PDA

Դիտել ողջ տարբերակը : Սնահավատության անհեթեթ կամ զվարճալի դրսևորումներ

_Հրաչ_
20.07.2014, 16:48
Սնահավատության վերաբերյալ ակումբում հավաքական որևէ թեմա չկար: Ու քանի որ սնահավատությունն ինքնին բազմապիսի անհեթեթ դրսևորումներ ունի, առաջարկում եմ էս թեմայում նշել դրանք, անհրաժեշտության դեպքում քննարկել: Ես լուրջ չեմ վերաբերվում սնահավատությանը, այն ինձ համար զվարճալի ա, դրա համար էլ էս բաժնում եմ բացել թեման:

Թեմայի գաղափարն ինձ մոտ ծնվեց էն ժամանակ, երբ մեծ աղջիկս սուր ձայներից (հեռախոսի զանգ, դռան թակոց և այլն) վախենում էր, լացում, և մարդիկ համոզիչ կերպով ու լուրջ դեմքով խորհուրդ տվեցին երեխային օձի աղացած կաշի տալ: Դե բնականաբար էդ խորհուրդն ինձ տևական խինդ-ուրախություն պարգևեց, ու մտածեցի, հիշեցի սնահավատության մի քանի ուրիշ դրսևորումներ՝ ոչ պակաս անհեթեթ ու զվարճալի.

1. Նույն խնդրի լուծմանն ուղղված ոչ պակաս օրիգինալ դրսևորում՝ «մեռելի աղացած ոսկոր կերցնել», «փոքր երեխայի չիշիկ խմացնել»,
2. Աղբը գիշերով չի կարելի թափել (էս մեկը չգիտեմ՝ ինչի),
3. Ուտելուց հետո ափսեդ մաքրի, որ ամուսինդ/կինդ գեղեցիկ լինի,
4. Սուրճի բաժակով գուշակությունները,
5. Ձեռքս քոր եկավ, հաստատ փող եմ ստանալու,
6. Քիթս քոր եկավ, ուրախանալու եմ...

Մնացածն էլ ընթացքում կգրենք:

Հ. Գ. Աղջկաս վախն առանց օձի ու մեռելի միջամտության անցել ա, ամեն ինչ նորմալ ա: :)

Զաքար
20.07.2014, 16:55

Հրաչ ջան օրինակ ես սնահավատությունը կապում եմ հավատի հետ ու գիտեմ հավատի ուժը: Կարծում եմ սնահավատությունը պետք է օգտագործել ավելի խելամտորեն ոչ թե հիվանդագին քանի որ, դա հավատի մեկ այլ ձև է ընդամենը:
Իսկ մահացածի աղացած ոսկոր կամ և այլ և այլ սրանք իրոք ոչ թե ծիծաղելի են ինձ համար այլև սարսափելի :D

StrangeLittleGirl
20.07.2014, 17:01
1. Սև կատուն դեմովդ անցնում ա, շուռ գալ, երեք անգամ թքել
2. Աղը թափելուց խաչ անել
3. Չստերը թարս չդնել
4. Մկրատը բաց չդնել

_Հրաչ_
20.07.2014, 17:02
Հրաչ ջան օրինակ ես սնահավատությունը կապում եմ հավատի հետ ու գիտեմ հավատի ուժը: Կարծում եմ սնահավատությունը պետք է օգտագործել ավելի խելամտորեն ու ոչ հիվանդագին քանի որ, դա հավատի մեկ այլ ձև է ընդամենը:

Զաքար ջան, հավատ բոլորս էլ ունենք, բայց պետք ա ռացիոնալ վարք ցուցաբերել, քան թե վախեցած մարդուն մեռելի աղացած ոսկոր կերցնելը: Գաղտնիք չի ոչ մեկիս համար, որ սնահավատությունները հավատի ուժից են առաջանում, բայց մեկ-մեկ տրամաբանությունից դուրս բաներ են ստացվում էդպիսիք հորինելիս:
Սնահավատության խելամտորեն օգտագործում ես տեսնում եմ էն դեպքերում, որ մի էնպիսի սնահավատություն հորինեն, որը հավատացնելով մարդուն՝ նրա մոտ դրական զգացումներ առաջացնեն, հանեն դեպրեսիայից կամ ցանկացած այլ դրական արդյունք ստանալ: Դա կհամարեմ ոչ հիվանդագին, բայց հիմնականում դրանք անիմաստ եմ համարում:

Զաքար
20.07.2014, 17:13

Մենք մի տեսանկյունից ենք հարցին նայում Հրաչ ջան: Մտքի ուժը տեսության մեջ սնահավատ երևույթներ շատ եմ նկատել, որոնք գրեթե միշտ դրականին են տանում օրինակ ` նվիրման կանոնը:

Sambitbaba
20.07.2014, 17:57
2. Աղբը գիշերով չի կարելի թափել (էս մեկը չգիտեմ՝ ինչի),
Կարծեմ, նշանակությունն այն է, որ կուտակածդ բարիքը դեն ես նետում:

4. Սուրճի բաժակով գուշակությունները:
Գուշակությունը` սնահավատություն չի:

Նաիրուհի
20.07.2014, 18:00
3. Ուտելուց հետո ափսեդ մաքրի, որ ամուսինդ/կինդ գեղեցիկ լինի

2. Աղը թափելուց խաչ անել

էս երկու «պատվիրանը» սրբորեն պահում եմ :)) Սիրում եմ, որ ափսես ուտելուց հետո հնարավորինս մաքուր տեսք է ունենում։ Պետքս էլ չի՝ սիրուն կլինի ամուսինս դրա արդյունքում, թե չէ, բայց որ ափսոն սրբելս կողքից տարօրինակ հայացքներ քիչ գրավի, սովորաբար ասում եմ՝ մամայիս փեսային եմ սիրունացնում :D

Իսկ թափված աղի վրա խաչ հանելն արդեն ռեֆլեքս է։ Ճիշտն ասած՝ էդ մի սնահավատության մեջ որևէ վտանգավոր կամ ծիծաղելի բան չեմ էլ տեսնում։ Նույնիսկ հետաքրքիր ու հավես է։ Եսիմ, բաներ կան, որ կուզենայի մնային՝ որպես կենցաղային մշակույթի տարր, բայց ոչ նենց, էլի, որ մարդիկ դրանց չափազանց լուրջ վերաբերվեին։

Ներսես_AM
20.07.2014, 18:22
Կարծեմ, նշանակությունն այն է, որ կուտակածդ բարիքը դեն ես նետում:

Իսկ որ ցերեկն ես աղբը թափում, հարևա՞նի կուտակած բարիքն ես դեն նետում։ :D

Sambitbaba
20.07.2014, 18:35
Իսկ որ ցերեկն ես աղբը թափում, հարևա՞նի կուտակած բարիքն ես դեն նետում։ :D

Ոչ: Օրվա ընթացքում կուտակածիդ մեջ կարող են լինել լիքը բաներ, որոնք պատահաբար ես կուտակել` ձեռի հետ, այսպես ասած: Բաներ, որոնք քեզ այնքան էլ անհրաժեշտ չեն, աղբ են քեզ համար: Եվ առավոտյան, թարմ գլխով ի մի բերելով երեկվա օրդ, իսկը ժամանակն է աղբից ազատվելը:;)

Հ.Գ. Իսկ հարևանի բարիքի համար ավելի լավ է ուրախանալ, այլ ոչ թե նախանձել...:B

_Հրաչ_
20.07.2014, 19:14
Կարծեմ, նշանակությունն այն է, որ կուտակածդ բարիքը դեն ես նետում:
Գուշակությունը` սնահավատություն չի:

Գուշակությունն էն իմաստով, որ մարդիկ հավատում են դրա «զորությանը»:

էս երկու «պատվիրանը» սրբորեն պահում եմ :)) Սիրում եմ, որ ափսես ուտելուց հետո հնարավորինս մաքուր տեսք է ունենում։ Պետքս էլ չի՝ սիրուն կլինի ամուսինս դրա արդյունքում, թե չէ, բայց որ ափսոն սրբելս կողքից տարօրինակ հայացքներ քիչ գրավի, սովորաբար ասում եմ՝ մամայիս փեսային եմ սիրունացնում :D

Իսկ թափված աղի վրա խաչ հանելն արդեն ռեֆլեքս է։ Ճիշտն ասած՝ էդ մի սնահավատության մեջ որևէ վտանգավոր կամ ծիծաղելի բան չեմ էլ տեսնում։ Նույնիսկ հետաքրքիր ու հավես է։ Եսիմ, բաներ կան, որ կուզենայի մնային՝ որպես կենցաղային մշակույթի տարր, բայց ոչ նենց, էլի, որ մարդիկ դրանց չափազանց լուրջ վերաբերվեին։

