PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց արքաներով հետաքրքրվող մարդիկ...



Ափրիկյան
21.07.2014, 16:37
ՇՏԱՊ. Բարև Ձեզ: Եթե կան հայոց արքաներով հետաքրքվող մարդիկ, ապա խնդրում եմ գրել թեմայի տակ:

Malxas
21.07.2014, 20:50
Ինձ այս պահին պետք է իմանալ, թե ովքեր են եղել Տիգրան թագավորին անձամբ ծառայող չորս թագավորները: Գիտեմ, որ նրանցից մեկը լվացվելուց հետո սրբիչն է հրամցրել, մյուսը` օգնել, որ բարձրանա ձիու գավակին, մյուսները չգիտեմ որ ոլորտում են ծառայել: :)

Ambrosine
21.07.2014, 20:56
Ինձ թվում է՝ շատերին կհետաքրքրի, հատկապես եթե հստակ իմանանք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

Ափրիկյան
21.07.2014, 21:52
Ինձ այս պահին պետք է իմանալ, թե ովքեր են եղել Տիգրան թագավորին անձամբ ծառայող չորս թագավորները: Գիտեմ, որ նրանցից մեկը լվացվելուց հետո սրբիչն է հրամցրել, մյուսը` օգնել, որ բարձրանա ձիու գավակին, մյուսները չգիտեմ որ ոլորտում են ծառայել: :)
Կարծում եմ, որ խոսքը Տիգրան Մեծի մասին է, բայց վստա՞հ ես, որ նման աղախնական գործը կատարում էին թագավորներ: Տիգրան Մեծի մասին հոդված դեռևս չեմ գրել, երբ որ գրեմ, դրա մասին էլ կփնտրեմ:

Ինձ թվում է՝ շատերին կհետաքրքրի, հատկապես եթե հստակ իմանանք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Լավ, ասեմ. Պատրաստվում եմ ստեղծել հայոց արքաների և ընդհանրապես, միապետ ղեկավարների մասին հանրագիտարան: Արդեն մոտ 30/120 հոդված եմ ստեղծել: Կայքը ես արդեն կառուցել եմ. հրաշալի ու պրոֆֆեսիոնալ (չգովեմ ինձ :D ) կայք է դարձել: Հանրագիտարանում միայն որակյալ հոդվածներ են (լինելու): Ոչ մի քոփիփեյսթ, այնպես որ կխնդրեմ դիմել միայն այն դեպքում, եթե արտադրողականությունը լինի գոնե 1 որակյալ հոդված/օր: Ներքին խոհանոցը միանալու դեպքում կբացատրեմ: Ցանկալի է, որ դիմողը լինի պատմաբան կամ պատմագետ: Կայքի հղումը ցանկության դեպքում կուղարկեմ հաղորդագրությամբ: Լավ կլինի, որ ամառվա ընթացքում բոլորի մասին գրենք ու բացումն անենք:

Ambrosine
21.07.2014, 22:02
Կարծում եմ, որ խոսքը Տիգրան Մեծի մասին է, բայց վստա՞հ ես, որ նման աղախնական գործը կատարում էին թագավորներ: Տիգրան Մեծի մասին հոդված դեռևս չեմ գրել, երբ որ գրեմ, դրա մասին էլ կփնտրեմ:

Լավ, ասեմ. Պատրաստվում եմ ստեղծել հայոց արքաների և ընդհանրապես, միապետ ղեկավարների մասին հանրագիտարան: Արդեն մոտ 30/120 հոդված եմ ստեղծել: Կայքը ես արդեն կառուցել եմ. հրաշալի ու պրոֆֆեսիոնալ (չգովեմ ինձ :D ) կայք է դարձել: Հանրագիտարանում միայն որակյալ հոդվածներ են (լինելու): Ոչ մի քոփիփեյսթ, այնպես որ կխնդրեմ դիմել միայն այն դեպքում, եթե արտադրողականությունը լինի գոնե 1 որակյալ հոդված/օր: Ներքին խոհանոցը միանալու դեպքում կբացատրեմ: Ցանկալի է, որ դիմողը լինի պատմաբան կամ պատմագետ: Կայքի հղումը ցանկության դեպքում կուղարկեմ հաղորդագրությամբ: Լավ կլինի, որ ամառվա ընթացքում բոլորի մասին գրենք ու բացումն անենք:

Պարզ է:
Ես դժվար թե կայքի պատրաստման աշխատանքներին մասնակցեմ, բայց կայքի ընթերցողների շարքում ամենայն հավանականությամբ կլինեմ )

