այն շարադրելու համար վեց հարյուր էջանոց հազար գիրք անհրաժեշտ կլիներ: Որքան ավելի շատ ենք իմանում, թե ինչպես է կառուցված մեր մարմինը, այնքան ավելի հստակորեն ենք հասկանում, թե ինչ հսկայական գիտակցություն է մասնակցում նրա մեջ տեղի ունեցող պրոցեսներին և որքան քիչ բան գիտենք մենք այդ մասին: Երբ միտքը վերամիասնանում է այդ գիտակցության հետ, դառնում է իրոք հրաշալի գործիք և սկսում է ծառայել մի ինչ-որ շատ ավելի նշանակալի բանի, քան ինքն է:

Sambitbaba
22.08.2014, 08:55
ԱՊՐՈՒՄՆԵՐԸ`
ՄԱՐՄՆԻ ՀԱԿԱԶԴՈՒՄՆ Է ՄՏՔԻ ՎՐԱ

Իսկ մեր ապրումներն ինչպե՞ս: Չէ՞ որ ես շատ ավելի հաճախ
ապրումներիս գերին եմ դառնում, քան մտքիս:

Միտքն այն իմաստով, որը ես ներդնում եմ այդ բառի մեջ, - ոչ թե ուղղակի մտքեր է: Այն ներառնում է իր մեջ ձեր զգացմունքները` բոլոր չգիտակցված զգացմունքա-մտավոր հակազդեցությունների սխեմաների հետ ներառյալ: Զգացմունքը ծնվում է մտքի և մարմնի սահմանին: Դա մարմնի ռեակցիան է մտքի վրա կամ, այլ կերպ ասած, մտքի արտացոլումը մարմնի մեջ: Օրինակ, միտքը հարձակման մասին, ինչպես յուրաքանչյուր այլ ագրեսիվ միտք, լցնում է մարմինն այն էներգիայով, որի անունն է ցասում: Մարմինը պատրաստվում է բախման: Իսկ միտքն այն մասին, որ դուք ենթարկվում եք ֆիզիկական կամ հոգեբանական վտանգի, ստիպում է մարմնին կծկվել: Այդպես արտահայվում է վախի զգացումը: Հատուկ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ուժեղ զգացմունքները մարմնի բիոքիմիական կազմության մեջ տեղաշարժ են հրահրում: Այդ բիոքիմիական փոփոխությունները ոչ այլ ինչ են, քան զգացմունքների նյութա-ֆիզիկական տեսանկյունը: Այնքան էլ հեշտ չէ հետևել քո բոլոր մտքերի ընթացքին, այդ պատճառով նրանց գիտակցված կարելի է դարձնել, միայն ուշադիր հետևելով քո զգացմունքներին:

Որքան ավելի շատ եք ձեզ նույնացնում ձեր մտքերի, համակրանքների և հակակրանքների, հայացքների և դատողությունների հետ` այլ կերպ ասած, որքան ավելի քիչ եք ներկա ներկա պահի մեջ արթուն գիտակցության տեսքով, - այնքան ավելի ուժեղ է ձեր զգացմունքների էներգետիկական լիցքը, գիտակցում եք դուք դա թե ոչ: Եթե դուք կտրված եք ձեր զգացմունքներից և չեք զգում դրանք, ուրեմն վաղ թե ուշ նրանք անպայման կարտահայտվեն մաքուր ֆիզիկական մակարդակի վրա մարմնական տկարության կամ նրա ախտանիշի տեսքով: Վերջին տարիներս այդ մասին շատ են գրել, այդ պատճառով իմաստ չկա այժմ ավելի համառոտ խորանալ այդ թեմայի մեջ: Չգիտակցված, բայց ուժեղ արտահայտված զգացմունքային պատկերը կարող է արտահայտվել նույնիսկ արտաքին իրադարձության տեսքով, առաջին հայացքից բացարձակ պատահականորեն: Այդպես մարդիկ, ովքեր, իրենք էլ չնկատելով այդ, ոչ մի կերպ չարտահայտվող ցասման լիցք են կրում իրենց մեջ, ֆիզիկական կամ բանավոր ագրեսիայի զոհը դառնալու շատ ավելի մեծ հավանականություններ ունեն այդ նույն զգացմունքի այլ կրողների կողմից: Հաճախ դա տեղի է ունենում առանց որևէ տեսանելի պատճառների: Իսկ բացատրվում է դա նրանով, որ նրանցից ցասման անտեսանելի, բայց հզոր ալիք է բխում, որին այլ մարդիկ ենթագիտակցորեն արձագանքում են սեփական թաքնված ցասման բռնկմամբ:

Եթե դուք վատ եք զգում ձեր ապրումները, սկսեք աշխատել ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտի հետ: Ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեք դրա վրա: Ջանացեք ձեր մարմինը զգալ ներսից: Ամենից բացի, դա ձեզ կօգնի սովորել զգալ ձեր ապրումները: Հաջորդ գլուխներում մենք ավելի համառոտ կուսումնասիրենք սա:



Sambitbaba
25.08.2014, 19:08
Դուք պնդում եք, որ յուրաքանչյուր ապրում` մտքի արտացոլումն է
մարմնի մեջ: Բայց երբեմն նրանց միջև կոնֆլիկտ է ծագում.
միտքն ասում է “ոչ”, իսկ ապրումն ասում է “այո”,
կամ հակառակը:

Եթե դուք իսկապես ցանկանում եք ճանաչել ձեր միտքը, ամենից լավ է անել այդ մարմնի միջնորդությամբ, քանզի ամենն, ինչ տեղի է ունենում մտքում, արտացոլվում է ձեր մարմնում: Այնպես որ հետևեք ձեր ապրումներին կամ, ավելի լավ է, ջանացեք զգալ դրանք ձեր մարմնում: Եթե նրանց և մտքի միջև բացահայտ կոնֆլիկտ է ծագում, ուրեմն գիտեցեք, որ այդ դեպքում միտքը խաբուսիկ է, իսկ ապրումը` ճշմարիտ: Ոչ բացարձակ իմաստով, իհարկե, ոչ թե այն իմաստով, թե ինչ մարդ եք դուք ընդհանրապես, այլ հարաբերականորեն, այսինքն որպես ձեր մտքի վիճակի արտացոլումը ներկա պահին:

Մակերեսային մտքերի և չգիտակցված մտավոր պրոցեսների միջև կոնֆլիկտը` բավականին տարածված երևույթ է: Եթե նույնիսկ դուք չեք կարողանում ձևակերպել ձեր խելքի անգիտակցական գործունեությունը մտքերի ձևով, այն անպայման կարտահայտվի ձեր մարմնում ապրումների ձևով: Իսկ այ դրանք դուք կարող եք զգալ ամբողջապես գիտակցված: Ապրումները հետազոտելը նման է միտքը հետազոտելուն, ինչի մասին ես արդեն խոսել եմ: Տարբերությունն այն է միայն, որ միտքը ծնվում է գլխում, իսկ ապրումը, որտեղ առկա է ուժեղ ֆիզիկական սկիզբը, առավելապես մարմնում է զգացվում: Մի հակառակվեք ձեր ապրումին, ինչպիսին էլ այն լինի, բայց դրա հետ մեկտեղ թույլ մի տվեք նրան հսկել ձեզ: Արդյունքում դուք կդադարեք լինել այդ ապրումը և կդառնաք դիտող, այդ ապրումը զննող ներկայություն: Եթե անեք դա կանոնավոր կերպով, ձեր բոլոր չգիտակցված ներքին պրոցեսները հասանելի կդառնան ձեր գիտակցության լույսին:


Հետևաբար, ապրումներին հետևելը պակաս կարևոր չէ՞,
քան մտքերին հետևելը:

Բացարձակապես ճշմարիտ է: Ջանացեք հնարավորինս հաճախ հարցնել ձեզ. “Ի՞նչ է տեղի ունենում ինձ հետ տվյալ պահին”: Այդ հարցը ձեզ անպայման դեպի անհրաժեշտ կողմ կուղղի: Միայն թե ոչինչ մի վերլուծեք: Ուղղակի դիտեք: Կենտրոնացրեք ձեր ներքին ուշադրությունը և զգացեք այս կամ այն ապրումի էներգիան: Եթե չի հաջողվի այն հայտնաբերել, ուշադրությունն ավելի խորն ուղղեք, դեպի ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտը: Այստեղից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Լինելություն:




Sambitbaba
02.09.2014, 06:30
Ապրումը` ուժեղացված և էներգիայով լիցքավորված մտքերի պատկերն է: Այդ էներգետիկական լիցքը կարող է այնքան հզոր լինել, որ սկզբում ձեզ հեշտ չի լինի ներգրավված մնալ իրադարձության մեջ այն աստիճան, որպեսզի հնարավորություն ունենաք հետևել նրան: Ապրումը ձգտում է ենթարկել ձեզ իրեն, և, որպես օրենք, դա հաջողվում է նրան` բացառությամբ դեպքերի, երբ դուք բավական գիտակցված ներկա եք ներկա պահի մեջ: Իսկ եթե, շնորհիվ ոչ բավարար ներկայության, տրվում եք ապրումին և սկսում եք չգիտակցված նույնացնել ձեզ նրա հետ (ինչ սովորաբար տեղի է ունենում), ուրեմն այն ժամանակավորապես դառնում է դուք: Հաճախ մտքերն ու ապրումներն անելանելի դրություն են ստեղծում, որի մեջ անվերջ սնուցում են մեկմեկու: Մտքի պատկերը պրոեկցում է իր խոշորացրած արտացոլումը մարմնի մեջ ապրումի տեսքով, իսկ ապրումի տատանողական հաճախականությունը սնուցում է մտքերի սկզբնական պատկերը: Կլանվելով այն իրադարձությամբ, իրավիճակով կամ մարդով, որոնք իրեն այս կամ այն ապրման պատճառ են թվում, միտքը լիցքավորում է այն էներգիայով, որից հետո կազդուրված ապրումը սկսում է առաջ մղել իրեն ծնած մտապատկերը, և այդպես շարունակ:

Ըստ էության, բոլոր ապրումները` մեկ սկզբնական չտարբերակված ապրման տարատեսակներն են, որ բխել են ձևից և անվանումից դուրս իրենց գիտակցելու ունակությունը կորցնելուց: Ապրման այդ չտարբերակված բնույթը բարդեցնում է որոնումները բառի, որը ճշգրիտ կերպով կնկարագրեր իր իմաստը: Ամենաշատն այստեղ տեղին է “վախ” բառը, սակայն բացի մշտական վտանգի զգացումից, նրա մեջ նաև անկատարյալության և լքված լինելու զգացում կա: Ըստ երևույթին, ավելի ճիշտ կլինի, եթե օգտվենք նույնպիսի չտարբերակված բնույթի տերմինով, ինչպիսին ինքն ապրումն է, և այն ուղղակի “ցավ” անվանենք: Միտքը մշտապես պայքարում է հուզական ցավի հետ և ջանում է ազատվել նրանից: Մասնավորապես դրանով է բացատրվում նրա անդադրում ակտիվությունը: Սակայն, չնայած բոլոր այդ ջանքերին, նրան միայն ժամանակավորապես է հաջողվում քողարկել այդ ցավը: Ընդ որում որքան ավելի ակտիվորեն է միտքը ջանում ազատվել ցավից, ցավն այնքան ավելի է ուժեղանում: Միտքը երբեք չի կարող լուծել այդ խնդիրը: Բայց նմանապես նա չի կարող թույլատրել, որ այդ խնդիրը լուծեք դուք, այնպես ինչպես ի սկզբանե այդ խնդրի մասն է հանդիսանում: Պատկերացրեք ոստիկանության ղեկավարի, ով փորձում է գտնել հրդեհիչին այն դեպքում, երբ հենց ինքն էլ կա այդ հրդեհիչը: Դուք չեք ազատվի ցավից այնքան ժամանակ, քանի չեք դադարել նույնացնել ձեզ ձեր մտքի հետ կամ, այլ կերպ ասած, ձեր էգոյի հետ: Հենց որ դա տեղի ունենա, նույն պահին միտքը կկորցնի իր հզորությունը և ձեր աևջև կբացահայտվի ձեր իսկական էությունը հենց իր` Լինելության տեսքով:

Ես գիտեմ, թե ինչի մասին եք ցանկանում հարցնել:



Ես ցանկանում եմ հարցնել, իսկ ինչպե՞ս վարվել
դրական ապրումների հետ, իչպիսիք են, ասենք, սերը և ուրախությունը:


Դրանք անբաժանելի են Լինելության հետ ներքին կապի ձեր բնական վիճակից: Ամեն անգամ, երբ մտքերի հոսքի մեջ ճեղքվածք է առաջանում, դուք կարող եք ուրախության և սիրո առկայծումներ զգալ կամ վայելել աներեր հանգստության պահերի հաճույքը: Մարդկանց մեծամասնությունն այդպիսի առկայծումների հետ շատ հազվադեպ է բախվում և միշտ` պատահաբար: Դրա շարժառիթ կարող է դառնալ իսկական գեղեցկության տեսարանը, ուժեղ ֆիզիկական լարումը և նույնիսկ մահացու վտանգը: Այդպիսի պահերին միտքն ասես պապանձվում է: Անսպասելիորեն ձեր ներսում լռություն է տիրում: Այն իր մեջ հազիվ շոշափելի, բայց խորին ուրախություն ունի թաքցրած: Այն սեր և հանգստություն է նվիրում:

Այդ պահերը, որպես օրենք, երկարատև չեն, քանզի միտքը շտապում է անմիջապես վերականգնել այն աղմկոտ գործունեությունը, որին մենք մտածողություն անունն ենք տվել: Սերը, հանգիստը և ուրախությունը չեն տարածի իրենց թևերն այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք դադարել “ապրել ձեր մտքով”: Սակայն ես նրանց ապրումների շարքին չէի դասի: Նրանք ծնվում են շատ ավելի խորը, ապրումների ոլորտի սահմաններից դուրս: Ահա թե ինչու ձեզ պետք է սովորել խորինս գիտակցել և զգալ ձեր ապրումները, նախքան կկարողանաք զգալ այն, ինչ նրանց սահմաններից դուրս է գտնվում: “Ապրում” բառը բառացիորեն նշանակում է “հուզում” և ծագում է լատիներեն emovere բայից, ինչը նշանակում է “հուզել, անհանգստացնել”:

Սերը, հանգիստը և ուրախությունը` Լինելության խորքային վիճակներ են, իսկ ավելի ճիշտ` Լինելության հետ ներքին կապի վիճակի երեք տեսանկյուններ: Այդ իմաստով նրանք անզուգադիպություններ չունեն: Չէ՞ որ նրանք ծնվում են մտքի սահմաններից դուրս: Իսկ ապրումները, որպես դուալիստական մտքի մասեր, հակառակը, ենթարկվում են հակադրությունների օրենքին: Դա նշանակում է միայն, որ ապրումների ոլորտում անհնար է ձեռք բերել լավը` վատից առանձին: Այն, ինչին մտքի հետ նույնացման չլուսավորված վիճակում երբեմն սխալմամբ ուրախություն անունն են տալիս, իրականում ընդամենն անցողիկ հաճույք է, որը միևնույն բոլորապտույտի շրջանակներում մշտապես հաջորդվում է ցավի հետ: Հաճույքը միշտ բխում է արտաքին աղբյուրից, այն դեպքում երբ ուրախությունը ծնվում է ներսում: Այն, ինչ այսօր մեզ հաճույք է բերում, վաղն անպայման ցավ կպատճառի կամ կանհետանա, ստիպելով ձեզ տառապել նրա բացակայությունից: Ինչ վերաբերվում է զգացումին, որը սովորաբար սեր ենք անվանում, այն իրոք կարող է հուզել և ուրախություն պատճառել, բայց որոշ ժամանակ միայն: Իրականում դա ոչ այլ ինչ է, քան կործանիչ կախվածություն հաճելի ապրումներից` սուր կարիքի վիճակ, որը պատրաստ է ակնթարթորեն սեփական հակադրությունը դառնալ: Շատ “սիրային” հարաբերություններ, անցնելով սկզբնական էյֆորիայի շրջանը, տատանվում են “սիրո” և ատելության միջև, հրապուրվածության և փոխադարձ կշտամբանքների միջև:

Իսկական սերը ձեզ տառապել չի ստիպում: Եվ, իհարկե, ինչպե՞ս նա կարող էր այդ անել: Չէ՞ որ այն անկարող է հանկարծակիորեն փոխակերպվել ատելության, ճիշտ այնպես, ինչպես իսկական ուրախությունը չի կարող ցավ դառնալ: Ինչպես արդեն ասացի, դուք կարող եք իսկական ուրախության և իսկական սիրո առկայծումներ ապրել և վայելել անշարժ, բայց սրտատրոփ կենդանի հանգստության պահերը նույնիսկ մինչ այն, երբ կազատվեք մտքի կապանքներից ու կհասնեք պայծառացման: Դրանք ձեր իսկական մարդկային բնության տեսանկյուններն են, որոնք սովորաբար իրենով ծածկում է ձեր միտքը: Սակայն նույնիսկ փոխադարձ կախվածությամբ պայմանավորված “նորմալ” հարաբերություններում, երբեմն թափանցում են այնպիսի պահեր, երբ դուք ակնհայտորեն ինչ-որ անարատ և ազնիվ բանի ներկայություն եք զգում: Ավաղ, դրանք մնում են միայն առկայծումներ, որոնք արագորեն մարում են մտքերի հաստ վարագույրի հետևում, հենց որ գործին խառնվում է ձեր միտքը: Այդպիսի րոպեներին ձեզ կարող է թվալ, որ դուք մի ինչ-որ շատ թանկ բան եք կորցրել: Կամ էլ ձեր միտքը կջանա համոզել ձեզ, որ դա հերթական պատրանք էր: Սակայն դա բոլորովին էլ պատրանք չէր, և այդ զգացումը կորցնել անհնար է: Այն` ձեր բնական վիճակի մասն է: Միտքը կարող է ծածկել այն, բայց անկարող է ոչնչացնել: Նույնիսկ երբ երկինքը գորշ և ամպամած է, արևը ոչ մի տեղ չի անհետանում: Այն ինչպես միշտ, այնտեղ է, ամպերի հետևում:



Բուդդան ասում է, որ ցավն ու տանջանքը
ծագում են ցանկություններից ու ձգտումներից և որ ցավից կարելի է ազատվել,
միայն պատռելով ցանկությունների կապանքները:


Մեր բոլոր ձգտումները` մեր միտքն է, որ Լինելության ուրախությունը փոխարինել է փրկություն գտնելու, իրեն ապագայում կամ արտաքին իրերի մեջ գտնելու փորձերով: Քանի դեռ ես հավասարեցնում եմ ինձ իմ մտքի հետ, ես հավասարեցնում եմ ինձ նրա ձգտումներին, պահանջներին, ցանկություններին, կապվածություններին, համակրանքներին և հակակրանքներին: Առանց դրանց ոչ մի “ես” չկա: Կա միայն հավանականություն, չիրականացված պոտենցիալ, դեռևս չբողբոջած սերմ: Այդ վիճակում նույնիսկ իմ ազատություն և պայծառացում ձեռք բերելու ցանկությունը ոչ ավելին է, քան ձգտում դեպի ինքնաիրականացումը և ապագայում ամբողջական լինելու զգացումը: Այդ պատճառով մի փորձեք ազատվել ցանկություններից կամ հասնել պայծառացման, այլ ուղղակի խրվեք ներկա պահի մեջ: Ներկա եղեք այնտեղ որպես ձեր մտքի դիտորդ: Բուդդային քաղվածելու փոխարեն եղեք Բուդդա, եղեք “արթնացած”, ինչը, մասնավորապես, հենց նշանակում է “բուդդա”:

Մարդիկ տառապում են ցավի ճիրաններում բազում տարիներ` սկսած այն ժամանակներից, երբ, շեղվելով իրական ճանապարհից, մուտք գործեցին մտքի և ժամանակի արքայությունը և կորցրեցին կապը Լինելության հետ: Այդ պահից նրանք սկսեցին իրենց անիմաստ բեկորներ զգալ, մատնված միայնակ գոյատևման թշնամական Տիեզերքում և կտրված սեփական Ակունքներից ու մեկմեկուց:

Քանի դուք նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ և գտնվում եք հոգևոր անգիտակցվածության մեջ, դուք միշտ ցավ եք զգալու: Ես հիմա խոսում եմ հիմնականում հոգեկան ցավի մասին: Սակայն նրա մեջ թաքնված է նաև ֆիզիկական ցավի և հիվանդությունների հիմնական պատճառը: Վիրավորվածությունը, ատելությունը, ցասումը, ինքդ քեզ խղճալը, մեղքի զգացումը, դեպրեսիան, խանդը և նույնիսկ ամենափոքր դժգոհությունը` այս բոլորը ցավի ձևեր են: Նույնիսկ հաճույքի և հուզական ոգևորման մեջ ցավի ծիլեր են պահված: Չէ՞ որ նրանք անբաժան են իրենց հակադրություններից, որոնք ժամանակի ընթացքում անպայման կարտահայտվեն:

Յուրաքնչյուրն, ով գոնե մեկ անգամ “թռչել է” թմրադեղերի օգնությամբ, գիտի, որ այդ “թռիչքն” անխուսափելիորեն փոխակերպվում է տրամադրության անկման, որ հաճույքն անպայման ցավի մի ինչ-որ ձև է դառնում: Շատերը սեփական փորձից գիտեն նաև, թե ինչ հեշտությամբ և արագ ամենամոտիկ հարաբերությունները հաճույքի աղբյուրից կարող են ցավի աղբյուր դառնալ: Իսկ եթե այդ ամենին նայենք ավելի լայն հեռանկարով, պարզ կդառնա, որ դրական և բացասական բևեռները` միևնույն մետաղադրամի երկու կողմերն են ընդամենը: Նրանք երկուսն էլ` գիտակցության էգոիստական վիճակից անբաժան ցավի էլեմենտներ են, որի մեջ մենք նույնացնում ենք մեզ մեր մտքի հետ:

Ցավը երկու տեսակ է լինում. այն, որը դուք ձեզ պատճառում եք հենց հիմա, և այն, որը քարշ է գալիս ձեր ետևից անցյալից և դեռևս ապրում է ձեր մարմնում և մտքում: Թե ինչպես դադարել բազմացնել ցավը Ներկայի մեջ և ինչպես տարրալուծել անցյալի ցավը` այդ մասին կխոսենք հաջորդ գլխում:

Sambitbaba
10.09.2014, 19:36
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ.
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՑԱՎԻՑ




ՎԵՐՋ ՏՎԵՔ ՑԱՎ ՊԱՏՃԱՌԵԼ
ՆԵՐԿԱՅԻ ՄԵՋ



Ապրել կյանքը, չճաշակելով գոնե մի փոքր ցավ և դառնություն, տրված չէ ոչ ոգու:
Ուրեմն հնարավո՞ր է արդյոք, որ նրանցից ազատվելու փորձերի փոխարեն,
ավելի լավ կլիներ սովորել ապրել նրանց հետ միասին:


Մարդկանց տանջող ցավի մեծ մասը ոչ ոգու պետք չէ: Դուք այն ձեր ձեռքով եք ստեղծում, և այն ձեզ հանգիստ չի տա այնքան ժամանակ, քանի դեռ ձեր անկառավարելի միտքը չի դադարել ղեկավարել ձեր կյանքը:

Ցավը, որը պատճառում եք Ներկայում, միշտ ինչ-որ ձևն է չընդունման և չգիտակցված դիմադրության այն իրավիճակի, որում դուք գտնվում եք: Մտքերի մակարդակի վրա այդպիսի դիմադրությունն արտահայտվում է որպես դատողությունների, իսկ հուզական մակարդակի վրա` որպես ժխտման որոշակի ձև: Ցավի հաճախականությունը կախված է ներկա պահին դիմադրելու աստիճանից, իսկ դիմադրության աստիճանն, իր հերթին, կախված է այն բանից, թե որքան ուժեղ եք դուք ձեզ նույնացնում ձեր մտքի հետ: Միտքը միշտ պատրվակ է փնտրում հերքել Ներկան և փախչել նրանից: Այլ խոսքերով ասած, որքան ավելի շատ եք նույնացնում ձեզ ձեր մտքի հետ, այնքան ավելի շատ եք տառապում: Եվ հակառակը, որքան լավ եք կարողանում ընդունել ու գնահատել Ներկան, այնքան ավելի ազատ եք ցավից, տանջանքներից և ձեր էգոիստական մտքից:

Ինչու՞ է միտքն անվերջ ժխտում Ներկան և դիմադրում նրան: Այն պարզ պատճառով, որ նա անկարող է գործել և հսկել իրավիճակն առանց ժամանակի օգնության` առանց անցյալի և ապագայի: Ահա թե ինչու նա Ներկան որպես սպառնալիք է ընկալում: Միտքն ու ժամանակը մեկմեկուց անբաժանելի են:

Պատկերացրեք Երկիրն առանց մարդկանց, բնակեցված միայն կենդանիներով և բուսականությամբ: Ի՞նչ եք կարծում, այդ պայմաններում գոյություն կունենայի՞ն արդյոք անցյալն ու ապագան: Ժամանակի հասկացողությունն այդ դեպքում ինչ-որ իմաստ կունենա՞ր: “Ժամը քանիսն է” կամ “Այսօր ամսի քանիսն է” հարցերը (եթե գտնվեր մեկն, ում կարելի կլիներ դրանք տալ) կզրկվեին որևէ իմաստից: Թխկին կամ արծիվը հավանաբար դրանք անսահման զվարճալի կհամարեին: “Ժամի քանի՞սն է, - կկրկնեին նրանք հարցը: - Իհարկե, ներկա ժամն է: Այն ժամը, որը կա հենց հիմա: Մի՞թե այն կարող է ինչ-որ այլ լինել”:

Անշուշտ, այս աշխարհում մենք չենք կարող գոյատևել առանց ժամանակի և մտքի: Բայց գալիս է մի պահ, երբ նրանք իրենց են հպատակեցնում մեր կյանքը, և այդ ժամանակ մեր կյանքում բնակություն են հաստատում դառնությունը, ցավը և ամեն հնարավոր անկատարելություններ:

Ջանալով մնալ իշխանության ղեկին, միտքն անընդհատ քողարկում է Ներկան անցյալով և ապագայով: Ահա և ստացվում է, որ, քանի դեռ ժամանակն իրենով ծածկում է Լինելության կենդանի ուժն ու անվերջանալի ստեղծագործական հզորությունը, որոնք անբաժանելի են ներկա պահից, - միտքը մթագնեցնում է ձեր իսկական էությունը: Մարդկային մտքում անդադար կուտակվում է ժամանակի ծանր բեռը: Դրանից տառապում են բոլոր մարդիկ, չնայած հենց նրանք էլ ամեն պահի հետ ավելի ու ավելի են ծանրացնում այդ բեռը նրանով, որ արհամարհում և մերժում են այդ անգին Ներկա Պահը: Նրանք ցածրացնում են Ներկան միջանկյալ աստիճանի, որն իրենց թույլ է տալիս ընկնել ապագա, - այն ապագա, որը գոյություն ունի միայն մտքի, այլ ոչ թե իրականության մեջ: Ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական մարդկային մտքի մեջ կուտակված ժամանակը, նույնպես կրում է իր մեջ անցյալ տարիների ու դարերի ցավի հսկայական նստվածքը:

Եթե դուք այլևս չեք ցանկանում ցավ պատճառել ձեզ և ուրիշներին և չեք ցանկանում ավելացնել հին ցավի նստվածքը, որն այսօր էլ շարունակում է ապրել ձեր մեջ, վերջ տվեք ժամանակին ծնունդ տալուն կամ արտադրեք այն ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է ձեր կյանքի գործնական խնդիրները լուծելու համար: Ինչպես դադարել ծնել ժամանա՞կ: Դրա համար պետք է խորինս հասկանալ, որ տվյալ, կոնկրետ պահը` ամենն է, ինչ մենք ունենք: Կենտրոնացրեք ձեր կյանքն այն բանի վրա, ինչ տեղի է ունենում Այստեղ և Հիմա: Եթե առաջ դուք ապրում էիք ժամանակի մեջ և դեպքից դեպք միայն այցելում էիք Ներկային, ուրեմն թող հիմա ամեն ինչ ճիշտ հակառակը լինի. ապրեք Ներկայում և այցելեք անցյալ ու ապագա, միայն երբ այդ պահանջում են ձեր կյանքի իրավիճակի գործնական ասպեկտները: Միշտ ներկա պահին ասեք “այո”: Ի՞նչը կարող է ավելի ապարդյուն և խելազուրկ լինել, քան ներքին դիմադրումը նրան, ինչ արդեն կա: Ի՞նչը կարող է կյանքին դիմակայելուց ավելի խելակորույս լինել, կյանքին, որը տեղի է ունենում Հիմա և միայն Հիմա: Ընդունեք ամենն, ինչպես կա: Ասեք կյանքին “այո”` և կտեսնեք, թե ինչպես է այն սկսում աշխատել ձեր համար, այլ ոչ թե ձեր դեմ:







Բայց երբեմն Ներկան անընդունելի է, տհաճ է,
իսկ երբեմն ուղղակի զարհուրելի է:


Նա այնպիսին է, ինչպիսին կա: Հետևեք, թե ինչպես է միտքը նրա վրա պիտակներ կպցնում և ինչպես է դատողությունների այդ անվերջանալի շարանը դժբախտություններ ու ցավ ծնում: Հետևելով ձեր մտքի վարքին, դուք հեռանում եք ձեր վզին փաթաթած նրա դիմադրության սխեմաներից, իսկ հետո կարող եք թույլատրել ներկա պահին ինքնուրույն լինել: Դա ստեղծում է արտաքին իրավիճակներից չկախված ներքին ազատության զգացում, և իսկական ներքին հանգիստ է նվիրում: Տեսեք, թե ինչ կստացվի այդ ամենից, իսկ հետո գործեք, եթե դա հնարավոր է և անհրաժեշտ:

Բայց նախքան գործելը, ընդունեք ամենն, ինչպես կա: Ինչ էլ որ բերի իր հետ Ներկան, ընդունեք, ինչպես եթե դուք եք դա այդպիսին սարքել: Միշտ նրա կողմից եղեք: Թող նա ձեզ ընկերն ու դաշնակիցը դառնա, այլ ոչ թշնամին, և կտեսնեք, թե ինչպես կփոխակերպվի ձեր ամբողջ կյանքը:




Sambitbaba
25.09.2014, 19:58
ԱՆՑՅԱԼԻ ՑԱՎԸ.
ՑԱՎԱԳԱՐ ՄԱՐՄՆԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ


Քանի դեռ չեք սովորել օգտվել ներկա պահի ուժից, յուրաքանչյուր հոգեկան ցավ շատացնելու է միայն արդեն իսկ ձեր մեջ կուտակված ցավի նստվածքը։ Այն խառնվելու է հին ցավի հետ (ներառյալ այն ցավը, որը դուք ապրել եք մանուկ հասակում, երբ առաջին անգամ բախվեցիք այս աշխարհի անգիտակցվածության հետ) ու կուտակվելու է ձեր մտքում և մարմնում։

Ձեր մեջ կուտակված ցավը՝ ձեր մարմինն ու միտքը լցնող բացասականորեն լիցքավորված էներգետիկական դաշտ է։ Պատկերացրեք, որ դա մի ոմն էություն է՝ անտեսանելի, բայց լրիվ ինքնուրույն, - և հեռու չեք լինի ճշմարտությունից։ Դա ձեր հուզական ցավագար մարմինն է։ Նա գոյության երկու ձև ունի. քնածություններ և ակտիվություններ։ Մեզանից ոմանց մոտ ցավագար մարմինը կարող է ննջել ժամանակի իննսուն տոկոսը, սակայն խորինս դժբախտ մարդու մոտ այն կարող է անընդհատ մնալ ակտիվ։ Ոմանք իրենց ցավագար մարմնում են ապրում համարյա ամբողջ ժամանակ, այն դեպքում երբ ուրիշներն զգում են այն միայն որոշ պայմաններում՝ օրինակ, կորստի, ցավոտ բաժանման, ֆիզիկական կամ հուզական ցավի և այլն հետ կապված իրավիճակներում։ Վերակենդանացնել այն կարող է ցանկացած բան, հատկապես եթե ներկա իրավիճակն անդրադարձվում է ձեր անցյալի ցավային պատկերի հետ։ Երբ ցավագար մարմինը պատրաստ է արթնանալ քնից, երբեմն բավական է մեկ միտք կամ մոտիկներից մեկի բացարձակ անմեղ նկատողությունը, որպեսզի նորից կյանքի կոչի նրան։

Որոշ ցավագար մարմիններ անտանելի են, բայց նաև հարաբերականորեն անվնաս են։ Որպես օրինակ կարող է ծառայել անվերջ թնկթնկացող երեխայի ցավագար մարմինը։ Սակայն այդ էությունների մեջ հանդիպում են նաև իսկական դևեր՝ հսկայական կործանիչ ուժով օժտված դաժան հրեշներ։ Առանձին ցավագար մարմիններ ի վիճակի են ֆիզիկական բռնության, սակայն նրանց մեծամասնությունը դիմում է զգացմունքային տեռորի տակտիկային։ Ոմանք հարձակվում են ձեզ ամենամոտ մարդկանց վրա։ Մյուսները հարձակվում են հենց իրենց տիրոջ, այսինքն ձեր վրա։ Որոշ դեպքերում ձեր կյանքի վերաբերյալ ձեր մտքերն ու ապրումները ծայրահեղ բացասական և ինքնակործանիչ են դառնում։ Հաճախ դա բերում է հիվանդությունների և դժբախտ պատահարների։ Իսկ կան նաև այնպիսի ցավագար մարմիններ, որոնք իրենց տերերին ինքնասպանության են հասցնում։

Օրինակ, ձեզ թվում է, թե դուք լավ ճանաչում եք մի ինչ-որ մարդու, - և հանկարծ ձեր առջև կատարյալ անծանոթ և ձեզ համար նողկալի մի էություն է պատկերանում։ Իհարկե, դուք ցնցված եք։ Բայց շատ ավելի կարևոր է կարողանալ տեսնել այդ հրեշին ձեր մեջ, քան ինչ-որ մեկ ուրիշի։ Այդ պատճառով լսեք ձեր ներքին զգացմունքները, որպեսզի ժամանակին կանխեք վհատության առաջին իսկ ախտանիշներն ինչ ձևի մեջ էլ որ նրանք լինեն։ Հնարավոր է, նրանք վկայում են ձեր ցավագար մարմնի արթնացման մասին։ Դա կարող է լինել դժգոհություն, անհամբերություն, ճնշվածություն, զայրույթ, ցասում, դեպրեսիա, մոտիկին ցավ պատճառելու ցանկություն և այլն։ Ջանացեք “որսալ” ձեր ցավագար մարմինն այն պահին, երբ այն նոր միայն սկսում է արթնանալ քնից։

Ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ցավագար մարմինն էլ ջանում է կենդանի մնալ։ Բայց կենդանի մնալ նա կարող է մի պայմանով միայն, եթե ստիպի ձեզ անգիտակցաբար նույնացնել ձեզ իր հետ։ Այդ ժամանակ նա վեր կհառնի իր ամբողջ հասակով, կտիրի ձեզ, կդառնա դուք և կապրի ձեր կյանքով։ Դուք պետք եք ձեր ցավագար մարմնին որպես սննդի աղբյուր։ Նա սնվում է ամեն մի մտքով ու հույզով, որն անդրարադձվում է նրա սեփական էներգիայի հետ, - ամենով, ինչը ցավ է պատճառում ինչ ձևի մեջ էլ որ այն լինի։ Դա կարող է լինել զայրույթ, ատելություն, վիշտ, կործանելու ձգտում, հոգեկան կոնֆլիկտներ, բռնություն և նույնիսկ հիվանդություն։ Հպատակեցնելով ձեզ իր իշխանությանը, ցավագար մարմինը կջանա ձեր կյանքում ստեղծել այնպիսի իրավիճակ, որի էներգետիկական հաճախականությունները կարտացոլեին իր սեփականը և որոնցով նա կկարողանար սնվել։ Ցավը միայն ցավով է սնվում։ Այն չի կարող սնվել ուրախությամբ։ Ուրախությունը նրա համար բացարձակապես անմարսելի է։

Հենց որ դուք հայտնվում եք ցավագար մարմնի գերության մեջ, սկսում եք նոր ցավ տենչալ և դառնում եք կամ զոհ, կամ ոճրագործ։ Դուք ցանկանում եք ցավ պատճառել կամ տանջվել ցավից, իսկ երբեմն երկուսը մեկտեղ, քանզի այդ ցանկություններն առանձնապես իրարից չեն տարբերվում։ Իհարկե, դուք անգիտակցաբար եք ցանկանում այդ և այդ պատճառով փրփուրը բերաններիդ պիտի ապացուցեք, որ նոր ցավի չեք ձգտում։ Բայց նայեք ուշադիր՝ և կնկատեք, որ ձեր ամբողջ մտածելակերպը և ձեր ամբողջ վարքը կառուցված են այն կերպ, որպեսզի շարունակեք ցավ պատճառել ձեզ և ուրիշներին։ Եթե դուք իրոք գիտակցեիք այդ իրավիճակը, այն կչքանար անհետք, որովհետև գիտակցաբար ցավին ձգտելը՝ խելագարություն է, իսկ գիտակից խելագարությամբ ոչ ոք չի տառապում։

Ցավագար մարմինը՝ ձեր էգոյի մռայլ ստվերը, - վախենում է գիտակցության լույսից։ Նա վախենում է, որ իրեն կմերկացնեն։ Նրա կենդանի մնալը կախված է ինչպես ձեր իրեն հետ նույնացնելու ձեր սովորությունից, այնպես էլ ձեր ցավի առջև ձեր չգիտակցված վախից, ցավի, որը վախենում եք վրդովել։ Բայց եթե դուք դեմքով շուռ չգաք դեպի այն և չուղղեք դեպի այն ձեր գիտակցության լույսը, ստիպված կլինեք կրկին ու կրկին վերապրել այն։ Ցավագար մարմինը ձեզ կարող է զարհուրելի հրեշ թվալ, որի վրա վախենում եք անգամ հայացք գցել, բայց հավատացեք ինձ, դա ընդամենն անմարմին ուրվական է, որը չի կարող դիմադրել ինքներդ ձեր մեջ ներկայության ձեր ուժին։

Որոշ հոգևոր ուսուցիչներ պնդում են, որ յուրաքանչյուր ցավ՝ վերջին հաշվով, պատրանք է։ Եվ դա իրոք այդպես է։ Սակայն ամբողջ հարցն այն է, այդպե՞ս է արդյոք դա անձամբ ձեր համար։ Չէ՞ որ միայն հավատն այստեղ բավական չէ։ Հարցրեք ձեզ, ցանկանու՞մ եք արդյոք տառապել ցավից մինչև ձեր կյանքի վերջը, թող, ասենք, կրկնելով անվերջ, որ այդ ամենը պատրանք է։ Մի՞թե դա ձեզ կազատի ցավից։ Իսկ ես ցանկանում եմ օգնել ձեզ գիտակցել բոլոր այդ պնդումների ճշմարտությունը և դրանք ձեր կենդանի փորձը դարձնել։

Ցավագար մարմինը չի ցանկանում, որ դուք դիմահար հետևեք նրան և տեսնեք նրան իր ամբողջ “գեղեցկությամբ” հանդերձ։ Քանզի հենց որ սկսեք անել այդ և զգաք ձեր վրա նրա էներգետիկական դաշտը, ձեր նույնը լինելու նշաններն իսկույն հօդս կցնդեն։ Դուք դուրս կգաք գիտակցության ավելի բարձր մակարդակ։ Ես դա ներկայության վիճակ եմ անվանում։ Այդ պահից սկսած դուք դառնում եք ձեր ցավագար մարմնի վկան ու դիտորդը, իսկ դա նշանակում է, որ այն այլևս չի կարող օգտագործել ձեզ, ձևանալով, թե ինքը՝ դուք եք, և այդպիսով սնվելով ձեր էներգիայով։ Այդպիսով՝ դուք բացահայտեցիք ձեր մեջ ներքին էներգիայի ձեր գաղտնի աղբյուրը, ինչից արդեն հենց ինքներդ կարող եք օգտվել։ Դուք մուտքի հնարավորություն ձեռք բերեցիք դեպի Ներկա Պահի Ուժը։

Sambitbaba
30.09.2014, 20:42
Երբ մենք գիտակցում ենք ցավագար մարմնի ներկայությունն այնքան հստակորեն,
որ դադարում ենք նույնացնել նրան մեր հետ, - ի՞նչ է տեղի ունենում
ցավագար մարմնի հետ։


Ցավագար մարմինը ծնվում է չգիտակցվածությունից։ Իսկ գիտակցությունն այն իր մասն է դարձնում։ Այդ համապարփակ սկզբունքը սքանչելիորեն ձևակերպել է սուրբ Պողոսը. “Այլ ամեն ինչ բացահայտվելով՝ լույսով հայտնի է լինում, քանզի ամեն ինչ, որ հայտնի է, լույս է”։* Ինչպես չի կարելի պայքարել մթի հետ, այնպես չի կարելի պայքարել նաև ցավագար մարմնի հետ։ Այդ պայքարի փորձերը ներքին կոնֆլիկտներ են ծնում և, ստացվում է, նոր ցավեր։ Այդ պատճառով ուղղակի դիտեք նրան՝ դա լրիվ բավական կլինի։ Դիտումը նկատի ունի, որ դուք ընդունում եք այն որպես ընթացիկ պահի տվյալություն։

Ցավագար մարմինը ձևավորվում է այն կենսական էներգիայից, որն անջատվել է ձեր կենտրոնական էներգետիկական դաշտից և ձեզ ձեր մտքի հետ նույնացնելու անբնական պրոցեսի ազդեցության տակ ժամանակավորապես անկախ էություն է դարձել։ Ինքն իր դեմ և կյանքի դեմ ըմբոստացած այդ էներգիան նման է գազանի, որը փորձում է կռծել սեփական պոչը։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ մեր քաղաքակրթությունը կործանիչ դարձավ մոլորակի վրա կյանքի համար։ Բայց նույնիսկ ամենակործանիչ ուժերը՝ նույն այն կենսական էներգիան են։

Երբ դադարեք նույնացնել ձեզ ձեր ցավագար մարմնի հետ և դիտորդի տեղը զբաղեցնեք, դեռ ինչ-որ ժամանակ այն կպահպանի իր ակտիվությունը, փորձելով մոլորեցնել ձեզ և ստիպել, որ դուք ընկալեք ձեզ իր աչքերով։ Նույնիսկ այժմ, երբ դուք այլևս չեք նույնացնում ձեզ իր հետ և, հետևաբար, չեք սնուցում նրան ձեր էներգիայով, ցավագար մարմինը դեռ ունի որոշակի իներցիա (այդպես հեծանիվի անիվը շարունակում է պտտվել նույնիսկ այն բանից հետո, երբ դուք հեռացրել եք ձեր ոտքը ոտնակից)։ Այդ փուլի վրա այն կարող է տկարություն և ցավեր հրահրել մարմնի տարբեր մասերում, բայց դա երկար չի շարունակվի։ Պահպանեք գիտակցության հստակությունը և մի կորցրեք ինքներդ ձեր մեջ գտնվելու զգացումը։ Ձեր ներքին տարածության արթուն պահապանը եղեք։ Ձեր ներկայությունն այնքան զգայուն պետք է լինի, որպեսզի կարողանաք դեմ հանդիման դիտել ձեր ցավագար մարմնին և զգալ նրա էներգիան։ Այդ դեպքում այն չի կարողանա հսկել ձեր մտածողությանը։ Հենց որ ձեր մտքերը լարվում են ցավցագար մարմնի էներգետիկական դաշտի վրա, դուք նորից սկսում եք նույնացնել ձեզ նրա հետ և նա նորից սկսում է սնվել ձեր էներգիայով։

Օրինակ, եթե ձեր ցավագար մարմնի էներգետիկական տատանումների մեջ գերակշռում է զայրույթը և ձեր գլխում զեռում են չար մտքերը, եթե դուք անընդհատ մտածում եք այն մասին, թե ինչ վատ վարվեց ձեր հետ այս կամ այն մարդ և թե ինչպես եք պատրաստվում ձեր ոխը հանել, նշանակում է, դուք նորից ընկել եք չգիտակցվածության վիճակի մեջ և նորից ձեր ցավագար մարմինն եք դարձել։ Այնտեղ, որտեղ կա զայրույթ, միշտ առկա է ցավը։ Եթե մռայլ տրամադրության մեջ եք ընկնում, եթե ձեզ սկսում են հաղթահարել թախծոտ մտքերը և դուք որոշում եք, որ ձեր կյանքը կատարելապես անտանելի է դարձել, նշանակում է, ձեր մտքերը ցավագար մարմնի ձևն են ընդունել և դուք նորից վերադարձել եք չգիտակցվածության վիճակը, որտեղ խոցելի եք ձեր ցավագար մարմնի հարձակումների համար։ Ասելով “չգիտակցվածություն”, ես նկատի ունեմ ձեր նույնացնելը ձեզ վարքի որևէ մտավոր կամ հուզումնային պատկերի հետ, ինչը դիտորդի բացարձակ բացակայությունն է նշանակում։

Գիտակցվածության բարձր աստիճանը կտրում է կապը ցավագար մարմնի ու մտավոր գործունեության հետ և ճանապարհ է հարթում փոխակերպման պրոցեսի համար։ Այդ ինչպես, եթե ցավը դառնա ձեր գիտակցության ավելի ու ավելի բոցավառվող հուրը սնուցող վառելանյութը։ Ահա թե ինչում է հինավուրց ալքիմիական արվեստի, կոպիտ մետաղը՝ ոսկու և տանջանքները՝ գիտակցության լույսի փոխակերպելու էզոթերիկական իմաստը։ Արդյունքում ներքին ճեղքվածքը սպիանում է և դուք նորից ամբողջականություն եք ձեռք բերում։ Ամենն, ինչ պահանջվում է ձեզանից, - նոր ցավերի ծնունդ չտալ։

Թույլ տվեք մեկ անգամ ևս նկարագրել այդ ամբողջ պրոցեսը։ Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը տվյալ պահին ապրվող զգացմունքի վրա։ Հիշեք, որ հենց դա է ձեր ցավագար մարմինը։ Հաշտվեք նրա ներկայության հետ, բայց մի մտածեք նրա մասին՝ թույլ մի տվեք, որ զգացմունքը միտք դառնա։ Մի գնահատեք և մի վերլուծեք այն։ Մի կերտեք ձեզ նրա կերպ և նմանությամբ։ Պահպանեք գիտակցված ներկայությունը տեղի ունեցածում և շարունակեք դիտել, թե ինչ է կատարվում ձեր ներսում։ Զգացեք ոչ միայն ձեր հոգեկան ցավը, այլև “նրան, ով դիտում է այդ ցավը”, - նրա լուռ վկային։ Հենց դրանում է ամփոփված ներկա պահի ուժը և ձեր սեփական գիտակցված ներկայության ուժը։ Իսկ թե ինչ դրանից կելնի, կիմանաք ինքներդ։





Շատ կանանց ցավագար մարմինը հաճախ արթնանում է նախքան դաշտանի սկսվելը։ Ավելի համառոտ, և թե ինչով է դա մղված, կպատմեմ հաջորդ գլուխներից մեկում։ Առայժմ կուզենայի ասել մի բան միայն. եթե դուք այդ պահին կարողանաք մնալ գիտակցված ներկայության և զգայուն դյուըմբռնողության վիճակում, եթե, փոխարենը տրվելու ձեր զգացմունքներին, ուշադիր դիտեք նրանց, դուք կկարողանաք հաղորդակից լինել հզորագույն հոգևոր փորձի, որը թույլ է տալիս ձեր մեջ կուտակված ամբողջ ցավն արագորեն տրամագծորեն հակառակ մի բան դարձնել։

- - - - - - - - - - -
* Եփես. Ե; 13.

Sambitbaba
05.10.2014, 19:23
ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԷԳՈՆ
ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ ԻՐԵՆ ՑԱՎԱԳԱՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ


Պրոցեսը, որը ես հենց նոր նկարագրեցի, իր ամբողջ պարզությամբ հանդերձ բացառիկորեն արդյունավետ է։ Նույնիսկ երեխան կարող է յուրացնել դա, և ես հուսով եմ, որ երբևիցէ այն կսկսեն դասավանդել դպրոցում ամենաառաջին ուսումնական առարկաների թվում։ Հենց որ դուք հասկանաք դիտորդի դերում ինքներդ ձեր մեջ ներկա լինելու տեխնիկայի հիմքում ընկած սկզբունքը (իսկ հասկանալ կարելի է միայն, փորձելով այն ձեր վրա), ձեր տնօրինության տակ կհայտնվի ներքին փոխակերպման համարյա ամենաազդիչ գործիքը։

Դա չի նշանակում, որ ձեր հուզական ցավագար մարմնի հետ “բաժանման” ընթացքում դուք չեք բախվի անողոք ներքին ընդդիմության հետ։ Եվ հատկապես ցավալի կլինի այդ պառակտումը, եթե ձեր կյանքի մեծ մասը դուք կուրորեն նույնացրել եք ձեզ ձեր ցավագար մարմնի հետ և եթե նրա վրա է հիմնված ձեր ինքնաընկալման նշանակալի մասը։ Դա խոսում է այն մասին, որ դուք ձեր ցավագար մարմնից ոչ միայն խորինս դժբախտ էգո եք կերտել, այլ նաև համոզել եք ձեզ, որ մտքի հնարած այդ պատրանքը հենց ձեր իսկական դեմքն է։ Այդ դեպքում ձեզ ձեր ցավագար մարմնի հետ նույնացնել դադարելու ձեր փորձերին ամեն կերպ խանգարելու է սեփական անհատականությունը կորցնելու ձեր չգիտակցված վախը։ Այլ կերպ ասած, դուք ավելի կնախընտրեք տառապել ցավից ու մնալ ձեր ցավագար մարմինը, քան կհանդգնեք թռչել անհայտություն, որտեղ խիզախում եք կորցնել՝ դժբախտ, բայց ձեր համար այնքա՜ն սովորական էգոն։

Եթե այս ամբողջ ասածը վերաբերվում է ձեզ, փորձեք դիտարկել ձեր ներքին դիմադրությանը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք կապված ձեր ցավին։ Հետևեք այն յուրօրինակ հաճույքին, որը ձեզ պատճառում է սեփական դժբախտության զգացումը, ինչպես նաև ձեր անհաղթահարելի ցանկությանն անվերջ խոսել ու մտածել ձեր ցավի մասին։ Առավելագույն չափով աչալուրջ եղեք։ Դիմադրությունը կանհետանա այն բանից հետո միայն, երբ դուք այն գիտակցված դարձնեք։ Այդ դեպքում դուք կկարողանաք ձեր ուշադրությունն ուղղել դեպի ձեր ցավագար մարմնի խորքը և, ներկա գտնվելով նրա մեջ որպես դիտորդ, սկսել ձեր չգիտակված ցավը գիտակցության լույսի փոխակերպելու պրոցեսը։

Անել այդ ի վիճակի եք միայն դուք։ Ոչ ոք ձեր փոխարեն այդ անել չի կարող։ Սակայն եթե ձեզ բախտ վիճակվի հանդիպել արթնացած գիտակցությամբ մեկին կամ մարդկանց խմբի և դուք կարողանաք միանալ նրանց՝ տեղի ունեցածում ներկա գտնվելու վիճակին, դա միայն օգուտ կլինի ձեր համար և կարագացնի ձեր ապաքինման պրոցեսը։ Այդ դեպքում դուք կկարողանաք արագորեն ձեր սեփական լույսը վառել։ Եթե ծխացող փայտը մոտեցնես բոցավառ այրվող խանձողին, այն շատ ավելի վառ կբոցկլտա։ Չէ՞ որ դա՝ միևնույն կրակն է։ Եվ հոգևոր ուսուցչի գլխավոր խնդիրներից մեկն է՝ այդպիսի կրակ լինել։ Այդ դերում կարող են հանդես գալ որոշ հոգեբույժներ էլ, պայմանով, որ իրենք արդեն սովորել են դուրս գալ մտքի շրջանակներից և կարող են սուզվել ներկա պահի մեջ գիտակցված ներկայության վիճակն ու պահպանել այդ վիճակը ձեր համատեղ աշխատանքի ընթացքում։

Sambitbaba
13.10.2014, 22:05
ՎԱԽԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ


Դուք ասացիք, որ վախը՝ մեր հոգեկան ցավի մասնիկն է։ Բայց որտեղի՞ց է սկսվում վախը
և ինչու՞ այդքան շատ է այն մեր կյանքում։ Միգուցէ, խելքին մոտ չափերով
այն պետք է մեզ ինքնապահպանման համա՞ր։ Չէ՞ որ եթե ես չվախենայի
կրակից, կարող էի ձեռքս նրա մեջ մտցնել և այրել։


Դուք ձեր ձեռքը կրակի մեջ չեք մտցնում ոչ թե վախից, այլ որովհետև գիտեք, որ կայրվեք։ Վտանգից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ թե վախ, այլ փոքր ինչ գիտակցություն ընդամենը և առողջ դատողություն։ Նման տիպի գործնական իրավիճակներում հարկ է օգտվել անցյալից քաղած փորձերից։ Այլ բան է, եթե ինչ-որ մեկը սպառնար ձեզ կրակով կամ ֆիզիկական բռնությամբ։ Այդ դեպքում դուք իրոք կարող էիք վախի պես մի բան ապրել։ Վտանգի դեպքում հետ ցատկելու բնազդական ցանկությունը՝ հոգեբանական վիճակը չէ վախի, որի մասին խոսում ենք հիմա։ Վախի հոգեբանական վիճակը կտրված է յուրաքանչյուր իրական, կոնկրետ և անմիջական վտանգից։ Այն կարող է ի հայտ գալ ամենատարբեր ձևերով, այնպիսի, ինչպես անհանգստությունը, տագնապը, վրդովմունքը, նյարդայնությունը, լարվածությունը, սարսափը, ահը և այլն։ Հոգեբանական վախը միշտ ուղղված է նրան, ինչ կարող է պատահել, այլ ոչ թե նրան, ինչ արդեն տեղի է ունենում։ Դուք գտնվում եք այստեղ, Ներկայում, այն ժամանակ երբ ձեր միտքն ուղղված է դեպի ապագան։ Այդ արհեստական ճեղքվածքի մեջ էլ հենց բնակություն են հաստատում տագնապն ու անհանգստությունը։ Եթե դուք նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ ու կորցրել եք կապը ներկա պահի պարզության և ուժի հետ, այդ արհեստական ճեղքվածքը ձեր մշտական ուղեկիցը կլինի։ Այն բանի հետ, ինչ տեղի է ունենում հենց Հիմա, միշտ էլ կարելի է գլուխ հանել, իսկ այն բանի հետ, ինչ ընդամենը մտքի պրոեկցիան է, - երբեք։ Անհնար է ապագային հաղթել։

Ավելին, քանի դեռ դուք նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ, ձեր կյանքն, ինչպես արդեն ասացի, մնում է ձեր էգոյի իշխանության տակ։ Իր պատրանքային բնույթի պատճառով, չնայած իրեն հասանելի բոլոր պաշտպանական մեխանիզմներին, էգոն շատ վիրավորվող ու խոցելի է։ Նրան միշտ թվում է, թե ինչ-որ բան սպառնում է իրեն։ Այդպիսին է վիճակը նույնիսկ այն դեպքերում, երբ արտաքինից էգոն շատ վստահ տեսք ունի։ Յուրաքանչյուր հուզում, - եթե հիշում եք, ձեր մարմնի ռեակցիան է ձեր մտքի վրա։ Ուրեմն ի՞նչ ազդ է ուղարկում էգոն, մտքի այդ տեսիլքային ածանցյալը, ձեր մարմնին։ “Տագնա՛պ, - գոչում է նա։ - Ինձ վտա՛նգ է սպառնում”։ Եվ ի՞նչ զգացում է ծնում վտանգի այդ անընդմեջ ահազանգը… Իհարկե, վախ։

Վախի պատճառները կարող են ամենատարբեր լինել. կորուստի վախ, ցավի վախ, անհաջողության վախ և այլն։ Սակայն վերջին հաշվով յուրաքանչյուր վախ՝ վախ է մահվան հանդեպ, լրիվ և վերջնական ոչնչացման հանդեպ։ Էգոյին թվում է, թե մահը միշտ ֆռֆռում է ինչ-որ տեղ մոտակայքում։ Երբ դուք ընկալում եք ձեզ ձեր մտքի աչքերով, մահվան վախը թափանցում է ձեր կյանքի բոլոր շերտերը։ Օրինակ, նույնիսկ այնպիսի, թվում է թե, սովորական ու “նորմալ” երևույթը, ինչպիսին է ցանկացած վեճում սեփական ճշմարտությունն ու դիմացի սխալն ապացուցելու սևեռուն ձգտումը, նույնպես մահվան վախի հետ է կապված։ Պաշտպանելով ձեր ճշմարտությունը, դուք պաշտպանում եք այն մտահայեցողական դիրքավորումը, որի հետ նույնացնում եք ձեզ։ Եվ եթե պարտվեք վեճում, մտքի ծնած ձեր ինքնաընկալումը ոչնչացման վտանգի տակ կհայտնվի. չէ՞ որ դուք նույնացրել եք ձեզ ձեր տեսակետի հետ։ Այդ պատճառով, քանի դեռ համարում եք, որ դուք՝ ձեր էգոն եք, ուղղակի չեք կարող ձեզ թույլ տալ սխալ լինել։ Ընդունել սխալը՝ կնշանակեր մեռնել։ Այդ վախը պատճառ է դարձել բազմաթիվ պատերազմների, իսկ թե որքան անձնական հարաբերություններ են փլուզվել, հաշվել անհնար է։

Բայց դրա փոխարեն, երբ դուք վերջիվերջո ազատվեք ձեզ՝ ձեր մտքի հետ նույնացնելու սովորույթից, ձեր ինքնաընկալման համար բացարձակապես միևնույն կլինի, ճշմարիտ եք դուք, թե ոչ։ Արդյունքում ճշմարիտ լինելու հանդեպ ձեր այդ մոլական ձգտումը, բռնության այդ անգիտակից ձևը, կանհետանա ինքնիրեն։ Դուք կկարողանաք հստակ և պնդորեն արտահայտել ձեր մտքերն ու զգացմունքները, բայց առանց որևէ ագրեսիվության և պաշտպանվելու ձգտման։ Ձեր ինքնաընկալումը կբխի ձեր իսկական էության խորքերից, այլ ոչ թե եսամոլ մտքի վախերից։ Նայեք ձեր ներսը և հետևեք “խուլ պաշտպանության անցնելու” ձեր ամեն մի փորձին։ Ի՞նչ եք ջանում պաշտպանել։ Պատրանքայյին անհատի։ Մտավոր պատկեր։ Հնարովի էություն։ Գիտակցելով ձեր մտքերի գծանկարը և դիտելով այն, դուք դադարում եք նույնացնել ձեզ նրա հետ։ Շատ շուտով այն կհալվի անհետ ձեր գիտակցության լույսի մեջ։ Այդ կերպ դադարում են մարդկային հարաբերությունների համար այդքան կործանիչ տարբեր վեճերն ու ուժի խաղերը։ Իշխությունը մարդկանց վրա՝ ուժի դիմակ հագած թուլություն է։ Իսկական ուժը ձեր մեջ է, և այն հասանելի է ձեզ Այժմ և Այստեղ։

Նրան, ով նույնեցնում է իրեն իր մտքի հետ և, այդպիսով ստացվում է, որ կտրված է ուժի ներքին աղբյուրից՝ իր խորին էությունից, - միշտ ուղեկցելու է վախը։ Մարդիկ, ովքեր հաղթահարել են իրենց կախվածությունը մտքից, դեռևս շատ քիչ են, այդ պատճառով կարելի է համարել, որ փաստորեն բոլորը, ում դուք ճանաչում եք և ում հետ վիճակվում է հանդիպել, ապրում են վախի զգացման հետ։ Մարդուց մարդ փոխվում է այդ վախի ուժը միայն։ Ոմանց մոտ այն արտահայտվում է որպես սարսափ ու տագնապ, ուրիշների մոտ՝ ընդամենը որպես աղոտ անհանգստություն և ինչ-որ վտանգի խուլ զգացում։ Բայց մարդկանց մեծամասնությունն սկսում է կռահել, որ իրենց մղում է վախը, այն ժամանակ միայն, երբ այդ վախը բավական հստակ ձև է ընդունում։

Sambitbaba
17.10.2014, 19:21
ԷԳՈՆ՝
ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ


Մտքի էգոիստական վիճակից անբաժան հոգեկան ցավը մեկ այլ կողմ էլ ունի։ Դա սեփական կիսատության և անկատարության, ամբողջականության որոշակի բացակայության գաղտնի զգացումն է։ Ոմանք զգում են այն գիտակցաբար, իսկ ուրիշները՝ ոչ։ Առաջին դեպքում դա արտահայտվում է ինքնագնահատման ցածրացրած գնահատականի և սեփական անպետքության անանցողիկ տագնապալի զգացման ձևով։ Երկրոդ դեպքում դուք այն զգում եք անուղղակիորեն, որպես ոմն համառոտ ցանկություն, ձգտում կամ պահանջ։ Բայց երկու դեպքում էլ մարդիկ անվերջ ձգտում են սիրաշահել իրենց էգոյին և կառչում են արտաքին հատկանիշներից, որոնց հետ կարող էին իրենց նույնացնել, միայն թե գոնե ինչ-որ կերպ լցնեն այդ ներքին վակուումը։ Նրանք ծարավի են նյութական ձեռքբերումների, փողի, հաջողության, իշխանության, ճանաչման և արտասովոր հարաբերությունների, բայց այդ ամենը պետք է նրանց այն բանի համար միայն, որպեսզի ավելի դրականորեն ընկալեն և լիարժեք մարդ զգան իրենց։ Սակայն, նույնիսկ ձեռք բերելով այդ ամենը, նրանք շուտով հայտնաբերում են, որ ներքին վակուումը ոչ մի տեղ չի կորել, որ լցնել այն անհնար է։ Այ այդ ժամանակ, երբ ինքդ քեզ խաբելն արդեն անիմաստ է, նրանք իսկական պրոբլեմի հետ են բախվում։ Ճիշտ է, նրանք միևնույն է շարունակում են իրենց մոլորության մեջ գցել, բայց ավելի ու ավելի դժվարանում է այդ անելը։

Քանի ձեր կյանքը կառավարում է էգոիստական միտքը, դուք չեք կարող ինչպես հարկն է լիցքաթափվել և հանգիստ ու բավարարվածության զգացում գտնել, - եթե ոչ, ասենք, միայն շատ կարճ ժամկետով այն պահին, երբ հենց նոր ստացել եք ձեր ցանկացածը կամ բավարարել եք ձեր պահանջներից մեկը։ Էգոն՝ ձեր ածանցյալ ինքնաընկալումն է, այդ պատճառով նա ստիպված է նույնացնել իրեն արտաքին բաների հետ։ Դուք էլ ստիպված եք անընդհատ կերակրել ու պաշտպանել նրան։ Ներքին բաների, որոնց հետ իրեն նույնացնում է էգոն, թվին են պատկանում ձեր ունեցվածքը, ձեր մասնագիտությունը, ձեր սոցիալական կարգավիճակը և հասարակական ճանաչումը, ձեր մասնագիտությունը, ձեր արտաքինը, ձեր անհատական ունակությունները, ձեր ընկերը կամ ընկերուհին, ձեր անձնական և ընտանեկան պատմությունը, ձեր հայացքների և հավատամքների համակարգերը, իսկ հաճախ նաև արտաքին հատկանիշների հետ էգոյին նույնացնելու քաղաքական, ազգային, ռասսայական, կրոնական և այլ կոլեկտիվ միջոցներ։ Նկատի ունեցեք. դրանցից ոչ մեկը չի արտացոլում ձեր իսկական էությունը։

Ձեզ վախեցնու՞մ է դա։ Թե՞ այնուամենայնիվ ավելի հեշտ է գիտենալ այդ մասին, քան ապրել անտեղյակության մեջ։ Վաղ թե ուշ դուք ստիպված եք լինելու հրաժարվել այդ ամենից։ Հնարավոր է, առայժմ ձեր դժվար է հավատալ դրան։ Բայց ես չեմ էլ խնդրում ձեզ հավատալ, որ դրանցից և ոչ մեկի մեջ դուք ձեզ չեք գտնի։ Վաղ թե ուշ ինքներդ կիմանաք այդ։ Ծայրահեղ դեպքում՝ մահվան մահճին։ Մահը մաքրում և պոկում է ամեն ավելորդն ու կեղծը՝ ամենն, ինչ դուք չեք։ Ինչ վերաբերվում է կյանքին, նրա գաղտնիքն է, որ “մեռնես դեռ մահից առաջ” և հայտնաբերես, որ մահ չկա։

Sambitbaba
21.10.2014, 21:36
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ


ՍՈՒԶՎԵԼ
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԻ ԽՈՐՔԵՐԸ




ՄԻ ՓՆՏՐԵՔ ՁԵԶ
ՁԵՐ ՄՏՔԻ ՄԵՋ


Որքան ես հասկանում եմ, նախքան կարողանամ մոտենալ ամբողջական գիտակցվածության
և հոգևոր պայծառացման վիճակին, ես դեռ շատ բան ունեմ իմանալու այն մասին,
թե ինչպես է կառուցված իմ միտքը։


Ամենևին։ Մտքի խնդիրը չի կարելի լուծել մտքի մակարդակի վրա։ Եթե դուք հասկացել եք, թե որն է ձեր բոլոր ներքին և արտաքին անսարքությունների գլխավոր պատճառը, դուք, ընդհանրապես, իմանալու կամ հասկանալու էլ ուրիշ ոչինչ չունեք։ Ուսումնասիրելով մտավոր բարդ կառուցվածքները, դուք կարող եք լավ հոգեբան դառնալ, սակայն դա ձեզ մտքի սահմաններից դուրս չի բերի, ճիշտ նույնպես, ինչպես ուսումնասիրելով խելագարությունը միայն, երբեք բանականություն ձեռք չեք բերի։ Դուք արդեն հասկացաք, թե ինչով է հրահրված գիտակցության չգիտակցված վիճակը. ձեզ ձեր մտքի հետ նույնացնելով։ Այստեղից ծնվում է ձեր կեղծ “ես”-ը՝ էգոն, որն իրենով նենգափոխում է Լինելությունից աճած իսկական “Ես”-ին։ Եվ այդ ժամանակ դուք նմանվում եք, ինչպես ասում է Հիսուս, խաղողի վազից կտրած ճյուղի*։

Էգոյի պահանջներն անսահման են։ Նա ապրում է ցանկությունների և վախի գերության մեջ, քանի որ զգում է իր խոցելիությունը և ամեն ինչում սպառնալիք է տեսնում։ Երբ դուք հասկանում եք ձեր ֆունկցիոնալ անսարքության գլխավոր պատճառը, նրա անթիվ արտաքին արտահայտումները հետազոտելու անհրաժեշտությունը վերանում է ինքն իրեն։ Պետք չէ այն բարդ անձնական խնդիր դարձնել։ Անշուշտ, ձեր էգոյին հենց այդ է հարկավոր։ Նա անընդհատ փնտրում է, թե ինչից կառչի, որպեսզի կարողանա պահպանել ու հաստատել իր գոյության պատրանքայնությունը։ Նա պատրաստակամորեն կկառչի ձեր ցանկացած պրոբլեմից։ Ահա թե ինչու հսկայական քանակության մարդկանց մոտ, նրանց ինքնաընկալման մեծ մասը սերտորեն կապված է նրանց պրոբլեմների հետ։ Ամենաքիչն աշխարհում այդ մարդիկ ցանկանում են ազատվել իրենց պրոբլեմներից։ Չէ՞ որ այդ դեպքում նրանք իրենց կկորցնեն։ Ցավի և տառապանքի մեջ էգոյի չգիտակցված ներդրումները երբեմն ահռելի չափերի են հասնում։

Հենց որ դուք հասկանում եք, որ ձեր չգիտակցվածության պատճառը թաքնված է ձեզ ձեր մտքի հետ (և ուրեմն ձեր հուզումների հետ էլ) նույնացնելու մեջ, դուք հաղթահարում եք այդ սովորույթը։ Դուք սկսում եք ներկա լինել ներկա պահի մեջ։ Երբ դուք ներկա եք նրանում, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ, դուք կարող եք թույլ տալ ձեր մտքին ինքը լինել, բայց դրա հետ մեկտեղ չեք խճճվի նրա խճողամտություններում։ Իրեն՝ մտքի մեջ ոչ մի թերություն չկա։ Հակառակը, դա հրաշալի գործիք է։ Թերի այն դառնում է այն ժամանակ միայն, երբ դուք ջանում եք նրա մեջ ձեր “ես”-ը փնտրել և սխալմամբ նրան ձեր տեղն եք դնում։ Այդ ժամանակ ձեր միտքն էգոիստական է դառնում և իրեն է ենթարկում ձեր ամբողջ կյանքը։

- - - - - - - - - -
* Հովհան. ԺԵ; 2-6

Sambitbaba
01.11.2014, 22:18
ԽԶԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ
ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏՐԱՆՔԻ ՀԵՏ


Դադարել նույնացնել քեզ մտքիդ հետ փաստորեն անհնար է։ Մենք ամբողջովին
խճճված ենք նրա մեջ։ Ինչպե՞ս կարելի է փղին թռչել սովորեցնել։

Ամեն ինչ շատ պարզ է։ Պետք է ընդամենը խզել ձեր կապը ժամանակի պատրանքի հետ։ Միտքն ու ժամանակը՝ անբաժան են իրարից։ Բաժանեք ժամանակը մտքից, և այն կանգ կառնի՝ այնքան, մինչև դուք նորից կցանկանաք օգտվել նրանից։

Նույնացնելով ձեզ ձեր մտքի հետ, դուք գցում եք ձեզ ժամանակի թակարդը։ Դա արտահայտվում է ձեր՝ համարյա միայն հիշողություններով ու սպասումներով ապրելու սևեռուն ձգտման մեջ։ Արդյունքում դուք անվերջ մտածում եք անցյալի և ապագայի մասին, ամբողջովին արհամարհելով կյանքի ներկա պահը և չթույլատրելով նրան լինել։ Նման վերաբերմունքը բացատրվում է նրանով, որ անցյալը կազմավորում է ձեր անձը, իսկ ապագան իր մեջ կրում է փրկության և ամենայն հնարավոր ցանկությունների իրականացման հույս։ Թե մեկը և թե մյուսը՝ պատրանք է։


Բայց ինչպե՞ս կարելի է ապրել առանց ժամանակի զգացման։ Չէ՞ որ այդ դեպքում չեք ունենա նպատակներ,
որոնց կարելի էր ձգտել։ Ես նույնիսկ չմ կարող իմանալ, թե ով եմ, որովհետև հենց անցյալն է կերտել ինձ
այնպիսին, ինչպիսին ես կամ։ Ես համարում եմ, որ ժամանակը՝ անգին նվեր է և որ մենք պետք է
սովորենք ճիշտ օգտվել մեր ժամանակից, այլ ոչ թե ապարդյուն ծախսենք այն։

Ժամանակը՝ ոչ թե անգին նվեր է, այլ ամենասովորական պատրանք։ Անգին է ոչ թե ժամանակը, այլ միայն մեկ պահ, որը գտնվում է ժամանակից դուրս, - այն պահը, որը կա Այժմ և Այստեղ։ Որքան ավելի շատ ժամանակ եք հատկացնում ժամանակին, այսինքն անցյալին և ապագային, այնքան ավելի շատ եք ձեր տեսադաշտից բաց թողնում Ներկան՝ այդ իսկական անգին նվերը։

Ինչու՞ եմ ես այն անգին համարում։ Նախ և առաջ այն պատճառով, որ դա միակ իրականությունն է։ Դա ամենն է, ինչ մենք ունենք։ Հավերժական Ներկան՝ մի տարածք է, որի մեջ հոսում է ձեր ամբողջ կյանքը։ Դա գոյության միակ անփոփոխ շարժիչ ուժն է։ Կյանքը՝ դա ներկա պահն է։ Ձեր կյանքը միշտ եղել է և կլինի միայն Այժմ։ Բացի այդ, միայն հենվելով ներկա պահի վրա, կարելի է հաղթահարել մտքի սահմանափակ շրջանակները։ Դա միակ թույլատրելի ճանապարհն է դեպի Լինելություն, որտեղ չկա ոչ ժամանակ, ոչ ձև։




Sambitbaba
06.11.2014, 18:52
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ԱՅՆ,
ԻՆՉ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԻՄԱ



Մի՞թե անցյալն ու ապագան նույնքան, եթե ոչ ավելի, իրական չեն, որքան Ներկան։
Չէ՞ որ անցյալը մեզ դարձնում է այն, ինչ մենք կանք, և ազդեցություն է գործում մեր այսօրվա վարքի
և աշխարհընկալման վրա։ Իսկ ապագայով և նրա նպատակներով, իր հերթին,
կազմավորվում են մեր այսօրվա գործողությունները։


Դուք դեռևս չեք որսում բացատրություններիս բուն էությունը։ Եվ դա այն պատճառով, որ փորձում եք հասկանալ դրանք մտքով։ Բայց միտքն այստեղ անզոր է։ Հասկանալ կարող է ոչ թե միտքը, այլ դուք։ Այնպես որ լսեք։

Պատահե՞լ է ձեզ արդյոք երբևիցէ փորձել, մտածել, անել կամ զգալ ինչ-որ բան ներկա պահից դուրս։ Կարծում եք, դա ձեզ երբևիցէ կհաջողվի՞։ Մի՞թե ինչ-որ բան կարող է տեղի ունենալ կամ լինել Ներկայից դուրս։ Պատասխանն ակնհայտ է, այդպես չէ՞։

Ոչինչ և երբեք անցյալում տեղի չի ունեցել։ Այդ ամենը տեղի է ունեցել միայն Ներկայում։

Ոչինչ և երբեք ապագայում տեղի չի ունենա։ Ամենն, ինչ տեղի կունենա, տեղի կունենա Ներկայում։

Այն, ինչ դուք համարում եք անցյալ, - ընդամենը մտքում պահպանվող հիշողության հետքն է, նախկին Ներկայի հետքը։ Վերհիշելով անցյալը, դուք կենդանացնում եք այդ հետքը, բայց անում եք դա Հիմա, Ներկայում։ Ինչ վերաբերվում է ապագային, դա ընդամենը երևակայական Ներկան է, մտավոր պրոյեկցիա։ Ապագան գալիս է միայն Ներկայում։ Եվ, մտածելով ապագայի մասին, դուք անում եք այդ Հիմա, այլ ոչ թե հետո։ Անցյալն ու ապագան սեփական իրականությունը չունեն։ Ինչպես լուսինը՝ ոչ թե ինքն է շողում, այլ արտացոլում է արևի լույսը, այդպես էլ անցյալն ապագայի հետ՝ Հավերժական Ներկայի լույսի, ուժի և իրականության ընդամենն աղոտ արտացոլումն է։ Նրանց իրականությունը “փոխ է առնված” նրանից, ինչ տեղի է ունենում Այստեղ և Հիմա։

Այն, ինչ ես փորձում եմ բացատրել ձեզ, անհնար է հասկանալ մտքով, որովհետև այն պահին, երբ դուք որսում եք նրա էությունը, ձեր գիտակցության մեջ տեղաշարժ է կատարվում։ Տեղաշարժ մտքից դեպի Լինելությունը, ժամանակից՝ դեպի ներկա պահի մեջ գտնվելու զգացումը։ Եվ հենց այդ պահին ձեր շուրջ ամեն ինչ սկսում է կենդանանալ, սկսում է վերալցվել էներգիայով և ճառաքել Գոյություն։




Sambitbaba
16.11.2014, 22:11
ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔԻ
ԲԱՆԱԼԻՆ




Ծայրահեղ իրավիճակներում, երբ մարդու կյանքին մահացու վտանգ է սպառնում, գիտակցության տեղաշարժը ժամանակի միջից դեպի Ներկայի մեջ ներկա լինելու զգացումը, տեղի է ունենում ինքն իրեն։ Այդպիսի դեպքերում անցյալով և ապագայով ծանրաբեռնված անձն ակնթարթորեն նահանջում է հետին պլան, իսկ նրա փոխարեն ծագում է տեղի ունեցածում գիտակցվածորեն գտնվելու բացարձակ հանգիստ, բայց միևնույն ժամանակ շատ զգոն զգացումը։ Հենց այդ վիճակից է ծնվում միակ ճիշտ պատասխան ռեակցիան ծայրահեղ իրավիճակի հանդեպ։

Ինչու՞ որոշ մարդիկ պաշտում են սպորտի վտանգավոր ձևերը՝ ալպինիզմ, ավտոմոբիլային մրցարշավներ և այլն։ Հենց այն պատճառով, որ վտանգը, եթե նույնիսկ նրանք չեն գիտակցում այդ, ստիպում է նրանց ապրել Ներկայով՝ ժամանակից, մտքերից և խնդիրներից ազատ կենսաթրթիռ պահի զգացմամբ։ Եթե նրանք գոնե մեկ վայրկյան շեղեն իրենց ուշադրությունն այն բանից, ինչ տեղի է ունենում Այստեղ և Հիմա, դա նրանց վրա կարող է շատ թանկ նստել։ Ցավոք, այդպիսի մարդիկ հաճախ կախվածության մեջ են ընկնում իրենց ցանկացած վիճակը մտնել թույլ տվող ժամանցից։ Նման ապրումներ ունենալու համար դուք բոլորովին կարիք չունեք մագլցել Էվերսետի գագաթը։ Դուք կարող եք այդ վիճակի մեջ մտնել հենց Հիմա։






Հին ժամանակներից ի վեր բոլոր մշակույթների հոգևոր վարպետները մատնանշել են Ներկան որպես դեպի հոգևոր տարածք տանող դռան բանալի։ Եվ սակայն, չնայած նրանց բոլոր ջանքերին, Ներկա պահի ուժն, ինչպես առաջ, յոթը կնիքով կնքված գաղտնիք է մնացել։ Նրա մասին չեն խոսում ոչ տաճարներում, ոչ եկեղեցիներում։ Ուղղելով ձեր ոտնահետքերը դեպի եկեղեցի, դուք կլեսեք Ավետարանի այնպիսի խոսքեր, ինչպես “…հոգ մի արեք վաղվա մասին, քանզի վաղն ինքը կհոգա իր մասին” կամ “…իր ձեռքը գութանի վրա դնող և ապա հետ նայող ոչ ոք բարեհույս չէ Աստծո Արքայության համար”*։ Դուք կլսեք այնտեղ գեղեցիկ շուշանների մասին, որոնք, չհոգալով վաղվա մասին, առանց ահ ու վախ ապրում են Հավերժական Ներկայի մեջ, քանզի Աստված մատակարարում է նրանց անհրաժեշտ ամեն ինչով։ Այս ուսմունքների խորությունն ու հեղափոխական իմաստը փաստորեն անուշադրության են մատնվել։ Ոչ ոք, ինչպես երևում է, այդպես էլ չի հասկացել, որ, ապրելով այդ ուսմունքների համաձայն, կարող ես հիմնավորապես փոխակերպել քեզ ամենահրաշալի կերպով։







Ձեն-բուդդիզմի էությունը՝ ներկա պահի շեղբի վրայով ընթանալու մեջ է։ Դուք պետք է ներկա լինեք այդ պահի մեջ այնքան ամբողջականորեն և անառարկելիորեն, որպեսզի նրա մեջ չկարողանա ողջ մնալ ոչ մի խնդիր, տառապանքի կամ ձեր էությանն օտար որևէ այլ վիճակ։ Ներկա պահում, որտեղ ժամանակը որպես այդպիսին բացակայում է, անհետք տարրալուծվում են ձեր բոլոր խնդիրները։ Տառապանքին ժամանակ է պետք։ Այն չի կարող գոյատևել Ներկայում։

Ձենի մեծ վարպետ Ռինձայն իր աշակերտների ուշադրությունը հաճախ շեղում էր ժամանակից նրանով, որ բարձրացնում էր ցուցամատն ու հարցնում. “Ի՞նչն է պակասում ներկա պահին”։ Այդ՝ իր էությամբ չափազանց հզոր հարցը չի պահանջում պատասխան՝ մտքի մակարդակի վրա։ Նրա նպատակն է՝ ձեր ուշադրությունն ուղղել դեպի խորքն այն բանի, ինչ տեղի է ունենում Այժմ և
Այստեղ։ Եվս մեկ ավանդական ձեն-բուդդիստական հարց հնչում է այսպես. “Եթե ոչ այժմ, ուրեմն ե՞րբ”։





Հավերժական Ներկան կենտրոնական տեղ է գրավում նաև իսլամի միստիկական ճյուղի՝ սուֆիզմի մեջ։ Սուֆիական ասյութներից մեկն այսպես է հնչում. “Սուֆին՝ ներկա պահի զավակ է”։ Իսկ մեծ սուֆիական վարպետ և պոետ Ռումին ասել է. “Անցյալն ու ապագան մեր հայացքից ծածկում են Աստծոն. այրեք թե մեկը և թե մյուսը ջերմ կրակով”։

XIII դարի հոգևոր ուսուցիչ Մեյստեր Էկհարտն այս թեմայով իր բոլոր հետազոտումներն ամփոփել է մի իմաստուն արտահայտության մեջ. “Ժամանակը՝ դա այն է, ինչը մեզ խանգարում է արժանանալ լույսի։ Չկա ավելի մեծ խոչնդոտ դեպի Աստված ընկած ճանապարհին, քան ժամանակը”։






- - - - - - - - -
* Մատթ. 6;33, Ղուկ. 9;62;

Sambitbaba
20.11.2014, 21:56
ՆԵՐԿԱ ՊԱՀԻ ՈՒԺԸ ՍՏԱՆԱԼՈՒ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Մի քանի րոպե առաջ, երբ դուք խոսում էիք Հավերժական Ներկայի, և անցյալի ու ապագայի
անիրական լինելու մասին, ես բռնեցի ինձ նրանում, որ նայում եմ լուսամուտից այն կողմ աճող ծառին։
Ես առաջ էլ էի ուշադրություն դարձրել նրա վրա, բայց այս անգամ լրիվ այլ կերպ տեսա։ Արտաքինից ծառն այնքան էլ չէր փոխվել,
եթե միայն գույնն ավելի վառ ու հագեցած թվաց։ Եվ միևնույն ժամանակ նրանում մի ինչ-որ նոր որակ էր հայտնվել։
Դժվար է բացատրել դա։ Ես չգիտեմ, թե ինչում էր դա արտահայտվում, բայց նրա մեջ ես ինչ-որ անտեսանելի ներկայություն էի զգում, ինչպես եթե հանկարծ
ինձ բացահայտվեր այդ ծառի էությունը, նրա, եթե ցանկանում եք, հոգին։ Եվ ինչ-որ կերպ ես այդ ամենի մասնիկն էի։ Այժմ ես հասկանում եմ,
որ առաջ տեսնում էի ոչ թե ինքը ծառը, այլ միայն նրա հարթ, անկյանք կերպարանքը։
Երբ հիմա եմ նայում նրան, իմ մեջ դեռևս կենդանի է այն պահին ծագած զգացումը։ Սակայն ես զգում եմ,
որ աստիճանաբար այն սկսում է խույս տալ ինձանից։ Տեսնում եք, ապրումներս արդեն ցնդում են անցյալում։
Կարո՞ղ է արդյոք նման բանը ոչ թե թռուցիկ տեսիլք լինել, այլ ավելի մեծ մի բան։


Ինչ-որ մի պահ դուք դուրս եք պրծել ժամանակի գերությունից։ Դուք սուզվել եք ներկայի մեջ և այդ պատճառով կարողացել եք ընկալել այդ ծառը ոչ թե մտքի վարագույրի միջից։ Այդ ընկալման մասն է եղել Լինելության զգացումը։ Ժամանակին չենթարկվող տարածքն իր մեջ այլ գիտելիքներ է պարունակում։ Այդ գիտելիքը չի սպանում կենդանի արարածների և իրերի իսկական ոգին։ Այն չի քայքայում կյանքի գաղտնիքն ու սրբությունը։ Այն լիքն է հսկայական սիրով և ակնածանքով գոյություն ունեցող ամեն ինչի հանդեպ։ Դա գիտելիք է, որի մասին միտքը ոչինչ չգիտի։

Միտքը չի կարող ճանաչել ծառին։ Նա կարող է միայն տեղեկություններ և փաստեր իմանալ ծառի մասին։ Իմ միտքը չի կարող ճանաչել ձեզ։ Նրան հայտնի են միայն դատողություններ, պիտակներ, փաստեր և կարծիքներ ձեր վերաբերյալ։ Իսկական գիտելիքը հասանելի է միայն Լինելությանը։

Միտքը և նրա գիտելիքներն իրենց գործունեության դաշտն ունեն՝ ամենօրյա կյանքի գործնական մթնոլորտը։ Բայց երբ միտքն իրեն է ենթարկում ձեր կյանքի բոլոր կողմերը՝ ներառյալ ձեր փոխհարաբերությունները բնության և այլ մարդկանց հետ, - այն դառնում է մի հրեշավոր պարազիտ, որը, եթե նրան չսանձես, կարող է ոչնչացնել կյանքը Երկրի վրա, իսկ հետո, սպանելով սեփական տիրոջը, իր վերջն էլ տալ։

Ձեզ, թող ընդամենը մի պահ, բախտ է վիճակվել զգալ, թե ինչպես ժամանակից ազատ Ներկան կարող է փոխակերպել ձեր ընկալումը։ Բայց միայն զգացումն այստեղ բավական չէ, որքան էլ այն գեղեցիկ ու խորը լինի։ Անհրաժեշտ է գիտակցության անդառնալի տեղաշարժ։ Ահա թե ինչ է հետաքրքրում մեզ առաջին և վերջին հերթին։

Այդ պատճառով սկսեք կոտրել ձեր մեջ ներկա պահի իրականությունը մերժել և նրան դիմադրել ստիպող հին ներքին սխեմաները։ Հետևեք, որպեսզի ձեր ուշադրությունն առանց անհրաժեշտության չփախչի ոչ ներկա, ոչ ապագա։ Ձեր ամենօրյա կյանքում հնարավորինս հաճախ դուրս եկեք ժամանակի շրջանակներից։ Եթե ձեզ դժվար է սուզվել Ներկայի մեջ, սկսեք հետևել, թե ինչպես է ձեր միտքը փախչում նրանից, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ։ Եվ կհայտնաբերեք, որ ապագան սովորաբար պատկերանում է մեզ Նեկայի ավելի լավացված կամ վատացված դիմանկարով։ Ապագան, որտեղ ամեն ինչ պետք է փոխվի դեպի լավը, ձեզ նվիրում է հույս կամ կանխավայելման զգացում։ Իսկ երբ ապագան խոստանում է Ներկայից ավելի վատը լինել, այն տագնապի զգացում է ծնում։ Թե մեկ և թե մյուս ապագաները պատրանքային են։ Դարձնելով ձեզ դիտարկման օբյեկտ, դուք մեքենայորեն տեղի ունեցածում գիտակցված ներկայության զգացում եք ներմուծում ձեր կյանք։ Հենց որ դուք ձեզ բռնում եք նրանում, որ դուրս եք ընկել ներկա պահից, անմիջապես նորից միանում եք նրան։ Ամեն անգամ, երբ ձեզ հաջողվում է ձեր միտքը պահել ձեր տեսադաշտում, դուք դուրս եք պրծնում նրա թակարդից։ Եվ այդ ժամանակ սկսում է գործել մի նոր, մտքի հետ չկապված գործոն. ձեր հայեցողական ներկայությունը։

Ներկա եղեք տեղի ունեցածում որպես ձեր մտքի դիտորդ։ Այլ կերպ ասած, հետևեք ձեր մտքերին, զգացմունքներին և ռեակցիաներին ամենատարբեր իրավիճակներում։ Նույնպիսի հետաքրքրություն ցուցաբերեք ձեր ռեակցիային, ինչպիսին ցուցաբերում եք այդ ռեակցիան հրահրող մարդուն կամ իրավիճակին։ Նշեք, թե որքան հաճախ է ձեր ուշադրությունն անդրադառնում անցյալին և ապագային։ Մի փորձեք վերլուծել կամ գնահատել ձեր դիտարկումները։ Հետևեք մտքին, զգացեք ապրումները և դիտեք ազդեցությունը։ Դրանցից պրոբլեմ մի սարքեք։ Այդ ժամանակ կկարողանաք զգալ շատ ավելի իրական մի բան. մտքի պարունակության հետևում թաքնված ձեր անշարժ զգոն ներկայությունը։ Ձեր լուռ վկային և դիտողին։







Գիտակցված ներկայությունը Ներկայի մեջ հատկապես կարևոր է, երբ մի ինչ-որ իրավիճակ ձեր մոտ ուժեղ հուզական երանգով ռեակցիա է առաջացնում։ Օրինակ, երբ վտանգի տակ են հայտնվում ձեր պատկերացումները ձեր մասին, երբ կյանքը ձեզ վախ ներշնչող մարտահրավեր է գցում, երբ ձեր գործերը չափից դուրս վատ են ընթանում, երբ բախվում եք մի հուզական խնդրի հետ, որով տառապել եք անցյալում։ Նման իրավիճակներում դուք հաճախ նորից “անգիտակցվածություն” եք ընկնում։ Ռեակցիան կամ հուզմունքը հաղթում է ձեզ, և դուք “դառնում եք” ձեզ հաղթողը։ Դուք սկսում եք արդարանալ, փնտրել մեղավորներին, հարձակվել, պաշտպանվել… Միայն թե այդ բոլորը ոչ թե դուք եք, այլ ձեր բնորոշ ռեակցիան, ձեր միտքը՝ հանուն ապրելու պայքարի իր սովորական ռեժիմում։

Նույնացնելով ձեզ ձեր մտքի հետ, դուք սնուցում եք նրան էներգիայով այն դեպքում, երբ, դիտարկելով նրան, ինքներդ եք խլում նրա էներգիան։ Մտքի հետ նույնացումը մեծացնում է ժամանակի ծավալն, այն դեպքում երբ նրան դիտարկելը ձեզ դուրս է բերում ժամանակից դուրս գտնվող տարածք։ Էներգիան, որը դուք խլում եք մտքից, դառնում է ձեր ներկայությունը Ներկա պահի մեջ։ Երբ դուք վերջապես զգաք, թե ինչ է իր մեջ կրում ներկա լինելու զգացումը, ձեզ շատ ավելի հեշտ կլինի դուրս գալ ժամանակային տարածքի շրջանակներից և սուզվել Հավերժական Ներկայի խորքերը։ Դա ոչ մի կերպ չի արտացոլվի ժամանակն օգտագործելու ձեր ունակության, այսինքն անցյալն ու ապագան գործնական նպատակներով օգտագործելու ձեր ունակության վրա։ Չի արտացոլվի նաև ձեր մտքի ծառայություններից օգտվելու ձեր ունակության վրա։ Հակառակը, այն միայն ավելի կլավանա։ Չէ՞ որ հիմա արդեն կսկսեք օգտվել ձեր մտքից ընտրականորեն, և այդ պատճառով այն ավելի սուր և կենտրոնացած կդառնա։

Sambitbaba
25.11.2014, 20:29
ԻՆՉՊԵՍ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ


Սովորեք օգտվել ժամանակից ձեր կյանքի գործնական տեսանկյուններում (այդպիսի ժամանակը մենք կանվանենք թվահարթակային), բայց, ավարտելով բոլոր գործերը, անմիջապես վերադարձեք ընթացիկ պահի գիտակցմանը։ Այդ կերպ դուք կկանխեք “հոգեբանական ժամանակի” կուտակումը, որը կազմավորվում է անցյալի հետ ձեզ նույնացնելուց և ապագայի մեջ անվերջ պրոյեկցվելու ձեր սևեռուն ձգտումից։

Թվահարթակային ժամանակը պետք է ոչ միայն գործնական հանդիպումներ նշանակելու և ապագա ուղևորությունները պլանավորելու համար։ Այն ենթադրում է անցյալը վերաիմաստավորելու անհրաժեշտությունն էլ, որպեսզի խուսափեք միևնույն սխալները կրկնելուց։ Այն ենթադրում է դնել նպատակներ և կենսագործել դրանք, անցյալից քաղած որոշակի մոդելների և օրենքների օգնությամբ (ֆիզիկական, մաթեմաթիկական և այլ) կանխագուշակել ապագան և այդ կանխագուշակումների հիման վրա ձեռնարկել համապատասխան գործողություններ։

Բայց նույնիսկ այստեղ, գործնական կյանքի ոլորտում, որտեղ անցյալին և ապագային դիմել չենք կարող, ամենակարևոր գործոնը մնում է ներկա պահը։ Անցյալից դուրս բերած յուրաքանչյուր դաս արդիական և կիրառելի է դառնում միայն Այստեղ և Այժմ։ Նպատակին հասնելու վրա ուղղված յուրաքանչյուր ծրագիր և գործողություն, կառուցվում և իրականացվում են Այստեղ և Այժմ։

Պայծառացած մարդն իր ուշադրությունը կենտրոնացնում է գլխավորապես Ներկայի վրա, թեև իր գիտակցության ծայրամասերում շարունակում է զգալ ժամանակը։ Այլ կերպ ասած, նա շարունակում է օգտվել թվահարթակային ժամանակից, բայց դրա հետ մեկտեղ կաշկանդված չի հոգեբանական ժամանակով։

Զգոն եղեք, երբ կիրառում եք այդ վիճակը։ Այլապես, ինքներդ էլ չկասկածելով այդ, թվահարթակային ժամանակը կփոխեք հոգեբանականի։ Օրինակ, եթե անցյալում սխալ եք կատարել, իսկ հիմա դրանից դաս եք քաղում, դուք օգտվում եք թվահարթակային ժամանակից։ Իսկ եթե, խաթարվելով այդ սխալի վրա, սկսում եք խղճի խայթ զգալ, նախատել ձեզ և պայքարել մեղքի զգացման հետ, դուք այդ սխալը ձեր մի մասն եք դարձնում։ Դուք այն դարձնում եք ձեր մասին ձեր պատկերացման մի մասը, և նշանակում է, փոխակերպում եք այն հոգեբանական ժամանակի, ամուր կապում եք այն ձեր կեղծ ինքնաընկալման հետ։ Ներել չկարողանալն անխուսափելիորեն կրում է իր մեջ հոգեբանական ժամանակի ծանր բեռը։

Եթե ձեր առջև նպատակ եք դնում և ջանում եք հասնել դրան, դուք օգտվում եք թվահարթակային ժամանակից։ Դուք գիտեք, թե ուր և ինչու եք գնում, բայց դրա հետ մեկտեղ գնահատում եք ձեր ամեն մի քայլ Ներկայում և նրան ձեր ուշադրության առավելագույնն եք հատկացնում։ Իսկ եթե արդյունքում սկսում եք զառանցել այդ նպատակով, որովհետև փնտրում եք դրա մեջ երջանկություն կամ ինքնաարտահայտման ու ձեր ինքնագնահատականը բարձրացնելու հնարավորություն, - արդեն դադարում եք գնահատել Ներկան։ Դուք իջեցնում եք այն ապագայի ճանապարհին գտնվող և ինքնուրույն արժեք չունեցող մի հերթական փուլի։ Այդ դեպքում թվահարթակային ժամանակը փոխակերպվում է հոգեբանականի, իսկ ձեր կյանքի ճամփորդությունը դադարում է զվարճալի արկած լինել։ Այժմ դա ընդամենը սևեռուն ձգտում է վազել հասնել ինչ-որ տեղ, հասնել ինչ-որ բանի կամ ինչ-որ կերպ ձեզ արատահայտել։ Դուք արդեն ժամանակ չունեք հիանալու ճամփեզրի ծաղիկներով, իսկ կյանքի գեղեցկությունն ու հրաշքը, որոնք ձեզ հայտնվում են ամեն կողմից Ներկայի մեջ գտնվելու պահերին, արդեն անհասանելի են դառնում ձեր համար։






