PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժամանակակից դասական երաժշտություն ու մինիմալիզմ



Ռուֆուս
18.07.2014, 21:56
Ինչը ճիշտ է, ճիշտ է, ես դասական երաժշտություն չեմ սիրում: Բացառությամբ որոշակի գործերի: Հա, հասկանում եմ, որ հանճարեղ երաժշտություն է, բայց դասականը երբեք սրտիս չի կպել, չափից դուրս ակադեմիական, կանոնավոր ու խիստ է իմ համար:

Բայց մյուս կողմից պաշտում եմ ժամանակակից դասական երաժշտությունն ու մինիմալիզմը, որոնք չունեն դասականի ակադեմիական կանոնավորությունը ու կոմպոզիտորներն ավելի ազատ են ստեղծագործելիս: Իսկ ամենաշատը սիրում եմ լեհական մինիմալիստական դպրոցը:

Անցնենք սիրածս կոմպոզիտորներին:

Հենրիկ Գորեցկի/Henryk Górecki

1933-2010թթ
Հենրիկ Գորեցկին լեհ կոմպոզիտոր է, ում գրած 3-րդ սիմֆոնիան կամ այսպես կոչված Թախծոտ երգերի սիմֆոնիան համաշխարհային ճանաչման բերեց հեղինակին, վաճառվելով ավելի քան 1 միլիոն օրինակ: Այն նվիրված է Հոլոքոստի զոհերին: 3-րդ սիմֆոնիայի 2-րդ մասի՝ Lento e Largo-ի խոսքերը վերցված են Գեստապոյի բանտերից մեկում բանտարկված 18-ամյա աղջկա պատին փորագրած հաղորդագրությունից:

2007թ-ին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրումից հետո առաջին անգամ ճամբարի ներսում երաժշտություն հնչեց: Հրավիրվել էին աշխարհի լավագույն երաժիշտները: Սոպրանո՝ կանադահայ Իզաբել Բայրակդարյան.


https://www.youtube.com/watch?v=miLV0o4AhE4

Ռուֆուս
18.07.2014, 22:04
Մայքլ Նայմեն/Michael Nyman

Ծնվ. 1944թ-ին

Մայքլ Նայմենը անգլիացի մինիմալիստ կոմպոզիտոր է, ով հիմնականում հայտնի է որպես Փիթր Գրինուեյի ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ: Բացի դրանից նաև գրել է օպերաներ, դասական ստեղծագործություններ, իսկ The Piano ֆիլմի սաունդրթրեքը վաճառվել է միլիոնավոր օրինակներով:

Miserere Paraphrase (The Cook, The Thief, His Wife & Her Lover ֆիլմից)


https://www.youtube.com/watch?v=1-kIGJZJeuQ

The Heart Asks Pleasure First


https://www.youtube.com/watch?v=0dPS-EHl-FE

Ռուֆուս
18.07.2014, 22:09
Արվո Պարտ/Arvo Pärt

Ծնվ. 1935թ-ին
Արվո Պարտը էստոնացի մինիմալիստ կոմպոզիտոր է, ով նաև գրում է հոգևոր երաժշտություն: 2013թ-ին երեք տարի շարունակ եղել է ամենապոպուլյար ժամանակակից կոմպոզիտորն աշխարհում: Արվի Պարտի Fratres ստեղծագործությունն օգտագործվել է օսկարակիր There Will Be Blood ֆիլմում:


https://www.youtube.com/watch?v=5vO92REraUo

Ռուֆուս
18.07.2014, 22:12
Սեմյուել Բարբեր/Samuel Barber

1910-1981թթ
Ամերիկացի կոմպոզիտոր Սեմյուել Բարբերը համարվում է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը, որի Լարայինների Ադաջոն դարձել է դարի իկոնաներից մեկը, օգտագործվելով բազմաթիվ ֆիլմերի, հաղորդումների ու այլ մեդիաների մեջ:


https://www.youtube.com/watch?v=1dPDO3Tfab0

Freeman
18.07.2014, 22:16
Շնորհակալություն թեմայի համար, Ռուֆ:
Նայմենին էի ճանաչում մենակ:
Մնացածին էլ կբզբզեմ)

Ռուֆուս
18.07.2014, 22:17
Քշիշտոֆ Պենդերեցկի/Krzysztof Penderecki

Ծնվ. 1933թ-ին
Լեհ մինիմալիստ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն համաշխարհային հռչակ բերեց Հիրոսիմայի զոհերին նվիրված տրենոդի գործը: Ակումբում նաև ունենք Պենդերցկուն նվիրված թեմա (http://www.akumb.am/showthread.php/53647-%D4%BF%D5%B7%D5%AB%D5%B7%D5%BF%D5%B8%D6%86-%D5%8A%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D5%A5%D6%81%D5%AF%D5%AB):


https://www.youtube.com/watch?v=Dp3BlFZWJNA

Ռուֆուս
18.07.2014, 22:26
Զբիգնև Պրայսներ/Zbigniew Preisner

Ծնվ. 1955թ-ին
Լեհ կոմպոզիտոր Զբիգնև Պրայսներն հիմնականում հայնտի է Կիեսլևսկու ֆիլմերի համար գրված երաժշտության համար.