Դե դա քեզ մոտ ոչ թե սնահավատություն ա, այլ բարի ավանդույթ: :)

Նիկեա
20.07.2014, 19:36
Հայելին կոտրել չի կարելի, թե չէ դժբախտ կլինես։
Հ. Գ. Բա ինչի՞ ես դժբախտ չեմ։Չէ, ընենց չի որ հայելի եմ կոտրում հատուկ դժբախտանալու համար(պատահաբար ա ստացվում), ուղղակի փորձում եմ տրամաբանական կապ գտնել հայելի կոտրելու ու դժբախտանալու մեջ։

keyboard
20.07.2014, 20:32
Նկար ճղելը մահ ա բերում, էնա ասա կոմպի մեջի դիլեյթ նկարներով պտի սաղ ցեղս մեռած ըլեր:D
Եղունգները գիշերով չեն կտրում, չգիտեմ խի:
Վառած հաց կեր, ոսկի կգտնես:
Մողեսի պոչը գրպանդ պահի հարստություն կգտնես:

էլի հիշեմ կգրեմ

StrangeLittleGirl
20.07.2014, 21:23
Ի դեպ, էդ ափսեն մաքրելու երևույթը Դանիայում էլ կա, բայց նշանակությունը մի քիչ ուրիշ ա: Ասում են՝ եթե ափսեդ լավ չմաքրես, յոթ տարի վատ սեքս կունենաս :))

Ռուֆուս
20.07.2014, 21:29
Ի դեպ, էդ ափսեն մաքրելու երևույթը Դանիայում էլ կա, բայց նշանակությունը մի քիչ ուրիշ ա: Ասում են՝ եթե ափսեդ լավ չմաքրես, յոթ տարի վատ սեքս կունենաս :))

Եվրոպական պիղծ արժեքներ :))

Guest
20.07.2014, 23:16
աղբը գիշերով չթափելը ինձ դզում ա: :hands միշտ պահում եմ այդ սովորությունը:

_Հրաչ_
21.07.2014, 00:39
Մեր հարևան տատիկներից մեկը աչքի կոպի թրթռումը դադարեցնելու համար խորհուրդ էր տալիս կարմիր թել վերցնել, ու երեք անգամ համբուրել թելն ու կպցնել կոպին: :))
Ինչքան փորձում էինք, չէր օգնում: :D

StrangeLittleGirl
21.07.2014, 00:47
Մեր հարևան տատիկներից մեկը աչքի կոպի թրթռումը դադարեցնելու համար խորհուրդ էր տալիս կարմիր թել վերցնել, ու երեք անգամ համբուրել թելն ու կպցնել կոպին: :))
Ինչքան փորձում էինք, չէր օգնում: :D
Սխալ եք արել :)) Պետք ա ուղղակի թքով թացացնել ու դնել: Հաստատ օգնում ա, փորձած բան ա :))

keyboard
21.07.2014, 00:50
Ի դեպ, էդ ափսեն մաքրելու երևույթը Դանիայում էլ կա, բայց նշանակությունը մի քիչ ուրիշ ա: Ասում են՝ եթե ափսեդ լավ չմաքրես, յոթ տարի վատ սեքս կունենաս :))

Սեքսը անում են, չեն ունենում տնաշեն, ում որ անում են, դրան են ունենում :D
Բայց մի բան մութ մնաց, էդ որ մի անգամ չմաքրես ափսեդ, էդ 7 տարին սկսում ա ու հաջորդ չմաքրելուցդ նորից ա հաշվարկվում, թե էդ 7 տարվա մեջ արդեն ինչքան ուզես, բեզլիմիտ կարաս չմաքրես էլի :think:D

Freeman
21.07.2014, 01:16
4. Մկրատը բաց չդնել

Էս մեկը զգուշություն ա :դ

Սեքսը անում են, չեն ունենում տնաշեն, ում որ անում են, դրան են ունենում :D
Բայց մի բան մութ մնաց, էդ որ մի անգամ չմաքրես ափսեդ, էդ 7 տարին սկսում ա ու հաջորդ չմաքրելուցդ նորից ա հաշվարկվում, թե էդ 7 տարվա մեջ արդեն ինչքան ուզես, բեզլիմիտ կարաս չմաքրես էլի :think:D