Lion
21.07.2014, 22:41
ՇՏԱՊ. Բարև Ձեզ: Եթե կան հայոց արքաներով հետաքրքվող մարդիկ, ապա խնդրում եմ գրել թեմայի տակ:

Բարև :) ստեղ (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=24&t=324) նայիր, Անիի թագավորությն արքաների մասին ոչ վատ ինֆո կա: Էս էլ Արտաշես I (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?p=5574#p5574) ու Երվանդ II (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?p=7256#p7256) :)


Ինձ այս պահին պետք է իմանալ, թե ովքեր են եղել Տիգրան թագավորին անձամբ ծառայող չորս թագավորները: Գիտեմ, որ նրանցից մեկը լվացվելուց հետո սրբիչն է հրամցրել, մյուսը` օգնել, որ բարձրանա ձիու գավակին, մյուսները չգիտեմ որ ոլորտում են ծառայել: :)

Մինչև հիմա միանշանակ կարծիք չկա - կա կարծիք, որ դրանք բդեշխներ են եղել, բայց մյուս կողմից էլ հնարավոր է մատնանշել մի շարք վասալային թագավորություններ նույնիսկ Պարթևական կոնֆեդերացիայից դուրս - Հայոց Միջագետք, Ադիաբենա, Իբերիա, Ալբանիա և այլն:

Ափրիկյան
21.07.2014, 22:48
Բարև :) ստեղ (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=24&t=324) նայիր, Անիի թագավորությն արքաների մասին ոչ վատ ինֆո կա: Էս էլ Արտաշես I (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?p=5574#p5574) ու Երվանդ II (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?p=7256#p7256) :)
Լիոն ջան, մերսի աղբյուրների համար: Անպայման կթարգմանեմ, կավելացնեմ ու կտեղադրեմ: Արտավազդ Ա-ի մասին 7 էջի չափով տեղեկություն ունեմ, բայց չեմ գրել, իսկ Երվանդ Բ-ն գրել եմ, ցանկության դեպքում կարող եմ PM անել:

Ափրիկյան
22.07.2014, 13:23
Որևէ մեկը ուզո՞ւմ ա միանալ գործին

Malxas
23.07.2014, 11:23
Այդպիսի տեղեկություններ մեզ հասել են: Որքան հիշում եմ այդ թագավորների անուններն էլ ինչ որ տեղ կար նշված, բայց չեմ կարողանում հիշել որտեղ եմ տեսել: :(


Կարծում եմ, որ խոսքը Տիգրան Մեծի մասին է, բայց վստա՞հ ես, որ նման աղախնական գործը կատարում էին թագավորներ: Տիգրան Մեծի մասին հոդված դեռևս չեմ գրել, երբ որ գրեմ, դրա մասին էլ կփնտրեմ:

Լավ, ասեմ. Պատրաստվում եմ ստեղծել հայոց արքաների և ընդհանրապես, միապետ ղեկավարների մասին հանրագիտարան: Արդեն մոտ 30/120 հոդված եմ ստեղծել: Կայքը ես արդեն կառուցել եմ. հրաշալի ու պրոֆֆեսիոնալ (չգովեմ ինձ :D ) կայք է դարձել: Հանրագիտարանում միայն որակյալ հոդվածներ են (լինելու): Ոչ մի քոփիփեյսթ, այնպես որ կխնդրեմ դիմել միայն այն դեպքում, եթե արտադրողականությունը լինի գոնե 1 որակյալ հոդված/օր: Ներքին խոհանոցը միանալու դեպքում կբացատրեմ: Ցանկալի է, որ դիմողը լինի պատմաբան կամ պատմագետ: Կայքի հղումը ցանկության դեպքում կուղարկեմ հաղորդագրությամբ: Լավ կլինի, որ ամառվա ընթացքում բոլորի մասին գրենք ու բացումն անենք:

Ափրիկյան
23.07.2014, 14:27
Այդպիսի տեղեկություններ մեզ հասել են: Որքան հիշում եմ այդ թագավորների անուններն էլ ինչ որ տեղ կար նշված, բայց չեմ կարողանում հիշել որտեղ եմ տեսել: :(
Եթե գտնեմ, կուղարկեմ քեզ: Իսկ ես մի անգամ պատահաբար Արտավազդ Ա-ի մետաղադրամն էին գտել, հետո կորավ՝ էլ չեմ գտնում :blin