Lacrimosa

https://www.youtube.com/watch?v=xacflWZig8c

Van den Budenmayer Concerto en Mi Mineur

https://www.youtube.com/watch?v=7bHC8XEfEYk

Ռուֆուս
18.07.2014, 22:39
Ֆիլիպ Գլասս/Philip Glass

Ծնվ. 1937թ-ին: Ամերիկացի կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասսը համարվում է 20-րդ դարի մինիմալիզմի հիմնադիրներից մեկը ու այս ոճում ամենաշատ ձայնասկավառակներ վաճառած կոմպոզիտորներից մեկն է:

8-րդ սիմֆոնիան

https://www.youtube.com/watch?v=4zYwXfyA_ho

The Kiss

https://www.youtube.com/watch?v=QcmsoYLjVXk

Ռուֆուս
18.07.2014, 22:46
Լուդովիկո Էյնաուդի/Ludovico Einaudi

Ծնվ. 1955թ-ին
Իտալացի կոմպոզիտոր Լուդովիկո Էյնաուդին մեծ հռչակ է բերել ինչպես դասական, այնպես էլ ֆիլմերի համար գրված երաժշտության համար:

Divenire

https://www.youtube.com/watch?v=9qvglWAHDak

Երևան

https://www.youtube.com/watch?v=YXTFT14lw0A

Ռուֆուս
18.07.2014, 22:50
Ալան Հովհաննես/Alan Hovhannes

1911-2000թթ
Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը համարվում է մինիմալիզմի հիմնադիրներից մեկը: Ակումբում կա նաև նրան նվիրված առանձին թեմա (http://www.akumb.am/showthread.php/60585-%D4%B1%D5%AC%D5%A1%D5%B6-%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD(1911-2000%D5%A9%D5%A9-)):


https://www.youtube.com/watch?v=vlXBmIjjzAc

Ռուֆուս
18.07.2014, 22:53
Հ.Գ. նոր նկատեցի, որ Նայմենի Miserere Paraphrase-ի վոկալով տարբերակն եմ դրել: Առանց վոկալն ավելի հզոր գործ ա.


https://www.youtube.com/watch?v=2Ljc7sDD8jQ

Ռուֆուս
18.07.2014, 22:59
Շնորհակալություն թեմայի համար, Ռուֆ:
Նայմենին էի ճանաչում մենակ:
Մնացածին էլ կբզբզեմ)

Շնորհակալությունը դատարկ ձեռով չի լինում, վըյ :)

Freeman
18.07.2014, 23:09
Շնորհակալությունը դատարկ ձեռով չի լինում, վըյ :)
Հեռախոսով եմ է :դ

Rhayader
19.07.2014, 12:40
Ինչը ճիշտ է, ճիշտ է, ես ակադեմիկ երաժշտություն սիրում եմ: Ժամանակակիցը ներառյալ: Իհարկե, ոչ էժանագին պոպսան, ինչպիսին է Լյուդովիկո Էյնաոուդին (:[)

Իսկ այ, Կժիշտոֆ Պենդերեցկին լրիվ ուրիշ թեմա է.


https://www.youtube.com/watch?v=Y1AeZOEA0TU


https://www.youtube.com/watch?v=Dp3BlFZWJNA

Ինչպես Ալֆրեդ Շնիտկեն.


https://www.youtube.com/watch?v=_OcYNQF_5nU


https://www.youtube.com/watch?v=nL7HsRrk5Jk

Արվո Պիարտը նույնպես.


https://www.youtube.com/watch?v=FK-KC2aQpcI


https://www.youtube.com/watch?v=xsaigzIjHsw


https://www.youtube.com/watch?v=TJ6Mzvh3XCc

Ու մեր հայերից էլ, ինչու ոչ, այս չուվակին.


https://www.youtube.com/watch?v=2Yg1JSdbZWw

Rhayader
19.07.2014, 12:41
https://www.youtube.com/watch?v=gNHHLWcRBIE

AniwaR
19.07.2014, 15:26
Հա, Արթուր Ավանեսովը պուպուշն ա, ինձ էլ ա դուր գալիս: Ու հաճախ էլ անձամբ նվագում ա իր գործերը (կամ նվագակցում): Հեշտությամբ կարող եք «բռնացնել», կենդանի լսել, հավես ա: :)

Rhayader
19.07.2014, 16:36
Հա, Արթուր Ավանեսովը պուպուշն ա, ինձ էլ ա դուր գալիս: Ու հաճախ էլ անձամբ նվագում ա իր գործերը (կամ նվագակցում): Հեշտությամբ կարող եք «բռնացնել», կենդանի լսել, հավես ա: :)

Ես իրա հետ 2005-ին հաճախ խմում էլ էի :) լավ կերպար է ընդհանուր, ու երևի մեր ժամանակների ամենատաղանդավոր հայ կոմպոզիտորներից մեկը:

AniwaR
20.07.2014, 01:29
Երևի սա կարելի ա համարել նախամինիմալիզմ: Ինչևէ, թեման վերնագրված ա «Ժամանակակից դասական երաժշտություն և մինիմալիզմ»: Ու նենց չի, որ տեղադրված բոլոր գործերի մեջ մինիմալիզմը հելել իրեն ուտում էր: :D


https://www.youtube.com/watch?v=xGS7q3ifrN8

Կոնկրետ էս գործը խիստ նմանեցնում եմ Էրիկ Սատիի ոճին (ում ներկայացնելու կարիք չկա, կարծում եմ)՝ ատմոսֆերիկ, թեթևի մեջ դիսսոնանտ ֆոնի վրա մաքուր մեղեդային գիծ:

Ընդհանրապես Գուրջիև-Դե Հարթմանի երաժշտությունը հավեսն ա շատ: Քանի լսում եմ, էնքան հավանում եմ: Շատ հանգստացնող ա ու կենտրոնացնող: Գործ անելիս որ չեմ կողմնորոշվում ինչ լսեմ, իրենց եմ միշտ միացնում: ))