Էս մարդը 7 տարի չկա, որ Դանիայում ա,ի՞նչ իմանա :))

Այբ
21.07.2014, 08:53
Էս իմ նոյի թվի գրառումը սնահավատության օրինակներից է: Պեղեցի, բայց գտա: :))

Նախապաշարմունքներին (սնահավատության) չեմ հավատում, բայց մեկ-մեկ...
Ասում են, եթե Ամանորի գիշերը մեջքով կանգես դեպի դռանը և կոշիկդ հեևից նետես, կորոշես, թե էդ տարի ամուսնանալու՞ ես, թե՞ չէ (եթե կոշիկի քիթը դռան կողմն է ընկնում, ուրեմն նշանակում է, որ հա, իսկ եթե չէ...): Ինչևէ: Չնայած չեմ ուզում ամուսնանալ և այլն, բայց դե ասեցի՝ փորձեմ...
Ամանորին մեր տան դուռը բաց ենք թողնում: Ու այն պահին, երբ դռանը մեջքով կանգնած նետեցի կոշիկս...մեր հարևանը ներս մտավ ու կոշիկը գլխին...
Խայտառակ եղա...բայց ամենավատը դա չէ: Վերջը չիմացա՝ ամուսնանալու՞ եմ, թե՞ չէ...:D

Այբ
21.07.2014, 10:23
Սնահավատություններ հղիության հետ կապված (մի կայքում եմ կարդացել).

Չկտրել մազերը. երեխան խելացի չի լինի:
Մազերը չոլորել ու չկապել. երեխային պորտալարը կփաթաթվի ու կխեղդի:
Եթե մայրը քնկոտ է, ուրեմն երեխան աղջիկ է:
Ինչ սիրտը քաշում է` մայրը պետք է ուտի, թե չէ երեխան շիլ կլինի:

Սնահավատությունները շարունակվում են նաև երեխայի ծնվելուց հետո.
Երեխայի քաշն ու հասակը ոչ մեկին չպետք է ասել. վատ կաճի:
Լողացնելիս երեխայի վիզը պետք է ձգել, որ երկարի:
Երեխայի ոտքի տակը չպետք է համբուրել. ուշ կքայլի:
Դատարկ օրորոցը չպետք է օրորել:
Երեխայի կտրած եղունգները 40-րդ օրը դնել հայրիկի գրպանում, որ շատ փող ունենա:
Երեխայի պարանոցը չի կարելի համբուրել. նեղացկոտ կլինի:

Ուրիշ օրինակներ.
Չի կարելի սուլել տանը, այլապես` փողերդ ամբողջությամբ կվատնես:
Օձի բույնը չի կարելի ձեռք տալ:
Հրշեջները, եթե հերթապահության ժամանակ մաքրեն կոշիկները, ապա անպայման կանչ կունենան:
Թատրոնում, եթե դերասանի դերը կամ պիեսը գետնին է ընկնում, ապա նա պետք է նստի գետնին և վեր կենա պիեսի հետ միասին: Եթե այդպես չանեի, ապա դերասանը չի կարողանան խաղալ իր դերը:

Ա՛յ մարդ, ոչ մի բանի մի հավատացեք: Հանգիստ ապրեք:

StrangeLittleGirl
21.07.2014, 11:32
Մի հատ էլ հիշեցի :))
Օճառը ձեռքից ձեռք տալ չի կարելի: Եթե պետք ա, որ կողքինդ վերցնի օճառը, իսկ էդ պահին քո ձեռքին ա, դնում ես լվացարանի մեջ, նոր կողքինդ վերցնում ա: :))

_Հրաչ_
21.07.2014, 18:08
Սխալ եք արել :)) Պետք ա ուղղակի թքով թացացնել ու դնել: Հաստատ օգնում ա, փորձած բան ա :))

Բյուր ջան, էլի խորհրդիդ կհետևեի, ուղղակի ինքը մի քիչ ավելի շատ կյանքի փորձ ունի ու տենց բաներից ավելի լավ ա գլուխ հանում:
Որ թացացնելու պահը չի ասել, ուրեմն առանց դրա պետք ա արդյունքը լիներ: Բայց սենց մի բան եմ լսել, որ եթե շատ ես հավատում սնահավատությանը, ապա եթե դա չկատարվի էլ, գոնե քեզ «զգացնել» կտա, որ ինքն իրական ա:

Սնահավատության կապակցությամբ մի հատ կինո կա, խորհուրդ կտամ նայել.
Skeleton key (https://www.youtube.com/watch?v=1PvlvXlHaRo)

Freeman
21.07.2014, 18:14
Որ կոմպի կամ այլ IT սարքի loading-ին նայում ես, դանդաղ ա լցվում:
Որ թանկ հեռախոս= լավ հեռախոս:
Որ թանկ դեղ= լավ դեղ
Որ ասպիրինը ջրում լուծվում ա :))

ARMbrain
21.07.2014, 19:34
Որ կոմպի կամ այլ IT սարքի loading-ին նայում ես, դանդաղ ա լցվում:
Որ թանկ հեռախոս= լավ հեռախոս:
Որ թանկ դեղ= լավ դեղ
Որ ասպիրինը ջրում լուծվում ա :))

Որ էս ամեն ինչը ինձ բացում ա :))

Freeman
21.07.2014, 19:41
Որ էս ամեն ինչը ինձ բացում ա :))
Էդ մեկը սնահավատություն չի, իսկականից բացում ա :))

Chilly
21.07.2014, 23:31
Ասում եք ժողովուրդ, բայց ժողովրդական սնահավատության դեպքեր կան, որ ավելորդ բաները դեն ես գցում միջից, ստացվում ա ինչ-որ նորմալ բժշկական ռեցեպտ կամ հոգեբանական տրյուկ

_Հրաչ_
21.07.2014, 23:34
Ասում եք ժողովուրդ, բայց ժողովրդական սնահավատության դեպքեր կան, որ ավելորդ բաները դեն ես գցում միջից, ստացվում ա ինչ-որ նորմալ բժշկական ռեցեպտ կամ հոգեբանական տրյուկ

Հա, նման դեպքերում ներշնչում ես քեզ, որ լավ կլինի, դա օգնում ա քեզ: Մենք էդ դեպքերին չենք կպչում, Մուշ ջան: Մեր թեման պարզապես անհեթեթ սնահավատություններն են:
Չնայած առանց սնահավատության էլ, ինքդ քեզ ներշնչելով դրական բաներ՝ շատ հարցեր կարելի է լուծել:
Դրա համար եմ թեման հենց Զվարճալի բաժնում բացել, որ մի քիչ զվարճանանք սնահավատության անհեթեթ դրսևորումների շուրջ: :)

Dayana
21.07.2014, 23:39

Զվարճանալ ասեցիր, հիշեցի: Մի ընկեր ընտանիք ունենք, աշխարհի ամենասնահավատ մարդիկ են: Մի անգամ ասեցին, որ հյուրերի գնալուց հետո տունը չի կարելի մաքրել, հատկապես ՝ ավլել, թե չէ էլ չեն գա հյուր, իրանց գնալուց հետո ավելն առա ու տունը պլպլացրեցի :)) երեխեն քնած էր, չէի կարող փոշեծծիչ միացնել, մինչև հիմա մեր կողմերում չեն երևացել :D

Հ.Գ. Բայց էդ հեչ ավելի հետ կապ չունի, էլի, երկկողմանի զբաղված ենք եղել էդ դեպքից հետո:

_Հրաչ_
21.07.2014, 23:50
Հյուրերի գնալ ասիր, մի բան էլ ես հիշեցի: :))

Մի սնահավատություն էլ կա, որ հյուրերի գնալիս, թե տանից հեռու ճամփա գնացողների հետևից ջուր են շփում: Չգիտեմ՝ ինչ խորհուրդ ունի, բայց խինդ ա առաջացնում: :D

Նաիրուհի
21.07.2014, 23:57
Հյուրերի գնալ ասիր, մի բան էլ ես հիշեցի: :))

Մի սնահավատություն էլ կա, որ հյուրերի գնալիս, թե տանից հեռու ճամփա գնացողների հետևից ջուր են շփում: Չգիտեմ՝ ինչ խորհուրդ ունի, բայց խինդ ա առաջացնում: :D
Սխալմամբ շնորհակալեցի։ Ամենասիրուն բաներից է, որ տեսել եմ։ Խնդալու չի։ Վերջին անգամ թուրք ծանոթներիս հետևից եմ ջուր լցրել, պարզվեց՝ իրենք էլ տենց սովորություն ունեն։