Ես հասկանում եմ ներկա պահի ամբողջ կարևորությունը,
բայց չեմ կարող մինչև վերջ համաձայնվել ձեր պնդման հետ, որ ժամանակն՝ ամբողջովին պատրանք է։


Երբ ես ասում եմ, որ ժամանակը՝ պատրանք է, ես չեմ հրամցնում դա որպես փիլիսոփայական հիմնավորում։ Ես ուղղակի հիշեցնում եմ ձեզ մի հասարակ բանի մասին։ Այն այնքան ակնհայտ է, որ ձեզ, հնարավոր է, դժվար կլինի որսալ նրա իմաստը։ Այն կարող է նաև ընդհանրապես անիմաստ թվալ ձեզ, և սակայն, երբ դուք վերջնականապես համակվեք նրանով, այն միանգամից կարթնացնի ձեր մտքի ստեղծած բարդությունների և “պրոբլեմների” բոլոր շերտերը։ Թույլ տվեք կրկնել ևս մեկ անգամ. կյանքի ներկա պահը՝ ամենն է, ինչ դուք ունեք։ Չի եղել և չի լինի այնպես, որ ձեր կյանքն այդ պահից դուրս ընթանա։ Մի՞թե դա ակնհայտ չէ։

Sambitbaba
29.11.2014, 20:32
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ
ԱՆԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆԸ




Եթե նայեք հոգեբանական ժամանակի կոլեկտիվ դրսևորումներին, ձեր մոտ փոքրագույն կասկած անգամ չի մնա, որ այն՝ իսկական հոգեկան հիվանդություն է։ Երբեմն այդ կոլեկտիվ դրսևորումները գաղափարախոսական ձև են ընդունում, ինչպես, ասենք, կոմունիզմը, նացիոնալ-սոցիալիզմը կամ յուրաքանչյուր այլ նացիոնալիզմ կամ կարծրացած կրոնական հայեցողություն։ Դրանք բոլորը որպես հիմք ընդունում են այն, որ բարձրագույն բարիքն՝ ապագային բնորոշ հատկանիշ է և որ, հետևաբար, նպատակն արդարացնում է միջոցները։ Նպատակը՝ դա գաղափարն է, մտքի պրոեկցած կետն ապագայի մեջ, որտեղ որևէ ձևով փրկությունը (երջանկություն, ինքնաիրականացում, ազատություն, հավասարություն և այլն) վայր կիջնի բոլոր տառապյալների վրա։ Իսկ այդ “փրկությանը” հասնելու միջոց ոչ հազվադեպ դառնում է մարդկանց ստրկացումը, տանջանքներն ու ոչնչացումը ներկայում։

Այսպես, համաձայն ամենաընդհանուր հաշվարկների, հանուն կոմունիզմի կառուցման ոչնչացվել է մոտ 50 միլիոն մարդ։ Եվ ամենը նրա համար, որ Ռուսաստան, Չինաստան և այլ երկրներ գա “լուսավոր ապագան”։ Այս զարհուրելի օրինակն ակներևաբար ցույց է տալիս, թե ինչպես ապագա դրախտի հավատը ներկա դժոխք է ծնում։ Մի՞թե դրանից հետո կարող են մնալ գոնե ինչ-որ կասկածներ, որ հոգեբանական ժամանակը՝ լուրջ և վտանգավոր մտավոր հիվանդություն է։

Իսկ ահա թե ինչպես է նման մտապատկերը դրսևորում իրեն ձեր կյանքում։ Ասացեք խնդրեմ, մի՞թե ձեզ չի տանջում մշտական ցանկությունը լինել ոչ թե այնտեղ, որտեղ կաք, այլ մի ինչ-որ այլ տեղ։ Արդյո՞ք մեծամասնությունն այն ամենի, ինչ դուք անում եք ձեր կյանքում, ընդամենը նպատակի հասնելու միջոց չէ։ Մի՞թե դուք չեք հուսում, որ ձեր բոլոր ցանկություններն ահա-ահա կիրականանան, իսկ առայժմ բավարարվում եք այնպիսի անհարատև հաճույքներով, ինչպիսիք են սեքսը, ուտելիքը, խմելիքը, թմրադեղերը, սուր զգացումներն ու մոլեգին կրքերը։ Այդ դուք չե՞ք, որ անընդհատ ձգտում եք ինչ-որ մեկը դառնալ և հասնել ինչ-որ բանի կամ դեսուդեն եք ըկնում նոր վառ տպավորությունների ու հաճույքների որոնումներում։ Այդ դուք չե՞ք, որ հավատում եք, որ նոր իրեր ձեռք բերելը ձեզ կօգնի գտնել ձեզ, հավատալ ձեր ուժերին և ձեռք բերել հոգեբանական ամբողջականություն։ Վերջապես դուք չե՞ք, որ հուսում եք, որ մի գեղեցիկ օր ձեր կյանք կմտնի նա և իմաստ կտա ձեր կյանքին։

Գիտակցության սովորական, չպայծառացած վիճակում, երբ դուք նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ, հոգեբանական ժամանակն ամբողջովին ծածկում է իրենով ներկա պահի ուժն ու անվերջանալի ստեղծագործական կարողությունը։ Արդյունքում ձեր կյանքը զրկվում է իր եռանդուն էներգիայից և անարատությունից և դուք դադարում եք այն որպես հրաշք ընկալել։ Ձեր սովորական մտքերը, հուզումները, ցանկությունները, ռեակցիաներն ու վարքագծերը վերջիվերջո միօրինակ արարքների անվերջանալի շարան են դառնում։ Այդ մտավոր սցենարն ապահովում է ձեզ որոշակի անհատականությամբ, բայց անխուսափելիորեն խեղում կամ ծածկում է ձեզանից ներկա պահի իրականությունը։ Արդյունքում ձեր միտքը համառորեն կառչում է ապագայից, որպեսզի փախչի իր անբավարարվածությունից Ներկայի նկատմամբ։

Sambitbaba
09.12.2014, 06:26
ԲԱՑԱՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ
ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ



Բայց հավատը, որ ապագան Ներկայից ավելի լավը կլինի, ոչ միշտ է, որ պատրանք է։
Ներկան կարող է իրոք որ զարհուրելի լինել, սակայն ապագայում ամեն ինչ կարող է փոխվել դեպի լավը, և հաճախ հենց այդպես էլ լինում է։


Որպես կանոն, պարզվում է, որ ապագան անցյալի ճշգրիտ պատճենն է։ Մակերեսային փոփոխություններ հնարավոր են, բայց ռեալ փոխակերպում հազվադեպ է տեղի ունենում և կախված է նրանից, ընդունա՞կ եք արդյոք դուք ներկա լինել տեղի ունեցածում այնքան գիտակցված, որպեսզի Ներկայի ուժով չեզոքացնեք անցյալը։ Այն, ինչ դուք ընկալում եք որպես ապագա, ձեր գիտակցության ներկայիս վիճակի անքակտելի մասնիկն է։ Եթե ձեր միտքը ծանրաբեռնված է անցյալի ծանր բեռով, կյանքում դուք միշտ բախվելու եք միևնույն իրավիճակների հետ։ Անցյալը հավերժացնում է իրեն կյանքի ներկա պահի մեջ ձեր բացակայության շնորհիվ։ Ձեր ապագան ձևավորվում է ձեր գիտակցության տվյալ պահի որակով, և ապրել այդ ապագան, իհարկե, նույնպես կարելի է միայն Ներկայի տեսքով։

Դուք կարող եք վիճակախաղով տաս միլիոն դոլար շահել, բայց դա կփոխի ձեր կյանքի ընդամենն արտաքին մանրամասերը։ Միևնույն է, դուք շարունակելու եք գործել մտքով պայմանավորված սխեմաներով, թող որ ավելի շքեղ պարագաներում։ Մարդիկ սովորել են ճեղքել ատոմը։ Եթե առաջ մի մարդ կարող էր մահակով տաս-քսան մարդ սպանել, այժմ կարող է միլիոնավոր մարդիկ սպանել կոճակի սեղմումով։ Միայն թե, արդյո՞ք դա իրական փոփոխություն է։

Եթե ձեր ապագան ձևավորվում է այս տվյալ պահին ձեր գիտակցության որակով, ուրեմն ինչո՞վ է այդ դեպքում սահմանվում ձեր գիտակցության որակը։ Անշուշտ, ձեր ներկայության աստիճանով։ Ահա թե ինչու ներկա պահը՝ միակ տեղն է, որտեղ կարող են իրական փոփոխություններ տեղի ունենալ և որտեղ կարելի է հալեցնել անցյալի նստվածքը։








Յուրաքանչյուր նեգատիվիզմ՝ Ներկայի հերքման և հոգեբանական ժամանակի կուտակման արդյունք է։ Տագնապը, անհանգստությունը, լարվածությունը, ստրեսը, հուզումները՝ սրանք բոլորը ձևերն են վախի, որը ծնվում է ապագայի գերավելցուկից և Ներկայի մեջ անբավարար ներկայությունից։ Մեղքի և զղջման զգացումը, դառնությունը, վիրավորվածությունը, դժգոհությունը և ներել չկարողանալու հետ կապված այլ զգացումներ, ծնվում են անցյալի գերավելցուկից և Ներկայի մեջ անբավարար ներկայությունից։

Շատերը դժվարությամբ են հավատում, որ նեգատիվիզմի ցանկացած արտահայտումից ազատ գիտակցություն հնարավոր է ընդհանրապես։ Բայց և այնպես հենց այդպիսի ազատագրված գիտակցությունն են մատնացույց անում բոլոր հոգևոր ուսմունքները։ Դա նույնպես փրկության խոստում է, բայց դա այն է, ինչը կարելի է ձեռք բերել ոչ թե պատրանքային ապագայում, այլ հենց Հիմա։

Խոստովանել, որ ժամանակն ինքն է ձեր բոլոր դժբախտությունների ու պրոբլեմների պատճառը, համաձայն եմ, հեշտ չէ։ Դուք ենթադրում եք, որ նրանք ծագում են որոշակի կենսապայմանների ազդեցության տակ, և, եթե դիտենք ավանդական տեսակետից, հենց այդպես էլ կա։ Սակայն քանի դեռ դուք չեք վերանորոգել բոլոր խնդիրները ծնող մտքի գլխավոր արատը՝ նրա կապվածությունն անցյալից ու ապագայից Ներկան հերքելու հետ մեկտեղ, - անցյալն ու ապագան համափոխարինելի կմնան։ Եթե այսօր ձեր բոլոր խնդիրներն ու դժբախտությունների և տառապանքների բոլոր կարծեցյալ պատճառները հանկարծ անհետանան, բայց ձեր ներկայությունն ավելի գիտակցված չլինի ներկայում, ուրեմն շատ շուտով դուք ձեր կյանքում տառապանքների և պրոբլեմների նույնպիսի հավաքածու կհայտնաբերեք։ Նրանք ստվերի պես կհետևեն ձեզ ամենուր։ Վերջին հաշվով դուք ընդամենը մի խնդիր ունեք՝ ինքը, ժամանակի շրջանակներում կաշկանդված միտքը։


Ես չեմ կարող հավատալ,
որ կապրեմ մինչև այն պահը, երբ ազատ կլինեմ այդ բոլոր խնդիրներից։

Դուք ճիշտ եք։ Դուք երբեք չեք կարող ապրել մինչև այդ պահը, որովհետև դուք ադրեն ապրում եք նրա մեջ։

Ժամանակը փրկություն չի բերում։ Ազատություն ձեռք բերել ապագայում դուք երբեք չեք կարող։ Դեպի ազատությունը միակ բանալին՝ ձեր ներկայությունն է Ներկայում, այդ պատճառով դուք ազատ լինել կարող եք միայն Այժմ։

Sambitbaba
23.12.2014, 19:04
ԻՆՉՊԵՍ ՆԿԱՏԵԼ ԿՅԱՆՔԸ
ԿԵՆՍԱՎԻՃԱԿԻ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ



Ես չեմ կարծում, որ կարող եմ ազատ դառնալ հենց Հիմա։ Բանն այն է, որ հատկապես Հիմա ես ահավոր դժգոհ եմ իմ կյանքից։
Այդպիսին է իրավիճակը, և յուրաքանչյուր փորձ համոզել ինձ, որ իմ հետ ամեն ինչ կարգին է այն դեպքում, երբ դա բոլորովին էլ այդպես չէ,
ինքնախաբեություն կլիներ։ Իմ Ներկան՝ անընդմեջ դժբախտություն է։ Այնտեղ ոչ մի ազատագրում չկա։ Ինձ մղում է միայն հուսը, որ ապագայում ամեն ինչ
գոնե ինչ-որ կերպ կլավանա։


Ձեզ միայն թվում է, թե ձեր ուշադրությունը սևեռված է Ներկայի վրա։ Իրականում այն ամբողջովին կլանված է ժամանակով։ Գիտակցված ներկայությունը Ներկայում բացարձակապես անհամատեղելի է հուսալքության հետ։

Այն, ինչը դուք կյանք եք անվանում, ավելի ճիշտ կլինել անվանել կենսավիճակ։ Դա հոգեբանական ժամանակ է. անցյալը և ապագան։ Ինչ-որ բան ձեր անցյալում այնպես չի եղել, ինչպես կուզենայիք, և դուք մինչև օրս դիմադրում եք նրան, ինչ եղել է, իսկ հիմա դրան գումարվում է նաև դիմադրությունը նրան, ինչ կա։ Ձեզ մղում է հույսը, բայց հույսն էլ շուռ է տալիս ձեզ դեպի ապագան, իսկ որքան շատ եք ձգտում դեպի այն, այնքան ավելի ուժեղ է ներկա պահի ձեր չընդունելը և, հետևաբար, ձեր տանջանքը։


Ես համաձայն եմ, որ ներկայիս կենսավիճակը՝ արդյունքն է նրա, ինչ տեղի է ունեցել իմ հետ անցյալում։ Սակայն, ինչ էլ մտածեմ,
կենսավիճակս մնում է նույնը և ես առաջվա պես ինձ դժբախտ եմ զգում, որովհետև չեմ կարողանում դուրս պրծնել դրանից։


Ժամանակավորապես մոռացեք ձեր կենսավիճակի մասին և կենտրոնացրեք ուշադրությունը ձեր կյանքի վրա։


Իսկ ո՞րն է տարբերությունն այստեղ։


Ձեր կենսավիճակը գոյատևում է ժամանակի մեջ։
Ձեր կյանքը՝ այն է, ինչ կա Հիմա։
Ձեր կենսավիճակը մտքի ծնունդ է։
Ձեր կյանքը՝ իրականություն է։

Գտեք դեպի կյանք տանող այդ նեղ դարպասները։ Դրանք ներկա պահ են կոչվում։ Կենտրոնացրեք ձեր կյանքը նրա վրա, ինչ տեղի է ունենում հենց Հիմա։ Ձեր կենսավիճակում, ինչպես նաև կենսավիճակների մեծամասնության մեջ, կարող են լիքը խնդիրներ լինել։ Բայց հարցրեք ձեզ, ունե՞ք արդյոք որևէ խնդիր հենց տվյալ պահին։ Ոչ թե վաղը, ոչ թե տաս րոպե հետո, այլ հենց Հիմա։ Այսպիսով, հենց Հիմա, դուք որևէ խնդիր ունե՞ք։

Երբ ձեր կյանքն առատ է խնդիրներով, այնտեղ տեղ չկա ինչ-որ նոր բանի համար, տեղ չկա որոշումների համար։ Այդ պատճառով ամեն անգամ, երբ այդպիսի հնարավորություն է ստեղծվում, մաքրեք ձեր ներքին տարածությունը և տեղ ազատեք ձեր կենսավիճակի դիմակի տակ թաքնված կյանքի համար։

Օգտագործեք ձեր տնօրինության տակ գտնվող բոլոր զգացմունքները։ Եղեք այնտեղ, որտեղ կաք։ Նայեք ձեր շուրջը։ Նայեք ուղղակի, առանց որևէ բան գնահատելու։ Ընկալեք լույսը, ձևերը, գույները, որակը։ Զգացեք ամեն մի առարկայի լուռ ներկայությունը։ Զգացեք տարածությունը, որն այդ ամենին թույլ է տալիս լինել։ Ականջ դրեք ձայներին, առանց ջանք թափելու կարգուկանոն մտցնել նրանց մեջ։ Ականջ դրեք ձայների տակ թաքնված լռությանը։ Ձեռք տվեք ինչ-որ բանի, ինչ էլ պատահի։ Համակվեք դրա Գոյությամբ։ Հետևեք ձեր շնչառության ռիթմին. զգացեք, թե ինչպես է հոսում ձեր մեջ օդը և ինչպես այն նորից հոսում է դուրս։ Զգացեք ձեր մարմնի մեջ ձեր կենսական ուժը։ Թույլ տվեք ամենին, ինչ կա ձեր մեջ և դրսում, ուղղակի լինել։ Թույլ տվեք ամենին լինել ինքը։ Սուզվեք կատարվող պահի ամենախորքերը։

Դուք դուրս եք ելնում ժամանակի բթացնող աշխարհի և մտավոր վերացությունների սահմաններից։ Դուք դուրս եք պրծնում խելակորույս մտքի վանդակից, որը խլում է ձեր կենսական էներգիան և միևնույն ժամանակ դանդաղ կործանում ու թունավորում է Երկիրը։ Դուք արթնանում եք ժամանակի քնից և սուզվում եք Հավերժական Ներկայի մեջ։

Sambitbaba
27.12.2014, 20:22
ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝
ՄՏՔԻ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՆ


Ինձ թվում է, ասես հոգուցս քար ընկավ: Ես թեթևացա: Ամեն ինչ
այնքան պարզ է… Բայց չէ՞ որ իմ խնդիրները ոչ մի տեղ չկորեցին, այդպես չէ՞: Մի՞թե ես ուղղակի փորձում եմ
ժամանակավորապես թաքնվել նրանցից:


Եթե դուք դրախտում էլ հայտնվեք, ձեր միտքն այնտեղ էլ շուտով կասի ձեզ. “Լավ է այդ ամենն, իհարկե, բայց…” Սակայն հարցն այստեղ ոչ թե այս կամ այն խնդիրների լուծումն է, այլ գիտակցումը նրա, որ խնդիր իրականում չկա: Կան միայն իրավիճակներ, որոնք կարելի է պարզել հենց Հիմա, իսկ կարելի է նաև դնել մի կողմ, ընկալելով դրանք որպես ներկա պահի իրականություն, և սպասել, մինչև նրանք կփոխվեն կամ մինչև ի հայտ կգա դրանք լուծելու իրական հնարավորություն: Խնդիրները մտքի ծնունդ են, այդ պատճառով նրանց ժամանակ է անհրաժեշտ: Նրանք չեն կարող գոյատևել ներկա պահի բուն իրականության մեջ:

Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը հենց այս պահի վրա և ասացեք ինձ, ի՞նչ խնդիր է անհանգստացնում ձեզ հենց Հիմա:







Ես չեմ լսում հարցիս պատասխանը: Իսկ դա այն պատճառով, որ, երբ ձեր ուշադրությունն ամբողջովին ուղղված է դեպի Ներկան, դուք ոչ մի խնդիր ուղղակի չունեք: Կա միայն իրավիճակ, որը պետք է կամ ընդունել, կամ պարզել: Բայց ինչու՞ նրանից խնդիր սարքել: Ինչների՞դ է ընդհանրապես պետք ինչ-որ բանից խնդիր սարքել: Կյանքում առանց այդ էլ լիքը դարուփոսեր կան: Ուրեմն ինչու՞ խնդիրեներ էլ հավելել դրան: Միտքը, չնայած չի գիտակցում դա, պաշտում է խնդիրները: Չէ՞ որ նրանց վրա է կառուցվում ձեր անձը` ավելի ճիշտ, անձի ոմն նմանակ: Դա իրերի սովորական և դրա հետ մեկտեղ բացարձակապես աննորմալ դրվածքն է: “Խնդիրը” ծագում է, երբ դուք մտավորապես լռվում եք այս կամ այն իրավիճակի մեջ, չունենալով ոչ ազնիվ մտադրություն, ոչ էլ հնարավորություն լուծել այն Այժմ և Այստեղ: Արդյունքում դուք անգիտակցաբար այն ձեր մասն եք դարձնում: Ձեր կենսավիճակը կուլ է տալիս ձեզ այն աստիճան, որ դուք դադարում եք զգալ ինքը կյանքը և կորցնում եք ձեր կապը Լինելության հետ: Կամ էլ կրում եք ձեր գլխում անտանելի բեռը հարյուրավոր գործերի ու իրերի, որոնք պարտավոր եք կամ ուզում եք անել ապագայում, փոխարենը կենտրոնանալու միակ բանի վրա, որը կարող եք անել հենց Հիմա:

Ստեղծելով խնդիր, դուք ձեզ ցավ եք պատճառում: Իսկ չէ որ ընտրությունը, որը պետք է կատարեք, պարզ է շատ: Դուք պետք է ընդամենն ասեք ձեզ. “Ինչ էլ լինի, ես այլևս ինձ ցավ չեմ պատճառելու: Ես այլևս խնդիրներ չեմ սերմանի”: Դա շատ հասարակ, բայց իրոք ռադիկալ ընտրություն է: Դուք չեք վճռում այն անել, մինչև ձեզ տառապանքները չեն հասցնում ձեզ հուսահատության վերին աստիճանին, մինչև դուք մեկընդմիշտ չեք հագենում դրանցով: Սակայն դուք կարող եք սկսած գործն ավարտին հասցնել, եթե սովորեք ընդամենն օգտվել ներկա պահի ուժից: Երբ դուք դադարեք ցավ պատճառել ձեզ, կդադարեք ցավ պատճառել ուրիշներին էլ: Դրանով կդադարեք ձեր ստեղծած խնդիրների բացասականությամբ աղբոտել մեր սքանչելի Երկիրը, ձեր ներքին տարածությունը և մարդկային կոլեկտիվ առողջ հոգին:





Եթե դուք երբևիցէ հայտնվել եք ծայրահեղ իրավիճակի մեջ, որտեղ ձեր կյանքը մազից է կախված եղել, ուրեմն հիշում եք, որ դուք դա որպես խնդիր չեք ընկալել: Միտքը չուներ ժամանակ, որպեսզի ծամծմի իրավիճակն ու նրանից խնդիր սարքի: Իսկական վտանգի րոպեներին միտքը նվաղում է, դուք ամբողջովին ներգրավվում եք ներկա պահի մեջ, և ձեր գործողությունները սկսում է ղեկավարել մի այնպիսի բան, ինչը ձեզանից շատ ավելի ուժեղ է: Ահա թե ինչու մենք հաճախ լսում ենք այն մասին, թե ինչպես ամենասովորական մարդիկ հանկարծ համարձակվում են խիզախ, նույնիսկ հերոսական արարքներ կատարել: Յուրաքանչյուր ծայրահեղ իրավիճակում հարցը կտրուկ է դրված. ապրել կամ մեռնել: Եվ մեկը և մյուսը` խնդիր չեն:

Ոմանք զայրանում են, երբ ես ասում եմ, որ նրանց խնդիրները` պատրանքներ են: Չէ որ ես ոտնձգություն եմ անում իրենց մասին նրանց պատկերացման վրա: Նրանք ահագին ժամանակ են ծախսել, որպեսզի կառուցեն իրենց կեղծ “ես”-ը: Երկար տարիներ ընկալել են իրենց սեփական խնդիրների և տանջանքների կոնտեքստում միայն: Ո՞վ էին հիմա նրանք առանց այդ խնդիրների:

Շատ բաների նրանցից, ինչ մարդիկ մտածում, ասում կամ անում են, ղեկավարում է վախը, որն, իհարկե, միշտ կապված է դեպի ապագա սևեռվածության և Ներկայի հետ կապի կորստի հետ: Ներկա պահի մեջ խնդիրներ չկան, հետևաբար, վախին էլ տեղ չկա:

Երբ երկարաձգում չհանդուրժող իրավիճակ է ծագում, ձեր գործողություններն ավելի հստակ և որոշիչ կլինեն, եթե ելնում են ներկա պահի գիտակցված ընկալումից: Այդպիսի գործողություններն, ավելի շուտ, նաև ավելի արդյունավետ կլինեն: Դա կլինի ոչ թե ձեր անցած փորձի վրա հիմնված ուղեղի ռեակցիա, այլ բնազդական արձագանք կոնկրետ իրավիճակի վրա: Իսկ որոշ դեպքերում, երբ ժամանակով սահմանափակված միտքը շտապում է արագորեն հակազդել մի ինչ-որ “խնդրի”, դուք կարող եք գերադասել անտարբերության տակտիկան և ուղղակի ակտիվորեն ներկա լինել Ներկայում:

Sambitbaba
29.12.2014, 19:21
ՔՎԱՆՏԱՅԻՆ ԹՌԻՉՔ
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՇՐՋՄԱՆ ՄԵՋ


Ինձ ծանոթ են ժամանակից և մտքից ազատ լինելու ձեր նկարագրած առկայծումները,
սակայն անցյալն ու ապագան այնքան ուժեղ են, որ երկար ժամանակ նրանցից ազատ լինել ինձ չի հաջողվում:

Գիտակցության ժամանակային տիպը հաստատուն կերպով արմատավորվել է մարդկային հոգեբանության մեջ: Սակայն այն, ինչով մենք ձեր հետ զբաղվում ենք Հիմա, - մասն է փոխաակերպման խորին պրոցեսի, որը տեղի է ունենում այսօր մեր մոլորակի և նրա սահմաններից դուրս գտնվող ամեն ինչի կոլեկտիվ գիտակցության մեջ: Մենք մասնակցում ենք նյութի, ձևի և մեկուսածության քնից գիտակցության արթնացմանը: Մենք ազատվում ենք ժամանակից և կոտրում ենք մտավոր ստերեոտիպերը, որոնք իշխել են մարդկության վրա անթիվ քանակությամբ տարիներ: Այդ ստերեոտիպերը հսկայական մաշտաբով աներևակայելի տառապանքներ են ծնել: Ես միտումնավոր կերպով չեմ օգտագործում “չարիք” բառը: Ավելի նպատակահարմար է անվանել այն անգիտակցություն կամ ուղղակի խելացնորություն:


Գիտակցության հնացած տիպի, ավելի ճիշտ ասած, անգիտակցության, ոչնչացումը, կախվա՞ծ է արդյոք մեր ջանքերից:
Թե՞ առանց մեզ էլ այն տեղի կունենա: Ես ցանկանում եմ հարցնել, այդ փոփոխություններն անխուսափելի՞ են:

Ամեն ինչ տեսակետից է կախված: Գործողությունն ու իրադարձությունը` ըստ էության, միևնույն պրոցեսն են: Մենք անբաժանելի ենք գիտակցության միագումար միասնությունից, հետևաբար իրավունք չունենք դիտել մեկն առանց մյուսի: Այնուամենայնիվ բացարձակ երաշխիք, որ մարդիկ կկարողանան անցնել գիտակցության նոր մակարդակ, չկա: Այդ պրոցեսն անխուսափելի կամ ինքնաբերական չէ: Ձեր մասնակցությունը նրանում` նրա հաջողության կարևոր բաղադրամասն է: Որ կողմից էլ նայեք նրան, դա` քվանտային թռիչք է գիտակցության բարեշրջման մեջ և մեր կենդանի մնալու միակ գրավականը:

Sambitbaba
05.01.2015, 21:32
ԳՈՅՈՒԹՅԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ


Շատ հեշտ է համոզվել, որ դուք հոգեբանական ժամանակի պատանդն եք դարձել: Հարցրեք ձեզ. ամենում, ինչ անում եմ, կա՞ արդյոք ուրախություն, թեթևություն և անկաշկանդություն: Եթե պատասխանը բացասական լինի, նշանակում է, ժամանակը ծածկում է ձեզանից ներկա պահը, իսկ ինքը կյանքը ձեր կողմից ընկալվում է որպես բեռ կամ պայքար:

Պարտադիր չի, որ ձեր կյանքում ուրախության, թեթևության և անկաշկանդության բացակայությունն անպայման ասի այն մասին, որ ձեզ անհրաժեշտ է սկսել մի այլ բան անել: Երբեմն բավական է փոխել ոչ թե ինչ, այլ ինչպես: “Ինչպեսը” միշտ ավելի կարևոր է, քան “ինչը”: Փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե արդյունքի վրա, որին ցանկանում եք հասնել, այլ հենց գործողության վրա: Ինչ էլ տեղի ունենա ներկա պահին, դրա վրա ուղղեք ձեր ամբողջ ուշադրությունը: Դրանով դուք կսկսեք ամբողջովին ընկալել ամենն, ինչ տեղի է ունենում, որովհետև կենտրոնանալ ինչ-որ բանի վրա և դրա հետ մեկտեղ դիմադրել ձեր ուշադրության օբյեկտին ուղղակի անհնար է:

Հենց որ սկսում եք վերաբերվել Ներկային արժանվույն հարգանքով, տրտմությունն ու պայքարի ծարավն անհետանում են անհետք և կյանքն սկսում է հեշտ և ուրախ ընթանալ: Երբ ամենն, ինչ դուք անում եք, ծնվում է ընթացիկ պահի գիտակցումից, յուրաքանչյուր, նույնիսկ ամենապարզունակ գործողությունները լցվում են սիրով և իմաստով:






Այնպես որ մի հոգացեք ձեր գործերի պտուղների մասին, ուղղակի ուշադրություն դարձրեք հենց իրենց` գործերին: Պտուղները հասունանում և ծնվում են ինքնիրենց: Դա հզոր հոգևոր պրակտիկա է: “Բհագավատգիտայում”, ամենահին և ամենահիասքանչ հոգևոր ուսմունքներից մեկում, սեփական գործերի պտուղներից կախվածության բացակայությունը կոչվում է կարմա-յոգա: Դա “օրհնված գործողության” ճանապարհն է:

Բավական է ազատվել Ներկայից փախչելու սևեռուն ձգտումից, և ամենի մեջ, ինչ դուք անում եք, կներթափանցի Լինելության ուրախությունը: Հենց որ ձեր ուշարդությունն անդրադառնում է ներկա պահին, դուք սկսում եք ներկա լինել նրա մեջ և զգալ նրա հանգստությունն ու անշարժությունը: Ձեր ցանկություններն ու ինքնասիրությունները բավարարելու հարցում դուք այլևս կախված չեք ապագայից: Այլևս նրա մեջ փրկություն չեք փնտրում: Դուք դադարում եք կառչել արդյունքներից: Ոչ պարտությունը, ոչ հաջողությունը Լինելության հետ ձեր միասնության վիճակի վրա այլևս չեն կարող ազդել: Կենսական իրավիճակի դիմակի տակ դուք հայտնաբերել եք իրական կյանքը:

Հոգեբանական ժամանակի բացակայության դեպքում ձեր ինքնազգացումը բխում է Լինելությունից, այլ ոչ թե ձեր անձնական անցյալից: Այդ պատճառով դուք այլևս հոգեբանական անհրաժեշտություն չունեք լինել մեկ ուրիշը, այլ ոչ նա, ով կաք: Ֆիզիկական աշխարհի և ձեր կենսական իրավիճակի մակարդակի վրա դուք իրոք կարող եք երբևիցէ ձեռք բերել հարստություն, գիտելիք, հաջողություն և ազատություն այս կամ այն իրավիճակներից: Սակայն ավելի խորը, Լինելության մակարդակի վրա, դուք ավարտուն և միասնական ամբողջականություն եք արդեն Հիմա:


Զգալով մեր մեջ այդպիսի ամբողջականություն,
կկարողանա՞նք կամ կցանկանա՞նք մենք արդյոք ձգտել ինչ-որ արտաքին նպատակների:

Անշուշտ: Ուղղակի դուք այլևս չեք ունենա պատրանքային հույսեր, որ ապագայում ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կփրկի ձեզ կամ կերջանկացնի: Ձեր կենսավիճակի շրջանակներում դուք կարող եք ցանկանալ ձեռք բերել ինչ-որ բան կամ ինչ-որ բանի հասնել: Սա նյութական աշխարհ է, ձեռքբերումների և կորուստների աշխարհ: Սակայն ավելի խոր մակարդակի վրա դուք արդեն ամեն ինչ ունեք: Երբ դա հասկանաք, ամենում, ինչ անում եք, կզգացվի ուրախ, փրփրուն էներգիա: Ազատվելով հոգեբանական ժամանակից, դուք դադարում եք մռայլ վճռականությամբ, մղված վախով, ցասումով, անբավարարվածությամբ կամ ինչ-որ բան անելու ցանկությամբ ձգտել ինչ-որ նպատակի: Բայց նաև, վախենալով անհաջողություններից ու պարտություններից, չեք նստում ձեռքներդ ծալած. այդ վախը ձերը չէ, այլ ձեր էգոյինը, ով վախենում է իրեն կորցնել: Երբ ձեր խորին ինքնաընկալումը ծագում է Լինելությունից, երբ դուք ազատ եք անվերջ “հարսնյակը թիթեռ դարձնելու” հոգեբանական կախվածությունից, ոչ ձեր երջանկությունը, ոչ ձեր ինքնաընկալումը կախված չեն այլևս տեղի ունեցող իրադարձություններից, ըստ այդմ էլ դուք ազատ եք վախից: Դուք չեք փնտրում մշտականություն այնտեղ, որտեղ այն հնարավոր չէ գտնել. ձևերի, ձեռքբերումների և կորուստների աշխարհում, ծննդյան և մահվան աշխարհում: Դեպքերից, իրավիճակներից, տեղերից կամ մարդկանցից դուք չեք պահանջում, որ նրանք ձեզ երջանիկ դարձնեն, և չեք տառապում, երբ նրանք չեն արդարացնում ձեր հույսերը:

Դուք արժանի եք հարգանքի, բայց ոչինչ նշանակություն չունի: Ձևերը ծնվում և մեռնում են, բայց դուք գիտեք, որ այդ ձեևերի տակ մի ինչ-որ հավերժական բան է թաքնված: Գիտեք, որ իրերի իրական բնույթին դա չի սպառնում:

Ինչպե՞ս դուք կարող եք չհասնել հաջողության, երբ ձեր համար բաց են Լինելության այդպիսի խորությունները: Դուք արդեն հասել եք դրան` և ամենագլխավորում:

Sambitbaba
11.01.2015, 19:50
ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ


ԻՆՉՊԵՍ Է ՄԻՏՔԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ
ՆԵՐԿԱ ՊԱՀԻ ՄԵՋ
ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒՑ


ԳԼԽԱՎՈՐ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆԸ.
ՆԵՐԿԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԿՈՐՈՒՍՏԸ


Եթե նույնիսկ ես ամբողջովին ընդունեմ, որ ժամանակը`վերջին հաշվով, պատրանք է,
դրանից ի՞նչ կփոխվի իմ կյանքում: Միևնույն է, ես ստիպված կլինեմ ապրել աշխարհում, որտեղ իշխում է ժամանակը:

Մտավոր համաձայնությունը` հերթական համոզմունք է ընդամենը, որն իրոք քիչ բան կփոխի ձեր կյանքում: Գիտակցել այդ ճշմարտությունը կարելի է, այն ձեր կյանքի մասը դարձնելով միայն: Երբ ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ այնպես է տոգորված Ներկայով, որ կայծկլտում է իրեն համակած կենսական էներգիայից և ամեն պահ դուք զգում եք այդ էներգիան որպես Լինելության ուրախություն, ահա այդ ժամանակ կարելի է ասել, որ դուք իրոք ազատվել եք ժամանակից:


Բայց վաղն ինձ միևնույն է հարկ կլինի վճարել հաշիվներս, և ես միևնույն է կծերանամ ու կմեռնեմ,
ինչպես բոլոր մարդիկ: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ խոսել այն մասին, որ ազատվել եմ ժամանակից:

Վաղվա հաշիվները` խնդիր չեն: Ֆիզիկական մարմնի քայքայումը` խնդիր չէ: Իսկ այ Ներկայի հետ կապի կուրուստը` խնդիր է կամ, ավելի շուտ, գլխավորն է բոլոր մոլորություններից, որոնք ամենասովորական իրավիճակը, իրադարձությունը կամ հուզումը դարձնում են անձնական խնդիր և տառապանքի աղբյուր: Ներկա պահի հետ կապի կորուստը` Լինելության հետ կապի կորուստ է:

Ազատ լինել ժամանակից` նշանակում է ազատ լինել անցյալում լինելու հոգեբանական պահանջից, որից կառուցվում է ձեր անձը, և ապագայում լինելու պահանջից, որտեղ “պետք է” իրականանան ձեր ցանկությունները: Դա կապված է գիտակցության ամենախորը փոխակերպման հետ, որը կարելի է միայն պատկերացնել: Առանձին դեպքերում գիտակցության այդ տեղաշարժը հզոր, արմատական և անդառնալի է լինում: Բայց դա պատահում է շատ հազվադեպ և, որպես օրենք, անտանելի տառապանքի պահին միայն, որը ստիպում է ձեզ ամբողջովին համակերպվել կենսավիճակի հետ: Սակայն մարդկանց մեծամասնությանը հարկ է լինում ջանք թափել այդ ազատությունը ձեռք բերելու համար:

Ճաշակելով գիտակցության ժամանակից դուրս գտնվող վիճակի առաջին առկայծումները, դուք կսովորեք ժամանակի տարածքից կանոնավորապես անցնել Ներկայում գիտակցաբար ներկա լինելու տարածքին: Սկզբում դուք կհասկանաք, թե որքան հազվադեպ է ձեր ուշադրությունն իրոք դարձած դեպի Ներկան: Բայց ինքը փաստը, որ դուք գիտեք ձեր “բացակայության” մասին, - արդեն մեծ հաջողություն է: Չէ որ այդ գիտելիքն էլ հենց ձեր ներկայությունն է, եթե նույնիսկ սկզբում այն, նախքան նորից անհետանալը, տևում է թվահարթակային ժամանակի ընդամենը մի քանի վայրկյան: Հետո դուք սկսում եք ավելի ու ավելի հաճախ գիտակցաբար կենտրոնանալ ներկա պահի, այլ ոչ թե անցյալի կամ ապագայի վրա: Հասկանալով, որ “անջատվել եք” ներկա պահից, դուք նկատում եք, որ գտնվում եք այնտեղ արդեն ոչ թե մի զույգ վարկյան, այլ ավելի երկար, եթե նայենք դրան արտաքին թվահարթակային ժամանակի դիրքերից: Քանի դեռ չեք սովորել ամբողջովին ներկա գտնվել տեղի ունեցածում, այսինքն մինչև չհասնեք լիակատար գիտակցվածության վիճակին, շարունակելու եք երթևեկել գիտակցվածության և չգիտակցվածության վիճակների միջև, ներկա պահի մեջ ներկա լինելու վիճակի և ձեր մտքի հետ ձեզ նույնացնելու վիճակի միջև: Կշարունակեք մեկ կորցնել կապը Ներկայի հետ, մեկ նորից շոշափել այն այնքան ժամանակ, մինչև տեղի ունեցածում ներկա լինելու վիճակը ձեր համար հիմնականը չդառնա:

Մարդկանց մեծամասնությունը կամ ընդհանրապես ծանոթ չեն ներկա պահի մեջ ներկա լինելու զգացմունքին, կամ բախվում են դրա հետ պատահաբար և մի պահ միայն: Ընդ որում նրանք չեն հասկանում տեղի ունեցածի իսկական իմաստը: Մեծամասնությունը ձեզանից երթևեկում է ոչ թե գիտակցվածության և չգիտակցվածության վիճակների միջև, այլ ընդամենը չգիտակցվածության տարբեր մակարդակների միջև:

Sambitbaba
19.01.2015, 22:55
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՉԳԻՏԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ԵՎ
ԽՈՐԻՆ ՉԳԻՏԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ




Ասելով. “չգիտակցվածության արբեր մակարդակներ”, -
դուք ի՞նչ նկատի ունեք:


Ձեզ, հավանաբար, հայտնի է, որ քնած ժամանակ դուք անընդհատ առանց երազների քնի փուլից անցնում եք երազներով քնի փուլին և հետ: Նույնն էլ տեղի է ունենում արթուն վիճակում. մարդկանց մեծամասնութույնը տեղաշարժվում է ընդամենը սովորական և խորին չգիտակցվածության վիճակների միջև: Սովորական չգիտակցվածության տակ ես նկատի ունեմ նույնացնելը քեզ քո սեփական մտավոր պրոցեսների, հույզերի, ռեակցիաների, ցանկությունների, համակրանքների և հակակրանքների հետ: Մարդկանց մեծամասնության համար դա բացարձակապես նորմալ երևույթ է: Այդ վիճակում ձեզ կառավարում է էգոիստական միտքը: Դուք կտրված եք ձեր Լինելությունից: Ընդ որում դուք ձեզ խորինս դժբախտ չեք զգում և սուր ցավ էլ չեք ապրում: Դա, ավելի շուտ, անանցողիկ ճնշվածության, տագնապի, դժգոհության, թախծի և ջղագրգռության միապաղաղ զգացում է: Այն ձեր “նորմալ” կյանքի մասն է համարվում, այդ պատճառով դուք, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չեք էլ ընկալում այդ ֆոնը, ինչպես չեք ընկալում միացրած օդակարգավորիչի ցածր հաճախականության միապաղաղ աղմուկը: Փոխարենը, երբ օդակարգավորիչը հանկարծ դադարում է գվվալ, դուք թեթևություն եք զգում: Շատերն օգտագործում են ալկոհոլը, թմրադեղերը, սեքսը, ուտելիքը, աշխատանքը, հեռուստացույցը և նույնիսկ առևտուրը որպես յուրօրինակ ցավազրկող միջոցներ, որոնց օգնությամբ ենթագիտակցաբար փորձում են պայքարել անբավարարվածության զգացման հետ: Այդ դեպքերում այս կամ այն ժամանցը, որը խելամիտ դոզաներով իսկական հաճույք կպատճառեր, ձեռք է բերում կործանիչ մոլության կամ կախվածության երանգ, որոնք հիվանդագին սիմպտոմների կարճատև թեթևացումից բացի, ուրիշ ոչինչ չեն տալիս:

Ընդհանուր անհանգստության զգացումն աստիճանաբար վերածվում է խորին չգիտակցվածության ցավի: Դա ավելի զգալի և ավելի արտահայտված տանջանքի և հուսալքության վիճակ է: Այն կարող է գալ, երբ ինչ-որ բան ստացվում է ոչ այնպես, ինչպես ցանկանում էիք, կամ երբ ձեր էգոն վտանգի տակ է հայտնվում: Հրահրել այդ կարող է էգոյի բախումը լուրջ փորձության, վտանգի կամ կորստի հետ, լինի դա իրական թե հնարովի, ձեր սեփական կենսավիճակի շրջանակներում կամ մոտիկ մարդու հետ կոնֆլիկտի դեպքում: Դա որակապես նոր վիճակ չէ, այլ ընդամենը սովորական չգիտակցվածության ուժեղացված տարբերակը:

Սովորական չգիտակցվածության վիճակում ներկա պահին դիմադրելու կամ այն հերքելու սովորությունը տագնապ կամ անբավարարվածություն է ծնում: Մարդկանց մեծամասնությունը դա համարում է լրիվ նորմալ երևույթ: Երբ մարդ բախվում է բարդ կենսական վիճակի հետ կամ երբ էգոն իրեն վտանգի մեջ է զգում, այդ դիմադրությունը կարող է ուժեղանալ և հրահրել ծայրահեղ բացասական զգացումներ. զայրույթ, խուճապային վախ, ագրեսիա, դեպրեսիա և այլն: Խորին չգիտակցվածության վիճակը հաճախ ասում է այն մասին, որ ձեր մեջ արթնացել է ձեր ցավագար մարմինը և դուք սկսել եք նույնացնել ձեզ նրա ցավերի հետ: Ֆիզիկական բռնությունը ծագում է միայն խորին չգիտակցվածության պայմաններում: Այն հեշտությամբ բռնկվում է նաև այնտեղ, որտեղ մարդկանց մի խումբ կամ մի ամբողջ ազգ իր կոլեկտիվ էներգետիկական դաշտը գեներացիայի է ենթարկում հզոր բացասական լիցքով:

Ձեր գիտակցության մակարդակի լավագույն ցուցանիշ է ծառայում կենսական դժվարությունները հաղթահարելու ձեր ունակությունը: Իրեն չգիտակցող մարդուն դրանք ստիպում են ավելի խորը սուզվել չգիտակցվածության վիճակի մեջ, այն դեպքում երբ գիտակից մարդն ավելի գիտակցող է դառնում: Դժվարությունները կարելի է օգտագործել որպես խթան դեպի արթնացումը, իսկ կարելի է նաև նրանց թույլատրել քարշ տալ ձեզ դեպի ավելի խոր քուն: Վերջին դեպքում այդ “հարթմնի երազը”, որը տեսնում եք սովորական չգիտակցվածության վիճակում, կվերաճի մղձավանջի:

Եթե դուք չեք կարող ներկա լինել ներկա պահի մեջ նույնիսկ սովորական պայմաններում, ինչպես, օրինակ, երբ միայնակ եք, զբոսնում եք անտառում կամ լսում եք ձեր զրուցակցին, - ուրեմն հավանաբար չեք կարողանա գիտակցվածության վիճակի մեջ պահել ձեզ այն ժամանակ, երբ ձեր մոտ ինչ-որ բան խախտվի, կամ երբ ստիպված լինեք բախվել դժվար մարդկանց կամ ինչ-որ կարևոր բան կորցնելու վտանգով հղի իրավիճակների հետ: Դուք կհայտնվեք ձեր ռեակցիաների իշխության ներքո, որոնք, ըստ էության, միշտ վախի ձև են, և թույլ կտաք նրանց ձեզ քարշ տալ չգիտակցվածության խորքերը: Նման իրավիճակները` ձեր ամրության գերազանց ստուգում են: Այդ դժվարությունները գիտակցվածորեն հաղթահարել կարողանալու ձեր ունակությունը միայն, այլ ոչ թե այն, թե որքան երկար կարող եք նստել փակ աչքերով ու դիտել գունավոր պատկերներ, - կարող է ցուցադրել ձեզ և մնացած բոլորին ձեր գիտակցության զարգացածության մակարդակը տվյալ պահին:

Ահա թե ինչու կարևոր է ձեր կյանքն ավելի գիտակցված դարձնել սովորական պայմաններում, երբ ամեն ինչ հարաբերականորեն ավելի հարթ է ընթանում: Այդ կերպ դուք կուտակում եք ձեր ներկայության ուժը Ներկայի մեջ: Այդ ուժը ձեր ներսում և ձեր շուրջ բարձր թրթիռների էներգետիկական դաշտ է ստեղծում: Ինչպես մութը չի կարող համակերպվել լույսի հետ, այնպես էլ չգիտակցվածությունը, բացասականությունը, բռնությունը և ներքին աններդաշնակությունը չեն կարող փրկվել, հայտնվելով այդ դաշտի գործունեության գոտում:

Երբ դուք սովորեք հետևել ձեր հուզումներին ու մտքերին, ինչը կարևոր պայման է ներկա պահի մեջ ներկա լինելու համար, - դուք, հնարավոր է, կզարմանաք, հայտնաբերելով, թե խոչընդոտների ինչպիսի մշտական ֆոն է ուղեկցում սովորական չգիտակցվածության վիճակին և որքան հազվադեպ եք դուք ապրում իսկական ներքին կոմֆորտ: Մտածողության մակարդակի վրա դուք ներկա պահին դիմադրելու հզոր օջախ կհայտնաբերեք ձեր մեջ դատողությունների, դժգոհության և մտապատկերների տեսքով, որոնք ոչ մի կապ չունեն նրա հետ, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ: Իսկ հուզական մակարդակի վրա դուք անորոշ անհանգստություն, լարվածություն, ձանձրույթ կամ վախ կզգաք: Այդ ամենը` մտքի տեսանկյուններն են դիմադրության նրա սովորական ապրելակարգում:

Sambitbaba
02.02.2015, 08:19
Ի՞ՆՉ ԵՆ ՆՐԱՆՔ ՓՆՏՐՈՒՄ


Իր գրքերից մեկում Կառլ Յունգը վերապատմում է մի զրույց, որն ունեցել է հնդկական մի ցեղի առաջնորդի հետ: Առաջնորդը նկատել է, որ, իր կարծիքով, սպիտակամորթների մեծամասնությունը երեք տարբերակիչ հատկանիշներ ունի. լարված դեմք, թափանցող հայացք և դաժանություն: "Նրանք ամբողջ ժամանակ ինչ-որ բան են փնտրում, - ասում է հնդիկը: - Ի՞նչ են նրանք փնտրում: Սպիտակ մարդիկ միշտ ինչ-որ բան են ցանկանում: Միշտ անհանգստացած են ինչ-որ բանով և իրենց տեղը չեն գտնում: Մենք չգիտենք, թե ինչ է նրանց հարկավոր: Մենք նրանց խելակորույս ենք համարում":

Հակվածությունը մշտական անհանգստության հանդեպ ծագել է, իհարկե, շատ ավելի վաղ, քան արևմտյան արդյունաբերական քաղաքակրթության ծնունդը, որն այսօր ընդգրկել է արդեն փաստորեն ամբողջ երկրագունդը, ներառյալ արևելյան պետությունների մեծամասնությունը, և արտահայտում է իրեն առանձնահատուկ սրությամբ: Այն գոյություն ուներ թե Հիսուսի ժամանակներում, թե դրանից վեց հարյուր տարի առաջ Բուդդայի կյանքի օրոք, ու նաև դրանից շատ առաջ էլ: "...Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կկարողանա իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել, - հարցնում էր Հիսուս իր աշակերտներին: - Արդ, եթե փոքր բաների մեջ անկարող եք, այլ բաների համար ինչու՞ եք հոգս անում"*: Բուդդան էլ քարոզում էր, որ տառապանքի աղբյուրը պետք է փնտրել մեր անվերջանալի ցանկությունների ու ձգտումների մեջ:

Որտեղ դիմադրությունը ներկա պահին կոլեկտիվ հիվանդության ձև է ընդունում, այնտեղ այն սերտորեն կապված է Լինելության գիտակցված ընկալման կորստի հետ: Այն ընկած է մեր դիմազրկված արդյունաբերական քաղաքակրթության հիմքում: Ֆրոյդն, իմիջիայլոց, նույնպես ընդունում էր այդ հակումը մշտական անհանգստության հանդեպ և նկարագրել է դա իր "Քաղաքակրթությունը և քաղաքակրթությունից դժգոհները" գրքում: Սակայն նա չկարողացավ տեսնել այդ անհանգստության պատճառը և հասկանալ, որ նրանից կարելի է ազատվել: Այդ կոլեկտիվ հիվանդությունը ծնեց խորինս դժբախտ և չափազանց ագրեսիվ քաղաքակրթություն, որը վտանգ դարձավ ոչ միայն իր, այլև ամբողջ մոլորակի վրա կյանքի համար:


- - - - - - -
*Ղուկ. ԺԲ; 25-26

Sambitbaba
06.02.2015, 20:22
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՉԳԻՏԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ
ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ




Ուրեմն ինչպե՞ս ազատվենք այդ հիվանդությունից:


Գիտակցեք այն: Հետևեք, թե անպետք դատողությունները, իրերի իրական վիճակին դիմադրելը և ներկա պահը չճանաչելն ինչպես են ձեր մեջ տագնապ, անբավարարվածություն ու լարվածություն բազմացնում: Ամբողջ չգիտակցվածը տարրալուծվում է անհետք, երբ դուք նրա վրա եք ուղղում ձեր գիտակցության լույսը: Բավական է սովորեք տարրալուծել սովորական չգիտակցվածությունը, և Ներկայի մեջ ներկա լինելու ձեր լույսը կշողա նոր ուժով, և հետագայում, երբ դուք զգաք խորին չգիտակցվածության արթնացումը, շատ ավելի հեշտ կլինի այն հաղթահարել: Սակայն ճանաչել սովորական չգիտակցվածությունը` սկզբում այնքան էլ հեշտ չէ. չէ՞ որ դուք այն որպես "նորմալ" վիճակ եք ընկալում:

Սովորեք ստուգել ձեր զգացմունքային-մտավոր վիճակն ինքնադիտման միջոցով: "Հե՞շտ է արդյոք ինձ համար այս պահին", - այս օգտակար հարցը հարկ է հնարավորինս հաճախ տալ ինքդ քեզ: Կամ կարող եք հարցնել ձեզ. "Ի՞նչ է տեղի ունենում ինձ հետ հենց այս պահին": Հետաքրքրվեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում, ոչ ավելի քիչ, քան հետաքրքրվում եք նրանով, ինչ կատարվում է դրսում: Եթե կարգուկանոն հաստատեք ներսում, ձեր արտաքին կյանքը կկառուցվի համապատասխան կերպով: Առաջնային իրականությունը գտնվում է ներսում, իսկ այն, ինչ դրսում է, - երկրորդական է: Մի շտապեք պատասխանել ձեր հարցերին: Ուշադրությունը ներս ուղղեք: Նայեք ձեր ներսը: Ի՞նչ մտքեր են պտտվում ձեր գլխում: Ի՞նչ եք զգում: Ներսում լարվածություն չկա՞: Հայտնաբերելով ձեր մեջ նույնիսկ փոքրիկ անհանգստություն կամ ֆոնային խանգարումներ, աշխատեք ախտորոշել, թե ինչում են արտահայտվում Ներկան ժխտելու և դրանով կյանքի ընթացքին դիմադրելու ձեր փորձերը: Չգիտակցված դիմադրությունը Ներկային կարող է ամենատարբեր ձևեր ընդունել: Ընդամենը մի քանի օրինակ կբերեմ: Եթե դուք աշխատում եք ձեր վրա այդ ուղղությամբ, ուրեմն աստիճանաբար կհղկեք ինքնադիտման և ներքին վիճակը կառավարելու ձեր ունակությունը:

Sambitbaba
12.02.2015, 21:43
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ` ԸՆԿՃՎԱԾ
ՀՈԳԵԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ


Դուք ստիպված եք անել այն, ինչ ձեր սրտով չէ՞: Միգուցէ ձեզ դուր չի գալիս ձեր աշխատա՞նքը: Եվ կամ համաձայնվել եք անել ինչ-որ բան և կատարում եք ձեր խոստումը, բայց հոգու խորքում դժգոհ եք ու դիմադրու՞մ եք տեղի ունեցածին: Կամ, հնարավոր է, դուք ձեր մեջ կրում եք չարտահայտված վիրավորանք մոտիկ մարդու վրա՞: Իսկ հայտնի՞ է ձեզ արդյոք, որ էներգիան, որը դուք այդ կերպ արձակում եք, այնքան է վնասակար, որ թունավորում է ոչ միայն ձեզ, այլև ձեզ շրջապատողներին: Նայեք ձեր ներսն ու ականջ դրեք: Չե՞ք զգում արդյոք դուք ձեր մեջ գոնե ինչ-որ անբավարարվածություն կամ ինչ-որ բան անելու չկամություն: Հայտնաբերելով, հետևեք դրանց ինչպես մտավոր, այնպես էլ հուզական մակարդակի վրա: Ի՞նչ մտեքր են ծնվում ձեր մեջ այդ իրավիճակի հետ կապված: Այժմ կենտրոնացեք տվյալ պահին ձեզ տիրապետող զգացման վրա: Դա մարմնի հակազդեցությունն է ձեր մտքերին: Զգացեք այդ զգացումը: Հաճելի՞ է այն թե ոչ: Եթե ունենայիք ընտրություն, ներս կթողնեի՞ք արդյոք դուք ձեր մեջ այդ էներգիան: Ունե՞ք արդյոք այդ ընտրությունը:

Միգուցէ ինչ-որ մեկն իրոք օգտագործում է ձեզ իր շահերի համար: Միգուցէ դուք իրոք ստիպված եք զբաղվել ինչ-որ տաղտկալի բանով: Հնարավոր է, ձեզ մոտիկ մեկն իրոք ձանձրալի, դժբախտ և անգիտակից է: Բայց այդ ամենը ոչ մի նշանակություն չունի: Արդարացված են ձեր մտքերն այս կամ այն իրավիճակի հանդեպ թե ոչ`բացարձակապես կարևոր չէ: Կարևոր է միայն, որ դուք դիմադրում եք նրան, ինչ կա: Ներկա պահը դուք ձեզ թշնամի եք դարձնում: Դուք դժբախտացնում եք ձեզ, ստեղծելով ընդհարում նրա մեջ, ինչ դրսում է և նրա, ինչ ներսում է: Ճնշվածության այդ վիճակն աղտոտում է ոչ միայն ձեր ներքին էությունն ու ձեզ շրջապատող մարդկանց, այլև մարկային կոլեկտիվ հոգեբանությունը, որի անքակտելի մասն եք ինքներդ: Մոլորակի կեղտոտումը` մարդկային հոգեբանության աղտոտվածության արտաքին արտացոլումն է ընդամենը, միլիոնավոր անգիտակից մարդկանց` իրենց ներքին տարածության հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի արդյունքը:

Կամ դադարեք անել այն, ինչ անում եք, և խոսեք ձեզ "վիրավորողի" հետ, արտահայտելով նրան ձեր բոլոր զգացմունքները, կամ էլ դեն նետեք ամեն կարգի բացասականություն, որն ստեղծել է իրավիճակի շուրջ ձեր միտքը և որը ձեր կեղծ "ես"-ի ամրապնդումից բացի, ոչ մի այլ նպատակ չի հետևում: Գիտակցեք ձեր բացասականության ապարդյունությունը: Այն չի կարող իրավիճակի լուծման ամենաբարենպաստ միջոցը լինել ոչ մի դեպքում: Մեծամասնությամբ այն ընդամենը խանգարում է ձեզ դուրս գալ այդ վիճակից և խանգարում է իսկական փոփոխություններին: Բացասական էներգիայով ներծծված ցանկացած գործողություն վերջիվերջո թունավորված կլինի դրանով և ժամանակի ընթացքում նոր ցավ ու տառապանքներ կբերի: Ավելին, յուրաքանչյուր ներքին բացասական վիճակ վարակիչ է. ոգու հիվանդությունն ավելի արագ է տարածվում, քան ֆիզիկականը: Այստեղ գործում է անդրարադձման օրենքը. ձեր բացասականությունն արթնացնում է ձեզ շրջապատողների մեջ նրանց սեփական քնած բացասականությունը և սնուցում է նրան էներգիայով` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտպանված են ձեզանից իրենց գիտակցվածության վահանով:

Ինչո՞վ եք դուք զբաղված` այս աշխարհն աղտոտելո՞վ, թե՞ աշխարհում կուտակված աղբը մաքրելով: Հիշեք, որ դուք եք պատասխանատու ձեր ներքին տարածության համար` դուք, և ուրիշ ոչ ոք: Ճիշտ այնպես, ինչպես պատասխանատու եք մեր մոլորակի համար: Ինչ ներսում է, այն էլ դրսում է. եթե մարդիկ մաքրեն իրենց ներսից, կդադարեն աղտոտել իրենց արտաքին տարածությունն էլ:






Ինչպե՞ս մենք հետևենք ձեր խորհրդին: Ինչպե՞ս դեն նետենք
ամեն բացասականություն:

Ուղղակի դեն նետեք և վերջ: Ինչպե՞ս եք դեն նետում ձեր ձեռքին հայտնված շիկացած ածխի կտորը: Ինչպե՞ս եք ձեր վրայից ցած գցում ծանր և անպետք բեռը: Գիտակցում եք, չէ՞, որ չեք ցանկանում այլևս ցավ զգալ կամ քարշ տալ այդ ծանրությունը, և ուղղակի բաժանվում եք նրանցից:

Ձեր ցավագար մարմնի միջոցով արտահայտված խորին չգիտակցվածության վիճակը, ինչպես ամեն տեսակի ուժեղ ցավ (օրինակ, մոտիկ մարդու կորստի ցավը), որպես օրենք, կարելի է փոխակերպել միայն ներկա պահն ընդունելու միջոցով, տեղի ունեցածում ձեր ներկայության գիտակցմամբ և ձեր արթուն ուշադրությամբ: Մյուս կողմից, սովորական չգիտակցվածությանը բնորոշ մտքերի և վարքի շատ շաբլոններ կարելի է ուղղակի դեն նետել: Դա տեղի կունենա,երբ դուք հասկանաք, որ նրանք ձեզ այլևս պետք չեն, որ դուք չեք ցանկանում կրել դրանք, որ ունեք ընտրություն և որ դուք` ուղղակի պայմանական ռեֆլեքսների կծիկ չեք: Այլ կերպ ասած, դուք պետք է հասկանաք, որ մուտք ունեք դեպի ներկա պահի ուժը: Իսկ առանց այդ ուժի, դուք իսկապես ընտրություն չունեք:


Վերագրելով որոշ զգացումներ բացասականների կարգին,
չե՞ք ստեղծում դուք արդյոք լավի և վատի հենց այն մտավոր բևեռականությունը, որի մասին ասում էիք:

Ոչ: Այդ բևեռականությունն ավելի շուտ է ծագել, երբ ձեր միտքը ներկա պահը որպես վատ գնահատեց: Այդ գնահատականն էլ հենց ծնեց բացասական զգացումը:


Բայց մի՞թե, կոչելով որոշ զգացումներ բացասական, դուք չեք ասում դրանով, որ նրանք ընդհանրապես չպետք է լինեն,
որ այդ հուզումներն ապրելը սխալ է: Որքան ես եմ հասկանում, մենք պետք է թույլատրենք մեզ ապրել մեր մեջ ծագող յուրաքանչյուր հուզում,
այլ ոչ թե գնահատենք դրանք որպես լավ կամ վատ: Մռայլ տրամադրությունը, վիրավորանքը, զայրույթը, ջղայնությունը և նման բաներ` այդ ամենն ընդունված կարգ է: Հակառակ դեպքում
մենք կճնշենք մեր զգացմունքները և կհրահրենք ներքին կոնֆլիկտ ու գոյություն ունեցող իրավիճակի չընդունում: Ամեն ինչ լավ է այնպես, ինչպես կա:


Անշուշտ: Եթե մտքերի որոշակի շաբլոն, զգացմունք կամ ռեակցիա արդեն առկա են ձեր մեջ, ընդունեք դրանք ինչպես կա: Նրանց ծագման պահին դուք բավարար գիտակից չէիք և դրանով զրկել եք ձեզ ամեն ընտրությունից: Սա դատողություն չէ, այլ ընդամենը փաստարկում: Եթե ունենայիք ընտրություն, իսկ ավելի ճիշտ, եթե հասկանայիք, որ այն իրոք ունեք, ի՞նչ կգերադասեիք, տառապա՞նք, թե ուրախություն, թեթևությա՞ն, թե տագնապի զգացում, հանդարտությու՞ն, թե կոնֆլիկտ: Կուզենայի՞ք արդյոք ունենալ ձեր մեջ բավարարվածության և կյանքի ուրախության ձեր բնական վիճակից ձեզ բաժանող մտքեր կամ զգացմունքներ: Անվանելով ինչ-որ զգացմունք բացասական, ես նկատի ունեմ, որ այն ուղղակի վատն է: Ոչ այն իմաստով, որ ձեզ պետք չէ այդ անել, այլ այն իմաստով, որ այն վատն է ինքնին, ինչպես, ասենք, փորացավը:

Ինչպե՞ս կարող էր պատահել, որ միայն XX դարում մարդիկ ոչնչացրեցին ավելի քան 100 միլիոն իրենց նմանների: Դժվար է պատկերացնել, որ հնարավոր է մեկմեկու այդպիսի անմարդկային մաշտաբների ցավ պատճառել: Եվ դա` չհաշված մտավոր, զգացմունքային և ֆիզիկական բռնությունը, տանջանքները, ցավն ու դաժանությունը, որոնցով մարդիկ շարունակում են չարչարել իրար և բոլոր գիտակից էություններին աստծո ամեն օր:

Դուք կարծում եք, նրանք այդպես են պահում իրենց այն պատճառով, որ առնում են այդ ուժն իրենց բնական էության մե՞ջ, կամ որ նրանք լի են կյանքի ուրախությա՞մբ: Իհարկե ոչ: Միայն ծայրահեղ բացասական հոգեվիճակի մեջ գտնվող և իրենց իսկապես վատ զգացող մարդիկ կարող էին նման իրականություն ծնել, որպես իրենց ապրած զգացումների արտացոլում: Իսկ այժմ նրանք զբաղված են իրենց կյանք նվիրող բնության և մոլորակի ոչնչացմամբ: Դժվար է դրան հավատալ, բայց դա իրոք այդպես է: Մարդկային ցեղը ծանր հիվանդ է: Նա տառապում է խելացնորության վտանգավոր ձևով: Եվ դա բոլորովին էլ գնահատիչ դատողություն չէ: Դա փաստ է: Սակայն ամբողջ այդ խելացնորության հետևում թաքնված է հոգեկան առողջությունը: Ապաքինումն ու փրկությունը հնարավոր են, ընդ որում հենց Հիմա:

Բայց եկեք վերադառնանաք ձեր կոնկրետ հարցին: Իրոք, երբ դուք հաշտվում եք ձեր անբավարարվածության, տրամադրության փոփոխականության, զայրույթի և բացասականության այլ ձևերի հետ, նրանք կորցնում են իրենց իշխանությունը ձեր վրա: Նրանք այլևս չեն կարող ստիպել ձեզ գործել չգիտակցված ու կուրորեն: Փոքրանում է նաև հնարավորությունը, որ դուք կպրոեկցեք բոլոր այդ զգացմունքները ձեզ շրջապատողների վրա: Եվ այնուհանդերձ ես հարց եմ տալիս. իսկ չե՞ք խաբում արդյոք դուք ինքներդ ձեզ: Նույնիսկ եթե ինչ-որ ժամանակի ընթացքում դուք սովորում եք ընդունել ամենն, ինչպես կա` ինչով, մասնավորապես, զբաղված եք հենց հիմա, - վաղ թե ուշ ձեզ միևնույն է հարկ կլինի անցնել զարգացման հաջորդ փուլին, որտեղ այլևս չեք շարունակի որևէ բացասական զգացմունքներ ծնել: Եթե դա տեղի չուենա, ձեր "հաշտվելը" կրառնա հերթական մտավոր պիտակ, որը թույլ կտա ձեր էգոյին շարունակել արբենալ իր տանջանքներով և դրանով ամրապնդել առանձնացվածության իր զգացումը մնացած մարդկանցից, շրջապատող աշխարհից և ամենից, ինչ տեղի է ունենում ձեր հետ Այժմ և Այստեղ: Ինչպես ձեզ հայտնի է, էգոն իր ինքնաընկալումը կառուցում է հենց այդպիսի անջատվածության հիման վրա: Բայց իսկական հաշտեցումն անմիջապես կփոխակերպեր նման զգացումները: Եթե խորը ներսում դուք իսկապես համոզված լինեիք, որ այդ ամենն, ինչպես ասացիք դուք, "ընդունված կարգ է" (ինչն, իհարկե, այդպես է, որ կա), մի՞թե ձեր մեջ կծագեին այդ բացասական զգացումները: Առանց ձեր դատողությունների և դիմադրությանը նրան, ինչ կա, այդ զգացումներն ուղղակի չէին էլ լինի: Ձեր միտքը ջանում է հանոզել իրեն, որ ամեն ինչ կարգին է, բայց հոգու խորքում դուք այնքան էլ չեք հավատում դրան: Այդ պատճառով ձեր հին մտավոր-հուզումնային շաբլոնները մնում են իրենց տեղերում: Ահա թե ինչու եք դուք ձեզ վատ զգում:

Եվ դա նույնպես ընդունված կարգ է:

Դուք պաշտպանում եք ձեր չգիտակցվածության, ձեր տառապելու իրավու՞նքը: Մի անհանգստացեք` ոչ ոք ձեզանից այն չի խլում: Եվ այնուամենայնիվ, եթե դուք զզվում եք ինչ-որ ուտելիքից, մի՞թե այն ներս կհրեք ձեր մեջ ու կշարունակեք պնդել, որ զզվանքը` նույնպես ընդունված կարգ է:

Sambitbaba
22.02.2015, 20:20
ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՔ`
ԵՂԵՔ ԱՅՆՏԵՂ


Կարո՞ղ եք սովորական չգիտակցվածության էլի ինչ-որ օրինակներ բերել:


Լսեք ձեզ: Չե՞ք բողոքում դուք արդյոք` մտովի կամ բարձրաձայն, - իրավիճակից, որում հայտնվել եք, այլ մարդկանց խոսքերից կամ արարքներից, ձեր կենցաղից, ձեր կենսապայմաններից, կամ նույնիսկ եղանակից: Յուրաքանչյուր բողոք` նշանակում է հրաժարվել ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա: Այն միշտ իր մեջ բացասականության չգիտակցված լիցք է պարունակում: Երբ բողոքում եք, դուք ձեզ զոհ եք դարձնում: Իսկ երբ պարզ ու հստակ արտահայտում եք ձեր վերաբերմունքն ինչ-որ բանի հանդեպ, ցուցաբերում եք ձեր ուժը: Գոյություն ունեցող իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է կամ ինչ-որ գործողություններ ձեռնարկել, կամ, եթե հնարավոր է կամ անհրաժեշտ, հստակորեն արտահայտվել տվյալ հարցի վերաբերյալ: Կամ դուրս եկեք իրավիճակից, կամ ընդունեք այն: Մնացածը` խելացնորություն է:

Սովորական չգիտակցվածությունը միշտ այսպես թե այնպես կապված է ներկա պահը հերքելու հետ: Ներկա պահը` այն է, ինչ կա Այժմ և Այստեղ: Դուք դիմադրու՞մ եք նրան, ինչ կա Այժմ և Այստեղ: Որոշ մարդիկ անընդհատ ձգտում են մի ինչ-որ այլ տեղում հայտնվել: Նրանց միշտ քիչ է այն, ինչ կա այստեղ: Հետևեք ձեզ` դուք նրանց թվին պատկանու՞մ եք: Որտեղ էլ լինեք, ձեր ամբողջ էությամբ եղեք այնտեղ: Իսկ եթե այն, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ, ձեզ լրիվ անտանելի է թվում և դուք ձեզ շատ վատ եք զգում դրանից, ունեք երեք ճանապարհ. ինքնամեկուսանալ, փոխել իրավիճակը կամ ամբողջովին ընդունել այն: Եթե ցանկանում եք ձեր կյանքի համար պատասխանատվությունը ձեր ձեռքը վերցնել, ընտրեք այս երեք ճանապարհներից մեկը հենց Հիմա, առանց հապաղելու: Իսկ հետո համակերպվեք ձեր ընտրության հետևանքի հետ, ինչպիսին էլ այն լինի: Եվ ոչ մի պատրվակ: Ոչ մի բացասականություն: Մի աղտոտեք ձեր ներքին հոգեկան տարածությունը: Մաքուր պահեք այն:

Եթե որոշել եք գործել, այսինքն դուրս գալ իրավիճակից կամ փորձել այն փոխել, առաջին հերթին դուք պետք է դեն նետեք, եթե հնարավոր է, ամեն կարգի բացասականություն: Գործողությունը, որը բխում է ձեր ըմբռնումից, թե ինչ է ձեզանից պահանջվում, շատ ավելի էֆեկտիվ է, քան բացասականությունից բխող գործողությունը:

Հաճախ ավելի լավ է անել գոնե ինչ-որ բան, քան անգործության մատնվել, հատկապես եթե դրանից առաջ դուք ձեզ շատ վատ էիք զգում և չէիք կարողանում դուրս գալ այդ վիճակից: Նույնիսկ եթե սխալվում եք, միևնույն է, կսովորեք ինչ-որ բան, իսկ դա նշանակում է, որ ձեր գործողություններն արդեն չի կարելի դիտել որպես սխալ: Բայց եթե այդպես էլ շարունակեք տեղապտույտ տալ միևնույն անվահետքի մեջ, ոչինչ չեք սովորի: Ի՞նչն է ձեզ խանգարում գործել: Վա՞խը: Ուրեմն ազնվորեն խոստովանեք ձեզ, որ վախենում եք և այդ վախը ձեր հետազոտման առարկան դարձրեք: Կենտրոնացրեք նրա վրա ձեր ուշադրությունը: Լրիվ չափով ներկա եղեք նրանում: Այդպես դուք կկտրեք ձեր մտածողությունն ու վախը կապող օղակը: Թույլ մի տվեք վախին աճել և տիրել ձեր մտքին: Օգտվեք ներկա պահի ուժից: Վախն այդ ուժը հաղթահարել չի կարող:

Իսկ եթե իրոք չեք կարող փոխել ձեր "Այժմ և Այստեղը" կամ դուրս գալ իրավիճակից, ուրեմն դեն նետեք ներքին դիմադրության բոլոր փորձերը և անվերապահորեն ընդունեք ամենն, ինչ իր մեջ կրում է ձեր "այժմ և այստեղը": Ձեր դժբախտ, կեղծ "եսը", նվնվալ, նեղանալ և իրեն խղճալ պաշտող, - իրադարձությունների նման փոփոխություն չի տանի: Դա էլ հենց լիակատար հաշտությունն է: Նրանում մեծ ուժ է ամփոփված: Հոգևոր ուժի տիրապետում է նա միայն, ով կարողացել է հաշտվել այս կամ այն պայմանների հետ: Հաշտվելով իրավիճակի հետ, դուք ներքնապես ազատագրվում եք դրանից: Արդյունքում ձեր իրավիճակը կարող է փոխվել ինքնուրույն, առանց ձեր կողմից որևէ ճիգերի: Ամեն դեպքում դուք ազատություն կստանաք:

Կարող է, դուք չեք անում այն, ինչ պետք է անեի՞ք: Վեր կացեք և արեք այդ հենց Հիմա: Հակառակ դեպքում ամբողջովին ընդունեք այդ պահին ձեզ տիրապետող անգործությունը, ծուլությունն ու կրավորականությունը: Գլխով սուզվեք այդ վիճակի մեջ: Վայելեք այն: Ծուլացեք ամբողջ ուժով: Առավել պասսիվ եղեք: Եթե ամբողջովին ընկղմվեք այդ վիճակի մեջ և այն գիտակցված դարձնեք, շուտով հեշտորեն դուրս կգաք դրանից: Կամ դուրս չեք գա: Ամեն դեպքում այլևս չեք տառապի ներքին կոնֆլիկտներից, չեք հակառակվի ներկա պահին և բացասականությամբ ձեզ չեք թունավորի:

Դուք ստրե՞ս եք ապրում: Դուք այնքան եք ձգտում ընկնել ապագա, որ Ներկան դրան հասնելու միջո՞ց եք դարձրել: Ձեր ստրեսի պատճառն այն է, որ դուք գտնվում եք "Այստեղ", Ներկայում, իսկ ցանկանում եք լինել "այնտեղ", ապագայում: Այդ ներքին պառակտումը ձեզ մաս-մաս է անում: Ստեղծել այն և ապրել նրանով` ոչ այլ ինչ է, քան խելացնորություն: Եվ նրանից, որ բոլորը ձեր շուրջ իրենց ճիշտ նույնպես են պահում, ձեր վարքն ավելի գիտակից չի դառնում: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք ամեն ինչ շատ արագ անել. արագ շարժվել, արագ աշխատել և նույնիսկ վազել ցատկոտելով, բայց դրա հետ մեկտեղ չպրոեկցել ձեզ ապագայի մեջ և չդիմադրել Ներկային: Շարժվեք, աշխատեք և վազեք լիարժեք նվիրվածությամբ: Վայելեք էներգիայի լիցքը: Դա ներկա պահի հզոր էներգիան է: Դուք այլևս ստրես չեք ապրում, երկու կես չեք լինում: Ուղղակի հաճույք եք ստանում նրանից, որ շարժվում եք, վազում և աշխատում եք: Իսկ կարող եք նաև թքել ամեն ինչի վրա և ուղղակի նստել այգում նստարանին: Բայց դրա հետ մեկտեղ մի մոռացեք հետևել ձեր մտքին: Նա կարող է ասել ձեզ. "Դու պետք է աշխատես, այլ ոչ թե նստես անգործ: Դու իզուր ժամանակ ես վատնում": Հետևեք ձեր մտքին: Հետևեք ձեր մտքին ժպտերես:

Միգուցէ ձեր ուշադրության մեծ մասը կուլ է տվել ձեր անցյա՞լը: Դուք հաճա՞խ եք նրա մասին խոսում կամ մտածում դառնությամբ կամ ջերմորեն: Հիշու՞մ եք ձեր հաղթանակները, արկածներն ու ապրումները, թե՞ պատկերացնում եք ձեզ զոհի դերում, անվերջ խորհելով այն մասին, թե որքա՜ն անարդար վարվեցին ձեր հետ կամ դուք ինքներդ ցավ պատճառեցիք ուրիշին: Ինչպիսի՞ զգացմունքներ են ծնում ձեր մեջ այդ մտավոր պրոցեսները` մեղքի՞, հպարտությա՞ն, վիրավորանքի՞, զայրույթի՞, զղջմա՞ն, ինքդ քեզ խղճալու՞: Այդ դեպքում դուք ոչ միայն ամրապնդում եք ձեր կեղծ ինքնաընկալումը, այլև արագացնում եք ձեր մարմնի ֆիզիկական ծերացումը, կուտակելով ձեր հոգեկանի մեջ անցյալի բեռը: Համոզվեք դրանում, հետևելով ամբողջ ուժով անցյալից կառչող մարդկանց:

Թող Ներկայի ամեն պահ անցյալի մահը լինի: Այն ձեզ բոլորովին պետք չէ: Դիմեք անցյալին միայն այն ժամանակ, երբ այն արդիական է այն բանի համար, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ: Զգացեք ներկա պահի ուժն ու Լինելության ամբողջականությունը: Զգացեք ձեր ներկայությունը Ներկայում:




Sambitbaba
03.03.2015, 23:45
Ձեզ տանջում են տագնապներն ու անհանգստություննե՞րը: Ձեր գլուխն անընդհատ "Իսկ ի՞նչ, եթե հանկարծ" խոսքերով սկսվող մտքե՞ր են սողոսկում: Դա ասում է այն մասին, որ դուք նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ, որը պրոեկցում է ձեզ երևակայական ապագայի մեջ և դրանով ձեր մեջ վախ է ծնում: Դուք երբեք չեք կարողանա հաղթահարել այդ վիճակը, որովհետև այն ուղղակի գոյություն չունի: Դա ընդամենը մտավոր ուրվական է: Այնինչ, ձեր կյանքն ու առողջությունը քարուքանդ անող այդ խելացնորությանը վերջ տալու համար, ձեզ մեկ բան է պետք ընդամենն անել` համաձայնվել ներկա պահի իրական լինելու հետ: Զգացեք ձեր շնչառությունը: Զգացեք, թե ինչպես է օդը հոսում ձեր մարմին և նորից դուրս է ելնում այնտեղից: Տրամադրվեք ձեր ներքին էներգետիկական դաշտի վրա: Ամենն, ինչի հետ ձեզ հարկ է գործ ունենալ իրական կյանքում` ի տարբերություն երևակայական մտավոր պրոեկցումների, - տվյալ, կոնկրետ պահն է: Հարցրեք ձեզ, ունե՞ք արդյոք ինչ-որ խնդիրներ: Ոչ թե հաջորդ տարի, ոչ թե վաղը, ոչ թե հինգ րոպե հետո, այլ հենց Հիմա: Ինչո՞վ է վատ ա՛յս պահը: Գլուխ հանել Ներկայից կարելի է միշտ էլ, իսկ այ, ապագայից` երբեք: Բարեբախտաբար, ձեզանից չի էլ պահանջվում այդ անել: Անհրաժեշտ որոշումը, ուժը, հնարավորություններն ու գործելու էֆեկտիվ ծրագիրը կայցելեն ձեզ անհրաժեշտ պահին, ոչ շուտ, ոչ էլ ուշ:

"Երբևիցէ ամեն ինչ կկարգավորվի", - ասում եք դուք ձեզ: Մի՞թե ձեր ուշադրությունն այնքան է կլանված պատրանքային թիրախով, որ դուք ներկա պահն իջեցնում եք նպատակի հասնելու միջոցի կարգավիճակի: Չե՞ք զրկում արդյոք դրանով ինքներդ ձեզ հնարավորությունից հաճույք ստանալ այն բանից, ինչ անում եք հենց Հիմա: Չե՞ք սպասում արդյոք օրվան, երբ կկարողանաք ապրել լիակատար կյանքով: Եթե խրախուսեք ձեր մեջ մտքերի նման ընթացքը, ուրեմն, անկախ ձեր հաջողություններից և ունեցվածքային ձեռքբերումնեից, ձեր Ներկան միշտ ոչ կատարյալ կլինի, իսկ ապագան` ավելի գայթակղիչ: Դա իդեալական դեղատոմս է քո մեջ անբավարարվածության և անիրականացվածության հարատև զգացումն արմատավորելու համար:

Դուք ամբողջ ժամանակ սպասում եք ինչ-որ բանի՞: Ձեր կյանքի քանի՞ տոկոսն եք անց կացնում սպասման մեջ: Գոյություն ունեն սպասման տարբեր ձևեր: Այսպես կոչված փոքրմաշտաբային սպասումներին են պատկանում փոստում, օդանավակայանում, ուղեխցանումներում կանգնելը, կամ ինչ-որ մեկի գալստյանը, աշխատանքային օրվա ավարտին սպասելը և այլն: "Մեծմաշտաբային սպասումը"` սպասումն է հաջորդ արձակուրդին, հին աշխատանքը նոր, ավելի եկամտաբեր ու հետաքրքիր աշխատանքով փոխելու հնարավորությանը: Դա սպասումն է այն պահի, երբ կմեծանան երեխաները, երբ ձեզ կայցելի իսկական զգացմունքը, երբ դուք կհասնեք հաջողության, սարի չափ փող կաշխատեք, կդառնաք երևելի մարդ կամ պայծառացման կհասնեք: Հաճախ մարդիկ իրենց ամբողջ կյանքն անց են կացնում սպասելով այն օրվան, թե երբ վերջապես կկարողանան ապրել իսկական կյանքով:

Սպասումը` մտքի վիճակ է: Ըստ էության, այն նշանակում է, որ ձեզ պետք է ապագան, այլ ոչ թե Ներկան: Այն, ինչ դուք ունեք, ձեզ պետք չէ, այլ պետք է միայն այն, ինչ չունեք: Յուրաքանչյուր սպասում չգիտակցված կոնֆլիկտ է ծնում ներկա պահի, որում դուք չեք ցանկանում լինել, և ապագայի պրոեկցման, որտեղ ցանկանում եք հայտնվել, - միջև: Զրկելով ձեզ Ներկայից, այն փչացնում է ձեր կյանքը:

Սեփական կենսավիճակը լավացնելու ձգտման մեջ դատապարտելի ոչինչ չկա: Սակայն դուք կարող եք լավացնել կենսավիճակը միայն, այլ ոչ ինքը կյանքը: Կյանքը նախնական է: Կյանքը` ձեր ներքին Լինելությունն է: Այն ի սկզբանե ամբողջական է, ավարտուն և կատարյալ: Իսկ ինչ վերաբերվում է ձեր կենսավիճակին, ապա այն կազմված է ապրումներից ու հանգամանքներից: Երբ դուք ձեր առջև նպատակ եք դնում և ուզում եք ինչ-որ բանի հասնել, դրանում վատ ոչինչ չկա: Միայն թե պետք չէ դրանով փոխարինել Լինելության և կյանքի զգացումը, որը մեզ հասանելի է միայն ներկա պահի միջոցով: Հակառակ դեպքում դուք նմանվում եք այն ճարտարապետին, ով հսկայական աշխատանք է տանում վերնահարկը կառուցելու համար, բացարձակապես չհոգալով ապագա շենքի հիմքի մասին:

Այդպես, շատ մարդիկ ապրում են կանխավայելելով այն օրը, երբ վերջապես կհարստանան: Սակայն այդ օրն ապագայում կարող է չգալ: Երբ դուք գնահատում եք ձեր ներկա իրականությունը, ով էլ և որտեղ էլ լինեք, - ա՛յդ ժամանակ երախտագիտություն եք ապրում: Երախտագիտություն այն բանի համար, ինչ ունեք, և այն բանի համար, ինչ կա ձեր շուրջ, և հենց Լինելության համար: Ներկա պահի համար և Այժմ և Այստեղ կյանքի համար երախտագիտություն` ահա իսկական հարստությունը: Այն ձեզ չի կարող գալ ապագայում: Բայց այն անպայման կարտահայտվի ամենատարբեր ձևերով ձեր Ներկայի մեջ:

Անբավարարվածությունը նրանով, ինչ ունեք, կամ զայրույթն ու հիասթափությունն այն բանի վերաբերյալ, ինչ ձեզ չի հերիքում ներկա պահին, կարող են ստիպել ձեզ փող աշխատել: Բայց եթե միլիոններ էլ աշխատեք, ձեզ առաջվա պես ինչ-որ բան չի հերիքի և հոգու խորքում առաջվա պես կտառապեք ձեր չիրականացված պահանջներից: Կարող եք ձեզ թույլատրել ամենահուզիչ հաճույքները, որոնք կարելի է առնել փողով, սակայն նրանք կգան ու կգնան, թողնելով իրենց հետևից դատարկության զգացում և ձգտում դեպի նոր ֆիզիկական կամ հոգեբանական հաճույքները: Կտրված ձեր Լինելությունից, դուք չեք կարողանա զգալ կյանքի ամբողջ լիությունը, որը տեղի է ունենում Այստեղ և Այժմ և միակ իսկական հարստությունն է նվիրում ձեզ:

Այնպես որ թույլ մի տվեք ձեր մտքին սուզվել սպասման վիճակի մեջ: Երբ զգում եք, որ այն սկսել է ձեզ կամաց-կամաց կլանել` թա՛փ տվեք ձեզ: Միացեք ներկա պահին: Ուղղակի եղեք և վայելեք ձեր Լինելությունը: Երբ դուք ներկա եք Ներկայում, ինչ-որ բանի ևս սպասելու կարիք չունեք: Այդ պատճառով երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկն ասի. "Ներեցեք, որ ստիպեցի ձեզ սպասել", դուք կարող եք պատասխանել. "Սարսափելի ոչինչ չկա: Ես բոլորին էլ չէի սպասում: Ես ուղղակի կանգնել և ուրախանում էի կյանքովս: Կյանքի հետ միասին մենք ուրախանում էինք մեկս մյուսին":

Ես այստեղ նկարագրեցի ընդամենը մի քանի բնորոշ եղանակներ, որոնց օգնությամբ սովորական չգիտակցվածության վիճակում գտնվող միտքը փորձում է հերքել ներկա պահը: Դրանք շատ հեշտ է չնկատել, քանի որ դուք ընկալում եք դրանք որպես նորմալ երևույթ, որպես խոչընդոտների սովորական հիմնապաստառ, հավերժական անբավարարվածության դրոշի ներքո: Սակայն որքան ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր ներքին զգացմունքային-մտավոր վիճակին, այնքան ավելի հեշտորեն կտեսնեք պահերը, երբ հայտնվում եք անցյալի կամ ապագայի ծուղակում` չգիտակցվածության որոգայթում: Եվ նույնքան ավելի հեշտ կլինի արթնանալ ժամանակի քնից ու հայտնվել հավերժական Ներկայում: Բայց նկատի ունեցեք, որ ձեզ ձեր մտքի հետ նույնացնելուց ծնված ձեր կեղծ "ես"-ը գոյություն ունի միայն ժամանակի շնորհիվ: Նա գիտի, որ ներկա պահը ` իր վախճանն է, և այն որպես մահացու վտանգ է ընկալում: Նա կանի հնարավոր ամեն բան, որպեսզի շեղի ձեզ Ներկայից: Նա կփորձի ձեզ բաց չթողնել ժամանակի ծուղակից:

Sambitbaba
06.03.2015, 19:21
ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ
ՆԵՐՔԻՆ ՆՊԱՏԱԿԸ


Ես հասկանում եմ, որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես դուք եք ասում, բայց և այնպես կարծում եմ,
որ մեր կյանքի ճանապարհը պետք է տանի ինչ-որ նպատակի, հակառակ դեպքում մենք ուղղակի կլողանք հոսանքի
ուղղությամբ: Բայց չէ՞ որ նպատակը գտնվում է ապագայում, այդպես չէ՞: Ուրեմն ինչպե՞ս այդ ամենը հաշտեցնել Ներկայում կյանքի հետ:


Իհարկե, ճանապարհին օգտակար է գիտենալ, թե ուր եք գնում, կամ գոնե պատկերացնել շարժման ընդհանուր ուղղությունը: Սակայն հիշեք. վերջին հաշվով, միակ իրական քայլն այդ ճանապարհին` քայլն է, որն անում եք Այժմ և Այստեղ: Դուք ուրիշ ոչինչ չունեք և չեք ունենա:

Ձեր կյանքի ճանապարհին դուք երկու նպատակ եք հետևում. արտաքին և ներքին: Արտաքին նպատակն այն է, որպեսզի հասնեք նվիրական գագաթին, իրականացնեք ձեր այս կամ այն ձգտումները և հասնեք ինչ-որ բանի: Այդ ամենն, ինչ խոսք, ենթադրում է ապագայի առկայությունը: Բայց եթե ճանապարհի նպատակը և ձեր ծրագրավորած գործողությունները տիրում են ձեր ուշադրությանն այն աստիճան, որ ամենակարևորը դառնում է այն, թե ինչ եք դուք անում ներկա պահին, նշանակում է, ձեր տեսադաշտից դուք բացարձակապես բաց եք թողնում ճանապարհի ներքին նպատակը, որը փոքր-ինչ անգամ առնչություն չունի այն բանի հետ, թե ուր եք դուք գնում և ինչ եք անում, այլ վերաբերվում է նրան միայն, թե ինչպես եք այդ անում: Այն ոչ մի կերպ կապված չէ ապագայի հետ և որոշվում է միայն ձեր գիտակցության որակով ներկա պահին: Արտաքին նպատակը պատկանում է ժամանակի և տարածության հորիզոնական չափանիշին, այն դեպքում երբ ներքին նպատակն ուղղված է ձեր Լինելության խորացմանը ժամանակի շրջանակներով չսահմանափակված Հավերժական Ներկայի ուղղահայաց չափանիշում: Ձեր արտաքին ճանապարհը կարող է ձգվել միլիոն քայլով, բայց ներքին ճանապարհն` ընդամենը մեկ քայլ է: Այն քայլը, որն անում եք հենց Հիմա: Այդ քայլի եզականությունն աստիճանաբար ավելի ու ավելի լավ գիտակցելու հետ մեկտեղ դուք սկսում եք հասկանալ, որ այն ընգրկում է իր մեջ ոչ միայն ձեր բոլոր քայլերը, այլ նաև ճանապարհի նպատակն ինքը: Այդ ժամանակ քայլը, որը կատարում եք հենց այս պահին, փոխակերպվում է անճանաչելիորեն և շողարձակում է կատարելության գեղեցկությամբ: Այն ուղիղ դեպի Լինելություն է տանում, իսկ Լինելության լույսը հենց նրա մեջ է փայլում: Դա է ձեր ներքին ճանապարհի` դեպի ձեր ներս ճանապարհի, - թե նպատակը, և թե իրականացումը:







Արտաքին նպատակներին հասնելը, հաջողություններն ու անհաջողությունները կյանքում`
այդ ամենը որքա՞ն է կարևոր:


Ձեր համար դա կարևոր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք գիտակցել ձեր ներքին նպատակը: Այն գիտակցելուց հետո արտաքին նպատակն ընդամենը խաղ կդառնա, որը կարող եք շարունակել խաղալ ուղղակի այն պատճառով, որ այն ձեզ հաճույք է պատճառում: Լինում է երբեմն, որ, չհասնելով արտաքին նպատակին, դուք հաջողությամբ իրականացնում եք ձեր ներքին նպատակը, չնայած ավելի հաճախ հենց հակառակն է լինում. արտաքին հարստությունն ուղեկցվում է ներքին սնանկացմամբ: Ինչպես ասում է Հիսուս, դուք "շահում եք աշխարհը, բայց կորցնում եք ձեր անձը"*:

Իհարկե, վերջին հաշվով յուրաքանչյուր արտաքին նպատակ վերջիվերջո մատնված է ձախողման ուղղակի այն պատճառով, որ ենթարկվում է ամենայն գոյի փոփոխականության օրենքին: Որքան ավելի շուտ տեսնեք, որ արտաքին նպատակը չի կարող մշտական հաճույքի աղբյուր լինել, այնքան ավելի լավ: Երբ հասկանում եք, թե որքան սահմանափակ է ձեր արտաքին նպատակը, դադարում եք իզուր տեղը հուսալ, որ այն ձեր երջանիկ կդարձնի, և ենթարկում եք այն ձեր ներքին նպատակին:


- - - - - - -
Ղուկ. Թ-24

Sambitbaba
10.03.2015, 18:51
ԱՆՑՅԱԼԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ`
ՆԵՐԿԱՅԻ ՄԵՋ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑՈՎ



Դուք հիշատակեցիք, որ, անցյալի մասին անվերջ խոսելու և մտածելու շնորհիվ, մենք փախչում ենք Ներկայից: Բայց մի՞թե բացի այն անցյալը,
որի մասին հիշում և որի հետ, հնարավոր է, նույնացնում ենք մեզ, գոյություն չունի անցյալի ևս մեկ, շատ ավելի խորին շերտ:
Ես նկատի ունեմ ոչ թե մեր կողմից գիտակցված անցյալը, որը մեզ սարքում է այնպիսին, ինչպիսին մենք կանք: Հատկապես դա վերաբերվում է մեր ամենավաղ մանկական ապրումներին,
իսկ հնարավոր է, նաև մեր ապրումներին նախկին կյանքերում: Բացի այդ մենք ենթարկվում ենք մշակույթային գործոնների ազդեցությանը, կապված մեր բնակավայրի և պատմական ժամանակաշրջանի հետ,
որտեղ անցնում է մեր կյանքը: Այդ ամենը կանխորոշում է մեր աշխարհընկալումը, մեր մտածելակերպը, մեր պատասխան ռեակցիաներն ու փոխհարաբերությունները մարդկանց հետ` կարճ ասած, մեր ամբողջ կյանքը:
Ուրեմն ինչպե՞ս կարելի է սովորել գիտակցել այդ ամենը կամ, առավել ևս, ազատվել դրանցից: Որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար: Եվ եթե նույնիսկ ստացվի այդ անել, մեզ ի՞նչ կմնա:

Ի՞նչ է մնում, երբ վերանում է պատրանքը:

Դուք բացարձակապես կարիք չունեք հետազոտել ձեր կողմից չգիտակցված անցյալը: Այդ հարկ է անել միայն այն դեպքերում, երբ այն արտահայտվում է ձեր Ներկայում մտքի, զգացմունքի, ցանկության, ռեակցիայի կամ ինչ-որ արտաքին իրադարձության տեսքով: Ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է իմանալ ձեր կողմից չգիտակցված անցյալի մասին, դուք կիմանաք, հաղթահարելով դժվարություններն ու խոչընդոտները Ներկայում: Եթե գլխիվայր սուզվեք անցյալի մեջ, այն անհատակ փոս կդառնա, որը կարելի է փորփրել անվերջ: Ձեզ կարող է թվալ, որ ժամանակի հետ դուք կկարողանաք գլուխ հանել անցյալից, նրանից ազատվել, բայց դա մոլորություն է: Միայն Ներկան կարող է ազատել ձեզ անցյալից: Հավելորդ ժամանակը ձեզ ժամանակից ազատել չի կարող: Օգտվեք ներկա պահի ուժից: Ահա ձեր "ոսկի բանալին":



Իսկ ի՞նչ է ներկա պահի ուժը:

Դա ոչ այլ ինչ է, քան տեղի ունեցածում ձեր գիտակցված ներկայության ուժը, քան մտավոր ձևերից ազատագրված ձեր գիտակցությունը: Այնպես որ փոխներգործեք ձեր անցյալի հետ Ներկայի հարթության վրա: Որքան ավելի շատ ուշադրություն եք հատկացնում անցյալին, այնքան ավելի եք նրան սնում էներգիայով և այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ դուք ձեզ կկառուցեք անցյալի աղյուսներից: Ինձ սխալ մի հասկացեք. ուշադրությունը մեր կյանքում շատ մեծ դեր է խաղում: Միայն թե այն պետք է ուղղել ոչ թե դեպի անցյալը, այլ դեպի Ներկան: Ուշադրություն դարձրեք ներկա պահի մեջ ձեր մեջ ծագող ձեր վարքին, ձեր ռեակցիային, տրամադրությանը, մտքերին, զգացմունքներին, վախերին ու ցանկություններին: Անցյալը ձեր մեջ իրոք կա: Բայց եթե ձեր ներկայությունը Ներկայում գիտակցված լինի այնքան, որպեսզի դուք դիտեք այդ ամենն առանց քննադատելու, առանց վերլուծելու և խուսափելով որևէ դատողություններից, դուք կկարողանաք փոխներգործել ձեր անցյալի հետ և տարրալուծել այն Ներկայում ձեր ներկայության ուժի միջոցով: Անցյալում դուք ձեզ երբեք չեք գտնի: Քեզ կարելի է գտնել միայն, ամբողջովին տեղափոխվելով Ներկա:



Բայց մի՞թե օգտակար չէ հասկանալ անցյալը և այն, թե ինչու՞ ենք մենք արձագանք տալիս հենց այս, այլ ոչ այլ կերպ,
ինչու՞ ենք անգիտակցաբար ուժեղացնում լարումը որոշակի իրավիճակներում և կառուցում մեր հարաբերությունները մարդկանց հետ այս կամ այն սխեմաներով:

Երբ դուք սկսեք տեսնել ձեր ներկա իրականությունն ավելի գիտակցված լույսի տակ, ձեր առջև անսպասելիորեն կարող է բացահայտվել ձեր վարքը պայմանավորող առանձին պատճառների ըմբռնումը: Օրինակ, դուք կարող եք հասկանալ, թե ինչու են մարդկանց հետ ձեր հարաբերությունները դասավորվում այս կամ այն սխեմաներով: Կարող եք վերհիշել ինչ-որ իրադարձություններ ձեր անցյալից և ավելի պարզ հասկանալ, թե այն ժամանակ ինչ էր տեղի ունեցել: Այդ ամենը հիանալի է և նույնիսկ կարող է ձեզ պետք գալ, բայց գլխավորը դա չէ: Գլխավորը` ձեր գիտակցված ներկայությունն է ներկա պահի մեջ: Ահա թե ինչն է տարրալուծում ձեր անցյալը: Ահա թե ինչն է բոլոր փոփոխությունների կատալիզատորը: Այդ պատճառով ջանացեք ոչ թե հասկանալ անցյալը, այլ ուղղակի ամբողջ ուժով ներկա եղեք Ներկայում: Անցյալը չի կարող կենդանի մնալ ձեր գիտակցված ներկայության մեջ: Այն կարող է կենդանի մնալ ձեր չգիտակցված բացակայության մեջ միայն:

Sambitbaba
17.03.2015, 08:05
ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ



ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ




ԴԱ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅՆ ՉԷ,
ԻՆՉ ԴՈՒՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ



Դուք ամբողջ ժամանակ ասում եք այն մասին, որ կարևորն է` զգալ քո ներկայությունը ներկա պահի մեջ: Ինձ թվում է,
որ մտքով ես հասկանում եմ, բայց չգիտեմ, վիճակվե՞լ է ինձ արդյոք նման ապրումներ ունենալ: Հետաքրքիր է,
արդյո՞ք դա այն է, ինչ կարծում եմ ես:
Թե՞ մի ինչ-որ լրիվ այլ բան է:


Դա բոլորովին ա՛յն չէ, ինչ դուք կարծում եք: Ներկա պահի մեջ ներկայության մասին չի կարելի մտածել: Չի կարելի այն մտքով հասկանալ: Հասկանալ ներկայությունը` նշանակում է ուղղակի ներկա լինել նրանում, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ:

Փորձեք անց կացնել մի փոքրիկ էքսպերիմենտ: Փակեք աչքերդ և ասացեք ձեզ. "Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի իմ հաջորդ միտքը": Հետո կենտրոնացեք և, ցուցաբերելով զգոնություն, սպասեք հաջորդ մտքի գալուն: Զգացեք ձեզ ինչես մկան բնի առջև դարան մտած կատու: Ի՞նչ հաջորդ միտք դուրս կցատկի այդ բնից: Փորձեք դա հենց Հիմա:




Եվ ի՞նչ:


Ես ստիպված էի սպասել բավական երկար, մինչև իմ գլխում
հաջորդ միտքը հայտնվեց:


Տեսնու՞մ եք: Քանի դեռ դուք ակտիվորեն ներկա եք ներկա պահի մեջ, դուք ազատ եք մտքերից: Դուք հանգիստ եք և միևնույն ժամանակ ծայրահեղ զգոն եք: Բայց հենց ձեր գիտակցված ըմբռնման ծանրաչափն ընկնում է որոշակի նշանագծից ցած, ձեր գլուխը միտք է ներխուժում: Ծագում է մտավոր աղմուկ, և ձեր հանգստությունից չի մնում հետք անգամ: Դուք վերադարձաք ժամանակային տարածք:

Հայտնի է, որ ձենի որոշ վարպետներ, ցանկանալով որոշել իրենց աշակերտների ներկայության աստիճանը ներկա պահի մեջ, գաղտագողի մոտենում էին հետևից և հարվածում էին նրանց մահակով: Ահա՛ այն` իսկական շոկային թերապիան: Եթե աշակերտը զգոն էր և գտնվում էր լրիվ ներկայության վիճակում, եթե, ինչպես այդ վիճակը նկարագրելիս ասում է Հիսուս, "նրա գոտիները մեջքներին պնդված էին, իսկ ճրագները` վառված"*, աշակերտը նկատում էր գաղտագողի մոտեցող ուսուցչին և կամ կասեցնում էր նրան, կամ խույս էր տալիս հարվածից: Բայց եթե աշակերտն այնուամենայնիվ հարված էր ստանում մեջքին, նշանակում է, նա սուզված էր իր մտքերի մեջ, այսինքն բացակայում էր տեղի ունեցածում և գտնվում էր չգիտակցվածության վիճակի մեջ:

Եթե ձեր արմատներն աճում են ձեր էության խորքերից, դուք կարող եք ներկա լինել և ներկա պահի, և սովորական, ամենօրյա կյանքի մեջ: Հակառակ դեպքում միտքն իր իներցիայի հսկայական ուժով կտանի ձեզ իր հետևից, ինչպես հորդառատ գետ:



Իսկ ի՞նչ է նշանակում "աճել սեփական էության խորքերից":


Այդ նշանակում է ապրել ձեր մարմնի ամեն մի բջիջով: Ձեր ուշադրության մի մասը պետք է անընդհատ ուղղված լինի դեպի ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտը: Այլ խոսքերով ասած, դուք պետք է ձեր մարմինը զգաք ներսից: Գիտակցված ներկայությունը մարմնում ձեզ օգնում է պահպանել սեփական նեկայության զգացումը: Այն կենտրոնացնում է ձեզ Ներկայում (տես գլուխ 6):


- - - - - - - - -
* Ղուկ. ԺԲ-35.

Sambitbaba
28.03.2015, 20:52
ՍՊԱՍՄԱՆ
ԷԶՈԹԵՐԻԿԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ


Ինչ-որ իմաստով ներկայության վիճակը կարելի է նմանեցնել սպասման վիճակին: Հիսուս իր առակներում հաճախ էր օգտագործում այդ զուգադրությունը: Բայց դա ներկա պահը հերքելուց սկիզբ առնող տանջալից ու անհանգիստ սպասումը չէ, որի մասին ես արդեն ասել եմ: Դա այն սպասումը չէ, երբ ձեր ուշադրությունը կենտրոնացած է ապագայում գտնվող ինչ-որ կետի վրա, որի հետևանքով դուք ընկալում եք Ներկան ընդամենը որպես մի անախորժ խոչընդոտ դեպի ցանկալիի ճանապարհին: Դա սպասման որակապես այլ ձև է, որն ընկալման բացարձակ զգայունություն է պահանջում: Յուրաքանչյուր վայրկյան կարող է ինչ-որ կարևոր բան պատահել, և եթե դուք հնարավորինս արթմնի և բացարձակ հանգիստ չլինեք, դուք ամեն ինչ բաց կթողնեք: Ահա թե ինչպիսի սպասման մասին էր ասում Հիսուս: Այդ վիճակում ձեր ուշադրությունն ամբողջովին կլանված է Ներկայով: Դուք այն չեք ծախսում պատրանքների, մտքերի, հիշողությունների կամ կանխավայելքների վրա: Նրանում չկա ոչ լարվածություն, ոչ վախ` միայն ձեր արթուն ներկայությունը: Դուք ներկա եք տեղի ունեցածում ձեր ամբողջ Լինելությամբ, ձեր մարմնի ամեն մի բջիջով: Այդ վիճակի մեջ` անցյալ և ապագա ունեցող ձեր "ես"-ը, և, եթե ցանկանում եք, ձեր անհատականությունը, փաստորեն բացակայում են: Եվ սակայն ամեն կարևորը, ինչ կա ձեր մեջ, ոչ մի տեղ չի անհետանում: Դուք մնում եք ինչպիսին կաք; ինչ-որ իմաստով դուք մնում եք ինչպիսին կաք նույնիսկ ավելի, քան առաջ էիք: Այլ խոսքերով ասած, միայն հիմա եք դուք իսկապես դառնում` դուք:

"Նմանվեք այն մարդկանց, ովքեր սպասում են իրենց տիրոջ վերադարձին"* - ասում է Հիսուս: Ծառան չգիտի, թե ժամը քանիսին տուն կվերադառնա տերը, այդ պատճառով միշտ զգաստ է: Նա կենտրոնացած է, հանգիստ և արթմնի, և այդ պատճառով տիրոջ վերադարձը բաց չի թողնի: Այլ առակում Հիսուս խոսում է հինգ անհոգ (իրենց չգիտակցող) կանանց մասին, ում բավարար յուղ (գիտակցվածություն) չի հերիքում լամպի ճրագը վառ պահելու համար (ներկա գտնվել տեղի ունեցածում), այդ պատճառով նրանք չնկատեցին փեսացուին (ներկա պահը) և հարսանեական խնջույքին ներկա չգտնվեցին (չհասան պայծառացման): Այս կանաց առակը հակադրում է հինգ ուրիշ կանաց, ում լամպերի մեջ բավարար ճրագ (գիտակցվածություն) կար:

Նույնիսկ ավետարանների հեղինակները ոչ լրիվ էին հասկանում այս առակների իմաստը, այդ պատճառով առաջին տարընթերցվածքներն ու խեղաթյուրումները ավետարաններ մուտք գործեցին արդեն իսկ դրանք գրելու պահին: Հետագա սխալ մեկնությունները վերջնականապես աղավաղեցին նրանց իսկական իմաստը: Իրականում նրանց մեջ նկարագրվում է ոչ թե աշխարհի վերջը, այլ հոգեբանական ժամանակի ճնշիչ ազդեցության ավարտը: Նրանք ցույց են տալիս էգոիստական մտքի սահմանների հաղթահարումը գիտակցության բացարձակ այլ վիճակում:

- - - - - - - - - - -
Ղուկ. ԺԲ-36

Sambitbaba
30.03.2015, 21:20
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է
ՄԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Երբեմն ինձ հաջողվում է կարճ ժամանակով ապրել
ձեր հենց նոր նկարագրած վիճակը, բայց միայն այն ժամանակ, երբ ես
շփվում եմ բնության հետ կամ մնում եմ մենակ:


Այդպես է, որ կա: Ձենի վարպետները պայծառացման այդ բռնկումներն անվանում են "սատորի": Նման պահերին միտքը բացակայում է, իսկ դուք, հակառակը, ամբողջովին ներկա եք Ներկայում: Չնայած սատորին` ընդամենը ժամանակավոր փոխակերպում է, երախտագիտությամբ ընդունեք այդպիսի վիճակները. չէ՞ որ նրանք ձեզ թույլ են տալիս զգալ պայծառացման իսկական համը: Շատ հնարավոր է, որ դուք անգիտակցաբար արդեն ոչ թե մեկ անգամ եք ապրել սատորի, և այդ պատճառով չեք հասկացել նրա մեծ նշանակությունը: Ներկա լինելով ներկա պահի մեջ, դուք զգում եք բնության գեղեցկությունը, մեծությունն ու սրբությունը: Վիճակվե՞լ է ձեզ երբևվիցէ լուսնկա և անամպ գիշերը նայել երկնքին և պատկառանքի սարսուռ ապրել նրա բացարձակ անշարժության և անճանաչելի մեծության առջև: Երբևիցէ ամբողջ մարմնով ականջ դրե՞լ եք լեռնային առվակի աղմուկին կամ կեռնեխի երգին ամառային լուռ մայրամուտի մեջ: Ընկալել նման բաները կարելի է, միայն եթե ձեր միտքը բացարձակ անշարժ է: Դրա համար պետք է ժամանակավորապես հրաժարվել ձեր խնդիրների դեզից, ձեր անցյալից և ապագայից, և ընդհանրապես որևէ գիտելիքից: Հակառակ դեպքում կնայեք, բայց չեք տեսնի, կունկնդրեք, բայց չեք լսի: Դուք պետք է ներկա լինեք այդ անկրկնելի պահի մեջ ձեր ամբողջ էությամբ:

Այդ ժամանակ արտաքին ձևերի գեղեցկության հետևում ձեզ կբացվի ավելին. բոլոր իրերի խորին և սրբազան, աննկարագրելի և անարտահայտելի ներքին էությունը: Այդ ներքին էությունը շողում է գեղեցկության բոլոր ձևերի և արտահայտումների մեջ, բայց հասանելի է ձեզ միայն նեկա պահի մեջ ձեր բացարձակ ներկայության ակնթարթներին: Իսկ կարող է, այդ անանուն էությունն էլ հենց կա՞ այդ ներկայությունը: Գոյություն ունի՞ արդյոք այն ձեր ներկայությունից դուրս: Զգացեք դրա խորությունը: Ինքներդ պատասխանեք այս հարցերին:






Առաջ, երբ տեղի ունեցածում դուք զգում էիք ձեր ներկայությունը, դուք, ամենայն հավանականությամբ, չէիք հասկանում, որ այդպիսի պահերին գտնվում եք ոչ-մտքի ոլորտում: Դա տեղի էր ունենում այն պատճառով, որ չափազանց փոքր էր այդ վիճակի և դրան հաջորդող մտքերի հոսքի միջև ընկած ժամանակահատվածը: Հնարավոր է, ձեր սատորին ընդամենը մի քանի վայրկյան էր տևում, մինչև կանհետանա մտքերի օվկիանոսում, բայց պայծառացում այնուհանդերձ տեղի էր ունենում, հակառակ դեպքում այդ գեղեցկությունը դուք չէիք զգա: Միտքը չի կարող ոչ ստեղծել գեղեցկություն, ոչ էլ ընկալել այն: Գեղեցկությունն ու սրբության զգացումը բացահայտվեցին ձեզ միայն այն պահին, երբ դուք ամբողջովին սուզվեցիք ներկա պահի մեջ: Բայց քանի որ մտի և ոչ-մտքի միջև լուսաճեղքը փոքր էր չափազանց, իսկ դուք բավական զգոն չէիք, ուրեմն, ավելի շուտ, չնկատեցիք սկզբունքային տարբերությունը գեղեցկության ընկալման (այսինքն ոչ-մտքային գիտակցման) և մտքի կերպով նրա ձևակերպման ու մեկնաբանման միջև: Նրանց միջև ընկած ժամանակահատվածն այնքան էր փոքր, որ դուք այդ ամենը որպես ընդհանուր պրոցես ընկալեցիք: Իսկ իրականում, հենց որ ձեր գլխում առաջին միտքը ծնվեց, ձեր նախկին ապրումներից միայն հիշողություն մնաց:

Որքան մեծ է ժամանակահատվածն ընկալան և մտքի միջև, այնքան խորն է ձեր մարդկային էությունը և այնքան ավելի գիտակից եք ինքներդ: Շատ մարդիկ այնքան են ստրկացված իրենց մտքով, որ իրոք անընդունակ են ընկալել բնության գեղեցկությունը: Նրանք կարող են ասել. "ի՜նչ հրաշալի ծաղիկ է", բայց դա ընդամենը մտավոր պիտակ է, որը միտքն անցողակի կպցնում է այս կամ այն իրի վրա: Նրանք չգիտեն, թե ինչ ասել է ներքին անշարժություն և ամբողջական ներկայություն, այդ պատճառով չեն տեսնում իսկական, կենդանի ծաղիկը և չեն զգում նրա էությունն ու սրբությունը: Ճիշտ նույնպես նրանք չեն ճանաչում իրենց և չեն զգում սեփական էությունն ու սրբությունը:

Մեր մշակույթն այնքան է ենթարկված մտքի իշխանությանը, որ ժամանակակից արվեստի, ճարտարապետության, երաժշտության և գրականության ստեղծագործությունների մեծամասնությունը, շատ հազվադեպ բացառությամբ, զուրկ է ներքին էությունից և գեղեցկությունից: Իսկ ամենն այն պատճառով, որ նրանց ստեղծողները չեն կարողանում մի պահ անգամ դուրս պրծնել իրենց մտքի գերությունից: Նրանց անհասանելի է ներքին տարածության շրջանը, որտեղ հենց ծնվում է իսկական արվեստն ու գեղեցկությունը: Ինքն իր կամքին թողնված միտքը ծնում է հրեշներ, որոնք կարելի է տեսնել ոչ միայն թանգարաններում ու պատկերասրահներում: Հայացք նետեք մեր ուրբանիստական լանդշաֆտների և արդյունաբերական մեռյալ բնապատկերների վրա: Ոչ մի քաղաքակրթություն իր հետևից այսքան այլանդակություններ չի թողել:

Sambitbaba
04.04.2015, 20:47
ՄԱՔՈՒՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ
ԳԻՏԱԿՑՈՒՄԸ



Ներկայությունը` նույնն է, ինչ Լինելությու՞նը:


Երբ դուք սկսում եք գիտակցել Լինելությունը, այն, իր հերթին, սկսում է գիտակցել ինքն իրեն: Լինելության ինքն իրեն գիտակցումն էլ հենց ներկայության վիճակն է: Քանի որ Լինելությունը, գիտակցությունը և կյանքը` հոմանիշներ են, կարելի է նաև ասել, որ ներկայությունը` ինքն իրեն գիտակցող գիտակցություն է, կամ ինքնագիտակցություն ձեռք բերող կյանքը: Բայց մի կառչեք բառերից և մի փորձեք հասկանալ այն, ինչի մասին ասում եմ ես: Չկա ոչինչ, ինչը լավ կլիներ հասկանալ, նախքան դուք կկարողանաք զգալ ձեր ներկայությունը ներկա պահի մեջ:



Ես հասկանում եմ, թե ինչի մասին եք դուք խոսում, բայց ձեր խոսքերից հետևում է, որ Լինելության, այդ բարձրագույն,
տրանսցենդենտալ իրականության մեջ, առկա է ոմն անավարտություն և որ այն գտնվում է զարգացման
պրոցեսում: Մի՞թե Աստծոն ժամանակ է հարկավոր անհատական զարգացման համար:



Այո, միայն եթե նայում ենք դրան արտահայտված Տիեզերքի տեսանկյունից: Աստվածաշնչում Աստված հայտարարում է. "Ես եմ Ալֆան և Օմեղան, Առաջինը և Վերջինը"*, -"Նա, որ Է-ն է և որ է և որ գալու է. Ամենակալը"**: Արտաժամանակային տարածության մեջ, որտեղ բնակվում է Աստված և որը նմանապես ձեր տունն է, Ալֆան և Օմեղան, սկիզբն ու վերջը, միասնական են, էությունը նրա, ինչ երբևիցէ եղել է կամ կլինի, առկա է հավերժ միության և կատարելության չարտահայտված վիճակում, և հասանելի չէ ոչ երևակայությանը, ոչ էլ հասկացմանը: Արտաժամանակային կատարելությունն անիմաստ կոնցեպցիա է պատկերանում միայն կարծեցյալ առանձին ձևերի մեր աշխարհում: Նույնիսկ գիտակցությունը, որը ոչ այլ ինչ է, քան հավերժական Սկզբնաղբյուրից բխող լույս, մեզ զարգացման պրոցեսին ենթակա երևույթ է թվում: Բայց դրա պատճառը` մեր ընկալման սահմանափակությունն է միայն: Իր բացարձակ իմաստի մեջ ամեն ինչ բոլորովին էլ այդպես չէ: Սակայն ես կուզեի դեռևս շարունակել խոսել այս աշխարհում գիտակցության բարեշրջման մասին:

Գոյություն ունեցող ամեն ինչ ունի Լինելություն, աստվածային էություն և գիտակցության որոշակի մակարդակ: Նույնիսկ քարն ունի սաղմնային գիտակցություն, հակառակ դեպքում այն ուղղակի չէր լինի, իսկ նրա ատոմներն ու մոլեկուլները կքայքայվեին ինքնիրեն: Ամեն ինչ կենդանի է մեր շուրջ: Արևը, հողը, բույսերը, կենդանիները և մարդիկ` այդ ամենը գիտակցության տարբեր մակարդակների արտահայտումն են: Դա գիտակցությունն է, արտահայտված ձևի միջոցով:

Աշխարհը ծագում է, երբ գիտակցությունը ձևեր և ուրվագծեր է ձեռք բերում, մտավոր և նյութական ձևեր: Միայն մեր մոլորակի վրա կյանքի միլիոնավոր ձևեր կան` ցամաքին, ջրի մեջ, օդում, ընդ որում, կյանքի յուրաքանչյուր ձև կրկնօրինակում է իրեն միլիոնավոր անգամներ: Ի՞նչ նպատակով: Միգուցէ, դա ուղղակի խա՞ղ է: Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խաղ է անում ձևի հե՞տ: Հենց այդպիսի հարց էին իրենց տալիս հին Հնդկաստանի մարգարեները: Աշխարհը նրանք ընկալում էին որպես լիլա` աստվածային խաղ, որն Աստված ինքն է խաղում: Հասկանալի է, որ նման խաղի մեջ կյանքի առանձին ձևերն այնքան էլ կարևոր չեն: Համաշխարհային օվկիանոսը բնակեցնող կենսաձևերի մեծ մասը զոհվում է արդեն իր ծնունդից ընդամենը մի քանի րոպե անց: Մարդկային ձևն էլ բավական շուտ փոշի է դառնում և անհետանում է, կարծես չի էլ եղել: Ողբերգական է և դաժա՞ն: Այո, բայց միայն երբ դուք ամեն մի ձևի անհատականություն եք տալիս, մոռանալով այն մասին, որ նրա գիտակցությունը` իրեն ձևի միջոցով արտահայտած աստվածային էությունն է: Սակայն դուք չեք հասկանա այդ այնքան ժամանակ, մինչև չգիտակցեք, որ ձեր սեփական աստվածային էությունն էլ ոչ այլ ինչ է, քան մաքուր գիտակցություն:

Եթե ձեր ակվարիումի մեջ մի նորելուկ ձկնիկ ծնվի և դուք անվանեք նրան Ջոն, տաք նրան ծննդյան վկայական ու պատմեք իր նախնիների պատմությունը, իսկ մի քանի րոպե անց նույն ակվարիումի մեկ այլ ձկնիկ Ջոնով նախաճաշի, - դուք շատ կտխրեք: Բայց այն պատճառով միայն, որ դուք պատկերացրել եք նրան որպես առանձին էություն, ինչը նա երբեք չի եղել: Անընդմեջ հարաշարժ ընթացքից դուք առանձնացրել եք մի պստլիկ ֆրագմենտ, կենտրոնացրել եք ձեր ուշադրությունը մեկ մոլեկուլի պարի վրա և պատկերացրել եք նրան որպես մնացած Լինելությունից առանձին էություն:

Գիտակցություն կրող տարբեր ձևեր ավելի ու ավելի են բարդանում ժամանակի ընթացքում, այնպես որ այդ ձևերի մեջ վերջիվերջո ամբողջապես մոռացվում է էությունը: Ժամանակակից մարդու գիտակցությունն իրեն ամբողջովին նույնացնում է իր արտաքին պատյանի հետ: Նա ճանաչում է իրեն միայն այդ կողմից, և այդ պատճառով անց է կացնում կյանքն իր ֆիզիկական կամ հոգեբանական ձևի ոչնչացման առջև հավերժական վախի մեջ: Այդ վախն էգոիստական մտքում է ծնվում: Հենց միտքն է կյանքի էության աղավաղման մեղավորը: Ստեղծվում է տպավորություն, որ բարեշրջումն իր ինչ-որ էտապում լուրջ խախտում է կատարել: Բայց նույնիսկ դա էլ` աստվածային խաղի, լիլայի մասն է: Վերջիվերջո, այդ թվացյալ խախտման շնորհիվ ծնված տառապանքի ճնշման տակ գիտակցությունը, դադարելով նույնացնել իրեն ձևի հետ, արթնանում է քնից: Նրան է վերադառնում ինքնագիտակցումը, բայց շատ ավելի խոր մակարդակի վրա, քան այն մակարդակն էր, որի վրա նա կորցրել էր իրեն:

Հիսուս բացատրում է այդ պրոցեսն անառակ որդու մասին առակում, ով լքում է հայրական տունը, վատնում է իր ունեցվածքը, կրում է կարիք ու զրկանքներ և վերջապես, հալածված տառապանքներոց, ստիպված է տուն վերադառնալ: Երբ նա մտնում է ծնողական տան շեմը, հայրը սիրում է նրան ավելի, քան առաջ: Որդին հայտնվում է նույն վիճակում, ինչ տանից հեռանալուց առաջ էր: Սակայն նրա հոգեկան վիճակը լրիվ ուրիշ է: Այնտեղ նոր խորություն է հայտնվել: Այդ առակում նկարագրված է, թե ինչպես իրեն չգիտակցող կատարելությունը, անցնելով բացահայտ անկատարելության և "չարի" միջով, հասնում է գիտակցված կատարելության:

Պա՞րզ է ձեզ արդյոք հիմա ներկա պահի մեջ սեփական միտքը դիտարկողի դերում ներկայության ավելի լայն և խորին իմաստը: Ամեն անգամ, երբ դիտարկում եք ձեր միտքը, դուք խլում եք ձեր գիտակցությունը մտքի ծնած ձևերից, և այն ձեր վկան ու դիտարկողն է դառնում: Արդյունքում դիտարկողը` առանց որևէ ձևի մաքուր գիտակցությունը, - ավելի մեծ ուժ է ձեռք բերում, իսկ մտքի կառուցած ձևերը կորցնում են իրենց ուժը: Խոսելով միտքը դիտարկելու կարևորության մասին, մենք անձնականացնում ենք հիրավի տիեզերական մաշտաբի իրադարձություն. ձեր շնորհիվ գիտակցությունն արթնանում է քնից, որի մեջ նա իրեն նույնացնում էր ձևի հետ, և անջատվում է ձևից:





- - - - - - - - - - - -
* Հայտն. 1;10
** Հայտն. 1;8

Sambitbaba
11.04.2015, 15:48
Երբ գիտակցությունը դադարում է նույնացնել իրեն ֆիզիկական ու մտավոր ձևերի հետ, նա դառնում է այն, ինչը կարելի է անվանել մաքուր կամ պայծառացած գիտակցություն, կամ էլ ներկայություն: Ոմանց հետ դա արդեն տեղի է ունեցել, և այնպիսի տպավորություն է, որ այդ պրոցեսը շուտով պետք է ավելի մասսայական բնույթ կրի, չնայած բացարձակ երաշխիքներ, որ այդ տեղի կունենա, չկան: Մարդկանց մեծամասնությունն, իրեն մտքի հետ նույնացնելու և մտքի դիկտատին ենթարկվելու պատճառով, դեռևս գտնվում է էգոիստական տիպի գիտակցության ճիրաններում: Եթե մարդկանց չհաջողվի դուրս պրծնել սեփական մտքի գերությունից, այն նրանց պարզապես կոչնչացնի: Նրանք ավելի ու ավելի կխճճվեն իրենց խնդիրների մեջ ու կտառապեն կոնֆլիկտներից, բռնությունից, հիվանդություններից, հուսահատությունից և խելացնորությունից: Էգոիստական միտքը խորտակվող նավ է դարձել: Եթե այն չլքեք, նավը ձեզ հատակ կտանի: Կոլեկտիվ էգոիստական միտքը` Երկրի վրա երբևիցէ գոյություն ունեցող ամենավտանգավոր, խելակորույս և քայքայիչ էությունն է: Ի՞նչ, ձեր կարծիքով, տեղի կունենա մոլորակի հետ, եթե մարդկային գիտակցությունը մնա իր նախկին ձևի մեջ:

Արդեն հիմա մարդկանց մեծամասնությանը հաջողվում է հանգստանալ սեփական մտքից այն ժամանակ միայն, երբ նրանք ժամանակ առ ժամանակ իջնում են մտքերի շեմից ցած ընկած գիտակցության մակարդակ: Դա տեղի է ունենում ամեն օր քնի ժամանակ: Նման էֆեկտ տալիս են նաև սեքսը, ոգելից խմիչքներն ու մտավոր ակտիվությունը ճնշող թմրադեղերը: Եթե չլինեին հսկայական քանակությամբ օգտագործվող ալկոհոլը, հակադեպրեսանտները, տրանկվիլիզատորներն ու թմրադեղերը, մարդկային մտքի խելացնորությունն ավելի ակնհայտ կլիներ: Ես համոզված եմ, որ, եթե Երկրի բնակչության մեծամասնությունը հանկարծ զրկվեր ինչպես ակներև, այնպես էլ քողարկված իր դոպինգներից, նա վտանգավոր կդառնար թե իր, և թե մնացած մարդկանց համար: Արժե՞ արդյոք ասել, որ այդ թմրադեղերն ընդամենն ամրապնդում են մարդկային գոյատևման արատները: Նրանց համատարած օգտագործումը կասեցնում է հնացած մտավոր սխամաների փլուզումը և ավելի բարձր տիպի գիտակցության ծագումը: Բերելով որոշ թեթևություն այն տանջանքներից, որոնց ամեն օր մարդկանց ենթարկում է իրենց սեփական միտքը, այդ թմրադեղերն այնուամենայնիվ խանգարում են գեներացնել ներկայի մեջ ներկայության բավարար բարձր մակարդակ, ինչը թույլ կտար իշխել մտքերի վրա և ձեռք բերել իսկական ազատություն:

Բայց մենք չենք կարող վերադառնալ գիտակցության ավելի ցածր` մեր հեռավոր նախնիների, բուսականության և կենդանիների, մտածողությանը նախորդող մակարդակ: Հետդարձի ճանապարհ չկա: Եթե մարդկությունը ցանկանում է գոյատևել, նա պետք է զարգացման ավելի բարձր մակարդակ անցնի: Գիտակցությունն այսօր էլ շարունակում է արտահայտվել Տիեզերքում միլիարդավոր նոր ձևերի մեջ: Եթե մենք նույնիսկ դադարենք էլ գոյություն ունենալ, Տիեզերքի մաշտաբներով դա ոչ մի նշանակություն չի ունենա: Գիտակցությունն իր նվաճած բարձունքները երբեք չի կորցնում, այդ պատճառով այն կարտահայտի իրեն մի ինչ-որ այլ ձևի մեջ: Սակայն փաստը, որ ես հիմա խոսում եմ ձեր հետ, իսկ դուք լսում եք ինձ կամ կարդում եք այս տողերը, վկայում է այն, որ գիտակցության նոր տիպն արդեն հաստատվել է մեր մոլորակի վրա:

Դա իմ անձնական կարծիքը չէ. ես չեմ ջանում ձեզ ինչ-որ բան սովորեցնել: Դու՛ք եք այդ գիտակցությունը, այդ պատճառով դուք լսում եք ինքներդ ձեզ: Մի արևելյան իմաստություն բարբառում է. "Ուսուցիչն ու ուսուցվածը ումունք են ստեղծում": Ամեն դեպքում իրենք բառերը կարևոր չեն: Նրանք` Ճշմարտություն չեն, նրանք ընդամենը հաստատում են այն: Ես դիմում եմ ձեզ իմ ներկայության խորքից, և, քանի խոսում եմ, դուք կարող եք միանալ ինձ իմ այդ վիճակի մեջ: Չնայած այն բանին, որ իմ օգտագործած ամեն խոսք, իհարկե, ունի իր պատմությունը և գալիս է անցյալից, բառերը, որոնք ես հասցեագրում եմ ձեզ, անկախ իրենց իմաստից, ներկա պահի մեջ ներկայության բարձրահաճախականական էներգիա են փոխանցում:

Ներկայության ավելի հզոք հաղորդիչ է լռությունը, այդ պատճառով, կարդալով այս տողերը կամ լսելով իմ խոսքերը, ջանացեք զգալ լռությունն ինչպես բառերի միջև, այնպես էլ նրանց հետևում: Զգացեք բառերի միջև ընկած լուսանցքները: Որտեղ էլ լինեք, ունկնդրեք լռությանը. դա ամենաարագ և կարճ ճանապարհն է դեպի ներկայության վիճակ: Եթե նույնիսկ շատ աղմկոտ է ձեր շուրջ, ձայների միջև և հետևում միշտ էլ կարելի է լռության առկայծումներ նշմարել: Հենց որ սկսում եք ունկնդրել լռությանը, ձեր մեջ անմիջապես ամեն ինչ հանդարտվում և մարմրում է: Արտաքին լռությունը կարելի է ընկալել միայն սեփական ներքին անշարժությամբ: Իսկ ի՞նչ է լռությունը, եթե ոչ ինքը ներկայությունը, եթե ոչ մտքային ձևերից ազատագրված գիտակցություն: Ըստ էության, դա էլ հենց մեր զրույցի առարկայի կենդանի արտահայտումն է:

Sambitbaba
14.04.2015, 20:02
ՔՐԻՍՏՈՍ.
ՁԵՐ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Մի կապվեք բառերին: "Ներկայություն" բառը հեշտությամբ կարելի է փոխարինել "Քրիստոս" բառով, եթե վերջինը ձեր համար ավելի նշանակալի է: Քրիստոսը` ձեր աստվածային էությունն է, ձեր իսկական "ես"-ը: Միակ տարբերությունը Քրիստոսի և ներկայության միջև այն է, որ "Քրիստոս" բառը ցույց է տալիս այն աստվածային էությանը, որն իսկզբանե ձեզ է տրված, անկախ այն բանից, գիտակցում եք դուք նրան թե ոչ, այն դեպքում երբ "ներկայությունը" բնորոշում է արդեն արթնացած աստվածային էությանը և աստվածային սկիզբը:

Քրիստոսին վերաբերվող շատ խեղաթյուրված պատկերացումներ ու կեղծ համոզմունքներ կբացահայտվեն և հօդս կցնդեն, եթե դուք գիտակցեք, որ Քրիստոսի մեջ ոչ անցյալ, ոչ ապագա չկա: Ասել, որ Քրիստոս եղել է կամ կլինի, - տրամաբանորեն անհեթեթություն է: Այ Հիսուս` իրոք եղել է: Նա մարդ էր, ով ապրել է երկրի վրա երկու հազար տարի առաջ և գիտակցել է իր մեջ աստվածային էությունը` իր իսկական բնությունը: Այդ պատճառով Հիսուս ասել է. "Ես ե՛մ, նախքան Աբրահամը կլիներ"*: Չէ՞ որ նա չի ասել. "Ես եղել եմ դեռևս այն ժամանակ, քանի Աբրահամը կծնվեր": Դա կնշանակեր, որ նա առաջվա պես գտնվում էր ժամանակային տարածքում և նույնացնում էր իրեն ձևի հետ: "Ես եմ" բառակապակցությունը, որին հաջորդում է բայ անցյալ ժամանակով, ցույց է տալիս արմատական փոփոխությունը գիտակցության մեջ և պառակտումը ժամանակային տարածքում: Այդ խորին իմաստությունը ձենի ոճի արտահայտություն է հիշեցնում: Այնտեղ Հիսուս փորձել է ճշգրտորեն, շրջանցելով կցկտուր մտքերը, փոխանցել ներկայության և ինքնագիտակցման իմաստը: Նա լքել է գիտակցության սահմանները, որտեղ տիրապետում է ժամանակը, և դուրս է եկել արտաժամանակային տարածք: Արդյունքում մեր աշխարհն իր մեջ հավերժություն է բացահայտել: Հավերժություն, իհարկե, նշանակում է ոչ թե ժամանակի անվերջություն, այլ նրա բացակայությունը: Այդպիսով Հիսուս-մարդը դարձավ Քրիստոս, մաքուր գիտակցության կրող: Իսկ ի՞նչ ձևակերպում է տալիս Աստվածաշնչում ինքն իրեն Աստված: Մի՞թե Նա ասել է. "Ես միշտ եղել եմ և միշտ կլինեմ": Իհարկե ոչ: Այդպես նա անցյալին և ապագային կօժտեր առանձին իրականությամբ: Դրա փոխարեն Նա ասաց. "Ես եմ Գոյը": Այստեղ չկա ժամանակ, կա միայն ներկայություն նրանում, ինչն Այստեղ է և Այժմ:

Քրիստոսի "երկրորդ գալուստը"` այս կամ այն մարդու գալը չէ, այլ մարդկային գիտակցության փոխակերպումը, անցումը ժամանակից` դեպի ներկայության վիճակ, մտածողությունից` մաքուր գիտակցությանը: Եթե վաղը Քրիստոս երկիր վերադառնար մի ինչ-որ կոնկրետ ձևի մեջ, այդ տղամարդը կամ կինը կասեր ձեզ նույն խոսքերը. "Ես Ճշմարտությունն եմ: Ես աստվածային ներկայությունն եմ: Ես հավերժական կյանքն եմ: Ես կամ ձեզանից ամեն մեկի մեջ: Ես կամ Այստեղ: Ես կամ Հիմա":








Երբեք մի անձնավորեք Քրիստիսին: Մի նույնացրեք նրան կոնկրետ ձևի կամ անհատականության հետ: Տարբեր մշակույթների ավատարները, աստվածային մայրերը և պայծառացած վարպետները` այն սակավաթիվները, ովքեր իսկապես իրական են, - մնացած մարդկանց մեջ ինչ-որ առանձնահատուկ որակներով աչքի չեն ընկնում: Նրանք չունեն կեղծ "ես", որին պետք է աջակցել, սնել ու պաշտպանել, և այդ պատճառով ավելի պարզ ու սովորական են, քան նույնիսկ ամենասովորական մարդիկ: Ուժեղ զարգացած էգո ունեցող յուրաքանչյուր մարդ նրանց ոչինչով աչքի չնկնող կհամարեր, և նույնիսկ նրանց վրա ուշադրություն էլ չէր դարձնի:

Եթե ձեզ ձգում է դեպի պայծառացած ուսուցիչը, դա միայն այն պատճառով, որ, ներկայի մեջ ձեր ներկայության բարձր մակարդակը ձեզ թույլ է տալիս ճանաչել այդ նույն վիճակն ուրիշ մարդու մեջ: Շատերն իր ժամանակ չճանաչեցին Քրիստոսի և Բուդդայի աստվածային էությունը, ճիշտ այնպես, ինչպես շատ մարդիկ միշտ ձգվել են և շարունակում են ձգվել դեպի կեղծ ուսուցիչները: Դա անխուսափելիորեն բերում է ավելի մեծ էգոյի: Մութը չի կարող լույսը ճանաչել: Միայն լույսը կարող է ճանաչել լույսը: Այնպես որ մի հավատացեք, որ լույսը գտնվում է ինչ-որ տեղ ներսում կամ որ այն կարող է արտահայտվել միայն ինչ-որ մեկ ձևի մեջ: Եթե դուք հավատում եք, որ միայն ձեր ուսուցիչը կարող է իր մեջ մարմնավորել Աստծոն, ուրեմն ո՞վ եք այդ դեպքում դուք: Առանձնահատուկ լինելու յուրաքանչյուր հավակնություն նշանակում է նույնացնել քեզ ձևի հետ, իսկ քեզ ձևի հետ նույնացնելը` արդեն էգո է, որքան հմտորեն էլ այն դիմակավորվի:

Օգտագործեք ձեր ուսուսցչի ներկայությունը ներկա պահի մեջ նրա համար, որպեսզի նրա մեջ տեսնեք ձեր սեփական էության արտացոլումն առանց անվան և ձևի, և ավելի գիտակցված ներկա լինեք այդ նույն պահի մեջ: Շուտով դուք կտեսնեք, որ ներկայության վիճակի մեջ "ձեր" և "իմ" տարանջատում չկա: Ներկայությունը միասնական է և անբաժանելի:

Սեփական ներկայության լույսն ուժեղացնել կարելի է խմբակային աշխատանքի օգնությամբ: Ներկա պահի մեջ ներկայության վիճակում համախմբված մարդկանց խումբն ի վիճակի է հզոր կոլեկտիվ էներգետիկական դաշտ գեներացնել: Այդ դաշտը ոչ միայն բարձրացնում է խմբի յուրաքանչյուր անդամի ներկայության աստիճանաը, այլև նպաստում է մտքի իշխանության տակից մարդկային կոլեկտիվ գիտակցության ազատագրմանը: Արդյունքում ներկայության վիճակը հասանելի է դառնում մարդկանց ավելի մեծ քանակության համար: Սակայն հարկ է հիշել այն մասին, որ խմբի գոնե մեկ անդամ պետք է տիրապետի ներկայության բավարար ուժի և փորձի, որպեսզի կարողանա այդ վիճակի էներգետիկական հաճախականությունները պահպանել անհրաժեշտ բարձր մակարդակի վրա: Հակառակ դեպքում էգոիստական միտքն արագ կվերադառնա իր նախկին տեղը և կխափանի ամբողջ խմբի աշխատանքը: Չնայած խմբակային աշխատանքը յուրովի անփոխարինելի է, բայց և այնպես միայն այն բավական չէ և դուք չպետք է նրանից կախված լինեք: Ու նաև չպետք է կախված լինեք այս կամ ուսուցչից, չհաշված սկզբնական անցումնային շրջանը, երբ դուք սովորում եք յուրացնել ներկա պահի մեջ ներկայության իմաստն ու տեխնիկան:


- - - - - - - - - - -
*Հովհ. Թ-58

Sambitbaba
25.10.2015, 18:31
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ



ՆԵՐՔԻՆ ՄԱՐՄԻՆԸ



ԼԻՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ`
ՁԵՐ ԽՈՐԻՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է



Դուք խոսում էիք այն մասին, թե որքան կարևոր է
ունենալ ներքին խոր արմատներ և միշտ զգալ սեփական մարմինը:
Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ նկատի ունեք:

Մարմինը կարող է հաղորդամիջոց դառնալ Լինելության ոլորտ մուտքի համար: Եկեք սուզվենք նրա մեջ հենց Հիմա:


Եվ այնուամենայնիվ ես լրիվ չեմ հասկանում, թե դուք
ինչ նկատի ունեք "Լինելություն" խոսքի տակ:

"Ջու՞ր: Դուք ի՞նչ նկատի ունեք: Չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում", - ահա թե ինչ կասեր ձուկը, եթե մարդկային խելք ունենար:

Վերջ տվեք, խնդրում եմ, Լինելությունը հասկանալու ձեր բոլոր փորձերին: Դուք Լինելությունն արդեն ոչ թե մեկ անգամ եք զգացել` ընդհատումներով, բայց լրիվ հստակորեն: Սակայն միտքը միշտ փորձելու է խցկել այն լուցկու փոքրիկ տուփի մեջ ու վրան պիտակ կպցնել: Դա բացարձակապես անկատարելի խնդիր է: Լինելությունը չի կարող գիտելիքի օբյեկտ դառնալ: Լինելության մեջ սուբյեկտն ու օբյեկտը միաձուլվում են որպես մեկ ամբողջականություն:

Լինելությունը կարելի է զգալ որպես շրջանակներով և ձևերով չկաշկանդված ամենամուխ "ես եմ": Զգալ, իսկ նշանակում է, նաև գիտենալ, որ դուք կաք, և գտնվել ձեր խորքերից սկիզբ առնող այդ վիճակում, - դա է հենց պայծառացումը և այն ճշմարտությունը, որն, ինչպես ասաց Հիսուս, ձեզ ազատ կդարձնի:


Ազատ ինչի՞ց:

Ազատ պատրանքից, որը ստիպում է ձեզ հավատալ, որ դուք` միայն ձեր ֆիզիկական մարմինն ու միտքն եք: Հենց այդ, ինչպես անվանում է Բուդդան, "ձեր "ես"-ի պատրանքն" է ձեր գլխավոր սխալը: Ազատ վախի յուրաքանչյուր ձևից, որն անխուսափելի հետևանքն է այդ պատրանքի, - վախի, որը տանջելու է ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ չեք դադարել ձեր ինքնաընկալումը քաղել ձեր ցնորական ու խոցելի ձևից: Եվ վերջապես, ազատ մեղքից, այսինքն տառապանքից, որը դուք անգիտակցաբար պատճառում եք ձեզ և ուրիշներին այն պատճառով, որ ձեր մտքերը, խոսքերն ու արարքները թելադրում է ձեզ ձեր պատրանքային ինքնաընկալումը:

Sambitbaba
26.10.2015, 19:44
ՄԻ ՎՌՎԵՔ ԲԱՌԵՐԻ
ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ


Ինձ դուր չի գալիս "մեղք" բառը: Այն ենթադրում է,
որ ինչ-որ մեկն ինձ դատում և դատավճիռ է կայացնում:

Ես հասկանում եմ, թե ինչ եք ասում: Տգիտության, թերիմացության և շրջապատի մարդկանց հսկելու ձգտման հետևանքով, "մեղք" բառի նման բառերը բազում հարյուրամյակների ընթացքում ծածկվել են սխալական հայացքների և մեկնաբանությունների պատնեշով, սակայն նրանց մեջ առաջվա պես ճշմարտության կորիզ կա ամփոփված: Եթե բոլոր այդ մեկնաբանությունները ձեզ խանգարում են տեսնել իրականությունը, որի վրա մատնացույց է անում այս կամ այն բառը, այդ բառից մի օգտվեք: Մի վռվեք բառերի մակարդակի վրա: Բառը` դա ընդամենը նպատակին հասնելու միջոց է: Դա ճանապարհային ցուցանիշի նման մի վերացություն է, որն օգնում է ձեզ շարժվել անհրաժեշտ ուղղությամբ: "Մեղր" բառն` ինքը մեղրը չէ: Դուք կարող եք զբաղվել մեղրի ուսումնասիրությամբ ու խոսել նրա մասին որքան ցանկանաք, բայց դուք չեք իմանա, թե ինչ է դա, մինչև չհամտեսեք այն: Իսկ այն բանից հետո, երբ տեսնեք նրա համը, ինքը բառն ավելի քիչ կարևոր կդառնա: Դուք կդադարեք կառչել նրանից: Ճիշտ նույնպես դուք կարող եք մինչև ձեր օրերի վերջն անընդհատ խոսել Աստծո մասին, բայց նշանակու՞մ է արդյոք դա, որ ձեզ ծանոթ է իրականությունը, որն ընդգծում է այդ բառը և որ գոնե մեկ անգամ ձեզ հաջողվել է հայացք գցել այդ իրականության ներսը: Ըստ էության, դա ընդամենը սևեռուն կապվածություն է ճանապարհային ցուցանիշից, մտային կուռքից:

Նույնը վերաբերվում է նաև հետադարձ կապին. եթե ինչ-որ պատճառով չեք սիրել "մեղր" բառը, ձեր հակամարտությունը կարող է խանգարել ձեզ համտեսել այն գոնե մեկ անգամ: Եթե "Աստված" բառը ձեզ մոտ ուժեղ թշնամանք է առաջացնում, որը ոչ այլ ինչ է, քան կապվածության բացասական կողմը, ուրեմն դուք, ավելի շուտ, կհերքեք ոչ միայն այդ բառը, այլ նաև իրականությունը, որի վրա բառը մատնացույց է անում: Այդ կերպ դուք զրկում եք ձեզ այդ իրականությունը զգալու հնարավորությունից: Այդ ամենն, իհարկե, տեղի է ունենում ձեզ` ձեր մտքի հետ նույնացնելու հետևանքով:

Այնպես որ, եթե ձեզ դուր չի գալիս ինչ-որ բառ, ուղղակի փոխեք այն ու փոխարինեք մեկ այլ, ձեր համար ավելի ճիշտ բառով: Եթե ձեզ դուր չի գալիս "մեղք" բառը, կոչեք դա խելացնորություն կամ չգիտակցվածություն: Այդպես դուք ավելի մոտ կհայտնվեք ճշմարտությանը` այդ բառի հետևում կանգնած իրականությանը, - քան եթե շարունակեք օգտագործել վաղուց և խիստ աղավաղված "մեղք" բառը: Եվ բացի այդ, դուք կդադարեք տանջվել մեղքի զգացումից:


Այդ բառերը նույնպես ինձ դուր չեն գալիս: Նրանք ենթադրում են,
որ ինձ հետ ինչ-որ բան կարգին չէ: Նրանք ինձ
գնահատական են տալիս:

Ձեր հետ, իհարկե, ամեն ինչ չէ, որ կարգին է, միայն թե ձեզ ոչ ոք գնահատական չի տալիս: Ես չեմ ցանկանում անձամբ ձեզ վիրավորել, բայց մի՞թե դուք չեք պատկանում այն մարդկային ցեղին, որը XX դարում միայն 100 միլիոնից ավել իր եղբայրների է ոչնացրել:


Դուք նկատի ունեք մեղքի ասոցիատիվ զգացու՞մը:

Բանը մեղքը չէ: Սակայն քանի դեռ ձեզ կառավարում է ձեր էգոիստական միտքը, դուք կոլեկտիվ խելացնորության մասն եք հանդիսանում: Հնարավոր է, դուք առանձնապես չեք խորհում այն վիճակի մասին, որի մեջ այսօր գտնվում է ինքնասեր մտքով ստրկացված մարդկությունը: Բացեք ձեր աչքերն ու հիացեք աշխարհը տիրապետող վախով, հուսահատությամբ, ժլատությամբ ու բռնությամբ: Հիացեք գազանային դաժանությամբ և աներևակայելի տանջանքներով, որոնք մարդիկ պատճառել ու պատճառում են ոչ միայն մեկմեկու, այլև Երկրագնդի վրայի բոլոր կենսաձևերին: Պետք չէդատապարտել ոչ ոքու: Ուղղակի ուշադիր նայեք ամենին, ինչ կատարվում է ձեր շուրջ: Ահա իսկական մեղքը: Ահա իսկական խելացնորությունն ու չգիտակցվածությունը: Բայց գլխավորը, մի մոռացեք ուշադիր նայել ձեր սեփական մտքին: Հենց նրա մեջ է պետք փնտրել խելացնորության արմատները:

Sambitbaba
28.10.2015, 20:17
ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԵՎ ԱՆԽԱԽՏԵԼԻ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Դուք ասացիք, որ սեփական անձը ֆիզիկական մարմնի հետ նույնացնելը`
պատրանքի մաս է: Այդ դեպքում ինչպե՞ս մեր ֆիզիկական մարմինը
կարող է օգնել մեզ գիտակցել Լինելությունը:


Մարմինը, որը դուք տեսնում և զգում եք, իրոք որ չի կարող մոտեցնել ձեզ Լինելությանը: Բայց տեսանելի և զգալի մարմինն` ընդամենն արտաքին պատյան է, իսկ ավելի ճիշտ, ավելի խորն իրականության` ձեր սահմանափակ և աղավաղված ընկալումը: Լինելության հետ բնական կապի վիճակում այդ խորն իրականությունն ամեն վայրկյան կարելի է զգալ որպես ներքին կենսարար ներկայություն, որպես ձեր անտեսանելի ներքին մարմինը: Խոսելով այն մասին, որ դուք պետք է "ապրեք ձեր մարմնում", ես նկատի ունեմ, որ դուք պետք է զգաք ձեր մարմինը ներսից, զգաք այն համակող կյանքը և, հետևաբար, գիտակցեք, որ դուք սահմանափակված չեք ձեր արտաքին պատյանով:

Բայց դա ընդամենը սկիզբն է մի ճամփորդության, որը ձեզ տանելու է դեպի հանգստության և անշարժության, ինչպես նաև մեծագույն հզորության և կայծկլտուն կյանքի ամենակուլ խորությունները: Սկզբում դուք դա կզգաք միայն ընդհատումներով, բայց այդ առկայծումների շնորհիվ կսկսեք հասկանալ, որ դուք ոչ թե թշնամական Տիեզերքի անիմաստ պատառիկ եք, որ ուղղակի կարճատև կախվել է կյանքի ու մահվան միջև և շտապում է համտեսել անցավոր հաճույքների մի փոքրիկ պատառիկ, որին կհետևեն տանջանքներն ու անհետ կորչելը: Ձեր արտաքին ֆիզիկական կաղապարի տակ դուք կապնված եք մի այնքան ահռելի, անչափելի և սուրբ բանի հետ, որը ոչ իմաստավորման, ոչ էլ բառացի նկարագրման չի ենթարկվում: Եվ այնուհանդերձ հիմա ես հենց այդ մասին եմ խոսում` և ոչ թե նրա համար, որ դուք կարողանաք ինչ-որ բանի հավատալ, այլ որպեսզի օգնեմ ձեզ այդ զգացումը ձեր անձնական փորձի մասը դարձնել:

Քանի դեռ ձեր ուշադրությունն ուղղված է ձեր մտքի վրա, դուք Լինելությունից կտրված կմնաք: Քանի դեռ դա տեղի է ունենում (իսկ մարդկանց մեծամասնության հետ դա տեղի է ունենում մշտապես), դուք ձեր մարմինը չեք զգում: Միտքն ամբողջովին կուլ է տալիս ձեր գիտակցությունը և այն իր լցոնն է դարձնում, այդ պատճառով դուք չեք կարող դադարել մտածել: Մոլագար մտածողությունը կոլեկտիվ հիվանդության մաշտաբների է հասել: Այդ իրավիճակում ձեր ինքնազգացումը հիմնվում է միայն ձեր մտքի գործունեության վրա, իսկ Լինելությունից կտրված ձեր անձը` անանցելի պահանջներով ծանրաբեռնված, խոցելի մի մտավոր կազմվածք է դառնում: Այդ կազմվածքի հիմնական գերիշխող հուզումը դառնում է վախը: Արդյունքում դուք զրկվում եք ձեր խորին էության զգացումից, ձեր աներևույթ և անխախտելի իրականությունից` միակ իսկապես թանկարժեք բանից:

Որպեսզի սկսեք գիտակցել Լինելությունը, դուք պետք է ձեր գիտակցությունը խլեք ձեր մտքից: Դա ձեր հոգևոր ճամփորդության ամենակարևոր խնդիրներից մեկն է: Լուծելով այն, դուք ազատ կարձակեք անպտուղ և սևեռուն մտածողության գերության մեջ տառապող ձեր գիտակցության մի հսկայական շերտ: Մտածողությունից ազատվել թույլ տվող ամենաարդյունավետ միջոցն է` ուղղակի վերցնել ու դադարել կենտրոնացնելձեր ուշադրությունը մտքերի վրա, և ուղարկել այն դեպի մարմնի ներսը, այնտեղ, որտեղ հենց առաջին պահերից կարող եք զգալ Լինելությունը որպես մի անտեսանելի էներգետիկական դաշտ, որը սնուցում է կյանքով այն, ինչը դուք ընկալում եք որպես ֆիզիկական մարմին:

Sambitbaba
01.11.2015, 21:32
ՄԻԱՑՈՒՄԸ
ՆԵՐՔԻՆ ՄԱՐՄՆԻ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԴԱՇՏԻՆ




Զբաղվեք դրանով հենց հիմա: Այս պրակտիկան սկզբում ավելի լավ է կատարել փակ աչքերով: Հետագայում, երբ "մարմնում գտնվելը" ձեր մոտ ավելի հեշտ ու բնականորեն ստացվի, կարող եք արդեն բաց աչքերով էլ կատարել: Ուղղեք ձեր ուշադրությունը դեպի ձեր մարմնի ներսը: Զգացեք ձեր մարմինը ներսից: Զգու՞մ եք դուք արդյոք, թե որքան կենդանի է նա: Զգու՞մ եք կյանքը ձեր ձեռքերի մեջ, ձեր ափերին, ոտքերում, ոտնաթաթերին, ստամոքսում և կրծքավանդակում: Զգու՞մ եք հազիվ նշմարելի էներգիան, որով լիքն է ձեր մարմինը և որը թափանցում է ձեր ամեն մի օրգան, ձեր մարմնի ամեն մի բջիջ որպես միասնական էլեկտրական դաշտ: Կենտրոնացեք ձեր ներքին մարմնի վրա և գտնվեք նրա մեջ մի քանի ակնթարթ: Մի մտածեք նրա մասին: Ուղղակի զգացեք այն: Որքան ավելի շատ ուշադրություն ուղղեք ձեր ներսն, այնքան ավելի հստակորեն և ուժեղ այն կզգաք: Դուք կզգաք, թե ինչպես է կենդանանում նրա ամեն մի հյուլե, իսկ եթե տիրապետում եք տեսապատկերականացման շնորհին, կարող եք տեսնել նաև ձեր մարմնի լուսատու պատկերը: Սկզբում դա կարող է օգտակար թվալ, բայց և այնպես ջանացեք ձեր ուշադրությունը կենտրոնացնել զգացմունքների, այլ ոչ թե պատկերների վրա, որոնք կարող են հայտնվել ձեր մտավոր հայացքի առջև: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենագեղեցիկ և ամենատպավորիչ պատկեր, - դա ընդամենը կաղապար է, որը սահմանափակում է ներքին մարմնի մեջ ավելի խորը ներթանցելու հնարավորությունները:







Ներքին մարմնի զգացողությունն անսահման է, անձև և անճանաչելի: Դուք կարող եք ավելի ու ավելի խորասուզվել նրա մեջ ցանկացած պահի: Նույնիսկ եթե առայժմ չեք կարողանում զգալ ձեր վիճակի բոլոր նրբերանգները, շարունակեք կենտրոնացնել ձեր ուշադրությունն այն զգացումների վրա, որոնք արդեն կարող եք ապրել: Հնարավոր է, որ թեթևակի ծակծկոցներ եք զգում ձեր ափերին կամ ոտնաթաթերի՞ն: Դա արդեն լավ է: Կենտրոնացեք այդ զգացման վրա: Ձեր մարմինը սկսում է կենդանանալ: Ավելի ուշ մենք կկրկնենք ու կլայնացնենք այս պրակտիկան: Իսկ հիմա բացեք ձեր աչքերը, բայց, նույնիսկ հայացք գցելով ձեր շուրջ, ջանացեք մասնակիորեն ներկա գտնվել ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտում: Ներքին մարմինը գտնվում է ձեր արտահայտված ձևի և ձեր խորին էության` ձեր իսկական բնույթի սահմանին: Երբեք մի կորցրեք կապը ձեր իսկական բնույթի հետ:




Sambitbaba
06.11.2015, 18:05
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ
ՄԱՐՄՆԻ ՄԻՋՈՑՈՎ


Ինչու՞ կրոնների մեծամասնությունը միշտ դատապարտում կամ բացասում է մարմինը: Այնպիսի
տպավորություն է ստեղծվում, որ հոգևոր որոնումներով զբաղվող մարդիկ միշտ մարմինն ընկալել են որպես
խոչընդոտ կամ նույնիսկ այն մեղավոր են համարել:


Իսկ ինչու՞, ձեր կարծիքով, հոգևոր որոնումների ուղին ընտրած մարդկանց մեջ այդքան քչերը գտան ճշմարտությունը:

Մարմնի մակարդակի վրա մարդիկ և կենդանիները շատ նման են իրար: Բոլոր հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաներն ու հակազդեցությունները` հաճույքը, ցավը, շնչառությունը, սնուցումը, ծարավի հագեցումը, արտաթորումը, քունը, զուգավորման և բազմանալու ձգտումը և, իհարկե, ծնունդն ու մահը` մեզ մոտ նույնն է, ինչ կենդանիների մոտ: Կորցնելով համընդհանուր միասնության զգացումն ու թաղվելով պատրանքների մեջ, որոշ ժամանակ անց մարդիկ սթափվեցին ու տեսան, որ իրենց մարմինը շատ նման է կենդանու մարմնին: Եվ այդ պատճառով մարդիկ սաստիկ անհանգստացան: "Մի խաբիր ինքդ քեզ: Դու ամենաիսկական կենդանի՛ ես", - ահա թե ինչպիսի "ճշմարտություն" բացահայտեցին նրանք այն պահին: Սակայն հաշտվել դրա հետ նրանց ուժերից վեր եղավ: Ադամն ու Եվան վախեցան իրենց մերկությունից: Իրենց կենդանական բնույթի չգիտակցված ժխտումն արմատավորվեց նրանց գիտակցության մեջ: Վտանգը, որ նրանք նորից կհայտնվեն բնազդական ցանկությունների հզոր իշխանության ներքո և կվերադառնան լրիվ անգիտակցության վիճակին, իրոք որ շատ իրական էր:Այդ պատճառով մարմնի որոշ մասեր և մարմնական ֆունկցիաներ, հատկապես այնպիսիք, իչպես սեռականությունը, դարձան տաբու: Նրանցից սկսեցին ամաչել: Առաջին մարդկանց գիտակցության լույսը չափազանց թույլ էր այն բանի համար, որպեսզի ընկերանան իրենց կենդանական բնույթի հետ և հաճույք ստանան իրենց էությունից կամ գոնե ուղղակի թույլ տան նրան լինել: Իսկ արդեն այն մասին, որ հնարավորինս խորը սուզվեն նրա մեջ և ճանաչեն նրա աստվածային ծագումը, այսինքն պատրանքի դիմակի տակ տեսնեն իրականությունը, խոսք անգամ լինել չէր կարող: Այդ պատճառով նրանք վարվեցին այնպես, ինչես պետք է վարվեին: Նրանք սկսեցին մտավոր տարբերություններ անց կացնել իրենց և իրենց մարմնի միջև: Նրանք սկսեցին մտածել, որ տիրապետում են մարմին, այլ ոչ թե հանդիսանում են այն:

Կրոնների ծագման հետ միասին տարբերությունը մարդու և նրա մարմնի միջև ավելի ակնհայտ դարձավ: Հավատը, որ "դուք ձեր մարմինը չեք", բնավորվեց մարդկան մտքերում: Բոլոր դարերի ընթացքում բազմաթիվ մարդիկ թե Արևելքում, և թե Արևմուտքում Աստծոն, փրկություն կամ պայծառացում ջանում էին գտնել մարմնից հրաժարվելու միջոցով: Նրանք հրաժարվում էին զգայական և հատկապես սեռական հաճույքներից, ծոմ էին պահում և փորձեր էին անում տարբեր ճգնավորական պրակտիկաներով: Նրանք տանջում էին իրենց մարմինը, ջանալով թուլացնել կամ պատժել նրան, քանի որ նրան մեղավոր էին համարում: Քրիստոնեության մեջ դա կոչվում է մարմնի մեռցնում: Ուրիշները փորձում էին փախչել իրենց մարմնից էքստազային վիճակների կամ արտամարմնային ապրումների օգնությամբ: Շատերն այսօր էլ փորձում են այդ անել: Ասում են, որ նույնիսկ Բուդդան, վեց տարվա ընթացքում, երկարաժամկետ ծոմերի և ճգնավորության ծայրահեղ ձևերի օգնությամբ, տանջել է իր մարմինը: Սակայն պայծառացման նա հասել է այն բանից հետո միայն, երբ հրաժարվել է այդ պրակտիկայից:

Իրականում, մարմնից հրաժարվելու և նրա հետ պայքարի միջոցով, ինչպես նաև արտամարմնային ապրումների միջոցով` առայժմ ոչ ոք պայծառացման չի հասել: Չնայած այդպիսի փորձը կարող է իսկապես հափշտակիչ լինել և թույլ կտա զգալ ֆիզիկական մարմնից ազատ լինելու համը, բայց վերջիվերջո ձեզ միևնույն է հարկ կլինի մարմին վերադառնալ: Ինքդ քեզ փոխակերպելու գլխավոր աշխատանքը հենց մարմնում է կատարվում: Փոխակերպումը հնարավոր է միայն մարմնի միջոցով, այլ ոչ թե նրանից դուրս: Ոչ մի իսկական ուսուցիչ երբեք չի կոչել պայքարել մարմնի հետ կամ փախչել նրանից, չնայած նրանց հետնորդները, գտնվելով մտքի գերության մեջ, հաճախ դիմել են նման միջոցների:

Մարմնի մասին հնագույն ուսմունքներից պատառիկներ են մնացել ընդամենը` Հիսուսի այն ասույթի տիպի, որ "ամբողջ մարմինը լուսավոր կլինի"*: Ուրիշները մեզ հասել են առասպելների տեսքով` ինչպես, օրինակ, որ Հիսուս այդպես էլ չլքեց իր մարմինը, մնաց նրա հետ միասնական և համբարձվեց երկինք նրա հետ միասին: Փաստորեն ոչ ոք առայժմ գլուխ չի հանել այդ ֆրագմենտներից և չի հասկացել որոշ առասպելնեի թաքնված իմաստը, այն դեպքում երբ հավատը, որ "դուք ձեր մարմինը չեք", հաստատվել է ամենուր, հրահրելով փաստացիորեն հրաժարվել մարմնից և փորձել նրանից փախչել: Շատ շատերին դա խանգարել է հասնել իրենց հոգևոր որոնումների նպատակին և ճշմարտություն գտնել:



Հնարավո՞ր է արդյոք վերածնել կորած ուսմունքները մարմնի մասին
կամ վերականգնել դրանք ըստ պահպանված ֆրագմենտների:

Դրա անհրաժեշտությունը չկա: Բոլոր հոգևոր ուսմունքները սկիզբ են առնում միևնույն Աղբյուրից: Այդ իմաստով մենք ունենք և միշտ ունեցել ենք միայն մեկ ուսուցիչ, որը մեզ հայտնվել է բազմաթիվ անգամներ և տարբեր ձևերի մեջ: Ես նույնպես այդ ուսուցիչն եմ, ինչպես և, մեր մեջ ասած, դուք: Ավելի ճիշտ, դուք կդառնաք այն, հենց որ գտնեք ճանապարհը դեպի ձեր ներքին Աղբյուրը` ճանապարհ, որն անցնում է ներքին մարմնի միջով: Այո, բոլոր հոգևոր ուսմունքները սկիզբ են առնում միևնույն Աղբյուրից: Բայց հենց որ գրչի տակ մարմնավորվում են բառերի մեջ, նրանք դառնում են բառերի սովորական հավաքածու, իսկ բառը, ինչպես արդեն ասացինք, - ընդամենը ճանապարհային ցուցանիշ է: Բոլոր այդ ուսմունքները հարկ է դիտարկել որպես ցուցանիշներ, որոնք օգնում են գտնել դեպի Աղբյուրը հետդարձի ճամփան:

Ես արդեն խոսել եմ ձեր մարմնում թաքնված ճշմարտության մասին, բայց կցանկանայի մեկ անգամ ևս բացատրել ձեզ կորած հնագույն ուսմունքների իմաստը: Ահա ևս մեկ ճանապարհային ցուցանիշ: Երբ կարդաք կամ լսեք այն, ինչ կասեմ հիմա, աշխատեք զգալ ձեր ներքին մարմինը:


ՔԱՐՈԶ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

Այն, ինչը դուք ընկալում եք որպես խիտ ֆիզիկական կաձուցվածք, ինչը կոչվում է մարմին և ենթակա է հիվանդությունների, ծերության ու մահվան, սեփական իրականություն չունի: Դա ոչ թե դուք եք, այլ կյանքի և մահվան սահմաններից դուրս ընկած ձեր սեփական խորին իրականության ձեր աղավաղված ընկալումը: Այդպիսի աղավաղումը ծնունդ է առնում ձեր մտքի սահմանափակությունից, որը, կորցնելով իր կապը Լինելության հետ, ստեղծում է մարմինը` որպես սեփական անհատական գոյատևման հանդեպ պատրանքային հավատի ապացույց և իր վախի հարատև վիճակի արդարացում: Բայց երես մի՛ դարձրեք ձեր մարմնից: Չէ որ անցավորության, սահմանափակության և փոփոխականության այդ խորհրդանիշի, մտքի այդ պատրանքային ստեղծագործության ներսում, թաքնված է ձեր գեղեցիկ և հավիտենական խորին իրականությունը: Մի փնտրեք Ճշմարտությունը դրսում: Գտնել այն կարելի է միայն ձեր մարմնի ներսում:

Մի հակադրվեք մարմնին, քանի որ դրանով հակադրվելու եք սեփական իրականությանը: Դուք` ձեր մարմինն եք, բայց ոչ այն մարմինը, որը կարելի է տեսնել և զգալ, ոչ այդ բարակ, պատրանքային պատյանը, այլ այն, ինչ նրա տակ է: Ձեր անտեսանելի ներքին մարմինը` մուտք է դեպի Լինելություն, դեպի Չարտահայտված Կյանքի խորքերը: Նրա միջնորդությամբ դուք անքակտելիորեն կապված եք Կյանքի չարտահայտված Միասնության հետ, ինչը, լինելով մշտագո, չի ճանաչում ոչ ծնունդ, ոչ մահ: Ձեր ներքին մարմնի միջնորդությամբ դուք հավերժ միասնական եք Աստծո հետ:



- - - - - - - -
* Ղուկ. ԺԱ-34

Sambitbaba
09.11.2015, 20:04
ՀԵՆՎԵՔ ԽՈՐԻՆ
ՆԵՐՔԻՆ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՎՐԱ


Շատ կարևոր է միշտ զգալ կապը սեփական ներքին մարմնի հետ: Վիճակը, երբ դուք զգում եք ձեր ներքին մարմինը, ձեզ համար բնական պետք է դառնա: "Մարմնում գտնվելու" պրակտիկան արագորեն կփոխակերպի ձեր կյանքը և նոր խորություն կտա նրան: Որքան ավելի շատ գիտակցություն եք ուղարկում ձեր ներքին մարմին, այնքան ավելի բարձր է նրա թրթիռների հաճախականությունը: Նույնը տեղի է ունենում էլեկտրական լույսի հետ, երբ դուք, պտտելով անջատիչի սկավառակը, ուժեղացնում եք լարումը: Այդ ավելի բարձր էներգետիկական մակարդակի վրա դուք անընկալունակ եք դառնում յուրաքանչյուր տիպի բացասականության հանդեպ: Միևնույն ժամանակ դուք սկսում եք դեպի ձեզ ձգել ձեր թրթիռների աճած հաճախականությանը համապատասխան նոր իրավիճակներ:

Եթե դուք սկսեք ձեր ուշադրությունը մարմնի ներս ուղարկել հնարավորինս հաճախ, երբեք չեք կորցնի ձեր կապը ներկա պահի հետ: Դուք կդադարեք թափառել թե արտաքին աշխարհում, և թե ձեր մտքի բավիղներում: Ձեր մեջ առաջվա պես կծնվեն մտքեր և զգացմունքներ, վախեր ու ցանկություններ, բայց նրանք այլևս չեն կարողանա ձեզ իրենց ենթարկել:

Իսկ հիմա ականջ դրեք ձեզ, որպեսզի հասկանաք, թե այս պահին ուր է ուղղված ձեր ուշադրությունը: Դուք լսում եք ինձ կամ կարդում եք այս գիրքը: Ձեր ուշադրությունը կենտրոնացած է այս գործողություններից մեկի վրա: Դուք նաև զգում եք տարածությունը ձեր շուրջ, այդ տարածության մեջ ներկա գտնվող մարդկանց և ինչ-որ ուրիշ բաներ որպես ոմն ֆոնային երևույթ: Դրա հետ մեկտեղ այն բանի շուրջ, ինչ դուք կարդում կամ լսում եք, կարող են ծագել մտավոր մեկնություններ կամ որևէ այլ մտավոր գործունեություն: Սակայն բոլորովին պարտադիր չէ, որ այդ գործողություններից ինչ-որ մեկն իր վրա գամի ձեր ուշադրությունը: Փորձեք միաժամանակ զգալ նաև ձեր ներքին մարմինը: Ուշադրության մի մասը ձեր ներսն ուղղեք: Մի թույլատրեք ձեր ուշադրությանն ամբողջովին հոսել դուրս: Զգացեք ձեր մարմինը ներսից որպես միասնական էներգետիկական դաշտ: Դա համարյա նույնն է, ինչ եթե դուք կարդայիք կամ լսեիք ամբողջ մարմնով: Վարժեցրեք ձեզ դրանում ամեն օր:

Մի ծախսեք ձեր ուշադրությունը ձեր մտքի և արտաքին աշխարհի վրա: Կենտրոնացեք նրա վրա, ինչ անում եք, բայց միևնույն ժամանակ հնարավորինս զգացեք ձեր ներքին մարմինը: Հողանցվեք ձեր ներքին մարմնում, իսկ հետո դիտեք, թե դրանից ինչպես կփոխվի ձեր գիտակցության վիճակը և որակն ամենի, ինչ անում եք:

Յուրաքանևյուր սպասողական վիճակ, որտեղ էլ դուք գտնվեք, կարելի է օգտագործել ներքին մարմնի հետ ձեր կապն ամրապնդելու համար: Այդպես` ճանապարհային խցաններում և հերթերում կանգնելու ծանր պահերը կարող են վերածվել շատ հաճելի ժամանացի: Փոխարեն մտովի հեռանաք ներկա պահից, հնարավորինս խորը սուզվեք նրա մեջ, օգտագործելով դրա համար ձեր ներքին մարմինը:

Գիտակցաբար ներքին մարմնի մեջ գտնվելու արվեստն աստիճանաբար կվերաճի նոր ապրելակերպի, Լինելության հետ մշտական կապի վիճակի: Արդյունքում ձեր կյանքը ձեռք կբերի մինչև օրս անհայտ խորություն:

Եթե դուք ամուր կապված եք ձեր ներքին մարմնի հետ, ներկա պահի մեջ ներկա լինելն ու ձեր մտքին կողքից դիտելը բոլորովին էլ դժվար չէ: Ինչ էլ դրսում կատարվի, ոչինչ ձեզ թամքից գցել չի կարող, քանի դեռ դուք զգում եք այդ կապը:

Մինչև չսկսեք ներկա գտնվել ներկա պահի մեջ (իսկ այդ վիճակի պարտադիր պայմանն է` գիտակցված ներկայությունը ներքին մարմնում), դուք շարունակելու եք ապրել ձեր մտքի ցուցմունքերով: Ձեր մտքերն ու վարքը ձեզ թելադրվելու են ձեր մտքի նախասահմանված հակազդեցություններով` այն մտավոր սցենարով, որը դուք վաղուց արդեն անգիր գիտեք: Երբեմն դուք կարճաժամկետ դուրս կպրծնեք այդ թակարդից, բայց այդպիսի բացակայությունները, որպես կանոն, շատ կարճ կտևեն: Հատկապես դա վերաբերվում է իրավիճակներին, երբ ձեր մոտ ինչ-որ բան չի ստացվում, երբ դուք ինչ-որ բանից վշտացած եք կամ ինչ-որ կորուստ եք ապրում: Այդ դեպքում ձեր նախասահմանված հակազդումն ակամայորեն կլինի, մեքենայական և կանխագուշակելի: Այն մղված կլինի վախով` այն միակ հուզումով, որն ընկած է իրեն մտքի հետ նույնացնող գիտակցության հիմքում:

Ժամանակ առ ժամանակ ձեր կյանքում անպայման դժվար իրավիճակներ կծագեն: Այդպիսի պահերին պետք է անմիջապես սուզվել սեփական ներսը և հնարավորինս կենտրոնանալ սեփական մարմնի ներքին էներգետիկական դաշտի վրա: Դա պետք է ձեր մոտ սովորություն դառնա: Պարտադիր չէ քո ներսը սուզվել երկար ժամանակով` մի քանի վայրկյանը բավարար է լրիվ: Սակայն անել այդ պետք է անմիջապես, առանց հապաղելու: Փոքրագույն հապաղման դեպքում անգամ ձեր նախասահմանված մտավոր-հուզական հակազդեցությունն անմիջապես կարտահայտվի և կտիրի ձեզ: Ուղղելով ձեր ուշադրությունը ներս և զգալով ձեր մարմինը, դուք ակնթարթորեն հանգստանում եք և սկսում եք ներկա գտնվել տեղի ունեցածում: Դրանով դուք խլում եք մտքից ձեր գիտակցությունը: Եթե ձեզ անհրաժեշտ է արագ ինչ-որ որոշում ընդունել, այն կգա ձեզ հենց այդ խորին մակարդակից: Լինելությունն անհամեմատելիորեն ավելի իմաստուն է մտքից ճիշտ այնպես, ինչպես արևն անսահմանորեն ավելի վառ է մոմի բոցից:

Քանի դեռ դուք գիտակցված կապ եք պահպանում ձեր ներքին մարմնի հետ, դուք նման եք խորն արմատներ գցած ծառի կամ խորը և հաստատուն հիմք ունեցող շենքի: Վերջին համեմատությունը Հիսուս օգտագործել է իր առակներից մեկում, որն ավելի հաճախ լրիվ սխալ են մեկնաբանում: Այդ առակում պատմվում է երկու մարդկանց մասին, որոնցից ամեն մեկը որոշել է իր համար տուն սարքել: Առաջինն իր տունը սարքել էր ավազի վրա, առանց որևէ հիմքի և մի օր հողմն այդ տունը տարավ: Իսկ մյուսը փորել էր խորը, մինչև հասել էր քարին: Եվ տունը, որը նա կառուցել էր այդ քարե հիմքի վրա, հողմի դեմ կանգուն մնաց:

Sambitbaba
12.11.2015, 18:26
ՆԱԽՔԱՆ ՁԵՐ ՄԱՐՄԻՆ ԿՄՏՆԵՔ`
ՆԵՐԵՔ



Երբ ես փորձեցի ուղղել ուշադրությունս դեպի ներքին մարմին,
ինձ շատ անհարմարավետ զգացի: Զգացի տհաճ գրգռմունք, և նույնիսկ թեթևակի սրտխառնոց, իսկ այդ պատճառով էլ
չզգացի այն, ինչի մասին ասում եք դուք:


Դուք բախվել եք ինչ-որ մնացորդային զգացման հետ, որի գոյության մասին, ամենայն հավանականությամբ, չէիք էլ կասկածում, քանի դեռ չէիք փորձել ձեր ուշադրության մի մասը մարմնի ներս ուղարկել: Եթե անուշադրության մատնեք դա, այն կխանգարի ձեզ թափանցել ներքին մարմին, որը գտնվում է դրա տակ, ավելի խորը մակարդակի վրա: Ուղղեք ձեր ուշադրությունը դրա վրա, բայց մի մտածեք այդ մասին: Այն պետք է ուղղակի դիտարկել, զգալ մինչև վերջ և, այդպիսով, ճանաչել և ընդունել այդ զգացմանն այնպիսին, ինչպիսին այն կա: Որոշ զգացումներ` զայրույթը, վիշտը, վախը և նման բաներ, - ճանաչել բավական հեշտ է: Բայց կան նաև այնպիսիները, որոնք դժվարությամբ են ճանաչվում: Դա կարող է ներքին անհարմարավետության, ծանրության կամ ընկճվածության աղոտ զգացում լինել` կիսով չափ հուզում, իսկ կիսով չափ ֆիզիկական զգացում: Ամեն դեպքում, կարևոր է ոչ թե այն, թե ինչպես դուք դա կանվանեք, այլ կարո՞ղ եք արդյոք այդ զգացումը հնարավորինս ավելի գիտակցված դարձնել: Ուշադրությունը` սա է ներքին փոխակերպման գլխավոր գործիքը, իսկ ամբողջական ուշադրություն ասելով, հասկանում ենք ինչ-որ բանի ընդունումը: Ուշադրությունը լույսի վառ ճառագայթի է նման: Ձեր գիտակցության այդ նպատակաուղղված ուժը, դիպչելով ցանկացած բանի, դարձնում է նրան այն, ինչ այն իրականում կա:

Ներդաշնակորեն գործող օրգանիզմում հուզումը շատ կարճատև է ապրում: Այն նման է Լինելության մակերեսի վրայով սահող վաղանցիկ ճողփյունի կամ ալիքի: Սակայն եթե դուք կտրված եք ձեր ներքին մարմնից, այս կամ այն հուզումը կարող է պահպանել իր ուժը օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, կամ միանալ իր հետ միանման հաճախականություն ունեցող այլ հուզումների հետ, որոնցից կկազմավորվի ձեր ցավագար մարմինը: Այդ մարմինը կարող է պորտաբուծություն անել ձեր վրա տարիներ շարունակ, սնվելով ձեր էներգիայով, հրահրելով ֆիզիկական հիվանդություններ և ամեն կերպ թունավորելով ձեր կյանքը (տես գլուխ 2) :

Այդ պատճառով կենտրոնացեք այդ հուզումն զգալու վրա և ստուգեք, չի՞ կառչում արդյոք ձեր գիտակցությունն այդ հուզումը կերակրող, և կշտամբանքներից, վիրավորանքներից ու սեփական անձը խղճացող ինչ-որ ցավոտ հուզումնային պատկերներից: Եթե իրոք այդպես է, նշանակում է, դուք չեք կարողանում ներել ինչ-որ բան ձեզ կամ այլ մարդու: Հնարավոր է, ձեր միտքը հրաժարվում է ընդունել ինչ-որ իրավիճակ կամ հանգամանք` անցյալում, Ներկայում կամ ապագայում: Ոչ, ես չվրիպեցի: Մարդիկ կարող են չներել ինչ-որ բան նույնիսկ ապագայում` եթե միտքը հրաժարվում է հաշտվել անորոշության և այդ ապագան հսկելու իր անկարողության հետ: Ներել` նշանակում է մի կողմ նետել բոլոր վիրավորանքները, իսկ, հետևաբար, նաև տառապանքը: Դա տեղի կունենա ինքնաբերաբար, երբ դուք հասկանաք, որ վիրավորանքը` բացարձակապես անօգուտ հուզում է, որը միայն ամրապնդում է ձեր խաբուսիկ "եսը": Ներել` նշանակում է դադարել դիմադրել կյանքին և այն ներս թողնել ձեր մեջ: Հակառակ դեպքում ձեզ սպասում են ցավ, տառապանք, կենսական ուժի հոսքի նվազում, իսկ հաճախապես նաև ֆիզիկական հիվանդություններ:

Հենց որ դուք իսկապես ներում եք ում էլ որ լինի, դեպի ձեզ է վերադառնում այն ուժը, որը ժամանակավորապես զավթել էր ձեր միտքը: Ներելու անունակությունը դրված է մտքի բնույթի մեջ. չէ՞ որ ձեր էգոն, մտքի այդ պատրանքային ծնունդը, առանց կռվի ու կոնֆլիկտների գոյատևել չի կարող: Միտքը չգիտի ներել: Անել այդ կարող եք միայն դուք: Դրա համար պետք է զգաք ձեր ներկայությունը ներկա պահի մեջ, մտնեք ձեր մարմինն ու զգաք Լինելության ամենակուլ հանգստությունն ու անշարժությունը:






Sambitbaba
14.11.2015, 20:48
ՁԵՐ ԿԱՊԸ
ԿՅԱՆՔԻ ՉԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՍԱՆԿՅԱՆ ՀԵՏ




Գոյություն ունի՞ արդյոք ինչ-որ կապ ներքին մարմնի և
ներկա պահի մեջ ներկա լինելու միջև:

Ձեր ներկայությունը` մտքից, կաղապարների աշխարհից հետ վերցրած մաքուր գիտակցություն է: Իսկ ինչ վերաբերվում է ներքին մարմնին, այն ձեզ կապում է կյանքի Չարտահայտված տեսանկյան հետ և իր խորին տեսանկյան մեջ էլ կա հենց այդ Չարտահայտված տեսանկյունը, Ակունքը, որը գիտակցություն է ճառաքում այնպես, ինչպես արևը` լույս: Երբ դուք ներկա եք ձեր ներքին մարմնի մեջ, ձեր գիտակցությունը վերհիշում է իր ակունքները և իր սկզբնական վիճակ է վերադառնում:


Լինելությունն ու կյանքի Չարտահայտված տեսանկյունը`
միևնույն բա՞նն են:

Այո: "Կյանքի Չարտահայտված տեսանկյուն" արտահայտությամբ մենք փորձում ենք հերքման միջոցով արտահայտել Այն, ինչի մասին ոչ ասել, ոչ մտածել չի կարելի, Այն, ինչը նույնիսկ անհնար է պատկերացնել: Խոսելով այն մասին, ինչը չկա, այդ արտահայտությունը մատնացույց է անում այն, ինչ կա: Իսկ ինչ վերաբերվում է Լինելությանը, դա, ընդհակառակը, հաստատողական տերմին է: Սակայն կարիք չկա չափազանց մեծ նշանակություն տալ բառերին և դրանք հավատի առարկա դարձնել: Դրանք ընդամենը ցուցանիշներ են, որ օգնում են ճանապարհից չշեղվել:


Դուք ասացիք, որ մեր ներկայությունը` գիտակցություն է,
որը մենք հետ ենք խլում մտքից: Բայց ո՞վ է հատկապես այդ անում:

Դուք ինքներդ: Բայց քանի որ, ըատ էության, դուք էլ հենց կաք գիտակցությունը, այդ պրոցեսը կարելի է նկարագրել նաև որպես կաղապար լինելու քնից գիտակցության արթնացում: Դա չի նշանակում, որ ձեր սեփական մարմինը հանկարծ կանհետանա լույսի վառ առկայծման մեջ: Դուք կշարունակեք ապրել ձեր ներկա մարմնի մեջ, բայց դրա հետ մեկտեղ կգիտակցեք ձեր խորին, անձև և անմահ էությունը:


Պետք է ասեմ, որ այդ ամենը վեր է իմ ընկալումից,
բայց և այնպես մի ինչ-որ խորին մակարդակի վրա, ես, թվում է,
հասկանում եմ, թե ինչ եք դուք ասում: Դա ավելի շուտ զգացում է, քան
էլի ինչ-որ բան: Կամ, կարող է, ես խաբու՞մ եմ ինձ:

Ոչ, դուք բացարձակապես ճիշտ եք: Զգացումը կարող է բերել ձեզ սեփական անձն իսկապես հասկանալուն ավելի լավ, քան ցանկացած միտք: Ես չեմ կարող ասել ձեզ ոչինչ, ինչի մասին դուք ձեր խորքում արդեն չգիտեք: Հասնելով Լինելության հետ ներքին կապի որոշակի մակարդակի, դուք սկսում եք ճանաչել այս կամ այն բառերի մեջ թաքնված ճշմարտությունը: Եթե դուք դեռևս չեք հասել այդ մակարդակին, սեփական մարմնում գիտակցված ներկայության պրակտիկան կօգնի ձեզ խորացնել այդ կապը:

Sambitbaba
18.11.2015, 17:35
ԾԵՐԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍԻ
ԴԱՆԴԱՂԵՑՈՒՄԸ


Գիտակցված ներկայությունը ներքին մարմնի մեջ, ֆիզիկական ոլորտում տալիս է այլ առավելություններ էլ: Դրանցից մեկը ֆիզիկական մարմնի ծերացման նշանակալի դանդաղեցումն է:

Եթե մարդու արտաքին մարմինը բավականին արագ ծերանում և թոշնում է (համենայն դեպս, այդ փոփոխությունները մենք այդպես ենք ընկալում), ներքին մարմինը ժամանակի հետ չի փոխվում, եթե չհաշվենք, որ դուք կարող եք ավելի խորը և ամբողջական զգալ այն: Եթե դուք հիմա քսան տարեկան եք, ձեր էներգետիկական դաշտը ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ լինելու է ձեր մոտ ութսուն տարեկանում: Կյանքը բոցկլտալու է նրա մեջ ճիշտ այնպես, ինչպես հիմա: Հենց որ "մարմնից դուրս", մտքի թակարդում գտնվելը դադարի լինել ձեր սովորական վիճակը և դուք սկսեք ներկա գտնվել ձեր մարմնի ներսում և կյանքի ներկա պահի մեջ, ձեր ֆիզիկական մարմինն ավելի թեթև, առույգ և կենդանի կդառնա: Մարմնի ներսն ուղղված գիտակցության ծավալի մեծացման համեմատ, մարմնի մոլեկուլային կառուցվածքն ավելի նոսր է դառնում: Որքան ավելի շատ գիտակցություն կա մարմնում, այնքան ավելի թույլ է նրա նյութականության պատրանքը:

Եթբ դուք սկսում եք նույնացնել ձեզ ոչ թե ձեր արտաքին պատյանի, այլ ժամանակին ոչ ենթակա ներքին մարմնի հետ, երբ ձեր գիտակցությունը փոխարկվում է ներկա պահի մեջ ներկա լինելու ռեժիմի վրա, իսկ անցյալն ու ապագան դադարում են կաշկանդել ձեր ուշադրությունը, ժամանակը դադարում է կուտակվել ձեր հոգեկանի և ձեր մարմնի բջիջների մեջ: Ժամանակի կուտակումն անցյալի և ապագայի հոգեբանական բեռան տեսքով, խիստ թուլացնում է բջիջների ինքնավերանորոգման ունակությունը: Այդ պատճառով, եթե դուք սովորեք գիտակցված ներկա լինել ձեր ներքին մարմնում, ձեր արտաքին մարմինը շատ ավելի դանդաղ կծերանա, և երբ այնուամենայնիվ այն ծերանա, ձեր արտաժամանակային էությունն առաջվա պես կշողա ձեր արտաքին պատյանի միջից և դուք ծեր մարդու տեսք չեք ունենա:


Հաստատու՞մ է արդյոք գիտությունը ձեր այդ թեորիան:

Փորձեք այն ձեր վրա` և ինքներդ դրա ապացույցը կդառնաք:

Sambitbaba
20.11.2015, 18:33
ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ


Որքան ավելի շատ գիտակցություն եք ուղարկում մարմին, այնքան ավելի ամրանում է նրա իմունային համակարգը: Ամեն մի նրա բջիջ ասես արթնանում է քնից և ուրախանում է այդ արթնացմանը: Մարմինը սիրում է, երբ իրեն ուշարդություն են հատկացնում: Բացի այդ, գիտակցաբար մարմնում գտնվելը` նաև ինքնաապաքինման հզոր միջոց է: Հիվանդությունների մեծ մասը թափանցում են ձեր մեջ, երբ դուք ներկա չեք մարմնում: Եթե տանտերը բացակայում է, նրա տանն անպայման տարբեր կասկածելի անձիք կբնավորվեն: Իսկ երբ դուք գիտակցված գտնվում եք ձեր մարմնում, անկոչ հյուրերին դժվար կլինի թափանցել ձեր տուն:

Գիտակցված ներկայությունը մարմնում ամրապնդում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան իմունային համակարգը: Հոգեկան իմունային համակարգը պաշտպանում է ձեզ բացասական մտավոր-զգացմունքային ուժադաշտերից, որոնց թրթիռները հեշտությամբ փոխանցվում են մի մարդուց մյուսին: Բայց նկատի ունեցեք, որ գիտակցված ներկայությունը մարմնում`ոչ թե ձեզ արտաքին աշխարհից պաշտպանող վահան է, այլ ձեր ամբողջ էներգետիկական դաշտի թրթիռների հաճախականությունը բարձրացնելու միջոց: Արդյունքում ամենն, ինչ թրթռում է ավելի ցածր հաճախականությունների վրա` վախը, զայրույթը, ընկճվածությունը և այլն, - ձեր իրականության ոլորտի շեմից դուրս է մնում: Ձեր բոլոր զգացմունքները դադարում են թափանցել ձեր գիտակցության դաշտը, իսկ եթե դա այնուհանդերձ տեղի է ունենում, նրանց արդեն կարելի է դիմադրել. նրանք կանցնեն ձեր միջով, առանց վնաս պատճառելու: Ես առաջարկում եմ ձեզ ոչ թե ուղղակի հավատալ կամ չհավատալ նրան, ինչ ասում եմ, այլ փորձել այդ ամենը ձեր վրա:

Գոյություն ունի մի հասարակ, բայց հզոր խորհրդածում ինքնաապաքինման համար: Այն կարելի է կատարել ամեն անգամ, երբ ձեզ պետք է "խրախուսել" ձեր իմունային համակարգին: Այդ խորհրդածումն առանձնապես էֆեկտիվ կլինի, եթե դուք օգտվեք նրանից հիվանդության առաջին իսկ ախտանիշների ներքո: Բայց դա աշխատում է նաև այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն իր գագաթնակետում է, - պետք է ուղղակի խորհրդածել կանոնավոր կերպով և լիովին դրան տրված: Բացի այդ, այն օգնում է նաև չեզոքացնել յուրաքանչյուր բացասական ազդեցություն, որոնց ենթարկվում է ձեր էներգետիկական դաշտը: Բայց հարկ է հիշել, որ այդ խորհրդածումը չի փոխարինում մարմնում ամեն վայրկյան գիտակցված գտնվելու պրակտիկան, քանի որ ինքնին այն միայն ժամանակավոր թեթևություն է բերում: Ահա այդ խորհրդածման նկարագրությունը:

Երբ կարողանաք տաս րոպե ազատ ժամանակ գտնել (ավելի լավ է երեկոյան, քնից առաջ, կամ առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո), ձեր մարմինը "հեղեղեք" գիտակցությամբ: Պառկեք մեջքի վրա, փակեք աչքերդ, և սկսեք ուղղել ձեր ուշադրությունը ձեր մարմնի փոխ առ փոխ մեկ այս, մեկ այն մասի վրա; ափերի, ոտնաթաթերի, ձեռքերի, ոտքերի, փորի, կրծքավանդակի, գլխի և այլն: Կենտրոնացեք հնարավորինս ուժեղ և աշխատեք զգալ մարմնի այդ մասերը լցնող կյանքի էներգիան: Մնացեք մարմնի ամեն մասում մոտավորապես տասնհինգ վայրկյան: Հետո թող ձեր ուշադրությունն ալիքի պես անցնի ձեր ամբողջ մարմնով`ոտնաթաթերից մինչև գլուխը և հետ: Դրա վրա դուք մոտավորապես մեկ րոպե կծախսեք: Այժմ զգացեք ձեր ներքին մարմինն ամբողջությամբ որպես միասնական էներգետիկական դաշտ: Պահեք այդ զգացումը մի քանի րոպե, դրա հետ մեկտեղ ակտիվորեն ներկա գտնվելով մարմնում, նրա ամեն մի բջջի մեջ: Մի անհանգստացեք, եթե ժամանակ առ ժամանակ միտքն ինչ-որ բանով կշեղի ձեր ուշադրությունը մարմնից: Հենց որ նկատում եք, որ դա տեղի է ունեցել, ուղղակի ուշադրությունը ներքին մարմին վերադարձրեք:

Sambitbaba
22.11.2015, 05:12
ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՁԵՐ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆԸ
ՁԵԶ ՄԱՐՄՆԻ ՆԵՐՍ
ՏԵՂԱՓՈԽԵԼ


Երբեմն, հատկապես մտավոր գերլարվածությունից հետո, միտքս արագություն է հավաքում այն աստիճանի, որ ես ուղղակի չեմ կարողանում կտրվել մտորումներից
և զգալ իմ ներքին մարմինը: Ավելի հաճախ դա տեղի է ունենում, երբ ինձ ինչ-որ բան անհանգստացնում է կամ երբ ես
տագնապ եմ ապրում ինչ-որ բանի վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտայիք անել նման դեպքերում:


Երբ ձեզ դժվար է կապի մեջ մտնել ձեր ներքին մարմնի հետ, փորձեք սկզբից կենտրոնանալ ձեր շնչառության վրա: Գիտակցված շնչառությունը, որն ինքնին հզոր խորհրդածում է, աստիճանաբար կկապի ձեզ ձեր ներքին մարմնի հետ: Ուշադիր հետևեք, թե ինչպես է օդը լցվում ձեր մարմինը և դանդաղ դուրս հոսում այնտեղից: Ուղղեք ձեր շնչառությունը դեպի մարմնի ներս, զգալով, թե ինչպես ամեն ներշնչման և արտաշնչման հետ միասին ձեր փորը թեթևակի լայնանում և սեղմվում է: Եթե տեսապատկերականացումը ձեզ հեշտ է տրվում, փակեք աչքերդ և պատկերացրեք ձեզ լույսով ողողված կամ սուզված ինչ-որ շողացող սուբստանցիայի` գիտակցության ծովի մեջ: Այժմ այդ լույսը ձեր մեջ ներշնչեք: Զգացեք, թե ինչպես այդ շողացող սուբստանցիան լցվում է ձեր մեջ, այնպես որ ձեր մարմինը նույնպես սկսում է շողալ: Դուք արդեն մտել եք ձեր մարմին, այդ պատճառով աստիճանաբար կենտրոնացեք զգացողության վրա: Կոնկրետ տեսապատկերների վրա մի կենտրոնացեք:




Sambitbaba
22.11.2015, 21:23
ՄՏՔԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԲԱՐ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ


Եթե ձեզ պետք է օգտագործել ձեր միտքն ինչ-որ կոնկրետ նպատակներով, այդ պրոցեսին միացրեք ձեր ներքին մարմինը: Մտքից ստեղծագործաբար օգտվել կարելի է միայն գիտակցվածության վիճակում և մտքերի բացակայության դեպքում, իսկ այդպիսի վիճակ ամենից հեշտ է մտնել մարմնի միջով: Եթե ձեզ պետք է գտնել ինչ-որ պատասխան, լուծում կամ ստեղծագործական գաղափար, անջատվեք որոշ ժամանակ բոլոր մտքերից և ամբողջովին կենտրոնացեք ձեր ներքին էներգետիկական դաշտի վրա: Ձեր ներսում անշարժություն զգացեք: Իսկ երբ նորից միանաք մտավոր պրոցեսին, ձեր մտքերը թարմ և ստեղծագործող կլինեն: Ինչի մասին էլ որ մտածում եք, սովորություն դարձրեք ամեն մի քանի րոպեն անջատվել մտքերից և միանալ ներքին լսողությանն ու ներքին անշարժությանը: Այլ կերպ ասած, մտածեք ոչ միայն գլխով, այլ ամբողջ մարմնով:




Sambitbaba
23.11.2015, 20:45
ԼՍԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Երբ լսում եք ուրիշ մարդու, արեք այդ ոչ միայն մտքով, այլ ամբողջ մարմնով: Զգացեք ձեր ներքին մարմնի էներգետիկական դաշտը: Դա կշեղի ձեր ուշադրությունը մտքերից և ձեր շուրջ լուռ ու անշարժ տարածություն կստեղծի, որը թույլ կտա լսել ձեր զրուցակցին առանց մտքի միջամտության: Դրանով դուք կնվիրեք նրան մի տարածություն, որտեղ նա կարող է ինքնին լինել: Դա ամենաթանկ նվերն է, որը դուք կարող եք անել նրա համար: Մարդկանց մեծամասնությունը չեն կարողանում լսել հենց այն պատճառով, որովհետև իրենց ուշադրության հիմնական մասը կլանված է մտքերով: Նրանց համար կարևոր են ոչ այնքան զրուցակցի խոսքերը, որքան սեփական մտքերը, և այդ պատճառով նրանք ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, ինչն իրոք թանկարժեք է, այսինքն այլ մարդու, բառերի և մտքի հետևում թաքնված, Լինելությունը: Իհարկե, զգալ զրուցակցի Լինելությունը հնարավոր է միայն սեփական Լինելության միջով: Դա սկիզբն է համընդհանուր միասնության գիտակցման, որը ոչ այլ ինչ է, քան սերը: Լինելության ամենախորը մակարդակի վրա դուք միասնական եք գոյություն ունեցող ամեն ինչի հետ:

Փոխհարաբերությունները մարդկանց միջև մեծամասնությամբ հանգում են նրանց մտքերի փոխազդեցությանը, այլ ոչ թե շփման և մարդկանց մեկմեկու հետ հաղորդակցվելու: Այդպիսի պայմաններում հարաբերությունների ներդաշնակության մասին խոսք անգամ լինել չի կարող: Հենց այդ պատճառով է, որ ձեր անձնական կյանքն առատ է կոնֆլիկտներով: Երբ ձեր կյանքի կառավարիչն է միտքը, վեճերը, խնդիրներն ու կոնֆլիկտներն անխուսափելի են: Իսկ միասնությունը ձեր ներքին մարմնի հետ ձեր ներսում ստեղծում է ոչ-մտքի մաքուր տարածություն, որտեղ ձեր հարաբերությունները մարդկանց հետ ներդաշնակություն են ձեռք բերում:

Sambitbaba
24.11.2015, 20:44
ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

ԿՅԱՆՔԻ
ՉԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՍԱՆԿՅԱՆ ՄԵՋ
ՄՈՒՏՔԻ ՈՒՂԻՆԵՐԸ


ԽՈՐԻՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ
ՄԱՐՄԻՆ



Ես զգում եմ էներգիա իմ մարմնում, հատկապես ձեռքերիս և
ոտքերիս մեջ, բայց ինչ-որ պատճառով ինձ չի հաջողվում հետևել ձեր խորհրդին և ավելի խորը թափանցել մարմին:


Այդ պրակտիկան դարձրեք խորհրդածում: Այն կարող է կարճ լինել` լրիվ բավական է տաս-տասնհինգ րոպեն: Ծրագրավորեք այն այնպես, որպեսզի ձեզ չշեղեն հեռախոսի զանգերն ու այցելուները: Նստեք աթոռին, բայց թիկնակին մի հենվեք: Կարող եք խորհրդածման համար հարմար այլ դիրքեր էլ ընդունել: Միակ պայմանը` մեջքը պետք է ուղիղ մնա. դա կօգնի ձեզ չկորցնել արթնությունը:

Համոզվեք, որ ձեր մարմինը թուլացած է: Փակեք աչքերդ: Մի քանի անգամ խորը շունչ քաշեք: Զգացեք ձեր շնչառությունը փորի ներքին մասում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես, ամեն ներշնչման և արտաշանչման հետ միասին, այն թեթևակի լայնանում և սեղմվում է: Հետո զգացեք ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտը: Մի մտածեք նրա մասին, ուղղակի զգացեք այն: Այդ կերպ դուք ձեր գիտակցությունը խլում եք մտքից: Կարող եք օգտվել նաև վերևում նկարագրված "լուսավոր" տեսապատկերականացման տեխնիկայից, եթե այն ձեզ օգնում է տրամադրվել ներքին ընկալման վրա:

Երբ դուք հստակորեն զգաք ձեր ներքին մարմնի էներգետիկական դաշտը, ազատվեք, եթե կարող եք, բոլոր տեսողական պատկերներից և ամբողջովին կենտրոնացեք ձեր ներքին զգացման վրա: Եթե ստացվի, դեն նետեք ձեր ֆիզիկական մարմնի մտավոր պատկերը, որը կարող է ներկա լինել ձեր գլխում: Ձեր մեջ չպետք է լինի ոչինչ, բացի սեփական ներկայության համապարփակ զգացումը, Լինելության զգացումը: Զգացեք ձեր ներքին մարմնի անսահմանությունը: Խորացեք այդ զգացման մեջ: Դարձեք այն: Միաձուլվեք ձեր էներգետիկական դաշտի հետ այնպես, որպեսզի անհետանա ընկալման այն թվացյալ երկվությունը, որը դիտարկողին բաժանում է դիտարկվողից, - ձեզ` ձեր մարմնից: Միաժամանակ տարրալուծվում են նաև տարբերությունները ներքինի և արտաքինի միջև. ոչ մի ներքին մարմին դուք այլևս չունեք: Խորը ներթափանցելով սեփական մարմին, դուք դուրս եք ելնում ոչ թե մարմնի սահմաններից, այլ նրա սահմանափակումների շրջանակներից:

Մնացեք մաքուր Լինելության այդ ոլորտում այնքան, որքան հարմար կգտնեք: Հետո վերադարձեք ձեր ֆիզիկական մարմնի, շնչառության և ֆիզիկական զգացումների գիտակցմանը: Բացեք աչքերդ: Նստեք մի քանի րոպե առանց շարժման, անշտապ զննելով շրջապատող միջավայրը և ջանալով չտալ մտավոր նախորոշումներ նրան, ինչ տեսնում եք: Այդ ամբողջ ժամանակ շարունակեք զգալ ձեր ներքին մարմինը:






Լինելության` ձևի մեջ չսահմանափակված ոլորտ մուտքը ծնում է իսկական ազատության զգացում: Այն ձեզ ազատում է ձևի գերությունից և ձեզ ձևի հետ նույնացնելու անհրաժեշտությունից: Դա կյանքն է մաքուր, չշերտավորված տեսքով, դեռևս բազմաթիվ բեկորների չմանրատված կյանքը: Այն կարելի է կոչել ինչպես կուզեք` կյանքի չարտահայտված Տեսանկյուն, անտեսանելի Աղբյուր, ամենայն գոյի Լինելություն: Դա խորին հանգստության և լռության, բայց դրա հետ մեկտեղ նաև ուրախության ու կենսական ուժերի առատության ոլորտն է: Ներկա լինելով կյանքի ներկա պահի մեջ, դուք ինչ-որ չափով "թափանցիկ" եք դառնում լույսի համար` անտեսանելի Աղբյուրից ճառագող մաքուր գիտակցության համար: Դուք հասկանում եք, որ այդ լույսը գոյություն ունի ոչ թե ձեզանից առանձին, այլ որ հենց այն է ձեր իսկական էությունը:

Sambitbaba
26.11.2015, 21:24
"ՑԻ" ԷՆԵՐԳԻԱՅԻ
ԱՂԲՅՈՒՐԸ



Կյանքի Չարտահայտված տեսանկյունը` դա այն է,
ինչն Արևելքում անվանում են Ցի՞, կյանքի համապարփակ էնե՞րգիա:


Ոչ, դա այդքան էլ ճիշտ չէ: Չարտահայտվածը` Ցի էներգիայի աղբյուրն է, այն դեպքում երբ Ցին` ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտն է: Դա կամուրջ է, որը ձեր արտաքին թաղանքը միացնում է Աղբյուրի հետ, կյանքի արտահայտված տեսանկյունը (մարմինների աշխարհը)` նրա Չարտահայտված տեսանկյան հետ: Ցին կարելի է նմանեցնել գետի կամ էներգիայի հոսանքի: Կենտրոնացնելով ձեր գիտակցությունը ձեր ներքին մարմնի խորքերում, այդ գետի ակունքով դուք հետ դեպի Աղբյուր եք շարժվում: Ցին` շարժում է, այն դեպքում երբ Չարտահայտվածը - անշարժություն: Հասնելով բացարձակ անշարժության կետին, որը սակայն լիքն է կյանքով, դուք դուրս եք գալիս ներքին մարմնի և Ցի էներգիայի սահմաններից ու հայտնվում եք նրանց աղբյուրի, այսինքն կյանքի Չարտահայտված տեսանկյան մոտ: Ցին` կյանքի Չարտահայտված տեսանկյան և ֆիզիկական Տիեզերքի միջև կապի օղակն է:

Ուղղելով ուշադրությունը դեպի ներքին մարմնի խորքը, դուք կարող եք հասնել այդ միակերպության կետին, որտեղ աշխարհը չքանում է, վերադառնալով իր չարտահայտված վիճակին, իսկ այն, իր հերթին, ընդունում է Ցի էներգիայի հոսանքի ձևը, որը հետո դառնում է տեսանելի աշխարհ: Դա ծննդյան և մահվան կետն է: Երբ ձեր ուշադրությունն ուղղված է դուրս, ծագում են միտք և տեսանելի աշխարհ: Երբ այն ուղղված է ներս, այն գիտակցում է իր Աղբյուրը և վերադառնում է իր սկզբնական չարտահայտված վիճակին: Հետո, երբ ձեր գիտակցությունը վերադառնում է արտահայտված աշխարհ, դուք նորից ձեռք եք բերում ձեր անհատական ձևը, որի հետ ժամանակավորապես բաժանվել էիք: Նորից ձեռք եք բերում անուն, անցյալ, ապագա և որոշակի կենսավիճակ: Սակայն ամենակարևորում դուք արդեն այն չեք, ինչ առաջ, քանզի հայացք նետեցիք տեսանելի աշխարհից հիմնավորապես տարբերվող, և սակայն ինչպես նրանից, այնպես էլ ձեզանից անբաժան ձեր խորին իրականության մեջ:

Ահա ձեզ նոր հոգևոր պրակրիկա. աշխատեք այլևս չծախսել ձեր ամբողջ ուշադրությունն արտաքին աշխարհի և ձեր մտքի վրա: Թող ձեր ուշադրութան մի մասը ձեր ներսում մնա: Ես արդեն ասել եմ, թե ինչպես է դա արվում: Զգացեք ձեր ներքին մարմինը նույնիսկ ամենօրյա գործերի ու հոգսերի մրուրի մեջ: Դա առանձնապես կարևոր է, երբ դուք շփվում եք մարդկանց և բնության հետ: Զգացեք լռությունն ու անշարժությունը ձեր ներքին մարմնի խորքում: Թող Լինելության մեջ մուտքի այդ ուղին միշտ բաց մնա: Չարտահայտվածը դուք կարող եք զգալ ամենուր և ամեն ինչում, ձեր կյանքի ամեն օր: Դա հանգստի խորին զգացում է ինչ-որ տեղ գիտակցության ծայրամասերում: Դա լռություն է և անշարժություն, որը միշտ ձեզ հետ է, ինչ էլ այստեղ, դրսում տեղի ունենա: Այդպիսով դուք կամուրջ եք դառնում արտահայտված և չարտահայտված կյանքի միջև, Աստծո և աշխարհի միջև: Աղբյուրի հետ անքակտելի այդ կապը` հենց պայծառացումն է:

Միայն մի մտածեք, թե Չարտահայտվածը գոյություն ունի ինքնին, արտահայտվածից առանձին: Ինչպե՞ս նման բան կարող է լինել: Չէ՞ որ դա ոչ այլ ինչ է, քան կյանքն ամեն առանձին վերցրած մարմնի ներսում, բոլոր իրերի ներքին էությունը: Այն լցնում է իրենով ամբողջ աշխարհը: Ես հիմա կբացատրեմ, թե ինչ նկատի ունեմ:

Sambitbaba
28.11.2015, 21:43
ՔՈՒՆ
ԱՌԱՆՑ ԵՐԱԶՆԵՐԻ

Չարտահայտվածի մեջ դուք ճամփորդում եք ամեն գիշեր, երբ առանց երազների խորը քնի փուլ եք մտնում: Դուք ձուլվում եք Աղբյուրի հետ և վերցնում նրանից էներգիա, որը սնուցում է ձեզ որոշ ժամանակ մինչև առանձին ձևերի արտաքին աշխարհ վերարադձը: Այդ էներգիան շատ ավելի կարևոր է, քան կերակուրը. "Միայն հացով չի ապրի մարդ": Սակայն քունն առանց երազների ձեզ թույլ չի տալիս գիտակցված միանալ Աղբյուրի հետ: Չնայած ձեր օրգանիզմի բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսներն առաջվա պես գործում են, "դուք ինքներդ" այդ վիճակում արդեն չկաք: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ ձեր հետ առանց երազների քնի մեջ ընկղմվելու դեպքում: Նման բան պատկերացնելն անհնար է, որովհետև այդ վիճակը բացարձակապես բովանդակազուրկ է:

Չարտահայտվածը չի պարգևի ձեզ ազատություն այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք մտել նրա մեջ` գիտակցաբար: Չէ՞ որ Հիսուս չի ասել. ճշմատրությունը ձեզ ազատ կդարձնի: Նա ասել է. "Ճանաչե՛ք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի"*: Դա ըմբռնողական ճշմարտություն չէ, այլ որևէ ձևից դուրս հավերժական կյանքի ճշմարտություն, որը ճանաչվում է անմիջականորեն կամ չի ճանաչվում ընդհանրապես: Բայց մի փորձեք գիտակցության մեջ մնալ առանց երազների քնի ժամանակ: Հազիվ թե ձեր մոտ ինչ-որ բան ստացվի: Լավագույն դեպքում կարող եք գիտակցված մնալ երազների փուլի ընթացքում, բայց ոչ ավելին: Դա կոչվում է գիտակցված երազ: Այն կարող է հետաքրքիր և հափշտակիչ լինել, բայց ազատություն չի պարգևի:

Այնպես որ օգտագործեք ձեր ներքին մարմինը որպես դուռ, որի միջով կարելի է մուտք գործել Չարտահայտվածի մեջ: Եվ թող այդ դուռը միշտ բաց լինի: Այդպես դուք երբեք չեք կորցնի ձեր կապն Աղբյուրի հետ: Ներքին մարմնի մակարդակի վրա բացարձակապես կարևոր չէ, թե ինչպիսի ֆիզիկական մարմին ունեք`երիտասարդ թե ծեր, ուժեղ թե խարխուլ: Ներքին մարմինը ենթակա չէ ժամանակին: Եթե դուք դեռ չեք սովորել զգալ ձեր ներքին մարմինը, Չարտահայտվածի մեջ մտեք ուրիշ դարպասների միջով, չնայած, վերջին հաշվով, նրա մեջ մուտքի բոլոր ուղիները մեկ են: Որոշ այդպիսի ուղիների մասին ես արդեն պատմել եմ, սակայն կուզեի նրանց մասին մեկ անգամ ևս հիշեցնել:

- - - - - - - -
* Հովհ. Ը; 32.

Sambitbaba
01.12.2015, 22:03
ՉԱՐՏԱՀԱՅՏՎԱԾԻ ՄԵՋ ՄՈՒՏՔԻ
ԱՅԼ ՈՒՂԻՆԵՐԸ


Չարտահայտվածի մեջ մուտքի գլխավոր ուղին` և ցանկացած այլ ուղու, այդ թվում նաև ներքին մարմնի, գլխավոր բաղադրիչը, - ներկա պահն է: Գտնվելով ձեր մարմնում, դուք միշտ ակտիվորեն ներկա եք ներկա պահի մեջ:

Կյանքի արտահայտված տեսանկյան հետ ժամանակը նույնքան ամուր է կապված, որքան Արտահայատվածը` Չարտահայտվածի հետ: Գիտակցված ներկայության ճանապարհով տարրալուծելով հոգեբանական ժամանակը Ներկայի մեջ, դուք սկսում եք գիտակցել Չարտահայտվածն ինչպես անմիջականորեն, այնպես էլ անուղղակիորեն: Անմիջականորեն դուք զգում եք այն որպես տեղի ունեցածում ձեր գիտակցված ներկայության ուժն ու փայլատակումը: Այդ վիճակը զուրկ է որևէ բովանդակությունից, այն միայն և միայն ներկայությունից է բաղկացած: Իսկ անուղղակիորեն դուք Չարտահայտվածն ընկալում եք հուզումնային զգացումների միջոցով: Այլ կերպ ասած, զգում եք ամեն կենդանի արարածի, ամեն ծաղկի կամ քարի աստվածային էությունն ու հասկանում եք, որ "գոյություն ունեցող ամեն ինչ սուրբ է": Ահա թե ինչու Թովմասի Ավետարանում Հիսուս ասում է. "Կտրիր ծառը` ես այնտեղ եմ; բարձրացրու քարը, և կգտնես ինձ այնտեղ*": Այս խոսքերը նա քաղում է իր էության խորքերից, Քրիստոսի իր էությունից**:

Չարտահայտվածի մեջ ևս մեկ ուղի բացվում է ամեն տեսակի մտորումները դադարեցնելու պահին: Սկսեք ամենահասարակից` առաջին գիտակցված շնչից: Գտնվելով մտավոր որևէ մեկնաբանություններով չուղեկցվող զգայուն ընկալման վիճակում, նայեք ծաղկին: Մտքերի չդադարող հոսքի մեջ լուսաճեղքեր ստեղծել կարելի է տարբեր կերպ: Դրանում է յուրաքանչյուր հաղորդատվության էությունը: Միտքը պատկանում է արտահայտվածի ոլորտին: Անընդմեջ մտավոր գործունեությունը ձեզ թույլ չի տալիս դուրս պրծնել մարմինների աշխարհից: Դա մի հոծ վարագույր է, որը ձեզանից ծածկում է Չարտահայտվածը, խանգարում է ձեզ տեսնել ժամանակի և մարմնի մեջ չսահմանափակված ձեր աստվածային էությունն ու բոլոր արարածների աստվածային էությունը: Բայց երբ դուք ակտիվորեն ներկա եք տեղի ունեցածում, հարկ չունեք անհանգստանալ մտավոր պրոցեսը դադարեցնելու մասին. այդպիսի պահերին միտքն ինքն իրեն է կանգ առնում: Ահա թե ինչու ներկա պահը ես անվանեցի Չարտահայտվածի մեջ մուտքի բոլոր ուղիների կարևորագույն տեսանկյունը:

Ընդունումը` ազատագրումը մտավոր-զգացմունքային դիմադրությունից այն բանի հանդեպ, ինչ կա, - նույնպես կարող է Չարտահայտվածի մեջ մուտքի ուղի դառնալ: Դա բացատրվում է շատ հեշտորեն: Ձեր ներքին դիմադրությունը կտրում է ձեզ ձեզանից, մարդկանցից և ձեզ շրջապատող աշխարհից: Այն ամրապնդում է ձեր մեջ առանձնացածության զգացումը, որից կախված է ձեր էգոյի կյանքը: Որքան ավելի ուժեղ է առանձնացածության զգացումը, այնքան ավելի ամուր եք դուք կապված կյանքի արտահայտված տեսանկյան, առանձնացած իրերի աշխարհի հետ: Իսկ որքան ավելի եք կապնվում իրերի աշխարհին, այնքան ավելի կոպիտ ու անթափանցելի է դառնում ձեր անհատական պատյանը: Մուտքի ուղին փակվում է, և դուք կտրվում եք ձեր ներքին տարածությունից, ձեր խորին տարածքից: Եվ հակառակը, երբ դուք ընդունում եք ամենն ինչպես կա, ձեր անձնական պատյանը փափկում է: Այն դառնում է "թափանցիկ", և նրա միջից սկսում է շողալ Չարտահայտվածի լույսը:

Ոչ ոք, ձեզանից բացի, չի կարող բացել Չարտահայտվածի մեջ գիտակցված մուտք ապահովող ներքին կապի այդ ուղին: Միացեք ձեր ներքին մարմնի էներգետիկական դաշտին, ակտիվորեն ներկա գտնվեք տեղի ունեցածում, վերջ տվեք նույնացնել ձեզ ձեր մտքի հետ, հաշտվեք նրա հետ, ինչ կա: Այդ ամենը` Չարտահայտվածի մեջ մուտքի ուղիներ են, որոնցից կարելի է հաջողությամբ օգտվել: Ընդ որում, ձեզ նրանցից ընդամենը մեկն է հարկավոր:


Սերն, անշուշտ, նու՞յնպես այդ ուղիների թվին է պատկանում:


Ահա և ոչ: Հենց որ բացվում է այդ ուղիներից գոնե մեկը, սերն սկսում է ներկա գտնվել ձեր մեջ որպես համընդհանուր միասնության "գիտակցություն-զգացում": Սերը` ուղի չէ, այլ այն, ինչն այդ ուղու միջով այս աշխարհ է մտնում: Բայց քանի դեռ դուք գտնվում եք ձեզ` ձեր մարմնի հետ նույնացնելու գերության մեջ, ձեր մեջ սեր լինել չի կարող: Ձեր խնդիրը` ոչ թե սիրո որոնումներն են, այլ ձեր ներքին ուղին հայտնաբերելը, որով սերը կկարողանա ձեր մեջ մտնել:


- - - - - - - - - -
* Ավետարան Թովմասի, 81.
** "Քրիստոս" բառն այստեղ օգտագործվում է ոչ թե կոնկրետ որպես Հիսուս Քրիստոս ինքը, այլ իր կոնկրետ նշանակությամբ, որն է. "Օծյալ": Ասելով "Քրիստոսի էություն", պետք է հասկանալ, որ այն յուրահատուկ է յուրաքանչյուր անձի, մնում է ուղղակի բացահայտել այն սեփական անձի մեջ (թարգմանչի կողմից):

Sambitbaba
04.12.2015, 19:58
ԼՌՈՒԹՅՈՒՆ



Կա՞ն արդյոք Չարտահայտվածի մեջ մուտքի որևէ այլ ուղիներ,
բացի նրանք, որոնց մասին դուք արդեն հիշատակել եք:


Այո, կան: Կյանքի Չարտահայտված տեսանկյունն անբաժանելի է նրա արտահայտված տեսանկյունից: Չարտահայտվածը ներկա է այս աշխարհի բոլոր առարկաների մեջ, սակայն այնքան հմտորեն է թաքնված աչքերից, որ համարյա ոչ ոք նրան չի նկատում: Չարտահայտվածի մեջ դուռը կիսաբացվում է ամեն ակնթարթ:

Լսու՞մ եք, ինչ-որ տեղ շուն է հաչում: Կամ մեքենա է անցնում ձեր կողքով: Ականջ դրեք: Այդ ձայների մեջ մի՞թե չեք զգում Չարտահայտվածի ներկայությունը: Չե՞ք զգում: Ուրեմն փնտրեք նրան լռության մեջ, որտեղից գալիս և ուր հեռանում են բոլոր ձայները: Ուշադրություն դարձրեք ոչ այնքան ձայների, որքան լռության վրա: Կենտրոնանալով արտաքին լռության վրա, դուք լռություն եք ստեղծում ձեր ներսում. ձեր միտքը հանգստանում և թալկանում է: Ձեր մեջ բացվում է ներքին կապի մի նոր ճանապարհ:

Ամեն ձայն ծնվում է լռությունից և տարրալուծվում է լռության մեջ, և նրա գոյության յուրաքանչյուր պահ նույնպես պարուրված է լռությամբ: Ձայնը գոյություն ունի լռության շնորհիվ: Դա ամեն մի ձայնի, ամեն մի խոսքի, ամեն նոտայի և ամեն մեղեդու սրբազան, Չարտահայտված տեսանկյունն է: Այս աշխարհում Չարտահայտվածը ներկա է լռության տեսքով: Ահա թե ինչու են ասում, որ աշխարհում լռությունից ավելի աստվածային ոչինչ գոյություն չունի: Ամենն, ինչ պահանջվում է ձեզանից, - ուշադրությունն է լռության հանդեպ: Նույնիսկ զրույցի ընթացքում ականջ դրեք խոսքերի միջև գտնվող լռությանը և նախադասությունների միջև ընկած կարճ ու անխոս դադարներին: Այդպիսի պահերին ձեր մեջ կաճի ներքին անշարժության զգացումը: Առանց խորին ներքին անշարժության դուք անկարող եք լռութունն ունկնդրել: Լռությունը դրսում է, իսկ լուռ անշարժությունը` ներսում... Դուք մուտք եք գործել Չարտահայտվածի ոլորտ:

Sambitbaba
07.12.2015, 19:35
ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Ինչպես ձայնը չի կարող գոյություն ունենալ առանց լռության, այնպես էլ ոչինչ գոյություն ունենալ չի կարող առանց հենց այդ "ոչինչի"` առանց այն դատարկ տարածության, որն ամեն ինչին թույլ է տալիս լինել: Յուրաքանչյուր ֆիզիկական օբյեկտ հայտնվում է ոչնչից, շրջապատված է ոչնչով և վերջիվերջո ոչինչ կդառնա: Ավելին, յուրաքանչյուր ֆիզիկական առարկայի մեջ "ոչինչը" բազմաթից անգամներ գերազանցում է "ինչին": Ֆիզիկոսներն ասում են մեզ, որ նյութի պնդությունը պատրանքային է: Նույնիսկ արտաքինից ամուր նյութը, ներառյալ ձեր մարմինը, համարյա հարյուր տոկոսով դատարկությունից է բաղկացած` այդքան մեծ են տարածություններն ատոմների մեջ նրանց չափերի համեմատ: Բայց դա էլ դեռ վերջը չէ: Ամեն մի ատոմի մեջ նույնպես գերազանցում է դատարկ տարածությունը: Իսկ մնացածն ավելի նման է թրթիռների, քան ամուր նյութի մասնիկների: Բուդդիստներն այդ մասին գիտեն արդեն երկուսուկես հազարամյակից ավելի: "Մարմինը դատարկություն է, իսկ դատարկությունը մարմին", - ասվում է հին ժամանակների ամենահայտնի բուդդիստական տեքստերից մեկում` "Սրտի Սուտրայում": Դատարկությունը` բոլոր իրերի էությունն է:

Չարտահայտվածը ներկա է այս աշխարհում ոչ միայն լռության տեսքով: Այն լցնում է ամբողջ ֆիզիկական տիեզերքը` ներսից և դրսից, - տարածությամբ: Տարածությունը նույնքան անորսալի է, որքան լռությունը: Բոլորը նայում են առարկաներին, որոնք գտնվում են տարածության մեջ: Բայց ուշադրություն դարձնու՞մ է արդյոք ինչ-որ մեկն իրեն տարածությանը:


Դուք ցանկանում եք ասել, որ դատարկությունը կամ ոչինչը` ոչ թե ուղղակի որևէ բանի բացակայությունն է,
այլ որ նրա մեջ որոշակի խորհուրդ կա: Բայց ի՞նչ է այնուամենայնիվ այն` ոչինչը:


Դուք չպետք է նպատակադրվեք այդ հարցով: Ձեր միտքը ջանում է ոչինչը դարձնել ինչ-որ բան: Բայց հենց որ ոչինչն ինչ-որ բան եք դարձնում, դուք անմիջապես կորցնում եք այն: Ոչինչը, այսինքն տարածությունը, - Չարտահայտվածի արտաքին կողմն է, որն ընկալվող զգայական աշխարհում մարմնավորվել է որոշակի երևույթի ձևի մեջ: Ահա, թերևս, ամենն, ինչ նրա մասին կարելի է ասել, բայց նույնիսկ դրա մեջ էլ գոյություն ունի պարադոքս: "Ոչինչը" չի կարող ճանաչման առարկա դառնալ: Այն չի կարող դոկտորական դիսերտացիայի թեմա դառնալ: Ուսումնասիրելով տարածությունը, գիտնականները սովորաբար այն ինչ-որ բան են դարձնում, դրանով իսկ կորցնելով նրա էությունը: Արժե՞ արդյոք զարմանալ, որ, համաձայն վերջին գիտական թեորիայի, տարածությունը, պարզվում է, բոլորվին էլ դատարկ չէ: Այն ինչ-որ սուբստանցիայով է լցվա՛ծ: Եթե դուք ունեք ինչ-որ թեորիա, նրա համար ապացույցներ գտնելն այնքան էլ բարդ չէ: Իսկ հետո ի հայտ կգա մեկ այլ թեորիա:

Ոչինչը կարող է Չարտահայտվածի մեջ մուտքի ճանապարհ դառնալ այն դեպքում միայն, եթե դուք չեք նպատակարդվի դրանով ու չեք փորձի այն հասկանալ:


Բայց մի՞թե հենց դրանով չենք մենք այստեղ զբաղվում:


Բոլորովին: Ես ընդամենը ձեզ ցույց եմ տալիս կողմնորոշիչներ, որոնք կօգնեն ձեր Չարտահայտված տարածքը ձեր կյանքի մեջ ներդնել: Մենք չենք փորձում այն հասկանալ: Այստեղ հասկանալու բան ուղղակի չկա:

Որպես այդպիսին տարածությունը գոյություն չունի: "Լինել" նշանակում է "զատվել"` այդպիսին է, ըստ էության, այդ բայի նշանակությունը: Տարածությունը չի կարելի հասկանալ հենց այն պատճառով, որ այն ոչինով չի զատվում: Չնայած տարածությունն ինքնին գոյություն չունի, այն թույլ է տալիս ամենին գոյություն ունենալ: Լռությունը նույնպես գոյություն չունի, ճիշտ ինչպես նաև Չարտահայտվածը:

Ի՞նչ, ուրեմն, տեղի կունենա, եթե տարածության մեջ դուք դադարեք ուշադրություն դարձնել առարկաների վրա և սկսեք զգալ ինքը տարածությունը: Ո՞րն է այս սենյակի էությունը: Կահույքը, կտավները և այլ բաներ գտնվում են սենյակում, բայց նրանք` սենյակը չեն: Հատակը, պատերն ու առաստաղը նախորոշում են սենյակի սահմանները, բայց նրանք էլ` սենյակ չեն: Ո՞րն է ուրեմն իր, սենյակի էությունը: Իհարկե, տարածությունը, դատարկ տարածությունը: Առանց նրա ոչ մի "սենյակ" չէր լինի: Բայց քանի որ տարածությունը` "ոչինչ" է, մենք կարող ենք ասել. այն, ինչ սենյակում չկա, ավելի կարևոր է, քան այն, ինչ այնտեղ կա: Փորձեք գիտակցել ձեզ բոլոր կողմերից շրջապատող տարածությունը: Մի մտածեք նրա մասին, այլ ասես զգացեք այն: Ուղղեք ձեր ուշադրությունը ոչնչին:

Երբ անում եք այդ, ձեր մոտ գիտակցության տեղաշարժ է կատարվում: Եվ ահա թե ինչու: Տարածության մեջ գտնվող առարկաները, ինչպիսիք են կահույքը, պատերը և այլն, իրենց ներքին համարժեքներն ունեն: Դրանք ուղեղի առարկաներն են. մտքերը, հուզումները և զգացմունքային ընկալումները: Տարածության ներքին համարժեքը` ձեր մտքի առարկաներին գոյություն ունենալ թույլատրող գիտակցությունն է: Ճիշտ նույնպես արտաքին առարկաներն էլ գոյություն ունեն տարածության շնորհիվ: Այդ պատճառով, ցրելով ձեր ուշարդությունն իրերից, այսինքն տարածության միջի առարկաներից, դուք մեքենայաբար ցրում եք ձեր ուշադրությունը ձեր մտքի առարկաներից էլ: Այլ կերպ ասած, դուք չեք կարող մտածել տարածության մասին և միաժամանակ գիտակցել այն: Նույնը վերաբերվում է նաև լռությանը: Գիտակցելով բոլոր կողմերից ձեզ շրջապատող տարածությունը, դուք միաժամանկ գիտակցում եք նաև ոչ-մտքի տարածությունը, այսինքն մաքուր գիտակցությունը` կյանքի Չարտահայտված տեսանկյունը: Ահա թե ինչպես տարածության հայեցումը կարելի է Չարտահայտվածի մեջ մուտքի ևս մեկ ուղի դարձնել:

Տարածությունը և լռությունը` միևնույն երևույթի, միևնույն դատարկության երկու կողմերն են: Դրանք ներքին տարածության և ներքին լռության արտաքին ձևերն են, գոյատևության անվերջանալի արվեստը: Մեծամասնությամբ մարդիկ բացարձակապես անընկալունակ են իրենց ներքին տարածության հանդեպ: Նրանց հասանելի չեն ոչ ներքին տարածությունը, ոչ անշարժության զգացումը: Նրանք ներքին հավասարակշռություն չունեն: Նրանք ճանաչում են (կամ, ծայրահեղ դեպքում կարծում են, թե ճանաչում են) աշխարհը, բայց չեն ճանաչում Աստծոն: Նրանք նույնացնում են իրենց միայն իրենց ֆիզիկական և հոգեբանական ձևերի հետ, առանց գիտակցելու իրենց էությունը: Իսկ քանի որ բոլոր ձևերը ծայրահեղ փոփոխական են, այդ մարդիկ ապրում են մշտական վախի մեջ, որն աղավաղում է նրանց ինքնաընկալումն ու շրջապատող աշխարհի ընկալումը:

Եթե մի ինչ-որ տիեզերական աղետի պատճառով աշխարհը հանկարծ դադարեր գոյություն ունենալ, դա ոչ մի կերպ չէր անդրադառնա Չարտահայտվածի վրա: "Հրաշքների դասընթացում" այդ ճշմարտությունը հնարավորինս ճշգրիտ է արտահայտված. "Իրականությանը ոչինչ չի սպառնում: Անիրականություն գոյություն չունի: Եվ դրանում է` Աստծո հանգստության գրավականը":

Երբ դուք գտնվում եք գիտակցված կապի վիճակում կյանքի Չարտահայտված տեսանկյան հետ, դուք սիրում և հարգում եք ամբողջ արտահայտված աշխարհը և կյանքի ամեն մի առանձին տեսակ որպես ամեն տեսակից դուրս Միասնական Կյանքի ինքնաարտահայտում: Դուք նմանապես գիտեք. յուրաքանչյուր ձև դատապարտված է երբևիցէ վերանալ և ոչինչ այն ամենից, ինչ կա այստեղ, դրսում, ինչ-որ առանձնապես մեծ նշանակություն չունի: Արտահայտվելով Հիսուսի խոսքերով, դուք "հաղթել եք աշխարհը" կամ, ինչպես ասել է Բուդդան "անցել եք գետի մյուս ափը":

Sambitbaba
10.12.2015, 20:31
ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ
ԻՍԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ



Իսկ հիմա խորհեք ահա թե ինչի մասին. եթե աշխարհում լռությունից բացի ոչինչ չլիներ, ձեր համար այն ուղղակի գոյություն չէր ունենա: Դուք չէիք գիտենա, թե ինչ է դա: Լռությունը ծնվում է միայն ձայնի ծագման պահին: Նույնը տեղի է ունենում նաև տարածության հետ. եթե նրա մեջ իրեր չլինեին, ձեր համար տարածությունը նույնպես գոյություն չէր ունենա: Պատկերացրեք ձեզ որպես գիտակցության մի կծիկ, որ սավառնում է տարածության անհունության մեջ, որտեղ չկան ոչ աստղեր, ոչ գալակտիկաներ, այլ միայն դատարկություն: Հանկարծակի տարածությունը կդադարեր անհուն լինել: Այն ուղղակի չէր լինի: Նրա մեջ չէր լինի ոչ արագություն, ոչ տեղափոխություններ մի կետից մյուսը: Տարածության և հեռավորության ծագման համար անհրաժեշտ են, ծայրահեղ դեպքում, հաշվարկման երկու կետեր: Տարածությունն առաջանում է այն պահին, երբ Ամբողջը դառնում է երկու, իսկ ըստ այնմ ինչպես "երկու իրը" դառնում է "տաս հազար իր", ինչպես Լաո Ցզին անվանում է արտահայտված աշխարհը, - աճում է տարածության անհունությունը: Այնպես որ տարածությունն ու աշխարհը ծագում են միաժամանակ:

Ոչինչ գոյություն ունենալ չի կարող տարածությունից դուրս, և այնուամենայնիվ տարածությունը` ոչինչ է: Մինչև Տիեզերքի առաջանալը, մինչև այսպես կոչված "մեծ պայթյունը", չկար ոչ մի անծայրածիր տարածություն, որ սպասում էր, թե երբևիցէ իրեն ինչ-որ բանով կլցնեն: Չկար ոչ տարածություն, ոչ ընդհանրապես ինչ-որ բան: Կար միայն Չարտահայտվածը` միասնությունը: Իսկ երբ այն դարձավ "տաս հազար իր", պարզվեց, որ կա նաև տարածություն, որը ամեն ինչին թույլ է տալիս լինել: Որտեղի՞ց այն հայտնվեց: Միգուցէ Աստված այն ստեղծեց, որպեսզի նրա մեջ տեղադրի Տիեզե՞րքը: Իհարկե, ոչ: Տարածությունը` դա որևէ բանի բացակայությունն է, այդ պատճառով նրան ոչ ոք չի ստեղծել:

Աստղային հստակ գիշերը դուրս եկեք փողոց ու նայեք երկնքին: Անզեն աչքին տեսանելի հազարավոր աստղեր, - դա միայն չնչին մասն է ամենի, ինչ այնտեղ կա: Հզորագույն աստղադիկաների օգնությամբ այսօր մենք կարող ենք դիտել հարյուրավոր միլիոն գալակտիկաներ, իսկ չէ որ ամեն գալակտիկա` "կղզի է Տիեզերքում", պարունակող հարյուրավոր միլիոն աստղեր: Սակայն ավելի մեծ հուզում է առաջացնում իր` տարածության անվերջությունը, որ թույլ է տալիս այս ամբողջ հրաշալիությանը լինել: Չկա ոչինչ, որ այնքան պատկառելի հուզում ներշնչի, որքան տարածության անճանաչելի լայնարձակությունն ու անշարժությունը: Սակայն ի՞նչ է դա ըստ էության: Դատարկություն, անծայրածիր դատարկություն:

Այն, ինչ զգացմունքներով և մտքով ընկալվող մեր Տիեզերքում մեզ տարածություն է թվում, իրականում կյանքի` արտաքին տեսքով օժտված Չարտահայտված տեսանկյունն է: Դա Աստծո "մարմինն" է: Իսկ մեծագույն հրաշքն այն է, որ լայնարձակությունն ու անշարժությունը, որոնց շնորհիվ գոյություն ունի Տիեզերքը, գտնվում են ոչ միայն արտաքին տարածության մեջ, այլ նաև ձեր ներսում: Երբ ներկա եք կյանքի ներկա պահի մեջ հարյուր տոկոսով, դուք նրանց զգում եք որպես ոչ-մտքի անշարժ ներքին տարածություն: Այդ ներքին տարածությունն անհուն է իր խորությամբ, այլ ոչ թե երկարությամբ: Իրականում տարածքային երկարությունն ընդամենը անհուն խորության` համընդհանուր տրանսցենդենտ իրականության բնորոշ հատկանիշի, - սխալ ընկալումն է:



Համաձայն Այնշտայնի, տարածությունը և ժամանակն անբաժանելի են իրարից: Ես ոչ լրիվ եմ հասկանում այդ դրույթը, բայց որքան գիտեմ,
դրանով Այնշտայնը ցանկանում էր ասել, որ ժամանակը տարածության չորրորդ չափն է: Նա անվանել է դա "տարածաժամանակային կոնտինուում":


Միանգամայն ճիշտ է: Այն, ինչ արտաքինից ընկալվում է որպես ժամանակ և տարածություն, - վերջին հաշվով, պատրանքայի երևույթներ են, սակայն իրենց մեջ ճշմարտության սերմ են բովանդակում: Դրանք աստվածային երկու գլխավոր հատկանիշներն են` հավերժությունն ու անվերջությունը, որ ընկալվում են այնպես, ինչպես եթե նրանք ձեր համեմատ արտաքին իրականություն ունենային: Ձեր ներսում դուք ունեք ժամանակի և տարածության համարժեքությունները, որոնց մեջ արտահայտվում է ոչ միայն նրանց, այլև ձեր իսկական բնույթը:

Տարածության ներքին համարժեքությունը` ոչ-մտքի անշարժ և անհուն ոլորտն է, իսկ ժամանակի ներքին համարժեքությունը` ձեր ներկայությունն է տեղի ունեցածում, Հավերժական Ներկայի ձեր գիտակցումը: Հիշեք, որ նրանց մեջ ոչ մի տարբերություն չկա: Երբ ժամանակն ու տարածությունը դուք գիտակցում եք ձեր մեջ որպես կյանքի Չարտահայտված տեսանկյուն` որպես ոչ-միտք և ներկայություն ներկա պահի մեջ, - արտաքին տարածությունն ու ժամանակը չեն անհետանում, այլ արդեն ոչ այնքան նշանակալի են դառնում ձեր համար: Աշխարհը նույնպես շարունակում է գոյատևել, բայց ձեր ազատությունը նա այլևս չի սահմանափակում:

Այսպիսով, աշխարհի վերջնական նպատակը ոչ թե իր մեջ ամփոփվելն է, այլ իր սահմաններից ելնելը: Ինչպես դուք չէիք գիտակցի տարածությունը, եթե նրա մեջ առարկաներ չլինեին, այնպես էլ աշխարհն է անհրաժեշտ Չարտահայտվածը գիտակցելու համար: Հնարավոր է, որ դուք լսել եք հետևյալ բուդդիստական ասացվածքը. "Եթե չլիներ պատրանքը, պայծառացում էլ չէր լինի": Չարտահայտվածը ճանաչում է իրեն աշխարհի միջոցով և, վերջին հաշվով, ձեր միջոցով: Դուք այստեղ եք նրա համար, որպեսզի Տիեզերքին հնարավորություն տաք ի կատար ածել իր աստվածային մտադրությունը: Ահա թե որքա՛ն կարևոր է ձեր կյանքը:

Sambitbaba
13.12.2015, 20:07
ԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԱՀ


Բացի առանց երազների քունը, որի մասին արդեն խոսվել է, Չարտահայտվածի մեջ մուտքի ևս մեկ ուղի գոյություն ունի: Այն բացվում է շատ կարճ ժամանակով, այն պահին, երբ հասնում է մարդու ֆիզիկական մահը: Եթե դուք նույնիսկ բաց եք թողել հոգևոր փոխակերպման համար ձեր կյանքի ընթացքում գոյություն ունեցող բոլոր հնարավորությունները, Չարտահայտվածի մեջ մուտքը կբացվի ձեր առջև ձեր ֆիզիկական մարմնի մահից անմիջապես հետո:

Կլինիկական մահ ապրած և "այն աշխարհից" հետ եկած մարդկանց անթիվ քանակություն, այդ դուռը նկարագրել են որպես շողացող լույսի աղբյուր: Նրանցից շատերն ասել են նաև երանելի անդորրության և խորին հանգստության զգացման մասին, որով ուղեկցվել է այդ տեսիլքը: "Մեռյալների Տիբեթյան Գրքում" այն նկարագրվում է որպես "Դատարկության անգույն լույսի շողացող հրաշալիություն", որը, համաձայն այդ գրքի, հենց "ձեր իսկական "եսն" է": Այդ դուռը բացվում է շատ կարճ ժամանակով, և եթե կյանքի օրոք դուք այդպես էլ չեք ծանոթացել Լինելության Չարտահայտված տեսանկյան հետ, ուրեմն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեք նաև այդ հնարավորությունը: Մարդկանց մեծամասնությունը շափազանց հաստատուն կերպով է նույնացնում իրեն արտահայտված աշխարհի հետ: Նրանք կրում են իրենց մեջ չընդունելու, վախի և զգայական ապրումներին կապվածության ծանր բեռը: Այդ պատճառով, տեսնելով իրենց առջև բացված դուռը, նրանք վախեցած շրջվում են նրանից և կորցնում են իրենց գիտակցությունը: Ամենն, ինչ տեղի է ունենում նրանց հետ հետո, ավելի շատ ինքնաբերական ու մեքենայական բնույթ է կրում: Վերջիվերջո նրանք մուտք են գործում ծննդի և մահվան մի նոր շրջան: Դա նշանակում է, որ նրանց ներկայությունը Ներկայի մեջ բավական ուժեղ չէր գիտակցված անմահության հասնելու համար:


Այդ դեպքում անցումն այդ դռան միջով
նշանակու՞մ է արդյոք ամբողջովին ոչնչացում:


Ինպես և այն դեպքերում, երբ դուք օգտագործում եք Չարտահայտվածի մեջ մուտքի ցանկացած այլ ճանապարհ, ձեր իսկական շողացող էությունը ոչ մի տեղ չի անհետանում: Անհետանում է ձեր անձը միայն: Ամեն դեպքում իրական և անգին է ձեր մեջ ձեր անձի միջից թափանցող ձեր իսկական էությունը միայն: Այն ոչ մի տեղ չի կորչում: Իրական և արժեքավոր ոչինչ անհետ չի կորչում:

Մահին մոտենալը և ֆիզիկական մարմնի քայքայմամբ ուղեկցվող ինքը մահը, - սքանչելի հնարավորություն է հոգևոր ինքնաիրականացման համար: Ցավոք, մարդկանց մեծամասնությունն այդ հնարավորությունը բաց է թողնում. մեր մշակույթը բացարձակ տգետ է նրանում, ինչ վերաբերվում է մահվանը, - ինչպես, թերևս, նաև այլ իսկապես կարևոր բաներին:

Չարտահայտվածի մեջ մուտքի ամեն ճանապարհ` մահվան ճանապարհ է, ձեր կեղծ "եսի" մահվան ճանապարհը: Կատարելով ճամփորդություն այդ ուղիներից յուրաքանչյուրով, դուք դադարում եք ձեզ որպես մտքի ծնունդ հոգեբանական մարմին ընկալել: Դուք սկսում եք գիտակցել, որ մահը` նույնպիսի պատրանք է, ինպես ձեզ` ձեր մարմնի հետ նույնացնելը: Վերջ պատրանքին` ահա ամենն, ինչ իր հետ բերում է մահը: Այն տառապալի է, միայն երբ դուք կառչում եք այդ պատրանքից:

Sambitbaba
15.12.2015, 20:23
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ


ՊԱՅԾԱՌԱՑԱԾ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ԼԻՆԵՔ`
ԹԱՂՎԵՔ ՆԵՐԿԱՅԻ ՄԵՋ




Ես միշտ կարծում էի, որ իսկական պայծառացումը հնարավոր է միայն տղամարդու և կնոջ միջև սիրո միջոցով: Մի՞թե սերը չէ, որ մեզ
նորից ամբողջական է դարձնում: Ի՞նչ ինքնաիրականացման մասին կարող է գնալ խոսքը, քանի դա տեղի չի ունեցել:


Ձեր կենսափորձը հաստատու՞մ է ձեր խոսքերի իրավացիությունը: Դուք արդեն փորձե՞լ եք դա ձեզ վրա:


Առայժմ ոչ, բայց մի՞թե կարող է այլ կերպ լինել: Ես գիտեմ,
որ դա անպայման տեղի կունենա:


Այլ կերպ ասած, դուք սպասում եք, որ ժամանակի մեջ տեղի ունեցող ինչ-որ իրադարձություն կփրկի ձեզ: Մի՞թե դա այն գլխավոր սխալը չէ, որի մասին մենք խոսում էինք: Որևէ այլ տեղ կամ այլ ժամանակի մեջ փրկություն չի լինում: Փրկությունը հնարավոր է միայն Այժմ և Այստեղ:


Ի՞նչ է նշանակում "փրկություն Այժմ և Այստեղ": Ես չեմ հասկանում այդ ֆրազի իմաստը:
Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ նկատի ունենք "փրկություն" բառի տակ:


Մարդկանց մեծամասնությունն ընկած է ֆիզիկական հաճույքների կամ հոգեբանական բավարարման տարբեր ձևերի հետևից, ենթադրելով, որ դրանք իրենց կերջանկացնեն կամ կազատեն վախից ու կարիքից: Երջանկությունը կարելի է հասկանալ որպես ֆիզիկական հաճույքի հաշվին ձեռք բերած կյանքի սրված զգացողություն, կամ ավելի հաստատուն և լիարժեք ինքնաընկալում, որին հասել ես հոգեբանական բավարարման այս կամ այն ձևի հաշվին: Իրականում այս ամենի հետևում կանգնած է անբավարարվածության կամ թերարժեքության զգացումից ազատվելու ցանկությունը: Սակայն այս կերպով ձեռք բերված երջանկությունը շատ վաղընթաց է լինում, և բավարարվածության ու ինքնաիրականացման հանդեպ ձգտումը, որպես օրենք, նորից պրոյեկցվում է մի ինչ-որ պատրանքային նպատակի վրա, հեռացված ամենից, ինչ կա Այժմ և Այստեղ: "Երբ ես ունենամ այն բանը կամ երբ ազատվեմ ինչ-որ բանից, ինչը խանգարում է ինձ, այ, այն ժամանակ ես իսկական կյանք կսկսեմ": Մտքերի այսպիսի չգիտակցված ընթացքն ապագայում փրկվելու պատրանք է ծնում:

Իրականում իսկական փրկությունը` ինքնաիրականացումն է, հանգիստը, կյանքն իր ամբողջ լիությամբ: Դա հնարավորությունն է լինել ինքնին, զգալ քո մեջ բարին, որը հակադրություն չունի, և որևէ արտաքին պայմաններից անկախ Լինելության ուրախությունը: Այն զգացվում է ոչ թե որպես անցողիկ մի ապրում, այլ որպես իսկական ներկայություն կյանքի ներկա պահի մեջ: Արտահայվելով աստվածաբանների լեզվով, փրկվել` նշանակում է "ճանաչել Աստծոն", բայց ոչ թե որպես արտաքին ինչ-որ բան, այլ որպես սեփական գաղտնի էությունը: Իսկական փրկությունը նկատի ունի գիտակցում, որ դու անքակտելի մասնիկն ես ժամանակից ու ձևից դուրս գտնվող այն միասնական կյանքի, որից սկիզբ է առնում գոյություն ունեցող ամեն ինչ:

Իսկական փրկությունը` ազատությունն է վախից ու տառապանքներից, թվացյալ կարիքի վիճակից և սեփական թերարժեքության զգացումից, իսկ նշանակում է, բոլոր ցանկություններից ու ձգտումներից, փորձերից ձեռք գցել ինչ-որ բան ու պահել: Դա ազարտություն է մտքերի պոկ չեկող հոսքից, բացասականությունից և, ամենագլխավորը, անցյալի և ապագայի հոգեբանական պահանջից: Ձեր միտքն ասում է ձեզ, որ անհնար է այստեղից ընկնել այնտեղ: Նա ասում է, որ դրան պետք է նախորդի այս կամ այն իրադարձությունը և որ ձեզ պետք է ինչ-որ բան փոխել ձեր մեջ, նախքան դուք ազատություն ձեռք կբերեք կամ կիրականացնեք ձեզ: Իրականում նա ակնարկում է, որ ձեզ ժամանակ է անհրաժեշտ, որ ձեզ, նախքան ազատ և լիարժեք մարդ լինելը պետք է գտնել ինչ-որ բան, ըմբռնել, անել, հասնել, ձեռք բերել, դառնալ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան հասկանալ: Ժամանակը ձեզ փրկության միջոց է թվում, այն դեպքում երբ իրականում այն գլխավոր խոչընդոտն է փրկության ճանապարհին: Դուք համարում եք, որ, լինելով այն և այնտեղ, որտեղ գտնվում եք Հիմա, չեք կարող հասնել փրկության, քանզի դեռ բարարարաչափ կատարյալ չեք: Բայց բանն այն է, որ այնտեղ կարելի է ընկնել ոչ այլ կերպ, քան կետից, որում դուք գտնվում եք Այստեղ և Հիմա: Դուք "կհայտնվեք" այնտեղ, երբ հասկանաք, որ արդեն այնտեղ եք: Դուք կգտնեք Աստծոն այն պահին, երբ կհասկանաք, որ նրան պետք չէ փնտրել: Այդ պատճառով, չկա դեպի փրկությունը տանող միակ ճանապարհ. այն կարող է դառնալ ցանկացած պայման, ընդ որում, ոչ մի հատուկ պայման դրա համար չի պահանջվում: Իսկ այ, դեպի այն մուտքի ճանապարհն իրոք որ մեկն է` տվյալ, կոնկրետ պահը: Այս պահից դուրս փրկություն չկա և լինել չի կարող: Դուք միայնակ եք, դուք ընկեր չունե՞ք: Ներկա պահի մեջ մտեք հենց միայնության միջից: Դուք ներկա պահ ունե՞ք: Ուրեմն Իրականություն մտեք այստեղից:

Ձեզ պետք չէ ինչ-որ բան անել կամ ինչ-որ բանի հասնել փրկությանը մոտենալու համար`լրիվ բավական է այն, ինչ Այժմ արդեն ունեք: Մտքին, ով սովոր է մտածել, որ ամենաթանկարժեքը գտնվում է ապագայում, սա հեշտ չի լինի հասկանալ: Ոչ մի ձեր անցյալ արարքներ և այլ մարդկանց արարքները ձեր հանդեպ չեն կարող խանգարել ձեզ ասել "այո" նրան, ինչ կա, և ուղղել ձեր ուշադրությունը Ներկայի խորքը: Ապագայում այդ անել անհնար է: Այդ կարելի է անել Այժմ կամ երբեք:






Sambitbaba
18.12.2015, 18:31
ՍԻՐՈ ԵՎ / ԿԱՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԿԵՐՏՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Քանի դեռ դուք չեք տրամադրվել Ներկայի մեջ գիտակցված ներկայության հաճախականության վրա, յուրաքանչյուր ձեր հարաբերություններ, և հատկապես հարաբերությունները ձեր զուգընկերոջ հետ, խորինս անկատար և վերջին հաշվով թերարժեք կլինեն: Ինչ-որ ժամանակ նրանք կարող են կատարյալ կթվալ, ինչպես, օրինակ, սիրահարվածության ժամանակաշրջանը, բայց վաղ թե ուշ այդ թվացյալ իդիլիան կսկսեն խախտել վեճերն ու կոնֆլիկտները: Ձեր մեջ անբավարարվածության զգացում կառաջանա: Հուզական և նույնիսկ ֆիզիկական ճնշումը կսկսի ավելի ու ավելի հաճախ դրսևորվել: Թվում է, թե ի սկզբանե սիրո վրա կառուցված հարաբերությունների մեծ մասը շուտով սիրո և ատելության կծիկ է դառնում: Այդպիսի "սերը" մեկ ակնթարթում կարող է կատաղած հարձակում, թշնամանք կամ սառնություն դառնալ: Եվ դա լրիվ նորմալ է համարվում: Դրանից հետո մի քանի ամիսների և նույնիսկ տարիների ընթացքում հարաբերությունները տատանվում են սիրո և ատելության բևեռների միջև, բերելով որքան սեր, նույնքան էլ ցավ: Հաճախ զույգերը նման ցիկլերի գերին են դառնում, քանի որ իրավիճակի դրամատիզմը նրանց թույլ է տալիս զգալ իրենց կյանքի սուր ծայրի վրա: Իսկ եթե դրական և բացասական բևեռների միջև բալանսը խախտվում է և բացասական ցիկլերը դառնում են ավելի լարված ու հաճախակի (ինչը, որպես օրենք, վաղ թե ուշ տեղի է ունենում), նշանակում է, մինչև հարաբերությունների փլուզումն արդեն շատ քիչ ժամանակ է մնացել:

Ձեզ կարող է թվալ, որ եթե միայն հաջողվեր այդ սխեմայից հանել բացասական և քայքայիչ ցիկլերը, ձեր հարաբերությունները կարող էին վերականգնվել: Ավաղ, դա անհնար է: Այդ հակասական վիճակները փոխադարձորեն կախված են իրարից: Մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Ձեր փոխհարաբերությունների դրական բևեռն ի սկզբանե իր մեջ նաև չարտահայտված բացասական բևեռ է պարունակում: Ըստ էության, դրանք միևնույն դիսֆունկցիայի տարբեր տեսանկյուններն են: Ես հիմա խոսում եմ այսպես կոչված ռոմանտիկական հարաբերությունների, այլ ոչ թե իսկական սիրո մասին, որը հակադրություն չունի, քանի որ մտքից դուրս է ծնվում: Սերը որպես անանցողիկ վիճակ առայժմ շատ հազվադեպ է հանդիպում` նույնքան հազվադեպ, որքան գիտակցված կյանքով ապրող մարդիկ: Սակայն սիրո կարճատև, վաղանցիկ փայլատակումներ կարող են տեղի ունենալ ամեն անգամ, երբ մտավոր հոսքի մեջ ոչ-մտքի լուսաշերտ է գոյանում:

Հարաբերությունների բացասական կողմի մեջ, անշուշտ, ավելի հեշտ է տեսնել ֆունկցիոնալ խանգարումներ, քան դրական կողմի մեջ: Ճիշտ նույնպես բացասականի աղբյուրն ավելի հեշտ է գտնել դիմացինիդ, քան ինքդ քո մեջ: Բացասականությունը կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով: Դրանք կարող են լինել սեփականատիրական զգացմունքներ, խանդ, պարտնյորին վերահսկելու ձգտում, ինքնամփոփություն, վիրավորվածության թաքնված զգացմունք, ճիշտը լինելու ցանկություն, անտարբերություն և կլանվածություն սեփական անձով, հուզական պահանջներ և վիճելու, քննադատելու, մեղադրելու և հարձակվելու ցանկություն, չգիտակցված վրեժխնդրություն, զայրույթ, ցասման բռնկումներ և ֆիզիկական բռնություն:

Դրական կողմից ամեն ինչ, հակառակը, լավ է ընթանում: Դուք սիրահարված եք ձեր զուգընկերոջը, և սկզբում այդ վիճակը ձեզ խորը բավարարվածության զգացմունք է բերում: Դուք զգում եք ձեզ կենդանի ինչպես երբեք: Ձեր կյանքը հանկարծակի իմաստ է ստացել, որովհետև այժմ ինչ-որ մեկն ունի ձեր կարիքը, թույլ է տալիս զգալ ձեզ միակն ու ցանկալին, և դուք պատասխանում եք այդ մարդուն նույն կերպ: Երբ դուք միասին եք, ձեզ մի ամբողջություն եք զգում: Եվ այդ զգացումը կարող է այնքան ուժեղ լինել, որ ամբողջ աշխարհը խամրում է դրա առջև և կորցնում է իր նշանակությունը:

Սակայն դուք, հնարավոր է, նկատել եք նաև, որ այդ ուժեղ զգացումների մեջ առկա է կարիքի և կառչելու ինչ-որ նրբերանգ էլ: Դուք խորին կախվածության մեջ եք ընկնում ձեր զուգընկերոջից: Նա ազդում է ձեր վրա թմրադեղի պես: Օգտագործելով այդ թմրադեղը, դուք արբենում եք, բայց հնարավորությունը կամ ուղղակի միտքն այն մասին, որ նա կարող է անհետանալ ձեր կյանքից, ստիպում է ձեզ խանդել, ընկնել սեփականատիրական տրամադրությունների մեջ և փորձել կառավարել ձեր զուգընկերոջը զգացմունքային շանտաժի, բծախնդրության և մեղադրանքների ճանապարհով: Այդ ամենի հետևուոմ կանգնած է կորցնելու վախը: Իսկ եթե ձեր զուգընկերն այնուամենայնիվ հեռանում է ձեզանից, դուք թշնամանքի ուժեղ զգացում եք ապրում կամ խորը վիշտ ու հուսաբեկություն: Այդ դեպքում սրտառուչ քնքշությունն ակնթարթորեն կարող է կատաղի հարձակում կամ սարսափելի վիշտ դառնալ: Իսկ ու՞ր կորավ սերը: Կարո՞ղ է արդյոք այն ակնթարթորեն իր հակապատկերը դառնալ: Եվ ինչ էր դա ընդհանրապես` սե՞ր, թե ճանկելու և կառչելու կործանիչ սովորություն:

Sambitbaba
21.12.2015, 07:37
ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ
ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ



Ինչու՞ ենք մենք կախվածության մեջ ընկնում
ուրիշ մարդուց:


Ռոմանտիկական սիրային հարաբերություններն այդքան ուժեղ և ցանկալի ապրումներ են այն պարզ պատճառով, որովհետև նրանք, ինչպես մեզ է թվում, ընդունակ են ազատել մեզ այն խորին վախից, այն կարիքից, անբավարարությունից և անավարտությունից, որոնք որպես մարդկային ճակատագրի մաս մնում են չքավված և չլուսավորված վիճակում: Այդ վիճակն ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյուն:

Ֆիզիկական մակարդակի վրա դուք, իհարկե, չեք կարող և երբեք "ամբողջական" չեք լինի. դուք կամ կին եք, կամ տղամարդ, այսինքն ամբողջի կեսը միայն: Այդ մակարդակի վրա ամբողջականության ձգտումը` միասնությանը վերադառնալու ցանկությունը, - արտահայտվում է որպես հակում սեռերի միջև, տղամարդու մեջ կնոջ պահանջ, իսկ կնոջ մեջ` տղամարդու: Դա հակառակ էներեգետիկական բևեռի հետ միասնանալու համարյա անսանձելի ձգտում է: Այդ ֆիզիկական հակման արմատը` հոգևոր է. դա ձգտում է` վերջ տալ երկվությանը և վերադառնալ ամբողջականության վիճակին: Ֆիզիկական մակարդակի վրա այդ վիճակին առավել մոտ է սեռական միաձուլման պահը: Ահա թե ինչու սեքսը` ամենասքանչելի բանն է ամենից, ինչ կարող է առաջարկել մեզ ֆիզիկական աշխարհը: Սակայն սեռական միաձուլումը թույլ է տալիս ամբողջականության և երանության վիճակը թեթևակիորեն ապրել միայն: Քանի դուք անգիտակցորեն նրա մեջ փրկության միջոց եք փնտրում, դուք փորձում եք վերջ տալ երկվությանը մարմնի մակարդակի վրա, բայց դա անհնար է: Մի փոքր ակնթարթ ձեր առջև բացվում է դրախտի դուռը, որտեղ ձեզ, սակայն, հապաղել չի հաջողվի, և դուք նորից հայնաբերում եք ձեզ գահավիժած առանձին մարմնի մեջ:

Հոգեբանական մակարդակի վրա անբավարարության և անավարտության զգացումը, թերևս, ավելի ուժեղ է, քան ֆիզիկականի: Քանի դեռ դուք նույնացնում եք ձեզ մտքի հետ, դուք ձեր ինքնաընկալումը դրսից եք վերցնում: Այլ կերպ ասած, ձեր պատկերացումը ձեր մասին կառուցվում է այնպիսի բաների վրա, որոնք վերջին հաշվով ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Դրանց են պատկանում ձեր սոցիալական ստատուսը, ձեր ունեցվածքը, ձեր արտաքինը, ձեր հաջողություններն ու անկումները, ձեր հայացքները և այլն: Ձեր կեղծ, մտքով ծնված "ես"-ը, այսինքն էգոն, իրեն խոցելի և անպաշտպան է զգում: Նա անընդհատ փնտրում է ինչ-որ բան, ինչի հետ կարող է նույնացնել իրեն և դրանով զգալ իր գոյության իրական լինելը: Սակայն ոչինչ երկարատև բավարարել նրան չի կարող: Մշտական վախը միշտ նրա հետ է, ինչպես նաև անբավարարության զգացումն ու այս կամ այն իրերի պահանջը:

Բայց ահա ձեր կյանք է մտնում մի նոր մարդ, ում դուք այդքան վաղուց սպասում էիք: Սկզբում ձեզ թվում է, թե այդ սիրավեպը լուծում է ձեր էգոյի բոլոր խնդիրները և բավարարում է նրա բոլոր պահանջները: Որպես ձեր ինքնաընկալման շինանյութ ծառայող մնացած ամեն ինչ, հարաբերականորեն անկարևոր է դառնում: Ձեր ամբողջ ուշադրությունն այժմ կենտրոնանում է միակ կետում` ձեր "կրքի" առարկայի վրա, ով փոխարինում է իրենով ամեն ինչ և իմաստ է տալիս ձեր կյանքին: Նրա օգնությամբ դուք ձեզ անհատ եք զգում: Դուք այլևս չեք զգում ձեզ որպես անտարբեր Տիեզերքի մասնիկը: Ձեր աշխարհում հենակետ է հայտնվել` սիրելի մարդը: Փաստը, որ այդ հենակետը ձեզանից դուրս է գտնվում և որ, հետևաբար, դուք ձեր ինքնաընկալումը քաղում եք դրսից, սկզբում ձեզ անկարևոր է թվում: Կարևոր է միայն, որ գոյատևման էգոիստական ձևից անբաժան վախի, անավարտության, անիրականացվածության և անբավարարության զգացումը մոռացության է մատնված: Բայց արդյո՞ք այդպես է: Իրո՞ք բոլոր այդ "ան"-երը հալվեցին անհետ, թե՞ այնուամենայնիվ շարունակում են ապրել երջանիկ իրականության դիմակի տակ:

Եթե ձեր նախկին սիրավեպերում ձեզ վիճակվել է զգալ թե "սեր", և թե նրա հակադրությունը` մեղադրանքներ, հուզական բռնություն և այլն, - ուրեմն դուք, ավելի շուտ, շփոթում եք սերը ձեր էգոյի կապվածությունների հետ, ինչպես նաև նրա կործանիչ սովորույթի հետ` կառչել ամենից, ինչ նրան պետք է կենդանի մնալու համար: Չի կարելի մեկ ակնթարթ սիրել մարդուն, իսկ հաջորդ ակնթարթին` բռունցքներով հարձակվել նրա վրա: Իսկական սերը հակադրություն չունի: Եթե ձեր "սերն" ունի հակադրություն, նշանակում է դա սեր չէ, այլ ընդամենը ձեր էգոյի ուժեղ պահանջն ավելի լիիրավ ու խորը զգալ ինքն իրեն, պահանջ, որը ժամանակավորապես բավարարում է ձեր զուգընկերը: Ձեր էգոն օգտագործում է նրան որպես փրկության սուռոգատ, և ինչ-որ ժամանակ դա ձեզ իրոք իսկական փրկություն է թվում:

Բայց գալիս է մի պահ, երբ ձեր զուգընկերոջ վարքը դադարում է բավարարել ձեր` ավելի շուտ ձեր էգոյի, - պահանջները: Արդյունքում նորից մակերես են ելնում էգոիստական գիտակցությունից անբաժան, բայց "սիրային հարաբերությունների" տակ ժամանակավորապես քողարկված վախի, ցավի և անբավարարության զգացումները: Ինչպես և ցանկացած այլ կախվածության դեպքում, թմրադեղը ձեզ ընդամենը երանության զգացում է տալիս, բայց վաղ թե ուշ այն դադարում է գործել: Երբ ձեզ են վերադառնում նախկին ցավագար զգացումները, դուք տառապում եք նրանցից ավելի, քան առաջ: Ավելին, նրանց ծագման պատճառն այժմ դուք նկատում եք ձեր զուգընկերոջ մեջ: Դա նշանակում է, որ դուք պրոեկցում եք դրանք դուրս, և ձեր ցավի մասը կազմող ամբողջ մոլեգին ուժով հարձակվում եք դիմացինի վրա: Այդ հարձակումը ձեր զուգընկերոջ մեջ կարող է նրա սեփական ցավն էլ արթնացնել, այնպես որ նա կարող է պատասխանել ձեզ հակահարձակմամբ: Այդ էտապի վրա էգոն շարունակում է անգիտակցաբար հուսալ, որ իր հարձակումները զուգընկերոջ համար բավարար պատիժ կլինի, ինչը կստիպի վերջինիս փոխել իր վարքը, արդյունքում ամեն ինչ կընկնի հունի մեջ և էգոն նորից կկարողանա սովորական հարաբերությունների տակ քողարկել ձեր ցավը:

Ցանկացած կործանիչ սովորույթ ծնվում է անգիտակից հրաժարումից` դեմքով շուռ գալ դեպի ձեր ցավը և մինչև վերջ զգալ այն: Յուրաքանչյուր կործանիչ սովորույթ սկսվում է ցավից և վերջանում է ցավով: Անկախ այն բանից, թե առանց ինչ դուք չեք կարող` առանց ալկոհոլ, ուտելիք, թմրադեղ կամ ինչ-որ մարդ, - դուք օգտագործում եք դա ձեր սեփական ցավը քողարկելու համար: Ահա թե ինչու այն բանից հետո, երբ անցնում է սկզբնական էյֆորիան, մոտիկ մարդու հետ ձեր հարաբերություններում այդքան ցավ և տառապանք է հայտնվում: Հարաբերություններն ինքնին ցավ ու տառապանք չեն պատճառում: Սակայն նրանք երևան են բերում այն ցավն ու տառապանքը, որն արդեն առկա է ձեր մեջ: Այդպես գործում է յուրաքանչյուր կործանարար սովորույթ: Վաղ թե ուշ գալիս է պահը, երբ նա դադարում է ցուցաբերել ցանկալի էֆեկտը, և այդ ժամանակ ցավը վրա է հասնում կրկնապատկված ուժով:

Դա է մեկը պատճառներից, որ մարդկանց մեծամասնությունը փորձում է անվերջ փախչել Ներկայից և փրկություն փնտրել ապագայի մեջ: Չէ՞ որ եթե նրանք իրենց ուշադրությունը գամեին ներկայի վրա, առաջինը, ինչի հետ ստիպված կլինեին բախվել, - սեփական ցավն է, իսկ հատկապես դրանից էլ նրանք վախենում են: Եթե միայն նրանք գիտենային, թե որքան հեշտ է ուղի գտնել դեպի Ներկա պահի մեջ ամփոփված ներկայության ուժը, որը չեզոքացնում է անցյալն իր ցավի հետ միասին, - ուղի դեպի այն իրականությունը, որը չեզոքացնում է յուրաքանչյուր պատրանք... Եթե նրանք միայն իմանային, թե որքան մոտ են սեփական իրականությանն ու Աստծոն...

Հրաժարվել մտնել մոտիկ հարաբերությունների մեջ ու դրանով փորձել խուսափել ցավից` նույնպես "խնդիրը" չի լուծում: Դրանից ցավը ոչ մի տեղ չի կորչի: Երեք չհաջողված սիրավեպ նույնքան տարիների ընթացքում ավելի շուտ կմոտեցնեն ձեզ արթնացմանը, քան անմարդաբնակ կղզում կամ տանը հպարտ մենության մեջ անց կացրած երեք տարիները: Սակայն եթե դուք կարողանաք լցնել այդ միայնությունը Ներկայի մեջ ձեր ներկայության հզոր լույսով, այդպիսի ճանապարհը նույնպես գործուն կդառնա:



Sambitbaba
30.12.2015, 08:44
ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ`
ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌԱՑԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Կարելի՞ է արդյոք վերափոխել հարաբերություններն այնպես,
որպեսզի կործանարար կախվածության փոխարեն իսկական մտերմություն ծագի:


Այո, հնարավոր է: Դա տեղի է ունեում, երբ դուք զգում եք ձեր ներկայությունը Ներկա պահի մեջ և ուժեղացնում եք այն, ուղղելով ձեր ուշադրությունը դեպի ներկա պահի ամենախորքերը: Դա է ամենագլխավորը, իսկ մենակ եք դուք ապրում թե ինչ-որ մեկի հետ` այնքան էլ կարևոր չէ: Սերը չի մարում, միայն երբ ձեր ներկայության լույսը վառվում է այնքան վառ, որ ոչ ձեր "մտածողը" (էգոն), ոչ ձեր ցավագար մարմինը չեն կարող տիրանալ ձեզ և ստիպել ընկալել ձեզ իրենց աչքերով: Գիտենալ, որ դուք` ոչ թե "մտածողն" եք, այլ նրա հետևում թաքնված Լինելությունը, ոչ թե մտքի աղմուկն եք, այլ նրա տակ թաքնված լռությունը, ոչ թե ցավն եք, այլ այդ ցավով ստվերապատված ուրախությունն ու սերը, - ահա թե ինչ է ազատությունը, փրկությունը և պայծառացումը: Դադարել նույնացնել ձեզ ցավագար մարմնի հետ` նշանակում է գիտակցված ներկայություն ներդնել այդ ցավի մեջ և դրանով այն փոխակերպել գիտակցության լույսի: Դադարել նույնացնել ձեզ ձեր մտածողության հետ` նշանակում է ձեր մտքերի և արարքների, իսկ հատկապես ձեր մտքի համար սովորական շտամպերի և ձեր էգոյի սիրած դերերի անխոս դիտարկողը լինել:

Երբ դադարում եք սնուցել ձեր միտքը սեփական էգոիզմով, նրա մեջ խամրում է սևեռուն ցանկությունը դատել բոլորին և ամեն ինչ, և դրանով ընդդիմանալ նրան, ինչ կա, - ցանկություն, որն էլ հենց ձեր կոնֆլիկտների, հուզական ցնցումների և նոր ցավի գլխավոր դրդապատճառն է: Իրականում, հենց որ, հրաժարվելով բոլոր դատողություններից, ընդունում եք ամենն, ինչպես կա, - դուք ազատագրվում եք ձեր մտքից: Այդպես դուք տեղ եք մաքրում ուրախության, սիրո և հանգստի համար: Սկզբում դադարում եք դատապարտել ձեզ, իսկ հետո` ձեր զուգընկերոջն էլ: Ձեր փոխհարաբերությունները փոխելու ամենահեշտ միջոցն է` ընդունել նրան այնպիպսին, ինչպիսին նա կա, չգնահատելով նրան և չփորձելով նրան փոխել: Այդ քայլն անմիջապես ձեզ դուրս է հանում էգոյի շրջանակներից: Անմիջապես գալիս է մտքի բոլոր խաղերի և կործանիչ կախվածությունների վերջը: Անհետանում է բաժանումը դահիճների և զոհերի, մեղադրողների և մեղադրյալների: Դա վերջն է ամեն կախվածության մեկմեկուց, որի դեպքում դուք անգիտակցաբար ներգրավվում եք ուրիշ մարդու վարքի պատկերի մեջ և դրանով կրակի վրա ձեթ եք լցնում միայն: Դրանից հետո դուք կամ սիրալիր կբաժանվեք, կամ միասին առաջ կգնաք դեպի Ներկայի, և նշանակում է, Լինելության, խորքերը: Իրո՞ք ամեն ինչ այդքան հեշտ է: Իրոք:

Սերը` Լինելության վիճակ է: Ձեր սերը դրսում չի գտնվում, այն ձեր ներսում է, ձեր էության մեջ: Նրան չի կարելի կորցնել, այն չի կարող չքվել: Այն կախված չէ ինչ-որ մեկի մարմնին տիրելուց, ինչ-որ արտաքին ձևից: Ներկա պահի մեջ ձեր ներկայության անշարժության մեջ դուք կարող եք զգալ ժամանակի և ձևի մեջ չսահմանափակված իրականությունը որպես ձեր ֆիզիկական մարմինը կենդանացնող կյանքի Չարտահայտված տեսանկյուն: Եվ այդ նույն կյանքը դուք կսկսեք զգալ յուրաքանչյուր մարդու և ամեն մի էության խորքում: Ձևի և բաժանվածության վարագույրն այլևս ձեր հայացքը չի ծածկի: Դա էլ հենց միասնության զգացումն է: Դա էլ հենց սերն է:

Ի՞նչ է Աստված: Դա բոլոր կենսաձևերի հետևում թաքնված Միասնական Կյանքն է: Ի՞նչ է սերը: Դա քո և մյուս բոլոր արարածների ներսում միասնական կյանքի զգացումն է: Դա այդ կյանքը լինելու ունակությունն է: Այդպիսով, յուրաքանչյուր սեր` սեր է Աստծո հանդեպ:






Սիրո նետը չի փնտրում, թե ում մեջ մխրճվի, ճիշտ նույնպես ինչպես արևի լույսը չի փնտրում, թե ում վրա ընկնի: Նա նախընտրելիներ չունի: Նա իր վրա բացառիկության դրոշմը չի կրում: Բացառիկությունը` սեր է, եկող ոչ թե Աստծոց, այլ "էգոյից": Իսկական սերը տարբերվում է իր զգացմունքայնության ուժով: Օրինակ, ինչ-որ մի մարդու մեջ ձեր սերը կարող է արտացոլվել ավելի հստակ և ուժեղ, քան մնացած բոլորի մեջ, և եթե այդ մարդը ձեր հանդեպ զգում է նույնը, կարելի է խոսել այն մասին, որ ձեր միջև սիրային կապ կա: Բայց այդ մարդուն ձեզ հետ կապում է նույն բանը, ինչը ձեզ կապում է նաև ձեր հետ միասին ավտոբուսով երթևեկող բոլոր մարդկանց հետ, ինչպես նաև թռչնակի, ծառի ու ծաղկի հետ: Տարբեր է միայն այն ուժը, որով դուք այդ զգացմունքն ապրում եք:

Նույնիսկ հարաբերություններում, որոնք նախորոշվում են ոչ թե սիրով, այլ կործանիչ զգացմունքային կախվածությամբ, պատահում են պահեր, երբ սովորական էգոիստական վարագույրի միջից հանկարծ ավելի ազնիվ, ձեր փոխադարձ պահանջների սահմանից դուրս գտնվող ինչ-որ բան է առկայծում: Այդպիսի պահերին ձեզ և ձեր զուգընկերոջը հսկող միտքը կարճ ժամանակով հանգստանում է, իսկ ձեր ցավագար մարմինները ժամանակավորապես ընկնում են քնի մեջ: Երբեմն դա տեղի է ունենում ֆիզիկական մերձեցման ժամանակ կամ երբ դուք միասին դիտում եք երեխայի ծննդյան հրաշքը, մահվան ներկայությամբ կամ երբ ձեզանից մեկնումեկը լուրջ հիվանդ է: Ամենն, ինչ խլում է ձեր մտքի ուժը, կարող է ձեզ այդպիսի պահեր նվիրել: Այդպիսի իրավիճակներում սովորաբար մտքի ընդերքներում թաղված ձեր Լինելությունը դուրս է գալիս մակերես և պայմաններ է ստեղծում իսկական շփման համար:

Իսկական շփումը` ամենայն գոյի միասնության և ընդհանրության ըմբռնումն է, իսկ միասնությունը` սերն է: Եթե դուք բավական լիովին ներկա չեք Ներկա պահի մեջ այն բանի համար, որպեսզի կանխեք մտքի վերադարձն ու նրա սովորական մտածելակերպը, այդ զգացումը, որպես օրենք, շատ արագ կանցնի: Հենց որ ձեր միտքը տիրապետում է ձեզ և դուք սկսում եք նույնանալ նրա հետ, դուք դադարում եք լինել ինքներդ և ձեր մտապատկերն եք դառնում: Այդ պահին դուք նորից ներմուծվում եք այն դերակատարությունների մեջ, որոնք կարող են բավարարել ձեր էգոյի պահանջները: Դուք նորից դառնում եք այն մարդկային միտքը, որն ընդամենը ձևանում է, որ մարդ է, և մեկ ուրիշ մարդ ձևացող մտքի հետ միասին խաղարկում է "սեր" անունը կրող դրաման:

Հնարավոր են նաև այլ կարճատև լուսարձակումներ, բայց ձեր մեջ սերը չի վերակենդանանա այնքան ժամանակ, քանի դեռ դուք վերջնականապես չեք ազատվել ձեզ` ձեր մտքի հետ նույնացնելուց և չեք զարգացրել Ներկա պահի մեջ ձեր ներկայության զգացումն այն աստիճան, որպեսզի այն տարրալուծի ձեր ցավագար մարմինը, - կամ, ծայրահեղ դեպքում, քանի չեք սովորի որպես դիտարկող ներկա գտնվել տեղի ունեցածում: Այդ ժամանակ ձեր ցավագար մարմինը չի կարողանա տիրել ձեզ և կործանել ձեր սերը:

Sambitbaba
08.01.2016, 17:45
ՄՈՏԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՈՐՊԵՍ
ՀՈԳԵՎՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ


Այսօր, երբ գիտակցության էգոիստական տիպն ու նրանով ծնված սոցիալական, քաղաքական և էկոնոմիկական բոլոր կառուցվածքները մտնում են իրենց խորտակման վերջին փուլը, հարաբերությունները տղամարդկանց և կանանց միջև արտացոլում են այն խորին ճգնաժամը, որտեղ գտնվում է ժամանակակից մարդկությունը: Մարդիկ այնքան են ընտելացել նույնացնել իրենց իրենց մտքի հետ, որ նրանց փոխհարաբերությունները մեկմեկու հետ կորցրեցին Լինելության հետ իրենց կապը և ցավի, խնդիրների ու կոնֆլիկտների աղբյուր դարձան:

Միլիոնավոր մարդիկ այսօր ապրում են միայնակ կամ դաստիարակում են երեխաներին կազմալուծված ընտանիքներում շնորհիվ իրենց անկարողության կառուցել ճիշտ հարաբերություններ կամ չցանկանալով կրկնել նախկին կապերի խելակորույս դրաման: Ուրիշները ճոճվում են զուգընկերոջից զուգընկեր, հաճույքի ու ցավի մի բոլորաշրջանից մյուսը, հակառակ էներգետիկական բևեռի հետ միաձուլվելու անհաջող փորձերի մեջ ձգտելով իրականացնել իրենց: Ոմանք, հանուն երեխաների կամ սեփական բարեկեցության, կամ ըստ սովորության, կամ միայնության դեմ վախից դրդված, ինչ-որ "փոխշահավետ" համաձայնության պատճառով կամ հոգեական ցնցումների ու ցավի հուզիչ ապրումների հանդեպ չգիտակցված կապվածության հետևանքով, փոխզիջման են գնում և շարունակում են ապրել մարդու հետ, ում հետ հարաբերություններն արդեն վաղուց փչացել և առավելապես բացասական երանգ են ձեռք բերել:

Բայց և այնպես ցանկացած ճգնաժամային իրավիճակ` ոչ միայն վտանգ է, այլև ինչ-որ բան փոխելու հնարավորություն: Եթե ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ խթանում են ձեր մտքի էգոիստական հակումները և ակտիվացնում են ձեր ցավագար մարմինը, ինչպես դա տեղի է ունենում մարդկանց մեծամասնության հետ, - ուրեմն ինչու՞, նրանից թաքնվելու փոխարեն, չընդունել այդ փաստը: Ինչու՞ չփորձել համագործակցել նրա հետ, փոխարեն խուսափելու նոր կապերից կամ շարունակելու վազել իդեալական զուգընկերոջ մասին պատրանքային երազանքի հետևից, ով կարող էր ձեր բոլոր խնդիրների լուծումը դառնալ կամ թույլ կտար վերջապես բավարարվածություն ապրել: Յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակի մեջ առկա ինչ-որ բան փոխելու հավանականությունն ի հայտ չի գա այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք գիտակցել ու չեք ընդունել այս կամ այն իրավիճակի բոլոր հանգամանքները: Քանի դեռ հերքում եք դրանք, թաքնվում եք նրանցից կամ ցանկանում, որ ամեն ինչ այլ կերպ լինի, պատուհանը, որի հետևում սսկվել է այդ հավանականությունը, չի բացվի: Դուք կմնաք այդ իրավիճակի պատանդը, իսկ ինքնիրեն այն չի փոխվի` դեռ լավ է, եթե ավելի չվատանա:

Այս կամ այն իրավիճակի հանգամանքները ճանաչելն ու ընդունելն ինչ-որ չափով ձեզ ազատում է նրանից: Օրինակ, եթե դուք գիտեք աններդաշնակության գոյության մասին ու չեք փորձում փախչել այդ գիտելիքից, ուրեմն շնորհիվ նրա գործողության մեջ է մտնում մի նոր շարժիչ ուժ, և այդ աններդաշնակությունն այլևս անփոփոխ մնալ չի կարող: Երբ դուք գիտեք, որ ձեզ չի հերիքում ներքին հանգստություն, այդ գիտելիքից ծնվում է անշարժ տարածություն, որը պարուրում է ձեր անհանգստությունը փափուկ սիրող ծածկոցով և այն փոխակերպում է հանգստի: Ինչ-որ գործողության օգնությամբ անհնար է հասնել ներքին փոխակերպման: Չի կարելի փոխակերպել ոչ քեզ, ոչ առավել ևս զուգընկերոջդ կամ էլի ինչ-որ մեկի: Ամենն, ինչ կարելի է անել, ստեղծել տարածություն, որտեղ կարող է տեղի ունենալ ձեր փոխակերպումը և որտեղ կարող են մուտք գործել սերն ու երանությունը:






Այսպիսով, երբ ձեր հարաբերությունները չեն ստացվում, երբ նրանք ձեզ կամ ձեր զուգընկերոջը հրահրում են "խելացնորության", դուք պետք է վշտանալու փոխարեն ուրախանաք: Ամենն, ինչ թաքնված էր չգիտակցվածության մթի մեջ, ի հայտ է գալիս: Դա ձեր փրկության հավանականությունն է: Անընդհատ ականջ դրեք այն բանին, ինչ տեղի է ունենում ձեր ներսում: Եթե դուք զայրանում եք, գիտեցեք, որ դա զայրույթ է: Եթե դուք խանդում եք, պաշտպանվում եք, վիճում եք կամ զգում եք, որ ճիշտ եք, եթե ձեր ներքին մանուկը պահանջում է ուշադրություն և սեր, եթե ինչ-որ հոգեկան ցավ եք զգում, - մի խոսքով, ինչ էլ ձեր հետ տեղի է ունենում, գիտակցեք ամեն մի պահի իրական լինելը և թույլ մի տվեք, որ այդ գիտելիքը վերանա: Այդ կերպ ձեր հարաբերությունները դառնում են սադհանա` ձեր հոգևոր պրահտիկան: Եթե դուք ձեր զուգակցի մոտ չգիտակցված վարքի բռնկումներ եք նկատում, թող այդ գիտելիքը, համակված սիրով և ըմբռնմամբ, օգնի ձեզ չարձագանքել դրան: Գիտելիքն ու չգիտակցվածությունը չեն կարող շատ երկար գոյատևել միասին, նույնիսկ եթե այդ գիտելիքին տիրապետում է ոչ թե նա, ում վարքի մեջ արտահայտվում է չգիտակցվածությունը, այլ նրա զուգընկերը: Թշնամանք ու կշտամբանքներ ծնող էներգիան սիրո ներկայությունը տանել չի կարողանում: Եթե գոնե ինչ-որ կերպ արձագանքում եք ձեր զուգընկերոջ չգիտակցված վարքին, դուք ինքներդ եք գլորվում չգիտակցվածության անդունդը: Բայց եթե ժամանակին սթափվեք և գիտակցեք ձեր ռեակցիան, ամեն ինչ դեռ կարելի է ուղղել:

Մարդկությունը պետք է անհապաղորեն իր զարգացման նոր քայլ կատարի` դա Երկրի երեսից չվերանալու նրա միակ հնարավորությունն է: Մեր կյանքի ոչ մի տեսանկյուն չի խուսափի այդ փոփոխություններից, և հատկապես դա վերաբերվում է մեկմեկու հետ մեր փոխհարաբերություններին: Դեռ երբեք այդ հարաբերություններն այնքան այլանդակված չեն եղել խնդիրներով ու կոնֆլիկտներով, ինչպես այսօր: Դուք հավանաբար նկատել եք, որ նրանք չեն օժանդակում ձեր երջանկությանը կամ ձեր ցանկությունների կատարմանը: Եթե դուք շարունակելու եք փրկություն փնտրել այս կամ այն մարդու հետ հարաբերություններում, ուրեմն ամեն անգամ բախվելու եք նոր հիասթափությունների հետ: Բայց եթե պարզեք ձեր համար, որ այդ հարաբերություննեերը կոչված են ձեր կյանքը դարձնել ոչ թե երջանիկ, այլ գիտակցված, այդ ժամանակ նրանք իրոք որ ձեզ փրկություն կբերեն, և դուք կկարողանաք տրամադրվել գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա, որը ցանկանում է արտահայտվել այս աշխարհում: Նրանք, ովքեր հրաժարվում են բաժանվել հին սխեմաներից ու նմուշներից, միայն ավելի շատ են տառապում ցավից, բռնությունից, շփոթմունքներից ու խելացնորությունից:

Sambitbaba
16.01.2016, 23:29
Ես կարծում եմ, որ հետևել ձեր խորհրդին և այս կամ այն հարաբերությունները հոգևոր պրակտիկա դարձնել
կարելի է միայն երկու կողմերի ցանկության դեպքում: Օրինակ, իմ զուգընկերն առաջվա պես ղեկավարվում է խանդով և
իրավիճակը կառավարելու ցանկությամբ: Ես շատ եմ ասել նրան այդ մասին, բայց նա ոչ մի կերպ
չի կարողանում դա հասկանալ:


Քանի՞ մարդ է հարկավոր ձեր կյանքը հոգևոր պրակտիկա դարձնելու համար: Կարևոր չէ, որ ձեր զուգընկերը հրաժարվում է փոխներգործել ձեզ հետ: Միայն դուք ինքներդ կարող եք նոր հոգեկան հավասարակշռություն և գիտակցվածություն ներմուծել այս աշխարհ: Եթե դուք ձգտում եք պայծառացման, բացարձակապես պարտադիր չէ սպասել, մինչև այս աշխարհը հավասարակշռություն ձեռք բերի կամ մինչև ինչ-որ մեկ ուրիշը սկսի գիտակցել իր վարքը: Այդպես կարելի է ամբողջ հավերժություն սպասել: Մի մեղադրեք մեկմեկու չգիտակցվածության մեջ: Հենց որ սկսում եք վիճել, դուք սկսում եք նույնացնել ձեզ որոշակի մտավոր տեսանկյան հետ և այդ կերպ պաշտպանում եք ոչ միայն այդ տեսանկյունը, այլև ձեր էգոիստական շահերը: Դուք նորից հայտնվում եք էգոյի իշխանության ներքո: Ձեր վարքը չգիտակցված է դառնում: Մյուս կողմից, երբեմն ավելորդ չի ձեր զուգընկերոջ ուշադրությունը հրավիրել իր վարքի որոշ տեսանկյունների վրա: Եթե դուք առավելագույն զգոնություն եք ցուցաբերում և լիակատար ուժով ներկա եք Ներկա պահի մեջ, դուք կարող եք անել այդ առանց էգոյի օգնության, այսինքն առանց հանդիմանանքների, մեղադրանքների և ամեն կերպ ձեր ճշմարտությունն ապացուցելու ձգտման:

Եթե ձեր զուգընկերն իրեն չգիտակցված է պահում, հրաժարվեք նրա վարքը որևէ կերպ գնահատելուց: Գնահատել զուգընկերոջը` նշանակում է հավասարեցնել նրա անձը նրա չգիտակցված վարքի հետ կամ պրոյեկցել նրա վրա սեփական չգիտակցվածությունը, շփոթելով այն իրական մարդու հետ: Որևէ գնահատականից հրաժարվելը բոլորովին չի նշանակում, որ նրա վարքի մեջ դուք չգիտակցվածություն և խոտորումներ չեք նկատում: Դա նշանակում է, որ, "նա, ով արձագանքում և դատում է" լինելու փոխարեն, դուք դառնում եք "նա, ով գիտի": Այդպիսով դուք կամ ամբողջովին ազատվում եք ձեր ռեակցիայից, կամ արձագանքում եք, բայց դրա հետ մեկտեղ մնում եք "նա, ով գիտի", - տարածություն, որտեղ կարելի է, չդիմադրելով արձագանքին, դիտել այն: Մթի հետ կռիվ տալու փոխարեն, դուք վառում եք լույսը: Ինչ-որ մեկի մոլորությանն արձագանքելու փոխարեն, դուք տեսնում եք այն, բայց միևնույն ժամանակ նայում եք նրա միջով: Մնալով "նա, ով գիտի", դուք ներկա պահի մեջ սիրող ներկայության չպղտորված տարածություն եք ստեղծում, որտեղ ամենին թույլատրված է լինել ինչպես կա: Ներքին փոխակերպման ավելի հզոր կատալիզատոր ուղղակի գոյություն չունի: Եթե դուք կիրառեք այդ մոտեցումը, ձեր զուգընկերը չի կարողանա լինել ձեր կողքին և դրա հետ մեկ մնալ չգիտակցվածության վիճակում:

Իսկ եթե երկուսդ էլ համաձայն եք ձեր հարաբերությունները հոգևոր պրակտիկա դարձնել, ուրեմն ավելի լավ: Այդ դեպքում դուք կկարողանաք արտահայտել ձեր մտքերն ու զգացմունքներն ըստ նրանց ծագման կամ հենց որ ձեր մոտ ինչ-որ պատասխան ռեակցիա արթնանա: Դա ձեզ թույլ կտա չստեղծել ժամանակահատված, որտեղ չգիտակցված կամ չարտահայտված զգացմունքներն ու վիրավորանքները կարող են կուտակվել ու դառնալ վտանգավոր թարախապալար: Սովորեք արտահայտել ձեր զգացմունքներն առանց մեղադրանքների դիմելու: Սովորեք լսել ձեր զուգընկերոջը բաց և դյուրըմբռնելի: Հնարավորություն տվեք նրան ազատորեն արտահայտել իր մտքերն ու զգացմունքները: Ներկա եղեք ներկա պահի մեջ: Այդ ժամանակ մեղադրելու, հարձակվելու և պաշտպանվելու ցանկությունը կկորչի ինքնիրեն: Գլխավորը, որ ձեր երկուսի համար էլ նեղ չլինի ձեր ընդհանուր տարածության մեջ: Առանց դրա ոչ մի սեր հնարավոր չէ: Երբ դուք հեռացնեք ձեր հարաբերություները քայքայող երկու հիմնական գործոնները` ձեր ցավագար մարմինը կփոխակերպեք գիտակցության լույսի և կդադարեք նույնացնել ձեզ ձեր մտքի հետ, - ուրեմն պայմանով, որ ձեր զուգընկերը նույնպես կանի նույնը, դուք կապրեք ներդաշնակ հարաբերությունների երանությունը: Մեկմեկու վրա ձեր ցավն ու չգիտակցվածությունը պրոյեկցելու և ձեր էգոների փոխադարձ պահանջները բավարարելու փոխարեն, դուք մեկմեկու համար ձեր էության խորքերում ծնված սեր կճառագեք` սեր, որ ծագել է ամենայն գոյի հետ ձեր միասնության գիտակցումից: Այդպիսի սերը հակադրություն չունի:

Եթե ձեր զուգընկերը դեռևս նույնացնում է իրեն իր մտքի և իր ցավագար մարմնի հետ, ուրեմն, քանի որ դուք արդեն ազատվել եք այդ կախվածությունից, - դա լուրջ փորձություն է, բայց ոչ թե ձեր, այլ ձեր զուգընկերոջ համար: Ապրել պայծառացած մարդու հետ այնքան էլ հեշտ չէ` իսկ ավելի ճիշտ, այնքան է հեշտ, որ էգոն ընկալում է դա որպես մահացու վտանգ: Չէ որ իր զատվածությունը զգալու համար, ինչից կախված է նրա անձնական անհատականությունը, էգոյին անհերաժեշտ են խնդիրներ, կոնֆլիկտներ ու թշնամիներ: Չպայծառացած զուգընկերոջ միտքը ճնշելու է այն փաստը, որ նրա անհաշտելի դիրքորոշումները չեն հանդիպում դիմադրության, ինչի բացակայության դեպքում կարող են թուլանալ և խախտվել: Կա նույնիսկ "վտանգ", որ նրանք ընդհանրապես կփլվեն թղթե տնակի պես, իսկ այդ դեպքում էգոն ուղղակի կվերանա: Ցավագար մարմինը պատասխան ռեակցիա է սպասում և չի ստանում այն: Վեճերի, դրամաների ու կոնֆլիկտների նրա պահանջը չի բավարարվում: Սակայն արթմնի եղեք. որոշ անընկալունակ, ինքնամփոփ, անտարբեր կամ իրենց զգացումներից կտրված մարդիկ կարող են, ազնվորեն կամ ոչ, փորձել համոզել ուրիշներին, որ իրենք արդեն հասել են պայծառացման, կամ, ծայրահեղ դեպքում, որ կոնկրետ իրենց հետ "ամեն ինչ կարգին է", իսկ իրենց զուգընկերոջ հետ, հակառակը, "ինչ-որ բան այն չէ": Դրանով ավելի հաճախ տառապում են տղամարդիկ: Զուգընկերոջ վարքը նրանց կարող է անտրամաբանական և չափից դուրս զգացմունքային թվալ: Բայց եթե դուք ի վիճակի եք զգալ ձեր զգացմունքները, նշանակում է, դուք այնքան էլ հեռու չեք ձեր ներքին շողացող մարմնից: Իսկ եթե ժամանակի մեծ մասը դուք անց եք կացնում ձեր գլխի մեջ, այդ տարածությունը շատ ավելի հեռու է: Այդ պատճառով, նախքան կհասնեք ձեր ներքին մարմնին, դուք ստիպված եք գիտակցություն ներմուծել ձեր զգացմունքային մարմնի մեջ:

Եթե մարդ չի շողում ուրախությամբ ու սիրով, եթե նրանից Ներկա պահի մեջ ամբողջական ներկայության և բոլոր արարածների հանդեպ լիակատար բարյացկամության զգացում չի բխում, նշանակում է, նա դեռ պայծառացման չի հասել: Եվս մեկ ցուցանիշ կարող է հանդիսանալ մարդու վարքը բարդ ու դժվար իրավիճակներում կամ այն ժամանակ, երբ նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում: Եթե ձեր պայծառացումը` էգոիստական խաբկանք է, ուրեմն շուտով կյանքը կբախի ձեզ այնպիսի փորձության հետ, որն անխուսափելիորեն որևէ` վախի, զայրութի, ընկճվածության, պաշտպանվելու ձգտման, ամեն ինչին գնահատական տալու և այլն կերպով, - կբացահայտի ձեր չգիտակցվածությունը: Եթե ունեք մոտիկ մարդ, ուրեմն փորձությունների մեծամասնությունը կապված կլինի նրա հետ: Օրինակ, կինը կարող է տառապել զուգընկերոջ անտարբերությունից, ով "ապրում է իր խելքով", նրա անընդունակությունից լսել իրեն, բավարար ուշադրություն հատկացնել իրեն և չսահմանափակել իր ներքին տարածությունը սեփական խոչընդոտներով: Կնոջ փորձությունը կլինի զուգընկերոջ լիակատար բացակայությունը ներկա պահի մեջ: Հարաբերությունների մեջ սիրո բացակայությունը սովորաբար կինն ավելի սուր է զգում, քան տղամարդը: Նրա ցավագար մարմինն արթնանում է, և նա սկսում է հարձակվել զուգընկերոջ վրա մեղադրանքներով ու քննադատությամբ, փորձելով ապացուցել, որ նա սխալ է: Ինչն, իր հերթին, դիմացկունության փորձություն է դառնում զուգընկերոջ համար: Պաշտպանվելով նրա ցավագար մարմնի հարձակումներից, որոնք իրեն բացարձակ անհիմն են թվում, ինքնաարդարացումների, ինքնապաշտպանության և հակահարձակումների ընթացքում զուգընեկն ավելի ու ավելի է խրվելու իր եզրակացությունների մեջ: Վերջիվերջո կնոջ բուռն ճնշումը կարող է ակտիվացնել նրա ցավագար մարմինն էլ: Երբ երկու զուգընկերներն էլ, այդ կերպ, հայտնվում են իրենց ցավագար մարմինների իշխանության ներքո, նրանք ցած են ընկնում խորին չգիտակցվածության, զգացմունքային ու ֆիզիկական բռնության, կատաղի հարձակումների և փոխադարձ հակահարձակումների մակարդակ: Եվ նրանք չեն հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ցավագար մարմինները չեն լրացրել իրենց էներգետիկական պաշարներն ու քուն չեն մտել: Մինչև հաջորդ անգամը:

Սա ընդամենը մեկն է բազմաթիվ հնարավոր սցենարներից: Թե ինչպես է իրեն արտահայտում ներքին չգիտակցվածության վիճակը տղամարդու և կնոջ միջև հարաբերություններում, հարյուրավոր հատորներ են գրված: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մեկ անգամ ընդամենը հասկանալով խնդրի պատճառը, դուք վերջ կտաք հետազոտել նրա անթիվ արտահայտումները:

Եկեք մեկ անգամ ևս դիտարկենք իմ հենց նոր նկարագրած սցենարը: Նրա մեջ բովանդակված ամեն մի փորձություն իրականում իր մեջ փրկության հնարավորություն է պարունակում: Չգիտակցվածության մամլակներից դուրս պրծնել հնարավոր է այդ քայքայիչ պրոցեսի յուրաքանչյուր էտապի վրա: Այսպես, կնոջ անբարյացկամությունը կարող էր տղամարդուն ուղղել դեպի այն, որպեսզի նա, փոխարենն ավելի խորը խճճվել իրեն իր մտքի հետ նույնացնելու մեջ և կուլ գնալու իր չգիտակցվածությանը, դադարեր նույնացնել իրեն իր մտքի հետ, արթնանար Ներկա պահի մեջ և զգար իր ներկայությունը տեղի ունեցածում: Իր ցավագար մարմինը դառնալու փոխարեն, կինը կարող էր իր զգացմունքային ցավը դիտարկող ներքին գիտելիք դառնալ: Այդ կերպով նա հնարավորություն կունենար ստանալ ներկա պահի ուժը և գործի կգցեր ցավի փոխակերպման մեխանիզմը: Իր հերթին, այդ ցավը կդադարեր մեքենայորեն պրոյեկցվել արտաքին աշխարհ: Դրանից հետո կինը կկարողանար իր զգացմունքները հասցնել զուգընկերոջը: Իհարկե, չկա երաշխիք, որ վերջինս կլսի նրան: Բայց և այնպես տղամարդու մոտ լավ հնարավորություն կհայտնվեր զգալ իր ներկայությունը տեղի ունացածում և դադարեցնել սովորական մտածելակերպի վրա կառուցված ինքնաբերական վարքի խելակորույս շրջապտույտը: Եթե կինը բաց է թողնում այդ հնարավորությունը, տղամարդը կարող է, նրա կշտամբանքներին պատասխանելու փոխարեն, փորձել հետևել կնոջ վարքի վրա իր զգացմունքային-մտավոր ռեակցիային և իր ինքնապաշտպանության ձգտմանը: Նա կարող էր հետևել սեփական ցավագար մարմնի արթնացմանը և դրանով իր զգացմունքները գիտակցված դարձնել: Այդ դեպքում նրա մոտ կկազմավորվեր մաքուր գիտակցվածության անշարժ ու ջինջ մի տարածություն` հենց այն ներքին գիտելիքը, այն լուռ ականատեսն ու դիտարկողը: Այդ գիտակցվածությունը չի հերքում ցավը, բայց և այնպես գտնվում է նրանից դուրս: Նա թույլ է տալիս ցավին լինել և միևնույն ժամանակ փոխում է նրա բնույթը: Նա ամեն ինչ ընդունում է և ամեն ինչ փոխակերպում է: Նա բացում է դուռը, որի միջով կինը կկարողանար հեշտորեն միանալ տղամարդուն այդ տարածության մեջ:

Եթե դուք միշտ կամ գոնե բավականաչափ հաճախ ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունների մեջ ներդնեք ձեր ներկայությունը ներկա պահի մեջ, դա նրա համար դժվարին փորձություն կդառնա: Նա չի կարողանա չափազանց երկար տանել ձեր գիտակցված ներկայությունը և դրա հետ մեկտեղ մնալ չգիտակցվածության վիճակում: Եթե նա պատրաստ է մտնել այն դուռը, որը դուք բացեցիք նրա համար, և միանալ ձեզ ձեր այդ վիճակում, նա այդպես էլ կանի: Իսկ եթե նա դեռ պատրաստ չի այդ քայլին, դուք կբաժանվեք իրարից ինչպես յուղը ջրից: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ մթի մեջ, վառ լույսը աչք է ծակում:

Sambitbaba
20.01.2016, 19:49
ԻՆՉՈՒ ԿԻՆՆ ԱՎԵԼԻ Է ՄՈՏ
ՊԱՅԾԱՌԱՑՄԱՆԸ



Դեպի պայծառացումը տանող ճանապարհին,
խոչընդոտները, որոնց հետ բախվում են տղամարդիկ ու կանայք, նու՞յնն են:


Այո, բայց ընկալվում են տարբեր կերպով: Կինն ավելի հեշտ է զգում իր մարմինն ու ավելի հեշտորեն է խորասուզվում նրա մեջ, այդ պատճառով բնականաբար ավելի մոտ է Լինելությանը և ներունակորեն ավելի մոտ է պայծառացմանը, քան տղամարդը: Ահա թե ինչու բազում հին մշակույթներ, անձև և անարտահայտելի իրականությունը պատկերելիս բնազդաբար նախապատվությունը տալիս էին կանացի մարմիններին: Մեր նախնիներին այդ իրականությունը հաճախ պատկերանում էր Տիեզերքը ծնող, նրան ուժ տվող, նրա բոլոր մարմինները սնուցող որովայնի տեսքով: Ամենահին և ամենաիմաստուն գրքերից մեկում, "Դաո-դէ-ցզին"-ում, անարտահայտելի նախազկիզբ Դաոն, որը կարելի է թարգմանել որպես Լինելություն, նկարագրվում է որպես "բոլոր իրերի անվերջանալի և հավերժագոյ մայր": Բնական է, որ կանայք իրենց բնույթով ավելի մոտ են նրան, քան տղամարդիկ, այնպես ինչպես նրանք բառացիորեն այդ Չարտահայտվածը կրում են իրենց մեջ: Ավելին, բոլոր արարածներին ու բոլոր իրերին վաղ թե ուշ սպասվում է վերադառնալ Սկզբնաղբյուրին: "Բոլոր իրերը տարրալուծվում են Դաոյի մեջ: Միայն նա ինքը չի անհետանում": Սկզբնաղբյուրի ընկալումը որպես կանացի սեռի տվյալություն իր արտացոլումն է գտնում նաև փիլիսոփայության և դիցաբանության մեջ, որտեղ նախասկզբնական կինն օժտվում է երկու` լույս և մութ կողմերով: Աստվածուհին, կամ Աստվածամայրը, երկու տեսանկյուն ունի. նա տալիս է կյանք և միևնույն ժամանակ խլում է այն:

Երբ միտքը ենթարկեց մարդկանց իր իշխանությանը և նրանք կորցրեցին կապն իրենց աստվածային էության իրականության հետ, նրանք սկսեցին ընկալել Աստծոն տղամարդու կերպարանքով: Տղամարդիկ դարձան հասարակության գերիշխող ուժը, իսկ կինը դարձավ տղամարդու հավելցուկը:

Ես չեմ քարոզում վերադառնալ աստվածայինի` կնոջ տեսքով հինավուրց պատկերավորումներին: Ոմանք այսօր "աստված" բառի փոխարեն "աստվածուհի" բառն են օգտագործում: Նրանք վերականգնում են վաղուց կորցրած հավասարակշռությունը տղամարդու և կնոջ միջև և դա լավ է: Սակայն դա, միևնույն է, մի պատկերավորում է կամ ոմն գաղափար, որոնք կարող են օգտակար լինել որոշ ժամանակ, ինչպես, ասենք, քարտեզը կամ ճանապարհային ուղեցույցը, բայց հետո դառնում են ավելի շուտ խոռընդոտ, քան նեցուկ, երբ դուք արդեն պատրաստ եք բոլոր պատկերների ու գաղափարների այն կողմում ընկած իրականության գիտակցմանը: Եվ հետո, մտքի էներգետիկական հաճախականությունը` ավելի շուտ տղամարդկային, քան կանացի ատրիբուտ է: Միտքը դիմադրում է, մարտնչում է իշխանության համար, շահագործում է, ձեռնածում է, հարձակվում է, ջանում է հափշտակել, տիրանալ և այլն: Ահա թե ինչու ավանդույթային Աստված պատկերանում է մեզ իշխող հայրիշխանական տեսքով, այսպիսի մի բարկացած պարոն, ում առջև, համաձայն Հին Կտակարանի, դուք պարտավոր եք ապրել մշտական վախի մեջ: Այդ Աստված ոչ այլ ինչ է, քան մարդկային մտքի պրոյեկցիա:

Մտքի գերությունից դուրս պրծնելու և Լինելության ավելի խորն իրականության հետ վերամիանալու համար լրիվ այլ որակներ են անհրաժեշտ. հաշտեցում, հրաժարվել դատողություններից, անկեղծություն, որը թույլատրում է ոչ թե դիմադրել կյանքին, այլ լինել նրա հետ համամիտ, ինչպես նաև ունակություն բոլորը և ամեն ինչ պահել ներքին գիտելիքի սիրող տեսանելի տարածքում: Բոլոր այդ որակները շատ ավելի մոտ են կնոջ բնույթին: Այնտեղ, որտեղ մտքի էներգիան ամուր է և անսասան, Լինելության էներգիան, հակառակը, նուրբ է և դյուրամատչելի, չնայած և անվերջանալիորեն ավելի ուժեղ է մտքից: Միտքն իշխում է մեր քաղաքակրթության վրա, այն դեպքում երբ Լինելությունը կառավարում է մեր ամբողջ կյանքը Երկրի վրա և նրա սահմաններից դուրս: Լինելությունը` ինքը Գիտակցությունն է, որը տեսանելի մակարդակի վրա արտահայտվում է որպես ֆիզիկական Տիեզերք: Չնայած կանայք ներունակորեն ավելի մոտ են Լինելությանը, տղամարդիկ նույնպես կարող են դեպի այն մուտք գտնել իրենց ներսում:

Զարգացման ներկա փուլում տղամարդկանց ու կանանց ճնշող մեծամասնությունը դեռևս գտնվում է մտքի իշխանության ներքո: Նրանք առաջվա պես նույնացնում են իրենց իրենց մտածողի և իրենց ցավագար մարմնի հետ: Դա էլ, իհարկե, կա հենց այն խոչընդոտը, որը խանգարում է նրանց հասնել պայծառացման և զգալ սիրո ամբողջ գեղեցկությունն ու ուժը: Որպես կանոն, տղամարդկանց ավելի է խանգարում նրանց մտորող միտքը, իսկ կանանց` նրանց ցավագար մարմինը, չնայած մասնավոր դեպքերում ամեն ինչ կարող է լրիվ հակառակը լինել, իսկ երբեմն էլ այս երկու գործոնները մոտավորապես հավասարվում են իրար:

Sambitbaba
25.01.2016, 09:10
ԿՆՈՋ ԿՈԼԵԿՏԻՎ ՑԱՎԱԳԱՐ ՄԱՐՄՆԻ
ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ


Ինչու՞ ցավագար մարմինն ավելի շատ խանգարում է կանանց:


Ցավագար մարմինն ունի ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ տեսանկյուն: Նրա անհատական տեսանկյունը` մարդու ամբողջ կյանքում ապրած հոգեկան ցավի հանրագումարային նստվածքն է: Իսկ ինչ վերաբերվում է կոլեկտիվ տեսանկյանը, դա` ցավ է, որը հազարամյակների ընթացքում կուտակվել է մարդկային հոգեկան աշխարհում հիվանդությունների, տանջանքների, պատերազմների, սպանությունների, դաժանության, խելացնորության և այլ բացասական երևույթների հետևանքով: Յուրաքանչյուր մարդու անձնական ցավագար մարմնի մեջ անխուսափելիորեն ներկա է նաև կոլեկտիվ ցավագար մարմինը, որը, սակայն, միատարր չէ: Այսպես, ազգերի և երկրների մոտ, որտեղ առկա են կարիքի և բռնության ծայրահեղ արտահայտումները, կոլեկտիվ ցավագար մարմինն ավելի ծանր է, քան ուրիշ ազգերի մոտ: Ուժեղ զարգացած ցավագար մարմին ունեցող յուրաքանչյուր մարդ, դրա հետ մեկտեղ ունենալով ոչ բավականաչափ զարգացած գիտակցություն, որը նրան թույլ չի տալիս հրաժարվել իր ցավագար ֆանտոմի հետ իրեն նույնացնելուց, ստիպված է ոչ միայն անընդհատ կամ ժամանակ առ ժամանակ իր հոգեկան ցավն ապրել ֆիզիկական իրականության մակարդակի վրա, այլև հեշտությամբ կարող է բռնության զենք կամ զոհ դառնալ, կախված նրանից, ակտիվ է նրա ցավագար մարմինը թե պասիվ: Մյուս կողմից, այդպիսի մարդիկ կարող են ներունակորեն ավելի մոտ լինել պայծառացմանը: Դրանից բոլորովին չի հետևում, թե նրանք անպայման կիրականացնեն այդ ներունակությունը, սակայն, եթե ձեր կյանքն իրենից համայն արհավիրք է ներկայացնում, դուք արթնանալու ավելի մեծ շարժառիթ ունեք, քան նա, ով ուղղակի վերուվար է ճոճվում սովորական քնի ճոճանակի վրա:

Ամեն կնոջ մեջ, բացառությամբ դեպքերի, երբ նրա գիտակցությունը վերջնականապես արթնացել է, անձնական ցավագար մարմից բացի, ներկա է այսպես կոչված կանացի կոլեկտիվ ցավագար մարմնի մասնիկ ևս: Այն կազմված է հազարամյակների ընթացքում նրա մեջ կուտակված ցավից: Այդ ցավի կուտակման մեջ իրենց լուման են ներդրել տառապանքների տարբեր տեսակներ. կանացի սկզբունքի բռնի ենթարկումը տղամարդկայինին, ստրկությունը, շահագործումը, բռնաբարությունները, ծննդաբերությունները, երեխաների մահը և այլն: Հոգեկան և ֆիզիկական ցավը, որը կանայք ապրում են դաշտանը սկսվելուց առաջ կամ նրա ընթացքում, նույնպես ցավագար մարմնի մասն է, որն այդ ժամանակ արթնանում է քնից, չնայած ակտիվանալ կարող է նաև այլ պարագաներում: Այն սահմանափակում է կենսական էներգիայի ազատ շրջանառությունը մարմնում, ինչը ֆիզիկական մակարդակի վրա արտահայտվում է ամսականների ձևով: Եկեք ավելի համառոտ կանգ առնենք սրա վրա, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է օգտագործել այդ վիճակը պայծառացման հասնելու համար:

Այդ օրերին կնոջը սովորաբար համակում է նրա ցավագար մարմինը: Այն անհավանականորեն հզոր էներգետիկական լիցք ունի, որը կարող է հեշտությամբ ձեզ իր հետ ներգրավել չգիտակցված նույնացման մեջ: Այդ դեպքում դուք հայտնվում եք ակտիվ էներգետիկական դաշտի իշխանության ներքո, որը լցնում է ձեր ներքին տարածությունը և ձևանում է դուք, չնայած, իհարկե, դա բոլորովին էլ դուք չեք: Այն խոսում է ձեր փոխարեն, մտածում է ձեր փոխարեն և ձեր վզին է փաթաթում իր վարքը: Այն ստեղծում է ձեր կյանքում բացասական իրավիճակներ, որպեսզի սնվի նրանց էներգիայով: Այն ծարավի է նոր ցավի, ցանկացած ձևի մեջ: Ես արդեն նկարագրել եմ այդ պրոցեսը: Ցավագար մարմինը կարող է անխիղճ ու կործանիչ լինել: Դա ցավ է մաքուր տեսքով, դա ձեր հին ցավն է, և սակայն դա դուք չեք:

Կանայք, ովքեր մոտենում են ամբողջական գիտակցվածության վիճակին, այսօր ավելի շատ են, քան տղամարդիկ, և գալիք տարիների ընթացքում այդ ճեղքվածքն ավելի կմեծանա: Վերջիվերջո տղամարդիկ կարող են հասնել նրանց հետևից, բայց երկար ժամանակ կանացի գիտակցության մակարդակն ավելի բարձր կլինի, քան տղամարդունը: Կանայք նորից սկսում են գիտակցել իրենց դերը, որ տրված է նրանց ի ծնե և այդ պատճառով ավելի հասանելի է իրենց, քան տղամարդկանց. կամուրջ լինել արտահայտված աշխարհի և կյանքի Չարտահայտված կողմի միջև, գոյատևման ֆիզիկական տեսանկյան և ոգու միջև: Այսօր յուրաքանչյուր կնոջ գլխավոր խնդիրն է իր ցավագար մարմնի փոխակերպումը: Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ձեր ցավագար մարմինն այլևս չխրվի ձեր և ձեր իսկական բնության, իսկական էության միջև: Անշուշտ, միաժամանակ դուք ստիպված կլինեք հաղթահարել պայծառացման ճանապարհին կանգնած մեկ այլ խոչընդոտ ևս, - ձեր մտածող միտքը: Սակայն ներկա պահի մեջ լիակատար ներկայության զգացումը, որը դուք, հաղթահարելով ձեր կախվածությունը ցավագար մարմնից, արդեն իսկ արտադրում եք, - ձեզ կազատագրի նաև ձեր մտքի հետ ձեզ նույնացնելուց:

Առաջին հերթին հարկ է հիշել ահա թե ինչի մասին. քանի դեռ ձեր անհատականությունը կերտում եք ձեր անցյալի ցավալի պահերից, ձեր ցավից ազատվել դուք չեք կարողանա: Քանի դեռ ձեր ինքնաընկալման մասն անբաժան է ձեր հոգեկան ցավից, դուք անգիտակցաբար ընդդիմանալու եք այդ ցավն ապաքինելու ամեն մի ձեր փորձին: Ինչու՞: Ուղղակի որովհետև ձեր "եսը" ցանկանում է ողջ և առողջ մնալ, իսկ բաժանվել ցավից` նրա համար նշանակում է իր կարևոր մասը կորցնել: Դա անգիտակից պրոցես է, և հաղթահարել այն կարելի է, միայն դարձնելով այն գիտակցված:

Հանկարծակի գիտակցումը, որ դուք այդքան երկար ժամանակ կառչում էիք կամ մինչև օրս կառչում եք ձեր ցավից, կարող է իսկական հայտնություն և ցնցում դառնալ: Բայց հենց որ գիտակցեք այդ, դուք անմիջապես կազատվեք այդ արատավոր կախվածությունից: Ցավագար մարմինը` էներգետիկական դաշտ է, որը կարելի է համեմատել ձեր ներքին տարածության մեջ ժամանակավորապես բնակություն հաստատած օտար օրգանիզմի հետ: Դա կենսական էներգիա է, որը հայտնվել է ծուղակում և այդ պատճառով ազատ շրջանառել չի կարողանում: Անշուշտ, ձեր ցավագար մարմինը` անցյալում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների արդյունք է: Դա ձեր "կենդանի անցյալն" է, և եթե դուք նույնացնում եք ձեզ նրա հետ, նշանակում է, ձեզ նույնացնում եք ձեր անցյալի հետ: Զոհի աշխարհայացքը կառուցվում է այն հավատի վրա, որ անցյալը ներկայից ավելի ուժեղ է, - հավատի, որը սխալ է ի սկզբանե: Ձեզ թվում է, իբր այս կամ այն մարդիկ և նրանց արարքները սարքեցին ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, և որ նրանք են պատասխանատու ձեր հոգեկան ցավի և ձեր իսկական էությանը համապատասխանելուն ձեր անընդունակության համար: Իրականում միակ ուժը, որն ընդունակ է փոխակերպել ձեր կյանքը, ամփոփված է ներկա պահի մեջ: Դա Ներկայի մեջ ձեր ներկա լինելու ուժն է: Գիտակցելով այդ, դուք կտեսնեք նաև, որ միայն ինքներդ եք պատասխանատու ձեր ներքին տարածության այսօրվա վիճակի համար և որ անցյալն անկարող է գերակշռել Հավերժական Ներկայի ուժի վրա:




Sambitbaba
30.01.2016, 23:34
Սեփական անձը արտաքին պայմանների զոհի հետ նույնացնելը խանգարում է ձեզ ազատվել ձեր ցավագար մարմնից: Որոշ կանայք, ովքեր արդեն հասել են գիտակցվածության այն աստիճանին, որը նրանց թույլ է տալիս դեն նետել անձնական մակարդակի վրա զոհի դիմակը, շարունակում են իրենց մեջ տեսնել կոլեկտիվ անարդարության զոհին. "Տեսե՛ք, թե տղամարդիկ ինչ են արել կանանց հետ": Այստեղ նրանք թե ճիշտ են և թե ճիշտ չեն: Ճիշտ են այնքանով, որքանով կնոջ կոլեկտիվ ցավագար մարմինն իրոք որ նշանակալիորեն կապված է տղամարդու կողմից կանացի սկզբի ճնշման հետ ամբողջ մոլորակի վրա հազարամյակների ընթացքում: Իսկ սխալ են, որ տեղադրում են այդ փաստը սեփական "ես"-ի հիմքում և այդ կերպ շարունակում են մնալ իրենց որպես կոլեկտիվ անարդարության զոհի ընկալման գերության մեջ: Եթե կինը կառչում է իր վիրավորություններից, ցասումից ու մեղադրանքներից, նշանակում է, նա կառչում է իր ցավագար մարմնից: Այդ ամենը կարող է քիչ թե շատ փափկեցնել նրա ցավը, ինչը կարտացոլվի նրա ինքնաընկալման և ուրիշ կանանց հետ համերաշխության զգացման մեջ, բայց արդյունքում այդ կինն առաջվա պես ստրկական կախվածության մեջ կմնա իր անցյալից և մուտք չի ունենա դեպի իր էությունն ու իր ուժը: Անջրպետվելով տղամարդկանցից, կանայք իրենց մեջ ուժեղացնում են մեկուսացվածության զգացումը և դրանով ամրապնդում են իրենց էգոն: Իսկ որքան ավելի ուժեղ է ձեր էգոն, այնքան ավելի հեռու եք դուք գտնվում ձեր իսկական էությունից:

Օգտագործեք ցավագար մարմինը ոչ թե որպես ձեր ինքնաընկալման հիմնաքար, այլ պայծառացման հասնելու համար: Փոխակերպեք ձեր ցավագար մարմինը գիտակցության լույսի: Կարելի է ասել, ամենահարմար ժամանակաշրջանը դրա համար, դաշտանի օրերն են: Ես համոզված եմ, որ ապագայում շատ կանայք ամբողջական գիտակցվածության վիճակի են հասնելու հենց այդ օրերին: Շատ կանայք այդ օրերին գտնվում են լիակատար չգիտակցվածության վիճակում, քանի որ նրանց համակում է կանացի կոլեկտիվ ցավագար մարմինը: Բայց եթե ձեր գիտակցվածության մակարդակն արդեն բավական բարձր է, դուք կարող եք կառավարել ձեր վարքն այնպես, որպեսզի խուսափեք չգիտակցվածության վիճակից: Արդյունքում ձեր գիտակցության մակարդակը կսկսի աճել: Ես արդեն նկարագրել եմ այդ պրոցեսը, բայց կուզենայի մեկ անգամ ևս կանգ առնել դրա վրա, այժմ արդեն շեշտը դնելով կանացի կոլեկտիվ ցավագար մարմնի վրա:

Դաշտանից մի քանի օր առաջ, նախքան դուք կզգաք այսպես կոչված նախադաշտանային լարվածության նախանշանները, այսինքն կանացի կոլեկտիվ ցավագար մարմնի արթնացումը, տրամադրվեք զգոն ընկալման ալիքի վրա և հեղեղեք ձեր մարմինը գիտակցությամբ: Զգաստ եղեք. պետք է որսալ այդ լարվածության առաջին իսկ նախանշանը, նախքան այն կկարողանա տիրել ձեզ: Այդպիսի առաջին նշան կարող է լինել նաև չգիտես որտեղից հայտնված դժգոհությունը կամ զայրույթի հանկարծական բռնկումը, ու մաքուր ֆիզիկական ախտանիշ էլ: Բայց ինչ ձևի մեջ էլ այն արտահայտվի, "բռնեք" նրան, նախքան նա կհասցնի իրեն հպատակեցնել ձեր մտքի ընթացքն ու ձեր վարքը: Դա շատ հեշտ է անել` բավական է ընդամենը ձեր ուշադրությունն ուղղել նրա վրա: Եթե այն որևէ հուզման ձև է ընդունել, զգացեք նրա հետևում թաքնված հզոր էներգետիկական լիցքը: Գիտեցեք, որ դա ձեր ցավագար մարմինն է: Միևնույն ժամանակ օգտվեք ձեր ներքին գիտելիքից: Այլ կերպ ասած, զգացեք ձեր գիտակցված ներկայությունը տեղի ունեցածում և զգացեք նրա ուժը: Ցանկացած զգացմունք, որին կուղղեք ձեր ներկայության ուժը, արագ կհանգչի և կփոխակերպվի: Եթե դա մաքուր ֆիզիկական ախտանիշ է, ուրեմն ուշադրությունը, որը դուք ուղղում եք նրա վրա, նրան թույլ չի տա դառնալ միտք կամ զգացմունք: Չկորցնելով զգոնությունը, սպասեք ցավագար մարմնի արթնացման հաջորդ նախանշանին: Հենց որ այն հայտնվի, նորից որսացեք նրան թռիչքի պահին:

Ավելի ուշ, երբ ձեր ցավագար մարմինը վերջնականապես կարթնանա քնից, դուք ինչ-որ ժամանակ ուժեղ ներքին անհանգստություն կապրեք: Դա կարող է շարունակվել մի քանի օր: Ինչ ձև էլ այն ընդունի, շարունակեք ներկա լինել ներկա պահի մեջ: Ձեր ամբողջ ուշադրությունն ուղղեք նրան: Դիտարկեք նրան: Գիտեցեք, որ այն կա ձեր մեջ: Այդ գիտելիքը ձեզանից բաց մի թողեք: Եղեք այդ գիտելիքը: Հիշեք, որ ցավագար մարմնին ոչ մի դեպքում չպետք է թույլ տաք տիրանալ ձեր մտքերին ու խելքին: Դիտարկեք նրան: Զգացեք նրա էներգիան ձեր մարմնում: Ինչպես գիտեք, լիակատար ուշադրությունը լիակատար ընդունում է նշանակում:

Ձեր անխոնջ ուշադրությունը, և նշանակում է, նաև ընդունումը, ակտիվացնում են ներքին փոխակերպման պրոցեսը, և արդյունքում ցավագար մարմինը դառնում է շողացող գիտակցություն, ճիշտ ինչպես խարույկի մեջ գցած փայտի կտորը կրակ է դառնում: Այդպիսով մենստրուացիան կդառնա ոչ միայն ուրախությամբ և իմաստով լեցուն կանացի էության արտահայտման գործողություն, այլև փոխակերպման սրբազան պահ, որը թույլ է տալիս գիտակցվածության նոր լիցքավորում ներմուծել աշխարհ: Արդյունքում ձեր մեջ` ինչպես աստվածուհու ձեր կանացի տեսանկյան, այնպես էլ կնոջ և տղամարդու երկվությամբ չսահմանափակված ձեր աստվածային էության անարտահայտելի տեսանկյան մեջ, - սկսում է լուսարձակել ձեր իսկական էությունը:

Եթե ձեր զուգընկերը բավականաչափ գիտակցում է իրեն, ուրեմն, ջանալով պահել իր գիտակցությունը տեղի ունեցածում հզոր ներկայության մեջ, նա կարող է օգնել ձեզ յուրացնել այդ վարվելակերպը: Եթե նա ներկա է ներկա պահի մեջ ամեն անգամ, երբ դուք չգիտակցված նույնացման մեջ եք ընկնում ձեր ցավագար մարմնի հետ, ինչը սկզբում անխուսափելի է, - դուք կարող եք արագորեն միանալ նրան նրա վիճակի մեջ: Դա նշանակում է, որ ամեն անգամ, երբ դաշտանի ժամանակ ձեզ ժամանակավորապես կտիրի ձեր ցավագար մարմինը, ձեր զուգընկերը չի շփոթի նրան ձեր հետ: Եթե նույնիսկ ձեր ցավագար մարմինը փորձի հարձակվել նրա վրա, ինչն, ամենայն հավանականությամբ, անպայման տեղի կունենա, Նա չի արձագանքի դրան այնպես, ինչպես եթե դա լինեիք դուք, չի ամփոփվի իր մեջ կամ չի փորձի պաշտպանվել: Նա կպահպանի իր` ներկա պահի մեջ ներկա գտնվելու բարձր մակարդակը: Դա է ամենն, ինչ պահանջվում է ձեր փոխակերպման համար: Ուրիշ դեպքերում դուք կարող եք նույնն անել նրա համար կամ կօգնեք նրան խլել իր գիտակցությունն իր մտքից. ամեն անգամ, երբ նա գլորվի իր մտքերի հետ իրեն նույնացնելու մակարդակ, դուք կուղղեք ձեր ուշադրությունն այն բանի վրա, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ:

Այդ կերպով ձեր միջև բարձր հաճախականության էներգետիկական մշտական դաշտ կկազմավորվի: Ոչ կոնֆլիկտները, ոչ ցավը, ոչ պատրանքները` ոչինչ, ինչն օտար է ձեզ և սիրոն, - չի կարողանա գտնվել այդ դաշտի ներսում: Այդ դաշտն իր մեջ մարմնավորում է ձեր հարաբերությունների աստվածային և անմատչելի իմաստի իրականացումը: Այն գիտակցության մրրիկ կդառնա, ինչն իր մեջ կներգրավի բազմաթիվ այլ մարդկանց:




Sambitbaba
02.02.2016, 21:38
ՎԵՐՋ ՏՎԵՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԵՏ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ
ԷՆԵՐԳԻԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ


Անհրաժե՞շտ են արդյոք մոտիկ հարաբերություններ նրան, ով լիակատար գիտակցման վիճակի է հասել: Արդյո՞ք այդպիսի
տղամարդը տենչանք կզգա դեպի կինը: Արդյո՞ք այդպիսի կինը տղամարդու բացակայության դեպքում իրեն առաջվա պես ամբողջի կեսը կզգա:


Ինչ վիճակում էլ գտնվեք, պայծառացած կամ չգիտակցված, դուք միևնույն է կին կամ տղամարդ եք մնում, այնպես որ անձնական ձևի մակարդակի վրա ձեր մեջ առկա է որոշակի անավարտվածություն: Դուք` ամբողջի կեսն եք: Այդ անավարտվածությունը զգացվում է որպես հակումը սեռերի միջև, որպես ձեզ դեպի հակառակ էներգետիկական բևեռը ձգող ուժ, անկախ գիտակցվածության ձեր աստիճանի: Սակայն, երբ դուք ամուր կապված եք ներկա պահի հետ, այդ ուժը մակերեսորեն եք զգում, ձեր Լինելության եզրով: Երբ այդպիսի վիճակում եք գտնվում, ամենն, ինչ տեղի է ունենում ձեզ հետ, հենց այդ կերպ էլ ընկալվում է: Աշխարհը ձեզ ալիքներ կամ ծփանք է թվում հսկայական անհատակ օվկիանոսի մակերեսին: Այդ օվկիանոսը` դուք ինքներդ եք, ինչպես, ասենք, ծփանքն էլ, բայց այնպիսի ծփանք, որն իրեն գիտակցել է որպես օվկիանոս իր սրբազան մակարդակի վրա: Իսկ օվկիանոսի խորության և անդորրության հետ համեմատության մեջ ալիքների և ծփանքի աշխարհն այնքան էլ կարևոր չէ:

Դա բոլորովին չի նշանակում, որ դուք չեք կարող սերտ կապի մեջ մնալ ձեր զուգընկերոջ և այլ մարդկանց հետ: Հակառակը, իսկական մոտիկությունը հնարավոր է, միայն երբ Լինելությունը դուք գիտակցված եք ընկալում: Ելնելով Լինելությունից, դուք կարող ձեր հայացքն ուղղել այս կամ այն ձևի պատյանից դուրս: Լինելությունը տղամարդու և կնոջ սկիզբների միջև տարբերություն չի ճանաչում: Ձեր մարմինը կարող է որոշակի պահանջներ դեռ ունենալ, բայց դրա փոխարեն Լինելության մոտ նրանք լրիվ բացակայում են:

Ամբողջականությունն ու ավարտվածությունն ի սկզբանե յուրահատուկ են նրան: Եթե մարմնի պահանջները բավարարվում են, դա հոյակապ է, սակայն ձեր խորին ներքին վիճակը կախված չէ այն բանից, տեղի ունենում է դա թե ոչ: Արդյունքում եթե տղամարդու և կնոջ բևեռականությանը վերբարվող պահանջները չեն էլ կատարվում նույնիսկ, պայծառացած մարդը կարող է ինչ-որ անբավարարվածության և չավարտվածության զգացումներ ապրել իր գոյության արտաքին մակարդակի վրա, բայց միևնույն ժամանակ լինել բացարձակապես ամբողջական, կայացած և հանդարտ:


Ոչ ավանդական սեռական ուղղվածությունն օգնու՞մ է, թե՞ հակառակը, խանգարում է պայծառացման որոնումներին:
Իսկ միգուցէ դա ընդհանրապես կարևոր չէ՞:


Երբ դուք պատրաստվում եք հասուն կյանք մտնել, ձեր սեռականության վերաբերյալ անվստահությունը, կասկածները, որոնցից հետո գալիս է հասկացումն այն բանի, որ դուք "այնպիսին չեք", ինչպես բոլորը, կարող է ստիպել ձեզ հրաժարվել վարքի և մտածելակերպի հասարակականորեն պայմանավորված շաբլոնների հետ նույնանալուց: Արդյունքում ձեր գիտակցության մակարդակը մեքենայորեն մեծանում է և այդ իմաստով դուք բարձրանում եք իրեն չգիտակցող մեծամասնության համեմատ, որն, առանց մտածելու, ներծծում է վարքի ու մտածելակերպի բոլոր ժառանգած սխեմաները: Այդ տեսակետից ոչ ավանդական փոքրամասնություններին պատկանելը կարող էօգտակար դառնալ: Զգացումը, որ ինչ-որ իմաստով դուք օտար եք այստեղ, որ դուք պատկանում եք այն մարդկանց կատեգորիային, ովքեր չեն ներգրվում իրենց շրջապատի մեջ կամ այսևայլ պատճառներով մերժվում են նրա կողմից, նշանակալիորեն բարդեցնում է կյանքը, բայց դրա հետ մեկտեղ որոշակի առավելություն է տալիս պայծառացմանը վերաբերվող հարցերում: Համարհա թե ուժով այն դուրս է հանում ձեզ չգիտակցվածության ճահճից:

Մյուս կողմից, եթե հետագայում դուք սկսեք ձեր ինքնաընկալումը կառուցել սեփական "երկնագույնության" վրա, ուրեմն, խուսափելով մի թակարդից, ուղղակիորեն ձեզ կգցեք մյուսը: Դուք ստիպված կլինեք ներգրավվել խաղերի մեջ, որոնք թելադրված են ձեզ որպես հոմոսեքսուալիստ կամ լեսբուհի պատկերացնող ձեր մտքերով: Եվ նորից ցած կընկնեք չգիտակցվածության մակարդակ: Դուք կկորցնեք ձեր կապն իրականության հետ: Էգոյի դիմակի տակ դուք ձեզ խորինս դժբախտ կզգաք: Եթե դա տեղի ունենա, ձեր ոչ ավանդական սեռական ուղղվածությունը ձեր համար խոչընդոտ կդառնա: Չնայած, իհարկե, փրկության շանս միշտ ունեք: Խորին դճբախտության վիճակը կարող է արթնացման հիանալի խթան դառնալ:


Նախքան մեզ կհաջողվի գրագետ հարաբերություններ կառուցել այլ մարդու հետ, մենք պետք է սովորենք
գրագետ հարաբերություններ կառուցել ինքներս մեզ հետ, ճի՞շտ է:


Եթե դուք հարմարավետ չեք զգում ինքներդ ձեր հետ, ամբողջ ժամանակ փնտրելու եք մեկին, ում հետ հարաբերությունները ձեզ կօգնեն քողարկել անհարմարավետության ձեր այդ զգացումը: Սակայն ձեր հարաբերություններում այդ դիսկոմֆորտը կարտահայտվի այս կամ այն ձևով, և, ամենայն հավանականությամբ, դրանում դուք կմեղադրեք ձեր զուգընկերոջը:

Միակ բանն, ինչ պահանջվում է ձեզանից, - ամբողջովին ընդունել այն պահը, որի մեջ դուք գտնվում եք հիմա: Այդ դեպքում դուք ձեզ հարմարավետ կզգաք ոչ միայն նրանում, ինչ տեղի է ունենում Այժմ և Այստեղ, այլ նաև ինքներդ ձեր հետ:

Բայց պե՞տք են ձեզ արդյոք ընդհանրապես այդ հարաբերություններն ինքներդ ձեր հետ: Իսկ ինչու՞ չփորձել հենց լինել ինքդ: Երբ դուք փոխհարաբերությունների մեջ եք մտնում ձեր անձի հետ, դուք ձեր ինքնաընկալումը երկու մասի եք բաժանում. "ես" և "ինքս", այսինքն` սուբյեկտ և օբյեկտ: Մտքից ծնունդ առած այդ երկատվածությունը` ձեր կյանքում բոլոր մտացածին բարդությունների, բոլոր խնդիրների և կոնֆլիկտների գլխավոր պատճառն է: Պայծառացման վիճակի մեջ ձեր "ես"-ը և դուք ինքներդ` միևնույն բանն եք, դուք և ձեր "ես"-ը միաձուլվում եք իրար: Դուք չեք դատում իրար, չեք խղճում, չեք հպարտանում ձեզանով, չեք սիրում ձեզ, զզվանք չեք զգում ձեր հանդեպ և նման այլ բաներ: Կախարդանքը կորցնում է իր ուժը, վերանում է երկատվածությունը` հետևանքը մշտական ինքնավերլուծության, որին տրվում է ձեր գիտակցությունը: Դուք այլևս չունեք "ես"-ը, ձեր էգոն, ում պետք է փայփայել, պաշտպանել ու կերակրել: Պայծառացածության վիճակում բացակայում է փոխհարաբերությունների մեկ տեսակ միայն` փոխհարաբերություններն ինքդ քեզ հետ: Հենց որ հրաժարվեք դրանից, մնացած բոլոր հարաբերությունները` ձեր հարաբերություններն ուրիշ մարդկանց հետ, - կկառավարի սերը:

Sambitbaba
06.02.2016, 19:23
ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ


ՀԱՆԳԻՍՏԸ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ
ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ



ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆԸ`
ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ Է



Կա՞ արդյոք տարբերություն երջանկության և ներքին
հանգստության միջև:

Այո, կա: Երջանկությունը կախված է արտաքին իրավիճակներից, որոնք ձեր կողմից ընկալվում են որպես դրական, այն դեպքում երբ ներքին հանգիստը կախված չէ նրանցից:


Մի՞թե մենք ի վիճակի չենք սովորել միայն դրական իրավիճակներ ներգրավել մեր կյանք: Եթե կյանքի հանդեպ մեր մտքերն ու վերաբերմունքը միշտ պոզիտիվ լինեն,
նրանում միշտ դրական իրադարձություններ և իրավիճակներ կարտահայտվեն, այդպես չէ՞:

Իսկ դուք գիտե՞ք հաստատ, թե դրանցից որոնք են դրական, իսկ որոնք` բացասական: Տեսանելի՞ է ձեզ արդյոք կյանքի ամբողջ պատկերը: Մարդկանց հսկայական քանակության համար անհաջողությունները, կորուստները, հիվանդությունները, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններն ու ցավն ամենատարբեր ձևերով` նրանց կյանքի ամենակարևոր ուսուցիչն են դարձել: Դրանք օգնել են մարդկանց ազատվել իրենց մասին կեղծ պատկերացումներից, ինչպես նաև էգոյի պահանջներով թելադրված մակերեսային նպատակներից ու ցանկություններից: Այդ մարդկանց նրանք իմաստություն, համեստություն և կարեկցանք են նվիրել: Նրանք այդ մարդկանց ավելի իրական են դարձրել: Յուրաքանչյուր նեգատիվ իրավիճակ, որում մենք հայտնվում ենք, միշտ իր մեջ կարևոր դաս ունի թաքցրած, չնայած ավելի հաճախ մենք դա հետո ենք հասկանում: Նույնիսկ շատ կարճ հիվանդությունը կամ դժբախտ պատահարը կարող են բացել ձեր աչքերն այն բանի վրա, թե ինչն է իրական ձեր կյանքում, իսկ ինչը ոչ, ինչն իսկապես կարևոր է, իսկ ինչը նշանակություն չունի:

Բարձրագույն իմաստի տեսանկյունից, արտաքին իրավիճակները միշտ դրական են, ինչպիսին էլ լինեն: Ավելի ճիշտ, նրանք ընդհանրապես երանգներ չունեն, ոչ դրական, ոչ էլ բացասական: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան: Երբ դուք ապրում եք, ամբողջովին ընդունելով այն, ինչ կա, - իսկ դա միակ գիտակից մոտեցումն է, - ձեր կյանքից անհետանում են և "լավը", և "վատը": Մնում է միայն բարձրագույն բարօրությունը: Մտքի տեսակետից է միայն, որ կյանքում գոյություն ունեն լավն ու վատը, բարյացկամությունն ու անբարյացկամությունը, սերն ու ատելությունը: Ահա թե ինչու Ծննդոց Գրքում ասված է, որ, համտեսելով չարի և բարու իմացության ծառի պտուղները, Ադամն ու Եվան դրախտում մնալ այլևս չէին կարող:


Այդ ամենը նման է ինքնախաբեության և կյանքի իրական ընկալումից հրաժարվելու: Երբ իմ կամ մոտիկներիցս մեկի հետ ինչ-որ սարսափելի բան է կատարվում`
դժբախտ պատահար, հիվանդություն, այս կամ այն վիշտ կամ մահ, - ես, իհարկե, կարող եմ ձևանալ, որ դրանում ոչ մի վատ բան չկա, բայց չէ՞ որ դրանից այդ ամենը վատ լինել չի դադարի: Եվ ուրեմն
ինչու՞ հերքել այդ փաստը:

Դուք բոլորովին էլ չեք ձևանում: Դուք ուղղակի թույլատրում եք ամենին լինել այնպիսին, ինչպիսին այն կա: Այդ թույլտվութունը ձեզ դուրս է բերում մտքի` ամեն ինչին դիմադրելու սովորական սխեմաների շրջանակներից, - սխեմաների, որոնցից ծնվում է դրական-բացասական բևեռականությունը: Դա ներման շատ կարևոր էլեմենտ է: Կարողանալ ներել Ներկան` շատ ավելի կարևոր է, քան անցյալը ներել կարողանալը: Եթե դուք ներում եք Ներկայի ամեն մի պահ, այսինքն թույլ եք տալիս նրան լինել այնպիսին, ինչպիսին այն կա, դուք դադարում եք կուտակել ձեր մեջ չընդունման նստվածքը, որը միևնույն է ստիպված եք լինելու ներել ավելի ուշ:

Հիշեք, որ հիմա մենք երջանկության մասին չէ, որ խոսում ենք: Օրինակ, երբ մահանում է ձեր ամենամոտ մարդը կամ երբ սեփական մահվան մոտենալն եք զգում, դուք երջանիկ լինել չեք կարող: Սակայն կարող եք հոգեկան հանգստություն զգալ: Դուք չեք խուսափի թախծից և արցունքներից, բայց եթե խուսափեք իրականությանը դիմադրելու բոլոր փորձերից, ցավի ծանրության տակ միևնույն է կգտնվեք խորին հանգստության և անշարժության վիճակում և կզգաք ձեր սրբազան ներկայությունը տեղի ունեցածում: Այդ ներքին հանգիստը` բարիք է, որը հակադրություն չունի:


Բայց ի՞նչ, եթե ես ի վիճակի եմ այդ իրավիճակի մեջ ինչ-որ բան փոխել: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ նրան լինել
և միևնույն ժամանակ փորձել այն փոխել:

Արեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Դրա հետ մեկտեղ ընդունեք այն, ինչ կա: Քանի որ միտքն ու իրականությանը դիմադրելը` հոմանիշներ են, տեղի ունեցածն ընդունելն անմիջապես ազատում է ձեզ մտքի իշխանությունից և այդ կերպ վերամիավորում է ձեզ Լինելության հետ: Արդյունքում սովորական պատճառները, որոնք էգոյին հրահրում են այս կամ այն "գործողություններին"` վախ, ժլատություն, հսկելու ծարավ, ինչպես նաև սեփական կեղծ ինքնագիտակցումը պաշտշանելու և սնուցելու անհրաժեշտությունը, - կդադարեն ազդել ձեր վրա: Դուք կսկսեք ղեկավարվել ձեր միտքը շատ ավելի անգամներ գերազանցող այլ կարգի գիտակցությամբ, և ձեր բոլոր գործողությունները կբխեն գիտակցության լրիվ այլ մակարդակից:

"Ընդունեք ամենն, ինչ առաքում են ձեր ճակատագրի խճողամտությունները, քանզի ի՞նչը կարող է ավելի լավ համապատասխանել ձեր կարիքներին": Այս խոսքերն ավելի քան երկու հազար տարի առաջ գրել է Մարկոս Ավրելիոսը, մեկն այն հազվադեպ մարդկանցից, ում տրված է եղել ոչ միայն աշխարհիկ իշխանություն, այլև իմաստություն:

Ստեղծվում է տպավորություն, որ մարդկանց մեծամասնությանը պետք է հսկայական տառապանքներ կրել, և դրանից հետո միայն նրանք կդադարեն դիմադրել իրականությանն ու կընդունեն ամենն ինչպես կա, դրանից հետո միայն ձեռք կբերեն ներելու ունակություն: Բայց միաժամանակ, հենց որ այդ հաջողվում է նրանց, կատարվում է աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը. այն բանի միջով, ինչը չարիք էր թվում, արթնանում է գիտակցված Լինելությունը, և տառապանքը փոխակերպվում է ներքին հանգստության: Այս աշխարհում գոյություն ունեցող ամբողջ չարի և տառապանքների իմաստն այն է, որպեսզի վերջիվերջո ստիպի մարդկանց գիտակցել, թե մարմինների և անունների սահմանից այն կողմ, ինչ են նրանք իրենցից ներկայացնում: Այդ պատճառով այն, ինչը մեր տեսողության սահմանափակ ռակուրսում մենք ընկալում ենք որպես չարիք, իրականում իր հակադրությունը չունեցող բարձրագույն բարիք է: Սակայն այդ գիտելիքին տիրապետել դուք կարող եք միայն ներման միջոցով: Իսկ քանի դեռ այդ տեղի չի ունեցել, չարը մնում է չքավված և, հետևաբար, շարունակում է մնալ չարիք:

Ներման միջոցով` այսինքն գիտակցելով անցյալի պատրանքայնությունն ու համաձայնվելով ներկա պահի իրական լինելու հետ, - փոխակերպման հրաշքը տեղի է ունենում ոչ միայն ներսում, այլև դրսում: Ձեր մեջ և ձեր շուրջ գոյանում է Ներկայի մեջ զգալի ներկայության լուռ տարածություն: Ամենն, ինչ ընկնում է այդ դաշտի մեջ` մարդ, զգացմունք կամ էլի ինչ-որ բան, - անպայման նրա ազդեցությանն է ենթարկվում: Երբեմն դա նկատելի է անմիջապես, իսկ երբեմն նկատելի է դառնում որոշ ժամանակ անց միայն, այնպես ինչպես տեղի է ունենում ավելի խորը մակարդակների վրա: Բայց այսպես թե այնպես դուք տարրալուծում եք անհամաձայնությունը, հանում եք ցավը և ցիրուցան եք անում չգիտակցվածության մութը ձեր մեջ ու շրջապատող աշխարհում ոչ թե գործողությամբ, այլ ուղղակի ձեր գոյության ուժով և Ներկայի մեջ բացարձակապես ներկա գտնվելու ձեր ունակությամբ:



Sambitbaba
08.02.2016, 19:52
ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԴՐԱՄԱՅԻ
ՎԵՐՋԸ


Եթե դիտենք սովորական գիտակցության տեսակետից, կարո՞ղ է արդյոք
ընդունման և ներքին հանգստի վիճակում գտնվող մարդու մոտ ինչ-որ վատ բան տեղի ունենալ, եթե նա նույնիսկ դա որպես այդպիսին չի ընկալում:


Այսպես կոչված "վատ բաների" մեծամասնությունը, որոնք պատահում են մարդկանց հետ, տեղի են ունենում չգիտակցվածության հետևանքով: Դրանք ձեր սեփական ձեռքերի գործն են, իսկ ավելի ճիշտ, ձեր էգոյի գործունեության հետևանքը: Երբեմն ես անվանում եմ դա "կյանքի դրամա": Երբ դուք ապրում եք գիտակցված, ձեր կյանքը դադարում է դրամա լինել: Թույլ տվեք համառոտ հիշեցնել, թե ինչպես է իրեն պահում ձեր էգոն և ինչպես է նա ձեր կյանքը դրամա դարձնում:

Էգոն` իր սեփական հայեցողությանը թողնված միտքն է: Երբ դուք որպես արթուն գիտակցություն և ձեր մտքի դիտարկող ներկա չեք գտնվում տեղի ունեցածում, էգոն սկսում է տնօրինել ձեր կյանքը: Նա ընկալում է իրեն որպես թշնամական Տիեզերքի պակասավոր պատառիկ, որն իրական ներքին կապ չունի ոչ մի կենդանի արարածի հետ և շրջապատված է այլ էգոներով, որոնց նա ըկալում է կամ որպես պոտենցիալ վտանգ, կամ որպես այն, ինչը նա կարող է օգտագործել իր նպատակների համար: Էգոյի վարքի հիմնական մոդելներն ուղղված են նրա խորին ներքին վախը և սեփական թերիության զգացմունքը հաղթահարելու վրա: Այդպիսի մոդելների թվին են պատկանում դիմադրությունը, իշխելու և հսկելու ծարավը, ժլատությունը, ինչպես նաև հարձակվելու և պաշտպանվելու ձգտումը: Երբեմն էգոն շատ խորամանկ ստրատեգիայի է դիմում, սակայն դրանք չեն լուծում նրա և ոչ մի խնդիր ուղղակի այն պատճառով, որ էգոյի գլխավոր խնդիրը` հենց ինքն է:

Երբ մի քանի մարդկանց էգոները համախմբվում են անձնական հարաբերությունների կամ կոլեկտիվների շրջանակներում, վաղ թե ուշ անպայման մի ինչ-որ "վատ" բան է պատահում. այս կամ այն դրաման կոնֆլիկտների, խնդիրների, իշխելու պայքարի, հուզական կամ ֆիզիկական բռնության և այլն ձևով: Այստեղից են ծագում նաև կոլեկտիվ չարիքի այնպիսի ձևեր, ինչպիսիք են պատերազմը, ազգասպանությունը կամ շահագործումը, որոնք մասսայական չգիտակցվածության հետևանքներ են: Շատ հիվանդություններ նույնպես ծնվում են էգոյի` ներքին դիմադրություն ցուցաբերերլու անդադրում փորձերից, ինչը բերում է նեղացմանն ու խցանմանն այն խողովակների, որոնց միջով մարմնի մեջ շրջանառում է կենսական էներգիան: Երբ դուք վերականգնում եք կապը Լինելության հետ և ձեր կյանքը դուրս եք բերում մտքի հսկողության տակից, դուք դադարում եք արտադրել ձեր մեջ այդ "վատ" բաները: Դուք դադարում եք ձեր կյանքը դրամա դարձնել:

Երբ երկու կամ ավելի էգոներ համախմբվում են մեկտեղ, անխուսափելիորեն այս կամ այն դրամա է ծագում: Բայց եթե նույնիսկ դուք ապրում եք միայնակ, միևնույն է, հաջողեցնում եք ձեր կյանքից դրամա սարքել: Երբ դուք խղճում եք ձեզ` դա արդեն դրամա է: Երբ ձեզ մեղավոր եք զգում կամ անհանգստանում եք ինչ-որ բանի մասին` դա նույնպես դրամա է: Անցյալին կամ ապագային թույլատելով ծածկել իրենով Ներկան, դուք ձեր մեջ կուտակում եք հոգեբանական ժամանակ, որը շատ լավ շինանյութ է յուրաքանչյուր դրամայի համար: Ամեն անգամ, երբ ոչ համապատասխան հարգանք եք ցուցաբերում ներկա պահի հանդեպ, դուք դրամա եք ծնում:

Մարդկանց մեծամասնությունը սիրահարված է իր անձնական դրամային: Մարդու անձը` նրա կյանքի պատմությունն է, որը կառավարում է էգոն: Էգոյի վրա է հիմնված մարդու ինքնաընկալման ամեն մի էլեմենտ: Նույնիսկ ինչ-որ ելքի, պատասխանի կամ ապաքինման որոնումները (որպես կանոն, անհաջող) մարդու համար էգոյի մաս են դառնում: Ամենից շատ մարդիկ վախենում են, որ իրենց կյանքի դրամայի վերջն է գալիս: Քանի դեռ նրանք նույնացնում են իրենց իրենց մտքի հետ, ամենից շատ նրանց վախեցնում է սեփական արթնացման հեռանկարը:

Երբ դուք ամբողջովին ընդունում եք այն, ինչ կա, գալիս է ձեր կյանքի դրամայի վերջը: Նույնիսկ վիճել ձեր հետ անհնար է դառնում, որքան էլ ձեզ հրահրեն դրան: Լիակատար գիտակցման վիճակի մեջ գտնվող մարդու հետ անհնար է վեճի բռնվել: Վիճելը ենթադրում է նույնացնել քեզ մտքիդ ու մտավոր տեսակետիդ հետ, ինչպես նաև դիմադրել և հակազդել այլ մարդու հայացքներին: Արդյունքում բևեռային հակադրությունները մեկմեկու սնուցում են էներգիայով: Այդպիսին է չգիտակցված վարքի սխեման: Գիտակցվածությունը ձեզ թույլ է տալիս առաջվա պես հստակ և ամուր արտահայտել ձեր տեսակետը, բայց դրա հետ մեկտեղ ձեր հակադարձ ռեակցիան ու պաշտպանվելու կամ հարձակվելու ձգտումը դադարում են դրա շարժիչ ուժը լինել: Այդպիսով, ձեր կյանքը դրամա չի դառնում: Լիակատար գիտակցվածության վիճակում դուք դադարում եք մասնակցել կոնֆլիկտներում: "Նա, ով միասնության մեջ է իր հետ, չի կարող մտածել անգամ կոնֆլիկտի մասին", - ասվում է "Հրաշքների դասընթաց"-ում: Դա վերաբերվում է ոչ միայն այլ մարդկանց հետ կոնֆլիկտներին, այլ, ամենագլխավորը, ձեր ներքին կոնֆլիկտին, որն անհետանում է, հենց որ մտքի սպասումներն ու պահանջները դադարում են բախվել նրա հետ, ինչ կա:

Sambitbaba
14.02.2016, 00:49
ԿՅԱՆՔԻ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ՑԻԿԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ


Եվ սակայն, քանի դեռ դուք գտնվում եք ֆիզիկական տարածքում և կապված եք մարդկային կոլեկտիվ հոգեբանության հետ, թող ոչ հաճախ, բայց և այնպես բախվում եք ֆիզիկական ցավի հետ: Այն պետք չէ շփոթել տառապանքի, մտավոր-զգացմունքային ցավի հետ: Յուրաքանչյուր տառապանք էգոյից է ծնվում և բխում է իրականության հանդեպ ձեր դիմադրությունից: Բացի այդ, քանի դեռ դուք գտնվում եք այս տարածքում, առաջվա պես ենթարկվում եք նրա ցիկլերին և գոյություն ունեցող ամեն ինչի փոփոխականությանը: Սակայն դրա մեջ դուք այլևս "վատ" ոչինչ չեք տեսնում: Այժմ ձեր համար դա` ուղղակի ոմն օբյեկտիվ իրականություն է:

Երբ դուք ամեն ինչին թողնում եք լինել ինչպես կա, էկրանի հարթության հետևում, որի վրա արտացոլվում է հակադրությունների խաղը, ձեր համար բացվում է մի այլ տարածք, որն արտահայտվում է ներկա պահի մեջ մշտական ներկայության զգացումով, անփոփոխ ներքին անշարժությամբ ու բարու և չարի սահմանից այն կողմ գտնվող անպայմանական ուրախությամբ: Դա Լինելության ուրախությունն է և աստվածային հանգիստը:

Մարմնական մակարդակի վրա կա ծնունդ և մահ, արարում և կործանում, թվացյալ առանձնահատուկ ձևերի աճ և քայքայում: Դա արտահայտվում է ամեն ինչի մեջ. աստղի կամ մոլորակի, ֆիզիկական մարմնի, ծառի և ծաղկի ֆիզիկական ցիկլի մեջ; ազգերի, քաղաքական համակարգերի և քաղաքակրթությունների ծաղկունքի և անկման մեջ; ձեռքբերումների և կորուստների անխուսափելի ցիկլերում, որոնցից կազմված է յուրաքանչյուր մարդու կյանք:

Գոյություն ունեն հաջողության ցիկլեր, երբ ամեն ինչ ինքն է գալիս ձեր ձեռքը և դուք ծաղկում եք, և անհաջողությունների ցիկլեր, երբ հաջողության այդ հոսքը վերջանում է, իսկ ձեռք բերած ամեն ինչ հող է դառնում: Հինը պետք է գնա, որպեսզի տեղ ազատի ինչ-որ նորի համար և որպեսզի պայմաններ ստեղծվեն ներքին փոխակերպման համար: Եթե այդ փուլում դուք փորձում եք դիմադրել փոփոխություններին և կառչում եք ինչ-որ իրերից, նշանակում է, հրաժարվում եք ենթարկվել իրերի բնական ընթացքին և անպայման դրա համար կվճարեք:

Պատկերացումը, որ վերելքի ցիկլը լավ է, իսկ անկման ցիկը` վատ, իրականությանը չի համապատասխանում: Դա ճիշտ է միայն մտքի տեսակետից: Այն ընդունված է դրական երևույթ համարել, սակայն ոչինչ հավերժ աճել չի կարող: Եթե աճը մի բանի, ինչ էլ որ լինի, շարունակվեր անդադար, վերջիվերջո նրանից ինչ-որ հրեշավոր ու քայքայիչ բան կծնվեր: Քայքայման պրոցեսը` նոր աճի պարտադիր պայման է: Մեկն անհնար է առանց մյուսի:

Անկման ցիկլը բացարձակապես անհրաժեշտ է հոգևոր արթնացման համար: Դժվար թե հոգևոր տարածքն այդքան գրավիչ լիներ ձեր համար, եթե դուք կյանքում որևէ լուրջ անհաջողություն չունենայիք կամ չբախվեիք ծանր ցավի կամ կորստի հետ: Բացառված չէ, որ միևնույն հաջողությունը ձեր համար դատարկ ու անիմաստ կդառնար և, այդպիսով, կփոխակերպվեր անհաջողության: Անհաջողությունը թաքնված է յուրաքանչյուր հաջողության ընդերքում, իսկ յուրաքանչյուր անհաջողության մեջ հաջողության մաս կա: Իհարկե, այս աշխարհում, այսինքն մարմնական մակարդակի վրա, բոլորը վաղ թե ուշ "պարտություն" են կրում, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում վերջիվերջո հանգում է զրոյի: Բոլոր մարմիններին առանձնահատուկ է փոփոխականությունը:

Բարձրանալով գիտակցվածության նոր մակարդակ, դուք կարող եք լինել առաջվա պես ակտիվ և հաճույք ստանալ նոր ձևեր ու իրավիճակներ ստեղծելուց, բայց ձեզ այլևս նրանց հետ չեք նույնացնի: Բացարձակապես պարտադիր չէ ձեր ինքնաընկալումն այդ ձևերից կառուցել: Նրանցից է բաղկացած ոչ թե ձեր կյանքն ինքը, այլ միայն ձեր կոնկրետ կենսավիճակը:

Ձեր ֆիզիկական էներգիան նույնպես ենթարկվում է ցիկլայնության օրենքին: Այն չի կարող մշտապես գագաթնակետում գտնվել: Ձեր կյանքում էներգիայի ոչ միայն մակընթացության, այլ նաև տեղատվության պահեր կլինեն: Այնտեղ կլինեն ինչպես բուռն գործունեության և ակտիվության, այնպես էլ թվացյալ լճացման բռնկումներ, երբ ձեզ կսկսի թվալ, որ դոփում եք տեղում և իզուր ծախսում եք ձեզ: Այդ ցիկլերը տարբեր երկարության են լինում` մի քանի ժամից մինչև մի քանի տարի, ընդ որում մեծ ցիկլերում նաև ուրիշ, փոքր ցիկլեր էլ կան: Շատ հիվանդություններ ծագում են ցածր էներգիայի ցիկլերին դիմադրելու պատճառով, որոնք կենսականորեն անհրաժեշտ են ինքնավերականգնման համար: Ամբողջ ժամանակ ինչ-որ բան անելու և սեփական անձն արտաքին գործոններով, ինչպես, ասենք, հաջողությունը, գնահատելու սովորությունը, - պատրանք է, որից դուք խուսափել անկարող եք այնքան ժամանակ, քանի դեռ նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ: Այն խանգարում է ձեզ հաշտվել էներգիայի անկման ցիկլերի հետ և չդիմադրել դրանց: Արդյունքում օրգանիզմի գիտակցությունը կարող է գերիշխել և հրահրել հիվանդություն որպես ինքնապաշտպանության միջոց, որպեսզի ստիպի ձեզ կանգ առնել և ինքնավերականգնման համար անհրաժեշտ դադար տալ:

Տիեզերքի ցիկլային բնույթը սերտորեն կապված է բոլոր իրերի և իրավիճակների փոփոխականության հետ: Այդ փաստը Բուդդայի ուսմունքի անկյունաքարը դարձավ: Ցանկացած իրավիճակներ ծայրահեղ փոփոխական են և անընդհատ փոխվում են, այլ կերպ ասած, ինչպես սովորեցնում է Բուդդան, փոփոխականությունը` հատկությունն է յուրաքանչյուր պարագայի և յուրաքանչյուր իրավիճակի, որոնց հետ դուք երբևիցէ բախվում եք ձեր կյանքում: Վաղ թե ուշ նրանք կփոխվեն, կանհետանան կամ կդադարեն ձեզ բավարարել: Փոփոխականության միևնույն գաղափարը վճռական տեղ է զբաղեցնում նաև ուսմունքում, որը քարոզում էր Հիսուս. "Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ուտիճ ոչնչացնում են, և ուր գողերը ծակ են բաց անում ու գողանում..."*

Քանի դեռ այս կամ այն իրավիճակ միտքը գնահատում է որպես լավ` լինի դա ձեր հարաբերություններն ինչ-որ մեկի հետ, ձեր սեփականությունը, սոցիալական դերը, ինչ-որ տեղամաս կամ ձեր ֆիզիկական մարմինը, - նա կառչելու է դրանից և նույնացնելու է իրեն դրա հետ: Այդ իրավիճակը թույլ է տալիս ձեզ երջանիկ զգալ; նրա վրա է հիմնված ձեր հոյակապ ներքին ինքնազգացումը; Այն կարող է նույնիսկ օգնել ձեզ ձեր մասնիկը դառնալ` ավելի ճիշտ այն, ինչ ձեզ թվում է, որ "դուք" եք: Բայց ոչինչ հավերժական չէ տարածքում, "ուր ցեց և ուտիճ ոչնչացնում են": Ամեն ինչ կամ վերջանում է, կամ փոխակերպվում է, կամ փոխում է ներքին բևեռականությունը. այն, ինչ երեկ կամ մեկ տարի առաջ լավ էր, հանկարծակի կամ աստիճանաբար դառնում է վատ: Այն, ինչ առաջ ձեզ երջանկացնում էր, այժմ ձեզ դժբախտություն է պատճառում: Այսօրվա ձեր բարգավաճումը վաղը կարող է դատարկ սպառողականություն դառնալ: Երջանիկ հարսանիքն ու մեղրամիսը փոխակերպվում են ծանր ամուսնալուծության կամ դժբախտ կենակցության: Կամ ինչ-որ իրավիճակ կորչում է ձեր կյանքից և դուք դժբախտանում եք դրա բացակայության պատճառով: Երբ մի պարագա կամ իրավիճակ, որին կապնվել է ձեր միտքը և որի հետ սովորել է իրեն նույնացնել, անհետանում է կամ փոխվում, միտքը չի կարող հաշտվել դրա հետ: Նա սկսում է կառչել անհետացող իրավիճակից և դիմադրում է փոփոխություններին այնպիսի ուժով, ինչպես եթե մեկնումեկը փորձեր ձեր ձեռքն ու ոտքը պոկել:

Ժամանակ առ ժամանակ մենք լսում ենք այն մասին, որ սնանկացումը կամ խորտակված հեղինակութունը մարդկանց հրահրում են ինքնասպանության: Դրանք բացառիկ դեպքեր են: Ուրիշները, բախվելով ծանր կորստի հետ, ուղղակի խորինս դժբախտ են դառնում կամ վաստակում են ինչ-որ հիվանդություն: Նրանք տարբերություն չեն տեսնում իրենց կյանքի և կոնկրետ կենսավիճակի միջև: Ոչ այնքան վաղուց ես կարդացի մի դերասանուհու մասին, ով մահացավ, երբ արդեն ութսունն անց էր: Երբ նրա գեղեցկությունն սկսեց խամրել և ծերությունն այլայլեց նրա դիմագծերը, նա ծանր ընկճվածության մեջ ընկավ և դադարեց երևալ մարդկանց: Նա նույնպես նույնացնում էր իրեն ոմն արտաքին իրավիճակի` իր արտաքինի հետ: Սկզբում այդ իրավիճակը նրան երջանկացնում էր, իսկ հետո նույն այդ իրավիճակը դժբախտացրեց նրան: Եթե նրան հաջողվեր հայտնաբերել կյանքն իր ներսում` կյանքն առանց ձևի և ժամանակի, - նա կկարողանար դիտել իր թառամող արտաքինին այնտեղից, որտեղ միշտ հանգիստն ու անդորրությունն է թագավորում, և չէր դիմադրի այդ ընթացքին: Այդ դեպքում նրա արտաքին տեսքն աստիճանաբար թափանցիկ կդառնար նրա իսկական, տարիքին ոչ ենթակա բնույթի ճառագած լույսի համար, այնպես որ նրա արտաքին գեղեցկությունը, խամրելու փոխարեն, ուղղակի կփոխակերպվեր հոգևոր գեղեցկության: Ցավոք, ոչ ոք չասաց նրան, որ հնարավոր է նման բան: Ամենակարևոր գիտելիքն այս աշխարհում առայժմ անհասանելի է մարդկանց ճնշող մեծամասնությանը:






- - - - - -
Մատթ. Զ-19

Sambitbaba
15.02.2016, 03:29
Համաձայն Բուդդայի ուսմունքի, նույնիսկ երջանկությունը` դուհկհա է, ինչը պալի լեզվով նշանակում է "տառապանք" կամ "անբավարարվածություն": Երջանկությունն անբաժանելի է իր հակադրությունից: Դա նշանակում է, որ իրականում երջանկությունն ու դժբախտությունն ամբողջականություն են կազմում: Նրանց բաժանում է միայն ժամանակի պատրանքը:

Դա բոլորովին էլ բացասական մոտեցում չէ կյանքին: Դա ընդամենն իրերի բնույթն ընդունել է, ինչը թույլ է տալիս ամբողջ կյանքում պատրանքի հետևից չվազել: Այն բոլորովին չի նշանակում, որ դուք պետք է դադարեք գնահատել գեղեցիկ ու հաճելի իրերն ու իրավիճակները: Սակայն փնտրել նրանց մեջ այն, ինչ նրանք ձեզ տալ չեն կարող, - որոնել նրանց մեջ ձեզ և մշտականության ու բավարարվածության զգացում, - դա ուղիղ ճանապարհ է դեպի հիասթափություն և տառապանք: Եթե մարդիկ հասնեին պայծառացման և մի կողմ նետեին իրերի մեջ իրենց գտնելու փորձերը, դա կբերեր ոչ միայն գովազդային ինդուստրիայի, այլև ամբողջ սպառողական հասարակարգի կործանմանը: Որքան ավելի ջանասիրաբար ձգտեք երջանկության հասնել այդ ուղղությամբ, այնքան ավելի համառորեն երջանկությունը կխուսափի ձեզանից: Ամենն, ինչ կարելի է ձեռք բերել դրսից, ձեզ միայն ժամանակավոր ու մակերեսային բավարարվածություն կբերի: Սակայն նախքան կգիտակցեք այս ճշմարտությունը, դուք ստիպված եք բազում հիասթափություններ ապրել: Իրերն ու իրավիճակները կարող են հաճույք պատճառել, բայց հենց նրանք էլ նաև ցավ կբերեն: Իրերն ու իրավիճակները կարող են հաճույք պատճառել, բայց նրանք չեն կարող ձեզ իսկական ուրախություն բերել: Ոչինչ ձեզ ուրախություն բերել չի կարող: Ուրախությունը պատճառ չունի, որովհետև այն ծնվում է ձեր ներսում: Դա Լինելության ուրախությունն է: Դա ներքին հանգստի կարևորագույն բաղկացուցիչ մասն է` այն վիճակի, որն աստվածային հանգստություն է կոչվում: Դա է ձեր բնական վիճակը, այլ ոչ այն, ինչի համար անհրաժեշտ է պայքարել և ինչը պետք է վաստակել համառ աշխատանքով:

Շատ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ անհնար է փրկություն գտնել ինչ-որ գործողություննների միջոցով, ինչ-որ բաների, ինչ էլ որ լինի, տիրապետելու միջոցով: Իսկ նրանք, ովքեր հասկանում են այդ, հաճախ կորցնում են կյանքի համը կամ լճացման մեջ են ընկնում. եթե ոչինչ չի կարող նրանց իսկական բավարարվածության զգացում բերել, դեպի ի՞նչ, ուրեմն, ձգտել, ինչի՞ է, ուրեմն, այդ ամենը պետք: Ըստ երևույթին, հենց այդիսի տեսակետի եկավ հին-կտակարանային մարգարեն, երբ ասաց. "Արևի տակ բոլոր գործված գործերը տեսա, և ահա. ամենքն էլ ունայնություն են և հոգու տանջանք"*: Երբ դուք էլ նույնպիսի եզրակացության գաք, մի քայլով կհեռանաք դեպրեսիայից` և կհայտնվեք պայծառացումից մեկ քայլի վրա:

Մի բուդդայական վանական մի անգամ ինձ ասաց. "Ամենն, ինչ ես իմասել եմ իմ վանական լինելու քսան տարիների ընթացքում, կարելի է արտահայտել մեկ ֆրազով. ամենն, ինչ չի հայտնվում, չի անցնում: Ես դա հաստատ գիտեմ": Իհարկե, նա նկատի ուներ հետևյալը. "Ես սովորեցի չդիմադրել նրան, ինչ կա; ես սովորեցի ընկալել ներկա պահը որպես շնորհվածություն և ընդունում եմ բոլոր իրերի և իրավիճակների փոփոխական բնույթը: Այդ հարցում ես հանգիստ եմ գտել":

Չդիմադրել կյանքին` նշանակում է գտնվել բարենվերության, թեթևության և անկաշկանդության վիճակում: Այդ վիճակում մարդ դադարում է կախված լինել նրանից, թե դեպի իրեն լավ կամ վատ կողմով են շուռ գալիս այս կամ այն իրավիճակները: Դա համարյա պարադոքսային է թվում, բայց, երբ դուք ազատվում եք ներքին կախվածությունից, ձեր կյանքի իրավիճակները, այսինքն նրա արտաքին ձևերը, որպես կանոն, նշանակալիորեն բարելավվում են: Իրերը, մարդիկ և իրավիճակները, առանց որոնց, ինչպես ձեզ թվում էր, անհնար է ձեր երջանկությունը, այժմ իրենք են գալիս դեպի ձեզ, առանց որևէ ճիգերի ձեր կողմից, և դուք ազատ եք վայելել այդ ամենն այնքան, որքան կկամենաք: Իհարկե, նրանք բոլորը վաղ թե ուշ կանհետանան, և ամեն հերթական ցիկլին կհաջորդի նորը: Սակայն այժմ, երբ դուք հրաժեշտ եք տվել կախվածությանը, այլևս կորուստերից չեք վախենում: Կյանքն ընթանում է հեշտ ու անկաշկանդ:

Ինչ-որ երկրորդական աղբյուրից փոխառնված երջանկությունը միշտ մակերեսային է: Դա միայն գունատ արտացոլումն է լինելության այն ուրախության, որը դուք ձեռք եք բերում իրականությանը չդիմադրելու վիճակում: Լինելությունը ձեզ դուրս է բերում մտքի բևեռային հակադրությունների սահմաններից և անկախություն է ձեզ պարգևում: Նույնիսկ եթե ամեն ինչ տարտարոս գնա, դուք ձեր ներքին հանգիստը միևնույն է չեք կորցնի: Դուք չեք լինի երջանիկ, բայց ձեր հոգում հանգիստ կլինի:




- - - - - -
Ժող. 1-14

Sambitbaba
23.02.2016, 22:31
ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ


Յուրաքանչյուր ներքին դիմադրություն ձեր կողմից ընկալվում է որպես բացասականություն այս կամ այն կերպով: Յուրաքանչյուր բացասականություն` դիմադրություն է իրականությանը: Տվյալ կոնտեքստում այս բառերը փաստորեն հոմանշական են: Բացասական վիճակների տատանումների լայնույթը կարող է շատ մեծ լինել. նյարդայնությունից և անհանդուրժողականությունից մինչև անողոք զայրույթը, ճնշված տրամադրությունից ու լռակյացությունից մինչև ինքնակործանիչ հուսահատությունը: Երբեմն ներքին դիմադրությունն արթնացնում է զգացմունքային ցավագար մարմինը, և այդ ժամանակ նույնիսկ փոքրիկ խթանն անգամ կարող է ձեր մեջ կտրուկ բացասականություն հրահրել զայրույթի, լճացման կամ անմխիթար դժբախտության տեսքով:

Էգոն մտածում է, որ բացասականության օգնությամբ կարող է խաբել իրականությանն ու հասնել իր ուզածին: Նա ենթադրում է, որ այդ կերպ կարելի է ներգրավել ցանկալի իրավիճակը կամ ցրել ոչ ցանկալին: "Հրաշքների դասընթացում" արդարացիորեն նշված է, որ միշտ, երբ դուք ձեզ դժբախտ եք զգում, ձեզ կառավարում է այն չգիտակցված համոզմունքը, որ այդ կերպ դուք կարող եք ձեր ցանկացածը "գնել": Եթե "դուք"` ձեր միտքը, - չհավատայիք տառապալի վիճակի էֆեկտիվությանը, երբեք նրա մեջ չէիք ընկնի: Իսկ իրականում բացասականությունն, իհարկե, բացարձակապես անօգուտ է և նույնիսկ վնասակար: Փոխարենը ներգրավելու ցանկալի իրավիճակը, այն խանգարում է միայն, որ այդ իրավիճակը ծագի: Փոխարենը ցրելու անցանկալի իրավիճակը, այն խանգարում է միայն, որ այդ իրավիճակն անհետանա: "Օգուտ" նրանից` միայն ձեր էգոն է ստանում, քանզի այն ամրացնում է էգոյին: Ահա թե ինչու է էգոն պաշտում յուրաքանչյուր բացասականություն:

Ընտելանալով նույնացնել ձեզ այս կամ այն բացասական վիճակի հետ, դուք չեք ցանկանում նրանից բաժանվել և հոգու խորքում` բացարձակ անգիտակից մակարդակի վրա, - չեք ցանկանում, որպեսզի ամեն ինչ դեպի լավը փոխվի: Չէ՞ որ դա կարող էր ավերել ձեր ինքնաընկալումը, որի շրջանակներում դուք սովոր եք տեսնել ձեզ որպես ընկճված, բարկացած և ճակատագրի կողմից արհամարհված մեկը: Այդ պատճառով դուք արհամարհելու, հերքելու և նենգադուլելու եք ձեր կյանքի բոլոր դրական տեսանկյունները: Դա շատ տարածված երևույթ է և միաժամանակ լիակատար խելացնորություն:

Բացասականության վիճակը կատարելապես անբնական է: Այն աղտոտում է հոգեկանը: Բացի այդ, խորին կապ գոյություն ունի կոլեկտիվ մարդկային հոգեկանի մեջ կուտակված բացասականության հսկայական նստվածքի, և բնության բարբարոսական ոչնչացման միջև: Մոլորակի վրա ոչ մի կենսաձև, չհաշված մարդիկ, չգիտի, թե ինչ է բացասականությունը, ինչպես նաև ոչ մի այլ կենսաձև չի անարգում ու թունավորում ամենին և ամեն ինչ գոյատևել թույլատրող Երկիրը: Պատահե՞լ է արդյոք ձեզ երբևիցէ տեսնել ստրեսի վիճակում գտնվող դճբախտ կաղնի կամ ծաղիկ: Կամ, կարող է, դուք երբևիցէ տեսել եք մռայլ տրամադրության մեջ գտնվող դելֆի՞ն, ցածրացված ինքնագնահատականով տառապող գո՞րտ, կատու,՞ որը չի կարողանում լիցքաթափվել, կամ վիրավորանքով և ատելությամբ համակված թռչու՞ն: Ապրել բացասականության պես ինչ-որ բան կամ ցուցադրել նևրոտիկ վարքի նախանշաններ ժամանակ առ ժամանակ կարող են միայն մարդու հետ սերտ կապի մեջ ապրող և այդպիսով մարդկային մտքի և նրա խելացնորության դաշտերը ներգրավված կենդանիները:

Հետևեք ձեր սիրելի բույսին կամ կենդանուն և սովորեք նրանցից ընդունել ամենն ինչպես կա և հաշտվել Ներկայի հետ: Լինելություն սովորեք նրանցից: Սովորեք նրանցից ամբողջականությանը` աներկատվածությանը և ինքնությանը, իրական լինելուն: Սովորեք նրանցից ապրել և մեռնել, ոչ մեկից, ոչ էլ մյուսից խնդիր չսարքելով:

Ինձ բախտ է վիճակվել ձենի մի քանի վարպետների հետ ապրել մի տանիքի տակ: Նրանք բոլորը կատուներ էին: Նույնիսկ բադերը հաջողեցրել են ինձ մի քանի կարևոր հոգևոր դասեր տալ: Նրանց հետևից սովորական դիտարկումը` ոչ այլ ինչ է, քան խորհրդածում: Որքա՜ն հանգստորեն են նրանք սահում ջրի վրայով բացարձակ անկաշկանդվածության և Ներկայի մեջ լիակատար ներկայության վիճակում: Նման արժանապատվությունն ու կատարելությունը հասանելի են միայն մտքերով չծանրաբեռնված արարածներին: Երբեմն երկու բադերի միջև կարող է վեճ բռնկվել, բանը կարող է նույնիսկ կռվի էլ հասնել` երբեմն առանց որևէ տեսանելի պատճառի կամ երբ բադերից մեկը պատահաբար մյուսի անձնական տարածությունն է մտել: Բայց, որպես կանոն, այդ վեճը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, որից հետո մրցակիցները միմյանց հանգիստ են թողնում և, մի քանի անգամ թևերով հարվածելով ջրին, լողում են մեկմեկու հակառակ ուղղությամբ, ասես ոչ մի վեճ չի էլ եղել: Երբ ես առաջին անգամ ուշադրություն դարձրեցի այդ տեսարանի վրա, հանկարծ հասկացա, որ, հարվածելով թևերով ջրին, նրանք իրենց օրգանիզմից դուրս են հանում էներգիայի ավելցուկը, թույլ չտալով նրան կուտակվել մարմնում և փոխակերպվել բացասականության վիճակի: Այդ բնական իմաստությունն այդքան հեշտորեն տրվում է բադերին այն պատճառով, որովհետև նրանք օժտված չեն գիտակցությամբ, որն առանց որևէ պատճառի վերակենդանացնում է անցյալը, իսկ հետո դրա շուրջ սեփական ինքնաընկալման ամրոցն է կառուցում:


Բայց մի՞թե բացասական զգացմունքը, մնացած ամենից բացի, իր մեջ կարևոր իմաստային լիցք չի պարունակում: Օրինակ, եթե ես
հաճախ ճնշվածություն եմ զգում, դա կարող է խոսել այն մասին, որ իմ կյանքում ինչ-որ բան կարգին չէ, և կարող է ստիպել ինձ վերանայել
իմ կենսավիճակը և փորձել ինչ-որ բան փոխել: Նշանակում է, ինձ այնուամենայնիվ հետևում է լսել, թե ինչ է ասում ինձ այդ զգացմունքը, այլ ոչ թե համարել բացասական ու դեն նետել այն:

Դուք ճիշտ եք, կրկնվող բացասական զգացմունքներում, ինչպես նաև հիվանդություններում, երբեմն կարևոր իմաստային լիցք է ամփոփված: Բայց և այնպես բոլոր փոփոխությունները, որոնք դուք այդ կերպ ձեր կյանք եք ներդնում, լինի դա ձեր հարաբերություններն այս կամ այն մարդու հետ, ձեր աշխատանքը կամ ձեր շրջապատը, պարզվում է, որ մաքուր կոսմետիկական են, եթե պայմանավորված չեն փոփոխություններով գիտակցության մակարդակի վրա: Իսկ բոլոր էֆեկտիվ փոփոխությունները գիտակցության մակարդակի վրա հանգում են մի բանի` ավելի գիտակցված ներկայության ներկա պահի մեջ: Երբ ձեր գիտակցված ներկայության աստիճանը հասնի որոշակի նշագծի, ձեր կենսավիճակի մեջ ճշտումներ կատարելու համար դուք կդադարեք բացասական իրավիճակների կարիք ունենալ: Սակայն քանի դեռ ձեր մեջ բացասականություն եք զգում, օգտվեք նրանից: Թող այն ձեզ համար Ներկայի մեջ ավելի գիտակցված ներկայության անհրաժեշտության մասին հիշեցնող ազդանշան լինի:

Sambitbaba
23.02.2016, 22:33
Ինչպե՞ս կարելի է կանխել բացասական վիճակը կամ ազատվել նրանից,
եթե այն արդեն ծագել է:

Ինչպես արդեն ասացի, կանխել այն կարելի է ներկա պահի մեջ գիտակցված ներկայության միջոցով: Բայց մի ընկճվեք, եթե սկզբում անհաջողության մատնվեք: Առայժմ շատ քիչ մարդիկ կան Երկրի վրա, ովքեր ընդունակ են մշտապես գտնվել Ներկայի մեջ գիտակցված ներկայության վիճակում, չնայած ոչ քչերն են արդեն շատ մոտ այդ մակարդակին: Ես համոզված եմ, որ շուտով այդպիսի մարդիկ անհամեմատ ավելի կշատանան:

Երբ դուք զգաք, որ ընկել եք այս կամ այն բացասական վիճակի մեջ, ընկալեք դա ոչ թե որպես սխալ, այլ որպես հարմարադեպ ազդանշան, որն ասում է ձեզ. "Արթնացիր: Բացիր մտքիդ վարագույրը: Սուզվիր ներկա պահի մեջ":

Օլդոս Հաքսլին մի վեպ ունի` "Կղզին": Նա գրել է այն արդեն ոչ երիտասարդ հասակում, երբ սկսեց լրջորեն հետաքրքրվել տարբեր հոգևոր ուսմունքներով: Վեպում պատմվում է մի մարդու մասին, ով նավաբեկության հետևանքով հայտնվել է մնացած աշխարհից կտրված մի լքված կղզում: Կղզու վրա գոյություն ունի եզակի քաղաքակրթություն, որի արտասովորությունն այն է, որ, ի տարբերություն մնացած բոլոր մարդկանց, կղզու բնակիչներն առողջ գիտակցություն ունեն: Սկզբում օտարականը բախվում է բազմագույն թութակների հետ, որոնք ծառերին նստած անդադրում կրկնում են. "Ուշադրություն: Այստեղ և Այժմ: Ուշադրություն: Այստեղ և Այժմ": Ավելի ուշ մենք իմանում ենք, որ կղզզու բնակիչները սովորեցրել են թութակներին արտասանել այդ բառեը, որպեսզի դրանք անընդհատ նպատակդրեն իրենց գիտակցված ներկայությանը Ներկայի մեջ:

Այնպես որ, երբ էլ ինչ-որ արտաքին շարժիչ ուժով` մտքով կամ չգիտես ինչով, - հրահրված բասացականության աճող ալիք զգաք ձեր մեջ, ընկալեք դա որպես ձայն, որն ասում է ձեզ. "Ուշադրություն: Այստեղ և այժմ: Արթնացիր": Նույնիսկ ամենափոքր նյարդայնությունն անուշադիր թողնել չի կարելի: Նրան անպայման պետք է բացահայտել և դիտարկել, հակառակ դեպքում ձեր մեջ սկսելու է կուտակվել զգացմունքային ռեակցիաների չբացահայտված նստվածքը: Ինչպես արդեն ասացի, դուք կարող եք ուղղակի դեն նետեկ ձեր դյուրագրգռությունը, հենց որ հասկանաք, որ չեք ցանկանում կրել ձեր մեջ այդ բացասական և բացարձակապես անօգտակար էներգետիկական դաշտը: Սակայն այդ դեպքում դուք պետք է այն դեն նետեք ամբողջովին: Եթե չհաջողվի այդ անել, ուրեմն ուղղակի ընդունեք այն ինչպես կա և ուղղեք նրա վրա ձեր ուշադրությունը, ինչի մասին ես արդեն պատմել եմ նախորդ գլուխներում:

Բացասական ռեակցիան դեն նետելու փոխարեն, դուք կարող եք ստիպել նրան անհետանալ, պատկերացելով ձեզ անտեսանելի` ձեր մեջ այդ ռեակցիան հրահրող արտաքին պատճառի համար: Սկզբի համար խորհուրդ եմ տալիս վարժվել փոքրիկ և շատ ծեծված բաների վրա: Ասենք, լուռ և հանգիստ նստած եք տանը: Հանկարծ այդ լռություն է ներխուժում շչակի ականջ ծակող ոռնոցը` միացել է փողոցում կանգնած ավտոմեքենայի պահպանական ազդանշանը: Ձեր մեջ եռում է դժգոհությունը: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Եթե ազնվորեն` ոչ մի: Ուրեմն ինչո՞ւ դուք այն ստեղծեցիք: Իսկ այդ դուք չէիք: Ձեր փոխարեն ջանաց ձեր միտքը: Դա տեղի ունեցավ մեքենայորեն և բացարձակապես չգիտակցված: Ինչու՞ միտքն այդ արեց: Ուղղակի այն պատճառով, որ նա ենթագիտակցաբար հուսում է, որ ձեր կողմից որպես այս կամ այն բացասական վիճակ գնահատվող նրա ներքին դիմադրությունն ինչ-որ կերպ կվերացնի անցանկալի իրավիճակը: Դա, անշուշտ, մոլորություն է: Մտքի ծնած դիմադրությունը, որը տվյալ դեպքում արտահայտվում է դժգոհության կամ զայրույթի բռնկման տեսքով, շատ ավելի անհանգստություն է պատճառում, քան դիմադրության սկզբնական պատճառը, որը դուք ջանում եք վերացնել:

Բոլոր այդ մանր տհաճությունները կարելի է հոգևոր պրակտիկայի ոլորտ տեղափոխել: Պատկերացրեք, որ դուք թափանցիկ եք դառնում արտաքին աշխարհի մակարդակի վրա, որ ֆիզիկական մարմնի խտություն այլևս չունեք: Այժմ թույլ տվեք ձայնին կամ այն բանին, ինչը ձեր մոտ բացասական ռեակցիա է առաջացնում, անցնել հենց ուղիղ ձեր միջով: Արդյունքում այն կդադարի դեմ առնել այն ամուր պատին, որի օգնությամբ դուք մինչև այս պահը փորձում էիք պաշտպանվել արտաքին գրգռիչներից: Ինչպես արդեն ասացի, սկզբի համար վարժվեք ինչ-որ տհաճ մանրուքների վրա: Դա կարող է լինել պահպանական ազդանշանի ոռնոցը, շան հաչոցը, երեխաների բարձրացրած աղմուկը կամ ճանապարհային խցանումը: Փոխարենը փակվել արտաքին աշխարհից ներքին դիմադրության պատով, որի վրա, ձեզ մշտական ցավ պատճառելով, ամբոջ ուժով կոտրվում են այնպիսի բաներ, որոնք "չպետք է տեղի ունենան", - այդ ամենի փոխարեն թույլ տվեք ամենին հանգիստ հոսել ձեր միջով:

Ենթադրենք, ինչ-որ մեկը ձեզ կոպտել կամ մի վիրավորական բան է ասել: Փոխանակ հարձակվեք, պաշտպանվեք կամ ինքնամփոփվեք, այսինքն պատասխանեք այդ գործողությանը ձեր չգիտակցված ռեակցիայով և բացասականությամբ, ուղղակի թույլ տվեք այդ խոսքերին անցնել ձեր միջով` ասես այնտեղ չկա ոչ ոք, ում դրանք կարող էին ցավ պատճառել: Ահա թե ինչ է նշանակում ներել: Դա ձեզ բացարձակապես անխոցելի է դարձնում: Դուք կարող եք, եթե անհրաժեշտ կհամարեք, ասել ձեր դիմացինին, որ նրա վարքն անընդունելի է, սակայն նա այլևս չի կարող ղեկավարել ձեր ներքին վիճակը: Այդ դեպքում ուժը կներգործի ոչ թե ձեր վրա, այլ ձեր ներսում: Ձեր միտքը նույնպես կկորցնի իր իշխանությունը ձեր վրա: Ինչի հետ էլ դուք բախվեք կյանքում` ազդանշանի ոռնոցի, անտաշ մեկի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ լիակատար սնանկացման, - ներքին դիմադրության մեխանիզմը միշտ նույնն է:


Ես խորհրդածմամբ շատ եմ զբաղվել, հաճախել եմ պրակտիկ սեմինարներ ու կույտերով հոգևոր գրականություն եմ կարդացել: Ջանում եմ
չդիմադրել իրականությանը: Եվ սակայն, եթե դուք ինձ հարցնեք, արդյունքնում ձեռք բելե՞լ եմ արդյոք իսկական և անանցողիկ հանգիստ, ստիպված կլինեմ ազնվորեն պատասխանել "ոչ":
Ինչու՞ ձեռք չեմ բերել: Ուրիշ էլ ի՞նչ կարող եմ անել դրա համար:

Դուք առաջվա պես փնտրում եք այն դրսում և չեք կարողանում դուրս գալ որոնման ռեժիմից: Մտածում եք. միգուցէ հաջորդ սեմինա՞րը կօգնի ինձ պատասխան գտնել, միգուցէ ես ինչ-որ նոր տե՞խնիկա կգտնեմ: Ես կասեմ ձեզ. հանգիստ մի փնտրեք: Մի փնտրեք այլ վիճակ, քան այն, որում դուք գտնվում եք տվյալ պահին: Դա կբերի ընդամենը ներքին կոնֆլիկտի և չգիտակցված դիմադրության: Ներեցեք ձեզ այն, որ հանգիստ գտնել չեք կարողանում: Հենց որ ամբողջովին հաշտվեք ձեր անհանգստության հետ, հենց նույն պահին այն կփոխակերպվի հանգստի: Ամենն, ինչ դուք ընդում են ձեր մեջ ամբողջովին, ձեզ հանգիստ է նվիրում: Այդպիսին է հաշտեցման հրաշքը:







Անշուշտ ձեզ ծանոթ է "մյուս ծնոտդ դեմ տուր" ֆրազը, որ երկու հազար տարի առաջ արտասանել է մեծ ուսուցիչը դեպի պայծառացման ճանապարհ հորդորելով մարդկանց: Այդ կերպ նա փորձում էր սիմվիլիկ կերպով բացահայտել մարդկանց առջև չդիմադրելու գաղտնիքը և հրաժարումը պատասխան ռեակցիայից: Այդ արտահայտության մեջ, ինչպես նաև շատ ուրիշների, նա նկատի ուներ ձեր ներքին իրականությունը միայն, այլ ոչ թե արտաքին վարքը:

Ձեզ հայտնի՞ է Բանձանի պատմությունը: Նախքան ձենի վարպետ դառնալը, նա երկար տարիներ վազում էր պայծառացման հետևից, բայց ոչ մի կերպ այն ձեռք բերել չէր կարողանում: Եվ ահա մի անգամ, շուկայական հրապարակով անցնելիս, նա պատահաբար լսեց մսավաճառի և գնորդի խոսակցությունը: "Տուր ինձ քո ունեցած մսի ամենալավ կտորը", - ասաց գնորդը: Մսավաճառը պատասխանեց նրան. "Մսի ամեն մի կտոր, որը ես ունեմ, ամենալավն է: Այստեղ չկա ոչ մի կտոր, որն ամենալավը չէ": Երբ Բանձանը լսեց այս խոսքերը, պայծառացումն իջավ նրա վրա:

Ես տեսնում եմ, որ դուք ինչ-որ բացատրություն եք սպասում: Այն շատ պարզ է:
Երբ դուք ընդունում եք ամենն ինչպես կա, մսի ամեն կտոր և կյանքի ամեն պահ ամենալավն է դառնում: Դա էլ հենց պայծառացումն է:

Sambitbaba
28.02.2016, 21:57
ԿԱՐԵԿՑԱՆՔԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ



Երբ դուք ազատվում եք ուղեղի ծնած հակադրությունների սահմաններից, նմանվում եք խորը լճի: Ձեր արտաքին կենսավիճակն ու ամենն, ինչ ձեզ հետ տեղի է ունենում, - լճի մակերեսն է: Երբեմն այն հարթ է և խաղաղ, իսկ երբեմն քամիներն ու մրրիկները փքում են նրան, կախված իրար հաջորդող ցիկլերից ու տարվա եղանակներից: Բայց ինչ էլ տեղի ունենա, լճի խորքում միշտ բացարձակ հանգիստ է: Եվ ահա դուք` ոչ թե ուղղակի այդ լճի մակերսեն եք, այլ լիճն ամբողջովին: Դուք զգում եք կապը ձեր խորքերի հետ, որոնք գտնվում են բացարձակ անշարժության մեջ: Մտավորապես դուք չեք կառչում այս կամ այն իրավիճակից և ուրեմն, փոփոխություններին չեք դիմադրում: Ձեր ներքին հանգիստը ոչ մի իրավիճակից կախված չէ: Դուք ներկա եք անանցողիկ, անմահ և անփոփոխ Լինելության մեջ, իսկ ձեր երջանկությունն ու ինքնաիրականացումը կախված չեն արտաքին աշխարհի անդադար փոխվող ձևերից: Դուք կարող եք վայելել դրանք, խաղալ դրանց հետ, ստեղծել նոր ձևեր և ուրախանալ ամենայն գոյի գեղեցկությանը, բայց ձեզ այլևս պետք չէ կապնվել այս կամ այն ձևի հետ:


Երբ դուք այդ աստիճան հրաժարվում եք ամենից, չե՞ք հեռանում արդյոք
միաժամանակ նաև ձեզ շրջապատող մարդկանցից:

Ընդհակառակը: Մինչև չսկսեք զգալ Լինելությունը, ձեզ շրջապատող մարդկանց իրական լինելը սայթաքելու է ձեր ուշադրությունից, ուղղակի որովհետև դուք դեռևս ձեր սեփական իրականությունն էլ չեք գիտակցում: Իսկապես մոտիկ հարաբերություններ կարելի է ստեղծել Լինելությունը գիտակցելու հիմքի վրա միայն: Ելնելով Լինելությունից, այլ մարդու մարմինն ու միտքը դուք կգիտակցեք որպես էկրան ընդամենը, որի հետևում նրանց իսկական էությունը կարելի է ինչպես սեփականն ընկալել: Այդ պատճառով, բախվելով օտար տառապանքի կամ չգիտակցված վարքի հետ, դուք չեք կորցնի ներկա պահի մեջ ձեր ներկայության և Լինելության հետ կապի ձեր զգացումը, իսկ նշանակում է, ձեր սեփական Լինելության միջից կկարողանաք նայել այլ մարդու մարմնի միջով և զգալ նրա փայլուն ու չպղտորված Լինելությունը: Լինելության մակարդակի վրա յուրաքանչյուր տառապանք գիտակցվում է որպես պատրանք: Տառապանքը ծագում է սեփական էությունը մարմնի հետ նույնացնելու հետևանքով: Դրա պատրանքայնության գիտակցումը երբեմն բերում է հրաշագործ ապաքինումների` երբ նրանց մեջ, ով պատրաստ է դրան, արթնանում է Լինելության գիտակցված զգացումը:


Մի՞թե դրանում չի ամփոփված կարեկցանքի իմաստը:

Կատարելապես ճշմարիտ է: Կարեկցանքը` սեփական խորին կապի զգացումն է բոլոր կենդանի արարածների հետ: Սակայն այդ կապի, և նշանակում է, նաև կարեկցանքի միջև երկու տեսանկյուն կա: Մի կողմից, քանի դուք ապրում եք ձեր ֆիզիկական մարմնի մեջ, նրա խոցելիությունն ու անցավորությունը մերձեցնում է ձեզ ոչ միայն մնացած բոլոր մարդկանց, այլև ամեն մի կենդանի արարածի հետ: Այդ պատճառով, երբ հաջորդ անգամ ասեք. "Ես ընդհանուր ոչինչ չունեմ այս մարդու հետ", - հիշեք, որ հակառակը, ունեք շատ ընդհանուր բաներ: Կանցնեն շատ քիչ տարիներ, կարող է հինգ, կարող է յոթանասուն տարի` տարբերությունն այնքան փոքր է, որ փաստորեն նշանակություն չունի, - և դուք երկուսդ էլ կդառնաք սկզբում դիակներ, հետո աճյունի կույտեր, իսկ հետո և ընդհանրապես ոչինչ: Այդ հեռանկարի անխուսափելիության գիտակցումը, տեղ չթողնելով առանձնահատուկ հպարտության համար, սթափեցնում և տրամադրում է համեստության: Բացասակա՞ն է արդյոք նման միտքը: Ոչ, դա ընդամենը փաստ է: Ուրեմն ինչու՞ փակենք աչքերս դրա վրա: Այդ իմաստով դուք բացարձակապես հավասար եք ցանկացած այլ արարածի հետ: Բոլոր ֆիզիկական ձևերի, ներառյալ ձեր սեփական, մահկանացու լինելու թեմայով խորին խորհրդածումը, - կարելի է ասել ամենահզոր հոգևոր պրակտիկան է: Այն կոչվում է "Մեռիր նախքան կմեռնես": Սուզվեք նրա մեջ հնարավորինս խորը: Ձեր ֆիզիկական մարմինը տարրալուծվում է, այն այլևս չկա: Հետո գալիս է պահ, երբ մահանում են նաև բոլոր մտքերը, այսինքն ձեր մտապատկերները: Բայց դուք առաջվա պես Այստեղ եք` ներկա պահի մեջ աստվածային ներկայության տեսքով (ինչպիսին դուք ըստ էության կաք), շողարձակող, վերջնականապես արթնացած ներկայության տեսքով: Իսկական ոչինչ երբեք չի մահացել: Մեռնում են միայն անունները, ձևերն ու պատրանքները:






Մահին ոչ ենթակա այդ տարածքի` ձեր իսկական էության ճանաչումը, - հենց դա է կարեկցանքի երկրորդ կողմը: Այսուհետև խորը զգայական մակարդակի վրա դուք գիտակցում եք ոչ միայն ձեր սեփական անմահությունը, այլ նրա միջոցով նաև բոլոր կենդանի արարածների անմահությունը: Նյութական մակարդակի վրա ձեզ մերձեցնում են մահկանացու լինելն ու գոյության անկայունությունը, այն ժամանակ երբ Լինելության մակարդակի վրա ձեզ մերձեցնում է հավերժական, փայլուն կյանքը: Ահա թե որոնք են կարեկցանքի երկու տեսանկյունները: Երկու, թվում է թե, հակադիր զգացմունքներ` տխրությունն ու ուրախությունը, - կարեկցանքի մեջ միաձուլվուոմ են իրար և փոխակերպվում են խորը ներքին, իր էությամբ աստվածային հանգստության: Դա ամենաազնվաբարո զգացմունքներից մեկն է, որոնց ընդունակ են մարդիկ: Նրանում հսկայական ապաքինող և փոխակերպող ուժ է թաքնված: Սակայն իսկական կարեկցանքն այն տեսքով, որը ես հենց նոր նկարագրեցի, ծայրահեղորեն հազվադեպ է հանդիպում: Խորին կարեկցանքի զգացմունքն, իհարկե, նույնպես գիտակցության զարգացման բարձր մակարդակ է պահանջում, սակայն դա կարեկցանքի ընդամենը մեկ կողմն է միայն: Նրանում բացակայում է ավարտվածությունը: Իսկ իսկական կարեկցանքը դուրս է կարեկցանքի և ապրումնակցության սահմաններից: Այն ծագում է միայն, երբ թախծի զգացմունքին խառնվում է ուրախության` նյութից դուրս Լինելության ուրախության, հավերժական կյանքի ուրախության զգացմունքը:

Sambitbaba
09.03.2016, 00:59
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ
ԸՆԴԱՌԱՋ


Ես համաձայն չեմ, որ մարմինն անպայման պետք է մահանա: Ես համոզված եմ, որ ֆիզիկական անմահությունը հասանելի է: Մենք
հավատում ենք մահվանը` ահա թե ինչու է մեր մարմինը մահանում:

Մարմինը մահանում է ոչ այն պատճառով, որ դուք հավատում եք մահին: Հակառակը, մարմինը գոյություն ունի (ծայրահեղ դեպքում մեզ այդպես է թվում), որովհետև դուք հավատում եք մահին: Մարմինն ու մահը` գիտակցության էգոիստական տիպով ծնված միևնույն պատրանքի մասն են, որը չի զգում իր կապը կյանքի Սկզբնաղբյուրի հետ և ընկալում է իրեն որպես առանձին և անընդհատ վտանգի ենթարկվող ինչ-որ բան: Այդ պատճառով նա ծնում է ձեր նույնացման պատրանքը մարմնի` ամուր ֆիզիկական անոթի հետ, որին անվերջ ինչ-որ բան է սպառնում:

Երբ դու ընկալում ես քեզ որպես ծնվող և շուտով մահացող խոցելի ֆիզիկական մարմին, - ահա սա արդեն իրոք որ պատրանք է: Մարմինն ու մահը` միևնույն պատրանքն են: Մեկն անհնար է առանց մյուսի: Դուք ցանկանում եք պահպանել պատրանքի մի մասը և ազատվել մյուսից, բայց նրանք քայլում են ձեռք-ձեռքի տված, և այլ կերպ լինել չի կարող:

Մյուս կողմից, առանց մարմնի ընդհանրապես անհնար է, նույնիսկ պետք էլ չէ: Իհարկե, մարմինը` ձեր իսկական էության անհավանականորեն խեղաթյուրված պատճենն է: Բայց ձեր իսկական էությունը թաքնված է այդ պատրանքի ներսում, այլ ոչ թե նրանից դուրս: Այնպես որ իսկական էությունը ձեռք բերել հնարավոր է միայն մարմնի միջոցով:

Եթե տեսնեք հրեշտակի, բայց ընդունեք նրան որպես քարե արձան, ուրեմն, որպեսզի այնուամենայնիվ ճանաչեք նրա մեջ երկնքի պատգամաբերին, դուք ստիպված եք նորից կենտրոնացնել ձեր հայացքը և ավելի ուշադիր զննել "քարե արձանին", այլ ոչ թե փորձել փնտրել հրեշտակին մի ինչ-որ այլ տեղ: Այդ ժամանակ կհայտնաբերեք, որ ոչ մի քարե արձան չի էլ եղել:


Եթե մարմինը` մահվան հանդեպ մեր հավատի հետևանքն է, ուրեմն ինչպե՞ս կենդանին էլ ունի մարմին: Չէ՞ որ նա չունի էգո,
ու նաև չի հավատում մահվան...

Եվ այնուհանդերձ նա մահանում է` կամ, ծայրահեղ դեպքում մեզ այդպես է թվում:

Մի մոռացեք, որ աշխարհի ձեր ընկալումն արտացոլում է ձեր գիտակցության վիճակը: Դուք անբաժանելի եք ձեր գիտակցությունից, իսկ այնտեղ, դրսում, ոչ մի օբյեկտիվ արտաքին աշխարհ չկա: Ամեն պահ ձեր գիտակցությունը ստեղծում է աշխարհ, որի մեջ ապրում եք դուք: Ժամանակակից ֆիզիկայի` մեզ նվիրած ամենակարևոր հայտնություններից մեկը դարձավ միասնության հայտնագործումը դիտարկողի և դիտարկվող օբյեկտի միջև: Դա նշանակում է, որ փորձն անց կացնող մարդուն, այսինքն դիտարկող գիտակցությանը, չի կարելի առանձնացնել դիտարկվող երևույթից, այնպես ինչպես դիտարկման պայմանների ամենաաննշան փոփոխությունն անգամ դիտարկվող երևույթին ստիպում է փոխել իր վարքը: Եթե հոգու խորքում դուք հավատում եք առանձին մարմինների զատվածությանն ու գոյության պայքարին, ուրեմն այդ հավատն արտացոլվում է ամենում, ինչ դուք տեսնում եք, իսկ ձեր ընկալումը թելադրվում է վախի զգացմունքով: Այդ դեպքում դուք ապրում եք մահվան աշխարհում, որտեղ մարմինները մարտնչում, սպանում և ոչնչացնում են մեկմեկու:

Ոչինչ այն տեսքը չունի, ինչ ինքն իրականում կա: Աշխարհը, որը դուք ստեղծում և տեսնում եք ձեր էգոիստական մտքի աչքերով, կարող է ձեզ կատարելությունից շատ հեռու թվալ, համարյա վշտի հովիտ: Սակայն ձեր ընկալման բոլոր ածանցյալներն`ընդամենը յուրատեսակ խորհրդանշեր են, ինչպես այն պատկերները, որոնցից երազն է կառուցվում: Հենց այդպես է ձեր գիտակցությունը մեկնաբանում Տիեզերքի մոլեկուկային էներգետիկական պարը և փոխներգործում է նրա հետ: Այդ էներգիան` այսպես կոչված ֆիզիկական իրականությունը ծնող նյութն է: Դուք ընկալում եք այն մարմինների, ծննդի և մահվան տեսքով, կամ որպես գոյության պայքար: Իսկ իրականում` գոյություն ունեն իրականության տարբեր մեկնությունների և բացարձակապես տարբեր աշխարհների անթիվ բազմություններ: Եվ նրանք բոլորը կախված են գիտակցությունից, որն ընկալում է իրենց: Ցանկացած կենդանի արարած` որոշակի կետում կենտրոնացած գիտակցություն է: Ամեն մի այդպիսի կետ ստեղծում է իր սեփական աշխարհը, բայց բոլոր այդ աշխարհները փոխկապված են իրար: Կա մարդկանց աշխարհ, մրջյունների աշխարհ, դելֆինների աշխարհ և այլն: Կա արարածների անհամար քանակություն, ում գիտակցությունը ներկայացված է հաճախականությունների բացարձակապես այլ դիապազոնով, այնքան ձերից տարբերվող, որ, ամենայն հավանականությամբ, դուք նույնիսկ չեք էլ կասկածում նրանց գոյության մասին, ինչպես և, հավանաբար, նրանք` ձեր: Բարձրզարգացած գիտակցությամբ, իրենց անքակտելի կապը Սկզբնաղբյուրի և միմյանց հետ զգացող արարածների աշխարհը ձեզ դրախի արքայություն կթվար` և չնայած դրան, վերջին հաշվով բոլոր աշխարհները միասնական են:

Մեր մարդկային կոլեկտիվ աշխարհի մեծ մասը կազմավորվում է գիտակցության մակարդակի վրա, որը մենք միտք ենք անվանում: Սակայն մարդկային կոլեկտիվ աշխարհի ներսում գոյություն ունեն բազմաթիվ ենթաբաժիններ և տարբեր "ենթա-աշխարհներ", որոնց բովանդակությունը կախված է նրանից, թե ով է ստեղծում և ով է ընկալում բոլոր այդ աշխարհները: Քանի որ բոլոր աշխարհները կապված են իրար մեջ, մարդկային կոլեկտիվ գիտակցության փոխակերպումը կարտացոլվի թե բնության, և թե կենդանական աշխարհի վրա: Այդ մասին վկայում է բիբլիական մարգարեական ասույթը, որ գալիք դարաշրջանում "գայլը գառի հետ պետք է բնակվի, և լուսանը ուլի հետ պետք է պառկի"*: Այն մատնանշում է իրականության կատարելապես այլ կառուցվածքի գոյության հնարավորության մասին:

Ինչպես ես արդեն ասացի, աշխարհը, ինչպիսին այն տեսանելի է մեզ այսօր, - իր մեծամասնությամբ էգոիստական մտքի կերտվածք է: Իսկ քանի որ վախը` էգոյի ծնած մոլորության անխուսափելի հետևանքն է, ուրեմն այս աշխարհին տիրում է վախը: Ինչպես երազապատկերներն իրենցից ներքին զգացմունքների և վիճակների խորհրդանշեր են ներկայացնում, այնպես էլ մեր կոլեկտիվ իրականության մեծ մասը` մարդկային կոլեկտիվ հոգեկանի մեջ կուտակված վախի և բացասականության ծանր շերտերի սիմվոլիկ արտացոլումն է: Մենք անբաժանելի ենք մեր աշխարհից, այդ պատճառով երբ մարդկանց մեծամասնությունն ազատվի էգոյի ծնած մոլորությունից, այդ ներքին փոխակերպումը կարտացոլվի ամբողջ Տիեզերքի վրա: Դուք կսկսեք ապրել նոր աշխարհում այդ բառի բուն իմաստով: Գիտակցության այդ տեղաշարժը կդիպչի ամբողջ մոլորակին: Ձեզ տարօրինակ թվացող բուդդիստական ասույթն այն մասին, որ վերջիվերջո պայծառացումը կիջնի ամեն ծառի և ամեն խոտի վրա, մատնացույց է անում այդ նույն ճշմարտությունը: Պողոս Առաքյալի կարծիքով, կենդանի ամեն ինչ տառապում է այն ժամի սպասման մեջ, երբ մարդիկ պայծառացման կհասնեն: Հենց այդպես եմ ես մեկնաբանում նրա ասածը. "Քանզի արարածները հույսով սպասում են Աստծո որդիների հայտնությանը":** Սուրբ Պողոսը համոզված էր, որ արդյունքում կենդանի ամեն ինչ կփրկվի. "Քանզի գիտենք, որ բոլոր արարածները հեծեծում են և երկունքի մեջ են մինչև այժմ":***

Մեր աչքերի առջև ծնունդ է առնում ոչ այլ ինչ, քան նոր գիտակցությունը և, համապատասխանաբար, նոր աշխարհը որպես այդ գիտակցության արտացոլում: Եվ այդ իրադարձությունը նախագուշակված էր դեռևս Հովհաննես Ավետարանչի նորկտակարանային Հայտնության մեջ. "Եվ տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին":****

Սակայն մի շփոթեք պատճառը հետևանքի հետ: Ձեր գլխավոր խնդիրը ոչ թե ավելի ներդաշնակ աշխարհ ստեղծելու ճանապարհով փրկություն գտնելն է, այլ ձեր` մարմնի հետ ձեզ նույնացնելու քնից արթնացումը: Այդպիսով դուք հաղթահարում եք այս աշխարհի և իրականության այս մակարդակի սահմանափակությունը: Գիտակցելով, որ ձեր արմատները սերում են Չարտահայտվածից, դուք ազատագրվում եք արտահայտված աշխարհի հանդեպ կախվածությունից: Դուք կարող եք շարունակել հաճույք ստանալ այս աշխարհի անցողիկ ուրախություններից, բայց ձեր վրա այլևս չի ծանրանում կորցնելու վախը, այդ պատճառով դուք չեք ջանում պահպանել դրանք: Առաջվա պես կարող եք վայելել զգայական հաճույքները, բայց զգայական փորձի ծարավը ձեզ այլևս չի տանջում: Դուք չեք փորձում իրականացնել ձեզ հոգեբանական բավարարվածության օգնությամբ, ինչն արտահայտում եք, մշտապես սնուցելով ձեր էգոն: Դուք զգում եք ձեր կապն այն ամենի հետ, ինչն անհամեմատելի ավելի մեծ է ցանկացած հաճույքներից, ցանկացած արտահայտված իրից:

Ինչ-որ իմաստով այս աշխարհն այլևս ձեզ պետք չէ: Ձեզ պետք չէ նույնիսկ, որ դուք ուրիշը դառնաք:

Միայն այդ փուլի վրա եք դուք սկսում իսկապես արժեքավոր ներդրում կատարել աշխարհի փոխակերպման և իրականության այլ կառուցվածքի ստեղծման մեջ: Միայն այդ փուլի վրա է ի հայտ գալիս իսկական կարեկցանքը և դուք սկսում եք օգնել այլ մարդկանց ոչ թե հետևանքի, այլ պատճառի մակարդակի վրա: Միայն նա, ով հաղթահարել է աշխարհի "ձգողականությունը", կարող է նպաստել ավելի ներդաշնակ աշխարհի ծնունդին:

Հիշեք, թե ինչ էինք մենք խոսում իսկական կարեկցանքի երկակի բնույթի մասին, ամբողջ կենդանի աշխարհն իրար միացնող անմահության և անցավորության կապերի մասին: Այդ խորին մակարդակի վրա կարեկցանքը բառի ամենալայն իմաստով սկսում է ապաքինում բերել: Այդ վիճակում ձեր ապաքինող ուժը կայանում է ոչ այնքան ձեր գործողություններում, որքան հենց ձեր գոյության փաստի մեջ: Բոլոր մարդիկ, ում հետ դուք կբախվեք, գիտակցված թե ոչ, կոգեշնչվեն ձեր ներկայությամբ և ձեզանից եկող հանգստով: Երբ դուք ակտիվորեն ներկա եք Ներկայում, դուք կապված եք ձեզ շրջապատող մարդկանց չգիտակցված վարքի հետ, և դրան իրականության հետ նմանություն եք տալիս: Ձեր հանգստությունն այնքան խորն է և անսահման, որ յուրաքանչյուր անհանգիստ զգացում լուծվում է նրա մեջ, ասես երբեք չի էլ եղել: Դրանով դուք պատռում եք գործողության և հակագործողության կարմայական շրջանադարձությունը: Ծառերը, ծաղիկներն ու կենդանիները կսկսեն զգալ ձեզ լցնող հանգիստը և կարձագանքեն դրան: Գիտակցության այդ վիճակում, սեփական Լինելության օրինակով և նրանով, որ աստվածային հանգստի կենդանի մարմնավորում եք դարձել, դուք ուղեցույց եք դառնում: Դուք դառնում եք "ջահն աշխարհի", մաքուր գիտակցության ճառագայթում և դրանով արմատախիլ եք անում տառապանքը պատճառի մակարդակի վրա: Դուք մաքրում եք աշխարհը չգիտակցվածությունից:





- - - - - - -
* Եսայա, 116; 6.
** Հռոմ. Ը, 8;19.
*** Հռոմ. Ը, 8;22.
**** Հայտն, ԻԱ; 1.

Sambitbaba
10.03.2016, 18:55
Դա չի նշանակում, որ դուք չեք կարող օգնել մարդկանց կոնկրետ գործողություններով` օրինակ, պատմելով նրանց այն մասին, թե ինչպես կարելի է դադարել նույնացնել քեզ քո մտքի հետ, ինչպես սովորել ճանաչել քո մեջ չգիտակցված շղթայական ռեակցիաները և այլն: Եվ այնուամենայնիվ այն, ինչ դուք ներկայացնում եք ձեզանից, - հոգևոր դաստիարակչության շատ ավելի կարևոր գործիք է և աշխարհի փոխակերպման շատ ավելի կարևոր միջոց, քան այն, ինչ դուք ասում եք, և նույնիսկ այն, ինչ անում եք: Ավելին, Լինելության գլխավորությունը հասկանալը և աշխատանքը պատճառի մակարդակի վրա` չի բացառում գործողության և հետևանքի մակարդակի վրա միաժամանակ կարեկցանք արտահայտելու հնարավորությունը և տառապանքի, որի հետ ստիպված եք բախվել, անմիջական թեթևացումը: Եթե դուք մի կտոր հաց ունեք, ուրեմն կկիսվեք նրա հետ, ով սոված է և օգնություն է խնդրում: Բայց եթե դուք հացի կտորով կիսվում եք նույնիսկ չխնդրողի հետ, ձեր Լինելության ընդհանուր լինելը զգալու պահը շատ ավելի կարևոր կլինի, քան հացի կտորն ինքը, որն այստեղ ընդամենը գթության ակտի խորհրդանիշ է հանդիսանում: Այդ պահն իսկական ապաքինում է բերում: Նման պահին տարբերությունը նրա մեջ, ով տալիս է, և նրա, ում տրվում է, ջնջվում է անհետ:


Բայց չէ՞ որ սովն ու սովամահությունն անթույլատրելի են ի սկզբանե: Ինչպե՞ս մենք կարող ենք ավելի ներդաշնակ աշխարհ ստեղծել,
առանց ազատվելու այնպիսի արատներից, ինչպիսիք են սովն ու բռնությունը:


Բոլոր գոյություն ունեցող արատները` անգիտակցության հետևանք են: Դուք կարող եք թեթևացնել անգիտակցության հետևանքները, բայց չեք կարող լիովին հեռացնել դրանք, քանի դեռ դրանց պատճառը չեք հեռացրել: Իսկական փոփոխությունը տեղի է ունենում ներսում, այլ ոչ թե դրսում:

Եթե այս աշխարհի տառապանքները թեթևացնելու պահանջ եք զգում, դա շատ ազնիվ է ձեր կողմից, բայց մի ուղղեք ձեր ուշադրությունն այդ պահանջի արտաքին արտահայտումների վրա միայն: Հակառակ դեպքում ձեզ հուսահատություն և հիասթափություն են սպասում: Մինչև մարդկային գիտակցության մեջ արմատական տեղաշարժ չկատարվի, այս աշխարհի տառապանքներն անսպառ են լինելու: Ձեր կարեկցանքը միակողմանի չպետք է մնա: Ուրիշի ցավին կամ կարիքին ապրումակցելը և օգնել ցանկանալը պետք է հավասարակշռվեն կյանքի հավերժական բնույթի և յուրաքանչյուր ցավի վերջնական պատրանքայնության խորին գիտակցմամբ: Դրանից հետո ձեզ կմնա միայն ամենում, ինչ անում եք, ներդնել ձեր ներքին հանգստության զգացումը` և այդ ժամանակ արդեն դուք կաշխատեք պատճառի և հետևանքի մակարդակների վրա միաժամանակ:

Ամբողջ այս ասվածն ուժի մեջ է նաև այն դեպքում, երբ դուք ինչ-որ հասարակական շարժման կողմնակից եք, որի նպատակն է` խորին չգիտակցվածության վիճակում գտնվող մարդկանց թույլ չտալ ոչնչացնել իրենց, մեկմեկու և մեր ողջ մոլորակը, և կամ տառապանք պատճառել այլ գիտակից արարածների: Հիշեք, որ չգիտակցվածության հետ պայքարը հավասարազոր է մթության հետ պայքարին: Թե մեկը և թե մյուսն ապարդյուն են: Մտնելով այդ պայքարի մեջ, դուք միայն կուժեղացնեք փոխադարձ հակադրությունների բևեռականությունը և կօգնեք նրանց արմատավորվել մարդկանց գիտակցության մեջ: Դուք կսկսեք նույնացնել ձեզ այդ բևեռներից մեկի հետ և ձեռք կբերեք թշնամի ի դեմս երկրորդ բևեռի, իսկ արդյունքում ինքներդ էլ կներքաշվեք չգիտակցվածության վիճակի մեջ: Բարձրացրեք մարդկանց գիտակցության մակարդակն ինֆորմացիա տարածելու ճանապարհով կամ, ամենածայրահեղ դեպքում, կիրառեք պասսիվ դիմադրություն: Բայց մի մոռացեք այն մասին, որ նույնիսկ այդ դեպքում ձեր ներսում ոչ մի դիմադրություն, ատելություն և բացասականություն չպետք է լինի: "Սիրեք ձեր թշնամիներին", - ավանդել է Հիսուս, նկատի ունենալով, իհարկե, որ դուք թշնամիներ ուղղակի չպետք է ունենաք:

Փորձելով աշխատել աշխարհի հետ հետևանքների մակարդակի վրա, շատ հեշտ է շեղվել ճանապարհից: Այդ պատճառով մի կորցրեք զգոնությունը և անընդհատ զգացեք ձեր ներկայությունը ներկա պահի մեջ: Ձեր ուշադրության գլխավոր առարկան պետք է մնա պատճառական մակարդակը, ձեր գլխավոր նպատակը պետք է լինի մարդկանց լուսավորման ճանապարհ հորդորելը, իսկ այս աշխարհին տված ձեր ամենաթանկ նվերը պետք է լինի հանգիստը:

Sambitbaba
14.03.2016, 19:46
ԳԼՈՒԽ ՏԱՍԵՐՈՐԴ


ՀԱՇՏՎԵԼՈՒ ՒՄԱՍՏԻ
ԸՄԲՌՆՈՒՄԸ



ՆԵՐԿԱ ՊԱՀԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ


Դուք արդեն մի քանի անգամ հիշատակել եք "հաշտվել" բառը, բայց ինձ այդ հասկացությունը դուր չի գալիս: Նրանում ֆանատիզմի նրբերանգ կա:
Եթե մենք ընդունենք ամենն ինչպես կա, ուրեմն չենք ջանա ինչ-որ բաներ բարելավել: Ինձ թվում է, որ, ինչպես մեր անհատական, այնպես էլ ամբողջ մարդկության կյանքում, զարգացման իմաստն է,
որպեսզի չհաշտվենք ներկա պահի սահմանափակությունների հետ, այլ հաղթահարենք դրանք և ջանանք ստեղծել ինչ-որ ավելի լավ բան: Եթե մենք չգնայինք այդ ճանապարհով, առաջվա պես կապրեինք քարանձավներում:
Ուրեմն ինչպե՞ս կարելի ` ջնջել հակասությունը հաշտվելու, և ինչ-որ բան անելու, ինչ-որ բան փոխելու միջև:


Որոշ մարդկանց մոտ "հաշտվել" բառը զուգակցվում է պարտվելու, կապիտուլյացիայի, հուլության, կենսական դժվարություններին հակազդելու անկարողության և այլն հետ: Սակայն իսկական հաշտեցումը` լրիվ այլ բան է: Այն բոլորովին չի նշանակում, որ դուք պետք է պասսիվորեն հաշտվեք ցանկացած իրավիճակի հետ, առանց փորձելու անգամ լուծել այն: Ինչպես նաև չի նշանակում, որ պետք է դադարեք ծրագրեր կառուցել և ձեռնարկել դրական գործողություններ:

Հաշտվելը` հասարակ, բայց խորին իմաստություն է, ամփոփված նրանում, որպեսզի շարժվեք կյանքի հոսանքի հետ միասին, այլ ոչ թե նրան հակառակ: Կյանքի այդ հոսանքը զգացվում է միայն ներկա պահի ընթացքի մեջ, այդ պատճառով հաշտվել` նշանակում է ընդունել այն, ինչ տեղի է ունենում Այստեղ և Այժմ, առանց պայմանների ու վերապահությունների: Դա նշանակում է հրաժարվել ներքին դիմադրությունից նրան, ինչ կա: Ներքին դիմադրությունը` սովորույթ է մտավոր դատողությունների և բացասական զգացմունքների օգնությամբ ասել "ոչ" նրան, ինչ կա: Այն ավելի ակնհայտ է դառնում, երբ ձեզ մոտ ինչ-որ բան գլուխ չի գալիս, այսինքն երբ նրա միջև, ինչ կա, և ձեր մտքի պահանջների կամ արձանագրված սպասումների միջև ճեղքվածք է առաջանում: Այդ ճեղքվածքի մեջ բնավորվում է ցավը: Եթե դուք արդեն ոչ քիչ եք ապրել աշխարհում, ձեզ պետք է հայտնի լինի, որ կյանքում շատ հաճախ ինչ-որ բան գլուխ չի գալիս: Հենց այդպիսի պահերին պետք է կիրառել հաշտվելը, եթե ցանկանում եք վտարել ձեր կյանքից ցավն ու թախիծը: Ընդունելով ամենն, ինչպես կա, դուք հենց տեղում ազատվում եք ձեզ մտքի հետ նույնացնելուց և այդպիսով վերականգնում եք կապը Լինելության հետ: Դիմադրությունը` հենց ձեր միտքն է:

Հաշտվելը` լրիվ ներքին երևույթ է: Այն չի նշանակում, որ ձեր մակարդակի վրա դուք չեք կարող միջոցներ ձեռք առնել և փոխել իրավիճակը: Չէ՞ որ հաշտվել բառի տակ հասկանում ենք ոչ թե ամբողջ իրավիճակի, այլ նրա փոքրիկ մասի` այն, որը ներկա պահ է կոչվում, ընդունումը:

Ասենք, եթե դուք խրվել եք ցեխի մեջ ու չեք կարողանում շարժվել տեղից, ձեզ չեք ասի. "Հետո ինչ: Ես հաշտվում եմ իմ բախտի հետ և մի ամբողջ հավերժություն այստեղ եմ մնալու": Հպատակվելն ու հաշտվելը` տարբեր բաներ են: Դուք բացարձակապես պարտավոր չեք հաշտվել ոչ ցանկալի կամ տհաճ կենսավիճակի հետ: Ինչպես նաև պարտավոր չեք ձեզ խաբել ու համոզել, որ ցեխի մեջ ցցված մնալը` նորմալ է: Հակառակը, դուք պետք է ամբողջապես գիտակցեք այնտեղից դուրս պրծնելու ձեր ցանկությունը: Դրանից հետո պետք է նեղացնեք ձեր ուշադրության շրջանակը մինչև տվյալ պահի չափերը, չտալով նրան ոչ մի մտավոր սահմանում: Դրանով դուք խուսափում եք այն գնահատելուց, իսկ հետևաբար, ձեր մեջ բացակայում է որևէ դիմադրություն և զգացմունքային բացասականություն: Դուք ուղղակի ընդունում եք այդ պահը: Հետո սկսում եք գործել և անում եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ցեխից դուրս պրծնեք: Ահա այդպիսի գործողությունը ես դրական եմ համարում: Այն շատ ավելի էֆեկտիվ է բացասականից` նրանից, ինչը ծագում է հուսահատությունից, չարությունից կամ հիասթափությունից: Քանի դեռ ցանկալի արդյունքի չեք հասել, դուք ձեռնպահ եք մնում ներկա պահի վրա պիտակներ կախելուց և այդպիսով հաշտվում եք նրա հետ:

Թույլ տվեք պարզաբանել այս բացատրությունը: Պատկերացրեք, որ գիշերը քայլում եք արահետով: Ձեր շուրջ խիտ մառախուղ է, բայց դուք ճանապարհից շեղվել չեք վախենում, քանզի ձեր ձեռքին ունեք մի հզոր լապտեր, որի լույսը պատռում է մառախուղի մութն ու լուսավորում է ոչ մեծ, բայց հստակ տեսանելի տարածություն հենց ձեր առջևում: Մառախուղը` ձեր կանսավիճակն է անցյալի և ապագայի հետ միասին; լապտերը` ձեր գիտակցված ներկայությունն է տեղի ունեցածում, իսկ տեսանելի տարածքը` ներկա պահը:

Իրականության հետ հաշտվել չցանկանալն ավելի է կարծրացնում ձեր էգոյի` ձեր հոգեբանական մարմնի զրահը: Այստեղից է ծնունդ առնում մեկուսացվածության զգացումը: Արդյունքում դուք ձեզ շրջապատող աշխարհը և հատկապես մարդկանց սկսում եք որպես վտանգ ընկալել: Միաժամանակ ձեր մեջ չգիտակցված ցանկություն է ծնվում նրանց, ովքեր ձեզ շրջապատում են, ոչնչացնել ձեր դատողությունների սրով: Ձեզ տիրում է մրցակցելու և գերիշխելու ձգտումը: Նույնիսկ բնությունը ձեր թշնամին է դառնում, իսկ այս կամ այն իրավիճակների ձեր ընկալումն ու մեկնաբանումը թելադրվում են վախի զգացմունքով: Հոգեկան հիվանդությունը, որը մենք անվանում ենք խելացնորություն, - գիտակցության այդ լրիվ սովորական, բայց արատավոր վիճակի ավելի սրված տարբերակն է ընդամենը:

Դիմադրությունն ավելի կարծր ու անճկուն է դարձնում ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական պատյանը` ձեր մարմինը: Մարմինն ակամա սեղմվում է, և նրա տարբեր մասերում լարվածություն է ծագում: Իսկ դա խանգարում է ձեր կենսական էներգիայի ազատ շրջանառությանը, որից նշանակալիորեն կախված է ձեր առողջությունն ու մարմնի բոլոր օրգանների ներդաշնակ աշխատանքը: Սպորտով զբաղվելն ու ֆիզիոթերապիայի որոշ ձևեր մասնակիորեն կարող են վերականգնել այդ շրջանառությունը, բայց եթե ձեր ամենօրյա կյանքում չկիրառեք հաշտեցումը, բոլոր այդ միջոցներն ընդամենը ժամանակավոր թեթևություն կբերեն ձեզ բնորոշ հայտանիշների մակարդակի վրա, բայց չեն հեռացնի էներգիայի խցանման իրական պատճառը` ներքին դիմադրություն ցուցաբերելու սովորույթը:

Ձեր մեջ կա մի բան, ինչը ենթակա չէ ձեր կենսավիճակի և ոչ մի անցողիկ իրադարձության, ինչը հասանելի է միայն ներկա պահի հետ լիակատար հաշտեցման դեպքում: Դա` ձեր կյանքն է, ձեր սրբազան Լինելությունը, որը հավերժ գտնվում է Ներկայի արտաժամանակային ոլորտում: Բացահայտելով ձեր մեջ այդ կյանքը, դուք կհայտնաբերեք ամենն, ինչ անհրաժեշտ է ձեզ, ինչի մասին էլ հենց ժամանակին ասում էր Հիսուս:






Եթե ձեր կենսավիճակը դուք անբավարար կամ նույնիսկ անտանելի եք համարում, ուրեմն այդ իրավիճակն ամրապնդող չգիտակցված դիմադրությունը կոտրել կարելի է միայն պայմանով, որ դուք կհաշտվեք նրա իրական բովանդակության հետ:

Հաշտեցումն ամբողջովին համատեղելի է գործողությունների, որոշիչ փոփոխությունների և դրված նպատակներին հասնելու հետ: Սակայն հաշտեցման վիճակում ձեր գործաղությունները սնուցում է որակապես այլ էներգիա: Հաշտեցումը վերականգնում է ձեր կապը Լինելության սկզբնական էներգիայի հետ, իսկ երբ ձեր գործողությունները սկիզբ են առնում Լինելությունից, նրանք դառնում են կենսական էներգիայի երջանիկ փառաբանում, ինչն օգնում է ձեզ ավելի խորը սուզվել Ներկայի մեջ: Հրաժարվելով իրականությանը դիմադրելու պայքարաձևից, դուք անչափ բարձրացնում եք ձեր գիտակցության որակը, և հետևաբար, նաև որակն ամենի, ինչ ստեղծում և անում եք: Հաշտեցումն անպայման կբերի իր պտուղները, որոնց մեջ կարտացոլվի ձեր գիտակցության նոր որակը: Իսկ ինչ վերաբերվում է հաշտեցման վիճակում կատարվող գործողությանը, դա բոլորովին էլ աշխատանք չէ, ինչպիսին մենք գիտենք այն հազարավոր տարիների ընթացքում: Երբ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեն արթնանալ դեպի գիտակցված կյանքը, "աշխատանք" բառը կգործածվի ավելի ու ավելի քիչ և հնարավոր է, երբևիցէ կփոխարինվի կատարելապես նոր բառով:

Ձեր գիտակցության ներկա որակով էլ հենց սահմանվում է, գլխավորապես, ձեր ապագան: Այդ պատճառով ամենաշատը, ինչ կարող եք անել դեպի լավը փոփոխությունների համար, - հաշտվել ձեր Ներկայի հետ: Իսկ թե ինչպիսի գործողություններ կնախաձեռնեք դրանից հետո, այնքան էլ կարևոր չէ: Կարևոր է միայն այն, որ ոչ մի իսկապես դրական գործողություն չի կարող ծնվել գիտակցության չհաշտված վիճակում:


Եթե, հայտնվելով ինձ համար տհաճ և անբավարար իրավիճակում, ես լիովին ընդունեմ ամենն ինչպես կա, ուրեմն կխուսափեմ անիմաստ տառապանքներից
և ինձ դժբախտ չեմ զգա: Դրանով ես տվյալ իրավիճակից ավելի վեր կհայտնվեմ: Այստեղ ամեն ինչ հասկանալի է: Սակայն ես այդպես էլ չեմ հասկանում, թե որտեղի՞ց կվերցնեմ էներգիա և շարժառիթ
ինչ-որ գործողությունների կամ ինչ-որ բան փոխելու փորձերի համար, եթե լիովին ազատվեմ ամեն դժգոհությունից:


Գտնվելով հաշտվելու վիճակում, դուք հստակորեն տեսնում եք, թե ինչ է պետք ձեռնարկել այս կամ այն իրավիճակում, և ձեր ուշադրությունը կենտրոնացնում եք կոնկրետ խնդրի վրա, ամեն պահին մի ինչ-որ կոնկրետ բան անելով: Օրինակ վերցրեք բնությունից: Այստեղ ամեն ինչ տեղի է ունենում ինչպես պետք է և ոչինչ անավարտ չի մնում: Կյանքի հրաշքն իրեն բացահայտում է առանց որևէ հաճույքի կամ անբավարարվածության: Ահա թե ինչու է Հիսուս ասել. "Նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում է":*

Եթե դուք ձեր ամբողջ կենսավիճակը տհաճ ու անբավարար եք համարում, ընդգծեք նրա մեջ տվյալ, կոնկրետ պահը և հաշտվեք մտքի հետ, թե ինչպիսին է ձեր գործերի վիճակը Հիմա: Դա մառախուղի մութը պատռող այն հզոր լապտերի լույսն է: Արդյունքում արտաքին գործոնները դադարում են հսկել ձեր գիտակցությանը: Դուք այլևս չեք մղվում արձագանքելու և դիմադրելու ներքին պահանջով:

Դրանից հետո ուշադիր ուսումնասիրեք տվյալ իրավիճակը: Հարցրեք ձեզ. "Կարո՞ղ եմ արդյոք ես անել ինչ-որ բան, որպեսզի փոխեմ այս իրավիճակը, բարելավեմ այն կամ դուրս գամ նրանից": Եթե այո, ուրեմն համապատասխան քայլեր ձեռնարկեք: Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը ոչ թե հարյուր բանի վրա, որոնք կարող եք կամ պետք է անեք ապագայի այս կամ այն պահին, այլ մեկ-միակ բանի վրա, որը կարող եք անել առանց հետաձգելու: Դա չի նշանակում, որ դուք ընդհանրապես ծրագրեր չպետք է կազմեք: Բացառված չէ, որ ծրագրեր կազմելը` միակ բանն է, ինչ կարող եք անել հենց Հիմա: Բայց հետևեք, որ ձեր գլխում իրավիճակի զարգացման ամենահնարավոր մտավոր սցենարներ չսկսեն պտտվել: Մի պրոյեկցեք ձեզ ապագայի մեջ, որպեսզի Ներկան չկորցնեք: Ձեր նախաձեռնած գործողությունների էֆեկտը կարող է ի հայտ գալ ոչ անմիջապես: Իսկ մինչ այդ մի դիմադրեք նրան, ինչ կա: Իսկ եթե ոչինչ ձեռնարկել չեք կարողանում և չեք կարողանում դուրս գալ իրավիճակից, այն օգտագործեք ավելի մեծ հաշտեցման համար, ինչպես նաև ներկա պահի մեջ, նշանակում է, նաև Լինելության մեջ, սուզվելու համար: Երբ դուք մտնում եք ժամանակի շրջանակներով չսահմանափակված Ներկայի տարածք, փոփոխություններն ինչ-որ տարօրինակ կերպով սկսում են կատարվել ինքնիրեն, այպես որ դուք ստիպված էլ չեք լինի չափազանց բուռն գործունեություն ծավալել: Կյանքն սկսում է աջակցել և օգնել ձեզ: Եթե նույնիսկ ինչ-որ ներքին գործոններ` վախը, մեղքի զգացումը, իներցիան և այլն, - խանգարում են ձեզ սկսել գործել, ձեր գիտակցված ներկայության լույսի ներքո նրանք, միևնույն է, շուտով հալվում են անհետ:

Մի շփոթեք հաշտեցումը տանջված անտարբերության դիրքի հետ, երբ ասում եք. "Ինձ համար միևնույն է" կամ "Ես այլևս չեմ կարող դրա հետ պայքարել": Եթե այդպիսի դիրքորոշմանը նայեք ավելի ուշադիր, իրականությունը չընդունելու տեսքով բացասականության շերտ կհայտնաբերեք նրա վրա և կհասկանաք, որ իրականում դա ոչ թե հաշտեցում է, այլ քողարկված դիմադրություն: Այս կամ այն իրավիճակի հետ հաշտվելու հետ միասին, ուղղեք ձեր ուշադրությունը ներս, ստուգելով, մնացե՞լ է աքրդյոք ձեր մեջ դիմադրության կաթիլ անգամ: Զգոն եղեք, հակառակ դեպքում ձեր գիտակցության ինչ-որ մութ անկյունում` չգիտակցված մտքի կամ զգացմունքի կերպով դիմադրության մի օջախ` կմնա թաքնված:

- - - - - - - - -
Մատթ. Զ; 28.

Sambitbaba
16.03.2016, 17:14
ՄՏԱՎՈՐ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԴԵՊԻ
ՀՈԳԵՎՈՐԸ


Հեշտ է ասել, որ պետք է դադարել դիմադրել իրականությանը: Շատ ավելի դժվար է անել այդ : Ես այդպես էլ մինչև վերջ չեմ հասկանում,
թե ինչպես կարելի է դադարել դիմադրել: Եվ նույնիսկ երբ դուք ասում եք, որ դրան
կարելի է հասնել հաշտվելու ճանապարհով, միևնույն է,
"ինչպե՞ս" հարցը մնում է:


Սկզբի համար խոստովանեք ձեզ, որ դուք իրոք ունեք ներքին դիմադրություն: Եղեք անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում` այնտեղ, որտեղ ծագում է դիմադրությունը, և հենց այդ պահի մեջ: Դիտեք, թե ինչպես է ձեր միտքը սնուցում նրան, թե ինչպես է պիտակներ կպցնում այս կամ այն իրավիճակի, հենց ձեր կամ մեկ ուրիշի վրա: Ուշադիր հետևեք դրա մեջ գործի դրված մտավոր պրոցեսին: Զգացեք համապատասխան հուզման էներգիան: Երբ դուք դառնում եք սեփական դիմադրության դիտարկողը, հասկանում եք, որ այն ոչինչի չի բերում: Երբ կենտրոնացնում եք ձեր ամբողջ ուշադրությունն այն բանի վրա, ինչ տեղի է ունենում Հիմա, ձեր չգիտակցված դիմադրությունը դառնում է գիտակցված և գալիս է նրա վերջը: Չի կարելի գտնվել գիտակցվածության վիճակում և միևնույն ժամանակ քեզ դժբախտ զգալ: Գիտակցվածության վիճակն անհամատեղելի է որևէ բացասականության հետ: Յուրաքանչյուր բացասականություն, տառապանք կամ ձեզ վատ զգալու զգացում վկայում է ներքին դիմադրության առկայության մասին, իսկ այն` միշտ չգիտակցված է:


Բայց մի՞թե ես չեմ կարող ինձ դժբախտ գիտակցել:


Եթե ունենայիք ընտրություն, կուզեի՞ք դժբախտ լինել: Բայց եթե դա ձեր ընտրությունը չէր, ուրեմն որտեղի՞ց լույս ընկավ այդ զգացմունքը: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Ի՞նչը թույլ չի տալիս նրան հանգչել: Դուք ասում եք, որ ձեզ դժբախտ եք գիտակցում, բայց իրականում նույնացնում եք ձեզ ձեր զգացմունքների հետ և ձեր սևեռուն մտածողության հանդեպ սովորությամբ աջակցում եք նրանց կենսունակությանը: Այդ ամենը դուք չգիտակցված եք անում: Եթե գտնվեիք գիտակցվածության վիճակի մեջ, այսինքն զգայիք ձեր անառարկելի ներկայությունը Ներկայում, ձեր ամբողջ բացասականությունն ակնթարթորեն կանհետանար: Այն չի կարող գոյություն ունենալ ձեր ներկայությամբ: Այն կարող է լինել միայն երբ դուք բացակա եք: Ձեր ներկայությամբ նույնիսկ ցավագար մարմինը երկար չի դիմանա: Սնուցելով ձեր դժբախտ ապրումները ժամանակով, դուք նրանց չեք թողնում հանգչել: Ժամանակը` նրանց կենսական էներգիայի աղբյուրն է: Տեղի ունեցածում լիարժեք նեկայությամբ ձեր գիտակցությունից վանեք ժամանակը`և ժամանակը կմեռնի: Բայց ցանկանու՞մ եք արդյոք դուք նրա մահը: Իրո՞ք կուշտ եք նրանից մինչև բկներդ: Ո՞վ եք դուք առանց ժամանակի:

Մինչև չսովորեք հաշտվել իրականության հետ, հոգևոր տարածքը մնում է այն, ինչի մասին դուք կարդում եք, խոսում եք, մտածում եք, գրում եք գրքեր, այն, ինչը հուզում է ձեզ, ինչին հավատում եք, կամ, հնարավոր է նաև, չեք հավատում: Այդ ամենը ոչինչ չի փոխում: Կենդանի իրականություն այն դառնում է այն ժամանակ միայն, երբ դուք կանգնում եք հաշտվելու ճանապարհին: Այդ դեպքում ձեր կողմից ճառագայթող էներգիայի, որն այժմ կառավարում է ձեր կյանքը, թրթռացող հաճախականությունները շատ ավելի վեր են բարձրանում մտքի դեռևս մեր աշխարհը կառավարող էներգիայի թրթռացող հաճախականությունից, - այն էներգիայի, որը ծնել է մարդկային քաղաքակրթության այսօր գոյություն ունեցող բոլոր սոցիալական, քաղաքական և էկոնոմիկական կառույցները և որը մշտապես հավերժացնում է իրեն մեր կրթական համակարգերի և մասսայական տեղեկատվական միջոցների օգնությամբ: Հաշտեցման ուղիով մեր աշխարհ է մուտք գործում հոգևոր էներգիան: Այն տառապանք չի բերում ոչ ձեզ, ոչ այլ մարդկանց, ոչ էլ մոլորակի վրա ցանկացած այլ կենսաձևի: Ի տարբերություն մտքի էներգիայի, այն չի թունավորում Երկիրը և չի ենթարկվում բևեռականության օրենքին, որը թելադրում է, որ ոչ մի երևույթ չի կարող գոյություն ունենալ իր հակադրության բացակայության դեպքում, որ բարին անհնար է առանց չարի: Մարդիկ, ում կյանքը սնվում է մտքի էներգիայով` իսկ դա առայժմ Երկրի բնակիչների ճնշող մեծամասնությունն է, - չեն էլ կասկածում հոգևոր էներգիայի գոյության մասին: Այն պատկանում է իրականության լրիվ այլ մակարդակի, և երբ բավական քանակությամբ մարդիկ հասնեն հաշտվելու վիճակին և դրանով ամբողջովին ազատագրվեն բացասականությունից, կծագի հոգևոր էներգիայի վրա հիմնված կատարելապես նոր աշխարհ: Հոգևոր էներգիան կպահպանի Երկրի ապագա բնակչության կյանքը, եթե վերջինս չդառնա զոհը բռնության, որին այսօր ենթարկվում է:

Հենց հոգևոր էներգիայի մասին էր ասում Հիսուս իր նշանավոր Լերան քարոզում. "Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն":* Դա լուռ, բայց հզոր ներկայություն է, որտեղ տարրալուծվում են բոլոր չգիտակցված մտավոր սխեմաները: Որոշ ժամանակ նրանք կարող են մնալ ակտիվ, բայց այլևս չեն կառավարի ձեր կյանքը: Արտաքին պարագաները, որոնց դուք այդքան երկար դիմադրում էիք, նույնպես բավական արագորեն փոխվում կամ անհետանում են հաշտվելու արդյունքում: Դա մարդկանց և իրավիճակների փոխակերպման հզորագույն գործիք է: Իսկ եթե ինչ-որ հանգամանքներ կփոխվեն ոչ անմիջապես, Ներկայի ընդունումը ձեզ թույլ կտա նրանցից վեր բարձրանալ: Ամեն դեպքում դուք ձեռք կբերեք ազատություն:

- - - - - - - -
Մատթ. Ե; 5.

Sambitbaba
21.03.2016, 20:58
ՀԱՇՏՎԵԼԸ` ՄՈՏԻԿ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ


Իսկ ինչպե՞ս վարվել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են օգուտ քաղել ինձանից, ովքեր կուզենային օգտագործել ինձ և կառավարել:

Նրանք կտրված են Լինելությունից, և այդ պատճառով անգիտակցորեն փորձում են լիցքավորվել ձեր ուժով և էներգիայով: Միայն իրեն չգիտակցող մարդն իր ջանքերը կուղղի այն բանի վրա, որպեսզի օգտվի և օգտագործի այլ մարդկանց, և իր հերթին, միայն իրեն չգիտակցող մարդուց կարելի է օգտվել և օգտագործել նրան: Եթե դուք դիմադրում եք ինչ-որ մեկի չգիտակցված վարքին կամ փորձում եք նրա հետ պայքարել, գլորվում եք չգիտակցվածության նրա մակարդակ: Սակայն հաշտվելը բոլորովին չի ենթադրում, որ դուք պետք է թույլ տաք մարդկանց, ում գիտակցությունը քնած է դեռ, օգտագործել ձեզ իրենց շահերի համար: Ոչ մի դեպքում: Լրիվ ընդունելի է կայուն և հստակ ասել "ոչ" ինչ-որ մեկին կամ դուրս գալ այս կամ այն իրավիճակի սահմաններից, և դրա հետ մեկտեղ ամբողջ ժամանակ մնալ լիակատար ներքին չդիմադրության վիճակում: Կարևոր է միայն, որ "ոչ"-ը, որը դուք ասում եք իրավիճակին կամ մարդուն, բխի ոչ թե պատասխան ռեակցիայից, այլ իրերի էության մեջ թափանցելուց, հստակ գիտակցումից նրա, ինչը ճշմարիտ է ձեզ համար այս կամ այն պահին: Թող այդ "ոչ"-ը լինի ամենաբարձր որակի, ազատ որևէ բացասականությունից: Այնպիսի "ոչ", որն իր հետևից նոր տառապանքներ չի բերում:


Իմ աշխատավայրում տհաճ իրավիճակ է ստեղծվել: Ես փորձեցի նրա հետ հաշտվել, բայց ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Ամբողջ ժամանակ
իմ մեջ ուժեղ ներքին դիմադրություն եմ զգում:

Եթե չեք կարողանում ինչ-որ բանի հետ հաշտվել, անմիջապես միջոցներ ձեռք առեք: Պարզ և հստակորեն արտահայտվեք այդ առումով կամ աշխատեք փոխել իրավիճակն այս կամ այն գործողությամբ` կամ էլ ուղղակի դուրս եկեք նրանից: Սկսեք ձեր կյանքին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ: Բացասականությամբ մի աղտոտեք ոչ Երկիրը, ոչ էլ ձեր սքանչելի և շողափայլ Լինելությունը: Մի թողնեք, որ ձեր ներսում տառապալի ապրումներ բնավորվեն:

Եթե պարագաների շնորհիվ դուք չեք կարող գործողություններ ձեռնարկել` ասենք, եթե պատիժ եք կրում բանտում, - դուք կարող եք ընտրել մեկը երկուսից. դիմադրել կամ հաշտվել: Ստրկություն կամ ներքին ազատություն արտաքին պարագաներից: Տառապանք կամ ներքին հանգիստ:


Հետևու՞մ է արդյոք չդիմադրությունը կիրառել նաև արտաքին կյանքում: Օրինակ, չդիմադրություն բռնությանը: Թե՞ այդ կանոնը միայն
ներքին կյանքին է վերաբերվում:

Նախ և առաջ դուք պետք է հոգաք ձեր կյանքի ներքին տեսանկյան մասին: Դա է ձեր առաջնահերթ խնդիրը, չնայած, իհարկե, ներքին փոփոխությունները կփոխակերպեն թե ձեր կյանքի արտաքին ընթացքը, և թե շատ ուրիշ բաներ:

Ամեն ինչի հետ մեկտեղ հաշտեցումն ընդունակ է արմատականորեն փոխել ձեր փոխհարաբերությունները մոտիկ մարդու հետ: Եթե դուք ի վիճակի չեք ընդունել ամենն ինչպես կա, նշանակում է, նույն կերպով չեք կարողանա ընդունել նաև այլ մարդկանց: Դուք կգնահատեք նրանց, կքննադատեք, կկպցնեք պիտակներ նրանց վրա, կհերքեք նրանց կամ կփորձեք փոխել ինչ-որ բանում: Ավելին, եթե դուք մշտապես օգտագործում եք Ներկան միայն որպես նպատակին հասնելու միջոց, ուրեմն նաև յուրաքանչյուր մարդու, ում հետ ծանոթանում կամ շփվում եք, կօգտագործեք նույն նպատակով: Այդ դեպքում մարդը և ձեր հարաբերությունները երկրորդական նշանակություն ունեն, և նույնիսկ կարևոր չեն ընդհանրապես; կարևոր է միայն այն, թե ինչ կարող եք ստանալ դուք այդ հարաբերություններից` նյութական շահ, սեփական իշխանության զգացում, ֆիզիկական հաճույք կամ ձեր էգոյի բավարարում:

Թույլ տվեք լուսաբանել սխեման, որով աշատում է հաշտեցումը մոտիկ մարդու հետ հարաբերություններում: Եթե հայտնվել եք գործընկերոջ կամ այլ մոտիկ մարդու հետ վեճի կամ կոնֆլիկտի մեջ ներգրավված վիճակում, սկսեք հետևել, թե որքան կատաղի եք պաշտպանում ձեր տեսակետը նրա անձեռնմխելիության հանդեպ յուրաքանչյուր փորձից: Նմանապես զգացեք, թե ինչպիսի ագրեսիվությամբ եք ինքներդ հարձակվում ուրիշի տեսանկյան վրա: Ուշադրություն դարձրեք, թե որքան եք կապված սեփական հայացքներին ու կարծիքներին: Զգացեք սեփական արդարացիությունը և ուրիշի սխալն ապացուցելու ձեր ձգտման մտավոր-զգացմունքային էներգիան: Դա էգոիստական մտքի էներգիան է: Ընդունելով նրա գոյությունը և զգալով այն ձեր մեջ, դուք այդ էներգիան գիտակցված եք դարձնում: Մի սքանչելի օր, վեճի ամենաթեժ պահին, դուք հանկարծ կհասկանաք, որ ունեք ընտրություն, և, հնարավոր է, կփորձեք վերջ տալ ամեն մի վրա տալուն արձագանքելուն` գոնե ուղղակի հետաքրքրությունից դրդված: Դա արդեն հաշտեցում է: Իհարկե, ես նկատի չունեմ այն դեպքերը, երբ դուք դադարում եք արձագանքել արտաքինից միայն, հայտարարելով. "Լավ, թող քո ասածը լինի", - այն դեպքում երբ ձեր դեմքին պարզ գրված է, որ "դուք բարձր եք այդ անգիտակից երեխայական հարձակումներից": Այդպիսի տակտիկան ընդամենը մղում է ձեր դիմադրությունը մի այլ մակարդակ, այն դեպքում երբ ձեզ շարունակում է կառավարել գերակշռության հավակնող էգոիստական միտքը: Իսկ ես խոսում եմ այն մասին, որ ազատվեք ամբողջ մտավոր-զգացմունքային էներգետիկական դաշտից, որը ճնշում է ձեզ ներսից և պայքարում է իշխելու համար:

Էգոն սարսափելի ճարպիկ է, այդ պատճառով որպեսզի իրոք հրաժարվեք ձեզ ձեր մտավոր տեսակետի հետ նույնացնելուց և ազատվեք սեփական մտքից, հարկ է ոչ միայն բացառիկ զգոնություն ցուցաբերել և զգալ ձեր գիտակցված ներկայությունը տեղի ունեցածում, այլև բացարձակապես ազնիվ լինել ինքներդ ձեր առջև: Եթե հանկարծ զգաք արտասովոր թեթևություն, պարզություն և խորը ներքին հանգստություն, գիտեցեք, որ դա իսկական հաշտեցման անսխալ նշան է: Հիմա արդեն կարող եք հետևել, թե ինչ տեղի կունենա ձեր զրուցակցի հետ այն բանից հետո, երբ դուք դադարեք սնուցել նրան ձեր ներքին դիմադրության էներգիայով: Իսկական շփումը սկսվում է այն բանից հետո միայն, երբ ձեր`սեփական մտավոր տեսակետների հետ ձեզ նույնացնելու սովորությունները դադարում են խճճվել ձեր ոտքերի տակ:


Իսկ ինչպե՞ս վարվել բռնության, ագրեսիայի և նման այլ բաներին
չդիմադրելու հետ:

Չդիմադրելը պարտադիր չէ, որ անգործունեություն նշանակի: Այն նշանակում է միայն, որ ձեր գործողությունները չեն պայմանավորվում ձեր պատասխան ռեակցիաներով: Հիշեք արևելյան մարտարվեստների հիմքում ընկած իմաստությունը. մի դիմադրիր հակառակորդիդ ուժին: Տեղի տուր, որ հաղթես:

Տեղի ունեցածի մեջ ակտիվ ներկայության վիճակում "ոչինչչանելությունը"` բացառիկ հզոր փոխակերպող և ապաքինող ուժ է, հավելված ինչպես մարդկանց, այնպես էլ իրավիճակներին: Դաոսիզմում գոյություն ունի "ու վեյ" տերմինը, ինչը սովորաբար թարգմանում են որպես "գործողություն չգործելով" կամ "հանգիստ նստած վիճակ և պարապություն": Հին Չինաստանում նման վիճակը համարվում էր բարձրագույն նվաճում և բարձրագույն առաքինություն: Այն որակապես տարբերվում է անգործունեությունից գիտակցության սովորական վիճակում, ավելի ճիշտ, վախից, իներցիայից և անվճռականությունից բխող չգիտակցվածության վիճակում: Իսկական "ոչինչչանելությունը" նկատի ունի զգոն արթնություն և չդիմադրություն ինչի էլ լինի:

Եվ միևնույն ժամանակ, երբ ձեզանից ինչ-որ գործողություն է պահանջվում, այն կլինի ոչ թե ձեր պայմանավորական մտքի ռեակցիան, այլ ձեր արձագանքը ձեր գիտակցված ներկայության խորքում ծնված կոնկրետ իրավիճակի վրա: Այդ վիճակում ձեր միտքն ազատ է յուրաքանչյուր հասկացություններից, ներառյալ և անբռնության հասկացությունն ինքը:

Էգոն վստահ է, որ ձեր ուժը` դիմադրելու մեջ է, բայց իրականում ներքին դիմադրությունը կտրում է ձեզ Լինելությունից, - իրական ուժի միակ աղբյուրից: Դիմադրությունը` թուլություն է և վախ, որոնք ընդամենը քողարկվել են ուժի դիմակի տակ: Այն, ինչն էգոն ընկալում է որպես թուլություն, ձեր Լինելությունն է իր ամբողջ հզորությամբ, մաքրությամբ և անարատությամբ: Միաժամանակ այնտեղ, որտեղ ձեր էգոյին ուժն է պատկերանում, թուլությունից բացի ոչինչ չկա: Մշտական դիմադրության ռեժիմը և հավերժ ինչ-որ բան ձևանալն էգոյին պետք են նրա համար, որպեսզի թաքցնեն ձեր "թուլությունը", որն իրականում հենց ուժն է, որ կա:

Հաշտեցման բացակայության դեպքում բոլոր փոխհարաբերություննեի առյուծի բաժինը կազմում են դերակատարական խաղերը մարդկանց միջև: Բայց, կանգնելով հաշտեցման ուղու վրա, դուք դադարում եք զգալ պաշտպանական խուսավարումների և էգոյի կեղծ դիմակների կարիքը: Դուք շատ ավելի պարզ և իրական եք դառնում: "Դա վտանգավոր է, - ասում է էգոն: - Քեզ ցավ կպատճառեն: Դու այնքան խոցելի կլինես": Նա չգիտի այն մասին, որ, միայն ազատվելով ներքին դիմադրությունից և այդ իմաստով դառնալով "խոցելի", դուք կարող եք իսկական և բացարձակ անխոցելիություն ձեռք բերել:

Sambitbaba
24.03.2016, 15:59
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ
ՊԱՅԾԱՌԱՑՄԱՆ


Երե ծանր հիվանդ մարդն ամբողջությամբ ընդունի իր վիճակն ու հաշտվի հիվանդության հետ, մի՞թե դրանով նա խաչ չի քաշում ապաքինվելու
և նորից առողջություն ձեռք բերելու ցանկության վրա: Չի՞ կորչում արդյոք նրա մեջ հիվանդության դեմ
պայքարելու վճռականությունը:


Հաշտվելը` շնորհված պահի ներքին անվերապահ ընդունումն է: Մենք հիմա խոսում ենք ձեր կյանքի` - նրա կոնկրետ ակնթարթի մասին, այլ ոչ թե նրա պարագաների ու պայմանների մասին, ոչ թե այն մասին, ինչը ես անվանում եմ կենսավիճակ: Նրա մասին մենք արդեն խոսել ենք:

Այն, ինչ վերաբերվում է հիվանդությանը, հաշտվելը բառացիորեն հետևյալն է նշանակում: Հիվանդությունը` ձեր կենսական իրավիճակի մասն է: Որպես այդպիսին, այն ունի անցյալ և ապագա: Անցյալն ու ապագան կազմում են անընդհատելի կոնտինուում, բացառությամբ դեպքերի, երբ ձեր գիտակցված ներկայությունը ներկայում ակտիվացնում է Հավերժական Ներկայի քավիչ ուժը: Ինչպես ձեզ արդեն հայտնի է, ժամանակի մեջ գոյատևող, կենսական իրավիճակը կազմող տարբեր պարագաների արտաքին թաղանթի տակ թաքնված է շատ ավելի խորը և էական մի բան, այն է` ձեր կյանքը, ժամանակի շրջանակներով չսահմանափակված ձեր Իսկական Լինելությունը:

Քանի որ Ներկայի ժամանակային պահի մեջ բացակայում են որևէ խնդիրներ, այնտեղ բացակայում է նաև հիվանդությունը որպես այդպիսին: Ձեր հավատը պիտակին, որն ինչ-որ մեկը կախում է ձեր առողջավիճակի վրա, այդ պիտակին թույլ չի տալիս կորչել, սնուցելով նրան կենսական ուժերով և ժամանակավոր աններդաշնակությունը դարձնելով ամուր (ինչպես կարող է թվալ առաջին հայացքից) իրականություն: Բացի ամրությունն ու իրականությունը, այդ հավատը մատակարարում է նրան նաև ժամանակային հաջորդականությամբ, որը նա մինչև այդ չուներ: Իսկ երբ դուք կենտրոնացնում եք ձեր ուշադրությունն իրականության տվյալ պահի վրա և ջանում եք մտավոր պիտակներ չկախել ձեր առողջավիճակի վրա, հիվանդությունը հանգում է մեկ կամ մի քանի գործոնների. ֆիզիկական ցավի, թուլության, անհարմարության ու ֆիզիկական և այլ հնարավորությունների սահմանափակման: Ահա թե ինչի հետ եք ըստ էության դուք հաշտվում` տվյալ պահին գոյություն ունեցող իրավիճակի, այլ ոչ թե "հիվանդության" գաղափարի: Թող ձեր տառապանքն ինքը դուրս մղի ձեզ իրականության այդ ընթացիկ պահ, տեղի ունեցածում խորը գիտակցված ներկայության վիճակ: Օգտագործեք տառապանքը պայծառացման վիճակ դուրս գալու համար:

Իրականության հետ հաշտվելն իրեն իրականությանը չի փոխակերպում` համենայն դեպքս, չի փոխակերպում այն ուղղակիորեն: Բայց այն փոխակերպում է ձեզ: Երբ փոխակերպվում եք դուք, նույնը տեղի է ունենում նաև ձեր աշխարհի հետ, այնպես ինչպես աշխարհը` ձեր գիտակցության արտացոլումն է ընդամենը: Այս թեման նույնպես մենք արդեն քննարկել ենք:

Պետք է խելագար լինել, որպեսզի, նայելով քեզ հայելու մեջ և չբավարարվելով տեսածով, բռունցքներով հարձակվեք ձեր արտացոլման վրա: Սակայն, գտնվելով չընդունման վիճակի մեջ, դուք հենց այդ էլ անում եք: Եթե դուք հարձակվում եք ձեր պատկերի վրա, նա անպայման ձեզ ագրեսիայով կպատասխանի: Իսկ եթե ընդունեք նրան, ինչպիսին այն կա, թող նա նույնիսկ լրիվ անհրապույր լինի, և բարյացկամորեն վերաբերվեք նրան, Նա չի կարողանա չվերաբերվել ձեզ նույն կերպ: Միայն այդ կերպով կարելի է իսկապես փոխել աշխարհը:

Հիվանդությունը` խնդիր չէ: Քանի դեռ դուք գտնվում եք ձեր մտքի իշխանության ներքո, խնդիրը հենց ձեր մեջ է ամփոփված: Եթե դուք տառապում եք ինչ-որ հիվանդությամբ, ոչ մի դեպքում չպետք է ձեզ անհաջողակ զգաք և մեղադրեք ամեն ինչում: Մի կշտամբեք կյանքին անարդարության համար, մի կշտամբեք ոչ ձեզ, ոչ ուրիշներին: Այդ ամենը` դիմադրության ձևեր են: Եթե ծանր հիվանդ եք, օգտագործեք ձեր հիվանդությունը պայծառացման հասնելու համար: Այդ նույն նպատակի համար օգտագործեք նաև ամեն "վատը", ինչ ձեր հետ պատահում է կյանքում: Խլեք ժամանակը հիվանդության ձեռքից: Մի՛ նվիրեք նրան անցյալն ու ապագան: Թող այն ստիպի ձեզ համակվել Ներկայի մեջ խորը գիտակցված ներկայության զգացմամբ և տեսեք, թե ինչ դուրս կգա դրանից:

Դարձեք ալքիմիկոս: Կոպիտ մետաղը դարձրեք ոսկի, տառապանքը` գիտակցվածություն, իսկ ողբերգությունը` պայծառացում:

Դուք տառապում եք ծանր հիվանդությամբ, և այդ պատճառով իմ խոսքերը զայրացնու՞մ են ձեզ: Դա ակընհայտ ցուցանիշ է նրա, որ հիվանդությունը ձեր ինքնաընկալման մասն է դարձել և որ հենց նրան եք դուք հիմա պաշտպանում` նրան, և միաժամանակ նաև հիվանդությունը: "Հիվանդություն" կոչվող արտաքին պարագան ոչ մի կապ չունի ձեր իրական էության հետ:

Sambitbaba
27.03.2016, 20:24
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է
ՓՈՐՁԱՆՔԸ


Երկրագնդի բնակչության մեծ մասը դեռևս գտնվում է չգիտակցվածության վիճակում: Կիրառելի մարդկանց մեծամասնությանը, միայն ամենածայրահեղ, կրիտիկական իրավիճակն է ընդունակ ճեղքել նրանց էգոյի կարծր զրահը և նետել հաշտվելու վիճակի մեջ: Այդպիսի իրավիճակները ծագում են, երբ հսկայական դժբախտության, սարսափելի ցնցման, ծանր կորստի կամ անտանելի տառապանքի հետևանքով ձեր աշխարհը փշրվում է մանր կտորների և բացարձակապես անիմաստ է դառնում: Դա հավասարազոր է ֆիզիկական կամ հոգեբանական կարգի մահվան հետ հանդիպմանը: Նման իրավիճակում ձեր ինքնահավան միտքը` ձեր այդ աշխարհի արարիչը, - շարքից դուրս է գալիս: Եվ հենց այդ փուլի վրա հին աշխարհի բեկորներից կարող է նոր աշխարհ ծնվել:

Հասկանալի է, չկա ոչ մի երաշխիք, որ նույնիսկ ամենաանդրսահմանային իրավիճակն անպայման պետք է խթան հանդիսանա դեպի վերածնունդը, սակայն այդպիսի պոտենցիալ հնարավորություն միշտ առկա է նրա մեջ: Նման դեպքերում ոմանք սկսում են դիմադրել իրավիճակին ավելի ուժեղ, և արդյունքում նրանց կյանքը փոխակերպվում է զարհուրելի դժոխքի: Ուրիշները միայն մասնակիորեն են հաշտվում իրականության հետ: Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանց կյանքը ձեռք է բերում նախկինում անճանաչելի խորություն և հանգիստ: Այստեղ և այնտեղ նրանց էգոյի զրահից պոկվում են փոքրիկ մասնիկներ, և բացված անցքերից սկսում են թափանցել մտքի սահմաններից դուրս ծնված փայլքն ու հանգիստը:

Ծայրահեղ իրավիճակները հաճախ շարժառիթ են հանդիսանում հրաշալի փոխակերպումների համար: Հայտնի են դեպքեր, երբ մահվան դատապարտված մարդասպաններն իրենց կյանքի վերջին ժամերին ամբողջովին ազատագրվում էին էգոյից և ընկնում էին խորին հանգստի և ուրախության վիճակի մեջ: Ստեղծված իրավիճակի ներքին դիմադրությունը հասնում էր այնպիսի լարվածության, որ տառապանքը դառնում էր բացարձակապես անտանելի, բայց նրանից ոչ թաքնվելու, ոչ էլ փախչելու տեղ չկար: Չէ որ այդ մարդկանց տրամադրության տակ նույնիսկ ապագա չկար, մտքի այդ փրկարար պրոյեկցիան: Եվ արդյունքում նրանք ստիպված էին ամբողջովին ընդունել նախկինում իրենց համար կատարելապես անընդունելի ինչ-որ բան: Նրանք ստիպված էին հաշտվել իրենց կյանքի իրավիճակի հետ, ինչը նրանց թույլ էր տալիս մտնել բարեշնորհ վիճակի մեջ, որն ուղեկցվում էր բոլոր մեղքերի թողությամբ և լիակատար ազատագրմամբ անցյալից: Բայց, իհարկե, գթասրտության և թողության այդպիսի հրաշքի իսկական պատճառը ոչ թե այս կամ այն իրավիճակի ծայրահեղությունն է, այլ հաշտվելու գործողությունն ինքը:

Այնպես որ ինչպիսի դժբախտություն էլ ձեր հետ տեղի ունենա` հիվանդություն, հաշմանդամություն, տան, ունեցվածքի կամ սոցիալական ստատուսի կորուստ, հարաբերությունների խզում սիրելի մարդու հետ, մոտիկներից որևէ մեկի մահը կամ տառապանքը և կամ նույնիսկ ձեր մահվան մոտենալը, - իմացեք, որ այդ ամենն իր հակառակ կողմն ունի և որ ձեզ ընդամենը մեկ քայլ է մնացել նրա համար, որպեսզի ապրեք մի անհավանական ինչ-որ բան. ցավի և տառապանքի կոպիտ մետաղի ալքիմիկական փոխակերպումը մաքուր ոսկու: Եվ այդ քայլը` հաշտվելն է:

Ես չեմ ուզում ասել, որ հաշտվելը ձեզ երջանիկ կդարձնի: Դա տեղի չի ունենա: Սակայն ձեր ցավն ու վախը կփոխակերպվեն ձեր ամենագաղտնի խորքերից` կյանքի Չարտահայտված կողմից սկիզբ առնող ներքին հանգստության և անվրդովության: Դա աստվածային հանգիստ է, որը դուրս է ամեն հասկացման սահմաններից: Երջանկությունը նրա համեմատ ինչ-որ սահմանափակ և մակերեսային բան է թվում: Այդ շողափայլ հանգիստն ուղեկցվում է գիտակցմամբ` ոչ թե մտքի մակարդակի վրա, այլ ձեր Լինելության հենց միջուկի մեջ, ձեր հավերժության և անանցողիկության մեջ: Եվ դա ուղղակի հավատ չէ: Դա ոչ արտաքին ապացույցներ, ոչ էլ ինչ-որ երկրորդական աղբյուրի հաստատումը պահանջող բացարձակ համոզվածություն է:

Sambitbaba
29.03.2016, 22:09
ՏԱՌԱՊԱՆՔԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ
ՀԱՆԳՍՏԻ



Ես կարդացել եմ մի հին հունական ստոիկ-փիլիսոփայի մասին, ով ի պատասխան իր որդու հանկարծահաս մահվան մասին լուրի, ասել է.
"Ես գիտեի, որ նա անմահ չէ": Դա՞ է հաշտվելը: Այդ դեպքում այն ինձ պետք չէ: Կան իրավիճակներ, երբ հաշտվելը
շատ անբնական և անմարդկային տեսք ունի:


Երբ դուք կտրված եք ձեր զգացմունքներից, դա բոլորովին էլ հաշտվել չէ: Սակայն մեզ անհայտ է, թե ինչ էր զգում փիլիսոփան, երբ արտասանում էր այդ բառերը: Առանձին, ամենածայրահեղ իրավիճակներում Ներկայի հետ հաշտվելը կարող է ձեզ ուժից վեր բան թվալ: Եվ սակայն դուք միշտ ունեք ևս մեկ շանս իրականության հետ հաշտվելու համար:

Ձեր առաջին շանսն առկա է ամեն մի ներկա պահի մեջ և նկատի ունի հաշտեցում նրա կոնկրետ իրականության հետ: Գիտենալով, որ գոյություն ունեցող իրավիճակն անհնար է փոխել, որովհետև այն արդեն կա, դուք կամ ասում եք "այո" նրան, ինչն արդեն կա, կամ ընդունում եք որոշակի հանգամանքի բացակայությունը: Հետո դուք վարվում եք այնպես, ինչպես պահանջում է իրավիճակը: Անընդհատ գտնվելով ընդունման վիճակում, դուք դադարում եք նոր բացասականություն, նոր տառապանքներ և նոր դառն ապրումներ ծնել: Դուք ապրում եք չդիմադրելու, թեթևության և բարեգթության վիճակում, և ազատ եք ինչ-որ բանի համար պայքարելու անհրաժեշտությունից:

Բոլոր այն դեպքերում, երբ դա ձեզ չի հաջողվում և դուք բաց եք թողնում ձեր շանսը` կամ ներկայի մեջ ոչ բավարար գիտակցված ներկայության պատճառով, ինչի արդյունքում անկարող եք դառնում կանխել չգիտակցված ներքին դիմադրության ձեր սովորույթի առանձին արտահայտումները, կամ այն պատճառով, որ այս կամ այն հանգամանքն այնքան ծայրահեղական է, որ կատարելապես անընդունելի է ձեր համար, - դուք նոր ցավ ու տառապանք եք ծնում: Կողքից կարող է թվալ, որ այդ տառապանքը բխում է գոյություն ունեցող իրավիճակից, սակայն ըստ էության այդպես չէ` դա հետևանքն է ձեր ներքին դիմադրության:

Իսկ ահա թե ինչ տեսք ունի հաշտվելու ձեր երկրորդ հնարավորությունը: Եթե դուք ի վիճակի չեք ընդունել այն, ինչ գտնվում է ձեզանից դուրս, ձեզ ոչինչ չի մնում անելու, ինչ ընդունել այն, ինչ տեղի է ունենում ձեր ներսում: Եթե դուք անընդունելի եք համարում արտաքին հանգամանքը, ընդունեք նրան զուգակցող ներքինը: Դա նշանակում է, որ դուք պետք է դադարեք դիմադրել սեփական ցավին: Թույլ տվեք ձեզ այդ ցավը զգալ մինչև վերջ: Տեղի տվեք վշտին, հուսահատությանը, վախին, միայնությանը կամ յուրաքանչյուր այլ ձևի, որն ընդունում է ձեր տառապանքը: Դիտարկեք այն, չտրվելով նրա վրա որևէ պիտակ կախելու գայթակղությանը: Համակվեք նրանով մինչև վերջ, և կկատարվի հաշտվելու հրաշքը. խորը տառապանքը կփոխակերպվի խորին հանգստի: Դա ձեր Գողգոթան է: Ուրեմն թող այն ձեր վերակենդանացումը դառնա և բարձրացնի ձեզ դեպի նոր հոգևոր բարձունքներ:


Ես ոչ ամբողջովին եմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է հաշտվել տառապանքի հետ: Չէ՞ որ
ինքներդ եք մատնացույց անում , որ տառապանքն` անհաշտելիություն է: Ինչպե՞ս կարելի է հաշտվել անհաշտելիության հետ:


Մոռացեք ժամանակավորապես հաշտվելու մասին: Երբ դուք ջղաձգվում եք ուժեղ ներքին ցավից, հաշտվելու մասին բոլոր խոսակցություններն, ինչ խոսք, իզուր և անիմաստ են թվում: Երբ ձեզ ծվատում է ուժեղ ցավը, դուք, ամենայն հավանականությամբ, անհաղթահարելի ցանկություն եք ապրելու փախչել նրանից, այլ ոչ թե հաշտվել նրա հետ: Դուք չեք ցանկանում զգալ այն, ինչ զգում եք տվյալ պահին: Դրանից ավելի բնական ի՞նչ կարող է լինել: Բայց ցավոք դուք ելք չունեք և փախչելու տեղ էլ չկա: Գոյություն ունեն քեզանից փախչելու բազմաթիվ կեղծ միջոցներ` աշխատանք, ալկոհոլ, թմրադեղեր, զայրույթ, զգացմունքների ճնշում, այլ իրավիճակների մեջ մտավոր պրոյեկցումներ և այլն: Սակայն դրանք ձեզ ցավից չեն ազատում: Տառապանքը չի թուլանում, երբ այն չգիտակցված եք դարձնում: Երբ դուք ձեզ թույլ չեք տալիս զգալ ձեր հոգու ցավը, այն ներթափանցում է ձեր բոլոր մտքերի, գործերի և մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ: Դուք, եթե կարելի է ասել, հայտարարում եք այն ամբողջ աշխարհին` տեսքով ձեզանից ճառագող էներգիայի, որը ձեր շրջապատողներն ընկալում են ենթագիտակցության մակարդակի վրա: Եթե նրանք չեն գիտակցում իրենց, նրանց մեջ կարող է նույնիսկ ձեր հանդեպ ագրեսիվություն կամ ձեզ նեղացնելու ցանկություն արթնանալ: Իր հերթին դուք նույնպես կարող եք նրանց նեղացնել, չգիտակցված պրոյեկցելով ձեր ցավը նրանց վրա: Արտաքին պարագաները, որոնք դուք ձգում և արտահայտում եք, համապատասխանում են ձեր ներքին վիճակին:

Բայց և այնպես այնտեղ, որտեղ չկա ելք, անպայման կա ընկալման այլ մակարդակ անցնելու հնարավորություն: Այդ պատճառով երես մի դարձերեք սեփական ցավից: Նայեք ուղիղ նրա դեմքին: Զգացեք նրա ամբողջ ուժը: Զգացե՛ք ձեր ցավը, այլ ոչ թե մտածեք նրա մասին: Եթե անհրաժեշտ է, արտահայտվելու հնարավորություն տվեք նրան, բայց մտովի սցենարներ մի՛ կառուցեք նրա շուրջ: Ուղղեք ամբողջ ուշադրությունը զգացմունքի, այլ ոչ թե մարդու, իրադարձության կամ իրավիճակի վրա, որոնք, ինչպես ձեզ է թվում, այդ զգացմունքի ծագման պատճառ հանդիսացան: Թույլ մի տվեք ձեր մտքին ցավի օգնությամբ ձեր սեփական աչքերում ձեզ մարդկանց կամ հանգամանքների զոհ դարձնել: Խղճալով ձեզ և անընդհատ պատմելով բոլորին ձեր տխուր պատմությունը, դուք միայն ավելի կխճճվեք ձեր տառապանքների ցանցում: Քանի որ անհնար է փախչել ցավից, այդ իրավիճակը փոխել կարող եք, սուզվելով միայն ձեր զգացմունքի ամենախորքերը: Հակառակ դեպքում այն ադպես էլ կմնա ձեր հետ: Այդ պատճառով կենտրոնացրեք ամբողջ ուշադրությունն այն բանի վրա, ինչ զգում եք հիմա, խուսափելով յուրաքանչյուր մտավոր նախորոշումներից: Ընկղմվելով ձեր զգացմունքի մեջ, զգայուն ընկալունակություն պահպանեք: Սկզբում ամեն ինչ ձեր շուրջ կարող է մռայլ թվալ, և կարող եք ցանկանալ շուռ գալ այդ մթից: Դիտարկեք այդ մղումը, բայց մի հանձնվեք նրան: Շարունակեք ուղղել ձեր ուշադրությունը ցավի վրա, շարունակեք ապրել վախ, վիշտ, սարսափ, միայնություն կամ ինչ-որ այլ բացասական հուզում: Եղեք արթմնի և մի կորցրեք տեղի ունեցածի մեջ ձեր ներկայության զգացումը: Զգացեք այն ձեր ամբողջ Լինելությամբ, մարմնի յուրաքանչյուր բջիջով: Այդ կերպ դուք այդ մութը լցնում եք լույսով` լույսով ձեր գիտակցության:

Այդ փուլի վրա դուք կարող եք այլևս չանհանգստանալ իրականության հետ հաշտվելու մասին: Այն արդեն տեղի է ունեցել: Ինչպե՞ս: Լիակատար ուշադրությունը նշանակում է լիակատար ընդունում և, հետևաբար, հաշտվել: Կենտրոնացնելով ձեր ուշադրությունն ինչի վրա էլ լինի, դուք կիրառում եք Հավերժական Ներկա Պահի ուժը` ձեր ներկայության ուժը: Դիմադրության և ոչ մի գաղտնի օջախ նրա դեմ կանգուն մնալ չի կարող: Այդ ուժն օգնում է ձեզ ազատվել ժամանակից, իսկ առանց նրա ոչ տառապանք, ոչ բացասականություն գոյություն ունենալ չեն կարող:

Տառապանքի ընդունումը հավասարազոր է հանդիպմանը մահվան հետ: Երբ դուք դեպի ձեր սեփական ցավը շուռ եք գալիս դեմքով, երբ ընդունում եք նրա իրավունքը լինել և ուղղում եք ձեր ուշադրությունը նրա վրա, դուք գիտակցված գնում եք մահվան: Բայց, ընդունելով այդ մահը, դուք հասկանում եք, որ մահ որպես այդպիսին չկա, որ վախենալու բան չկա: Մեռնում է էգոն միայն: Պատկերացրեք արևի ճառագայթ, որը մոռացել է, որ ինքը` արևի անբաժանելի մասնիկն է, և սխալմամբ ենթադրում է, որ պետք է պայքարի կենդանի մնալու համար, պետք է պատկերացնի իրեն արևից առանձին ինչ-որ բան և կառչի այդ պատկերացումից: Մի՞թե նման մոլորության մահը չէր ուղեկցվի անհավանական թեթևությամբ:

Դուք ցանկանում եք, որ ձեր մահը հե՞շտ լինի: Ցանկանում եք մեռնել առանց ցավի և հոգեվարքի՞: Ուրեմն թող Ներկայի ամեն ակնթարթ մահ բերի ձեր անցյալին, իսկ ձեր ներկայության լույսն իր փայլքով ցիրուցան անի ձեր ծանր, ժամանակի մեջ խճճված "ես"-ը, որը երբևիցէ դուք համարում էիք, որ դուք եք:

Sambitbaba
02.04.2016, 08:07
ԽԱՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



Հայտնի են ոչ քիչ պատմություններ այն մասին,
թե ինչպես ծանր տառապանքների միջով մարդիկ իրենց համար բացահայտել են Աստծոն,
իսկ "խաչի ճանապարհ" քրիստոնեական արտահայտությունը, ենթադրում եմ, մատնացույց է անում այդ նույն տառապանքը:


Եվ հենց այդ տառապանքին էլ մենք փորձում ենք վերջ տալ:

Իրականում այդ մարդիկ իրենց համար բացահայտել են Աստծոն ոչ թե տառապանքի միջով, քանի որ տառապանքը դիմադրություն է ենթադրում: Նրանք բացահայտել են Աստծոն հաշտվելու և տեղի ունեցածն ամբողջովին ընդունելու միջով, ինչին նրանց բերել է տառապանքների ծայրահեղ աստիճանը: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մակարդակի վրա նրանք հանկարծ հասկացել են, որ այդ ցավն իրենք են իրենց պատճառում:


Իսկ ինչպե՞ս են հարաբերակցվում իրար մեջ հաշտվելն ու Աստծոն ձեռք բերելը:


Քանի որ դիմադրությունն անբաժանելի է մտքից, դիմադրությունից հրաժարվելն, այսինքն հաշտվելը, նշանավորում է մտքի, այդ կեղծ աստվածության և ինքնակոչիկի` ով ձևանում է, իբր դուք է, - բռնապետության ավարտը: Այդ պահին անհետանում են բոլոր դատողություններն ու ամեն բացասականություն: Միաժամանակ ձեր համար բացվում է Լինելության տարածքը, որն առաջ ձեզանից ծածկել էր ձեր միտքը: Դուք հանկարծ սկսում եք հսկայական անշարժություն և աներևակայելի հանգիստ զգալ ձեր մեջ: Իսկ այդ հանգստի ներսում ձեր համար մեծ ուրախություն է բացվում, որն, իր հերթին, լիքն է սիրով: Իսկ այդ ներքին տարածքի հենց միջուկում է գտնվում այն, ինչն անվերջ է, սուրբ և խոսքերին ոչ ենթակա:

Ես չեմ անվանում դա ձեռք բերել Աստծոն: Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել այն, ինչից դուք երբեք չեք էլ բաժանվել, ձեռք բերել կյանք, որն ըստ էության հենց ինքներդ եք: "Աստված" բառը սահմանափակում է իր հետևում կանգնած իրականության ընկալումը ոչ միայն նրա սխալ մեկնաբանության և օգտագործման հետևանքով հազարամյակների ընթացքում, այլև այն պատճառով, որ այն ենթադրում է մեզանից առանձին ինչ-որ բան: Աստված` ինքը Լինելությունն է, այլ ոչ թե այդ Լինելության ինչ-որ էություն: Այստեղ չի կարող լինել ոչ մի հարաբերություն սուբյեկտի և օբյեկտի միջև, ոչ մի երկատվածություն, իրականության ոչ մի բաժանում ձեզ և Աստծո: Չկա ոչինչ ավելի բնական, քան Աստծոն գիտակցելը: Զարմանալի և անհասկանալի է ոչ թե այն, որ դուք չեք կարողանում սկսել գիտակցել Աստծոն, այլ այն, որ դուք ընդունակ եք գոյատևել առանց այդ գիտակցման:

Ձեր հիշատակած խաչի ճանապարհը` ավանդական ճանապարհն է դեպի պայծառացումը, և մինչև վերջերս դա միակ ճանապարհն էր: Սակայն հաշվից դուրս մի գցեք այն և մի նվազեցրեք նրա արդյունավետությունը: Այն ինչպես միշտ ուժի մեջ է:

Խաչի ճանապարհը` շրջադարձ է 180 աստիճանով: Այն նշանակում է, որ ամենատհաճ բանը ձեր կյանքում, ձեր խաչը, դառնում է ամենալավն ամենից, ինչ ունեք, ստիպելով ձեզ հաշտվել իրականության հետ և գնալ "մահվան" նրա համար, որպեսզի, նմանվելով Աստծոն, դառնաք ոչինչ. չէ՞ որ Աստված ոչ-ինչ է, այսինքն` ոչ-իր է, - նյութական չէ:

Դեռևս իրեն չգիտակցող մեծամասնության համար խաչի ճանապարհը` միակ ճանապարհն է դեպի պայծառացումը: Նրանք կարող են արթնանալ միայն հետագա տառապանքի միջով, հետևաբար մասսայական պայծառացմանը հսկայական մասսայական ցնցումներ կնախորդեն: Այդ պրոցեսի մեջ իր արտացոլումն է գտնում գիտակցության աճը կառավարող որոշակի համապարփակ օրենքների գործունեությունը, այդ պատճառով պայծառացումը բացահայտվել է առանձին մարգարեների ըմբռնմանը միայն: Այսպես, մասնավորապես, այն նկարագրված է Հավհաննու Հայտնության մեջ, չնայած և շպարված է այնտեղ կողմնակի աչքի համար անթափանցելի սիմվոլիզմի մառախուղով: Աստված մարդկանց տառապանք չի ուղարկում: Նրանք իրենք են այն պատճառում իրենց և ուրիշներին: Իսկ բացի դրանից, այն ծագում է այն պաշտպանական միջոցներից, որոնց Երկիրը` կենդանի և գիտակից օրգանիզմը, - ստիպված է դիմել մարդկային խելացնորության գրոհից պաշտպանվելու համար:

Բայց և այնպես արդեն այսօր մոլորակի վրա կան բավական շատ մարդիկ, ովքեր հասել են գիտակցության այնպիսի մակարդակի, որի վրա տառապանքի, որպես դեպի պայծառացումը շարժման միջոցի կարիքն այլևս չունեն: Այդ մարդկանց քանակն անընդհատ աճում է: Եվ ձեզ նույնպես ոչինչ չի խանգարում միանալ այդ մարդկանց:

Պայծառացումը տառապանքի` խաչի ճանապարհի միջով նշանակում է, որ ձեզ ուժով քշում են Երկնային Արքայություն, իսկ դուք ամբողջ ճանապարհին դիմադրում և քացի եք տալիս: Վեջիվերջո, այլևս ուժ չունենալով տանել ձեզ կեղեքող ցավը, դուք որոշում եք հաշտվել: Սակայն, մինչև այդ տեղի կունենա, տառապել կարելի է շատ ու շատ երկար: Իսկ ինչ վերաբերվում է պայծառացման օգտին գիտակցված ընտրությանը, դա նշանակում է հրաժարում անցյալի և ապագայի հանդեպ կախվածությունից, ինչի արդյունքում ձեր կյանքի առանցքակետը դառնում է Ներկան: Դա նշանակում է, ժամանակի մեջ կյանքին դուք նախընտրում եք կյանքը գիտակցված ներկայության վիճակի մեջ: Դա նշանակում է, որ դուք ասում եք "այո" տեղի ունեցածի ամբողջ առկայությանը: Դրանից հետո ցավը ձեզ այլևս պետք չի գա: Էլի որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որ կարողանաք ասել ձեզ. "Ես այլևս չեմ սերմանի նոր ցավ և տառապանք": Էլի որքա՞ն ցավ է ձեզ անհրաժեշտ, որ այդ ընտրությունը կատարեք:

Եթե ձեզ թվում է, որ դեռ պատրաստ չեք և ձեզ ժամանակ է հարկավոր, դուք այն կստանաք, բայց ցավի հետ միասին: Ցավը և ժամանակն անբաժանելի են իրարից:

Sambitbaba
06.04.2016, 22:44
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՔԻՆ ՈՒԺԻ ԴԻՐՔԵՐԻՑ



Իսկ ինչպե՞ս լինել այն մարդկանց հետ, ովքեր, ամենից ելնելով, իրոք ցանկանում են տառապել: Ես մի ընկերուհի ունեմ,
ում զուգընկերը պարբերաբար ծեծում է նրան: Ընդ որում նախկին զուգընկերն էլ ճիշտ նույն կերպ էր նրա հետ վարվում: Ինչու՞ է նա իրեն այդպիսի տղամարդիկ ընտրում:
Եվ ինչու՞ նա չի ցանկանում բաժանվել իր ներկա վիճակից: Ինչու՞ այդքան շատ մարդիկ ցավն են ընտրում իրենց համար:


Ես գիտեմ, որ ընտրել բառը` "նյու էյջ" շարժման սիրելի տերմինն է, սակայն տվյալ կոնտեքստում ոչ այնքան ճշգրիտ է այն օգտագործված: Պնդումը, որ ինչ-որ մեկն իր համար "ընտրել է" թերի հարաբերություններ կամ ինչ-որ մի այլ բացասական կենսական իրավիճակ, սխալ է: Ընտրությունը նկատի է առնում գիտակցվածություն` գիտակցվածության բարձր աստիճան: Եթե չկա այն` ընտրություն էլ չկա: Ընտրությունը սկսվում է այնտեղ, որտեղ դուք դադարում եք նույնացնել ձեզ ձեր մտքի և նրա պայմանադրած սովորությունների հետ: Ընտրությունն սկսվում է այն պահին, երբ դուք "միանում եք" տեղի ունեցածին: Քանի այդ պահը չի հասել, դուք շարունակում եք մնալ չգիտակցվածության վիճակի մեջ: Դա նշանակում է, որ դուք ստիպված եք մտածել, զգալ և վարվել այնպես, ինչպես կարգադրում է ձեր միտքը, որի վրա ազդեցություն է գործում արտաքին գործոնների մի ամբողջ շարք: Ահա թե ինչու է Հիսուս ասել. "Ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում"*: Դա ոչ մի կապ չունի բանականության հետ բառի սովորական իմաստով: Ես հանդիպել եմ ամբողջական չգիտակցվածության մեջ գտնվող, այսինքն իրենց և իրենց մտքի միջև ոչ մի տարբերություն չտեսնող կրթված ու բարձրբանական ոչ քիչ մարդկանց: Իրականում, եթե մտավոր զարգացումն ու գիտելիքների ծավալի մեծացումը չի հավասարակշռվում գիտակցության համապատասխան աճով, փորձանքների և դժբախտությունների հետ հանդիպումը շատ ավելի է մեծանում:

Ձեր ընկերուհին չի կարողանում խզել իր հարաբերությունները մեկի հետ, ով ծեծում է իրեն, ընդ որում, որ դա առաջին նման դեպքը չէ նրա կյանքում: Ինչու՞: Հենց այն պատճառով, որ ընտրություն չունի: Չէ՞ որ անցյալով պայմանավորված միտքն անդավաճանորեն ջանում է վերարտադրել այն, ինչ արդեն հայտնի է իրեն, ինչի հետ նա արդեն ծանոթ է: Թող որ այդ իրավիճակը հղի է ցավով, բայց ծայրահեղ դեպքում նա գիտի, թե ինչ սպասի դրանից: Միտքը կառչում է նրանից, ինչ գիտի արդեն: Անհայտությունն իր մեջ վտանգ է թաքցնում, որովհետև ենթակա չէ մտքի հսկողությանը: Ահա թե ինչու միտքը չի սիրում ներկա պահը և արհամարհում է այն: Ներկա պահի գիտակցումը "պատուհան" է բացում ոչ միայն մտքերի հոսքի, այլև անցյալի ու ապագայի կոնտինուումի մեջ: Իսկապես նոր և ստեղծագործական ինչ-որ բան աշխարհ կարող է ներմուծվել միայն այդ "պատուհանի, անսահման հնարավորությունների այդ մաքուր տարածության միջով:

Այնպես որ բացառված չէ, որ, նույնացնելով իրեն իր մտքի հետ, ձեր ընկերուհին վերարտադրում է անցյալից ինչ-որ սխեմա, որտեղ մտերմությունն ու դաժան վերաբերմունքն անբաժան են եղել մեկմեկուց: Կամ էլ նա հետևում է վաղ մանկությունից իրեն հայտնի վարքի այն մտավոր պատկերին, երբ նրան ցույց են տվել, որ նա արժանի չէ սիրո և, հետևաբար, պատժի է արժանի: Շատ հնարավոր է, որ կյանքի մեծ մասը նա անց է կացնում իր ցավագար մարմնում, որը, սովից չմեռնելու համար, անընդհատ նոր ցավ է փնտրում: Նրա զուգընկերը նույնպես օգտվում է իր չգիտակցված մտավոր մոդելներով, որոնք լրացնում են ձեր ընկերուհու մոդելները: Անշուշտ, նա ինքն է ստեղծում այդ իրավիճակը, բայց ի՞նչ "ինքնություն" է դա, որն այդքան եռանդով աշխատում է նման իրավիճակ ստեղծելու վրա: Դա ընդամենն անցյալից ժառանգված զգացմունքային-մտավոր վարքի սխեմա է: Ինչների՞դ է պետք ձեզ այդ սխեման դառնալ: Եթե դուք ասեք ձեր ընկերուհուն, որ նա ինքն է ընտրել տվյալ իրավիճակը կամ հանգամանքը, դրանով միայն կամրապնդեք իր մտքի հետ իրեն նույնացնելու նրա սովորությունը: Բայց մի՞թե նրա մտավոր սխեման` նա ինքն է որ կա: Մի՞թե նրա իսկական դեմքը նախասահմանվում է իր անցյալով: Սովորեցրեք ձեր ընկերուհուն ներկա լինել ներկա պահի մեջ որպես իր սեփական մտքերի և զգացմունքների ականատեսը: Պատմեք նրան իր ցավագար մարմնի մասին և այն մասին, թե ինչպես ազատվել նրանից: Սովորեցրեք նրան ներքին մարմինը զգալու արվեստին: Բացատրեք նրան տեղի ունեցածում ներկա լինելու իմաստը: Միայն երբ նա կսովորի ճանապարհ գտնել դեպի ներկա պահի ուժը և դրանով դուրս պրծնել պայմանավորված անցյալի գերությունից, նրա մոտ իրոք ընտրություն կհայտնվի:

Ոչ ոք իր համար արատավոր իրավիճակներ, կոնֆլիկտներ ու ցավ չի ընտրում: Ոչ ոք չի ընտրում խելացնորություն: Դրանք ծագում են այն պատճառով, որ ձեզ չի բավարարում ներկայի մեջ ներկա լինելը, ինչը կտարրալուծեր ձեր անցյալը, այսինքն ձեզ չի հերիքում լույս, որը կցրեր խավարը: Դուք ներկա եք այստեղ մասնակիորեն միայն: Դուք կիսանինջ վիճակում եք: Իսկ այդ ընթացքում ձեզ բռնադատում է ձեր պայմանավորված միտքը:

Նույն կերպ, եթե դուք պատկանում եք մարդկանց այն հսկայական քանակությանը, ովքեր հայցեր ունեն իրենց ծնողների հանդեպ, եթե դուք մինչև օրս նեղանում եք նրանց վրա այն բանի համար, ինչ նրանք արել են կամ չեն արել, նշանակում է, դուք առաջվա պես հավատում եք, որ նրանք ունեին ընտրություն, որ նրանք կարող էին վարվել այլ կերպ: Մեզ միշտ թվում է, իբր այս կամ այն իրավիճակում մարդիկ ունեին ընտրություն, բայց դա մոլորություն է: Ինչպե՞ս դուք կարող եք ընտրել, եթե ձեր կյանքը կառավարում է ձեր միտքը և նրանով պայմանավորված վարքագծերը, քանի դեռ դուք ձեզ և նրան որպես ամբողջականություն եք ընկալում: Դուք նույնիսկ ներկա չեք այնտեղ, որտեղ տեղի է ունենում այդ ընտրությունը: Մտքի հետ նույնացման վիճակը` ծայրահեղ արատավոր վիճակ է: Դա մի տարատեսակն է խելացնորության, որով տարբեր աստիճանի տառապում են համարյա բոլոր մարդիկ: Հենց որ դուք դա հասկանաք, կդադարեք նեղանալ որևէ բանի վրա: Ինչպե՞ս կարելի է նեղանալ որևէ մեկի հիվանդության վրա: Այդ վիճակում միակ համապատասխան արձագանքը` կարեկցանքն է:


Այդ դեպքում իր գործողությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի՞ կրում:
Այդ միտքն ինձ բոլորովին դուր չի գալիս:


Եթե ձեզ կառավարում է ձեր միտքը, ուրեմն, չնայած և ընտրություն չունեք, դուք ինչպես միշտ տառապում եք ձեր չգիտակցվածության հետևանքներից և նոր տառապանք եք սերմանում: Դուք քարշ եք տալիս ձեր վրա վախի, կոնֆլիկտների, ցավի և խնդիրների բեռը: Սակայն նրանց ծնած տառապանքը վերջիվերջո կստիպի ձեզ հրաժեշտ տալ չգիտակցվածության վիճակին:


Ես կարծում եմ, որ ընտրության վերաբերյալ ձեր բոլոր ասածները տառապանքին էլ կարելի է վերագրել: Մենք կարող ենք ներել,
միայն գտնվելով ամբողջական գիտակցման և հաշտվելու վիճակում:


Արդեն ավելի քան երկու հազար տարի մենք բավական հաճախ օգտագործում ենք "ներում" բառը, սակայն մարդկանց մեծամասնությունն այն հասկանում է շատ նեղ իմաստով: Դուք չեք կարող իսկապես ներել ձեզ և ուրիշներին այնքան ժամանակ, քանի դեռ չեք դադարել տեսնել ձեզ որպես ձեր անցյալի ածանցյալ: Իսկական ներումը դառնում է հնարավոր, միայն երբ դուք մուտք եք ստանում դեպի Հավերժական Ներկայի ուժը, այսինքն դեպի ձեր սեփական ուժը: Արդյունքում անցյալը կորցնում է իր իշխանությունը ձեր վրա, և դուք հասկանում եք ձեր ամբողջ ներքինով, որ ամենն, ինչ դուք երբևիցէ արել եք, ինչպես նաև բոլոր ձեր տարած վիրավորանքները, նույնիսկ ամենահեռավոր կերպով չեն դիպչում ձեր իսկական շողափայլ էությանը: Այդ դեպքում ներման հասկացությունն ինքն արդեն ավելորդ է դառնում:


Եվ ինչպե՞ս հասնել այդ իմաստավորմանը:


Երբ դուք հաշտվում եք նրա հետ, ինչ կա, և սկսում եք գիտակցված ու խորը ներկա լինել տեղի ունեցածում, անցյալը կորցնում է իր ուժը ձեր վրա: Այն ձեզ այլևս պետք չէ: Դուք գիտեք, որ ամեն ինչի բանալին ձեր ներկայությունն է ներկա պահի մեջ: Այն պահի, որն Այստեղ է և Հիմա:


Իսկ ինչպե՞ս ես կիմանամ, որ ամբողջովին հաշտվել եմ նրա հետ, ինչ կա:


Դուք ուղղակի կդադարեք այդ հարցը ձեզ տալ:




Վ Ե Ր Ջ


- - - - - - -
Ղուկ. ԻԳ; 34.

Sambitbaba
08.04.2016, 08:39
ՆԵՐԿԱ ՊԱՀԻ ՈՒԺԻ
ԿԻՐԱՌՈՒՄԸ






Այս գրքում կա ուժ, որն ընդունակ է ձեզ տանել
մտքի սահմաններից դուրս գնտվող մի տեղ`
այնտեղ,
որտեղ անհետանում են մտքի ծնած խնդիրները
և որտեղ մարդ վերջապես հասկանում է,
թե ինչ է նշանակում
անձամբ
սեփական կյանքը կերտելը:

Գրքում զետեղված են բազմաթիվ հատուկ
մտավարժություններ,
տրված են հստակ բանալիներ,
որոնք թույլ են տալիս բացահայտել
"նրբագեղություն, թեթևություն և ազատություն",
որոնք հայտնվում են մեր կյանքում,
երբ մենք ուղղակի կանգնեցնում ենք մեր մտքերը
և ընկալում ենք մեզ շրջապատող աշխարհը
Ներկա Պահի դիրքերից:





Ազատությունը սկսվում է գիտակցումից,
որ դուք և "մտածողը"` նույն բանը չեք:
Այդպիսի գիտակցումը թույլ է տալիս հետևել,
թե ով է մտածում: Ընթացքում
ակտիվանում է գիտակցության բարձրագույն
մակարդակը:

Դուք աստիճանաբար սկսում եք հասկանալ,
որ մտքից այն կողմ ընկած է
բանականության անեզր օվկիանոսը,
իսկ միտքն` այդ օվկիանոսի
մասնիկն է ամենափոքրիկ:
Բացի այդ, դուք գիտակցում եք.
ամեն իսկապես արժեքավորը`
սերը, գեղեցկությունը,
ստեղծագործելը, ուրախությունը,
ներքին հանգստությունը, -
գիտակցության սահմաններից դուրս են ծնվում:

Դուք սկսում եք արթնանալ:

Sambitbaba
08.04.2016, 16:25
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ



Առաջին անգամ "The Power of Now" հրատարակվեց 1997 թվականին: Այն ժամանակ ես պատկերացնել անգամ չէի կարող, թե որքան ուժեղ այն կազդի մարդկության կոլեկտիվ գիտակցության վրա: Այդ աշխատանքը թարգմանված է բազմաթիվ լեզուներով, և ես ամեն օր նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր անկյուններից` մարդիկ գրում են, թե որքան ուժեղ է փոխվել իրենց կյանքը գիրքը կարդալուց հետո:

Անկանոն էգոիստական գիտակցության խելակորույս արտահայտումներն առաջվա պես տեսանելի են ամենուր, սակայն կա նաև ինչ-որ նոր բան: Դեռևս երբեք այդքան շատ մարդիկ ցանկություն չեն հայտնել հրաժարվել գիտակցության կոլեկտիվ մոդելներից` մարդկության դարավոր տառապանքների պատճառից: Ձևավորվում է գիտակցության նոր վիճակ:

Բավակա՛ն է տառապել:

Նորը ծնվում է ձեր մեջ հենց հիմա, երբ դուք կարդում եք այս տողերը, որոնք խոսում են այն մասին, որ հնարավոր է ապրել ազատ, առանց ձեզ և ուրիշներին տանջելու:

Ընթերցողները հաճախ են ինձ խնդրում շարադրել The Power of Now հիմնական սկզբունքներն ավելի հասանելի ձևով` ամենօրյա կիրառման համար: Այդ պատճառով ես գրեցի այս գիրքը:

Բացի վարժություններն ու տեխնիկաները, այստեղ կարճ հղումներ են բերված "Կյանքն առանց սահմանափակումների" գրքի առաջին մեկնակերպից` նրանք կհիշեցնեն ձեզ գրքում շարադրված գաղափարներն ու կոնցեպտները, կօգնեն կիրառել ստացած գիտելիքներն ամենօրյա կյանքում:

Այդ հատվածներից շատերը հարմար են խորհրդածական ընթերցման համար: Երբ դուք այդպիսի ընթերցում եք կիրառում, արեք այդ ոչ թե նոր ինֆորմացիա յուրացնելու համար, այլ գիտակցության այլ վիճակ մտնելու համար: Այնպես որ միևնույն դրվագը կարելի է վերընթերցել շատ անգամներ, նորից ու նորից զգալով ինչ-որ նոր ու թարմ մի բան:

Փոխակերպության էներգիան` ընթերցողի մեջ ներկայություն արթնացնելու ունակությունը, - յուրահատուկ է միայն այն խոսքերին, որոնք գրվել կամ ասվել են ներկայության վիճակում:

Այդպիսի պատառիկներն ավելի լավ է դանդաղ կարդալ: Դուք շատ անգամ կուզենաք դադարել ընթերցումը, խորասուզվել լռության, մտորումների մեջ:

Ուրիշ անգամ կարելի է ուղղակի բացել գիրքը ցանկացած էջի վրա և կարդալ մի քանի տող:

Իսկ նրանց, ում The Power of Now վստահազրկել կամ վախեցրել է, այս փոքրիկ գիրքը կարող է անվտանգ աստիճան ծառայել այն ճանաչելու համար:



Էկհարտ Թոլլե
9 հուլիսի 2001 թ.

Sambitbaba
10.04.2016, 21:08
ՄԱՍ 1

ՄԵՐՁԵՑՈՒՄ
ՆԵՐԿԱ ՊԱՀԻ ՀԵՏ


Եթե ձեր գիտակցությունը
դուրս է ուղղված,
հայտնվում են միտքն ու աշխարհը:
Իսկ եթե այն ուղղված է ներս,
այն գիտակցում է սեփական Սկզբնաղբյուրը
և վերադառնում է տուն`
Անարտահայտվելին:



ԳԼՈՒԽ 1

ԼԻՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ


Բյուրավոր կենդանի օրգանիզմներ դատապարտված են ծնվել և մահանալ` և այդ ամենի հետևում կանգնած է հավերժական, անանցողիկ Ամբողջական Կյանքը: Այն նկարագրելու համար շատերն օգտագործում են Աստված բառը: Իսկ ես սովորաբար անվանում եմ այն Լինելություն:

Լինելություն բառը ոչինչ չի բացատրում, ինչպես նաև, ընդ որում, Աստված բառը: Բայց Լինելությունն ունի առավելություն. դա բաց հասկացություն է, անսահման անտեսանելին այն չի սահմանափակում: Անհնար է ձևակերպել Լինելության մտավոր պատկերը: Ճիշտ նույնպես ոչ ոք Լինելության միանձնյա տնօրենը լինել չի կարող: Լինելությունը մեզ հասանելի է միշտ և ամենուր որպես մեր "եսի" գոյության զգացում: Այդ պատճառով Լինելություն բառից մինչև Լինելությունն ապրելը` մեկ քայլ է, ոչ ավելի:



Լինելությունը` նյութական աշխարհի յուրաքանչյուր օբյեկտի ոչ միայն դրսում, այլև խորը ներսում է, - որպես նրա գաղտնի,
անտեսանելի և նկարագրության ոչ ենթակա էություն: Իսկ նշանակում է, այն հասանելի է ձեզ հենց հիմա` դա ձեր
խորին "Եսն" է, ձեր իսկական բնույթը: Բայց մի փորձեք ընդգրկել այն մտքով: Մի փորձեք այն հասկանալ:

Ճանաչել այդ էությունը հնարավոր է այն ժամանակ միայն, երբ միտքը հանգիստ է: Զգալ Լինելությունը ստացվում է,
միայն եթե դուք ներկա եք, եթե ձեր ուշադրությունը լարվածորեն և ամբողջությամբ սուզված է Ներկայի մեջ:
Բայց գիտակցությամբ Լինելությունը երբեք չեք հասկանա:


Պայծառացումը` դա էլ հենց Լինելության գիտակցումն է, "ապրվելա-իրականացվելու" մեջ գտնվելը:

Պայծառացում բառի ներքո երևակայությունն ինչ-որ գերմարդկային սխրանքներ է նկարում, ինչը շատ է շոյում մեր էգոյին: Սակայն պայծառացումը` Լինելության հետ իր ամբողջականությունը զգացող մարդու լրիվ բնական վիճակ է: Դա կապ է մի ինչ-որ անտեսանելի և նկարագրության ոչ ենթակա բանի հետ:

Տարօրինակ կերպով այդ "ինչ-որ բանը" մեզանից ամեն մեկի հենց էությունն է որ կա, և միևնույն ժամանակ անհամեմատ գերազանցում է մարդկային "եսին": Դա`մարմինների և անունների այն կողմում գտնվող ձեր իսկական էության ձեռք բերելն է:

Այդ կապը զգալու անընդունակությունը ստեղծում է "առանձին", ինքդ քեզանից և աշխարհից առանձին գոյատևման պատրանքը: Գիտակցված կամ ոչ, դուք սկսում եք ձեզ մեկուսացած բեկոր համարել: Զորեղանում է վախի զգացումը, ներքին և արտաքին կոնֆլիկտները դառնում են նորմա:

Այդ կապի իրականությունը վերապրելու գլխավոր խոչընդոտը` նույնացնելն է մեզ մեր գիտակցության հետ, գիտակցության, որն անընդմեջ մեզ մտքեր է պարտադրում: Այդ մտքերի հեղեղը կանգնեցնելու անընդունակությունը` սարսափելի դժբախտություն է, բայց այդ մասին մենք նույնիսկ չենք էլ կասկածում. այդ հիվանդությամբ տառապում է մեզանից համարյա յուրաքանչյուրը, և դա է պատճռը, որ նման վիճակը նորմա է համարվում: Անլռելի աղմուկը գլխում խանգարում է հայտնաբերել Լինելությունից անբաժան ներքին լռության աշխարհը: Աղմուկը կեղծ էություն է ծնում: Այդ կեղծ էությունը գիտակցության ծնունդն է, և այն ճառաքում է տառապանքներ և վախ:

Մտքի հետ մեզ նույնացնելը ստեղծում է հասկացություններից, պիտակներից, պատկերներից, բառերից, դատողություններից և սահմանումներից կազմված վարագույր` և այդ ամենը խանգարում է իսկական հարաբերություններին: Դա վարագույր է ձեր և ձեր էության միջև, ձեր և ձեր ընկերոջ, ձեր և բնության, ձեր և Աստծո միջև: Հենց մտքերի վարագույրն է ստեղծում բաժանվածության պատրանքը, պատրանքը, որ կաք դուք, իսկ կան ուրիշներ, ձեզ հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ:

Մարդ աստիճանաբար մոռանում է, որ ֆիզիկական իրականության և առանձին մարմինների մակարդակի հետևում ընկած է ևս մեկ մակարդակ, որի վրա մենք ամբողջական ենք գոյություն ունեցող ամեն ինչի հետ:

Հմտորեն օգտագործելու դեպքում միտքը կարող է հրաշալի գործիք դառնալ: Իսկ եթե սխալ օգտագործես այդ գործիքը, այն սկսում է քայքայել մարդուն: Հնարավոր է, որ "սխալ օգտագործումը"` անիրավական սահմանում է, չէ որ մենք, որպես կանոն, ընդհանրապես մտքից չենք օգտվում: Այդ մի՛տքն է, որ օգտագործում է մեզ: Եվ դա հիվանդություն է, անոմալիա: Մարդ նույնացրել է իրեն իր մտքի հետ: Դա մեծ սխալ է: Գիտակցությունը փոխարինել է մարդուն:

Դա համարյա նույն բանն է, եթե դուք համակված լինեիք ինչ-որ էությամբ և համարեիք, որ այդ էությունը` ինքներդ եք:



Ազատությունը սկսվում է, երբ սկսում եք հասկանալ, որ դուք ձեզ համակած էությունը` "մտածողը", - չեք: Դա ձեզ
թույլ է տալիս դիտարկել այդ էությանը: Այն պահին, երբ դուք սկսում եք դիտարկել մտածողին, ակտիվանում է
ձեր գիտակցության բարձրագույն մակարդակը:


Դուք աստիճանաբար սկսում եք հասկանալ, որ մտքից այն կողմ ընկած է գիտակցության անափ օվկիանոսը և միտքը` այդ օվկիանոսի մանրիկ մասնիկն է:

Բացի այդ, դուք գիտակցում եք. ամեն իսկապես արժեքավորը` գեղեցկությունը, սերը, ստեղծագործումը, ուրախությունը, ներքին հանգստությունը, - ծնվում է մտքի սահմաններից դուրս:

Դուք սկսում եք արթնանալ:

Sambitbaba
11.04.2016, 20:31
ԱԶԱՏՎԵՔ ՁԵՐ ՄՏՔԻՑ



Ձեզ համար ես մի լավ լուր ունեմ. մտքից ազատվելը լրիվ իրական բան է: Եվ դա միակ հնարավոր իսկական ազատագրումն է: Եվ առաջին քայլը կարելի է անել հենց հիմա:



Սկսեք ականջ դնել ձեր գլխի մեջ հնչող ձայնին այնքան հաճախ, որքան միայն կարող եք: Հատկապես ուշադիր եղեք կրկնվող
մտակառուցվածքների հանդեպ, այն հին աուդիոձայնագրությունների, որոնք հնչում են ձեր գլխում` հնարավոր է, արդեն երկար տարիներ:

Հենց դա է, որ ես անվանում եմ "դիտարկել մտածողին": Կարելի է նաև այսպես ասել. ականջ դրեք ձեր ներսում հնչող ձայնին,
եղեք այնտեղ որպես դիտարկող ներկայություն:

Երբ դուք լսում եք այդ ձայնը, արեք դա առանց կողմնապահության: Խուսափեք դատողություններից: Մի գնահատեք և մի դատեք լսածը,
հակառակ դեպքում դա արդեն մաքուր դիտարկում չի լինի` և ներքին ձայնը գաղտագողի ներս կմտնի ետնամուտքից:
Շատ շուտով դուք կհայտնաբերեք. կա ձայն` և կա "ես", ով լսում է այդ ձայնը: Այդ ես եմ իրականացումը, ինչպես նաև սեփական
ներկայության զգացումը, ինքը միտքը չէ: Ներկայության այդպիսի զգացումը ծնունդ է առնում գիտակցության սահմաններից դուրս:


Ականջ դնելով ձեր գլխում հնչող ձայնին, դուք կգիտակցեք ոչ միայն մտքերը, այլև ձեզ` այդ մտքերը դիտարկողին: Այդ կերպով բացվում է գիտակցության նոր տարածք:



Ականջ դնելով մտքերին, դուք զգում եք գիտակցված ներկայություն` այսպես ասած, մտքերից այն կողմ գտնվող
ձեր խորին էությունը: Եվ միտքը կորցնում է իր ուժը և ասես հօդս է ցնդում, չէ որ դուք այլևս չեք նույնացնում ձեզ
ձեր գիտակցության հետ, իսկ նշանակում է, նրան էներգիա չեք մատակարարում: Դա առաջին քայլն է դեպի կպչուն և ինքնաբերական մտքերից ազատագրումը:

Երբ միտքը "չքանում է", ընդհատվում է մտքերի հոսքը` առաջանում է ոչ-մտքի լուսաշերտ: Սկզբում այդ շերտերն
ընդամենը մի քանի ակնթարթ կտևեն, բայց աստիճանաբար կսկսեն մեծանալ: Երբ ի հայտ են գալիս
այդպիսի դադարներ, ձեր ներսում դուք սկսում եք զգալ լռության և անդորրի կղզյակների առկայությունը: Դա
սկիզբն է վերադարձի Լինելության հետ ձեր միասնության վիճակին, որը սովորաբար ստվերապատված է մտքով:

Փորձի հետ միասին, կխորանա նաև լռության և հանգստի զգացումը: Փաստորեն, այդ խորությունը սահմաններ չունի:
Դուք կզգաք նաև այդ ներքին խորությունից ճառաքող ուրախության նուրբ թրթիռները: Դա Լինելության ուրախությունն է:


Եթե զգում եք ձեր ներքին կապը Լինելության հետ, դուք ավելի ակտիվ եք և աշխույժ, քան նրանք, ովքեր նույնացնում են իրենց մտքի հետ: Դուք ամբողջովին ներկա եք: Միասնության զգացումն ավելացնում է ձեր էներգետիկական դաշտի թրթիռների հաճախականությունը, ինչը լցնում է մարմինը կենսարար ուժով:

Խորանալով ոչ-մտքի տարածք, - ինչպես այդ վիճակն անվանում են Արևելքում, - դուք մաքուր գիտակցության վիճակ եք մտնում: Այդպիսի վիճակում մարդ իր ներկայությունն այնքան սուր է զգում, նրան տակով է անում ուրախության մի այնպիսի ալիք, որ բոլոր նրա մտքերը, հուզումները, մարմինը` ընդհանրապես արտաքին աշխարհը, - նահանջում են երկրորդ պլան:

Դա ոչ թե էգոիստական, այլ էգոյի բացակայության վիճակ է: Դուք դուրս եք եք պրծնում շրջանակներից նրա, ինչը սովորել եք ձեր "եսը" համարել: Դուք` հենց այդ ներկայությունն եք, և միևնույն ժամանակ այդ ներկայությունը` անհամեմատելի ավելին է, քան դուք:



Մտքերի հոսքը կասեցնելու համար, պարտադիր չէ "հետևել ձեր մտածողին": Կարելի է նաև կենտրոնացնել
ուշադրությունը Ներկայի վրա: Ուղղակի ամբողջովին գիտակցեք ներկա պահը:


Այդ վիճակը թույլ է տալիս հաճույք ստանալ ամենախորը մակարդակի վրա: Դա միջոց է կտրել գիտակցությունը մտքերից և ոչ-մտքի ճեղքվածք ստեղծել, - այդպիսի ճեղքվածքը զարմանալի ավյուն և գիտակցվածություն է բերում; դուք դադարում եք մտածել: Դրանում է խորհրդածման գլխավոր իմաստը:


Վարժվել կարելի է նաև ամենօրյա կյանքում. դրա համար ընտրեք սովորական մի ինչ-որ գործ: Ամբողջովին
կենտրոնացրեք ձեր ուշադրությունն այդ գործի վրա` թող նա ինքը նպատակ դառնա: Օրինակ, երբ
քայլում եք աստիճաններով, կենտրոնացեք ամեն քայլի, ամեն շարժման, ամեն շնչել-արտաշնչելու վրա:
Ամբողջովին եղեք ներկա:

Երբ լվանում եք ձեռքերդ, ուշադրություն դարձրեք ձեր զգացումներին. լսեք հոսող ջրի ձայնը, զգացեք
ձեր ձեռքերի շփումը, շնչեք օճառի հոտը...

Երբ նստում եք մեքենա և փակում եք դուռը, մի փոքր դադար տվեք ու կենտրոնացեք
շնչառության վրա: Գիտակցեք ձեր ներկայության լուռ, հզոր զգացումը:

Թե որքանով է ձեզ հաջողվել վարժությունը, կարելի է ստուգել ըստ ներքին հանգստության աստիճանի`
դա ամենավստահելի ցուցանիշն է:


Սովորեք չնույնացնել ձեզ ձեր մտքի հետ` դա կարևորագույն քայլ է պայծառացման ճանապարհին: Ամեն անգամ, երբ դուք լուսաճեղք եք բացում ձեր մտքերի հոսքի մեջ, ձեր գիտակցության լույսն ավելի է հզորանում:

Հնարավոր է, մի օր կհայտնաբերեք, որ ձեր գլխում հնչող ձայնը ձեզ ստիպում է ժպտալ` ճիշտ ծամածռություններ անող մանչուկի պես: Դա ճշգրիտ նշան է, որ դուք դադարել եք չափից դուրս լուրջ ընկալել ձեր մտքի պարունակությունը, որովհետև սեփական "եսի" ձեր զգացումը դադարել է կախված լինել նրանից:

Sambitbaba
13.04.2016, 18:55
ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ.
ՎԵՐ ՀԱՌՆԵԼ ՄՏՔԵՐԻ ՎՐԱ


Տարիների հետ մեզանից ամեն մեկի մոտ ձևավորվում է սեփական փորձով և մշակույթային շրջապատով պայմանավորված ներքին պատկերացում սեփական անձի մասին: Այդ երևակայական "եսը" կարելի է "էգո" անվանել: Այն "հյուսված է" մտքերից` էգոն գոյություն ունի միայն շնորհիվ մտքերի հոսքի:

Էգո բառն ամեն մեկը յուրովի է հասկանում: Ինձ համար էգոն` կեղծ "եսն" է, մտքի հետ չգիտակցված նույնացման արդյունքը:

Ներկա պահը էգոյի համար համարյա գոյություն չունի, նրա կողմից իսկական են ճանաչվում միայն անցյալն ու ապագան: Ճշմարտության բացարձակ նենգափոխումը բացատրվում է նրանով, որ "էգոյի ռեժիմում" գիտակցության գործողությունները սաստիկ աղավաղված են: Էգոն անցյալին թույլ չի տալիս ջնջվել ձեր հիշողությունից` ո՞վ եք դուք առանց անցյալի: Էգոն անընդհատ պրոյեկցում է իրեն ապագայի մեջ, դրանով իսկ ապահովելով սեփական կենդանությունը և փորձելով ապագայի մեջ ինչ-որ կերպ իրականացվելու որևէ հնարավորություն գտնել:

Էգոն հայտարարում է. "Այ, երբ տեղի ունենա այս, այս և այս, իմ կյանքը կարգի կգա, ես ձեռք կբերեմ երջանկություն և հանգիստ":

Եթե նույնիսկ թվում է, որ էգոն հետաքրքրվում է Ներկայով, դա չի նշանակում, որ նա իրոք տեսնում է Ներկան: Էգոյի ընկալումն աղավաղված է, չէ՞ որ Այժմվա վրա նա նայում է անցյալի աչքերով: Կամ էլ նեղացնում է Ներկայի իմաստը, դարձնելով այն նպատակին հասնելու միջոց, ինչը միշտ գտնվում է պլանավորված գիտակից ապագայում: Հետևեք ձեր գիտակցությանը` և կհամոզվեք, որ հենց այդպես է, որ կա:

Ազատագրման բանալին` Ներկայի մեջ է: Բայց քանի դեռ դուք ձեր մտքի հետ մի ամբողջականություն եք կազմում, անհնար է գտնել Ներկան:

Ձեռք բերել պայծառացում` նշանակում է վեր հառնել մտքերի վրա: Պայծառացած վիճակում մարդ շարունակում է օգտագործել գիտակցության հնարավորություններն ըստ անհրաժեշտության, բայց անում է այդ արդյունավետության և ներքին կենտրոնացման շատ ավելի մեծ աստիճանով: Պայծառացած վիճակում գիտակցությունը հիմնականում օգտագործվում է պրակտիկ նպատակներով; մարդ ազատվում է ձանձրացնող ներքին երկխոսությունից, նրա ներսում խաղաղություն է տիրում:

Երբ մտքի կարողությունը գործադրելու անհրաժեշտություն է ծագում, հատկապես եթե անհրաժեշտ է ստեղծագործական լուծում գտնել, մտորումների րոպեները մեջընդմիջվում են լռության պահերով, միտքը տեղակալվում է ոչ-մտքի վիճակով:

Ոչ-միտքը` գիտակցությունն է առանց մտքերի: Դա ստեղծագործաբար մտածելու միակ հնարավորությունն է, քանի որ վիճակների այդպիսի հերթագայությամբ է միայն միտքն իսկական ուժ ձեռք բերում: Միտքն ինքնին, միտքը, առանց որևէ կապի գիտակցության անծայրածիր օվկիանոսի հետ, շատ արագ ապարդյուն, անհեթեթ և ավերիչ մի բան է դառնում:

Sambitbaba
16.04.2016, 19:26
ԱՊՐՈՒՄԸ`
ՄԱՐՄՆԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄՏՔԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆԸ



Գիտակցությունն, իմ հասկանալով, - ոչ միայն մտքերն են: Դա նաև ապրումներն են, և ընդհանրապես ռեակցիաների ամբողջ չգիտակցված ներքին մտավոր-զգացմունքային մոդելները: Ապրումը ծագում է այնտեղ, որտեղ մարմինը փոխներգործության մեջ է մտնում գիտակցության հետ: Ապրումը` մարմնի հակազդումն է գիտակցության ակտիվության վրա, կամ գիտակցության արտացոլումը մարդու մարմնի մեջ:

Որքան ավելի շատ եք դուք ձեզ նույնացնում ձեր մտքերի, համակրանքների և հակակրանքների, դատողությունների և մեկնաբանությունների հետ, այնքան ավելի քիչ եք ներկա որպես դիտարկող գիտակցություն և այնքան ավելի շատ են ձեր էներգետիկական կորուստները (դուք կարող եք նույնիսկ չգիտակցել այդ): Եթե դուք չեք կարողանում զգալ ձեր ապրումները, եթե ասես կտրված լինեք նրանցից, ուրեմն վաղ թե ուշ նրանք իմաց կտան իրենց մասին ֆիզիկական մակարդակի վրա (տկարություն, հիվանդոտ ախտանիշներ):



Եթե ձեզ դժվար է զգալ ձեր ապրումները, կենտրոնացրեք ուշադրությունը ձեր մարմնի ներքին
էներգետիկական դաշտի վրա: Դա նույնպես օգնում է կապ հաստատել ապրումների հետ:

Եթե դուք իրոք ցանկանում եք ճանաչել ձեր գիտակցությունը, ձեր մարմինը միշտ կտա ձեզ նրա ներքին վիճակի արտացոլումը: Ուշադրություն
դարձրեք ապրումների վրա, ավելի ճիշտ, զգացեք դրանք ձեր մարմնում: Եթե ապրումները հակասում են մտքերին, նշանակում է, ստում են մտքե՛րը:
Իսկ ապրումներն արտացոլում են ճշմարտությունը` ոչ թե ձեր "եսի" վերջնական ճշմարտությունը, այլ հարաբերական ճշմարտությունն այս
կամ այն պահին ձեր մտքի վիճակի մասին:

Հնարավոր է, դուք առայժմ պատրաստ չեք ձեր մտքի չգիտակցված ակտիվությունը փոխակերպել մտքերի գիտակցվածության: Բայց այդ ակտիվությունը
միշտ արտահայտվում է մարմնում ապրումների տեսքով, իսկ գիտակցել ապրումները դուք միշտ էլ ընդունակ եք:

Այդ կերպ դիտարկել ապրումները` համարյա նույն բանն է, ինչ լսել կամ հետևել մտքին: Միակ տարբերությունը` միտքը տեղափակվում է
գլխում, իսկ ապրումը զգացվում է ամբողջ մարմնով, այնպես ինչպես ապրումները բավական զգալի ֆիզիկական կոմպոնենտ ունեն:
Դուք կարող եք ձեզ թույլ տալ լինել այդ ապրումները` և միևնույն ժամանակ չհայտնվել նրանց իշխանության ներքո: Դադարեցիք
լինել ապրումնե՞ր, - այժմ դուք արդեն ներկայությունը մտահայող ականատես եք:



Եթե կիրառում եք դա կանոնավորապես, չգիտակցվածն անպայման կշողա գիտակցման լույսով:



Սովորություն դարձրեք կանոնավոր կերպով հարցնել ձեզ. "Ի՞նչ է տեղի ունենում այս պահին իմ ներսում":
Այդ հարցը կօգնի շարժվել ճշմարիտ ուղղությամբ: Բայց ոչ մի դեպքում մի վերլուծեք, ուղղակի դիտարկեք: Ուշադրությունն ուղարկեք ներս:
Զգացեք ապրումի էներգիան:

Եթե ապրումները ներսում չեն չդրսևորվում, ավելի խորն ուղղեք ձեր ուշադրությունը, դեպի ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտը:
Դա էլ հենց Լինելության բանալին է:

Sambitbaba
17.04.2016, 21:46
ԳԼՈՒԽ 2

ՎԱԽԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ


Որպես հոգեբանական վիճակ, վախը ոչ միշտ է, որ լուրջ և անմիջական վտանգի արդյունք է հանդիսանում: Այն արտահայտվում է տարբեր ձևերով. դրանք և տագնապներն են, և անհանգստությունը, և հուզմունքները, և նյարդայնությունը, և լարվածությունը, և ամենատարբեր ֆոբիաները, և շատ այլ բաներ:

Եթե մարդ ենթակա է հոգեբանական վախի, նա վախենում է ոչ թե նրանից, ինչ տեղի է ունենում հիմա, այլ նրանից, ինչ կարող է տեղի ունենալ:

Դուք գտնվում եք այստեղ և հիմա, բայց ձեր միտքը տեղափոխվում է ապագա: Ստեղծվում է յուրատեսակ ճեղքվածք, տարածություն, ուր էլ հենց սողոսկում է տագնապը: Եվ եթե դուք, կորցնելով ձեր կապը Ներկայի հզորության և պարզության հետ, նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ, տագնապի այդ տարածությունը կմա ձեզ հետ ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Ներկա ժամանակի հետ միշտ կարելի է լեզու գտնել, բայց գիտակցության պրոյեկցման հետ անհնար է պայմանավորվել` ինչպես անհնար է տիրապետել ապագային:

Ավելին, քանի դեռ դուք նույնացնում եք ձեզ ձեր մտքի հետ, ձեր կյանքը կառավարում է էգոն: Բայց էգոն` ֆանտոմ է: Եվ այդ պատճաևով, չնայած պաշտպանական բարդ մեխանիզմներին, նա շատ խոցելի է և վիրավորվող; ձեր էգոյին միշտ վտանգներ են երևում: Դա է էգոյի էությունը, չնայած արտաքինից նա կարող է ձեզ համոզվածության մարմնավորում թվալ:

Հիշեք. զգացումը` մտքի մարմնական ռեակցիան է: Ի՞նչ ազդանշան է անընդհատ հղում մարմնին էգոն, ձեր մտքի ծնունդ կեղծ "եսը": "Ուշադրությու՛ն, ինձ վտանգ է սպառնում":

Ի՞նչ զգացում է առաջացնում այդ անընդհատ կրկնվող ազդանշանը:

Իհարկե, վախ:






Մեզ թվում է, թե վախի համար շատ պատճառներ կան. կորստի վախ, անհաջողության վախ, ցավի վախ և նման այլ բաներ: Բայց վերջին հաշվով բոլոր վախերը հանգում են նրան, որ էգոն վախենում է մահից, վախենում է ոչնչանալուց: Էգոյին միշտ թվում է, թե մահն ինչ-որ տեղ կողքիդ է: Եթե մարդ նույնացնում է իրեն իր մտքի հետ, մահվան վախն իր կնիքն է դնում նրա կյանքի բոլոր բնագավառների վրա:

Մահվան վախով է բացատրվում նույնիսկ այնպիսի, կթվար թե, սովորական և "նորմալ" երևույթ, ինչպիսին է սևեռուն պահանջը հաղթել յուրաքանչյուր վեճում, ապացուցել զրուցակցի սխալը և պաշտպանել այն դիրքերի ճշմարիտ լինելը, որի հետ դու նույնացրել ես քեզ: Չէ՞ որ երբ դուք նույնացնում եք ձեզ մի ինչ-որ համոզմունքի հետ, իսկ հետո պարզվում է, որ այդ համոզմունքը սխալ է, ոչնչացման վտանգի տակ է հայտնվում գիտակցության վրա հիմնված սեփական "եսի" մասին ձեր պատկերացումը: Այդ պատճառով, որպես մարմնավորված էգո, դուք չեք կարող սխալվել: Սխալը հավասարազոր է մահվան: Այդպիսի մոտեցումը հաճախ է պատճառ դառնում հարաբերությունների խզման, պատճառ պատերազմների...

Երբ դուք դադարեք նույնացնել ձեզ մտքի հետ, ձեր մասին ձեր պատկերացումը կդադարի կախված լինել նրանից, ճշմարիտ եք դուք թե ոչ: Դա նշանակում է, որ սեփական ճշմարտության մեջ կպչուն և խորինս ենթագիտակցական պահանջը (ըստ էության, բռնության տարատեսակ) վերջապես կանհետանա: Դուք կկարողանաք պարզ և հստակորեն խոսել ձեր հայացքների և զգացմունքների մասին, բայց կանեք այդ առանց ագրեսիայի և պաշտպանվելու ձգտման: Ձեր պատկերացումը ձեր մասին կհիմնվի ոչ թե գիտակցության, այլ ձեր ներսում մի ինչ-որ ավելի խորը և ճշմարիտ բանի վրա:



Դիտարկեք ձեր բոլոր պաշտպանական ռեակցիաներին: Ի՞նչ եք պաշտպանում: Դուք պաշտպանում եք պատրանքային անձի,
գիտակցության ստեղծած կերպար, հնարովի էություն: Վարքի պաշտպանական մոդելների գիտակցումը, նրանց դիտարկումը
բերում է ապանույնացմանը: Ձեր գիտակցվածության լույսի մեջ կտարրալուծվեն չգիտակցվածության սկզբունքները:

Դա կդնի վերջը հարաբերությանների համար այդքան կործանիչ վեճերի և "ուժի խաղերի": Իշխությունն ուրիշների վրա`
ուժի դիմակի տակ թաքնված թուլություն է: Իսկական ուժը` մարդու ներսում է, այն հասանելի է ձեզ հենց հիմա:


Գիտակցությունը միշտ փորձում է ժխտել Ներկան և փախչել նրանից: Այլ խոսքերով ասած, որքան ավելի եք նույնացնում ձեզ ձեր մտքի հետ, այնքան ավելի ուժեղ եք տառապում: Կարելի է ասել նաև. որքան ավելի գնահատում և ընդունում եք Այժմը, այնքան ավելի քիչ եք տառապում ցավից` և այնքան ավելի քիչ իշխանություն ունի ձեր վրա էգոիստական գիտակցությունը:

Եթե չեք ցանկանում ցավ պատճառել ձեզ և ուրիշներին, չեք ցանկանում բազմապատկել դեռևռս ձեր մեջ ապրող անցյալի ցավը, ուրեմն դադարեք ստեղծել ժամանակ` ծայրահեղ դեպքում, մի ստեղծեք այն ավելի, քան պահանջվում է պրակտիկ հարցերը լուծելու համար: Ինչպես դադարել ժամանակ ստեղծե՞լ:



Խորինս գիտակցեք, որ Ներկա Պահը` միակ բանն է, ինչ ունեք: Կենտրոնացրեք ձեր ամբողջ ուշադրությունն
Այժմվա վրա:

Առաջ դուք ապրում էիք ժամանակի մեջ և միայն երբեմն էիք հայտնվում Ներկայում: Եկել է ժամանակը
բնակություն հաստատել Այժմվա մեջ և անցյալ ու ապագա հաճախել միայն երբեմն` ինչ-որ անհրաժեշտ
խնդիրներ լուծելու համար:

Միշտ ասեք "այո" ընթացիկ ակնթարթին:

Sambitbaba
21.04.2016, 18:36
ԱԶԱՏՎԵՔ
ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏՐԱՆՔԻՑ


Բանալին սա է` Ազատվեք ժամանակի պատրանքից: Ժամանակն ու գիտակցությունն անքակտելիորեն կապված են իրար: Բաժանեք ժամանակը մտքից` և ժամանակը կանգ կառնի, քանի դեռ դուք չեք որոշել օգտագործել այն ձեր նպատակների համար:

Նույնացնելով մեզ մեր մտքի հետ, մենք անխուսափելիորեն ընկնում ենք ժամանակի թակարդը. և դատապարտված ենք ապրել միայն հիշողություններով ու սպասումներով: Անցյալն ու ապագան տիրում են մեզ անբաժանելիորեն; մենք չենք ցանկանում գնահատել ու ճանաչել Ներկան, չենք ցանկանում, որ Ներկա Պահը մեր կյանք մտնի: Մեր կյանքն ավելի շատ ամփոփվում է հիշողությունների և սպասումների վրա, քանզի անցյալը նույնության աղբյուր է դառնում, իսկ ապագան` փրկության, ինքնաիրականացման հույս այս կամ այն կերպով: Բայց այդ ամենը` պատրանքներ են:

Որքան ավելի եք կենտրոնանում ժամանակի վրա` անցյալի, կամ ապագայի, - այնքան ավելի եք կորցնում Ներկա Պահը: Կորցնում եք այն, ինչն ամենաթանկն է աշխարհում:

Ինչու՞ է Ներկան թանկ ամենից: Նախ, որ գոյություն ունի միայն Ներկան, միայն Ներկա Պահը: Ուրիշ ոչինչ չկա: Հավերժական Ներկա Պահը` Տիեզերքն է, որտեղ ծավալվում է մեզանից ամեն մեկի կյանքը; դա միակ մշտական մեծությունն է: Կյանքը տեղի է ունենում Հիմա: Ուրիշ տարբերակներ չեն եղել և չեն լինի:

Երկրորդ, միայն Ներկա Պահը կարող է ձեզ օգնել հաղթահարել մտքի սահմանափակությունը: Ներկա Պահը` միակ հնարավորությունն է մուտք գործել հավերժական և ձևի մեջ չսահմանափակված Լինելության աշխարհը:

Պատահե՞լ է ձեզ մտածել, զգալ, անել, ապրել ինչ-որ բան Ներկայի սահմաններից դուրս: Ի՞նչ եք կարծում, ապագայում կընձեռնվի՞ այդպիսի հնարավորություն: Կարո՞ղ է արդյոք տեղի ունենալ ինչ-որ բան Ներկա Պահի սահմաններից դուրս: Պատասխանն ակընհայտ է, ճի՞շտ է:

Բոլոր իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե անցյալում, այլ Ներկա Պահին: Երբեք ոչինչ տեղի չի ունենում ապագայում` միայն Ներկայում:

Հասկանալ մտքով էությունը նրա, ինչի մասին ես հիմա խոսում եմ, անհնար է: Այդ հասկանալու պահը միշտ գիտակցության տեղաշարժի պահ է դառնում` տեղաշարժ գիտակցությունից դեպի Լինելությունը, ժամանակից դեպի ներկայությունը: Գոյություն ունեցող ամեն ինչ հանկարծակի կենդանանում է, արձակում է էներգիա, ճառագում է Լինելություն:

Sambitbaba
23.04.2016, 17:39
ԳԼՈՒԽ 3

ՄՏՆԵԼ ՆԵՐԿԱ ՊԱՀ


Ժամանակից դուրս գտնվող տարածքը հնարավոր է դարձնում նոր գիտելիքի առկայությունը: Այդ գիտելիքը չի "սպանում" ամենայն գոյի մեջ դեգերող հոգուն, չի խախտում կյանքի գաղտնիքն ու սրբությունը, այլ խորին սեր ու հարգանք է սփռում աշխարհում ամեն ինչի հանդեպ: Այդ գիտելիքի մասին գիտակցությունը չի էլ կասկածում անգամ:



Հաղթահարեք Ներկան հերքելու և նրան դիմադրելու հին մոդելը: Սովորեցրեք ձեզ ուշադրությունն անցյալի և ապագայի վրա
կենտրոնացնել անհրաժեշտության դեպքում միայն: Ամենօրյա կյանքում հնարավորինս հեռու մնացեք ժամանակից:

Եթե ուղիղ Ներկա Պահ մտնել չի ստացվում, կենտրոնացեք մտքի Ներկա Պահից խույս տալու սովորական ցանկության վրա: Միտքն,
ինչպես կհամոզվեք, համարում է, որ ապագան ավելի լավը կամ ավելի վատն է Ներկայից: Եթե ենթադրվող ապագան ավելի լավն է
Ներկայից, դա ձեզ հուսադրում է, դուք հաճելի փոփոխություններ եք ակնկալում: Եթե վատն է` սկսում եք անհանգստանալ: Բայց
երկու հնարավորություններն էլ` ընդամենը պատրանքներ են:

Զբաղվելով ինքնադիտարկմամբ, դուք ավելի շատ ներկայություն եք ներմուծում ձեր կյանք: Երբ նկատում եք, որ ներկա չեք, անմիջապես
սկսում եք ներկա լինել: Երբ դիտարկում եք ձեր մտքին, ազատագրվում եք նրա իշխանությունից: Ի հայտ է գալիս դիտահայող ներկայություն`
իսկ դա նոր գործոն է, և մտքի կատեգորիաներին այն չի պատկանում:

Ներկա եղեք որպես մտքի դիտարկող` դիտարկեք ձեր մտքերը, զգացմունքները, ռեակցիաները տարբեր իրավիճակներում: Ձեր
ռեակցիաները պետք է հետաքրքրեն ձեզ ոչ ավելի քիչ, քան դրանք հրահրող մարդը կամ իրադարձությունը:

Ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ եք կենտրոնացնում ձեր ուշադրությունն անցյալի կամ ապագայի վրա: Մի դատեք կամ
վերլուծեք դիտարկման առարկան: Դիտարկեք ձեր մտքերը, զգացեք զգացմունքները, հետևեք ռեակցիաներին: Դրանք ձեր
անձնական խնդիր մի սարքեք: Եվ դուք կհայտաբերեք մի ավելի հզոր բան, քան ամենն, ինչ դիտարկում էիք, - գիտակցության
պարունակությունից դուրս դուք կգտնեք հանգիստ դիտահայող ներկայությունը, լռակյաց ականատեսին:


Լարված ներկայությունն անհրաժեշտ է, երբ այս կամ այն իրավիճակները լուրջ զգացմունքային ծանրաբեռնումների պատճառ են դառնում: Օրինակ, վտանգի տակ է հայտնվում ձեր ինքնագնահատականը; ձեր կյանք են ներխուժում վախ ծնող նոր հանգամանքներ; ինչ-որ բան "կարգի չի ընկնում"; Ձեզ նորից ու նորից համակում են երբևիցէ ապրած զգացմունքները:

Նման իրավիճակներում մարդ հակված է "չգիտակցված" վարքի: Զգացմունքը կամ ռեակցիան հաղթում է ձեզ` և դուք "դառնում" եք այն: Ձևանում եք, թե այդ զգացմունքը կամ ռեակցիան` դուք եք: Արդարանում եք, սխալվում եք, հարձակվում եք, պաշտպանվում եք... բայց իրականում այդ դուք չեք: Դա ռեակցիայի մոդելն է, գոյատևելու իր սովորական ռեժիմում գտնվող միտքը:

Նույնացնելով ձեզ մտքի հետ, դուք նրան էներգիա եք մատակարարում; իսկ դիտարկումը մտքին` նրան զրկում է էներգիայից: Մտքի հետ նույնացվելն ավելի շատ ժամանակ է ստեղծում; դիտարկումը մտքին`ճանապարհ է դեպի արտաժամանակային տարածք: Մտքից խլած էներգիան ընկում է Ներկա: Զգալով մեկ անգամ, թե ինչ է ներկայությունը, ավելի ու ավելի քիչ ուժդրումով դուք կկարողանաք վերացարկվել ժամանակից, երբ այն ձեզ պետք չի լինի այլևս ինչ-որ պրակտիկ հարցեր լուծելու համար, - և խորանալ Ներկա Պահի մեջ:

Դա ոչ մի կերպ չի անդրադառնա անցյալն ու ապագան պրակտիկ նպատակներով օգտագործելու ձեր ունակության վրա: Ավելին, Ներկա Պահի մեջ ընկղմվելը նշանակալիորեն կմեծացնի այդ հնարավորությունները. ձեր միտքը կսրվի, ավելի հեշտ կլինի կենտրոնանալ:

Ներկա Պահը միշտ գտնվում է պայծառացած մարդու ուշադրության կենտրոնում, բայց գիտակցության ծայրամասերում պահպանվում է հիշողությունը ժամանակի մասին: Այլ կերպ ասած, այդպիսի մարդն օգտվում է ժամացույցի ժամանակից, բայց հոգեբանական ժամանակին ենթակա չէ:

Sambitbaba
26.04.2016, 08:06
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏԱԳՐՎԵԼ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՑ


Սովորեք օգտագործել ժամանակը պրակտիկ հարցեր լուծելու համար` այդպիսի ժամանակը կարելի է անվանել ժամացույցի ժամանակ, - բայց երբ այդ հարցերը լուծվեն, անմիջապես վերադարձեք դեպի Ներկայի գիտակցումը: Այդ դեպքում ձեր մոտ "հոգեբանական ժամանակի" վերնակառույց չի ստեղծվի (հոգեբանական ժամանակը` նույնանալն է անցյալի հետ և սեփական անձի սևեռուն պրոյեկցումն ապագայի մեջ):

Երբ մարդ իր առջև նպատակ է դնում և գնում է դեպի այն, նա օգտագործում է "ժամացույցի ժամանակը": Նա գիտակցում է, թե ուր է ցանկանում ընկնել, բայց ամբողջովին կենտրոնանում է ընթացիկ գործողության վրա, գիտակցում է այդ պահի արժեքը:

Եթե դուք կենտրոնանում եք բացառապես նպատակի վրա (օրինակ, ցանկանում եք երջանկություն գտնել, իրագործել ձեր հնարավորությունները, գտնել ձեզ), ուրեմն Ներկա Պահի արժեքը փոքրանում է: Ներկա Պահը դառնում է նպատակին հասնելու միջոց; Ներկան ինքնին ձեր աչքին ոչ մի արժեք չունի: Ժամացույցի ժամանակը հոգեբանական ժամանակ է դառնում: Կյանքի ճամփորդությունը դադարում է արկած լինել և փոխակերպվում է հասնելու, ձեռք բերելու, "այդ անելու" սևեռուն պահանջի:

Եվ ահա դուք արդեն չեք նկատում ճամփեզրի ծաղիկները, չեք շնչում նրանց բույրը, չեք տեսնում, թե որքան գեղեցիկ ու զարմանահրաշ է Ներկա Պահի կյանքը:

Դուք մի՞շտ եք ձգտում հայտնվել ոչ այնտեղ, որտեղ կաք:

Ձեր գործողությունների մեծ մասն`ընդամենը նպատակին հասնելու միջո՞ց են:

Թվու՞մ է ձեզ արդյոք, որ ինքնաիրականացումն ինչ-որ տեղ ձեր կողքին է:

Հանգու՞մ է այդ ինքնաիրականացումը վաղանցիկ հաճույքների` ուտելու, խմելու, թմրադեղերի, սեքսի, հուզմունքի, ոգևորման:

Դուք մի՞շտ եք նպատակադրված, որ հասնեք ինչ-որ բանի, ձեռք բերեք, դառնաք, - թե՞ ուղղակի վազում եք նոր զգացումների և հաճույքների հետևից:

Թվու՞մ է ձեզ արդյոք, թե որքան ավելի շատ են ձեր ձեռքբերումները, այնքան ավելի լավ, ավելի ամբողջական է ձեր ինքնաիրականացումը և ավելի ակնհայտ է ձեր հոգեբանական ինքնաբավությունը:

Սպասու՞մ եք դուք արդյոք, որ մի ինչ-որ բարի քեռի կամ հորաքյուր ձեր կյանքին իմաստ կտա:

Որպես կանոն, երբ մարդ ըստ սովորության նույնացնում է իրեն մտքի հետ կամ գտնվում է գիտակցության չպայծառացած վիճակում, Ներկա Պահի մեջ թաքնված ուժն ու անսահման ստեղծագործական կարողությունը ստվերապատվում են հոգեբանական ժամանակով: Այդպիսի մարդու կյանքում բացակայում են թրթիռները, չկա թարմություն և հրաշքի զգացում: Մտքի, զգացմունքների, վարքի, ռեակցիաների ու ցանկությունների հին շաբլոններն անվերջ կրկնվում են` այդ ամենը մտքի սցենարն է, ինչն օգնում է ցուցադրել բնավորությունդ, բայց թաքցնում և խեղաթյուրում է Ներկայի իրականությունը: Միտքն ապագայի սևեռուն գաղափար է ստեղծում` դա սողանցք է դառնում մռայլ Ներկա Պահից փախչելու համար:

Այն, ինչ դուք համարում եք ապագա, ձեր մտքի ներկա վիճակի անքակտելի մասնիկն է: Եթե միտքը ծանրաբեռնված է անցյալի բեռով, դուք դատապարտված եք թափառել շրջանագծով: Անցյալը հավերժացնում է իրեն Ներկայի պակասորդով: Ապագան նախորոշվում է ձեր գիտակցության ներկայիս հատկություններով:

Բայց եթե ապագան նախորոշվում է գիտակցության ներկայիս հատկություններով, ուրեմն ինչո՞վ են նախորոշվում հենց այդ հատկությունները: Ձեր ներկայության աստիճանով: Այդ պատճառով իսկական փոփոխությունները հնարավոր են միայն Ներկա Պահին; անցյալը կարող է անհետանալ միայն Ներկայի մեջ:

Հնարավոր է, ձեզ դժվար է հավատալ, որ ձեր բոլոր խնդիրների ու տառապանքների պատճառը` ժամանակն է: Ձեզ թվում է, որ ամն ինչի մեղավորը որոշակի հանգամանքներն են` ընդհանուր տեսանկյունից հենց այդպես էլ կա: Բայց մինչև դուք չլուծեք հարցերը ձեր դժբախտությունների հիմնական պատճառի` մտքի սխալ գործունեության հետ, անցյալի և ապագայի հանդեպ նրա կապվածության և Ներկան հերքելու հետ, - ոչինչ չի փոխվի, դժվարություններն ուղղակի կփոխարինեն մեկը մյուսին:

Եթե ձեր բոլոր խնդիրներն ու վշտերի կարծեցյալ պատճառները հրաշալիորեն անհետանային, բայց դուք այդպես էլ չսովորեիք ապրել գիտակցված և ներկա լինել Ներկա Պահի մեջ, ուրեմն շատ շուտով նորից կհայտնվեիք տագնապների և ամենատարբեր փորձանքների գերության մեջ: Այդ տագնապներն ու փորձանքները ստվերի նման կհետևեին ձեզ: Վերջին հաշվով, գոյություն ունի մեկ խնդիր միայն. ժամանակի վրա վռված միտք:

Ժամանակի ներսում փրկությունն անհնար է: Անհնար է ազատ լինել ապագայում:



Ներկայությունը` Ճանապարհն է դեպի ազարություն: Այդ պատճառով ազատությունը հնարավոր է միայն
Հենց Հիմա:

Sambitbaba
28.04.2016, 19:14
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՏԱԿ
ԳՏԵՔ ԿՅԱՆՔԸ



Այն, ինչը դուք ձեր կյանք եք անվանում, ավելի ճիշտ կլիներ "կենսական հանգամանքներ" անվանել: Դա հոգեբանական ժամանակն է. անցյալը և ապագան: Անցյալում ինչ-որ հանգամանքներ դասավորվել են ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: Եվ դուք մինչև օրս դիմադրում եք վաղուց անցած-գնացած իրադարձություններին ու դրա հետ մեկտեղ` Ներկային: Հույսն օգնում է ձեզ մնալ նավարկելիս, բայց հույսը ստիպում է նաև կենտրոնացնել ձեր ուշադրությունն ապագայի վրա: Մշտական կենտրոնացվածությունն ապագայի վրա ամրապնդում է Ներկայի հերքումը, իսկ նշանակում է, նաև դժբախտությունները:




Ժամանակավորապես մոռացեք հանգամանքների մասին և հիշեք ձեր կյանքը:

Հանգամանքները գոյություն ունեն ժամանակի մեջ: Կյանքը գոյություն ունի այստեղ և այժմ:

Կյանքի հանգամանքները` գիտակցության ոլորտն են; կյանքը` իսկություն է:

Գտեք "դեպի կյանք տանող նեղլիկ դարպասը: Այդ դարպասը` Ներկա Պահն է: Սահմանափակեք ձեր կյանքն այժմվա ժամանակով:

Ձեր գործերի դրությունը կարող է շատ լուրջ լինել (գործերի վիճակը հաճախ է շատ լուրջ լինում), բայց մտածեք. արդյո՞ք
դուք ինչ-որ դժվարություններ ունեք հենց ներկա պահին: Ոչ թե վաղը, ոչ թե տաս րոպե անց, այլ հենց հիմա` սրտնեղու՞մ են
ձեզ արդյոք դժվարությունները ներկա պահին:


Եթե մարդ խրվել է խնդիրների մեջ, նա ընդունակ չէ ընկալել նորը, չի կարող որոշումեր ընդունել: Այդ պատճառով երբեք բաց մի թողեք անճանաչելին բացահայտելու հնարավորությունը, ստեղծեք ձեզ համար ազատ տարածություն` կենսական դժվարությունների հետևում կյանքը տեսնելու հնարավորությունից ձեզ մի զրկեք:



Ամբողջովին օգտագործեք ձեր զգայարանները: Եղեք այնտեղ, որտեղ կաք: Նայեք ձեր շուրջը: Դիտեք ուղղակի, մի մեկնաբանեք:
Նայեք լույսին, ուրվագծերը, գույները, կառուցվածքը: Գիտակցեք ամեն առարկայի լուռ ներկայությունը: Գիտակցեք տարածությունը,
որի շնորհիվ գոյություն ունի ամեն ինչ:

Լսեք ձայները; մի վերլուծեք դրանք: Լսեք նրանց հետևում թաքնված լռությունը:

Դիպեք ինչ-որ բանի` ինչ հարմար կլինի, - և զգացեք, գիտակցեք Լինելությունը նրա, ինչին ձեռք տվեցիք:

Հետևեք ձեր շնչառության ռիթմին: Զգացեք, թե ինչպես է օդը լցնում ձեր թոքերը և ինչպես է դուրս գալիս, զգացեք ձեզ լցնող կյանքի
էներգիան: Մի դիմադրեք ոչնչի` ոչ ներքինին, ոչ արտաքինին: Մի դիմադրեք ամենայն գոյի "լինելությանը": Ամբողջովին սուզվեք Ներկա Պահի մեջ:


Մտավոր վերացությունների աշխարհը, Ներկա Պահը խեղդող ժամանակի աշխարհը մնում է անցյալում: Դուք դուրս եք պրծնում ձեզանից ձեր ամբողջ կենսաուժը կորզող խելացնոր գիտակցության գերությունից, - ճիշտ նույնպես նա թունավորում ու քարուքանդ է անում ամբողջ Երկիրը: Դուք արթնանում եք ժամանակի պատրանքից, արթնանում եք դեպի Ներկա Պահը:

Sambitbaba
30.04.2016, 20:29
ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ`
ՄՏՔԻ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՆ


Կենտրոնացեք Ներկայի վրա և որոշեք, թե ինչ խնդիրներ ունեք Ներկա Պահին:


Ես չեմ կարող այդ անել, որովհետև կենտրոնացվածությունը Ներկա Պահի վրա նշանակում է խնդիրների բացակայություն: Դժվարությունների հետ պետք է կամ հաշտվել, կամ պայքարել: Ինչու՞ դրանք խնդիրներ սարքել:

Միտքը ենթագիտակցաբար թուլություն է տածում խնդիրների հանդեպ` չէ որ նրանք հեշտացնում են ձեր և մտքի նույնացումը: Դա նորմալ է` և միևնույն ժամանակ խելացնորություն է: Խնդրի առկայությունը նշանակում է, որ դուք գործելու ցանկություն կամ հնարավորություն չունեք, և դուք անգիտակցաբար խնդիրը` ձեր մասին ձեր պատկերացման մասն եք դարձնում:

Դուք այնքան եք խրվում առօրեական դժվարությունների մեջ, որ կորցնում եք կյանքի զգացողությունը, Լինելության զգացումը: Կամ էլ գլուխներդ լցնում եք ապագայի խելագար ծրագրերով` և դա փոխարենն ամբողջովին կենտրոնանալու այն բանի վրա, ինչով կարելի է զբաղվել հենց հիմա:



Ստեղծելով խնդիր, դուք ցավ եք ստեղծում: Ամենն, ինչ պետք է, - ուղղակի ընտրել, որոշել. "Ինչ էլ պատահի,
ես չեմ բազմապատկի իմ ցավը, չեմ ստեղծի նոր խնդիրներ":


Իր ամբողջ պարզությամբ հանդերձ այդ ընտրությունը խիստ վճռական է: Համարձակվել դրան ընդունակ է միայն նա, ով մահացու զզվել է տանջվելուց ու տառապելուց: Եվ հավատարիմ մնալ այդ ընտրությանը կարող է նա միայն, ով մուտք ունի դեպի Ներկա Պահի ուժը: Եթե դուք ցավ չպատճառեք ձեզ, ուրեմն շրջապատողներին էլ կդադարեք տանջել: Դեպի նոր խնդիրները ձգտման բացասականությամբ կդադարեք կեղտոտել ձեր սքանչելի Երկիրը, ձեր ներքին տարածությունը և համամարդկային հոգին:

Իրավիճակներում, երբ պետք է գործել անմիջապես, ձեր ռեակցիան` եթե այն հենվում է Ներկան գիտակցելու վրա, - հստակ և սուր կլինի: Դրա հետ մեկտեղ այդպիսի գործողություններն ավելի շուտ հաջողությամբ կպսակվեն: Դա ոչ թե գիտակցությունից նախկին կախվածությամբ պայմանավորված վարքի մոդել կլինի, այլ ներըմբռնողական ռեակցիա տեղի ունեցած վրա: Որոշ դեպքերում, երբ ժամանակից կառչած միտքը կնախաձեռներ վճռական միջոցներ, դուք կնախընտրեք չանել ոչինչ` ուղղակի կկենտրոնանաք Ներկա Պահի վրա:

Sambitbaba
02.05.2016, 19:12
ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ


Եթե, համոզվելով, որ իրոք ենթարկվել եք հոգեբանական ժամանակին, ցանկանում եք պրծնել դրանից, կարելի է դիմել հասարակ միջոցի:



Հարցրեք ձեզ. "Նրանում, ինչով ես զբաղվում եմ, առկա՞ են արդյոք ուրախությունը, թեթևությունը, անկաշկանդությունը":
Եթե ոչ, դա ճշգրիտ նախանշան է նրա, որ ժամանակն իրենով ծածկում է ձեզանից ներկայի պահը, իսկ կյանքն ընկալվում է
որպես պայքար կամ ծանր բեռ:

Եթե ձեր զբաղմունքներում չկան ուրախություն, թեթևություն և անկաշկանդություն, դա դեռևս չի նշանակում, որ պետք է փոխել
զբաղմունքների բնույթը: Հնարավոր է, լրիվ բավական է մոտեցումը փոխել: "Ինչպես"-ը միշտ ավելի կարևոր է, քան "ինչ"-ը: Աշխատեք
ավելի շատ ուշադրություն հատկացնել ընթացքին, այլ ոչ թե արդյունքին: Ամբողջովին կենտրոնացրեք ուշադրությունը Ներկա Պահի վրա:
Դա ենթադրում է ներկայի ընդունում, չէ որ անհնար է կենտրոնանալ երևույթի վրա և միաժամանակ դիմադրել նրան:


Երբ դուք ըստ արժանվույն գնահատեք Ներկա Պահը, թախիծն ու լարվածությունը կվերանան, ձեր կյանքը կսկսի հեշտ և ուրախ ընթանալ: Ինչ էլ որ դուք անեք, եթե գիտակցում եք ներկայի պահը, ձեր բոլոր գործողությունները` նույնիսկ ամենապարզերը, - համակված կլինեն սիրով, հոգատարությամբ և ամեն ինչ որակով անելու ձգտմամաբ:



Մի մտահոգվեք արդյունքի մասին` ուղղակի կենտրոնացեք գործի վրա: Իր ժամին արդյունքն էլ
կստանաք: Դա բավականին էֆեկտիվ հոգևոր պրակտիկա է:


Երբ ձեզ հաջողվում է ազատվել Ներկա Պահից փախչելու սևեռուն ցանկությունից, ձեր բոլոր նախաձեռնությունները կլուսավորվեն Լինելության ուրախությամբ: Ուշադրության արժանացնելով Ներկա Պահը, դուք կզգաք ներկայություն, լռություն և հանգիստ: Ինքնաիրականացումն ու հաճույքը կդադարեն կախված լինել ապագայից` դուք կդադարեք փրկություն փնտրել ապագայում: Դուք վերջ կտաք կողմնորոշվել արդյունքի վրա: Հաջողություններն ու անհաջողությունները չեն կարողանա ազդել ձեր Լինելության ներքին վիճակի վրա: Պարագաների հետևում դուք կգտնեք կյանքը:

Հոգեբանական ժամանակի բացակայության դեպքում ձեր պատկերացումը ձեր մասին կսահմանվի ոչ թե սեփական անցյալով, այլ Լինելությամբ: Կվերանա ներքին պահանջը լինել ոչ նա, ով դուք կաք հիմա: Աշխարհում, կենսական պարագաների մակարդակի վրա, կարելի է դառնալ ավելի հարուստ, ավելի խելոք, ավելի հաջողակ` բայց Լինելության խորին մակարդակի վրա դուք արդեն ամբողջական եք և ինքնաբավ:

Sambitbaba
07.05.2016, 18:24
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ


Երբ դուք ձեր մարմնի ամեն մի բջիջով ներկա լինեք Ներկա Պահի մեջ այնքան, որ ամեն այդպիսի բջիջ շողշողա կյանքով; երբ այս կյանքի ամեն պահ դուք ընկալեք որպես Լինելության ուրախություն, այդ ժամանակ կարելի կլինի ասել, որ դուք ազատվել եք ժամանակից: Ազատվել ժամանակից նշանակում է ազատվել անցյալի հոգեբանական պահանջից (ինքնագիտակցման համար) և ապագայի պահանջից (ինքնաիրականացման համար): Դա գիտակցության ամենախորը փոխակերպումն է, որը միայն կարելի է պատկերացնել:



Երբ դուք առաջին անգամ զգաք, թե ինչ բան է գիտակցության արտաժամանակային վիճակը, կսկսեք հերթով մուտք գործել
ժամանակի և ներկայության տարածքները: Սկզբում դուք կգիտակցեք, թե որքան հազվադեպ է ձեր ուշադրությունը գտնվում
Ներկա Պահի մեջ: Սեփական ոչ-ներկայության գիտակցումը` հսկայական հաջողություն է: Այդպիսի գիտակցումն էլ հենց կա
ներկայութույնը, չնայած և սկզբում այն տևում է "ժամացույցի ժամանակի" ընդամենը երկու-երեք վայրկյան:

Աստիճանաբար դուք կսկսեք ավելի հաճախ կենտրոնացնել ուշադրությունը Ներկա Պահի վրա: Իսկ երբ նկատեք, որ շեղվում եք
անցյալի կամ ապագայի վրա, արդեն կկարողանաք Ներկա Պահ վերադառնալ ավելի երկար ժամանակով:


Այդպիսով, քանի դեռ չեք հաստատվել ներկայության վիճակի մեջ, այսինքն քանի դեռ չեք հասել լիակատար գիտակցվածության, դուք դեսուդեն եք նետվելու գիտակցվածության և չգիտակցվածության միջև, ներկայության և մտքի հետ նույնացման միջև: Դուք բազմիցս կորցնելու եք Ներկա Պահը և նորից վերադառնալու եք նրան: Վերջիվերջո, ներկայությունը ձեր գիտակցության հիմնական վիճակը կդառնա:

Sambitbaba
09.05.2016, 21:11
ԳԼՈՒԽ 4

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
ՉԳԻՏԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ


Երբ ձեր կյանքում ամեն ինչ հանգիստ է և խաղաղ, շատ կարևոր է ամենասովորական իրավիճակները հագեցնել գիտակցմամբ: Դա կօգնի ձեզ ներկայության ուժ "կուտակել": Ձեր ներսում և շուրջ բարձրհաճախականական թրթիռների էներգետիկական դաշտ է ստեղծվում: Ինչպես մութը չի կարող տանել լույսի ներկայությունը, այնպես էլ այդ դաշտում չեն կարող ապրել չգիտակցվածը, բացասականը, տարաձայնություններն ու բռնությունը:

Սովորելով դիտարկել ձեր մտքերն ու զգացմունքները` իսկ դա ներկայության կարևորագույն պայման է, - դուք հավանաբար կզարմանաք, երբ հետին պլանի վրա հայտնաբերեք սովորական չգիտակցվածության "աղմուկը", և կհասկանաք, թե որքան հազվադեպ է ձեր հոգում թեթև ու հանգիստ լինում (եթե ընդհանրապես նման բան լինում է):

Մտածողության մակարդակի վրա դուք համառ դիմադրության կհանդիպեք քննադատության, դժգոհության և ներքին դիրքորոշումների տեսքով, որոնց մեջ հերքվում է Ներկան: Հուզական մակարդակի վրա նույնպես հնարավոր են բարդություններ` տագնապ, թախիծ, լարվածություն, գերնյարդայնություն: Այդ բոլորն իր համար սովորական դիմադրության ռեժիմ մտած մտքի արտահայտումներն են:



Դիտարկեք, թե ինչպես են արտահայտվում ձեր տագնապը, դժգոհությունն ու լարվածությունը. ինչպես եք դուք առանց որևէ
կարիքի դատապարտում ամենին և ամեն ինչ, դիմադրում եք իրականությանը, հերքում եք Ներկան:

Գիտակցության լույսը ոչնչացնում է չգիտակցված ամեն ինչ:


Երբ հասկանաք, թե ինչպես ազատվեք ամենօրյա չգիտակցվածից, ձեր ներկայության լույսն ավելի վառ կվառվի: Երբ չգիտակցվածը փորձի ձեզ ցած քաշել, ձեզ ավելի հեշտ կլինի կառավարել խորին չգիտակցվածության աշխարհը: Բայց ամենօրյա չգիտակցվածն այնքան հաստատուն է մտել ձեր կյանք, որ սկզբնական ժամանակներում ձեզ դժվար կլինի այն հայտնաբերել:



Մշակեք ձեր մեջ սովորություն` դիտարկել ձեզ, ձեր հուզական վիճակն ու ձեր մտքերը:

Հաճախակի հարցրեք ձեզ. "Որքա՞ն եմ ես հանգիստ":

Կամ էլ. "Ի՞նչ է տեղի ունենում հիմա իմ ներսում":


Նրան, ինչ տեղի է ունենում ներսում, չի կարելի ավելի քիչ ուշադրություն դարձնել, քան արտաքին աշխարհի իրադարձություններին: Եթե կարգավորեք ներքինը, արտաքինն ինքնին կկարգավորվի: Ներքին իրականությունն առաջնային է, արտաքինը` երկրորդական:



Պետք չէ միանգամից պատասխանել այս հարցերին: Ուշադրությունն ուղղեք ներս: Զննեք ձեր ներսը:

Ի՞նչ մտքեր են ծնվում ձեր գիտակցության խորքերում:

Ի՞նչ եք դուք զգում:

Կենտրոնացրեք ուշադրությունը ձեր մարմնի վրա: Ինչ-որ տեղ զգու՞մ եք լարվածություն:

Եթե հայտնաբերել եք թեթևակի անհանգստություն, ընդհանուր լարվածություն, աշխատեք գիտակցել, թե ինչպես եք փախչում
կյանքից, ինչպես եք հերքում այն և ինչպես եք դիմադրում: Դուք այդ ամենն անում եք Ներկան հերքելու միջոցով:



Դիմադրել Ներկային կարելի է տարբեր կերպ: Վարժվեք, և ժամանակի հետ կսովորեք դիտարկել ձեզ, հետևել ձեր ներքին վիճակին:

Sambitbaba
12.05.2016, 20:41
ԵՂԵՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՅՆՏԵՂ,
ՈՐՏԵՂ ԿԱՔ ՀԵՆՑ ՀԻՄԱ


Դուք լարվա՞ծ եք, ստրե՞ս եք ապրում: Այնքան եք շտապում ապագա, որ ներկային` ընդամենը նպատակին հասնելու միջոցի դե՞ր եք հատկացրել: Ստրեսի պատճառն այն է, որ դուք գտնվում եք "այստեղ", իսկ ցանկանում եք "այնտեղ" լինել; գտնվում եք ներկայում, իսկ ցանկանում եք լինել ապագայում: Այդ ներքին երկատվածությունը ձեզ կտոր-կտոր է անում:

Ձեր ուշադրությունն ուղղված է անցյալի՞ն:

Հաճա՞խ եք խոսում ու մտածում անցած իրադարձությունների մասին, գովում կամ պարսավում նրանց:

Որքա՞ն հաճախ եք խոսում սեփական նվաճումների, արկածների, ապրումների մասին, տառապանքների և ձեզ հասցված վիրավորանքների մասին` կամ նրանց մասին, ում ինքներդ եք նեղացրել:

Երբ մտածում եք անցյալի մասին, բարձրանու՞մ է արդյոք ձեր հոգում զայրույթի և վրդովմունքի ալիքը:

Իսկ կարո՞ղ է, որ ձեզ եք մեղավոր զգում, զղջում եք արածի համար, խղճում եք ձեզ կամ լիքն եք հպարտությամբ:

Այդ դեպքում դուք ոչ միայն հաստատում եք կեղծ պատկերացումը ձեր մասին, այլև ձեր օրգանիզմում արագացնում եք ծերացման ընթացքը` չէ՞ որ ձեր հոգում դուք անցյալն եք կուտակում: Դիտարկեք նրանց, ովքեր կառչել են անցյալից, և ինքներդ կհամոզվեք ամենում:



Թող ձեր կյանքի ամեն պահ հրաժարում լինի անցյալից: Անցյալը ձեզ պետք չէ: Դիմեք նրան միայն այն դեպքում,
եթե այն որևէ կապ ունի Ներկա Պահի հետ: Զգացեք ներկայի ուժն ու Լինելության լիությունը: Զգացեք ձեր
ներկայությունը:


Դուք տագնապա՞ծ եք: Ունեք շատ մտքեր, որ սկսվում են "Իսկ ի՞նչ, եթե..." հարցո՞վ: Ուրեմն դուք նույնացրել եք ձեզ ձեր մտքի հետ, իսկ միտքը պրոյեկցում է իրեն երևակայական ապագա պարագաների մեջ և վախ է գեներացնում: Այդ պարագաների հետ անհնար է պայքարել, քանզի նրանք գոյություն չունեն: Դա մտավոր տեսիլք է:

Առողջության և կյանքի համար վտանգավոր այդ խելացնորությունը դադարեցնելու համար` ընդամենը պետք է գիտակցել Ներկա Պահը:



Գիտակցեք ձեր շնչառությունը: Զգացեք ձեր թոքերը մտնող և դուրս եկող օդը: Զգացեք ձեր ներքին էներգետիկական
դաշտը: Ամենն, ինչի հետ երբևիցէ գործ եք ունեցել իրական կյանքում`ի հակադրություն մտքի ֆանտաստիկական
կառուցվածքների, - ներկայիս պահն է:

Հարցրեք ձեզ, թե ինչ դժվարություններ են նեղում ձեզ հիմա: Ոչ թե վաղը, մեկ տարի կամ հինգ րոպե անց, այլ
հենց հիմա: Ինչո՞վ է վատ Ներկա Պահը:


Ներկա Պահին տիրապետելը լրիվ իրական բան է, բայց անհնար է` և պետք էլ չէ, - տիրապետել ապագային: Պատասխանը, ուժն ու հնարավորություններն ի հայտ կգան հենց այն ժամանակ, երբ դուք նրանց կարիքն ունենաք, - ոչ վաղ և ոչ ուշ:

Սովորել եք սպասե՞լ: Որքա՞ն կյանք եք ծախսել սպասման վրա: Ես "կարճատև" սպասում եմ անվանում հերթին սպասելը փոստում, օդանավակայանում, տրանսպորտի խցանումներում, ինչ-որ մեկի գալուն սպասելը և այլն: Իսկ "երկարատև" սպասում է` արձակուրդի, ավելի լավ աշխատանքի սպասումը; սպասում եք, թե երբ վերջապես երեխաները կմեծանան, երբ կհաջողվի լուրջ հարաբերություններ ստեղծել, հասնել հաջողության, փող աշխատել, բարձրացնել ձեր կարգավիճակը, պայծառանալ: Քիչ չեն նաև նրանք, ով ամբողջ կյանքը սպասում է իսկական կյանք սկսելուն:

Սպասումը` մտքի վիճակ է: Նրա հիմքում ընկած է ապագա ընկնելու ցանկությունը. դուք չեք ցանկանում ապրել Ներկա Պահի մեջ: Ձեզ չի բավարարում այն, ինչ ունեք, դուք ցանկանում եք տիրել նրան, ինչ չունեք:

Երբ սպասում եք ինչ-որ բանի, դուք անգիտակցաբար կոնֆլիկտ եք հրահրում ձեզ ոչ ցանկալի այստեղ և այժմ դրույթի և կարծեցյալ ապագայի միջև, որի մասին այդքան երազում եք: Արդյունքում կորցնում եք ներկան, դրանով անմտորեն ցածրացնելով ձեր կյանքի որակը:

Օրինակ, շատերը երազում են հարստանալ: Բայց հարստանալ ապագայում` անհնար է: Եթե մարդ գնահատում, գիտակցում և ամբողջովին ընդունում է իր ներկա իրականությունը` գնահատում, գիտակցում և ընդունում է այն, թե որտեղ է ինքը, ով է ինքը և ինչով է զբաղված տվյալ պահին, - եթե մարդ ամբողջովին ընդունում է այն, ինչ ունի, նա երախտագիտություն է զգում այդ ամենի համար, Լինելության համար որպես այդպիսին: Երախտագիտություն Ներկայի համար և Ներկա Պահի մեջ կյանքի լիակատարության համար` դա էլ հենց կա իսկական հարստությունը: Այն չի կարող հայտնվել ապագայում: Երբ գա ժամանակը, այդ հարստությունը կբացվի ձեր առջև իր ամբողջ հրաշալիությամբ:

Եթե դուք դժգոհ եք ձեր ներկա վիճակից, վշտացած և նույնիսկ զայրացած եք նրանից, որ ձեզ ինչ-որ բան չի հերիքում, ուրեմն ձեր զգացմունքներն, իհարկե, կարող են լավ շարժառիթ դառնալ: Բայց նույնիսկ եթե ձեր բանկային հաշվի վրա միլիոններ էլ լինեն, պակասի զգացումը չի կորչի; դուք շարունակելու եք զգալ, որ ձեզ չեք իրականացրել:

Փողով կարելի է շատ բան ձեռք բերել, բայց "դրամական" ուրախություններն անցողիկ են, նրանցից հետո ունայնություն է մնում և նոր ֆիզիկական ու հոգեբանական հաճույքների պահանջ: Դուք այդպես էլ չեք կարող բնակություն հաստատել Լինելության մեջ, չեք կարող վայելել կյանքի լիակատարությունն այստեղ և այժմ` իսկ չէ որ դա միակ իրական հարստությունն է:



Դեն նետեք ձեր կյանքից սպասումը որպես մտքի վիճակ: Երբ բռնեք ձեզ նրանում, որ սկսում եք սողալ սպասման մեջ,
անմիջապես ձեզ թափ տվեք: Վերադարձեք Ներկա Պահ: Ուղղակի եղեք, վայելեք Լինելությունը: Եթե մարդ ներկա է, նա սպասելու
ոչինչ չունի:

Երբ ձեզ ասեն. "Ներեցեք, որ ստիպեցի սպասել", - համարձակորեն պատասխանեք. "Դուք ներողություն խնդրելու հարկ չունեք, ես չէի
սպասում: Ես ուղղակի կանգնել էի այստեղ, ուրախանում էի կյանքին`
ուրախության մեջ իմ կյանքի":


Այդ ամենն ընդամենը Ներկա Պահն արհամարհելու որոշ մեթոդներ են, որոնցից օգտվում է առօրեական միտքը, - սովորական չգիտակցվածության մասն են: Մենք այնքան հաճախ ենք բախվում նրանց հետ, որ համարում ենք նորմա և ուղղակի չենք նկատում: Ես խոսում եմ շատ մարդկանց հետապնդող մշտական անբավարարվածության զգացմունքի մասին: Բայց որքան հաճախ եք դիտարկում ձեր մտքերն ու զգացմունքները, այնքան հեշտորեն եք նկատում, որ ընկնում եք անցյալի և ապագայի ծուղակը (չգիտակցվածի ծուղակները), այնքան ավելի հեշտորեն եք դուրս լողում Ներկա Պահ ժամանակի քնից:

Բայց շատ ուշադիր եղեք. իրեն մտքի հետ նույնացնող կեղծ, ոչ երջանիկ "եսն" ապրում է ժամանակի մեջ: Նա գիտի, որ Ներկա Պահն իրեն անխուսափելի մահ է բերում, և սարսափելի վախենում է նրանից: Եվ անում է ամեն ինչ մարդուն Ներկա Պահից պոկելու և ժամանակի մեջ բանտարկելու համար:

Ինչ-որ իմաստով ներկայության վիճակը կարելի է համեմատել սպասման հետ: Բայց դա սպասման որակապես այլ վիճակ է, այն առավելագույն ուշադրություն է պահանջում մարդուց: Ամեն պահ կարող է տեղի ունենալ ինչ-որ բան, և եթե դուք ամբողջովին ձեզ չգիտակցեք, չլինեք բացարձակապես հանգիստ, ուրեմն այդպես էլ ոչինչ չեք նկատի:

Ներկայության վիճակում ամբողջ ուշադրությունն ուղղված է Ներկա Պահի վրա: Դուք շաղ չեք գալիս երազանքների, մտքերի, վերհիշողությունների և կանխավայելումների վրա: Դա կենդանի ներկայություն է, որտեղ տեղ չկա վախին և լարվածությանը: Դուք ներկա եք ձեր ամբողջ Լինելությամբ, ձեր մարմնի ամեն բջիջով: Անցյալի և ապագայի կատեգորիաներով ապրող ձեր "եսը", ձեր անձը` անհետանում է: Բայց մնում է ամբողջ կարևորն ու արժեքավորը: Մնում է ձեր էությունը: Փաստորեն, ձեզ դեռևս երբեք չի վիճակվել այդպիսի ամբողջականությամբ զգալ ինքներդ ձեզ` իսկ ավելի ճիշտ, ձեր իսկական ինքնությունը դուք ձեռք բերեցիք միայն այժմ:

Sambitbaba
14.05.2016, 20:43
ԱՆՑՅԱԼՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է
ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ


Ներկան ընդունակ է արտատպել ձեր մեջ թաքնված չգիտակցված անցյալի յուրաքանչյուր փաստ: Եթե դուք խորանաք անցյալի մեջ, այն անհատակ անդունդ կդառնա. ժամանակի շերտերը հաջորդում են մեկմեկու անվերջ: Ձեզ կարող է թվալ, որ անցյալը հասկանալու կամ նրանից ազատվելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում` այսինքն որ անցյալից ձեզ միայն ապագան կազատի: Դա մոլորություն է: Անցյալից ազատել կարող է ներկան միայն: Ժամանակի ավելի շատ քանակությունը ժամանակից չի ազատում:

Օգտագործեք Ներկա Պահի Ուժը: Դա է գլխավորը: Ներկայի իշխանությունը` ոչ այլ ինչ է, քան ձեր ներկայության, մտապատկերներից ազատագրված ձեր գիտակցության իշխանությունը: Այնպես որ զբաղվեք անցյալով ներկայի մակարդակի վրա: Որքան ավելի շատ ուշադրություն եք հատկացնում անցյալին, այնքան ավելի մեծ քանակությամբ էներգիա եք նվիրում նրան: Եվ այնքան ավելի հավանական է դառնում, որ անցյալը ձեր մասին ձեր պատկերացումների հիմքը կդառնա:

Ճիշտ հասկացեք ինձ. ուշադրությունը` գլխավորն է, բայց դա անուշադրությունն է անցյալի հանդեպ: Կենտրոնացեք ներկայի վրա; կենտրոնացեք ձեր վարքի, ռեակցիաների, տրամադրության, մտքերի, զգացմունքների, վախերի ու ցանկությունների վրա` բայց միայն այժմյան: Անցյալն ապրում է ձեր մեջ: Եթե ձեր ներկայությունը բավարար է նրա համար, որպեսզի դիտարկեք այդ ամենը` չքննադատեք, չվերլուծեք, այլ ուղղակի դիտարկեք, - նշանակում է, դուք հաջողությամբ կառավարում եք անցյալը; անցյալը տարրալուծվում է ձեր ներկայության մեջ:

Գտնել ինքդ քեզ անցյալում անհնար է: Մարդ իրեն գտնում է միայն Ներկա Պահի մեջ:

Sambitbaba
17.05.2016, 23:34
ԳԼՈՒԽ 5

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է
ՁԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Ներկայությունն անհրաժեշտ է բնության գեղեցկությունը, նրա վեհությունն ու սրբությունը գիտակցելու համար: Պատահե՞լ է արդյոք ձեզ երբևիցէ երկար զննել աստղային երկնքի անհուն խորությունները, ակնածե՞լ եք արդյոք Տիեզերքի բացարձակ լռության և աներևակայելի տարածությունների առջև: Ականջ դրե՞լ եք արդյոք լեռնային առվակի կարկաչին անտառում, կեռնեխի ձայնին ամռան տաք երեկոյին:

Գիտակցել այդ ամենը կարելի է այն դեպքում միայն, եթե միտքդ լռում է: Որոշ ժամանակ պետք է մոռանալ անձնական խնդիրներին մասին, անցյալի և ապագայի մասին, կուտակված բոլոր գիտելիքների մասին: Հակառակ դեպքում ականջ կդնեք, բայց չեք լսի, կնայեք, բայց չեք տեսնի: Անհրաժեշտ է բացարձակ ներկայություն:



Արտաքին ձևերի գեղեցկության հետևում մի ինչ-որ ավելի մեծ բան է թաքնված` այն, ինչն անհնար է անվանել,
անհնար է արտահայտել; խորը ներքին, սուրբ էությունը: Երբ և որտեղ էլ մեզ համար հանդես գա գեղեցկությունը, այդ
ներքին էությունը միշտ թափանցում է նրա միջով: Իսկ բացվում է գեղեցկությունն այն ժամանակ միայն, երբ
մարդ ներկա է:

Կարո՞ղ է արդյոք լինել այնպես, որ այդ անանուն էությունն ու ձեր ներկայությունը` նույն բանն են:

Գոյություն կունենա՞ր արդյոք այն առանց ձեր ներկայության:

Մտածեք այդ մասին, փորեք հնարավորինս խորը: Գտեք պատասխանը
ձեր համար:

Sambitbaba
21.05.2016, 19:51
ՄԱՔՈՒՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ
ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ


Երբ սկսում ես դիտարկել մտքին, դա շեղում է գիտակցությունը մտապատկերներից` գիտակցությունն ականատես է դառնում, վկա: Արդյունքում վկան` մաքուր, մարմնի մեջ չսահմանափակված գիտակցությունը, - ամրանում է, իսկ մտավոր կառուցվածքները կորցնում են իրենց ուժը:

Դատելով միտքը դիտարկելու մասին, մենք իրոք որ տիեզերական նշանակության իրադարձություն ենք մարմնավորում: Ձեր միջոցով գիտակցությունն արթնանում է իրեն մարմնի հետ նույնացնելու քնից և առանձնանում է մարմնից: Դա նախանշանն է երևույթի (ըստ էության, արդեն նրա մասը), որը, հնարավոր է, ժամանակագրական ժամանակի մեջ անհավանականորեն հեռու է մեզանից: Այդ երևույթը` աշխարհի վերջն է:



Մնալ ներկա առօրեական կյանքում ավելի հեշտ է, եթե դուք խորը արմատավորված եք ներսում, հակառակ դեպքում միտքը`
իսկ միտքն իներցիայի անհավանական ուժ ունի, - ձեզ մի կողմ կքշի, ինչպես լեռնային գետն է քշում:

Դա նշանակում է ամբողջովին սեփական մարմնի մեջ բնակվել: Ուշադրության ինչ-որ մաս միշտ պետք է ներկա լինի ձեր ներքին
էներգետիկական դաշտում: Դուք պետք է զգաք ձեր մարմինը ներսից, եթե կարելի է այդպես ասել: Մարմնի գիտակցումը ձեզ թույլ
չի տա դուրս գալ ներկայության վիճակից: Այն կհողակցի ձեզ Ներկա Պահի հետ:


Մարմնին կարելի է դիպչել, մարմինը կարելի է տեսնել` բայց մարմինն ընդունակ չէ ձեզ տեղափոխել Լինելություն: Սակայն այդ տեսանելի և շոշափելի մարմինը` արտաքին թաղանթն է միայն, ավելի ճիշտ, խորին իրականության սահմանափակ և աղավաղված ընկալումը: Լինելության հետ միասնության բնական վիճակում մարդ կարող է մշտապես զգալ այդ խորին իրականությունը որպես անտեսանելի ներքին մարմին, կենսարար ներկայություն ներսում: Այնպես որ "բնակվել սեփական մարմնում"` նշանակում է զգալ մարմինը ներսից, զգալ նրա մեջ բաբախող կյանքը և դրա շնորհիվ գիտակցել քեզ արտաքին կաղապարի շրջանակներից դուրս:

Երբ ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մտքի վրա, դուք Լինելությունից դուրս եք ընկնում: Նման դեպքերում` իսկ մեզանից շատերի մոտ դա տեղի է ունենում մշտապես, - մարդ գտնվում է ինչ-որ տեղ իր մարմնից դուրս: Միտքն ամբողջովին կլանում է նրա գիտակցությունը և նրան սեփական հավելված է դարձնում: Դուք ուղղակի անկարող եք կանգնեցնել մտքերի հոսքը:

Լինելությունը զգալու համար անհրաժեշտ է վերադարձնել գիտակցությունը, անջատել այն մտքից: Դա հոգևոր ճամփորդության կարևորագույն խնդիրներից մեկն է: Իրագործելով դա, դուք կազատեք անօգուտ ու սևեռուն մտածմունքների մեջ ներգրավված գիտակցության հսկայական մասը:

Գոյություն ունի գիտակցությունը մտքից առանձնացնելու շատ էֆեկտիվ միջոց. ուղղակի վերահղեք ուշադրությունը մտքերից մարմնի վրա: Հատկապես մարմնում է Լինելությունը զգացվում նախ և առաջ որպես էներգետիկական դաշտ, որը կյանք է տալիս նրան, ինչը մարդ ֆիզիկական մարմին է անվանում:

S.L.V.
22.05.2016, 00:49
Գոյություն ունի գիտակցությունը մտքից առանձնացնելու շատ էֆեկտիվ միջոց. ուղղակի վերահղեք ուշադրությունը մտքերից մարմնի վրա: Հատկապես մարմնում է Լինելությունը զգացվում նախ և առաջ որպես էներգետիկական դաշտ, որը կյանք է տալիս նրան, ինչը մարդ ֆիզիկական մարմին է անվանում:

Վերջին օրերին ակամայից նշվածն էի փորձում, չնայած չգիտեի որ սա տեխնիկայա, մի պահ օտարություն զգացի մարմնի հանդեպ, ոնց որ ինչ որ անծանոթ բան լիներ: Բայց դա մի պահ տևեց ընդամենը:

Sambitbaba
22.05.2016, 06:03
Վերջին օրերին ակամայից նշվածն էի փորձում, չնայած չգիտեի որ սա տեխնիկայա, մի պահ օտարություն զգացի մարմնի հանդեպ, ոնց որ ինչ որ անծանոթ բան լիներ: Բայց դա մի պահ տևեց ընդամենը:

Երբեմն կարելի է ոչ միայն զգալ սեփական մարմինը, այլ նաև տեսնել... դրսից::aha

Sambitbaba
22.05.2016, 19:30
ԻՆՉՊԵՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ
ՆԵՐՔԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ


Խնդրում եմ ձեզ հենց հիմա զբաղվել դրանով: Հնարավոր է, սկզբում ձեր համար հեշտ կլինի իմ հրահանգները կատարել փակ աչքերով: Հետագայում, երբ մարմնում գտնվելը դադարի ձեզ դժվարություն պատճառել, կարելի կլինի չփակել աչքերը:



Ուշադրությունն ուղղեք մարմնի ներս: Զգացեք ձեր մարմինը ներսից: Այն կենդանի՞ է: Զգու՞մ եք արդյոք
կյանքը ձեր ափերի, ձեռքերի, ոտքերի, ոտնաթաթերի, ստամոքսի, կրծքավանդակի մեջ:

Զգու՞մ եք արդյոք ձեր ամբողջ մարմնով անցնող և ամեն օրգանի ու ամեն բջջի մեջ լցվող նուրբ էներգիան:

Մի քանի վայրկյան կենտրոնացրեք ուշադրությունը ներքին մարմնի վրա: Մի մտածեք նրա մասին:
Ուղղակի զգացեք նրան:


Որքան ավելի շատ ուշադրություն կենտրոնացնեք մարմնի վրա, այնքան ավելի հստակ ու սուր այն կզգաք: Դուք կզգաք, որ ձեր էության ամեն մի բջիջ ասես կենդանանում է; եթե ունեք տեսապատկերականացնելու ունակություն, ուրեմն, հնարավոր է, կտեսնեք ձեզ կողքից` ձեր մարմինը պատված կլինի փայլքով:

Մի ինչ-որ ժամանակ նման տեսիլքը կարող է օգտակար լինել, բայց և այնպես ջանացեք կենտրոնանալ զգացումների, այլ ոչ տեսապատկերների վրա: Յուրաքանչյուր պատկեր, նույնիսկ ամենավառ ու գեղեցիկ, մարմնավորված է որոշակի ձևի մեջ` իսկ դա նշանակում է, որ նեղացնում է ավելի խորը մակարդակ թափանցելու հնարավորություննեը:

Sambitbaba
26.05.2016, 19:43
ԹԱՓԱՆՑԵԼ
ՄԱՐՄՆԻ ԽՈՐՔԵՐԸ



Որպեսզի ավելի խորն ընկղմվեք մարմնի խորքերը, փորձեք կիրառել այսպիսի խորհրդածում (տաս-տասնհինգ րոպեն պետք է բավական լինի):



Սկզբում համոզվեք, որ դրսից ոչ ոք և ոչինչ ձեր ուշադրությունը չի շեղի` ոչ մարդիկ,
ոչ հեռախոսի զանգերը:

Նստեք աթոռին, բայց թիկնակին մի հենվեք: Ուղղեք ուսերդ: Դա ձեզ կօգնի առույգ և զգոն մնալ: Ասենք, կարող եք նաև
խորհրդածումների համար ձեր սիրելի դիրքն ընդունել:

Ամբողջովին թուլացեք: Փակեք աչքերդ: Մի քանի անգամ խորը ներշնչեք: Շնչեք փորի ներքևի մասով: Զգացեք, թե ամեն
շնչել-արտաշնչելու հետ միասին ինչպես են լայնանում ու սեղմվում ձեր որովայնի պատերը:

Հետո գիտակցեք ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտը: Մի մտածեք նրա մասին` զգացեք այն: Այդպիսով
դուք մտքից խլում եք ձեր գիտակցությունը:

Կարելի է նաև դիմել վերևում հիշատակած "լուսային" տեսապատկերականացմանը, եթե այն ձեզ իրոք օգնում է:

Երբ զգաք ձեր ներքին մարմինը որպես ամբողջական էներգետիկական դաշտ, հնարավորինս ազատվեք բոլոր
տեսողական պատկերներից և կենտրոնացեք այդ զգացման վրա միայն:

Եթե կարող եք, հրաժարվեք նաև ձեր ֆիզիկական մարմինը պատկերացնելուց: Ինչ որ մնաց, կլինի հենց ներկայության,
"եղածության" ամենաթափանց զգացումը; դուք կզգաք, որ ներքին մարմինն անսահման է:

Ուղղեք ձեր ուշադրությունն այդ զգացման ամենախորքերը: Մի ամբողջություն դարձեք նրա հետ:

Լուծվեք ձեր էներգետիկական դաշտի մեջ, որպեսզի դիտարկողի և դիտարկվողի` ձեր և ձեր մարմնի, -
կարծեցյալ երկատվածությունը վերանա:

Տարբերությունը ներքինի և արտաքինի միջև նույնպես կվերանա. ոչ մի ներքին մարմին այլևս չկա:
Սուզվելով մարմնի խորքերը, դուք դուրս եկաք նրա սահմաններից:

Գտնվեք մաքուր Լինելության աշխարհում այնքան, որքան անհրաժեշտ եք համարում: Հետո վերադարձեք ձեր ֆիզիկական
մարմինը, շնչառությունը, զգացումները գիտակցելուն; բացեք աչքերդ:

Մի քանի րոպե անշտապ դիտեք շրջապատող աշխարհը` մի կպցրեք պիտակներ, ուղղակի նայեք ձեր առջև,
չկորցնելով կապը ներքին մարմնի հետ:


Ձևի մեջ չսահմանափակված աշխարհ ներթափանցումն օգնում է ձեռք բերել իսկական ազատություն: Վերանում է կախվածությունը մարմնից, մենք մեզ այլևս նրա հետ չենք նույնացնում: Այդ աշխարհը կարելի է տարբեր կերպ անվանել. Չարտահայտվածը, ամենայն գոյի Անտեսանելի Աղբյուրը, ամեն ինչի ներքին Լինելությունը: Այդ աշխարհը լի է լռությամբ և հանգստով` բայց նաև ուրախությամբ և ակտիվ կյանքով:

Երբ դուք ներկա եք, լույսի, անտեսանելի Աղբյուրից բխող գիտակցության համար դառնում եք "թափանցիկ": Բացի այդ, դուք զգում եք, որ այդ լույսն անբաժան է ձեր իսկական "եսից"` հենց այն է ձեր էության միջուկը:

Երբ գիտակցությունը դուրս է ուղղված, ի հայտ են գալիս միտքն ու աշխարհը: Իսկ երբ գիտակցությունն ուղղված է ներս, այն ճանաչում է իր Սկզբնաղբյուրը և վերադառնում է տուն` Չարտահայտված:

Վերադառնալով արտահայտված աշխարհ, դուք վերադառնում եք ձեր ձևավոր անձին, որը ժամանակավորապես լքել էիք: Դուք ունեք անուն, անցյալ, ունեք կենսավիճակներ, ապագա: Բայց մի ինչ-որ կարևոր բանում դուք արդեն փոխվել եք. ձեր ներսում դուք տեսել եք "ոչ այս աշխարհի" իրականությունը`չնայած այդ իրականությունը նույնպես անբաժանելի է "այս" աշխարհից, ինչպես անբաժանելի եք նրանից դուք:

Այժմ շեշտենք ձեր հոգևոր պրակտիկան ահա թե ինչի վրա.



Մի տվեք ձեր ուշադրության 100 %-ը արտաքին աշխարհին և ձեր մտքին: Գիտակցության մի մասը միշտ պետք է
ուղղված լինի ներս:

Զգացեք ձեր ներքին մարմինը միշտ, նույնիսկ առօրեական վազվզուքի մեջ; հատկապես կարևոր է դա մարդկանց հետ հարաբերություններում
և բնության հետ շփման ժամանակ: Զգացեք ձեր ներքին մարմնի խորին հանգստությունը: Այդ կապը բաց պահեք:

Չարտահայտվածն ամբողջ կյանքի ընթացքում զգալու մեջ անհնար ոչինչ չկա: Դուք զգում եք Չարտահայտվածը որպես խորը հանգիստ
ինչ-որ տեղ խորը հոգում, որը երբեք, ոչ մի արտաքին հանգամանքներում ձեզ չի լքում: Դուք կապող թել եք դառնում
Չարտահայտվածի և արտահայտվածի, Աստծո և աշխարհի միջև:

Դա էլ հենց կապի այն վիճակն է Սկզբնաղբյուրի հետ, որը մենք անվանում ենք պայծառացում:

Sambitbaba
27.05.2016, 16:46
ՈՒՆԵՑԵՔ ԽՈՐԸ
ՆԵՐՔԻՆ ԱՐՄԱՏՆԵՐ


Ամենակարևորը` մշտական կապ պահպանել ներքին մարմնի հետ, այդ կապը պետք է միշտ զգալ: Այդ կապն արագորեն կփոխակերպի ձեր կյանքը, նրան խորություն կտա:

Որքան ավելի շատ ուշադրություն է ուղղված ներքին մարմնի վրա, այնքան ավելի մեծ է նրա թրթիռների հաճախականությունը` ասես ռեոստատ եք պտտում. լարման ուժը մեծանում է և լամպն ավելի վառ է վառվում: Այդ բարձր էներգետիկական մակարդակի վրա բացասականությունն այլևս ձեզ ցավ պատճառել չի կարող: Միևնույն ժամանակ դուք դեպի ձեզ եք ձգում նոր իրադարձություններ` նրանք, որոնք թրթիռների ավելի բարձր հաճախականություն են արտացոլում:

Եթե դուք ամբողջ հնարավոր ամբողջությամբ կենտրոնացնեք գիտակցությունը մարմնում, դա կօգնի ձեզ արմատավորվել Ներկա Պահի մեջ: Դուք չեք կորցնի ձեզ ոչ արտաքին աշխարհում, ոչ ձեր գիտակցության մեջ: Մտքերն ու հուզումները, վախերն ու ցանկությունները, հնարավոր է, կմնան` որոշ աստիճանով, բայց արդեն ձեզ իրենց ենթարկել չեն կարող:



Խնդրում եմ, որոշեք, թե ինչի վրա է հիմա ուղղված ձեր ուշադրությունը: Դուք լսում եք ինձ կամ գիրք եք կարդում`
դա ձեր ուշադրության հիմնական կիզակետն է: Գիտակցության ծայրամասերում գոյություն ունի շրջապատող աշխարհ, մարդիկ,
մնացած ամեն ինչ: Ավելին, կարդացածը կամ լսածը, հնարավոր է, ակտիվացնում է ձեր մտավոր գործունեությունը և դուք մտովի
մեկնաբանում եք ստացած ինֆորմացիան:

Սակայն բոլորովին պարտադիր չէ ձեր ամբողջ ուշադրությունը զբաղեցնել այս գործողություններից մեկով: Համոզվեք, որ ձեզ
հաջողվում է կապ պաշտպանել ներքին մարմնի հետ: Ուշադրության մի մասը ներս ուղղեք: Թույլ մի տվեք ուշադրությանն ամբողջովին
հոսել դուրս: Զգացեք ձեր մարմինը ներսից, զգացեք այն որպես ամբողջական էներգետիկական դաշտ: Դուք ասես կարդում կամ
լսում եք ամբողջ մարմնով:

Արեք դա ամեն օր, շաբաթների ընթացքում:


Մի հատկացրեք ձեր ամբողջ ուշադրությունը մտքին և արտաքին աշխարհին: Ամբողջ ուժով ջանացեք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ եք անում տվյալ պահին, և ամեն հնարավորության դեպքում աշխատեք կապ հաստատել ներքին մարմնի հետ: Հետո հետևեք, թե ինչպես է փոխվում ձեր գիտակցությունը և բարձրանում աշխատանքի որակը:

Խնդրում եմ ձեզ, մի հրաժարվեք իմ խորհուրդներից և որպես հավատ էլ մի ընդունեք:

Ուղղակի ստուգեք դրանք:

Sambitbaba
29.05.2016, 21:01
ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՀԶՈՐԱՑՈՒՄԸ


Գոյություն ունի մի պարզ, բայց հզոր խորհրդածում ինքնաապաքինման համար` օգտագործեք այն, երբ իմունիտետն ամրապնդելու պահանջ է ծագում: Խորհրդածումը հատկապես էֆեկտիվ է հիվանդության սկզբնական փուլում, վատառողջության առաջին ախտանիշների ժամանակ: Բայց խորհրդածման կանոնավոր կիրառման և ուշադրության ակտիվ կենտրոնացման դեպքում հնարավոր է ապաքինվել անբուժելի դարձած հիվանդությունից էլ: Նմանապես այդ խորհրդածումն ապաքինում է էներգետիկական դաշտի, բացասական էներգիաների ազդեցության տակ գոյացած ճեղքվածքները:

Բայց մի մոռացեք, որ խորհրդածումը չի փոխարինում մարմնում ամեն վայրկյան ներկայության պրակտիկային` խորհրդածումն ինքնին միայն կարճատև էֆեկտ ունի: Եվ դա հետևյալն է.



Երբ մի քանի րոպե ազատ ժամանակ գտնեք (հատկապես երեկոյան, քնից առաջ, կամ առավոտյան, արթնանալուց
անմիջապես հետո), "սուզեք" ձեր մարմինը գիտակցության մեջ: Փակեք աչքերդ: Պառկեք մեջքի վրա: Սկզբում կարճ ժամանակով
կենտրոնացրեք ձեր ուշադրությունը մարմնի տարբեր մասերի վրա (հերթականությամբ). ափերի, ոտնաթաթերի, ձեռքերի,
ոտքերի, որովայնի, կրծքավանդակի, գլխի... Ջանացեք հնարավորինս սուր զգալ նրանց մեջ զարկերակող էներգիան:
Կենտրոնացեք մարմնի ամեն մասի վրա տասնհինգ վայրկյանի ընթացքում:

Հետո մի քանի անգամ ուշադրության ալիքը բաց թողեք ամբողջ մարմնի միջով` գլխի կատարից մինչև կրունկները
և հետ: Դրա վրա ծախսեք մոտ մեկ րոպե: Հետո զգացեք ձեր ներքին մարմինն ամբողջովին, ինչպես միասնական
էներգետիկական դաշտ: Պահպանեք այդ զգացումը ձեր մեջ մի քանի րոպեի ընթացքում:

Խորհրդածման ամբողջ ընթացքում ներկա եղեք` եղեք ներկա ձեր մարմնի ամեն բջջի մեջ:


Մի վախեցեք, եթե ժամանակ առ ժամանակ ձեր գիտակցությունը կշեղի ձեր ուշադրությունը մարմնից և դուք կկորցնեք ձեզ ինչ-որ մտքի մեջ: Հենց նկատեցիք, որ շեղվում եք, ուղղակի վերադարձրեք ձեր ուշադրությունը ներքին մարմին:

Sambitbaba
06.06.2016, 05:59
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԲԱՐ
ԿԻՐԱՌՈՒՄԸ



Եթե պահանջվի օգտագործել գիտակցության կարողությունն ինչ-որ կոնկրետ նպատակի համար, միացրեք դրան ձեր ներքին մարմինը:

Գիտակցության հնարավորությունների հիրավի ստեղծագործաբար կիրառումն իրագործելի է միայն մտքերի լիակատար բացակայության ներքո գիտակցվածության վիճակում: Իսկ այդպիսի վիճակի մեջ մտնել ամենից հեշտ է ներքին մարմնի միջոցով:



Երբ հարկ կլինի ճշմարիտ պատասխան, որոշում, ստեղծագործական գաղափար գտնել, - կենտրոնացրեք
ձեր ուշադրությունը ներքին մարմնի վրա: Գիտակցեք լռությունը:

Վերականգնելով մտածողությունը, դուք կհայտնաբերեք, որ ձեր մեջ բազմաթիվ նոր և չծեծված մտքեր են հայտնվել:
Մշակեք ձեր մեջ սովորույթ`մտորումների ընթացքում ամեն մի քանի րոպեն հետո մտքերից անցնել ներքին ընկալմանը,
ներքին լռությանը:

Այլ կերպ ասած, մտածեք ոչ միայն գլխով`
մտածեք ամբողջ մարմնով:

Sambitbaba
07.06.2016, 19:53
ԹՈՒՅԼ ՏՎԵՔ, ՈՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ
ՁԵԶ ՏԱՆԻ ՄԱՐՄՆԻ ՆԵՐՍ


Եթե դժվարանում եք կապ հաստատել ներքին մարմնի հետ, սկզբում կենտրոնացեք շնչառության վրա: Գիտակցված շնչառությունն` ինքնին հզոր խորհրդածում է; նրա օգնությամբ դուք աստիճանաբար սերտ հարաբերություններ կհաստատեք մարմնի հետ:



Ուշադիր հետևեք, թե օդն ինչպես է մտնում ձեր թոքերը և այնտեղից դուրս գալիս: Զգացեք, թե ինչպես որովայնի պատերը լայնանում են
ներշնչման, և սեղմվում են արտաշնչման պահին:

Եթե կարող եք տեսապատկերականացնել, փակեք աչքերդ և պատկերացրտեք ձեզ ամփոփված լույսի մեջ` կամ պատկերացրեք,
որ սուզվել եք ինչ-որ շողացող նյութի մեջ, կամ լողում եք գիտակցության ծովում: Ներշնչեք այդ լույսը: Զգացեք, թե ինչպես է այն լցնում ձեր
մարմինը և մարմինը սկսում է շողարձակել ներսից:

Հետո աստիճանաբար կենտրոնացեք զգացումների վրա: Մի կառչեք տեսանելի պատկերներից: Այժմ դուք գտնվում եք ձեր սեփական
մարմնում: Դուք մուտքի իրավունք եք ստացել դեպի Ներկա Պահի ուժը:

Sambitbaba
10.06.2016, 20:04
ՄԱՍ 2

ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՈՐՊԵՍ ՀՈԳԵՎՈՐ
ՊՐԱԿՏԻԿԱ


Սերը` Լինելության վիճակ է:
Ձեր սերը դրսում չէ, այն ձեր խորքերում է:
Այն չի կարելի կորցնել,
այն չի կարող ձեզ լքել:
Սերը կախված չէ ուրիշ մարդկանցից,
արտաքին ոչնչից:



ԳԼՈՒԽ 6

ՑԱՎԱԳԱՐ ՄԱՐՄՆԻ
ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ


Մեծամասնությամբ տառապանքներից ու ցավից կարելի է խուսափել: Մեր ցավի պատճառն` ինքներս ենք, չէ՞ որ մեր կյանքը ղեկավարում է միտքը, - միտքը, որին մենք դիտարկում ենք: Մեր ստեղծած ցավը` միշտ եղածը չընդունելու, անգիտակցաբար դիմադրելու հատկանիշ է:

Մտածողության մակարդակի վրա այդ դիմադրությունն ի հայտ է գալիս որպես դատապարտում: Հուզական մակարդակի վրա այն դուրս է թափվում բացասական զգացմունքներով: Որքան ավելի ուժեղ է դիմադրությունը ներկային, այնքան ավելի ուժեղ է ցավը: Դիմադրության ուժգնությունն, իր հերթին, կախված է մտքի հետ քեզ նույնացնելու աստիճանից: Միտքը միշտ փորձում է ժխտել Ներկա Պահն ու փախչել նրանից:

Այլ խոսքերով, որքան ավելի սեղմ եք նույնացնում ձեզ մտքի հետ, այնքան ավելի շատ եք տառապում: Կարելի է ասել և այսպես. որքան ավելի մեծ է Ներկա Պահը գնահատելու և ընդունելու ձեր ունակությունը, այնքան ավելի քիչ եք տառապում ցավից` և այնքան ավելի ազատ եք էգոիստական մտքից:

Ինչպես պնդում են որոշ հոգևոր ուսուցիչներ, ցավը` պատրանք է: Դա իրոք այդպես է: Հարցն այն է, այդպե՞ս է դա արդյոք ձեր համար: Միայն համոզված լինելը քիչ է: Կամ, հնարավոր է, շարունակելով պնդել, որ ցավը` պատրանք է, - ցանկանում եք ամբողջ կյանքներդ տառապել ցավի՞ց: Դա կօգնի՞ ձեզ ազատվել տառապանքներից: Այստեղ ամենակարևորն է` թե դուք ինչպես կիրականացնեք այդ ճշմարտությունը, այսինքն ինչպես կմարմնավորեք այն սեփական փորձում:

Քանի դեռ դուք նույնացնում եք ձեզ մտքի հետ (հոգևոր իմաստով` քանի դեռ չեք գիտակցել ձեզ), վիճակված եք տառապել ցավից: Գլխավորապես ես նկատի ունեմ հոգեկան ցավը` ֆիզիկական ցավի, և ֆիզիկական հիվանդությունների էլ, - հիմնական պատճառը: Վիրավորանքը, ատելությունը, սեփական անձը խղճալը, մեղքի զգացումը, զայրույթը, դեպրեսիան, նախանձը, նույնիսկ թեթև բարկությունը` այս ամենը ցավի տարատեսակներ են: Յուրաքանչյուր հաճույքի, հուզական վերելքի մեջ էլ ցավի սերմեր կան, հաճույքի անբաժանելի հակադրություն, որը վաղ թե ուշ կհիշեցնի իր մասին:

Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ թմրադեղ է օգտագործել, գիտի. "կայֆն" անխուսափելիորեն փոխարինվում է անկումով, հաճույքը ցավ է դառնում: Մեզանից շատերը գիտեն սեփական փորձով, թե ինչպիսի հեշտությամբ մերձավորի համար ուրախության աղբյուրից կարելի է ցավի աղբյուր դառնալ: Եթե ավելի խորը փորենք, կպարզվի, որ այդ հակադրությունները` դրականն ու բացասականը, - նույն մեդալի երկու կողմերն են, խորքային ցավի երկու բաղկացուցիչները; ցավն էլ` էգոցենտրիկ գիտակցության մտքի հետ սերտաճած անբաժանելի մասնիկն է:

Կա ցավի երկու մակարդակ. ցավ, որն արարում եք հիմա, և անցյալի ցավ, որը մինչև օրս առկա է ձեր մարմնում և մտքում:

Քանի դեռ մուտք չունեք դեպի Ներկայի հզորությունը, ձեր ներսում կուտակվում է հնում ապրած տառապանքների նստվածքը: Այդ "նստվածքը" միանում է ձեր մեջ արդեն ներկա ցավին և ամուր հիմնավորվում է ձեր մարմնում և մտքում: Այդ ցավի մասնիկն է, անշուշտ, նաև այն մանկական ցավը, որը երբևիցէ պատճառել է ձեզ մեր աշխարհի չգիտակցվածությունը, ուր այն ժամանակ դուք հենց նոր էիք եկել:

Ցավի այդպիսի կուտակումները ոչ այլ ինչ են, քան ձեր մարմինն ու միտքը բռնագրաված բացասական էներգիայի դաշտեր: Դուք այնքան էլ չեք մեղանչի ճշմարտության դեմ, եթե այդ դաշտն ընկալեք որպես առանձին խոսակցության արժանի ոմն անտեսանելի էություն: Դա հուզումնային ցավագար մարմինն է:

Ցավագար մարմինը գոյության երկու ռեժիմ ունի. ակտիվ և պասիվ: Պասիվ ռեժիմում գոյատևությունը` կարող է ժամանակի իննսուն տոկոսը կազմել: Բայց խորինս դժբախտ մարդու կյանքում ցավագար մարմինը կարող է ակտիվ լինել հարյուր տոկոսով: Մեզանից ոմանց կյանքն ամբողջովին տառապանքներից է բաղկացած, այն դեպքում, երբ ուրիշները ցավ են ապրում ժամանակ առ ժամանակ միայն. երբ ինչ-որ բան չի կարգավորվում մերձավորների հետ հարաբերություններում, երբ, անցյալ կորուստներդ վերհիշելու դեպքում, ցավ ես զգում ֆիզիկապես կամ հոգեպես և այլն:

Ակտիվացնել ցավագար մարմինը կարող է ինչ ասես` հատկապես այն, ինչն արձագանքում է անցյալից եկող ցավի հետ: Երբ ցավագար մարմինը պատրաստ է մտնել ակտիվ ռեժիմի մեջ, կատալիզատոր կարող է դառնալ ամեն մանրուք` միտք, մերձավորի անմեղ նկատողություն` ինչ ասես:

Sambitbaba
13.06.2016, 20:44
ԱՊԱՆՈՒՅՆԱՑՈՒՄ
ՑԱՎԱԳԱՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ


Ցավագար մարմինը չի ցանկանում, որ իրեն զննեն ու որոշեն, թե ինչպիսին է նա իրականում: Երբ դուք դիտարկում եք նրան, զգում եք ձեր մեջ նրա էներգետիկական դաշտը և ձեր ուշադրությունն ուղարկում եք նրա ներս, - դադարում է ձեր նույնացումը ցավագար մարմնի հետ:

Ձեր համար բացվում է գիտակցության ավելի բարձր մակարդակ: Ես դա անվանում եմ ներկայություն: Այժմ դուք դիտարկում եք ցավագար մարմինը, զննում եք նրան: Դա նշանակում է, ցավագար մարմինն այլևս չի կարող ձևանալ, որ ինքը` դուք եք և այդպիսով օգտագործել ձեզ, չի կարող "լիցքավորվել" ձեր միջոցով: Դու ձեռք եք բերում ձեր նվիրական ուժը:

Որոշ ցավագար մարմիններ բավական տհաճ են, բայց համեմատաբար անվնաս` ինչպես անվնաս են լալկան երեխաները: Իսկ ոմանք չար, կործանիչ հրեշներ, մարմնավորված դևեր են հիշեցնում: Կան էներգետիկական դաշտեր, որոնք ֆիզիկական ցավ են պատճառում; ավելի շատ են նրանք, որոնք վիրավորում են հոգին: Որոշ դաշտեր վնասում են մերձավորներին, նույնիսկ բոլոր նրանց, ով կողքիդ է եղել; ուրիշները վնասում են "տիրոջը": Կյանքը ձեր համար մռայլ գուներ է ստանում, ձեր մտքերն ու զգացմունքները սկսում են ձեզ քայքայել: Հաճախ դա հիվանդությունների և դժբախտ պատահարների պատճառ է դառնում: Պատահում է, ցավագար մարմիներն իրենց տերերին ինքնասպանության են հասցնում:

Երբ մտածում եք, որ ինչ-որ մեկին ճանաչում եք ինչպես ձեզ, բայց հետո բախվում եք նրա ցավագար մարմնի օտար ու նողկալի էության հետ, դուք, անշուշտ, ուժեղ ցնցում եք ապրում: Մյուս կողմից, շատ ավելի կարևոր է դիտարկել այդ էությանը ոչ թե ուրիշի, այլ սեփական անձի մեջ:



Ուշադիր եղեք ձեր մեջ հուսահատության նշանների հանդեպ` ցանկացած ձևի մեջ. դրանք կարող են արթնացող ցավագար
մարմնի մունետիկները լինել: Ցավագար մարմինը հաճախ արտահայտվում է որպես գրգռվածություն, անհամբերություն,
հուսահատություն,ինչ-որ մեկին ցավ պատճառելու ցանկություն; որպես զայրույթ, ցասում, դեպրեսիա, հարաբերությունները
դրամատիկականացնելու պահանջ... Բաց մի թողեք պահը, երբ նա արթնանում է պասիվ վիճակից:


Ցավագար մարմինը, ինչպես յուրաքանչյուր այլ էություն, ձգտում է կենդանի մնալ: Իսկ կենդանի մնալ նա կարող է այն դեպքում միայն, եթե դուք անգիտակցորեն նույնացնում եք ձեզ նրա հետ: Այ, այդ ժամանակ ցավագար մարմինը կկենդանանա, կգերիշխի ձեզ, "կդառնա դուք" և կսկսի ապրել ձեր միջոցով:

"Սնունդ" ստանալ ցավագար մարմինը կարող է միայն ձեր միջոցով: Սնվում է նա ապրումներով, որոնք արձագանքում են նրա որակի էներգիայի հետ և ընդունակ են արտահայտվել որպես ցավի ամենատարբեր արտահայտումներ. զայրույթ, ավերելու ձգտում, ատելություն, վիշտ, բռնություն, հոգեկան տառապանքներ և նույնիսկ հիվանդություններ: Այսպիսով, երբ ցավագար մարմինն իր ձեռքն է վերցնում կառավարման սանձերը, նա ստեղծում է այնպիսի իրավիճակ, որի ներքո նրա էներգետիկական հաճախականությունները հենց իրեն էլ վերադառնում են, այդպիսով սնելով նրան: Ցավը սնվում է բացառապես ցավով: Ցավը չի կարող սնվել ուրախությամբ. ուրախությունը նա չի կարողանում մարսել:

Երբ ցավագար մարմինը ճզմում է ձեզ իր տակ, դուք ինքներդ եք սկսում ձգվել դեպի ցավը: Դառնում եք կամ զոհ, կամ հանցագործ: Ցանկանում եք ցավ պատճառել կամ ինքներդ տառապել ցավից: Կամ էլ երկուսը միասին, տարբերությունը մեծ չէ: Իհարկե, դուք չեք գիտակցում այդ և պնդում եք, որ չեք ձգտում դեպի ցավը: Բայց ուշք դարձրեք ձեր վրա` և անպայման կտեսնեք. ձեր մտքերն ու ցանկությունները ենթարկված են ցավը երկարացնելու, թե ձեզ և թե ուրիշներին տառապել ստիպելու ցանկությանը: Եթե իրոք գիտակցեիք դա, կվերանար ցավի հանդեպ ձեր ձգտումը. ցավ ցանկանալը` նորմալ չէ, իսկ գիտակցվածորեն աննորմալ լինել ուղղակի անհնար է:

Ցավագար մարմինը, ձեր էգոյի այդ մութ ստվերը, իրոք վախենում է ձեր գիտակցության լույսից: Նա վախենում է հայտնաբերված լինել: Ձեր չգիտակցված նույնացումը նրա հետ, ճիշտ ինչպես և չգիտակցված վախը հանդիպել ձեր մեջ ապրող ցավի հետ` ցավագար մարմնի կենսունակության գրավականն է: Բայց եթե դուք չբացահայտեք այդ ցավը, չլուսավորեք այն գիտակցման ճառագայթով, շարունակելու եք նորից ու նորից վերապրել այն:

Հնարավոր է, ցավագար մարմինը ձեզ վտանգավոր հրեշ է թվում, որի վրա նայել անգամ անհնար է: Բայց իրականում դա` ձեր ներկայության ուժը հանդուրժելու անընդունակ անմարմին ուրվական է:




Երբ դառնաք վկա և սկսեք ապանույնացման պրոցեսը, ցավագար մարմինն իր դիրքերն անմիջապես չի զիջի. նա անպայման կջանա
ստիպել ձեզ նորից միաձուլվել իր հետ: Դուք այլևս չեք կերակրում նրան նույնացմամբ, բայց ցավագար մարմինն ունի իներցիա`
հիշեք, թե ինչպես է իներցիայով պտտվում ճախարակի անիվը, երբ այն այլևս ոչ ոք չի պտտում: Այդ փուլի վրա ցավը կարող է
ծագել մարմնի տարբեր մասերում, բայց դա շարունակելի ցավ չէ:

Ներկա եղեք, ապրեք գիտակցված: Պատրաստ եղեք պաշտպանել ձեր ներքին տարածությունը: Ցավագար մարմինը դիտարկելու և
նրա էներգիան զգալու համար, անհրաժեշտ է բավականաչափ ներկա լինել Ներկա Պահի մեջ: Այդ ժամանակ ցավագար
մարմինը չի կարողանա կառավարել ձեր մտքերը:


Երբ ձեր մտքերը միանում են ցավագար մարմնի էներգետիկական դաշտի հետ, դուք նույնացնում եք ձեզ նրա հետ և նորից սկսում եք սնել նրան մտքերով: Ենթադրենք, զայրույթը` ցավագար մարմնի իշխող էներգետիկական թրթիռն է: Դուք զայրանում եք, մտովի կենտրոնանում եք վիրավորանքների ու վրեժխնդրության վրա` և ընկնում եք չգիտակցվածության մեջ, ցավագար մարմինը դառնում է "դուք": Այնտեղ, որտեղ կա զայրույթ, միշտ թաքնված է ցավը:

Եթե վատ տրամադրության մեջ գտնվող մարդը մտորում է այն մասին, թե որքան սարսափելի է իր կյանքը, նրա մտքերը միախառնվում են ցավագար մարմնի հետ, գիտակցվածությունն անհետանում է և մարդ հեշտությամբ տեղի է տալիս ցավագար մարմնի հարձակումներին:

"Չգիտակցվածության" տակ ես նկատի ունեմ նույնացում ոմն մտավոր կամ զգացնունքային մոդելի հետ: Այդպիսի նույնացումը դիտարկողի կատարյալ բացակայություն է նշանակում:

Sambitbaba
16.06.2016, 17:33
ՏԱՌԱՊԱՆՔԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ
ԳԻՏԱԿՑՄԱՆ


Գիտակցված անընդմեջ ուշադրությունը խախտում է ցավագար մարմնի կապը մտավոր պրոցեսի հետ, և տառապանքը դարձնում է գիտակցում: Ցավն ասես գիտակցությունը սնուցող վառելանյութ է դառնում, - և գիտակցության լույսը սկսում է փայլել ավելի վառ:

Դրանում էլ հենց կայանում է ալքիմիայի հինավուրց արվեստի էզոթերիկական իմաստը. մետաղի փոխակերպումը ոսկու, տառապանքի փոխակերպումը գիտակցման: Ներքին պառակտվածությունը վերանում է, դուք նորից ձեռք եք բերում ամբողջականություն: Ձեր պարտքն է այլևս` ցավը չբազմացնել:



Կենտրոնացրեք ուշադրությունը ներքին զգացումների վրա: Գիտակցեք, որ զգում եք ձեր ցավագար մարմինը: Ընդունեք նրա ներկայությունը: Մի
մտածեք նրա մասին, զգացմանը թույլ մի տվեք միտք դառնալ: Մի գնահատեք և մի վերլուծեք: Մի նույնացրեք ձեզ նրա հետ: Եղեք ներկա
և դիտարկեք, թե ինչ է տեղի ունենում ձեր ներսում:

Գիտակցեք ոչ միայն հոգեկան ցավը, այլև "նրան, ով դիտում է", լուռ ականատեսին: Դա էլ հենց Ներկա Պահի Ուժն է, ձեր գիտակցված
ներկայության հզորությունը: Հետևեք, թե ինչ է լինելու հետո:

Sambitbaba
22.06.2016, 20:13
ԷԳՈՅԻ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ
ՑԱՎԱԳԱՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ


Վերևում նկարագրված տեխնիկան թե էֆեկտիվ է, և թե հասարակ: Նույնիսկ երեխային կարելի է դրան սովորեցնել` հնարավոր է, կգա ժամանակ, երբ դպրոցականներին առաջին հերթին կսովորեցնեն հենց դրան: Գիտակցելով ներքին պրոցեսների դիտորդի դերում ներկայության հիմնական սկզբունքը` իսկ գիտակցել այդ կարելի է միայն փորձի միջոցով, - դուք տիրապետում եք փոխակերպման հզոր գործիքի:

Դա չի նշանակում, որ ցավը կդադարի դիմադրել ապանույնացմանը: Այնքան ավելի ուժեղ կլինի նրա դիմադրությունը, որքան ավելի ուժեղ ու երկար դուք նույնացրել եք ձեզ զգացմունքների ցավագար մարմնի հետ և որքան ավելի երկար եք նրա մեջ ներդրել ձեր "եսը": Դա նշանակում է, որ դուք ցավից մի ինչ-որ (շատ դժբախտ) "ես" եք ստեղծել և անվերապահորեն հավատացել եք, որ մտքի ծնունդ այդ ֆանտոմը` ձեր իսկական էությունն է: Այդ դեպքում նույնությունը կորցնելու չգիտակցված վախը կստիպի ձեզ ամբողջ ուժով դիմադրել ապանույնացմանը: Այլ կերպ ասած, թռիչքին դեպի անհայտը, արդեն սովորական դարձած "ձեր" դժբախտ "եսը" կորցնելու վտանգին դուք կգերադասեք ցավը` այսինքն կընտրեք լինել ցավագար մարմին:



Դիտարկեք ձեր ներսի դիմադրությանը: Դիտարկեք ձեր համակրանքը ցավի հանդեպ: Շատ ուշադիր եղեք: Դիտարկեք
սեփական հաճույքը, որը բերում է ձեզ ձեր դժբախտությունը: Դիտարկեք ձեր դառը բախտի մասին խոսելու և մտածելու ձեր
սևեռուն ցանկությունը: Եթե կարողանաք գիտակցել այդ ամենը, դիմադրությունը կվերանա:

Հետո կարելի է ուշադրությունն ուղղել ցավագար մարմնի ներս, ներկա լինել այնտեղ որպես դիտարկող և այդպիսով սկսել
փոխակերպման պրոցեսը:


Միայն դուք այդ կարող եք անել: Ձեզ փոխարինել ոչ ոք չի կարող: Բայց եթե ձեզ բախտ վիճակվի գտնել մեկին, ով ամբողջովին ներկա է Ներկա Պահի մեջ, և եթե դուք կարողանաք լինել նրա հետ և հետևել նրա ներկայության օրինակին, դա կարող է շատ օգնել ձեզ արագացնել փոխակերպումը: Ձեր լույսն ավելի արագ կբոցավառվի:

Եթե հենց նոր ծխալ սկսող կոճղը դնես արդեն կրակով բռնկված փայտի կողքին, իսկ հետո հեռացնես նրանից, կոճղն ավելի վառ կվառվի: Կրակը միևնունն է: Հոգևոր ուսուցչի դերերից մեկը հենց այն է, որպեսզի ինքն այդպիսի կրակ լինի: Այդ դերը կարող են կատարել նաև որոշ բժիշկներ` պայմանով, որ նրանք կարողանան բարձրանալ գիտակցության մակարդակից վեր և ձեզ հետ աշխատանքի ժամանակ լարված ու գիտակցաբար ներկա լինեն Ներկա Պահի մեջ:

Հիշեք մեկընդմիշտ. քանի դեռ դուք նույնացնում եք ձեզ ցավի հետ, անկարող եք ազատվել նրանից: Քանի դեռ ձեր մասը ներդնում եք հոգևոր ցավի մեջ, անգիտակցաբար դեն եք նետելու կամ սաբոտաժի եք ենթարկելու ցավից ապաքինվելու ձեր փորձերը:

Ինչու՞: Ուղղակի որովհետև այդ ցավը ձեր էության կարևորագույն մասն է դարձել, իսկ ձեզ դուք խնայելու և պաշտպանելու եք ցանկացած հարձակումներից: Այդ պրոցեսն անգիտակցված է. ձեզ հետևում է գիտակցել այն` դա միակ միջոցն է հաղթահարել այն:

Sambitbaba
26.06.2016, 17:26
ՁԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՈՒԺԸ



Հանկարծակի գիտակցումն այն բանի, որ դուք կախված եք կամ եղել եք կախված ցավից, կարող է ուժեղ ցնցում հրահրել:
Բայց հատկապես այդպիսի գիտակցման պահին է կախվածությունն անհետանում:


Ցավագար մարմինը` դա մի էներգետիկական դաշտ է, համարյա ֆիզիկական էություն, որը ժամանակավորապես ներխուժել է ձեր ներքին տարածություն: Դա գերված կենսական ուժ է, անշարժացած էներգիա:

Իհարկե, ցավագար մարմինը հայտնվել է ոչ թե հենց այնպես` նրա գոյությունը պայմանավորված է անցյալի ինչ-որ իրադարձություններով: Անցյալ իրադարձությունները դեռևս ապրում են ձեր մեջ, և եթե դուք նույնացնում եք ձեզ ձեր վաղեմի ապրումների հետ, նշանակում է, նույնացնում եք ձեզ ձեր անցյալի հետ:

Զոհի վիճակը` վստահություն է նրանում, որ անցյալն ավելի ուժեղ է ներկայից; իրականում ամեն ինչ հակառակն է: Զոհի կարծիքով, նրա տառապանքների մեջ մեղավոր են ուրիշ մարդիկ և նրանց հասցրած վիրավորանքները; իր ներկա էության պատասխանատվությունը զոհը դնում է ուրիշների վրա:

Իսկ ճշմարտությունն այն է, որ միակ իրական ուժը գտնվում է Ներկա Պահի մեջ. դա ձեր ներկայության ուժն է: Երբ դուք գիտակցեք դա, կհասկանաք նաև այն, որ հիմա արդեն ձեր ներքին տարածության պատասխանատուն դուք եք և միայն դուք, և որ Ներկայի հզորության առջև անցյալն անկարող է:

Չգիտակցվածը ծնում է ցավ, իսկ միտքը` ցավը գիտակցություն է դարձնում: Սուրբ Պողոսը գեղեցիկ է ձևակերպել այդ ունիվերսալ սկզբունքը. "Ամեն ինչ, բացահայտվելով` լույսով է հայտնի լինում, քանզի ամեն ինչ, որ հայտնի է, լույս է":

Հաղթել ցավագար մարմնին անհնար է, ինչպես անհնար է հաղթել մութը: Ցավը խեղդելու փորձերը կհրահրեն ներքին կոնֆլիկտներ և ավելի մեծ ցավ կպատճառեն: Ամենն, ինչ պետք է անել, - դիտարկել: Դիտարկել ցավագար մարմինը` նշանակում է գիտակցել այն որպես Ներկայի մասնիկ:

Sambitbaba
28.06.2016, 21:06
ԳԼՈՒԽ 7

ՍՈՎՈՐՈՒՅԹԻՑ`
ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌԱՑԱԾ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


"ՍԵՐ - ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ"
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Քանի դեռ դուք չեք սովորել գիտակցված ներկա լինել Ներկա Պահի մեջ, ձեր հարաբերությունները մարդկանց` հատկապես ամենամտերիմների հետ, - ճարճատելու են ամբողջ կարերով մեկ և վաղ թե ուշ փլուզվելու են: Ինչ-որ ժամանակ ձեզ կթվա, որ ամեն ինչ կարգին է (օրինակ, երբ սիրահարված եք), բայց ժամանակի ընթացքում կարծեցյալ բարեկեցությունը կվերանա, կսկսվեն վեճերը, կոնֆլիկտները, դուք կհիասթափվեք և ավելի ու ավելի հաճախ կսկսեք հոգեկան ` և նույնիսկ ֆիզիկական, - ցավ պատճառել ձեր զուգընկերոջը:

Թվում է, թե բոլոր "սիրային կապերը" շատ արագ սիրո և ատելության կծիկ են դառնում: "Սերը" փոխակերպվում է թշնամանքի, կոպիտ հարձակումների; մտերմական վերաբերմունքը վերանում է: Եվ դա համարվում է նորմա:

Եթե մտերիմ մարդու հետ ձեր հարաբերություններում սիրոն սկսում է խառնվել նրա հակադրությունը` հարձակումներ, զգացմունքային բռնություն, - ուրեմն, հավանաբար, դուք խառնել եք սերը` կախվածության և էգոիստական կապվածության հետ:

Սերը չի կարող ակնթարթորեն փոխակերպվել զայրալի հարձակման: Իսկական սերը հակադրություններ չունի: Հակառակ դեպքում դա ոչ թե սեր է, այլ էգոյի` իր "եսն" ավելի լիովին ու խորը զգալու պահանջ, - պահանջ, որը ժամանակավորապես բավարարում է դիմացինդ: Դա փոխնյութ է, որով էգոն փոխարինում է փրկությունը. ինչ-որ ժամանակ դա ձեզ իրոք որ փրկություն է թվում:

Բայց վաղ թե ուշ զուգընկերը դադարում է բավարարել ձեր պահանջները (ավելի լավ է ասել, էգոյի պահանջները): Առաջին պլան են ելնում վախը, ցավը, կիսատվածության զգացումը` դրանք բոլորն էգո-գիտակցության անքակտելի բաղկացուցիչներն են, նրանք ուղղակի ժամանակավորապես թաքնված էին սիրո դիմակի տակ:

Ինչպես և յուրաքնչյուր այլ կախվածության` ասենք, նույն թմրամոլության դեպքում, - քանի դեռ թմրադեղը հասանելիության սահմաններում է, դուք ձեզ հիանալի եք զգում: Բայց գալիս է ժամանակ, երբ թմրադեղերը դադարում են օգնել:

Ցավը վերադառնում է, և այն ավելի ուժեղ է, քան առաջ: Ավելին, այդ ցավի աղբյուր դուք արդեն համարում եք ձեր զուգընկերոջը: Ցավի զգացումները դուք պրոյեկցում եք արտաքին աշխարհի վեա և հարձակվում եք ուրիշի վրա այն ամբողջ դաժանությամբ, որը միայն կարող եք ճզմել ցավից:

Ձեր հարձակումը կարող է դիպչել ձեր զուգընկերոջ ցավի կենտրոններին, և շատ հնարավոր է, որ նա հակադարձ հարված կհասցնի: Էգոն ենթագիտակցաբար հուսում է, որ իր հարձակումը կամ ձեռնածելու փորձերը բավարար պատիժ կհանդիսանան, զուգընկերը խելքի կգա, և նրան նորից հնարավոր կլինի օգտագործել ցավը քողարկելու համար:

Ամբողջ կախվածությունը ծագում է նրանից, որ մարդ ենթագիտակցաբար չի ցանկանում դեմ առ դեմ հանդիպել ցավին և այդ ցավն ապրել մինչև վերջ: Կախվածությունը սկսվում է ցավից և ցավով էլ ավարտվում է: Ինչի էլ դուք հակվեք, ում հետ էլ կապնվեք` մարդու, խմիչքի, ուտելիքի, օրինական կամ անօրինական թմրադեղերի, - դուք օգտագործելու եք այն որպես ցավից քողարկվելու միջոց:

Ահա թե ինչու այն բանից հետո, երբ անցնում է սկզբնական էյֆորիան, այդքան ցավ է հայտնվում մտերիմների հարաբերությունների մեջ: Փոխհարաբերությունները` բոլորովին էլ տանջանքների ու տառապանքների պատճառ չեն: Ինչպես ցանկացած այլ կախվածություն, նրանք ընդամենն ազատագրում են արդեն իսկ ձեր մեջ ապրող ցավին: Յուրաքանչյուր հակվածություն վաղ թե ուշ դադարում է բավարարել ձեզ` և այդ ժամանակ ցավն ավելի ուժեղ է բռնկվում:

Դա մեկն է այն պատճառներից, թե ինչու մարդկանց մեծամասնությունն անընդհատ ջանում է փախչել Ներկա Պահից և սփոփանք գտնել ապագայում: Մարդիկ վախենում են, որ եթե կենտրոնացնեն իրենց ուշադրությունը Ներկա Պահի վրա, ուրեմն առաջին հերթին իրենց կայցելի ցավը:

Եթե մարդիկ գիտենային, թե որքան հեշտ է Ներկա Պահի մեջ անցյալի ցավը և ինքն անցյալը ոչնչացնող ներկայության ուժ ձեռք բերել; եթե մարդիկ գիտենային, թե որքա՜ն հեշտ է ձեռք բերել պատրանքները ոչնչացնող իրականությունը... Եթե մարդիկ գիտենային, թե որքա՜ն մոտիկ են իրենք իրականությանը, որքա՜ն մոտիկ են Աստծոն...

Ցավից խուսափելու համար ոմանք որոշում են այլևս խուսափել մոտիկ հարաբերություններ հաստատելուց: Դա ելք չէ: Ցավը ոչ մի տեղ չի կորչի:

Հարաբերություններ սկսելու երեք անհաջող փորձեր ձեզ ավելի շուտ կմղեն արթնացմանը, քան անմարդաբնակ կղզում կամ փակ սենյակում անց կացրած երեք տարիները: Բայց եթե ձեր միայնությունը դուք լցնեք ուժգին ներկայությամբ, դա նույնպես ի հօգուտ կլինի:

Sambitbaba
02.07.2016, 19:55
ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ`
ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌԱՑԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կարևոր չէ, ապրում եք դուք մենակ կամ զուգընկերոջ հետ, - կարևոր է ներկա լինել Ներկա Պահի մեջ և Ներկա Պահ հղել
ձեր ուշադրությունը, դրանով ուժեղացնելով ներկայությունը:

Սերը չի մարում այն դեպքում միայն, եթե ձեր ներկայության լույսը վառվում է այնքան վառ, որ ոչ միտքը, ոչ ցավագար մարմինը
չեն կարող ստիպել սխլմամբ նույնացնել ձեզ իրենց հետ:

Եթե դուք գիտակցում եք ձեզ ոչ թե որպես "մտածող", այլ մտածողի ետևում կանգնած Լինելություն; ոչ թե որպես մտքի աղմուկ, այլ
նրա ետևում ծավալվող լռություն; ոչ թե որպես ցավ, այլ նրանով ստվերածածկված սեր և ուրախություն, - նշանակում է, դուք ձեռք
եք բերել ազատություն, փրկություն և պայծառացում:


Դադարել նույնացնել քեզ ցավագար մարմնի հետ` նշանակում է ցավի մեջ ներմուծել ներկայություն և այդ կերպ փոխակերպել այն: Իսկ դադարել նույնացնել քեզ մտքի հետ` նշանակում է քո մտքերի և վարմունքների, հատկապես գիտակցության մշակած անընդհատ կրկնվող մոդելների, ինչպես նաև էգոյի դերերի լռակյաց դիտարկողը դառնալ:

Եթե դադարեք կերակրել ձեր միտքն էգոիզմով, դրանով կոչնչացնեք մտքի սևեռուն գաղափարները. հիմնականում, դա գիտակցության` Ներկային դատապարտելու, իսկ նշանակում է, դիմադրելու, սևեռուն ձգտումն է: Էգոյի ձգտումն անխուսափելիորեն կոնֆլիկտների, հոգեկակն դրամաների և նոր ցավի պատճառ է դառնում: Ըստ էության, հենց որ ընդունում եք Ներկա Պահը և դադարում եք դատապարտել, միտքը կորցնում է իր իշխանությունը ձեր վրա: Եվ դուք արդեն բաց եք սիրո, ուրախության և հանգստի համար:



Սկզբում մարդ դադարում է դատապարտել իրեն, իսկ հետո` զուգընկերոջը: Հարաբերությունները փոխելու ամենաարագ
միջոցն է` ընդունել զուգընկերոջն այնպիսին, ինչպիսին նա կա, չգնահատելով ու չփորձելով փոխել դիմացինին:

Այդ քայլը ձեզ ակնթարթորեն դուրս կբերի էգոյի սահմաններից: Մտքի խաղերը կդադարեն, կախվածությունը կանհետանա:
Կվերանա բաժանումը զոհերի և դահիճների, մեղադրողների և մեղադրյալների:


Դա նաև վերջն է կապվածության,, որը ստիպում է ձեզ ստորաքարշել այլ մարդու վարքի չգիտակցված մոդելին և դրանով յուղ լցնել կրակի վրա: Դրանից հետո դուք կամ կբաժանվեք ձեր զուգընկերոջից` սիրով, - կամ միասին կսուզվեք Ներկա Պահ, Լինելության մեջ: Մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է, - կհարցնեք դուք: Այո, ամեն ինչ պարզից պարզ է:

Սերը` Լինելության վիճակ է: Եվ ապրում է այն ձեր ներսում, այլ ոչ թե արտաքին աշխարհում ինչ-որ տեղ: Այն անհնար է կորցնել, այն ձեզ լքել չի կարող: Սերը կախված չէ արտաքին ձևերից, կախված չէ ոչնչից և ոչ ոքուց:



Ձեր ներկայության լռության ներսում դուք կզգաք ժամանակից դուրս գտնվող և ձևի մեջ չսահմանափակված իրականությունը
որպես ձեր ֆիզիկական մարմինը շնչավորող չարտահայտված կյանք: Դուք կարող եք զգալ այդ կյանքը յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր կենդանի արարածի մեջ:
Կտեսնեք, թե ինչ է թաքնված ֆիզիկական ձևի և բաժանվածության վարագույրի հետևում:
Դա էլ հենց միասնության իրականացումն է:
Դա էլ հենց սերն է:


Հնարավոր է, դուք արդեն տեսել եք այն` հազվադեպ և հեռվից: Սերն իր ամբողջ հրաշալիությամբ ձեզ կհայտնվի այն ժամանակ միայն, երբ սկսեք ապրել, չնույնացնելով ձեզ ձեր մտքի հետ: Բացի այդ, ձեր ներկայությունը պետք է բավականաչափ էֆեկտիվ լինի, որպեսզի կարողանա տարրալուծել ցավագար մարմինը, - ծայրահեղ դեպքում, դուք պետք է շարունակեք ներկա մնալ դիտորդի դերում: Այդ դեպքում ցավագար մարմինը չի կարողանա ենթարկել ձեզ իրեն և այդ կերպ ավերել սերը:

Sambitbaba
05.07.2016, 19:17
ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՈՐՊԵՍ ՀՈԳԵՎՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ


Մենք ավելի ու ավելի շատ ենք նույնացնում մեզ մեր մտքի հետ, այդ Պատճառով մեր հարաբերութունները, որպես օրենք, կտրված են Լինելությունից` նրանք փոխակերպվել են ցավի աղբյուրի, և խնդիրների ու կոնֆլիկտների առանցքակետ են դարձել:

Եթե հարաբերությունները զուգընկերոջ հետ սնուցում են էներգիայով և ուժեղացնում են ձեր մտքի էգոիստական հակումները, ինչպես նաև ակտիվացնում են ցավագար մարմինը, - ուրեմն ինչու՞ չդադարել թաքնվել այդ փաստից և ընդունել այն: Ինչու՞ չփորձել գործակցել դրա հետ` փոխարենը խուսափելու մարդկանց հետ հարաբերություններից կամ ընկնել ցնորական երազանքի ետևից այն իդեալական զուգընկերոջ մասին, ով, իբր կորոշի ձեր բոլոր խնդիրներն ու ձեր ինքնաիրականացման համար միջոց կդառնա:

Փաստերի գիտակցումն ու ընդունումը ինչ-որ չափով ազատագրում են ձեզ հենց այդ նույն փաստերից:

Ասենք, եթե դուք գիտեք տարաձայնության մասին և չեք փորձում փախչել այդ "գիտելիքից", խաղի մեջ է ներգրավվում մի նոր գործոն (շնորհիվ ձեր "գիտելիքի"), և իրավիճակն արդեն չփոխվել ուղղակի չի կարող:



Երբ դուք գիտեք, որ ձեզ չի հերիքում ներքին հանգիստ, այդ գիտելիքը կազմավորում է ձեր անհանգստությունը
փափուկ ու ջերմ ծածկոցով պարուրող մի լուռ տարածություն, - և այդ տարածությունը ձեր հանգստի բացակայությունը
փոխակերպում է հանգստի:

Եթե խոսքը գնում է ներքին փոփոխությունների մասին, ուրեմն անօգուտ են ցանկացած գործողություններ: Դուք
անկարող եք փոխել ձեզ, իսկ զուգընկերոջը կամ էլի ինչ-որ մեկի` առավել ևս: Ամենը, ինչ ձեր ուժի մեջ է, - ստեղծել
տարածություն հնարավոր փոփոխությունների համար, բացվել սիրո և երանության առջև:


Այնպես որ, երբ նկատեք, որ ձեր հարաբերություները չեն կարգավորվում և ձեզ ու ձեր զուգընկերոջը հասցնում են "խելացնորության", - ուրախացեք: Այն, ինչ առայժմ չգիտակցված էր, դուրս է գալիս լույս աշխարհ: Դա փրկության շանս է:



Ամեն ակնթարթ որսացեք պահը, առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ձեր ներքին վիճակի գիտակցմանը:
Եթե բարկանում եք, գիտակցեք, որ բարկանում եք: Եթե խանդում եք, պաշտպանվում եք, ցանկանում եք վիճել,
զգում եք, որ ճիշտը դուք եք, եթե ձեր մեջ ապրող երեխան սեր և ուշադրություն է պահանջում, եթե ձեզ ինչ-որ բան
ցավ է պատճառում` գիտակցեք Ներկայի իրականությունը և պահպանեք այդ գիտակցումը:


Այդ կերպ` հարաբերությունները ձեր սադհանան կդառնան, ձեր հոգևոր պրակտիկան: Եթե նկատում եք, որ ձեր զուգընկերն իրեն չգիտակցված է պահում, ամփոփեք այդ չգիտակցվածությունը ձեր գիտակցման նուրբ բոժոժի մեջ` թող գիտակցումն օգնի ձեզ չարձագանքել չգիտակցվածությանը:

Չգիտակցվածությունն ու գիտակցումը չեն կարող համագոյակցել երկար` եթե նույնիսկ զուգընկերը նրա, ով իրեն չգիտակցված է պահում, տիրապետում է գիտակցմանը: Թշնամության հետևում թաքնված էներգիան չի հանդուրժում սիրո ներկայությունը: Նա, ով արձագանքում է զուգընկերոջ չգիտակցվածությանը, ինքն է գլորվում չգիտակցվածության մեջ: Լավ է, եթե վերջում չմոռանաք գիտակցել ձեր ռեակցիան, - այդ դեպքում դեռ ամեն ինչ կորած չէ:

Մեր ժամանակներում մարդկային փոխհարաբերություններն ինչպես երբեք այլանդակված են կոնֆլիկտներուվ ու խնդիրներով: Դուք, հնարավոր է, հասկացել եք արդեն, որ հարաբերությունները նրա համար չեն, որ երջանկացնեն ձեզ կամ օգնեն ինքնաիրականանալ: Եթե դուք շարունակեք համառել հարաբերությունների միջոցով փրկություն ձեռք բերելու ձգտման մեջ, ուրեմն նոր հիասթափություններից խուսափել ձեզ չի հաջողվի: Բայց եթե հասկանաք, որ հարաբերությունները պետք են գիտակցվածության, այլ ոչ թե երջանկության համար, այդ դեպքում նրանք իրոք ձեզ փրկություն կնվիրեն; դուք կկարողանաք բարձրանալ գիտակցության ավելի բարձր մակարդակ` այդպիսի գիտակցությունը վաղուց արդեն ցանկանում է արտահայտվել ձեր աշխարհում:

Իսկ նրանց, ովքեր համառորեն կառչել են հին սխեմաներից, բաժին կմնա ավելի շատ ցավ, բռնություն, խելացնորություն և խռովք:






Քանի՞ մարդ է ձեզ պետք, որ ձեր կյանքը հոգևոր պրակտիկա դառնա: Եթե ձեր զուգընկերը չի ցանկանում ձեզ օգնել, սարսափելի ոչինչ չկա: Հոգեկան հավասարակշռությունը` գիտակցումը, - կարող է լույս աշխարհ գալ ձեր միջոցով միայն: Մի սպասեք, մինչև աշխարհում հավասարակշռություն կլինի կամ ինչ-որ մեկը ձեռք կբերի գիտակցվածություն, մի կապեք ձեր պայծառացումն այդ իրադարձությունների հետ` հակառակ դեպքում կարող եք սպասել հավերժ:

Ոչ ոքու մի մեղադրեք չգիտակցվածության մեջ: Բռնվելով վեճի, դուք նույնացնում եք ձեզ ձեր տեսակետի հետ և պաշտպանում եք ոչ միայն այն, այլև ձեր սեփական պատկերացումը ձեր մասին: Հայտնվում եք էգոյի իշխանության տակ: Ընկնում եք չգիտակցվածության ճանկը:

Իհարկե, լինում են դեպքեր, երբ տեղին է զուգընկերոջ ուշադրությունը դարձնել նրա վարքի որոշ նրբերանգների վրա: Եթե դուք առույգ և լիարժեքորեն ներկա եք Ներկա Պահի մեջ, ուրեմն կկարողանաք անել այդ առանց ձեր էգոյի "օգնության"` առանց կշտամբանքների, մեղադրանքների և ամեն կերպ սեփական ճշմարտությունն ապացուցելու ձգտման:

Եթե նկատում եք, որ ձեր զուգընկերն իրեն չգիտակցված է պահում, խուսափեք գնահատականներից: Գնահատելով, դուք հավասարեցնում եք ձեր զուգընկերոջը նրա չգիտակցված վարքի հետ կամ պրոյեկցում եք նրա վրա ձեր սեփական չգիտակցվածությունը և նույնացնում եք այդ չգիտակցվածությունը կենդանի մարդու հետ:

Գնահատականներից հրաժարվելը չի նշանակում, որ դուք չպետք է նկատեք ակընհայտ չգիտակցվածությունն ու տարբեր տեսակի անոմալիաները: Դա նշանակում է, որ դուք ինքը` "գիտակցումն" եք, այլ ոչ թե "արձագանքը" և դատավորը: Այդպիսով, դուք կարող եք ամբողջովին ազատվել արձագանքներից, իսկ կարող եք նաև արձագանքել, դրա հետ մեկտեղ մնալով ամբողջովին "գիտակցված". դուք այն տարածությունն եք, որտեղ տեղի է ունենում ոմն ռեակցիա, - դուք դիտարկում եք այդ ռեակցիան և չեք խանգարում նրան լինել: Դուք չեք պայքարում մթի հետ, այլ ուղղակի վառում եք լույսը: Մի արձագանքեք մոլորությանը, բայց տեսեք այն և միևնույն ժամանակ նայեք ասես նրա միջով:

Գիտակցումը ստեղծում է սիրող ներկայության անպղտոր տարածություն, որտեղ ամենը և ամեն ինչ կարող են լինել այնպիսին, ինչպիսին կան իրականում: Փոխակերպման համար ավելի հզոր խթան դժվար է հորինել: Այդպիսի մոտեցման դեպքում ձեր զուգընկերը չի կարող մնալ ձեր կողքին և չփոխվել:

Ավելի լավ է, երբ երկու զուգընկերներն էլ համաձայնվում են իրենց հարաբերությունները հոգևոր պրակտիկա դարձնել: Այդ ժամանակ մտքերն ու զգացմունքները կարելի է արտահայտել անմիջապես` կամ երբ պատասխան արձագանքի կարիք կլինի: Այդ դեպքում չի ծագի ժամանակի ճեղքվածք, որտեղ կսկսեն կուտակվել չարտահայատված և չգիտակցված հուզումներն ու վիրավորանքները:



Սովորեք արտահայտել զգացմունքներն առանց մեղադրանքների: Սովորեք լսել ձեր զուգընկերոջը բաց նրա առջև,
հանեք ձեր պաշտպանաշերտը:

Տարածություն թողեք ձեր զուգընկերոջը` ինքնաարտահայտման համար: Եղեք ներկա: Այդ ժամանակ մեղադրելու, պաշտպանվելու,
հարձակվելու ցանկությունը` էգոյի պաշտպանության, հաստատման, նրա կարիքների բավարարման այդ բոլոր մոդելները, - կվերանան
ինքնիրեն: Կենսականորեն կարևոր է թողնել տարածություն թե քեզ, և թե ուրիշնելի համար: Առանց տարածության` սերը
չի կարող ծավալվել:


Երբ դուք վերացնեք հարաբերությունների համար կործանիչ երկու գործոնները (փոխակերպեք ցավագար մարմինը և դադարեք նույնացնել ձեզ մտքի և մտավոր դիրքորոշումների հետ) և ձեր զուգընկերն էլ նույնն անի, դուք կճաշակեք լիարժեք հարաբերությունների երանությունը: Դուք կդադարեք պրոյեկցել մեկմեկու վրա ձեր ցավն ու չգիտակցվածությունը, կդադարեք բավարարել էգոյի պահանջները և խրախուսել նրա սովորույթներին: Դրա փոխարեն դուք կջերմացնեք մեկմեկու խորը ձեր ներսում բնակվող սիրով, կարտացոլեք մեկմեկու սերը` այդ սերը գալիս է ամենայն գոյի հետ ձեր միասնության գիտակցման հետ միասին:

Այդպիսի սերը հակադրություն չունի:

Եթե ձեր զուգընկերը դեռևս նույնացնում է իրեն մտքի և ցավագար մարմնի հետ, իսկ դուք արդեն ազատ մարդ եք դարձել, դա լուրջ փորձություն կլինի` ոչ թե ձեր, այլ ձեր զուգընկերոջ համար: Պայծառացած զուգընկերոջ հետ ապրելն այդքան էլ հեշտ բան չէ: Ավելի ճիշտ, պայծառացածի հետ ապրելն այնքան է հեշտ, որ դրանում էգոն իր համար մեծագույն վտանգ է տեսնում:

Մի մոռացեք, որ էգոն կարիք ունի կոնֆլիկտների, խնդիրների և "թշնամիների"` այդ ամենն օգնում է ամրապնդել բաժանվածության զգացումը, ինչ վրա էլ հենց հիմնված է էգոյի մնայունությունը: Ոչ պայծառացած մարդու գիտակցությունը չի կարողանում տանել, երբ նրա անհաշտելի համոզմունքները դիմադրության չեն հանդիպում: Դա նշանակում է, որ այդ համոզմունքները խախուտ են և թույլ; ավելին, ի հայտ է գալիս բոլոր դիրքերի կործանման վտանգ` իսկ դա արդեն ինքը էգոյի վերացման ավետաբերն է:

Ցավագար մարմինը ծարավի է պատասխան արձագանքի և չի ստանում այն: Վեճերի, դրամաների ու կոնֆլիկտների պահանջը մնում է չիրականացված:

Sambitbaba
10.07.2016, 20:52
ՀՐԱԺԱՐՎԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՀԵՏ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


Անկախ նրանից, ձեռք եք բերել պայծառացում թե ոչ, դուք մնում եք տղամարդ կամ կին: Դա նշանակում է, որ անձնական ձևի մակարդակի վրա ձեր մեջ միշտ առկա է որոշակի անավարտվածություն: Դուք` ամբողջի կեսն եք: Այդ անավարտվածությունը զգացվում է որպես հակվածություն դեպի հակառակ սեռը, ձգտում դեպի հակառակ էներգետիկական բևեռը: Այդ ձգտումը կախված չէ գիտակցվածության մակարդակից: Բայց ներքին միասնականության վիճակում դուք այդ հակումը զգում եք մակերեսորեն, ձեր Լինելության ծայրով:

Դա չի նշանակում, որ դուք ընդունակ չեք սերտ կապ պահպանել զգուընկերոջ և ձեր շրջապատի հետ: Փաստորեն, իսկական մերձեցումը հնարավոր է միայն, երբ մարդ գիտակցում է Լինելությունը: Գիտակցելով Լինելությունը, դուք կարող եք հայացք նետել ձևի վարագույրից այն կողմ: Լինելության մեջ կանացին ու տղամարդկայինը` մի ամբողջություն են: Պահանջը զգում է ձեր ձևը, այլ ոչ թե Լինելությունը: Լինելությունն ի սկզբանե ամբողջական է և ինքնաբավ: Լավ է, երբ պահանջներն իրականացվում են, սակայն այդ իրականացումը` կամ նրա բացակայությունը, - ոչ մի կերպ չի ազդում ձեր ներքին խորին վիճակի վրա:

Այդ պատճառով արտաքինից մարդ լրիվ ի վիճակի է զգալ այդ անավարտվածությունը` եթե նրա պահանջը հակառակ, կանացի կամ տղամարդկային բևեռի վերաբերյալ իրականացված չէ, - և միևնույն ժամանակ բացարձակապես ինքնաբավ, կայացած և ներքին հանգստություն ապրող մեկը լինել:

Եթե միայնությունը հարմարավետ չէ ձեր համար, դուք սկսում եք փնտրել նրան, ով կօգնի քողարկել ձեր ներքին լարվածությունը: Մի կասկածեք. վաղ թե ուշ այդ լարվածությունն այս կամ այն ձևով կհիշեցնի իր մասին` և շատ հնարավոր է, որ դուք կսկսեք ամեն ինչում մեղադրել ձեր զուգընկերոջը:



Ամենն, ինչ իրոք պետք է ձեզ, - ամբողջովին ընդունել Ներկա Պահը: Այդ ժամանակ դուք ձեզ հարմարավետ կզգաք
այստեղ և հիմա, հարմարավետ կզգաք ինքներդ ձեր հետ:


Բայց պե՞տք են ձեզ արդյոք այդ հարաբերություններն ինքներդ ձեր հետ: Ինչու՞ դուք ուղղակի չեք կարող հենց լինել ինքնին: Լինելով ձեր "ես"-ի հետ հարաբերությունների մեջ, դուք ստիպված եք մասնատվել "ես"-ի և "ինքս"-ի, սուբյեկտի և օբյեկտի: Մտքի ծնած այդ երկատվածությունն է հենց ձեր համար ոչ պետքական բոլոր բարդությունների, խնդիրների ու կոնֆլիկտների պատճառը:

Պայծառացման վիճակում դուք և ձեր "ես"-ը` "դուք" և այն, ինչ դուք անվանում եք "ինքս", - միաձուլվում են: Դուք այլևս չեք գնահատում ձեզ, չեք խղճում ձեզ, չեք հպարտանում ձեզանով, չեք սիրում ձեզ, ատելություն չեք զգում ձեր հանդեպ... Ինքնա-անդրադարձական գիտակցության ծնունդ երկատվածությունը վերանում է, նրա անեծքը կորցնում է իր ուժը: Դուք այլևս հսկելու, պաշտպանելու և կերակրելու կարիք ունեցող "ինքս" չունեք:

Կա հարաբերությունների մեկ տիպ, որը պայծառացած մարդ երբեք չի պահպանում, - դա փոխհարաբերություններն են ինքդ քեզ հետ: Հենց որ դուք ազատվեք դրանից, մնացած հարաբերություննրը կլցվեն սիրով:

Sambitbaba
17.07.2016, 19:26
ՄԱՍ 3


ԸՆԴՈՒՆԵԼ ԵՎ ՀԱՆՁՆԵԼ




Երբ դուք չեք դիմադրում նրան, ինչ կա,
իսկ նշանակում է, ամբողջովին ներկա եք Ներկայում,
անցյալը կորցնում է իշխանությունը ձեր վրա:
Մտքի հետևում անտեսանելի աշխարհը Լինելության
բացահայտվում է ձեր առջև: Եվ հանկարծակի հոգում
խաղաղություն է տիրում; անարտահայտելի
հանգստությունը
պարուրում է ձեր ամբողջ էությունը:
Այդ հանգստության ներսում
կայծկլտում է
հսկայական ուրախությունը:
Ուրախության մեջ է, որ ապրում է սերը:
Իր` միջուկի մեջ է, որ թաքնված է
անարտահայտելին,
սրբազանը:

Այն, ինչ երբեք չի կարող լինել
անվանելի:











ԳԼՈՒԽ 8


ՆԵՐԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ



ԿՅԱՆՔԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ՑԻԿԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ



Մեզանից յուրաքնչյուրի կյանքում պատահում են հաջողության ցիկլեր, երբ ամեն ինչ դասավորվում է միշտ անսպասելիորեն լավ, և անհաջողության ցիկլեր, երբ գործերն ահավոր վատ են ընթանում և երբ ստիպված ես "դեն նետել" ամեն ինչ, որպեսզի տարածություն թողնես նորի աճի համար, փոփոխություններին թույլ տաս տեղի ունենալ:

Եթե դուք կառչում եք հնից ու դիմադրում եք փոփոխություններին, նշանակում է, դիմադրում եք կյանքի բնական ընթացքին` և այդ դեպքում մատնված եք տառապելու: Փլուզումը` նոր աճի պարտադիր պայմանն է: Մի ցիկլն անհնար է առանց մյուսի:

Վայրընթաց ցիկլն ուղղակի անհրաժեշտ է հոգևոր իրականացման համար: Հոգևոր տարածք տեղափոխվելու համար, ինչ-որ մակարդակի վրա անհրաժեշտ է լիակատար անհաջողության մատնվել կամ ուժեղ ցավ զգալ, կամ կրել լուրջ կորուստ: Իսկ հնարավոր է, դուք հասել եք հաջողության, բայց որոշ ժամանակ անց ձեր նվաճումը ձեզ դատարկ ու անպետքական բան է թվում` և հաջողությունը փոխակերպվում է անհաջողության:

Անհաջողությունն առկա է յուրաքանչյուր հաջողության մեջ, իսկ հաջողությունը` բոլոր անհաջողությունների: Նյութական աշխարհում բոլոր մարդիկ վաղ թե ուշ "ֆիասկո" են կրում; յուրաքանչյուր հաջողություն վաղ թե ուշ փոխակերպվում է պարտության: Նյութական ամեն ինչ վաղանցիկ է:

Դուք կարող եք շարունակել մնալ ակտիվ և առաջվա պես հաճույք վայելեք նոր իրեր ու պարագաներ ստեղծելուց` բայց այլևս չեք նույնացնի ձեզ նրանց հետ: Ձեր "ես"-ի մասին պատկերացում կազմելու համար դուք այլևս նրանց կարիքը չունեք: Իրերն ու պարագաներն այլևս ձեր կյանքը չեն; դրանք ընդամենը կենսավիճակներ են:


Ցիկլերի երկարությունը տարբեր է` մի քանի ժամից մինչև մի քանի տարի: Մեծ ցիկլերն իրենց մեջ փոքր ցիկլեր էլ են պարունակում: Մարդիկ ամբողջ ուժով պայքարում են էներգետիկական անկման ցիկլերի հետ` իսկ չէ՞ որ այդ ցիկլերը կենսականորեն անհրաժեշտ են ինքնաբարեփոխման համար, - և արդյունքում ձեռք են բերում մի փունջ հիվանդություններ: Ինչ-որ բան անելու սևեռուն ձգտումն ու սեփական անձը հաջողության լույսի միջով ընկալալու և գնահատելու հակումը` մտքի հետ քեզ նույնացնելու դեպքում անխուսափելի պատրանք է:

Այդ ամենը մեզ խանգարում է համակերպվել էներգետիկական անկման ցիկլերի հետ, խանգարում է վերջ տալ նրանց դիմադրելուն: Եվ այդ ժամանակ օրգանիզմի գիտակից սկիզբը կարող է ակտիվացնել ինքնապաշտպանությունը և հրահրել հիվանդություն` որպեսզի ստիպի մարդուն թուլացնել դիմադրությունը և մարմնին վերականգնվելու հնարավորություն ընձեռնի:

Եթե միտքն իրավիճակը "լավն" է համարում` գնում է արդյոք խոսքը հարաբերությունների, սոցիալական դերի, ունեցվածքի, հասարակական դիրքի թե ձեր մարմնի մասին, - նա անմիջապես կառչում է դրանից և սկսում է նույնացնել իրեն դրա հետ: Եվ դուք ձեզ զգում եք երջանիկ, հպարտանում եք դրանով: Այդպիսի նույնացումը կարող է նույնիսկ ձեր մասը դառնալ` կամ մասը նրա, ինչը համարում եք, որ դուք եք:

Բայց աշխարհում, որտեղ "ցեց և ուտիճ ոչնչացնում են", հավերժական ոչինչ չկա: Ամեն ինչ ավարտվում է, կամ փոխակերպվում է, կամ իր հակադրությունն է դառնում: Այն, ինչ օր կամ տարի լիովին տանելի էր թվում, աստիճանաբար վատանում է: Այսօրվա ծաղկումը վաղը դատարկ սպառում կդառնա: Երջանիկ հարսանիքն ու մեղրամիսը կփոխակերպվի աղմկոտ ամուսնալուծության կամ անուրախ համատեղ գոյատևման:

Դուք կարող եք փոխվել, անհետանալ, և կարող եք ձեզ ամենադժբախտ մարդը զգալ: Գիտակցությունը երբեք չի համակերպվի այն բանի վերանալու կամ փոխակերպվելու հետ, ինչին կապվել է և ինչի հետ իրեն նույնացրել է: Նա համառորեն կառչում է իր բաղձանքի առարկայից և մինչև վերջ հակառակվում է փոփոխություններին: Եվ պայքարելու է նա մոլեգնաբար, ասես ձեզանից խլում են ձեր ձեռքը կամ ոտքը:

Նշանակում է, մեծամասնորեն, երջանկությունն ու դժբախտությունը` նույն բանն են: Նրանց առանձնացնում է ժամանակի պատրանքը միայն:



Կյանքին չի դիմադրում նա, ում հոգում թեթևություն է, ջերմություն և ուրախություն: Իսկ
այդպիսի վիճակը ոչ մի կերպ կախված չէ իրադրություններից, որոնք տեղավորվում են "լավ" և "վատ" կատեգորիաների մեջ:


Դա պարադոքս է թվում, բայց երբ դուք ձեզանից վանում եք կախվածությունն արտաքին ձևերից, ձեր կյանքը նկատելիորեն լավանում է` առաջին հերթին իր արտաքին դրսևորումներում: Այն մարդիկ, երևույթները և ընդհանրապես ամենն, առանց ինչ դուք չէիք պատկերացնում ձեր երջանկությունը, կհայտնվեն ձեր կյանքում ինքնիրեն, առանց ձեր կողմից որևէ լարման: Եվ, քանի շարունակվում է այդ ամենը, ոչինչ չի խանգարի ձեզ վայելել այն:

Իհարկե, ոչինչ հավերժական չէ երկրի վրա, ցիկլերը հետո էլ կանոնավոր փոխարինելու են իրար: Բայց երբ դուք ազատվեք կախվածությունից, կորուստներից կդադարեք վախենալ: Ձեր կյանքը թեթև ու հանգիստ կընթանա:

Երկրորդական աղբյուրից կախված երջանկությունը միշտ մակերեսային է: Դա ընդամենը գունատ նմանակն է այն մարդու կենսարար ներքին հանգստության և Լինելության ուրախության, ով գտնվում է հանձնելու վիճակում: Լինելությունը ձեզ դուրս կբերի հակադրությունների սահմաններից, դուք կդադարեք կախված լինել արտաքին ձևից: Եթե նույնիսկ աշխարհը փլվի տարտարոսը` ձեր խորին ներքին հանգստությունը չի խախտվի: Դուք կարող եք չլինել երջանիկ, բայց հանգստությունը չի լքի ձեզ երբեք:

Sambitbaba
02.08.2016, 19:53
ԲԱՑԱՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ


Ամեն ներքին դիմադրություն` այս կամ այն ձևով, - որպես բացասականություն է ընկալվում: Բացասականությունը` միշտ էլ դիմադրություն է: Տվյալ կոնտեքստում այդ երկու բառերքը համարյա հոմանիշներ են:

Բացասական ապրումներն արտահայտվելու լայն սպեկտր ունեն` դժգոհությունից ու անհանդուրժողականությունից մինչև ակնթարթային զայրույթը, թախծից ու լուռ վիրավորվածությունից մինչև կործանիչ հուսահատությունը: Երբեմն իրականությանը դիմադրելն ակտիվացնում է ապրումների ցավագար մարմինը, և այդ ժամանակ ամենաչնչին առիթը կարող է ուժեղ բացասական ռեակցիա հրահրել` ցասում, դեպրեսիա, խորին տխրություն:

Էգոն համարում է, որ բացասական ապրումներն իրեն օգնում են կապել իրականության աչքերը և այդ կերպ հասնել ցանկացածին: Եթե "դուք"-միտքը չհավատար տառապանքների արդյունավետությանը, ուրեմն ինչու՞ դուք պետք է ձեր մեջ այդպիսի ապրումներ արթնացնեիք: Բացասական ապրումներն, իհարկե, անարդյունավետ են: Ցանկալի իրադարձություններ ներգրավելու փոխարեն, նրանք հենց սաղմնային վիճակում ճնշում են ամեն լավը, ինչ կարող էր ձեզ հետ պատահել: Իսկ "վատը" նրանք չեն ոչնչացնում, այլ թողնում են ինչպես կա: Նրանց միակ "օգուտն" այն է, որ բացասականությունն ամրապնդում է էգոյի դիրքերը` այդ պատճառով էլ էգոն այդքան սիրում է նրան:

Երբ մարդ նույնացնում է իրեն բացասական էներգիայի ինչ-որ ձևի հետ, ուրեմն ենթագիտակցաբար կառչում է նրանից` հոգու խորքում նա չի ցանկանում, որ ամեն ինչ կարգավորվի: Չէ՞ որ հակառակ դեպքում կարող է խախտվել նրա ինքնանույնականացումը` նմանությունը տխուր կամ բարկացած անձի, մարդու, ում հետ վատ են վարվել: Եվ ահա մենք արհամարհում ենք, հերքում կամ նենգադուլում ենք ամեն բարին ու լուսավորն, ինչ ունենք: Դա տեղի է ունենում ամենուրեք: Եվ դա նույնպես նորմալ չէ:



Հետևեք ինչ-որ բույսի կամ կենդանու և սովորեք նրանցից ընդունել ամենն, ինչպես կա և հանձնվել Ներկա Պահին:
Թույլատրեք նրանց սովորեցնել ձեզ Լինելությանը: Թույլատրեք նրանց սովորեցնել ձեզ միասնությանը` ունակությանը
լինել ամբողջական, լինել ինքնին, լինել իսկական: Թույլատրեք նրանց սովորեցնել ձեզ, թե ինչպես պետք է
ապրել և մեռնել: Եվ ինչպես կյանքն ու մահը չդարձնել պրոբլեմ:


Բացասական ապրումները` ինչպես նաև հիվանդությունները, - հաճախ որոշակի ուղերձ են պարունակում: Դուք միջոցներ եք կիրառում, փորձում եք բարելավել ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ, հարթել խնդիրներն աշխատավայրում, գլուխ հանել ձեր շրջապատից` բայց եթե չկան փոփոխություններ գիտակցական մակարդակի վրա, այդ ամենը ոչ ավելին է քան "կոսմետիկ վերանորոգում": Իսկ փոփոխությունները գիտակցության մակարդակի վրա նշանակում են ընդամենը ներկայության ավելի բարձր աստիճան: Ներկայության որոշակի աստիճանի դեպքում վերանում է բացասական ապրումների և նրանց "խորհուրդների" անհրաժեշտությունը:

Բայց քանի դեռ բացասականությունը չի լքել ձեզ, օգտվեք նրանից: Թող այն ձեզ համար ավելի գիտակցված ներկայության մասին ազդանշանող լապտեր դառնա:



Երբ զգում եք ձեր մեջ բացասականություն, որը հրահրված է արտաքին իրադարձությունների կամ մտքերի կողմից` կամ,
հնարավոր է, ընդհանրապես պարզ չէ, թե որտեղից է հայտնվել, - պատկերացրեք, որ ինչ-որ մի ձայն ասում է ձեզ. "Ուշադրություն:
Այստեղ և Հիմա: Արթնացեք: Անջատվեք ձեր մտքից: Եղեք ներկա":

Մի վանեք ձեզանից թեթևակի գրգռվածությունն անգամ`գիտակցեք այն և դիտարկեք, հակառակ դեպքում կկուտակեք
չհետազոտված ռեակցիաների մի ամբողջ հավաքածու:


Եթե որոշեք, որ այս կամ այն զգացման էներգետիկական դաշտն անօգուտ է և դուք չեք ցանկանում պահել այն ձեր մեջ, ուրեմն, հնարավոր է, ձեզ կհաջողվի ուղղակի դեն նետել այդ զգացումը: Շատ կարևոր է ամբողջովին ազատվել ապրումից: Եթե չի հաջողվում այդ անել, ընդունեք նրա ներկայությունը և ձեր ուշադրությունը բևեռեք նրա վրա:



Դա բացասական ռեակցիայից ազատվելու միակ միջոցը չէ: Կարելի է, օրինակ, պատկերացնել, որ դուք
թափանցիկ եք այն արտաքին հանգամանքների համար, որոնք ձեր մեջ հրահրում են այդ ռեակցիան:


Սկզբի համար խորհուրդ եմ տալիս վարժվել հասարակ բաների վրա: Օրինակ, դուք ձեր տանն եք, ամեն ինչ լուռ է և հանգիստ: Եվ հանկարծ լռությունը խզում է շչակի ականջ ծակող ոռնոցը`միացել է մեքենաներից մեկի ազդանշանիչը: Դուք զայրանում եք: Իսկ ի՞նչ նպատակ ունի ձեր զայրույթը: Ոչ մի նպատակ: Ուրեմն ինչու՞ դուք այն կանչեցիք: Իսկ կանչեցիք այն ոչ թե դուք: Ո՞վ ուրեմն: Ձեր միտքը: Նա արեց այդ մեքենայորեն, բացարձակապես անգիտակցաբար:

Մտքի ինչի՞ն է պետք զայրույթը: Միտքը ենթագիտակցաբար հուսում է, որ դիմադրությունը, որը դուք զգում եք որպես բացասականություն, կօգնի գլուխ հանել տհաճ իրավիճակից: Դա, անշուշտ, մոլորություն է: Մտքի ծնած դիմադրությունը (զայրույթը, ցասումը)` շատ ավելի լուրջ խնդիր է, քան զայրույթի սկզբնապատճառը, որն առաջացել է այդ դիմադրությունը վերացնելու համար:

Այդ ամենը կարելի է հոգևոր պրակտիկա դարձնել:



Պատկերացրեք, որ ձեր մարմինը թափանցիկ է, այն կորցրել է նյութական առարկայի խտությունը: Եվ աղմուկն,
ինչպես բացասական ռեակցիայի յուրաքանչյուր այլ պատճառ, ուղղակի անցնում է ձեր միջով: Եվ չի բախվում ներսի խուլ "պատին":


Սկսեք մանրուքներից. ասենք, ավտոմեքենայի ազդանշանիչը, շան հաչոցը, մանկան լացը, երթևեկության խցանումը: Մի կառուցեք ձեր ներսի այն պատը, որին շարունակ, ցավ պատճառելով ձեզ, բախվում են ամենատարբեր "թյուրիմացությունները, որոնք չպետք է լինեին": Թող իրադարձությունները հոսեն ձեր միջով:

Ահա ինչ-որ մեկն ասել է ձեզ մի բան, ինչը ձեզ պետք է վշտացներ կամ վիրավորեր: Պատասխան բացասական կամ չգիտակցված ռեակցիայի (հակահարձակվել, պաշտպանվել, հեռանալ) փոխարեն, թույլ տվեք բառերին ազատ հոսել ձեր միջով: Մի դիմադրեք: Պատկերացրեք, որ նա, ում այդ խոսքերը կվիրավորեին, ուղղակի գոյություն չունի: Դա էլ հենց ներումն է: Այդպիսի ներումը ձեզ անխոցելի է դարձնում:

Եթե անհրաժեշտ համարեք, կարող եք ասել մարդուն, որ նրա վարքն անթույլատրելի է: Բայց հիմա արդեն այդ մարդը չի կարող կառավարել ձեր ներքին վիճակը: Այժմ ձեր տերը դուք եք` ձեր հոգեկան հավասարակշռության վրա ոչ ոք իշխել չի կարող; միտքը ձեզ այլևս չի բռնադատում: Դիմադրության մեխանիզմը միշտ միատեսակ է`թե անտաշ մեկի, թե միացած ազդանշանիչի, թե ջրհեղեղի, երկրաշարժի և նույնիսկ լիակատար սնանկացման դեպքում:

Դուք շարունակում եք ձեր որոնումներն արտաքին աշխարհում և ոչ մի կերպ չեք կարողանում դուրս պրծնել որոնումների ռեժիմից: Հնարավոր է, մի նոր սեմինար կամ մի նոր տեխնիկա կօգնեն ձեզ գտնել պատասխան: Կուզենայի դիմել ձեզ այսպես.



Մի փնտրեք հանգիստ: Մի ջանացեք գտնել մեկ այլ վիճակ, որը կտարբերվեր ձեր ներկա վիճակից: Հակառակ դեպքում դուք
դատապարտում եք ձեզ ներքին կոնֆլիկտների և չգիտակցված դիմադրության:

Ներեք ձեզ այն բանի համար, որ չեք գտնվում հանգստի վիճակում: Երբ ամբողջովին ընդունեք հանգստի բացակայությունը,
հենց այդ բացակայությունը կդառնա հանգիստ: Ինչ-որ բանի լիակատար գիտակցումը մարդուն վերադարձնում է
հանգստության վիճակին: Հենց դա է հանձնվելու հրաշքը:


Երբ դուք ընդունո