Dayana
21.07.2014, 23:58
Հյուրերի գնալ ասիր, մի բան էլ ես հիշեցի: :))

Մի սնահավատություն էլ կա, որ հյուրերի գնալիս, թե տանից հեռու ճամփա գնացողների հետևից ջուր են շփում: Չգիտեմ՝ ինչ խորհուրդ ունի, բայց խինդ ա առաջացնում: :D

Իսկ գիտե՞ս, որ երեխային երեկոյան լողացնելու դեպքում չի կարելի ջուրը թափել, ու առհասարակ, լուսումութին (աղջամուղջին) ջուր թափել չի կարելի ՝ չարքեր են գալիս: :)

Բայց էս իրա բացատրությունն ունի: Հնում, ենթադրաբար, ինչ-որ մեկը լուսումութին ջուր ա թափել, պարզ ա՝ բակում, ու ինքը, կամ ընտանիքի անդամներից մեկը հետո էդտեղ սահել ու ընկել ա, արդյունքում դա ոչ թե իրենց չոր գլխի, այլ չարքի վրա են շուռ տվել:

_Հրաչ_
22.07.2014, 00:04
Սխալմամբ շնորհակալեցի։ Ամենասիրուն բաներից է, որ տեսել եմ։ Խնդալու չի։ Վերջին անգամ թուրք ծանոթներիս հետևից եմ ջուր լցրել, պարզվեց՝ իրենք էլ տենց սովորություն ունեն։

Չէ, ես դրա դեմ բան չունեմ: Էլի թող շփեն: Ուղղակի եթե ծիծաղ չէ, գոնե ժպիտ առաջացնում ա: Եթե դրան սովորույթի ուժ ա տալիս ժողովուրդը, դա արդեն ծիծաղելի չի, այլ դառնում ա բարի ավանդույթ, ոնց որ նույնպես քո սիրելիներից ափսեն մաքրելու ավանդույթը: Իսկ ես ավանդույթների դեմ բան չունեմ, ուղղակի էդ ջուր շփելն ինձ մոտ ավանդույթ չի դարձել (միգուցե դեռևս): :)

Sagittarius
22.07.2014, 00:08
ավանդույթը/ սովորույթը ու սնահավատությունը տարբեր բաներ են: Մարդ կարող ա ինչ-որ ավանդույթի հետևի պարզապեն նրա համար, որ սիրուն ա համարում, բայց սնահավատույթուն չունենա, որ կոկրետ եթե նման ձև չվարվի ինչ-որ դժբախտ բան տեղի կունենա:

_Հրաչ_
22.07.2014, 00:12
ավանդույթը/ սովորույթը ու սնահավատությունը տարբեր բաներ են: Մարդ կարող ա ինչ-որ ավանդույթի հետևի պարզապեն նրա համար, որ սիրուն ա համարում, բայց սնահավատույթուն չունենա, որ կոնկրետ եթե նման ձև չվարվի ինչ-որ դժբախտ բան տեղի կունենա:

Միանշանակ համաձայն եմ հետդ, բայց կարծում եմ, որ շատ ավանդույթներ սնահավատության հիմքի վրա են ձևավորվել:

StrangeLittleGirl
22.07.2014, 00:20
Հյուրերի գնալ ասիր, մի բան էլ ես հիշեցի: :))

Մի սնահավատություն էլ կա, որ հյուրերի գնալիս, թե տանից հեռու ճամփա գնացողների հետևից ջուր են շփում: Չգիտեմ՝ ինչ խորհուրդ ունի, բայց խինդ ա առաջացնում: :D
Վայ, սուս, ինձ բացում ա :D առաջ ախպերս էր ղժժալու համար կես բաժակ ջուր լցնում հետևիցս: Հետո մամաս լրջին տվեց, ինքն էլ սկսեց լցնել: Էն որ տաքսին արդեն էկել ա, ուշանում ես չվերթիցդ, ծանր ճամպրուկով դուրս ես գալիս, մեկ էլ մամաս թե՝ վայ-վայ, ջուրը չմոռանանք :D